PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

¤PUMA¤
11.12.2006, 22:08
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը

Shauri
12.12.2006, 02:11
Նպատակն արդարացնում է միջոցները...

Արսեն
12.12.2006, 02:19
Նպատակն արդարացնում է միջոցները...

մեծ հարց է ծագում կհասնի իր նպատակին կիրառելով այդմիջոցները՞:think

Angelina
12.12.2006, 10:53
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը
Ոչ, այդ ախպերական կոչվածը ավելորդ է:

dasola
12.12.2006, 11:05
Երբեք,դա արդար վերաբերմունք չէ դիմացինի նկատմամբ:Այլ բան է, եթե սկզբից լինեն պարզապես ընկերներ,ու ընթացքում դա վերածվի սիրո, իսկ եթե ի սկզբանե կա խաբեություն հազիվ թե դա բերի բարի ավարտի::(

Z77
12.12.2006, 11:16
Ավելացվել է 46 վարկյան անց

Նպատակն արդարացնում է միջոցները...
Մաքիավելլին այդ խոսքերն ասել է իր <<Միապետը>> աշխատությունում, որետեղ նա որպես նպատակ դիտում էր ընդհանուր հասարակական նպատակները, հետևաբար այս կոնտեքստում այդ խոսքերը տեղին չեն: Բացի այդ մարդ պետք է մի քիչ գոնե իրեն և դիմացինին հարգի: Ոնց կարող է նա իր նպատակին հասնելու համար դիմի նման կեղծ միջոցների:
Ամենաճիչտը ուղիղ մոտեցումն է:

Quadro
12.12.2006, 16:21
Նպատակն արդարացնում է միջոցները...
Ես լիովին համաձայն եմ հետևյալ մտքի հետ

Երվանդ
12.12.2006, 16:48
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը
Ախպերական մոտենալու իմաստը չեմ հասկանում, եթե ախպերական մոտենում ես որ աղջիկը կապվի քո հետ ու շանսերտ շատանա , իմաստ չունի տենց ասել, եթե աղջիկը համաձայնումա հետտ շփվել նշանակումա դու իրան հետաքրքրում ես էտ դեպքում ավելի լավա ասել որ ինքը դուրտ եկելա ու ցանկանում ես ուղղակի շփվել որ իրար ավելի լավ ճանաչեք, կարծում եմ աղջիկը չի մերժի էտ տարբերակը եթե իրան հետաքրքիրա տղեն իսկ եթե հետաքրքիր չի ուզում ես ախպերական ասա ուզում ես ընկերական ոչ մի բան չի ստացվի:)

Selene
12.12.2006, 18:03
Երբեք,դա արդար վերաբերմունք չէ դիմացինի նկատմամբ:Այլ բան է, եթե սկզբից լինեն պարզապես ընկերներ,ու ընթացքում դա վերածվի սիրո, իսկ եթե ի սկզբանե կա խաբեություն հազիվ թե դա բերի բարի ավարտի::(
Միանգամայն համամիտ եմ:ok Առաջին տարբերակն ինձ հետ պատահել է:oy ու դա շատ բնական է,բայց զուտ ախպերական մոտեցում սիրած աղջկա նկատմամբ՝ սիրտ շահելու նպատակով,սխալ եմ համարում:

Երվանդ
12.12.2006, 18:05
Միանգամայն համամիտ եմ:ok Առաջին տարբերակն ինձ հետ պատահել է:oy
Դավայ ընկերներ դառնանք ես ու դու;) :love :D

Ուրվական
12.12.2006, 20:19
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը
Դե, եթե տղան բոլոր «ոչ ախպերական» միջոցները փորձարկել է, ու դրանք արդյունք չեն տվել, ապա հնարավոր է նաև այս տարբերակը: Ինչու ոչ, եթե աղջիկը չի գնահատում քեզ, իսկ դու հնարավորություն չունես նրան հակառակն ապացուցելու, ապա սա ևս մի շանս կարող է լինել դրա համար: Բայց, կարծում եմ, որ լավ կլինի, եթե բանը դրան չհասնի:

Sun
13.12.2006, 11:22
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը

Գիտես ,իմ կարծիքով, տղան աղջկա սիրտը գրավելու համար պետք է ոչ թե «ախպերական» մոտեցում ունենալ,այլ նրան ցույց տալ իր նվիրվածությունը,իր լավ մարդ և լավ ընկեր լինելը...

____________________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական

emo
13.12.2006, 12:28
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը

Չէ:
Ինչ է նշանակում ախպերական հարաբերություններ ունենլ,այսինքն նա քեզ կդիտարկի,կնկալի իրեն որպես ախպեր ու իրա մտքովել ընդհանրապես չի անցնի որ հետո հնարաոր է....Դա ինքը կբացառի, ու մի օր դու հանկարձ ամեն ինչ փոխես...Կփչացնես ետ ախպերականել....
Բայց չի նշանակում միշտ է այդպես ,բացառություններ լինում են.Բայց այդ բացառությունները չափանիշ չեն:
Իմ կարծիքով լավ ու ճիշտ կլինի,որ լինես նրա հետ պարզապես ընկերական,լավ ընկերներ լինեք,եթե դա ստացվեց մնացածը շատ լավ կլինի,շատ լավ հետևյալ իմաստով՝ որը բարինա այնել կլինի(կարող է և չստացվի ու հենց բարին էլ դա լինի...),հավատա ու ձգտի կլինի;) ...

Goga
13.12.2006, 21:39
Ես այս մոտեցումը համենայն դեպս ոչ թե բնական, այլ աննոռմալ եմ համարում, չէ որ դրա համար ավելի լավ մեթոդներ կան:love
Եթե ինձ հետ նման դեպք պատահի ինձ արդեն «ախպեր » դարձած մարդը ինձ համար կդառնա անծանոթ մարդ:bad

TigranM
13.12.2006, 22:01
Չէ:
Ինչ է նշանակում ախպերական հարաբերություններ ունենլ,այսինքն նա քեզ կդիտարկի,կնկալի իրեն որպես ախպեր ու իրա մտքովել ընդհանրապես չի անցնի որ հետո հնարաոր է....Դա ինքը կբացառի, ու մի օր դու հանկարձ ամեն ինչ փոխես...Կփչացնես ետ ախպերականել....

Ես էլ եմ կարծում, որ դա գործը չի հեշտացնի այլ ավելի կխճճի:Բայց լինում է, որ ինքը քո համր սկզբում եղելա լավ ընկեր,բայց կարողա այդ ընկերությունը վերաճի ու դառնա սեր:love ,այս դեպքում էլ դժվար իրավիճակա ստեղծվում :Քանի որ հնարավորա, որ դու իրան ասես քո զգացմունքների մասին նա մտացի ,որ դու իրեն սկզբում խաբել ես ,չես ասել ողջ ճշմարտությունը:

Cleopatra
28.12.2006, 11:33
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը Ինձ հետ շատ է նման դեպք պատահել, դրա համար ես էլ չեմ հավատում տղայի եւ աղջկա միջև անկեղծ ընկերությանը:(

Angelina
28.12.2006, 11:58
Յուրաքանչյուր արարք էլ ընդունելի է այնքան ժամանակ, մինչև հասնի իր նպատակին::hands :P

Cassiopeia
28.12.2006, 12:08
Յուրաքանչյուր արարք էլ ընդունելի է այնքան ժամանակ, մինչև հասնի իր նպատակին::hands :P
Համամիտ չեմ… Կոպիտ օրինակ բերեմ… Կարծում եմ կարդացած կլինես Մոնտե-Քրիստոն, ու պատկերացրու նման իրավիճակ իրականում… մի՞թե դա արդարացվում է… Միշտ չէ որ նպատակն արդարացնում է դրան հասնելու միջոցները…

