PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավանգարդ ֆոլկ



Jarre
10.01.2009, 20:46
Ո՞ւմ եք նախընտրում հայկական ավանգարդ ֆոլկից։

Ես շատ եմ սիրում Արտո Թունջբոյաջյանին և Կատուներին։

Jarre
11.01.2009, 12:35
Երևի չեք պատասխանում, որովհետև հետաքրքիր չի։ Բայց սրա իմաստը այն է որ արտահայտենք մեր կարծիքը այն երաժշտության վերաբերյալ, երբ հայկական ժողովրդական գործիքները օգտագործվում են ջազի և նմանատիպ ոճերի մեջ։ Օրինակ զուռնա, քամանչայով ջազ։ Ձեզ հետաքրքո՞ւմ է նման բան։ Անգամ եթե դուք ջազ ընդհանրապես չեք սիրում, վստահեցնում եմ, որ եթե գոնե մեկ անգամ կենդանի կատարմամբ լսեք անմոռանալի տպավորություններ կունենաք։ Այդպիսի համերգները սովորաբար տեղի են ունենում ակումբներում և տոմսերը շատ մատչելի են։

քաղաքացի
12.01.2009, 00:01
Արթոն և Վահագը ջազի գծով լավն են:
Եթե նայենք հայկականացված ջազ, ռոք, ռեգե… ռոքի մեջ էլ ունենք՝ Բամբիր, Ոստան Հայոց… Ռեգե՝ Ռեինկարնեշոն: Անցյալ օր լսել եմ հայկական մեղեդիներով ակուստիկ կիթար, ոչ թե Արմիկի նման ֆլամենկո, այլ հենց հայակակն ժողովրդական երաժշտությունների հետ իսպանական կիթարի մեղեդիներ խառնած: Դուրս եկավ:
Օրինակ ես Սիստեմի մեջ էլ եմ հայկական ելևէջներ տեսնում:

Հետաքրքիր է, ճի՞շտ եմ հասկացել Ավանգարդ ֆոլկ հասկացողությունը: :think

Rhayader
12.01.2009, 10:00
Վահագննը (Հայրապետյան) ինձ ստիպեց ջազը սիրել՝ հիշում եմ, 2005-ին էր, նստած էի Ստոպի աստիճանների վրա ու նայում էի, ոնց են փորձ անում:

Jarre
13.01.2009, 22:43
Հայաստանում Վահագին «ռասկռուտկա» չեն անում, բայց Եվրոպայի և հատկապես ԱՄՆ-ի ջազիստները իրեն շատ հարգում են, որպես լավ երաջշտի։ Ունի ձայնագրություններ շատ արտասահմանցի ջազմեների հետ։ Օրինակ՝ http://www.strdigital.com/johnson1.htm այս ալբոմում Վահագնել է ձայնագրվել բայց Ամերիկացիները ազգանունը կրճատել են, Հայրապետյանքի փոխարեն՝ Պետյան:)։ Ունի իր առանձին ձայնագրած ալբոմը՝ http://www.strdigital.com/petian1.htm
Նաև ձայնագրվել է Ջո Զավինուլի խմբի հարվածային գործիքներ նվագող՝ Քարիմ Զիադի հետ՝ http://www.classicsonline.com/artistbio/Vahagn_Hayrapetyan/

նաև մի բան էլ ասեմ, որը շատ կարևոր է։ Իմ համար լավ երաժիշտը չի չափվում միայն իր լավ կատարումով։ Շատ կարևոր է նաև թի ինչպիս մարդ է նա։ Օրինակ կան, որ լավ երաժիշտներ են, բայց որպես մարդ մեծամիտ են, հպարտ, իրենց ձև տված....:zagar Ինձ թվում է, որ իսկական արվեստագետը չի կարող այդպիսին լինել։ Վահագի համերգներին երբ լինում եմ հասկանում եմ, թե որքան հասարակ, պարզ մարդ է նա։ Ոնց իրական կյանքում է, այնպես էլ բեմում։ Են նույնը կարող եմ ասել Վահագի Կատուներ խմբի համար։ Եթե իրենց համերգներին լինեք կհամոզվեք, որ նրանք ոչ միայն երաժիշտներ են, այլ առաջին հերթին ՄԱՐԴ։ Եվ պարզ երևում է որ իրենց խմբում չկա մեծ ու փոքր հասկացություն. նրանք մի ընտանիքի պես են։ Իհարկե այս գրածս կապ չուներ ավանգարդ ֆոլկի հետ, բայց համաձայնվեք որ կարևոր նախապայման է լավ արվեստագետ համարվելու համար:8

Rhayader
14.01.2009, 09:23
Գիտե՞ս իր հետ ինչպես եմ ծանոթացել: Ստոպում Օուքսենհեմի Տոշի հետ ինչ-որ բանի շուրջ էինք վիճում: Մեկ էլ մոտեցավ Վահագնը (դեմքով գիտեի՝ բեմում հաճախ էի տեսել), ու ասաց.
- Լսել եմ՝ դու ջազ չես սիրում: Փաստորեն, կարող ենք լավ ընկերներ դառնալ: Ես էլ ռոք չեմ սիրում::D
Իսկապես, հիանալիագույն մարդ, տաղանդավոր երաժիշտ ու էքպերիմենտատոր: Ու ամենակարևորը՝ ինքն իրեն ու ուրիշներին հարգելու ունակություն ունի:

Jarre
21.01.2009, 22:58
Ճիշտ է գրածս ավանգարդ ֆոլկի մասին չէ, այլ միայն ավանգարդի:)
Երբև է լսե՞լ եք ժամանակակից ավանգարդ երաժշտության կարկառուն ներկայացուցիչ Լորի Անդերսոնին (Laurie Anderson) http://www.laurieanderson.com/։ Եթե ավանգարդ ոճի սիրահար եք, ապա շատ կսիրեք։ Բառերին էլ ուշադրություն դարձրեք

Jarre
25.01.2009, 23:20
Armenian Navy Band-ը հայկական ավանգարդ-ֆոլկի կարկառուն ներկայացուցիչներից է։ Ինչպես գիտեք այդ խմբում են Արտոն ու Վահագը։ Ժամանակի ընթացքում Navy Band-ից կազմավորվեց Վահագի «Կատուներ» խումբը։ Խմբի անձնակազմը բոլորն էլ Նեվի բենդից են, բայց Նեվիից չկան քամանչահարը, քանոնը, էլեկտրո կիթառը։ «Կատուների» գոյությունը չի նշանակում, որ Նէվի բենդը չկա։ Կա, պարզապես առանձին գործում է նաև «Կատուները»։ Նէվի բենդը Երևանում համերգներ տալիս են տարին մի քանի օր, իսկ Կատուները բավական հաճախ։ Եթե չեք լսել «Կատուներ», խորհուրդ կտամ։ Շատ հետաքրքիր երաժշտություն է։ Բոլորն էլ տաղանդավոր երաժիշտներ են։ Ես իրենց բոլոր երգերն եմ սիրում, բայց հատկապես Zela-ն և Oror-ը։ «Կատուները» ունեն թողարկած 1 ալբոմ՝ NOREVAN (Նոր Երևան)։

Rhayader
26.01.2009, 09:53
Օրորի սկզբի Դեբյուսիական պահերն ինչ լավն են:love

Վարպետ
26.01.2009, 09:55
Օրորի սկզբի Դեբյուսիական պահերն ինչ լավն են:love
Օրորը սարսափելի լավ գործ ա: Միայն օրոր ու կատու բառերի համատեղ օգտագործումից մարմինս արդեն փշաքաղվում ա:love

Rhayader
26.01.2009, 16:31
Ահա))) շատ սիրուն ա:
Վահագի մոտ շատ ա Չիկ Կորեայի ու Մայլս Դեվիսի ազդեցությունը, բայց էդ գործը մենակ Վահագն Հայրապետյան ա::love

Jarre
26.01.2009, 19:29
Վահագի մոտ շատ ա Չիկ Կորեայի ու Մայլս Դեվիսի ազդեցությունը


Վերջերս ՍՏՈՊ-ում «Կատուների» համերգն էր և Օրորը ու մի քանի ուրիշ ստեղծագործություններ նորովի հնչեցին:)։ Վահագը նաև հայտարարեց, որ պատրաստվում են ձայնագրել երկրորդ սկավառակը:hands։

Այդ համերգին կար ևս մեկ անակընկալ։ Համերգի վերջում Վահագը ներկայացրեց Ֆրանսիացի մի քանի երաժիշտների և նրանք եկան բեմ ու սկսեցին «Կատուների» հետ նվագել.... ես ուրիշ ձև չեմ կարող անվանել՝ տեխնո-ավանգարդ-ֆոլկ-ջազ։ Շա՜տ հետաքրքիր էր....

Ես Վահագով ու «Կատուներով» հիացածեմ ու հպարտանում եմ։ Իրենք իրար հետ ոնց որ մի ընտանիք լինեն։

Ներսես_AM
26.01.2009, 19:37
Կատուներ-Օրոր (http://www.youtube.com/watch?v=fqbcouYydv0):love

Այս տեսահոլովակը տեսել էի հեռուստացույցով, շատ էր դուրս եկել ու նոր իմացա որ հայկական խումբա :o ապրեն իրենք :love

Հայկօ
27.01.2009, 00:42
Վերջին անգամ «Կատուների» համերգին ներկա եմ եղել դեկտեմբերին, «Աստրալ» ակումբում: Ֆրանսիական «NoJazz» խմբի հետ համատեղ ելույթ էր: Տպավորություններս բացառապես դրական են: Ընդ որում՝ արտասահմանյան խմբի տեխնոյախառը և էլեկտրաբույր «nojazz»-ը լսելուց հետո «Կատուների» հարազատ 6/8-ը ոնց որ մի կում թարմ հայրենիքիս ջուրը հայոց լիներ :): Լավն են:

Jarre
27.01.2009, 06:33
Իսկ Վահագ Հայրապետյանի Տրիյոն լսե՞լ եք։ Դասական ջազ է ու շատ հետաքրքիր մեկնաբանություն են տալիս արդեն դասական համարվող ջազային գործերին։

Jarre
27.01.2009, 06:37
Եթե անվանգարդ ֆոլկ սիրում եք, կարող եք լսել նաև Joe Zawinul և նրա ստեղծած Zawinul Syndicate-ի գործերը։ Շատ հետաքրքիր են։ Ի դեպ, Արմենիան Նէվի Բենդը Zawinul Syndicate-ի հետ համերգ են տվել, իսկ Վահագը ունի ձայնագրություն այդ խմբի հարվածային գործիքներ նվագողի հետ։

Rhayader
27.01.2009, 09:59
Կքաշեմ, հենց գործի գնամ:
Հայ-ֆրանսիական Lavach (Լավաշ) պրոյեկտը որևէ մեկդ գիտե՞ք: Նամանավանդ «Սերենադ էշի համար» գործը: Ինձ շատ դուր եկավ:

Ceceron
27.01.2009, 11:22
Կքաշեմ, հենց գործի գնամ:
Հայ-ֆրանսիական Lavach (Լավաշ) պրոյեկտը որևէ մեկդ գիտե՞ք: Նամանավանդ «Սերենադ էշի համար» գործը: Ինձ շատ դուր եկավ:

Չեմ հասկանում էդ լավաշ սիրողները Զոոֆիլ են :) թե Էշերի պահպանման միջազգային կոմիտեից ???? :)

Ceceron
27.01.2009, 11:25
Լավ, իսկ եթե լուրջ մի հատ հարց !!!! Ավանգարդ Ֆոլկ կոչեցյալը ի՞նչ ոճ է իրենից ներկայացնում, կամ եթե մեկ ոճ չէ, ապա ի՞նչ ոճերի համախումբ է .
P.S. Կարողա Jazz -ի ինչ որ տարատեսակ է

Ձայնալար
27.01.2009, 12:16
Ավանգարդ ֆոլկը, դա ավանգարդ երաժշտություն է, որն ունի ժողովրդական (ֆոլկ) երաժշտության տարրեր: Արդյունքում կարող ա ջազին մոտ լինի, կարողա ռոքին, բայց հիմանականում դժվար ա ասել, թե ինչ ա, որովհետև ավանգարդ ա :)

Jarre
27.01.2009, 22:20
Հայ-ֆրանսիական Lavach (Լավաշ) պրոյեկտը որևէ մեկդ գիտե՞ք:

Մերսի, որ ասեցիր։ Չէի լսել նոր յութոբվ լսեցի ու բավական հետաքրքիր էր։ Հիմա փորձում եմ MP3 քաշել։

Rhayader
28.01.2009, 09:29
Ի միջի այլոց Աիրտո Մորեյրան էլ ունի լատինո-ջազ-ավանգարդ-ֆոլկ պրոյեկտներ, Quarteto Novo-ն օրինակ:

Jarre
28.01.2009, 20:40
Չնայած արդեն գրել եմ, բայց մի անգամ էլ ասեմ, որ եթե ավանգարդ սիրում եք նայեք Լորի Անդերսոնին (Laurie Anderson) http://www.laurieanderson.com/
Համարվում է ավանգարդ ոճի կնքամայր։ Հետաքրքիր ոճ է, որոշ ստեղծագործություններում կա միստիկայի երևույթներ, բայց ոչ հիվանդագին:)

Jarre
02.03.2009, 18:03
Կատուներ-Օրոր (http://www.youtube.com/watch?v=fqbcouYydv0):love

Այս տեսահոլովակը տեսել էի հեռուստացույցով, շատ էր դուրս եկել ու նոր իմացա որ հայկական խումբա :o ապրեն իրենք :love

Կներեք որ ուշացումով եմ գրում։ Վահագն Հայրապետյանի և Կատուների Օրոր տեսահոլովակը ճանաչվել է տարվա տեսահոլովակ :hands

http://www.abc.am/news_details.php?news_id=300&lang=2

Jarre
26.08.2009, 17:46
Լույս է տեսել հայկական ավանգարդ ֆոլկի ռահվիրա Արտո Թունջբոյաջյանի և Armenian Navy Band-ի նոր՝ Under Your Thoughts ալբոմը։

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/6t1075.jpg

Ալբոմում կարող եք գտնել 13 ստեղծագործություն։

Ալբոմի ձայնագրման ժամանակ օգտագործվել են հարվածային գործիքներ, բուլար, քանոն, քամանչա, տենոր, սոպրանո և ալտ սաքսոֆոն, տրոմբոն, բլուլ, դուդուկ, զուռնա, սինթեզատոր, բաս կիթառ և այլ գործիքներ։

Ստացվել է շատ գեղեցիկ ալբոմ։ Կարծում եմ, որ կհավանեն ոչ միայն ավանգարդ ֆոլկի սիրահարները։

Եթե լսողներ եղել են, հետաքրքիր կլինի քննարկել :)

Rhayader
27.08.2009, 07:13
Այ) վաղուց ժամանակն էր)))
Իսկ դու Gentle Giant լսեցի՞ր:

Jarre
29.08.2009, 09:20
Իսկ դու Gentle Giant լսեցի՞ր:
Յութուբով այսօր նայեցի։ Լսեցի Proclamation-ը։ Իրոք լավն են, մանավանդ հարվածային գործիքները։ Չնայած այս մի ստեղծագործությամբ սխալ կլինի կարծիք արտահայտել, բայց կարծես թե ավելի շատ հակվածություն ունեն դեպի ռոքը։ Բայց պարզ է, որ հզոր խումբ է։ Շնորհակալություն, Ռայադեր ջան, որ ծանոթացրեցիր իրենց հետ :)

Rhayader
29.08.2009, 09:48
Gentle Giant - Knots

http://www.youtube.com/watch?v=Hjaru1UUW18

Gentle Giant - On Reflection (Live BBC Session)

http://www.youtube.com/watch?v=WapYYU07_DQ
Այ սա լսի:

Rhayader
29.08.2009, 09:57
Էս էլ հայկական խումբ)))

Oaksenham: For Mylady Carrie (live 10/10/2003)

http://www.youtube.com/watch?v=CL3du8cyq0E&feature=PlayList&p=B9FA83B3A4D664CA&playnext=1&playnext_from=PL&index=19
Էս էլ իրանք Ջենթլ են նվագում.

