Dorian
11.01.2009, 04:49
Չնայած ինձ զգուշացրեցին, որ ֆորումում նման թեմա արդեն եղել է, ակտուալ եմ համարում հորից վերսկսել այն: Հույս ունեմ մեր հարգարժան մոդերատորները չեն շտապի փակել այն ու ուշադիր կլինեն, որ թեման ծիծաղի սենյակի չվերածվի:
Ծանոթությունների մի հայտնի կայքում փնտրեցի համասեռամոլների: Երևան քաղաքից այդ կայքում գրանցված էր 176 գեյ և 200 լեսբուհի... (դա միայն մեկ կայքում) Նրանցից մոտ 50-ին տարաբեր անուններով ներկայանալով (աղջիկներին` աղջկա, տղաների` տղայի) փորձեցի կապ հաստատել: Իմանալով, որ չեմ կիսում իրենց սեռական հակումները, ինձ հետ համաձայնվեցին շփումը շարունակել 50-ից... 4-ը:
Հակառակ այն կարծիքի, որ համասեռամոլությունը որևէ հոգեկան խանգարում է, վերջին շրջաններում հոգեբանները փաստում են, որ համասեռամոլությունը գենետիկորեն փոխանցվող երևույթ է, համեմատելի, ասենք, բնածին կուրության, մազերի բացակայության հետ, հետևաբար նաև ենթակա չէ բուժման: Բնակչության մյուս զանգվածներին հոգեբանները խորհուրդ են տալիս գոնե չխոչընդոտել վերը նշյալ դասակարգի ադապտացիային հասարակությանը: Մենք ոչնչով չենք կարող օգնել, փոխել նրանց, սակայն կարող ենք չքարկոծել:
Եվս մի վիճակագրություն ցույց է տալիս, որ Ամերիկայում ինքնասպանության փորձ է կատարում յուրաքանչյուր երկրորդ համասեռամոլ պատանի կամ օրիորդ...