PDA

Դիտել ողջ տարբերակը : Սուրճի օգտակար ու վնասակար հատկությունները

Mankik
12.01.2009, 10:09
Փնտրեցի որոնման մեջ սուրճի մասին ու գտա միայն պատրաստման եղանակների մասին:
Այստեղ քնարկենք սուրճի օգտակար ու վնասակար հատկությունների մասին:
Նաեւ ով սիրում, կամ չի սիրում սուրճը: Վաղ առավոտյան կարելի՞ է որպես նախաճաշ սուրճ խմել: Օրվական քանի՞ բաժակ կարելի է սուրճ խմել:
Նմանատիպ հարցեր…

Second Chance
12.01.2009, 11:43
Սուրճի բաղադրությունը: Կոֆեին՝ 1-1.2% , մինչև 8 % շաքարներ , 4,5 % դաբաղիչ նյութեր, 14 % ազոտային միացություններ, 15% ճարպեր և այլն:

Կիրառությունը : Տոնուսը բարձրացնող միջոց է: Սուրճը նաև միզամող է, թարմացնող, ցավերը մեղմացնող, քունը ետ վանող:
Կարող է նաև վնասակար ազդցություն գործել՝ սրտի զարկերակն արագացնել, արյան ճնշումը բարձրացնել, գլխացավ ու անքնություն առաջացնել, դեմքին դեղնություն տալ:
Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակըիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը / օրական 2 բաժակից ավել/ սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող:
Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե բարելավման էֆեկտը ցնդում է:

Կոֆեինն ընդունակ է անցնել կաթի մեջ, դրա համար էլ կերակրող մայրերը պետք է խուսափեն սուրճ խմելուց, առավել ևս չարաշահումից, այլապես նորածինների մոտ անքնություն ու անհանգստություն կառաջանա: Սուրճը հակացուցված է դյուրագրգիռ , ստամոքսի ու 12 մատյա աղիի խոց ունեցող, վահանաձև գողձի հիվանդությամբ տառապող մարդկանց:
Վ. Շ, Ասլանյան ,«Ապրեցեք առողջ»

Կարծում եմ Մանկիկ քո հարցերը ամբողջովին պատասխանվեցին;)

Mankik
12.01.2009, 12:07
[B]

Օ՜յ, իսկ ես, ախր, շատ եմ սիրում սուրճը: Ուրեմն երեխաներին ընդհանրապես չի կարելի սուրճ:
Իսկ ո՞նց են որոշ երկրներում, երեխաներին որպես նախաճաշ, սուրճ են տալիս: Թե՞ դա ուրիշ սուրճ է:

Դավիթ
12.01.2009, 12:10
Ամերիկյան սուրճ, 50 տոկոս կաթ, 50 տոկոս սուրճ...

Second Chance
12.01.2009, 12:31
Օ՜յ, իսկ ես, ախր, շատ եմ սիրում սուրճը: Ուրեմն երեխաներին ընդհանրապես չի կարելի սուրճ:
Իսկ ո՞նց են որոշ երկրներում, երեխաներին որպես նախաճաշ, սուրճ են տալիս: Թե՞ դա ուրիշ սուրճ է:
Ինչ էլ որ տալիս են անգամ եթե

Ամերիկյան սուրճ, 50 տոկոս կաթ, 50 տոկոս սուրճ... նման համադրությամբ կարծում եմ սխալ է, որովհետև մանավանդ երեխաները նման արհեստական ակտիվության խթանիչի կարիք չունեն:)

Ես փոքր ժամանակ խմել եմ/չգիտեմ ինչու/ անկապ էլի երեևի ինձ մեծի տեղ դնել:ու համար միգուցե:D
Ընդհանրապես սուրճ չեմ սիրում, բայց էտ սուրճ խմելու պահը սիրում եմ մանավանդ սուրճի սեղանը:), դրա համար հյուրերի հետ կամ թեյ եմ խմում կամ էլ սուրճ ինձ էլ եմ դնում, բայց տենց էլ մնումա անավարտ

Դավիթ
12.01.2009, 12:41
Սուրճի սեղանի գաթաները վատը չեն: Ես փոքր ժամանակ դրա համար էի սուրճի սեղանին մոտիկանում: Հետո, եղավ
պատճառը ծխախոտը: Մի խոսքով, սուրճը իմ համար երկրորդական բնույթա կրել միշտ:

Mankik
12.01.2009, 13:15
[B]
Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակըիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը / օրական 2 բաժակից ավել

Սոված ժամանակ երբեմն խմում եմ առավոտյան: Բայց ինչքան էլ սիրեմ, 2 բաժակից ավել չեմ խմում::8

Moon
12.01.2009, 13:40
Խմում եմ մեկ սեսիայի ժամանակ, որ չքնեմ, էդ վնասակար ա...շատ
իսկ մեկ մեկ էլ հավեսս տալիս ...բույրը գրավում ա....:love

Grieg
12.01.2009, 13:44
Ես երբ սուրճ եմ խմում մի 2 օր չեմ կարողանում քնել..այլևս չեմ խմում ընդհանրապես :)

Mankik
12.01.2009, 13:46
Ես երբ սուրճ եմ խմում մի 2 օր չեմ կարողանում քնել..այլևս չեմ խմում ընդհանրապես :)

:D Երկու օ՞ր:

Ռեդ
12.01.2009, 13:50
Եթե խոսքը սև սուրճի մասին ա ուրեմն :[
Իսկ ռաստվարիմիյի հետ ոչինչ

Norton
12.01.2009, 16:09
Սուրճ իմ օրվա անբաժանելի մասնա, օրվա մեջ շատ եմ խմում չնայած նրան , որ առողջությանը վատա:

Mankik
12.01.2009, 16:50
Սուրճ իմ օրվա անբաժանելի մասնա, օրվա մեջ շատ եմ խմում չնայած նրան , որ առողջությանը վատա:

Կարող ե՞ս 8 բաժակ խմես օրվա մեջ;)

Rammstein
12.01.2009, 16:54
Սուրճ շատ հազվադեպ եմ խմում։ Անտարբեր եմ, ոչ սիրում եմ, ոչ էլ զզվում եմ։

Zangezur
12.01.2009, 17:00
Սուրճը խմում եմ մենակ սիգարետի հետ, առանց դրա ոնց-որ մի տեսակ չխմվի:

Mankik
12.01.2009, 17:04
Սուրճը խմում եմ մենակ սիգարետի հետ, առանց դրա ոնց-որ մի տեսակ չխմվի:

Կարելի՞ է իմանալ, օրվա մեջ քանի սիգարետ եք ծխում, մոտավորապես::oy

Norton
12.01.2009, 18:32
Կարող ե՞ս 8 բաժակ խմես օրվա մեջ;)

8? հավանականա:)
չէ մաքսիմումը 4-5 երևի, էսօր արդեն 3 բաժակ հասցրել եմ:(

Zangezur
12.01.2009, 19:50
Կարելի՞ է իմանալ, օրվա մեջ քանի սիգարետ եք ծխում, մոտավորապես::oy

Շատ չէ, մի 15 հատ, բայց թունդ: Վոր գործով եմ ընկնում մոռանում եմ ծխելու մասին

Mankik
12.01.2009, 19:58
Շատ չէ, մի 15 հատ, բայց թունդ: Վոր գործով եմ ընկնում մոռանում եմ ծխելու մասին

Ուրեմն 15 բաժակ սուրճ ե՞ս խմում::think Վատ չի:)

ԿԳԴ
12.01.2009, 20:05
Սուրճ սիրում եմ խմել, հատկապես առավոտյան: Օրական 3 գավաթից ավել չեմ կարողանում խմել::) Ճիշտա սուրճի չարաշահելը վնասա, բայց թունդ թեյը ավելի վնասա::)

Երկնային
12.01.2009, 20:43
մեկ-մեկ որպես գլխացավի դեմ դեղ ա աշխատում իմ համար… :)

Karina
27.01.2009, 17:41
Ամեն օր նախաճաշից հետո 1 գավաթ խմում եմ: Դա արդեն սովորություն է դարձել: Ավելի շատ սիրում եմ սև սուրճի հոտը, քան խմելը::)

Economist
27.01.2009, 20:44
Որ առավոտը շուտ սուրճ չխմեմ, կմեռնեմ...
Սև եմ խմում, բայց սուրճը չեմ եռացնում, այլ եռացրած ջուրը լցնում սուրճի վրա:ok

Mankik
03.02.2009, 18:44
Որ առավոտը շուտ սուրճ չխմեմ, կմեռնեմ...
Սև եմ խմում, բայց սուրճը չեմ եռացնում, այլ եռացրած ջուրը լցնում սուրճի վրա:ok

Կարելի՞ է իմանալ սեւ սուրճի մասին է խոսքը: Եռացրած ջուրը լցնում եք սեւ՞ սուրճի վրա:

Ուլուանա
04.02.2009, 02:44
Սև սուրճից զզվում եմ աննկարագրելի ձևով։ Հենց միայն հոտից արդեն սրտխառնոցը պատրաստ է (էն սմայլիկը չեմ դնում զուտ սուրճ սիրողներին չվիրավորելու համար :P :))): Կաթով մակկոֆեի համը դուր է գալիս, բայց էլի, հաշվի առնելով, որ սուրճն ամեն դեպքում վնասակար է, հազարից մեկ եմ խմում։ Ու ընդհանրապես արհեստական խթանիչներից աշխատում եմ առավելագույնս հեռու մնալ։ :)

Mankik
04.02.2009, 11:55

Իսկ արդյո՞ք օգտակար ոչինչ չունի սուրճը:
:D ինքս ինձ մխիթարում եմ...:oy
Բայց բազմիցս կարդացել եմ սուրճի օգտակար հատկությունների մասին: Եւ շատ հետաքրքիր է՝ ճի՞շտ են գրում, թե գովազդի համար է :think

Empty`Tears
04.02.2009, 13:15
Չեմ սիրում սուրճ, նամանավանդ մեր հայկական սև սուրճը …
Հիշում եմ, խմում էիի միայն այն ժամանակ երբ Երևանում էինք ու բաբուլյաս նայում էր բաժակս …:)) :(
տղաները զգում են ծխախոտի կարիքը, իսկ աղջիկնը, կանայք սուրճի …
իսկ ինչին է վնաս, այ դա չգիտեմ … :pardon

Economist
04.02.2009, 18:13
Կարելի՞ է իմանալ սեւ սուրճի մասին է խոսքը: Եռացրած ջուրը լցնում եք սեւ՞ սուրճի վրա:

Այո, սև սուրճի մասին:ok

comet
04.03.2009, 12:31
2 հոգու համար հարկավոր է.

- 4 ճաշի գդալ սուրճ

- 4 ճաշի գդալ կոնյակ

- 4 ճաշի գդալ կակաո

- 4 ճաշի գդալ հարած սերուցք

- քերած շոկոլադ

- շաքարավազ

- սառույց

Պատրաստել կակաո եվ սուրճ: Թողնել, որ ըմպելիքները հովանան, ապա խառնել իրար, ավելացնել կոնյակը եվ շաքարավազ՝ ըստ ճաշակի: Բաժակների մեջ սառույցի կտորներ գցել, ապա վրան լցնել ստացված զանգվածը: Յուրաքանչյուրի վրա լցնել հարած սերուցք եվ ցանել քերած շոկոլադ:

Սուրճ նարինջով

4 հոգու համար հարկավոր է.

- 2,5 բաժակ տաք սուրճ

- 2/3 բաժակ նարնջի լիկյոր

- 1 թեյի գդալ նարնջի քերած կեղեվ

- 2 ճաշի գդալ շաքարի փոշի

- 1 բաժակ սերուցք

Սերուցքը հարել այնքան, մինչեվ լավ փրփրի՝ ավելացնելով շաքարի փոշին եվ նարնջի քերած կեղեվը: Ստացված զանգվածը թողնել 30 րոպե: Տաք սուրճը լցնել բաժակների մեջ, յուրաքանչյուրի մեջ ավելացնել նարնջի լիկյոր, վրայից լցնել հարած սերուցքը եվ զարդարել նարնջի կտորներով:

Lady SDF
04.03.2009, 21:19
Վերջերս մեր մոտի նորություններով լսեցի, որ սուրճը նվազեցնում է մաշկի քաղցկեղի հավանականությունը (բայց դա այն դեպքում երբ օրական 6 բաժակ ամերիկյան սուրճ ես խմում): ;)

Second Chance
05.03.2009, 11:44
Վերջերս մեր մոտի նորություններով լսեցի, որ սուրճը նվազեցնում է մաշկի քաղցկեղի հավանականությունը (բայց դա այն դեպքում երբ օրական 6 բաժակ ամերիկյան սուրճ ես խմում): ;)
Թեև ընդհանրապես չեմ հավատում նման «նորություններին», հիշեցնեմ , որ սուրճը հենց մաշկի համար լավ չէ ` դեղնություն է տալիս:
Բացի դա օրական 6 բաժակ սուրճ խմողը ավելի վատ առողջական պրոբլեմների առաջ կկանգնի քան մաշկի քաղցկեղն է/ կամ քաղցկեղի հավանականության վախը :

comet
05.03.2009, 12:39
Իսկ ես վերջերս ինտերնետում կարդացի, որ օրական 3 բաժակից ավել սուրճ խմելու դեպքում ի հայտ են գալիս հալյուցինացիոն երևույթներ:

Մարկիզ
05.03.2009, 14:12
Իսկ ես վերջերս ինտերնետում կարդացի, որ օրական 3 բաժակից ավել սուրճ խմելու դեպքում ի հայտ են գալիս հալյուցինացիոն երևույթներ:
Կոֆեինը նման հատկություններ, որքան գիտեմ, չունի:

Մարկիզ
05.03.2009, 14:24
http://www.eurolab.ua/ru/encyclopedia/narcology/9178/

Lady SDF
05.03.2009, 21:29
Բացի դա օրական 6 բաժակ սուրճ խմողը ավելի վատ առողջական պրոբլեմների առաջ կկանգնի քան մաշկի քաղցկեղն է/ կամ քաղցկեղի հավանականության վախը :

Հմմմմ ... մաշկի քաղցկեղից վա՞տ: Օրինա՞կ:

ահա մեկ հղում
http://www.boston.com/news/health/articles/2009/03/02/be_well/

փաստորեն կաֆեինը վերացնում է ուլտրավիոլետից վնասված բջիջները ... խելքին մոտ է

Artgeo
06.03.2009, 10:47
սուրճը չունի որևէ օգտակար հատկություն: Սուրճը նույնիսկ հաճելի համ չունի: Հենց դա է պատճառը, որ մենք շաքարով ենք այն քաղցրացնում:

Nuard
06.03.2009, 11:29
Սուրճը նույնիսկ հաճելի համ չունի: Հենց դա է պատճառը, որ մենք շաքարով ենք այն քաղցրացնում:

դա սուբյեկտիվ կարծիք է։ Գիտեմ շատ մարդկանց որոնք սիրում են սուրճի համը հիմնականում խմում են առանց շաքարի, այդ թվում նաև ես։

Artgeo
06.03.2009, 11:33
դա սուբյեկտիվ կարծիք է։ Գիտեմ շատ մարդկանց որոնք սիրում են սուրճի համը հիմնականում խմում են առանց շաքարի, այդ թվում նաև ես։
Հա, քանի որ նառկոման ես: Իսկ նառկոման դառնում են նառկոտիկ օգտագործելուց: Որոշ ժամանակ չօգտագործելուց հետո ցանկությունը իսպառ անհետանում է, իսկ խմելուց տհաճ զգացողություններ են առաջանում:

Second Chance
06.03.2009, 11:33
Հմմմմ ... մաշկի քաղցկեղից վա՞տ: Օրինա՞կ:

ահա մեկ հղում
http://www.boston.com/news/health/articles/2009/03/02/be_well/

փաստորեն կաֆեինը վերացնում է ուլտրավիոլետից վնասված բջիջները ... խելքին մոտ է
Սուրճի մասին ավելի մանրամասն գրել եմ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=41129#2):
Ինչքան է ասենք խելքին մոտ խմել օրական 6 բաժակ սուրճ, /երբ թույլատրելի քանակը 2-3ն է/, ձեռք բերել սրտային, նյարդային ու այլ հիվանդություններ, որպեսզի մաշկային քաղցկեղի հավանականությունը նվազի:think: Այսինքն դուրս է գալիս ձեռք բերել ռեալ հիվանդություններ, չեղած հիվանդության հավանականությունը նվազեցնելու համար:

Հ.Գ. Դրա համար եմ ասում մեկ մեկ նենց անկապ բաներ կասեն նորություններով:)

Nuard
06.03.2009, 11:43
Հա, քանի որ նառկոման ես: Իսկ նառկոման դառնում են նառկոտիկ օգտագործելուց: Որոշ ժամանակ չօգտագործելուց հետո ցանկությունը իսպառ անհետանում է, իսկ խմելուց տհաճ զգացողություններ են առաջանում:

Սուրճը նարկոտիկ է թե ոչ, դա արդեն հարցի մեկ այլ կողմն է. Իսկ մարդկանց համային զգացողություններն ու նախընտրանքները շատ տարբեր են, և միանշանակ արտահայտվել որևէ սննդի/խմիչքի մասին, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ :)

Artgeo
06.03.2009, 11:46

Բոլոր մարդկանց, ինչպես և մյուս բիլոգիական մարմինների նախասիրությունները ու նախընտրանքները ի ծնե, բնությունից տրված մեկ բիոլոգիական տեսակի մեջ նույնն են: Այլ հարց է, թե ինչպես են այդ նախասիրությունները ծնողների, գովազդի, սովորությունների, ավանդույթների ճնշման տակ փոփոխվում:

Nuard
06.03.2009, 11:58

Հավանաբար, բայց արդյունքում ունենք այն ունենք :)

Artgeo
06.03.2009, 12:01
Հավանաբար, բայց արդյունքում ունենք այն ունենք :)
Անշուշտ ունենք այն, ինչ ունենք:Բայց միևնույն պահին դա չի բացառում այն ինչ պիտի ունենանք կամ/և ինչ կարող ենք ունենալ:

Nuard
06.03.2009, 12:36
Անշուշտ ունենք այն, ինչ ունենք:Բայց միևնույն պահին դա չի բացառում այն ինչ պիտի ունենանք կամ/և ինչ կարող ենք ունենալ:

Այո, ... բայց ցավոք մարդն իդելական չէ, ու շատ հեռու է գնացել նախապես իր մեջ դրված բիոլոգիական ( և ոչ միայն) հատկանիշներից...

Mankik
06.03.2009, 14:43
Սուրճի մասին ավելի մանրամասն գրել եմ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=41129#2):
Ինչքան է ասենք խելքին մոտ խմել օրական 6 բաժակ սուրճ, /երբ թույլատրելի քանակը 2-3ն է/, ձեռք բերել սրտային, նյարդային ու այլ հիվանդություններ, որպեսզի մաշկային քաղցկեղի հավանականությունը նվազի:think: Այսինքն դուրս է գալիս ձեռք բերել ռեալ հիվանդություններ, չեղած հիվանդության հավանականությունը նվազեցնելու համար:

Հ.Գ. Դրա համար եմ ասում մեկ մեկ նենց անկապ բաներ կասեն նորություններով:)

Սուրճ սիրում եմ, բայց օրվա սովորական չափը 1-2 բաժակ է: 3-րդը հազվադեպ է պատահում… Երբեք 4-րդ բաժակը օրվա մեջ չեմ խվել::oy

Lady SDF
06.03.2009, 21:34
Սուրճի մասին ավելի մանրամասն գրել եմ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=41129#2):
Ինչքան է ասենք խելքին մոտ խմել օրական 6 բաժակ սուրճ, /երբ թույլատրելի քանակը 2-3ն է/, ձեռք բերել սրտային, նյարդային ու այլ հիվանդություններ, որպեսզի մաշկային քաղցկեղի հավանականությունը նվազի:think: Այսինքն դուրս է գալիս ձեռք բերել ռեալ հիվանդություններ, չեղած հիվանդության հավանականությունը նվազեցնելու համար:

Հ.Գ. Դրա համար եմ ասում մեկ մեկ նենց անկապ բաներ կասեն նորություններով:)

Գուցե 6 բաժակ սուրճը աբսուրդ է հնչում բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուրճն ունի կարևոր օգտակար հատկություններ:

https://www.health.harvard.edu/press_releases/coffee_health_benefits
http://food-facts.suite101.com/article.cfm/the_health_benefits_of_coffee
http://abclocal.go.com/kabc/story?section=news/health&id=6661764

Որ ժամանկան ունենամ կթարգմանեն հայերեն:

Lady SDF
06.03.2009, 21:36
սուրճը չունի որևէ օգտակար հատկություն: Սուրճը նույնիսկ հաճելի համ չունի: Հենց դա է պատճառը, որ մենք շաքարով ենք այն քաղցրացնում:

Բնության մեջ չկա որևէ բույս որ չունենա գոնե մեկ օգտակար հատկություն:

Jarre
09.03.2009, 20:37
2006-ին Times-ում հոդված էր սուրճի վնասակար լինելու մասին, և որ այն կարող է նույնիսկ առաջացնել քաղցքեղ։ Սակայն հաջորդ տարի կատարված հետազոտություններից հետո լույս տեսավ մեկ ուրիշ հոդված, որը ոչ միայն հերքում էր առաջինին, այլև գրում էր սուրճի օգտակար լինելու մասին, և որ այն կարող է կանխել քաղցքեղի որոշ տեսակների զարգացումը։

Artgeo
10.03.2009, 12:24
Բնության մեջ չկա որևէ բույս որ չունենա գոնե մեկ օգտակար հատկություն:
Վստա՞հ ես, որ դու այդ բույսն ես խմում «Լուս աստղ» կամ «Ռոյալ Առմենիա» ըմպելուց:

Lady SDF
10.03.2009, 23:49
Վստա՞հ ես, որ դու այդ բույսն ես խմում «Լուս աստղ» կամ «Ռոյալ Առմենիա» ըմպելուց:

Չեմ խմել այդ տեսակներից: Շա՞տ վատն են:

Հայկօ
11.03.2009, 01:45
Վստա՞հ ես, որ դու այդ բույսն ես խմում «Լուս աստղ» կամ «Ռոյալ Առմենիա» ըմպելուց:

Չեմ խմել այդ տեսակներից: Շա՞տ վատն են:

Կրծկալ Պատմավեպի գործունեությանը քիչ թե շատ ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ առաջինը, համենայն դեպս, սուրճի հետ որևէ ընդհանրություն պիտի չունենա:

Artgeo
11.03.2009, 10:57
Չեմ խմել այդ տեսակներից: Շա՞տ վատն են:
Եթե մեղմ խոսենք, ապա այո վատն են: Այսինքն եթե ձավար ես ուզում ուտել, երևի թե նույնիսկ համով է, բայց դե սուրճ չի էլի: Խոսքս Լուս Աստղի մասին է: Սրանք միայն օրինակ էին: 150-200 դրամով վաճառվող սուրճերը դժվար լավ սուրճ լինեն: Բայց խնդիրը նույնիսկ սա չէ: 200-400 դրամանոց սուրճ գնելով էլ չես կարող վստահ լինել, որ իսկական սուրճ ես գնում ու սա այն դեպքն է, երբ համը այնքան էլ կարևոր չի, քանի օրինակ E3**-րն էլ շատ համով, բայց տեղով թույն են:

Lady SDF
11.03.2009, 20:05
200-400 դրամանոց սուրճ գնելով էլ չես կարող վստահ լինել, որ իսկական սուրճ ես գնում

Համամիտ եմ: Եվ այս անվստահությունը գրեթե բոլոր տեսակների սննդամթերքի նկատմամբ առանց պատճառի չէ: Որ կարդում ես փաթեթավորված սննդամթերքի բաղադրությունը սարսափում ես: Բայց քանի՞սն են կարդում: Կամ՝ արդյո՞ք ամբողջական է ցուցակը լինում:

Մեզ մոտ (ԱՄՆ-ում) շատ «ժամանակակից» է organic սնվելը (որը 2 կամ 3 անգամ ավելի թանկ է արժենում) ... ԲԱՅՑ շատ դժվար է վստահ լինել, որ իսկապես գնում ես այն ինչ կարծում ես:

Արևհատիկ
07.06.2009, 01:15
Իսկ իմ վրա քնելու տեսակետից ոչ մի ազդեցություն չի թողնում: Ընդհանրպես ասում են, որ սուրճը ճնշումը կարգավորում է, բայց չգիտեմ ինչքանով է ճիշտ

Ուլուանա
07.06.2009, 02:14
Իսկ իմ վրա քնելու տեսակետից ոչ մի ազդեցություն չի թողնում: Ընդհանրպես ասում են, որ սուրճը ճնշումը կարգավորում է, բայց չգիտեմ ինչքանով է ճիշտ
Կարգավորու՞մ։ Առաջին անգամ եմ նման բան լսում։ Իմ իմանալով՝ բարձրացնում է։ Դե, եթե մարդը նորմայից ցածր ճնշում ունի, ուրեմն հա, տվյալ դեպքում բարձրացումը կարելի է դիտարկել որպես կարգավորում։ Բայց նորմայից բարձր ճնշումն ունեցողներինն էլ հո չի՞ իջեցնում։ :think

Որմիզդուխտ
07.06.2009, 13:43
Սուրճն, ինչքան գիտեմ, ճնշումը բարձրացնում է: Այլ բան է, եթե մարդ ճնշումն իջնելու ժամանակ սուրճ օգտագործի և ասի՝ ճնշումս կարգավորվեց: ;)