PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժան Միշել Ժառ/Jean Michel Jarre



Jarre
15.01.2009, 21:33
Այսպիսսի թեմա բացել էի, բայց տեղափխվեց վեբ բաժին, որովհետև Ժառի հայկական կայքի մասին էի գրել։ Հիմա առաջարկում եմ պարզապես քննարկենք Ժան Միշել Ժառին։

Ես արդեն 22 տարի է հետևում եմ Ժառի ստեղծագործական կյանքին («հետևելը» շատ նուրբ ասված է:P)
Երևանում որոշ փոքրիկ միջոցառումներ եմ կազմակերպել, որ Ժառին ավելի շատ ճանաչեն։ Իմ զրույցները ցույց են տվել, որ շատերը բացասաբար են տրամադրված Ժառի նկատմամ :thinkբ։ Թեև զրուցակիցներս բերել են ուրիշ պատճառներ, սակայն իմ կարծիքով պատճառն այն էր, որ նրանք չեն հասկանում այդ ոճը։ «Չհասկանալ» ասելով չեմ փորձում վիրավորել, այլ՝ նշել այն փաստը, որ ժամանակ չեն ունեցել լսելու կամ իրենց ճաշակով չի:(։

Բայց անցյալ տարի վերջապես կատարվեց իմ կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը. ես հանդիպեցի Ժան Միշել Ժառի հետ և մասնակցեցի նրա համերգին, որը նվիրված էր իր առաջին՝ Oxygene լեգենդար ալբոմի 30 ամյակին։ Երևի հասկանում եք, որ խոսքեր չեմ կարող գտնել նկարագրելու տպավորություններս :hands։ Միայն ցանկանում եմ նշել մի շատ կարևոր բան Ժան Միշել Ժառի մասին, ինչը իմ հարգանքը կրկնապատկեց նրա նկատմամբ։ Ժան Միշելը շատ համեստ և հասարակ մարդ է։ 22 տարի ես նրան հետ «շփվում էի» հեռուստատեսության և նրա երաժշտությունը լսելու միջոցով և նրան «ճանաչում էի», որպես աստղի։ Երևի գիտեք, որ նրա համերգներին ներկա են լինում միլիոնավոր մարդիկ։ Նա 4 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ հանդիսատես ունեցող համերգ կատեգորիայում։ 1997-ի Մոսկվայի համերգին ներկա էր այնքան մարդ որ մինչ այդ նրա, և ընդհանրապես ոչ մեկի, համերգին ներկա չէր եղել՝ 3.500.000:clap Ես միշտ մտածում էի այդ թվերի մասին, նաև նրա լուրջ կեցվածքի և ինձ համար նա անհասանելի մարդ էր։ Բայց հանդիպելով նրան ես ծանոթացա իսկական Ժառի հետ. կենսուրախ, հասարակ մարդ՝ արվեստագետ, երաժիշտ։ Երբ մեր զրույցի ընթացքում ես դուրս եկա նախնական շոկից, որը ամեն կերպ ցանկանում էի թաքցնել նրանից ;), և հասկացա, որ արդեն բավական երկար ժամանակ է ինչ զրուցում ենք, և որ «օրակարգում» եղող բոլոր հարցերը քննարկել ենք ես ցանկացա ավարտել հանդիպումը, բայց նա իր հոգատարությամբ և երախտագիտությամբ լի հայացքով վստահեցնում էր, որ ինքը ոչ մի տեղ չի շտապում։ Զրույցից հետո երբ տեսաձայնագրության նման հիշողությանս մեջ վերարտադրում էի մեր հանդիպումը, հիշեցի, որ սկզբում ես այնքան շփոթված էի, որ չէի կարողանում մտքերս արտահայտել։ Եվ նա դա հասկանալով անընդհատ ինքն էր խոսում, հարցեր էր տալիս Հայաստանի մասին... Իսկ վերջում մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց, որ ես լսում եմ նրա երաժշտությունը և որ եկա այդ հանդիպմանը։ Ճիշտն ասած այդ ես էի պատրաստվում իրեն իմ խորին շնորհակալությունը հայտնել, բայց.... Երբեմն այսպիսի անակնկալներ էլ են լինում:)

Եթե գլուխներդ տարա կներեք :( բայց խնդրում եմ գրեք ձեր կարծիքը իր, իր համերգների և երաժշտության վերաբերյալ.... (վատ որակի նկարը, իմ iPhone-ով նկարածն է, իսկ սինթեզատորների մոտ նկարվածը Oxygene Tour-ից է, որի համերգներից մեկին ես ներկա եղա)

Jarre
17.01.2009, 22:09
Բերում եմ Ժան Միշել Ժառի այն համերգների ցուցակը, որոնց ժամանակ ներկաների թիվը գերազանցել է միլիոնը։
1979 Paris la Concorde 1.000.000 ներկաներ
1986 Rendez-Vous Houston 1.300.000 ներկաներ
1990 Paris la Defense 2.500.000
1995 Concert for Tolerance 1.250.000
1997 Oxygene in Moscow 3.500.000

PS: Ի դեպ, վերևի սպիտակ գույնի նկարում Ժառը 60 տարեկան է։ Այդքան կտայի՞ք։

Jarre
21.01.2009, 23:16
Երևի կհետաքրքի, որ Ժան Միշել Ժառը սկսել է համագործակցել հայ աստղագետ Գարիկ Իսրայելյանի հետ։ Իսրայելյանը կազմաեկերպելու է համերգ 2009-ին Կանարյան կղզիներում գտնվող աստղադիտարանի մոտ (գիտեմ կասեք «Հայաստանում աստղադիտարան չկա՞ր, որ....:)»)։

Գարիկը համերգի համար հրավիրել է նաև Queen խմբի կիթարահար Բրայան Մեյին։ Ահա՛ նրանց երեքի նկարը։

Կարծում եմ հետաքրքիր պրոյեկտ է....

Sunny Stream
21.01.2009, 23:37
Չգիտեմ Ժառն իսկապես համարվում է New Age ոճի երաժիշտ-երգահան, թե ոչ, բայց էդպես կանվանեմ... առհասարակ New Age չեմ սիրում, բայց ունեմ շատ սիրած ստեղծագործություններ էդ ոճի մեջ... Ժառից մի քանի երաժշտություն ունեմ, երևի ամենաշատը Ethnicolor-ն ու Millions of Starts-ն եմ սիրում: Հետաքրքիր են կառուցված... իր մասին որևէ տեղեկություն չունեի, շատ շնորհակալ եմ տեղադրելու համար: Իսկ էն սպիտակ նկարը որ տեսա, ուզում էի գրել` մի՞թե էսքան ջահել է, իսկ հետո տեսա` 60 :o

ինձ հետաքրքիր է, այ հատկապես եթե այսքան յուրօրինակ երաժիշտ է, գինեսի ռեկորդներով ու համաշխարհային ձեռքբերումներով. արդյո՞ք նրա ստեղծագործությունների հիմքում ընկած են հոգեբանական կամ որևէ այլ տեսակի գիտական ուսումնասիրություններ... էսպես տարբեր մեղեդիների, ձայների, բառերի համադրությունը անպատճառ պետք է որոշակի կառուցվածքի ենթարկվի... կա՞ երաժշտությունների ներսում ծրագրավորված ինֆորմացիա կամ նման մի բան...

Jarre
22.01.2009, 06:19
կա՞ երաժշտությունների ներսում ծրագրավորված ինֆորմացիա կամ նման մի բան
Eta Pegasi, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ես ել եմ մտածել, բայց մինչ այսօր պատասխանը չեմ գտել։ Շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ իր համերգներից մեկի ժամանակ, որը ոչ ամբողջությամբ, բայց ինչ որ չափով կապ ունի Ձեր տված հարցի հետ։ Ժառի համերգից առաջ ծանոթացա Ժառի երկու ռուս երկրպագուների հետ (չեմ ուզում շատ գրել, բայց որ իմանաք թե այդ ծանոթությունն ինչպես է տեղի ունեցել, կկարծեք, որ դա ինչ որ պարանորմալ երևույթ է...:))։ Նրանք եկել էին Բելոռուսիայից։ Զրույցի ժամանակ նրանք ասացին, որ Ժառի ստեղծագործություններից մի քանիսի մեջ կան ռուսերեն լեզվով արտահայտություններ, որոնք շատ դժվար է լսել։ Ես սկզից կարծեցի որ դա այդպես չի, որովհետև արդեն երկու տասնամյակ է լսում եմ, բայց իրենք ճիշտ էին։ Եթե ունես Ժառի այս ալբոմները առաջարկում եմ լսես.
Послушай альбом Rendez-vous:
Мелодия �7 (04.03)
01.04 (սա վայրկյաններն են) - Бегом, бегом!
01.06 - Давай, давай!

В альбоме В ожидании Кусто на протяжении всего альбома звучит фраза:
"Альбом хороший, а слушать надо ночью" (мелодия �4)

Jarre
23.01.2009, 18:08
Ժան Միշել Ժառը հիմնականում աշխատում է ձայներ ստեղծելու և մշակելու վրա։ Նրա ստեղծած ձայները իրոք անկրկնելի են։ Նա դա անում է, օգտագործելով զանազան էլեկտրոնային գործիքներ, անգամ շատ հին։ Այժմ ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի այդպիսի էլեկտրոնային գործիք, որը նվագում են առանց որևէ բանի հպվելու կամ սեղմելու։ Պետք է պարզապես ձեռքերը օդի մեջ շարժել։ Սա շոու չէ այլ իրական գործիք։ Գործիքի հեղինակն է ռուս գիտնական Լեվ Տերեմինը։ Գործիքը ստեղծել է 20-ականներին և այն աշխատում է հետևյալ սկզբունքով. 2 ձողերի կողքերը ստեղծվում է եթե չեմ սխալվում մագնիսական դաշտ և ձեռքերը շարժելով արտահանվում են ձայներ։ Ավելի ճշգրիտ և մանրամասն նայեք այս կայքնը http://www.theremin.ru/
Սիրով Ձեզ եմ ներկայացնում լուսանկար, որտեղ Ժառը նվագում է այս գործիքով։

Ռուֆուս
23.01.2009, 19:11
Էլեկտրոնային երաժշտության մեծ սիրահար չեմ, բայց Ժառին ժամանակ առ ժամանակ լսում եմ: Հատկապես շատ եմ սիրում Ժառի կենդանի շոուները, շատ տպավորիչ են ու յուրօրինակ:

Շնորհակալություն Jarre, հետաքրքիր տեղեկատվությունների համար: Քո շնորհիվ նորից սկսեցի հետաքրքրվել Ժառով ;)

Մոտս Oxygen-ի դիսկը կա, հիմա դա եմ միացրել ;)

Jarre
25.01.2009, 00:04
Շատ շնորհակալ եմ Æþelwulf-ի մեկնաբանության համար։ Ինձ համար մեծ ուրախություն է, երբ գտնում եմ ևս մեկ մարդու ով կարողանում է հասկանալ Ժան Միշել Ժառի երաժշտությունը:)

Մեր Æþelwulf-ի նշած 1976 թ.-ին հրատարկված Oxygene ալբոմը Ժառի դիսկոգրաֆիայում ներկայանում է, որպես առաջին ալբոմ, չնայած, որ մինչ այդ Ժառն արդեն ուներ ձայնագրած առնվազն 3 ալբոմ։ Oxygene-ը նվիրաված է մեր երկիր մոլորակին, տիեզերքին և այն ամենը ինչ մենք տեսնում ենք մեր շրջապատում։ Ահա՛ այս ալբոմի նկարը։ Նկարի հեղինակ Միշել Գրանժեն բաատրում է. ««Մենք չպետք է սպանենք Երկիրը, մենք չենք իմանալու որտեղ թաղել նրան...»։ Այս միտքը ինձ հանգիստ չէր տալիս իմ մանկությունից։ Այս հարցի մասին մտահոգությունը ինձ և Ժան Միշել Ժառին բերեց դեպի OXYGENE-ը...։ Ժառը դա թարգմանեց երաժշտությամբ, իսկ ես պատկերով։ Ես հիշում եմ, որ Տանժերում (քաղաք Մարրոկոյում) նստեցի տաքսի և լսեցի, որ ռադիոյով հեռարձակվում է OXYGENE-ը։ Ալբոմի նկարը ես հենց նոր էի հանձնել Ժառին, բայց այս երաժշտությունը ձայնի արագությունից ավելի արագ, արդեն տարածվել էր երկիր մոլորակի ուղեծրով մեկ»։

Այո՛, OXYGENE-ը տարածվեց կայծակնային արագությամբ և չնայած անցել է 30 տարուց ավելի, միևնույն է այն արդիական է։ Ուրեմն եկե՛ք լսենք OXYGENE և ամենակարևորը՝ պահպանենք մեր Երկիր մոլորակը....;)

Jarre
25.01.2009, 15:27
«Էլեկտրոնային գործիքները չպետք է լինեն ստանդարտ՝ ուղանկյունի և ստեղնաշարով։ Դրանք պետք է լինեն իրենց «ստեղծած» երաժշտության նման անըմբռնելի և յուրահատուկ»։ Ժան Միշել Ժառ

Jarre
25.01.2009, 23:33
1983 թ.-ին մի խումբ երիտասարդ արվեստագետներ, ովքեր բացել էին ցուցահանդես, խնդրեցին Ժան Միշել Ժառին գրել ֆոնային երաժշտություն իրենց ցուցահանդեսի համար։ Ժառը ուրախությամբ և պատրաստակամորեն կատարեց նրանց խնդրանքը (բնականաբար առանց գումարի:))

Նրա առատաձեռնությունը վարձատրվեց։ Նա այդ երաժշտությունը թողարկեց առանձին ալբոմով՝Music for Supermarkets։ Այդ ալբոմը թողարկվեց մեկ եզակի օրինակով և վաճառվեց աճուրդի միջոցով 69.000 ֆրանսիական ֆրանկով (այժմ մոտ 11.000 եվրո)։ Ոչ մի լրատվամիջոց չի խոսացել այդ մասին, սակայն ես ցանկանում եմ ասել, որ այդ գումարը Ժառը նվիրաբերել է հենց այդ երիտասարդ արվեստագետներին։ Ժառը շատ հետաքրքիր մարդ է և միշտ ողջունում է նոր մտահղացումները և աջակցում։

Jarre
14.02.2009, 23:17
ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԿԱՐԴԱԼ։ «3 միլիոն» ամսագրի դեկտեմբեր 2008/հունվար 2009 համարում տպագրված է հոդված գիտնական, աստղագետ Գարիկ Իսրայելյանի մասին և նաև այդ հոդվածում կա ահագին տեղեկություններ Ժան Միշել Ժառի մասին (ամսագրում գրված է Ժար, բայց ես նրան կոչում եմ Ժառ, և դրա համար ունեմ հիմնավոր պատճառներ:)) Սիրով ներկայացնում եմ այդ ամսագրի այն հատվածները որտեղ խոսվում է Ժառի մասին։ Մինչ այս հատվածը գտնվող նյութից պարզ է դառնում, որ Գարիկ Իսրայելյանը աշխարհառչակ աստղագետ է, որը կատարել է մի քանի շատ կարևոր հայտնագործություններ և դրա մասին գիտի ողջ աշխարհը, բացի Հայաստանից:(։ Այնուհետև խոսվում է այն մասին, որ Գարիկը ուսումնասիրում է տարբեր տիեզերական մարմինների ձայները։ Նա մշակել է մի նախագիծ, որը կոչվում է «Աստղերի նախագիծ»։ Պարոն Իսրայելյանը այս նախագծի շրաջանակներում կազմակերպում է համերգ, որի ընթացքում երաժշտության մեծ մասը ստեղծված է լինելու հենց աստղերի և այլ տիեզերական մարմինների ձայներով:hands Ներքևում գրված հատվածից պարզ է դառնում, թե ինչ աշխարհառչակ երաժիշտներ են մասնակցելու այս համերգին, որը պրոդյուսերը լինելու է ԺԱՌը։

(Գարիկ Իսրայելյանի խոսքերը) «Ինչպես արդեն նշեցի՝ երաժշտությունը գիտությանը զուգահեռ՝ միշտ եղել է իմ կյանքում։ Տարիներ առաջ ծանոթացել և շատ էինք մտերմացել Բրայան Մեյի (Brian May) հետ։ Նա իր բուն մասնագիտությամբ աստղագետ էր, 1970-ականներին աշխատել էր հենց մեր կղզու աստղադիտարանում։ Հետո գնացել էր Անգլիա, Ֆրեդի Մերկուրիի հետ «Queen» լեգենդար խումբն էին ստեղծել, ու թողել էր աստղագիտությունը՝ նույնիսկ չավարտելով դիսերտացիան։ Ես ու իմ ընկերը գիատաֆանտաստիկ ֆիլմի սցենար ունեինք, կապվեցի Բրայանի հետ, որ մեզ օգնի։ Նա եկավ Տեներիֆե, ու սկսվեց մտերմությունը։ Արդեն տասը տարուց ավելի ընկերություն ենք անում։ Համոզեցի, որպեսզի Բրայան Մեյն ավարտի իր դիսերտացիան, և ես էի նրա թեմայի ղեկավարը։ Տեներիֆում հաճախ մեր տանն է մնում, հյուրանոց էլ չի գնում։ Բրայանն իմացավ «Աստղերի նախագծի» մասին, շատ հետաքրքվեց, ու իր միջոցով իմացան նաև շատ ուրիշ երաժիշտներ։ Տեղեկացրեցինք նաև Պիտեր Գաբրիելին, որը շատ հետաքրքվեց։ Հետագայում նաև «Փինք Ֆլոյդի» կիթառահար Դեյվիդ Գիլմորն իմացավ, հարվածային գործիքների վրա նվագելու համար հրավիրել եմ նաև Ֆիլ Քոլինզին... Տիեզերքի ձայների գաղափարը շատերին զարմացրեց։ Նախագծի մասին իմացավ և շատ ոգևորվեց Ժան Միշել Ժառը, անմիջապես համերգից թռավ-եկավ մեր տուն։ Բրայանն էլ եկավ, միասին սկսեցինք քննարկել ծրագիրը։ 2009 թ. պլանավորում ենք կղզում, գիշերը մեր աստղադիտարանի մոտ այդ նախագծով հսկայական համերգ կազմակերպել՝ տիեզերքի ձայների համերգ, որի պրոդյուսերը լինելու է հենց Ժան Միշել Ժառը։ Նա ստեղծագործական հսկայական պոտենցիալ ունեցող մարդ է։ Աշխարհայացքներով շատ նման ենք և շատ արագ մտերմացանք։ Նպատակ ունեմ ձայների հետ միաժամանակ նաև աստղերի մեջ առաջացող ակուստիկ ալիքների անիմացիոն պատկերները վերարտադրել և ցուցադրել։ Հսկայական շոու է լինելու, նախագիծ որով հետաքրքված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն. նրանք հայտարարեցին, որ սա լինելու է 2009թ. ամենա կարևոր նախագիծը։ Այդ մաքուր ձայներով պետք է ստեղծվեն առանձին կոմպոզիցիաներ, որպեսզի լսողն անմիջապես հականա՝ ինչի մասին է խոսքը։ Չպետք է դրանք խառնվեն սինթեզատորների ձայների հետ։ Գերիշխողն այդ ձայները պետք է լինեն։ Ես ինքս ժամանակին նվագել եմ երաժշտական տարբեր գործիքների վրա, իմ ստուդիան ունեմ հիմա և փորձել եմ այդ ձայներով կոմպոզիցիաներ ստեղծել. բավական բարդ աշխատանք է։ Չի կարելի ավելորդ էֆեկտներով դրանք հարստացնել»։

(Ժան Միշել Ժառի խոսքերը) «Դոկտոր Գարիկ Իսրայելյանը հիանալի հետազոտություն է իրականացնում։ Սա մի փորձ է՝ նորովի մեկնաբանել աստղագիտությունը՝ որպես ակուստիկ աստղագիտություն։ Այս նախագիծն ինձ հիացնում է և՛ որպես արվեստագետ, և՛ որպես երկրի վրա ապրող մարդ արարած։ Այս նախագիծը ոչ թե շոուբիզնեսային, այլ ավելի մեծ հավակնություններ ունեցող ծրագիր է, որին պետք է աջակցեն Իսպանիայի և Կանարյան կղզիների կառավարությունը։ Գարիկ Իսրայելյանի այս նախգծի շնորհիվ Կանարյան կղզիները բոլորովին այլ կերպ կներկայանան աշխարհին։ Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2009թ. ամենակարևոր նախագիծն է լինելու։ Եվ սա իմ կյանքի ամենակարևոր նախագիծն է, որին սպասել եմ»։

Դե ինչ, մեզ էլ և Ժան Միշելի Ժառի սիրահարներին, մնում է սպասել և տեսնել թե ինչ չտեսնված համերգ է կազմակերպվելու....

Jarre
15.02.2009, 08:47
Փաստորեն 2009-ի «Աստղային Սիմֆոնիա» համերգին Ժառի հետ միասին մասնակցելու են Պիտեր Գաբրիելը, Ֆիլ Կոլինզը, Pink Floyd-ի Դեյվիդ Գիլմորը և Queen-ի Բրայան Մեյը

Jarre
24.02.2009, 23:15
Տեղյա՞կ եք, որ 2004-ից սկսած, Ժառը իր ալբոմները այլևս չի ձայնագրում միայն CD-ների վրա ստերեո ձևաչափով, այլ նաև DVD-ների Dolby Sorround և DTS ձևաչափերով։ AERO-ն առաջին ալբոմն է որ ձայնագրվել է այս ֆորմատով և նրա լավագույն գործերն են։ Նույնիսկ եթե Ժառ լսելուց շատ հեռու եք խորհուրդ կտամ լսեք. անմոռանալի տպավորություններ կստանաք (իմ կարծիքով :) )

Rhayader
27.02.2009, 16:16
Ամեն անգամ նայում եմ այս թեմային, հետո ամաչում ու չեմ բացում, որովհետև... չեմ լսել երբեք: Գիտեմ, որ այդ շրջանի էլեկտրոնային երաժշտություն գրեղները դեմք են՝ Ֆրեդ Ֆրիտը, Կլաուս Շուլցն ու Բրայան Էնոն ինձ օրինակ, բայց Ժան Միշել Ժառ, ավաղ, չեմ լսել:( Ո՞վ այնքան բարի կլինի, որ կլուսավորի ինձ:

Annushka
27.02.2009, 16:24
Ամեն անգամ նայում եմ այս թեմային, հետո ամաչում ու չեմ բացում, որովհետև... չեմ լսել երբեք: Գիտեմ, որ այդ շրջանի էլեկտրոնային երաժշտություն գրեղները դեմք են՝ Ֆրեդ Ֆրիտը, Կլաուս Շուլցն ու Բրայան Էնոն ինձ օրինակ, բայց Ժան Միշել Ժառ, ավաղ, չեմ լսել:( Ո՞վ այնքան բարի կլինի, որ կլուսավորի ինձ:

Շատ հայտնի գործեր ունի, անհնար ա, որ լսած չլինես, հաստատ լսել ես, ուղղակի չես իմացել, որ նա ա: Կինոների մեջ, հաղորդումների ժամանակ օգտագործվում են երբեմն: Եթե ուզում ես մի քանի գործ տանք, լսի :)

Rhayader
27.02.2009, 16:35
Շատ հայտնի գործեր ունի, անհնար ա, որ լսած չլինես, հաստատ լսել ես, ուղղակի չես իմացել, որ նա ա: Կինոների մեջ, հաղորդումների ժամանակ օգտագործվում են երբեմն: Եթե ուզում ես մի քանի գործ տանք, լսի :)
Ան, պատկերացրու մարդ, որը հեռուստացույց արդեն տաս տարուց ավել է, որ գրեթե չի նայում (խաբեցի, բանակում կաբելնիով «Սեքս ս Անֆիսիեյ Չեխովոյ էի նայում»):

Annushka
27.02.2009, 16:43
Ան, պատկերացրու մարդ, որը հեռուստացույց արդեն տաս տարուց ավել է, որ գրեթե չի նայում (խաբեցի, բանակում կաբելնիով «Սեքս ս Անֆիսիեյ Չեխովոյ էի նայում»):

Ես էլ եմ քո օրի, հիմա նոր վերսկսել եմ, էն էլ էլմոյի շնորհիվ, ամեն օր մի ֆիլմ ա քաշում կամ ճարում, նայում ենք:D թե չէ մոռացել էի, թե տելիկն ինչ ա : Մենակ փլեյերով էի երգեր, մերգեր լսում ու կոմպի հետ էի կռիվ տալիս:) Բայց լուրջ, Ժառի երգերը դաժե մանկության տարիներին Էինք լսում, էդ հաստատ:)

Rhayader
27.02.2009, 16:46
Ես էլ եմ քո օրի, հիմա նոր վերսկսել եմ, էն էլ էլմոյի շնորհիվ, ամեն օր մի ֆիլմ ա քաշում կամ ճարում, նայում ենք:D թե չէ մոռացել էի, թե տելիկն ինչ ա : Մենակ փլեյերով էի երգեր, մերգեր լսում ու կոմպի հետ էի կռիվ տալիս:) Բայց լուրջ, Ժառի երգերը դաժե մանկության տարիներին Էինք լսում, էդ հաստատ:)

Մի քանի օրինակ կբերե՞ս:

Annushka
27.02.2009, 16:52
Magnetic Fileds 1.2.3.4.5. բոլոր մասներն էլ հայտնի են, հատկապես 2 և 5,
Oxygen, Chronologie, Rendez-Vous, Revolutions, ալբոմները և այլն::)

Rhayader
27.02.2009, 16:58
Գնացի գեղցի գլուխս լացելու:( ոչ մեկը չեմ լսել:

Annushka
27.02.2009, 17:11
Մի հատ լինկ տամ, եթե տրաֆիկի հետ խնդիր չունես, քաշի, լսի մի քանիսը, հատկապես
Magnetic Fields 2, Oxygene 1/ էս մեկը էն ժանդարմի այլմոլորակայինների կինոյի մեջ կա:D/, Oxygene 2, Oxygene 4 , Second Rendez-Vous [part 1], Touch To Remember,Equinoxe Part 5 :)
http://www.myzuka.ru/artists/3194/jean_michel_jarre.html

Jarre
27.02.2009, 17:15
Ժող, եթե ինչ որ մեկը Ժառի երաժշտության կամ համերգների կարիքը ունենա, գրեք ինձ։ Վստահ եմ, որ հասկացաք, որ փողով չի :)

Jarre
27.02.2009, 17:20
Շատ հայտնի գործեր ունի, անհնար ա, որ լսած չլինես, հաստատ լսել ես, ուղղակի չես իմացել, որ նա ա: Կինոների մեջ, հաղորդումների ժամանակ օգտագործվում են երբեմն: Եթե ուզում ես մի քանի գործ տանք, լսի

Rhayader ջան, ավելացնում եմ Annushka–ի մեկնաբանությանը․ ամենահայտնիներից մեկը, որ կարծում եմ անհնար է լսած չլինես՝ Ethnicolor 1–ն է, հայերը ասում են փղերի երգ, քանի որ սկսվում է փղերի ճչին նմանվող տարօրինակ ձայնով։

Annushka
27.02.2009, 17:29
Rhayader ջան, ավելացնում եմ Annushka–ի մեկնաբանությանը․ ամենահայտնիներից մեկը, որ կարծում եմ անհնար է լսած չլինես՝ Ethnicolor 1–ն է, հայերը ասում են փղերի երգ, քանի որ սկսվում է փղերի ճչին նմանվող տարօրինակ ձայնով։
Ethnicolor-ը հիշում եմ, որ շատ էին դնում 88-ի երկրաշարժի մասին կադրեր կամ հաղորդում ցույց տալիս, :( իրոք շատ հայտնի ա, և ընդհանրապես, շատերը լսում են Ժառին, նույնիսկ սիրում են գործերը, առանց իմանալու, թե դրանք ում են պատկանում: Ահագին գործեր լայն տարածում ունեն ու օգտագործվում են հատկապես հաղորդաշարերի ընթացքում, ֆիլմերում.. ես էլ եմ զարմանում, որ մարդիկ ասում, են, թե Ժառի մասին չեն լսել, չնայած դրա պատճառն էլ այն է, որ երաժշտական հաղորդումները ու բազմապիսի հավաքածուները մատուցում են հիմնականում պոպ, ռեպ, ռաբիս ու էստրադա, իսկ էլեկտրոնայինը, բյուզը, ջազը, ռոքը ունեն իրենց ուրույն լսարանը, ու դրա համար ոչ բոլորին են ծանոթ շատ ու շատ հայտնի ստեղծագործողների, երգիչների, երգահանների ու գործիքավորողների հետ....:B

Jarre
27.02.2009, 22:39
Այո՛ Ethnicolor 1-ը շատ էին հնչեցնում երկրաշարժի ու երբեմն էլ Ղարաբաղյան պատերազմի կադրեր ցույց տալիս։ Բայց իրականում այդ ստեղծագործությունը կապ չունի աղետի կամ պատերազմի հետ։ Ethnicolor-ը նվիրված է երբևէ գոյություն ունեցած և ունեցող քաղաքակրթյուններին։ Ուշադիր լսելով կարծես հասկանում ես, որ ամբողջ ստեղծագործության ընթացքում գնում է երկու տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչների միջև զրույց։ Ի դեպ ZOOLOOK-ը, որտեղ էլ գտնվում է Ethnicolor-ը, եզակի ալբոմ է, որը այսքան առատորեն խառնել է սինթեզատորների ձայնը մարդկային ձայնի հետ

Ռուֆուս
28.02.2009, 00:05
Ժող, եթե ինչ որ մեկը Ժառի երաժշտության կամ համերգների կարիքը ունենա, գրեք ինձ։ Վստահ եմ, որ հասկացաք, որ փողով չի :)
Ուզում եմ :)

Jarre
01.03.2009, 18:51
Ուզում եմ
Ժառի ալբոմները և համերգները ցանկացողները կարող են ինձ նամակ ուղարկել, և կպայմանավորվենք։

Jarre
04.03.2009, 22:07
Բոլոր ռոքի սիրահարներին։ Մոտ 15 տարի է, ինչ Ժառը համագործակցում է ռոք գիտարիստ Պատրիկ Ռոնդաթի հետ։ Ինձ շատ է դուր գալիս նրանց երկուսի մշակած Վիվալդիի տարվա եղանակները։ Կարող եք լսել այստեղ՝ http://www.myspace.com/patrickrondat (բայց այս վերսիայում մենակ Պատրիկն է, Ժառի հետինը ավելի ճոխա, ուղակի պետք է 5,1 կամ DTS-ով լսել, որովհետև երաժշտությունը «պտտվում է»)

PS: Դասական սիրողներին, մուտքը խստիվ արգելվում է:D

Jarre
31.03.2009, 07:28
Այսօր Քալիֆորնիայում գտնվող իր առանձնատանը, մահացել է Մորիս Ժառը՝ Ժան Միշել Ժառի հայրը։

Մորիս Ժառը հանրաճանաչ հոլիվուդյան եռակի օսկարակիր կոմպոզիտոր է։ Օսկարի է արժանացել հետևյալ ֆիլմերի երաժշտությունների համար՝«Doctor Zhivago», «Lawrence of Arabia» և «Passage to India»։ Ստեղծագործել է երաժշտություն ավելի քան 150 ֆիլմերի համար։

Մորիս Ժառը ծնվել էր 1924 թ.-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Շուտով www.jarre.am էջում կներկայացվի Մորիս Ժառի ամբողջական կենսագրությունը։ jarre.am-ը ցավակցում է Ժան Միշել Ժառին և նրա ընտանիքին։ Ինչպես ասել է Ժան Միշել Ժառի մտերիմ ընկեր Արթուր Քլարքը՝ «այսպիսին է կյանքը՝ դաժան բաժանումների անվերջ հաջորդականություն....»։

Ռուֆուս
31.03.2009, 14:20
Այսօր Քալիֆորնիայում գտնվող իր առանձնատանը, մահացել է Մորիս Ժառը՝ Ժան Միշել Ժառի հայրը։

Ցավակցում եմ:

Ես չգիտեի, որ Ժառի հայրն էլ է կոմպոզիտոր եղել...

Jarre
31.03.2009, 21:27
Ես չգիտեի, որ Ժառի հայրն էլ է կոմպոզիտոր եղել...
Շատ հայտնի ֆիլմեր կան, որոնց երաժշտությունը նա է գրել։ Օրինակ՝

Я МЕЧТАЛА ОБ АФРИКЕ (2000)/I DREAMED OF AFRICA, Կիմ Բեսինջեր

ПРОГУЛКА В ОБЛАКАХ (1995)/WALK IN THE CLOUDS Կիանու Ռիվզ

МИСТЕР ДЖОУНС (1993)/MR. JONES Ռիչարդ Գիր

ПРИЗРАК (ПРИВИДЕНИЕ) (1990)/GHOST Դեմի Մուր

ОБЩЕСТВО МЕРТВЫХ ПОЭТОВ (1989)/DEAD POETS SOCIETY

ГОРИЛЛЫ В ТУМАНЕ (1988)/GORILLAS IN THE MIST: THE STORY OF DIAN FOSSEY Սիգուրնի Ուիվեր

Ի դեպ, որոշ հետաքրքիր տեղեկություններ նրա կյանքից կարող եք կարդալ այստեղ (http://www.jarre.am/armenian/news.php?news_id=16)։ Զգուշացնում եմ, որ տեքստը սրբագրված չէ։

Վիշապ
27.04.2009, 23:42
Քանի էս կողմերում ֆռֆռում եմ, գրեմ կարծիքս, մանավանդ որ հենց հիմա Ժար եմ լսում: Նոստալգիա: Ժարը բոմբ է: Ժարին ես համարում եմ էլէկտրոնային երաժշտության Բախը: Նրա հնչյունները խորն են, մասշտաբային, ընդգրկուն, միստիկական, տանում ա մի խոսքով: Ռոմանտիկ երանգներ էլ ունի: Անկրկնելի է: Լիքը սեր, խորհուրդ, քամի, տարերք, տիեզերք, թռչող ափսեներ, գալակտիկաներ, ուռենու թաց օրորվող ճյուղեր, բարդու խշշոց, ինչ ասես կա... էհ... կոնյակ խմեմ ու բաբաշ...

Jarre
28.04.2009, 20:59
Ժարին ես համարում եմ էլէկտրոնային երաժշտության Բախը:
Եթե նկատել ես Ժառի ալբոմների մեծ մասը դասական երաժշտության նման կազմում են ընդամենը մի թեմա։ Օրինակ Oxygene-ը, Equinoxe-ը, Magnetic Fields-ը, Rendez-Vous-ն և այլ ալբոմների ստեղծագործությունները չունեն անգամ առանձին անվանումներ և միայն բաժանված են մասերի՝ Equinoxe Part 1 և այլն։ Իմ համար Ժառի երաժշտությունը դասական երաժշտություն է էլեկտրոնային գործիքներով։


Նրա հնչյունները խորն են, մասշտաբային, ընդգրկուն, միստիկական, տանում ա մի խոսքով: Ռոմանտիկ երանգներ էլ ունի: Անկրկնելի է: Լիքը սեր, խորհուրդ, քամի, տարերք, տիեզերք, թռչող ափսեներ, գալակտիկաներ, ուռենու թաց օրորվող ճյուղեր, բարդու խշշոց, ինչ ասես կա
Դու ինձ հանդիպած այն եզակի մարդկանցից ես, ովքեր ուշադրություն են դարձնում հենց ձայների վրա։ Ժառը իր ժամանակի զգալի մասը անց է կացնում ձայներ մշակելու համար։ Եվ իր ստացած ձայները անզուգական են և թափանցում են հոգուդ ու սրտիդ ամենախորը տեղերը։

Նրա ստեղծած ձայներից շատերը ինձ համար անըմբռնելի են։ Օրինակ Oxygene 4-ում օգտագործում է մի ձայն, որ ես չեմ կարողանում հասկանալ, որտեղ է, երբ է այն սկսվում և երբ ավարտվում։

Անգամ այն ստեղծագործությունները, որոնք քննադատները համարում են չհաջողված, չեն կարող չհաջողված համարել այդ ստեղծագործություններում օգտագործված ձայները։

Վիշապ
29.04.2009, 10:57
… Իմ համար Ժառի երաժշտությունը դասական երաժշտություն է էլեկտրոնային գործիքներով։
Չէ, ինչու՞, էլեկտրոնային ոճը հազիվ թե տեղավորվի դասական կամ ակադեմիական երաժշտության տիրույթում, համենայն դեպս Ժառի (կարծում էի թե Ժար է, բայց որ դու որպես բազում տարիներ շփված մարդ, Ժառ ես գրում, ուրեմն Ժառ;)) հնչյուններն ու կոմպիլյացիաները հազիվ թե կարողանաս նոտագրել, կամ ուսուցանել կոնսերվատորիայում։ Էլեկտրոնային ոճերի դասակարգումը քանի գնում ընդլայնվում է` Dub, Goa, House, Chillout, Illbient, Ambient, Psybient, Աստված գիտի թե էլ ինչ, ես էլ արդեն գլուխ չեմ հանում, բայց թող մեծամտություն չթվա, իմ կարծիքով էլեկտրոնային ոճերը գնահատում են միայն ուժեղ լսողություն ու երևակայություն ունեցող մելոմանները, որոնք ձայների մեջ խորհուրդներ են ընկալում, մոտավորապես այդպես։ Ինչպես ասենք տեսողական մեծ ընդունակություններ ունեցող մարդիկ գնահատում են համր աբստրակտ ֆիլմերը։
Իսկ դասական երաժշտությունը իմ կարծիքով լրիվ այլ ոլորտ է, էլեկտրոնայինի հետ չխաչվող ու հետևաբար անհամեմատելի, սրանք տարբեր աշխարհներ են։ Դասականը մանրից մարդկության համար դառնում է հուշ, դրա վկայությունը ժամանակակից դասական կոմպոզիտորների սակավությունն է, ու ասենք Բախի անկրկնելիությունը արդեն երկու դար, Հենդելի մելանխոլիզմը դեռևս չի գերազանցվել, Վիվալդիի նման էլ ոչ ոք չի կարողանա նկարագրել գարնան զարթոնքը ու ձմռան փոթորիկը։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Իսկ այ էլեկտրոնայի ոճում արդեն ով ասես ստեղծագործում է, մեծամասամբ աղքատիկ բաներ են ստացում, բայց ժամանակի ընթացքում կֆիլտրվի ու դեռ հրաշալի երաժշտություններ կլսենք։


Դու ինձ հանդիպած այն եզակի մարդկանցից ես, ովքեր ուշադրություն են դարձնում հենց ձայների վրա։ Ժառը իր ժամանակի զգալի մասը անց է կացնում ձայներ մշակելու համար։ Եվ իր ստացած ձայները անզուգական են և թափանցում են հոգուդ ու սրտիդ ամենախորը տեղերը։

Նրա ստեղծած ձայներից շատերը ինձ համար անըմբռնելի են։ Օրինակ Oxygene 4-ում օգտագործում է մի ձայն, որ ես չեմ կարողանում հասկանալ, որտեղ է, երբ է այն սկսվում և երբ ավարտվում։

Անգամ այն ստեղծագործությունները, որոնք քննադատները համարում են չհաջողված, չեն կարող չհաջողված համարել այդ ստեղծագործություններում օգտագործված ձայները։
Շնորհակալ եմ:) Ես ձայներից նույնիսկ երբեմն հուզմունքից լաց եմ լինում, չնայած տղամարդ հալիս:oy:D Իսկ Ժառի երկրպագու եմ դեռ փոքրուց, երբ մեր բարի ու սովետական հեռուստատեսությունով ցուցադրում էին Ժառի համերգները, թե ոնց էր նվագում լազերային փնջերով, կամ տերմենվոքսի վրա… էկզոտիկա էր։ Շնորհակալություն այսպիսի բարի թեմայի համար։

ministr
29.04.2009, 11:05
Equinox 4 բոմբա :)

Jarre
29.04.2009, 20:24
կարծում էի թե Ժար է, բայց որ դու որպես բազում տարիներ շփված մարդ, Ժառ ես գրում, ուրեմն Ժառ
Մերսի վստահության համար, բայց դու ավելի ճիշտ ես։ Հայերեն քերականության կանոնների համաձայն պետք է լինի՝ Ժար։ Բայց ես Ժառ եմ ասում զուտ անձնական պատճառներից ելնելով։ Պատճառներից մեկն այն է, որ արդեն 22 տարի է ինքը իմ համար Ժառ է, կամ՝ Ժառէ։ Ուստի ինձ համար ավելի հարազատ է այդ ձևը։ (Հուսով եմ կներեք, որ իմ նախասիրությունների պատճառով աղավաղում եմ հայոց լեզուն)։

թող մեծամտություն չթվա, իմ կարծիքով էլեկտրոնային ոճերը գնահատում են միայն ուժեղ լսողություն ու երևակայություն ունեցող մելոմանները, որոնք ձայների մեջ խորհուրդներ են ընկալում
Մեծամտություն չէ՛։ Շատ ճիշտ ես։ Դու այս նախադասությամբ արտահայտեցիր այն, ինչ ես չէի համարձակվում բարձրաձայն ասել, իմ վախերի, անվստահության, թերարժեքության զգացումի և կոմպլեքսավորված լինելու պատճառով։ Ինձ միշտ թվում էր, որ եթե «խելացի» մարդիկ չեն սիրում Ժառին, կամ համարում են պրիմտիվ, ուրեմն ճիշտը իրենք են, իսկ ես պարզապես սխալվում եմ։ Այնպես, որ պերսոնալ շնորհակալություն այս գրառմանդ համար ;)

Ես ձայներից նույնիսկ երբեմն հուզմունքից լաց եմ լինում, չնայած տղամարդ հալիս
Ժառի ձայները իմ վրա էլ կախարդական ազդեցություն են գործում։ Մի առիթով ինքը ասել է, որ իր համար երաժշտությունը նման է հոգևոր թմրադեղի...

Equinox 4 բոմբա
Թեև ինձ համար Ժառի բոլոր ստեղծագործությունները անհամեմատելի են և հավասարապես լավը, բայց Equinoxe 4-ը իմ սրտում միշտ հատուկ տեղ է գրավել։ Իսկ դու գիտե՞ս որ կան Equinoxe 4-ի մի քանի տարբերակներ՝ 1) պաշտոնական ալբոմի ձայնագրությունը 2) The Best of ալբոմի տարբերակը և 3) AERO ալբոմի բոլորովին նոր վերսիան։ Այս նշածներս Ժառի կատարումներով են, բայց կան նաև բազմաթիվ հետաքրքիր ռեմիքսներ, այդ թվում նաև ֆրանսիացի հայտնի ռոք գիտարիստ՝ Պատրիք Ռոնադայի կատարմամբ՝ էլեկտրոկիթառով, որը ինձ շա՜տ է դուր գալիս։

Ի դեպ, եթե կազմակերպվի հանդիպում նվիրված Ժառին և իր ստեղծագործություններին, կուզե՞ք ներկա գտնվել։

ministr
29.04.2009, 21:05
Ճիշտն ասած տեղյակ չէի Equinox 4-ի տարբերակների մասին:
Ռեմիքսները որտեղից կարելի է download անել?

Jarre
29.04.2009, 21:06
Ճիշտն ասած տեղյակ չէի Equinox 4-ի տարբերակների մասին:
Ռեմիքսները որտեղից կարելի է download անել?
Ministr ջան, ես քեզ համար կարող եմ ձայնագրել և DVD-ով տալ ահագին լավ ու հետաքրքիր գործեր MP3-ով։

ministr
29.04.2009, 21:12
Ministr ջան, ես քեզ համար կարող եմ ձայնագրել և DVD-ով տալ ահագին լավ ու հետաքրքիր գործեր MP3-ով։

Մերսի Jaree ջան :hands, բայց քեզ շատ նեղություն չտալու համար ինտերնետում չկա քաշեմ?:8

Jarre
29.04.2009, 21:36
Մերսի Jaree ջան , բայց քեզ շատ նեղություն չտալու համար ինտերնետում չկա քաշեմ?
AERO-ն կարող ես քաշել այստեղից (http://www.torrentdownloads.net/torrent/396161/Jean+Michel+Jarre+-+AERO+2004+%28320k%29)։ Իսկ Պատրիկ Ռոնդայի հետինը չկա։ Իսկ այստեղ (http://www.torrentdownloads.net/search/?search=jean+michel+jarre) էլ կարող ես էլի ուրիշ հետաքրքիր բաներ գտնես Ժառից, բայց խորհուրդ կտամ քաշել Jean Michel Jarre Discography 1972 - 2007 Mp3 192 kbps-ն։

ministr
29.04.2009, 21:49
Մերսիներ ապ, տեսնեմ ինչա ինչ չի դուրս գա կխնդրեմ նեղություն քաշես էն dvd-ն գրես (աներեսություն չլնի :))

Jarre
29.04.2009, 21:51
Մերսիներ ապ, տեսնեմ ինչա ինչ չի դուրս գա կխնդրեմ նեղություն քաշես էն dvd-ն գրես (աներեսություն չլնի
Սիրով կանեմ :)

Վիշապ
29.04.2009, 23:17
Հայեր, եթե ունեք անսահմանափակ ինտերնետ, ապա տորենտով կարող եք Ժարի ողջ դիսկոգրաֆիան քաշել, օրինակ այստեղից՝ Jean Michel Jarre Full Discography (http://thepiratebay.org/torrent/4041934/Jean_Michel_Jarre_Full_Discography)

Jarre
05.05.2009, 20:53
Այսօրվանից մեկնարկում է Ժան Միշել Ժառի 2009-2010 թթ. համաշխարհային շրջագայության առաջին մասը։ Դիտե՛ք Ժառի ուղերձը։


http://www.youtube.com/watch?v=WoexYrLBTcU"]http://www.youtube.com/watch?v=WoexYrLBTcU

Jarre
05.05.2009, 21:24
Իսկ այժմ դիտեք մի քանի կադր երեկվա համերգից։ Բայց մինչ այդ մի հիշեցում. Ժառը հայտարարել էր, որ այս շրջագայության ժամանակ օգտագործելու է մինչ այդ երբեք չօգտագործված լուսալազերային տեխնիկա և ձայնական համակարգ։ Անգամ այս սիրողական նկարահանումները շատ բան են ասում։


http://www.youtube.com/watch?v=LZ9JdYhgms0&feature=related"]http://www.youtube.com/watch?v=LZ9JdYhgms0&feature=related


http://www.youtube.com/watch?v=TyA6I6nBlTo&feature=related"]http://www.youtube.com/watch?v=TyA6I6nBlTo&feature=related


http://www.youtube.com/watch?v=kOayGH0ZRMg&feature=related"]http://www.youtube.com/watch?v=kOayGH0ZRMg&feature=related

Եվ վերջում հատուկ ministr-ի և Equinoxe ալբոմի բոլոր սիրահարների համար՝ Equinoxe 4 :)

http://www.youtube.com/watch?v=aRGd47LVofI&feature=related"]http://www.youtube.com/watch?v=aRGd47LVofI&feature=related

ministr
05.05.2009, 21:31
Գժանոց .. մարդ մի անգամ սենց մի համերգի լինի...

Jarre
05.05.2009, 21:36
Գժանոց .. մարդ մի անգամ սենց մի համերգի լինի...
Սա հայտարարություն չէ, այլ միայն իմ ենթադրությունը։ Քանի որ Ժառը պատրաստվում է գալ Ռուսասատան և այս անգամ ցանկանում է նաև ելույթ ունենալ բացի Մոսկվայից ու Պիտերից, նաև ուրիշ քաղաքներում, ենթադրում եմ, որ չի բացառվում նաև Հայաստան գալը՝ հաշվի առնելով, որ վերջին երկու տարում Հայաստան հրավիրվեցին բավականի հայտնի համաշխարհային աստղեր։

ministr
05.05.2009, 22:25
Վատ չէր լինի ասենք սահմանի վրա մի հատ շոու դներ լազերային` Մասիսի ֆոնի վրա..

Jarre
06.05.2009, 05:42
Սա էլ այս գիրշերվա համերգն է, Չեխիայում։


http://www.youtube.com/watch?v=bgowTLC3H7g"]http://www.youtube.com/watch?v=bgowTLC3H7g

Jarre
17.05.2009, 10:54
Երկար ժամանակ այս թեմայի մասին չէի ցանկանում գրառում անել, քանի որ այն առաջին հերթին ինձ համար էր տարօրինակ և ինչ որ տեղ էլ՝ առեղծվածային ու խորհրդավոր։ Իսկ ես սովորաբար նման թեմաները լուրջ չեմ համարում։ Բայց այս մեկը բացառություն է...

Անցյալ տարի Մոսկվայում ծանոթացա Ժառի երկու երկպագուների հետ, որոնք Բելոռուսիայից հատուկ եկել էին Ժառին պատմելու իրենց 37 ամյա մտերիմ ընկերոջ մասին, որը նկարիչ է։ Սկզբում նրանց լսելով եզրակացրեցի, որ գործ ունեմ մտավոր հիվանդ մարդկանց հետ, սակայն զրույցի զարգացումը ստիպեց ինձ փոխել իմ կարծիքը։ Այդ նկարիչի մոտ վեց տարեկանից նկատվում են տարօրինակություններ։ Նա հանգիստ խաղ է անում, և երբեմն հանկարծակի թողնում է իր խաղը և մոտենում միացված հեռուստացույցի էկրանին և ուշադիր լսում հնչվող երաժշտությունը։ Ծնողները նկատում են, որ նա այդպիսի ռեակցիա է տալիս միայն որոշակի երաժշտական ստեղծագործություններ լսելիս, որոնք սովորաբար հնչում են որպես ֆոնային երաժշտություն սովետական տարբեր հեռուսահաղորդումների համար։ Ամեն անգամ այդ ստեղծագործությունները լսելուց անմիջապես հետո նա վերցնում է թուղթ և գրիչ ու սկսում է նկարել տարօրինակ գծեր և աբստրակտ պատկերներ։ Այնուհետև պարզվում է, որ այդ ստեղծագործությունները, որը իր ուղեղում առաջացնում է անբացատրելի ռեակցիա, բոլորը պատկանում են մի հեղինակի, և պարզում են որ դա Ժան Միշելի երաժշտությունն է։ Տարիներ անց, երբ նա դառնում է 12 տարեկան, նա սկսում է նկատել նոր տարօրինակ և անբացատրելի երևույթ։ Գիշերները երազում նա լսում է Ժառի կոնկրետ ստեղծագործություններ և այդ ստեղծագործություններին զուգահեռ իր ուղեղում առաջանում են գույներ, գծեր և պատկերներ։ Արթնանալով նա շատ պարզ հիշում է, թե որ երաժշտությունն է լսել և ինչ կոնկրետ գույներ և պատկերներ է տեսել։

Հետագայում նա կազմակերպում է մասսայական ժառի երաժշտության լսումներ, և այն մասերում, որոնց ժամանակ երազում տեսել է պատկերներ, հանրությանը ցույց է տալիս այդ պատկերները, և ըստ այդ երկու ռուս երկրպագուների, դա շատ ուժեղ հոգեբանական ազդեցություն է թողել ունկնդիրների վրա։

Ինչպես և ես, երևի հիմա դուք էլ մտածում եք, որ սա հերթական հեքիաթային պատմությունն է, բայց հավատացեք, որ եթե իմ տեղը դուք լինեիք, ապա դուք էլ կփորձեիք փոքր ինչ այլ կերպ նայել այս երևույթին։ Ես, ինչպես և ինքը Ժան Միշել Ժառը, համոզված եմ, որ իր երաժշտությունը և հատկապես իր ստեղծած խորհրդավոր ձայները, չունեն ոչ մի միստիկ իմաստ։ Բայց ինձ համար անչափ հետաքրքիր է, թե ինչպես մարդ կարող է ընկալել այդ ձայները և երաժշտությունը։

Եթե ժամանակ և հավես ունեք խնդրում եմ բացեք սա (http://www.andrianbali32.narod.ru/page_3.htm) և տեսեք այդ պատկերներից մի քանիսը։ Դրանց անվանման տակի մասում գրված է, թե սա որ ստեղծագործության կոնկրետ որ հատվածին է վերաբերվում (նշված է կոնկրետ վայրկյաններով)։

Մոտ ապագայում հայկական էջում մի հոդված կլինի այս մարդու մասին, որին ցավոք սրտի, ըստ երկու օր անցած բժշկական հետազոտության, շատ կարճ ժամանակ է մնացել ապրելու։

Եվ վերջում ասեմ, որ ես այդ երկու երկրպագուների հետ միասին հանդիպեցինք Ժառին և փոխանցեցինք այդ նկարներից մի քանիսը և նաև 20 էջանոց նամակ այդ նկարիչի կողմից։

Jarre
27.05.2009, 07:25
Ժան Միշել Ժառը Ջիվան Գասպարյանի 80 ամյակին նվիրաված համերգին ուղարկել է իր վիդեոուղերձը...


http://www.youtube.com/watch?v=XaurYdPhGeo"]http://www.youtube.com/watch?v=XaurYdPhGeo

ministr
01.06.2009, 13:22
AERO-ն կարող ես քաշել այստեղից (http://www.torrentdownloads.net/torrent/396161/Jean+Michel+Jarre+-+AERO+2004+%28320k%29)։ Իսկ Պատրիկ Ռոնդայի հետինը չկա։ Իսկ այստեղ (http://www.torrentdownloads.net/search/?search=jean+michel+jarre) էլ կարող ես էլի ուրիշ հետաքրքիր բաներ գտնես Ժառից, բայց խորհուրդ կտամ քաշել Jean Michel Jarre Discography 1972 - 2007 Mp3 192 kbps-ն։

Էս AERO-ն վերջապես քաշվեց: Ժողովուրդ լսել եք? Անպայման լսեք, գժանոց ռեմիքսներ են: Շաաաաատ լավնա: Ապրես Jaree ջան :hands, դու չլնեիր սրա տեղն ով էր իմանալու:

Jarre
01.06.2009, 19:22
Էս AERO-ն վերջապես քաշվեց: Ժողովուրդ լսել եք? Անպայման լսեք, գժանոց ռեմիքսներ են: Շաաաաատ լավնա: Ապրես Jaree ջան , դու չլնեիր սրա տեղն ով էր իմանալու:
ministr ջան, ԱԷՐՈ-ն դա աշխարհում առաջին ալբոմն է, որի երաժշտությունը ձայնագրվել է DVD-Video սկավառակի վրա, որպես աուդիո 5.1 և DTS ֆորմատներով։ Չես պատկերացնում թե ինչ էֆեկտա.... Մինչև այդ գոյություն ունեցել է ու ունի DVD-Audio ձևաչափը, սակայն դա շատ թանկ հաճույք է, քանի որ շատ թանկ են սկավառակները և նաև բավական թանկ են որակյալ DVD-Audio նվագարկիչները։

Գիտեք, ես Ժառին հենց դրա համար եմ սիրում, որ այդ մարդը միշտ ինչ որ նոր բաներ է փնտրում ու նորարարություններ է մտցնում երաժշտության բնագավառում։ Կոնսերվատիվ ու «լռված» մարդ չի։ Չի բավարարվում հասածով, այլ միշտ ձգտում է առաջ նայել։ Իսկ իր ստեղծած գաղափարներն էլ միշտ պրակտիկ են ու մատչելի։

Ժառը մի անգամ ասել է, որ մինչև հիմա՝ ապրելով 60 տարի, դեռ իրեն չի համարում կայացած անհատ։ Երևի հենց դա էլ պատճառներից մեկն է, որ նա այդքան հետաքրքիր մտահղացումներ է ունենում և նման ոչ սովորական երաժշտություն ստեղծագործում։

Rhayader
01.06.2009, 22:05
ministr ջան, ԱԷՐՈ-ն դա աշխարհում առաջին ալբոմն է, որի երաժշտությունը ձայնագրվել է DVD-Video սկավառակի վրա, որպես աուդիո 5.1 և DTS ֆորմատներով։ Չես պատկերացնում թե ինչ էֆեկտա.... Մինչև այդ գոյություն ունեցել է ու ունի DVD-Audio ձևաչափը, սակայն դա շատ թանկ հաճույք է, քանի որ շատ թանկ են սկավառակները և նաև բավական թանկ են որակյալ DVD-Audio նվագարկիչները։

Գիտեք, ես Ժառին հենց դրա համար եմ սիրում, որ այդ մարդը միշտ ինչ որ նոր բաներ է փնտրում ու նորարարություններ է մտցնում երաժշտության բնագավառում։ Կոնսերվատիվ ու «լռված» մարդ չի։ Չի բավարարվում հասածով, այլ միշտ ձգտում է առաջ նայել։ Իսկ իր ստեղծած գաղափարներն էլ միշտ պրակտիկ են ու մատչելի։

Ժառը մի անգամ ասել է, որ մինչև հիմա՝ ապրելով 60 տարի, դեռ իրեն չի համարում կայացած անհատ։ Երևի հենց դա էլ պատճառներից մեկն է, որ նա այդքան հետաքրքիր մտահղացումներ է ունենում և նման ոչ սովորական երաժշտություն ստեղծագործում։

Կայացած-չկայացածը չգիտեմ, բայց ինձ Աէրոյից հետո զգացի քարանձավում փակված մարդ, ում Ամելիի նման սկավառակով աշխարհից մի փոքրիկ պատուհան տվեց:
Անասելի լայն ու լուսավոր ալբոմ է, ինձ տանում է: Հինգ աստղ հինգից:

Rhayader
01.06.2009, 22:09
Չգիտեմ, ինչու, այս երգի հետ են ասոցիացիաներ առաջանում:love

http://www.youtube.com/watch?v=ZyLx0qc_gKc

Jarre
05.08.2009, 22:44
Ի վերջո, Ժան Միշել Ժառը արժանի ուշադրություն հրավիրեց իր պաշտոնական վեբ կայքին

www.jeanmicheljarre.com

Կայքը բազմալեզու է։ Կայքի տեղեկությունների զգալի մասը թարգմանված է նաև ռուսերեն լեզվով։

Ի դեպ, այս պաշտոնական կայքի LINKS բաժնում, կա նաև հայկական կայքը

Արշակ
06.08.2009, 11:16
Բան չհասկացա սայթից։:think
Ինչ–որ դատարկ կիսատ պռատ բան էր ոնց–որ, IE-ի վրա էլ error էր գցում։

Ռուֆուս
06.08.2009, 22:55
Բան չհասկացա սայթից։:think
Ինչ–որ դատարկ կիսատ պռատ բան էր ոնց–որ, IE-ի վրա էլ error էր գցում։

Սայթը ինձ էլ դուր չեկավ, հայկական սայթը ավելի լավն ա ;)

Jarre
11.08.2009, 07:25
Բան չհասկացա սայթից։
IE-ի վրա էլ error էր գցում։
Մի գուցե քո բրաուզերից է Արշակ ջան։ Որովհետև ես շատ հաճախ եմ մտնում ու երբեք էրոր չի տվել։

Ինչ–որ դատարկ կիսատ պռատ բան էր ոնց–որ
Ի դեպ, սա միակ կայքն է որում կան շատ մանրամասն ու հետաքրքիր տեղեկություններ Ժառի մասին, որոնք հնարավոր չի գտնել ուրիշ կայքերում, քանի որ այստեղ ինֆորմացիան առաջին ձեռքից է։ Ներկայացված է Ժառի մասին երբևէ գոյություն ունեցած ամենամանրամասն տեղեկությունները։

Այս կայքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երբեմն հենց ինքը Ժան Միշել Ժառը մասնակցում է ֆորումի քննարկումներին։ Ի դեպ կարող եմ հավաստիացնել որ դա բլեֆ չէ և ուրիշը չի մտնում իր նիկով։

Արշակ
11.08.2009, 16:40
Նորից մտա www.jeanmicheljarre.com կայքը, նախորդ անգամ փաստորեն էջի վերևի մենյուն չէի նկատել:oy :)) Կամ էլ չէր եղել։:think Էդ պատճառով էլ բան չէի հասկացել, մտածում էի որևէ ինֆորմացիա տեսնելու միակ ճանապարհը տակի բաններն է։:)

Փաստորեն իրականում կայքը հեչ էլ դատարկ չի։:)
Բայց կայքի ձևավորումը դուրս չեկավ։ Imho հասարակ է, չի համապատասխանում Ժառի ոճին։ Իսկ այ հայկական կայքը:ok (միայն ափսոս, որ տեքստերը հայերեն չեն)

Jarre
11.08.2009, 21:57
Նորից մտա www.jeanmicheljarre.com կայքը, նախորդ անգամ փաստորեն էջի վերևի մենյուն չէի նկատել:oy :)) Կամ էլ չէր եղել։:think Էդ պատճառով էլ բան չէի հասկացել, մտածում էի որևէ ինֆորմացիա տեսնելու միակ ճանապարհը տակի բաններն է։:)

Փաստորեն իրականում կայքը հեչ էլ դատարկ չի։:)
Բայց կայքի ձևավորումը դուրս չեկավ։ Imho հասարակ է, չի համապատասխանում Ժառի ոճին։ Իսկ այ հայկական կայքը:ok (միայն ափսոս, որ տեքստերը հայերեն չեն)

Արշակ ջան, շնորհակալություն հայկական կայքը գովելու համար :)

Ի դեպ, պաշտոնական կայքի ռուսերեն թարգմանությունների աշխատանքը, մենք ենք կազմակերպել ;)

Jarre
03.09.2009, 05:19
Այսօր առավոտյան Ռուսաստանի ընկերներիցս մեկը գրել էր, որ Հ1-ով տիեզերքի մասին ֆիլմ են ցույց տվել, որի ժամանակ հնչում էր Ժառի երաժշտությունը։ Պատկերացնում եք, հատուկ ձայնագրել ու յութուբա գցել։

Տիեզերական կադրերի ու Ժառի երաժշտության համադրումը միշտ էլ շատ տպավորիչ է....


http://www.youtube.com/watch?v=fyX0NEbbxKM"]http://www.youtube.com/watch?v=fyX0NEbbxKM

comet
04.09.2009, 09:24
Վերջապես գտա:) Անցնեմ download-ի սրբազան գործին:)
http://musicfond.com/search/?q=jarre&submit_search.x=15&submit_search.y=10

Jarre
04.09.2009, 20:59
Վերջապես գտա Անցնեմ download-ի սրբազան գործին
Եթե Ժառ առաջին անգամ ես լսելու և ուզում ես ծանոթանալ, ապա քաշիր AERO և OXYGENE ալբոմները։:)

Հետաքրքիր կլինի լսել տպավորություններդ :oy

Jarre
05.09.2009, 23:08
Ժան Միշել Ժառի հայկական ակումբ. ակցիա, մաս 1

Ժան Միշել Ժառի հայկական ակումբը նպատակադրվել է մեկ տարվա ընթացքում՝ 2009-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2010-ի օգոստոսի 31-ը իրականացնել երեք պրոեկտ Երևան քաղաքում։

Այսօր առաջինի մասին։

Նպատակ.
1) Հայտնել երաժշտասերներին Ժան Միշել Ժառի հայկական կայքի և ֆորումի մասին։ Այդ նպատակով այս պլակատը փակցվելու է երաժշտական խանութների մոտ և օրենքով թույլատրելի հասարակական այլ վայրերում։
2) Սա հնարավորություն կտա Ժան Միշել Ժառի հայ երկրպագուներին ծանոթանալ միմյանց և անցկացնել քննարկումներ։

Ակումբը նախատեսել է ևս երկու լայնամասշտաբ ակցիա։

Հայկական ակումբը և նրա կողմից իրագործվող բոլոր ակցիաները իրագործվում են միմիայն սեփական միջոցներով։

Հուսանք, որ դրա շնորհիվ մեր հայրենակիցներից գոնե ոմանք կկարողանան ծանոթանալ և լսել որակյալ երաժշտություն :)

Հաջողություն եմ մաղթում Ժառի հայկական Ակումբին իր նախաձեռնած պրոեկտներում։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jean-michel-jarre.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4202.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4205.jpg

Ռուֆուս
05.09.2009, 23:22
Շատ լավ մտահղացում է, Արթուր ջան: Իսկ ֆորումը արդեն գործու՞մ է:

Jarre
05.09.2009, 23:33
Շատ լավ մտահղացում է, Արթուր ջան: Իսկ ֆորումը արդեն գործու՞մ է:
Հայկ ջան, ֆորումը (http://www.jarre.am/forum/) արդեն մի երկու օր է, որ բացվել է։ Իհարկե ես չեմ սպասում, որ այնտեղ թեժ քննարկումներ կլինեն։ Ռուսաստանը, որ Ռուստաստան է, Ժառի ֆորումում ունի ընդամենը 111 գրանցված անդամ (ի դեպ, այդ 111-րդ ը հենց ես եմ :))

Հայկական ֆորումում առայժմ ընդամենը երեք հոգով ենք գրանցված։ Մեկը ես, երկուսն էլ ընկերներս :( Դե քո պես պադերժկա անող մարդիկ են, և վստահ եմ, որ գրանցվել են զուտ ինձ բարոյական աջակցություն լինելու համար։ Մերսի իրենց։

Ֆորումում քննարկվելու է նաև էլեկտրոնային երաժշտությունը առհասարակ։

Jarre
27.09.2009, 00:51
Ես վերադարձա :D

Այսօրվանից կսկսեմ ձեզ պատմել Ժան Միշել Ժառի ԲՈԼՈՐ համերգների մասին։ Նույնիսկ եթե դուք հետաքրքրված չեք նրա արվեստով, վստահ եմ, որ համերգների լուսանկարները և տվյալները ձեզ անտարբեր չեն թողնի։

Եվ այսպես, առաջին համերգը.

1979թ., հուլիսի 14

Ժան Միշելի առաջին համերգը, որը ռեկորդային էր մի քանի առումներով.

1) Սա մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած առաջին համերգն էր, որին ներկա գտնվեց մեկ միլիոն հանդիսատես

2) Սա միակ դեպքն է, երբ նոր բեմ դուրս եկող երաժշտի առաջին համերգին ներկա գտնվեց մեկ միլիոն մարդ։

3) Սա աշխարհի առաջին համերգն էր, որը փոխեց համերգային ծրագրերի սովորական դարձած ֆորմատը։ Ժան Միշել Ժառը այս համերգով աշխարհին ներկայացրեց համերգների նոր ֆորմատ՝ «Քաղաքը համերգում»՝ «City in Concert»։ Բանն այն է, որ այս համերգի ժամանակ լուսալազերային էֆեկտներով և հրավառությամբ ողողվեց Փարիզի ողջ կենտրոնական մասը։ Համերգը երևում էր Փարիզի ամենատարբեր մասերից։ Քաղաքը հենց բեմն էր և ամբողջ քաղաքը ներգրավված էր համերգի մեջ։ Սակայն Ժառը դեռ պետք է մեծացներ իր մասշտաբները։

Այս համերգի հիման վրա էր, որ ապագայում, այսինքն՝ մեզ համար արդեն ներկայում, պետք է անցկացվեին ռոք և փոփ համերգներ բաց երկնքի տակ և ոչ թե փակ սրահներում։

Այս համերգը ամենաշրջադարձային համերգներից է ոչ միայն Ժան Միշել Ժառի կյանքում, այլև ողջ երաժշտության պատմության, և հավատացեք, որ սա չափազանցություն չէ։

http://webzoom.freewebs.com/thejarrecollection/Clippings/concorde%20video%20ad.jpg

http://www.jeanmicheljarre.pl/img/koncerty/concorde/conc5.jpg

http://jeanmicheljarre.unblog.fr/files/2007/10/jarreconcorde.jpg

http://3.bp.blogspot.com/_TSRrg4LpHUU/SfjKxdBPYmI/AAAAAAAABTg/7MZVkWFc7NM/s320/La_Concorde_001.jpg
http://www.jeanmicheljarre.pl/img/koncerty/concorde/conc2.jpg

Jarre
27.09.2009, 01:14
Կներեք, չհասցրեցի խմբագրել և դնել վիդեո այդ համերգից։

Խնդրեմ


http://www.youtube.com/watch?v=McSktvKn4xo"]http://www.youtube.com/watch?v=McSktvKn4xo

Jarre
27.09.2009, 12:44
CONCERTS IN CHINA


1981 թ., հոկտեմբերի 21-22 - Պեկին, Չինաստան
1981 թ., հոկտեմբերի 26, 27, 29 - Շանխայ, Չինաստան

Ներկա՝ 218.000

Մաոի վարչակարգի փլուզումից հետո, սա ամենաառաջին դեպքն էր, երբ պաշտոնական այցով Չինաստան ժամանեց արևմտյան երաժիշտ։ Թեև այս համերգներից անցել է ավելի քան 25 տարի, սակայն մինչ այժմ դրանք համարվում են լեգենդար համերգներ Չինաստանի մշակութային պատմության մեջ։

Հատուկ այս համերգների համար Ժան Միշել Ժառը պատրաստեց 6 նոր ստեղծագործություն, որոնցից երկուսը Չինական շատ հավաքածոներում ներկայացվում են, որպես չինական դասական երաժշտություն։

Ժան Միշել Ժառի այս համեգրները հեռուստատեսությամբ և ռադիոյով ունկնդրեցին և դիտեցին մոտ մեկ միլիարդ մարդ։

http://www.vinylparadise.com/goodlp/8/2jeanmp1.jpg

http://www.stufish.com/images/project_images/053-JMJ-TheChinaConcerts-81/Reality/053-JMJ-TheChinaConcerts-81-MG-0007w.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/1981China-1.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/1981China-2.jpg

http://2.bp.blogspot.com/_5Qcl1S1MdQQ/Sgkya78b7dI/AAAAAAAAVFk/6GwfF79pc9c/s400/uGo4yoj8VT.jpg


http://www.youtube.com/watch?v=NsxMRz477jM"]http://www.youtube.com/watch?v=NsxMRz477jM

Jarre
27.09.2009, 12:47
1986-«Հյուսթոն. քաղաքը համերգում» Houston - A City In Concert

1986 թ., ապրիլի 5

Ներկաներ՝ 1.300.000

Ժան Միշել Ժառի երրորդ համերգը, որով նա երկրորդ անգամ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։

Ժառին պաշտոնապես հրավիրել էին ՆԱՍԱ-ն և Տեխաս նահանգի կառավարությունը։

Այս համերգի ժամանակ Հյուսթոն քաղաքի ողջ կենտրոնական մասը կաթվածահար էր եղել։ Կանգ էր առել ավտոերթևեկությունը, հասարակական տրանսպորտը։

Վիթխարի երկնաքերերը վերածվել էին էկրանների, որոնց վրա երաժշտությանը զուգահեռ ցուցադրվում էին վիզուալ էֆեկտներ։

Նախատեսվել էր, որ այս համերգի ժամանակ ստեղծագործություններից մեկը Ժառի հետ պետք է նվագեր մի տիեզերագնաց տիեզերքից։ Սակայն, ինչպես հավանաբար գիտեք, 1986 թ.-ի հունվարի 28-ին Չելենջեր տիեզերանավը ենթարկվեց վթարի և ողջ անձնակազմը զոհվեց, այդ թվում Ժան Միշելի ընկեր՝ Ռոն Մաքնեյրը, որն էլ պետք է նվագակցեր Ժառին տիեզերքից։

Սակայն համեգրը կայացավ։ Փաստորեն Հյուսթոնի համերգը դարձավ աշխարհում առաջին համերգը նվիրված զոհված տիեզերագնացներին։

Այս համերգը համարվում է լեգենդար համերգ։

http://www.codestore.net/store.nsf/rsrc/bloggifs12/$file/houston.jpg

http://wpcontent.answers.com/wikipedia/commons/thumb/e/e8/Rendezvous_houston.jpg/260px-Rendezvous_houston.jpg

http://www.jarreuk.co.uk/houston/houston33.jpg

http://www.amazings.com/images/jarre.jpg

http://www.jarreuk.co.uk/houston/houston25.jpg

http://www.jeanmicheljarre.com/pictures/content/43/houston-a-city-in-concert-1986_002.jpg


http://www.youtube.com/watch?v=9SVfLoPHmOg"]http://www.youtube.com/watch?v=9SVfLoPHmOg

Jarre
27.09.2009, 12:51
1986-«Հանդիպում Լիոնում» (Rendez-Vous in Lyon)

1986 թ., հոկտեմբերի 5

Ներկաներ՝ 800.000

Սա շատ գեղեցիկ և յուրօրինակ մի համերգ էր։ Բեմի վրա Ժառին նվագակցում էր 60 երաժիշտ, իսկ երգչախումբը բաղկացած էր առնվազն 120 հոգուց։

Այս համերգը անցավ շատ դժվար հանգամանքներում։ Համերգին պետք է ներկա գտնվեր Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապը։ Նրան ներկայության պատճառով առաջացել էին մեծ խնդիրներ կապված անվտանգության հետ։ Ֆրանսիայի ոստիկանությունը ստացել էր տեղեկություններ հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին։

Սակայն համերգը կայացավ և հավաքեց ավելի քանի 800.000 հանդիսատես։ Հանդիսատեսները հավաքվել էին Սոնա գետի ափերին, շրջակա շենքերի տանիքներին և Լիոն քաղաքի փողոցներում։ Ամբողջ քաղաքը ֆիզիկապես գտնվում էր համերգի մեջ....

http://www.jeanmicheljarre.com/pictures/content/44/hd_lyon-concert-for-the-pope-1986_004.jpg

http://www.jeanmicheljarre.com/pictures/content/44/hd_lyon-concert-for-the-pope-1986_006.jpg

http://damien.cohas.free.fr/Jean_Michel_Jarre/concerts/images/lyon/lyon2.jpg


http://www.youtube.com/watch?v=sh_8wdHJ2To"]http://www.youtube.com/watch?v=sh_8wdHJ2To

Jarre
27.09.2009, 12:59
1988-«Հանդիպման վայրը՝ Docklands» (Destination Docklands)

1988 թ., հոկտեմբերի 8, 9, Լոնդոն

Ներկաներ՝ 1.000.000 (200.000-ը տոմսերով)

Սա Ժառի ամենահաջողված համերգներից մեկն է։ Ի տարբերություն մյուս երաժիշտների Ժառը իր համերգի համար չընտրեց Լոնդոնի ամենագեղեցիկ վայրերը։ Փոխարենը նա իր համերգը անցկացրեց Լոնդոնյան հին նավահանգիստներից մեկում, որը այդ ժամանակ չէր գործում և այն վերածվել էր մի մեծ աղբանոցի։ Հսկայական աշխատանքներ կատարվեցին այդ տարածքը մաքրելու և անվտանգությունը ապավովելու համար։

Ժառը ընտրեց հենց այս վայրը, քանի որ հենց այդ նավահանգստի շնորհիվ էր, որ Լոնդոնը փոքրիկ եվրոպական քաղաքից վերածվեց խոշոր առևտրական մեգապոլիսի։

Այս համերգին ներկա էին բազմաթիվ պաշտոնյաներ։ Սակայն նրանցից ամենասպասվածը Ժան Միշելի ընկեր՝ արքայադուստր Դայանան էր։

Համերգի երկու օրերին էլ եղանակը խիստ անբարենպաստ էր. փոթորիկ էր և տեղում էր հորդառատ անձրև։ Սակայն չնայած դրան ներկաները մինչև համերգի ավարտը ներկա գտնվեցին բաց երկնքի տակ։ Իսկ Ժան Միշել Ժառը այս համերգին ստացել էր յուրահատուկ գեղեցկություն և հմայք՝ միաբանվելով բնության հետ և նվագելով հորդառատ անձրևի և ուժեղ քամու ներքո։ Սակայն Ժառը դեռ չգիտեր որ տարիներ հետո պետք է կազմակերպի մի համերգ նվիրված քամուն....

http://farm4.static.flickr.com/3046/3103354538_4101c151eb.jpg?v=0

http://www.codestore.net/store.nsf/rsrc/bloggifs12/$file/london.jpg

http://www.jeanmicheljarre.com/pictures/content/45/hd_destination-docklands-1988_004.jpg

http://www.jeanmicheljarre.com/pictures/content/45/hd_destination-docklands-1988_007.jpg

http://alnr.chez-alice.fr/toutjarre/jarre_docklands.jpg

http://farm4.static.flickr.com/3194/3006178282_128205f685.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/1988Docklands-2.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/2184355815_56a41313f6_o.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/docklands_047.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jarre-docklands_050.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jarre-docklands_053.jpg
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jarre-docklands_052.jpg


http://www.youtube.com/watch?v=rSQhEpYg4Gs"]http://www.youtube.com/watch?v=rSQhEpYg4Gs

http://www.youtube.com/watch?v=1zKnMMnEYLY"]http://www.youtube.com/watch?v=1zKnMMnEYLY

Jarre
27.09.2009, 13:08
1990-Paris - La Défense

1990 թ., հուլիսի 14

Ներկաներ՝ 2.500.000

Ժան Միշել Ժառի 6-րդ մեգա համերգը, որի շնորհիվ նա 3-րդ անգամ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Սա մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենաշատ հանդիսատես ունեցող համերգն էր։ Իհարկե այդ ժամանակ նույնիսկ Ժառը չգիտեր, որ 17 տարի հետո սահմանելու է այնպիսի ռեկորդ, որը գերազանցելու է իր բոլոր նախորդ ռեկորդները և դեռ երկար տարիներ, իսկ մի գուցե նաև՝ ընդմիշտ, մնալու է չգերազանցված։

Համերգը տեղի ունեցավ Փարիզի կենտրոնում գտնվող La Défense թաղամասում։ Մեծ կոնտրաստ է երևում այս թաղամասի և Փարիզի դասական կերպարի միջև։ La Défense-ը կառուցված է գերժամանակակից ճարտարապետական սկզբունքներով։ Այն ավելի շատ կրում ֆուտուրիստիկ ոճ։ Ժառը հիանալիորեն կարողացավ համադրել իր համերգը այս թաղամասի և նրա ոճի հետ։ Համերգի ընթացքում բեմում հայտնվում էին վիթխարի չափսերի մետաղյա մրջյուններ, թիթեռներ և այլ ֆանտաստիկ պատկերներ, որոնք կատարյալ ներդաշնակության հետ էին La Défense-ի և Ժառի երաժշտության հետ։

Թեև համերգը տեղի է ունեցել ուղիղ 20 տարի առաջ, այնուամենայնիվ համերգի ժամանակ օգտագործված լուսալազերային էֆեկտները տպավորում են նույնիսկ ժամանակակից ունկնդրին։

Այս համերգով Ժան Միշելը մեկ անգամ ևս հաստատեց իր ունիկալ դիրքը ժամանակակից շոուբիզնեսում։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/la-defense_223.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/la-defense_163.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/la-defense_170.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/la-defense_174.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/la-defense_192.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/la-defense_202.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/la-defense_208.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/la-defense_211.jpg


http://www.youtube.com/watch?v=lg9yWovkNp4"]http://www.youtube.com/watch?v=lg9yWovkNp4


http://www.youtube.com/watch?v=P4iqu3E8Sb0"]http://www.youtube.com/watch?v=P4iqu3E8Sb0

Jarre
27.09.2009, 13:18
1992-Zermatt

1992 թ., սեպտեմբերի 25 և 26

Ժան Միշել Ժառի ամենայուրօրինակ համերգներից, որտեղ չկար բեմ։ Այս անգամ Ժառը իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր վիզուալ էֆեկտների վրա։ Համերգը կայացավ հյուսիսային Շվեցարիայում գտնվող Ցերմատ քաղաքում։ Մատերհոն և նրա կողքը գտնվող սարերը ողողվել էին լույսերով և ավանգարդ պատկերներով։

Շվեցարական Swatch ֆիրման մոտ 10 տարվա ընթացքում 100 միլիոն ժամացույց։ Այս հաջողությունը նշելու համար նրանք սկսեցին համագործակցել Ժան Միշել Ժառի հետ և սրա նրանց համագործակցության առաջին պտղուղներից է։ Ժառը նաև ստեղծեց երաժշտություն այս ֆիրմային ժամերի համար։ Ժառից հետո Swatch-ի համար երաժշտություն ստեղծագործեցին այլ միջազգային աստղեր, օրինակ՝ Ֆիլիպ Գլասը (http://www.philipglass.com/), Պիտեր Գաբրիելը (http://www.petergabriel.com/) և Նամ Ջուն Փայկը (http://www.paikstudios.com/)։

http://farm1.static.flickr.com/49/159235514_507c4a6153.jpg

http://farm1.static.flickr.com/51/159235343_b2332c377f.jpg

http://farm1.static.flickr.com/63/159235443_9e1ba5d573.jpg


http://www.youtube.com/watch?v=TJLq2WZiBBs"]http://www.youtube.com/watch?v=TJLq2WZiBBs

Jarre
27.09.2009, 13:24
1993-«Եվրոպան համերգներում» (Europe In Concert)

1993 թ., հուլիսի 28-հոկտեմբերի 16, 15 համերգ Եվրոպայի խոշորագույն մարզադաշտերում

Ներկաներ՝ 650.000

Սա Ժան Միշել Ժառի առաջին մեգա տուրնեն է։ Մինչ այդ Ժառը ունեցել է մինի տուրնե Չինաստանում։ Միջազգային մամուլի համաձայն Ժառը դասվում է այն եզակի աստղերի շարքում, որոնց հաջողվել է լեփ լեցուն լցնել մեծ մարզադաշտերը։

Այս շրջագայությունը հիմնականում ուներ երկու առանձնահատկություն.
1) Ժառը ներկայացրեց իր նոր՝ Chronologie՝ «Ժամանակագրություն» ալբոմը
2) Իր բոլոր հին ստեղծագործությունները նա ներկայացրեց նոր գործիքավորմամբ

Համերգների ժամանակ օգտագործվեցին այն ժամանակների համար գերժամանակակից տեխնիկա, որոնց շնորհիվ այդ մարզադաշտերը ողողվեցին լուսալազերային և վիզուալ էֆեկտներով։

Համերգներից առաջինը կայացավ Մոն Սեն Միշելում։ Այդ համերգը կազմակերպվեց մակընթացության ժամանակ, երբ ջրերը հեռացել էին ցամաքից։

http://i4.ytimg.com/vi/ogh95HWXEHw/hqdefault.jpg

http://www.jeanmicheljarre.com/pictures/content/48/hd_lost-city-1992_001.jpg


http://www.youtube.com/watch?v=MwYh2MarI_w"]http://www.youtube.com/watch?v=MwYh2MarI_w


http://www.youtube.com/watch?v=1auF0AJUYV4"]http://www.youtube.com/watch?v=1auF0AJUYV4

Jarre
27.09.2009, 13:30
1994-«Հոնգ-Կոնգ» (Hong Kong Stadium Concert)

1994թ., մարտի 11

Ներկաներ՝ 40,000

Հոնգ Կոնգը կանգնած էր ընտրության առաջ։ Քաղաքի նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտի բացման պաշտոնական արարողության համար նրանք պետք է ընտրեին համաշխարհային աստղերից մեկին, ով կբեմադրի համերգ այդ մարզադաշտում։ Նրանք կանգ առան երեքի վրա՝ Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի և Ժան Միշել Ժառի։ Հաշվի առնելով Չինաստանի հետ Ժառի յուրահատուկ և եզակի փոխհարաբերությունները, նախընտրությունը տրվեց Ժառին։ Հիշեցնեմ, որ Ժառը առաջին արևմտյան երաժիշտն էր, որ տասնամյակներ տևած Մաոյի վարչակարգից հետո, պաշտոնական հրավերով այցելեց Չինաստան։ Երկար տարիներ Չինաստանը բառիս բուն իմաստով կտրված էր արևմտյան երաժշտությունից։

Ժառը ներկայացրեց մի անմոռանալի և գեղեցիկ շոու համերգ, ողողելով մարզադաշտը լույսերով և կախարդական գույներով։ Համերգի ընթացքում Ժառի հետ ելույթ ունեցան Չինական նվագախումբ, երգչախումբ և չինական պարողներ չինական ազգային հագուստներով։ Համերգի տոմսերը ամբողջությամբ վաճառվեցին ընդամենը երկու օրերի ընթացքում։

http://content.foto.mail.ru/mail/saab_fieldel/186/i-223.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/lestadedehongkong.jpg


http://www.youtube.com/watch?v=sjJFh21mtAo"]http://www.youtube.com/watch?v=sjJFh21mtAo

Jarre
27.09.2009, 13:36
1995-«Համերգ հանուն հանդուրժողականության»

1995 թ., հուլիսի 14 июля, Էյֆելյան աշտարակի մոտ

Ներկաներ՝ 1,500,000

Ժան Միշել Ժառի լեգենդար համերգներից մեկը։ 1993 թվականին, հաշվի առնելով իր մեծ ներդրումը արվեստի մեջ, նաև տարբեր մշակույթների առանձնահատկությունների բացահայտման մեջ Ժառի յուրահատուկ տաղանդը, ՄԱԿ-ը Ժան Միշել Ժառին ընտրեց ՄԱԿ-ի «Բարի կամքի դեսպան»։ ՄԱԿ-ի 50 ամյակը նշելու համար Ժան Միշելը կազմակերպեց վիթխարի մեգա համերգ Էյֆելյան աշտարակի մոտ։ Համերգի սկիզբը հատարարեցին 8 ռազմական ինքնաթիռները, որոնք անցան Էյֆելյան աշտարակի վրայով։

Երևի նկատել եք, որ վերջին տարիներին Էյֆելյան աշտարակը լուսավորվում է յուրահատուկ կերպով։ Դա անմիջականորեն կապված է այս համերգի հետ։ Տեսնելով Էյֆելյան աշտարակը ողողված լույսերով, գույներով և տարբեր էֆեկտներով, Ֆրանսիայի կառավարությունը որոշեց այսուհետև յուրահատուկ կերպով լուսավորել Էյֆելյան աշտարակը։

Ժառը ունեցավ քաջություն համերգի ընթացքում հրավիրելու արաբական նվագախումբ, պարողներ և արաբական մեգա աստղ Խալեդին, որը հայտնի է իր Աիշա երգով։ Հաշվի առնելով այդ տարիներին Ֆրանսիայում տիրող նացիոնալիստական շարժումներին և արաբների նկմտամբ Ֆրանսիացիների բացասական վերաբերմունքին, իրոք անհրաժեշտ էր քաջություն։

Համերգի ընթացքում բացի Ժառի համար արդեն սովորական դարձած լուսալազերային էֆեկտների, Ժան Միշել Ժառի մտահղացմամբ երգչախումբը բեմ էր բարձրանում տարօրինակ հագուստներով։ Ստեղծագործություններից մեկի ժամանակ բեմին էր ռազմական երգչախումբ՝ ռազմական հագուստներով։ Մյուսի ժամանակ բոլորը միայն սպիտակ հագուստներով էին։ Մյուսի ժամանակ՝ բոլորի գլուխներին հագցված էին կարմիր գույնի սրտի ֆորմաներ։ Իսկ Ethnicolor ստեղծագործության ժամանակ երգչախումբը բաժանված էր երեք մասերի։ Առաջինի գլուխներին հագցված էին կլոր ֆորմաներ, երկրորդի վրա՝ եռանկյունի և երրորդի՝ քառակուսի։

Ստեղծագործություններից մեկի ժամանակ էլ բեմի վրա էին երկու հոգի։ Մեկը բոլորովին սպիտակ հանդերձներով, մյուսը՝ սև։ Ստեղծագործության ընթացքում սևը սպիտակի վրա պատեր ներկելու վրձինով դնում էր սև շրջանակներ, իսկ սպիտակն էլ սևի վրա՝ սպիտակ շրջանակներ։ Ժառը այսպիսով կարծես ցույց էր տալիս ռասաների և խտրականություն հանդիսացող այլ պատճառների վերացումը։

Ժառը միշտ աչքի է ընկել իր հանդուրժողականությամ և անկողմնապահությամբ։ Հատկություններ, առանց որոնց, ըստ իմ խորին համոզմամբ, մարդ չի կարող լինել ճշմարիտ արվեստագետ։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_concert-for-tolerance-1995_001.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_concert-for-tolerance-1995_002.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/111-JMJ-ParisEiffelTower-14JUL95-00.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/111-JMJ-ParisEiffelTower-14JUL95-1.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/0-1.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_concert-for-tolerance-1995_003.jpg


http://www.youtube.com/watch?v=IzZx6lcUQKc"]http://www.youtube.com/watch?v=IzZx6lcUQKc


http://www.youtube.com/watch?v=HS3QcIjZrIg"]http://www.youtube.com/watch?v=HS3QcIjZrIg

Jarre
27.09.2009, 13:47
Դե լավ, որ գրառումներս իզուր չլինեն դուք նայեք այս ու սրա նախորդ էջը։ Մոտ ապագայում կդեղադրեմ նաև մնացած համերգները :)

ՀԳ՝ Շնորհակալություն նայելու, գնահատելու ու հիանալու համար :D

Jarre
28.09.2009, 20:32
Եվ այսպես շարունակում եմ :)


1997-«Օքսիջեն տուրնե» (Oxygene Tour)

1997 թ., մայիսի 3-հուկտեմբերի 20, 37 համերգ Եվրոպայում

Ընդհանուր ներկաների թիվը՝ 230,000

Այս համերգային շրջագայությունը նվիրված էր Ժառի նոր՝ Oxygene 7-13 ալբոմի ձայնագրմանը։ Լեգենդար Oxygene-ի թողարկումից 20 տարի հետո, Ժառը ձայնագրեց այդ ալբոմի շարունակությունը։ Ընդունված կարծիք կա, որ օրինակ լավ ֆիլմի երկրորդ և երրորդ սերիաները արդեն չունեն այն փառքը, որ ունի առաջինը։ Ինչ որ մի տեղ դա ճշմարտություն է և Ժառի պարագայում։ Ոչինչ չի կարող հասնել առաջին Oxygene-ի փառքին։ Սակայն այս ալբոմը և համերգը նույնպես շատ օրիգինալ և յուրահատուկ էին։ Բանն այն է, որ Ժառին հաջողվեց համադրել հին սերունդի անալոգային սինթեզատորները գերժամանակակից թվային սինթեզատորների հետ։ Բայցի այդ այս համերգի ժամանակ Ժառը իր ունկնդիրներին ներկայացրեց աշխարհի ամենաառաջին երաժշտական գործիքներից մեկը, որը կրում է ռուս գիտնական Լեոն Թերեմինի անուը և կոչվում է՝ Թերմենվոքս։ Դա աշխարհի հնագույն էլեկտրոնային գործիքներից է, որը նվագում են առանց նրան կպչելու. երաժշտությունը ստեղծվում է պարզապես օդի մեջ ձեռքերը շարժելով։

Ամենավերջին վիդեոն հենց այս գործիքի ցուցադրումն է։ Վստահ եմ կզարմանաք տեսնելով, թե ինչպես է Ժան Միշել Ժառը օդի մեջ ձեռքերը շարժելով ստեղծում միստիկական ձայներ։

Համերգները ի տարբերություն Ժառի բացօդյա ֆորմատի անցան փակ դահլիճներում։ Սա լավ հնարավորություն էր Ժառի երկրպագուների համար, շփվել նրա հետ ավելի մոտ դիստանցիայից։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/ot.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jarreoxygentour.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jarrethereminoxygentour.jpg


http://www.youtube.com/watch?v=qqC-Fkdtz8g"]http://www.youtube.com/watch?v=qqC-Fkdtz8g


http://www.youtube.com/watch?v=nMbSzQfblTY"]http://www.youtube.com/watch?v=nMbSzQfblTY

Jarre
28.09.2009, 21:11
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԵՐԳԸ


1997-«Թթվածինը Մոստվայում» (Oxygen In Moscow)

1997 թ., 6 սեպտեմբերի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շենքի առջև

Ներկաներ՝ 3,500,000 :o:clap (Մինչ այժմ չգերազանցված համաշխարհային ռեկորդ)

Ժան Միշել Ժառը քանդեց երևակայության ողջ սահմանները և հավաքեց 3,5 միլիոն մարդ Մոստվայի Վորոբյովի Գոռի թաղամասում, նշելու Մոսկվայի 850 ամյակը։

Համերգի բացումը կատարեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Համերգի կազմակերպիչն էր հայտնի հրապարակախոս, Սովերշեննո սեկրետնո հաղորդման հիմնադիր՝ Արտյոմ Բորովիկը։

Ահա՛ այդ ֆանտաստիկ համերգի մի քանի լուսանկար։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_oxygen-in-moscow-1997_003.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_oxygen-in-moscow-1997_001.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/moskau3.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/moscow08.jpg


http://www.youtube.com/watch?v=wHgKQnKT1WI"]http://www.youtube.com/watch?v=wHgKQnKT1WI


http://www.youtube.com/watch?v=MsZ0wEBrrPw"]http://www.youtube.com/watch?v=MsZ0wEBrrPw

Իսկ Եգիպտոսի բուրգերի, Աքրոփոլիսի, Չինաստանի և այլ երկրների շշմեցուցիչ համերգների մասին պատմությունները դեռ առջևում են (Հայկական անտաղանդ գովազդ :D )

Jarre
30.09.2009, 20:00
1998 - «Էլեկտրոնային գիշեր» (Electronic Night)

1998 թ., հուլիսի 14, Փարիզ

Ներկաներ՝ 800.000

Այս համերգը հատկապես հետաքրքիր կլինի ֆուտբոլի երկրպագուների համար, քանի որ սա համարվում է 1998 թվականին Ֆրանսիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված պաշտոնական համերգ։

Տոնելու համար Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը աշխարհի առաջնությունում, Ժան ՄԻշել Ժառը կազմակերպեց մեծ մեգահամերգ Էյֆելյան աշխարակի առջև։ Այս համերգը շատ տարբեր էր Ժառի նախորդ և գալիք համերգներից։ Սա ամբողջությամբ տեխնո համերգ էր։ Ժառին նվագակցում էին համաշախարհային ճանաչում ունեցող DJ-ներ՝ Բրիտանական Apollo 440-ը, Գերմանական Resistance D-ն, Ֆրանսիացի DJ Cam-ը, և ճապոնացի գերաաստղ Tetsuya "TK" Komuro-ն։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/142075121_small.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/eiffel2.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/nuit_electronique_5.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/nuit_electronique_1.jpg


Այս մի ստեղծագործությունը նվիրվեց Զենեդին Զիդանին։ Հաշվի առնելով նրա արաբական ծագումը, այս երաժշտությունը տրադիցիոն արաբական և էլեկտրոնային երաժշտության համադրում է։

http://www.youtube.com/watch?v=sLB-Zj_89fE


http://www.youtube.com/watch?v=U250Q7ak07I"]http://www.youtube.com/watch?v=U250Q7ak07I'


http://www.youtube.com/watch?v=n7pp4Rc06_s"]http://www.youtube.com/watch?v=n7pp4Rc06_s

Jarre
30.09.2009, 20:18
:clapՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՀԱՄԵՐԳ:clap


1999-2000 - «Արևի 12 երազները» (The Twelve Dreams of The Sun)

1999 թ., 31 դեկտեմբերի, Եգիպտոսի բուրգեր

Ներկաներ՝ 120,000

12 ժամանոց համերգ նվիրված նոր հազարամյակին։ Համերգը սկսվեց 1999 թ., դեկտեմբերի 31-ի մայրամուտին և ավարտվեց 2000 թվականի հունվարի 1-ի լուսածագին։

Համերգի հիմնական նպատակն էր, սակայն վերականգնելու համաշխարհային հանրության վստահությունը Եգիտպտոսի նկատմամբ, որը դարձել էր ահաբեկչական գործողությունների զոհ և այդ պատճառով զգալիորեն տուժել էր տուրիստական բիզնեսը։

Համերգի կազմակերպման ընթացքում մի քանի ահաբեկչական խմբավորումներ, այդ թվում Ալքաիդան, սպառնացին կազմակերպել նոր ահաբեկչություն համերգի ընթացքում։ Սակայն Ժառի և Եգիպտոսի կառավարությունը գտնվեց վճռական և նախատեսելով անվտանգության չտեսնված միջոցներ, համերգը կայացավ։ Ինետերնետով այh ուղիղ եթերով դիտել է ավելի քան 1 միլիոն մարդ։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/202f493e9bfba35c.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/242-JMJ-12DreamsEgypt-31DEC99-0007w.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/242-JMJ-12DreamsEgypt-31DEC99-0001w.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/12dreams_49.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/12dreams_22.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/12dreams_15.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/12dreams_29.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/12dreams_3.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_the-twelve-dreams-of-the-sun--3.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_the-twelve-dreams-of-the-sun--2.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_the-twelve-dreams-of-the-sun--1.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_the-twelve-dreams-of-the-sun-199.jpg


Անպայման նայեք

http://www.youtube.com/watch?v=70GVZD9Cgd0"]http://www.youtube.com/watch?v=70GVZD9Cgd0


Պինգինները անապատում

http://www.youtube.com/watch?v=mmVHiGJPPUk"]http://www.youtube.com/watch?v=mmVHiGJPPUk

Jarre
25.10.2009, 00:08
2001 - «Հանդիպում Տիեզերքում» (Rendez Vous in Space)

2001 թ., հունվարի 1, Ճապոնիա

Ներկաներ՝ 20.000

Չգիտեմ բախտի բերումով կամ մեկ այլ ինձ անհայտ պատճառով Ժան Միշել Ժառը կազմակերպեց համերգ նվիրված իմ ամենասիրելի գրողին՝ Արթուր Քլարքին։ Բացի դրանից, այս համերգը նվիրված էր նաև իմ ամենասիրելի գրքերից մեկին՝ «2001 թվական. Տիեզերեկան ոդիսական»։

Ժան Միշելը համերգից առաջ այցելել էր Շրի Լանկա՝ մեծ գրողի տուն և նրան ձայնագրել HD տեսախցիկով։ Ստեղծագործություններից յուրաքանչյուրը սկսվում էր Արթուր Քլարքի մեկնաբանություններով։

Այս համերգի ընթացքում Ժառը կրկին համագործակցեց Ճապոնացի աստղ TK Tetsuya Komuro-ի հետ։ Նրանք այս համերգին հանդես եկան The Vizitors անվամբ։

Ստեղծագործություններից մեկն էլ նվիրված չէ ինձ, բայց մեծ կապ ունի ինձ հետ։ Ովքեր ինձ ճանաչում են կհասկանան թե ես ինչ նկատի ունեմ :D
Բայց որպես հուշում կբերեմ երգերի ցանկը։

1. Overture (part 1) - Theme of 2001
2. Overture (part 2)
3. The Voyage
4. My Name Is Arthur
5. Children of Space
6. Nobody
7. Rendez-vous In Space
8. Race In Space

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/poster.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_okinawa-rendez-vous-in-space-200.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_okinawa-rendez-vous-in-space--1.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/284-JMJ-RendezvousinSpace-Okinawa-0.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/284-JMJ-RendezvousinSpace-Okinaw-1.jpg


http://www.youtube.com/watch?v=k9LD8M2s4IA"]http://www.youtube.com/watch?v=k9LD8M2s4IA


http://www.youtube.com/watch?v=VkW6TX_o5PU"]http://www.youtube.com/watch?v=VkW6TX_o5PU

Jarre
25.10.2009, 00:12
2001 - «Ակրոպոլիս»

2001 թ., հունիսի 18-20, Ակրոպոլիս, Հունաստան

Ներկաներ՝ 15.000

Ժառը ներկայացրեց մի քանի համերգներ Աքրոփոլիսում։ Համերգը բարեգործական էր և ողջ օգուտը զոհաբերվեց Էլպիդա հիմնադրամին, որը հոգ է տանում ամբողջ աշխարհում քաղցկեղով հիդանդ երեխաներին։

Համերգի ընթացքում Ժառը ներկայացրեց բոլորովին նոր մի ստեղծագործություն գրված հատուկ Աքրոպոլիսի համար։ Այն կոչվում է՝ «Hymn of Acropolis»։ Համերգի ընթացքում Ժառը համագործակցեց Հույն աստղ Մանդոյի հետ։

Չեմ սիրում մարդկանց համեմատել իրար, բայց հիմա բացառություն անեմ :D Հայաստանում շատերն են տպավորված Յանիի Աքրոպոլիսի համերգով։ Բայց Ժառի համերգինը անհամեմատելի է։ Համոզվեք ինքներդ։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_acropolis-2001_007.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_acropolis-2001_003.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_acropolis-2001_005.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_acropolis-2001_004.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_acropolis-2001_006.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_acropolis-2001_002.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/equinoxe4_1.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_acropolis-2001_001.jpg


http://www.youtube.com/watch?v=u1x38YuwVSw"]http://www.youtube.com/watch?v=u1x38YuwVSw


http://www.youtube.com/watch?v=r7gBizsuYRQ"]http://www.youtube.com/watch?v=r7gBizsuYRQ

Jarre
01.12.2009, 22:21
www.jarre.am (http://www.jarre.am/armenian/)-ը, հպարտությամբ հայտարարում է. 2009 թ.-ի դեկտեմբերի 18-20-ը, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում գործելու է անվճար ֆոտոցուցահանդես նվիրված Ժան Միշել Ժառի լեգենդար մեգա համերգներին։ Ցուցահանդեսի անվանումն է՝ «Քաղաքը համերգում»։

Ցուցահանդեսի բացումը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00։

Ցուցահանդեսին կներկայացվի 50-ից ավել լուսանկար։

Քո ներկայությունն անչափ սպասված է և հաճելի :)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/big_postar.jpg

Ռուֆուս
01.12.2009, 23:25
Քո ներկայությունն անչափ սպասված է և հաճելի

Կաշխատեմ անպայման գալ :)

Նկարը շատ սիրուն է ստացվել, մենակ թե կայքի հասցե ճիշտ չէ գրած :oy պետք ա լինի www.jarre.am
Լիլիթի պատրաստածն ա՞ :)

Jarre
04.12.2009, 21:58
Ժան Միշել Ժառի հայկական ակումբը առանց խոչընդոտների ակտիվորեն գործում է «Դար» ակումբում։ Այս գործունեության շնորհիվ Ժառի ակումբը կարողացել է հասնել իր նպատակներից ամենագլխավորին՝ դարձնել այս երաժշտին ավելի հանրաճանաչ Հայաստանում։ Նաև շատերը հենց «Դար» ակումբի շնորհիվ են տեղեկացվել ֆոտոցուցահանդեսի մասին։ Ուստի մենք մեր երախտագիտություննենք հայտնում «Դար» ակումբին Նրան համարելով, որպես JMJ-ին նվիրված ֆոտոցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորնեցից մեկը։

Այդ մասին մենք գրել ենք մեր կայքում և բոլոր այն կայքերում կամ ֆորումներում, որտեղ քննարկելու ենք այս թեման։

http://www.jeanmicheljarre.com/forums/index.php?topic=736.msg5274#msg5274

http://www.jarre.am/exhibition.html

Շնորհակալություն, ԱԿՈՒՄԲ :)

Ինչպես ասում է իմ ընկեր Գլեն Ֆոլկվորդը՝ JMJ-ի Նորվեգական ֆան ակումբի հիմնադիրը՝ Jarre forever! ;)

Norton
09.12.2009, 20:58
Առավոտում ֆոտոցուցահանդեսի վերաբերյալ նյութ կա տպագրված:


Ժան Միշել Ժառի՝ «Քաղաքները համերգում»

Ֆրանսիացի լեգենդար երաժիշտ եւ կոմպոզիտոր Ժան Միշել Ժառի հայկական ակումբը դեկտեմբերի 18-20-ը «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Ժան Միշել Ժառի ստեղծած համերգային ակցիային, որը հեղինակն անվանում է՝ «Քաղաքները համերգում»։ Ժան Միշել Ժառի հայկական ակումբից ստացված հաղորդագրության մեջ ասվում է. «Քաղաքները համերգում» անվանումը նշանակում է, որ այս ֆորմատով անցկացվող համերգի ժամանակ ողջ քաղաքը բառացիորեն գտնվում է համերգի մեջ։ Նման համերգների ընթացքում շենքերը վերածվում են վիթխարի էկրանների եւ դեկորացիաների, որոնք օգնում են ոչ միայն լսել Ժառի յուրօրինակ երաժշտությունը, այլ նաեւ տեսնել այն»։ Ժառի «Քաղաքները համերգում» ֆորմատով անցկացված համերգներից չորսով Ժառը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ 1979թ.-ին Փարիզում Ժառի առաջին համերգին ներկա գտնվեց 1 000 000 մարդ, 1986թ.-ին ԱՄՆ-ի համերգին՝ 1 300 000 հանդիսատես, իսկ 1990թ.-ին 2 500 000 հոգի հավաքվեց Փարիզի կենտրոնում՝ լսելու եւ տեսնելու Ժառի երաժշտությունը։ 1997-ին էլ Ժառը սահմանում է մարդկության պատմության մեջ երբեւէ գրանցված ամենաֆանտաստիկ ռեկորդը՝ Մոսկվայի համերգին նա հավաքում է 3 500 000 հանդիսատես։
Ժան Միշելը իր համերգներով զարդարել է Եգիպտոսի բուրգերը, Սահարա անապատը, Էյֆելյան աշտարակը, Պեկինի «Արգելված քաղաքը», Աթենքի Ակրոպոլիսը եւ բազմաթիվ այլ խորհրդանշական վայրեր եւ կառույցներ։

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
www.aravot.am

Jarre
09.12.2009, 21:35
Առավոտում ֆոտոցուցահանդեսի վերաբերյալ նյութ կա տպագրված:
Անչափ ուրախ եմ, որ բարի մարդիկ արձագանքում են մեր ուղերձին :)

Դեկադա
10.12.2009, 13:55
Փորձեմ հասկացածիս չափով արտահայտել տպավորություններս:Պետք է նշեմ որ երկու ալբոմն էլ հիանալի են, բայց ինձ AERO-ն ավելի հոգեհարազատ է:Էտքան մեծ գիտակ չեմ բայց ասեմ, որ լսելով Ժառի երաժշտությունները՝ ես անկախ իմ կամքից հայտնվում եմ տիեզերքում, որտեղից իջնելու ցանկություն ամենևին չի լինում:)

Շնորհակալ եմ Ժառին և ակումբցի Ժառին նման հնարավորություն ընձեռնելու համար:)

Ժառ ինձ չէր ուղղված, բայց ուզում էի տպավորությունս ասեմ

Jarre
15.12.2009, 22:18
Վաղը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին, FM 107.7 հաճախականությամբ կհեռարձակվի փոքրիկ հաղորդում նվիրված Ժան Միշել Ժառի Երևանյան ցուցահանդեսին։

Jarre
17.12.2009, 19:09
Վաղը՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին, FM 107.7 հաճախականությամբ կհեռարձակվի փոքրիկ հաղորդում նվիրված Ժան Միշել Ժառի Երևանյան ցուցահանդեսին։
Ահա, այդ հաղորդման ձայնագրությունը։
Մեջը կլսեք նաև Ակումբցի Ժառի ձայնը :oy


http://www.youtube.com/watch?v=IPqGKnMIBDc"]http://www.youtube.com/watch?v=IPqGKnMIBDc

AniwaR
17.12.2009, 19:16
Մի հարց. ամսի 19-ին և 20-ին ցուցահանդեսը ո՞ր ժամերին է բաց լինելու:

Jarre
17.12.2009, 19:18
Մի հարց. ամսի 19-ին և 20-ին ցուցահանդեսը ո՞ր ժամերին է բաց լինելու:
Ցուցահանդեսը բաց է լինելու այն ժամերին, երբ բաց է «Մոսկվա» կինոթատրոնը։ Ես էլ առավոտից մինչև փակվելը լինելու եմ այնտեղ :)

