PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենք՝ տարբեր իրավիճակներում

ivy
17.01.2009, 02:20
Եկեք նկարագրենք իրավիճակներ, ու թող ամեն մեկը գրի՝ ինքը ինչ կաներ, ինչպես իրեն կպահեր տվյալ իրավիճակում: Բոլորը կարող են թե իրավիճակ նկարագրել, թե պատասխանել արդեն եղածներին:

Իրավիճակ
Դուք շտապում եք աշխատանքի ընդունման հարցազրույցի: Ահագին ժամանալ եք անցկացրել հայելու առաջ, հատուկ ընտրել եք հագուստը, սիրունացել: Ու հիմա ժամացույցին նայելով՝ արագ-արագ գնում եք դեպի ձեր երազած աշխատանքի հարցազրույցին: Հանկարծ փողոցով սլացող ավտոմենքենան անցնում է ջրափոսի վրայով ու ամբողջ ցեխը ցփնում ձեզ վրա՝ ոտքից գլուխ նախշելով:
Նկարագրեք ձեր հետագա գործողությունները: :)

Ռեդ
17.01.2009, 02:25

Քո գրածից ենթադրում եմ, որ ունեմ աշխատանքի ընդունման կետի հեռախոսահամարը: Զանգահարում եմ և ասում, որ ուշանալու եմ :)

ivy
17.01.2009, 02:27

Բա հետո՞, էդ լրիվ պատասխանը չէր: Գնում ես տուն, փոխվո՞ւմ ես, թե ինչ ես անում: :) Իսկ մեքենայի հետ կապված ոչ մի բա՞ն:

*e}|{uka*
17.01.2009, 02:27
Իրավիճակ

Դուք շտապում եք աշխատանքի ընդունման հարցազրույցի: Ահագին ժամանալ եք անցկացրել հայելու առաջ, հատուկ ընտրել եք հագուստը, սիրունացել: Ու հիմա ժամացույցին նայելով՝ արագ-արագ գնում եք դեպի ձեր երազած աշխատանքի հարցազրույցին: Հանկարծ փողոցով սլացող ավտոմենքենան անցնում է ջրափոսի վրայով ու ամբողջ ցեխը ցփնում ձեզ վրա՝ ոտքից գլուխ նախշելով:
Նկարագրեք ձեր հետագա գործողությունները:

Ոչինչ էլ չէի անի, հետ չէի դառնա, լավ նշան չի :D: Կգնայի հարցազրույցի ու կբացատրեի իրողությունը, կարծում եմ իմ պարտաճանաչությունը ու անկեղծությունը կգոհացներ տնօրինությանը : :pardon

Ռեդ
17.01.2009, 02:29
Բա հետո՞,. էդ լրիվ պատասխանը չէր: Գնում ես տուն, փոխվո՞ւմ ես, թե ինչ ես անում: :) Իսկ մեքենայի հետ կապված ոչ մի բա՞ն:
Դե սլացող մեքենային ի՞նչ պիտի անես :)) Մեծ մասը քշում-գնում են /փախնում են/ :))
Դե մնացածը կարծում եմ պարզ ա: Գնում ես տուն, փոխվում ես լվացվում ես, գնալուց էլ մետրոյով ես գնում :)

Ռեդ
17.01.2009, 02:30
Ոչինչ էլ չէի անի, հետ չէի դառնա, լավ նշան չի :D: Կգնայի հարցազրույցի ու կբացատրեի իրողությունը, կարծում եմ իմ պարտաճանաչությունը ու անկեղծությունը կգոհացներ տնօրինությանը : :pardon
Էդ դեպքում շանսերդ էնքան էլ շատ չեն լինի :) Իսկ եթե այ հարցազրույցից ուշանաս, էնքան վատ չի, ինչքան կեղտոտ շորերով գնաս :) Եսիմ, ես տենց եմ գտնում ;)

9-րդ մասիվից չէ՞ կամ Բանգլադեշից :D

Ռեդ
17.01.2009, 02:32
9-րդ մասիվից չէ՞ կամ Բանգլադեշից :D
Մետրոն պլանավորել են կառուցել /շարունակել/ մինչև Դավթաշեն :) Երթուղայինով կգնաս մնացած դեպքերում ;)

*e}|{uka*
17.01.2009, 02:35
Էդ դեպքում շանսերդ էնքան էլ շատ չեն լինի :) Իսկ եթե այ հարցազրույցից ուշանաս, էնքան վատ չի, ինչքան կեղտոտ շորերով գնաս :) Եսիմ, ես տենց եմ գտնում ;)

Թքաաած, մի գործի համար շորերս չէի փոխելու :D
Կամ՝
Շտապ կզանգահարեի տուն, տնեցիքից մեկին կխնդրեի շուտ մեքենայով հագուստ իջեցնեն միանգամից աշխատանքի ընդունման վայրը: Մեքենայի մեջ շուտ կհագուստափոխվեի: Կարծում եմ այսպես ժամանակ կշահեի, քան գնայի տուն փոխվեի, նոոր իջնեի : :)

Ռեդ
17.01.2009, 02:37

Վայ դեմք ես դու Յոժ :)) :D Ի՞նչ մեքենա, մեքենա չունես ենթադրենք, կամ եթե ունես էլ, պիտի սևացրած ապակիներով լինի :D
Հ.Գ. սորի :oy

Ուլուանա
17.01.2009, 02:37
Ոչինչ էլ չէի անի, հետ չէի դառնա, լավ նշան չի :D: Կգնայի հարցազրույցի ու կբացատրեի իրողությունը, կարծում եմ իմ պարտաճանաչությունը ու անկեղծությունը կգոհացներ տնօրինությանը : :pardon
Ես էլ նույնը կանեի։ Ու եթե եղելությունը պատմելուց հետո դրա պատճառով տնօրենը որոշեր ինձ չընդունել, ուրեմն կմխիթարվեի նրանով, որ դեռ ձեռք չբերած՝ ազատվեցի նման ապուշ տնօրենի մոտ աշխատելու անհաջողությունից։ :P

Dorian
17.01.2009, 02:37
Վազելով գնում եմ մեքենայի հետևից էնքան, մինչև հոգնեմ: Հոգնած մտնում եմ մի այգի, մի պաչկա քաղցր ձողիկ եմ առնում, նստում եմ նստարանին ու խժռելով մտածում եմ, թե կյանքն ինչ անարդար ա: Գալիս եմ այն եզրակացությանը, որ վերջին հիսուն դրամովս գնած վերջին ձողիկները կերը ու քայլես ուղղում եմ դեպի Կիևյան` հուսով, որ լավ տոչկա կբռնեմ ու քարերին չեմ կպնի... Թող դիակս ճանաչելի լինի: Մերոնք մեղք են` չսպասեն: :(

ivy
17.01.2009, 02:40

Եթե նկատել ես, թեման Զվարճալի բաժնում չի: :) Լուրջ պատասախաններ են ակնկալվում՝ էնպես, ինչպես իրականում կանեիք:

*e}|{uka*
17.01.2009, 02:50
Վայ դեմք ես դու Յոժ :)) :D Ի՞նչ մեքենա, մեքենա չունես ենթադրենք, կամ եթե ունես էլ, պիտի սևացրած ապակիներով լինի :D
Հ.Գ. սորի :oy

Է՜հ ամեն ինչ բարդացնում եք.... ուրեմն տես, կխնդրեի կիսաշրջազգեստ ու ժակետ բերեին, որը կարծում եմ համարյա ժամանակ չէր պահանջի հագնելու: Լավ մեքենա չունենք, թող տաքսիով իջացնեն, իսկ տաքսու վարորդին կխնդրենք մի քանի վայրկյան աչքերն ու ականջները փակել կամ մեքենան լքել :angry :D
Բայց դե մեկ է, ինչպես Ուլուն ասեց հետ չէի դառնա հաստատ, տենց կեղտոտ էլ կգնայի, թող հենց սկզբից էլ իմանային, որ չէպե վիճակներ էլ են լինում, միշտ չի որ պուպուշ եմ լինելու, կարծում եմ խելացի տնօրենը այդ ամենին հումորով կմոտենար ու ու ես ավելի մեծ շանսեր կունենայի այդ աշխատանքը ստանալու համար, իսկ եթե դա նրան շփոթեցներ ու պատճառ հանդիսանար ինձ չվերցնելու, ես մի վայրկյան էլ չէի ափսոսի, որ
մեքենան ինձ նախշեց: :P

ivy
17.01.2009, 02:51
Իրավիճակ
Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան տղան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:

Ռեդ
17.01.2009, 02:55
Իրավիճակ
Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան երեխան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:
Երեխուն մի կոնֆետ կտամ, միգուցե սուս կմնա:
Եթե չէ, կփորձեմ զրուցել հետը, կհարցնեմ, թե խի չսիրեց ինձ: Ուրիշ վարիանտ չեմ տեսնում: Խոմ չեք ծեծելու երեխուն: Կամ էլ կասեմ մատիտ ու թուղթ բերի միասին նկարենք, էնքան որ մի բանով զբաղացնեմ

ivy
17.01.2009, 02:56

Դե ծեծել չէ, բայց ուրիշ տարբերակներ էլ կան: ;) Ասենք՝ որոշել հեռանալ ու մեկ ուրիշ անգամ այցելել: Կամ փորձել ուշադրություն չդարձնել... Հազար ու մի բան:

Ռեդ
17.01.2009, 02:58
Կամ փորձել ուշադրություն չդարձնել...
Մինչև ե՞րբ

Ասենք՝ որոշել հեռանալ ու մեկ ուրիշ անգամ այցելել:
Երբեք երեխու պատճառով նման քայլի չեմ դիմի :)

Dorian
17.01.2009, 03:01
Իրավիճակ
Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան տղան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:

Ընդհանրապես նման վերաբերմունք երեխաները ցուցաբերում են ոչ թե չհավանելու կամ չսիրելու, այլ ուշադրություն գրավելու նպատակով: Նման դեպքերում նպատակահարմար է ուշադրություն չդարձնել, կամ նրբանկատորեն նախատել, առանց երեխային վիրավորելու: Իսկ եթե հարցնեմ նրանից, թե ինչու է այդպես վարվում ու պատասխան ստանամ, որ ինձ չի սիրում, կամ չի հավանում, պարզապես կասեմ, որ եթե նա բացատրի իր դիրքորոշման պատճառը, դուրս կգամ իրենց տանից ու այլևս չեմ գա: Եթե պատճառ չկա նա չի կարող բացատրել, կնեղվի իր մեջ ու կլռի:
Կարծում եմ այս անգամ բավականին լուրջ պատասխան էր: :8

*e}|{uka*
17.01.2009, 03:04
Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան երեխան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:

Կարծում եմ կոնֆետի միջոցով կարելի է գնել երեխայի վերաբերմունքը, ոչ մի երեխա այն էլ չորս տարեկան, հաստատ չի հրաժարվի, բայց եթե տեսնեմ, որ իրան գետնով ա տալիս, լացում ա , ճվում ճչում, վատ ա զգում, հաստատ կհեռանամ, հո չեմ նստի, անդաստիարակ բալիկի նազ ու տուզը տենամ:D (Իսկ գնալուց առաջ կնախատեմ ծնողներին, էտ մեկը հաստատ ծնողի դաստիարակությունից ա գալիս, ով ուզում ա հյուր լինի, դուրեկան ,թե անդուր դեմք):

Հ.Գ.Բայց դե ես նման բան չեմ պատկերացնում, ինձ մագնիսի նման կպնում են, էլ մամա չեն ճանաչում :P

Ուլուանա
17.01.2009, 03:05
Իրավիճակ
Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան տղան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:
Էս իրավիճակն էնպիսին է, որ պիտի մեջը լինես, որ հենց տեղում զգաս, կողմնորոշվես, թե որ մեթոդը տվյալ դեպքում արդյունավետ կլինի։ Ես հերթով կփորձեի տարբեր մեթոդներ։ Սկզբում՝ կփորձեի մեղմ ձևերը՝ սիրաշահել, խոսեցնել, հետը խաղալ և այլն, եթե չօգներ, կփորձեի բանի տեղ չդնել, եթե դա էլ չգործեր, արդեն թշերից կբռնեի ու ուժեղ կպոնչեի։ :hands :D Չօգներ՝ ջհանդամ, գոնե էդ մի բանից կարգին հաճույք կստանայի։ :P :D

Հա, մոռացա ասել, որ սովորաբար ինձ էլ են փոքր երեխաները շատ սիրում, հազարից մեկ է պատահում, որ ինձ հետ իրենց լավ չպահեն, բայց դե մի երկու դեպք եղել է։
Շատ բան կախված է երեխայից. տարբեր երեխաների դեպքում տարբեր մեթոդներ կարող են գործել։

*e}|{uka*
17.01.2009, 03:08
Ընդհանրապես նման վերաբերմունք երեխաները ցուցաբերում են ոչ թե չհավանելու կամ չսիրելու, այլ ուշադրություն գրավելու նպատակով: Նման դեպքերում նպատակահարմար է ուշադրություն չդարձնել, կամ նրբանկատորեն նախատել, առանց երեխային վիրավորելու: Իսկ եթե հարցնեմ նրանից, թե ինչու է այդպես վարվում ու պատասխան ստանամ, որ ինձ չի սիրում, կամ չի հավանում, պարզապես կասեմ, որ եթե նա բացատրի իր դիրքորոշման պատճառը, դուրս կգամ իրենց տանից ու այլևս չեմ գա: Եթե պատճառ չկա նա չի կարող բացատրել, կնեղվի իր մեջ ու կլռի:
Կարծում եմ այս անգամ բավականին լուրջ պատասխան էր: :8

Կարծում ես չորս տարեկան երեխան կբացատրի քեզ իր դիրքորոշումը :pardon
Կան այնպիսի երեխաներ, որ մինչև իրենց ուզածը չի լինում, իրանք իրենց դիրքորոշումը չեն փոխում ու դա գալիս ա ա ծնողների դաստիարակությունից: Եթե նման կերպ շարունակի, իսկ դու չհեռանաս, ծնողը պետք ա երեխայի վրա բարկանա կամ խփի, իսկ ես դա չեմ հանդուրժի ավելի լավ ա հեռանամ: :)

Ռեդ
17.01.2009, 03:11
Իրավիճակ /տղաների համար/
Նստում եք երթուղային, ձեր ձեռքին ընդամենը 100 դրամ է: Քիչ անց երթուղային են նստում, ասենք, ձեր դասարանի /առաջվա դասարանի/, կամ կուրսի 2 աղջիկ: Դուք բարևում եք նրանց, սկսում զրուցել: Կամակ-կամաց հասնում եք այն կանգառին, որտեղ պիտի իջնեք: Ձեր քայլերը

Dorian
17.01.2009, 03:16
Կարծում ես չորս տարեկան երեխան կբացատրի քեզ իր դիրքորոշումը :pardon
Կան այնպիսի երեխաներ, որ մինչև իրենց ուզածը չի լինում, իրանք իրենց դիրքորոշումը չեն փոխում ու դա գալիս ա ա ծնողների դաստիարակությունից: Եթե նման կերպ շարունակի, իսկ դու չհեռանաս, ծնողը պետք ա երեխայի վրա բարկանա կամ խփի, իսկ ես դա չեմ հանդուրժի ավելի լավ ա հեռանամ: :)

Կարծում եմ, եթե բացատրի էլ կասի, որ ես վատն եմ, կամ նման մի բան: Բայց մենք խելացի ենք չէ, կարանք շաունակենք հարցեր տալը: Ինչի՞ եմ վատը: Ինչի՞ ես տենց մտածում: Խոսակցության ընթացքում էլ ձեռի հետ կսիրաշահեմ երեխային, կփորձեմ վստահություն ձեռք բերել:
Ամեն դեպքում ծնողի խոսքն ավելի ծանրակշիռ կլինի: Վերջապես ես ո՞վ եմ, որ փորձեմ դաստիարակել այդ երեխային: Եթե նրան ճիշտ են դաստիարակել ծնողի մի խիստ հայացքն էլ բավական է, որ հասկանա իր սխալը:

Dorian
17.01.2009, 03:19
Իրավիճակ /տղաների համար/
Նստում եք երթուղային, ձեր ձեռքին ընդամենը 100 դրամ է: Քիչ անց երթուղային են նստում, ասենք, ձեր դասարանի /առաջվա դասարանի/, կամ կուրսի 2 աղջիկ: Դուք բարևում եք նրանց, սկսում զրուցել: Կամակ-կամաց հասնում եք այն կանգառին, որտեղ պիտի իջնեք: Ձեր քայլերը

Շատ հանգիստ հրաժեշտ կտամ ու կիջնեմ: Ոչ ոք իմ վրա ոչ մի պարտավորություն չի դրել: Իսկ եթե այդ աղջիկները պիտի զուտ այդ մի դեպքի վրա հենվելով դատեն իմ քաղաքավարության կամ ջենտլմենության մասին, դա ավելի շատ իրենց տուպոյության մասին կխոսի:

Yellow Raven
17.01.2009, 10:35
Ես էլ Դորիանի պես կվարվեմ իհարկե մի քիչ անհարմար զգալով:D

ivy
17.01.2009, 12:12
Իրավիճակ
Դուք շտապում եք աշխատանքի ընդունման հարցազրույցի: Ահագին ժամանալ եք անցկացրել հայելու առաջ, հատուկ ընտրել եք հագուստը, սիրունացել: Ու հիմա ժամացույցին նայելով՝ արագ-արագ գնում եք դեպի ձեր երազած աշխատանքի հարցազրույցին: Հանկարծ փողոցով սլացող ավտոմենքենան անցնում է ջրափոսի վրայով ու ամբողջ ցեխը ցփնում ձեզ վրա՝ ոտքից գլուխ նախշելով:
Նկարագրեք ձեր հետագա գործողությունները: :)

Կնյարդայնանամ մի ուրիշ կարգի, ավելի արագ կշտապեմ դեպի այդ ֆիրման: Կմտնեմ էնտեղի Զուգարանը, ձեռքս կթռչեմ ու կսկսեմ ցեխը մաքրել, սովորաբար միայն ջրով անցնում է: Իհարկե լրիվ թաց կլինեմ, բայց ոչ էդքան կեղտոտ: Հույս կունենամ, որ սովորականի պես ինձ մի քիչ սպասեցնել կտան մինչև ներս կանչելը, ու էդ ընթացքում գուցե հասցնեմ չորանալ: Հարցազրույցի ժամանակ ոչ մի բան չեմ ասի կատարվածի մասին: Հնարավոր է՝ լավագույն տարբերակը չի, բայց ես գիտեմ, որ ինքս հաստատ էդպես կանեմ:

Իրավիճակ
Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան տղան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:

Ձև կանեմ, թե շատ տխրել եմ, նեղացել ու շատ ուժեղ լաց եմ լինում՝ ձեռքով փակելով դեմքս: Երեխաների վրա ազդում է, փորձած միջոց է: Վատագույն դեպքում՝ իրենց մեղավոր են զգում ու էլ ձայն չեն հանում, լավագույն դեպքում՝ սկսում են հանգստացնել:

Իրավիճակ /տղաների համար/
Նստում եք երթուղային, ձեր ձեռքին ընդամենը 100 դրամ է: Քիչ անց երթուղային են նստում, ասենք, ձեր դասարանի /առաջվա դասարանի/, կամ կուրսի 2 աղջիկ: Դուք բարևում եք նրանց, սկսում զրուցել: Կամակ-կամաց հասնում եք այն կանգառին, որտեղ պիտի իջնեք: Ձեր քայլերը

Ինչի՞ մենակ տղաների: Ես հենց միանգամից ուրախ-զվարթ կասեմ.
- Էրեխեք մոտս հարյուր դրամ է:
Մեկ էլ տեսար՝ երթուղայինից դուրս գալուց հետո դեռ էդ հարյուր դրամը մոտս լինի: :))

Դեկադա
25.01.2009, 12:55
ivy-ի խոսքերից
Իրավիճակ

Դուք շտապում եք աշխատանքի ընդունման հարցազրույցի: Ահագին ժամանալ եք անցկացրել հայելու առաջ, հատուկ ընտրել եք հագուստը, սիրունացել: Ու հիմա ժամացույցին նայելով՝ արագ-արագ գնում եք դեպի ձեր երազած աշխատանքի հարցազրույցին: Հանկարծ փողոցով սլացող ավտոմենքենան անցնում է ջրափոսի վրայով ու ամբողջ ցեխը ցփնում ձեզ վրա՝ ոտքից գլուխ նախշելով:
Նկարագրեք ձեր հետագա գործողությունները

Կսպանեմ....:)

ivy-ի խոսքերից
Իրավիճակ

Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան տղան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:

Ինձ հետ պատահել են հակառակ իրավիճակները այսինքն երբ ցանկացել են, որ իրենք լինեն ուշադրության կենտրոնում: Ու ասեմ լավ էլ ստացվել է:Իսկ երբ չեն ուզում երեսդ տեսնեն ու բացահայտ արտահայտվում են, մնում ա հնարավորինս կարճ ժամանաում հեռանալ, մեկ էլ տեսար դառավ կապրիզ ու խեղճ ծնողն էլ չի իմանում ինչ անի: Բայց սա երեևի շատ քիչ տարածված իրավիճակ ա:

Red_Devils-ի խոսքերից
Իրավիճակ /տղաների համար/
Նստում եք երթուղային, ձեր ձեռքին ընդամենը 100 դրամ է: Քիչ անց երթուղային են նստում, ասենք, ձեր դասարանի /առաջվա դասարանի/, կամ կուրսի 2 աղջիկ: Դուք բարևում եք նրանց, սկսում զրուցել: Կամակ-կամաց հասնում եք այն կանգառին, որտեղ պիտի իջնեք: Ձեր քայլերը

Շատ հանգիստ կտեղեկացնեմ, որ իմ մոտ գումար չկա::)
Չնայած հարցադրումը հասկանում եմ ինչի է տղաներին ուղղված, որովհետև աղջիկների մոտ տղաների «խայտառակ» լինելը մի քիչ «ամոթալի է»:D:P

Morpheus_NS
25.01.2009, 13:38
Իրավիճակ
Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան տղան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:

Գլուխը կջարդեմ երեխու:

ivy
25.01.2009, 13:51
Կսպանեմ....:)

Գլուխը կջարդեմ երեխու:

Իսկ ավելի ռեալիստի՞կ: :)

Դեկադա
25.01.2009, 14:05
ivy-ի խոսքերից
Իսկ ավելի ռեալիստի՞կ:

Dekada-ի խոսքերից
Կսպանեմ...
:D
դե ես ի տարբերություն Morpheus_NS-ի ի վարորդին կսպանեմ:P, էտ ոնց որ փողոցը անցնելուց առաջդ սև կատուն կտրի:;):D
Իսկ եթե առանց կատակի- ահավոր կջղայնանամ, մի լավ կգոռգոռամ ու հուսալքված կվերադառնամ տուն շորերս փոխելու...ու վերջ աշխատանքին....հարցազրույցից հաստատ կուշանամ, հետո էլ եթե հասցնեմ էլ երևի թե էնքան էտ միջադեպով հուզված կլինեմ, որ թարս ու շիտակ կարտահայտվեմ ու ամեն դեպքու էլի վերջ աշխատանքիս...էնպես, որ ամենալավը սպանելն ա::D

_Zeon_
25.01.2009, 15:39
Ամեն ինչ էլ պատահում ա
ինչ ա եղել որ
Ես սովորաբար նման դեպքերում ջղայնանում եմ երեխու վրա, լուրջ դեմք եմ ընդունում: Հիմնականում օգնում ա : Սկսում ա վախենալ ինձնից ընկերներ հաստատ չենք դառնա, բայց դե ասենք մառոժնիով էլ չի խփի աչքիս :D

dvgray
25.01.2009, 18:52
երեխաները հիմնականում անկեղծ են իրենց վարքի մեջ, եթե իհարկե դա կապռիզ չի:
Եթե անկեղծ է, ուրեմն ինչ որ բանում մենք իրար հետ լուրջ ընթարվել ենք: Այս դեպքում ձևեր թափելու կարիք չկա, ու ես էլ իրեն կպատասխանեմ նուն ձևի: Իսկ քանի որ ես ավելի ուժեղ եմ ու ավելի խելոք, ապա ինքը դատապարված է ;) :D
իսկ եթե կապռիզ է անում, ապա իրա ծնողին մի լավ "կչափալախեմ", հասկացնելով որ եթե իրա երեխուն չի կարողանում դաստիրակել, ապա իրա հետ ինչ՞ բարեկամություն կամ հարևանություն կամ ընկերություն ;) :angry :D

Mephistopheles
30.10.2013, 06:17
Եկեք նկարագրենք իրավիճակներ, ու թող ամեն մեկը գրի՝ ինքը ինչ կաներ, ինչպես իրեն կպահեր տվյալ իրավիճակում: Բոլորը կարող են թե իրավիճակ նկարագրել, թե պատասխանել արդեն եղածներին:

Իրավիճակ
Դուք շտապում եք աշխատանքի ընդունման հարցազրույցի: Ահագին ժամանալ եք անցկացրել հայելու առաջ, հատուկ ընտրել եք հագուստը, սիրունացել: Ու հիմա ժամացույցին նայելով՝ արագ-արագ գնում եք դեպի ձեր երազած աշխատանքի հարցազրույցին: Հանկարծ փողոցով սլացող ավտոմենքենան անցնում է ջրափոսի վրայով ու ամբողջ ցեխը ցփնում ձեզ վրա՝ ոտքից գլուխ նախշելով:
Նկարագրեք ձեր հետագա գործողությունները: :)

Հենց տեղում շալվարս կհանեի, կքամեի ու կդնեի պորտֆոնիոյիս մեջ, հետո կհանեի նասկիներս կքամեի ու կհագնեի… սառոչկայիս փեշերը կքամեի, հետո կծալեի ու կբարձրացնեի մինչ էն մասը որ ջուր չկա Չենթադրում եմ պորտիցս վերև կլինի… գալուստուկս կպահեի ու տենց կգնայի ինտերվյուի…

հ.գ. տռուսիկս հագիս… ուրիշ բան չմտածեք, ինչքան էլ թաց կամ ցեխոտ լինի՝ չեմ հանի… բայց ինտերվյուից ուշանա՞լ՝ երբեք…

Mephistopheles
30.10.2013, 06:22
Իրավիճակ
Դուք հյուր եք գնացել նոր ծանոթների տուն: Տանտիրոջ չորս տարեկան տղան առաջին հայացքից ձեզ չի հավանում ու որոշում է իր ողջ վերաբերմունքը ձեր հանդեպ ցույց տալ՝ լեզու հանելով, ասելով՝ գնա էստեղից, խփելով ու նման կերպով: Ծնողների սաստումները չեն օգնում, երեխան ակնհայտորեն չի հանդուրժում ձեր ներկայությունը:

Ձեր ռեակցիան ու պահվածքը:

երեխայի ականկջից բռնում ես ու ասում "լսիր այ փսլինք… մերդ ու հերդ հազիվ էլ քեզ էդքան դաստիրակած ըլնեն… իրանք ի՞նչ են որ իրաց բերածն ինչ ընլի… ականժներդ կկդրեմ լեզուդ էլ հետը եթե մի հատ էլ ցույց ես տվել… հասկացա՞ր այ լածիրակ" … հետո շուռ կգամ ու ծնողներին կասեմ որ երեխայի հետ մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացնեն ու ցույց տան որ սրում են նրան՝ սեր տան ավելի շատ քան հաննդիմանեն… սերն ա որ երեխայի մեջ սեր ա սերմանում…