PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարգանք հեռուստադիտողի նկատմամբ



Ֆրեյա
16.01.2009, 17:18
Մեր հայկական հեռուստաալիքները չունեն հեռուստադիտողի նկատմամբ հարգանքի գաղաթարը ընդհանրապես, այդ պատճառով հիմնականում ոչինչ չեմ նայում հայկական ալիքներով, հատկապես ֆիլմեր, բացառությամբ մի քանի ալիքների...
Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ

Որոշ ալիքներով ֆիլմի ցուցադրությունը ընհատում են ու կեսից միացնում են լուրերի հերթական թողարկում :angry
Ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ չեն կարողանու նորմալ պլանավորեն իրենց եթերի ժամերը, խառը միացնում են, հետո հասկանում են, որ լուրերի ժամը ֆիլմի ժամի հետ չեն տեղավորվում, կեսից ֆիլմն անջատում լուրեր են միացնում
Կամ, ուղիղ ժամը երկուսին ֆիլմն անջատում են ՀՀ օրհներգն են միացնում....

Կամ, գովազդ միացնել անջատելուց էլի չեն կարողանում լավ աշխատել, մանավանդ ռետրանսլիացիա արվող ալիքների մասին է խոսքը, երբ սկզբնաղբյուր ալիքով գովազդ չի լինում, իսկ այստեղից գովազդ են միացնում, մի տաս րոպե առնվազն բաց ես թողնում քո դիտածից
Կամ էլ, գովազդը ուշ են անջատում ու քո դիտածից կրկին բաց ես թողնում
Ասեմ, որ սա իսկապես կատաղության է հասցնում, ավելորդ ստրես է պատճառում, այդ պատճառով խուսափում եմ այդ "բոմժ" ալիքներով բան նայել

մանվանդ նման պահվածք ունի ռուսական առաջին ալիքի վերահեռարձակողը, Հ2, Կենտրոնը, Երկիրը.....

Ռուֆուս
16.01.2009, 18:25
Էխ, Անի ջան, ժամանակին ես էլ էի քո պես կատաղում, ներվայնանում....

Միակ ճիշտ լուծումը հեռուստացույցը որպես DVD-ին կից սարք օգտագործելն է... Երևի մի հարյուր տարի հետո նոր նորմալ հեռուստաալիքներ կունենանք... :(

Sona_Yar
16.01.2009, 18:37
Բա որ համերգի կեսից գովազդ են միացնւմ ու ...երգեր են հեռարձակում....:think

Kuk
16.01.2009, 19:56
ԱԼՄ-ով մեկ-մեկ լավ համերգներ են միացնում` Չելենտանո, Էմմա Շապլին, Յաննի, չնայած, որ կոմպիս մեջ ունեմ դրանք, ամեն դեպքում հաճույքով նայում եմ, ուրախանում եմ, որ բացի էսօրվա անմակարդակ ու անտաղանդ էստրադայի թափթփուկներից, մեկ-մեկ էլ բարձրաճաշակ երաժշտություն են միացնում: Մեկ էլ երգի կեսից մտնում ա ԱԼՄ-ի անտաղանդ գովազդները, որ մի քսան րոպե ինչ որ տավար երաժշտություն ա գնում ու տակը մի քանի անգամ տարբեր հիմար պոզաներով գրում ա «գովազդ»: Հազարից մեկ մի նորմալ բան են ցուցադրում, էդ էլ հարամ են անում: Չունենք հեռուստատեսություն, հո զոռով չի..

Rhayader
16.01.2009, 20:09
Չգիտեմ, ես արդեն վաղուց է, ինչ հեռուստացույց չեմ նայում:

Պարոն Ն
16.01.2009, 21:01
Մեկ-մեկ ճիշտ ա շատ են դմբլդօխություն անում:D, բայց դե ուզենք էդ ա, չուզենք էդ ա: Ընենց որ հարգելի հայ ժողովուրդ, եթե դա ձեզ շատ ա նեռվայնացնում, ապա նայեք են այիքները, որոնցով էդպիսի բաներ չկան::angry:oy

Rammstein
16.01.2009, 21:36
Որոշ ալիքներով ֆիլմի ցուցադրությունը ընհատում են ու կեսից միացնում են լուրերի հերթական թողարկում
Հատկապես ԱԼՄ-ով: :angry

Կամ, ուղիղ ժամը երկուսին ֆիլմն անջատում են ՀՀ օրհներգն են միացնում....
Մի օրհներգ էլ ըլնի... :[

Կամ, գովազդ միացնել անջատելուց էլի չեն կարողանում լավ աշխատել, մանավանդ ռետրանսլիացիա արվող ալիքների մասին է խոսքը, երբ սկզբնաղբյուր ալիքով գովազդ չի լինում, իսկ այստեղից գովազդ են միացնում, մի տաս րոպե առնվազն բաց ես թողնում քո դիտածից

մանվանդ նման պահվածք ունի ռուսական առաջին ալիքի վերահեռարձակողը, Հ2, Կենտրոնը, Երկիրը.....
Բա РТР Планета-ի մասին չես ասում... ընտեղ ռուսները շատ հաճախ ընդհանրապես գովազդ չեն անում, մինչդեռ մերոնք մի 5 րոպե մինիմում անում են։ :angry

Amourchik
16.01.2009, 23:07
Վայ, բա սերիալները, որոնք ողողել են հայակական հեռուստաալիքները:angry:Հենց այս պահին էլ չեմ կարողանում գտնել մի հեռուստաալիք, որով կարգին բան են ցույց տալիս:Բա այսպես կոչված «ռեստորանային» ալիքները, որտեղից 24 ժամ միայն ցածրակարգ ռեստորաններում հնչող երաժշտություն են ցույց տալիս:[
Ես արդեն շատ վաղուց է, որ հեռուստացույց չեմ նայում, ավելի հետաքրքիր բաներ էլ կան:beee

Yellow Raven
16.01.2009, 23:10
ԱԼՄ-ով մեկ-մեկ լավ համերգներ են միացնում` Չելենտանո, Էմմա Շապլին, Յաննի, չնայած, որ կոմպիս մեջ ունեմ դրանք, ամեն դեպքում հաճույքով նայում եմ, ուրախանում եմ, որ բացի էսօրվա անմակարդակ ու անտաղանդ էստրադայի թափթփուկներից, մեկ-մեկ էլ բարձրաճաշակ երաժշտություն են միացնում: Մեկ էլ երգի կեսից մտնում ա ԱԼՄ-ի անտաղանդ գովազդները, որ մի քսան րոպե ինչ որ տավար երաժշտություն ա գնում ու տակը մի քանի անգամ տարբեր հիմար պոզաներով գրում ա «գովազդ»: Հազարից մեկ մի նորմալ բան են ցուցադրում, էդ էլ հարամ են անում: Չունենք հեռուստատեսություն, հո զոռով չի..

Հայրենիքով էլ են լավ համերգներ ցույց տալիս երեկոյան ժամերին;)
Ի դեպ Հայրենիքը համարում եմ էն հատուկենտ ալիքներից,որը նայելուց չես նեռվայնանում:)

Rammstein
17.01.2009, 00:20
Հայրենիքով էլ են լավ համերգներ ցույց տալիս երեկոյան ժամերին;)
Ի դեպ Հայրենիքը համարում եմ էն հատուկենտ ալիքներից,որը նայելուց չես նեռվայնանում:)
Ինչ-որ չափով համաձայն եմ, բայց ամեն դեպքում ես նեռվայնանում եմ, որ սկսում են կինոները, կամ մուլտերը անգլերեն ցույց տալ։ Ուրեմն ռուսական օտարամոլությունը մեր ժովովրդին քիչ էր, անցել են անգլերենին։ Վաղն էլ կարելի ա չինարեն ցույց տալ, չէ՞ որ աշխարհի ամենաշատ խոսվող լեզուն ա... :D:angry

Արտիստ
17.01.2009, 00:23
Մեկ-մեկ ճիշտ ա շատ են դմբլդօխություն անում:D, բայց դե ուզենք էդ ա, չուզենք էդ ա:

Նպաստենք Հայ ազգի դեգեներատացմանը? Նման մտածողությունը միայն դրան էլ կտանի: Այդ անտարբեր հայացքների պատճառով է հենց այն, որ ներկայումս մեզ հրամցնում են այն, ինչ ուզում են...արյունքում շղթայական կապով ստացվում է այնպես, որ առաջարկն է կրկին ստեղծում պահանջարկ, իսկ մենք պահանջողներս նստում ենք մեր բազկաթոռին ու ասում..."թ հա ինչ նայեմ որ ուրիշ բան չկա...?". Վաղը որ սոված մնանք կասենք է հա ինչ անեմ որ հաց չկա, որ մեզ ստիպեն խեղճացած հայացքով ասել հա, կասենք է հա ինչ անեմ որ "չէ" տարբերակ չկա....
Այո, այնուամենայնիվ, եկեք նպաստենք Հայ ազգի դեգեներատացմանը....

Արտիստ
17.01.2009, 00:28
Ինչ-որ չափով համաձայն եմ, բայց ամեն դեպքում ես նեռվայնանում եմ, որ սկսում են կինոները, կամ մուլտերը անգլերեն ցույց տալ։ Ուրեմն ռուսական օտարամոլությունը մեր ժովովրդին քիչ էր, անցել են անգլերենին։ Վաղն էլ կարելի ա չինարեն ցույց տալ, չէ՞ որ աշխարհի ամենաշատ խոսվող լեզուն ա... :D:angry

Ռուսական օտարամոլությունը հասել է ծայրահեղության, դա է միակ պրոպլեմն է: Այն ինչ չափի մեջ է մատուցվում ուղակի չի կարող խանգարել...Այն որ ֆիլմերը անգլերեն են ցույց տալիս, գոնե նպաստում է նրան, որ մենք բացի երկու մեզ շատ հարազատ լեզուներից լսենք նաև այլը, հենց սա էլ այլընտրանքն է: Չինարենին դեմ չեմ, միշտ երազել եմ իմանալ այդ լեզուն ևս...չնայած, ուշ չէ...

Հետաքրքիր է, քեզ ավելի շատ դու է գալիս Հանրայինի հայերեն խղճուկ թարգմանությունները Ֆելիքսի կատարմամբ? Չնայած, դրանից էլ կարելի է օգուտ քաղել, օրինակ սովորելհայերենի նոր տերմինաբանությունը...

Արտիստ
17.01.2009, 00:31
ԱԼՄ-ով մեկ-մեկ լավ համերգներ են միացնում` Չելենտանո, Էմմա Շապլին, Յաննի,

Իսկ Eagles-ի համերգը անգիր չես արել? Ես օրինակ գիտեմ թե ամեն վայրկյանին ինչ ակորդ է նվագում;)

Kuk
17.01.2009, 02:55
Իսկ Eagles-ի համերգը անգիր չես արել? Ես օրինակ գիտեմ թե ամեն վայրկյանին ինչ ակորդ է նվագում;)

Հա, էս նշածս համերգներն էլ եմ անգիր արել, ուղղակի որ ցույց են տալիս, էլի նայում եմ, լավն են, բայց դե որ հարամ են անում, դրանից էլ ես հիասթփվում, տենց անշնորհք ձևով չի կարելի կտրել երգի կեսից:

Xerox
17.01.2009, 03:30
Բա որ մի ժամանակ Ռուսական առաջինով դատ էի նայում մեկ ել արդեն դատավորը գալիս ա վճիռը կարդալու ու էտ ժամանակ գովազդ, իսկ գովազդից հետո արդեն հաղորդման տառերն են:angry

