PDA

Դիտել ողջ տարբերակը : Գագիկ Ծառուկյան – Տիգրան Սարգսյան կամ Սերժանտական գամբիտ

voter
16.01.2009, 14:29
Հայակական ժամանակում օրերս տեղեկացվել էր, որ պլանավորվում է անվստահություն հայտնել կառավարությանը և նախաձեռնողը լինելու է Բարգավաճ հայաստանը։

Դրա հետևանքով Ծառուկյանը պիտի դառնա վարչապետ, նախորդում պլանավորված Քոչարյանի փոխարեն, բայց վերջինի հնարավորություները վերադառնալու փոշիացան Մարտի մեկի խայտառակությունից հետո։

Ենթադրվում է, որ դա հերթական խաղն է – ՍՍերժանատական ու հաբՌԿիստական ռակիրովկա հայաստանյան քաղաքական խաղատախտակի վրա։

Նախապատրաստություններ վաղուց էին տեսնվել, ուղարկելով Ծառուկյանին Մոսկվա Եդինայա Ռոսիայի ու պուտինի մնացած պալատականների հետ հանդիպումների։

Փաստացի ԴԱԲՐՈՆ տրվել է, որ Ծառուկյանը լինի, մնացածը տեխնիկական հարց է, ինչպես ԱԺ նախագահին փոխարինելն էր, ինչքան էլ ժխտեցին, միևնույնն է մկների ժողովը մնած մկների ժողով, Կոստանն ոնց պլանավորել էլ այդպես էլ արվեց։

Որպեսզի հայ սփյուռքն ու հայությանը հայաստանում հանգստացնեն ու մարդիկ չնդվզեն վերջնական Հայաստանի փոռպոստավորման դեմ, ինչը այդ վարչապետական ռակիրովկայով հաստատվելու է, Ռուսաստանի կողմից մեծ քանակի զենքի մատակարարման մասին խոսակցություններ են պտտում, այսպես ասած կողքից հիշեցնում են հայերին, թե «ԱՐԱ չլուծված հարց կա, զենք ա պետք ՍԿՍՎԵՔ»

Gayl
16.01.2009, 16:08

Մի քիչ չեմ հավատս չի գալիս,եթե ՌՔ ին ֆուկ անեն ուրեմն Սերժը ոտով գլխով կորածա:

Սամվել
16.01.2009, 18:26
Մի քիչ չեմ հավատս չի գալիս,եթե ՌՔ ին ֆուկ անեն ուրեմն Սերժը ոտով գլխով կորածա:

Ախպեր չեմ գոջում քեզ թվումա Քոչարյանի ֆուկ ըլնել չըլնելը մենակ մի հատ Չխմված Վարչապետի պաշտոնովա որոշվում :8

ԻՆքը մեկա էնքանա թալանել ու բռնաբարել որ իրան ու իրա թոռներին մինչև 5րդ կյանքը հերիքա.. ու + դրան Սերժի հետ էլ նստելուց մի կամեռայում են նստելու.. կամ Հարեվան :D
Այսինքն իրան էնքանա որ իրանց հանցավոր խումբը լինի իշխանության.. իտոգում իրան միշտ ձեռա տալիս...

Հո շունը շան թաթ չի կծի

Gayl
16.01.2009, 18:49

Ճիշտ նկատեցիր,եթե իրա խումբը լինի իշխանություն,իրականում ինքը շատ պինդ անձնավորություն է,իսկ Սերժը ոչ,Ծառուկյանի ու Աբրահմյանի նման մտածողները չեն կարող իշխանություն պահել,դրա համար հավատս չի գալիս որ ՌՔ ն վարչապետի պաշտոնը դրանցից որևիցէ մեկին կվստահի,իմ կարծիքով նա չի կարող խաղից դուրս գալ դա սրանց վերջը կլինի,որովհետև Սերժը առանց Քոչարյանի մի բաժակ ջուրա:

Սամվել
16.01.2009, 21:37

ԻՄ ասածը էնա որ Եթե քոչը Վարչապետ չի էտ հլը չի նշանակում որ սերժը առանց քոչիա ;) իրանք 2 սապագա պառա են

Gayl
16.01.2009, 22:03
ԻՄ ասածը էնա որ Եթե քոչը Վարչապետ չի էտ հլը չի նշանակում որ սերժը առանց քոչիա ;) իրանք 2 սապագա պառա են

Ինչ որ չափով համաձայն եմ,իմ կարծիքով ՍՍ ն ուզումա ազատվի ՌՔ ի լծից:

voter
21.01.2009, 20:57
Ինչ փուկ ինչ լուծ, Քոչարյանը ուղղակի իր գանձապահին - Ծառուկյանին է դնում այն պաշտոնին, որին պլանավորել էր ինքը լինել ՍՍին նախագահ կարգելուց հետո։

Իր փոխարեն բիզնես է անում իր փոխարեն տներ ու քոթեջներ է առնում հիմա էլ իր փոխարեն վարչապետություն է անելու։

Ժողովուրդն էլ երևում է այնքան հուսահատված է, որ թքած ունի դիպլոմավոր տնտեսագետ է վարչապետը թե դքի Գագոն։ Փաստացի գյուղական ու թաղային մակարդակով դա արդեն վաղուց այդպես է, մնում է պետական մակարդակով կոտոշությունը ու անգրագիտությունը ներկայացվի։

Nareco
22.01.2009, 02:29
Հարգելի Ոտեր, մեկ «անհամեստ» հարց.
Թեմայի վերնագիրը` «Գագիկ Ծառուկյան – Տիրգան Սարգսյան կամ ՍՍերժանտական գամբիտ »,
կարդալիս ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դուք «ՈՒՆԵՔ» ԳԾ-ի հետ, բայց «ՉՈՒՆԵՔ» ՏԳ-ի ու ՍՍ-ի հետ, թե՞ դա ուղղակի զուտ ուղղագրական վրիպակ է:

voter
22.01.2009, 19:16
Միակ բանը, որ ունեմ դա լատինատառ ստեղնաշարն է, որի վրա հայերեն տառեր չկան, բայց մեկ է գրում եմ։
Ընդհանուր առմամբ, դրանից է անգրագետ ստացվում, և ոչ թե անգրագետ Ծառուկյանի, ծախու Տիգրան Սարգսյանի կամ միջակություն ՍՍարգսյանի հետ կապ ունենալուց եմ նման վիրպակներ գրառումներում ունենում։

Մեղապարտ
25.01.2009, 06:04

Հիշեք դոդի Գագոն կհամաձայնվի վարչապետ դառնալ մի դեպքում ,երբ խոսքը գնա իր կարողության 50/50-ի և իր անձեռնամխելիության մասին,այսինքն ճնշման տակ դառ նում է վարչապետ (99 տոկոսով բացառվում է) կորցնում է իր հեղինակութան և ունեցվածքի կեսը և ձեռք է բերում բաղձալի ազատություն:
Նա կընտրի մնալ հավերժ կախված :B

voter
26.01.2009, 15:51

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԻ

ԲՀԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը` Խաչիկ Գալստյանը, հանդիպելով լրագրողներին, ասել է, որ սեփականության իրավունքը Հայաստանում պետք է լինի ամենապաշտպանվածներից մեկը: Ժողովրդավարական հասարակության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հենց սեփականության անձեռնմխելիության իրավունքն է, ասել է նա: Այս համատեքստում Խաչիկ Գալստյանը հայտարարել է, թե Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու Բջնիի աճուրդին, եւ ընդհանրապես որեւէ մեկի ունեցվածքի հանդեպ հավակնություն չի ունեցել:

Խոսնակն ասել է նաեւ, որ Ծառուկյանի ձեռնարկություններում կրճատումներ չեն լինի: Նա պարզաբանել է նաեւ ԲՀԿ դիրքորոշումը տոնավաճառներում ՀԴՄ տեղադրելու վերաբերյալ, նշելով, որ այդ մարդկանց հարկային դաշտ բերելը ճիշտ որոշում չէր, այդ պատճառով էլ ԲՀԿ դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած հարկային փաթեթին:

Խաչիկ Գալստյանը տեղեկացրել է նաեւ, որ ԲՀԿ հերթական` 4-րդ համագումարը կայանալու է փետրվարի 12-ին: Նա հերքել է տեղեկությունները, թե ԲՀԿ-ն պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ղեկավարել ԲՀԿ-ն, և Գագիկ Ծառուկյանն էլ պատրաստվում է դառնալ ՀՀ վարչապետ:
15:35:22 - 23/01/2009 lragir.am

Ֆուտբոլասեր
30.01.2009, 17:59

Հաստատ?
Բա Արարատցեմենտը Վազգենականներից խլելու գործը?

Ուղղակի գրզոյականներից վախումա, գիտի որ, երբ էլ լինի կաշին կքերթեն:
Իսկ վազգենականներից Վազգենի սպանվելուց հետո իսան չկար:

voter
04.02.2009, 21:39
Իշխանական կուլիսներում նոր բեւեռ ձեւավորելու գործընթացներ են սկսվել: Գործընթացը, ինչպես տեղեկացնում են իրազեկ աղբյուրները, սկսել է ԲՀԿ-ն` այդ կուսակցության կնքահայր Ռոբերտ Քոչարյանի գործուն աջակցությամբ:

Նոր ուժի խնդիրը վարչապետի պաշտոնից Տ.Սարգսյանին պաշտոնանկ անելը եւ այդ աթոռը վերցնելն է: Ըստ այդմ, չի բացառվում, որ ԲՀԿ` եկող շաբաթ սպասվող համագումարի ժամանակ Քոչարյանը դառնա ԲՀԿ պատվավոր նախագահ, իսկ հետագայում առաջադրվի վարչապետի պաշտոնում: Գործող վարչապետին ԲՀԿ-ն կարող է անվստահություն հայտնել, եթե հաջողացնի հավաքել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Այս ուղղությամբ ԲՀԿ-ն վաղուց է սկսել գործել: ԲՀԿ որոշ պատգամավորներ դեռ ամիսներ առաջ անգամ հանրապետական պատգամավորներին էին համոզում, որ իրենց միակ փրկությունը Քոչարյանի վերադարձն է:

Elmo
04.02.2009, 22:42
ԲՀԿ որոշ պատգամավորներ դեռ ամիսներ առաջ անգամ հանրապետական պատգամավորներին էին համոզում, որ իրենց միակ փրկությունը Քոչարյանի վերադարձն է:

Եթե տենց բան լինի դժգոհության մի մեծ ալիք կբարձրանա ու իշխանափոխությունը անխուսափելի կլինի: Մի քիչ հավատս չի գալիս: Եթե սենց թե նենց ամեն ինչ ռոբի գրպանում ա, էլ ի՞նչ կարիք կա, որ ինքը «թղթով» վարչապետ դառնա: Առանց էդ էլ կարծիք կա, որ պրեզիդեն էլ ա ռոբի գրպանում:

voter
09.02.2009, 00:56
Այս օրերին հաբՌԿիսնտերը, տս մի ոնց են ակտիվ հերքում ու դոշով պաշտպանում իրենց կուսակցությունը Քոչարյանից, ասում են նույնիսկ հրավեր չենք ուղարկել։
http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2009/02/FADF5F34-E308-43B2-8BEA-12B8BB77196C.ASP

Իսկ դու ասում ես Ռոբի Գրպանում ինչ ասես կա – գրպանը վիրտուալա, հայաստանում ոչ մեկ իր իրավունքները իր գրպանում չունի, այդ թվում և Քոչարյանները, Սարգսյանները, բարգավաճ կամ դաշնակները իրենց կարող են ապահով զգալ նեղ անձնական շրջապատում։

Ռոբի շրջապատնել հիմա խիստ կարիք կա ընդլայնելու, հարց ա ումով։

ՀԱԿ–ն էլ է այդպիսի մի շրջապատ, բայց տառապում է իր առաջնորդի երազանքներով, թե կարող է շրջապատը ընդլայնել ու ընդգրկել ամբողջ հայությունը։

Հարցը նրանում է, թե ով ինչ հնարավորություններ ունի ուրիշ շրջապատների հետ «կոալիցիա» կազմելու։

ՌԿ–ՍՍ կոալիցիան կայացել է ու հիմնական բազան դրանց ՍՍերժանտերն – ռազմա, ոստիկանական ու հաբՌԿիստներն են գործարարա–կատարողական համակարգի չինովնիկները։

Ցավոք սրտի ժողովուրդը միայն հավատում է իր սովետիկուս ուղեղով, թե միայն այդ երկու համակարգում – միլիցա կամ ցեխավիկ, լինելով կարելի է իշխանություն ունենալ, դրա համար էլ պետությունը նույնասնում են այդ համակարգերի հետ, այնտեղ տեղի ունեցող երևությները խիստ կարեվորում են։
ՈՒղղակի մոռացել են թե ժողովրդի գաղափարախողությունը ինչ է որ սովետական ռազմական ու տնտեսական համակարգը սկի չեր կարող փոխել 1988Ին կամ ավելի ճիշտ մոռաՑրել են – եթե կարողանա ԼՏՊն վերականգնել իր քաքմեջ արածը – ազգային գաղափարախոսությունը, որ իր համար գոյություն չունեցող երևույթ է, օրինակ Հայաստանի ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ արժեքը ժողովրդի մոտ վերականգնի, կարելի է ասել, որ քաված կլինի մեղքերը։

Կարճ ասած, ՍՍերժանտները ու հաբՌԿիսնտերը չեն կարող իրար մեջ չվերաբաշխել իշխանությունը, դա իրենց էությունն է, անում են ու իրենց մարդ են զգում, ասում են կամ։

Բայց սպասել, որ դրանից իրականությունը կփոխվի ու մի տխմարին մյուսով փոխարինելով երկրում ինչ որ բան կլավանա ուտոպիա է, չնայած ժողովրդի ճնշող մեծամասնությանը դրանով կերեակրում են ու հավերժ լուսավոր ապագայի հույսի մեջ պահում, ռակիրովկա անելով ֆիգուրները, ինչպես հիմա Սաակաշվիլին օրը մեջ վարչապետ է փոխում, ինչպես ԼՏՊն էր ու հիմա շուտով ՍՍն է սկսելու անել...

Այլապես իրենց փոխելու կարիք կլինի, զբաղացնում են ժողովրդին, որ հանկարծ էլի չմտածեն ու մի նոր գաղափար հորինեն, ոնց ժամանակին ՄԻԱՑՈՒՄն էր, հետո ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ...

brat_eu
09.02.2009, 05:46
Հաստատ?
Բա Արարատցեմենտը Վազգենականներից խլելու գործը?

