PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալեքսանդր Սկրյաբին



ars83
17.01.2009, 17:12
http://claw.ru/a-ickust/icks/2800-1.jpg

Ալեքսանդր Նիկոլայի Սկրյաբինը ռուս կոմպոզիտոր և դաշնակահար է։ Ծնվել է Մոսկվայում 1871 թվականի դեկտեմբերի 25-ին /հին տոմարով, նորով՝ 1872-ի հունվարի 6-ին/: Երաժշտական պարգևն ի հայտ է եկել փոքր հասակում: Ժառանգել է այն մորից, որը տաղանդավոր դաշնակահար էր: Նրա /մոր/ տաղանդը նկատել են եղբայրներ Անտոն և Նիկոլայ Ռուբինշտեյնները, Բորոդինը, ինչպես նաև Չայկովսկին: Ավարտելով Պետերբուրգի կոնսերվատորիան, Լյուբով Պյոտրի Սկրյաբինան /նախքան ամուսնանալը՝ Շչետինինա/ հաջողությամբ հանդես էր գալիս տարբեր քաղաքներում համերգներով՝ արդեն ամուսնու ազգանունով /1870 թվականին ճենապակու գործարանի գեղանկարչի դուստրն ամուսնացավ Մոսկվայի համալսարանի ուսանող Նիկոլայ Ալեքսանդրի Սկրյաբինի հետ/: Ալեքսանդրի հայրը, համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվեց Պետերբուրգի Արևելյան լեզուների ինստիտուտ: Այն ավարտելուց հետո նրան ընդունեցին Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա դիվանագիտական ծառայության մեջ էր գտնվում Թուրքիայում և այլ արևելյան երկրներում՝ հազվադեպ այցելելով Ռուսաստան: Լյուբով Սկրյաբինան մահացավ տուբերկուլյոզից 1873-ին, և Ալեքսանդրի դաստիարակությունը ստանձնեց նրա հորաքույրը:
1882 թվականից Սաշան սկսում է երաժշտության դասեր վերցնել Գ.Կոնյուսի՝ Մոսկվայի կոնսերվատորիայի սաներից մեկի մոտ /որը հետագայում դարձավ հայտնի երաշժտագետ-տեսաբան/: Նույն տարվա աշնանը Սկրյաբինը փայլուն կերպով քննություն է հանձնում և ընդունվում Մոսկավյան երկրորդ կադետային կորպուս՝ առաջին աշակերտի կոչումը ստանալով: Արդեն իսկ պատանի հասակում նա մասնակցում է կադետական կորպուսի դահլիճում տրվող բաց համերգին, որտեղ կազմակերպվում էին երաժշտական-գեղարվեստական երեկույթներ: Համերգի ժամանակ Բախի գավոտը կատարելիս դաշնակահար Սկրյաբինը մի փոքր սխալվեց, բայց չկորցրեց իրեն և շարունակեց նվագել՝ գերմանացի հանճարի ոճով իմպրովիզացիա կատարելով: Այսպիսի ինքնատիրապետումը և կատարողական կամքը բնորոշ էին երաժշտին նաև հասուն տարիքում:
1885-ին նա սկսում է դաշնամուրի դասեր վերցնել հայտնի մանկավարժ Ն. Զվերևից և կոմպոզիցիայի դասեր՝ Ս. Տանեևից: 1888 թվականին Սկրյաբինն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա: Այստեղ սկսվում են նրա պարբերական համերգային ելույթները: Նրա սիրելի կոմպոզիտորն էր Շոպենը, նվագում էր նաև Լիստի, Բեթհովենի և Շումանի ստեղծագործություններից: Կատարողական արվեստի մեջ հմտանալու ձգտւմը բերում է ողբերգության, որն իր հետքն է թողում նրա ողջ հետագա կյանքի վրա: Չխորհրդակցելով ուսուցչի հետ, նա չափից ավել ինքնուրույն վարժություններ կատարում, ինչի հետևանքով վնասում է ձեռքը: Բժիշկների օգնությամբ մեծ դժվարությամբ հաջողվեց վերադարձնել ձեռքի աշխատունակությւոնը, սակայն նախկին վարպետությունն, իհարկե, կորսված էր: Այս ցնցումն ազդեց կոմպոզիտորի հոգեկանի վրա:
1892 թվականին Սկրյաբինն ավարտում է կոնսերվատորիան դաշնամուրի գծով, բայց կոմպոզիտորական դիպլոմ չի ստանում, քանի որ նրա հարաբերությունները պրոֆեսոր Ա. Արենսկու հետ, որն ազատ ստեղծագործության դասերն էր վարում, չէին կայացել: Ուստի, Մոսկվայի կոնսերվատորիայի պատմության մեջ նա մնաց որպես փոքր ոսկյա մեդալակիր: Երիտասարդ երաժիշտն այդ ժամանակ արդեն տարբեր ժանրերում բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ էր: Բայց, այնուամենայնիվ, նրա հակումը դեպի դաշնամուրային և սիմֆոնիկ երաժտությունը բավականին վառ կերպով դրսևորվում է: Սկրյաբինի առաջին ստեղծագործությունների ոճը կարելի է դասել Շոպենի ավանդույթները ժառանգած ուշ ռոմանտիզմի փորձերի շարքը: Սակայն, արդեն «հետշոպենյան» պրելյուդներում և էտյուդներում հնչում են հանճարեղ նորարարի ներդաշնակ լեզվի տարրերը:
1894 թվականը Սկրյաբինի կյանքում նշանավորվում է կարևոր հանդիպումով: Նա ծանոթանում է հայտնի բարերար Մ.Պ. Բելյաևի հետ, որը միանգամից և առանց կասկածանքի հավատաց երիտասարդ կոմպոզիտորի տաղանդին և, բացի դրանից, գերեց նրան իր գերազանց դաստիարակությամբ և շփվելու նուրբ ոճով: Այդ ժամանակից Սկրյաբինի ստեղծագործությունները սկսվում են տպագրվել, իսկ նրա սիմֆոնիկ արարումները հնչում են Ռուսական սիմֆոնիկ համերգների ծրագրերում:

ars83
17.01.2009, 17:51
1896 թվականից Սկրյաբին կոմպոզիտորի հռչակը տարածվում է ամենուրեք: Փոփոխություններ են տեղի ունենում նաև անձնական կյանքում: Ալեքսանդրն ամուսնանում է 1897 թվականին Մոսկվայի կոնսերվատորիան ոսկյա մեդալով ավարտած տաղանդավոր դաշնակահար Վերա Իվանի Իսակովիչի հետ: 1897-1898 թթ. արտասահմանյան ուղևորության ժամանակ կինը ելույթ էր ունենում նրա հետ համերգներում՝ կատարելով ամուսնու գործերից:
Քսանվեց տարեկանում Սկրյաբինը ստանում է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանի պրոֆեսորի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ: Նա ընդունում է այդ առաջարկը և դրսևորում իրեն որպես ընդունակ ուսուցիչ: Բացի կոնսերվատորիայից դաշնամուրի դասեր է տալիս նաև Եկատերինյան ինստիտուտում: Նրա աշակերտուհիներից շատերը հետագայում ընդունվում էին նրա դասարանը կոնսերվատորիայում:
Սակայն ամենաշատը Սկրյաբինը կենտրոնացած էր ստեղծագործական աշխատանքի վրա: 1900 և 1901 թվականները կոմպոզիտորի համար անցնում են Առաջին սիմֆոնիայի նշանի ներքո՝ մոնումենտալ վեցմասնյա ստեղծագործության, որի վերջնամասում պետք է հնչեր խմբերգը: Տեքստը գրում էր ինքը կոմպոզիտորը: Հիմնական միտքը կայանում էր արվեստի գովերգման, նրա համախմբող խաղաղարար դերի ընդգծման մեջ: Առաջին սիմֆոնիայից սկիզբ են առնում նաև ստեղծագործության հասուն և ուշ շրջանի գլխավոր թեմաները, թելեր են ձգվում դեպի «Միստերիայի» հսկայական մտահաղացումը՝ երաժշտական-կրոնական գործողություն, որին այդպես էլ չվիճակվեց իրականություն դառնալ: Առաջին սիմֆոնիային հետևում է Երկրորդը:
Երրորդ սիմֆոնիայի՝ «Աստվածային պոեմի», պարտիտուրան Սկրյաբինն ավարտում է 1904 թվականին: Ցնցող է սիմֆոնիայի հնչողության մասշտաբայնությունը /կոմպոզիտորն օգտագործում է չորրորդ կազմի նվագախումբ /սովորականից շատ ավելի հարուստ կազմով//:
Սիմֆոնիայում ամբողջապես բացվում է Սկրյաբին-դրամատուրգի վարպետությունը: Երեք մասից բաղկացած ստեղծագործությունն իրենից ներկայացնում է ընդհանուր մտահաղացումով կապված հստակ ծրագիր: Առաջին մասը կոչվում է «Պայքար» /Борения/, երկրորդը՝ Հաճույք /Наслаждения/, իսկ երրորդը՝ Աստվածային խաղ /Божественная игра/:
Կոմպոզիտոր Սկրյաբինի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուսական կրոնա-փիլիսոփոյական վերածննդի ներկայացուցիչները, հատկապես՝ Վ. Սոլովյովը և Վյաչեսյավ Իվանովը: Սիմվոլիզմը, թեուրգիայի կամ կենսագործման իր կենտրոնական գաղափարով՝ ներկված միստիկական, նույնիսկ ապոկալիպտիկ գույներով, կրակոտ արձագանք է գտնում նրբաճաշակ, առօրէականությունից փախչող նկարչի հոգում: Վ. Սոլովյովի ընկերոջ և նրա ուսմունքի հետևորդ ռուս փիլիսոփա Սերգեկ Նիկոլայի Տրուբեցկոյի խմբակին մասնակցելով՝ կոմպոզիտորը հետաքրքրությամբ ծանոթանում էր Կանտի, Ֆիխտեի, Շելինգի, Հեգելի աշխատություններին, ուսումնասիրում էր Ժնևի փիլիսոփայական կոնգրեսի նյութերը: Բացի դրանից, նրան հետաքրքրում էին արևելյան կրոնական ուսմունքները և ժամանակակից կրոնափիլիսոփայական գրականությունը, մասնավորապես՝ Ե. Պ. Բլավատսկայայի «Գաղտնի դոկտրինան»: Նրա մեծ գիտելիքները՝ ներկայացնելով փիլիսոփայական էկլեկտիկայի հատուկ տեսակ, որտեղ ամենակարևորը տարբեր ուսմունքների և ա
խարհընկալման համակարգերի սինթեզի փորձն էր, կոմպոզիտորին առիթ էին տալիս մտածել սեփական ընտրվածության մասին, պատկերացնել իրեն «նոր ուսմունքի» կենտրոն և աղբյուր, որը ի զորու կլիներ կերպարանափոխել աշխարհը, բարձրացնել այն զարգացման նոր մակարդակի: Սկրյաբինը համարում էր, որ նկարիչը, որպես միկրոկոսմ կարող է ազդել պետության և նույնիսկ ողջ արարչագործության մակրոկոսմի վրա:

ars83
17.01.2009, 19:58
1904 թվականից Սկրյաբինը մեկնում է արտերկիր: Մինչև 1910-ը նա ապրում և համերգներ է տալիս արտասահմանում՝ երբեմն վերադառնալով Ռուսաստան: Նրա ճակատագրում լուրջ շրջադարձ է տեղի ունենում: Կոմպոզիտորը տարվում է Տատյանա Ֆյոդորի Շլեցերով: Ալեքսանդրին շատ է տանջում ստեղծված իրավիճակը. նա զգում է, որ ինչ-որ «ահավոր» բան է գործում: Կինը՝ Վերան, ստիպված էր երեխաների հետ մեկնել Մոսկվա, որտեղ նա վերսկսեց իր համերգային գործունեությունը և սկսեց դասավանդել կոնսերվատորիայում: Ամուսնալուծության համաձայնություն նա այդպես էլ չտվեց և պահպանեց ամուսնու ազգանունը: Տատյանա Շլեցերն, այսպիսով, ստիպված էր հաշտվել կոմպոզիտորի անօրինական կնոջ կարգավիճակի հետ:
1905 թվականի հոկտեմբերին ծնվում է Սկրյաբինի առաջին դուստրը երկրորդ ամուսնությունից: Սկրյաբինը շատ անհանգիստ էր: Տատյանան ամուսնուն ներշնչել էր այն միտքը, որ նա շատ ավելի մեծ գումարներ պետք է ստանա Բելյաևի հրատարակչությունում իր ստեղծագործությունների տպագրման համար: Սկրյաբինը նախաձեռնեց հրատարակչության հետ կապերի խզումը, որը վերջնականապես տեղի ունեցավ 1908-ին: Ձեռագրերը այլ հրատարակչություններում տպելու փորձերը մնացին անհաջող, և կոմպոզիտորը ստիպված էր վերադառնալ կատարողական գործունեությանը: Նա հեղինակային համերգներ է տալիս Ժնևում, Բրյուսսելում, Լյեժում, Ամստերդամում: Նրա կոնսերվատորական ընկեր Մ.Ի. Ալտշուլերն առաջարկեց Սկրյաբինին ելույթ ունենալ իր կողմից ԱՄՆ-ում հիմնադրված Ռուսական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին: Ամերիկայից վերադառնալուց հետո կոմպոզիտորն ընտանիքի հետ բնակվում է Փարևիզում, որտեղ հնարավորություն է ունենում հանդիպելու ռուս երաժիշտների՝ Ռիմսկի-Կորսակովի, Գլազունովի, Ռախմանինովի, Շալյապինի հետ: Նյութական դժվարությունները առժամանակ ետ են մղվում. Ալեքսանդրը ոգևորված էր ընկերների հետ շփումով:
1907 թվականին ավրտված էր «Էքստազի պոեմը», որի վրա Սկրյաբինը բավական երկար ժամանակ աշխատում էր: 1908 թվականին նա ստանում է այդ ստեղծագործության համար հերթական, տասնմեկերորդ, Գլինկայի մրցանակը: Կոմպոզիտորի ստեղծագործական հանճարը հասավ իր գագաթնակետին:
