PDA

Դիտել ողջ տարբերակը : Հասարակություն ու անհատ



Գոռ Ջան - Հայ
12.12.2006, 19:15
Հետաքրքիր է ձեր կարծիքը՝հասարակությունը կարող է ազդել անհատի(խոսքս կայացած, կյանքում հաստատված անհատի մասին է) մտածելակերպի, շարժուձևի կամ հոգեբանության վրա: Եվ կոնկրետ, ո՞ր դեպքերում , ինչպե՞ս:
Թեկուզ դիտարկենք տարբեր իրերի հանդեպ տարբեր կարծիքների ընդհարումը…

Quadro
12.12.2006, 19:31
Հետաքրքիր է ձեր կարծիքը՝հասարակությունը կարող է ազդել անհատի(խոսքս կայացած, կյանքում հաստատված անհատի մասին է) մտածելակերպի, շարժուձևի կամ հոգեբանության վրա: Եվ կոնկրետ, ո՞ր դեպքերում , ինչպե՞ս:
Թեկուզ դիտարկենք տարբեր իրերի հանդեպ տարբեր կարծիքների ընդհարումը…

անշուշտ
մարդու անցյալի , ներկայի ու ապագաի ձևավորման մեծ մասը կառուցում է շրջապատող հասարակությունը կազմող մարկանց միջամտությամբ

Նորմարդ
12.12.2006, 20:56
Ոչ միայն հասարակությունը այլ նաև դրա բացակայությունը նույնպես կարող է ազդել մարդու վրա լինի նա կայացած թե ոչ: Սա բազմիցս է ապացուցվել:

emo
12.12.2006, 23:17
Հետաքրքիր է ձեր կարծիքը՝հասարակությունը կարող է ազդել անհատի(խոսքս կայացած, կյանքում հաստատված անհատի մասին է) մտածելակերպի, շարժուձևի կամ հոգեբանության վրա: Եվ կոնկրետ, ո՞ր դեպքերում , ինչպե՞ս:
Թեկուզ դիտարկենք տարբեր իրերի հանդեպ տարբեր կարծիքների ընդհարումը…
Ամեն դեպքում ազդեցություն կունենա,ետ ազդեցության հետևանքով պայքար կսկսվի քո մեջ,քո սկզբունքների ու հասարակության կարծիքի,իսկ հաղթանակը կարող է լինել տարբեր ՝ կարող է զգաս որ դու սխալ ես, հասարակությունը ճիշտ,կամ ստիպված լինես զիջել որոշ հարցերում,թեկուզ զգաս որ դու սխալ չես կամ հակառակը ավելի համոզվել...

ինձ թվում է կախված է կոնկրետ անահատից ու թե որ հարցում է հասարակությունը քեզ դեմ է.շատ բաներ կարող ես սովորել հասարակությունից.թե լավ թե վատ:ՄԻ խոսքով նայած թե դու ինչքան սկզբունքային ես...
Իսկ կոնկրետ օրինակում իմ համար ասեմ.
Հավատի հարցում հասարակության ազդեցությունը կա,շատ մեծ ,թե դրական , թե բացասական, դրականը ինձ ավելի է օգնում՝դրանք են մարդիկ են ովքեր հավատում են Աստծուն ... և ես շփվում եմ նրանց հետ,ու ելի տարբեր գործոներ... իսկ վատը են չարնա որ կա ես աշխարոմ ու տարբեր շատ տարբեր ձևերով փորձումա հետ պահել ,նաև հասարակության միջոցովա մեծ ու բացասական ազդեցությունա գործում, բայց :P

StrangeLittleGirl
13.12.2006, 00:07
Իմ կյանքի մեծ մասը ես անց եմ կացրել հասարակությունից դուրս: Տարօրինակ կթվա: Բայց այդպես է եղել: Ես միշտ սիրել եմ ու հիմա էլ սիրում եմ հասարակության հետ խաղալ, տարբեր վայրերում տարբեր արհեստական իրավիճակներ ստեղծել և տեսնել, թե ինչպես են մարդիկ դրանցից դուրս գալիս: Ինչ-որ տեղ ինքս էլ եմ եղել հասարակության խաղալիքը: Սիրել եմ ամեն ինչով յուրահատուկ լինել, դրսից ոչ մի ազդակ չընդունել ինձ վրա, բայց հասարակությունը չի սիրում նման բաներ:

Բարեբախտաբար, վերջին երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Ես լիովին համաձայն եմ Էմոյի հետ: Հավատով մարդկանց հետ շփվելը դրական ազդեցություն է ունենում, հոգևոր աճ է տալիս, բարձրացնում: Բայց չարն էլ է հենց հասարակության մեջ: Նա փորձում է կոտրել, ընկճել, հեռու պահել Աստծուց:
Եվ ես փորձում եմ լինել աշխարհի մեջ՝ չպատկանելով աշխարհին:

Cassiopeia
26.12.2006, 15:24
Ցանկացած մարդ, ինչքան էլ պնդի, որ հասարակության դրական կամ բացասական կարծիքը իր համար նշանակություն չունի, անպայման որևէ արարք գործելիս ականջ է դնում հասարակությանը… Շատ դեպքերում նա իրենն է անում, անտեսելով հասարակությանը: Սակայն ցանկացած կարծիք, ում էլ պատկանի այն, ի վերջո նստվածք է տալիս մարդու ենթագիտակցության մեջ: Միգուցե նա իր արարքը կատարելուց անտեսի այն, սակայն հետո այդ կարծիքի ազդեցության տակ սկսի մտածել, ճիշտ էր արդյոք իր արածը թե ոչ…
Կարծում եմ, որ հասարակությունն ու անհատը փոխկապակցված երևույթներ են ու մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել… չէ որ անհատների բազմությունն է հենց դառնում հասարակություն…

Angelina
28.12.2006, 17:23
Անհատը հասարակության մի մասն է: Ես կարծում եմ, որ այս երկու հասկացությունները փոխկապակցված են: Տարանջատել սրանք իրարից անհնար է:

dvgray
13.11.2008, 07:09
Մարդը հասարակական էակ է: Նաև ունի խիստ ընդգծված սեփական մղումներ:
Եթե մարդը չգտնի սրանց ոսկե այն միջինը, որը հենց իրենն է, ապա սխալներ շղթան անխուսափելի է:
Հասարակությունը ազդում է մարդու վրա ամեն մի քայլին: Սակայն միշտ չէ, որ այդ ազդեցությունը զսպիչ գործոն է, կամ էլ բացասական մի բան: Հաճախ մարդը գտնում է ինքն իրեն հենց հասարակական ազդեցության տակ:

WhiteSmoke{F}
19.11.2008, 21:35
Ինչ հետաքրքիրա ու եդ հասարակությունից էլ ծնվում են նրանք ,որ առաջնորդում են նույն հասարակությանը:Շատ հետաքրքիր կլիներ լսել ,թե ինչպես էք դրսևորվում,որպես անհատ հասարակության մեջ:Ես ինքս ավելի շատ ներգործող,քան թե հասարակությունից ներգործվող անձ եմ:Միշտ ունեմ իմ սեփական խաղի կանոնները, անկախ այն բանից , թե հասարակությունը ինչ է պահանջում:Եվ ինձ հետաքրքիր են ,այն մարդիկ,որ կարողանում են առանձնանալ հասարակությունից:Եվ նոր խոսք ասել

WhiteSmoke{F}
19.11.2008, 21:41
Հիշում է՞ք մի հայկական ֆիլմ կա « Կտոր մը երկինք», որտեղ գլխավոր հերոսը,Թորիկը դժբախտ է,քանի որ հասարակությունը դատապարտում է իր և անբարո կնոջ միությունը:Հասարակությունը դատապարտում է նրան,երբ նա երջանիկ է,բայց անտարբեր է,երբ նա դժբախտ է: Ու քահանան եդ ֆիլմում ասում է « չեմ կարող պսակել ձեզ, քանի որ հասարակությունը չի ընդունում,հասարակությունը զորեղ է»: Ցավոք դա այդպես է նաև հիմա

dvgray
02.12.2008, 08:28
Մարդը իրան շրջապատող հասարակությունից շատ որ տարբերվում է, կոնֆլիկտի բուն է լինում միշտ: Իսկ կոնֆլիկտը միշտ հետտ ման տալը, ծանր ու երբեմն տաղտկալի զբաղմունք է:

Մարդը պետք է գտնի իր "սվոյներին": Անպայման չի, որ դրանք լինեն իրա անմիջական, ռեալ շրջապատում: Կարող է հիմիկվա ինֆորմացիոն դարում "սվոյներ" գտնել ասենք Հիմալայների ստորոտում, կամ Չիլիում…

ԳագոՋան
26.11.2010, 17:55
Հետաքրքիր է ձեր կարծիքը՝հասարակությունը կարող է ազդել անհատի(խոսքս կայացած, կյանքում հաստատված անհատի մասին է) մտածելակերպի, շարժուձևի կամ հոգեբանության վրա: Եվ կոնկրետ, ո՞ր դեպքերում , ինչպե՞ս:
Թեկուզ դիտարկենք տարբեր իրերի հանդեպ տարբեր կարծիքների ընդհարումը…


թեման հինա բայց հետաքրքիր,
իմ կարծիքով հարցը թե հասարակությունը կարող է ազդել անհատի(խոսքս կայացած, կյանքում հաստատված անհատի մասին է) մտածելակերպի, շարժուձևի կամ հոգեբանության վրա: Եվ կոնկրետ, ո՞ր դեպքերում , ինչպե՞ս,կարելիա շրջանցել եթե ընդունենք որ Անհատը ձեվավորվումա հասարակության մեջ,նրա միջոցով և նրա համար,հասարակությունը կազմվածա անհատներից,իսկ յուրաքանչյուր մարդ , հասարակության անդամ ՝ Անհատա,ու անհատն էլ,արդեն որոշ չափով/կախված պասիվությունից կամ ակտիվությունից /իր ազդեցություննա ունենում հասարակության վրա…