PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջին սիրոն...:love



Guest
12.12.2006, 19:49
Փնտրում եմ, շատ եմ ուզում տեսնել իմ առաջին սիրոն:) Նա, կամ ավելի ճիշտ մենք առաջին դասարան ենք գնացել կոմիտասում գտնվող 51 դպրոց: Անունն է Դիանա, 21 տարեկան է: Ով ունի ինչ որ տեղեկություն թող ասի, շաա՜տ եմ խնդրում :cry

Guest
13.12.2006, 16:54
Չե՜:( ես երբեք չեմ գտնի նրան:cry2 ոչ ոք ձեն չհանեց :cry

Angelina
13.12.2006, 17:16
Առաջին սերը երբեք չի մոռացվի: Երանի ժամանակը ետ տալ լիներ:

linus
13.12.2006, 17:42
ինչ լավ բան է չսիրահարվելը :hands
ես իմ առաջի սիրուն հլը չեմ ճանաչում :P

Արշակ
13.12.2006, 19:27
Իսկ ձեր ֆիրմայում փնտրե՞լ ես։ :P

Guest
13.12.2006, 19:29
Իսկ ձեր ֆիրմայում փնտրե՞լ ես։ :P

Արդեն մեր ֆիրման "ձեր" ա դարցել ;)........ ես ամեն տեղ փնտրում եմ:

Ուլուանա
13.12.2006, 19:40
Արդեն մեր ֆիրման "ձեր" ա դարցել ;)........ ես ամեն տեղ փնտրում եմ:
Ամեն տեղ այս հայտարարությունը դրե՞լ ես։ :o
Իսկ դասարանցիներիդ հետ կապ չունե՞ս, որ իրենցից հետաքրքրվես, իմանաս։ Իմ կարծիքով, դա ամենաարդյունավետ եղանակն է։ ;)

Բայց մի րոպե... Դու քո առաջին սիրոն վերջին անգամ առաջին դասարանու՞մ ես տեսել... :unsure

Guest
13.12.2006, 19:45
Դու քո առաջին սիրոն վերջին անգամ առաջին դասարանու՞մ ես տեսել... :unsure

Հենց այդպես, ինչպես նաև մնացած իմ դասընկերներին

Ո՜նց եմ կարոտել նրան… ո՜նց եմ ուզում տեսնեմ :cry2

Ուլուանա
13.12.2006, 20:14
Հենց այդպես, ինչպես նաև մնացած իմ դասընկերներին
Օ՜, էդ դեպքում հարցն իրոք բարդ է։ :(


Ո՜նց եմ կարոտել նրան… ո՜նց եմ ուզում տեսնեմ :cry2
Հայկ, բայց դու համոզվա՞ծ ես, որ իրեն տեսնելու դեպքում կճանաչես... :unsure Ախր 14 տարին բավականաչափ ժամանակ է անճանաչելիորեն փոխվելու համար...

Guest
13.12.2006, 20:34
Հայկ, բայց դու համոզվա՞ծ ես, որ իրեն տեսնելու դեպքում կճանաչես... :unsure Ախր 14 տարին բավականաչափ ժամանակ է անճանաչելիորեն փոխվելու համար...

Եթե անգամ նա իմ մեչքիս հետևը հայտնվի, ես կզգամ նրան… :love

Lapterik
13.12.2006, 21:02
Մի հատ կայք կար Երևանի բոլոր (ոչ բոլոր) դպրոցների շրջանավարտները: yerevan.ru-ում էր: Փորձի փնտրել, մեկ էլ տեսար գտար:

Լոս
13.12.2006, 23:15
Guest. - Ես լինեը չեի ձգտի ճանաչել։ Բա որ անկապ մա՞րդ դուրս գա։ Լռիվ օտար։
ավելի լավ է մնա որպես երազ

Cassiopeia
14.12.2006, 10:31
Guest. - Ես լինեը չեի ձգտի ճանաչել։ Բա որ անկապ մա՞րդ դուրս գա։ Լռիվ օտար։
ավելի լավ է մնա որպես երազ
Ի՞սկ եթե հակառակը… եթե նա դառնա ավելին քան երազը…

Guest
15.12.2006, 17:58
Մի հատ կայք կար Երևանի բոլոր (ոչ բոլոր) դպրոցների շրջանավարտները: yerevan.ru-ում էր: Փորձի փնտրել, մեկ էլ տեսար գտար:

Շատ շատ մերսի, լավ բան ասեցիր, բայց դե բնական էր սպասել, որ չեմ գտնի… ոչին ես ուրիշ տեղեր դեռ շատ ման կգամ ;)


եթե նա դառնա ավելին քան երազը…

Ավելի հավանական տարբերակ :)

Shauri
15.12.2006, 18:35
Ամենառեալ տարբերակը` գնալ հենց այդ նույն դպրոցը և դիմել տնօրենին:
Որպես կանոն դպրոցում երբևէ սովորած բոլոր աշակերտների մասին ինֆորմացիա պահպանվում է...

kiki
16.12.2006, 02:25
իսկ իմ առաջին սերը, եթե այդպես կարելի է ասել, Անդրեյ կամ Օլեգ անունով տաղ էր մեր մանկապարտեզի խմբից: նկարն ունեմ, բայց գաղափար չունեմ որտեղ կարող է լինել նա, հավանաբար կամ Տյումենում է մնացել, կամ էլ Մոսկվա տեղափոխվել...բայց ես էլ կուզեի գտնել, հոտաքրքիր է ինչ մարդ է դարձել հիմա...
երևի ինձ համար միակ տարբերակը "Жди меня" հաղորդմանը դիմելն է...:)

Guest
18.12.2006, 18:15
Ամենառեալ տարբերակը` գնալ հենց այդ նույն դպրոցը և դիմել տնօրենին:
Որպես կանոն դպրոցում երբևէ սովորած բոլոր աշակերտների մասին ինֆորմացիա պահպանվում է...

Հետևեցի քո խորհրդին, այսօր գնացի այդ դպրոց, բայց… :( այնտեղ ես տեսա միայն դպրոցի պահակին, նստած միայնակության մեջ: Դասերը ավարտվել են, արդեն արձակուրտ է :cry ամեն ինչ իմ դեմ է, բայց ես կգտնեմ նրան:sm

Shauri
18.12.2006, 20:03
Հետևեցի քո խորհրդին, այսօր գնացի այդ դպրոց, բայց… :( այնտեղ ես տեսա միայն դպրոցի պահակին, նստած միայնակության մեջ: Դասերը ավարտվել են, արդեն արձակուրտ է :cry ամեն ինչ իմ դեմ է, բայց ես կգտնեմ նրան:sm
Ոչինչ, դասերը դեռ կվերսկսվեն, կարևորը դու չհուսահատվես :B
Ամեն ինչ լավ կլինի :ok

Մանե
04.01.2007, 21:29
Դե ի՞նչ.Գտա՞ր նրան

Malu
08.01.2007, 15:49
Ով փնտրում է, նա գտնում է ;)

Guest
09.01.2007, 11:05
Դե ի՞նչ.Գտա՞ր նրան

Դեռ ոչ… ով գիտի, դպրոցները ե՞րբ եբ բացվում:


Ով փնտրում է, նա գտնում է ;)

Հարյուր տոկոս;)

John
09.01.2007, 11:55
Դեռ ոչ… ով գիտի, դպրոցները ե՞րբ եբ բացվում:



Հարյուր տոկոս;)
Մեր դպրոցը հունվարի 22-ին, իսկ մյուս դպրոցները որպես կանոն երևի մի շաբաթ ավելի ուշ:

Kita
09.01.2007, 12:53
իմիջայլոց այդ դպրոցի տնօրենը փողվել է:(
դպրոցները..դե փետրվարի մեկից երևի...
բայց ազգանունը հիշու՞մ ես...կամ դասարանը ո՞րն էր...

Guest
09.01.2007, 13:26
դասարանը ո՞րն էր...

Դասարանը «Գ»-ն էր, ազգանուններ չեմ հիշում, մենկա առաջին դասարանի ուսուցչուհու ազգանուննեմ հիշում` Հարությունյան: Եվ վերջ…

Kita
09.01.2007, 18:44
Դասարանը «Գ»-ն էր, ազգանուններ չեմ հիշում, մենկա առաջին դասարանի ուսուցչուհու ազգանուննեմ հիշում` Հարությունյան: Եվ վերջ…
էտ էլ ահագն բան....մնում է, որ համոզես դպրոցում համարը տան:)

PoeT
09.01.2007, 19:05
Հայկ, ինքը տունը վաճառելա, թռելա Ռուսաստան։ Երևանում դեռ ահագին աղջիկներ կան...

Kita
10.01.2007, 14:26
դասերը հունվարի 22ից են սկսվում...շատ չես սպասի:)

Ծով
11.01.2007, 00:16
Արմենթելի ու Վիվասելի տնօրինությանը դիմիր. թող այդ հայտարարությունը ուղարկեն Հայաստանի բոլոր հեռախոսահամարներին…և այդ ժամանակ քեզ կզանգի մեկը ու կկանչի Դուելի:D Նա կլինի նրա ամուսինը…
Բայց ի՜նչ կռիս եմ ես:D
Հա՛յկ ջան,իսկ եթե լուրջ,ես վաղվանից,ում հանդիպեմ քո հայտարարության մասին կհաղորդեմ…
Հնարավոր է,որ հենց նա է քո ճակատագրի սերը…
:)
Ի՜նչ սիրուն պատմվածք կլիներ…
Անձնագրային բաժիններում ծանոթ չունե՞ս…քեզ խենթ կհամարեն,բայց դու բանի տեղ մի՛ դիր…

Guest
19.01.2007, 19:33
Մեր նկարը (http://users.freenet.am/~kukarach/DSC00505.jpg) առաջին դասարանում:love

Գոռ Ջան - Հայ
19.01.2007, 19:52
Ռուսական Жди меня ծրագրին նամակ ուղարկի, բավական արդյունավետ են աշխատում:

CactuSoul
25.01.2007, 18:07
Փնտրում եմ, շատ եմ ուզում տեսնել իմ առաջին սիրոն:) Նա, կամ ավելի ճիշտ մենք առաջին դասարան ենք գնացել կոմիտասում գտնվող 51 դպրոց: Անունն է Դիանա, 21 տարեկան է: Ով ունի ինչ որ տեղեկություն թող ասի, շաա՜տ եմ խնդրում :cry
Հայկ ջան:oy … Ոնց ես չէի մտնում էս թեման:oy … Sorry…
Պարզվում ա դու մեր դպրոցում ես սովորել, մինչև հիմա չեմ իմացել:love …
Գրառումներն էնպիսի հուզմունքով էի կարդում… երևի չես հավատա… սիրտս էնպես էր դմբդմբում, որ բարձր լսվում էր…
*
«Տունը ծախած ու Ռուսաստան գնացած» Դիանա ունեինք մեր դասարանում, Վահեն ճիշտ էր ասում (հետաքրքիր ա՝ որտեղից գիտեր:think …): Բայց նկարը որ տեսա… հասկացա, որ խոսքը ոչ թե նրա, այլ մեր մյուս Դիանայի մասին է…
Հինգերորդ կամ վեցերորդ դասարանում քո նախկին դասարանը ցրեցին, ու ձեր դասարանի երեխեքի մի զգալի մասին տեղափոխեցին մեր դասարան: Դիանան էլ էր այդ թվում…
Ազգանունը Մնացականյան ա, չէ՞:
Շատ լավ աղջիկ ա:love : Ավարտելուց հետո նրան համարյա չեմ տեսել: Բայց կարծում եմ, որ տունը փոխած դժվար թե լինեն: Ես «արխիվներիս» մեջ փնտրե՞մ իրենց հեռախոսի համարը:B :nyam …

Ավելացվել է 1 րոպե անց
Անհամբերությամբ սպասելու եմ դեպքերի հետագա ընթացքին:yahoo …

Guest
25.01.2007, 18:43
Անի՜, գոնե ես հարցնեի քեզանից, գոնը մեկ անգամ մտքովս անցներ հետաքրքրվել թե դու որ տեղ ես սովորել: Անգամ այն հանգամանքը, որ դու լավ անգլերեն գիտես ինձ չդրդեց մտածելու, որ կարողա մեր անգլիական թեքումով դպրոցից լինես:
Կարեորը, որ արդեն գտա, արդեն շատ մոտիկ եմ: Շատ շատ մերսի, որ մտար այս թեման… :)

Ծով
25.01.2007, 18:56
Ջան:yahoo
Ես էլ ուրախացա…
Հայկ ջան,գործերիդ հաջողություն…քեզ ու մեզ համբերություն…
Ոչինչ պատահական չի լինում:aha

CactuSoul
25.01.2007, 19:48
Դե, ասա՝ ինչ ա պետք անել, ես պատրաստ եմ:pioneer

Հ.Գ.
Դու շատ լավն ես, ջան:love …

kiki
26.01.2007, 02:18
ինչ լավ էր...:)
Հա՞յկ, հանդիպումից առաջ չմոռանաս կոնսուլտացիա մեզ մոտ անցնել;)...թե չէ էն թեմայի գրավչության դասերով որ շարժվես...:))

հ.գ. աչքիս պատմվածքի համար լավ նյութ եմ գտել...տեսնենք վերջը ինչ կլինի...

Guest
26.01.2007, 17:12
Վերջ, արդեն ամեն ինչ պատրաստ է, մնում է ընդամենը բարցրացնել խոսափողը և սեղմել կախարդական վեց թվերը…

п.с. не пуха мне, не пера

CactuSoul
26.01.2007, 18:17
Ջաա՜ան:yahoo
Մենակ թե տունը փոխած չլինեն:unsure …

kiki
26.01.2007, 19:15
Հայկ, էդ մենք պիտի քեզ ասենք ... ни пуха ни пера дорогой, мы в с тобой! ;)

Kita
27.01.2007, 13:46
զանգեցի՞ր....:love

CactuSoul
27.01.2007, 14:26
զանգեցի՞ր....:love
Ես էլ եմ էդ հարցնում:love … զանգեցի՞ր:think …
Ախր անհամբերությունից մեռնում եմ…
Տեսնես՝ մինչև իրիկուն կդիմանա՞մ, որ գոնե միթինգի ժամանակ պատմես:nyam …
:) ;) :)

Guest
28.01.2007, 18:49
Զանգեցի…

Հեռախոսը վերցրեց հենց նա: Նրա փափուկ, մի տեսակ բարիություն արտահայտող և մի քիչ էլ երեխայական ձայնով ասաց`

- ալօ…

Ես մի անգամից ճանաչեցի նրա ձայնը, մի վարկյանում հիշողությանս մեջ արդնացան հեռու, գեղեցիկ պահեր: Հիշեցի թե ոնց էի ես ամեն օր նրա ծանր պայուսակը գրկած ուղեկցում դեպի տուն: Թե ոնց մեր փոխադարձ զգացումները տեսնելով դասարանավարուհիմ մեզ նստացրեց իրար կողք, մյուսներին բերելով մի ուրիշ պատճառ, գուցե և մեզ խաբելով, ոչպեսզի մենք էլ հավատայն, որ կա ինչ-որ վեհ ուժ, որի ազդեցության տակ տիկին Հարությունյանը կայացրեց այս որոշումը:

- Դուք երևի սխալ եք շանգել…

Հիշեցի, թե ինչպես առաջին անգամ համբուրեցի նրա թուշիկը: Ինչպես ինչ-որ տեղից գտա սիրուն օրագիր, և նվիրեցի նրան (Նրա օրագիրը միակն էր ամբողջ դասարանում, որը ստանդարտ սպիտակ օրագիր չեր):

Շատ բաներ էի հիշում, բայց ուրիշ բաներ էի խոսում, փորձում էի ներկայանալ:
Մեր խոսակցությունը տևեց ոչ ավել քան երկու րոպե…

- Արի այսքանով սահմանափակվենք…

Guest
28.01.2007, 19:17
Այսքան գրեցի զգացումներով լի, բայց ինքս հիմա կարդալուց բան չեմ հասկանում:

Ասեմ, որ ինքը ինձ չճանաչեց, կամ չուզեցավ հիշի և մեր խոսակցությունը ավարտվեց նրա այս խոսքերով՝


- Արի այսքանով սահմանափակվենք…

kiki
28.01.2007, 21:08
էխ...Հայկո ջան, բա ինչի՞...ախր ճարտար լեզու ունես, ինչի՞ չկարողացար նրան լավ ներկայանալ, որ քեզ հիշի...

ոչինչ, մենք էլի կփորձենք, չէ՞....

Guest
28.01.2007, 21:15
ախր ճարտար լեզու ունես, ինչի՞ չկարողացար նրան լավ ներկայանալ, որ քեզ հիշի...

Հարցը այստեղ ամենևին էլ իմ լեզվի ճարտարության մեջ չի: Ես զգացի, որ նա ինձ հիշեց, գուցե և սխալ զգացի, բայց… ինչևէ, եթե նա ասաց, որ չի հիշել, ուրեմն այդպես ավելի լավ է նրա համար: Եթե նա ավելացնելու բան կունենա, կարող եմ ստեղծել պայմաններ դա արտահայտելու:
Իսկ ես նրան այլևս չեմ անհանգստացնի:(

kiki
28.01.2007, 21:44
Հայկ, բայց ախր եթե ասելու բան էլ ունենա, ինչպե՞ս քեզ պիտի գտնի...
համ էլ հաշվի առ որ աղջիկները երբեմն ամաչկոտ են լինում, միգուցե մի անգա՞մ էլ փորձես հը՞...

Guest
28.01.2007, 22:20
Հայկ, բայց ախր եթե ասելու բան էլ ունենա, ինչպե՞ս քեզ պիտի գտնի...
Ես կստեղծեմ պայմաններ դրա համար:)

Ծով
29.01.2007, 13:47
Ես կստեղծեմ պայմաններ դրա համար:)
Հայկ ջան,չհուսահատվես…ամեն ինչ լավ կլինի:) …պայքարի:angry …:) դու կարող ես:B

Dina
25.09.2007, 15:07
Հայկ վերջը ինչ եղավ՞ Պայքարեցիր՞ Հասար՞ :D

Apsara
25.09.2007, 15:16
Հայկ վերջը ինչ եղավ՞ Պայքարեցիր՞ Հասար՞ :D

Չլինի դու հենց այդ Դիանան ե՞ս :o Գրելավոճիցտ դա է շգացվոըմ:

Dina
25.09.2007, 15:42
Չլինի դու հենց այդ Դիանան ե՞ս :o Գրելավոճիցտ դա է շգացվոըմ:
Հա, փոշմանել–եկել եմ Հայկի հետևից։:love :P
:oy

Taurus
25.09.2007, 16:29
Հա, փոշմանել–եկել եմ Հայկի հետևից։:love :P
:oy

Աչքիս ուշացել ես:P

Dina
25.09.2007, 17:01
Աչքիս ուշացել ես:P

Ինչու՞ եք ասում որ ուշացել եմ:think Հայկը արդեն ուրիշ Դիանա է գտե՞լ :D

Lilo
12.12.2007, 04:03
Ես էլ եմ 51 դպրոցը սովորել: Մեր դպրոցի կայք էջն էի ման գալիս և թե ոնց եղավ այստեղ հայտնվեցի... բան չասեցիք վերջը ի՞նչ եղավ: