PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինոթատրոններ

Warum?!
12.01.2009, 00:53
Երևան քաղաքում տվյալ պահի դրությամբ կա 1,5 հատ կինոթատրոն` Մոսկվա կինոթատրոնը և կիսով չափ գործող Նաիրի կինոթատրոնը:
Այս թեմայում ես կուզենայի շոշափել մի քանի հարց կապված կինոթատրոնների հետ:
1. Ինչ հաճախականությամբ եք այցելում կինոթատրոն?
2. Արդյոք հավանում եք կինոթատրոնների ֆիլմացանկը?
3. Եթե հազվադեպ եք այցելում կինոթատրոն, ապա ինչն է դրա պատճառը?
4. Ինչպես եք վերաբերվում կինոթատրոնների տոմսերի գներին և ինչքան գումար կնախընտրեիք վճարել տոմսի համար? :think

Աթեիստ
12.01.2009, 01:10
Հազվադեպ եմ այցելում, քանի որ այսօրվա կինորթատրոնները ցուցադրում են ոչ թե որակով ֆիլմեր, այլ նոր ֆիլմեր, որոնց մեծ մասը չարժեն դրանց վրա ծախսած ժամանակը։ Գներից դժգոհ չեմ։

Rammstein
12.01.2009, 01:52
Ընդհանրապես չեմ այցելում։ Էդ սովորությունը ուղղակի չունեմ։ Երբեմն լավ կինոյի գովաղդ եմ տեսնում, մտածում եմ գնամ, բայց էլի չի ստացվում։ Կյանքումս մի անգամ եմ եղել կինոթատրոնում։

Դավիթ
12.01.2009, 04:07
Իսկ ինչ են եղել հին կինոթատրոնները. Արագաց, Երեվան, Հայրենիք, Անի,Կոմիտաս, Զվարթնոց: Ռոսիան կարծեմ դարցել ե շուկա...

Moon
12.01.2009, 12:51
Հաճախում եմ, բայց հազարից մեկ, հիմնական պատառները ֆիլմացանկի անորակությունն ա ու տոմսի գինը։
Մի նորմալ ֆիլմ չեն ցուցադրում։ Կինոթատրոն էնքան քիչ եմ գնում, որ կարող եմ թվարկել տեսածս ֆիլմերը,։
Նայել եմ Գարի Պոտեր, Տերմինատոր, Կունգ Ֆու Պանդա, Չաս Պիկ, Մի քանի կոմեդիա։
Ամենալավ տարբերակը տանը հավաքվելն ա ընկերների հետ ու կինո նայելը։ Համ ֆիլմն ես դու ընտրում համ փող չես վճարում։
Կամ էլ փող եք քցվում, գնում եք 7 կադր։
Չնայած միշտ սիրել եմ կինոթատրոն գնալ, բայց դե իմ ուզած ֆիլմերից չկա։ Թե չէ կինոների գիժ եմ։:hands

Rammstein
12.01.2009, 15:12
Իսկ ինչ են եղել հին կինոթատրոնները. Արագաց, Երեվան, Հայրենիք, Անի,Կոմիտաս, Զվարթնոց: Ռոսիան կարծեմ դարցել ե շուկա...
Որեմն հին ժամանակներում, երբ դեռ հեռուստացույցը ամեն մեկը չի, որ ուներ, քաղաքաշինական նորմերի համաձայն, պիտի ամեն թաղամաս ունենար իր կինոթատրոնը։
Հիմա կինոթատրոնների դերը մի քիչ փոխվել է։ Ու դա շատ նորմալ է, որ ԱրագաԾ, Երեւան, Հայրենիք, եւն էլ չեն ծառայում, որպես կինոթատրոն։ Նորմերն էլ են փոխվել, հիմիկվա նորմերով քաղաքում նախատեսվում է, մեկ-երկու կինոթատրոն, կոնկրետ թվեր չգիտեմ, բայց որ նորմերը փոխվել են (կոմ գոնե պիտի փոխվեին), էդ հաստատ։ ;)

REAL_ist
12.01.2009, 15:52
նույն տրամաբանությամբ թատրոններնել պետքա քչանան…
ամեն դեպքում Կինոթատրոնում նայածը լռիվ ուրիշա

Kuk
12.01.2009, 16:30
Որեմն հին ժամանակներում, երբ դեռ հեռուստացույցը ամեն մեկը չի, որ ուներ, քաղաքաշինական նորմերի համաձայն, պիտի ամեն թաղամաս ունենար իր կինոթատրոնը։
Հիմա կինոթատրոնների դերը մի քիչ փոխվել է։ Ու դա շատ նորմալ է, որ ԱրագաԾ, Երեւան, Հայրենիք, եւն էլ չեն ծառայում, որպես կինոթատրոն։ Նորմերն էլ են փոխվել, հիմիկվա նորմերով քաղաքում նախատեսվում է, մեկ-երկու կինոթատրոն, կոնկրետ թվեր չգիտեմ, բայց որ նորմերը փոխվել են (կոմ գոնե պիտի փոխվեին), էդ հաստատ։ ;)

Ի՞նչ ա նշանակում` կինոթատրոնների վերանալը նոռմալ ա: Ո՞նց ա նոռմալ, ինչի՞ ա նոռմալ, որ իրանց բացած բառերում գնան կինո նայե՞ն: Ամեն ինչից որ փող չլափեն, գերշահույթներ չստանան, չեն սթրվի տեղները: Կինոթատրոնում կինո դիտելը համեմատում ես տանը հեռուստացույցով կինո դիտելու հե՞տ: Մի երկու անգամ էլ գնա կինոթատրոն, մի անգամը քիչ ա երևի, կամ լավ կինո չես դիտել էդ մի անգամը, կամ լավ տեղ չես նստել, կամ էլ անհավես ես նայել, իմ կարծիքով սրանցից մեկն ա: Ո՞նց կարելի ա կինոթատրոնում կինո դիտելը համեմատել տանը դիտելու հետ: Մի հատ Կինո-Մոսկվա ա մնացել, հեսա կարողա դրա գլուխն էլ ուտեն, փակեն ծախեն սարքեն սաունա ու էդ ա, բոլորը կսկսեն յոթ կադրում կամ սինեմաում կինո նայել, ի՞նչ վատ ա որ, մարդիկ բիզնես են անում, միլիոններ են կուտակում, դե համակերպվեք էլի, ասեք շատ նոռմալ ա, դե մեկա տանը թիվի ունենք, թող էդ մարդիկ էլ փակեն կինոթատրոնը, տեղը օբյեկտ բացեն միքիչ հացի փող վաստակեն, նորմալ ա, իհարկե նորմալ ա:

Sunny Stream
12.01.2009, 23:00
3 ամիսը` մեկ` փառատոնից փառատոն

Սամվել
12.01.2009, 23:30
Որեմն հին ժամանակներում, երբ դեռ հեռուստացույցը ամեն մեկը չի, որ ուներ, քաղաքաշինական նորմերի համաձայն, պիտի ամեն թաղամաս ունենար իր կինոթատրոնը։
Հիմա կինոթատրոնների դերը մի քիչ փոխվել է։ Ու դա շատ նորմալ է, որ ԱրագաԾ, Երեւան, Հայրենիք, եւն էլ չեն ծառայում, որպես կինոթատրոն։ Նորմերն էլ են փոխվել, հիմիկվա նորմերով քաղաքում նախատեսվում է, մեկ-երկու կինոթատրոն, կոնկրետ թվեր չգիտեմ, բայց որ նորմերը փոխվել են (կոմ գոնե պիտի փոխվեին), էդ հաստատ։ ;)

Հաստատ նորմալ չի... Նախ Կինոթատրոնի էֆեկտը անհամեմատելիա Տանը նայածի հետ..

Հեչ լսե՞լ ես նենց տերմիններ ինչպիսին են ԼԱվ ակուստիկա.. ու տենց բաներ... Օրինակ Մոսկվա կինաթատրոնի վրա մե՜ծ աշխատանգա տարված ... ու տանը հաստատ տենց բան չես ստանա... + Տնային կինոթատրոն ու մե՜՜՜՜ծ էկրան շատ քչերը էսօրվա դրությամբ կարան իրանց թույլ տան..

+ եթե կինոթատրոնները շատանան մեր ընտրությունը կշատանա /ֆիլմերի/ հո սաղ նույն բանը չեն ցույց տա.. + գները կիջնեն.. չնայած հիմա էլ էտքան դժգոհ չեմ գներից :)

Իսկ թեմայով ասեմ որ գնում եմ մոտ ամիսը մեկ.. կամ եթե ժամանակ է լինում /ու լավ ֆիլմեր ավելի հաճախ/...

Հատկապես սիրում եմ նոր մուլծիկները կինոթատրոնում նայել :)) /կունգֆու պանդան, WALL-Eն Madagaskar -2ը/ Էսա ուզում եմ գնամ OPen Season -2 ը նայեմ :):love

Չեմ սիրում պայթյունաշատ մարտաֆիլմերը կինոթատրոնում նայել.. մի տեսակ նեռվայնանում եմ, լարվում եմ :8

Jarre
17.11.2010, 03:12
Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում (տղերք, գույնից հուշտ չլինեք հանկարծ ;) ) ցուցադրում են 3D ֆիլմեր։ Մինչ այդ էլ կինո Մոսկվայում ցուցադրել են 3D ֆիլմեր, սակայն սրա որակը անհամեմատ բարձր է։ Նախ ֆիլմերը այստեղ դիսկերով չեն, այլ հատուկ կինոթատրոնների համար (եթե չեմ սխալվում լենտային սիստեմով) և երկրորդ ակնոցներն են որակով։ Ես այսօր եղել եմ ու շատ գոհ եմ։ Գույները, էֆեկտները շատ լավ զգում ես։ Բնականաբար Imax-ից շատ հեռու ենք դեռ, բայց 2.000 դրամի համար շատ լավ որակ է։ Հիմա 3D ցուցադրվում է միայն «Մեգաուղեղ/Megamind» (http://www.imdb.com/title/tt1001526/) մուլտֆիլմը։

ՀԳ՝ եթե որոշեք գնալ, անպայման նշեք, որ ցանկանում եք դիտել 3D կապույտ դահլիճում։

VisTolog
17.11.2010, 09:11
Ջահել վախտերս երեք օրը մեկ էի գնում:
Հետո դարձավ շաբաթը մեկ:
Հետո երեք շաբաթը մեկ... ու արդեն մի քանի ամիսա չեմ գնացել::))

Ֆրեյա
17.11.2010, 11:00
Երևան քաղաքում տվյալ պահի դրությամբ կա 1,5 հատ կինոթատրոն` Մոսկվա կինոթատրոնը և կիսով չափ գործող Նաիրի կինոթատրոնը:
Այս թեմայում ես կուզենայի շոշափել մի քանի հարց կապված կինոթատրոնների հետ:
1. Ինչ հաճախականությամբ եք այցելում կինոթատրոն?
2. Արդյոք հավանում եք կինոթատրոնների ֆիլմացանկը?
3. Եթե հազվադեպ եք այցելում կինոթատրոն, ապա ինչն է դրա պատճառը?
4. Ինչպես եք վերաբերվում կինոթատրոնների տոմսերի գներին և ինչքան գումար կնախընտրեիք վճարել տոմսի համար? :think
Անվճար մարկետինգային հետազոտություն ես ուզում անել? :)) Պատրաստվում ես նոր կինոթատրոն կառուցել?

Ֆիլմացանկը՝ ոչինչ... երկու թատրոններում էլ հիմնականում ցույց են տալիս այն, ինչ աշխարհում ռելիզ է լինում: Լավ... դրա միջինոտ ֆիլմերը.. միշտ չի որ ամենալավ ֆիլմերը հասնում են Հայաստնա; Կինոմոսկվան էդ առումով մի քիչ ավելի առաջատար է:
Հաշվի առնելով, որ այնքան էլ լավ ֆիլմեր չեն բերում, կարծում եմ, գործող կինոթատրոնների գները մաքսիմումն են: Ես որ ավելի շատ կվճարեի եթե այմաքս լիներ, մնացած դեպքերում՝ տանը կնայեի:
Կինոթատրոնում նայում ենք միայն ֆիլմերը, որոնք տեսարաններով են լի ու մեծ էկրան են պահանջում, իսկ սովորական ՞կենցաղային՞ ֆիլմերը տանն եմ նայում:
Մեկ էլ՝ կինոթատրոն գնում ենք ուղղակի մի տեղ գնալու համար...

romanista
07.04.2011, 21:31
ապրիլի 1ից փակվել է Նաիրի կինոթատրոնը... ասեմ պարզ, Տաշիր Սամոն առել ա ու լիցենզիան չի երկարացրել, երևի տեղը պիցցայանոց կբացի, որ ավելի շատ շահույթ ստանա... ողբալի ա էլի, ամբողջ ազգին մնաց մի կինոթատրոն...

Rammstein
10.04.2011, 11:45

Իսկ ի՞նչն ա ողբալի, ինձ թվում ա մի կինոթատրոնը լրիվ հերիք ա: ;)
Ուղղակի ափսոս, որ էդ միակի անունը «Մոսկվա» ա: :))

Լեո
10.04.2011, 13:03
Իսկ ի՞նչն ա ողբալի, ինձ թվում ա մի կինոթատրոնը լրիվ հերիք ա: ;)
Մեկ կինոթատրոն՝ տոմսը երկուսի գնով + ընտրությունը կիսով չափ պակաս: Շատ լավ ա:

Rammstein
10.04.2011, 19:00
Մեկ կինոթատրոն՝ տոմսը երկուսի գնով + ընտրությունը կիսով չափ պակաս: Շատ լավ ա:

Տոմսի գինը լրիվ ուրիշ պատմություն ա, դա էստեղ կապ չունի: Երկու կինոթատրոնի դեպքում էլ կարան տերերը պայմանավորվեն, թանկացնեն էլի ոչ մի մրցակցություն չի լինի:
Ընտրությունը պակաս ա, խոսք չունեմ, բայց մի՞թե էդքան պահանջարկ կա: Եթե լիներ, թերեւս Նաիրին կշարունակեր գործել:

Լեո
10.04.2011, 20:32
Տոմսի գինը լրիվ ուրիշ պատմություն ա, դա էստեղ կապ չունի: Երկու կինոթատրոնի դեպքում էլ կարան տերերը պայմանավորվեն, թանկացնեն էլի ոչ մի մրցակցություն չի լինի:
Լավ ասեցիր՝ «կարան»: Բայց և կարող ա «չկարան», հավանականություն ա: Իսկ էս դեպքում կարան-մարան չկա, սահմանիր գինը էնքան, ինչքան սիրտդ ուզում ա, մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ քեզ փեշքեշ:

Ընտրությունը պակաս ա, խոսք չունեմ, բայց մի՞թե էդքան պահանջարկ կա: Եթե լիներ, թերեւս Նաիրին կշարունակեր գործել:
Եթե էդ տրամաբանությամբ շարժվենք, Երևանում երկու-երեք թատրոնը լրիվ բավարար ա, մնացածի տեղում արժե պիցցայանոց բացել, «կակ ռազ» պահանջարկն էլ կա:

davidus
10.04.2011, 22:28
Իսկ ի՞նչն ա ողբալի, ինձ թվում ա մի կինոթատրոնը լրիվ հերիք ա: ;)
Ուղղակի ափսոս, որ էդ միակի անունը «Մոսկվա» ա: :))

Իսկ ողբալու՞ չի արդյոք, որ 3 մլն բնակչություն ունեցող հանրապետությունը ունի արդեն ընդամենը 3 կինոթատրոն, որոնցից մեկը բաժին ա ընկնում 1 մլն-անոց քաղաքին:
Կինոթատրոնը բիզնես ա, համաձայն եմ, բայց ինքը նաև մշակութային օբյեկտ ա: Դրանց փոքր թիվը արդի մշակույթի համար հաստատ ողբալի ա:

Տրիբուն
10.04.2011, 22:47
Կինոթատրոնում ֆիլմ դիտելը լրիվ ուրիշ հաճույք ա: Ես տանը եքյա դամաշնի կինածյատռ ունեմ, եքյա էկրանով, բայց միևնույյն է, գրեթե բոլոր նոր ֆիլմերը հաճույքով կինթատրոնում եմ դիտում, ու անպայման ընտանիքով: Կինոթատրոնը իմ համար լավագույն զվարճանքի վայրերից մեկն ա, ու սարսափելի ա որ եքա Երևանում մի հատ "Ճ" կլասի կինոթատրոն ա մնացել:

Փոխարենը որքան ուզում եք բորդել ունենք: Չէ, բորդելներին դեմ չեմ :D բայց դե, ամոթ ա էլի, ամոթ, իբր ժամանակակից եվրոպական քաղաքի տեղ ենք մեզ դրել:

Rammstein
10.04.2011, 22:49
Եթե էդ տրամաբանությամբ շարժվենք, Երևանում երկու-երեք թատրոնը լրիվ բավարար ա, մնացածի տեղում արժե պիցցայանոց բացել, «կակ ռազ» պահանջարկն էլ կա:

Բացարձակ համեմատելի չի: Ի տարբերություն թատրոնի, կինոթատրոնների համար կա այլընտրանք` հեռուստացույց, որի պատճառով էլ դեռ վաղուցվանից կինոթատրոնների պահանջարկը կտրուկ նվազել ա: Ու դեռ հիմա էլ ա նվազում, որովհետեւ կա համակարգիչ ու ինտերնետ, որի արագությունը գնալով աճում ա:

Իսկ ողբալու՞ չի արդյոք, որ 3 մլն բնակչություն ունեցող հանրապետությունը ունի արդեն ընդամենը 3 կինոթատրոն, որոնցից մեկը բաժին ա ընկնում 1 մլն-անոց քաղաքին:
Կինոթատրոնը բիզնես ա, համաձայն եմ, բայց ինքը նաև մշակութային օբյեկտ ա: Դրանց փոքր թիվը արդի մշակույթի համար հաստատ ողբալի ա:

Դավ ջան, ողբալու ա, որ 3մլն-ին 3 կ/թ ա հասնում (գոնե ամեն մարզում մի հատ պիտի լիներ), բայց միեւնույն ա, չեմ կարծում, որ Երեւանի կենտրոնում 1-ից ավելի կինոթատրոնի պահանջարկ կա:
Ու անկախ նրանից` մշակութային ա, թե ոչ` կինոթատրոնների քանակի պակասեցումը համարում եմ բնականոն` արդեն նշած պատճառներով: :)

davidus
10.04.2011, 22:52
Համայնքը չի ընդունիր, համայնքը զորավոր է... © Կտոր մը երկինք

davidus
10.04.2011, 22:59
Բացարձակ համեմատելի չի: Ի տարբերություն թատրոնի, կինոթատրոնների համար կա այլընտրանք` հեռուստացույց, որի պատճառով էլ դեռ վաղուցվանից կինոթատրոնների պահանջարկը կտրուկ նվազել ա: Ու դեռ հիմա էլ ա նվազում, որովհետեւ կա համակարգիչ ու ինտերնետ, որի արագությունը գնալով աճում ա:

Դավ ջան, ողբալու ա, որ 3մլն-ին 3 կ/թ ա հասնում (գոնե ամեն մարզում մի հատ պիտի լիներ), բայց միեւնույն ա, չեմ կարծում, որ Երեւանի կենտրոնում 1-ից ավելի կինոթատրոնի պահանջարկ կա:
Ու անկախ նրանից` մշակութային ա, թե ոչ` կինոթատրոնների քանակի պակասեցումը համարում եմ բնականոն` արդեն նշած պատճառներով: :)

Ավետ ջան, կինոթատրոնին չկա այլընտրանք, ինչպես նաև թատրոնին: Կինոն արվեստ ա, ու պիտի էդ արվեստը ցուցադրելու տեղ լինի: Բնական երևույթ ա, որ քաղաքում (կապ չունի թե որ մասում) լինեն մի քանի տարբեր մակարդակի կինոթատրոններ: Իսկ նոր ռեժիսյորները կամ էդ բնագավառում նոր անունները չպիտի՞ տեղ ունենան իրենց աշխատանքները ցուցադրելու: Հիմա եթե կինո Մոսկվայում «Ավատար»-ի կարգի պապսա ցույց տալուց լինեն, քեզ թվում ա կինոթատրոնի տնօրենը կհամաձայնվի՞ մի քանի օր տրամադրել ասենք մի քանի նոր, տեղական ֆիլմերի ցուցադրության համար: Մարդը ավելի լավ ա օրեկան մի 5 անգամ լիքը դահլիճ լցի ու փող աշխատի, քան սկսնակների ֆիլմերը ցույց տա: Էս մարդկանց համար էլ պիտի առանձին, թեկուզ փոքր կինոթատրոն լինի, բայց պիտի պարտադիր լինի: Թող մասնավոր չլինի, սնվի համայնքի կամ պետակա բյուջեից, բայց գործի: Սրան այլընտրանք չկա, Ավետ ջան:

romanista
10.04.2011, 23:29
Ավետ, միլիոնանոց քաղաքին մի կինոթատրոնը քիչ ա, գոնե մի 4-5 հատ պետք ա լինի, իսկ եթե չեն գնում, դա արդեն մյուս հարցն ա... ես նկատել եմ, մարդիկ վերջին շրջանում բավական ակտիվորեն թատրոն են գնում, ու ես ինքս էլ, քանի որ երբեք չեմ սիրել կինոն, որպես արվեստ, նախապատվությունը տալով կենդանի դերասանական խաղին, բայց եթե մնա ընդամենը մի կինոթատրոն, էն մասսան էլ, որ գնում ա, կսկսի էլ ավելի քիչ գնալ, քանի որ կինոթատրոնը մի հատ ա, նշված ժամանակահատվածում ցույց ա տալիս մեկ ֆիլմ, օրեկան մի քանի անգամ, է հետ՞ո, նույն կինոն քան՞ի անգամ գնաս փող տաս նայես)) իսկ 4-5 կինոթատրոնի դեպքում նույն տարբերակով ֆիլմեր ցուցադրելու դեպքում էլ անգամ ընտրություն կունենա մարդը, էսօր գնամ "Մոսկվա" "Մոխրամանը" նայեմ, վաղը "Նաիրի" "Մեծ մայրիկները" նայեմ, մյուս օրը ասենք "Երևան" էս մի կինոն նայեմ, ու տենց... իսկ մի հատով ահավոր ա ձեր ասած եքյա քաղաքի համար:

ԿինոՆաիրիի տնօրինությունը պաշտոնապես հաղորդել ա ամսի 6ին, որ կ/թ-ն չի վերավաճառվել ու դրանք ընդամենը ասեկոսեներ են, իսկ իրենք ուղղակի միջոցներ չունեն կինոսեանսերն ապահովելու, դրա համար ժամանակավորապես "Նաիրիի" աշխատանքը դադարեցվել է: Հուսանք տենց ա, էդ դեպքում գոնե միջոցներ գտնելու դեպքում, եթե սկսեն աշխատել, մարդիկ կգնան ընդեղ կինո նայելու, ոչ թե սոխով պիցցա ուտելու...

Տրիբուն
13.03.2012, 22:57
Ժողովուրդ, մի բան արեք Երևանում մի քանի հատ նորմալ կինոթատրոն լինի: Էս ինչ խայտառակ վիճակ ա: Մի հատ կինոթատրոն ունենք, էն էլ ժամանակից ու կյանքից հետ ընկած: Ոչ մի նոր ֆիլմ չի գալիս: Եթե գալիս ա, ապա մի ամիս հետո, երբ արդեն Մոզամբիկում էլ են բոլորը նայած լինում էտ ֆիմը:

Հեռու չեմ գնում, եվրոպա ու ամերիկա չեմ քննարկում: Ուրեմն քոսոտ Բիշքեք-ում, որտեղ նորմալ հաց ուտելու տեղ էլ չկա, Երևանի կես չափին ա վեց կինոթատրոն կա (http://www.cinematica.kg/), ամեն մեկը երկուսից-չորս դահլիճով: Բոլոր նոր ֆիլմերը էկրան բարձրանալու հաջորդ օրն արդեն ցուցադրվում են:

Քիշինեվում, էլի Երևանի կեսի չափն ա, էլի վեց կինոթատրոն կա (http://www.patria.md/), ու էլի բոլոր նորությունները մի անգամից հայտնվում են էկրաններին:

Երևանում, մի հատ կինոմոսկվա ունենք, էն էլ նույնիսկ նորմալ վեբկայք չունի (http://www.moscow.am/):

Սա ահավոր հետամնացություն ա, ինչ ուզում եք ասեք: Ու էս անգամ ջղայնացած եմ նրանից, որ John Carter արդեն ամենավերջին գեղում ցույց են տալիս էկրանների վրա, իսկ մենք չգիտենք, մեր մոտ ցույց կտան թե՞ չէ: Թե գնանք էլի ինտերնետից չխմած որակով քաշենք, ու նստենք տանը մի ձևի նայենք:

53998

dvgray
13.03.2012, 23:42
Ուրեմն քոսոտ Բիշքեք-ում, որտեղ նորմալ հաց ուտելու տեղ էլ չկա, Երևանի կես չափին ա վեց կինոթատրոն կա (http://www.cinematica.kg/), ամեն մեկը երկուսից-չորս դահլիճով: Բոլոր նոր ֆիլմերը էկրան բարձրանալու հաջորդ օրն արդեն ցուցադրվում են:

աբեր, Բիշքեքը ու՞մ քազաքն ա: աբրես, կիրգիզների:
իսկ ու՞ր էիքն մենք,երբ Ադամը Բիշքեքի տարածքում առաջին ձվադրումենրն էր անում ;) : մենք ոչ մի տեղ էինք, անգամ ծառերի վրա չէինք:
...
բայց մյուս կողմից, զաթս մեր մոտ ՝ լենինականյան զոնայում շուտով ձայլամներ կձվադրեն: դրա համար հերիք ա ընդամենը Աղաբաբյան Աշոտին դեպուտատենք:
http://www.aravot.am/wp-content/uploads/2012/03/13.03.2012.pdf

ու՞մ են պետք Ադամի անօրակ ձվարանները, եթե մենք շուտով ՝ ջայլամ - 50 հատ ձու, ամեն մի ձվից - կովի չափ ձայլամ-միս-միս-մի՜՜՜՜՜ս
:D