PDA

Դիտել ողջ տարբերակը : Միշել Գրանժե

Jarre
13.01.2009, 21:53
http://www.granger-michel.com Մտեք Books բաժինը և դիտեք նրա ալբոմները։
Իմ կարծիքով շատ հետաքրքիր ոճ է։ Ես նկարիչ չեմ և շատ բան չեմ հասկանում, բայց իր ստեղծագործությունները շատ խորիմաստ են և ուսուցողական։ Ստիպում են ոչ միայն հիանալ գեղեցկությամբ, այլ ավելի շատ կարծես նախազգուշական իմաստ է պարունակում և ստիպում է մտածել այսօրվա իրականության մասին՝ պատերազմ, բռնություն, բնության նկատմամբ անհոգ վերաբերմունքը... և թե այս ամենը ինչի կհանգեցնի ի վերջո....

Jarre
13.01.2009, 21:59
Ահա՛ այդ նկարներից մի քանիսը....

Jarre
13.01.2009, 22:10
էլի մի քանիսը....

Jarre
13.01.2009, 22:12
սրանքել են հետաքրքիր....

Jarre
13.01.2009, 22:13
կներեք մի քանի նկարներ կրկնվեցին։ եթե հետաքրքիր է էլի կարող եմ ցույց տալ....

ԿԳԴ
13.01.2009, 22:25
Հետաքրքիր են, բայց սրանք չի կարելի համարել խորիմաստ արվեստի ստեղծագործություններ, ավելի շուտ պլակատային լուծումների մեջ են: Նորություն չի, ես կասեի ազդեցություն կա Դալիից, բայց լավ ձեռք ունի: :)

Jarre
13.01.2009, 22:55
Համաձայն եմ, որ նորություն չի, ու պլակատային ոճ է, բայց ասա լավն է.... Ես իրեն շատ սիրեցի, քանի որ նա է պատրաստել իմ սիրած երաժիշտ Ժան Միշել Ժառի ալբոմներից մի քանիսի (ամենալավ ու հայտնիների) նկարները։ Ու երբ ծանոթանում ես այդ երաժշտության թեմաներին և իմաստին տեսնում ես թե որքան մեծ կապ ունի այդ նկարը ստեղծագործության հետ։ Ահա այդ նկարները....
Եթե չես լսել Ժառ, խորհուրդ կտամ պարզապես փորձ անել ու լսես և ուշադրություն դարձնես այդ նկարներին.... Մեծ տպավորություններ չեմ խոստանում (չնայած ես միշտ եմ այդպիսի տպավորություն ստանում) բայց հետաքրքիր կլինի....

ԿԳԴ
14.01.2009, 02:16

Մի գուցե Ժառ լսելուց հետո տպավորություններս փոխվի,:) եթե կարող ես հասցե ասել, որ ձեռք բերեմ Ժառի երգերից, մեծ հաճույքով կլսեմ, բայց տվյալ պահին նկարները որպես ստեղծագործություններ ասելիք չունեն, սիրունացրած նկարներ են, նման տիպի նկարները կարելիա համակարգչի ծրագրերի օգնությամբ մի քանի րոպեում պատրաստել: Էլի եմ ասում որոշ չոփով վարպոտորեն են կատարված,;) բայց պրիմիտիվությունը խանգարումա կատարողականին: Ես չեմ կարող ասել, որ լավն են, բացի մի քանիսից և կասեի, որ դու ոչ թե նկարներն ես հավանել, այլ Ժառին ես շատ սիրում::);)

Jarre
27.06.2009, 09:23
Հունիսի 20, 2009 թ.

Միշել Գրանժեի նոր յուրօրինակ ցուցահանդեսներից մեկը։

http://www.e-legnica.net.pl/legnica-galerie-zdjec/305-malowanie-czolgiem.html