PDA

Դիտել ողջ տարբերակը : "32 ԱՏԱՄ" ամսագիր

Moon
14.01.2009, 12:57
Հնարավոր է, որ շուտով հայկական ամսագրային շուկայում հայտնվի եևս մեկը՝ 32 Ատամ ակումբի ամսագիրը։
Ուզում եմ, պարզապես փոքրիկ հարցում անցկացնել՝իմանալու համար, թե ինչ նյութեր կցանկանայի տեսնել և կարդալ ամսագրում։ Ի՞նչ խորագրեր։ :)
Շնորհակալություն:)

Yellow Raven
14.01.2009, 13:12
Իսկ դու մտածիր, թե ինչ կուզենայիր տեսնել ամսագրում..երևակայություն:)
Առաջին հերթին որակյալ հումոր, ինչը կարծում եմ ամսագրի ու հեռուստահաղորդման միաժամանակ առկայության դեպքում երկուսում էլ կտուժի:)
Դուստր պրոյեկտը միշտ <<խփումա>> մայր պրոյեկտի գործերին;)

Chuk
15.01.2009, 04:30
Մոդերատորական. թեմայի 43 գրառումներից 40-ը թեմայից դուրս լինելու, կորեկտության սահմանն անցած լինելու կամ վեճ հանդիսանալու պատճառով ջնջվել են: Թեման նախատեսված չէ 32 ատամ հաղորդումը քննարկելու, կամ էլ ձեր՝ դեռևս գոյություն չունեցող ամսագրի մասին տպավորությունները գրելու համար, այլ ունի հստակ պահանջ: Կարդացեք առաջին գրառումը ու եթե համապատասխան առաջարկ չունեք անելու կամ գրելու արժանի ցանկություն չունեք, ապա պարզապես թեմայում գրառում մի կատարեք: Այս անգամ տուգանային միավորներ չեն տրվել, բայց հաջորդող բոլոր դեպքերում կտրվեն:

Vrt
18.01.2009, 01:48
Նախագիծն ու ակումբը սիրում եմ, դեմք են, տաղանդավոր են, ունեն շատ հաջողված հումորներ, որոնց կողքին էլ, բնականաբար, անհաջողներն ու անիմաստներն էլ: Բայց չեմ հասկանում, թե իրենք ինչ կապ ունեն կամ ինչու են ուզում որևէ կապ ունենալ լրագրության հետ: 32-ի տղաները նույնիսկ մյուս հումորային հաղորդումներում` իրենց բեմից ու դերից դուրս հաճախ շատ տափակ են լինում, վախենամ` տպագիր ձևով ընդհանրապես համ ու հոտ չեն ունենա: Իրենք լավն են իրենց նախագծի մեջ, չեմ ողջունում էս գաղափարը... չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարող է սրանից դուրս գալ:

Գիտես, եթե 32-ի տղաներն են նախաձեռնողը, դա չի նշանակում, որ իրենք իրենց մասին ամսագիր են անելու: Աշխատանքներում լրագրողներ էլ են ներգրավված, ու իմ կարծիքով գովելի ա, որ վերջապես նոր բան կլինի ամսագրային շուկայում:

Sunny Stream
18.01.2009, 19:12
Գիտես, եթե 32-ի տղաներն են նախաձեռնողը, դա չի նշանակում, որ իրենք իրենց մասին ամսագիր են անելու: Աշխատանքներում լրագրողներ էլ են ներգրավված, ու իմ կարծիքով գովելի ա, որ վերջապես նոր բան կլինի ամսագրային շուկայում:
Ես չեմ ասել, թե իրենց մասին կգրեն, ուղղակի չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն իրանք լրագրության հետ... ու էստեղ տեղադրված ինֆորմացիան ինձ դեռ չի ասում, որ դա ավելի նոր ու հետաքրքիր է լինելու, քան այն, ինչ կա: եթե տեղյակ եք, խնդրում եմ բացատրեք, թե ինչով է նոր լինելու, ինչ կապ ունի "32 ԱՏԱՄ"-ը լրագրության հետ, թե՞ դա լրագրությունից հեռու հումորային ամսագիր է լինելու.

Moon
18.01.2009, 21:34

Սեդ ջան լինելու է հումորային ամսագիր, որի վրա աշխատելու են մասնագիտությամբ լրագրողներ։ Գաղափարները շատ են, պարզապես կարիք կա իմանալու, թե մարդիկ ի՞նչ պիսին են պատկերացնում և տեսնում ապագա ամսագիրը։ Կո՞ղմ են արդյոք քաղաքական հումորին և նման այլ բաներ։ Չի լինելու հերթական գլամուր ամսագրերից մեկը։
Խնդրում եմ, եթե առաջարկներ կան, պատրաստ ենք լսել։:)

Kuk
18.01.2009, 22:52

Թողնելու ե՞ն քաղաքական հումոր լինի մեջը, թե՞ 7.5-ի նման կտրելու էն հանեն մեջից էդ էջերը:

Սամվել
19.01.2009, 00:24
Ուզում եմ մեջը Ճապոնաան խաչբառ լինի :)) ...

Չէ լուրջ :oy

vaheg
19.01.2009, 00:37
Ուզում եմ մեջը լիքը նորություններ լինեն, բայց հորինված... այսինքն հումորային :D բայց նորմալ թերթի պես շարադրված)

Moon
19.01.2009, 00:48
Թողնելու ե՞ն քաղաքական հումոր լինի մեջը, թե՞ 7.5-ի նման կտրելու էն հանեն մեջից էդ էջերը:

Հա Կուկուս ջան, էդ միտքը կա ու էլ ի՞նչ հումորային ամսագիր, առանց քաղաքական հումորի։:)

Ուզում եմ մեջը Ճապոնաան խաչբառ լինի :)) ...

Չէ լուրջ :oy

Խաչբառ լինելու ա, բայ ոչ ճապոնական, ոչ էլ սովորական:)

Ուզում եմ մեջը լիքը նորություններ լինեն, բայց հորինված... այսինքն հումորային :D բայց նորմալ թերթի պես շարադրված)

Այ հիմա ոնց որ թե հասկանում եք հարցս որն ա....էլ ուրիշ

Ambrosine
19.01.2009, 02:04
ես էլ եմ ուզում, որ մեջը քաղաքական հումոր լինի, թե չէ արդեն հոգնել ենք Վարդանիկից ու ընկեր Մարգոյից

Արտիստ
19.01.2009, 21:04
ես էլ եմ ուզում, որ մեջը քաղաքական հումոր լինի, թե չէ արդեն հոգնել ենք Վարդանիկից ու ընկեր Մարգոյից

Քաղաքական հումորին դեմ եմ: Գրեթե համոզված եմ դա լուրջ պրոբլեմների կարող է բերել: Կրկին կսկսենք խոսալ որ արդար չէ, հումորը միակողմանի է(այլ տարբերակ ըստ իս հնարավոր չէ), այսպես արդար չէ և այլն....

Իսկ ամսագրի բաղադրությունը ցանկալի կլինի որ համեմատաբար հասանելի լինի ցանկացած տարիքային խմբի, դե, բնական է որ ամեն տարիքային խումբ յուրովի է ընկալում հումորը, ու լավ կլիներ որ լիներ հումորի այնպիսի բաշխվածություն, որ կարդային իմ նման պուճուրներից սկսած, մինչև բավականին տարիքով մարդիկ....հմմ, էհ, ինչ ուզում էի ասեի,լ րիվ ուրիշ բան ստացվեց:(

Moon
01.02.2009, 16:52
"32" ամսագիրը իրականացնում է հարցումներ։ Խնդրում եմ պատասխանել հարցաթերթիկին հետևյալ էջում՝ http://www.zyablik.am/32website
Շնորհակալություն:)

Moon
01.02.2009, 20:05
Ի դեպ ձեր գաղափարները դեռ հետաքրքրում են...շատ կուզենայի, որ ակտիվ լինեիք...
Շարունակեք պատասխանել հարցաթերթիկին http://www.zyablik.am/32website հասցեով։

Moon
18.02.2009, 23:48
Շարունակեք ակտիվ քվեարկել այս հասցեով www.magazine.32.am

Jarre
23.02.2009, 19:32
Ես հարցաթերթիկը լրացրեցի։ Սովորաբար երբեք չեմ մտնում նման էջեր, բայց 32-ի թե՛ անձնակազմին ու թե՛ հաղորդումը սիրում ու հարգւմ եմ դրա համար էլ գրեցի։

Ինձ թվում է, որ լավ կլինի հաղորդումների ժամանակ իրենց ցուցադրածների տեքստերից մի քանիսն էլ դնեն

Աթեիստ
23.02.2009, 20:35
Ես շուտ էի լրացրել, բայց նոր մտքովս անցավ, որ հաճույքով կկարդայի "բողոքավորների" տեքստերը։