Ֆրեյա
17.01.2009, 20:24
Հենց նշածս պատճառներով ես էլ վաղուց չեմ նայում հեռուստացույց
Բայց հետաքրքիր է, դեռ որքան են հայկական ալիքներն աշխատելու նման ձևով :think
կարծում եմ, սա որոշակի հեռուստատեսային էթիկա է. չի կարելի կեսից ընդհատել հաղորդումը, դա մարդկանց նկատմամբ էլեմենտար հարգանք է, ստրեսային վիճակի մեջ է գցում մարդուն… Այն ալիքները, որ չեն պահպանում այս սկզբունքը, չեն կարող որևէ կերպ համարվել "լավ ալիք" /եթե իհարկե որևէ ալիք ձգտում է այդ կոչմանը արժանանալ, հովանավորներն այնպես էլ վճարում են իրենց... :[ /

հ.գ. Միակ ալիքը, որ մեկ մեկ նայումեմ, Կուլտուրան է: Գովազդ չկա հիմնականում հետաքրքիր հաղորդումներ են, նյարդերդ հանգստանում են նայելիս... :love

Google
17.01.2009, 20:31
Ծիծաղելի ու միաժամանակ լաց առաջացնող երևույթ է այն, որ գովազդի երկարատևությունը մարդու հշողության վրա այն աստիճան է ազդում, որ մոռանում է, թե ինչ է դիտում: :(
/ինձ հետ նման դեպքեր գրեթե միշտ պատահում են/::)

Արտիստ
17.01.2009, 21:51
Գովազդը միայն մեր մոտ չէ որ երկար է ժողովուրդ: Գրերթ բոլոր երկներում գովազդը գործում է նույն կերպ...

Sunny Stream
17.01.2009, 23:41
ինչպես ասում են` էս խոսքի վրա.


Մրցանակներ տհաճ եթերի համար
«Էքսպերտների միավորում» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությանը մի շարք անվանակարգերում, որոնցից են, օրինակ, «Գռեհիկ հեռուստաարտադրանք», «Ցինիկ գովզդ» և այլն:

ամբողջական հոդվածը (http://www.natnews.info/index.php?news=1245)

վերջապես քննադատության ծիլիկներ կան :roll

Vrt
20.01.2009, 01:29
Վայ, բա սերիալները, որոնք ողողել են հայակական հեռուստաալիքները:angry:Հենց այս պահին էլ չեմ կարողանում գտնել մի հեռուստաալիք, որով կարգին բան են ցույց տալիս:Բա այսպես կոչված «ռեստորանային» ալիքները, որտեղից 24 ժամ միայն ցածրակարգ ռեստորաններում հնչող երաժշտություն են ցույց տալիս:[
Ես արդեն շատ վաղուց է, որ հեռուստացույց չեմ նայում, ավելի հետաքրքիր բաներ էլ կան:beee

Իսկ խի չես նայու?մ: Ինձ շատա հետաքրքրում` ուրիշ ինչ կա հետաքրքիր հեռուստացույց նաելուց բացի քեզ համար: Ախր մենք ենք մեղավոր, որ մեզ չեն հարգում: Եթե մեկ, երկու կամ երեք անգամ նաեք տարբեր ալիքներ, ու ձեզ դուր չեկած պահին էլ զանգահարեք համապատասխան խմբագրություն ու բողոքեք, այ էդ ժամանակ կարող եք ասել, որ ավելի հետաքրքիր բաներ կան: Հենց ՕՌՏ-ի տարբերակն էլ ապացուցումա, որ հեռուստատեսությունը դեռ բավական երկար ժամանակ իր դիրքերը հաստատ կպահի լրատվական դաշտում: Ամբողջ օրը փորձեք միացրած թողնել ՕՌՏ-ն, ու կտեսնեք, որ համենայնդեպս հետաքրքիրա արվում ամեն ինչ:

Vrt
20.01.2009, 01:32
Հենց նշածս պատճառներով ես էլ վաղուց չեմ նայում հեռուստացույց
Բայց հետաքրքիր է, դեռ որքան են հայկական ալիքներն աշխատելու նման ձևով :think
կարծում եմ, սա որոշակի հեռուստատեսային էթիկա է. չի կարելի կեսից ընդհատել հաղորդումը, դա մարդկանց նկատմամբ էլեմենտար հարգանք է, ստրեսային վիճակի մեջ է գցում մարդուն… Այն ալիքները, որ չեն պահպանում այս սկզբունքը, չեն կարող որևէ կերպ համարվել "լավ ալիք" /եթե իհարկե որևէ ալիք ձգտում է այդ կոչմանը արժանանալ, հովանավորներն այնպես էլ վճարում են իրենց... :[ /

հ.գ. Միակ ալիքը, որ մեկ մեկ նայումեմ, Կուլտուրան է: Գովազդ չկա հիմնականում հետաքրքիր հաղորդումներ են, նյարդերդ հանգստանում են նայելիս... :love

Գովազդային ընդմիջումները պետք են, պարզապես ճիշտ ներկայացնելուց հետո: Հաղորդման լավագույն մոդելներից մեկն է դա. յուրաքանչյուր գովազդային ընդմիջում պետք է որևէ մտքի ավարտ նշանակի, ու դրանից հետո թեմային առնչվող այլ հատված սկսվի: Եթե դիտեք ՕՌՏ-ի հաղորդումներից մեկը, հաղորդավարը շատ հետաքրքիր ներկայացնում է գովազդը, ու..... դա պետք է հեշտ մարսելու համար, իսկ մենք պարզապես գովազդի ԳՌԴՈՆ ենք անում, անկապ լցում որդե կարում ենք...

Jarre
02.02.2009, 17:23
Ժողովուրդ ջան, ինձ թվումա, որ ամենացավալին ոչ թե եթերը ընհատող գովազդն է, այլ անորակ գովազդը։ Լարված նայում ես մի տրիլեր կամ ուրիշ հետաքրքիր ֆիլմ, մեկ էլ հայտնվումա .... (էս բազմակետը ձեր չսիրած գովազդնա)։ Ես նույնիսկ կասեմ, որ դա ինչ որ չափով մարդու փսիխիկայի վրա էլ է ազդում :aggressive

ministr
01.12.2009, 09:39
Լրիվ ապուշացել են....

Տեսած կլինեք այն գովազդը, որտեղ "խրախուսում են" գնել հայկական արտադրության ապրանքները..
Ով չի տեսել մի երկու բառով նկարագրեմ, որ պարզ լինի

Ուրեմն առաջին պլանով մի հատ գեշ կապիկա, երևի օրանգուտանգ: Ու ես կապիկին հարցեր են տալիս, ասենք հունական կոնյակ կխմեիր? ռուսական կոնֆետ կուտեիր? իտալական կոշիկ կհագնեիր և այլն... ու ամեն հարցից հետո էս կապիկը "վայ քու արա, բա էդ ասելու բան էր?" թեմայով մի ծամածռություն, մի կապիկություն անումա.. հետո էլ ավելացնում են հարգենք հայկական արտադրողին, հարգենք ինքներս մեզ...

Երևի միայն օրագուտանգը կհրաժարվեր ռուսական կոնֆետից կամ իտալական կոշիկից...
Ու նենց տպավորություն ա ստեղծվում, որ էկրանի կապիկը մեզնից մեկնա... կամ չէ մեզնից ավելի խելոք, ու քարոզումա, օրինակա ծառայում թե ինչա պետք գնել ինչը ոչ...

Հետո էլ ասում են հարգենք ինքներս մեզ...Տեսնես որ մի ստրեպտոկոկի մտքովա անցել հայերին քարոզել հայկական ապրանք գնել ԿԱՊԻԿԻ օրինակով...:angry

Հայկական ապրանք գնելու թեմատիկայով Շանթն էլ գովազդ ուներ, ու մարդիկ գոնե բացատրում էին թե ասենք ինչու է պետք գնել հայկական ապրանք... Իսկ սա կապիկ ա դեմ տվել, որպես ՕՐԻՆԱԿ...:angry Արա կապիկը դուք եք այ նախակենդանիներ...

Հարդ
01.12.2009, 12:57
Մի ժամանակ առաջ, երբ Ռաֆոն ու Հովոն էին բարի լույս հայերը վարում, էտ ժամանակ էի լավ ջղայնանում... ուրեմն զանգում ա մեկը, սրան լաաաաաաաաաավ ձեռ են առնում ու վերջում.
-Վայ Ռաֆո, Հովո ջան... ձեզ ինչքան եմ սիրում...
ու տենց բաներ:
Էսքանից հետո Ռաֆոներն ու Հովոները մեղավոր են?

Մենուա
01.12.2009, 13:53
Ընդհանուր առմամբ ճիշտ եք ասում, որ ունենք վատ հեռուստատեսութություն և խոսքի, և ոճի, և թեմաների, և մասնակիցների առումով, բայց ամեն ինչ ժխտելն ու բացառելը նույնպես ճիշտ չէ ու չի նպաստում վիճակի լավացմանը։ Հաստատ կան լավ ու դիտարժան հաղորդումներ, որոնք պետք է նայել գնահատել, որպեսզի պահպանվի ու շարունակվի։

ministr
01.12.2009, 21:59
Հիմա էլ անդրադառնամ Alpen Gold-ի գովազդին:

Մինչև էսօր զահլեքս տանում են 10000 շարֆերով, բայց կիրակի օրը , "Մոսկվիչկա" սուպերմարկետում սիրալիր տեղեկացրին, որ այդ ակցիան վերջացել է...
Իսկ հեռուստատեսությամբ դեռ ֆռֆռում է էդ գովազդը: Մարդկանց օրանգուտանի տեղ դնելու հերթական ակցիանա փաստորեն...

cold skin
17.03.2010, 15:22
Ուզում եմ մեջբերել Հ. Մալյան «Երկխոսություն երրորդի համար» գրքից մի փոքր հատված…
« Դիտողը և ստեղծագործողը պայման են կապում: Ստեղծագործողը առաջարկում է.«Արի՛ քեզ խաբեմ:» Դիտողը համաձայնվում է. «Խնդրե՛մ, խաբի՛ր ինձ այնպես, որ իմ սրտի, իմ հոգու, իմ ուղեղի և իմ զգայարանների վրա ազդես, որ ինձ հուզես, վարակես, ծիծաղեցնես, զայրացնես, բարկացնես, ուրախացնես, վերափոխես… Վերափոխես այնպես, որ ես ուրիշ տրամադորություն ունենամ, ես ուրիշ լինեմ, այլ կերպ նայեմ աշխարհին…»

Հ.Գ Լա՜վ խաբված ենք, պարոնա՝յք…

Lion
17.03.2010, 17:27
Մեր հայկական հեռուստաալիքները չունեն հեռուստադիտողի նկատմամբ հարգանքի գաղաթարը ընդհանրապես, այդ պատճառով հիմնականում ոչինչ չեմ նայում հայկական ալիքներով, հատկապես ֆիլմեր, բացառությամբ մի քանի ալիքների...

Ասեմ, դու շատ մեղմ ես արտահայտվում: Ոչ թե չունեն, այլ, կրկին մեղմ ասած, ուղղակի տականքություն են անում: Ու լրիվ ինքնիրավչություն է - կարող են ֆիլմի վերջի կուլմինացիայից 5 վայրկյան առաջ գովազդի կտրվել ու մի 15 րոպե "անջատվել", կարան մեղմ մի մելոդրաման կտրեն "գովազդային խժժոցով", կարան մեկ ժամվա ընթացքում 35 րոպե գովազդ դնեն (Արմենիան, 21:00-22:00-ի արանքում), կարան անգրագետ հեռուստավարողներ ու անմակարդակ "աստղեր" էկրան հանել, կարան հազար անգամ նայած ֆիլմը նորից դնել, կարան հդկական այնպիսի տականք ֆիլմեր դնել, էն էլ 70-ականների սկզբի, որ դրանք երևի նույնիսկ Հնդկաստանում էլ չեն նայում...

Մի խոսքով, վառես, մի բուռ մոխիր դուրս չի գա :angry

Լեո
08.05.2010, 19:41
Պատկերացնում եք՝ ի՞նչ կլիներ, եթե հեռուստաընկերությունների կողմից հարգանք լիներ հեռուստադիտողի նկատմամբ :think Ես էսպես եմ պատկերացնում.
Օրական 140 անգամ. «Հարգանքի հովանավորն են Ալոն, Բալոն, Վալոն. Զալոն, Մալոն, Շալոն, Ֆալոն, Կալոն, Դալոն, Գալոն. Պալոն, Փալոն, Թալոն և այլն» :blin

Yellow Raven
08.05.2010, 19:45
Պատկերացնում եք՝ ի՞նչ կլիներ, եթե հեռուստաընկերությունների կողմից հարգանք լիներ հեռուստադիտողի նկատմամբ :think Ես էսպես եմ պատկերացնում.
Օրական 140 անգամ. «Հարգանքի հովանավորն են Ալոն, Բալոն, Վալոն. Զալոն, Մալոն, Շալոն, Ֆալոն, Կալոն, Դալոն, Գալոն. Պալոն, Փալոն, Թալոն և այլն» :blin

... և Լեոն:))

Lion
09.05.2010, 11:52
Մեր հայկական հեռուստաալիքները չունեն հեռուստադիտողի նկատմամբ հարգանքի գաղաթարը ընդհանրապես, այդ պատճառով հիմնականում ոչինչ չեմ նայում հայկական ալիքներով, հատկապես ֆիլմեր, բացառությամբ մի քանի ալիքների...
Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ

Որոշ ալիքներով ֆիլմի ցուցադրությունը ընհատում են ու կեսից միացնում են լուրերի հերթական թողարկում :angry
Ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ չեն կարողանու նորմալ պլանավորեն իրենց եթերի ժամերը, խառը միացնում են, հետո հասկանում են, որ լուրերի ժամը ֆիլմի ժամի հետ չեն տեղավորվում, կեսից ֆիլմն անջատում լուրեր են միացնում
Կամ, ուղիղ ժամը երկուսին ֆիլմն անջատում են ՀՀ օրհներգն են միացնում....

Կամ, գովազդ միացնել անջատելուց էլի չեն կարողանում լավ աշխատել, մանավանդ ռետրանսլիացիա արվող ալիքների մասին է խոսքը, երբ սկզբնաղբյուր ալիքով գովազդ չի լինում, իսկ այստեղից գովազդ են միացնում, մի տաս րոպե առնվազն բաց ես թողնում քո դիտածից
Կամ էլ, գովազդը ուշ են անջատում ու քո դիտածից կրկին բաց ես թողնում
Ասեմ, որ սա իսկապես կատաղության է հասցնում, ավելորդ ստրես է պատճառում, այդ պատճառով խուսափում եմ այդ "բոմժ" ալիքներով բան նայել

մանվանդ նման պահվածք ունի ռուսական առաջին ալիքի վերահեռարձակողը, Հ2, Կենտրոնը, Երկիրը.....

Լրիվ համաձայն եմ, էլ չասած, որ ֆիլմի կուլմինացիոն ֆինալից 5 վայրկյան առաջ կարող են 5 րոպե գովազդ դնել: Ինձ թվումէ խնդիրն այն է, որ մեր հեռուստաշուկալում ռեյտինգ կոչվածը ընդհանրապես դեր չի խաղում...

Helios
16.05.2010, 16:04
օրինակ Ռուսաստանում հստակ սահմանափակում կա դրված գովազդային դադարների մաքսիմալ տևողության (եթե չեմ սխալվում 2 րոպե) ու ժամվա ընթացքում դադարների քանակի վրա։ վերջերս նույնիսկ ՕՌՏ-ին խոշոր գումարով տուգանել էին գովազդի տևողությունը 20 վայրկյանով գերազանցելու համար։
մոտեցումը էնա, որ եթե տվյալ ալիքը գոնե մի քիչ մակարդակ ունի, ուրեմն էնքան աուդիտորիա կունենա, որ իրա եթերում գովազդը կկարողանա թանկ վաճառել։ այսինքն ալիքը պետքա ձգտի նրան, որ հնարավորինս կարճ ժամանակ տրամադրելով գովազդին, ստանա հնարավորինս շատ եկամուտ։ իսկ եթե մաքսիմալ նախատեսված ժամանակում գովազդ ցուցադրելը ալիքին բավարար եկամուտ չի բերում, ուրեմն տվյալ ալիքը ռեյտինգ չունի, հետևաբար էդ ալիքը պետք էլ չի որ գոյությունը շարունակի։

romanista
17.05.2010, 00:31
Դրա համար էլ, երբ որ մարդը անկեղծորեն ասում է, որ "կաբելայինով ռւսական ալիքներ է նայում", հայավարի ասում ենք, թե թիթիզանում, ձև է թափում:)
Բողոքելն անիմաստ է, մարդիկ "փող են ածժատում" մեր նյարդերի վրա:

Lion
20.01.2011, 20:54
Ասում եք, էլի, տարրական հարգանք չունեն հեռուստադիտողի նկատմամբ:angry Հենց նոր, Երկիր Մեդիայով, մեր "ամենահայրենասեր" ալիքով մի բան տեսա, որ չգիտեի, տխրեի թե ծիծաղեի -

Ուրեմն մի բան են հորինել, չգիտեմ էլ ոնց կոչեմ, մի խոսքով Հայաստանի ռեկլամ - հերթով ասում են, սա Հայաստանն է, այսքան մարզ, այսպիսի կրոն, այսպիսի պետական կարգ, այսպիսի մայրաքաղաք և այլն: Եվ ահա, "հանճարեղները", ասում են, որ Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ-ին... ականջներիս չհավատացի, Արգիշտի II-ի (????!!!) կողմից - Մենուայի որդի Արգիշտին (այս բանաձևը նույնիսկ դպրոցում ենք անգիր արած լինում), մեր փառապանծ Արգիշտի I-ը հիմա երևի գերեզմանում շուռ եկավ ու մի լավ հայհոյեց մեր վայ-ազգասերներին!

ministr
20.01.2011, 21:03
Արգիշտին մերնա? :)

Lion
20.01.2011, 21:37
Մերնա, ապեր, նույնքան մերնա, ինչքան Տիգրան Մեծը - ուղղակի ցավալի է, որ այսքան երկար տարիներ մեր ժողովրդին այլ բան են ասել ու հիմա նման հարցեր են ծագում: Հավատա, եթե նույնքան ժամանակով, ինչքան Արգիշտու պահով, ասվեր, որ Տիգրան Մեծը հայ չի, հիմա նրա վերաբերյալ էլ սենց հարց կհնչեր...

romanista
21.01.2011, 14:12
Ինչ՞ի ես զարմանում, այ ցավդ տանեմ, եթե մեր ժողովուրդը հայ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին շփոթում ա Մայքլ Ջեքսոնի հետ, տափակավարի ժպիտը դեմքին... ամիսներ առաջ "ԱՐ"-ով ցուց տվին, աշխատավայրում էի, կողքս արցախյան ազատամարտին մասնակցած տղա... դժվար չի լինի պատկերացնել, թե ինչպիսի հայհոյանքներ տեղացին նրա բերանից ու նա նույնիսկ ուզում էր կոտրել հեռուստացույցը... "սրանց նման լրբերի համար ե՞մ վիրավորվել, որ էսօր իրանց ազգային հերոսին Ջեքսոնի հետ են խառնում" - ասեց... էս ա մեր երկիրը, ինչ լրատվություն ստանում են, տենց էլ իմանում են... դեգրադացիա:

ministr
21.01.2011, 14:17
Ի միջի այլոց, որ բոլորը "մոդային հետևելով" դինքացավով էին տառապում, ոչ ոք չհիշեց Գորգիսյանի մահվան օրը, որ նույն օրն էր: