PDA

Դիտել ողջ տարբերակը : Տատու/Tату



kot
12.12.2006, 19:55
Այստեղ ես կցանկանայի քննարկել այս խմբի գործունեությունը:Ես TATУ-ի երկրպագուն եմ խմբի ստեղծման օրվանից:Ցանկանում եմ լսել ձեր կարծիքները:

քաղաքացի
12.12.2006, 20:00
Ինձ մենակ մի բան է հետաքրքիր։ Լսել եմ, որ այս ամառ նրանք եկան Հայաստան համերգ տալու։
Հայաստանյան այցի ժամանակ գոնե հայերեն մի բառ ասե՞լ են, ինչպես անում են սովորաբար բոլոր այն երգիչները, ովքեր հյուր են գնում ուրիշ երկրներ։

StrangeLittleGirl
12.12.2006, 20:12
Ինձ մենակ մի բան է հետաքրքիր։ Լսել եմ, որ այս ամառ նրանք եկան Հայաստան համերգ տալու։
Հայաստանյան այցի ժամանակ գոնե հայերեն մի բառ ասե՞լ են, ինչպես անում են սովորաբար բոլոր այն երգիչները, ովքեր հյուր են գնում ուրիշ երկրներ։
Կարծեմ նոյեմբերին են եկել, ու իրականում նրանց նմանակներն են եղել :D

kot
13.12.2006, 10:55
Ինձ մենակ մի բան է հետաքրքիր։ Լսել եմ, որ այս ամառ նրանք եկան Հայաստան համերգ տալու։
Հայաստանյան այցի ժամանակ գոնե հայերեն մի բառ ասե՞լ են, ինչպես անում են սովորաբար բոլոր այն երգիչները, ովքեր հյուր են գնում ուրիշ երկրներ։
Հա Քաղաքացի ջան ասեցին(Յուլիան) ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ:

Աբելյան
04.01.2007, 13:36
Ու էս էլ խումբ եք համարում...

Selene
04.01.2007, 15:28
Այստեղ ես կցանկանայի քննարկել այս խմբի գործունեությունը:Ես TATУ-ի երկրպագուն եմ խմբի ստեղծման օրվանից:Ցանկանում եմ լսել ձեր կարծիքները:
Իսկ դու խումբն ես սիրում թ՞ե խմբի երգերը;)
Լավ,ասեմ որ ՏԱՏՈՒ-ին լրիվ սովորական եմ վերաբերում որպես էստրադային խումբ,իսկ ինչ մնում է իրենց «ոչ այնքան նորմալ օրիենտացիային», ամեն մեկն ինքն է որոշում,թե ինչպես ապրի իր կյանքը:Չնայած որ լսել եմ,երբեմն համերգների ժամանակ չափը շատ են անցնում:angry Ամեն դեպքում իրենց հավանողներ ու լսողներ
շատ կան,իսկ ում դուր չի գալիս խումբը,ուղղակի կարող է չլսել:Ինչքան մարդ,այնքան էլ ճաշակ ու կարծիք:ok

Amaru
04.01.2007, 21:15
Հմմմ.... :think Ինձ դուր չեն գալիս :o

Մանե
04.01.2007, 21:27
Ասեմ որ նրանց նորմալ եմ վերաբերվում. Երգերից սիրում եմ միայն «All about us» երգը

PoeT
05.01.2007, 11:29
Վատը չեն, տարբերվում են բոլորից, իրենց ոճը ունեն։

armanxxx
05.01.2007, 14:48
Ես կասեմ մի բան այդ խումբը վատը չէ

electrical_storm
09.01.2007, 10:18
Շատ եմ սիրում Տատու-ներին հենց ամենասկզբից....
շատ էի ուզում տեսնել նրանց:
Չեի հավատում, թե կգան:
Բայց եկան, գնացինք համերգին, առաջին շարքում էինք:
Կպցնում եմ էտ համերգի մասին իմ տպավորությունները պատմող ֆայլ ու իմ` Տատու ի "wristband"-երի նկարը:

պ.ս.wristband չգիտեմ հայերեն ոնցա:

3353

3357

tikopx
24.08.2010, 01:04
Այստեղ ես կցանկանայի քննարկել այս խմբի գործունեությունը:Ես TATУ-ի երկրպագուն եմ խմբի ստեղծման օրվանից:Ցանկանում եմ լսել ձեր կարծիքները:

ես հիմա ել եմ իրանց հետ 2010 դու չգիտեմ ,գրել ես 2007-ին:)

Magic-Mushroom
30.09.2010, 21:14
Տ.Ա.Տ.ՈՒ խմբին շատ եմ սիրում,շատ գեղեցիկ պատմություն կա նրանց հետ կապված:)մինչեւ հիմա կապերս պահպանում եմ նրանց հետ,ուզում եմ ասեմ իրոք իրենք են եկել Հայաստան,ես իրենց հետ քաղաքով ման եմ եկել,կաֆե եմ գնացել,ասեմ մինչ այդ ես նրանց մասին վատ կարծիք ունեի,բայց երբ շփվեցի նրանց հետ կարծիքս լրիվ փոխվեց դեպի դրականը,նրանք շատ համեստ էին,ընկերասեր ու շատ խելացի գիրք էին կարդում,հիշում եք ուսանողների համար էին եկել,այդ օրը դասախոսս դահլիճում էր,մեկել ես իրենց հետ կուլիսներից եկա բեմ բարձրացա,դասախոսս շատ էր զարմացել:D հեսա այդ օրվա նկարներից,մենակ ինձ հեսա կտրեմ,ձեռքը իմն է:D
http://i060.radikal.ru/1009/46/d62af892d7be.jpg

erexa
01.10.2010, 01:04
Իրանց չեմ սիրում, բայց ունեն լավ երգեր: :)

Claudia Mori
14.05.2011, 13:04
Նկատե՞լ եք, թե այս խումբը իր ճանաչված երգերից մեկի՝ "Я сошла с ума"-ի ամենճանաչված հատվածը որտեղից է copy-paste արել :)

U2 - Get On Your Boots

http://www.youtube.com/watch?v=k4Dy5ZRDC0g&playnext=1&list=PLDF0BCEBFDEBA7BF4

Վերջին հատվածում, երբ սկսում են երգել՝ let me in the sun, sun, let me in the sun...:)

Arpine
03.10.2011, 00:14
Տատուից միայն այս երգն եմ սիրում, ուրիշ չեմ էլ լսել:))

http://www.youtube.com/watch?v=6yP4Nm86yk0