Oaksenham: Talybont/Three Friends (live 10/10/2003)

http://www.youtube.com/watch?v=VGNPb8bLm_8

Jarre
29.08.2009, 11:40
Ինձ համար Արտո Թունջբոյաջյանի, կամ ինչպես արտասահմանում են ասում՝ Արտո Թունջի համերգները Երևանյան ակումբներում, ամենասիրված և ամենասպասված իրադարձություններից են։ Եվ այսպես 5 անմոռանալի համերգներ Ավանգարդ Ֆոլկ ակումբում։ Ինձ հաջողվեց ներկա գտնվել դրանցից երեքին։

Եվ այսպես, դիմավորե՛ք. Armenian Navy Band և Արտո Թունջբոյաջյան!
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4183.jpg

Ինձ տպավորեց այն, որ երեք համերգներն էլ, որոնց ես ներկա գտնվեցի խիստ տարբերվում էին իրարից։ Համերգներից յուրաքանչյուրին Արտոն ներկայացնում էր ստեղծագործություններ, որոնք չկային նախորդներում։

Բացի այդ համերգների մթնոլորտն էլ տարբեր էր լինում։ Մեկը ավելի մելանխոհիկ և տխուր էր, մյուսը՝ աշխույժ, ուրախ և դրական լիցքեր հաղորդող։

Այս համերգներից անձամբ ինձ տպավորեց հիմնականում երեք բան։ Այս անգամ կային համարներ, որտեղ գերակշռում էր էլեկտրոնային երաժշտությունը։ Ահա Վահագն Հայրապետյանը, ով հիացնում էր սինթեզատորներով ստեղծած իր միստիկ ձայներով։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_3623.jpg

Բայց բացի Վահագից, սաքսոֆոանահարներից մեկն էլ օգտագործեց էլեկտրոնային գործիք։ Ստեղծագործություններից մեկը նա նվագեց էլեկտրոնային ֆլեյտայով և ինձ համար դա այս համերգների ամենաուշագրավ հատվածներից մեկն էր։

Երկրորդը ինչ կուզենայի առանձնացնել, դա Վարդան Գրիգորյանի դուդուկի և զուռնայի խաղն էր։ Ես համարյա միշտ ներկա եմ գտնվում Հայկական Նավատորմի համերգներին, բայց այս անգամ Վարդանն առավել աչքի ընկավ և գրավեց ուշադրությունս։ Ես չեմ կարող ներկայացնել թե ինչ վիճակում էին գտնվում արտասահմանցի հյուրերը, երբ Վարդանը զուռնայով ջազ էր նվագում։ Ափսոս նկարները մեծ մասը սխալմամբ ջնջել եմ, բայց այս մեկը մնացել է, ոչ այնքան հաջող, բայց.... :(
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_4077.jpg

Ի դեպ, ժողովուրդ, կարծում եմ, որ աշխարհին մենք պարտավոր ենք ներկայացնել ոչ միայն Ջիվան Գասպարյանին, բայց նաև Վարդան Գրիգորյանին։ Ես երկու համաշխարհային ստղերի նվիրել եմ Վարդանի առայժմ դեռ միակ ալբոմը։ Նրանցից մեկը, արտահայտել է իր հիացմունքը՝ գրելով մի մեծ ի մեյլ, որում կիսվում է Վարդանի երաժշտության մասին ստացած իր տպավորություններով։

Եվ երրորդը, իհարկե՝ Արտո Թունջբոյաջյան, որին ներկայացնելու համար բավական է ընդամենը երեք բառ, հենց իր ամենասիրած երեք բառերը՝ սեր, հարգանք, ճշմարտություն։ Արտոն այն արվեստագետներից է, ով իր երաժշտության միջոցով քարոզում է ոչ թե սեքս ու ռոմանտիկա, այլ հենց այս հատկությունները։
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/IMG_3687.jpg

Երևի Արտոյին յուրահատուկ երաժիշտ և արվեստագետ է դարձնում այն հանգամանքը, որ նա մինչև օրս դեռ չի գտել իրեն այս կյանքում և մինչև հիմա որոնումների մեջ է։