Հայկօ
17.12.2009, 19:33
Ցուցահանդեսը բաց է լինելու այն ժամերին, երբ բաց է «Մոսկվա» կինոթատրոնը։ Ես էլ առավոտից մինչև փակվելը լինելու եմ այնտեղ

Իսկ այսօ՞ր: Ես կասեի՝ հենց հիմա :):

Ռուֆուս
17.12.2009, 19:34
Իսկ այսօ՞ր: Ես կասեի՝ հենց հիմա :):

Հայկօ, ցուցահանդեսը վաղն ա սկսվում :)

Jarre
17.12.2009, 19:38
Իսկ այսօ՞ր: Ես կասեի՝ հենց հիմա :
Հայկօ, ցուցահանդեսը վաղն ա սկսվում
Ճիշտ է ցուցահանդեսը վաղն է սկսվում, բայց Հայկօն մի բան գիտի, որ գրել է :D
Ես այսօր ամբողջ օրը այնտեղ եմ եղել և տեղադրել ենք նկարները։ Մի խնդիր կա, որ նկարները պարաններով կախել չեղավ, ուստի բոլորը համաչափ բարձրության վրա չեն և դա մեղմ ասած գեղեցիկ չէ :(
Էնքան եմ վազվզել այստեղ-այնտեղ, որ որոշեցի գալ տուն, յութուբում տեղադրել ռադիոհաղորդումը ու նորից գնալ Մոսկվա։ Այնպես որ ես կես ժամից նորից այնտեղ եմ։ :)

Jarre
18.12.2009, 00:27
Այսօր ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում մի դեպք տեղի ունեցավ, որը ինձ ստիպեց մտածել, որ այդ ամենը իրականում երազանք է, ոչ ավելին։

Ուրեմն, ինձ մոտեցավ մոտ յոթանասուն տարեկան մի կին, շատ կոկիկ հագնված և գրագետ խոսացող։ Հավաստիանալով, որ իր դիմացինը Ժան Միշելի հայկական ակումբի և այս ցուցահանդեսի կազմակերպիչն է, ասաց, որ հատուկ եկել է զննելու նախապատրաստական աշխատանքները։

Անկեղծ ասած ես զարմացա, թե ինչու նա պիտի զննի։ Տարեց կինը հայտնեց, որ ինքը Ժան Միշել Ժառին լսում է 30 տարեկանից։ Կոմունիստների ժամանակ Ժառի ձայնագրությունները գտնելը իսկական փորձություն էր (չնայած հիմա էլ նենց ոչինչ :D )։ Սակայն նա միշտ ճարել և լսել է Ժառի երաժշտությունը և նաև ձայնագրել իր ընկերների համար :love

Անկեղծ ասած ես չէի հավատում, բայց դա փաստ է։ Այնքան հաճելի բաներ են այսօր եղել։ Ափսոս (կամ՝ գուցե ի ուրախություն ձեզ), որ չեմ կարող բոլորի մասին գրել։

Yellow Raven
18.12.2009, 19:41
Էսօր առավոտյան այցելեցի, շատ հաճելի էր նկարները տեսնելը, անհամաչափություն էլ մեղմ ասած չեմ նկատել՝ կամ ես եմ անուշադիր, կամ էլ էնքան սիրունա նայվում, որ չի զգացվում;)

Jarre
19.12.2009, 23:33
Երեկ ցուցահանդեսի առաջին օրն էր և բացումը։

Ճիշտ է, ամեն ինչ ընթացավ իմ պլանավորածին հակառակ, ինչը որոշ չափով սթրեսի մեջ գցեց ինձ, բայց այսօրվա վերլուծությունների և իրադարձությունների շնորհիվ հասկացա, որ ամեն բան շատ լավ է, թեև ոչ իմ պլանավորածով։

Չնայած, որ երեկ չէ առաջին օրը և երեկվա ընթացքում ցուցահանդես այցելեցին մոտ 400 հոգի, բացմանը ներկա էին ընդամենը 80 մարդ։ Եթե չլինեիք դուք, ապա շատ անշուք և աղքատիկ բացում կլիներ։ Ես անչափ երախտապարտ եմ ՁԵԶ։ Երբեք չեմ մոռանա ձեր աջակցությունը։ Իսկ երբ իմացա, որ Ռուֆուսը Գյումրիից է գալիս.... :love Հիմա կապ չունի պիտի գար, թե չէ։ Կարևորը այն է, որ մարդը շնչակտուր եղած եկավ։ ՄԵՐՍԻՆԵՐ!!!! Իսկ Դատարկությունը հատուկ այս ցուցահանդեսի համար Վանաձորից էր եկել:o։ ՄԵՐՍԻ։ Բամբասանք չլինի, բայց Ժառի երաժշտությունը իսկապես սիրողները շատ հիասթափեցրին ինձ :angry Ես չէի սպասում, որ նրանք կարող են բաց թողնել նման իրադարձությունը՝ գալով միայն առավոտյան կամ ցերեկը։ Բայց վստահ եմ, որ դրա համար լուրջ հիմքեր են ունեցել :think:8

Բայց խոսենք հաճելիից և դրականից։ Ինձ համար նաև շատ ուրախալի էր, որ Արամ Չախոյանը համաձայնվեց անցկացնել բացման ծրագիրը։ Նա ևս Ժան Միշելի մեծ սիրահար է և նաև լավ հաղորդավար, որը կարողացավ արժանվայել կերպով անցկացնել բացումը։ Շնորհակալություն Արամին։

Ինձ տպավորեց այն փաստը, որ ցուցահանդեսի այցելողներից շատերը տարեց մարդիկ էին, ովքեր լսում և գնահատում են Ժառի երաժշտությունը։ Սա իրոք բացահայտում էր ինձ համար։

Նաև նկատեցի, որ այցելողների մեծ մասը բժիշկներ էին, գիտնականներ և արվեստի գործիչներ։ Երեկ և այսօր ունեցա շատ հաճելի ծանոթություններ։ Հենց միայն երեկվա օրը հերիք էր հասկանալու համար, որ արժեր ծախսել այդքան գումար և ջանքեր՝ կազմակերպելու համար այս միջոցառումը։ Այսօրվա ոչ պակաս հետաքրքիր իրադարձությունների մասի կգրեմ վաղը։

Ահա մի քանի նկարներ երկվա իրադարձություններից

ցուցահանդես այցելաց որոշ տարեցներ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-6.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-7.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-9.jpg


Բացման ծրագրից մի քանի րոպեներ առաջ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-1.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-2.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-3.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_6356.jpg



ԴՈՒՔ։ Ես անչափ զգացված եմ ՁԵՐ վերաբերմունքից և երբեք չեմ մոռանա այն ինչ արեցիք ինձ համար։ (Եթե ինչ որ մեկը դեմ է, որ այս նկարը տեղադրել եմ, խնդրում եմ ասեք և ես կխնդրեմ ջնջել։ Ուղղակի, որ ոչ մեկը նորմալ չի երևում, դրա համար հանգիստ տեղադրեցի :oy )։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-4.jpg


Հատուկ նվեր մեր հյուրերի համար։ http://www.jarre.am-ը, Ժան Միշել Ժառի փրոդաքշնի թույլտվությամբ, պատրաստել էր որոշ քանակությամբ DVD-ներ, Ժառի "SOLIDARNOSCH" համերգից։ Սկավառակի վրա գրված էր "NOT FOR SALE" և մեր ինտերնետային կայքը։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-10.jpg


Եվ ահա մեր հատուկ հյուրը՝ հայ աշխարհահռչակ երաժիշտ՝ Արա Գևորգյան։ (http://www.aragevorgyan.net/). Ինչպես հավանաբար գիտեք, Արա Գևորգյանը իր երաժշտական կարիերան սկսեց էլեկտրոնային երաժշտությամբ և մինչև հիմա էլ այն օգտագործում է իր ալբոմներում և համերգների ժամանակ։ Ոմանք Արա Գևորգյանին կոչում են՝ «Հայկական Ժան Միշել Ժառ» (http://www.armenews.com/article.php3?id_article=26392)։ Պարոն Գևորգյանի հետ մենք զրուցեցինք Ժառի համերգների և երաժշտության մասին, ինչպես նաև հենց Արայի ստեղծագործական կյանքի և հաջողությունների մասին։ Այդ զրույցից ես իմացա, որ Արա Գևորգյանը ճանաչվել է «Տարվա խաղաղության մարդ», իր պրոեկտներից մեկի շնորհիվ, ինչին ես առանձին կանդրադառնամ jarre.am-ի ֆորումում։ Սա հաստատ չէ, սակայն հնարավոր է, որ շատ շուտով http://www.jarre.am-ը և Արա Գևորգյանի կայքը հանդես գան համատեղ մի պրոեկտով։ Սակայն սա դեռ ստույգ չէ։ Արա Գևորգյանի ներկայությունը մեզ համար անչափ խորհրդանշական էր։ Անչափ շնորհակալ ենք իրեն ներկայության համար։

Արա Գևորգյանը և ցուցահանդես այցելած երկու այլ հյուրեր։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-5.jpg
[/quote]

Jarre
19.12.2009, 23:59
Ի դեպ, ես վաղը 12:00-ից մինչև 18:00-ն (այդ ժամից արդեն սկսելու եմ նկարները հավաքել :( ) «Մոսկվա» կ/թ-ում եմ։ Եթե գաք ձեզ մինի տուռ կանեմ՝ պրոեկտորով ցույց տալով Ժառի լեգենդար էլեկտրոնային գործիքներն ու համերգներից դրվագներ։

ՀԳ՝ խոսք եմ տալիս գլուխներդ չեմ տանի :)

Լուսաբեր
20.12.2009, 00:01
Շնորհակալություն Ժառ ջան, երեկվա հաճելի պահերի համար: Շատ լավ մտահաղացում էր ու իրականացում. Ես շատ տպավորվեցի ու նոր բաներ իմացա հենց Ժառի ու նրա երաժշտության մասին :) Գոհ եմ. Այն, որ ցուցահանդես գալուց երկու-երեք օր անընդմեջ Ժառ եմ լսել ու հնարավոր ինֆորմացիա եմ կարդացել, էտ հենց հերիք էր, որ համարես մի հոգու գոնե «Դարձի ես բերել» :D

Շնորհակալ ենք :friends:

Ambrosine
20.12.2009, 00:02
Նկարները լավն են, ջնջելու կարիք չկա, ոչ ոք էլ դեմ չի լինի:think

Ռուֆուս
20.12.2009, 00:04
Jarre ջան, պարզապես ուզում եմ ասել, շնորհակալություն հրաշք ցուցահանդեսը կազմակերպելու համար :)

Ու էն մանր մունր բաներից էլ մի նեղվի, ամեն ինչ հրաշալի էր կազմակերպած :)

Philosopher
20.12.2009, 01:09
Հաճելի էր կինո Մոսկվայով անցնել ու հաճելի էր Ժառին, չէ, Ժառին չէ, իր գործին էդքան սիրով ու նվիրվածությամբ վերաբերվող մարդու հետ ծանոթանալը :) Ուրախ եմ դրական մարդուդ համար :) Դիսկն էլ կնայեմ-կլսեմ: Կնոջդ հետ ծանոթանալն էլ էր հաճելի, զգում էիք իրար ու ձեր արածի մեջ սեր կար :) Ապրեք :) Ապրեք-սիրեք, գծիկով ;) :))

Ungrateful
20.12.2009, 01:28
Հաճելի երաժշտություն + գեղեցիկ լուսանկարներ ` դրախտ: :)
Արթուր ջան, անչափ շնորհակալ եմ հրավերքի համար: 1 վարկյան անգամ չեմ տատանվել գալու հարցում... ու շատ ուրամ եմ, որ ներկա եղա: :love Գումարած այդ ամեն ինչին` վերջը ծանոթացանք ;) :
Ամեն ինչ հրաշալի էր, ամե՜ն ինչ:
Չեմ ուզում դնեմ ու գովաբանեմ լուսանկարները, հաստատ շատ երկար կլինի: :love
Միայն կասեմ, որ լուսանկարները` որպես հենց "Լուսանկար", ընտրված էին անթերի (Ես քո լուսանկարչական ճաշակի վրա չեի կասկածում, կարծեմ 1 անգամ նշել էլ եմ):;)

Հ.Գ. Իսկ այս լուսանկարի համար, ցանկացա առանձին շնորհակալություն հայտնել...
Հանդիսանալով ակումբի հին անդամ /բայց շատ քիչ հանդիպումների ներկա գտնված/, միշտ ցանկացել եմ ունենալ լուսանկար ակումբի հետ:


http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/EX-2-4.jpg

Ու այս նկարը, ինձ մի այլ ձևի ուրախացրեց, արդեն պահել եմ:oy, ու այս նկարը հաստատ տեղ կգտնի իմ անձնական ֆոտոարխիվում: Ամեն անգամ տեսնելով, կհիշեմ ակումբը, ու այդ հրաշք օրը:
Մերսի… :love

AniwaR
20.12.2009, 02:08
Ի դեպ, ես վաղը 12:00-ից մինչև 18:00-ն (այդ ժամից արդեն սկսելու եմ նկարները հավաքել :( ) «Մոսկվա» կ/թ-ում եմ։ Եթե գաք ձեզ մինի տուռ կանեմ՝ պրոեկտորով ցույց տալով Ժառի լեգենդար էլեկտրոնային գործիքներն ու համերգներից դրվագներ։

ՀԳ՝ խոսք եմ տալիս գլուխներդ չեմ տանի :)

Իհ, իսկ ես պատրաստվում էի կիրակի գալ: Քննությունները նեղում են, ուֆ::( Կեսօրին երևի կհասցնեմ դեռ...

AniwaR
20.12.2009, 20:45
Գնացի! :) Ցուցահանդեսն անչափ հետաքրքիր էր: Միգուցե նաև նրա շնորհիվ, որ ես վերջին այցելուներից էի, ու Արթուրը (Jarre) ինձ համար երևի 1 ժամից ավել, կարելի է ասել, անհատական էքսկուրսիա անցկացրեց:oy, ինչի համար ևս մեկ անգամ առանձնահատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Չնայած, որ ես այս թեմայում քո գրառումներից ահագին ինֆորմացիա ստացել էի Ժարի և իր համերգների մասին, այնուամենայնիվ էլի լիքը նոր, հետաքրքիր բաներ բացահայտեցի ու տեսա: Էլ չեմ ասում պրոյեկտորով մինի տուրը. մինչև հիմա վառ տպավորվել է այն, թե ինչպես էր Ժարը, օդի մեջ ձեռքերը շարժելով, նվագում ռուս գիտնականի հայտնագործած էլեկտրոնային գործիքի վրա: Տպավորված եմ ոչ միայն տեսածից, այլև լսածից: :love Ի դեպ, ես հասկացա, որ տարօրինակ ձայներ շատ եմ սիրում: Օրինակ՝ Pink Floyd-ի իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկում՝
http://www.youtube.com/watch?v=tMpGdG27K9o, էլի իմպրովիզներ են արվում ձայնի հետ. այս անգամ Ուոթերսի ձայնն է մշակվում՝ տարբեր սարքերի միջով անցնելով: Ու եղել են դեպքեր, որ ես հիացած ցույց եմ տվել ոմանց, թե տեսե՜ք, տեսե՜ք, ու ռեակցիան եղել է. «Ա՞ն, խի՞ սա քեզ դուր ա գալիս:o»... Մի խոսքով, դրա համար հասկանալի էր, Արթուր ջան, որ անընդհատ զգուշացնում էիք, թե կարող է ինչ-որ տհաճ կամ վախենալու ձայներ լսեմ: Ամենևին::) Սենց... Հիմա էլ տպավորությունների տակ AERO-ն եմ լսում...

Շնորհակալություն ևս մեկ անգամ... Չգիտեմ, հնարավոր է՝ չեմ կարողանում անկեղծ արտահայտել, դե կոմպլեքսավորված մեռնում եմ, հա:fool, բայց իսկապես շատ շնորհակալ եմ. շնորհակալ եմ, որ ինձ չէիք մոռացել, շնորհակալ եմ տրամադրած ժամանակի, CD-ների և ամենակարևորը` հաճելի ու հետաքրքիր ծանոթության համար: :love :)

Ներսես_AM
20.12.2009, 21:13
Ես քիչ առաջ 20:30 շնչակտուր քցվեցի ներս, տեսա արդեն հավաքվել գնացել են :cry

Հիվանդ էի ուրբաթ, չէի կարող գալ, երեկ ու էսօր էլ աշխատանքի էի ու չտեսա :cry

Հայկօ
21.12.2009, 00:14
Ես քիչ առաջ 20:30 շնչակտուր քցվեցի ներս, տեսա արդեն հավաքվել գնացել են :cry

Հիվանդ էի ուրբաթ, չէի կարող գալ, երեկ ու էսօր էլ աշխատանքի էի ու չտեսա :cry

Իսկ ես 17:55 եմ շնչակտուր ներս ընկել, արդեն հավաքվել էին, որ գնան :cry: Փոխարենը Jarre-ի ու իր տիկնոջ հետ ծանոթացա, նույնիսկ մի հինգ րոպե զրուցեցինք :): Դե դժվարը սկիզբն ա;):

ministr
21.12.2009, 00:34
Մի քիչ էլ ես կիսվեմ տպավորություններով :) Չգիտեի որտեղ գրեմ տպավորություններս, "Առաջին անգամվա" տպավորությունների թեմայում թե ստեղ, բայց վերջը որոշեցի, ստեղ :)

Ցուցահանդես գնացի շաբաթ օրը ու միանգամից անցա նկարները դիտելուն... մեկ էլ տեսնեմ մի բոյով տղա մոտեցավ ու բարեհամբույր կերպով հարցնումա, թե ինչով կարող ա օգտակար լինի :) Մտքումս ասի պահո, ինքնա որ կա, Jarre собственной персоны :)) Ասում եմ անունդ Արթուրա? Բնականաբար ստանում եմ դրական պատասխան: Ասում եմ ես էլ մինիստրությունից եմ :)) Արթուրի դեմքին խաղում է բավականության ժպիտ, ու հարցնում է իսկ որ մինիստրությունից? :D Ասում եմ ակումբի .... :hands Ու տեղ մի խինդ, մի ուրախություն :) Պարզվեց, որ մեր տհաս մինիստրությանը տեղյակ էր պահել, ու կարծել էր, թե մարդ են ուղարկել (Արթուր ջան էշն ինչ գիտի նուշն ինչա...)..

Հերթով անցնում ենք նկարների կողքով, ու ասեմ, որ ի դեմս Արթուրի ընտիր գիդ ունեի :) Հետո սկսեցինք պրոյեկտորով համերգներից հատվածներ դիտել, ու չգիտես ինչու Արթուրին թվում էր, թե կարող է ձանձրացնել... Ասում եմ լսի, եթե ձանձրացող լինեի ընդհանրապես չէի գա :)) Հետո մի թեթև քննարկեցինք Ժառի հանրահայտ լազերային տավիղի աշխատանքի սկզբունքները, որոնք լինելով շատ պարզ, ուղղակի հանճարեղ են իրենց պարզության մեջ: Հետո ծանոթացա Արթուրի կնոջ և քենու հետ, ինչը ևս շատ հաճելի էր:
Արթուրի հետ մի 5 անգամ արդեն պետք է հանդիպած լինեի, բայց ինչ որ բան միշտ խանգարում էր, չնայած արդեն որոշակի կարծիք ձևավորել էի իր մասին `ակումբցիների տպավորությունների հիման վրա, միայն թե ավելի տարիքով էի պատկերացնում: Բայց էդ տպավորությունները գումարվեցին, բազմապատկվեցին, երբ տեսա վերջապես Երևանի ամենաբոյով մարդկանցից մեկին :) Բավականին անսովոր էր ինձնից բոյով մարդ տեսնելը , չնայած որ Jarre-ը ինձ պատկերացրել էր ակումբային ձևաչափի մեջ` այսինքն պուճուր-մուճուր, գերթեթև քաշային կարգում (Երո ջան պրիվետ, տի տուտ նեպրիչեմ բռատ :) ): Արթուրի մասին ամեն ինչ ասվելա արդեն երևի, ավելացնեմ, որ նման բարիության, նվիրվածության մարմնացումներ ցավոք շատ հազվադեպ ենք հանդիպում: Չմոռանամ նաև կնոջն ու իր քույրիկին, որ եկել էին այսպես ասած "պադդեռժկա" անելու, այսինքն մեր ընկերը երջանիկ է նաև ընտանիքում, ինչի համար միայն ուրախանալ կարելի է: Ապրես Արթուր ջան ու շնորհակալություն ամեն ինչի համար :)

Tig
21.12.2009, 13:34
Արթուր ջան, ես ու կինս էլ ենք շնորհակալություն հայտնում քեզ հրավերի ու հաճելի ժամանակ անցկացնելու համար: Ամեն ինչ շատ լավ ու հետաքրքիր էր կազմակերպված: Հաճելի մանկական հիշողություններ արթնացան:) Հիշեցի, որ մեր տանը կար Ժառի «պլաստինկեքից» ու երեխա ժամանակ մեծ հաճույքով լսում էի:

Jarre
24.12.2009, 18:20
Ցուցահանդեսը կայացավ և ավարտվեց բարեհաջող :)

Երեք օրերի ընթացքում ցուցահանդեսը դիտեցին ավելի քան 500 հոգի։ Մենք գիտակցում ենք, որ այցելողների մեծ մասը հատուկ չէին եկել ցուցահանդես, այլ այցելում էին այսպես ասած՝ «ձեռի հետ»։ Բայց մենք հենց դա գիտակցելով էր, որ այս միջոցառման համար ընտրեցինք «Մոսկվա» կինոթատրոնը :P

Ցուցահանդեսի մեծագույն հաջողությունը և ձեռքբերումը դա այն մարդիկ են, ովքեր այս միջոցառման շնորհիվ ծանոթացան Ժան Միշել Ժառի արվեստին և մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին նրա երաժշտության նկատմամբ։ Ցուցահանդեսի ընթացքում մեծ շեշտ էր դրվել անհատական շփման վրա, ինչի շնորհիվ էլ հնարավոր դարձավ ընդամենը երեք օրերի ընթացքում գտնել Ժան Միշել Ժառի արվեստի 32 նոր սիրահարների, որոնք մի քանի անգամ այցելեցին ցուցահանդես, իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում զանգահարում են մեզ և կիսվում Ժառի երաժշտության մասին իրենց տպավորություններով։

Նաև ուրախ ենք հայտարարել, որ Ժան Միշել Ժառը այս ցուցահանդեսի մասին նորությունը տեղադրել է իր պաշտոնական կայքում (http://www.jeanmicheljarre.com/news/photo-exhibition-cities-in-concert)։ Սա ևս մեծ ձեռքբերում է մեր ակումբի համար, քանի որ Ժան Միշել Ժառը մինչև այսօր երբեք պաշտոնապես չի մեկնաբանել ողջ աշխարհում սփռված իր ակումբներից որևէ մեկի ակցիան։ Նաև հետաքրքիր է, որ 2008-2009 թթ. ընթացքում նմանատիպ ցուցահանդես կազմակերպել էլ Բրազիլական ֆան ակումբը։ Այդ ցուցահանդեսը տևել էր 300 օր (մեր ցուցահանդեսից ուղիղ 100 անգամ երկար :o ), սակայն Ժառի կայքում այս իրադարձությունը քննարկվեց միայն ֆորումում։ Ուրախ ենք, որ Ժառը և իր մենեջմենթը նման ուշադրության արժանացրին հայկական ակումբին։

Մեր ակումբն ունի նպատակ, ամեն տարի Երևան քաղաքում կազմակերպելու նմանատիպ միջոցառումներ նվիրված Ժան Միշել Ժառին։ Վստահ ենք, որ սա դրական ազդեցություն կունենա մեր հասարակության երաժշտական ճաշակի վրա ;)

Եվ հիմա ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն ակումբցիներին ովքեր թե մտքով, թե հոգով ինձ հետ էին այդ ցուցահանդեսի ընթացքում։

Հատուկ շնորհակալություն Չուկին իր անգնահատելի օգնության և մի քանի անակնկալների համար, որ նա ինձ մատուցեց։ Մերսի :)

Շնորհակալություն բոլոր այն ակումբցիներին ովքեր եկան, մանավանդ նրանց, ովքեր Հայաստանի հեռավոր մասերից էին ժամանել :ok

Շնորհակալություն նրանց ովքեր մի քանի անգամ եկան, թեկուզ ոչ հատուկ ցուցահանդեսի պատճառով :D

Շնորհակալություն «Երաժշտություն» բաժնի մոդերատորներին իրենց հատուկ աջակցության և ներկայության համար։

Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր վերջին օրը եկան, տեսան ցուցահանդեսը փակված, իրենց մտքում մի երկու խոսք ինձ ասեցին, բայց հետո շուտ մոռացան ու նեղացած չմնացին :D

Շնորհակալություն բոլորիդ։

Մինչ նոր հանդիպում Ժառի ակումբում։
Jarre forever! :victory:

ministr
24.12.2009, 19:25
Դե տեսեք ինչ եք անում, համոզեք Հայաստանում համերգ տա :)

Jarre
24.12.2009, 23:06
Դե տեսեք ինչ եք անում, համոզեք Հայաստանում համերգ տա
Համոզում ենք, ուղղակի նախ Հայաստանում ոչ մեկը կես միլիոն չի տա, որ Ժառ բերի, հենա փոխարենը քսան հազարանոց արդեն մեռած խմբեր կբերեն։

Չնայած նամակ ենք գրել նախագահին և վարչապետին, որ հայկական տոներից մեկի ժամանակ կարող են իրեն հրավիրել։ Բայց մի քիչ ռեալ չի :(

Սակայն, մենք մեր ձեռքից եկածը անում ենք և անելու ենք :)

ministr
24.12.2009, 23:15
Պետությունը չէ, բայց օրինակ Ծառուկյանը լրիվ ի վիճակիա :)

Jarre
24.12.2009, 23:21
Ի դեպ, ես հասկացա, որ տարօրինակ ձայներ շատ եմ սիրում: Օրինակ՝ Pink Floyd-ի իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկում՝
Անի ջան, դու երևի իմ ծանոթներից այն եզակի մարդկանցից ես, ովքեր ունեն նման նախընտրություն :)

Շատերը կարծում են, որ դա սինթետիկ երաժշտություն է, քանի որ բնական գործիքների օգնությամբ չեն ստեղծվում այդ ձայները և էֆեկտները։

Բայց ինձ համար էլ ձայները մի ամբողջ աշխարհ են :love Հավատա, ավելի կարևոր քան մեղեդին։ Ես նույնիսկ ժամանակին նպատակադրվել էի պրոֆեսիոնալ սինթեզատոր առնել զուտ հետաքրքիր ձայներ ստանալու կամ լսելու համար։ Իմ դուր եկած ձայնը ես կարող եմ ժամերով լսել առանց մեղեդու։ Մի խոսքով դու ինձ կհասկանաս ;)


Ու եղել են դեպքեր, որ ես հիացած ցույց եմ տվել ոմանց, թե տեսե՜ք, տեսե՜ք, ու ռեակցիան եղել է. «Ա՞ն, խի՞ սա քեզ դուր ա գալիս»...
Իմ պարագայում էլ, լսողների 99%-ը այսպիսի արձագանք է տվել։ Ու սա գիտես ինչի նման է, որ եթե մարդ լեզուն չի զգում, այսինքն՝ բնական է գրվածը թե արհեստական կամ տեխնիկական, նրան համարյա թե անհնար է սովորեցնել լեզուն զգալ։ Կարող ես սովորեցնել քերականական կանոնները, ուղղագրություն, բայց լեզուն զգալ կարծում եմ ոչ։ Այդպես էլ այն մարդկանց ովքեր ձայների մեջ ոչ մի հետաքրքիր բան չեն տեսնում, դժվար թե համոզես հակառակը :(


Մի խոսքով, դրա համար հասկանալի էր, Արթուր ջան, որ անընդհատ զգուշացնում էիք, թե կարող է ինչ-որ տհաճ կամ վախենալու ձայներ լսեմ: Ամենևին:
Ճիշտն ասած այդպիսի մտավախություն ունեի, բայց դու էնքան համոզիչ հանգստացրեցիր, որ համոզվեցի, որ քո դուրը կգա և հաճույքով ես լսում։ Անկեղծ ասած դու ցուցահանդես այցելած եզակի մարդկանցից էիր, ովքեր նման հիացմունք ապրեցին։ Ես չեմ ցանկանում նվազեցնել իմ մյուս ընկերների այցը, նրանց աջակցությունը։ Բայց ինչ վերաբերվում է Ժառի արվեստին, դու միանշանակ ամենամեծ հետաքրքրություն ցուցաբերողն էիր :oy:love

Jarre
24.12.2009, 23:25
Պետությունը չէ, բայց օրինակ Ծառուկյանը լրիվ ի վիճակիա
Էս հումորա՞ :8
Ծառուկյանը ավելի լավ ու որակով երաժիշտներ կկանչի, Ժառի մեջ ի՞նչա կորցրել։

AniwaR
25.12.2009, 01:02
Շատերը կարծում են, որ դա սինթետիկ երաժշտություն է, քանի որ բնական գործիքների օգնությամբ չեն ստեղծվում այդ ձայները և էֆեկտները։

Ճիշտն ասած՝ Ժարի հետ մեկտեղ ես ինձ համար երաժշտության մի ավելի մեծ կատեգորիա եմ բացահայտել՝ էլեկտրոնային երաժշտություն: Առաջ, երբ ինձ մոտ էլեկտրոյի կամ տեխնոյի (չնայած էս վերջինից մինչև հիմա էլ խուսափում եմ, չգիտեմ` դրանց հստակ սահմանը որն է) անուն էին տալիս, միանգամից զզվանքից բացի ուրիշ ոչինչ չէի զգում, որովհետև մտքիս անմիջապես գալիս էին լսածս ինչ-որ անտաղանդ դռդռոցներ-վզվզոցներ-սվսվոցներ, ինչ-որ այլ ստեղծագործություն փչացնող ռեմիքսներ և այլն:[, որոնք իսկապես իմ ականջին շատ տհաճ են: Ու պատճառն ամենևին դրանց ստացման միջոցը չէր, այլ վերջնական արդյունքը: :/ Ի վերջո, հենց պրոգրեսիվ երաժշտության, ռոքի մեջ էլ շատ են օգտագործվում նմանատիպ գործիքներ... Չեմ թաքցնի՝ քո տված Ժարի՝ Լեհաստանում համերգի տեսագրությունը նայելուց պահեր կային, որ ձանձրալի էին, մասնավորապես, երբ մի մեղեդին երկար էր ձգվում, ու ինքն սկսում էր իր սինթեզատորով, այսպես ասած, jam անել: :)) Եթե ես դրանք պատահաբար առանձին կտորների տեսքով լսեի, հաստատ «ալիքը» կփոխեի: ))) Բայց երբ հերթը հասնում էր խիլդի-բիլդի ու տարօրինակ իմպրովիզներին, ա՛յ դա արդեն ուրիշ էր:

Ընկերներիցս մեկը (սարսափելի խելացի մի անձնավորություն) մի անգամ ասաց. «Փինք Ֆլոյդը (ի՞նչ եմ կպել, ծնգլ արեցի :)) ) փսիխոդելիկ/պրոգրեսիվ ռոք է, և ինչքան ավելի շատ է մոտենում ռոքին, դառնում է այնքան ավելի անհետաքրքիր»: Ես սրան ավելացնելու պարզապես ոչինչ չունեմ: Միայն նույնն էլ կարող եմ Ժարի համար ասել. ինչքան ավելի շատ է մոտենում էլեկտրոնային երաժշտության մասին ավանդական պատկերացումներին, այնքան ավելի անհետաքրքիր է դառնում: Իր կոչումը իրոք տիեզերքից ձայներ որսալն է: Մի խոսքով, գուցեև սխալվում եմ, որովհետև այս երաժշտության ճյուղի վերաբերյալ իսկապես շատ աղքատիկ պատկերացումներ ունեմ, բայց ընդունենք սա որպես առաջին տպավորություն:)

Կարևորը՝ հիմա գիտեմ, որ էլեկտրոնային երաժշտությունն էլ է արվեստ, այն էլ ինչպիսի՜, որ տալիս է լիքը ստեղծագործելու, նորը արարելու հնարավորություն::) Մի խոսքով, դրա համար շնորհակալություն Jarre-ին և Jarre-ին:;)

Jarre
02.02.2010, 16:33
Ժան Միշել Ժառին նվիրված ֆոտոցուցդահանդես Երևանում :P


http://www.youtube.com/watch?v=AaG1HGAaNxM"]http://www.youtube.com/watch?v=AaG1HGAaNxM

Yeghoyan
02.02.2010, 21:28
Հետաքրքիր էր, ու ավելի լավ կլիներ, եթե հաճախակի նման միջոցառումներ կազմակերպվեին Հայաստանում:

Եվ ևս մեկ անգամ շնորհակալություն մեր Jarre-ին, իրենց Jarre-ի ու նրա երաժշտության հետ ծանոթացնելու համար /մինչ ֆոտոցուցահանդեսը ես չգիտեի իրենց Jarre-ի մասին/:oy

Jarre
02.02.2010, 22:03
Հետաքրքիր էր, ու ավելի լավ կլիներ, եթե հաճախակի նման միջոցառումներ կազմակերպվեին Հայաստանում:
Հա, շատ լավ կլիներ....
Այս տարվա հետ կապված մի քանի նպատակներ էլ կան, բայց դեռ չգիտեմ, թե որքանով իրական են։


Եվ ևս մեկ անգամ շնորհակալություն մեր Jarre-ին, իրենց Jarre-ի ու նրա երաժշտության հետ ծանոթացնելու համար /մինչ ֆոտոցուցահանդեսը ես չգիտեի իրենց Jarre-ի մասին/:oy
Քեզ էլ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար :)

Հա, տենցա, Ժառին շատերը չգիտեն, բայց երաժշտությանը ծանոթ են։

Գիտես, Ժառը յուրահատուկ ոճ ունի։ Ամեն մարդ չի կարա լսի։ Նկատի չունեմ, որ էդքան չեն հասկանում, որ լսեն։ Բայց եթե ուշադրություն դարձնես Ժառի երաժշտության սիրահարներին, համարյա բոլորի մեջ կարող ես գտնել միմյանց հետ ընդհանուր բաներ ;)

Ուրախ եմ, որ դու էլ ծանոթացար։ Իսկ կարո՞ղ ես անկեղծորեն ասել, թե ինչ տպավորություն ունես նրա երաժշտությունից։ Եթե նույնիսկ բացասական ու վատ, ապա գրիր, դա էլ է հետաքրքիր :)

Իսկ սա նվիրում եմ հատուկ քեզ ;)

http://www.youtube.com/watch?v=6FzgaRtN94I"]http://www.youtube.com/watch?v=6FzgaRtN94I

Yeghoyan
02.02.2010, 23:36
Ասեմ անկեղծորեն:)
Ինչպես շատերը ես ևս չգիտեի, որ Ժառն է այդքան հայտնի երաժշտությունների հեղինակը: Ցուցահանդեսից հետո և ինտերնետում մի լավ փորփրելուց հետո գտա որոշ ալբոմներ, ու մինչև հիմա դեռ բոլորը չեմ լսել, իսկ այն ինչ լսել եմ, չեմ ասի թե բոլորը, բայց շատերը դուրս եկավ: Ճիշտ է յուրահատուկ ոճ ունի, ճիշտ է նաև այն, որ ոչ բոլորն են հասկանում /ես նրանցից մեկն եմ/, պարզապես հաճելի է երաժշտությունը, դրա համար էլ լսում եմ: Ոչ մի վատ կամ բացասական կարծիք: Ինձ հատկապես շաաաաատ դուր եկավ այն գործիքով /չեմ կարողանում հիշել անունը/ կատարումը, որ ցույց տվեցիք և շատ հետաքրքիր ձևով առանց զլանալու նույն հարցին մի քանի անգամ պատասխանելով, բացատրեցիք թե ինչ է իրենից ներկայացնում այդ գործիքը, թե ինչպես է նվագում Ժառը: Շատ լավն էր, շատ շնորհակալություն ևս մեկ անգամ /նաև վերևի կատարման համար;)

Jarre
19.02.2010, 22:22
Ժողովուրդ էսօր Ժառի հետ կապված երկու շատ հաճելի և ուրախալի բան է եղել։

Առաջին։
Պարզվեց, որ Ժառի մեր հայկական ակումբի մասին գրել են արտասահմանյան մամուլում ու կայքերում։ Ինձ սպանեց էս մի համեմատությունը։

«Գերմանիան միակ պետությունը չէ, որտեղ կան Ժան Միշել Ժառի այսքան երկպագուներ։ Օրինակ Հայաստանում, Ժառի հայկական ակումբը կազմակերպել է ֆոտո ցուցահանդես «Քաղաքները համերգում» անվանումով»։ (http://www.newagemusicnews.com/news/jean-michel-jarre-s-german-tour-2010.asp) Այնուհետև տրվում էր հղում դեպի մեր կայքը։

Իմ համար սա մեծ բան է :love

Երկրորդ։
Փոստային արկղս վերջին անգամ ստուգել էի ցուցահանդեսից մի շաբաթ առաջ։ Այսօր վերջապես ժամանակ հատկացրեցի, իջա գլխավոր փոստ, բացեցի արկղս և տեսա նամակ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունից։ Դու մի ասա, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը պաշտոնապես շնորհակալություն է հայտնում Ժան Միշել Ժառի հայկական ակումբին կազմակերպված ֆոտո ցուցահանդեսի համար։

Դե մինչև ցուցահանդեսը, մենք իրենց գրել էինք այդ մասին։

Մի խոսքով լավա :P

Բայց ինչ հետաքրքիրա չէ՞։ Էս Ակումբը լրիվ փչացնումա մարդուն։ Դեռ Ժառի էջում չեմ տեղադրել այս նորությունը, բայց ստեղ գրել եմ։ Լավ ես թռա հայկական Ժառին թարմացնելու ;)

ՀԳ. հանկարծ գրածս որպես մեծամտություն չընդունեք։ Ուղղակի անկեղծ ուրախ եմ այդ մարդկանց կուլտուրայի և ուշադրության համար։

Նման անակնկալ մեկ էլ Չուկն էր մատուցել։ Մի անգամ էլ մերսի։ Իրոք, երբեք չեմ մոռանա :love

Rhayader
19.02.2010, 22:55
Շնորհավորում եմ)) քո արածն իսկապես ավելին էր, քան երաժշտի համար կարող է անել երկրպագուն: Իսկապես մշակութային մասշտաբի բան էր)))

AniwaR
19.02.2010, 23:51
Ի՞նչ մեծամտության մասին ա խոսքը: Ես էլ եմ շնորհավորում բոլորիս, դե քեզ էլ առանձնահատուկ իհարկե: :) Իսկապես հրաշալի է, երբ կան նման արձագանքներ. ուժ են տալիս, ոգևորում, ու հուսով եմ, որ սա նմանատիպ միջոցառումների սկիզբն էր միայն::) Ուռա՜: ))) :bux:

Jarre
02.03.2010, 18:15
Երեկ գիշեր մեկնարկեց Ժան Միշելի համաշխարհային տուրնեի երկրորդ մասը։ Մարտին նա կներկայացնի 19 համերգ Եվրոպայում։

Մի փոքրիկ հատված երեկվա Կատովիցեի (Լեհաստան) համերգից։ Հանդիսատեսը բնականաբար ակնկալում է Ժառին տեսնել բեմում, սակայն....


http://www.youtube.com/watch?v=KVlwB64Ho0U"]http://www.youtube.com/watch?v=KVlwB64Ho0U

Jarre
02.04.2010, 17:57
Ավարտվեց 2009-ին մեկնարկված, Ժան Միշել Ժառի համաշխարհային շրջագայության հերթական փուլը։ Մարտի 1-28-ը, Ժան Միշելը ներկայացրեց 19 համերգներ Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանիսայում և Բելգիայում։ Համերգները անցան այդ երկրների ամենախոշոր քաղաքների, ամենահայտնի սրահներում, ինչպիսիք են Փարիզի Bercy-ն, Մանհայմի SAP Arena-ն (ի դեպ, սա այն քաղաքը և սրահն է, որտեղ Ժան Միշել Ժառը տարիներ առաջ ներկա է գտնվել Փինք Ֆլոյդի The Wall շրջագայությանը և ունեցել է շատ հետաքրքիր հանդիպում այդ խմբի անդամների հետ)։

Երաժշտական քննադատները զարմանում են, որ այս ոճի երաժիշտը, այս տարիքում կարող է վաճառել այսպիսի սրահների ամենավերջին տոմսը։ Այո՛, համերգների տոմսերը վաճառվեցին ամբողջությամբ։ Նույնիսկ եղան դեպքեր, երբ 40 Եվրոյանոց տոմսերը ebay-ում վաճառվեցին 4-5 անգամ թանկ գներով։

Այս տարի կկայանա ևս երկու փուլ։ Մայիս և հունիս ամիսներին Ժան Միշել Ժառը հանդես կգա Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Հունաստանում և Ռումինիայում։ (Ես ահավոր զարմացել եմ, որ Հունաստանի համար այս ճգնաժամային պայմաններում Ժառը համարձակվել է ներկայացնել երկու համերգ այդ երկրում։ Արդեն սկսում եմ հավատալ, որ Հայաստանի համերգը էդքան էլ ֆանտաստիկա չի :)) )։

Իսկ երրորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերից-նոյեմբեր ամիսների ընթացքում, որը կկայանա միայն Անգլիայում և Ֆրանսիայում։

Եզրափակելով թեման, ձեզ եմ ներկայացնում առաջին փուլից մի քանի նկարներ։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jean-micheljarre033copyrightcellehe.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/jean-micheljarre025copyrightcellehe.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/9.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/5.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Jean-Michel-Jarre-World-Tour-2010-O.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Nicht-wirklich-a20426399.jpg

Jarre
16.04.2010, 09:18
Եթե անգամ Ժառի արվեստով հետաքրքրված չեք, կարդացեք, վստահ եմ գաղափարը հետաքրքիր կհամարեք.... :P

Այս գրառումը Ժառը տեղադրել էր իր բլոգում։ Ես չէի հասկացել որոշ բաներ, քանի որ իր անգլերենն էլ փոքր ինչ անհասկանալի էր :oy

Իսկ երեկ հեղինակից ստացա հարցերիս պատասխանները :yahoo և այժմ այստեղ տեղադրում եմ Ժառի գրառումը։

ՀԳ՝ սմայլիկները իմ կողմից են :)
ՀՀԳ՝ կներեք անտաղանդ թարգմանության համար :oy


Լռության ձայնը

Մեր տուրնեի առաջին մասը ավարտվեց և իմ թիմակիցները վերադարձել են ամեն մեկը իր քաղաք, իր տուն՝ նորմալ հանգստանալու :) Այժմ ունենալով ազատ ժամանակ ես մտադիր եմ ուսումնասիրել երաժշտական նոր ուղղություններ, բացահայտել նոր հասկացություններ։ Ինձ անչափ գրավում է լռությունը։ Նպատակադրվել եմ ուսումնասիրել և հասկանալ լռության հասկացությունը և էությունը։ Ձեզ հետ եղե՞լ է այնպես, որ երաժշտությունը ավարտվելուց հետո տիրող դադարը՝ լռությունը, դասեք տվյալ ստեղծագործության շարունակությանը։ Կարծես թե լռությունը այդ ստեղծագործության մի մասն է և ոչ թե դադար մեկ ուրիշ ստեղծագործության անցնելու համար։ Ես վստահ եմ, որ դուք ունեցել եք այս զգացողությունը։

Որքանով ինձ է հայտնի, այսօրվա դրությամբ լռության հետ կապված միակ նվաճումը դա հանդիսությունների ժամանակ մեկ րոպե լռությամբ մահացածներին հարգելն է։ Բայց դա իմ սրտով չէ։ Ես ցանկանում եմ ստեղծել մի «լուռ» ալբոմ, որում ստեղծագործությունները բաղկացած կլինեն լռություն նկարագրող անալոգային սինթեզատորների ձայներից և լռության ամենագեղեցիկ ակնթարթների ձայնագրություններից (երաժշտության մեջ այս պրոցեսը՝ արտաքին ձայնը սինթեատորի մեջ գցելը, կոչվում է սեմփլավորում։ Փաստորեն Ժառի նպատակն է սեմփլավորել՝ ձայնագրել լռության ժամնակ լսվող ձայները և ապա դրանք գործածել իր ալբոմում)։ Շատ շուտով կլսեք շատ տարօրինակ մի ալբոմ։ Դե, կամ էլ չեք լսի :)) ;)

Chuk
16.04.2010, 11:24
Մալևիչի ականջը կանչի, մի բան չանես, միանգամից թխում են :))

Rhayader
16.04.2010, 11:28
Մալևիչի ականջը կանչի, մի բան չանես, միանգամից թխում են :))

Չեմ հիշում կոմպոզիտորի անունը, բայց մեկն ուներ մի գործ, որի վերնագիրը «9.11» էր: Իննը րոպե ու տասնմեկ վայրկյան լռություն, ամբողջ գործի ընթացքում: Չեմ կարծում, որ Ժառը հենց դա ի նկատի ուներ:

Chuk
16.04.2010, 11:30
Չեմ հիշում կոմպոզիտորի անունը, բայց մեկն ուներ մի գործ, որի վերնագիրը «9.11» էր: Իննը րոպե ու տասնմեկ վայրկյան լռություն, ամբողջ գործի ընթացքում: Չեմ կարծում, որ Ժառը հենց դա ի նկատի ուներ:

Տեսնենք-տեսնենք, սպասենք ալբոմին :)

Jarre
16.04.2010, 12:38
Չեմ հիշում կոմպոզիտորի անունը, բայց մեկն ուներ մի գործ, որի վերնագիրը «9.11» էր: Իննը րոպե ու տասնմեկ վայրկյան լռություն, ամբողջ գործի ընթացքում: Չեմ կարծում, որ Ժառը հենց դա ի նկատի ուներ:

Ճիշտ ես, Ժառը կակ ռազ հենց դա նկատի չունի :)

Դրա համար էլ գրել է.


Որքանով ինձ է հայտնի, այսօրվա դրությամբ լռության հետ կապված միակ նվաճումը դա հանդիսությունների ժամանակ մեկ րոպե լռությամբ մահացածներին հարգելն է։ Բայց դա իմ սրտով չէ։

Դե սրա տակ հենց էտ լռությունը նկատի ունի, էլի։

Ես հասկացել եմ ինքը ինչի մասին է խոսում։ Երբ օրինակ մարդիկ լռում են ու շնչները պահած սպասում են իրենց սիրած համերգին կամ ինչ որ իրադարձության։ Կամ օրինակ, երբ դերիժորը դադար է տալիս և բոլորը շնչները պահած սպասում են ձեռքի շարջումին..... Սկզբունքորեն լռություն է, բայց չէ էտ լռության մեջ ընենց ձեներ կան, շշուկներ, մարդկանց շարժման, ներկայության ձայներ..... Իրոք մի ամբողջ աշխարհ է :love

Գիտեմ դժվարությամբ կհավատաք, բայց մինչև Ժառի այս գրառումը, դեռ իմ պատանեկան տարիներին ամենասիրածս գործը հենց լռությունը լսելն էր.... :love

ՀԳ՝ շատ դեպքերում հատուկ գնացել եմ ֆիլհարմոնիկ համերգների հենց այդ լռությունը լսելու համար :oy:love

Rhayader
16.04.2010, 12:50
Ցանկացած դեպքում, Ժառն այնքան անկանխատեսելի է, որ դժվար է նախորոք ասել, թե նա ինչ ի նկատի ուներ:D սպասենք ալբոմին: Ենթադրում եմ, որ այն ավելի էմբիենթային կլինի:
Ցանկացած դեպքում, լռության նկատմամբ նրա հակումը վերջին ալբոմների գործիքավորման մինիմալիզմի մեջ արդեն զգացվում է: Մենակ «Aero»-ի սկիզբը հիշիր:

Rhayader
16.04.2010, 13:23
«Aero»-ի առումով ասեմ, որ իմ ընկալմամբ ալբոմի առաջին մասն ավելի ինդաստրիալ սաունդ ունի, բայց էմոցիոնալ ասես հոգնած, մելամաղձոտ լինի (զգայական գերբեռնվածությու՞ն), երկրորդ մասն ավելի ազատ, էներգիայով լի է: Կարծես աղմուկից փախնելու գաղափարը զգայական մակարդակի վրա շոշափվի:

Chuk
16.04.2010, 13:29
Ես հասկացել եմ ինքը ինչի մասին է խոսում։ Երբ օրինակ մարդիկ լռում են ու շնչները պահած սպասում են իրենց սիրած համերգին կամ ինչ որ իրադարձության։ Կամ օրինակ, երբ դերիժորը դադար է տալիս և բոլորը շնչները պահած սպասում են ձեռքի շարջումին..... Սկզբունքորեն լռություն է, բայց չէ էտ լռության մեջ ընենց ձեներ կան, շշուկներ, մարդկանց շարժման, ներկայության ձայներ..... Իրոք մի ամբողջ աշխարհ է :love

Արթուր ջան, ես հենց էդպես էլ հասկացել էի, իսկ Ռայադերը որոշեց, որ ես ուրիշ բան եմ հասկացել, էական չի:
Բայց հենց սրա մասին էլ ասում եմ, որ Մալևիչի պատմությունն ա կարծես թե նկատվելու: Մալևիչի նկարն էլ հոծ սև չի: Ինչպես որ դժվար թե Ժառի արածը բացարձակ լռություն:
Հնարավոր ու հավանական եմ համարում, որ դառնա չափազանց մեծ քանակով ծախված ալբոմ, տարատեսակ հարթակներում կազմակերպվեն քննարկումներ, հայտնվեն մարդիկ, ովքեր լսել ու հասկացել են այդ լռության սիմֆոնիան, ովքեր ոչ մի բան չեն լսել կամ էլ ոչ մի հուզականություն չհաղորդող շշուկներ են լսել, մեղադրվեն արվեստից բան չհասկանալու մեջ, սրանք էլ այդ լռության սիմֆոնիան լսածներին անվանեն ձևեր թափող դերասաններ և այլն: Այսպիսի զարգացումը շատ էլ հավանական եմ համարում:

Բայց դե սպասենք ալբոմին, ի՞նչ իմանաս :)

Ռուֆուս
16.04.2010, 13:40
Ի դեպ ավանգարդ կոմպոզիտոր Ջոն Քեյջը ունի լռությունով :crazy գործ, կոչվում է 4՛33"

Սա 4՛33"-ն է նվագախմբի համար.


http://www.youtube.com/watch?v=hUJagb7hL0E

Սա էլ դաշնամուրի համար.


http://www.youtube.com/watch?v=gN2zcLBr_VM

Jarre
16.04.2010, 16:11
Բայց հենց սրա մասին էլ ասում եմ, որ Մալևիչի պատմությունն ա կարծես թե նկատվելու: Մալևիչի նկարն էլ հոծ սև չի: Ինչպես որ դժվար թե Ժառի արածը բացարձակ լռություն:
Հնարավոր ու հավանական եմ համարում, որ դառնա չափազանց մեծ քանակով ծախված ալբոմ, տարատեսակ հարթակներում կազմակերպվեն քննարկումներ, հայտնվեն մարդիկ, ովքեր լսել ու հասկացել են այդ լռության սիմֆոնիան, ովքեր ոչ մի բան չեն լսել կամ էլ ոչ մի հուզականություն չհաղորդող շշուկներ են լսել, մեղադրվեն արվեստից բան չհասկանալու մեջ, սրանք էլ այդ լռության սիմֆոնիան լսածներին անվանեն ձևեր թափող դերասաններ և այլն: Այսպիսի զարգացումը շատ էլ հավանական եմ համարում:
Իսկ ես վստահ եմ, որ քո նկարագրած սցենարով է լինելու ;)

Առաջին. Ժառը մինչև այսօր համարվում է աշխարհի լավագույն վաճառվող արտիստներից մեկը։

Երկրորդ. Իր բոլոր իսկապես արժեքավոր ալբոմները նույն բախտին են արժանացել :) Օրինակ՝ Oxygene-ը և Zoolook-ը արժանանում են նույն մոտեցմանը մինչև այսօր՝ իրենց հրատարակումից անգամ տասնամյակներ հետո։



Բայց դե սպասենք ալբոմին, ի՞նչ իմանաս :)
Լսի, բայց ալբոմի հետ կապված մի հետաքրքիր բան ասե՞մ :oy

Էտ որ վերջում գրել ա, է՞՝

Շատ շուտով կլսեք շատ տարօրինակ մի ալբոմ։ Դե, կամ էլ չեք լսի:)) ;)
սա կարող է նաև նշանակել, որ այդ ալբոմի գաղափարը այդպես էլ չիրականացված կմնա....

Jarre
16.04.2010, 16:25
Ի դեպ ավանգարդ կոմպոզիտոր Ջոն Քեյջը ունի լռությունով :crazy գործ, կոչվում է 4՛33"

Սա 4՛33"-ն է նվագախմբի համար.


http://www.youtube.com/watch?v=hUJagb7hL0E

Սա էլ դաշնամուրի համար.


http://www.youtube.com/watch?v=gN2zcLBr_VM

Մերսի Հայկ, հետաքրքիր վիդեոների համար ;)

Բայց Ժառի գաղափարը, ինչքանով ես եմ հասկանում, սկզբունքորեն տարբերվում է սրանցից։

Նախ, Ժառը չի պլանավորվում ձայնագրել անձայն ալբոմ :)

Բացի այդ, Ժառի մտահղացման իմաստը այն է, որ ստեղծի մի ալբոմ, որը լսելով կստանաս լռության տպավորություն։ Այսինքն էն զգացմունքները ու ապրումները, որ ունենում ես լռության ժամանակ կստանաս այդ ալբոմը լսելուց։ Իսկ վիդեոների ու Ժառի մտահղացումը իրար հետ ունեն ընդհանուր բան էն իմսատով, որ Ժառը պետք է ձայնագրի այս վիդեոներում նկարագրված լռության պահերը, հետո դրանք սեմփլավորի ու անալոգային սինթեզատորների հետ համադրելով ստեղծի այդ ալբոմը։

Բայց իհարկե ես չեմ պնդում, ու չեմ էլ ցանկանում պնդել, որ այս գաղափարը պատկանում է Ժառին։ Ինչպես ասում են՝ «Այն ինչ կա, արդեն եղել է» ;)

Բայց ամեն դեպքում անհամեբրությամբ սպասում եմ, որովհետև վստահ եմ, որ անկանխատեսելի Ժառը էտ ամենը շատ հետաքրքիր ձևով կներկայացնի։

Jarre
18.04.2010, 10:00
«2010» պարզ ու հասարակ անվանումը կրող շրջագայության ժամանակ Ժան Միշել Ժառը ներկայացրեց նույնքան հասարակ մի նոր ստեղծագործություն, որը կոչվում է Adagio (http://www.youtube.com/watch?v=UPTu6FCVbDA) (:noti սեղմիր ինձ :noti)։ Այս Ադաջիոն նվիրված է մեր Տանը՝ Երկիր մոլորակին :love

Երաժշտության ժամանակ էկրանի վրա հայտնվում են հետևյալ տեղեկությունները.

ՀԳ՝ թվերը իմ քիչ կասկածելի են թվում, թեև Ժառը հանդիսանալով ՄԱԿ-ի դեսպան ունի բոլոր ստատիստիկ տվյալները։ Պարզապես իմ կարծիքով մի փոքր չափազանցված են.... Ինչևէ, այս համատեքստում կարևորը թվերը չեն։

«Ամեն շաբաթ Երկրի բնակչությունը ավելանում է 1 միլիոնով» (դժվար է պատկերացնել, որ ամեն շաբաթ ձևավորվում է մեկ մեծ քաղաք, որը կարիք ունի ուտելիքի, էներգիայի, առողջապահության...)։

«Ամեն օր Եվրոպական գետերն են լցվում 2.000 տոննա ատամի մածուկ և 600.000 խորանարդ մետր մեզ»

«Ամեն օր 12 միլիարդ դոլար է ծախսվում շների և կատուների կերերի վրա»

«Ամեն օր ԱՄՆ-ում բիֆշտեքսի համար մորթվում է 100.000 կով»

«Չինաստանին օրական հարկավոր է 68.000 ծառ ուտելու փայտիկներ արտադրելու համար»


Այնուամենայնիվ հույս կա.

«Ամեն ժամ աշխարհում մոտ 20 միլիոն զույգ զբաղվում է սեքսով, որոնցից մոտ 10.000-ը «հասնում է իր նպատակին»» :))

«Այսօրվա ընթացքում երկիրն արդեն անցել է 100.000 կիլոմետր՝ վայրկյանում 3 կիլոմետր արագությամբ։ Այս ընթացքում մարդիկ արդեն հասցրել են իրար ուղարկել ավելի քան 8 միլիարդ իմեյլներ, որոնցից մեծ մասը սփամ է, իսկ մնացածը՝ «վաղվա օրվա» պլաններ, սիրային հայտարարություններ, դատական գործեր և իմ խոսքերը, որոնք կստանան իմ բլոգում գրանցված մարդիկ»

Chuk
18.04.2010, 16:01
«Ամեն շաբաթ Երկրի բնակչությունը ավելանում է 1 միլիոնով» (դժվար է պատկերացնել, որ ամեն շաբաթ ձևավորվում է մեկ մեծ քաղաք, որը կարիք ունի ուտելիքի, էներգիայի, առողջապահության...)։

Գուցե բնակչություն ասելով նկատի չունի՞ միայն մարդկանց, այլ նաև կենդանական աշխարհը:

Jarre
18.04.2010, 16:27
Գուցե բնակչություն ասելով նկատի չունի՞ միայն մարդկանց, այլ նաև կենդանական աշխարհը:

Հենց նոր հետաքրքրության համար նայեցի ու գիտե՞ս ինչ պարզվեց :o

Ժառը էտ թիվը սխալ է նշել՝ քիչ է գրել։ Եթե նայես այստեղ (http://www.populationinstituteofcanada.ca/toomanypeople.php) (այս հոդվածում սյունակով մեջբերվում են ՄԱԿ-ի ստատիստիկ տվյալները), ապա կտեսնես, որ շաբաթական մեկ միլիոնից ավելի մարդ է ծնվում։

Բայց իհարկե մոռացել են հաշվել մահացողների թիվն էլ։

Jarre
01.05.2010, 11:42
Երկու նորություն Ժառից տխուր և ուրախ (դե համենայն դեպս ինձ համար՝ ուրախ ;) )

Սկսեմ տխուրից։ Ապրիլի 24-ին, եթե չեմ սխալվում 95 տարեկան հասակում մահացավ Ժան Միշել Ժառի մայրը :(

Ժառը պաշտում էր իր մորը։ Մեր հանդիպման ժամանակ նա մի քանի անգամ նշեց իր մոր մասին և ամեն անգամ նրա աչքերին հայտնվեցին արցունքներ :(

Ժառը իր ամենատարբեր հարցազրույցների ժամանակ միշտ պատմել է, թե ինչպես է իր մայրը միշտ աջակցել իրեն, թե՛ իր կարիեռայի հետ կապված և թե՛ անձնական կյանքի հետ կապված հարցերում։

Հիշեցնեմ, որ անցած տարվա շրջագայության ժամանակ էլ՝ 2009 թվականի մարտի 29-ին մահացավ Ժառի հայրը՝ Մորիս Ժառը։ Այս մեկ տարին լի էր վշտով Ժառի համար։ Հետաքրքիր է, ինչ որ ձև դա կգտնի՞ իր արտացոլանքը նրա երաժշտության վրա....


Իսկ ուրախ նորությունը այն է, որ հունիսի 15-ին Ժառը ներկայացնելու է համերգ Ստամբուլում։ Իհարկե ցավալի է, որ քթներիս տակ է, ու չի գալիս, բայց ի՞նչ անես.... Հիմա կարող եմ անկեղծորեն խոստովանել, որ այս կես տարվա ընթացքում շատ լուրջ բանակցություններ տարվեցին Ժառի հետ նրան Հայաստան հրավիրելու համար, բայց այդպես էլ չստացվեց։ Նշեմ, որ բանակցությունները ընթանում էին շատ բարձր մակարդակով, շատ լուրջ մարդկանց կողմից։

Ուրախ եմ ձեզ ասել, որ ես հրավիրված եմ այս համերգին և ամենայն հավանականությամբ՝ 99%-ով իմ սիրելի կնոջս հետ կկարողանանք գնալ։ Եթե գնամ, էքսլյուզիվ կանեմ ԴԱՐ Ակումբի համար և հատուկ իմ սիրելի ընկերների համար՝ դուք գիտեք, թե դուք ով եք :P

Jarre
16.06.2010, 04:28
Ուրախ եմ ձեզ ասել, որ ես հրավիրված եմ այս համերգին և ամենայն հավանականությամբ՝ 99%-ով իմ սիրելի կնոջս հետ կկարողանանք գնալ։ Եթե գնամ, էքսլյուզիվ կանեմ ԴԱՐ Ակումբի համար և հատուկ իմ սիրելի ընկերների համար՝ դուք գիտեք, թե դուք ով եք :P

Դե ինչպես և խոսք էի տվել հատուկ «Դար» Ակումբի համար ներկայացնում եմ էքսքլյուզիվ ռեպորտաժ Ժան Միշել Ժառի համերգից, որը ավարտվեց ընդամենը 3 ժամ առաջ։ Համերգը կայացավ «2010» անվանումը կրող համաշխարհային տուրնեի շրջանակներում։

Ուրեմն ասեմ, որ թեև համերգը պետք է սկսվեր ժամը 21:00-ին, սակայն ես ու կինս տեղում էինք ժամը 12:00-ին։ Մենք ունեցանք եզակի հնարավորություն ականատես լինելու բոլոր նախապատրաստական աշխատանքներին և վայելել երկու ժամ տևող համերգի փորձերը։ Պատկերացնում ե՞ք, իմ սիրած գործերը լսել եմ մի քանի անգամ Ժառի կատարմամբ ու տարբեր վերսիաներով :love

Եթե համերգը մի նախադասությամբ նկարագրեմ, ապա թող ներեն բոլոր երաժշտասերները, բայց այդպիսի ձայն ու լուսալազերային էֆեկտների գոնե 10%-ը Հայաստանը ոչ մի համերգի ժամանակ չի տեսել։ Այ ես Ժառի համերգներից հասկացա, թե ինչ է նշանակում ձայնի ապահովումը։ Ուղղակի ցնցող էր։

Իսկ հիմա մանրամասն։ Ի դեպ, ասեմ, որ շատ հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան, բայց դրանց ծանոթանալու համար ստիպված եք այս երկար գրառումը կարդալ :)

Այս շրջագայությունը ինձ համար կրկնակի խորդրանշական է։ Նախ առաջինը այն պատճառով, որ ես և կինս ներկա գտնվեցինք այդ շրջագայության համերգներից մեկին։ Եվ երկրորդ, քանի որ այս շրջագայությունը նվիրված է իմ սիրած վեպին՝ Արթուր Քլարքի՝ «Տիեզերերական ոդիսականը» քառհատորյակի երկրորդ հատորին՝ «2010 թվական. տիեզերական ոդիսական»։ Ես մեծացել եմ Արթուր Քլարքի վեպերը կարդալով և մինչև հիմա էլ նա իմ ամենասիրած գրողներից է ու իմ համար մեր դարաշրջանի ամենանշանավոր մարդկանցից մեկը, քանի որ նա մեծ դեր ունի թե՛ գիտական որոշ հայտնագործությունների մեջ և թե գիտաֆանտաստիկ ոճը զարգացնելու մեջ։ Իզուր չէ, որ նա համարվում է այս ոճի երեք մեծագույն գրողներից մեկը։ Լավ, շատ չշեղվեմ։

Ոմանք կարող են քննդատաբար ու նույնիսկ թշնամաբար տրամադրվել, որ ես գովերգում եմ Թուրքիայում կայացած համերգը, սակայն մի խորհուրդ՝ այս գրառումը կարդալուց մոռացեք «Ատո՞ւմ եք արդյոք Թուրքերին» ու նմանատիպ թեմաները և մի քանի ակնթարթ ազատվելով ազգա-ցեղա-կրոնային տարբերություններից փորձեք խորանալ այն բանի մեջ, ինչը պատկանում է բոլորիս՝ողջ մարդկությանը՝ անկախ ազգային, ռասայական, կրոնական ու նմնանատիպ այլ պառատկող գործոններից՝ արվեստի մեջ։

Ուրեմն համերգը կայացավ Ստամբուլ քաղաքի ամենագեղեցիկ ու հայտնի բացօթյա համերգային սրահներից մեկում, որը գտնվում է Բոսֆորի նեղուցի ափին։ Այս տարի այս «սրահում» անց են կացվել և դեռ պիտի անցկացվեն այնպիսի հայտնի աստղերի համերգներ, ինչպիսիք են Էրիկ Քլեփթոնը, U-2-ն, Massive Attack-ը, Էռոս Ռամազոտին, Էմմա Շափլինը և այլոք։

Այն թե իմ համար ինչ էր նշանակում այս երեկոն, գիտեն իմ մտերիմները, իսկ համերգի մասին ընդհանուր կարող եմ ասել, որ այն իրոք անցավ բարձր մակարդակով։ Նշեմ, որ Ժան Միշելը ինքն է ապահովում իր համերգների ձայնը և լուսային էֆեկտները։ Այսինքն նա «հույս չի դնում» տեղի սրահի տեխնիկական ապահովությանը ու դա իր պայմանն է, որ իր տեխնիկան սպասարկման համար հենց իր թիմն է հոգալու։ Եվ թեև դա բավականին ավելացնում է համերգի ծախսերը, բայց փոխարենը հենց դրա շնորհիվ է, որ կարող ես վճարել 90-150 եվրո մեկ տոմսի համար վստահ լինելով, որ ստացածդ հաճույքը ու տպավորությունները հաստատ ավել են լինելու։ Ես դա արդեն զգացել էի իր Oxygene շրջագայությունից, որի ունիկալությունը կայանում էր նրանում, որ դա առաջին համերգն էր, որի ընթացքում Ժառը չգործածեց որևէ վիզուալ էֆեկտ, որպեսզի մարդիկ կենտրոնանային միմիայն ձայների վրա։ Համաձայն Ժան Միշելի խոսքերի այդ շրջագայության ժամանակ վիզուալ էֆեկտներից հրաժարվելը հարգանքի տուրք էր առաջին սերնդի սինթեզատորներին, որոնցով Ժառը արարեց լեգենդար Oxygene ալբոմը։ Նա չէր ցանկանում, որ վիզուալ էֆեկտները շեղեին հանդիսատեսի ուշադրությունը այդ լեգենդար գործիքներից և նրանց ստեղծած աննման ձայներից։ Մոսկվայում կայացած այդ համերգի ամենաէժան տոմսը 60 դոլար էր, իսկ ամենաթանկը՝ 530։ Թեև ես ծախսեցի կլօրիկ գումար :)) սակայն մինչև այսօր համոզված եմ, որ դա կյանքիս այն եզակի դեպքերից է, որ ծախսածս գումարը անհամեմատ քիչ էր ու անարժեք, քան այն, ինչ ստացա դրա դիմաց։

Այս համերգի ընթացքում օգտագործվեց լուսալազերային և վիզուալ շատ ճոխ էֆեկտներ։ Ես ուղղակի ցնցված եմ ու շոկի մեջ։ Այս երկու ժամվա ընթացքում մենք կտրվեցինք իրականությունից և ամբողջությամբ խորասուզվեցինք Ժան Միշել Ժառի և Արթուր Քլարքի գաղտնիքներով ու առեղծվածներով լի տիեզերք։ Ժառի մշակած ձայները և ձայնային էֆեկտները ուղղակի ցնցող էին։ Ժառը խոստովանում է, որ Ավատար ֆիլմը նոր ցանկություն է առաջացրել համերգների ժամանակ գործածելու 3D վիդեոհոլովակներ և այս շրջագայության ժամանակ Ժառը կատարեց առաջին քայլերը։ Որոշ ստեղծագործությունների ժամանակ հսկայական էկրանի վրա ցուցադրվում էին եռաչափ հոլովակներ։

Ժառը նվագեց իր լեգենդար լազերայն քնարը և Թերեմին տարօրինակ գործիքը։ Համերգին ներկայացվեց Ժան Միշել Ժառի ամենալավագույն գործերը։ Հուզիչ էր վերջին ստեղծագործությունը՝ Calypso 3-ը։ 23 տարուց ավել է, ինչ հետևում եմ Ժառի ստեղծագործական կյանքին և կարող եմ ասել, որ նա միշտ աչքի է ընկել իր ոչ սենտիմենտալ լինելով։ Համերգների ժամանակ նա միշտ լուրջ է և վճռական ու սառը դեմքի արտահայտությամբ։ Սակայն տարիքը և կյանքում տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող չթողնել իրենց հետքը։ Վերջին տասը տարվա ընթացքում Ժառն ունեցավ շատ լուրջ ընտանեկան և գորածարքային խնդիրներ իր ձայնագրող լեյբլի հետ՝ Francis Dreyfus-ի հետ։ Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում կորցրեց իր տարեց ծնողներին։ Թեև այդ մասին համերգի ժամանակ չնշվեց, բայց Ժառին ճանաչող մարդու համար պարզ էր, որ այդ ստեղծագործությունը նվիրվում էր իր ծնողներին։ Սակայն ես ավելի հակված եմ մտածելու, որ այդ ստեղծագործությունը հենց Ժան Միշելի կյանքի լավագույն նկարագրությունն է....

Թիթիզանալու համար նշեմ, որ ես ստացա էքսքլյուզիվ հնարավորություն լինելու համերգի լուսանկարիչներից մեկը և վերջում կնոջս հետ ունեցանք հանդիպում Ժան Միշել Ժառի և իր թիմի հետ։

Մի հետաքրքիր մանրամասն։ Ուրեմն համերգից հետո հավաքվել էին Ժառի թուրք երկրպագուները, որոնք պահանջում էին հանդիպում Ժառի հետ։ Մոտ 30 հոգի կլինեին։ Հետո հարցրեցին, թե մենք որտեղից ենք ու իմացան, որ Հայաստանից։ Իսկ հետաքրքիրը այն էր, որ Ժառը փաստորեն իրենց աչքի առաջ պաշտոնապես ու հատուկ իր մոտ կանչեց հայկական ակումբին ու մեր հետ հանդիպումից հետո հետևի դարպասով սրահից շուտ ծլկեց :D

Լավ, ավարտելով համերգի նկարագրությունը անդրադառնամ երեք շատ կարևոր հարցի։

1) հանդիպման ընթացքում Ժան Միշել Ժառը խնդրեց հատուկ շնորհակալություն հայտնել akumb.am կայքի տնօրինությանը և մասնակիցներին, որոնց շնորհիվ հայերեն լեզվով քննարկվում է իր արվեստը և երաժշտությունը։ Ճանաչելով իրեն կարող եմ ասել, որ դրանք ձևական խոսքեր չէին։ Հիմա կզարմանաք, թե Ժառը որտեղից գիտի Ակումբի մասին։ Բանն այն է, որ նա տեղյակ է, որ այս ֆորումում կա իր մասին հայալեզու թեմա, որտեղ քչից-շատից մարդիկ քննարկումներ են անցկացնում իր մասին։ Եվ նրա շնորհակալությունը հնչեց անկեղծ երախտագիտությամբ։ Ես էլ իմ անունից մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ժառի թեման ակտիվ պահող ակումբցիներին և հատուկ Չուկին՝ Ժառին նվիրված լուսանկարների ցուցահանդեսին իր անգին աջակցության համար։ Այդպիսի բաները երբեք չեն մոռացվի....

2) Ժառը և իր մենեջերը ստացան նվեր Կոմիտասի գործերը Արմեն Ռաի կատարմամբ՝ Թերեմին գործիքով։ Ժառը երեխայի պես ուրախացավ այդ նվերից և խոսք տվեց անմիջապես լսել այն։

3) Իսկ հիմա իմ համար ամենակարևորը։ Ժառի և իր մենեջերի հետ անձնական նամակագրության ժամանակ մենք անդրադարձել էինք հայկական արվեստին։ Չեմ ուզում ծանրաբեռնել ավելորդ մանրամասնություններով, բայց կարճ ասեմ, որ Ժառը ինտերնետով ծանոթեցել է հայկական արվեստին վերաբերող կայքերի և նրան հատուկ դուր էին եկել երեք կայք, որոնցից մեկը Կողբի Գեղարվեստի Դպրոցի դպրոցի կայքն է։ Նա և իր մենեջերը անչափ տպավորվել էին Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքում ներկայացված աշխատանքներով։ Իսկ երբ համերգից հետո նրանք ստացան նվեր այդ աշխատանքներից մի քանիսը, նրանք անչափ հուզվեցին։ Ժառն ասում է, որ սա իր համար իրոք խորհրդանիշ է, որ մի փոքրիկ հանրապետությունում կամավոր սկզբունքներով գործող մի փոքրիկ դպրոց ներկայացնում է իր աշխատանքները.... Անկեղծ ասած, Ժառի և իր մենեջերի հուզմունքը և նրանց ռեակցիան այդ աշխատանքներից, ինձ համար դարձան այս իրադարձության և այս անմոռանալի երեկոյի խորհրդանիշ.... Այստեղ էլ տեղի ունեցավ շատ հետաքրքիր դեպք, որին կարող եք ծանոթանալ Կողբի Գեղարվեստի Դպրոց (http://www.akumb.am/showthread.php/32857-Կողբի-գեղարվեստի-դպրոց-(ԿԳԴ)?p=2033123&viewfull=1#post2033123) թեմայում։

ՀԳ՝ էնքան լավ նկարներ կան, ուղղակի էս ինտերնետը ահավոր վիճակում ա :( Կգամ, Երևան նոր կդնեմ։ Իսկ հիմա «վայելեք» այն, ինչ ստացվեց ափլոդ անել :(

Սա էլ մի պլակատիպ բան է, որ Ժառի հետ ձեռքներս բռնաց նկարվեցինք, որպես ողջույն ձեր դպրոցին, սակայն լուսանկարիչը ապարատիս կարգավորումները խառնել նոր էր նկարել ու լրիվ սպիտակ է դուրս եկել :(
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/akumb_JMJ.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_0008.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8833.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8963.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9289.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9410.jpg

Ռուֆուս
16.06.2010, 09:49
Արթուր ջան, անչափ շնորհակալ եմ գրառմանդ համար, շատ ուրախ եմ, որ էդքան լավ ա անցել, դաժե մի պահ (բարի) նախանձով լցվեցի :))


Այս տարի այս «սրահում» անց են կացվել և դեռ պիտի անցկացվեն այնպիսի հայտնի աստղերի համերգներ, ինչպիսիք են Էրիկ Քլեփթոնը, U-2-ն, Massive Attack-ը, Էռոս Ռամազոտին, Էմմա Շափլինը և այլոք։

Լավ էլի, ինչ դաժան ա աշխարհը :cry

Շատ ապրես, որ մեր մասին էլ ես ասել, էնքան լավ զգացի, երբ պլակատի վրա իմ մականունն էլ տեսա :oy Իսկ հայ արվեստը երևի թե ոչ ոք քեզանից լավ չէր կարողանա ներկայացնել Ժառին: :)

Էլի նկարներ դիր էլի, մեկ էլ վիդեոներ :)

ԿԳԴ
16.06.2010, 10:48
Շնորհակալություն քեզ Ժառ :love

Yellow Raven
16.06.2010, 16:06
Միանում եմ Ռուֆուսի խոսքերին ու քեզ էլ շնորհավորում եմ նման հաճելի օրվա կապակցությամբ:)

Jarre
18.06.2010, 23:03
Արթուր ջան, անչափ շնորհակալ եմ գրառմանդ համար, շատ ուրախ եմ, որ էդքան լավ ա անցել, դաժե մի պահ (բարի) նախանձով լցվեցի :))
Հայկ ջան, անչափ շնորհակալ եմ :oy
Ես էլ եմ անչափ ուրախ։ Իրոք անմոռանալի օր էր ինձ համար :love



Շատ ապրես, որ մեր մասին էլ ես ասել, էնքան լավ զգացի, երբ պլակատի վրա իմ մականունն էլ տեսա :oy
Հայկ ջան, ուրեմն այդ պլակատի վրա անունները գրել եմ իմ կարծիքով ամենաարդար մեթոդով։ Գրել եմ բոլոր էն մարդկանց անունները, ովքեր ունեն մինիմում մի գրառում Ժառի թեմայում, կամ ովքեր Ժառի թեմայում որևէ գրառման շնորհակալություն են հայտնել։ Ուղղակի ինձ համար դա միակ մատչելի ձևն էր իմանալու, թե ովքեր են գոնե մեկ անգամ մտել այս թեման և հեևաբար անտարբեր չեն Ժառի արվեստի նկատմամբ։



Շնորհակալություն քեզ Ժառ :love
ԿԳԴ ջան, քեզ էլ անչափ շնորհակալ եմ շնորհակալությանդ համար։ Ինձ համար անչափ հաճելի է, որ ուրախությունս կիսում ես :)


Միանում եմ Ռուֆուսի խոսքերին ու քեզ էլ շնորհավորում եմ նման հաճելի օրվա կապակցությամբ:)
Վահիկ ջան, քեզ էլ անչափ շնորհակալ եմ։ Ես նկատել եմ, որ դու էլ երաժշտասեր ես ու վստահ եմ, որ ինձ հասկանում ես։ Իրոք շատ հաճելի օր էր ինձ համար և մեծ բավականություն ստացա փորձերը լսելուց և համերգին ներկա գտնվելուց ու բնականաբար վերջում իր հետ հանդիպելուց....


Էլի նկարներ դիր էլի, մեկ էլ վիդեոներ :)
Նկարները հեսա կդնեմ, իսկ վիդեոները քիչ ավելի ուշ։ Ծույլիկ եմ, ի՞նչ անեմ :(

Jarre
18.06.2010, 23:50
Եվ այսպես, նկարներ։ Սկսեմ սկզբից :P

Համերգի տոմսը
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_1041.jpg


Համերգի ժամանակ լուսանկարելու թույլտվություն
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_1040.jpg


Համերգից հետո բեմի ետև անցնելու թույլտվություն
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8748.jpg



ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՓՈՐՁ

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8641.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8643.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8662.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8671-2.jpg




ՍՐԱՀԻ ՏԵՍՔԸ
Սրահը բացօթյա էր և գտնվում է Բոսֆորի նեղուցի ափին։ Տեղավորում է 8.000 հանդիսատես։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8677.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8690.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_8736.jpg

Jarre
19.06.2010, 00:07
Իսկ հիմա վայելեք մի քանի նկարներ համերգից։ Նշեմ, որ նկարները մշակված չեն, այսինքն ապարատից միանգամից ներլցրել եմ ինտերնետ։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_0065.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_0075.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_0098.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_0132.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_0164.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9117.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9158.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9200.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9213.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9275.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9333.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9415.jpg


Սա համերգի ամենակուլմինացիոն պահերից էր։ Սա մի ստեղծագործություն է, որի նպատակն է ներկայացնել Ժառի ունեցած բոլոր էլեկտրոնային երաժշտական գործիքները և այս ստեղծագործությունը նվագելիս, Ժառը թռնում էր մի սինթեզատորից մյուսի մոտ, իսկ էկրանի վրա ցույց էր տրվում նույն ստեղծագործությունը ստուդիայում նվագելուց։ Ժառը իրեն պահում էր երեխայի ու գժի պես, քանի որ լրիվ խրվել էր այդ ձայների մեջ ու ոնց ասես չէր թռչկոտում :D
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9487.jpg



Ժառը փորձում է հասկանալ Թերեմինին.... Սա ամենահետաքրքիր պահերից էր....
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9517.jpg



Իսկ սա ամենակարևորն է։ Նայեք, թե Ժառը ինչպես է հարգանքի տուրք մատուցում «Դար» ակումբի իմ ավատարին։ Փաստորեն Ժառը իմ երկրպագուն ա :D Պատկերացնում եք ես այսքան շատ լինեի :D
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9536-2.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9542.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9705.jpg

Jarre
19.06.2010, 00:12
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9751-2.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9763.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9819.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9834.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9835.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9850.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9865.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9888.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9904.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9908.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9918.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9930.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9947.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9973.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9977.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9980.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9990.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9995.jpg

ԿԳԴ
19.06.2010, 00:33
Ինչ գույներ են, ի՜նչ լուսային էֆեկտներ, հրաշք :love

Ապե Ջան
19.06.2010, 03:11
Իրոք որ շատ գեղեցիկ է :love

էհ, երանի տեսնողին...:)

Jarre
03.07.2010, 09:23
Էս ի՞նչ ա կատարվում Ժառի հետ.... :(

Ախր ինքը իր համերգների ժամանակ միշտ աչքի է ընկել իր սառնությամբ ու ոչ զգացմունքային լինելով։ Հիշում եմ, երբ էն ժամանակները՝ մի 10-15 տարի առաջ իր համերգները ցույց է տալիս մարդկանց, բոլորը զարմանում էին նրա սառնության վրա, երբ ժողովուրդը գոռում գոչում է, բեմի վրա երաժշտության ամենակուլմինացիոն պահն է, իսկ ինքը հանգիստ ու սառը դեմքի արտահայտությամբ նվագում է։ Այ էտ կոնտրաստը ու իր հանգստությունը իմ կարծիքով ավելի մեծ խորհուրդ էր հաղորդում իր համերգներին։ (Չնայած ուշադիր մարդը միշտ էլ ունեցել է առիթներ նկատելու, որ նա իրականում այդպիսին չէ, քանի որ իր բոլոր համերգների ժամանակ եղել են ստեղծագործություններ, որոնց ժամանակ նա տարօրինակն զգացմունքայինություն և ակտիվություն է ցուցաբերել)։

Բայց այս վերջին տարիներին Ժառը գնալով դառնում է ավելի էմոցիոնալ։ Կարող է հուզվել բեմի վրա, ասել շատ զգացմունքային բաներ.... Ու այդպսի զգացմունքայինության ու կարծես թե անվստահության մի արտահայտում եղավ մի քանի օր առաջ :(

Վերջին համերգից հետո երբ հանդիպեցինք նա շատ ուրախ էր, բարձր տրամադրությամբ, անդադար կատակներ էր անում :) Բայց երբ սկսեցինք առանձին խոսել և երբ մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց իրեն աջակցելու համար, աչքերը կրկին լցվեցին։ Զգացի որ անկեղծ է, հուզված՝ որ ինչ որ բանից ազդված։ Բայց դե անհնար էր ինչ որ մի բան հասկանալ, կամ իրեն հարցնել։

Հետո, երբ արդեն եկա Երևան, մի քանի օրից անակնկալ նամակ ստացա իրենից։ Նա նշում էր, որ այս նույն նամակը ուղարկել է նաև իր մի քանի ուրիշ ընկերներին (չէր գրել երկրպագուներին, գրել էր ընկերներիս :oy )։ Հետո երեք օր հետո այդ նամակը մի փոքր փոփոխությամբ հայտնվեց իր պաշտոնական բլոգում։ Նամակում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ ընկերներ,

Առաջին հերթին ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել աշխարհի բոլոր իմ երկրպագուներին, որոնք հետևում են իմ ստեղծագործական կյանքին։

Ձեր աջակցությունը միշտ քաջալերել է ինձ, հատկապես այս վերջին ժասմանակներում։ Իսկ թե ինչու հատկապես վերջին ժամանակներում՝ դուք գիտեք....

Այն էներգիան և ոգևրորվածությունը որ ես ստանում եմ ձեզանից յուրաքանչյուր համերգի ժամանակ, շատ կարևոր են ինձ համար և դա ուժ է տալիս, որ ես չհանձնվեմ և գնամ առաջ։

Խնդրում եմ վստահ եղեք, որ այս ամիս ստացած MOJO (http://www.jeanmicheljarre.com/news/mojo-lifetime-achievement-award) մրցանակը ես կիսում եմ ձեր բոլորի հետ և դա պատկանում է ձեզ, անկախ նրանից թե աշխարհի որ մասում եք դուք գտնվում։ Որովհետև ես զգում եմ, որ դուք դրան արժանի եք այնքան, որքանով ես։

Սիրով՝

JMJ

Տխուր է տեսնել, թե ինչպես է քո ամենասիրած երաժիշտներից մեկը, քո մանկության հերոսը կամաց-կամաց կոտրվում ու հանձնվում տարիքի ու կյանքի դժվարությունների ու դժբախտությունների առաջ, իսկ դու այդ ընթացքում պարզապես ապրում ես ու վայելում իր ստեղծած երաժշտությունը, և ոչնչով չես կարող օգնել ու աջակցել :( Ցավալի է պատկերացնել այն միայնությունը ու դատարկությունը, որ ունենում են այս աշխարհի աստղերը, որոնք կարծես թե շրջապատված են միլիոնավոր մարդկանցով, բայց իրենց կյանքում իրականում կատարյալ միայնակ են....

Էս մի շաբաթից ավել է մտածում եմ գրեմ թե ոչ։ Կասկածում էի, որ ճիշտ կհասկացվի։ Բայց հետո հասկացա, որ սա իրականությունն է՝ անկախ այն բանից կհասկացվի, թե չէ....

Jarre
17.09.2010, 18:19
Ջրիկ գրառում՝ թեմայի արթնացում :D :D

Happy Birth Day-ը կլիներ այսպիսին, եթե այն ստեղծագործեր Ժառը :D (ինչ լավ ա ինքը չի հեղինակը :)) ) Ում հետաքրքրում է ասեմ, որ երաժշտությունը ստեղծված է Oxygene 6-ի և 7-ի մոտիվներով։ Ասեմ, որ բավական տաղանդավոր ու էլեկտրոնային երաժշտությունց հասկացող դեմք է սա ստեղծողը։ Ենթադրում եմ, որ Ժառի երաժիշտներից մեկն է...


http://www.youtube.com/watch?v=TpkivN3NNpk


Իսկ հիմա փորձեք պատկերացնել, որ Ժառը գրում է երաժշտություն ժամանակին մեզ բոլորիս սիրելի (շատերի համար հիմա էլ սիրելի) ՄԱՐԻՈ կամպյուտերային խաղի համար։ Էտ դեպքում միայն երաժշտության համար խաղին կտային թրիլեր ժանրը :))


http://www.youtube.com/watch?v=3y_aYPU4Ylo

Jarre
26.09.2010, 15:23
Ժան Միշել Ժառը ցանկանում է ներկայացնել համերգ լուսնի վրա

Ինտերնետային տարբեր աղբյուրներ հայտնում են այն մասին, որ Ժան Միշել Ժառը ցանկանում է իր հաջորդ համերգը ներկայացնել լուսնի վրա։

Ըստ այդ տեղեկությունների Ժան Միշել Ժառը այս համերգի համար առաջարկություն է արել Ռիչարդ Բրենսոնին (http://en.wikipedia.org/wiki/Richard_Branson)՝ աշխարհահռչակ Virgin Group-ի հիմնադրին։ Մեզ Վիրջին գրուպը հայտնի է այս լոգոյով։
http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/9e/Virgin.svg

Վիրջին Գրուպին է պատկանում նաև Virgin Galactic (http://www.virgingalactic.com/)-ը, որի շնորհիվ լուսնի վրայի համերգը կարող է դառնալ իրականություն։

Ժան Միշել Ժառը տարբեր լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում նշել է Արթուր Քլարքի հետ իր ընկերության մասին։ Ժառը Քլարքի հետ ծանոթացավ այն ժամանակ, երբ վերջինս Ժառի երաժշտության ներշնչմամբ գրում էր «2010 թվականի տիեզերական ոդիսականը» գիտաֆանտաստիկ վեպը («2001: A Space Odissey»-ի շարունակությունը)։ Այդ հարցազրույցներից մեկում Ժառն ասել է. «Իր մահից առաջ Արթուր Քլարքը ինձ ասաց, իբր մի օր ես կներկայացնեմ համերգ լուսնի վրա։ Ես առարկեցի ասելով՝ «Արթուր, մենք մեծ մարդիկ ենք և երկուսս էլ գիտենք, որ դա անհնար է», ինչին Քլարքը պատասխանեց՝ «Դա անհնար չէ։ Ես հաստատ չեմ տեսնի դա, բայց գուցե դու կարողանաս իրագործել այդ նպատակը»։ Այսօրվա դրությամբ Ռիչարդ Բրենսոնը համաձայն է իր վրա վերցնել իմ և իմ երաժշտական տեխնիկայի լուսին հասցնելու գործը»։

Աղբյուրներ՝ http://www.femalefirst.co.uk/music/musicnews/Jean+Michel+Jarre-85249.html
http://www.contactmusic.com/news.nsf/story/jarre-wants-to-play-on-the-moon_1167816


Հիշեցնեմ, որ սա պաշտոնապես չհաստատված տեղեկություն է։ Բայց ներքոհիշյալ աղբյուրը կարծես թե վստահեի է։
http://www.dailyrecord.co.uk/showbiz/celebrity-interviews/2010/09/24/i-ve-performed-at-amazing-places-and-i-d-love-the-moon-to-be-next-says-synth-king-jean-michel-jarre-86908-22584233/

Ապե Ջան
26.09.2010, 15:27
Wow՜ բրավո Ժան Միշել Ժառ :o
դա հնարավոր է :think

Jarre
26.09.2010, 15:31
Wow՜ բրավո Ժան Միշել Ժառ :o
դա հնարավոր է :think

Հաշվի առնելով աշխարհի այսօրվա գլոբալ խնդիրները՝ սով, համաճարակներ, պատերազմներ, բնական աղետներ, մաքուր ջրի կրիզիս և այլն, ես կարծում եմ, որ այդ գումարները կարելի է ծախսել ավելի մարդասիրական գործերի համար։

Բայց զուտ որպես գաղափար ես հիացած եմ, քանի որ տիեզերքը և Ժառի երաժշտությունը միշտ ներդաշնակ են իրար հետ և բացի այդ Արթուր Քլարքը իմ սիրած գրողներից է և իր մի քանի վեպերում և պատմվածքներում նա գրել է Լուսնի վրայի համերգի մասին, իսկ մի անգամ էլ խոսել է նաև Տիեզերեկան համերգի մասին, որի նկարագրությունը շատ նման է Ժառի համերգային սկզբունքներին։ Այնպես որ ես արդեն մի քանի անգամ փորձել եմ պատկերացնել նման համերգ։ Գայթակղիչ է.... :love :oy

Ապե Ջան
26.09.2010, 15:39
Հաշվի առնելով աշխարհի այսօրվա գլոբալ խնդիրները՝ սով, համաճարակներ, պատերազմներ, բնական աղետներ, մաքուր ջրի կրիզիս և այլն, ես կարծում եմ, որ այդ գումարները կարելի է ծախսել ավելի մարդասիրական գործերի համար։

Բայց զուտ որպես գաղափար ես հիացած եմ, քանի որ տիեզերքը և Ժառի երաժշտությունը միշտ ներդաշնակ են իրար հետ և բացի այդ Արթուր Քլարքը իմ սիրած գրողներից է և իր մի քանի վեպերում և պատմվածքներում նա գրել է Լուսնի վրայի համերգի մասին, իսկ մի անգամ էլ խոսել է նաև Տիեզերեկան համերգի մասին, որի նկարագրությունը շատ նման է Ժառի համերգային սկզբունքներին։ Այնպես որ ես արդեն մի քանի անգամ փորձել եմ պատկերացնել նման համերգ։ Գայթակղիչ է.... :love :oy

Շատ, բայց այդ համերգին պետք է նաև հանդիսատես լինի :ok

Ռուֆուս
27.09.2010, 09:56
Անիմաստ գաղափար ա, ավելի լավ ա էդ գումարները ուրիշ բաների վրա ծախսի :) Կներեք անկեղծությանս համար :)

ՆանՍ
27.09.2010, 10:28
Հաշվի առնելով աշխարհի այսօրվա գլոբալ խնդիրները՝ սով, համաճարակներ, պատերազմներ, բնական աղետներ, մաքուր ջրի կրիզիս և այլն, ես կարծում եմ, որ այդ գումարները կարելի է ծախսել ավելի մարդասիրական գործերի համար։

Բայց զուտ որպես գաղափար ես հիացած եմ, քանի որ տիեզերքը և Ժառի երաժշտությունը միշտ ներդաշնակ են իրար հետ և բացի այդ Արթուր Քլարքը իմ սիրած գրողներից է և իր մի քանի վեպերում և պատմվածքներում նա գրել է Լուսնի վրայի համերգի մասին, իսկ մի անգամ էլ խոսել է նաև Տիեզերեկան համերգի մասին, որի նկարագրությունը շատ նման է Ժառի համերգային սկզբունքներին։ Այնպես որ ես արդեն մի քանի անգամ փորձել եմ պատկերացնել նման համերգ։ Գայթակղիչ է.... :love :oy


Էդ համերգից հետո կարողա դեպի լուսին գնալը դառնա արդեն ջրի ճամփա:D
Ու արդեն օլիգարխները ռեստորանի փոխարեն կգնան Լուսնի վրա հաց կուտեն:D,

Արշակ
27.09.2010, 11:08
Ճիշտն ասած, չեմ պատկերացնում թե ո՞նց պիտի լինի էդ համերգը, ովքե՞ր պիտի լինեն հանդիսատեսները. նրա՞նք էլ պիտի լուսնի վրա լինեն, թե՞ Երկրի վրայից՝ աստղադիտակով :))
Բայց դրա փոխարեն պատկերացնում եմ, որ ահռելի շատ փող է ծախսվելու, ու իմ համեստ կարծիքով, ավելի օգտակար բաների վրա կարելի էր ծախսել։

ՆանՍ
27.09.2010, 13:03
Ճիշտն ասած, չեմ պատկերացնում թե ո՞նց պիտի լինի էդ համերգը, ովքե՞ր պիտի լինեն հանդիսատեսները.

Հնարավոր է, որ այլմոլորակայիններ էլ լինեն:D

matlev
27.09.2010, 13:12
Անձայն համերգ ա լինելու՝ լուսնի վրա օդ չկա: :(

Jarre
06.10.2010, 08:51
Արթուր ջան, անչափ շնորհակալ եմ գրառմանդ համար, շատ ուրախ եմ, որ էդքան լավ ա անցել, դաժե մի պահ (բարի) նախանձով լցվեցի :))



Լավ էլի, ինչ դաժան ա աշխարհը :cry

Շատ ապրես, որ մեր մասին էլ ես ասել, էնքան լավ զգացի, երբ պլակատի վրա իմ մականունն էլ տեսա :oy Իսկ հայ արվեստը երևի թե ոչ ոք քեզանից լավ չէր կարողանա ներկայացնել Ժառին: :)

Էլի նկարներ դիր էլի, մեկ էլ վիդեոներ :)

Ահա ինչ որ հասցրել եմ նկարել «2Օ1Օ» տուրնեի համերգի ժամանակ։


http://www.youtube.com/watch?v=y--jDAtiXDc

Հարդ
23.11.2010, 23:33
Վաղուց էի ուզում երկար - բարակ գրել այս թեմայում, բայց միշտ հավես չկար: Ու չեմ էլ գրի, քանի որ հիմա էլ չկա:
Ասեմ որ, մի քնաի ամիս առաջ էր, ինչ հետաքրքրվեցի ու փնտրեցի, լսեցի Ժառ, ու աչքերս չռված մնացին:
Ինձ համար պարզ դարձավ, որ արդեն երկար տարիներ Ժառի թաքուն երկրպագու եմ եղել: Ինչու թաքո՞ւն: Որովհետև համ սիրել եմ, համ չեմ իմացել որ դրանք Ժառի ստեղծագործություններն են: Միշտ մտածել եմ, թե ոնց կարող եմ գտնել, լսել ու գաղափար չեմ ունեցել, թե ոնց կարելի ա գտնել: Ու ոնց տեսնում եք՝ պատահական գտա:
Հատկապես այսօր էր ինձ համար Ժառյան օր. ամբողջ օրը լսել եմ, երբ տանն եմ եղել:
Շնորհակալություն, Ժառ (ակումբի):

Jarre
24.11.2010, 02:16
Քեզ մերսի լսելու համար ;)

Փաստորեն Ժառնել է հայ :))



Հատկապես այսօր էր ինձ համար Ժառյան օր.:

Jarre
19.12.2010, 11:46
Հեղինակավոր SACEM (http://www.sacem.fr/cms/site/en/lang/en/home/about-sacem/documentation/the-last-one/sacem-grand-prix-2010) կազմակերպությունը Ժան Միշել Ժառին պարգևատրել է 2010 թվականի Գրան Պրի մրցանակով՝ էլեկտրոնային երաժշտության մեջ իր մեծ ներդրման համար։

Պարգևատրման արարողությունը հեռարձակվելու է դեկտեմբերի 27-ին, ժամը 1:00-ին (Հայաստանի ժամանակով) France 4 (http://www.france4.fr/) հեռուստաալիքով։

Իսկ մինչ այդ դիտեք հատված մրցանակաբաշխությունից։

Ուշադրություն դարձրեք, որ Ժառը սկսեց կիրառել 3D պռոեկցիաներ, պատկերացնում եմ, թե ինչ տպավորություններ կունենանք նման համերգի ներկա գտնվելուց :love


http://www.youtube.com/watch?v=oW11amRtaOg

Jarre
31.12.2010, 14:09
Արդյունքների ամփոփում
2010 թ. Ժան Միշել Ժառը Հայաստանում և աշխարհում

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/2010_ultrawide_rvbflat_72dpi.jpg






Ամփոփելով 2010 թվականը թույլ տվեք սկզբից նշել Հայաստանին վերաբերող մի քանի հետաքրքիր տեղեկություններ։


2010 թվականին երկու անգամ փորձ կատարվեց Ժան Միշել Ժառին Հայաստան հրավիրելու համար։ Բանակցությունները վարում էին հայաստանյան շոու բիզնեսի երկու մեծ գործակալություններ։ Սակայն ամենատարբեր պատճառներով համաձայնության գալ ցավոք չհաջողվեց։
2010 թվականի հունիս ամսվա մեր հանդիպման ընթացքում Ժան Միշել Ժառը հույս հայտնեց, որ 2011-ին նրան կհաջողվի գալ։ Վստահ եմ կգնահատեք իր հումորը՝ «Եթե իմ համերգը ստացվի, ուրեմն Հայաստանը պատիվ կունենա դիմավորել ևս մեկ դիակի» :D:D:D Սակայն անմիջապես հետո ավելացրեց, որ դա հումոր է և որ ինքն իրեն չի համարում տարիքով մեծ (բայց դե արի էտքանը հայերին բացատրի :)) )։ Վստահ եմ կհամաձայնվեք, որ համերգների ժամանակ իր ակտիվությունից և իր արտաքին տեսքից չես ասի, որ նա արդեն 63 տարեկան է։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/164873_179236072100481_100000422673882_509572_1697961_n.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9090.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_9009.jpg



Արդեն սկսվել և տարվում են լուրջ աշխատանքներ 2011 թվականին Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումներում Ժան Միշել Ժառին ընդգրկելու համար։
Ուրախ եմ ձեզ հայտնել, որ հունվար և փետրվար ամիսներին ես հրավիրված եմ Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող պետական հանձնաժողով և մեկ այլ կառավարական հանձնաժողով նրանց ներկայացնելու Ժան Միշել Ժառին Հայաստան հրավիրելու հնարավորություննները։ Հույսը լավ բան է, բայց անկեղծ ասած հաջողության հնարավորությունը ես գնահատում եմ ընդամենը 10-15% ոչ ավել :( Հիմա կմտածեք, բա այդ դեպքում ո՞րն է այս բանակցությունների իմաստը։ Պատասխան՝ ես անում եմ իմ ձեռքից եկածը, իմ լավագույնը՝ հույս ունենալով, որ այնուամենայնիվ ինչ որ հրաշքով ջանքերս հաջողությամբ կպսակվեն։ Իսկ եթե չստացվի՝ ոչինչ, գոնե կիմանամ, որ ինչ կարողացել արել եմ ;)


2010 թվականին Ժառի հայկական ակումբը ավարտեց Ժան Միշել Ժառին նվիրված հոդված-հարցազրույցի տեքստի մշակումը։ Մոտ երկու շաբաթ առաջ հայկական ամսագրերից մեկի գլխավոր խմբագրից ստացա հաստատում, որ այդ հոդված-հարցազցրույցը փետրվար ամսին լույս կտեսնի իրենց պարբերականում :)
Մենք սա համարում ենք հաղթանակ, քանի որ անկեղծ ասած հայալեզու քիչց շատից նորմալ համարվող ամսագրերի բոլոր խմբագիրները արեցին հետևյալ պնդումը՝ «Մեզ ավելի ձեռ կտա Թիմոթիի և սպիտակցի Հայկոյի մասին հոդված տպել, քան քո Ժառի»։ Ես դեմ չեմ ո՛չ Թիմոթիին (չնայած չգիտեմ էլ, թե ով է), ո՛չ էլ սպիտակցի Ժառին, ուղղակի տխուր է նման պատասխան ստանալը :(

Ակամայից միտքս եկան Ժառի երաժշտական կարիեռայի առաջին տարիները։ Երբ նա Oxygene-ի ձայանգրությամբ ստուդիայից ստուդիա էր գնում և առաջարկում, որ այդ ալբոմը թողարկեն ստանում էր հետևյալ պատասխանը՝ «Ի՜նչ անկապ երաժշտություն է՝ ոչ խոսք կա, ոչ նորմալ մեղեդի, իսկ անունն էլ գազի անուն՝ ԹԹՎԱԾԻՆ, կներես տղա ջան, բայց մեզ սենց բան չի հետաքրքրում»։ Դե իսկ հետո Oxygene-ը դարձավ լեգենդար ալբոմ ոչ միայն որպես Ժառի ալբոմ, այլ որպես երաժշտական բոլորովին նոր ոճի՝ էլեկտրոնային երաժշտության դասական, լեգենդար և այն ժամանակվա համար՝ նաև լավագույն ալբոմ։
Չէ ճիշտ հասկացեք, ես ինձ չեմ համեմատում Ժառի հետ, կամ իմ հոդվածը իր երաժշտության հետ, քավ լիցի :D Ուղղակի էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ էտ մարդու ճակատին գրված ա, որ իրա հետ կապված ամեն ինչը պիտի դժվարությամբ լինի, թեև առաջին հայացքից պիտի որ իրանք ուրախ լինեն նման էքսքլյուզիվ հոդված տպագրելու համար։



Այսքանը Հայաստանի մասին, իսկ հիմա մի քանի հիմնական տեղեկություններ։

Ընդհանուր 2010 թվականից կարելի է առանձնացնել Ժառի հետ կապված հետևյալ իրադարձությունները և տվյալները։


Երաժշտության պատմության մեջ իր ներդրած մեծ ավանդի և հիանալի կարիեռայի համար արժանացավ MOJO (http://www.mojo4music.com/blog/2010/06/mojo_honours_list_2010_winners.html) (MOJO Lifetime Achievement Award) բրիտանական հեղինակավոր մրցանակի։

http://www.youtube.com/watch?v=7TMiXF0PH3I


էլեկտրոնային երաժշտության մեջ իր մեծ ներդրման համար արժանացավ SACEM (http://www.sacem.fr/cms/site/en/lang/en/home/about-sacem/documentation/the-last-one/sacem-grand-prix-2010) կազմակերպությա Գրան Պրի մրցանակի։

http://www.youtube.com/watch?v=oW11amRtaOg


2010-ին հաստատվեց և սկսեց գործել Jarre Technologies® (http://www.jarre.com/)-ը, որը ձևավորում և արտադրում է AEROSYSTEM անվանումը կրող բարձրակարգ iPhone ձայնային համակարգ։ Համակարգը մեծ պահանջարկ ունի եվրոպայում՝ չնայած իր բավական մեծ կլորիկ գնին՝ €799։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/iphone-dock-tower-ipod-speaker.png


2010 թվականին Ժան Միշել Ժառը ունեցավ բավականին հաջող համաշխարհային շրջագայություն.


18 երկիր

500.000 հանդիսատես

Եվ ավելի քան 70 ֆանտաստիկ ձայնային և լուսա-լազերային տեխնիկայով հագեցած համերգներ


Դե, իսկ իմ անձնական ձեռքբերումն այն էր, որ կնոջս հետ միասին մասնակցեցինք այս 70 համերգներից մեկին և ունեցանք շատ հաճելի հանդիպում Ժան Միշել Ժառի հետ, որի ընթացքում էլ նա ընդունեց ԿԳԴ-ի պատրաստած հայկական հուշանվերները և գովեստի խոսքեր ասաց հայկական արվեստի մասին թուրք արվեստագետների մոտ։ Եվ բոլորս միասին համաձայնվեցինք, որ արվեստը կարող է անել այն, ինչ երբեք չի կարող անել քաղաքականությունը կամ կրոնը՝ միավորել տարբեր ռասաների, մշակույթների և ազգերի պատկանող մարդկանց՝ անգամ թշնամի։

Ես անչափ ուրախ եմ, որ Ժառի երաժշտությունը վարակված և վիրուսավորված չէ ազգայնամոլական, ռասիստական և այլ ապականիչ գաղափարներով, այլ համամարդկային է և շոշափում է համամարդկային խնդիրներ և արժեքներ, ինչն էլ միավորում է իր տարբեր ազգերի երկրպագուներին և սիրահարներին։

Դե ինչ, կհանդիպենք 2011-ին ;)

Լավ մնացեք, սիրելիներ ջաներ :love

Անկեղծ սիրով և հարգանքով՝
Ժան Միշել Ժառի
Հայկական Ակումբ

Jarre
05.05.2011, 22:51
Ուրեմն սենց.

Մայիսի 30-ին Francis Dreyfus (http://www.disquesdreyfus.com/catalogue/accueil.html) լեյբըլը թողարկում է 2 CD-ով Ժան Միշելի լավագույն գործերը և մինչթթվածնային գործերի հավաքածուն՝ Essentials & Rarities (http://www.disquesdreyfus.com/catalogue/362872-essentials-rarities.html) անվամբ ալբոմներով։ Իմ կարծիքով առավել հետաքրքիր են լինելու Rarities սկավառակի ստեղծագործությունները, քանի որ դրանց մեծ մասը երբևէ չեն եղել պաշտոնապես թողարկված լավ որակով։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/362872_IMAGE-PRODUIT.jpg


Երկրորդ՝ Ժան Միշել Ժառը հրավիրվել է կազմակերպելու Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի և Շարլին Ուիթսթոքի ամուսնական արարողությունը։ Այս կապակցությամբ հուլիսի 1-ին նա տալու է վիթխարի համերգ Մոնակոյի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Հերկուլես նավահանգստում (Hercules Port)։ Հրավերը Ժառը ստացել է անձամբ Ալբերտ II-ի և նրա ապագա կնոջ կողմից։ Համերգը լինելու է անվճար։ Տեղեկացնեմ, որ այս տարի Ժառը անցկացնելու է 23 համերգներ, իսկ նրա մենեջմենթը հայտնում է, որ հնարավոր է լինեն նոր համերգներ և նոր հրավերներ։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/FRANCE-MonacoHerculesPort.jpg

Jarre
09.05.2011, 12:47
Մայիսի 30-ին Francis Dreyfus (http://www.disquesdreyfus.com/catalogue/accueil.html) լեյբըլը թողարկում է 2 CD-ով Ժան Միշելի լավագույն գործերը և մինչթթվածնային գործերի հավաքածուն՝ Essentials & Rarities (http://www.disquesdreyfus.com/catalogue/362872-essentials-rarities.html) անվամբ ալբոմներով։ Իմ կարծիքով առավել հետաքրքիր են լինելու Rarities սկավառակի ստեղծագործությունները, քանի որ դրանց մեծ մասը երբևէ չեն եղել պաշտոնապես թողարկված լավ որակով։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/362872_IMAGE-PRODUIT.jpg

Ժառը իր նոր հավաքածոի մասին :)


http://www.youtube.com/watch?v=VjNX36buJiQ&feature=youtu.be

Jarre
07.06.2011, 23:10
«euronews-ը և Ժան Միշել Ժառը»


http://www.youtube.com/watch?v=i7nq9TWWEDs

Սա շատ հետաքրքիր կարճ հաղորդում է Ժան Միշել Ժառի մասին, որը պատրաստել է euronews ալիքը։ Հատուկ ձեզ համար տեղադրում եմ ռուսերեն թարգմանությամբ տարբերակը, որը անվանվում է՝ «Ժան Միշել Ժառ. ընդմիշտ պատանի»։

Նաև ուրախ եմ տեղեկացնել, որ իր պատմության ընթացքում առաջին անգամ euronews ալիքը սկսում է յուրահատուկ համագործակցություն երաժշտի հետ՝ ի դեմս Ժան Միշել Ժառի։ Այս ալիքը ակտիվորեն ներկայացնելու է Ժան Միշելի գործունեությունը և նպաստելու է նրա երաժշտական գործունեության լուսաբանմանը։ Նրանք փորձելու են ներկայացնել Ժառի գալիք ալբոմները և համերգները։

Ընդամենը երեք շաբաթից հուլիսի 1-ին euronews ալիքը ներկայացնելու է Ժան Միշելի Մոնակոյի մեգահամերգը իր No Comment էջում, ինչպես դա արդեն արեց 2005 թ.-ի Գդանսկի Space of Freedom համերգի ժամանակ, որը նվիրված էր Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեհ Վալեսայի հիմնադրած «Սոլիդարնոսչ» շարժման 25 ամյակին։

Ժան Միշել Ժառն այս համագործակցության մասին ասում է. «Իմ շրջագայությունների ընթացքում ես միշտ դիտել եմ euronews ալիքը։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ այս ալիքին և համաձայն եմ նրանց որդեգրած արժեքներին՝ անկանխակալ տեղեկատվություն՝ առանց որևէ խեղաթյուրման, փաստերի վրա հիմնված քննարկումներ և մեր աշխարհի իրական վիճակը նկարագրող տեղեկատվություն։ Այս համագործակցությունն ինձ ընձեռում է աննկարգրելի մեծ հնարավորություն հանրությանը ներկայացնել Եվրոպայի հետ կապված իմ պրոեկտները»։

euronews-ի գործադիր տնօրեն Մայքլ Պիտըրսը (Michael Peters) (http://www.ebu.ch/en/union/news/2005/tcm_6-37670.php) այս առնչությամբ ասում է. «Ժան Միշել Ժառի հետ համագործակցությունը ցույց տվեց մեզ, որ միջազգային նորությունների հեռուստաալիքը կարող է մուտք գործել գործունեության նոր ոլորտ։ Մենք համոզված ենք, որ կարող ենք ունենալ փողշահավետ համագործակցություն՝ միացնելով նորությունների և երաժշտության աշխարհները։ euronews-ը հպարտ է համագործակցել Ժան Միշել Ժառի և իր թիմի հետ իր համաշխարհային ձայնա-վիզուալ ճանապարհորդության մեջ»։

Jarre
24.06.2011, 02:28
Դիտե՛ք Ժան Միշել Ժառի համերգը 2011 թվականի հուլիսի 1-ին

*Հայաստանի ժամանակով հուլիսի 2-ին, ժամը 01:00-ին


http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/hd_less-than-4-weeks_001.jpg

Ինչպես արդեն տեղեկացրել էի վերևի գրառումներում, Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի և Մոնակոյի կառավարության հրավերով Ժան Միշել Ժառը ներկայացնելու է վիթխարի մեգահամերգ նվիրված Ալբերտ II-ի և Շարլին Ուիթսթոքի ամուսնության արարողությանը, որը համարվում է պետական մեծ տոն և նշվում համապատասխան մակարդակով։ Ինեպես և Ժառի բոլոր համերգները այս համերգն ևս ուղեկցվելու է լազերային և վիզուալ ճոխ էֆեկտներով։ Համերգի 200 մետրանոց բեմը կառուցվում է դեռևս անցած շաբաթվանից։

Հայաստանի ժամանակով այս վիթխարի համերգը կարող եք դիտել euronews-ի ուղիղ եթերում հուլիսի 2-ին ժամը 01:00 (ֆրանսիայի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 22:00)

Ինտերնետում համերգը կարող եք դիտել ուղիղ եթերով հետևյալ կայքերում.

http://www.ustream.tv/jeanmicheljarre

http://www.euronews.net/news/streaming-live

Ժան Միշել Ժառի մենեջմենթը և Մոնակոյի կառավարությունը խոստանում են, որ այս համերգը լինելու է վիթխարի թե՛ իր մասշտաբներով և թե՛ որակով։

euronews-ը այս միջոցառումը սկսելու է լուսաբանել հունիսի 29-ից։ Ահա հաղորդումների ծրագիրը, որը հենց նոր ստացա ալիքի ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկից, ով բարի գտնվեց մեր հանդեպ և սիրով աջակցեց։

Չորեքշաբթի, հունիսի 29
Նախատեսված տոնակատարություններ
Հարսանիքի ծրագիր
Վիթխարի բեմի պատրաստման աշխատանքներ
Ժան Միշել Ժառի առաջին սաունդ չեկը No Comment շարքում

Հինգշաբթի, հունիսի 30
Հյուրեր, մենյու, տոնակատարություններ, հարսանեկան հագուստ
Մոնակոյի տնտեսությունը
Մի քանի րոպե հարսանիքից առաջ
Ժան Միշել Ժառի վերջին փորձը և էքսքլյուզիվ հարցազրույց
Ժան Միշել Ժառի վերջին փորձը No Comment շարքում

Ուրբաթ, հուլիսի 1
17h00 CET LIVE : քաղաքացիական ամուսնություն, ուղիղ միացում Թագավորական Սենյակից
17h50 CET LIVE : նորապսակների ողջույնը հավաքված ամբոխին
18h00 CET No Comment Live : ֆուրշեթ Palace Sqare-ում
20h00 CET No Comment Live : ֆուրշեթ Հերկուլես նավահանգստում համերգից անմիջապես առաջ
Ժան Միշել Ժառի էքսքլյուզիվ հարցազրույցը համերգից հաշված րոպեներ առաջ
22h00 CET No Comment Live : Ժան Միշել Ժառի համերգի էքսքլյուզիվ ուղիղ հեռարձակում

Շաբաթ, հուլիսի 2
17h00 CET LIVE : Ամուսնական արարողությունը եկեղեցում
18h30 LIVE : Էքսկուրս Մոնակոյում
21h00 CET No Comment Live : հյուրերի ժամանումը տոնական ճաշկերույթին
22h00 CET No Comment Live : հրավառություն

Կիրակի, հուլիսի 3
Մոնակոյի տոնակատարությունների և Ժան Միշել Ժառի համերգի լավագույն կադրերը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բոլոր նշված հաղորդումները և համերգի ուղիղ եթերը կարող են ցանկացած պահի ընդհատվել հրատապ նորությունները հաղորդելու պատճառով։ Հուսանք, որ համերգի ընթացքում աշխարհում ոչ մի հրատապ բան չի պատահի։ Ի՜նչ էգոիստն եմ, չէ՞ :(

ՀԳ՝ Մեր մեջ ասած euronews-ը հավեսով ռասկրուտկայա անում Ժառին։ Այնպիսի տպավորություն է որ իմ սիրելի մաեստրոյի ստեղծագործական ուղղին կրկին տեղափոխվեց հին և բարի 80-ականներ, երբ նա վայելում էր համաշխարհային համբավ և բոլորը խոսում էին նրա համերգներից։ Անչափ հաճելի է, երբ քո սիրելի երաժիշտը և քեզ համար թանկ մարդը ունենում է նման հաջողություններ :)




http://www.youtube.com/watch?v=8HDWoGwiR-M

հովարս
24.06.2011, 22:00
Էգոիստ չես Ժառ ջան, բարին կամեցող ես, միանում եմ ցակությանդ: :)

Նաև շնորհակալությու մանրակրկիթ տեղեկության համար:hi

Jarre
24.06.2011, 22:26
Էգոիստ չես Ժառ ջան, բարին կամեցող ես, միանում եմ ցակությանդ: :)

Նաև շնորհակալությու մանրակրկիթ տեղեկության համար:hi

Ես էլ քեզ եմ շնորհակալ գրառմանդ և բարի խոսքերի համար, Հովարս ջան։

Իսկ euronews-ը այսօր ավելացրել է ևս երկու նորություն Ժան Միշել Ժառի հետ կապված։ Ահա դրանց հղումները։

http://www.euronews.net/2011/06/24/jean-michel-jarre-takes-to-monaco-stage/

http://www.euronews.net/2011/06/24/the-wedding-plans/

Շատ կարևոր է նշել, որ euronews-ի գործադիր տնօրեն Մայքլ Պիտըրսը նշել է, որ հեռուստաալիքի ողջ պատմության ընթացքում սա առաջին անգամն է, որ նրանք այս աստիճան հետևողականորեն ներկայացնում են որևէ երաժշտի գործունեությունը։ Ժան Միշելի համար սա իսկապես մեծ հաղթանակ է, համաձայն չե՞ք ;) Ժառը լիովին արժանի է նման ուշադրության։

Jarre
27.06.2011, 04:47
Հայկական մամուլնելն է անդրադարձել Մոնակոյի համերգին։ Էնքա՜ն ուրախ եմ :) :oy


Մոնակոյի կայսրի ամուսնության խորհրդանիշը՝ Ժան Միշել Ժառի լուսալազերային հաﬔրգը

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին կայանալու է Մոնակոյի Կայսր Ալբերտ Երկրորդի ամուսնությունը Շարլին Ուիթսթոքի հետ։ Մոնակոյի
կայսրությունը ﬔծ շուքով է նշելու այս պետական նշանակություն ունեցող իրադարձությունը։ Թագավորական այս ամուսնության խորհդանիշ է հանդիսանալու Ժան Միշել Ժառի բացօթյա լուսալազերային վիթխարի հաﬔրգը Մոնակոյի Հերկուլես նավահանգստում։ Հաﬔրգը լինելու է տոնակատարությունների գլխավոր իրադարձությունը, հայտնում է Ժան Միշել Ժառի հայկական ակումբը:

«Ինձ համար ﬔծ պատիվ է ստանալ հրավեր անձամբ Ալբերտ Երկրորդից և նրա ապագա կնոջից։ Անչափ հաճելի է, որ ունեմ հնարավորություն կազմակերպել հաﬔրգ Հերկուլես նավահանգստում»,-ասել է Ժան Միշել Ժառը։

Հաﬔրգն ամբողջությամբ ուղիղ եթերով հեռարձակվելու է Եվրոնյուզ հեռուստաալիքով:

Աղբյուր՝ Tert.am (http://www.tert.am/am/news/2011/06/26/albertsecond/)

Jarre
01.07.2011, 02:04
Կարող եք դիտել Մոնակոյի համերգի նախապատրաստական աշխատանքների վերջին շտրիխները։ Բեմի մեծությունը տպավորիչ է :o


http://www.youtube.com/watch?v=MHFt6q5Bt1w

Jarre
01.07.2011, 20:04
Իսկ այ սա չնայելը հակացուցված է :P

Համերգի փորձերից մի քանի հատված euronews-ի եթերում


http://www.youtube.com/watch?v=kqClkRGgdxw

Համերգի փորձերից մի քանի հատված ParisMatch-ի եթերում

http://www.youtube.com/watch?v=DuFhKbkD3PY

Jarre
01.07.2011, 20:11
Ուղիղ Եթեր «ԴԱՐ» Ակումբում

euronews հեռուստաընկերությունը և Ժան Միշել Ժառի մենեջմենթը սիրով առաջարկել են Ակումբում պաշտոնապես ուղիղ եթերով հեռարձակել համերգը։ Chuk-ին թե՛ հայկական ակումբի անունից և թե՛ անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում համաձայնվելու համար և հեռարձակումը տեխնիկապես հանարվոր դարձնելու համար։

Եվ այսպես, այսօր գիշերը՝ այսինքն հուլիսի 2-ին ժամը 01:00-ին Ժան Միշել Ժառի Մոնակոյի համերգի ուղիղ եթերը Դար Ակումբում՝ այս թեմայում։

Ուղիղ եթերի փլեյերը կհայտնվի համերգից 1 ժամ առաջ՝ ժամը 00:00-ին։

Մնաց ընդամենը 5 ժամ ;)

Jarre
01.07.2011, 23:00
Ուղիղ Եթեր «ԴԱՐ» Ակումբում


http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/298x163.jpg

Մոնակոյի Արքա Ալբերտ Երկրորդի և նրա հարսնացու Շարլին Ուիթսթոքի ամուսնության կապակցությամբ ողջ աշխարհն ակատանտես կլինի աննախադեպ մի իրադարձության՝ ամուսնության տոնակատարությունների գլխավոր խորհրդանիշ հանդիսացող՝ Ժան Միշել Ժառի բացօթյա վիթխարի համերգային ծրագրին։

Հուլիսի 1-ի գիշերը Մոնակոյի ամենայուրահատուկ և տեսարժան վայրերից մեկում՝ Հերկուլես նավահանգստում Ժան Միշել Ժառը կներկայացնի հայ-տեք բացօթյա համերգ։

200 մետրանոց բեմը ողողված է լինելու Ժառի էլեկտրոնային երաժշտությամբ։ Համերգն ուղեկցվելու է ճոխ լուսային էֆեկտներով, HD վիդեո պրոեկցիաներով, հրավառությամբ և լազերային էֆեկտներով, որոնք ամբողջությամբ սինխրոնիզացվելու են Ժան Միշելի երաժշտության հետ։

Համերգի տևողությունն է 2 ժամ։ Այն սկսվելու է 22:00 CTE (կենտրոնական եվրոպայի ժամանակացույց)։ Հայաստանի ժամանակով հուլիսի 2-ին ժամը 01:00։ Համերգը նկարահանվելու է 18 HD տեսախցիկներով և ուղիղ եթերով հեռարձակվելու է euronews հեռուստաալիքով և ինտերնետով։


Ժան Միշել Ժառը, euronews-ը, «ԴԱՐ» Ակումբը և Ժան Միշել Ժառի հայկական ակումբը ձեզ մաղթում են համերգի հեռարձակման բարի և հաճելի դիտում։ Մեկ անգամ ևս շնորհակալություններ Chuk-ին հերթական անգամ օգնության ձեռք մեկնելու և ուղիղ եթերը տեխնիկապես հնարավոր դարձնելու համար :)


Համերգի սկիզբ՝ հուլիսի 1, ժամը 22:00 CET, Երևանի ժամանակով՝ հուլիսի 2, ժամը 01:00

Հեռարձակման սկիզբ 21:00 CET, Երևանի ժամանակով՝ 00:00



Սեղմել պանելի վրայի play կոճակը և ոչ թե էկրանի վրա երևացողը։


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Հեռարձակման համար ընտրված է միջին որակը՝ 480px wide։ Ձեր ինտերնետի արագության և որակի պատճառով հնարավոր է հեռարձակումը լինի անորակ կամ կտրտված։ Նաև հնարավոր է հեռարձակման ժամանակի աննշան փոփոխություններ՝ euronews հեռուստաընկերության կողմից։

einnA
01.07.2011, 23:49
euronews-ն արդեն լուսաբանում է, սկսել է love story-ից :))

Kita
02.07.2011, 01:12
լռիվ պատահական ալիքի վրա ընկա, հիմա նայում ենք մամայի հետ, շատ լավ է ստացվել:)

Jarre
02.07.2011, 02:36
լռիվ պատահական ալիքի վրա ընկա, հիմա նայում ենք մամայի հետ, շատ լավ է ստացվել:)

Իսկապես լավ էր։ Իհարկե իմ ակնկալիքներն ավելին էին, բայց իսկապես լավ էր։ Ժառը վերադարձրեց իր առաջվա փայլը և համբավը։

einnA
02.07.2011, 22:24
Արթ ջան չեմ իմանում դու ինչ էիր ակնկալում, որ մի քիչ ավելին էիր սպասում :)) բայց ես, որ հաղթահարեցի ինձ բթացնող քունս ու մինչև վերջ նայեցի, արդեն ամեն ինչ ասում է :aha

Հրաշալի ու ապշեցնելու չափ ճոխ շոու: Գույները, բեմական ակուստիկան, հնչողությունը, տիրող մի տեսակ մոգական, մարդկանց լրիվ կախարդած մթնոլորտը մինչև վերջ սպասումի մեջ պահեց: Տեղ-տեղ գիշերվա կես պարելու պոռթկումներ ունեցա :))

Թերեմինով մասերն էլ էին հետաքրքիր, բայց ինձ հետաքրքրեց էն մասը, որ ինքը ինչ-որ աներևույթ լարերի վրա էր նվագում: Էտ ինչ էր? :think

Նետ
02.07.2011, 23:29
Է՜հ... փաստորեն Ժառն էլ հարսանիք նվագեց էլի:(;)

einnA
02.07.2011, 23:33
Է՜հ... փաստորեն Ժառն էլ հարսանիք նվագեց էլի:(;)

ես չպատասխանեմ, թող Արթուրն արձագանքի, եթե հարկ կհամարի :))

հ.գ. ափսոս Արթ քո թեման է :))

Նետ
02.07.2011, 23:43
ես չպատասխանեմ, թող Արթուրն արձագանքի, եթե հարկ կհամարի :))

հ.գ. ափսոս Արթ քո թեման է :))Ասածս բացարձակ կատակերգական ժանրում էր։ Ժառին ինքս էլ շատ սիրում եմ։
Դէ իսկ Արթուրը հաստատ ոչ ոքի կուռքերի դասին չի կարգի։:)

Jarre
03.07.2011, 00:16
Է՜հ... փաստորեն Ժառն էլ հարսանիք նվագեց էլի:(;)
:D


Ասածս բացարձակ կատակերգական ժանրում էր։ Ժառին ինքս էլ շատ սիրում եմ։
Դէ իսկ Արթուրը հաստատ ոչ ոքի կուռքերի դասին չի կարգի։:)

Հա, Նետ ջան, իհարկե հասկացել եմ հումորը։ Չնայած անկեղծ ասած ես էլ եմ ամբողջ օրը կնոջս նույն բանն ասում ;)

Իսկ կուռքի պահով լրիվ համաձայն եմ։ Ես իր արվեստն ու երաժշտությունն եմ շատ սիրում։ Նաև իր հետ անձամբ ծանոթանալուց հետո հարգում եմ նաև որպես մարդ։

Իսկ einnA-ն հավանաբար նկատի է ունեցել այն, որ դա ավելի շատ պետական տոնախմբություն էր, քան երկու մարդկանց հարսանիք։ Վերջիվերջո կայսերական երկիր է Մոնակոն և ամուսնանում է իրենց կայսրը։ Էտ ոնց որ էն հին ժամանակները լինի կամ հեքիաթային ինչ որ բան :)



Արթ ջան չեմ իմանում դու ինչ էիր ակնկալում, որ մի քիչ ավելին էիր սպասում :))
Ան ջան, «դասական» Ժառը ժամանակին օգտագործում էր ֆիլհարմոնիկ նվագախմբեր, հսկայական երգչախմբեր։ Մի խոսքով, բացի երաժշտական հաճույքից նաև վիզուալ հաճույք էիր ստանում բեմի վրայի «մասսովկայից»։ Էս ասածիս իդեալական օրինակներն են 1986 թ.-ի Լիոնի, 1988 թ.-ի Լոնդոնի և 1995 թվականի Էյֆելյան աշխատարակի համերգները։ Միայն երաժիշտների ու խոռի շատությունից արդեն ահավոր տպավորվում ես, իսկ երաժշտության որակի մասին էլ չեմ խոսում։

Ուղղակի ակնկալում էի, որ էս անգամ էլ տենց մի բան կանի։

Չնայած :)) (դե ոնց կարամ Ժառին փնովեմ) իր ոճը հենց սա է։ Էլեկրոնային է ուրեմն թող մաքուր էլեկտրոնային ներկայացնի։


բայց ես, որ հաղթահարեցի ինձ բթացնող քունս ու մինչև վերջ նայեցի, արդեն ամեն ինչ ասում է :aha
Ապրե՛ս, Ան ջան։ Ուրախ եմ, որ այդքան հավանել ես և որ արտահայտվեցիր թեմայում, դա ինձ համար շատ կարևոր է ;)


Հրաշալի ու ապշեցնելու չափ ճոխ շոու: Գույները, բեմական ակուստիկան, հնչողությունը, տիրող մի տեսակ մոգական, մարդկանց լրիվ կախարդած մթնոլորտը մինչև վերջ սպասումի մեջ պահեց: Տեղ-տեղ գիշերվա կես պարելու պոռթկումներ ունեցա :))
Նկատեցի՞ր մարդիկ էլ որքան տպավորված էին ու հիացած։ Իսկ եվրոպացի հանդիսատեսը շոուների հարցում բավական պահանջկոտ է։ Իմ ուշադրությունը գրավեց Շարլինի ոգևորվածությունը և հիացմունքը, թե՛ Ժառով և թե՛ շոույով։ Ան, նկատում ե՞ս, ոնց որ էն սերիալ նայող տատիկների զրույց լինի :D


Թերեմինով մասերն էլ էին հետաքրքիր, բայց ինձ հետաքրքրեց էն մասը, որ ինքը ինչ-որ աներևույթ լարերի վրա էր նվագում: Էտ ինչ էր? :think
Ան ջան, աներևույթ լարերը դա լազերային քնարն է (лазерная арфа, laser harp)։ Դա կարծես թե լինի midi keyboard։ Այսինքն կարճ ասած այդ լազերները տանում են ստեղների դերը։ Այդ լազերները հատուկ սարքի միջոցով միացված է սինթեզատորին։ Հպվելով լազերին նույն բանն է ինչ սեղմես սինթեզատորի կնոպկան։ Ինչպես հասկացար դա ավելի շատ բեմի գործիք է։ Այսօր այդ գործիքը տարածում է գտնում, սակայն այն համերգների ժամանակ առաջին անգամ գործածեց Ժան Միշել Ժառը 1981 թվականին Չինաստանի տուրնեի ժամանակ։

Ժառի հետ կապված էնքան հետաքրքիր փաստեր կան։ Ի դեպ, մի քիչ հպարտանամ։ Ես մոտ մեկ տարի առաժ նամակ էի ուղարկել Եվրոնյուզին և հայտնել, որ Ժառը մեր ժամանակակից երաժիշտների մեջ ամենակարկառուն դեմքերից մեկն է՝ իր գաղափարներով, երաժշտությամբ և համերգներով։ Եվ արտահայտել էի կարծիքս, որ ճիշտ կլինի, եթե իր գործունեությունը գոնե ինչ որ չափով լուսաբանեն՝ մանավանդ, որ դրանք հաճախ կապված են լինում բավականին լուրջ իրադարձությունների հետ։ Ու մեկ էլ պատկերացնո՞ւմ եք իմ ապշանքը, երբ կարդացի, որ Եվրոնյուզը հատուկ համագործակցություն է սկսել Ժառի հետ :o Իհարկե իմ ու քո կողմից առնվազն երեխայություն կլինի դա կապել իմ նամակի հետ, բայց զատո լավ զգացի, որ մեկ տարի առաջ նկատեցի այն ինչն այսօր դարձավ իրականություն :P Հիմա էլ որոշել եմ National Georaphics-ին գրեմ, որ Ժառի համերգների կազմակերպման մասին մի հաղորդում պատրաստեն, քանի որ իրենց ունեն նման թեմաների նվիրված հաղորդումներ։

Ան ջան, երկար-բարակ գրելուս համար ներողություն։ Պարզապես հազիվ գտա քեզ որ կամավոր համաձայն ես Ժառի մասին խոսել :D

einnA
03.07.2011, 00:29
Նկատեցի՞ր մարդիկ էլ որքան տպավորված էին ու հիացած։ Իսկ եվրոպացի հանդիսատեսը շոուների հարցում բավական պահանջկոտ է։ Իմ ուշադրությունը գրավեց Շարլինի ոգևորվածությունը և հիացմունքը, թե՛ Ժառով և թե՛ շոույով։ Ան, նկատում ե՞ս, ոնց որ էն սերիալ նայող տատիկների զրույց լինի :D

Արթ, բայց դու արքայազնի շարժումները տեսար ռիթմիկ :))
վայ ես սենց տնավարի զրույցներ շատ եմ սիրում :D


Ան ջան, աներևույթ լարերը դա լազերային քնարն է (лазерная арфа, laser harp)։ Դա կարծես թե լինի midi keyboard։ Այսինքն կարճ ասած այդ լազերները տանում են ստեղների դերը։ Այդ լազերները հատուկ սարքի միջոցով միացված է սինթեզատորին։ Հպվելով լազերին նույն բանն է ինչ սեղմես սինթեզատորի կնոպկան։ Ինչպես հասկացար դա ավելի շատ բեմի գործիք է։ Այսօր այդ գործիքը տարածում է գտնում, սակայն այն համերգների ժամանակ առաջին անգամ գործածեց Ժան Միշել Ժառը 1981 թվականին Չինաստանի տուրնեի ժամանակ։
Ես նման մի բան պատկերացնում էի: Տպավորությունը ազդու էր: Ամեն դեպքում, եթե չաշխատեր տպավորություն գործելու վրա, համաձայնի, որ մենակ զուտ երաժշտությամբ, չէր կարողանա հանդիսատեսին էտ կարգի ոգևորված պահեր:


Ան ջան, երկար-բարակ գրելուս համար ներողություն։ Պարզապես հազիվ գտա քեզ որ կամավոր համաձայն ես Ժառի մասին խոսել :D
ես միշտ ներկա ;) ափսոս խոսք տված դիսկդ հիմա հաստատ ուրիշին է հասել :(

Valentina
03.07.2011, 00:33
Արթ, բայց դու արքայազնի շարժումները տեսար ռիթմիկ :))
վայ ես սենց տնավարի զրույցներ շատ եմ սիրում :D




Ես էլ եմ ուզում էս զրույցին մասնակցեմ :oy
Ուղղակի համերգը չկաողացա լրիվ նայել, մի ժամ բայց նայել եմ: Սպասեցի սպասեցի, իմ սիրած Equinoxe 4 լսեմ, էն էլ վերջը քնեցի: :(

einnA
03.07.2011, 00:44
Ես էլ եմ ուզում էս զրույցին մասնակցեմ :oy
Ուղղակի համերգը չկաողացա լրիվ նայել, մի ժամ բայց նայել եմ: Սպասեցի սպասեցի, իմ սիրած Equinoxe 4 լսեմ, էն էլ վերջը քնեցի: :(

բա դու հասցրեցիր էն այլմոլորակայիների չՌած աչքերը տեսնել? էնքան էլ շուտ-շուտ էին գնում-գալիս :))

Valentina
03.07.2011, 00:48
բա դու հասցրեցիր էն այլմոլորակայիների չՌած աչքերը տեսնել? էնքան էլ շուտ-շուտ էին գնում-գալիս :))

Այլմոլորակայիննե՞ր, չէ՜, չեմ տեսել: Էտ էքսքլյուզիվ հյուրեր են եղե՞լ: :))
Բայց որ օդի մեջ նվագում էր Ժառը այ դա հասցրել եմ նայել:

einnA
03.07.2011, 00:51
Այլմոլորակայիննե՞ր, չէ՜, չեմ տեսել: Էտ էքսքլյուզիվ հյուրեր են եղե՞լ: :))
Բայց որ օդի մեջ նվագում էր Ժառը այ դա հասցրել եմ նայել:

էխ, էխ... կարևոր մասերը բաց ես թողել :)) բա գալիս-գնում էին: Մեր Jarre-ին էլ չտեսար :think

Valentina
03.07.2011, 00:56
էխ, էխ... կարևոր մասերը բաց ես թողել :)) բա գալիս-գնում էին: Մեր Jarre-ին էլ չտեսար :think

Համերգը պետքա որ Յութուբում գտնեմ :think լավ դա վաղը կփնտրեմ:
Ակումբի Ժառի մասինա խոսքը չէ՞ :

Valentina
03.07.2011, 01:03
Ճիշտն ասած ինձ թվաց Ժառը համերգին չի գնացել ու մի քիչ էլ զարմացա, որովհետև նկատել եմ, որ Ժառի ոչ մի համերգ բաց չի թողնում: :))

einnA
03.07.2011, 01:05
մեր Jarre տեսնում ես :))

Jarre
03.07.2011, 01:29
մեր Jarre տեսնում ես :))

Հա, տեսնում եմ einnA ջան :oy Ճիշտն ասած էս Ժառերի մեջ ես էլ արդեն շշկռվեց, թե ով ով ա :D

Valentina ջան, Equinoxe 4-ը շատ լավն էր։ Բա որ վիզուալ էֆեկտները տեսնես :P Ես Յութուբի իմ ալիքում գցում եմ ամբողջ համերգը։ Ուղղակի ինտերնետս ահավոր վատն է դրա համար չեմ հասցրել դեռ։ Բայց Equinoxe 4-ը որպես հատուկ պատվեր հաջորդը կգցեմ։ Հեսա հասցեն կարող ես մտնել ու նայել http://www.youtube.com/user/JARREmenoid?feature=mhee

Valentina
03.07.2011, 10:49
Հա, տեսնում եմ einnA ջան :oy Ճիշտն ասած էս Ժառերի մեջ ես էլ արդեն շշկռվեց, թե ով ով ա :D

Valentina ջան, Equinoxe 4-ը շատ լավն էր։ Բա որ վիզուալ էֆեկտները տեսնես :P Ես Յութուբի իմ ալիքում գցում եմ ամբողջ համերգը։ Ուղղակի ինտերնետս ահավոր վատն է դրա համար չեմ հասցրել դեռ։ Բայց Equinoxe 4-ը որպես հատուկ պատվեր հաջորդը կգցեմ։ Հեսա հասցեն կարող ես մտնել ու նայել http://www.youtube.com/user/JARREmenoid?feature=mhee

Ինձ մի տեսակ թյուրիմացության մեջ գցեցիք է՜ :oy Արթուր ջան դու համերգին ներկա ե՞ս եղել:
Սա նայեցի, շնորհակալություն: Անհամբեր կսպասեմ Equinoxe 4-ին::love

Jarre
03.07.2011, 18:27
Ինձ մի տեսակ թյուրիմացության մեջ գցեցիք է՜ :oy Արթուր ջան դու համերգին ներկա ե՞ս եղել:
Չէ Valentina ջան, ներկա չեմ եղել։ Թյուրիմացության համար էլ սորի :oy


Սա նայեցի, շնորհակալություն: Անհամբեր կսպասեմ Equinoxe 4-ին::love
Equinoxe 4-ը ինտերնետի պատճառով տենց էլ չստացվեց upload անել։ Այսօր ստացվեց։ Ահա այն ;)
ՀԳ՝ Հերթականությամբ գցում եմ, բայց հատուկ քեզ համար սա շուտ գցեցի :)


http://www.youtube.com/watch?v=FqUbBNgokiQ

Jarre
05.07.2011, 19:06
Մոնակոյի համերգում հնչած բոլոր գործերի լավագույն հատվածները ընդամենը 10 րոպե, 59 վայրկյանում :)

Որակով երաժշտություն, հզոր ձայն, ճոխ հրավառություն և լիքը-լիքը լույսեր ու լազերներ։


http://www.youtube.com/watch?v=X1If_ONz9Sc

ՆանՍ
05.07.2011, 19:40
Արթ ջան հրաշք համերգ ա. Ժառի երաժշտությունը անպատմելի ձգողականություն ունի, լրիվ իր մեջ ա կլանում հանդիսատեսին, ու ոնցոր նայելիս սիրտդ տեղից թռնի դուրս...Խոնարհվում եմ ես տենց տաղանդի առջև:good

Jarre
24.07.2011, 01:35
Ժան Միշել Ժառի հայկական ակումբը սիրով ներկայացնում է Ժան Միշել Ժառի հարցազրույցը, որը տպագրվել է հայկական ամսագրերից մեկում (Prime հունիս-հուլիս, 2011 թ.)։

Հոդվածից հատկապես առանձնացնում եմ այս միտքը.

