PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջարկներ

Էջեր : 1 2 3 4 [5]

Chuk
29.09.2010, 11:31
Առաջարկում եմ «Շնորհակալությունը» փոխարինել «Հավանել»-ով: Գրառմանը շնորհակալություն հայտնելը անկապ ա, իսկ հավանելը ավելի տեղին ա :)

Գնաց քննարկման:

My World My Space
29.09.2010, 12:10
Իսկ եթե օրագրային քննարկումների համար առանձին թեմա բացվի՞: Մի քիչ անհարմար ա «Թեմայից դուրս, բայց...» թեման օգտագործել, մանավանդ, որ ոչ միշտ է մեջբերված օրագրային գրառման հեղինակը մտնում էդ թեման:

Հարգելիներս ի՞նչ կարծիքի եք եթե "Օրագրային մեջբերումներ " կամ "Օրագրային քննարկումներ" թեմա բացենք

Chuk
29.09.2010, 13:21
Հարգելիներս ի՞նչ կարծիքի եք եթե "Օրագրային մեջբերումներ " կամ "Օրագրային քննարկումներ" թեմա բացենք

Պատկերացրածդ ֆորմատը կնկարագրե՞ս:

Մասնավորապես հարցեր.
1. Կոռեկտ չի ինչ-որ մեկի օրագրի գրառում քննարկել առանց իր գիտության, ինչպե՞ս պետք է կազմակերպվի հեղինակին՝ դրա մասին տեղեկացումը:
2. Ինչպե՞ս վարվել այն դեպքերում, եթե գրառման կամ օրագրի հեղինակը ուղղակի չի ուզում, որ իր գրածը քննարկվի, մեջբերվի:
3. Ինչպե՞ս անել, որ տարբեր օրագրերի տարբեր քննարկումները իրար չխառնվեն, շիլա-շփոթ չստացվի: Պե՞տք են արդյոք քննարկման չափորոշիչներ սահմանել:
4. Ի՞նչպես անել, որ այդ թեման չվերածվի զրուցարանի, կռվի, ճակատամարտի, ջրիկության, անլրջության, հերթական զավզականոցի:

Ռուֆուս
29.09.2010, 13:39

Գոյություն ունի Թեմայից դուրս բայց կարևոր/հետաքրքիր գրառումներ թեման, որտեղ սովորաբար մեջբերվում են օրագրային գրառումները: 2-րդ կետը արդեն ակտուալ չի, որովհետև մինչև հիմա ոչ ոք դեմ չի եղել, որ իր գրառումը մեջբերվի էդ թեմայում ու ոչ ոք չի պատժվել ուրիշի օրագրի գրառումը մեջբերելու համար: Էդ թեմայի պրոբլեմն էն ա, որ նախ Օրագրեր բաժնում չի, համ էլ ոչ բոլորն են տեղեկացվում, որ իրենց գրառումը արձագանքնվել է էդ թեմայում: Ես շատ հաճախ ուզենում եմ ինչ-որ մեկի օրագրային գրառմանը վերաբերվող բան գրել, բայց էդ թեմայում չեմ գրում, որովհետև չգիտեմ, կմտնի, կկարդա՞, թե ոչ:

Եթե բացենք «Օրագրային քննարկումներ» թեմա, օրագիր պահողները կսկսեն պարբերաբար մտնել էդ թեմա, որպեսզի տեսնեն, իրենց գրառումներին արձագանք եղե՞լ ա, թե չէ: Ընդամենը մի հատիկ թեմա բացելով կարելի ա ամբողջ հարցը լուծել:

Շիլա շփոթ դժվար թե ստեղծվի, որովհետև մեջբերումներով ու կոնտեքստով կարելի ա հասկանալ, որ գրառումը ինչին ա վերաբերվում: Իսկ շիլա շփոթը մինչև հիմա միշտ «Թեմայից դուրս բայց...»-ում ա ստեղծվել, որովհետև օրագրային քննարկումները հաճախ խառնվել են մյուս գրառումների հետ:

Իսկ չորրորդ կետը արդեն անդամների կարգապահությունից ու մոդերատորի աչալրջությունից ա կախված :)

Օրինակ արդեն մի քանի օր ա ուզում եմ Անուկի էս գրառմանը (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2097158&viewfull=1#post2097158) վերաբերվող բան գրեմ, բայց չգիտեմ որ մի թեմայում գրեմ...

Chuk
29.09.2010, 14:00
Ռուֆ, ցավոք հարցերիցս ՈՉ ՄԵԿԻ պատասխանը չստացա: Շնորհակալություն գրառման համար:

Ռուֆուս
29.09.2010, 14:39
Դուբլ դվա :)) Երևի նախորդ գրառման մեջ մտքերս չկարողացա լավ արտահայտել:

Պատկերացրածդ ֆորմատը կնկարագրե՞ս:

Մասնավորապես հարցեր.
1. Կոռեկտ չի ինչ-որ մեկի օրագրի գրառում քննարկել առանց իր գիտության, ինչպե՞ս պետք է կազմակերպվի հեղինակին՝ դրա մասին տեղեկացումը:
Եթե բացվի «Օրագրային քննարկումներ» թեմա, օրագիր պահողները կսկսեն պարբերաբար էդ թեման հաճախել, ու կիմանան օրագրային գրառմանը արձագանք եղել ա, թե չէ

2. Ինչպե՞ս վարվել այն դեպքերում, եթե գրառման կամ օրագրի հեղինակը ուղղակի չի ուզում, որ իր գրածը քննարկվի, մեջբերվի:

Ես մինչև հիմա Ակումբում միջադեպ չի հիշում, որ օրագրի հեղինակը դեմ լինի, որ իր գրառումը մեջբերվի ու քննարկվի: Ընդ որում մինչև հիմա մեջբերվել ու քննարկվել են բազմաթիվ գրառումներ թե՛ Անկապ Օրագրից, թե՛ անձնական օրագրերից: Մեջբերումները հիմնականում եղել են «Թեմայից դուրս, բայց...» թեմայում, որը ոչ բոլորն են մտնում ու կարդում, ինչը բավականին անհարմար է: Իսկ եթե ինչ-որ մեկը դեմ է, որ իր գրառումը մեջբերվի ու քննարկվի, թող տեղեկացնի դրա մասին մոդերատորին, ինչը ԻՄՀԿ խիստ հազվադեպ կլինի:

3. Ինչպե՞ս անել, որ տարբեր օրագրերի տարբեր քննարկումները իրար չխառնվեն, շիլա-շփոթ չստացվի: Պե՞տք են արդյոք քննարկման չափորոշիչներ սահմանել:
Կոնտեքստից ու մեջբերումներից կարելի ա հասկանալ, թե որ գրառումը ինչին ա վերաբերվում: Ինչ վերաբերվում ա չափորոշիչներին, ոնց որ մինչև հիմա են օրագրային գրառումները քննարկվել, էդպես էլ հիմա թող քննարկվեն, մենակ թե ոչ թե «Թեմայից դուրս...» թեմայում այլ հենց դրա համար նախատեսված թեմայում:

4. Ի՞նչպես անել, որ այդ թեման չվերածվի զրուցարանի, կռվի, ճակատամարտի, ջրիկության, անլրջության, հերթական զավզականոցի:
Պետք է առաջնորդվել Դար Ակումբի Կանոնադրությամբ (http://www.akumb.am/rules.php):)

Էս առաջարկն էլ հեծանիվ հայտնագործել չի, ընդամենը առաջարկվում է օրագրային գրառումների քննարկումների համար ստեղծել առանձին թեմա, այլ ոչ թե օգվել «Թեմայից դուրս, բայց...» թեմայից :) Մեկ ա, եթե թեման չստեղծվի էլ, մարդիկ էլի կշարունակեն օրագրային գրառումները քննարկել «Թեմայից դուրսում...» ի անհարմարությունս բազմաթիվ ակումբցիների: :)

Chuk
29.09.2010, 14:48
Եթե բացվի «Օրագրային քննարկումներ» թեմա, օրագիր պահողները կսկսեն պարբերաբար էդ թեման հաճախել, ու կիմանան օրագրային գրառմանը արձագանք եղել ա, թե չէ
Բնավ պարտադիր չի:
1. Օրագրի հեղինակը կարող է չիմանա թեմայի մասին,
2. Նա կարող է իմանա թեմայի մասին, հետո էդ թեմայի բնույթից ելնելով չայցելի, իսկ էնտեղ իր փետուրները քամուն տան, ինքը չիմանա:

Ես մինչև հիմա Ակումբում միջադեպ չի հիշում, որ օրագրի հեղինակը դեմ լինի, որ իր գրառումը մեջբերվի ու քննարկվի:
Ես չեմ պնդի, որ քո հիշողությունը քեզ դավաճանում է, փոխարենը կպնդեմ, որ տեղեկացվածությունդ այդ հարցով մեղմ ասած թերի է:

Կոնտեքստից ու մեջբերումներից կարելի ա հասկանալ, թե որ գրառումը ինչին ա վերաբերվում: Ինչ վերաբերվում ա չափորոշիչներին, ոնց որ մինչև հիմա են օրագրային գրառումները քննարկվել, էդպես էլ հիմա թող քննարկվեն, մենակ թե ոչ թե «Թեմայից դուրս...» թեմայում այլ հենց դրա համար նախատեսված թեմայում:
Մենք մինչև հիմա էլ ենք ունեցել չափորոշիչների լուրջ խնդիր, ինչի հետևանքով մտցվել է քննարկումներն արգելելու որոշում: Թեմայից դուրս-ում թույլատրվում է, քանի դեռ հսկողության տակ է ու չի կրում մասսայական բնույթ: Ես ցավում եմ, որ որոշակի քննարկումները դու աչքաթող ես արել: Նման բաներ կարող էր գրել ոչ մոդերատոր, ոչ քննարկումներին ներկա եղած ակումբցին: Նման թեմայի ստեղծումը գրեթե չի տարբերվելու թեմայում քննարկումը թույլատրելու տարբերակից:

Պետք է առաջնորդվել Դար Ակումբի Կանոնադրությամբ (http://www.akumb.am/rules.php):)
Շնորհակալություն: Տպավորություն է, որ ես խոսում եմ ոչ մոդերատորական անցուդարձին ծանոթ մարդու հետ: Զարմանում եմ:

Ուլուանա
29.09.2010, 23:43
Գոյություն ունի Թեմայից դուրս բայց կարևոր/հետաքրքիր գրառումներ թեման, որտեղ սովորաբար մեջբերվում են օրագրային գրառումները: 2-րդ կետը արդեն ակտուալ չի, որովհետև մինչև հիմա ոչ ոք դեմ չի եղել, որ իր գրառումը մեջբերվի էդ թեմայում ու ոչ ոք չի պատժվել ուրիշի օրագրի գրառումը մեջբերելու համար: Էդ թեմայի պրոբլեմն էն ա, որ նախ Օրագրեր բաժնում չի, համ էլ ոչ բոլորն են տեղեկացվում, որ իրենց գրառումը արձագանքնվել է էդ թեմայում: Ես շատ հաճախ ուզենում եմ ինչ-որ մեկի օրագրային գրառմանը վերաբերվող բան գրել, բայց էդ թեմայում չեմ գրում, որովհետև չգիտեմ, կմտնի, կկարդա՞, թե ոչ:

Եթե բացենք «Օրագրային քննարկումներ» թեմա, օրագիր պահողները կսկսեն պարբերաբար մտնել էդ թեմա, որպեսզի տեսնեն, իրենց գրառումներին արձագանք եղե՞լ ա, թե չէ: Ընդամենը մի հատիկ թեմա բացելով կարելի ա ամբողջ հարցը լուծել:

Շիլա շփոթ դժվար թե ստեղծվի, որովհետև մեջբերումներով ու կոնտեքստով կարելի ա հասկանալ, որ գրառումը ինչին ա վերաբերվում: Իսկ շիլա շփոթը մինչև հիմա միշտ «Թեմայից դուրս բայց...»-ում ա ստեղծվել, որովհետև օրագրային քննարկումները հաճախ խառնվել են մյուս գրառումների հետ:

Իսկ չորրորդ կետը արդեն անդամների կարգապահությունից ու մոդերատորի աչալրջությունից ա կախված :)

Օրինակ արդեն մի քանի օր ա ուզում եմ Անուկի էս գրառմանը (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=2097158&viewfull=1#post2097158) վերաբերվող բան գրեմ, բայց չգիտեմ որ մի թեմայում գրեմ...
Ընդհանուր առմամբ համաձայն եմ գրածներիդ, բայց որոշ բաներ մի քիչ ավելի հեշտ ես պատկերացնում, քան իրականում կան կամ կլինեն։ Օրինակ՝ թեմային հետևելը կարող է մի իսկական գլխացավանք դառնալ մոդերատորի համար։ Զարմանալի չի, որ Շինարարը շնորհակալություն է տվել Չուկի համապատասխան գրառմանը. մարդը արդեն պատկերացնում ա իր գլխի գալիքը նման թեմայի գոյության դեպքում :))։

Ես մինչև հիմա Ակումբում միջադեպ չի հիշում, որ օրագրի հեղինակը դեմ լինի, որ իր գրառումը մեջբերվի ու քննարկվի:
Համոզված եմ, որ դեպքեր էլի կլինեն, բայց ասեմ, որ անձամբ ես իմ օրագրային գրառումներից շատերի դեպքում դեմ կլինեմ քննարկմանն ու մեկնաբանություններին :P։ Գրառումներ ունեմ, որոնք, եթե իմանայի՝ մեկնաբանվելու կամ քննարկվելու են, ընդհանրապես չէի անի ;)։ Չգիտեմ՝ էս առաջարկը կիրականացվի, թե չէ, բայց իրականացվելու դեպքում ես էլ իմ հերթին առաջարկում եմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ իրենց օրագրային գրառումները այլ թեմայում մեջբերվեն՝ համապատասխան հետևանքներով, թող իրենց գրառումների տակ նշեն, որ չեն ցանկանում դա։ Ես որ պատրաստ եմ։ Այ էդ դեպքում, եթե ինչ–որ մեկը համարձակվի մեջբերել ու քննարկել, արդեն հանգիստ խղճով կարելի կլինի նկատողություն տալ ու տուգանել՝ գրվածն անտեսելու համար։ Բայց էդ դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչպես վարվել հին գրառումների հետ, որոնք գուցե հեղինակի չի ցանկանում, որ քննարկման առարկա դառնան, բայց այլևս չի կարող խմբագրել ու տակները գրել դրա մասին։

Lianik
30.09.2010, 00:01
Պատկերացրածդ ֆորմատը կնկարագրե՞ս:

Մասնավորապես հարցեր.
1. Կոռեկտ չի ինչ-որ մեկի օրագրի գրառում քննարկել առանց իր գիտության, ինչպե՞ս պետք է կազմակերպվի հեղինակին՝ դրա մասին տեղեկացումը:
2. Ինչպե՞ս վարվել այն դեպքերում, եթե գրառման կամ օրագրի հեղինակը ուղղակի չի ուզում, որ իր գրածը քննարկվի, մեջբերվի :

Chuk, իսկ հնարավո?ր չի, որ աշխատի տեղեկացումը..եթե ինչ-որ մեկը մեջբերի օրինակ իմ օրագրային գրառում, ինձ տեղեկացում գա, ինչպես վարկանիշի դեպքում...:think

Օրագրային գրառումների վերջում կամ գրվի, կամ էլ ինչ-որ ձևով նշվի տվյալ գրառողը <<արտոնում է>> այն ուրիշ թեմայում մեջբերել.. սա կարելի է հիմա էլ կիրառել...

Չէ: Հնարավոր չի:

Ներսես_AM
30.09.2010, 00:08
... Բայց էդ դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչպես վարվել հին գրառումների հետ, որոնք գուցե հեղինակի չի ցանկանում, որ քննարկման առարկա դառնան, բայց այլևս չի կարող խմբագրել ու տակները գրել դրա մասին։

Օրենքում նշել, որ այն հետադարձ ուժ չունի :Ճ

Chuk
30.09.2010, 00:13
Որպեսզի հետագա քննարկման դեմն առնեմ, ասեմ, որ տեսականորեն նման թեմայի գոյությունը հնարավոր համարում եմ, որոշակի հարցերի հստակեցումից հետո, որոշակի կանոնների համախումբ մշակելու պարագայում, բայց, առանց մանրամասների մեջ խորանալու ասում եմ, որ ներկա պահին դա նպատակահարմար չի ու չի արվի:

---------- Ավելացվել է՝ 01:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:11 ----------

հ.գ. Կարծում եմ, որ ուշադիր լինելու դեպքում յուրաքանչյուրդ կարող էր նկատել, որ այդ հարցի, նման թեմայի գոյության մասին մտածել եմ շատ ավելի շատ, քան ձեզնից յուրաքանչյուրը:

Rammstein
12.10.2010, 23:03
Առաջարկում եմ արգելել radikal.ru-ից ակումբում նկար տեղադրել, որտեւ էդ նկարները մենակ Ուլուանան չի, որ հաճախ չի տեսնում: :))

Ինձ վերջերս քանի անգամ եղել ա, որ չբացի: Օրինակ` հենց հիմա այս (http://www.akumb.am/showthread.php/35133-Ակումբցիների-նկարներ-և-ծաղրանկարներ?p=2108580&viewfull=1#post2108580) գրառման մեջի նկարն եմ փորձում բացել, ու…

Service Unavailable

HTTP Error 503. The service is unavailable.

Էս էլ հո իրանց քամբախ հոսթինգից ա:

Հիմա արդեն բացեց, բայց ներվայնացուցիչ ա, երբ նմնան, մեղմ ասած, կիսատ-պռատ հոսթինգը սկսում ա համատարած կիրառվել: :(

Chuk
12.10.2010, 23:10
Խնդրել, առաջարկել կարելի է, արգելել՝ ոչ:

Արևածագ
18.10.2010, 08:15
Առաջարկում եմ ստեղծագործական մրցույթների հաղթողներին որևէ ձևով խրախուսել: Դա կարող է լինել կայքավարի կողմից շնորհված հավելյալ վարկանիշային աստղը կամ էլ ասենք՝ սրտիկը: Թե չէ դուրս է գալիս, որ մարդիկ ջանքեր են թափում առաջադրված հանձնարարությունը կատարելու համար, հետո լսում ընթերցողների թուքումուրը, հերոսաբար այդքանին դիմանում, չեն պատասխանում, որ իրենց չմատնեն, արդյունքում՝ մի երկու կիսատ- պռատ շնորհավորանք հաղթողին ու «...ախպե'րս, ազա'տ ես, զբոսնի'ր»:
Կարծում եմ խրախուսման նման կամ որևէ այլ միջոց հնարելու դեպքում կարելի է խթանել ավելի շատ ակումբցիների մասնակցությունը ստեղծագործական մրցույթներին: Ի՞նչ կասեք::think

Chuk
18.10.2010, 09:41

Վարկանշային տեսքով խրախուսումը բացառվում է:
Այլ տեսքով խրախուսում, ասենք նշան մականվան տակ, որ տվյալ մարդը մրցույթի հաղթող է, հնարավոր է: Սակայն ուզում եմ հիշեցնել, որ այս մրցույթներին մասնակցող որևէ մեկը չի մասնակցել մրցույթի նման խրախուսման համար, այլ սեփական ուժերը փորձելու, իր ստեղծագործությունները ներկայացնելու համար, իմանալով, որ հետո քննարկումներ, այդ թվում՝ թուք ու մուր է լինելու:

Norton
18.10.2010, 10:02
Առաջարկում եմ լուսանկարչություն բաժնում թույլ տալ նկարներ տեղադրումը մեծ չափսով: կարելի է տեղադրել փոքր չափսով, որից հետո նոր նկարը կբացվի օրիգինալ չափսերով:
http://s42.radikal.ru/i095/1010/a6/82c020104c4ft.jpg (http://radikal.ru/F/s42.radikal.ru/i095/1010/a6/82c020104c4f.jpg.html)

Chuk
18.10.2010, 10:03

Միշտ էլ թույլատրված եղել է, Անդ, չեմ հասկանում առաջարկիդ իմաստը :)

Norton
18.10.2010, 10:07
Միշտ էլ թույլատրված եղել է, Անդ, չեմ հասկանում առաջարկիդ իմաստը :)

Չէ ոչ թե թույլատրել, այլ առաջարկել, որ տվյալ բաժնում նկարները միայն էս ձևաչափով տեղադրվի: Էջը չծանրաբեռնելու համար:

Chuk
18.10.2010, 10:10
Չէ ոչ թե թույլատրել, այլ առաջարկել, որ տվյալ բաժնում նկարները միայն էս ձևաչափով տեղադրվի: Էջը չծանրաբեռնելու համար:

Կարող ենք միայն խորհուրդ տալ, այլ ոչ թե պահանջել :)

Հարդ
18.10.2010, 13:20
Վարկանշային տեսքով խրախուսումը բացառվում է:
Այլ տեսքով խրախուսում, ասենք նշան մականվան տակ, որ տվյալ մարդը մրցույթի հաղթող է, հնարավոր է: Սակայն ուզում եմ հիշեցնել, որ այս մրցույթներին մասնակցող որևէ մեկը չի մասնակցել մրցույթի նման խրախուսման համար, այլ սեփական ուժերը փորձելու, իր ստեղծագործությունները ներկայացնելու համար, իմանալով, որ հետո քննարկումներ, այդ թվում՝ թուք ու մուր է լինելու:

Ասենք կարելի է անձնագրում, կամ պրոֆիլի վրա ինչ որ տեղ բացել, որտեղ մտնելով տեսնում ես մրցանակի տեսքով ինչ որ բան, որը վկայում է տվյալ մրցույթում հաղթելու մասին:
Եվ ևս մի քանի բարեփոխում կարելի է մտցնել մրցույթների մեջ, որից հետո համ մասնակիցները կշատանան, համ ավելի լուրջ կվերաբերվեն:

ivy
18.10.2010, 16:33
Խնդրում եմ ուշադրություն դարձնել «Բժշկություն» բաժնին, մասնավորապես՝ erexa անդամի տարածած ապակողմնորոշող գրառումներին:
Առաջարկում եմ բարձրացնել էդ բաժնում մոդերատոր նշանակելու հարցը:

Chuk
18.10.2010, 19:54

Շնորհակալ եմ առաջարկի համար: Տեղեկացնեմ, որ տվյալ հարցերը քննարկման ընթացքում են, որին նպաստել են նաև տեղեկացման համակարգով ստացված տեղեկացումները: Որոշման մասին տեղյակ կլինեք:

AMzone
20.10.2010, 00:04
Chuk, նկատել ես որ ICQ ի նկարի վրեն սեղմելուց հղումը տանումա դեպի ICQ.com ու ինձ թվումա անիմաստ. կառաջարկեյ եթե հնարավորա, այնպես անել, որ սեղմելուց հետո բացի մի էջ, որտեղ տվյալ էջից կկարողանաս հաղորդագրություն ուղարկես տվյալ ICQ ի տիրոջը. .

Interdenominational
20.10.2010, 00:13
AMzone: Miranda-ի պես ինչ-որ համակա՞րգ ստեղծել :8

Ես կողմ եմ :)

Chuk
20.10.2010, 10:17
Chuk, նկատել ես որ ICQ ի նկարի վրեն սեղմելուց հղումը տանումա դեպի ICQ.com ու ինձ թվումա անիմաստ. կառաջարկեյ եթե հնարավորա, այնպես անել, որ սեղմելուց հետո բացի մի էջ, որտեղ տվյալ էջից կկարողանաս հաղորդագրություն ուղարկես տվյալ ICQ ի տիրոջը. .

Ժամանակին հենց էդպես էր: Վաղուց չեմ կիրառել, կփորձեմ հասկանալ, թե ինչի են փոխել:

SSS
29.10.2010, 16:49
Առաջարկում եմ "Հայ գրականությունում" ավելացնել բաժին կամ ավելի ճիշտ առանձնացնել բաժին' "Սփյուռքահայ Կամ Արևմտահայ գրողներ":oy

:)
Շնորհակալություն առաջարկի համար: Ղեկավար կազմով կքննարկենք նպատակահարմարությունը, արդյունքների մասին կգրենք այստեղ :)

SSS, ներողություն եմ խնդրում, որ պատասխանն ուշացրել եմ: Առաջիկա օրերին վերջնական որոշում կկայացվի ու կտեղեկացնեմ:

:beee:beee

AMzone
29.10.2010, 23:00
http://s009.radikal.ru/i307/1010/80/139fc5f70152.jpg

Չուկ ես թեգերի մոմենտին ուշադրություն դարձրել ես՞ երբ երկար բառ են գրում, ֆորումը լոճվումա.

Chuk
30.10.2010, 00:22
:beee:beee

Քանի որ ղեկավարումում հնչած կարծիքները ինձ համար բավարար չէին որոշում կայացնելու համար, կբացեմ թեմա, որտեղ մի քանի օր քննարկելուց հետո կբացվի հարցում, ու ըստ ակումբցիների քվեի կորոշվի նման բաժին բացել, թե ոչ:

Բայց անկեղծ ներողություն եմ խնդրում այսքան ժամանակ հարցը ձգելու համար:

Չուկ ես թեգերի մոմենտին ուշադրություն դարձրել ես՞ երբ երկար բառ են գրում, ֆորումը լոճվումա.

Դրա դեմն առնվում է երկար պիտակների դեմն առնելով:

tikopx
31.10.2010, 20:36
2.3.5. Թեմայի վերնագիրը չպետք է լինի միայն մեծատառերով, կամ նրանում գերակշռեն միայն մեծատառերը:-հնարավոր է լինեն բացառություններ:
2.3.6. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայատառ:2.3.7. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայերեն և միայն բացառիկ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, օտար լեզվով: -ես 2-ի իմաստը որնա, եթե կարելիյա անել մեկ համարի տակ?

Ակումբում գրանցված անդամները ակումբում ունենում են անձնագիր, որում կարող են լրացնել անձնական տվյալները: Անձնական տվյալները լրացնելը պարտադիր չէ, բայց լրացնելու դեպքում ճիշտ տվյալներ տալը պարտադիր է:- եթե սխալ լրացնի ինչ եք իմանալու, որ գրե եք պարտադիր?, դա ցանկալի է ավելի շուտ
2.1.7 Առանց ակումբի ղեկավարության հատուկ թույլտվության չի թույլատրվում տեղադրել գովազդային նյութեր՝ ցանկացած տեսքով, այդ թվում՝ գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, կցորդներում, ստորագրություններում, հատուկ կարգավիճակներում, ավատարներում, անձնագրի լուսանկարներում և այլուր:-այս կետը ընդհանրապես հանելը ճիշտա, համարյա բոլորը ստորագրության տեղում գովազդ են դնում
ԴԱՐ» ակումբում տեղադրված գրական և այլ տիպի ստեղծագործությունները շարունակում են մնալ դրանց հեղինակների սեփականությունը, -բա ես ոնց հասկանանք? - «ԴԱՐ» ակումբում կատարված ցանկացած գրառում ակումբում տեղադրվելու պահից դառնում է ակումբի սեփականությունը
մեկել մի բան ելի հարցնեմ, ասենք ոնց եք որոշում , թե ով ինչքան ժամանակով պիտի արգելաձակվի, կամ ինչ տուգանք պիտի ստանա? ինչի հիման վրա?

Chuk
31.10.2010, 21:06
2.3.5. Թեմայի վերնագիրը չպետք է լինի միայն մեծատառերով, կամ նրանում գերակշռեն միայն մեծատառերը:-հնարավոր է լինեն բացառություններ:
Բացառությունների ենթակա է, եթե տվյալ բառն օրինակ հապավում է, դրա համար կանոնադրական կետ մշակելու կարիք բնավ չկա: Բոլոր այն դեպքերում, երբ լեզվական կանոնների տեսակետից չի պարտադրվում մեծատառով գրվելը՝ բացառությունը բացառվում է:

2.3.6. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայատառ:2.3.7. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայերեն և միայն բացառիկ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, օտար լեզվով: -ես 2-ի իմաստը որնա, եթե կարելիյա անել մեկ համարի տակ?

Տեղեկացնում եմ, որ հայատառն ու հայերենը իրարից տարբերվող հասկացողություններ են: Տրանսլիտով գրառումը ևս կարող է լինել հայերեն, բայց ինքը հայատառ չի, միաժամանակ օտար լեզվով էլ չի:

Ակումբում գրանցված անդամները ակումբում ունենում են անձնագիր, որում կարող են լրացնել անձնական տվյալները: Անձնական տվյալները լրացնելը պարտադիր չէ, բայց լրացնելու դեպքում ճիշտ տվյալներ տալը պարտադիր է:- եթե սխալ լրացնի ինչ եք իմանալու, որ գրե եք պարտադիր?, դա ցանկալի է ավելի շուտ
Այս կետին մենք հետևում ենք «այնքանով, որքանով»: Եթե որևէ մեկը փորձվի իր անձնական տվյալներում լրացնել այլ անձի կոնտակտային տվյալներ, ապա խստորեն կպատժվի: Տվյալ կետը նախատեսված է այդ նպատակի համար:

2.1.7 Առանց ակումբի ղեկավարության հատուկ թույլտվության չի թույլատրվում տեղադրել գովազդային նյութեր՝ ցանկացած տեսքով, այդ թվում՝ գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, կցորդներում, ստորագրություններում, հատուկ կարգավիճակներում, ավատարներում, անձնագրի լուսանկարներում և այլուր:-այս կետը ընդհանրապես հանելը ճիշտա, համարյա բոլորը ստորագրության տեղում գովազդ են դնում
Շնորհակալություն կարծիքի համար, դու անհրաժեշտ ու բավարար ինֆորմացիայի չես տիրապետում:

ԴԱՐ» ակումբում տեղադրված գրական և այլ տիպի ստեղծագործությունները շարունակում են մնալ դրանց հեղինակների սեփականությունը, -բա ես ոնց հասկանանք? - «ԴԱՐ» ակումբում կատարված ցանկացած գրառում ակումբում տեղադրվելու պահից դառնում է ակումբի սեփականությունըш
Հասկանանք շատ պարզ: Տվյալ ստեղծագործությունը հրապարակողը իր ստեղծագործության սեփականատերն է մնում, բայց ինքն արդեն տվել է համաձայնությունն այն ակումբում հրապարակել ու չի կարող դրանից հրաժարվել, ինչպես հրատարակչին իր ստեղծագործությունը հրատարակել տվողը չի կարող պահանջել տիրաժը խանութից հավաքել ու վառել: Միաժամանակ ինքը իրավասություն չի տալիս ակումբին տնօրինել իր ստեղծագործությունը, հրատարակել այն ուրիշ կայքերում կամ տպագիր, աուդիո կամ այլ տարբերակներով՝ գումարով կամ առանց գումարի: Ինքը մնում է տվյալ ստեղծագործությունների հեղինակային իրավունքի տերը, որոշողը, թե ուրիշ որտեղ ու ինչ ձևի կարող է այն հրապարակվել:

մեկել մի բան ելի հարցնեմ, ասենք ոնց եք որոշում , թե ով ինչքան ժամանակով պիտի արգելաձակվի, կամ ինչ տուգանք պիտի ստանա? ինչի հիման վրա?
Կանոնադրության մեջ չամրագրված, բայց ժամանակով ստուգված ձևերով:

Շնորհակալություն եմ հայտնում, որ արգելափակման ժամանակը զուր չես վատնել ու ուսումնասիրել ես կանոնադրությունը: Հուսով եմ, որ հետայսու կհետևես դրան :)

tikopx
31.10.2010, 21:56
մի հարց ու վերջ :)
Երբ, ոնց և ում կարող են տրվել իմ անձնական տվյալները ,կխնդրեի ներկայացնել, որովհետև եթե 1% շանս կա , որ այն կօգտագործեն գովազդի կամ այլ նպատակի համար, ես փոխեմ և իմ IP -ն և իմ տվյալները: Կխնդրեի մի կետ մտցնել կանոնադրության մեջ:

Chuk
31.10.2010, 22:00

Եթե ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը (ԿԳԲ) ինձնից համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով պահանջի այդ տվյալները, ապա ես կվարձեմ փաստաբան ու եթե պարզվի, որ օրենքն ինձ արգելում է այդ տվյալները չտրամադրել, ապա ստիպված կլինեմ տրամադրել:

Մնացած բոլոր դեպքերում դրանք տեսանելի են ղեկավար կազմի համար, ղեկավար կազմը իրավասու չէ դրանք օգտագործել այլ կերպ, քան է ակումբի գործունեությանը առնչվող տարբերակները, ինչպիսիք է օրինակ տվյալ մասնակցի հետ կապ ապահովելու անհրաժեշտությունը:

հ.գ. Հույս ունեմ, որ հարցը լուրջ չէր:

tikopx
31.10.2010, 22:05

լուրջ էր chuk ջան:

Chuk
31.10.2010, 22:09
լուրջ էր chuk ջան:

Շատ լավ, քանի որ նման համակարգերում, եթե դու «լավ յուզեր» ես, այլոց վատություն չես անում և այլն, միակ վտանգը SPAM ցուցակներ ընկնելն է, հստակեցնեմ, որ բացառվում է, որ ակումբի ղեկավարությունը որևէ անհատի կամ կազմակերպության նման նպատակով (կամ այլ նպատակով) տրամադրի որևէ email հասցե: Ավելին, ինքներս լինելով գիտակից մարդիկ մշտապես պայքարել ենք նման երևույթների դեմ:

Բնականաբար մենք չենք կարող հարյուր տոկոսով երաշխավորել, որ դրանք չեն կարող ձեռք չբերվել նենգորդների կողմից: Բոլորդ էլ տեղյակ եք, որ անգամ ֆեյսբուքի նման անընդհատ ու լուրջ հետևող նախագծերից նման արտահոսք հնարավոր է: Մենք խոստանում ենք (այլ ոչ երաշխավորում), որ մեր հնարավորությունների սահմանում ամենն արել ու անում ենք, նման երևույթները բացառելու համար:

tikopx
31.10.2010, 22:14

հասկանալի է , շնորհակալություն:

VisTolog
31.10.2010, 22:17
Առաջարկում եմ արգելել մի քանի տողանոց գրառումների [spoiler] թեգերի մեջ դնելը:

Chuk
31.10.2010, 22:19
Առաջարկում եմ արգելել մի քանի տողանոց գրառումների [spoiler] թեգերի մեջ դնելը:

Դա հակասում է spoiler թեգի նշանակությանը: Կան դեպքեր, երբ մեկ բառն անգամ կարիք կա քողարկել spoiler թեգի մեջ: Պետք է պայքարել անտեղի կիրառված spoiler թեգերի դեմ, անկախ քողարկված տեքստի երկարությունից, բայց դրա համար հստակ չափանիշներ սահմանելը բարդ է:

AMzone
03.11.2010, 17:19
ես մի առաջարկ ունեմ.
Համակարգիչ բաժնում կա Հարց եւ պատասխան համակարգչից
Համակարգչային ծրագրեր բաժնում կա Հարցեր համակարգչի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնել

իմ կարծիքով. անիմսատ է գրեթե նույն տիպի 2 թեմա լինի. կառաջարկեյ միավորել...

Հայկօ
03.11.2010, 21:31

Մինչև բաժնի մոդերատորի համապատասխան որոշումը ուղղակի նշեմ, որ մի թեմայում hard խնդիրներն են քննարկվում, իսկ մյուսում՝ soft խնդիրները, այնպես որ միացնելը, կարծում եմ, բացառվում է. թեմաները լրիվ տարբեր են:

AMzone
03.11.2010, 22:39

իսկ ես կասեյ, դրանք արդեն խառնվել են թեմաներում իրար.
առաջին հերթին մարդ կա գիտի hard ից ա խնդիրը գրումա hard-ի մեջ, բայց պարզվումա soft -իցա, և նույնը, ու մինչեվ հարցի լուծումը. ու խառանաշփոթա, դրա համար ես կարծում եմ ավելի ճիշտա միավորելը.

tikopx
09.11.2010, 19:55
մի բան մտածենք օրենքի բաժնում, ես կայքերի գովազդը վերանա ելի do.am և նման այլ կայքերինը, ով ինչ կայքա բացում, ռեկլամա անում, մի հատ հարցրեք ակումբի անդամներին, ովա համաձայն այս գովազդին, սաղ կասեն ես չէ: Ադմինիստրացիա մի բան արեք ելի, դառնումա <<աղբանոց>> Վեբ բաժինը:

Աթեիստ
11.11.2010, 23:59

Խնդիրը վաղուց կա, բայց լուծում դեռ չենք գտել: Do.am-ը փակելով կարող ենք զրկվել օրինակ այսպիսի անճաշակ, բայց շատ օգտակար կայքերից` http://freebooks.do.am/

AMzone
20.12.2010, 01:56
մի բան մտածենք օրենքի բաժնում, ես կայքերի գովազդը վերանա ելի do.am և նման այլ կայքերինը, ով ինչ կայքա բացում, ռեկլամա անում, մի հատ հարցրեք ակումբի անդամներին, ովա համաձայն այս գովազդին, սաղ կասեն ես չէ: Ադմինիստրացիա մի բան արեք ելի, դառնումա <<աղբանոց>> Վեբ բաժինը:

ես քեզ հետ համամիտ եմ, իմ սիրված ՎԵԲ բաժնում մարդիկ միքիչ արդեն խառնել են ինչը որտեղ պետք է գրեն
օրինակ կա ՎԵԲ բաժին և նրա մեջ Վեբ կայքերի քննարկում բաժին, բայց ով ինչ ուզում որտեղ ուզում բացումա, ու վասնավնոմ դո.ամ ներով լի կայքեր, անիմաստա դարձել այդ բաժինը, հետաքրքիր թեմաները վերանում են գնալով, միայն մնում է անճաշակ անվճար հոսթինգի կայքերի գովազդներ,
ես կառաջարկեյ վեբ բաժնում նոր թեմա բացվելիս, անցներ մոդերացիայի, երբ մոդերատորը հավանություն տար նոր թեման դառնար քննարկելի. և կարելիյե միքանի բաժինել նրա մեջ ավելացնել:

Դարք
15.01.2011, 01:40
Մի առաջարկ ունեմ, գրառումներ կաարելիս, երբ ֆոնտեր ենք ընտրում, հաճախ ֆոնտերի անունները ինձ և ինձ ովում է շատերին ոչինչ չեն ասում ֆոնտի ձևի մասին. առաջարկում եմ, երբ ֆոնտերի տառատեսակների ընտրություն ենք անում, տառատեսակների անվանումները գրված լինեն հենց իր ֆոնտով, որպեսզի ընտրությունը հեշտ լինի ու կարող եք նաև տառատեսակների քանակը կրճատել` միանմանները հանելով :

Lion
15.01.2011, 11:30
Առաջարկում եմ վերանայել ֆորումի որոշ թեմաներում արդեն մի քանի տարվա հնություն ունեցող հարցումները: Օրինակ, Հայկական բանակ թեմայում: Կարծում եմ, որ վատ չի լինի, եթե այդ հարցումները զրոյացվեն ու նորից բացվեն, տեսնենք հասարակության տրամադրությունները ինչպես են փոխվել...

Ռուֆուս
15.01.2011, 23:25

Lion ջան, նման բաները ոչ թե գրում են այս թեմայում, այլ թեմայի գրառումներից մեկի միջոցով մոդերատորին տեղյակ են պահում Տեղեկացնել կոճակի օգնությամբ՝ http://www.akumb.am/images/buttons/report-40b.png: Ու քանի որ Երկիր Մոլորակի մոդերատորին՝ այսինքն ինձ, չես տեղեկացրել, որ կարելի է թեմայի հարցումը թարմացնել, ես ինքս չեմ պատրաստվում հարցումը խմբագրել :beee

Ու պետք չի լոկալ, հեշտ լուծվող խնդիրները էս թեմա բերել:

Freeman
16.01.2011, 23:59
Առաջարկում եմ «Միացնել հայերեն»-ը տեղափոխել «Արագ պատասխանելու» մոտ,սենց եթե նախադասության մեջ մի բառ հայերեն ստիպված միքանի անգամ բարձրանում ենք վերև-իջնում

Ungrateful
17.01.2011, 00:04
Առաջարկում եմ «Միացնել հայերեն»-ը տեղափոխել «Արագ պատասխանելու» մոտ,սենց եթե նախադասության մեջ մի բառ հայերեն ստիպված միքանի անգամ բարձրանում ենք վերև-իջնում

«Esc» սեղմելով միանում ա: Անպայման չի բարձրանալ ու իջնել :):

Lusina
17.01.2011, 00:10
Առաջարկում եմ «Միացնել հայերեն»-ը տեղափոխել «Արագ պատասխանելու» մոտ,սենց եթե նախադասության մեջ մի բառ հայերեն ստիպված միքանի անգամ բարձրանում ենք վերև-իջնում

Ես էլ եմ համաձայն այս առաջարկի հետ,միակ խնդիրը այն կլինի,որ որոնում անելու համար էլ ստիպված կլինենք գրառման էջ բացել.ինձ թվում է հարմար կլինի, եթե 2 տեղում էլ լինի.

Lusina
17.01.2011, 00:12
«Esc» սեղմելով միանում ա: Անպայման չի բարձրանալ ու իջնել :):
Չգիտեի,շատ հարմար տարբերակ է:)

Universe
22.01.2011, 20:46
Առաջարկում եմ redirect անել այնպես, որ կայք մուտք գործելուց անմիջապես հետո հայտնվես "Ղեկավարման վահանակ" ում: Կարծում եմ դա շատերին հարմար կլինի:

Chuk
22.01.2011, 20:50
Առաջարկում եմ redirect անել այնպես, որ կայք մուտք գործելուց անմիջապես հետո հայտնվես "Ղեկավարման վահանակ" ում: Կարծում եմ դա շատերին հարմար կլինի:

Բացարձակ հարմար չի լինի: Մի կողմից այցելուների մեջ քիչ մաս չեն կազմում չգրանցված մարդիկ, ում համար այդ էջը չկա, ընդամենը ստանալու են սխալի մասին հաղորդագրություն, մյուս կողմից շատ են այնպիսիք, ում վարկանիշների քանակի պատճառով էջը բավական երկար է բեռնվում, մյուս կողմից այնքան էլ կիրառական տարբերակ չէ, մասնակիցների մի զգալի հատված այդ էջի հնարավորությունները չի էլ գործածում:

Իսկ ում որ հարմար է այդ էջով մտնել խորհուրդ եմ տալիս էջն ավելացնել ֆավորիտների մեջ, որպես կոճակ ավելացնել բրոուզերում կամ նման այլ կերպ արագ մատչում ստանալ այդ էջին:

Universe
23.01.2011, 15:11

Շնորհակալ եմ պատասխանիդ համար:
Ի դեպ, քանի դեռ վարկանիշներից խոսք գնաց, մի բան ավելացնեմ, կարելի է վարկանիշների բլոկը Ajax Spoiler ով չէ՞ դարձնել, որ լրացուցիչ ժամանակ կառավարման վահանակ մտնելուց չխլի...

Մի կողմից այցելուների մեջ քիչ մաս չեն կազմում չգրանցված մարդիկ, ում համար այդ էջը չկա, ընդամենը ստանալու են սխալի մասին
Այդ իսկ պատճառով եմ նշում, որ կայք մուտք գործելուց անմիջապես հետո, նկատի ունենալով որպես ակումբի անդամ մուտք գործելուց հետո

Chuk
23.01.2011, 15:34
Շնորհակալ եմ պատասխանիդ համար:
Ի դեպ, քանի դեռ վարկանիշներից խոսք գնաց, մի բան ավելացնեմ, կարելի է վարկանիշների բլոկը Ajax Spoiler ով չէ՞ դարձնել, որ լրացուցիչ ժամանակ կառավարման վահանակ մտնելուց չխլի...
Տեսականորեն կարելի ա, գործնականում աշխատում ենք ինքներս կոդում փոփոխություններ չանել:

Այդ իսկ պատճառով եմ նշում, որ կայք մուտք գործելուց անմիջապես հետո, նկատի ունենալով որպես ակումբի անդամ մուտք գործելուց հետո
Այդ դեպքում հանում ենք գրառմանս առաջին հատվածը, մնացածը մնում ա անփոփոխ :)) Ես հասկացել էի ոչ թե լոգին լինելը, այլ կայք մտնելը: Բայց դե խնդիրը շատ չի փոխվում դրանից:

Ամեն դեպքում շնորհակալություն առաջարկի համար :)

AMzone
01.02.2011, 17:46
Առաջարկում եմ Վեբ բաժնում գտնվող բոլոր կայքերը տեղափոխել դեպի Վեբ կայքերի քննարկում բաժին,
խառնաշփոթա առաջացել, մեկը իրա կայքի քննարկումը բացումա Վեբ -ի մեջ, մյուսը Վեբ կայքերի քննարկում-ի մեջ:

Universe
01.02.2011, 19:27

Ու նաև առանձին ucoz ի կայքերի ենթաթեմա...

ivy
02.02.2011, 18:35
Հնարավո՞ր է, որ «Ստեղծագործական նախագծեր»-ով Չուկը զբաղվի կամ ադմինիստրացիայի մի որևէ այլ ներկայացուցիչ, եթե Շինարարը տրամադրված չի...
Էդքան տարբեր գաղափարներ կան՝ նոր նախագիծ ստեղծելու, բայց զբաղվող չկա: :(

Chuk
02.02.2011, 19:14
Առաջարկում եմ Վեբ բաժնում գտնվող բոլոր կայքերը տեղափոխել դեպի Վեբ կայքերի քննարկում բաժին,
խառնաշփոթա առաջացել, մեկը իրա կայքի քննարկումը բացումա Վեբ -ի մեջ, մյուսը Վեբ կայքերի քննարկում-ի մեջ:
Զտել պետք է, բայց այդ բաժիններն իրարից էականորեն տարբերվում են: Մասնավորապես «Վեբ կայքերի քննարկում» բաժնում մարդիկ տեղադրում են սեփական կայքերը, որոնց մասին ուզում են քննարկում ծավալել, իսկ «Վեբ» բաժնում ներկայացվում են այլ կայքեր:

Ու նաև առանձին ucoz ի կայքերի ենթաթեմա...
Այս հաշվով հավանաբար շուտով մի քննարկում կբացեմ ու կփնտրենք լուծումներ: Խնդիրը հետևյալն է. կան մի շարք ucoz-ի կայքեր, որոնք իրապես լավն են, ունեն լավ բովանդակություն, կառուցված են գրագետ, մյուս կողմից կան կայքեր, որոնք ucoz-ում չեն, բայց նույնքան վատ են պատրաստված, ինչպես այն կայքերը, որոնք նկատի ունես: Այսինքն Ucoz բառով ֆիլտրացիան, ըստ իս, այնքան էլ լավ լուծում չէ:

Ես հիմա մտածում եմ մեկ այլ տարբերակ: Ունենում ենք խումբ, որի անդամներն ընտրվում են ակումբցիների կողմից, ասենք 13 հոգանոց խումբ, ովքեր յուրաքանչյուր կայքի համար բացված թեման որոշում են, թե որ բաժնում է լինելու: Բաժինների տարբերակներ են. «Սիրողական վեբ կայքեր», «Պրոֆեսիոնալ վեբ կայքեր»: Կամ գուցե այլ տարբերակ, այդ նույն խումբը որոշում է տվյալ կայքը սահմանված չափանիշներին համապատասխանու՞մ է, թե՞ ոչ, չհամապատասխանելու դեպքում ջնջում է:

Բայց հնարավոր է, որ այս տարբերակներից ոչ մեկն էլ չի ընտրվի: Շուտով կբացեմ քննարկում, բոլորովս կորոշենք որդեգրելիք քաղաքականությունը:

Հնարավո՞ր է, որ «Ստեղծագործական նախագծեր»-ով Չուկը զբաղվի կամ ադմինիստրացիայի մի որևէ այլ ներկայացուցիչ, եթե Շինարարը տրամադրված չի...
Էդքան տարբեր գաղափարներ կան՝ նոր նախագիծ ստեղծելու, բայց զբաղվող չկա: :(
Ես կզբաղվեմ :)
Կփորձեմ հենց վաղը նորից վերհիշել բոլոր առաջարկված տարբերակները ու կորոշեմ, թե որ տարբերակով կազմակերպեմ, որով չէ:

Kuk
02.02.2011, 19:44
Մի բան էլ ես առաջարկեմ, էլի:)) Որոշ թեմաներում կամ որոշ դեպքերում spoiler թեգի կիրառումը կարելիա սարքել պարտադիր պայման: Օրինակ այնպիսի թեմաներում, որտեղ գրառումների մեծ մասը իրենց մեջ պարունակում են img թեգերով դրված նկարներ կամ տեսահոլովակներ. էլ չեմ ասում, որ կան թեմաներ, որոնց մեկ էջում ավելի շատ տեսահոլովակ կամ նկար կա տեղադրված, քան գրառումներն են: Ինչպես նաև, տեսահոլովակով կամ նկարով գրառումները մեջբերելիս կամ պարտադիր ջնջել հղումները, կամ դրանք տեղադրել spoiler-ով:
Հանդիպում են էջեր, որ ուղղակի անտանելի ա բացելը, ու էդ հաստտ իմ կոմպից կամ իմ ինտերնետից չի, այլ էջի չափազանց ծանրաբեռվածությունից ա:
Շնորհակալություն ուշադրության համար:))

Ռուֆուս
02.02.2011, 19:58

Ես խիստ դեմ եմ ֆորումով մեկ Spoiler թեգի անհարկի կիրառմանը: Նախ էդ թեգը ստանդարտ գործիքների մեջ չկա, շատերը նույնիսկ գաղափար չունեն, թե ոնց են spoiler թեգը դնում:

Բացի դրանից Spoiler-ը պարտադիր կիրառում ունի 2 բաժիններում - Խաղեր ու Կինո, կիրառման իմաստը այն է, որ խաղին կամ ֆիլմին անծանոթ մարդկանց առաջին տպավորությունները չփչացնեն: Նաև կարելի է կիրառել Ժամանցի որոշ թեմաներում՝ ճիշտ պատասխանը թաքցնելու համար: Մնացած բոլոր դեպքերում սպոյլերները կոնկրետ ինձ նյարդայնացնում են, մի հատ նկար կամ տեսահոլովակ տեսնելու համար ինչի՞ պետք ա ավելորդ քլիք անեմ: Ինչ վերաբերվում է նկարների էջը չծանրաբեռնելուն, եթե իհարկե մեգաբայթանոց նկարներ չդրվեն, էջը առանձնապես չի ծանրանա: Ակումբի էջերը առանձնապես ծանր չեն :)

Ungrateful
02.02.2011, 20:04

Ծանր են, Ռուֆ: Օրինակ «Ինչ երգ ես այս պահին լսում» թեմաի էջերը ահավոր կախում են՝ մեկը մյուսի հետևից շարված "յութուբների" պատճառով…

Kuk
02.02.2011, 20:17

Ռուֆ, անհարկի կիրառումը ո՞րն ա, որ շատ կիրառեն, կպրծնի՞, ափսոս ա՞:)) Սա էլ քեզ ակումբի «թեթև» էջի օրինակ (http://www.akumb.am/showthread.php/13189-%D5%86%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), որտեղ անհարկի չեն օգտագործվել spoiler-ները, բայց օգտագործվել են, փառք աստծո:

Հայկօ
02.02.2011, 20:36
Հարց ա առաջանում. սպոյլերի պարունակությունը քլիքից հետո ա՞ բեռնվում, թե՞ ընդհանուր էջը բացելիս: Եթե երկրորդ դեպքն ա, էդ թեգը տրաֆիկի հարցը չի լուծի:

Սպոյլերները ես էլ չէի ուզի, որ էդ նպատակով կիրառվեն: Ես եթե սպոյլեր թեգով փակված բան եմ տեսնում, առաջին հերթին մտածում եմ, որ դրա մեջինը հենց սպոյլեր ա, այսինքն նենց բան, որ ես հնարավոր ա՝ ուղղակի չուզենամ կարդալ՝ ինչ-որ տպավորություն չփչացնելու համար: Բնականաբար՝ կոնտեքստը հիմնականում հուշում ա, թե էդ ինչ ա, բայց հակասական դեպքեր էլ կարող են լինել, մանավանդ էդ թեգի «հարազատ» բաժիններում՝ Կինոյում, Խաղերում, Գրականությունում:

Բայց հաստատ տեղեր էլ կան, որ էդ թեգերը դնելը մենակ ավելի սիրուն ու հարմար կդարձի էջը, օրինակ՝ վերևում Կուկի նշած դեպքը: Մեջբերման ժամանակ նկարներն ու վիդեոները ջնջելուն բոլոր վերջույթներով կողմ եմ, անձամբ ես միշտ տենց եմ անում, եթե անմիջական գրառման իմաստը էդ ջնջելուց չի տուժի, կամ էլ մի քանի նկարներից մեկը առանձնացելու հարց չկա:

Rammstein
02.02.2011, 21:04
Ես էլ եմ դեմ սպոյլերի շռայլմանը: Ինքս երբ որ նկար կամ վիդեո եմ մեջբերում, ընդամենը ջնջում եմ համապատասխան թեգը, որ վերածվի հղման: Իսկ գրառման մեջ վիդեո դնելուց սպոյլեր պարտադրելը ճիշտ չեմ համարում: Ասեմ, որ յութուբի փլեյերների բեռնման արագությունը կախված ա ե՛ւ կապից, ե՛ւ համակարգչի տվյալներից ու հետեւաբար` բրաուզերից: Իմ մոտ կապը 256 կբիթ/վ ա, պրոսց 3 ԳՀց-անոց հնադարյան P4 HT ա, բրաուզերս էլ Opera 11 ա ու «Ի՞նչ երգ ես այս պահին լսում» թեմայի բեռնման արագությունից չեմ բողոքում, որը իմ մոտ, մոդերության բերումով, ամենահաճախ այցելվող թեման ա: :))

Հարց ա առաջանում. սպոյլերի պարունակությունը քլիքից հետո ա՞ բեռնվում, թե՞ ընդհանուր էջը բացելիս: Եթե երկրորդ դեպքն ա, էդ թեգը տրաֆիկի հարցը չի լուծի:

Կլիկից հետո ա բեռնվում: :)

Ներսես_AM
02.02.2011, 21:06
Հիմիկվանից ասեմ, որ ակումբի ներկայիս սպոյլերը ուղղակի թաքցնում ա էն ինչ իրա մեջ ա: Մեջի վիդեոն կամ նկարը բեռնվում են նույն կերպ ինչ առանց սպոյլերի: Նենց որ եթե նույնիսկ ամեն ինչ դրվի սպոյլերի մեջ մեկա էջը մնալու ա «ծանր»: Հնարավոր ա ավելի խելոք սպոյլեր գրել որ բերի իր մեջի պարունակություն այն ժամանկ, երբ սեղմես իր վրա, բայց ես հիմա չեմ կարող զբաղվել դրանով, ցավոք: :( Ուղղակի գրեցի, որ քննարկումները չծավալվեն անարդյունավետ ուղղությամբ:

Ռուֆուս
02.02.2011, 21:13
Ծանր են, Ռուֆ: Օրինակ «Ինչ երգ ես այս պահին լսում» թեմաի էջերը ահավոր կախում են՝ մեկը մյուսի հետևից շարված "յութուբների" պատճառով…

Ռուֆ, անհարկի կիրառումը ո՞րն ա, որ շատ կիրառեն, կպրծնի՞, ափսոս ա՞:)) Սա էլ քեզ ակումբի «թեթև» էջի օրինակ (http://www.akumb.am/showthread.php/13189-%D5%86%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), որտեղ անհարկի չեն օգտագործվել spoiler-ները, բայց օգտագործվել են, փառք աստծո:

Իմ մոտ երկու էջն էլ արագ է բացում: Կապս Օրանժ է 256: Սովորական էջերի համեմատ ընդամենը մոտ 3 վայրկյան ավել է բեռնվում: :)

Եթե ինչ-որ մեկը Կինո բաժնում անտեղի spoiler օգտագործի կզգուշացնեմ ու սպոյլերի թեգը կջնջեմ:

Բացի դրանից ֆորումի ֆունկցիան ինֆորմացիայի փոխանակումն ա, լինի դա տեքստի, նկարի, թե վիդեոյի տեսքով, էնպես որ կարիք չկա էջի վրա որևէ ինֆորմացիա «թաքցնել» :)

Մնացածն էլ Ներսեսն ասեց: :)

Chuk
02.02.2011, 21:16
Չէ, ժող, համատարած սփոյլերացումն անընդունելի ու վերջ: Վետո :))

Ներսես_AM
02.02.2011, 21:18
Ստուգեցի հենց նոր, Ռամշտայնն էլ էր ստուգում հեսա կգա օպերայի մասին կասի :))

Քրոմով ու Ֆայրֆոքսով յութուբը քլիքից հետո ա բերում իսկ նկարը արդեն քաշած ա լինում:

Rammstein
02.02.2011, 21:23
Հիմիկվանից ասեմ, որ ակումբի ներկայիս սպոյլերը ուղղակի թաքցնում ա էն ինչ իրա մեջ ա: Մեջի վիդեոն կամ նկարը բեռնվում են նույն կերպ ինչ առանց սպոյլերի: Նենց որ եթե նույնիսկ ամեն ինչ դրվի սպոյլերի մեջ մեկա էջը մնալու ա «ծանր»: Հնարավոր ա ավելի խելոք սպոյլեր գրել որ բերի իր մեջի պարունակություն այն ժամանկ, երբ սեղմես իր վրա, բայց ես հիմա չեմ կարող զբաղվել դրանով, ցավոք: :( Ուղղակի գրեցի, որ քննարկումները չծավալվեն անարդյունավետ ուղղությամբ:

Safari-ով, Firefox-ով, Chrome-ով ու IE-ով տենց ա, իսկ Օպերայով տենց չի: :)

Kuk
02.02.2011, 21:23
Իմ մոտ երկու էջն էլ արագ է բացում: Կապս Օրանժ է 256: Սովորական էջերի համեմատ ընդամենը մոտ 3 վայրկյան ավել է բեռնվում: :)

Եթե ինչ-որ մեկը Կինո բաժնում անտեղի spoiler օգտագործի կզգուշացնեմ ու սպոյլերի թեգը կջնջեմ:

Բացի դրանից ֆորումի ֆունկցիան ինֆորմացիայի փոխանակումն ա, լինի դա տեքստի, նկարի, թե վիդեոյի տեսքով, էնպես որ կարիք չկա էջի վրա որևէ ինֆորմացիա «թաքցնել» :)

Մնացածն էլ Ներսեսն ասեց: :)

Ռուֆ, եթե ֆորում ա, ինֆորմացիայի փոխանակում ա, ուրեմն յուրաքանչյուրն ինքն ա որոշում իր ունեցած ինֆորմացիայի մատուցման ձևը, իհարկե ակումբի կանոնադրության շրջանակներում, ու քանի դեռ ակումբի կանոնադրությունը չի արգելում դա անել, դու չես կարող դրա համար զգուշացնել, որտև եթե չեմ սխալվում զգուշացնում են այն դեպքում, երբ հակասում ա կանոնդրությանը, ոչ թե դուր չի գալիս բաժնի մոդերատորին տվյալ ինֆորմացիայի մատուցման ձևը:

Chuk
02.02.2011, 21:27

Բացի նրանից, որ ֆորումն ընդհանուր կանոններ ունի, նաև առանձնահատուկ կանոններ են ունենում բաժինները:

Kuk
02.02.2011, 21:46
Բացի նրանից, որ ֆորումն ընդհանուր կանոններ ունի, նաև առանձնահատուկ կանոններ են ունենում բաժինները:

Արտ, մի հատ կմեջբերե՞ս կինո բաժնի կանոնադրության էն կետը, որտեղ գրված ա, որ մոդերատորն իրավունք ունի spoiler-ի պատճառով գրառում ջնջել:
Եթե չեմ սխալվում արգելվում ա առանց spoiler օգտագործելու ֆիլմի մասին պատմելը, բայց այ որ spoiler-ի մեջ տեսահոլովակ դնելն արգելվում ա, ոչ մի կերպ չեմ գտնում նման կետ, ու ինձ սկսում ա խիստ հետաքրքրել, թե Ռուֆուսը որ կետի հիման վրա ա ջնջելու ու զգուշացնի:

Ռուֆուս
02.02.2011, 21:50
Ռուֆ, եթե ֆորում ա, ինֆորմացիայի փոխանակում ա, ուրեմն յուրաքանչյուրն ինքն ա որոշում իր ունեցած ինֆորմացիայի մատուցման ձևը, իհարկե ակումբի կանոնադրության շրջանակներում, ու քանի դեռ ակումբի կանոնադրությունը չի արգելում դա անել, դու չես կարող դրա համար զգուշացնել, որտև եթե չեմ սխալվում զգուշացնում են այն դեպքում, երբ հակասում ա կանոնդրությանը, ոչ թե դուր չի գալիս բաժնի մոդերատորին տվյալ ինֆորմացիայի մատուցման ձևը:

Կինոն ունի իր կանոնները (http://www.akumb.am/showthread.php/56720-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8), համաձայն որի արգելվում է սպոյլերային ինֆորմացիայի տեղադրումը՝ առանց սպոյլեր թեգերի: Ինչն էլ ենթադրում է, որ ոչ սպոյլերային ինֆորմացիան չի կարելի տեղադրել սպոյլեր թեգերի մեջ, քանի որ մարդիկ տեսնելով թեգը, կմտածեն, որ սպոյլեր է, ու չեն բացի այն :) Համ էլ նոր տեսա, որ կանոնների մեջ սա նշած չի, գնամ ավելացնեմ :))

Սա իմ կարծիքն է ընդամենը, եթե ֆորումի 2 բաժիններում սպոյլեր թեգն ունի հատուկ կիրառություն ու մնացած բոլոր կիրառումներն արգելված է, նշանակում է, որ մնացած բոլոր բաժիններում էլ պետք է արգելել թեգի այլ կիրառումները: Որովհետև Հայկօյի նման ես ուրիշ բաժիններում սպոյլեր տեսնելիս, միշտ մտածում եմ, էդ ի՞նչ կա մեջը, որ թաքցրել են, շատ հաճախ գրառման մեջ նշած չի, թե սպոյլերը ինչ է պարունակում:

Էնպես որ առաջարկում եմ ընդհանրապես արգելել սպոյլեր թեգի բոլոր կիրառումները, բացի հատուկ կիրառություններից (սպոյլերներ, խաղերի պատասխաններ, առանձնակի դաժանություն պարունակող նկարներ ու տեսահոլովակներ և նմանատիպ այլ դեպքեր): Մնացած բոլոր կիրառումները նյարդայնացնող են ու անտեղի, որովհետև ֆորումներում սպոյլերի նշանակությունը տեխնիկական հարցերի լուծումը չէ :)

Հայկօ
02.02.2011, 21:53
Արտ, մի հատ կմեջբերե՞ս կինո բաժնի կանոնադրության էն կետը, որտեղ գրված ա, որ մոդերատորն իրավունք ունի spoiler-ի պատճառով գրառում ջնջել:

Բացթողում ա, կավելացնեմ, մերսի :)):

Արթ, հարցը էն ա, որ էդ բաժիններում սպոյլերի թեգը շատ կոնկրետ նշանակություն ունի (իմ կարծիքով՝ բոլոր բաժիններում էլ էդ մի նշանակությունն ա՝ էն, ինչը հենց անունից ա բխում, բայց էդ դոգմա չի, էլի): Էնքան կոնկրետ նշանակություն, ինչքան, օրինակ, մեջբերման թեգը կամ նկարի թեգը: Ու էդտեղ արդեն սխալ դրված սպոյլերը տուգանվում ա ճիշտ նույն կերպ, ոնց կտուգանվեր սխալ դրված [quote] թեգը: Տարբերությունը էդ ա: Էդ թեգի առաջնային իմաստը ցանկացած բան ծալել-թաքցնելը չի, այլ հենց սպոյլերները փակելը:

*e}|{uka*
02.02.2011, 21:55
Կինոն ունի իր կանոնները (http://www.akumb.am/showthread.php/56720-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8), համաձայն որի արգելվում է սպոյլերային ինֆորմացիայի տեղադրումը՝ առանց սպոյլեր թեգերի: Ինչն էլ ենթադրում է, որ ոչ սպոյլերային ինֆորմացիան չի կարելի տեղադրել սպոյլեր թեգերի մեջ, քանի որ մարդիկ տեսնելով թեգը, կմտածեն, որ սպոյլեր է, ու չեն բացի այն :) Համ էլ նոր տեսա, որ կանոնների մեջ սա նշած չի, գնամ ավելացնեմ :))

:o Այ քեզ բան:

Chuk
02.02.2011, 21:59
Ինչն էլ ենթադրում է, որ ոչ սպոյլերային ինֆորմացիան չի կարելի տեղադրել սպոյլեր թեգերի մեջ, քանի որ մարդիկ տեսնելով թեգը, կմտածեն, որ սպոյլեր է, ու չեն բացի այն :) )
Չէ, Ռուֆ, սա պետք չի: Եթե մարդը ուզում ա, որ սփոյլերներից խուսափողները չտեսնեն իրա գրածը, ապա ինչ արած: Իհարկե ցանկալի չի: Բայց դե պարտադրել կարծում եմ, որ չարժի:

Kuk
02.02.2011, 22:01
Կինոն ունի իր կանոնները (http://www.akumb.am/showthread.php/56720-%D4%BF%D5%AB%D5%B6%D5%B8-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8), համաձայն որի արգելվում է սպոյլերային ինֆորմացիայի տեղադրումը՝ առանց սպոյլեր թեգերի: Ինչն էլ ենթադրում է, որ ոչ սպոյլերային ինֆորմացիան չի կարելի տեղադրել սպոյլեր թեգերի մեջ, քանի որ մարդիկ տեսնելով թեգը, կմտածեն, որ սպոյլեր է, ու չեն բացի այն :) Համ էլ նոր տեսա, որ կանոնների մեջ սա նշած չի, գնամ ավելացնեմ :))

Սա իմ կարծիքն է ընդամենը, եթե ֆորումի 2 բաժիններում սպոյլեր թեգն ունի հատուկ կիրառություն ու մնացած բոլոր կիրառումներն արգելված է, նշանակում է, որ մնացած բոլոր բաժիններում էլ պետք է արգելել թեգի այլ կիրառումները: Որովհետև Հայկօյի նման ես ուրիշ բաժիններում սպոյլեր տեսնելիս, միշտ մտածում եմ, էդ ի՞նչ կա մեջը, որ թաքցրել են, շատ հաճախ գրառման մեջ նշած չի, թե սպոյլերը ինչ է պարունակում:

Արգելված չէ, քանի դեռ կանոնդարության մեջ չեմ տեսնում նման կետ:
Ուրեմն բարի եղիր կանոնդրության մեջ նշիր համապատասխան կետը, որից հետո նոր քեզ իրավունք վերապահի ասելու, որ դրանք ջնջելու ես ու զգուշացնես: Քանի կանոնադրության մեջ չկա տվյալ գործողույթունն արգելող կետ, դու իրավունք չունես նման բան անելու, եթե իհարկե հակված ես մոդերավորել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ կանոնադրությանը համապատասխան:
Իսկ այն, որ spoiler-ը պետք է պարտադիր օգտագործել ֆիլմերի մասին պատմելիս, դա ամենևին չի ենթադրում, որ այլ ինֆորմացի spoiler-ի մեջ տեղադրելն արգելվում ա: Եթե զուգարանի պատին գրված ա, որ եթե չիշիկ եք անում, ապա միայն ունիտազի մեջ, դա ամենևին չի ենթադրում, որ ունիտազը մնացած կարիքների համար չի կարելի օգտագործել:

Ռուֆուս
02.02.2011, 22:22

Արտ, քմահաճույք չի, չնայած մինչև հիմա ոչ մեկին դրա համար չեմ տուգանել, ընդամենը նամակով զգուշացրել եմ ու թեգը ջնջել: Ու հաշվի առնելով, որ շատերը չգիտեն, թե ինչպես են սպոյլեր թեգը դնում, շատ դեպքերում սպոյլերները բաց դնելու համար չենք տուգանել, ընդամենը նամակով զգուշացրել ենք, որ հաջորդ անգամ թեգի մեջ դնեն:

Զուգարանի օրինակն էլ մի քիչ տեղին չէր, այ եթե զուգարանի փոխարեն պիսուառ գրեիր, ամեն ինչ տեղը կընկներ :)) Ի վերջո Spoiler անգլերեն նշանակում ա փչացնել, հարամ անել :)

Kuk
02.02.2011, 23:47

Որ պիսուառ գրեի, օրինակս քո օգտին կաշխատեր, դրա համար ունիտազ եմ գրել:)) Չնայած էդ դեպքում էլ կարայի այլ կարիքների մեջ, ասենք ՝ թքելը հասկանայի:))
Ասածս էն ա, որ արդար չի, կոպիտ ասած՝ սպառնալ ջնջել/տուգանել/զգուշացնել մի գրառում, որն իր մեջ չի պարունակում կանոնադրությանը հակասող որևէ տարր:
Ասեմ, որ էսքան ժամանակ spoiler թեգը երևի մի երկու անգամ եմ օգտագործել (ես ընդամենը մեկն եմ հիշում, էն էլ զրուցարանում): Այսինքն նենց չի, որ ինձ դուր ա գալիս, կիրառում եմ հաճախ, դրա համար էս առաջարկն արեցի: Առաջարկս զուտ թեմաները տեսքից չգցելու ու հեշտ բացելու համար էր, որն էլ, ինչպես Ներսեսն ասեց, աշխատում ա միայն վիդեոների դեպքում: Ինչևէ, հուսով եմ՝ ինչ որ ձևով հնարավոր կլինի ժամանակի ընթացքում լուծել էդ հարցը, որտև գնալով ավելի տհաճ են դառնում շատ թեմաներ թեկուզ հենց թեմայի արտաքին տեսքի պատճառով: իսկ մինչ էդ կարելիա ուղղակի ավելի խիստ դնել գոնե մեջբերումների ժամանակ հղումները ջնջելու կամ գոնե հղումները video ու img թեգերի արանքից հանելու հարցը:
Ամեն դեպքում շնորհակալություն առաջարկս բուռն քննարկելու համար:))

Chuk
03.02.2011, 00:38
Արթ ջան, անձամբ իմ համար (ու ոչ միայն իմ) առավել անհարմար ու գեղագիտական իմաստով տհաճ են սփոյլերներով հագեցած տեքստերը: Ինչ վերաբերվում ա մեջբերումներում արգելելուն, ապա չգիտեմ նկատել ես, թե չէ, բայց մոդերներն ահռելի աշխատանք են տանում դա հնարավորինս պակասեցնելու համար:

Ինչ վերաբերվում ա սփոյլերի համար տուգանելուն և այլն, ապա դա նորմալ պրակտիկա ա, որ առանձին բաժիններ ունենան իրենց առանձին կանոնները, որոնք էդ բաժնի գործունեության համար կարևոր են: Բայց կանոնադրության մեջ էդտեղ իսկապես բաց կա, այնտեղ գրված չի, որ առանձին բաժիններ կարող են ունենալ առանձին կանոններ, որոնք այդ բաժնի համար կիրառելը պարտադիր է: Կավելացվի:

Kuk
03.02.2011, 01:52

Արտ ջան, համաձայն եմ, ես նշեցի, որ ինձ էլ առանձնապես գեղագիտական հաճույք չեն պատճառում սփոյլերները, ու շատ եմ նկատել մոդերների կողմից հղումների համար խմբագրված գրառումներ:
Ու թող տպավորություն չստեղծվի, որ ես կանոնադրության բացթողումներն եմ օգտագործում: Հա, հիմնական կանոնադրության մեջ չկա առանձին բաժինների կանոնադրության վերաբերյալ կետ/հղում, էդ մի կողմ, բայց շատերս գիտենք էդ մասին, մեկը հենց ես. էդ կանոնադրության մեջ էլ չկա ասածս արգելող կետ, էդ էլ մի կողմ, ես դա չեմ փորձում իմ օգտին օգտագործել ու հիմա վազել էդ բաժիններում սփոյլերներ լցնել, հարցը նրանում ա, որ նորմալ ձևով արված առաջարկի դեմքին չի կարելի թռնել կանոնադրության մեջ գոյություն չունեցող կետի սպառնալիքով: Թեչէ կողքից որ նայեի, նենց տպավորություն կստեղծվեր մոտս, որ էդ սփոյլերը ես եմ սարքել ու ամեն կերպ ուզում եմ, որ սարքածս հնարավորինս շատ կիրառվի:'

Chuk
03.02.2011, 02:11
Արթ ջան, ես չեմ նկատել, որ առաջարկի դեմքին թռել են: Դու քո առաջարկն ես արել, այլոք էլ գրել են, թե իրենք ինչի են դրան դեմ, ես էլ իմ ՎԵՏՈյի իրավունքն եմ օգտագործել ու որոշել եմ էդ առաջարկը չընդունել :))

Dayana
04.02.2011, 16:52
Ժող, ժամանակին «ֆորումի անդամների լուսանկարները» թեմայից միայն նկարները պատճենվում էին մի ուրիշ ՝ ֆոտոալբոմ թեմա: Մի խոսքով էստեղ (http://www.akumb.am/showthread.php/46579-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.-%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%A1%D5%AC%D5%A2%D5%B8%D5%B4): Առաջարկում եմ էլի պատճենել նկարները, ասենք երկու-երեք ամիսը մեկ, որ հանգիստ նայենք նկարները:
Կանխավ շնորհակալություն պատասխանի և իրագործման համար: :)

Chuk
04.02.2011, 17:01

Կանենք, ժամկետների համար խոսք չեմ տալիս :)

Magic-Mushroom
05.02.2011, 12:12
Առաջարկում եմ կազմակերպել մրցույթ ու ընտրել ամենգեղեցիկ ակումբցի տղային ու աղջկան,տարքիը կապ չունի,նկրաների տեղադրումը 15 օր ժամանակ,իսկ քվեարկությունը 30 օր,իսկ հաղթող տղան հրավիրում է ճաշկերույթի հաղթող աղջկան,լուսանկարները պարտադիր պետք է լինեն նոր՝ոչ մի մոնտաժ 2-3 հատ:)

Empty`Tears
05.02.2011, 12:16
Առաջարկում եմ կազմակերպել մրցույթ ու ընտրել ամենգեղեցիկ ակումբցի տղային ու աղջկան,տարքիը կապ չունի,նկրաների տեղադրումը 15 օր ժամանակ,իսկ քվեարկությունը 30 օր,իսկ հաղթող տղան հրավիրում է ճաշկերույթի հաղթող աղջկան,լուսանկարները պարտադիր պետք է լինեն նոր՝ոչ մի մոնտաժ 2-3 հատ:)

որ նենց ստացվի, որ աղջիկը կամ տղան ուրիշ երկրիրց են լինում, բա էդ ո՞նց պետք ա լինի … :))

Magic-Mushroom
05.02.2011, 15:26
Հարգելի Empty`Tears խոսքս Հայաստանում կամ մեկ ամսից ով գտնվելու է Հայաստանում՝նրանց մասին է ու շատ հետաքրքիր կլինի եթե թույլ տաք կազմակերպմաբ ես կզբաղեմ:)

V!k
05.02.2011, 15:32
Այստեղ (http://www.akumb.am/memberlist.php?ltr=A&pp=30&sort=username&order=asc) չարժի՞ հայերեն տառերն էլ ավելացնել:think, Ակումբում արդեն քիչ չեն հայերեն տառերով գրված մականունները...

Chuk
05.02.2011, 17:33
Առաջարկում եմ կազմակերպել մրցույթ ու ընտրել ամենգեղեցիկ ակումբցի տղային ու աղջկան,տարքիը կապ չունի,նկրաների տեղադրումը 15 օր ժամանակ,իսկ քվեարկությունը 30 օր,իսկ հաղթող տղան հրավիրում է ճաշկերույթի հաղթող աղջկան,լուսանկարները պարտադիր պետք է լինեն նոր՝ոչ մի մոնտաժ 2-3 հատ:)
Ակումբի ադմինիստրատիվ գործունեության հետ կապ չունեցող առաջարկն այս թեմայում քննարկման ենթակա չէ:

Այստեղ (http://www.akumb.am/memberlist.php?ltr=A&pp=30&sort=username&order=asc) չարժի՞ հայերեն տառերն էլ ավելացնել:think, Ակումբում արդեն քիչ չեն հայերեն տառերով գրված մականունները...
Արժի, միանշանակ:
Ժամանակին ավելացվել էլ էր: Կապված է որոշակի խնդիրների հետ: Կավելացնեմ:

Lusina
11.02.2011, 18:41
Ես այսպիսի առաջարկ ունեմ ,յուրաքանչյուր գրառման համար հնարավորություն լինի գտնել դրա հետ կապված մեջբերումները.ճիշտ է այդքան շատ անհրաժեշտ չէ,բայց շատ գրառումներ ունեցող թեմայում երբեմն հետաքրքրում է, թե ինչ պատասխաններ կամ արձագանքներ կան կոնկրետ գրառման վերաբերյալ.

Chuk
11.02.2011, 18:47

Թեմայի վերևում կա «Պատկերման եղանակ», կտտացրեք դրա վրա, բացվող ցուցակից ընտրեք «Փոխել ծառի տեսքով եղանակի» կամ «Փոխել համակացված եղանակի»:

Freeman
12.02.2011, 10:43
Առաջարկում եմ ակումբի վապ վերսիայում նույնպես տեղադրել «նոր գրառումներ» կոճակն՝«այսօրվա գրառումների» փոխարեն,սենց որ մի-երկու օր չեմ մտնում էդ թեմայում բերում ա ոչ թե առաջին չկարդացածս այլ վերջին գրառումներից(եթե կոճակի հետ կապ չունի գոնե չկարդացած գրառման պրոբլեմը դզի:()

Chuk
12.02.2011, 17:16

Մի փոքր երկար պատասխանեմ:
Ակումբի ՎԱՊ վերսիան 3-րդ կողմի կողմից մշակված միջավայր է, իմ գնահատականով՝ բավական թերություններով: Լուծումներից մեկը անընդհատ տվյալ մշակողների թարմացումներին հետևելն է, մյուսը՝ ինքնուրույն մեջը փոփոխություններ անելը: Իրականում այս երկու տարբերակներն էլ աշխատացրել ենք: Բայց ներկա պահին հրաժարվել եմ երկու տարբերակներից էլ, բացատրեմ թե ինչու:

Այժմ պատրաստման փուլում է vBulletin 4.1.2 տարբերակը, որում ներկցված լինելու է վափ բավական հարմար ու լավ տարբերակ: Իրականում արդեն թողարկված է այդ վերսիայի beta տարբերակը ու սպասում ենք վերջնականին: Կարծում եմ, որ այն ի վերջո կթողարկվի 1-2 շաբաթվա ընթացքում ու կտեղադրենք նաև ակումբում: Եթե չեմ սխալվում ներկցված տարբերակում արդեն իսկ կլինի «նոր գրառումներ» կոճակը: Այդ տարբերակը տեղադրելուց հետո կզբաղվենք նաև այլ հարցերով, մասնավորապես բջջայիններից հայերեն գրելու հնարավորության ներդրումով:

Freeman
12.02.2011, 17:26

Շատ շնորհակալ եմ,հատկապես,որ իմ հեռախոսը copy-paste հնարավորություն չունի

ամատոնա
12.02.2011, 18:39
Եկեք թեման նորից թարմացնենք Հայ Վիքիպեդիա բաժինը ու փորձենք յուրաքանչյուրս գոնե երեք հայերեն թեմա սկզբի համար տեղադրենք Վիկիպեդիայում… Եթե մենք չանենք, ապա՝ ով՞: Այստեղ էն մարդիկ են հավաքված, որոնց համար, համոզված եմ, միևնույն չէ, թե ինչ ժառանգություն ենք թողնելու: Իսկ հայերեն լեզվով ցանկացած տեղեկատվություն իրոք արժեք է: Ու յուրաքանչյուր հոդված համարենք տուն կառուցելու, ծառ տնկելու, որդի ունենալու տրամաբանական շաունակությունը: ՄԱՐԱԹՈՆԸ սկսված է ....Ու հետաքրքիր կլիներ իմանալ, ով ինչ է արել...Կարելի նաև որոշակի ժամանակահատվածի համար ինչ-որ հետաքրքիր բան մտածել ամենաշատ հոդվածներ գռողի համար…ի՞նչ կասեք: Մեր ակումբում եղած ինֆորմացիան կարող է
օգտագործվել: Եթե լինեն հարցեր, կարող եմ պատասխանել:

Chuk
12.02.2011, 20:41

Ամատոնա, իսկ ի՞նչ առնչություն ունի ձեր իսկապես լավ առաջարկն այս թեմայի հետ և որն արդեն արել էիք համապատասխան թեմայում (http://www.akumb.am/showthread.php/69-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80?p=2174628#post2174628) :'

ամատոնա
14.02.2011, 12:12
Համաձայն եմ… Ուղղակի դա Ակումբում դեր լավ չկողմնորոշվելու արդյունք էր:oy… Ինձ թվում եր, նախորդ թեմայու գրածս չէր պահապանվել, չէի կարողանում գտնել::think

boooooooom
21.02.2011, 21:36
Չգիտեմ ինչքանով է հնարավոր կամ հարմար, բայց լինում են գրառումներ, որոնց տակ ես ոչ թե ուզում եմ շնորհակալություն հայտնել, այլ հակառակը: Ինձ թվում է, որ հարմար կլիներ վերև բարձրացված բութմատի կողքին լիներ նաև ներքև իջեցված բութմատ: Շնորհակալություն

Kuk
21.02.2011, 21:42

Բացասական վարկանիշ կա:)) Կայֆ բան ա, մենակ ափսոս, որ շատ քիչ ա կիրառվում:

boooooooom
21.02.2011, 21:44
Բացասական վարկանիշ կա:)) Կայֆ բան ա, մենակ ափսոս, որ շատ քիչ ա կիրառվում:

Բացասական վարկանիշը, էտ դեպքերում, ինձ թվում է շատ կոպիտ կլինի :think

Kuk
21.02.2011, 21:59
Բացասական վարկանիշը, էտ դեպքերում, ինձ թվում է շատ կոպիտ կլինի :think

Եթե գրառումը դուրդ չի եկել, դու ես ուզում տաս, տուր, ջանդամ թե կոպիտ չի լինի, թող ստացողը մտածի:))

Universe
22.02.2011, 01:49
Չգիտեմ ինչքանով է հնարավոր կամ հարմար, բայց լինում են գրառումներ, որոնց տակ ես ոչ թե ուզում եմ շնորհակալություն հայտնել, այլ հակառակը: Ինձ թվում է, որ հարմար կլիներ վերև բարձրացված բութմատի կողքին լիներ նաև ներքև իջեցված բութմատ: Շնորհակալություն

Booooooooooooom (ներող եթե ավել-պակաս Ooo եմ գրել, հաշվելուց խառնում եմ հաշիվը վերջում) ի հետ համաձայն եմ:
Ջհայնամը էլի ջյանդամ Kuk ջան, բայց դե չես ուզում էլի մարդուն վատություն արած լինես էտ միավորա-վարկանիշա ինչա էտ իջեցնելով: Էտ բացասականի պահը իրոք հետաքրքիրա, ու սկզբում կտեսնեք ինչ բացասական գրառումների տենդենցա սկսվելու, ուղղակի մի քիչ էլ դրա հետ մեկտեղ էտ վարկանիշությանը պետքա թեթև նայվի, որ տուրուդմփոց չդառնա ու ներքին լարվածություն չլինի ըստ ինձ;

Kuk
22.02.2011, 01:55

Հենց էս ա վատը, որ բացասական վարկանիշ տալը համարում եք վատություն անել:))

Universe
22.02.2011, 02:06
Հենց էս ա վատը, որ բացասական վարկանիշ տալը համարում եք վատություն անել:))

Մի քիչ տրամաբանականա ասված "վատություն" բառը, որովհետև եթե լավությունը Դրական վարկանիշն էր (ըստ մեծամասնության կարծում եմ), բնականաբար բացասական վարկանիշ տալով էլ վատություն ես անում: Եթե բացասականի պահը ստացվեց ու լայն կիրառում ունեցավ + դրան դա որպես վատություն անել էլ չդիտվեց, ուրեմն առաջարկում եմ նաև "Տակը փորել" ու "գլխին սարքել" կնոպկա էլ դրվի, էլի վատություն չի մանրից սովորական կդառնա :)) Կարելի է նաև "Երեսով տալ" կնոպկա էլ ավելացնել...:) Ասենք գրառման տակը գրվումա. "Այս գրառմանը Երեսով են տվել հետևյալ մասնակիցները....,.,.,.,..

ars83
22.02.2011, 16:35
Առաջարկում եմ փոխարինել «Հայկական բանակի կազմավորման 19 ամյակ» (ի դեպ, եթե չեմ սխալվում, ճիշտ ուղղագրությունն է` 19-ամյակ) գրությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանակի օրվանից բավական երկար ժամանակ է արդեն անցել:

Շնորհակալություն:

Chuk
22.02.2011, 16:40

Սակայն դեռևս 19 ամյակն է :))

ars83
22.02.2011, 16:42
Սակայն դեռևս 19 ամյակն է :))
Մենք այդ մասին կխոսենք մարտի 8-ին: :))

Kuk
23.02.2011, 00:00
Մի ժամանակ բառի տակ հղում տեղադրելիս նորմալ ընդգծվում էր տվյալ բառը, միանգամից նկատվում էր հղում պարունակող բառը, հիմա միքիչ դժվար ա, մկնիկին բաց եմ թողում, տեքստի վրով վազվզում ա, հենց ձեռքի ա վերածվում, ուրեմն հղումով բառ ա գտել, քլիկ եմ անում, ու չասեք՝ տարիքդ առել ես:)) Հնարավոր չի՞ միքիչ մուգ լինի: Օրինակ ես համարյա միշտ հղում տեղադրելիս [B] թեգերի մեջ եմ դնում բառը, որ նկատելի լինի, բայց դե ոչ բոլորն են իմ նման հոգատար:))

My World My Space
25.02.2011, 00:04
Առաջարկում եմ քննարկել նոր մոդերներ նշանակելու հարցը:
Հին անդամներից մոդերներ ունենք, որ կամ ընհանրապես չեմ մտնում ակումբ, կամ էլ ամիսը մեկ.... հասկանում եմ ընկերություն, վերջը "հնաբնակի" իրավունքներ, բայց պիտի մի բան արվի, թող հներն էլի մոդեր մնան, կարելի ա "աթոռակից" մոդերներ նշանակել....

թե չէ սենց դուրս գալիս որ ունենք ի պաշտոնե մոդերներ, բայց մի համամոդեր ու սուպեր ադիմիստրատոր.... մարդ կա, արդեն 6 ամիս ա սպասում ա Արտգեոյի դաբռոյին, որ չափահասների խումբ մտնի, բայց սենց որ գնա, կարող ա էդ իրավունքը հետմահու ստանա....

Chuk
25.02.2011, 00:06

Մոդերատորների հարցով զբաղվելու ենք: Ու խնդրում եմ սխալ շեշտադրումներ՝ «ընկերություն», «հնաբնակի իրավունք» և այլն չանել: Զբաղվելու ենք՝ անկախ այս առաջարկից:

Ինչ վերաբերվում է «ինտիմ անկյուն» բաժնին, ապա վստահ չեմ, որ նոր ղեկավար կնշանակվի և/կամ բաժինն ընդհանրապես չի փակվի:

Chuk
25.02.2011, 00:08
Նաև ասեմ, որ վերջին առաջարկների մեջ կան լավ առաջարկներ: Մասնավորապես հղումների նորմալ ընդգծումն ու «շնորհակալության» համակարգի հակառակ տարբերակը: Պարզապես ասեմ, որ երկու հարցին էլ կանդրադառնամ մի քանի օրից:

My World My Space
25.02.2011, 00:32
Մոդերատորների հարցով զբաղվելու ենք: Ու խնդրում եմ սխալ շեշտադրումներ՝ «ընկերություն», «հնաբնակի իրավունք» և այլն չանել: Զբաղվելու ենք՝ անկախ այս առաջարկից:

Արտ ես նեղացնելու կամ վիրավորելու համար չեմ ասում, հասկանում, էդ մարդիկ ավանդ ունեն ներդրած իրենց չափով, բայց քանի որ այժմ ժամանակ չունեն, թող աթոռակիցներ ունենան, ու էլի մնան....

Chuk
25.02.2011, 00:39

Հով ջան, եթե էս պահին կան մոդերատորներ, ովքեր մոդերություն չեն անում, ու չկան նոր մոդերատորներ, ապա դրա ՄԻԱԿ պատճառը իմ էդ գործին հասնել չկարողանալն է՝ զբաղվածության ու խնդրին լուրջ վերաբերվելուս պատճառով, այլ ոչ թե որևէ այլ բան, էդ թվում քո հնչեցրած սխալ շեշտադրումները: Դու պիտի որ հրաշալի իմանաս, որ ակումբում մոդերատոր չեն դառնում ընկեր կամ հնաբնակ լինելու պատճառով: Իսկ եթե ընկերությամբ կամ մտերմությամբ լիներ, ապա էսօր մեկը դու պետք է մոդերատոր լինեիր, բայց չես: Խոսքը վիրավորվելու մասին չի գնում: Հետևաբար նորից խնդրում եմ սխալ շեշտադրումներ չանել, որոնք էսպես անիմաստ անում եք, իսկ շատերի մոտ սխալ նստվածք են թողնում:

Էս առիթով մի հատ անեկդոտ:
Երկու ընկեր հանդիպում են: Մեկը մյուսին թե.
- Տիգ ջան, հիշու՞մ ես, որ 5 օր առաջ մեր տանն էիր:
- Հա, ոնց չեմ հիշում:
- Քո գնալուց հետո տեսանք, որ կնոջս մատանին կորել ա:
- Լյով ջան, հորս արև ես չեմ վերցրել...
- Գիտեմ Տիգ ջան, հետո գտանք: Բայց դե նստվածքը մնաց էլի:

My World My Space
25.02.2011, 00:44
Հով ջան, եթե էս պահին կան մոդերատորներ, ովքեր մոդերություն չեն անում, ու չկան նոր մոդերատորներ, ապա դրա ՄԻԱԿ պատճառը իմ էդ գործին հասնել չկարողանալն է՝ զբաղվածության ու խնդրին լուրջ վերաբերվելուս պատճառով,

Արտ դու մազոխիստ ես.....:P հերիք չի՞ էսքանը մենակդ անես..... համոզված եմ, որ կան մարդիկ, որոնք կարան լավ մոդերություն անել, ու ընտրությունն էդքան էլ մեծ չի....

Հ.Գ. անեկդոտն էլ լավն էր....

Chuk
25.02.2011, 00:45
Արտ դու մազոխիստ ես.....:P հերիք չի՞ էսքանը մենակդ անես..... համոզված եմ, որ կան մարդիկ, որոնք կարան լավ մոդերություն անել, ու ընտրությունն էդքան էլ մեծ չի....

Մենակ չեմ անում: Բարեբախտաբար կա ակտիվ մոդերատորների հրաշալի թիմ :)

My World My Space
25.02.2011, 00:47
Մենակ չեմ անում: Բարեբախտաբար կա ակտիվ մոդերատորների հրաշալի թիմ :)
Բայց քիչ են, հաստատ....

Լեո
27.02.2011, 20:48
Առաջարկում եմ (եթե հնարավոր է) թեմաների վերևի մասում (օրինակ՝ էջերի համարները նշող տողի վերջում) ավելացնել այսպիսի կոճակ՝ http://i.imgur.com/IJydY.png , որպեսզի թեմա մտնելիս հրանավոր լինի արագ գնալ դեպի թեմայի վերջին գրառումը (թե չէ ամեն անգամ մկնանիվով (լավ բառ հորինեցի :)) ) ներքև իջնելը մի քիչ անհարմար է):

Շնորհակություն ուշադրության համար :hi

VisTolog
27.02.2011, 20:53

http://www.imagger.com/uploads/114363_hjabkfajkl.PNG

Լեո
27.02.2011, 20:57
Վիստոկ, գիտեմ, որ մինչև թեմա մտնելը կա էդպիսի կոճակ, բայց թեմա մտնելուց հետո ես իմանում՝ քանի նոր գրառում է նրա մեջ կատարվել և արդյոք տվյալ էջի վերևի մասին գրառումները դեռ չես կարդացել: Այսինքն՝ թեմա մտնելուց հետո է պարզ դառնում՝ գնալ դեպի վերջին գրառումը, թե վերևից կարդալով իջնել:

Chuk
27.02.2011, 21:03
Ստեղնաշարի «End» կոճակը :)

Լեո
27.02.2011, 21:05
Ստեղնաշարի «End» կոճակը :)
Չնայած ավելի հարմար ա մկնիկի անիվը ներքև գլորել, քան ձեռքը մկնիկից տանել դեպի «End» կոճակը :)), ամեն դեպքում շնորհակալ եմ, որ առաջարկս կարդացիք ;)

Հ.Գ. Ի դեպ նոր մտքով անցավ, որ քանի որ ստեղնաշարի վրա կա «Home» կոճակը, էջի ներքևում գտնվող «Վերև» կոճակի գոյությունը անիմաստ ա :8

Chuk
27.02.2011, 21:11

Լեո ջան, իրականում իսկապես հիմնականում չկիրառվող ա նաև «Վերև» կոճակը, բայց ինչ-ինչ պատճառներով կայքերում ընդունված ա դա նախատեսել, նախատեսված ա նաև vBulletin համակարգում:
Հազվադեպ կիրառվող, ոչ այնքան պրակտիկ ու ոչ կիրառական կլինի «ներքև» կոճակը, շատ ու շատ ավելի քիչ կիրառական, քան «վերև»-ը:

Ես քո առաջարկի դեմ բան չունեմ, ուղղակի էդքան ոչ կիրառական բան սարքելու համար ես շատ ու շատ ավելի եմ ալարում, քան դու ես ալարում ստեղնաշարի «End» կոճակը սեղմել կամ մկնիկով պտտանիվը պտտես ներքև ;)

Lusina
27.02.2011, 21:25
Ճիշտն ասած այնքան առաջարկ չի, որքան հարց,որովհետև հիմնականում մտքովս ինչ անցնում է այստեղ կա…հնարավո՞ր է այնպես անել, որ գրառման ուզածս մասը նշեմ ու լինի print անելու հնարավորություն.
Հ.Գ.Ալտերնատիվ տարբերակները գիտեմ,որ կարելի է copy անել ուրիշ տեղ ու տպել

VisTolog
27.02.2011, 21:32

Տեքստը նշում ես, հետո Ctrl+P (http://help.aol.com/Platform/Publishing/images/keyboard_full_ctrl_p.gif) սղմում:

http://www.imagger.com/uploads/168597_psel.PNG

einnA
27.02.2011, 22:46
Հնարավոր է թեմայի կողքին կամ չգիտեմ ինչ-որ հարմար տեղում մի անտեր կոճակ լինի, որ կախարդական մի քլիքով աչքներիցս հեռու պահի էտ թեման? :think

Chuk
27.02.2011, 22:48
Հնարավոր է թեմայի կողքին կամ չգիտեմ ինչ-որ հարմար տեղում մի անտեր կոճակ լինի, որ կախարդական մի քլիքով աչքներիցս հեռու պահի էտ թեման? :think

Եթե նկատի ունես ոչ թե էդ թեման էդ պահին փակելը, այլ ընդհանրապես իրան չտեսնելը, ապա չէ, հնարավոր չի:

einnA
27.02.2011, 22:52
Եթե նկատի ունես ոչ թե էդ թեման էդ պահին փակելը, այլ ընդհանրապես իրան չտեսնելը, ապա չէ, հնարավոր չի:

Chuk դաժան ա :(

Սերխիո
06.03.2011, 14:41
Մի սենց բան անցավ մտքովս, Արտակ ջան , չգիտեմ ինչքանով ա իրական կամ նպատակահարմար...

Օրինակ `եթե ինձ օգնություն ա պետք գրականության թեմայում, ինձ պատասխանողի իմացությունը իմ համար կարևոր ա, ուստի առաջարկում եմ , եթե հնարավոր ա , յուրաքանչյուր կատեգորիաներից ստացված վարկանիշները ցուցադրվեն միայն այդ բաժնի համար...
օրինակ` ենթադրենք xyz-ը 22222 միավոր սպորտի բաժնում , ըստ այդ ցուցանիշի երևա վարկանիշը սպորտում գծիկներով կամ աստղերով, կամ ասեն` 12345 միավոր ունի համակարգիչներին նվիրված բաժնում ... Ու տենց շարունակ, իսկ եթե իրոք հնարավոր ա ու պիտանի, կարելի է կիրառել մասնագիտական բաժիններում (Կրոն, Սպորտ, Քաղաքականություն,Գեղարվեստ, Երաժշտություն, Վեբ, Ծրագարավորում, Լեզուներ)

Chuk
06.03.2011, 14:44
Մի սենց բան անցավ մտքովս, Արտակ ջան , չգիտեմ ինչքանով ա իրական կամ նպատակահարմար...

Օրինակ `եթե ինձ օգնություն ա պետք գրականության թեմայում, ինձ պատասխանողի իմացությունը իմ համար կարևոր ա, ուստի առաջարկում եմ ,եթե հնարավոր ա , յուրաքանչյուր կատեգորիաներից ստացված վարկանիշները ցուցադրվեն միայն այդ բաժնի համար...
օրինակ` ենթադրենք xyz-ը 22222 միավոր սպորտի բաժնում , ըստ այդ ցուցանիշի երևա վարկանիշը սպորտում գծիկներով կամ աստղերով , կամ ասեն ` 12345 միավոր ունի համակարգիչներին նվիրված բաժնում ... ու տենց շարունակ...
Նման համակարգի մասին ժամանակին մտածել ու չենք գտել: Թեև ասեմ, որ գտնելու դեպքում էլ միանշանակ չէր, որ կկիրառեինք, որովհետև նախնական քննարկման ժամանակ բավական շատ փաստարկներ են եղել, որ նպատակահարմար չի:

V!k
08.03.2011, 02:30
"Շնորհակալությունների" հետ կապված մի առաջարկ ունեմ:
Իսկ հնարավոր չէ՞ տրված "շնորհակալությունը" ջնջել, թեկուզ որոշ ժամանակի ընթացքում, ոնց որ թե վարկանիշը լինում է չէ՞ ջնջել… որովհետև լինում են դեպքեր, երբ մարդը պատահաբար սեղմում է շնորհակալության կոճակը, այն ինչ ինքը հեչ էլ համաձայն չէր այդ գրառման հետ կամ չէր ուզում շնորհակալություն հայտներ:
Իմ հետ էլ է եղել նման դեպքեր: Այսօր էլ եղավ, որ իմ գրառմանը սխալմամբ տվել էին "շնորհակալություն", ու շատ ծիծաղելի պատմություն ստացվեց:D

Chuk
08.03.2011, 03:04

Ոչ, ցավոք հնարավոր չէ:

Հայկօ
08.03.2011, 03:28
Առաջարկում եմ վարկանիշային համակարգը վերացնել :}:

Chuk
08.03.2011, 03:29
Առաջարկում եմ վարկանիշային համակարգը վերացնել :}:

Շնորհակալություն առաջարկի համար :))

Kuk
08.03.2011, 03:34
Շնորհակալություն առաջարկի համար :))

Խնդրեմ:D

Adriano
08.03.2011, 08:09
Առաջարկում եմ վարկանիշային համակարգը վերացնել :}:

Առաջարկում եմ վարկանիշային համակարգին ձեռք չտալ… Շատ էլ լավ բանա, ինչ կարիք կա վերացնելու:

Հայկօ
08.03.2011, 09:22
Առաջարկում եմ վարկանիշային համակարգին ձեռք չտալ… Շատ էլ լավ բանա, ինչ կարիք կա վերացնելու:

Շնորհակալություն առաջարկի համար :)):

BOBO
24.03.2011, 21:14
առաջարկում եմ ավելացնել
<link rel="image_src" type="image/jpeg" href="thumbnail.jpg">
http://my.opera.com/desktopteam/blog/2011/03/10/your-thumbnails-now-prettier

Universe
30.03.2011, 12:41
Առաջարկում եմ ոկւմբի տնօրինությանը, «շնորհակալություն» հղումը նայեվ ՖԲ ի հետ կապել... որպես լայք...;)

Chuk
30.03.2011, 13:01
Առաջարկում եմ ոկւմբի տնօրինությանը, «շնորհակալություն» հղումը նայեվ ՖԲ ի հետ կապել... որպես լայք...;)

Շնորհակալություն հղումը ֆեյսբուքի հետ կապելը սխալ է, որովհետև անհամեմատ ավելի շատ են գրառումները, որոնց մարդն ուզում է շնորհակալություն հայտնել, բայց ֆեյսբուքում like անել չի ուզի, և երկրորդ, շատերը պարզապես կարող է չուզեն, որ իրենց շնորհակալությունները like լինեն ֆեյսբուքում:

Բայց թեմաներին առանձին like-ի կոճակ ավելացվելու է:

CactuSoul
30.03.2011, 15:11
Առաջարկում եմ «մաքրել» ու վերաբացել «Բլթագիրքը»՝ գրառումները դարձնելով մոդերատորական հաստատմամբ, քանի որ լավ միտք է «շեդևր գրածոները» մի առանձին թեմայում ունենալը:
Գիտակցելով, որ հնարավոր է՝ ռեսուրսներ չկան դրան տրամադրելու՝ առաջարկիս մերժումը նույնպես հոժարակամ կընդունեմ:):

Rammstein
30.03.2011, 15:54

Եթե հիշողությունս չի դավաճանում` հնարավոր չի թեման դարձնել մոդերատորի հաստատմամբ, պետք ա ամբողջ բաժինը դարձնել:

Ապե Ջան
12.04.2011, 00:09
Առաջարկում եմ բոլոր թեմաների հարցման արդյունքները դասակարգել այսպիսի սկզբունքով սկզբունքով: Տրված 4 տարբերակ և այդ 4 տարբերակից ամենաշատ ձայները հավաքաց տարբերակները լինեն ըես հերթականության առաջին հորիզոնականից: Ավելի քիչ ձայներ հավաքածը, լինի՝ վերջին տեղում:

Այդ դասակարգումով ավելի հարմար կլինի, ըստ ինձ:
Սա էլ օրինակը:
Այդ նոր սանդղակում, ըստ հերթականության՝

1.41.03%
2.25.64%
3.10.26%
4.8.33%
5.5.13%
6.3.85%
7.3.21%
8.2.56%

http://i.imgur.com/C6JQg.jpg

Շնորհակալ եմ: :)

Chuk
12.04.2011, 00:30
Երբեմն պարզապես անհրաժեշտ է, որ դասավորվեն ոչ թե ըստ քվեների նվազման կարգով, այլ որոշակի դասավորությամբ: Անկախ դրանից ծրագրային կոդի մեջ փոփոխություններ անելը՝ նման արդյունքի հասնելու համար, արդարացված չեմ համարում: Եթե լիներ պատրաստի հնարավորություն՝ կմտածեի: Անկախ ամեն ինչից՝ շնորհակալություն առաջարկի համար :)

Ապե Ջան
17.04.2011, 03:43
Առաջարկում եմ վերաբացել այս (http://www.akumb.am/showthread.php/55094-%D5%84%D5%A5%D5%AF-%D5%A2%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6) թեման ու այն տեղափոխել համապատասխան բաժին:

Այն բացված է անհամապատասխան բաժնում, իմ կողմից:

boooooooom
28.04.2011, 21:55
Առաջարկում եմ "վարորդական իրավունք" և "վարորդական վկայական" թեմաները միացնել մեկ տեղ

Morg
15.05.2011, 01:14
Առաջարկում եմ Ակումբի անցուդարձ թեմայում ավելացնել <<Համարձակ ակումբցի>> բաժինը, որտեղ կբացվեն ակումբցիներով ֆլեշմոբերի, ակցիաների, համախմբված միջոցառումների և այլ իրադարձությունների ենթաբաժիններ: Կկազմակերպվեն, կիրականանան, իսկ ընդհանուր հետաքրքրությունը կմեծանա կարծում եմ:

One_Way_Ticket
26.06.2011, 01:39
Բարև, Չուկ ջան։

Ինչքան հիշում եմ, գրառումներում IMG թեգի միջոցով տեղադրվող նկարների առավելագույն երկարությունը 700 պիքսել էր։ Ինքս միշտ նկար տեղադրելիս ձեռքով հենց այդ չափի եմ բերել, իմ ուզած ծրագրով, ընտրելով որակի չափը կախված կոնկրետ նկարից։ Այսօր նկատեցի, որ պայմանները փոխվել են, և առավելագույն երկարությունը դարձել է 650 պիքսել։ Դա նշանակում է, որ բրաուզերը ինքն է փոխելու իմ դրած նկարների չափը, իսկ բրաուզերները, ինչպես գիտեք, այդ գործը առանձնապես որակով չեն անում։ Կարելի՞ է վերականգնել նախկին սահմանակափակումը՝ 700 պիքսել։ Կանխավ շնորհակալ եմ։

AMzone
17.07.2011, 17:03
Առաջարկում եմ ստեղծել տարեկան արխիվ, օրինա 2006 թվականի բոլոր թեմաները տեղափոխվի այդ բաժին, անագամ կարելի է նույն կերպ բաժիններ սարքել, օրինա 2006 ի մեջ ու տեղափոխել, կարճ ասած մի բան պետք է մտածվի, թեչե մի թեմա ես ուզում ստեղծել նման թեմա կա 2000 թվի, ու արդեն շահագործման ոչ պիտանի, դույել նույն թեմա ստեղծելուց հնարավոր է արժանանաս նկատողության: Կարճ ասած միտքս լավնա, մնումա իրագործելու բանաձևը քննարկենք:::

Chuk
17.07.2011, 18:55

Կարելի է առանձին թեմա բացել ու քննարկել:
Իրականում էս հարցն էլի ա քննարկվել, ղեկավար կազմով, եթե ճիշտ եմ հիշում ես էի առաջարկել, ի վերջո թեր և դեմ կողմերը քննելով որոշվել է չանել: Բայց բացառված չի, որ ընդհանուր քննարկման ժամանակ այլ կարծիքներ կլինեն՝ հիմնավոր կարծիքներ, որոնք կհարկադրեն այլ որոշում ընդունել:

AMzone
29.07.2011, 19:50
Արտակ ջան, մի նոր առաջարկ ունեմ,
նոր ֆորումում շրջելու հետո, նկատեցի, որ ակումբում շախմատի առաջնություն է անցկացվել…
նույն կերպ անցկացվում են ֆուտբոլաին միջոցառումներ և այլն.
ասածս նրանումն է, որ ոչ բոլոր ակումբի մասնակիցներն են ուշադիր բոլոր թեմաներին նաև ժամանակի սղության պատճառով և տեղյակ բոլոր միջոցառումնեի մասին…
առաջարկում եմ, բոլոր իրականացվող միջոցառուների մասին տեղեկացում ուղարկվի էլ-հասցեներին, բոլոր գրանցված անդամների, կամ գոնե բլոկ տեղադրվի աջ մասում, այդ մասին տեղեկացնող:

Անձամբ ես մեծ հաճույքով կմասնակցեյ շախմատին :)

Chuk
29.07.2011, 22:10

Տիգրան ջան, կոնկրետ շախմատի առաջնության մասին ասեմ, որ ես խոստացել էի գովազդային բաններ պատրաստել, ինչպես արվում է ասենք ստեղծագործական մրցույթների ժամանակ, պարզապես խիստ զբաղվածությանս, ժամանակի պակասի պատճառով չհասցրի անել, ինչի համար ամաչում եմ:

Կարծում եմ, որ նման բաններները ընդւնելի պրակտիկա են ակումբային այլ միջոցառումների համար ևս:
Ինչ վերաբերում է տեղեկացնող նամակներին, ապա ինքս դրան հիմնականում դեմ եմ: Թեկուզ և դա դասական իմաստով սփամ չի, բայց բավական մոտ է դրան:

AMzone
29.07.2011, 23:40

Դե բաններներն էլ են տարբերակ, ես բազմիցս նկատել եմ գեղարվեստական կամ գրականության հետ կապված մրցույթների բաններներ, բայց քանի, որ դրանից հեռու մարդ եմ, կցանկանայ ինձ հետաքրքրող ճուղերն էլ բաններով տեղեկացնեք. :) նախորոք մերսի:

My World My Space
04.08.2011, 08:59
Ակումբի նախկին վափն եմ ուզում: :cry

էսի համ շատ դանդալոշ ա համ էլ լավ չի աշխատում:

CactuSoul
04.08.2011, 10:41
Առաջարկում եմ ստեղծել տարեկան արխիվ, օրինա 2006 թվականի բոլոր թեմաները տեղափոխվի այդ բաժին, անագամ կարելի է նույն կերպ բաժիններ սարքել, օրինա 2006 ի մեջ ու տեղափոխել, կարճ ասած մի բան պետք է մտածվի, թեչե մի թեմա ես ուզում ստեղծել նման թեմա կա 2000 թվի, ու արդեն շահագործման ոչ պիտանի, դույել նույն թեմա ստեղծելուց հնարավոր է արժանանաս նկատողության: Կարճ ասած միտքս լավնա, մնումա իրագործելու բանաձևը քննարկենք:::
Ընդգծված մասը չեմ կարողանում հասկանալ: Այդ «2000 թվի» թեմայում գրառում անել հնարավոր չի՞, թեման փա՞կ է: Այդ դեպքում կարելի է նոր թեմա բացել, իսկ եթե թեման բաց է, արդեն չեմ հասկանում, թե ինչն է այն դարձնում «շահագործման ոչ պիտանի»:8

Վահե-91
04.09.2011, 17:42
առաջարկում եմ ակումբում ավելացնել էս սմայլիկը http://s2.ipicture.ru/uploads/20110821/f4R56RWV.gif
էս մեկն էլ կարելիա http://i.smiles2k.net/nations_smiles/3dflagsdotcom_armen_2faws.gif

hayart
05.09.2011, 14:07
52850

artaram
10.09.2011, 17:51
Ինչպես նկատում եմ մեր ֆորումի <<Միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա>> բաժին ավելի քիչ են ենթաբաժինները, թեմաները ու գրառումները: Կուզեի ավելի ակտիվ լինեինք այս բաժնում, քանի որ շատ արագ զարգացող ճյուղ է այն: Ես ինքս սխեմատեխնիկ, սարքային ծրագրավորող եմ: Իմ կարողության չափով ես ել կօգնեմ մեր ֆորումի վեր նշված բաժինն ավելի ակտիվ լինելու համար: Իմ կարծիքով շատ թեմաներ, նախագծեր, առաջակություններ, նախագծեր և հարցեր կլինեն արհեստավարժների, ռադիոսիրողների և սկսնակների մոտ: Ասեմ խնդրանք թե առաջարկ. <<ակտիվ լինենք վեր նշված բաժնում>>:

armen9494
10.09.2011, 18:04
Առաջարկում եմ (http://www.akumb.am/showthread.php/2597-%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81/page2) :)

Հ.Գ. գրառում 26 :))

Chuk
10.09.2011, 20:08

Միայն ուրախ կլինեմ, եթե այդ բաժինը ակտիվանա: Սակայն ինչպես ցանկացած այլ բաժնի, այնպես էլ այդ բաժնի ակտիվացումը կախված է մասնակիցներից: Առաջարկում եմ, որ բոլոր հետաքրքրվողներն իրենք իրենց հետաքրքրությունների շրջանակում քննարկումներ կազմակերպեն այդ բաժնում:

Առաջարկում եմ (http://www.akumb.am/showthread.php/2597-%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81/page2) :)

Հ.Գ. գրառում 26 :))
Վատ խաղ չի լինի, բայց երևի չի էլ լինի: Շնորհակալություն առաջարկի համար:

Ռուֆուս
13.09.2011, 18:30
Հարգելի ադմինիստրացիա, խնդրում եմ հետ բերել Ակումբի նախկին wap տարբերակը, քանի որ նոր wap տարբերակը.

ահավոր ծանր ա
շատ դանդաղ ա աշխատում
շատ վատ ա աշխատում
մի հատ թեմա բացելու համար էնքան պիտի սպասես, որ ընթացքում կարող ես

սուրճ խմել
լողանալ
քուն մտնել մինիմում 8 ժամով
սպասել, մինչև ԱՄՆ նախագահը դառնա սևամորթ կին
սպասել աշխարհի վերջին

չունի նոր գրառումներ հղումը
հնարավորություն չկա փոխելու Ակումբի ամբողջական տարբերակի
մեծ նկարները ու երկար տեքստերը լրիվ ցույց չի տալիս
արդեն ասե՞լ եմ, որ շատ վատն ա ու դանդաղ ա
շատ վատն ա ու ահավոր դանդաղ ա

Շնորհակալություն :)

My World My Space
13.09.2011, 18:54

միանում եմ, և պահանջում եմ նոր wap-ի անվերապահ հրաժարականը.....

Հ.Գ. Հա, ի դեպ, իմ մոտ հին wap-ն էլ կա..... :P
Քո մոտ խի՞ չկա....

Chuk
13.09.2011, 20:25
Հարգելի ադմինիստրացիա, խնդրում եմ հետ բերել Ակումբի նախկին wap տարբերակը, քանի որ նոր wap տարբերակը.

ահավոր ծանր ա
շատ դանդաղ ա աշխատում
շատ վատ ա աշխատում
մի հատ թեմա բացելու համար էնքան պիտի սպասես, որ ընթացքում կարող ես

սուրճ խմել
լողանալ
քուն մտնել մինիմում 8 ժամով
սպասել, մինչև ԱՄՆ նախագահը դառնա սևամորթ կին
սպասել աշխարհի վերջին

չունի նոր գրառումներ հղումը
հնարավորություն չկա փոխելու Ակումբի ամբողջական տարբերակի
մեծ նկարները ու երկար տեքստերը լրիվ ցույց չի տալիս
արդեն ասե՞լ եմ, որ շատ վատն ա ու դանդաղ ա
շատ վատն ա ու ահավոր դանդաղ ա

Շնորհակալություն :)
Ռուֆ, wap.akumb.am-ով մտնելուց հին տարբերակը չի՞ բացում:

Ձայնալար
13.09.2011, 21:21
Ինչպես նկատում եմ մեր ֆորումի <<Միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա>> բաժին ավելի քիչ են ենթաբաժինները, թեմաները ու գրառումները: Կուզեի ավելի ակտիվ լինեինք այս բաժնում, քանի որ շատ արագ զարգացող ճյուղ է այն: Ես ինքս սխեմատեխնիկ, սարքային ծրագրավորող եմ: Իմ կարողության չափով ես ել կօգնեմ մեր ֆորումի վեր նշված բաժինն ավելի ակտիվ լինելու համար: Իմ կարծիքով շատ թեմաներ, նախագծեր, առաջակություններ, նախագծեր և հարցեր կլինեն արհեստավարժների, ռադիոսիրողների և սկսնակների մոտ: Ասեմ խնդրանք թե առաջարկ. <<ակտիվ լինենք վեր նշված բաժնում>>:

Տվյալ ոլորտի մասնագետներ բավականաչափ կան ակումբում: Եթե ունեք հուզող հարցեր, բարձրացրեք քննարկենք, բաժինն էլ կակտիվանա:

Ռուֆուս
14.09.2011, 09:19
Ռուֆ, wap.akumb.am-ով մտնելուց հին տարբերակը չի՞ բացում:

Վայ :oy Մտքովս չէր անցել տենց փորձել :oy :D

Morg
19.09.2011, 21:31
Առաջարկում եմ շնորհակալություններ դնելու հնարավորությունը անսահմանափակ չլինի: Այսինքն ամեն կոպիտ ասած անարժան գրառման շնորհակալություն չդրվի: Շնորհակալությունների քանակը յուրաքանչյուրի մոտ լինի այնքան, ինչքան գրառում կունենա կատարած, կամ ինչ որ միավորներ վաստակած: Համ էլ էտ դեպքում կնդունվի, որ գրառումը արժանի է շնորհակալության ու վաստակում է, այլ ոչ թե ուղղակի դրվում է: Նոր գրանցված անդամներին տրվի ասենք 5 շնորհակալություն դնելու իրավունք...

Ռուֆուս
20.09.2011, 09:37
Ռուֆ, wap.akumb.am-ով մտնելուց հին տարբերակը չի՞ բացում:

Արտ, ես էլի եկա բողոքելու :( wap.akumb.am-ով մտնելուց հին տարբերակն ա բերում, բայց հենց սեղմում եմ «Նոր գրառումներ» փոխում ա նոր ձևի: Իսկ նոր ձևը հեչ լավը չի :cry

Chuk
20.09.2011, 09:41
Առաջարկում եմ շնորհակալություններ դնելու հնարավորությունը անսահմանափակ չլինի: Այսինքն ամեն կոպիտ ասած անարժան գրառման շնորհակալություն չդրվի: Շնորհակալությունների քանակը յուրաքանչյուրի մոտ լինի այնքան, ինչքան գրառում կունենա կատարած, կամ ինչ որ միավորներ վաստակած: Համ էլ էտ դեպքում կնդունվի, որ գրառումը արժանի է շնորհակալության ու վաստակում է, այլ ոչ թե ուղղակի դրվում է: Նոր գրանցված անդամներին տրվի ասենք 5 շնորհակալություն դնելու իրավունք...
Նման հնարավորություն համակարգը չի տալիս, և, անկեղծ ասած, իմաստն էլ չեմ տեսնում: Բավական է և այն սահմանափակումը, որ շնորհակալություն կարող են դնել 15 և ավելի գրառում կատարած մասնակիցները:

Արտ, ես էլի եկա բողոքելու :( wap.akumb.am-ով մտնելուց հին տարբերակն ա բերում, բայց հենց սեղմում եմ «Նոր գրառումներ» փոխում ա նոր ձևի: Իսկ նոր ձևը հեչ լավը չի :cry
Ռուֆ, առաջիկա օրերին, հենց ազատ լինեմ, ակումբը թարմացնելու եմ: vBull-ի նոր տարբերակում փոփոխություններ են արված միայն մոբայլ տարբերակում, շեշտը դրված է դրա վրա: Դնենք, տեսնենք ինչ են արել, հետո նոր մնացածը կմտածենք:

Ներսես_AM
03.10.2011, 04:18
առաջարկում եմ անջատել ակումբի, մոբայլ տարբերակը, որովհետև անդրոիդի ներկառուցված զզնարկիչով հնարավոր չի օգտվել դրանից: Ոչ մի կորպ հնարավոր չի ինչ որ թեմա կարդալ: wap.akumb.am չի փրկում, քանի որ բացի սկզբնական էջից մնացածը նորից ցույց է տալիս մոբայլ տարբերակով:

My World My Space
03.10.2011, 08:34

բայց ես նորմալ օգտվում եմ WAP-ից.... :esim

John
03.10.2011, 09:00
բայց ես նորմալ օգտվում եմ WAP-ից.... :esim
ես էլ... ով ա ձեզ ասում գնաք թիթիզ հեռախոսներ առնեք :D նոկիա, վայելիր Ակումբը wap տարբերակով ;)

My World My Space
03.10.2011, 09:01
ես էլ... ով ա ձեզ ասում գնաք թիթիզ հեռախոսներ առնեք :D նոկիա, վայելիր Ակումբը wap տարբերակով ;)

Ջոն, իմն էլ ա անդրոիդով.... :P թիթիզ հեռախոս....

Ներսես_AM
03.10.2011, 15:00
Հնարավոր ա անդրոիդի տարբերակից ա։ Իմ մոտ 2.3.6 ա։ Մոբայլով ոչ մի ոեմա չի բացվում

My World My Space
03.10.2011, 15:06
Հնարավոր ա անդրոիդի տարբերակից ա։ Իմ մոտ 2.3.6 ա։ Մոբայլով ոչ մի ոեմա չի բացվում

իսկ դու մտի ֆուլ սայթ, հետո ընդեղից տակից ընտրի wap.... ու սաղ տոշնի ա լինում

իմ մոտ 3 ձևի ա՝ wap, mobile ու դար կապտաթույր

Ներսես_AM
03.10.2011, 15:30
Ահա, ոնց որ թե ստացվեց։ Շնրհակալ եմ քե մատաղ
:)

Freeman
05.10.2011, 18:39
իսկ դու մտի ֆուլ սայթ, հետո ընդեղից տակից ընտրի wap.... ու սաղ տոշնի ա լինում

իմ մոտ 3 ձևի ա՝ wap, mobile ու դար կապտաթույր
Բա շուտ ասա, թե-չէ էնքան ուշ ա թեմաները բացում, որ զննարկիչի անունը պիտի փոխեի ծննարկիչ:))

One_Way_Ticket
03.11.2011, 21:04
Առաջարկում եմ բլոգային մեկնաբանությունում թույլատրելի նկարների քանակը ավելացնել գոնե մինչև 10:

Chuk
03.11.2011, 21:06
Առաջարկում եմ բլոգային մեկնաբանությունում թույլատրելի նկարների քանակը ավելացնել գոնե մինչև 10:
Չէի նախատեսել, որ մեկնաբանություններում կարող ա դրա կարիքը լինի: Ավելացրեցի:

Ռուֆուս
09.11.2011, 16:48
Թափա Թո՞ք :cry2

Freeman
09.12.2011, 18:05
Գրառումը ուղարկելու ժամանակ տեղի են ունեցել հետևյալ սխալները
[Մականուն]-ը գերազանցել է պահած նամակների թույլատրելի քանակը, և չի կարող ստանալ նոր նամակ, քանի դեռ տեղ չի ազատել:
Խնդրում եմ նենց արեք, որ նամակները լցվելուց հետո սկսեն ավտոմատ ջնջվել, թե-չէ էլ էդ մարդու հետ չենք կարում կապվենք:
Կարծում եմ էս նրա համար չեք արել, որովհետև հնարավոր է պետքական ու ջնջվելու ոչ ենթակա նամակներ լինեն: Բայց եթե նամակներն ավտոմատ ջնջվեն, ակումբցին արդեն ավելի ուշադիր կլինի, որ լիմիտը չսպառի:

Ambrosine
09.12.2011, 18:18

Վա՜յ, նման բան չանեք :)) Ուրիշ բան, որ առաջվա նման տեսնենք, թե քանի նամակ ստանալու հնարավորություն դեռ ունենք:

Chuk
09.12.2011, 19:12

Անընդունելի տարբերակ է: Երկար չծավալվելու համար ընդամենը մեկ օրինակ բերեմ. ակումբցին չգիտի այդ ֆունկցիայի մասին ու ջնջվում է իր համար խիստ կարևոր նամակը:

Վա՜յ, նման բան չանեք :)) Ուրիշ բան, որ առաջվա նման տեսնենք, թե քանի նամակ ստանալու հնարավորություն դեռ ունենք:
Աստ, որ մտնում ես նամակների էջը, ներքևում սենց բան չկա՞ գրած.

Ստացված նամակներ Պարունակում է nnn նամակ:
Դուք ունեք mmm նամակ՝ թույլատրված kkk-ից: (Դատարկել ծրարը)
nnn-ի, mmm-ի և kkk-ի փոխարեն համապատասխան թվերով:

Ambrosine
09.12.2011, 20:13
Աստ, որ մտնում ես նամակների էջը, ներքևում սենց բան չկա՞ գրած.
Այդ ֆունկցիան կա: Բայց առաջ Ղեկավարման վահանակի հետ մեկտեղ` էջի վերևում, դա էլ առանձին նշվում էր, երևի կհիշես:

Chuk
09.12.2011, 20:19
Այդ ֆունկցիան կա: Բայց առաջ Ղեկավարման վահանակի հետ մեկտեղ` էջի վերևում, դա էլ առանձին նշվում էր, երևի կհիշես:
Չէ, մոռացել էի :oy

Արէա
17.01.2012, 09:51
Առաջարկում եմ կանոնադրության մեջ ավելացնել կետ, ըստ որի. Ակումբի ադմինիստրատորը (կամ մոդերատորները, կամ հատուկ ընտրված հանձնաժողովը) իրավունք ունի փակելու այն բոլոր թեմաները (ջնջելու գրառումները, արգելափակելու անձանց), որոնց առկայությունը հակասում է ակումբի ստեղծման ժամանակ նրա հետագա նշանակության ու դերի մասին պատկերացումներին:

Միշտ չէ, որ ժողովրդավարությունը լավ արդյունքների է հանգեցնում: Եկեք գոնե մի քիչ միապետ լինենք (մանավանդ, բոլորս էլ գիտենք հնարավոր "միապետի" անաչառության ու ազնվության մասին), գոնե էս փուլում, գոնե էստեղ: Շնորհակալություն:

Chuk
17.01.2012, 11:38

Եթե անկեղծ, ապա առաջարկը սրտիցս է: Սակայն նման օրենք չի կարող ընդունվել առանց մեծամասնության համաձայնության, հետևաբար առաջարկում եմ առանձին թեմա ստեղծել ու ընդհանուր այս հարցը քննարկել, որից հետո կդնենք քվեարկության:

Արէա
17.01.2012, 12:12

Չուկ ջան, իսկ եթե այդ թեման դու բացե՞ս: Կարծում եմ քո բացած թեման ավելի մեծ մասսայականություն կվայելի, քան իմը, մանավանդ, որ ես թեմա բացելու առանձնապես մեծ փորձ չունեմ, ուր մնաց հարցումով թեմա բացելու:

Կխնդրեի դու, կամ հետաքրքրված անձանցից ինչ-որ մեկը բացեր նման թեմա՝ քննարկեինք:

Եթե ոչ, ծայրահեղ դեպքում, ինքս կբացեմ:

Vaio
17.01.2012, 17:28
Բարև Ձեզ:

Առաջարկում եմ "Կենցաղ" ֆորումի "Երթևեկության կանոններ" թեման միավորել "Դեսից դենից" ֆորումի "Ճանապարհային ոստիկանություն" թեմայի հետ և ստացված միասնական թեման անվանել` "Ճանապարհային երթևեկություն":

Chuk
17.01.2012, 17:37

Ճիշտն ասած թեմաների ընթացքին ու զարգացումներին լավ ծանոթ չեմ, դրա համար չեմ շտապում որոշում կայացնել, բայց ըստ թեմաների նպատակների ու բարձրացրած խնդիրների սրանք տարբեր թեմաներ են ու ճիշտ զարգացման դեպքում իրավունք ունեն առանձին գոյություն ունենալու: Պարզապես քանի-որ չեմ բացառում, որ «հին ավանդույթի համաձայն» դրանք շեղվել են բուն նպատակից ու այժմ երկու թեմաներում էլ նույն բաներն են քննարկվում, կուսումնասիրեմ ու նոր ինչ-որ բան կանեմ:

Արէա, այսօր կբացեմ թեման :)

Rammstein
17.01.2012, 18:58
Առաջարկում եմ «Զվարճալի» բաժնում գրառումների հաշվիչը միացնել, թե չէ էսպես ստացվում ա, որ հումորը արժեք չի կարող ունենալ:

Ժունդիայի
18.01.2012, 15:49
Առաջարկում եմ օրագրային մի այնպիսի թեմա բացել, որտեղ անդամենրը իրենց մտքերը կարտահայտեն ոչ թե գրելով, այլ բանավոր խոսքով: Կարծում եմ բոլորի ձեռքի տակ էլ կա բջջային այնպիսի հեռախոսներ, որոնք վիդեոյի հնարավորություն ունեն, կամ էլ կարելի է օգտագործել վեբ կամերաները, իսկ հետո ափլուդ անել Յութուբում և հղումը տեղադրել թեմայում: Իսկ պիտակների ամպում գրել Ակումբ, akumb.am, անդամի մականունը կամ ակումբին ավելի առնչվող ցանկացած բառ: Պարտադիր չի, որ ակումբցին դեմքը ցույց տա, կարելի է միայն ձայնով արտահայտվի: Եթե ակումբցիներին դուր կգա առաջարկս, իսկ բարձրագույն ատյանի կողմից հավանության առաջանա, կարող ենք մի բան մտածել: Այդկերպ լավ հնարավորթյուն է առաջանում ակումբի մասին չիմացողներին ներգրավվել ֆորում, ավելի շատ լսարան ու ակտիվ անդամներ ձեռք բերելու համար:

ivy
18.01.2012, 17:59
«Անկապում» չէի ուզում գրել, որովհետև գրածս առաջարկներ ունի:
Քանի որ աչքովս ընկան Գալաթեայի, Չուկի, Ժունդիայիի գրառումներն ու դրանց արձագանքները Ակումբի վիճակի մասին, ես էլ ուզեցի գրել էդ հարցի շուրջ:

Ակումբի պատմության բոլոր ժամանակահատվածներում էլ եղել են դժգոհություններ, որ տաղտուկ է տիրում, կարդալու բան չկա, և այլն, և այլն... Դա նորություն չի Ակումբի համար:

Ուրիշ հարց, որ «ֆորում» կոչվածը ինքը իրենով կորցնում է արդիականությանը՝ չդիմանալով մրցակցության: Ու ֆորումն իսկապես անկում է ապրում:
Վիրտուալ աշխարհը գնում է թվիթինգի, բլոգինգի ու ֆեյսբուքյան պատամրոտության. ֆորումներն այլևս չեն ձգում մարդկանց:
Դրա համար էլ Ակումբի հենց էդ բաժիններն են հիմա ամենաակտիվը՝ օրագիրները, որովհետև դրանք ինչ-որ ձևով նման են բլոգինգի ու պատամրոտության: Մարդիկ մասսայական քննարկումներից հեռանում են, իրենց ավելի ձգում է իրենց անձնական մտքերի հանդեպ անհատական ուշադրությունը:

Բացի դրանից, շատերը մտածում են, որ արդեն «ամոթ է» ֆորում-մորում մտնելը, արդեն դուրս են եկել «մանկապարտեզային տարիքից»: Ու իրենց կարծիքով, ֆորումը թողած՝ ֆեյսբուք կամ բլոգ տեղափոխվելով, համալսարան են ընդունվում: Թեև իրականում մի առանձնապես մեծ փոփոխություն չեն անում՝ մի սոցիալական ցանցից մյուսին անցնելով:

Կոնկրետ ինձ ֆեյսբուքը երբեք չի գրավել, բլոգինգից արդեն հոգնել եմ, իսկ թվիթերը չեմ էլ ուզում իմանալ, թե ինչ է: Ֆորումներն էլ չեն ձգում, բայց Ակումբի հանդեպ հոգատարություն ու ջերմություն եմ զգում՝ որպես վիրտուալ «հայրական տուն», որտեղ ժամանակին ապրել ես, և հիմա էլ կարող ես մտնել երբ ուզես ու քեզ միշտ էլ ուրախ կլինեն տեսնել: :) Երևի հենց դրա համար էլ անում եմ էս գրառումը...

Ուրեմն ինչ անել, ոնց փրկել ֆորումի կյանքը՝ մրցակցության էս դաշտում:
Նախ, պիտի իսկապես ԱՆԵԼ: Այն, որ ժամանակ չկա և այլն, բոլորս էլ գիտենք: Պետք է կցել մարդկանց, ովքեր ունեն էդ ժամանակն ու եռանդը:

Մի տարբերակը կլիներ «ամեն ինչ սկսել նորից», քանի որ, ինչպես Ժունդիային ասեց՝արդեն հնարավոր բոլոր առանցքային թեմաները վաղուց քննարկվել, մաշվել են:
Բայց էդ քննարկողներն էլ գնացել են իրենց ճամփով, եկել է նոր սերունդ... Գուցե պետք է իրենց հնարավությո՞ւն տալ նորից բացահայտելու սերը, ընկերությունը ու մնացած ամեն ինչը: Դրա համար, էս տարբերակով գնալու դեպքում կարելի էր մաքրել բոլոր հին թեմաները՝ ամեն բաժնում թողնելով արդիական վերջին տասնյակը ու թույլ տալ երիտասարդներին նորից քննարկել ամենը՝ սկսելով դատարկ էջից:

Մյուս տարբերակը կլիներ «թափով առաջ գնալ»: Այսինքն՝ փոխել Ակումբի ներկայիս ֆորմատը ու քննարկումների որակը:
Դրա համար պետք են մոդերատորներ՝ շատ ակտիվ աշխատող, որոնք հետաքրքիր ու ժամանակին համահունչ թեմաներ կբացեն՝ դրանք ուշադիր հսկելով և քննարկումներն ուղորդելով:
Բացի դրանից, արժի շեշտը դնել Ակումբում ինչ-որ բան սովորելու ու սովորեցնելու վրա, որ միայն դատարկ քննարկումներ չլինեն: Թող ամեն բաժնում ստեղծվեն տվյալ գծով «մասնագետների խումբ», որոնք կարող են պրոֆեսիոնալ մակարդակով օգնել տարբեր հարցերում՝ լինի լեզու, բժշկություն, թե իրավագիտություն: Եթե մասնագետների պակաս կա Ակումբում, ուրեմն թող մոդերատորները ակտիվ փիարով զբաղվեն ու մասնագետներ հրավիրեն:
Նաև կարևոր է ամեն բաժնում տարբեր տեսակի պրոյեկտներ իրականացնել՝ խրախուսելով երիտասարդներին նոր ու պետքական գաղափարներ ծնել, որոնք կարելի կլինի օգտագործել իրական կյանքում: Պրոյեկտներ, որոնք կարելի է ներկայացնել տարբեր ինստիտուտների ու կյանքի կոչել:
Մրցույթները նույնպես ակտիվություն մտցնելու միջոց է: Կարելի է իսկական մրցանակներ սահմանել, գտնել հովանավորներ:
Նաև կարելի է իրական հանդիպումներ կազմակերպել ակտիվ ակումբցիների ու որևէ ուղղությամբ նշանավոր կամ պետական անձանց միջև: Արդիական թեմաներ քննարկել էդ հանդիպումներում, հետո գրել դրանց մասին Ակումբում, քննարկել:
Ընդհանրապես, արժի ակտիվ կապ պահպանել ակումբի ու տարբեր ինստիտուտների միջև: Թե չէ ինքը իր մեջ մնալով՝ Ակումբը սպառվում է. արդեն ոչ ասելիք ունի, ոչ անելիք...

Ու նորից եմ ասում, որ էս ամենի համար պետք են ակտիվ աշխատող մարդիկ, ում համար կարևոր է Ակումբը ու նրա կյանքը:

Chuk
20.01.2012, 19:47
Այվի, համաձայնությանդ եմ սպասում գրառումը թեմայից առանձնացնելու ու դրանով մի ընդհանուր ու լայն քննարկում սկսելու համար :)

Արէա, քաղաքում չէի, դրա համար թեման չեմ բացել: Քիչ առաջ եմ եկել: Հենց կարողանամ լավ ձևակերպել հարցը, թեման կբացեմ:

Ժունդիայի, եթե զուտ թեմայի մակարդակով ես ասում, դա ղեկավարության հետ առնչություն չունի: Ցանկացած ակումբցի ազատ է նման թեմա բացել: Սակայն հավելեմ, որ մոտավորապես քո առաջարկի հետ կապվող մի նախագիծ ունենք, որը ներկայումս քննարկվում է ղեկավար կազմում: Առայժմ ավելի բաց չեմ ցանկանում գրել, որովհետև դա հավանաբար անակնկալ է լինելու ակումբի 6-ամյակին նվիրված: Բայց հետո քո հետ առանձին էլ կքննարկեմ էդ նախագիծը:

Ռամշտայն, անալիզ է պետք անել ու տեսնել, որ թե նշածդ բաժնի գրառումներից քանի տոկոսն են բովանդակային ու արժեքավոր:

ivy
20.01.2012, 22:14
Այվի, համաձայնությանդ եմ սպասում գրառումը թեմայից առանձնացնելու ու դրանով մի ընդհանուր ու լայն քննարկում սկսելու համար :)

Համաձայն եմ իհարկե: :)

Kuk
22.01.2012, 18:18
Առաջարկում եմ կանոնադրությամբ ինչ-որ կետ սահմանել, որը կզսպի մարդկանց գրառումները սեփական հայեցողությամբ մասնատելու, ընդհանուր տեքստից կտրելու, արդյունքում՝ իմաստազրկելու և գրառման իմաստը հաճախ դիտավորյալ խեղաթյուրելու հնարավորությունը։ Կարելի է մարդու գրառումից մեջբերում անել, կարելի է անդրադառնալ նրա արտահայտած բազմաթիվ մտքերից մեկին կամ երկուսին, բայց ամբողջ գրառումը մասնատել, դիտավորյալ այն իմաստազրկել, կարծում եմ, ճիշտ չի, մեղմ ասած։ Հուսով եմ չի անտեսվի առաջարկս, և այս հարցը, որ վաղուց թյուրիմացությունների, ոչ առողջ բանավեճերի ծավալման պատճառ է հանդիսանում, ինչ որ կերպ լուծում կգտնի։ Կանխավ շնորհակալություն։

Hayk Avetisyan
28.01.2012, 14:49
Շնորհավորում եմ ակումբի վերաբացումը ու հոսթինգի հետագա չծանրաբեռնվածության համար առաջարկում եմ վերացնել այնպիսի թեմաները, որտեղ ինտերնետից ինչոր սիրուն նկարներ կամ հետաքրքիր վիդեոներ են տեղադրվում: Սենց թե նենց ամենուր լիքն են այդպիսի բաները ու հասանելի, գտնում եմ որ անիմաստ է մի հատել ակումբում տեղադրվեն նույն բաները:

Chuk
28.01.2012, 16:15

Առաջարկն իմ սրտով չէ ու կարող եմ իմ օրինակով ասել թե ինչու: Իհարկե կան նմանատիպ վատ թեմաներ, բայց կան նաև լավերը: Ու էդ թվում կան էնպիսի թեմաներ, որոնցում ես կոնկրետ օգուտ եմ ստանում, դա կլինի գիտելիքի (տեղեկացվածության) տեսքով, թե ուղղակի ասենք հաճույքի, ժամանցի:

ivy
08.02.2012, 14:08
Էկեք «Ստեղծագործական նախագծեր» բաժնում մոդերատոր ընտրենք՝ առանց հարցը ականջի հետև գցելը, ի՞նչ կասեք: :)

ivy
09.02.2012, 20:06
Էկեք «Ստեղծագործական նախագծեր» բաժնում մոդերատոր ընտրենք՝ առանց հարցը ականջի հետև գցելը, ի՞նչ կասեք: :)

Բայց ինչ անհավես մարդիկ եք, անգամ մի ռեակցիա չեք տալիս՝ ոչ էստեղ, ոչ էդ բաժնի քննարկումներում...
Էլ ոչ էլ կխոսեմ էս թեմայով, զահլես գնաց, ձերն էլ հետը...

Chuk
09.02.2012, 20:18
Բայց ինչ անհավես մարդիկ եք, անգամ մի ռեակցիա չեք տալիս՝ ոչ էստեղ, ոչ էդ բաժնի քննարկումներում...
Էլ ոչ էլ կխոսեմ էս թեմայով, զահլես գնաց, ձերն էլ հետը...
Այվի ջան, ես պարզապես չեմ ուզում հերթական անգամ խոստանալ ու չանել: Բայց կփորձեմ շուտով զբաղվել:

Varzor
14.02.2012, 18:57
Չուկ ջան, ուրիշ հարմար թեմա չգտա, դրա համար էլ յստեղ եմ գրում.
Առաջարկում եմ ուղղել ակումբի կանոնադրության 2.1.3 կետում առկա վրիպակը` տառ է բացթողնված

2.1.3. Չի ողջունվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր ոչ նորմատիվ բառապաշարի, ժարգոնի օգտագործումը:

Magic-Mushroom
15.02.2012, 20:00
Հարգելի ադմին, նոր ուղիղ 90 րոպե պատմվածք էի գրում, ավարտեցի եւ ընտրեցի ընդլայնված ռեժիմ տառասխալները ուղղելու համար, սակայն ավտոմատ կերպով դուրս էր եկել ակումբից եւ իմ այդքան գրածը ջնջվեց, արդյոք հնարավոր է անել այնպես, որ երբ ավտոմատ դուրս է գալիս ակումբից այդ ֆունկցիան չաշխատի եւ գրածը չջնջվի, շնորհակալություն:

Ձայնալար
15.02.2012, 21:22

Առաջարկը տեղին ա, բայց մինչ ադմինի պատասխանելը, մի առաջարկ էլ ես անեմ՝ տենց երկար տեքստերը գրի որևէ տեքստային խմբագրիչում, ավտոսեյվն էլ դիր 3 րոպեն մեկ, վերջացնելուց հետո միայն պատճենի Ակումբ, կամ մեկ այլ տեղ:

VisTolog
15.02.2012, 21:26

Հենց առաջին անգամ որ բերեց մականուն ծածկագրի տեղը, նույն էջից մտնելու դեպքում պահված կլիներ:

Varzor
16.02.2012, 09:43
Առաջարկը տեղին ա, բայց մինչ ադմինի պատասխանելը, մի առաջարկ էլ ես անեմ՝ տենց երկար տեքստերը գրի որևէ տեքստային խմբագրիչում, ավտոսեյվն էլ դիր 3 րոպեն մեկ, վերջացնելուց հետո միայն պատճենի Ակումբ, կամ մեկ այլ տեղ:
Ծիստա :)
Բա ես ոնց եմ անում :))

Chuk
16.02.2012, 12:01
Հարգելի ադմին, նոր ուղիղ 90 րոպե պատմվածք էի գրում, ավարտեցի եւ ընտրեցի ընդլայնված ռեժիմ տառասխալները ուղղելու համար, սակայն ավտոմատ կերպով դուրս էր եկել ակումբից եւ իմ այդքան գրածը ջնջվեց, արդյոք հնարավոր է անել այնպես, որ երբ ավտոմատ դուրս է գալիս ակումբից այդ ֆունկցիան չաշխատի եւ գրածը չջնջվի, շնորհակալություն:Լավ առաջարկ ա, Մեյջիք ջան, կմտածեմ նաև ինչպես անել, որ մոնիտորի դիմաց մտածես, համակարգը էդ մտածածդ ավտոմատ մուտքագրի, գրառում սարքի, ընտրի համապատասխան թեման, տեղադրի դրանում:

Arpine
25.02.2012, 14:44
Առաջարկում եմ Հիստերիա, զայրույթի պոռթկում (http://www.akumb.am/showthread.php/61093-%D5%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1-%D5%A6%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%BA%D5%B8%D5%BC%D5%A9%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4) և Հարձակողականություն՝ ագրեսիա (http://www.akumb.am/showthread.php/13957-%D5%80%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%9D-%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB%D5%A1) թեմաները միացնել, վերնագիրը նույնպես կարելի է փոխել, օրինակ, հուզական անկայունություն՝ ագրեսիա:

Sagittarius
10.04.2012, 04:09
Առաջարկում եմ Համասեռամոլներ (http://www.akumb.am/showthread.php/5861-%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80/page10) թեման վերաբացել: Խոստանում եմ իմ կողմից ապահովել կառուցողական քննարկում: Ի վերջո թեմայի փակվելուց անցել ա չորս տարի:

Նախ նշեմ, որ բացարձակ հետերո եմ՝ անկուշտ սեռական կիրք եմ տածում միայն իգական սեռի նկատմամբ: :)) Սակայն անցել եմ այս երևույթի նկատմամբ վերաբերմունքի գրեթե բոլոր փուլերով՝ սկսած անուղղելի հոմոֆոբից, մինչև համասեռամոլությունը հանդուրժող: Կուզենամ իմ կարծիքով կիսվել և լսել մնացած բոլոր կողմերի կարծիքը: Հարցը գոյություն ունի, և թեման Ակումբում փակելով՝ հարցը չի վերանում. իսկ Ակումբում ամենահամապատասխան զանգվածն է հավաքված այս հարցի շուրջ կառուցողական քննարկում ծավալելու համար: Իհարկե, մոդերատորների ակտիվ միջամտությունը պարտադիր է լինելու:

Vaio
10.04.2012, 16:51
Առաջարկում եմ Համասեռամոլներ (http://www.akumb.am/showthread.php/5861-%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80/page10) թեման վերաբացել:

"Քաղաքականություն" ու "ֆուտբոլ" բաժինների (թեմաների) պես բանա դառնալու` համ իրար "մոռթելու են", հա'մ էլ` ամեն մեկը իրա ասացինա մնալու: ))

Universe
23.04.2012, 12:33
Առաջարկում եմ Վերափոխել այս թեման, դարձնել «Առաջարկներ ֆորումի թեմաների վերաբերյալ» , ու կից բացել նաև «Առաջարկներ ֆորումի տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ...»,
չնայած, որ չուկը էս երկրորդը տեսնի կասի գոհ եմ ախպեր ջան, սենց էլ մնա լավա, բայց դե, հիմա տարբեր, երկու իրարից առանձին, իրար հետ կապ չունեցող առաջարկների տեսակներ առանձնացնում ենք, ու իմ կարծիքով էտ ավելի գրագետ տարբերակա, քան թե ներկայիս բաժինը...

Լավ , էս հեքիաթները մի կողմ դնենք, մի հատ առաջարկ ունեմ, բայց կարծեմ էլի եմ ասել.
Եկեք @usename թագինգը դրեք էլի վբուլի... ու պրիտոմ, նոթիֆիքեյշնով որ լինի, թեկուզև իmail ով, որ քեզ թագ են արել...
wysiwyg_block մի մեջ մի երկու տող ու պըրծ

Universe
12.05.2012, 00:30
Մարդ կա՞ ստեղ...

Առաջարկում եմ Tagging դնել/...

Tig
22.08.2012, 11:58
Առաջարկւմ եմ մշակույթ բաժնում ընդհանուր մշակութային հարցեր քննարկելու համար առանձին բաժին բացել: Նման թեմա բացելու ցանկություն ումեն, բայց ո՞ր բաժնում բացեմ չեմ կողմնորոշնում:

հ.գ. ընդհանպարես բոլոր բաժիններին հարկավոր են ընդհանրացված հարցերին վերաբերվող թեմաներ:

Chuk
01.09.2012, 16:10
Սիրելի՛ ակումբցիներ,
Այս թեմայում եղել են բազում հրաշալի առաջարկներ: Դրանց մի մասը կատարվել են, մյուս մասը, ցավոք՝ ոչ: Անշուշտ եղել են առաջարկներ, որոնք չենք հավանել ու չենք իրագործել: Երբ որոշեցի վերադառնալ ու նայել առաջարկները, զգացի, որ շիլաշփոթ է դառնալու: Առաջարկների մի մասը ժամկետնանց է, մյուս մասը քննարկման կարիք ունի, բայց հիմա հետադարձ քննարկելը այնքան էլ արդիական չէ, կան առաջարկներ, որոնց առաջարկողները ներկայումս ակումբ չեն մտնում ու հնարավոր չէ հետը քննարկել ու ավելի կոնկրետացնել, հասկանալ առաջարկի բուն իմաստը:

Որոշումս կարող է զավեշտալի կամ արհամարհական թվալ, բայց իրականում այդպիսին չէ: Ես ուղղակի առաջարկում եմ ամեն ինչ սկսել նոր էջից: Իսկ սկսել պետք է, որովհետև եթե ակումբը մեր համար թանկ է, ապա պետք է ուշքի գանք ու հասկանանք, որ ակումբում գլոբալ փոփոխությունների կարիք կա, հակառակ դեպքում այն մեր աչքի առաջ քանի գնում մարում է, քանի գնում ավելի ու ավելի է կորցնում իր նախկին շուքը, իր հետաքրքրությունը:

Այս թեմայի փակելս բոլորովին չի նշանակում անտեսել եղած առաջարկները: Ես ներողություն եմ խնդրում բոլոր առաջարկ ներկայացնողներից, որ առաջարկներին այստեղ չեմ արձագանքում: Պարզապես հիմա կարիք կա ավելի համակարգված սկսել քննարկումը այն գլոբալ փոփոխությունների, որոնք պետք է իրականացնել ակումբում:

Շուտով ես քննարկման կներկայացնեմ թեմաների մի խումբ, որոնցում իրար հետ, բոլորովս կփորձենք ուղիներ գտնել ակումբի կյանքը երկարացնելու, այն նորից հետաքրքիր ու ակտիվ քննարկումների հարթակ սարքելու համար: Ես գիտեմ, որ հաճախ ձեզ թվացել է, որ ես անտարբեր եմ ձեր առաջարկների ու դիտողությունների նկատմամբ, գուցե երբեմն իսկապես այդպես էլ եղել է, դրա համար ի սկզբանե ասեմ, խոստանամ, որ այս անգամ պետք է ձգտեմ լինել ավելի ու ավելի ուշադիր, ավելի ու ավելի լուրջ մտածել ձեր յուրաքանչյուր ասածի մասին, ավելի ու ավելի հաճախ ընդառաջել, ավելի ու ավելի արագ արձագանքել, ավելի ու ավելի հաճախ մի կողմ թողնել իմ սուբյեկտիվ ընկալումները ու առաջնորդվել ավելի շատ մարդկանց կարծիքներով:

ivy
27.08.2019, 12:16
Chuk, առաջարկում եմ բոլոր «չգործող» մոդերներին կամ ընդհանրապես բոլորին հանել մոդերությունից. տեղից շատ բան չկա անելու, բայց որ մի բան է պետք լինում, ընկնում մարդ ես փնտրում, որ մոդերություն անի:

Կառաջարկեի, որ բոլոր մոդերների փոխարեն երկու «աշխատող» ավագ մոդերատոր լիներ, որոնք հավես ու ժամանակ ունեն՝ հսկելու անցուդարձը ու անհրաժեշտության դեպքում արձագանքելու: Ու էդ երկուսն էլ, երբ ինչ-որ պատճառով այլևս չկարողանան Ակումբով զբաղվել, փոխարինվեն նորերով:

Իմ կարծիքով, իմաստ չկա մի երկու տասնյակ «ադմինիստրատիվ անդամ» ունենալ, որոնցից շատերը ոչ միայն մոդերատորություն չեն անում, այլև տարիներով չեն էլ մտել Ակումբ:

ivy
11.09.2019, 10:06

Բա հետո՞:
Եթե Աթեիստը չկա, Ակումբը ակտիվ ավագ մոդերի կարիք ունի: Ամեն տեղեկացման տակ պիտի մի հատ էլ գրես, որ մեկը տեղից շարժվի:
Նորից առաջարկում եմ մտածել սրա մասին:

ivy
11.09.2019, 12:17
Ասենք կարող ենք թեմա բացել, որտեղ ավագ մոդեր դառնալ ցանկացողները դնեն իրենց թեկնածությունը, հետո քվեարկությամբ ընտրվի մեկը:
Իսկ եթե ոչ ոք իր թեկնածությունը չդնի, կհարմարվենք իրադրության հետ :)
Բայց դե փորձել հո կարելի՞ ա:

Chuk
12.09.2019, 02:30
Բա հետո՞:
Եթե Աթեիստը չկա, Ակումբը ակտիվ ավագ մոդերի կարիք ունի: Ամեն տեղեկացման տակ պիտի մի հատ էլ գրես, որ մեկը տեղից շարժվի:
Նորից առաջարկում եմ մտածել սրա մասին:

Համաձայն եմ ու կանենք: Գիտես, դանդաղաշարժ եմ:

Վիշապ
26.04.2020, 17:50
Չուկ կամ Աթեիստ ջաներ, հնարավոր է՞ էնպես անել, որ լինկով նկար շեյր անելու համար "Allowed Filetypes: jpg, jpeg, png, gif" պահանջը չլինի, ու համ էլ առանց էդ extension-ների լինկերն աշխատեն, այսինքնը նկարը երևա։ Գուգլից նկար կորզելը, որ համ jpg լինի, համ public լինկ, գլխացավանք ա։
Շնորհակալություն։

Աթեիստ
26.04.2020, 19:06

Ես չհասկացա, թե էդ 4 տիպերից բացի էլ ինչ էիր ուզում, բայց մեկ ա էդ հարցում ես բան չեմ կարա անեմ։

Chuk (https://www.akumb.am/member.php?u=1)

Chuk
27.04.2020, 00:47
Բացարձակ չեմ հիշում կարգավորումները ոնց են, մի քանի օրից թեթևանամ, կնայեմ: Մոտս նշեցի: