PDA

Դիտել ողջ տարբերակը : Microsoft Office 2007 Պաշտոնական Հայերեն LIP փաթեթ



Էմիլ
13.01.2009, 11:03
Սիրելի Հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորին Microsoft Office 2007-ի Հայերեն լեզվական միջերեսի փաթեթի (LIP) թողարկման կապակցությամբ: :hands

LIP փաթեթը կարող եք ներբեռնել այստեղից՝ http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyID=91426c33-ea45-482d-af08-cd8ea8cbfd53&DisplayLang=hy


Մի քանի օրինակ Word, Excel, և PowerPoint-ից (կտտացնել մեծ տարբերկաի համար)՝

http://i415.photobucket.com/albums/pp233/emesropian/th_Word_hy.png (http://s415.photobucket.com/albums/pp233/emesropian/?action=view&current=Word_hy.png)

http://i415.photobucket.com/albums/pp233/emesropian/th_Excel_hy.png (http://s415.photobucket.com/albums/pp233/emesropian/?action=view&current=Excel_hy.png)

http://i415.photobucket.com/albums/pp233/emesropian/th_PowerPoint_hy.png (http://s415.photobucket.com/albums/pp233/emesropian/?action=view&current=PowerPoint_hy.png)

Միգռո
14.01.2009, 02:05
Չեմ սիրում շատ քննադատել, հատկապես նոր նախագծերը: Դրա համար կանդրադառնամ հիմնական կետերին` շրջանցելով երկրորդական թերությունները: Որոշ իմաստով նման է Windows-ի թարգմանությանը. մի կողմից` առաջին քայլն է, ողջունելի է, կա առաջխաղացում, հայերենի ուղղագրության ստուգում, մյուս կողմից` նման լուրջ գործ բռնելուց առաջ պետք է իրատեսական լինել` կա՞ արդյոք համապատասխան ռեսուրս, և մինչ փաթեթը պաշտոնապես ներկայացնելն ամբողջ աշխատանքը պետք է մանրակրկիտ ստուգվի: Դատելով արդյունքից` խիստ կասկածում եմ, որ այդ չափանիշները պահպանվել են:
Անցնեմ կոնկրետ օրինակների: Այստեղ կրկին կարելի է խոսել անհաջող և անընդունելի թարգմանությունների մասին: Անհաջողներից են` սեղմատախտակ, ընտելական բառարան, երկկտտացնել, ստանալ ավելին Office Online-ում (սա շատ տարածված հիվանդագին դրսևորում է), մեկնարկել պարբերանշված ցուցակԸ, մեկնարկել համարակալված ցուցակ, Էլ-փոստման հատկանիշներ, Դա ապահովում է էջի աջ և ձախ կողմերի մաքուր տեքստը, ընտրեք տպման այլ ընտրանքներ ևն:
Անընդունելի և սխալ թարգմանություններ` ներքին (պետք է լինի ստորին) եզրագիծ, վարգիրt, տողերի համարակԼԱման ընտրանքներ, փաստաթղթին վերաբերՎող հավելվածքներ, ստեղծել նոր օրագրի փոստ` փասՅտաթղթի պարունակությամբ, դիտել հատկությունները, ինչպիսինՆ են..., ընտելացնել պարբերություններից մինչեւ եւ հետո հավելված տեքստը, թուցադրվելի նշարկման ձեւ, ...չհեղինակեցված վերարտադրումը կհանգեցնի ... և հետապնդվելու է...., կայել ընտրված լեզվի (պետք է լինի տեքստի) ուղղագրությունը ստուգող լեզուն, խելապիտակ և այլն:
Տեխնիկական թերություններ: Հարցական նշանի առկայության դեպքում ցանկացած բառ դիտարկվում է որպես սխալ, այսինքն` չի նույնականացվում առանց հարցականի համապատասխան բառի հետ: Բայերի ոչ բոլոր խոնարհված ձևերն են ընդգրկված բառարանում, օրինակ` սակարկող բայաձևը կարմիրով ընդգծվում է, սակայն սակարկել բայը բառարանում առկա է: Նույնը վերաբերում է խոնարհված գոյականներին: Չկան բազմաթիվ տարածված բառեր, ինչպիսիք են ձև, միևնույն, մինչև և այլն:
Text բառը մի տեղ թարգմանված է գրվածք, մեկ այլ տեղ` տեքստ: Help-ը (պարունակությունը) կրկին թարգմանված չէ: Կան այլ մանր-մունր թերություններ, որոնց մասին երկար կարելի է խոսել` սկսած աչքի զարնող անհարկի կետադրությունից մինչև զուտ թարգմանչական նրբություններ` ներառյալ եւ երկտառ գրության համընդհանուր գործածումը:
Ստիպված եմ կրկնել` պրոֆեսիոնալ թարգմանությամբ պետք է զբաղվեն (սակավաթիվ) բարձրակարգ մասնագետները, որոնք ունեն համապատասխան գործնական փորձ տվյալ բնագավառում, իսկ թարգմանության գործընթացն իր հերթին պետք է խստորեն վերահսկվի մի քանի մակարդակով: Microsoft Office-ն այն ծրագրային փաթեթը չէ, որտեղ կարելի է փորձարկումներ անել, իսկ ներկա վիճակում այս աշխատությունն ուրիշ ոչնչի նման չէ:

Xelgen
15.01.2009, 01:06
Հմ, եթե բաց կոդով ծրագրային ապահովման կողմակից չլինէի, (հատակպես դպրոցներում/պետական համակարգում, մեր առանց դրան ոչ հարուստ երկրում) գուցե ուրախանայի ;)

Միգռո-ի գրածների հետ կհամաձայնվեմ, չնայած պետք է նշեմ որ ծրագրերի թարգմանությունը լավ դժվար գործ է, հատկապես ներկա փուլում, երբ չկա ընդունված եզրային բազա։

Ինձ ուրիշ հարց է շատ հետաքրքում, որքանո՞վ հաջող/էֆֆեկտիվ է աշխատում հայերենի ուղղագրության ստւգումը։

Միգռո
15.01.2009, 17:59
Խոսքը միայն տերմինաբանության մասին չէ, Xelgen: Այսպիսի թերությունները` պարբերություններից մինչեւ եւ հետո հավելված տեքստը, վերարտադրումը կհանգեցնի ... և հետապնդվելու է, դրա հետ կապ չունեն: Դրանք ստացվում են այն բանի հետևանքով, որ թարգմանողը բավականափաչ գիտելիք և հմտություն չունի` միտքը հայերեն ճիշտ ձևակերպելու համար: Մասամբ զգացվում է նաև զուտ «տեխնիկական» մոտեցում, օրինակ` authorize բառը, ընկալվելով որպես author-ից ածանցված, թարգմանվել է հեղինակեցված` անտեսելով նրա թույլատրել, արտոնել տարածված իմաստը (արգելվում է նյութի չարտոնված վերարտադրումը ...):

Xelgen
27.01.2009, 22:06
Մասամբ զգացվում է նաև զուտ «տեխնիկական» մոտեցում, օրինակ` authorize բառը, ընկալվելով որպես author-ից ածանցված, թարգմանվել է հեղինակեցված` անտեսելով նրա թույլատրել, արտոնել տարածված իմաստը (արգելվում է նյութի չարտոնված վերարտադրումը ...):

Մդա… :)
Ինքս ունենալով կիսով-չափ ռուսերեն կրթություն մտքերս ոչ միշտ «հայերեն» եմ շարադրում։ Բայց դե authorize որպես հեղինակեցված իհարկե բացարձակ «գլխառադություն» է։
Չնայած այսպիսի որակը հաստատում է որոշ ենթադրություններ, ՀՀ կառավարությւն - Մանրափափուկ հարաբերություններից։

NetX
27.01.2009, 23:14
MS'ի արտադրանքի թարգմանությունը կատարվում է առանց հայաստանյան գրասենյակի հսկողության:(

Xelgen
27.01.2009, 23:36
Հարցը էդքան թարգմանության ժամանակ վերահսկումը չի։
Ինչքան ստեղի գրասենյակի հաստատված կապերը/պայմանավորվածությունները կառավարության հետ։
Իսկ դե մեր օրենքներից մեկով հաստատ պետք է որ «հայերեն միջներես ունենա» քանի որ դա է պաշտոնական լեզոուն։
Դե ՄՍ-ն էլ, ինչքան որ պետք է ետ «պտիչկան» դնելու համար, թարգմանել է մի հատ էլ ավել։

Ինչ որ մեկը տիրապետում է/կարող է կիսվել, միայն պետական հիմնարկները ինչքան են արդեն վճառել ՄՍ-ին, և ինքան է պլանավորված այս տարի վճարել։
Թեմայից որ շատ չշեղվենք, կարող եք հաղորդագրությամբ գրել։