Սկրյաբինի հաջորդ երաժշտական հայտնությունը «Կրակի պոեմն» էր՝ «Պրոմեթեյը»: Այստեղ ևս, ինչպես «Էքստազի պոեմում», կոմպոզիտորը ներգրավում է նվագախմբի հսկայական կազմ՝ ավելացնելով դաշնամուր և երկսեռ երգչախումբ: «Կրակի պոեմը» պետք է ուղեկցվեր լուսային էֆեկտներով՝ լուսային ստեղնաշարի օգնությամբ, երբ դահլիճն ընկմվեր այս կամ այն գույնի լուսավորության մեջ: Այս լուսային ստեղնաշարի պարտիայի ամբողջական վերծանումը չի պահպանվել: Ուղեցույցն այստեղ «լուսաձայնի» աղյուսակն էր, որը յուրաքանչյուր տոնին /նոտային/ մի գույն էր համապատասխանեցնում: Բացի երաժշտական ընկալման ասոցիատիվ-տեսողական սպեկտրի ընդլայնումից Սկրյաբինը «Պրոմեթեյում» կիրառում է նոր հարմոնիկական լեզու, որը հիմնված չէ դասական տոնային համակարգի վրա: Բայց կոմպոզիտորական մեկնաբանության մեջ ամենահեղափականը հենց Պրոմեթեյի կերպարն էր: «Պրոմեթեյից» ուղիղ ճամփա էր բացվում դեպի «Միստերիան»:
Սկրյաբինի ստեղծագործական կյանքի վերջին հինգ տարիներն անցնում են նախադեպը չունեցող երաժտական ստեղծագործության մասին մտորումներում:
«Պրոմեթեյից» հետո գրված բոլոր ստեղծագործությունները, հավանաբար, պետք է դիտարկել իբրև «Միստերիայի» ինքնատիպ էսքիզներ:
Վերադառնալով Ռուսաստան՝ կոմպոզիտորը բնակվում է Մոսկվայում, նրան շրջապատում է սկրյաբինականների մտերիմ շրջանը, որը հետագայում դառնում է Սկրյաբինի ընկերություն: Նոր ռուս հանճարի դաշնամուրային և նվագախմբային ստեղծագործություններն ամենուրեք հնչում են համերգային ծրագրերում: Անդադար աշխատելով՝ Ալեքսանդր Սկրյաբինն անընդհատ թուլություն և գերլարվածություն է զգում:
1914 թվականին նա այցելում է Լոնդոն, որտեղ կատարվում է նրա «Պրոմեթեյը» և որտեղ կոմպոզիտորը հեղինակային համերգ է տալիս: Լոնդոնում առաջին անգամ երևան են գալիս հիվանդության ախտանիշները, որը հետագայում դարձավ նրա վաղաժամ մահվան պատճառը: Հաղթահարելով վերին շրթունքի վրա առաջացած ֆուրունկուլի /բորբոքումից առաջացած թարախով լի պարկ/ պատճառած ցավը նա փայլուն ելույթ ունեցավ՝ արժանանալով զուսպ անգլիացի հանդիսատեսի ծափահարություններին: Համերգները պետք է նրա գլխավոր մտահաղացման՝ «Միստերիայի» բեմականացման համար միջոցներ բերեին: Սկրյաբինը երազում էր Հնդկաստանում հող գնել տաճարի կառուցման համար, որը պետք է իրական «դեկորացիա» հանդիսանար նրա չտեսնված ստեղծագործական մտահաղացման համար:
1915 թվականի ապրիլի 2-ին /նոր տոմարով 15-ին/ Սկրյաբինը տվեց իր վերջին համերգը: Նա իրեն վատ զգաց: Կրկին, ինչպես Լոնդոնում, բորբոքվեց վերին շուրթը: Վիճակը կտրուկ վատացավ: Չօգնեց նաև վիրահատական միջամտությունը: Բարձրացավ ջերմությունը և սկսեց ընդհանուր արյան վարակում: Ապրիլի 14-ի /27-ի/ առավոտյան Ալեքսանդր Նիկոլայի Սկրյաբինը մահացավ:

ars83
19.01.2009, 22:33
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, ֆա-դիեզ մինոր, օպուս 20.

Մաս 1. Allegro
http://www.youtube.com/watch?v=crUV76CTIsM&feature=related

Մաս 2. Andante
http://www.youtube.com/watch?v=Fw7g9rGRHWI&feature=related

Մաս 3. Allegro moderato
http://www.youtube.com/watch?v=mn6TaqmuReU&feature=related

Մենակատար՝ Ալեքսեյ Նասեդկին

:love :love :love Գեղեցկագույն կոնցերտներից մեկը, անդադար կարող եմ լսել :)

ars83
06.05.2009, 18:51
Սկրյաբինի ռե-դիեզ մինոր Op. 8 No. 12 էտյուդը դաշնամուրի համար տեխնիկական էտյուդ է՝ գրված 1894-ին: Այն պարունակում է մի շարք տեխնիկական բարդւոթյուններ, այդ թվում՝ ունցիդեմաներ /օկտավա + կվարտա/, բազմաթիվ անցումներ /թռիչքներ/ ձախ ձեռքում, և այլն:

Վլադիմիր Հորովիցի կատարմամբ.


http://www.youtube.com/watch?v=7ClDFmFmr0k

ars83
11.07.2009, 17:54
Դաշնամուրային սոնատ թիվ 6, օպուս 62
Վլադիմիր Աշքենազիի կատարմամբ.
Մաս Ա.
http://www.youtube.com/watch?v=z9cnyfET1lE
Մաս Բ.
http://www.youtube.com/watch?v=3UXDYpiO38Q&feature=related

Ըստ Վիքիփեդիայի.
http://en.wikipedia.org/wiki/Sonata_No._6_(Scriabin)
Ալեքսնադր Սկրյաբինի թիվ 6, օպուս 62 դաշնամուրային սոնատը գրվել է 1911թ.: Թեև այն կոչվում է «վեցերորդ սոնատ», ստեղծագործությունը հաջորդել է թիվ. 7 դաշնամուրային սոնատին: Սկրյաբինի ստեղծագործական կյանքի վերջին սոնատներից մեկն է, բաղկացած է մեկ մասից, չափազանց ատոնալ է (բացակայում է տոնայնությունը): Ասում են՝ Սկրյաբինը երբեք չի կատարել այս սոնատը հասարակության համար, որովհետև վախեցել է նրա «մթությունից»:
Ստեղծագործությունը բաղկացած է մեկ մասից, որը, սովորաբար տևում է 11-12 րոպե և նշագրված է հետևյալ կերպ. Modéré: mystérieux, concentré (չափավոր՝ խորհրդավոր, կենտրոնացած): Ստեղծագործության ոճը կոմպոզիտորի կողմից նշվել է որպես «խորհրդավոր», սակայն սոնատի ամենաազդեցիկ պահերը սարսափի հանկարծակի պոռթկումներն են, որնցով ընդհատվում է երազանման մթնոլորտը, որոնք Սկրյաբինի կողմից նշվել են իբրև
l'épouvante surgit (սարսափի հանկարծակի բարձրացած ալիք): Եզրափակիչ պասսաժները գունեղ և դանդաղահոս են, ինչպես Դեբյուսիի բարդ պրելյուդներում, սակայն «մութ ուժերին» ելք է տրվում ամենավերջում:

Սա այն ստեղծագործություններից է, որոնք Սկրյաբինը երբեք չի կատարել հանրության համար, որովհետև համարել է այն «մղձավանջային, մռայլ, անմաքուր և վնասակար»: Հաճախ նրան դող է պատել ուրիշների համար մի քանի հատված նվագելուց հետո:

Հ.Գ. Այս ամենը ներկայացված է անգլիական Վիքիփեդիայում, ռուսականում այս սոնատի մասին հոդված չկա: Իմ անձնական կարծիքով՝ հորինվածք է ;) Սոնատն, ինչ խոսք, գեղեցիկ է :)

ars83
14.07.2009, 13:02
Թիվ 7 դաշնամուրային սոնատը (op. 64), որը կրում է «Սպիտակ պատարագ» (White Mass) անվանումը, Սկրյաբինը գրել է 1911-ին: Ինչպես նրա բոլոր վերջին սոնատները, սա ևս վերին աստիճանի քրոմատիկ է և գրեթե ատոնալ: Ասում են՝ Սկրյաբինն այս սոնատը գրել է որպես «էկզորցիզմ» (դևեր վանելու/հանելու միջոց) ընդդեմ իր իսկ թիվ 6 սոնատի, որը համարել է ենթակա դիավական ուժերի ներգործությանը: Սոնատի տրամադրությունը էքստատիկ (հիացական) է, այստեղից էլ անվանումը՝ «Սպիտակ պատարագ»:

«Սպիտակ պատարագը» սերտորեն կապված է իր նախորդ, վեցերորդ սոնատի հետ: Երկուսն էլ գրվել են 1911–1912 և շատ նմանություններ ունեն (ավելի քան Սկրյաբինի սոնատների որևէ այլ զույգ)՝ ինչպես թեմատիկ, այնպես էլ ոճական տեսանկյունից:
Հեղինակի մտահաղացմամբ ստեղծագործության տրամադրությունը պետք է լիներ հիացական, թռիչքի մտապատկերներ առաջացնող, խիստ զգացմունքային:
Կոմպոզիտորի սիրած ստեղծագործություններից է, հավանաբար, նրա մեսսիական կոնտեքստի և կատարելագործված կառուցվածքի պատճառով՝ ավելի կոնտրաստային, ռիթմիկ և դինամիկ, քան իր գործերի մեծամասնությունը: Սակայն, ինչպես երկրորդ սոնատը, «Սպիտակ պատարագը» մեծ ստեղծվել է մեծ դժվարությամբ:

«Սպիտակ պատարագն» անմիջականորեն կապված չէ թիվ 9 սոնատի հետ, որը գրվել է 1912–1913 թթ. և հայտնի է «Սև պատարագ» (Black Mass) անունով (անունը Սկրյաբինի կողմից չէ հորինված):

1. Ա. Սկրյաբին. դաշնամուրային սոնատ թիվ 6, op.64
Կատարող՝ Վլադիմիր Աշքենազի

http://www.youtube.com/watch?v=fRVq0vBJD10

2. Նույն ստեղծագործությունը Սվյատոսլավ Ռիխտերի մեկնաբանությամբ

http://www.youtube.com/watch?v=YQKEfqCkYc4&feature=related

http://www.youtube.com/watch?v=IfluR_5tEr0&feature=related

Հ.Գ. Նյութը թարգմանված է Վիքիփեդիայից.
http://en.wikipedia.org/wiki/Sonata_No._7_(Scriabin)

Ֆոտոն
26.09.2009, 16:28
«Պրոմեթևս»

http://www.youtube.com/watch?v=o2UFPH-8lNE

http://www.youtube.com/watch?v=5Rl-VKk9Mz0

ars83
23.02.2010, 01:43
Ֆա-դիեզ մինոր կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (օպ. 20) ստեղծվել է 1896-ին, երբ կոմպոզիտորն ընդամենը քսանչորս տարեկան էր: Սա նրա առաջին գործն է նվագախմբի համար և միակ գրած կոնցերտը: Սկրյաբինն իր կոնցերտը գրել է ընդամենը մի քանի օրում 1896-ի աշնանը, բայց չի ավարտել գործիքավորումը մինչև հաջորդ մայիս և չի ներկայացրել այն մինչև 1897-ի հոկտեմբերի 23-ը:
Ինչպես նրա սկզբնական ստեղծագործություններից շատերը, այս կոնցերտն ունի շոպենյան քնարականություն: Այդուհանդերձ, Սկրյաբինի նվագախումբը շատ ավելի գործունյա և ակտիվ դեր ունի այստեղ, քան շոպենյանը: Բացի դրանից, բարդակազմ պոլիռիթմիզմները, երկար և քրոմատիկ մեղեդային գծերը, նրբաճաշակ դիսոնանտ ակկորդները և զգացմունքային պոռթկումները, բոլորը միասին, ստեղծում են թախծալի «ռոսական» տրամադրություն՝ դարձնելով ստեղծագործությունը Սկրյաբինի գլուխգործոցներից մեկը:
Հագեցած լինելով երկար և սրընթաց արպեջիոներով և ակկորդային պասսաժներով հարուստ այս կոնցերտը, չնայած իր համեմատաբար կարճությանը, պահանջում է մեծ տեխնիկական վարպետություն: Ռիթմի և տեմպի հաճախակի փոփոխությունները և մենակատար և նվագախմբի նուրբ ձայնակցությունը վերացնում է մակերևութային փորձարկումների հնարավորությունը կատարումից առաջ: Թերևս այդ է պատճառներից մեկը, որ երաժշտասերն այս կոնցերտը հաճախ չէ, որ կարող է վայելել համերգասրահում:
Ստեղծագործության առաջին մասում թագավորում են կարոտագին, հոգեհույզ պատկերները: Երկրորդ մասը գրված է երեք վարիացիաներով թեմայի տեսքով: Թեման «անմռունչ լույսի» (ըստ Բ. Ասաֆյևի, գրական կեղծանունը՝ Իգոր Գլեբով, սովետական ռուս կոմպոզիտոր, երաժշտական քննադատ) լավագույն մարմնավորումն է երիտասարդ Սկրյաբինի երաժշտությունում: Վարիացիաներում այն մերթ ստանում է թեթև, սկերցոյանման, մերթ՝ մտախոհ-կենտրոնացած բնույթ: Թեմայի վերջին կատարումն այս մասում իր «ժանեկաձև» զարդանախշերով հիշեցնում է երկրորդ և երրորդ դաշնամուրային սոնատների հատվածները: Եզրափակիչ մասը հիմնված է երկու թեմաների վրա՝ բուռն առաջխաղացող և քնարական-պաթետիկ. վերջինս հետագայում ռոմանտիկական հիացմունքի երանգ է ստանում:
Առաջին անգամ կոնցերտը կատարվել է Օդեսայում՝ հեղինակի և Վ.Ի.Սաֆոնովի կողմից (ռուս դիրիժոր և դաշնակահար, մանկավարժ, 1889-1905թթ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի տնօրեն): Սաֆոնովը գրել է իր աշակերտի ստեղծագործության ունեցած մեծագույն հաջողության մասին: Օդեսայի քննադատների առաջին արձագանքները, սակայն, այդքան էլ բարյացկամ չէին՝ մեղադրում էին Շոպենին չափազանց նմանակելու մեջ, դժգոհ էին գործիքավորումից և նույնիսկ կատարումից: Այս գործը կրում է Սկրյաբինի՝ այդ տարիներին սիրած կոմպոզիտորի՝ Շոպենի ստեղծագործության ազդեցությունը: Կարելի է նկատել նաև Սկրյաբինի կոնսերվատորական ընկերոջ՝ Ռախմանինովի երաժշտության որոշ ազդեցություն: Սակայն Կոնցերտում արդեն զգացվում է սկրյաբինյան անկրկնելի ոճը:

Կոնցերտի ևս մեկ կատարում (ի հավելումն չորրորդ գրառման մեջ (http://www.akumb.am/showthread.php/41385-%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80-%D5%8D%D5%AF%D6%80%D5%B5%D5%A1%D5%A2%D5%AB%D5%B6?p=1556497&viewfull=1#post1556497) նշվածի)

Առաջին մաս. Allegro

http://www.youtube.com/watch?v=C3hA5J-A5Yw

Երկրորդ մաս. Andante

http://www.youtube.com/watch?v=ooIt_I1ETpk&feature=related

Երրորդ մաս. Allegro moderato

http://www.youtube.com/watch?v=qoNm88uwi78&feature=related

Կատարում է Անատոլ Ուգորսկին (դաշնամուր) և Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժոր՝ Պյեր Բուլեզ:

ars83
04.02.2011, 17:21
Դաշնամուրային սոնատ համար 5, օպ. 53: Գրվել է 1907թ.: Այս սոնատով ավարտվում է Սկրյաբինի ստողծագործության Ռոմանտիկ շրջանը (:love) և սկսվում է Ատոնալ շրջանը (:love): Սկրյաբինը սոնատին կցել է նախաբան. "Я к жизни призываю вас, скрытые стремления, Вы, утонувшие в темных глубинах Духа творящего, Вы, боязливые Жизни зародыши, Вам дерзновение я приношу."

Կաատրումը՝ Սվյատոսլավ Ռիխտերի.


http://www.youtube.com/watch?v=xDTgj_69JKA

Ֆոտոն
10.02.2011, 15:09
Հետաքրքիր գործ ա: Բայց գիտե՞ս, Սկրյաբին լսելուց մեծ մասամբ էդ զգացումը լինում ա մոտս, որ օրգինալ չի, կամ յուրահատուկ չի, ինչ-որ կրկնվող կամ այլ տեղեր լսած հատվածներ կամ մոտիվներ եմ զգում: Ձեզ մոտ էդ չի լինու՞մ: :unsure

ars83
23.02.2011, 22:31
Հետաքրքիր գործ ա: Բայց գիտե՞ս, Սկրյաբին լսելուց մեծ մասամբ էդ զգացումը լինում ա մոտս, որ օրգինալ չի, կամ յուրահատուկ չի, ինչ-որ կրկնվող կամ այլ տեղեր լսած հատվածներ կամ մոտիվներ եմ զգում: Ձեզ մոտ էդ չի լինու՞մ: :unsure

Դե-դե, օրիգինալ չի :beee: Չէ մի չէ, Շոպենից ա «թխել»: :angry
Ջուլ ջան, անկեղծ ասած, ինձ մոտ էլ ա լինում, հատկապես ատոնալ սոնատներում՝ տարբեր հատվածներ իրար նման են:
Այդ առումով, չնայած, Սկրյաբինը, համեմատած ուրիշների, մանուկ ա:

Ահա, խնդրեմ, Բեթհովենը:

Լ. Վ. Բեթհովեն. Դաշնամուրային կվարտետ համար 3, դո-մաժոր, օպ. WoO 36, մաս Բ. Adagio con espressione

http://www.youtube.com/watch?v=nKb3T9YCxrg

Լ.Վ. Բեթհովեն. Դաշնամուրային սոնատ համար 1, ֆա-մինոր, օպ. 2, no. 1, մաս Բ. Adagio

http://www.youtube.com/watch?v=moivpGHrvSQ

:))

ars83
10.08.2011, 20:44
Սկրյաբինը սկսել է գրել այս սիմֆոնիան 1900թ-ի ամռանը: Նախևառաջ, Սկրյաբինը ցույց է տալիս իր սիմֆոնիան դաշնամուրի դասարանի ուսուցիչ Սաֆոնովին, այնուհետև, Պետերբուրգ գալուց հետո, Լյադովին: Պարտիտուրային ծանոթանալուց հետո Ռիմսկի-Կորսակովը, Գլազունովը և Լյադովը գալիս են այն եզրակացության, որ այն կարելի է տպագրել նախքան կատարումը, բայց կտրականապես պնդում են, որ որոշ դժվար, երբեմն նույնիսկ կատարման համար անհնար տեղերում փոփոխություններ մտցվեն, ինչպես գրում է Բելյայեվը կոմպոզիտորին: Սկրյաբինն այդ հարցի կապակցությամբ խորհրդակցում է պրոֆեսոր Ումբերտո Մազետիի հետ: Վերջինս համարում է, որ նշված հատվածները հնարավոր է կատարել, սակայն համաձայնում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ երգչախմբի ձայնային հնարավորությունները չեն համապատասխանում ստեղծագործության պահանջներին:
Առաջին անգամ Սիմֆոնիան կատարվել է 1900թ. նոյեմբերի 24-ին՝ Անատոլի Կոնստանտինի Լյադովի ղեկավարությամբ: Կատարվել եմ սիմֆոնիայի միայն առաջին հինգ մասերը (վերջին, վեցերորդ մասը չի կատարվել), քանի որ երգչախումբը չի մասնակցել կատարմանը՝ եզրափակիչ հատվածի բարդության պատճառով: Սիմֆոնիան ամբողջությամբ կատարվել է առաջին անգամ 1901թ. մարտի 16-ին՝ Նիկոլայ Գրիգորիի Ռուբինշթայնին նվիրված համերգի ընթացքում:
1900թ. նոյեմբերին կոմպոզիտորն այս սիմֆոնիայի համար արժանացել է Գլինկայի անվան մրցանակի:

Ալեքսանդր Սկրյաբին. Սիմֆոնիա համար 1, մի-մաժոր, օպ. 23:
Կատարում է Գերմանիայի Բեռլինի Սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժոր՝ Վլադիմիր Աշքենազի:

Մաս Ա. Lento.

http://www.youtube.com/watch?v=pH-TnKZgghY

Մաս Բ. Allegro dramatico.

http://www.youtube.com/watch?v=NJBuYWm2I1M

Մաս Գ. Lento.

http://www.youtube.com/watch?v=sQYcOq9YnNg

Մաս Դ. Vivace.

http://www.youtube.com/watch?v=wq2AbnCM7GA

Մաս Ե. Allegro.

http://www.youtube.com/watch?v=zfSOqsMHETA

Մաս Զ. Andante.

http://www.youtube.com/watch?v=RaJUSq0QaAU

http://www.youtube.com/watch?v=ZOh950mibZQ

Ֆոտոն
12.08.2011, 13:13
Առաջին մասը բավական շատ տեղերում հիշեցնում է Բեթհովենի սոնատներն ու ընդհանուր ոճը: Որպես Սկրյաբին չհասկացա: Մյուս մասերը շատ սիրուն ա ու ոնց որ ավելի ինքնուրույն են: :) Բնապատկերները շատ են մեջը, զգացել ե՞ք:

Իդեպ, մենակատարներով սիմֆոնիա լինում ա՞, կարծես առաջին անգամ եմ նկատում: Հետաքրքիր զուգակցում է: Արս, մենակատարները կատարում են երգչախմբի համար գրված պարտիա՞ն, թե՞, երգչախմբից բացի մենակատարների պարտիա էլ կա:

ars83
13.08.2011, 18:03
Իդեպ, մենակատարներով սիմֆոնիա լինում ա՞, կարծես առաջին անգամ եմ նկատում: Հետաքրքիր զուգակցում է:

:aha Լինում է: Հենց մի քանի օր առաջ լսում էի Մալերի երկրորդ սիմֆոնիան՝ «Հարությունը», չորրորդ մասը մենակատար ալտի համար է.

http://www.youtube.com/watch?v=tsm6lDuM3JA


Արս, մենակատարները կատարում են երգչախմբի համար գրված պարտիա՞ն, թե՞, երգչախմբից բացի մենակատարների պարտիա էլ կա:
Սիմֆոնիայի նկարագրությունից (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%B8%D0%BC%D1%84%D0%BE%D0%BD%D0%B8%D1%8F_%E2%84%96_1_%28%D0%A1%D0%BA%D1%80%D1%8F%D0%B1%D0%B8%D0%BD%29) հետևում է, որ կա առանձին պարտիա՝ մենակատար մեցո-սոպրանոյի և տենորի համար:

Ֆոտոն
13.08.2011, 19:43
Մալերի սիմֆոնիան լրիվ տարբերվում է թեմայի ոճից, շատ սիրուն կտոր էիր դրել: :) Շնորհակալ եմ: :)

ars83
19.12.2011, 21:01
Դաշնամուրային սոնատ համար 1, ֆա-մինոր, օպ. 6:
Կատարող՝ Մարկ-Անդրե Ամլեն:

Մաս Ա. Allegro con fuoco

http://www.youtube.com/watch?v=zIoYUB3B-Gs

Մաս Բ. Adagio

http://www.youtube.com/watch?v=9PnoufdhIQQ

Մաս Գ. Presto

http://www.youtube.com/watch?v=_LX1d1H1VNI

Մաս Դ. Funèbre

http://www.youtube.com/watch?v=bKRbLaHKHH0

ars83
16.02.2012, 16:09
Երեք էտյուդ, օպ. 65:

Համար 1. Allegro fantastico.

http://www.youtube.com/watch?v=UyZtK_69RY0

Համար 2. Allegretto.

http://www.youtube.com/watch?v=8gmtnLnB4wo

Համար 3. Molto vivace.

http://www.youtube.com/watch?v=WXvDmL9ipVQ

Կատարող՝ Ալեքսանդր Պալեյ: