PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեռուստաաղետ, կամ հայկական հեռուստասերիալներ



Dorian
10.01.2009, 04:24
Էն, որ հայկական հեռուստաալիքները դեռ շատ հեռու են սերիալ նկարելուց, ըստ ինձ, անխուսափելի փաստ ա: Ուղղակի մի խումբ յանըմ պրոֆեսիոնալներ հավաքվում են ու ստեղծում գումար վաստակելու իրենց հեշտ եղանակը: Ճիշտ ա, հեռուստասերիալներն ամբողջ աշխարհում կոմերցիոն նպատակ են հետապնդում, բայց հայկական ալիքներն ավելի ջախջախիչ քաղաքականություն ունեն, նրանք բացարձակապես չեն մտածում, որ իրենց նկարահանածն ինչ-որ մեկին իրոք օգուտ տա: Խ՞ի որ: Մի քիչ մաֆիա, ոչ նորմատիվ լեքսիկա, սիրուն, բայց անտաղանդ աղջիկներ... Կնայեն, ո՞նց չեն նայի:

Ambrosine
10.01.2009, 04:30
որ վերջում էլ մի տարբերակ ավելացնեիր, թե վերոնշյալ տարբերակները ամբողջությամբ, այ դա կլիներ ճիշտը:hands

Chuk
10.01.2009, 04:40
Մոդերատորական. թեման կառուցված է զուտ պախարկման, քննադատության համար: Դա է թելադրում վերնագիրը, դա է թելադրում առաջին գրառումը, դա է թելադրում հարցումն իր հարցման կետերով: Մինչդեռ քննարկման համար նորմալ թեման կլիներ անկողմնակալ վերաբերմունք արտահայտող վերնագրով, հարցման մեջ նաև դրական կետեր պարունակող, որակի քննարկմանը ուղղված կոչ պարունակող առաջին գրառմամբ թեման: Այս թեման փակվում է, քանի որ ըստ էության չունի քննարկման նյութ, նախատեսված է զուտ «հայհոյախոսության» համար: Բացի այդ սերիալներին նվիրված մի քանի թեմաներ արդեն իսկ գոյություն ունեն ակումբում, օգտվեք որոնման համակարգից: