PDA

Դիտել ողջ տարբերակը : ԼյունՍե.....FM 107.6



nune'
17.01.2009, 23:48
ԼյունՍե-(լույս և ստվերի առաջին տառերն են,) երիտասարդական ռադիոհաղորդում է, Հանրային ռադիոյի եթերով, որը կարող եք լսել ամեն օր բացի կիրակիներից ժամը 16:10
Ասեմ, որ ես հենց այս ծրագրում եմ, սկսել եմ նոր շարք, որը անվանել եմ ԱԿՈՒՄԲԱՔՐՔՐՈՒԹՅյՈՒՆ...խոսքս ժամանցային ակումբների մասին է, ռոքային և պարային, հաղորդման ընթացքում մենք անդրադառնում ենք ամենաերիտասարդական իրադարձություններին.....ի դեպ վերջերս ֆոռումների մասին ռեպորտաժ էի արել, որում խոսել էի նաև ակումբ.եյեմի մասին..
ՀԳ, Պարբերաբար ես ձեզ կտեղեկացնեմ իմ հավեսսսսին, կայֆոտ ու գժոտ ռեպորտաժների մասին, ու շատ ուրախ կլինեմ կարդալ ձեր քոմենթները դրանց վերաբերյալ
ՀՀԳ, Մերսի, ուշադրության համար..
ՀՀՀԳ. Գտիր քո լույսը, որ չդառնաս ուրիշի ստվերը..

Sunny Stream
18.01.2009, 00:01
Վայ, ԼյունՍե-ում ե՞ս :) կայֆա!
դե էրեխեքին իհարկե գիտեմ, շատ սիրում եմ! Հաղորդմանը 2 անգամ հյուր եմ եղել (թե՞ մի...:8... հա, վայ, մի անգամ էլ քույրիկս էր, հետո մեզ անընդհատ շփոթում էին (ինչպես միշտ էն աստիճան, որ ինձ սկսում է թվալ, թե իր փոխարեն ես եմ եղել):D)... լավն են, շատ հավեսով թեմաներ են բարձրացնում, գտնում են շատ հետաքրքիր, խելացի երիտասարդների, ովքեր կարող են լուրջ քննարկումներ վարել երիտասարդությանը հուզող թեմաների մասին! Զառան ու Արամն էլ շատ զարգացած էրեխեք են, տարբեր երկրներ ու մշակույթներ տեսած, էնպես որ կարողանում են իսկապես լավ հաղորդում պատրաստել` թե' ինֆորմատիվ, թե' հետաքրքրաշարժ, լավ երաժշտական քոմենթ-բլյումեր են դնում :hands

cold skin
19.01.2009, 11:11
Նուն ի~նչ լավա, որ ակումբում ես: Կարաս գուշակես, թե ո՞վ եմ:
Լյունսե-ում մ քանի հարցազրույց էլ ես եմ տվել: Իմ խորհրդով ես մտե՞լ, թե մոռացել էիր ու ուղղակի մտար:

Ձայնալար
19.01.2009, 14:47
Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է «լույս» ու «ստվերի» առաջին տառերից ստացվում «լյունսե»: Դաշնամուրիս ուսուցչուհին իր «Լուսինե» անունով աշակերտուհուն ասում էր «Լյուսինէ» :D Կարո՞ղ է՝ սա էլ նման դեպք է:

Ա- այբ
Բ- բեն
:::
Լ- Լյուն
:::::
Ս- Սե

;)

Moon
21.02.2009, 12:37
Լյունսեն հավեսին հաղորդում ա, հիմա ինձ անգամ թվում ա, որ Մաքս-ից էլ լավն ա։
Ասեմ, որ երկուշաբթի օրվա թողարկաման ժամանակ նյութ ա լինելու "Արվեստանոց Խաչմերուկում" ծրագրի մասին, այն ծրագիրն է, որին ես մասնակցում եմ, այն մեկը որ ադրբեջանցիների ու վրացիների հետ համատեղ վավ.ֆիլմեր ենք նկարում։ Մեր ծրագիրը հենց այս չորեքշաբթի ավարտվում է, ես չեմ լսի նյութը, այդ ժամանակ մեր ծրագրի փառատոնին եմ լինելու Թիֆլիսում։ Կարծում եմ հետաքրքիր նյութ կլինի, լսեք երկուշաբթի։

nune'
17.04.2009, 12:44
Բարև, ակումբցիներ, ջան, ոնց եք, դե, երևի գիտեք, որ ես ԼՅՈՒՆՍԵ-ից եմ,:oy
ուրեմն ասեմ, հերթական այցելությոuնից հետո, ձեր կայք, ես միամիտ նկատեցի, որ քննարկում էր գնում մի երեխայի շուրջ, որը հիվանդ է ու դուք էլ դրամահավաք էիք կազմակերպել, էդ ինձ ահավոր հուզեց ու հետաքրքրեց ու ես որոշեցի դրան անպայման անդրադառնալ ու ներառել նաև այլ վիրտուալ բարեգործություններ անող խմբեր, այնպես որ այսօր 107.7, Հանրային ռադիոյով, 16;10, կարող եք լսել, շատ հետաքրքիր ու ամենակարևորը բարի հաղորդումա ստացվել, դե իսկ հաղորդման հերոսներս հետևյալն են..

Facebook--Help life and mak eit better----Mariam, Ovsanna

Akumb.am----Rhayader

rocker.am---hov

nune'
20.04.2009, 15:18
այ ժող ջան, ինչի համար եք մերսի ասում, լավ, խնդրեմ, ուղղակի ասեմ, որ շատ ուրախացա, կոլեգաներիցս մեկն ասեց, որ ինչ-որ մեկը զանգելա ու էդ մարդկանց օգնելու ցանկությունա հայտնել, հիմա ես սպասում եմ իր զանգին, որ մանրամասներն ասեմ..;)

nune'
20.04.2009, 15:20
Լավ ասեմ, հարգելի բարեկամներ ջան, վերջապես այսօր կարող եք լսել մի լիամետրաժ, բայց մի շնչով լսվող հարղորդում BARCAMP YEREVAN 2009-i մասին, ընենց կայֆ էր, շատ լավ անցավ, ապրեն մարդիկ, դե իսկ փակումը Առմադա ակումբում վերջն էր...մյուս տարի ես էլ եմ մասնակցելու

ԼՅՈՒՆՍԵ, 107.7,16:10

Armeno
20.04.2009, 17:50
Վերջին օրը գնացի միայն, շատ հետաքրքիր էր, լավ ա որ հայաստանում սենց լավ բաներ են անում

nune'
14.05.2009, 12:40
Բարև, հայեր, ինձ շատա հետաքրքրում՝ձեր մեջ կան մարդիկ, որոնք լսել են մեր ծրագիրը կամ մեր ծրագրի մասին..շատ հետաքրքիրա, պատասխանեք, խնդրեմ
հա, իսկ էսօր ասեմ, որ Նարեկացի արվեստի կենտրոնում, ժամը 18-ին Մշակութային երկխոսություն խորագրով միջոցառում կա, լավ բանա լինելու կարող եք գնալ, ներկայացվելու են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի մշակույթները, ինչպես նաև ավանդական քաղցրավենիքները..:hands
107.6, 16:10, Լյունսե-Նունե
Կհանդիպենք Նարեկացիում..:B