Ուղղակի գրզոյականներից վախումա, գիտի որ, երբ էլ լինի կաշին կքերթեն:
Իսկ վազգենականներից Վազգենի սպանվելուց հետո իսան չկար:

վախեցողը չի գագիկը.որ վախենար ,գրզոյի պես հիմա երկրից դուրս էր գնացել.իր նախկին ընկերն էր գրզոն.բայց այստեղ իրեց հարցերը լուծելու համար արենայի արաջ քաշեցին ժողովրդին ´´ մեկնաբանելով թե մենք ենք ժողովրդավարություն ստեղծելու,մորանալով անցյալի սխալները.

voter
17.02.2009, 18:11
Ըստ ԺամանակԵրևան թերթի երեկ Ս. Սարգսյանի մոտ տեղի է ունեցել մեծ խորհրդակցություն, որի արդյունքում որոշում է կայացվել Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից ազատելու մասին:
Այս լուրը դեռեւս չի հաստատվել պաշտոնապես, սակայն, ինչպես տեղեկացնում են կառավարության մեր աղբյուրները, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դա տեղի կունենա: Վարչապետի պաշտոնի շուրջ արդեն իսկ լուրջ գզվռտոցներ են սկսվել

Nareco
17.02.2009, 18:35

Տ. Սարգսյանի ազատումը իմ կարծիքով մեծ հարված կլինի հենց ՍՍ-ի վարչախմբին, որովհետև դեռևս կան մարդիկ, որոնք հավատում են այս իշխանություններին, միայն ու միայն անձնական համակրանք ունենալով Տ. Սարգսյանի անձի հանդեպ:

voter
20.02.2009, 17:35

Իսկ այդ մարդիկ Տիգրան Սարգսյանի, որ արած կամ գոնէ անել ՑԱՆԿԱՑԱԾԻ համար են համակրում նրան՞

Երևի որ անճար մարիոնետկա է, մեղքները գալիս է, դրա համար են համակրում՞

Nareco
20.02.2009, 19:59
Իսկ այդ մարդիկ Տիգրան Սարգսյանի, որ արած կամ գոնէ անել ՑԱՆԿԱՑԱԾԻ համար են համակրում նրան՞

Երևի որ անճար մարիոնետկա է, մեղքները գալիս է, դրա համար են համակրում՞

Ասեմ. «գոնե իր գործի մասնագետն է, ապաշնորհ չէ, ինչպես քաղաքական վերնախավի մի շարք «գործիչներ», 90-ականներից աշխատել է ԿԲ-ում. ունի համապատասխան որակավորում, համապատասխան կրթություն, հա, էլ ինչ էին ասում, մեկ էլ ցինիկ չէ, ոնց որ «խելքի տոպրակ» Դավիթ Հարությունյանը, մարդկային է»: Փորձեցի ի մի բերել լսածս կարծիքները ՏՍ-ի վերաբերյալ, սա իմ անձնական կարծիքը չէ:

voter
23.02.2009, 00:09
Այսինքն վարչապետի պաշտոնը մեդալ է, տվել են Տիգրան Սարգսյանին իր արժանիքների ու նախկին գործունեության համար՞

Հարցը ԻՆՉ Է ԱՐԵԼ ուրիշ ժամանակային չափանիշներով է պետք դիտել – ինչ է արել այդ մարդկանց կարծիքով ՀԻՄԱ, որպես վարչապետ, որ այդ մարդիկ հույսեր են կապում նրա հետ...

voter
04.03.2009, 00:36
Կասկածում եմ, որ դոլլարի կտրուկ քցելը, կապված է հենց Տիգրան Սարգսյանին քցելը նախապատրաստելու հետ, կամ մեղմ ասած անվստահությունը նրա նկատմամբ կուժեղանա ու որպես քավության նոխազ կհանեն...

Elmo
04.03.2009, 10:40
Կասկածում եմ, որ դոլլարի կտրուկ քցելը, կապված է հենց Տիգրան Սարգսյանին քցելը նախապատրաստելու հետ, կամ մեղմ ասած անվստահությունը նրա նկատմամբ կուժեղանա ու որպես քավության նոխազ կհանեն...

Հնարավոր է: Բայց նման չի: Ուզենան նենց էլ կքցեն էլի, ի՞նչ կարիք կա էսքան նեղություն տան բոլորին, ինչա վարչապետ են ուզում հանեն: Էնքան ձև գիտեն....

Վիշապ
04.03.2009, 11:07
Կասկածում եմ, որ դոլլարի կտրուկ քցելը, կապված է հենց Տիգրան Սարգսյանին քցելը նախապատրաստելու հետ, կամ մեղմ ասած անվստահությունը նրա նկատմամբ կուժեղանա ու որպես քավության նոխազ կհանեն...

Այսպես. Փաստորեն ըստ քեզ Տիգրան Սարգսյանի ռեյթինգը քցելու համար մի ողջ ժողովրդի մի օրվա մեջ դրամային կարողությունների ու աշխատավարձի 25 տոկոսով քցեցին, հա՞։ Ես կգերադասեի սնայպեր վարձեին ու Տիկոյին խփել տային, էդպես անհամեմատ ավելի էժան կնստեր։ Թե՞ հիմա ժողովուրդը միամտորեն կկարծի, թե սրա համար մենակ Տիկոն ա մեղավոր, մնացածը անմեղ կույսեր են… ոնց որ ասենք 90–ականների բոլոր դժբախտությունների համար կարծում են, թե Տեր–Պետրոսյանն է մեղավոր… Սաղ ժողովրդով ենք մեր ռեյթինգը քցել, ինքներս մեզ ենք քցել, եղած չեղածն էլ տվել ենք օտարներին, մի քանի ղումարբազ ունենք, որ կրվել են մեր ունեցած–չունեցածը, մեզ էլ հետը, կրվել են ռուսներին, ֆրանսիացիներին, ամերիկոսներին, մի խոսքով ուրիշի բանը քաղցր է:angry հիմա էլ հերթական ղումարբազը մերթ ընդ մերթ տձև հայացքով ու ծուռումուռ բերանով անիմաստ բառեր է տնքում, քծնող հայացքներով ուշադիր լսելու ձև են տալիս, 25 հեռուսաալիքով ցույց են տալիս, բլա բլա բլա, նայում ենք, չենք հասկանում, որ զզվել ա պետք, վերջակետ ա պետք դնել, իսկ փոխարենը չգիտես ինչ ենք մեկնաբանում, չգիտես ինչ ենք գուշակում, փորձում ենք մեզ իմաստուն ցույց տալ ու շիլափլավը շարունակվում է… էս ենք։

voter
04.03.2009, 18:55
Հնարավոր է: Բայց նման չի: Ուզենան նենց էլ կքցեն էլի, ի՞նչ կարիք կա էսքան նեղություն տան բոլորին, ինչա վարչապետ են ուզում հանեն: Էնքան ձև գիտեն....
Ինչքան էլ ինքնավստահ ու հաբռգած լինեն, մեկ է հենց այդպես չեն կարողանա վարչապետ հանեն, վարչապետ դնեն, պատճառ է պետք, որ քաղաքական դաշտում հանվողը վարկաբեկված լինի ու շանս չունենա իրենց դեմ բան ասի։

Այդքան հուսահատ չի վիճակը, որ ինչ ուզեն ոնց ուզեն անեն։ Միջազգային վարկեր կան, բանկային պարտավորություններ ու վերջ ի վերջո անձնական հաշիվներ, որ կարող են սառեցվել, դե գնա ու բացատրի, որ միապետ ընձուխտ չես արաբական երկրներից, այլ ընտրված նախագահ, արդար քրտինքով գողացված փողեր են շվեցարական բանկերում, որ չսառեցնեն։

Նման անհույս վիճակը միայն առանձին վերցրած մարզերում ու իշխանաստաններում ինչպես Ավան, Առինջ կամ Աբովյանում կարող է կա, որ նույնիսկ ընտրություն անելը հայ հայ անիմաստ հայտարարեն, մեկ է մի թեկնածուից ավել ոչ մեկ այնտեղ ռիսկ չի անում առաջադրվել։ Բայց վարչապետի պաշտոնը եղել ու մնալու է քաղաքական պաշտոն ու առանց կոմպրամատի հանել դնել չի լինում, քանի որ հիմա ամեն իշխանության կողմից հալածվող առաջին հերդին ընդիմություն է հետո հանցագործ։

Վիշապ
04.03.2009, 19:14
Ինչքան էլ ինքնավստահ ու հաբռգած լինեն, մեկ է հենց այդպես չեն կարողանա վարչապետ հանեն, վարչապետ դնեն, պատճառ է պետք, որ քաղաքական դաշտում հանվողը վարկաբեկված լինի ու շանս չունենա իրենց դեմ բան ասի։…

Իսկ Ազգային Ժողովի Նախագահ կարո՞ղ են հենց այնպես հանել–դնել։ Թե՞ Տիգրան Թորոսյանը ավելի վարկաբեկված էր, քան թե… ի՞նչ էր անունը, մենակ մականունն եմ հիշում:8

voter
04.03.2009, 20:53
Իսկ Ազգային Ժողովի Նախագահ կարո՞ղ են հենց այնպես հանել–դնել։ Թե՞ Տիգրան Թորոսյանը ավելի վարկաբեկված էր, քան թե… ի՞նչ էր անունը, մենակ մականունն եմ հիշում:8
Ամեն ոք, ով էլիտար բնակարանի սեփականության վկայական ունի - վարկաբեվելու պոտենցիալ թեկնածու է, երբ ցանկանան Թորոսյանին էլ իրա մականունին էլ կգցեն, ընդհուպ միջազգային դատարանի մակարդակով։

Իսկ կոնկրետ կարծում եմ դեռ քչերն են մոռացել, որ Թորոսյանին հենց այնպես չհանեցին այն նախորոք երգ էին երգում, ԱԺ-ի ԷՖՖԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ մասին, միթոմ թե էֆֆեկտիվ չի աշխատում Թորոսյանը, ինչպես հիմա էլ Տիգրան Սարգսյանի վրա են գլորելու քարերը, միթոմ թե ժողովուրդ ինքն ա մեղավոր, որ դուք մի օրում կիսով չափ աղքատացաք, չկարողացավ դոլլարի թոկերը կարճ պահի, փախավ գինը....

voter
04.03.2009, 21:38
ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱՆ

Պոլիտէկոնոմիա հետազոտական իսնտիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն այսօր հայտարարել է, թե վարչապետը, ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը պետք է հրաժարական տան, քանի որ նրանց տնտեսական քաղաքականությունը ձախողվել է: Նրա կարծիքով, Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը շատ քիչ է պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, այլ` ներքին տնտեսական քաղաքականությամբ:
Անդրանիկ Թևանյանի կարծիքով, լողացող փոխարժեքին անցումը ժողովրդի համար «շոկային թերապիայի» չէր վերածվի, եթե այդ անցումն աստիճանական լիներ։
Նրա խոսքով, երկրի ղեկավարները պետք է ելույթ ունենային հեռուստատեսությամբ, տեղեկացնեին բնակչությանը ստեղծված իրավիճակի մասին և հորդորեին խուճապի չմատնվել: Գործող կառավարությանն այսուհետ դժվար կլինի վերադարձնել մարդկանց վստահությունը, ասել է նա:

Elmo
04.03.2009, 21:39
Կներեք, բայց Անդրանիկ Թևանյանը ով ա՞: Բացի նրանից որ Պոլիտէկոնոմիա հետազոտական իսնտիտուտի տնօրենն ա:

voter
05.03.2009, 13:32
Կներեք, բայց Անդրանիկ Թևանյանը ով ա՞: Բացի նրանից որ Պոլիտէկոնոմիա հետազոտական իսնտիտուտի տնօրենն ա:
Բա կարծում ես, նեմեցներն ու գուգուշները պիտի կարծիք հայտնեն, թե տնտեսական համակարգը ինչպիսին պիտի լինի - դրանց կողմից քննադատության դեպքում Տիգրան Սարգսյանի արժեքը ավելի կբարձրանա, քան թե կանկվի, դրա համար էլ տարբեր տնտեսական մասնագետներ ու հետազոտողներն են ելույթ ունենալու ու տնտեսական վերլուծություներ անելու։

Իսկ իրականում տեղի է ունեցել հետևյալը։

Միայն 2009 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստանի Կենտրոնական բանկը դրամի կուրսը 305-ի վրա պահելու համար կատարել է մոտ 300 միլիոն դոլարի ինտերվենցիա: Մոտ 400 միլիոնի էլ կատարվել է նախորդ տարվա ընթացքում, որի մեծ մասը վերջին եռամսյակում:

Այդ 700 միլլիոն դոլլարը կուտակվել է հայկական կոմերցիոն բանկերում, ովքեր այդ ամբողջը գնել են։

Ինչքան հասկացա Տիգրան Սարգսյանի ելույթից, կենտրոնական բանկը որոշել է դադարեցնել իր կողմից վաճառքը հույս ունենալով, որ արդեն այնքան դոլլար կա շուկայում, որ կոմերցիոն բանկերը իրենք իրենց դոլլարները վաճառելով էլ գինը կպահեն այդ իրենց սիրելի 305ի վրա կամ կամաց կամաց կբարձրանա - դրա համար էլ հա ԼՈՂԱՑՈՂ կուրսի մասին են խոսում։

Իսկ դա տեղի չի ունեցել, ավելի ճիշտ կոմորցիոն բանկերը, որոնց յուրաքանչյուրի հետևում մի «անձ» է ընդհամեը, իրենց «անձնական» գումարները չեն ցանկացել վաճառել 305 դրամով, այլ պահել են պադվալում, հանել են հանրապետությունից կամ միքիչ շուկա են նետել ու ինչպես ամեն բնագավառում են այդ «աձիք» անում միանգամից գերշահույթ են փորձում ստանալ այդ ապրանքից, որ առել են 305ով հիմա գնի վրա մինիմում 20 տոկոս ավելացված վաճառում են։

Իսկ ինչ է պատրաստվում նախաձեռնել կառավարությունը - իհարկե նորից սկսել դոլլար ծախել, բայց որտեղից, արտասահմանի խոպանչի հայերի գործը այդքան էլ լավ չի չեն ուղարկում 1-2 միլլիարդ դոլլարը, որ ամեն տարի գալիս էր։ Ինչ անել ինչ անել... ՊԱՐՏՔՈՎ ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼ

Այս տարի կառավարությունը հույս ունի.
Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ 540 մլն դոլար, ընդ որում՝ 240 մլն-ը անմիջապես, մնացածը՝ ըստ եռամսյակների,
Համաշխարհային բանկից հայտարարեց տրամադրելու են 525 մլն դոլար վարկային միջոցներ,
Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար տրամադրելու,
նաև այն գործընկերներից - Ասիական բանկը, ՎԶԵԲ-ը, ՍԾՏՀ բանկը, նույնպես տրամադրելու են ֆինանսական միջոցներ....

Հույսները դնելով, որ խոստումները կկատարվեն ու այս տարի 1,6 միլլիարդ դոլլարի հոսք կգա հայաստան ՎԱՐԿԵՐԻ տեսքով, կառավարությունը դոլլարի կուրսը պահելու համար էլի միլլիոն դոլլարներ հանելու է, քանի որ արտասահմանից տրասֆերտները կրճատվելու են ու միակ հույսը ՊԱՐՏՔՈՎ դոլլար ուրիշ երկրներից ուզել ու ծախելն է։

Եթե խոստացվածներից որևէ մեկը սկսի հապաղել դոլլարը կարող է հասնել 600-800 դրամի, քանի որ որոշ տեղեկություններով այն 700 միլլիոնը, որ կառավարությունը ծախել է, դուրս են տարվել հանրապետությունից ու շուկա չի հանվելու։

Իրանք իրանց ոտով գնացել ընգել են միջազգային բանկերի ու արժույթաֆոնդերի ձեռը, իսկ որ դրանք քաղաքական գործիքներն են և ոչ թե կոմերցիոն, հայտնի է վաղուց ու հիմա Սարգսյանական իշխանությունը տաբուրետկի վրա պարանը վզին կանգնած է, ցանկածած սխալ շարժում և վերջները կգա - միակ հույսը նա է, որ տաբուրետկեն տակներից քաշող չլինի, ինչն էլ ԼՏՊն հասկացել է ու մինչև Մայիս կտրուկ գործողություններից հրաժարվել....

voter
05.03.2009, 13:40
Էլմո ի դեպ նայի, որ Հայարիացու թեման նույն բանի մասին է http://www.akumb.am/showthread.php?t=42931 միացրու թեմաներն

Elmo
05.03.2009, 13:45
Էլմո ի դեպ նայի, որ Հայարիացու թեման նույն բանի մասին է http://www.akumb.am/showthread.php?t=42931 միացրու թեմաներն

Ոտեր ջան դու լուրջ մարդ ես: Ո՞նց ես պատկերացնում քո լուրջ գրառման տակ ջհուդամասոնական դավադրության մասին գրառում: Հայարիացու հայտարարությունը չի ջնջվել, պարզապես փակվել է քննարկումը, որը արդեն անլուրջ ուղղով էր ընթանում: Իսկ հայտարարությունը մնացել է և ծառայում է իր բուն նպատակին: Ակումբի ցանկացած անդամ և այցելու կարող է ծանթոանալ այդ հայտարարությանը:

voter
06.03.2009, 02:30
Դա այն կոնտինգենտն է ու այն հայտարարությունները, որով սնելու են ժողովրդին դաշնակները, որ Տիգրան Սարգսյան վարկաբեկեն, զուտ որպես հաստատում իմ վարկածի, որ մի գլուխ կոմպրոմատ են հորինելու միացնելն իմաստ ունի։

Առանձին թեմայի առավել ևս դա արժանի չէ – այդպես, որպես թեմա այն ինտեռնետում ավելի արագ կտարածվի, քան մաս մի ուրիշ թեմայի։

Իսկ պաղեստինա, ջհուդա, մասոննականների հետ ես փորձ ունեմ շփվելու, պետք լինի կմարսենք...

Chuk
07.03.2009, 05:56
ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Մարտ 6, 2009: Հեղինակը` Նիկոլ Փաշինյան:

ՀՀ կառավարության վերջին նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը հանդուրժողականության մասին մի ճառ արտասանեց։ Թվում էր, թե ճառի նպատակը հանդուրժողականություն քարոզելն է, ինչը սկզբունքորեն նորմալ է։ Բայց երբ փորձում ես, այնուամենայնիվ, մանրամասնորեն հասկանալ, թե ինչ է ասածը` դրա հեղինակին վիրավորելու ցանկություն է առաջանում։ Նախ` սկսում է խոսել քննադատության մասին` ասելով, որ քննադատությունը, ըստ էության, լավ եւ օգտակար բան է, որ դա պետք է նաեւ կառավարությանը, որ կողքից իր սխալները տեսնի եւ ուղղի։ Հետո ավելի է մասնավորեցնում` կտրուկ անցում անում մամուլին` ասելով, որ երբ բացում ես որոշ թերթեր, այնտեղ ոչ թե քննադատություն ես տեսնում, այլ նենգ, ստահոդ մեղադրանքներ, ծայրահեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, որոնք ունեն մի նպատակ` վիրավորել անձին։ Ահա այս ամենի արդյունքում Սարգսյանը արձանագրում է, որ մենք դեռեւս շատ անելիք ունենք։ «Այդ չարությունը, անհանդուրժողականությունը ձուլում են նոր փամփուշտներ, լինելու են նոր սպանություններ, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխել»,- ասում է Տիգրան Սարգսյանը։ Ընթերցողը կհարցնի` ի՞նչը ասվածի մեջ այնպես չէ։ Տեսեք` մի երկրի վարչապետ խոսում է հանդուրժողականություն-անհանդուրժողականություն գլոբալ եզրերի մասին ու մեկ էլ մասնավորեցնում, այդ ամենը ամփոփում մամուլի այն հրապարակումների մեջ, որոնք վիրավորում են անձին։ Հասկացաք, չէ՞, թե ո՛ր թերթերին նկատի ունի, եւ այդ ո՛ւմ վսեմաշուք անձն են վիրավորում այդ թերթերը, այդ որոնք են, նրա գնահատմամբ, ստահոդ ու նենգ մեղադրանքները։ Ընդհանրապես, հանդուրժողականության սարգսյանական կոչին հարգանքով կվերաբերվեի, մի լավ կխորհեի նրա ասածի մասին, կփորձեի ընդառաջ ինչ-որ բան անել, ասել` եթե չպարզվեր, որ ինքը պրոբլեմը տեսնում է ընդամենը մամուլի էջերում իր անձին հասցված` իր տեսակետից վիրավորանքի մեջ։ Նրա ասածին հարգանքով կվերաբերվեի, եթե նա որպես անհանդուրժողականության դրսեւորում դիտեր նաեւ քաղբանտարկյալների առկայությունը երկրում, որպես անհանդուրժողական օրինակ բերեր լրագրողների նկատմամբ հարձակումները, եթե ընդդիմադիր մամուլի կողքին կես բառ ասեր հեռուստատեսային խոռի` ընդդիմադիր լիդերների վրա գործված հարձակումների մասին։ Բայց չէ, այս ամենի մասին լռում է, լռում է մարդկանց հրապարակային ծեծի ենթարկելու, ծեծելով սպանելու հայտնի դեպքերի մասին։ Նրա համար անհանդուրժողականությունը այն չէ, որ ընտրությունների օրը մարդկանց գողանում են ու կանդալում։ Նրա համար անհանդուրժողականություն չէ թռուցիկ տարածող երիտասարդներին ոստիկանություններ քարշ տալը կամ լրիվ օրինական հիմունքներով երթ անող մարդկանց քաշքշելը, հացադուլ հայտարարած կանանց ոստիկանական բռի ուժով ցրելը։ Նրա համար անհանդուրժողականություն չէ, երբ թաղային ոստիկանները մարդկանց սպառնում են հանրահավաքի չմասնակցել։ Նրա համար անհանդուրժողականությունը այն է, երբ թերթերը իր անձը վիրավորում են։ Այ, որ չվիրավորեն իր անձը, ուրեմն հանդուրժողականություն է հաստատված երկրում։ Դե արի ու մի ասա` վարչապետի ֆուտլյար, իսկականից։ Բա հըլը սրա թույլ տված արտահայտությանը. «Նոր սպանություններ են լինելու, եթե մենք չկարողանանք մթնոլորտը արմատականորեն փոխենք»։ Հիմա, եկեք հասկանանք, թե ըստ նրա տեքստի` ովքեր են մթնոլորտը խաթարում։ Մի քանի թերթերը, որոնք անհանդուրժողականություն են սերմանում, եւ ուրեմն` ինքներդ ենթադրեք, թե ինչ է նշանակում մթնոլորտը փոխել։ Եւ ինքնին հասկանալի է, թե ովքեր են լինելու վարչապետի ֆուտլյարի կանխատեսած սպանությունների թիրախը։ Եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ նա, անհանդուրժողականության ու սպանությունների մասին խոսելիս, ծպտուն անգամ չի հանում այն մասին, որ մարտի 1-ին գնդակահարված ՀՀ տասը քաղաքացիների սպանությունները մինչեւ օրս բացահայտված չեն։ Ու սրա համար նա իրեն մեղավոր չի համարում։ Նա իրեն մեղավոր է համարում միայն արմատական ընդդիմություն եղած ժամանակների համար ու ներողություն է խնդրում ընդդիմախոսներից։ Ներողություն խնդրել պետք չէ, երիտասարդ. ասա, որ որպես վարչապետ` համարում ես, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, գլխավոր դատախազից պարզաբանում պահանջիր, թե ինչու մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, ոստիկանության պետից պարզաբանում պահանջիր, թե ինչու են այս տարվա մարտի 1-ին ճանապարհները փակված եղել, եւ ինչու մինչեւ հիմա գնահատական տրված չէ մի հոգուն իրենց քացու տակ առած մոտ մեկ տասնյակ ոստիկանների գործողություններին։ Ինչո՞ւ մինչեւ հիմա պարզված չէ ուղիղ նշանառությամբ քաղաքացիների վրա կրակող ոստիկանների ինքնությունը։ Ուզո՞ւմ եք` շարքը շարունակեմ։ Ասում ես` սպանություններ են լինելո՞ւ։ Վախեցնում ես, հա՞։ Գլուխդ պատին ես տվել։
Աղբյուր՝ payqar.net