PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայատառ կայքերի օնլայն ձևափոխում տրանսլիտի բջջային հեռ. համար



vaheg
07.01.2009, 02:51
Հայերեն տառերը չպատկերող բջջային հեռախոսներից հայատառ վեբ էջերը այցելելու համար ստեղծել եմ ինտերնետային կայք (օնլայն ծրագիր) ---- , որը մուտքագրված էջը փոխարկում է տրամսլիտի: Այսպիսով բջջային հեռախոսվ, օգտվելով կայքից, կարող եք տեսնել հայատառ վեբ էջերը փոխարկված տրանսլիտի:

Հայտնաբերված վրիպակների մասին խնդրում եմ հայտնել :)

Կայք - ----
Նկար - ----

vaheg
22.01.2009, 06:01
վապ-ը մեկի մոտ աշխատեց? :think:)

ոչմեկ չի ասում, լավ ես կասեմ :).. լոգին լինելուց իմացեք, որ ընդամենը մի տողի տարբերությունն է կոդի մեջ, որի միջոցով այդ լոգինի տվյալները կարող են պահվել սեռվերի վրա, դրա համար խնդրում եմ հատկապես մոդերատորներին լոգին լինելուց ինչ-որ ժամանակ հետո փոխել գաղտնաբառը.. ու ընդհանրապես օգտվել լոգինից միայն, եթե պետքա գալու ;) :) սա կայքի թերությունն է...:8

Chuk
22.01.2009, 17:05
Մոդերատորական. Թեմայի 52 գրառումները ջնջվել են, առաջին գրառման մեջից հեռացվել է կայքի հղումը: Ինձ ընդամենը պետք էր համոզվել, որ գաղտնաբառերը պահվում են սերվերում, ինչն արդեն արեցի: Կան հիմնավոր կասկածներ, որ այդ գաղտնաբառերից որոշներն օգտագործվել են (մասնավորապես Red_Devils-ի, ով օրեր առաջ իմ կողմից զգուշացվել ու գաղտնաբառը փոխել է): Vaheg-ը մոդերատորներին դիմելիս թերևս նկատի ուներ անձամբ ինձ, քանի որ կարծում եմ, որ այլ գաղտնաբառերի շարքում տեսել էր իմը: Տեղեկացնեմ բարեկամիս, որ դա իմ գաղտնաբառը չէր, այլ ընդամենը խայծ էր, որն ըստ էության, կարծում եմ, որ աշխատեց:

Բոլոր նրանց, ովքեր երբևէ այս համակարգով մտել են ակումբ ու անցել են լիազորման փուլը (գրել են մականունն ու գաղտնաբառը) խորհուրդ եմ տալիս անմիջապես փոխել իրենց գաղտնաբառերը, քանզի դրանք հնարավոր է, որ գործիք դառնան ուրիշի ձեռքին:

Բոլորին խորհուրդ եմ տալիս այս համակարգից երբևիցե օգտվելու դեպքում դրանում չթողնել ոչ մի անհատական տվյալ, այդ թվում դրա միջոցով որևէ համակարգ չմտնել՝ գրելով գաղտնաբառն ու մականունը:

Գաղտնաբառն ու լոգինը պահելը իմ կարծիքով թերություն չէ, այլ հատուկ նախատեսված է:
Հաշվի առնելով ինքնախոստովանանքը, vaheg անդամը զարտուղի ճանապարհներով այլոց գաղտնաբառերին «տիրանալու» համար չի արգելափակվում, սակայն շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Երբևէ հայտնաբերելու դեպքում, որ ձեռք բերված գաղտնաբառերն օգտագործվել են որևէ նպատակով, անմիջապես կարգելափակվի:

Թեման փակվում է: