Դիտել ողջ տարբերակը : Վաճառակետերում կտրոններ պահանջու՞մ եք
ինչքան գիտեմ taxservice.am-նա
դա հարկային ծառայության սայթնա, երևի մի հատ ել կտրոնների համար են բացել
:danceէսօրվանից ուզելու եմ, համ էլ պապաս ա շատ բերելու :D
:thinkոնց որ մի 50հատ ունեմ
դա հարկային ծառայության սայթնա, երևի մի հատ ել կտրոնների համար են բացել
Իդեպ մինչև հիմա ոչ մի բան չեն գրել խաղարկության արդյունքների վերաբերյալ, հաա կարծեմ ուրբաթ է, բայց ինչ նշանակություն ունի, կարաին միանգամից թիվը գոնե գրեին, էլ ինչ կայք ,եթե չես կարում ժամանակին բան իմանաս :think
Արևհատիկ
09.05.2009, 02:15
Չեմ պահանջում,բայց որ տալիս են վերցնեւմ եմ:Բայց ճիշտն ասած լրիվ մոռացել էի դրա մասին:Թվերը կարդացի,հիշեցի:Հենա վեր կենամ նայեմ
Չէ, դա հարկայաին ծառայությոն/կառավարության հետ կապ չունեցող կայք է՝
Registrar - NETSYS
e-tax.am
Vahe Khachikyan
13/1 H. Kochar
Yerevan 0012
AM
Administrative contact
Vahe Khachikyan
Yellow Raven
04.07.2009, 11:19
Երեկ խաղարկություն եղե՞լա:think
Եթե ինչ-որ մեկդ գիտեք թվերը գրեք էլի, ոչ մի տեղ տեղեկություն չկա համենայն դեպս:(
Երեկ խաղարկություն եղե՞լա:think
Եթե ինչ-որ մեկդ գիտեք թվերը գրեք էլի, ոչ մի տեղ տեղեկություն չկա համենայն դեպս:(
Վահիկ ջան, նոր խաղարկությունը դեռ չի կայացել:
ՀԴՄ կտրոններով «Շահող կտրոն» վիճականահանթյան մասին տեղեկություններ կարող ես ստանալ հարկային ծառայության կայքից www.taxservice.am ;)
Yellow Raven
04.07.2009, 21:13
Վահիկ ջան, նոր խաղարկությունը դեռ չի կայացել:
ՀԴՄ կտրոններով «Շահող կտրոն» վիճականահանթյան մասին տեղեկություններ կարող ես ստանալ հարկային ծառայության կայքից www.taxservice.am ;)
Պաշտոնական սայթում անցած ամսվա ինֆորմացիան սկի չդրեցին տենց էլ, վերջինը մայիսնա:(
Բայց պետքա որ լիներ, առաջին աշխատանքային ուրբաթը երեկ էր:think
Պաշտոնական սայթում անցած ամսվա ինֆորմացիան սկի չդրեցին տենց էլ, վերջինը մայիսնա:(
Բայց պետքա որ լիներ, առաջին աշխատանքային ուրբաթը երեկ էր:think
Վահիկ ջան, բնականաբար վերջինը մայիսն ա: Հունիսի խաղարկությունը նոր պիտի կայանա ;) Ինչքան գիտեմ, յուրաքանչյուր ամսվա կտրոնները խաղարկվում են հաջորդ ամսվա 6-րդ (կամ 5-րդ) աշխատանքային օրը :)
Second Chance
05.07.2009, 14:34
Ես անցած 3 ամսվա ընթացքում մոտ 300000 դրամի կտրոն եմ հավաքել: Բայց այդ կայքի ցուցակում 300 չկա 100, 200, 400 ա : Հիմա դա ո՞նց պետք է ներկայացնեմ, երևի 100ն առանձին 200ն առանձի՞ն , բայց այդ դեպքում էլ թվաքանակները չեն համապատասխանի:8:
Yeghoyan
27.08.2009, 21:40
Վաճառակետին ինչի՞ եմ աղքատացնում, եթե նա չխփված չեկի հարկվող գումարի մի մասը հարկայինի ջեբն էր դնում: Իսկ հիմա, եթե գնորդները պահանջեն չեկերը, նրա կախվածությունը հարկայինից կվերանա և այդ նույն գումարը, որը հարկայինին էր "մուծվում", կգնա բյուջե:
եթե անգամ գնորդները պահանջեն չեկը՝ հարկայինից կախվածությունը չի վերանա, նման ձևով ավելի է այդ կախվածությունը խորանում, ավելի շատ են հիմա փորձում լեզու գտնել հարկայինի հետ, հետևաբար ստվերն է ավելանում շուկայում:
Բյուջեի մասին մտածող կառավարությունը պետք է մտածի ծախսերը կրճատելու և ոչ թե մի կերպ առևտրով յոլա գնացող ժողովրդին էլ ավելի ծանր վիճակի մեջ դնելու մասին:
Rammstein
19.09.2009, 19:42
Էսօր լիցքավորման քարտ եմ առնում, ասեցի «չեկը տուր», ասում ա «քարտին չեկ չենք տալիս»։ Ասում եմ «տենց բան չկա, ո՞նց չեք տալիս», ասում ա «օգուտ չի լինում»։ :o
Իհարկե վերջում ասեցի, որ էդ ինձ չի հետաքրքրում, հանեց տվեց, բայց մեկ ա ապշում եմ սրանց վերաբերմունքի վրա, գնորդին ե՞ն փորձում հիմարացնել, թե՞ իրենք են այդպիսին։
Էս Հայաստանում բոլորը ընկած են գերշահույթների հետեւից։ Եթե գերշահույթ չկա, նշանակում ա օգուտ չկա։
ԲՈՆՈՒՍՆԵՐՍ Ո՞ՒՄ ՆՎԻՐԵՄ
Նախօրեին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ՀԴՄ կտրոնների դիմաց քաղաքացիներին այլեւս բոնուսներ չվճարել: Առաջարկությունը, բնականաբար, ընդունվել է:
«ՉԻ» - Էլի լավ պրծանք: Կարող էր, չէ՞, կառավարությունը որոշել եւ առգրավել մինչեւ հիմա քաղաքացիներին տրված բոնուսները: Կամ, ասենք, դատի տալ մեծ գումարների կտրոններ ներկայացրած քաղաքացիներին (որտեղի՞ց նրանց այդքան փող): Բայց Տիգրան Սարգսյանն այդ օրը բարի է եղել. պարզապես որոշել է այլեւս բոնուսներ չտալ եւ վերջ: Այնպես որ, «շահում եք դուք, շահում է պետությունը» կարգախոսն այլեւս արդիական չէ: Ավելի ճիշտ, կարգախոսը կիսով չափ կրճատվել է. «շահում եք դուք» բառերը դուրս են մղվել, եւ մնացել է միայն «շահում է պետությունը» մասը:
Եվ պատկերացրեք` նույնիսկ գովազդային նոր տեսահոլովակներ նկարահանելու կարիք չի լինի: Պարզապես Հրանտ Թոխատյանի հուզիչ ելույթից «շահում եք դուք» բառերը կմոնտաժեն եւ վերջ: Կամ էլ` ընդհանրապես եթերից կհանեն այդ հոլովակը: Իսկ դա, համաձայնվեք, արդեն իսկ դրական արդյունք է:
Rammstein
13.10.2009, 01:21

Ժողովուր, առաջարկում եմ` էլ ոչ ոք կտրոն չվերցնի: Կոնկրետ ինձ սրանից հետո եթե կտրոն ուզեն տալ, չեմ թողելու տպեն: Ոնց որ սովորացրեցին ժողովրդին կտրոն ուզել, թող տենց էլ հետ սովորի ժողովուրդը ու չուզի, տենանք ի՞նչ են անում էդ վարչապետները:
Ոնց չեմ վերցրել, տենց էլ շարունակում եմ չվերցնել: Ծանոթ խանութներում արդեն գիտեն, որ չեմ վերցնելու, չեն էլ տպում: Էդ պահը նենց ա դուրս գալիս, որ ինչ որ բան գնում եմ ու կտրոն չեն տալիս. նենց տպավորություն ա, ոնց որ վարչապետին մի վնաս տամ, ասենք՝ չհաջողված թրաշից մի մազ պակասի:))
Enigmatic
13.10.2009, 01:34
Մենակ էս վերջին եռամսյակում հավեսի ընգանք ու սկսեցինք ուզել ընտանիքով, էնքան մեծ գումարներով կտրոններ հավաքեցիիինք:o էն էլ մեր բախտից էր:( չեղյալ հայտարարեցին:sad
Ungrateful
13.10.2009, 01:48
Իսկ ես` ընթանրապես տեղյակ չեմ թե ո՞նց են խաղարկում, ո՞նց են շահում… լուրջ!! :unsure
Երբեք չեմ պահանջել, երբեք չեմ վերցրել… Չէ, 1 կամ 2 անգամ վերցրել եմ / այսինքն դրեցին տոպրակիս մեջ/ տենց էլ տոպրակի հետ կորան գնացին այդ կտրոնները: :(
Հետ եմ մնացել :(
Yellow Raven
13.10.2009, 14:58
Ժող, չի խաղարկվելու բոնուս մենակ էս տարվա վերջին եռամսյակում:)
Այսինքն, հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսների կտրոններով հենց հիմա էլ կարող եք տեսականորեն գնալ ու ստանալ բոնուսը:)
Բայց մենակ տեսականորեն, որովհետև Հարկայինում իրար կոկորդ են կրծում, հերթը եսիմ ուր էր հասել, նոր եմ գալիս ընդեղից:[
Իսկ 4-րդ եռամսյակում բոնուս չտրամդրելու պատճառ են նշում են, որ մեր Կառավարության անդամները էնքանը չեն ֆայմել, որ հաստատուն հարկ վճարող ընկերությունները ինչքան կտրոն ուզեն կխփեն:8:[
Հ.Գ. Վիճակահանությունը նախկինի պես շարունակվելուա:)

Վայ քու արա..:D Եթե նույնիսկ տենց լիներ, որ ֆայմած չլինեին, պետքա գոնե ուրիշ բան մտածեին, ասեին, որ խայտառակ չլինեին, ո՞ց թե՝ չեն ֆայմել:o:D Տենց էլ ասում ե՞ն:o Գոնե ամաչելով ե՞ն ասում, թե՞ իրանցից գոհ:8
Yellow Raven
13.10.2009, 15:15

Ասում են, որ «որոշ ընկերություններ ուզում են պետության հաշվին փող աշխատեն, դրա համար մեզ ժամանակ է հարկավոր, որ քննարկենք առաջացած դրությունը ու հետագայի համար պլան մշակենք»… Էս կարգի մի բան:D
Յեքա Կառավարությունով բան եք որոշում ու ոչ մեկի մտքով չի էլ անցնում էդ պարզ փաստը:8
Ոնց հասկացա, հիմա մտածում են նենց անեն, որ հաստատուն հարկ վճարող ընկերությունների կտրոնները մյուս տարվանից ուրիշ տեսք ունենա ու դրանք բոնուսների խաղարկությանը չմասնակցեն:)
Հ.Գ. Հա մեկ էլ ջոգել են, որ Հարկայիններում հերթը շատա լինում ու մյուս տարվանից երևի բանկերում կազմակերպեն էդ սաղ քաշքուկը; Լավա, էդի հասկացան:D
Yeghoyan
13.10.2009, 15:24
Ոնց հասկացա, հիմա մտածում են նենց անեն, որ հաստատուն հարկ վճարող ընկերությունների կտրոնները մյուս տարվանից ուրիշ տեսք ունենա ու դրանք բոնուսների խաղարկությանը չմասնակցեն:)
իսկ ժողովուրդը ոգևորվել էր:8 պետության հաշվին իրանց փող են հետ տալիս: Էս էլ ձեզ փող, դե հավաքեք կտրոնները: ,,վերցրեք հա վերցրեք,, իրանց կոտորում էին, զոռով ուզում հավաքում էին ժողովուրդը, տեսնենք հիմա ոնց են խաբելու: Հերթական փափուկ բարձը հատուկ հայերի համար: Մարդ չեն դառնա դրանք:(
Կարծում եմ , որ այդ չեկերը միայն ձևական բնութ են կրում, և եթե վաճառողը կարող է տալ կամ չտալ, դա արդեն բավական է.
Երբեք չեմ վերցնում…
One_Way_Ticket
13.10.2009, 16:06
Ես վերցնում եմ, երբ տալիս են: Գեղեցիկ չեմ համարում թողնել վաճառասեղանին: Հետո իհարկե գցում եմ աղբարկղը, իրենց բոնուսները ինձ չեն հետաքրքրում: Նույնը մետրոյում, առաջին իսկ օրվանից քարտով եմ օգտվում, բայց իրենց խաղարկությանը չեմ մասնակցելու (չնայած կարող է դա ավտոմատ կերպով է արվում, չգիտեմ):
Վերադառնալով կտրոններին` երբեմն նայում եմ թե ինչ գումար են տպել: Եթե սխալ են տպած լինում (օրինակ, մի զրո պակաս, ինչը շատ տարածված է), ջղայն ձևով հետ եմ տալիս կտրոնը, ասում, որ զուտ ձևի համար պետք չէ ինձ կտրոն տալ, ու հեռանում:
Rammstein
13.10.2009, 16:18
Ասում են, որ «որոշ ընկերություններ ուզում են պետության հաշվին փող աշխատեն, դրա համար մեզ ժամանակ է հարկավոր, որ քննարկենք առաջացած դրությունը ու հետագայի համար պլան մշակենք»… Էս կարգի մի բան
Յեքա Կառավարությունով բան եք որոշում ու ոչ մեկի մտքով չի էլ անցնում էդ պարզ փաստը
Ախր դա պարզից էլ պարզ էր:
Ոնց հասկացա, հիմա մտածում են նենց անեն, որ հաստատուն հարկ վճարող ընկերությունների կտրոնները մյուս տարվանից ուրիշ տեսք ունենա ու դրանք բոնուսների խաղարկությանը չմասնակցեն
Այսինքն ո՞նց, ի՞նչ ա նշանակում հաստատուն հարկ վճարող: Այսինքն` ով որ կիսատ-պռատ ա հարկերը վճարում, մենակ իրանց կտրոններն են մասնակցելու էդ անտերին:
իրենց բոնուսները ինձ չեն հետաքրքրում: Նույնը մետրոյում, առաջին իսկ օրվանից քարտով եմ օգտվում, բայց իրենց խաղարկությանը չեմ մասնակցելու (չնայած կարող է դա ավտոմատ կերպով է արվում, չգիտեմ):
Նույնն էլ ես` ոչ էդ չեկերի հետեւի թվերն եմ ստուգում, ոչ էլ մետրոյի քարտիս համար ա ինչ-որ բան հետաքրքրում: Դե էդ երկուսն էլ ժողովրդին ղումարբազ սարքելու միջոցներ են: Դե էդ ամեն ինչը վերեւից ա գալիս: Երկրի ղեկավարությունը եթե ղումարբազ ա, ու կարա իրա երկիրն էլ տանուլ տա, ապա ի՞նչ ավել բան կարելի ա սպասել:
Morpheus_NS
13.10.2009, 16:32
Այսինքն ո՞նց, ի՞նչ ա նշանակում հաստատուն հարկ վճարող: Այսինքն` ով որ կիսատ-պռատ ա հարկերը վճարում, մենակ իրանց կտրոններն են մասնակցելու էդ անտերին:
Վահիկը տերմինը սխալ ա օգտաործել, խոսքը հաստատագրված հարկ վճարողների մասին ա:
Rammstein
13.10.2009, 16:50
Վահիկը տերմինը սխալ ա օգտաործել, խոսքը հաստատագրված հարկ վճարողների մասին ա:
Էդ ո՞րն ա:
Morpheus_NS
13.10.2009, 17:04
Էդ ո՞րն ա:
http://www.taxservice.am/index.php?menuID=200&tid=2&pid=&lng=9&url=
Yellow Raven
13.10.2009, 17:46
Էդ ո՞րն ա:
Ավելի կարճ ասած՝ անկախ առևտրի քանակից, դու ամեն ամիս մուծում ես նախապես հաստատագրված քանակի հարկ:)
Իսկ ես վերցնում եմ չեկերը, բայց ոչ մի անգամ վիճակահանությանը չեմ մասնակցել, չեմ հավատում:
Վերջին խաղարկության թվերը կարող ա՞ ինչ-որ մեկը իմանա:
Rammstein
08.03.2010, 23:33
Վերջին խաղարկության թվերը կարող ա՞ ինչ-որ մեկը իմանա:
Էդ խաղարկությունը դեռ սաղ ա՞… :think