Ցուցահանդեսի պատվավոր հյուրերն էին.... և հայալեզու ամենամեծ ինտերնետային ֆորումի՝ «Դար» ակումբի հիմնադիրներն ու անդամները, ում նշանաբանն է՝ «Պահպանենք հայ գիրն ու գրականությունը»։

Էջ 1
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/01.jpg

Էջ 2
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/02.jpg

Էջ 3
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/03.jpg

Էջ 4
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/04.jpg

Էջ 5
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/05.jpg

Էջ 6
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/06.jpg

հովարս
24.07.2011, 09:03
:handsԻնչ էլ նման եք իրար Ժառ ջան , մենակ թե մ, քիչ բարձրահասակ ես;)

Valentina
24.07.2011, 10:45
Մի քիչ ավելի մեծ հանարավոր չի՞ տեղադրել, տառերը մանր են, դժվարանում եմ կարդալ ամբողջը:

Valentina
24.07.2011, 11:02
Մի քիչ ավելի մեծ հանարավոր չի՞ տեղադրել, տառերը մանր են, դժվարանում եմ կարդալ ամբողջը:

Արևհատիկն արդեն օգնեց :))

E-la Via
04.01.2012, 15:23
Souvenir of China- Ի՜նչ լավն է :love... Արդեն ահագին ժամանակ է սա եմ լսում:


http://www.youtube.com/watch?v=4pEAYliXMOc&feature=related

Smokie
05.01.2012, 23:39
Ժան Միշել Ժառի անունն իհարկե ինձ համար նորություն չէր, լսել էի նրա մասին, բայց երաժշտությունը չէի ուսումնասիրել::)

Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 30-ից, երբ դիտեցի մե՛ր Jarreի կողմից պատրաստված այս տեսահոլովակը...


http://youtu.be/c-CCRV1pieI

...ոչ միայն հիացած էի այլեւ շատ էի ուրախացել, ախր սա ոչ այլ ոք էր քան հենց ինքը՝ Space խմբի ղեկավարը... փաստորեն ես որոշակիորեն ծանոթ էի Ժառի ստեղծագործություններին::)) Շատ եմ սիրում սրանք::roll


http://youtu.be/iS6VYWBOg9Q

http://youtu.be/oGv6EkrX1zk

Այս երկու Oxygene-ներին էլ էի ծանոթ::love


http://youtu.be/Yr7V7tGBnRk

http://youtu.be/FhDVv2-5kCg

Բայց որ ճիշտն ասեմ, Oxygene 12-ը մի ուրիշ տարբերակով էի լսել ու այդ մի կատարումը չեմ գտնում, նույնիսկ ստեղծագործության անումը չգիտեի: Սա կարծես ձեւափոխված տարբերակը լինի:think համենայն դեպս առաջին լսածս ավելի շատ էի սիրում:

Նաեւ մե՛ր Ժառի օգնությամբ գտա տեսահոլովակում հնչող երաժշտությունները::)

Հիմա Ժան Միշել Ժառը ինձ համար շաաաատ հաճելի ու հետաքրքիր բացահայտում է: Անպայման ուսումնասիրելու եմ իր ստեղծագործությունները եւ կարդալու եմ այս թեման::)

Jarre
12.01.2012, 05:59
Smokie, շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Մի քանի մեկնաբանություններ էլ իմ կողմից :)


...ոչ միայն հիացած էի այլեւ շատ էի ուրախացել, ախր սա ոչ այլ ոք էր քան հենց ինքը՝ Space խմբի ղեկավարը..
Space-ի հիմնադիրն է Դիդիե Մարուանին (Didier Marouani)։ Իրանք իրար իրոք նման են, բայց ես մինչև հիմա չեմ հանդիպել որևէ փաստի, որ Ժառը Space խմբի հիմնադրման ու ստեղծագործական գործունեության հետ որևէ կապ է ունեցել։ Մամուլը երբեմն Ժառին ու Դիդիեյին ներկայացնում է որպես թշնամիներ։ Ես կարդացել եմ մի քանի ինետրվյուներ, որտեղ իբր թե Դիդիերը Ժառին անպատվում է։ Սակայն Դիդիեն ժխտում է, որ ինքըն այպիսի բան է ասել։


Բայց որ ճիշտն ասեմ, Oxygene 12-ը մի ուրիշ տարբերակով էի լսել ու այդ մի կատարումը չեմ գտնում, նույնիսկ ստեղծագործության անումը չգիտեի: Սա կարծես ձեւափոխված տարբերակը լինի:think համենայն դեպս առաջին լսածս ավելի շատ էի սիրում:
Ինտերնետս դանդաղ է, այդ պատճառով միայն սկիզբը լսեցի։ Դա հենց ալբոմի օրիգինալ տարբերակն է։ Բայց կան բազմաթիվ ռեմիքսներ։ Գուցե այդ ռեմիքսներից մեկն ես լսել։

Կարծում եմ, որ Ժառի երկրորդ Oxygene ալբոմը (Oxygene 7-13) մեծ նշանակություն ունի էլեկտրոնային երաժշտության պատմության մեջ, քանի որ ես այդ ալբոմը համարում եմ հին սերունդի և գերժամանակակից սինթեզատորների լավագույն համադրում։

Բազմաթիվ հայտնի DJ-ներ այս ալբոմի ստեղծագործությունները ներկայացրեցին որպես ռեմիքս սինգլներ։ Ինձ ամենաշատը դուր են գալիս DJ Sash-ի և Dado-ի մշակումները։


Հիմա Ժան Միշել Ժառը ինձ համար շաաաատ հաճելի ու հետաքրքիր բացահայտում է: Անպայման ուսումնասիրելու եմ իր ստեղծագործությունները եւ կարդալու եմ այս թեման::)
Ժառի գործերում շատ հետաքրքիր կարող է լինել, եթե փորձես բացահայտել ստեղծագործությունների բոլոր շերտերը՝ layer-ները։ Օրինակ Oxygene ալբոմում Ժառը գործածում է մոտ 70 էլեկտրոնային գործիք ու շատ հարուստ է ձայներով։ Ժառի երևի թե բոլոր ստեղծագործությունները բաղկացած են բազմաթիվ շերտերից ու լսելու ընթացքում դրանք հայտնաբերելը, իսկապես շատ հետաքրքիր է։

Իմ ռուս ընկերներից երկուսը այնքան ուշադիր են լսել, որ մի քանի ալբոմներում հայտնաբերել են հստակ բառեր։ Դրանցից երկուսը ռուսրեն բառեր են։

Մի խոսքով, Ժառը իմ համար ոչ թե երաժիշտ է, այլ ձայների գիտնական :)

Jarre
12.01.2012, 06:16
Souvenir of China- Ի՜նչ լավն է :love... Արդեն ահագին ժամանակ է սա եմ լսում:

Way, սա Souvenir of China-ի կատարումն է Դանիայի համերգի ժամանակ։ Այս համերգը նվիրված է քամուն։ Համերգի կազմակերպիչների խոսքերով սա աշխարհի առաջին շոու համերգն է, որի ողջ էներգիան ստացվել է հողմնաղացների ստեղծած էներգիայով։ Ու Ժառը իր բոլոր ստեղծագործությունները այս համերգի ժամանակ ներկայացրեց քամիավարի :) Այստեղ Souvenir of China-ն սկսվում է երկար նախաբանով, որը ժառը նվագում է էլեկտրոնային ֆլեյտայով։ Ես շատ շատ եմ հավանում, գուցե քո դուրն էլ գա։


http://www.youtube.com/watch?v=5v7rVdGKFsk

Smokie
12.01.2012, 12:33
Smokie, շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Մի քանի մեկնաբանություններ էլ իմ կողմից :)


Space-ի հիմնադիրն է Դիդիե Մարուանին (Didier Marouani)։ Իրանք իրար իրոք նման են, բայց ես մինչև հիմա չեմ հանդիպել որևէ փաստի, որ Ժառը Space խմբի հիմնադրման ու ստեղծագործական գործունեության հետ որևէ կապ է ունեցել։ Մամուլը երբեմն Ժառին ու Դիդիեյին ներկայացնում է որպես թշնամիներ։ Ես կարդացել եմ մի քանի ինետրվյուներ, որտեղ իբր թե Դիդիերը Ժառին անպատվում է։ Սակայն Դիդիեն ժխտում է, որ ինքն այպիսի բան է ասել։

Ես նույնպես շնորհակալ եմ:)
Հետաքրքիր ինֆորմացիա էր: Փաստորեն ես Space-ի որոշ ստեղծագործություններ էի լսել ու Jarre-ի Oxygen (7-13) ալբոմը, կարծում էի նույնն է::)



Ինտերնետս դանդաղ է, այդ պատճառով միայն սկիզբը լսեցի։ Դա հենց ալբոմի օրիգինալ տարբերակն է։ Բայց կան բազմաթիվ ռեմիքսներ։ Գուցե այդ ռեմսներից մեկն ես լսել։

Կարծում եմ, որ Ժառի երկրորդ Oxygene ալբոմը (Oxygene 7-13) մեծ նշանակություն ունի էլեկտրոնային երաժշտության պատմության մեջ, քանի որ ես այդ ալբոմը համարում եմ հին սերունդի և գերժամանակակից սինթեզատորների լավագույն համադրում։

Բազմաթիվ հայտնի DJ-ներ այս ալբոմի ստեղծագործությունները ներկայացրեցին որպես ռեմիքս սինգլներ։ Ինձ ամենաշատը դուր են գալիս DJ Sash-ի և Dado-ի մշակումները։

Խոսքը Oxygene 7-ի մասին էր, որը նման է 12-ին::)

http://youtu.be/QP2qNRq8hwA


Ժառի գործերում շատ հետաքրքիր կարող է լինել, եթե փորձես բացահայտել ստեղծագործությունների բոլոր շերտերը՝ layer-ները։ Օրինակ Oxygene ալբոմում Ժառը գործածում է մոտ 70 էլեկտրոնային գործիք ու շատ հարուստ է ձայներով։ Ժառի երևի թե բոլոր ստեղծագործությունները բաղկացած են բազմաթիվ շերտերից ու լսելու ընթացքում դրանք հայտնաբերելը, իսկապես շատ հետաքրքիր է։

Իմ ռուս ընկերներից երկուսը այնքան ուշադիր են լսել, որ մի քանի ալբոմներում հայտնաբերել են հստակ բառեր։ Դրանցից երկուսը ռուսրեն բառեր են։

Մի խոսքով, Ժառը իմ համար ոչ թե երաժիշտ է, այլ ձայների գիտնական :)

Jarre ջան ինձ նրա ստեղծագործությունները հիմա ավելի են պետք քան երբեւէ՝ ուսումնասիրելով նրան, ես կարող եմ ավելի շատ բան հասկանալ ընտրածս մասնագիտությունից, որը դեռ սովորում եմ ու շատ հետաքրքիր է ինձ համար:;)

Jarre
15.01.2012, 17:37
Ֆրանսիական հեղինակավոր Qobuz (http://www.qobuz.com/page/top-2011-telechargement-electro) կայքը ամփոփելով 2011 թվականի տվյալները, հրապարակել է կայքի որոնման համակարգով ամենաշատը փնտրված և գնված ալբոմների ցուցակը։

«Էլեկտրոնային երաժշտություն» կատեգորիայում Ժան Միշել Ժառի ալբոմներից 4-ը գրավել են առաջին, երկրորդ, վեցերորդ և տասներորդ հորիզոնականները։ Ահա դրանք.

1 OXYGENE
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/oxygene.jpg

2 EQUINOXE
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Equinoxe.jpg

6 RARITIES
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Rarities.jpg

10 MAGNETIC FIELDS
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/MagneticFields.jpg


Իսկ եթե խոսենք Ժառի լավագույն ալբոմների մասին (լավագույն ասելով նկատի ունեմ երաժշտագետների և երաժշտական քննադատներից մեծամասնության կարծիքը, ովքեր ներկայացնում են Ժառի լավագույն համարվող ալբոմները։ Իսկ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ալբոմ ունի իր ակնառու յուրահատկությունները, որոնք դրանց դարձնում են ունիկալ։ Ուստի այս կոնկրետ դեպքում ես չեմ ընդունում «լավագույն» գնահատականը և որակավորումը։), ապա այս ցուցակում անպայման պետք է գտնվեին ZOOLOOK-ը, CHRONOLOGIE-ն և GEOMETRY OF LOVE ալբոմները։

Հարդ
31.03.2012, 22:49
Ստեղ կարծես թե ամբողջական կարծիք հայտնող գրառում չունեմ...

Ինձ հիացնում ա էն փաստը, որ Ժառը 1976 թվականին գրեց Օքսիջենը: Ախր Օքսիջենը (հիմնականում նկատի ունեմ առաջին մասը) էնքան բարձր քաղաքակրթության արվեստ ա, որ երևի մենք հիմա էլ չենք հասել էդ կյանքին: Բայց փաստորեն երաժշտությունը մեզանից առաջ ա ընկել :):

Ժառի գլխում ծնված տիեզերական երաժշտությունը մեկ մեկ էնքան թախծոտ ա լինում, որ մտածում ես, թե տիեզերքն ա լացում...
(աներևակայելի, ներդաշնակ, գեղեցիկ գործ ա)

http://www.youtube.com/watch?v=nsJOlITMea0

Իհարկե Ժառը միշտ պահել ա իր բարձր որակը ստեղծագործելուց (բացառությամբ առաջին 2 ալբոմերի) բայց իրա գագաթնակետը ես համարում եմ 1976 ու 1978 թվականները, երբ գրում ա համապատասխանաբար Oxygene և Equinoxe ալբոմները: Բայց բացի դրանք կան Magnetic Fields, Rendez-Vous, Chronologie ու էլի հզոր ալբոմներ, բայց վերը նշվածներն ուրիշ կինոյից են :):

Բայց էսքանի հետ կա մի բան, որն իմ դուրը չի գալիս: Ժառն ունի մի քանի գործեր, որոնք ընդհանրապես չեմ սիրում ու անգամ չեմ էլ ուզում լսել: Երևի պատճառն էն ա, որ դրանք չափազանց «իրենց ժամանակի» գործերն էին ու հիմա նավթալինի հոտը շատ ա գալիս...
Ու հետաքրքիրն էն ա, որ շատ Ժառ սիրողներ եմ տեսնում, ովքեր իր երաժշտությունը սիրում են հենց էդ գործերի համար:

Ի միջի այլոց, Oxygene 7-13 ալբոմը, որ թողարկվեց 1997 - ին շատ շատ ա դուրս գալիս :): Անգամ եթե որպես ալբոմ հասկացողություն համեմատենք «հայր» Օքսիջենի հետ, ապա սա ավելի լավն ա: Ճիշտ ա, ստեղ չկա առաջին մասի չափ հանճարեղ գործ, բայց երբ նայում ես մնացած գործերին, հասկանում ես, որ սա մի քիչ ավելի լավն ա :):

-------------------------

Հետաքրքիրն էն ա, որ ամենափոքր տարիքից եմ Ժառի երկրպագու եղել, առանց իմանալու :))

Jarre
02.04.2012, 01:08
Ստեղ կարծես թե ամբողջական կարծիք հայտնող գրառում չունեմ...
Ինչ որ մի ժամանակ, ինչ որ մեկը ասել ա՝ «լավ է ուշ քան երբեք» :)



Ինձ հիացնում ա էն փաստը, որ Ժառը 1976 թվականին գրեց Օքսիջենը: Ախր Օքսիջենը (հիմնականում նկատի ունեմ առաջին մասը) էնքան բարձր քաղաքակրթության արվեստ ա, որ երևի մենք հիմա էլ չենք հասել էդ կյանքին: Բայց փաստորեն երաժշտությունը մեզանից առաջ ա ընկել :):
Իմ մոտ նույնպես այդպիսի կարծիք է այս ալբոմի վերաբերյալ։ Ի դեպ, հանդիպել եմ մի քանի երաժիշտների, ովքեր Ժառով շատ տպավորված չեն ու էտքան էլ չեն սիրում, ու հետաքրքիրն էն ա, որ հենց իրանք ասում են, որ Ժառի ստեղծագործություններից շատերը ժամանակից շատ առաջ են անցած։ Նրանցից ոմանք անգամ կարծիք են հայտնել, որ Oxygene, Equinoxe և Zoolook ալբոմները ապագա սերունդները դասելու են դասական երաժշտության շարքին։ Ես ոգևորված չեմ ապագայի այս կանխատեսումամբ, այլ ոգևորված եմ նրանով, որ ժամանակակից երաժշտասեր անհատը, ով տարված չէ Ժառով, այդպիսի կարծիք է հայտնում նրա երաժշտության մասին։


Ժառի գլխում ծնված տիեզերական երաժշտությունը մեկ մեկ էնքան թախծոտ ա լինում, որ մտածում ես, թե տիեզերքն ա լացում...
(աներևակայելի, ներդաշնակ, գեղեցիկ գործ ա)

http://www.youtube.com/watch?v=nsJOlITMea0
Հա, Oxygene 2-ը յուրահատուկ գործ ա։ Ես ահավոր շատ սիրում եմ ամենասկիզբը՝ էն գլխավոր թեմային նախապատրաստող հատվածը, մեկ էլ վերջնամասը՝ գլխավոր թեմայից հետոն։


Իհարկե Ժառը միշտ պահել ա իր բարձր որակը ստեղծագործելուց (բացառությամբ առաջին 2 ալբոմերի)
Հարդ ուղղակի ուզում եմ ջոգեմ ինչ ես ուզեցել ասես։ Ի նկատի ես ունեցել, որ Ժառը որակը պահել ա հատկապես առաջին երկու ալբոմներո՞ւմ։


բայց իրա գագաթնակետը ես համարում եմ 1976 ու 1978 թվականները, երբ գրում ա համապատասխանաբար Oxygene և Equinoxe ալբոմները: Բայց բացի դրանք կան Magnetic Fields, Rendez-Vous, Chronologie ու էլի հզոր ալբոմներ, բայց վերը նշվածներն ուրիշ կինոյից են :):
Հարդ, ինձ շատ հետաքրքիր ա, թե դու ինչ կարծիք ունես Zoolook-ի մասին։ Կգրե՞ս։
Ես միշտ կարծել եմ, որ ուրիշ մարդկանց համար Ժառի ամենաակնառու ալբոմներն են՝ Oxygene-ը, Exquinoxe-ը, Zoolook-ը, Chronologie-ն և Geometry Of Love-ը (սա դասական Ժառից շատ տարբերվող, բայց միևնույն ժամանակ ահավոր հաջողված ու յուրօրինակ ալբոմ ա)։


Բայց էսքանի հետ կա մի բան, որն իմ դուրը չի գալիս: Ժառն ունի մի քանի գործեր, որոնք ընդհանրապես չեմ սիրում ու անգամ չեմ էլ ուզում լսել: Երևի պատճառն էն ա, որ դրանք չափազանց «իրենց ժամանակի» գործերն էին ու հիմա նավթալինի հոտը շատ ա գալիս...
Ու հետաքրքիրն էն ա, որ շատ Ժառ սիրողներ եմ տեսնում, ովքեր իր երաժշտությունը սիրում են հենց էդ գործերի համար:
Ես հաստատ Ժառի էտ սիրողների շարքում եմ դասվում :P


Ի միջի այլոց, Oxygene 7-13 ալբոմը, որ թողարկվեց 1997 - ին շատ շատ ա դուրս գալիս :): Անգամ եթե որպես ալբոմ հասկացողություն համեմատենք «հայր» Օքսիջենի հետ, ապա սա ավելի լավն ա: Ճիշտ ա, ստեղ չկա առաջին մասի չափ հանճարեղ գործ, բայց երբ նայում ես մնացած գործերին, հասկանում ես, որ սա մի քիչ ավելի լավն ա :):
Գիտես չէ՞, Ժառի ֆորումներում համարյա 99%-ը կարծում է, որ Oxygene 7-13-ը ավելի թույլ է, քան հայր/մայր Oxygene-ը։
Իսկ Ժառի ալբոմների իմ ընկալումը մի փոքր բարդ է։ Բայց մի խոսքով ասած ես չեմ համեմատում իրա ալբոմները։
Առաջին Թթվածինը Ժառը գրեց 30 տարեկանում, երկրորդը 50։ Իմ սուբեկտիվ ընկալմամբ ես էտ էրկու ալբոմներում շատ հստակ տեսնում եմ երկու տարբեր Ժառերին։ Ու ավելի շատ եմ սիրում :love Երկրորդ Թթվածինը ակնառու ցույց տվեց Ժառի էվոլյուցիան՝ թե՛ որպես անհականության, և թե՛ որպես արվեստագետ։ Էտ ալբոմից ես ամենաշատը սիրում եմ առաջին 15 վայրկյանները։ Հանճարեղ ձևով ա սկսում ալբոմը։

-------------------------


Հետաքրքիրն էն ա, որ ամենափոքր տարիքից եմ Ժառի երկրպագու եղել, առանց իմանալու :))
Կարևորը եղել ես այդ երաժշտության ազդեցության տակ, մնացածը՝ հեղինակ, մեղինակ երրորդական են :)

Jarre
02.04.2012, 01:22
Հարդ, մեկ էլ մոռացա ասեմ։ Բոլորին թվում է, որ Oxygene-ը ստեղծագործելիս Ժառը ոգեշնչված է եղել տիեզերքով։ Երկար տարիներ ես էլ էի այդպես կարծում։ Իսկ Ժառը նագլիավարի լռում էր մինչև 2007 թվականը՝ Oxygene-ի 30 ամյակը։ Էտ ժամանակ միայն նա խոստովանեց, որ ալբոմը նվիրված է Երկիր մոլորակին և մեր շրջակա միջավայրին։

Հարդ
02.04.2012, 20:58
Ինչ որ մի ժամանակ, ինչ որ մեկը ասել ա՝ «լավ է ուշ քան երբեք» :)

Հետո էլի ասողներ են եղել :))


Հա, Oxygene 2-ը յուրահատուկ գործ ա։ Ես ահավոր շատ սիրում եմ ամենասկիզբը՝ էն գլխավոր թեմային նախապատրաստող հատվածը, մեկ էլ վերջնամասը՝ գլխավոր թեմայից հետոն։

Երևի նկատի ունեիր Էքինոքս 2 - ը :)


Հարդ ուղղակի ուզում եմ ջոգեմ ինչ ես ուզեցել ասես։ Ի նկատի ես ունեցել, որ Ժառը որակը պահել ա հատկապես առաջին երկու ալբոմներո՞ւմ։

Ոչ, Օքսիջենից ու Էքինոքսից հետո: Առաջին երկու ալբոմները մի տեսակ ոնց որ էքսպերիմենտալ ու իրանցից արժեք չներկայացնող ալբոմներ լինեն: Բայց ես կարծում եմ, որ դրանցից հետո բխեց Օքսիջենը ու եթե դրանք չլինեին, ինքը պատրաստ չէր լինի Օքսիջեն գրելուն:


Հարդ, ինձ շատ հետաքրքիր ա, թե դու ինչ կարծիք ունես Zoolook-ի մասին։ Կգրե՞ս։
Ես միշտ կարծել եմ, որ ուրիշ մարդկանց համար Ժառի ամենաակնառու ալբոմներն են՝ Oxygene-ը, Exquinoxe-ը, Zoolook-ը, Chronologie-ն և Geometry Of Love-ը (սա դասական Ժառից շատ տարբերվող, բայց միևնույն ժամանակ ահավոր հաջողված ու յուրօրինակ ալբոմ ա)։

Zoolook - ին շատ չեմ անդրադարձել, քանի որ Ժառին բնորոշ խորհրդավորությունը չեմ տեսել: Բայց բավականաչափ լսել եմ ու ասեմ, որ բավական հետաքրքիր ալբոմ ա, հետաքրքիր ռիթմերով: Կարծում եմ գրելուց տիտանական աշխատանք ա տարվել, քանի որ զգացվում ա, որ շատ տարբեր մշակույթներից վերցված էլեմենտներ կան: Երբ ասում էի իմ չսիրած գործերի մասին, ալբոմի Zoolookologie գործը հենց ցայտուն օրինակն ա էդ տիպի գործերի: Կառանձնացնեմ Էթնիքոլորը, որն իսկականից հզոր գործ ա ու կարծում եմ որ մենակ էդ գործի վրա ահռելի աշխատանք կա կատարված:


Գիտես չէ՞, Ժառի ֆորումներում համարյա 99%-ը կարծում է, որ Oxygene 7-13-ը ավելի թույլ է, քան հայր/մայր Oxygene-ը։
Իսկ Ժառի ալբոմների իմ ընկալումը մի փոքր բարդ է։ Բայց մի խոսքով ասած ես չեմ համեմատում իրա ալբոմները։
Առաջին Թթվածինը Ժառը գրեց 30 տարեկանում, երկրորդը 50։ Իմ սուբեկտիվ ընկալմամբ ես էտ էրկու ալբոմներում շատ հստակ տեսնում եմ երկու տարբեր Ժառերին։ Ու ավելի շատ եմ սիրում :love Երկրորդ Թթվածինը ակնառու ցույց տվեց Ժառի էվոլյուցիան՝ թե՛ որպես անհականության, և թե՛ որպես արվեստագետ։ Էտ ալբոմից ես ամենաշատը սիրում եմ առաջին 15 վայրկյանները։ Հանճարեղ ձևով ա սկսում ալբոմը։

Երեսո՞ւն: Իմ հաշվարկներով 28: Ու ընդհանրապես, զարմանում եմ: Փաստորեն լուրջ գործեր սկսել ա գրել 28 տարեկանից նոր, իսկ մինչ էդ ինչո՞վ ա զբաղվել, ինձ շատ հետաքրքիր ա:


Կարևորը եղել ես այդ երաժշտության ազդեցության տակ, մնացածը՝ հեղինակ, մեղինակ երրորդական են :)

Չես պատկերացնի :)) Էդքան էլ շուտ չէ, բայց մի 6 տարի առաջ ԱԼՄ - ով «Զարմանադարան» կոչվող հաղորդում կար, միշտ պարտաճանաչ նայում էի, որ գոնե մի հատված Օքսիջենից լսեմ :):

Իսկ Էքինոքս 5 - ը վաբշե փոքր տարիքից եմ սիրել :)) Դե 3 տարեկանից քոլեջում եմ սովորել, մի օր էկել էին ինձ նկարել էին, հետո ցույց տալուց էդ գործի տակ էին ցույց տվել մենք էլ ձայնագրել էինք էդ վիդեոմագնիտաֆոնով :)) Մինչև էսօր կա :)) Բայց դե մինչև Ժառ լսելս ինչ իմանայի, որ իրա գործն ա:

Jarre
15.08.2012, 22:52
Սանկտ Պետերբուրգում բնակվող հայազգի մի տղա հանպատրաստից նվագում է ամբողջ OXYGENE ալբոմը դաշնամուրի վրա։ Իմ ընկալմամբ շատ հետաքրքիր ա ստացվել։

ՀԳ՝ արա, ոնց եմ ուրախանում, որ հայերը սենց բաներ են անում :oy

ՀՀԳ՝ OXYGENE ալբոմը Ժառի թվով 3-րդ ալբոմն է (չհաշված AOR օպերան և ֆրանսիական շանսոնեների հետ թողարկած ալբոմները)։ Ալբոմը թողարկվեց 1976 թվականին և երաժշտական քննադատները կարծում են, որ հենց այս ալբոմը նրան բերեց համաշխարհային ճանաչում։ Ինձ համար OXYGENE-ը էլեկտրոնային երաժշտության լավագույն նմուշներից մեկն է։

OXYGNE 1-3

http://youtu.be/I1tE5jp1f84

OXYGENE 4-6

http://youtu.be/YfKHnQMPjbY

Jarre
03.09.2012, 15:59
Սա էլ ամբողջությամբ EQUINOXE ալբոմը Միքայլ Թովմասյանի կատարմամբ։ Անցյալ գրառմանս մեջ գրել էի, որ Միքայելը ապրում է Ռուսաստանում։ Ես ճշտեցի, նա ապրում է Երևանում։ Պարզապես վիդեոները տեղադրում է նրա բարեկամը Ռուսաստանից։ Լավ առիթ է Հայաստան այցելելու համար :)

Equinoxe-ը Ժառը թողարկել է 1978 թվականին։ Երաժշտական քննադատները, մեկնաբանները, ինչպես նաև որոշ երաժշտական կայքեր այս ալբոմը դասում են էլեկտրոնային երաժշտության երբևէ թողարկված լավագույն և ամենաշատը լվսած ալբոմների շարքին։

Հաճելի ունկնդրում :)

EQUINOXE 1-3

http://www.youtube.com/watch?v=EQ0TbJihHEA&feature=share&list=PLB3312799B33BDB48

EQUINOXE 4

http://www.youtube.com/watch?v=mYMKef2aIL0&feature=share&list=PLB3312799B33BDB48

EQUINOXE 5-8

http://www.youtube.com/watch?v=iZz2l-Xmhrg&feature=share&list=PLB3312799B33BDB48

Smokie
06.09.2012, 10:30
Շա՜տ հետաքրքիրէ Ժառ ջան::) Ես է՛լ շատ ուրախացա, հերթական հայ տաղանդի բացահայտումով, բայց ցավոք սրտի դեռ չեմ կարող դիտել տեսահոլովոկները:
Jarre-ի Exuinoxe ալբոմը մի այլ կարգի դուրս եկել է:love

Jarre
28.05.2013, 21:11
Հա, հասկանում եմ, որ ոչ մի արտառոց բան չկա։ Որ մարդուն հրավիրել են գնում ա։ Բայց մեջս ընենց նախանձ ա, չեք պատկերացնի :(

Լրիվ էն ով տ**** ով սանատորիա գնա վիճակն ա։ Էսքան տարի էտքան նամակներ գրելուց, անձնական հանդիպումներ ունենալուց հետո, էսօր տեղեկություն եմ ստանում Ժառի մենեջմենթից, որ ինքը Ադրբեջանի առաջին տիկնոջ պաշտոնական հրավերով հնարավոր ա մեկնի այդ երկիր։ Ինչ որ ցուցահանդեսի պիտի մասնակցի, հետո մաստեր կլաս անցկացնի կոնսերվատորիայում։ Հըլը հաստատված չի, բայց փաստը էն ա, որ նման բարձր մակարդակով հրավեր ա ստացել։

Իսկ էտ իմ երազանքն էր, որ դաժը եթե համերգ չէ, գոնե հյուր գա Հայաստան, մաստեր կլաս անցկացնի։ Ու էնքան մարդկանց հետ եմ հանդիպել էտ հարցը լուծելու համար (պաշտոնյա, գործարար, շոու բիզնեսի ներկայացուցիչներ)։ Բայց ոչ մեկը չուզեց էտ մի քանի հազար դոլարը ծախսել նման անհեռանկարային ու «անշահավետ» պրոեկտի վրա....

Ամեն դեպքում, հույս ունեմ, որ մի օր ինքը կգա Հայաստան :)

Jarre
24.08.2013, 03:20
Շնորհավոր 65 ամյակդ, Ժան Միշել :drinks


http://youtu.be/TpkivN3NNpk

Jarre
25.12.2013, 04:51
Գազպրոմ կոչեցյալը :[ Սոչիի օլիմպիական խաղերին նվիրված նոր համերգային սրահ ա բացել։ Կոչվում ա Գալակտիկա։ Բացումը Ժառն ա արել։
Բայց սիրտս էնքան ա խառնում..... Գազպրոմ, նացիստական ռուսաստան ու կողքը Ժառ..... Տխուր ա.... Բարոյականության տեսանկյունից։ Հանուն արդարության ասի գրեմ, որ իմանաք, որ իրանից վախտ ա լինում զզվում եմ :D

Իմ պատկերացրած Ժառը պիտի բոյկոտ էր Ռուսաստանի պես ապուշ երկրին ու հանրորեն հրաժարվեր, ոչ թե գնար Գազպրոմի կորպորատիվին նվաԳեր :(


http://youtu.be/8MP-j-yWAv0

Smokie
24.06.2014, 21:52
Jean Michel Jarre և գիթարիստ Patrick Rondat. Vivaldi-ի «Օգոստոս»:

Երկու համերգ::)


http://youtu.be/sDd2Ong5l0U


http://youtu.be/eYsXGo7eRxU

Jarre
21.07.2015, 05:09
Ես սահմանեցի ռեկորդ :)
Երկու տարվա ընթացքում էս թեմայում ոչինչ չեմ գրել :) Գիտեմ, որ դրա համար շատ շնորհակալ եք )))

Բայց ուզում եմ կիսվել մի քանի նորություններով։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆ 1
2013-ին Ժան Միշելը ընտրվեց CISAC (http://www.cisac.org/Who-We-Are/Media/President-Bios) հեղինակավոր ֆեդերացիայի նախագահ։ CISAC-ի՝ Confederation of Societies of Authors and Composers, պաշտպանում է ավելի քան երեք միլիոն ստեղծագործողների հեղինակային իրավունքները։



ՆՈՐՈՒԹՅՈՒՆ 2
2014-ի հոկտեմբերի 22-ին Ժառը արժանացավ երաժշտական աշխարհում հայտնի Q Award մրցանակին՝ ձայնային նորարարություն նոմինացիայում։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/JarreQ_zps5qaj1u9g.jpg (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/JarreQ_zps5qaj1u9g.jpg.html)



ՆՈՐՈՒԹՅՈՒՆ 3
2015-ի սկզբին Ժառը ոգևորեց իր երկպագուներին նոր ալբոմի մասին լուրեր տարածելով։ Արդեն պարզ է, որ նոր ալբոմը հրատարակվելու է 2015-ի հոկտեմբերին։ Այն կոչվում E-Project։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screen%20Shot%202015-07-20%20at%2020.53.08_zpsry9hwqin.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/Screen%20Shot%202015-07-20%20at%2020.53.08_zpsry9hwqin.png.html)


https://www.youtube.com/watch?v=cBAzT-7eIkE&feature=youtu.be


Այս ալբոմում յուրաքանչյուր ստեղծագործություն Ժառը ներկայացնելու է էլեկտրոնային աշխարհում հայտնի երաժիշտներից մեկի հետ։ Առայժմ հայտնի են հետևյալ երաժիշտների անունները.

Armin van Buuren

https://www.youtube.com/watch?v=ZWiVCRjIrBI&feature=youtu.be


M83 Օբվիլիոնի երաժշտությունը իրանք են գրել

https://www.youtube.com/watch?v=NF7OoJZPLJc&feature=youtu.be


Massive Attack

https://www.youtube.com/watch?v=5qjgeT-OA4M&feature=youtu.be


Tangerine Dream Էդգար Ֆրոզեի մահից առաջ են ձայնագրել

https://www.youtube.com/watch?v=N93ju_saY7o&feature=youtu.be


Conquistador

https://www.youtube.com/watch?v=jPj7tZ0J4_Q&feature=youtu.be


Vince Clarke Depeche Mode, Yazoo, The Assembly և Erasure խմբերում ա եղել

https://www.youtube.com/watch?v=NHWx2PNyKh0

MobyNews Թվիթերյան աքքաունթը հրապարկել է հետևյալ պոստը, որից դատելով կարելի է եզրակացնել, որ Մոբին էլ է ձայնագրվելու Ժառի այս ալբոմում։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screen%20Shot%202015-07-20%20at%2020.51.56_zpsjgsjurqz.png (http://s919.photobucket.com/user/JARREmenoid/media/Screen%20Shot%202015-07-20%20at%2020.51.56_zpsjgsjurqz.png.html)


Մի հատ էլ լոպազանամ նոր գնամ։ Ժառի մենեջմենթից կապնվել են ու ասում են, որ լինելու է այս ալբոմի 1000 օրինակ, որը վաճառվելու է մոտ 300 դոլարով (էս նորությունը արդեն ինտերնետում էլ կա)։ Տուփի մեջ բացի դիսկերից լիքը զրթուզիբիլ ա լինելու։ Մի խոսքով Ժառի կողմից մի հատ էդ դելյուքս բոքսից նվեր ունեմ ստանալու։ Հոկտեմբերին ստանալու եմ, եթե իհարկե մինչ այդ գլոբալ կատաստրոֆա չպատահի ))

erexa
13.04.2019, 02:40
Ցավոք սրտի, երաժշտությունն էլ է լինում մանիպուլատիվ ու ըստ իս՝ Ժառի երաժշտությունը մանիպուլատիվ երաժշտություն է: :( Իբր թե տիեզերքի հետ ինչ-որ կապեր կան բան, բայց դա ընդամենը Ժառի երևակայությունն է: :D

Jarre
13.04.2019, 05:14
Ցավոք սրտի, երաժշտությունն էլ է լինում մանիպուլատիվ ու ըստ իս՝ Ժառի երաժշտությունը մանիպուլատիվ երաժշտություն է: :( Իբր թե տիեզերքի հետ ինչ-որ կապեր կան բան, բայց դա ընդամենը Ժառի երևակայությունն է: :D

Ժառինը ավելի շատ ձայնային փորձեր են, քան երաժշտություն։ Ես փոքրուց լսում եմ ու մինչև այսօր իր «երաժշտությունը» չեմ կարողանում համարել երաժշտություն, ինչպես Լինչի ստեղծագործությունները՝ ֆիլմ։
Իսկ տիզերք-միզերքը սուբյեկտիվ ընկալման հարց է (նայիր ավատարիս տակ գրված հասցես)։
Իսկ Ժառը ինքը բողոքում է, որ շատերը կարծում են, թե իր առաջին ալբոմը՝ Oxygen-ը տիզերքի մասին է. «With the Oxygene I wanted to draw attention to the poisoned state of planet earth»։

Jarre
14.05.2020, 16:18
https://armeniasputnik.am/columnists/20200514/23041099/mardkutyan-hamar-arjeq-stexcoxnery-kgan-hayastan-israyelyani-paratony.html?mobile_return=yes&_ga=2.166761854.1311217860.1589458231-644668368.1589458231"

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2021 թվականին Ժառը կայցելի Հայաստան Starmus 2021-ի շրջանակներում:

«Գարիկ Իսրայելյանն ուսումնասիրեց աստղերի՝ մթնոլորտում առկա ակուստիկ ալիքներն ու բացահայտեց՝ հնչում են բոլոր աստղերը՝ ամեն մեկը յուրահատուկ ձևով:

Իսրայելյանն ինչ-որ կերպ աստղային ձայները կարողացավ մարդու ականջի համար հասանելի դարձնել, աստղային երաժշտական շտեմարան ստեղծել: Աշխարհահռչակ երաժիշտ Ժան Միշել Ժարն այդ մեղեդիները հետաքրքիր ձևով ներդրեց երաժշտական ստեղծագործության մեջ, որն առաջին անգամ կհնչի հենց Հայաստանում»:

Փառատոնին աշխարհահռչակ գիտնականների հետ մեկտեղ Հայաստան կայցելեն նաև Իլոն Մասկը, Պիտեր Գէբրիյելը և Հանս Զիմերը:

Հուսով եմ կստացվի!

Jarre
25.09.2020, 04:49
Տրանսի լեգենդներ Armin van Buuren-ը և Above & Beyond-ը իրենց մանկության լեգենդ Ժան Միշել Ժառին նվիրում են իրենց ռեմիքսները՝ Ժառի 2015-ի հսկայածավալ Electronica Project-ի երկու track-երի իրենց տարբերակները։


https://youtu.be/I4MqlVKgdkc


https://youtu.be/A8XBogvBCe0