Angelina
28.12.2006, 12:33
Համամիտ չեմ… Կոպիտ օրինակ բերեմ… Կարծում եմ կարդացած կլինես Մոնտե-Քրիստոն, ու պատկերացրու նման իրավիճակ իրականում… մի՞թե դա արդարացվում է… Միշտ չէ որ նպատակն արդարացնում է դրան հասնելու միջոցները…

Իսկ քեզ հետ եղել է այնպե՞ս, որ տղան մի բան անի՝ քեզ հասնելու համար, ու քո դուրը չգա :

Cassiopeia
28.12.2006, 13:35
Իսկ քեզ հետ եղել է այնպե՞ս, որ տղան մի բան անի՝ քեզ հասնելու համար, ու քո դուրը չգա :
Նման բան չեմ մտաբերում, բայց ամեն դեպքում, ես կոնկրետ դեպք նկատի չունեի… պարզապես ասում եմ, որ միշտ չէ, որ նպատակն արդարացնում է միջոցները:

Djavaxhq
30.04.2007, 03:56
Լավ միջոց է <<Ախպերանալը>>, միմյանց ավելի լավ կճանաչեք միայն պետք ե զգաս հարմար պահը սիրո խոստովանության, չթողնես որ իրոքից քեզ ախպոր պես ընդունի աղջիկը ու քո հանդեպ զգացմունքը միայն սահմանափակվի քրոջ եղբոր սահմաններում:

Kita
30.04.2007, 15:23
դեմ եմ... Անկեղծություն լավ գիծ է... իսկ մտածված քայլերը, դա արդեն լավ չի...

Իսկ քեզ հետ եղել է այնպե՞ս, որ տղան մի բան անի՝ քեզ հասնելու համար, ու քո դուրը չգա :

ինձ հետ եղել է, և հենց դրանց պատճառով շատ վատ հարաբերություններ էր առաջացել....

Ձայնալար
30.04.2007, 17:39
Ոչ:
Բայց նաև ճիշտ չեմ համարում աղջկան առանց նախապատրաստելու միանգամից սեր խոստովանել: Կասես ես քեզ սիրում եմ, ինքնել կասի հա ինչ անեմ :) Ուղակի կարելի է գտնել ընդհանուր հետաքրքրություններ, ասենք իմանում ես, որ շատ ա սիրում ինչ-ոչ Z երգչի ու հրավիրում ես իրան այդ երգչի համերգին: Հենց սկզբից կարծում եմ պետք է ցույց տալ, որ հավանում ես նրան, բայց ոչ շատ բուռն կերպով, իսկ հետո առանց շատ ձգձգելու արտահայտում ես քո սերը 2-րդ, 3-րդ հանդիպման ժամանակ: Ընդ որում ցանկալի է ոչ թե ասելով այլ անելով, իսկ ասել դեռ կհասցնեք…

Սամվել
30.04.2007, 18:24

Լիովին Համամիտ եմ :B
Համ էլ ես ել եմ այդ մեթոդին դիմել և :( դա ոչ մի լավ բանի չի բերել :cry

Tigana
01.05.2007, 00:20
Երբ որ տղան աղջկա սիրտը գրավելու համար... դա բնական ա :hands !

Lady Raindance
25.07.2007, 19:11
Նպատակն արդարացնում է միջոցները...

Եթե միջոցները չեն հակասում նպատակին:
...
Ինչևէ, հայ աղջիկները հարաբերություններում այնքան լարված են - ԻՄ ԽՈրին համոզմամբ (ց) Զեպպ, որ հաճախ դա վստահություն ձեռք բերելու միակ ձևն է: Այսինքն, եթե ամեն ինչ ազնիվ է, ապա ճիշտ է ու շատ ակտուալ:

Apsara
26.07.2007, 01:08
Օրինակ ես հարգում եմ այն տղային, որը ոչինչի դեմ կանգ չի առնում իր սիրելի աղջկան հասնելու համար: վսե տակի աղջիկները այնպիսի արարածներ են, որ նրանց պետք են ապացույցներ, նրանք պիտի համոզվեն, որ տղան իրենց նկատմամբ իրոք անտարբեր չի, այլ ոչ թե հերթնական փորցն է անում, տեսնի սա էլ կկպնի թե չէ:
Բայց ի գիտություն տղաների, պետք չէ կոպիտ ու գռեհիկ հետապնդումների կամ անընդմեջ զանգերի միջոցով գրավել աղջկան:
Այսինքն նայած միջոց, նայած քայլ, որին կդիմի տղան աղջկան հասնելու համար:

StrangeLittleGirl
26.07.2007, 01:25
Բայց ի գիտություն տղաների, պետք չէ կոպիտ ու գռեհիկ հետապնդումների կամ անընդմեջ զանգերի միջոցով գրավել աղջկան:
Այսինքն նայած միջոց, նայած քայլ, որին կդիմի տղան աղջկան հասնելու համար:
Ճիշտ է :think Օրինակ շքեղ ավտոմեքենա նվիրելով կշահի աղջկա սրտի… թու՛, էս ի՞նչ եմ ասում… Էն բանի բանալին:

Apsara
26.07.2007, 02:30
Ճիշտ է :think Օրինակ շքեղ ավտոմեքենա նվիրելով կշահի աղջկա սրտի… թու՛, էս ի՞նչ եմ ասում… Էն բանի բանալին:

դե նայած աղջիկ աղջիկ կա ես ինքս եմ լսել թե ինչպես է ասել, հա նենց էլ ավտո ուի, դզումա, կամ հեռախոսնա դզում:
Ամեն մեկը իր չափանիշներն ունի, ու տղան աղջկան հենց այդ չափանիշներով էլ կարա գրավի:
Իզուր չեն ասում, պոդոբնօե պռիտյագիվաետ պոդոբնօե:

Lady Raindance
26.07.2007, 08:01
Օրիորդի լեքսիկոնը ինձ սարսափեցրեց, ինչևէ, պատասխանեմ:
Այն տղամարդը, որը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ կարող է հանուն աղջկա ոտնատակ տալ ամեն ինչ՝ իր խիղճը, հպարտությունը, համոզմունքները կամ ուրիշ մարդկանց, արդեն տղամարդ չի, այլ կիսաշրջազգեստի հետևից ընկած փալաս:
Միգուցե ես պարզապես հնամոդա եմ:

Root
26.07.2007, 09:42
Օրիորդի լեքսիկոնը ինձ սարսափեցրեց....

Օրիորդը չգիտեմ, բայց իրա լեքսիկոնը մի արած գրառումնից չի որ գիշերվա երազ ու քննադատության առարկա պետքա դառնա ` հաշվի առնելով իր ` այլ տեղերում "ցուցաբերած" լեքսիկոնի բարձր մակարդակը:

Այն տղամարդը, որը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ կարող է հանուն աղջկա ոտնատակ տալ ամեն ինչ՝ իր խիղճը, հպարտությունը, համոզմունքները կամ ուրիշ մարդկանց, արդեն տղամարդ չի, այլ կիսաշրջազգեստի հետևից ընկած փալաս:
Միգուցե ես պարզապես հնամոդա եմ:

Ինչա նշանակում հանուն աղջկա ... ?
Հիմա օրինակ ես հանուն Ապսարայի ոտնատակ չեմ տա ոչ հպարտությունս ոչ էլ խիղճս ..
Բայց հանուն սիրելի Ապսարայի, որին օրինակ իսկականից սիրում եմ "կյանքում մեկ անգամվա" սիրով , որի համար իսկապես պատրաստեմ ամեն ինչ անել բառից ԱՄԵՆ ԻՆՉ իմաստով , ոչ միայն խղճիս ու հպարտության դեմ կգնամ այլ նաև ամբողջ մարդկության եթե պահանջվի:
Քո ասածը լրիվ առօրեական կենցաղային բնույթ է կրում, որովհետև միայն թեթեվամիտ մարդիկ են կիսաշրջազգեստի հետևից ընկնում /մի փոքր խելացի մարդիկ այնպես են անում, որ կիսաշրջազգեստը , առանց նրան հետևելու, հայտնվում է Ձեր հանգրվանի պարանից կախված/:
Եթե այն տղամարդը որ իր սիրելիիի /աշխարհում միակ ու չկչկնվող եքսպոնատ/ համար ամեն ինչ կանի կոչվում է փալաս ,ապա ուրախ եմ ցանոթության համար։

Second Chance
26.07.2007, 11:42
Կարծում եմ եթե նախքինում իրար լավ չեն ճանաչել կարելի է ընկերական ոչ թե ավելի շատ ախպերական շփում, որովհետև դա հնարավորությաուն կտա իրար լավ ճանաչել ,առանց որևէ պարտավորվածության հանգիստ շփվել… բայց ոչ թե սիրտը շահելու համար, այլ ուղղակի թույլ տալու, որ իրեն լավ ճանաչի աղջիկը

Delicada
26.07.2007, 12:47
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը

Կարծում եմ բնական չէ:
Քանի որ արդարացի չէ աղջկա հանդեպ:
Եթե նա տրամադրվում է այդ տղային որպես ընկերոջ կամ ավելին եղբոր իսկ նա մի առ ժամանակ հետո ասում է թե սիրում է իրեն արդեն լավ չի լինում :

Ուլուանա
26.07.2007, 16:20
Կարծում եմ բնական չէ:
Քանի որ արդարացի չէ աղջկա հանդեպ:
Եթե նա տրամադրվում է այդ տղային որպես ընկերոջ կամ ավելին եղբոր իսկ նա մի առ ժամանակ հետո ասում է թե սիրում է իրեն արդեն լավ չի լինում :
Նախ եկեք պարզենք, թե ինչ է նշանակում որևէ տղայի նկատմամբ տրամադրվել, ընկալել որպես եղբայր։ Ու՞մ նկատմամբ կարող է մարդն այդպես տրամադրվել։ Իմ կարծիքով, այն մարդկանց, ովքեր իրեն հոգեհարազատ են, մտերիմ, վստահելի և այլն, չէ՞։ Իսկ եթե այդպես է, ապա մի՞թե բնական չէ հենց այդպիսի մարդկանց՝ իրար սիրահարվելը։ Էլ ի՞նչ եղբայր, ի՞նչ քույր...

Delicada
26.07.2007, 16:31

Տրամադրվել հենց այդ ել հասկանում եմ մեկին մտերիմ համարել քեզ: Բայց դա չի նշանակում որ դու բոլորին կարող ես սիրել ում քեզ մտերիմ ես համարում:
Օրինակ պատկերացրու որ դու մեկին քեզ ուղղակի ընկեր ես համարում իսկ նա մի օր քեզ ասում է որ սիրում է քեզ:
Ինչ դու կզգաս այդ դեպքում: Համոզված եմ որ շատ դեպքերում ընկերությանը վերջ է դրվում:
Դե իհարկե չեմ խոսում այն դեպքերի մասին երբ դու էլ ես սիրահարվել:
Այլ այն որ դու նրան քեզ ընկեր ես համարում:

Ուլուանա
26.07.2007, 18:48
Տրամադրվել հենց այդ ել հասկանում եմ մեկին մտերիմ համարել քեզ: Բայց դա չի նշանակում որ դու բոլորին կարող ես սիրել ում քեզ մտերիմ ես համարում:
Հա, իսկ ո՞վ ասեց, թե բոլոր մտերիմ մարդկանց պետք է սիրահարվել։ Բայց ոչ էլ կարող ենք ժխտել, որ այդպես հաճախ է պատահում։

Օրինակ պատկերացրու որ դու մեկին քեզ ուղղակի ընկեր ես համարում իսկ նա մի օր քեզ ասում է որ սիրում է քեզ:
Դրա մեջ ոչ մի անբնական ու տարօրինակ բան չեմ տեսնում, նման դեպքեր շատ են լինում, հաճախ նաև փոխադարձ։

Ինչ դու կզգաս այդ դեպքում: Համոզված եմ որ շատ դեպքերում ընկերությանը վերջ է դրվում:
Հա, չի բացառվում, որ այդպես լինի, բայց դա պատճառ չէ այդպիսի ընկերությունից խուսափելու համար, քանի որ փոխադարձ սիրահարվելու հավանականությունը, իմ կարծիքով, նույնքան մեծ է, որքան որ միայն մեկի սիրահարվելու հավանականությունը։

Դե իհարկե չեմ խոսում այն դեպքերի մասին երբ դու էլ ես սիրահարվել: Այլ այն որ դու նրան քեզ ընկեր ես համարում:
Հաճախ է լինում, որ սկզբում միայն մեկի մեջ են զգացմունքներ առաջանում, բայց ժամանակի ընթացքում մյուսն էլ է սիրահարվում, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ տվյալ մարդուն ընկալում էր որպես եղբայր։

Dr. M
26.07.2007, 20:51
անկեղծ ասած ոչ բոլորի գրածն եմ կարդացել, եթե կկրկնեմ ինչ-որ մեկի միտքը (չնայած նման ակնկալիք չունեմ:) ) կարող եք ընդհատել ընթերցումը :P
ուրեմնՑ

"Ախպերանալ" լավ միտք է, եթե չափերի մեջ է և "սահմանը" չեն անցնում , ու կախված այդ մտերմության աստիճանից կարելի է կամաց-կամաց քիչ-քիչ ուղղությունը փոխել: Բայց դա պետք է արվի գրեթե աննկատ :) հետո էլ կարելի է լիովին բացել խաղաքարերը, սակայն երկար պետք չէ ձգձգել այդ պրոցեսը, չմոռանանք նաև, որ կանայք/աղջիկները դա զգում են "շան" պես ;) որ դիմացինը անտարբեր չէ իր նկատմամբ ու հետագա ընթացքը , հարաբորությունները կարող են հիմք հանդիսանալ սիրո համար: պետք է մի քիչ нюх և համբերություն ունենալ ու ամեն ինչ կստացվի :)

Հ.Գ.
դե անմիջական ասելը շատերի մոտ խուսափողական վերաբերմունք է ձևավորում ,երբեմն, ու դա միշտ էլ կա , ինչպես ասում են :)
տակտիկայի և փորձառության հարց է

Lady Raindance
27.07.2007, 08:38
Օրիորդը չգիտեմ, բայց իրա լեքսիկոնը մի արած գրառումնից չի որ գիշերվա երազ ու քննադատության առարկա պետքա դառնա ` հաշվի առնելով իր ` այլ տեղերում "ցուցաբերած" լեքսիկոնի բարձր մակարդակը:

Ինչա նշանակում հանուն աղջկա ... ?
Հիմա օրինակ ես հանուն Ապսարայի ոտնատակ չեմ տա ոչ հպարտությունս ոչ էլ խիղճս ..
Բայց հանուն սիրելի Ապսարայի, որին օրինակ իսկականից սիրում եմ "կյանքում մեկ անգամվա" սիրով , որի համար իսկապես պատրաստեմ ամեն ինչ անել բառից ԱՄԵՆ ԻՆՉ իմաստով , ոչ միայն խղճիս ու հպարտության դեմ կգնամ այլ նաև ամբողջ մարդկության եթե պահանջվի:
Քո ասածը լրիվ առօրեական կենցաղային բնույթ է կրում, որովհետև միայն թեթեվամիտ մարդիկ են կիսաշրջազգեստի հետևից ընկնում /մի փոքր խելացի մարդիկ այնպես են անում, որ կիսաշրջազգեստը , առանց նրան հետևելու, հայտնվում է Ձեր հանգրվանի պարանից կախված/:
Եթե այն տղամարդը որ իր սիրելիիի /աշխարհում միակ ու չկչկնվող եքսպոնատ/ համար ամեն ինչ կանի կոչվում է փալաս ,ապա ուրախ եմ ցանոթության համար, իսկ Ձեզ ինչպես կհրամայեք անվանել ?

Спокойствие, только спокойствие.
Խոսակցությունը գնում էր աղջկան «հասնելու» կոնտեքստում, այդ կոնտեքստում էլ կատարվել է գրառումը: Օրինակ, պատկերացնու՞մ ես, որ քեզ լքի ընկերուհիդ ու դու դեպրեսսիայի մեջ ընկնես, իսկ քո ընկերներից մեկը անզոր լինելով քեզ օգնել իր գրեթե բանտային ստատուսի պատճառով, խնդրի իր ընկերուհուն քեզ հոգեբանական աջակցություն ցուցաբերել: Որ դու դրանից հետո ընկրոջդ բացակայության ընթացքում «տանեիր» նրա ընկերուհուն ու հետո հայտարարեիր ընկերոջդ որ նա ինքն է իր ընկերուհուն «խցկել» քեզ:
Այդ ընկերը հիմար է, ոչ, պարզապես էշ, բայց նա իր դասը լավ է սովորել ու էլ երբեք ոչ ոքի չի վստահի:

Root
27.07.2007, 09:12

Կապածա ու հանգիստ, արխային չվախես :D
Ասածդ էլ չպատկերացրի .. ասենք բանտում և բանտից դուրս եկած ընկերներ ունեմ, բայց այ որ ես ընկերուհի ~ ունենամ ու մի հատել ինձ նա լքի ...:D խելքս չի կտրում:
Շատ լավ օրինակ էր ասեմ .

Այն տղամարդը, որը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ կարող է հանուն աղջկա ոտնատակ տալ ամեն ինչ՝ իր խիղճը, հպարտությունը, համոզմունքները կամ ուրիշ մարդկանց, արդեն տղամարդ չի, այլ կիսաշրջազգեստի հետևից ընկած փալաս:
բայց ցավոք չհասկացա ինչ կապ ուներ վերևի գրածիդ հետ ու ընդհանրապես վերևում ինչ որ մեկը ինչ որ մեկի սիրտը գրավեց ?

Dina
27.07.2007, 10:12
Նայած դեպքում, դեպքեր կան որ այս մեթոդի կիրառումը երջանկացրել է երկուսին էլ…
Խոսքս այն դեպքերի մասին է, երբ աղջիկը վախենում է իր զգացմունքներից, կամ վախենում է լուրջ հարաբերություններից, և եթե նույնիսկ իրեն դուր եկած տղան իրեն մոտենա սիրո առաջարկությամբ, կարծում եմ շատ այդպիսի աղջիկներ կհրաժարվեն, և կխզեն հարաբերությունները տղայի հետ…
Իսկ եթե տղան մոտենա որպես պարզապես ընկեր, կամ ախպերական մոտեցում ցուցաբերի, և երբ որ զգա որ աղջիկը պատրաստ է լսելու իր զգացմունքները այն ժամանակ էլ արտահայտվի, այս դեպքում կարծում եմ նա հաջողության կհասնի միանշանակ :)
Սա այն դեպքում երբ աղջիկը ինչ որ չափով հետաքրքրված է տղայով(հաստատ օգնում է :oy), իսկ հակառակ դեպքում փորձեք, հետո ինձ կասեք :P;)

asho
27.07.2007, 10:59
Իմ կարծիքով պետք ա ախպերանա ոչ թե էդ աղջկա հետ, այլ էդ աղջկա ամենամոտիկ ընկերուհու հետ: Հետո ամենամոտիկ ընկերուհին էդ աղջկա խելքը կուտի, ասելով որ էդ տղեն շատ լավն ա: Էս փորձված ձև ա:

Ուլուանա
27.07.2007, 13:44
Իմ կարծիքով պետք ա ախպերանա ոչ թե էդ աղջկա հետ, այլ էդ աղջկա ամենամոտիկ ընկերուհու հետ: Հետո ամենամոտիկ ընկերուհին էդ աղջկա խելքը կուտի, ասելով որ էդ տղեն շատ լավն ա: Էս փորձված ձև ա:
Կներես, բայց քո առաջարկածը տիպիկ քյարթուական մոտեցում է, ինչը, օրինակ, ինձ հաստատ կվաներ հենց միանգամից։ :[ Զզվում եմ, երբ աղջիկ–տղա հարաբերությունների մեջ միջնորդներ են խցկում։ :bad

Իմ կարծիքով, այդ եղանակով կարելի է ուտել միայն այնպիսի աղջկա խելքը, որը կամ նույնքան քյարթու է, որքան իրեն այդպես գրավել փորձող տղան, կամ էլ սահմանափակ ու ինքնուրույն որոշումներ կայացնելուց թույլ մարդ։ Ի՞նչ է նշանակում՝ ասել. «Էդ տղեն շատ լավն ա...» և այլն։ Ուրիշնե՞րը պիտի ինձ համոզեն՝ էդ տղեն լավն ա, թե չէ։ :o Եթե իրոք լավն է, ապա ես ինքս դա կհասկանամ, իսկ եթե ոչ, ապա ոչ մի ընկերուհի էլ չի կարող ինձ դրանում համոզել։ Համ էլ եթե նույնիսկ լավն է, դա դեռ բավարար չէ նրան սիրահարվելու համար։

Dina
27.07.2007, 16:07

Կարծիքս ես արտահայտել:P ապրես:hands;)

Lady Raindance
28.07.2007, 07:52
Կներես, բայց քո առաջարկածը տիպիկ քյարթուական մոտեցում է, ինչը, օրինակ, ինձ հաստատ կվաներ հենց միանգամից։ :[ Զզվում եմ, երբ աղջիկ–տղա հարաբերությունների մեջ միջնորդներ են խցկում։ :bad

Իմ կարծիքով, այդ եղանակով կարելի է ուտել միայն այնպիսի աղջկա խելքը, որը կամ նույնքան քյարթու է, որքան իրեն այդպես գրավել փորձող տղան, կամ էլ սահմանափակ ու ինքնուրույն որոշումներ կայացնելուց թույլ մարդ։ Ի՞նչ է նշանակում՝ ասել. «Էդ տղեն շատ լավն ա...» և այլն։ Ուրիշնե՞րը պիտի ինձ համոզեն՝ էդ տղեն լավն ա, թե չէ։ :o Եթե իրոք լավն է, ապա ես ինքս դա կհասկանամ, իսկ եթե ոչ, ապա ոչ մի ընկերուհի էլ չի կարող ինձ դրանում համոզել։ Համ էլ եթե նույնիսկ լավն է, դա դեռ բավարար չէ նրան սիրահարվելու համար։

Անահիտ, ես գիտեմ թե էմոցիոնալ ու ինտելեկտուալ զարգացման ինչ մակարդակի վրա են գտնվում այդ աղջիկները, այնպես որ նշված եղանակը շատ լավ աշխատում է: Ու ոչ միշտ ազնիվ նկատառումներով: Զզվելի է, բայց փաստ:
Ինչևէ, ես ինքս երբեք չեմ օգտվում այս թեմայում նշված ոչ մի մեթոդից: Իմ կարծիքով, անմիջականությունից ու անկեղծությունից լավ բան չկա: կարելի է, օրինակ, միասին զբոսնելու հրավիրել, ու հիմար կլինի այն աղջիկը, ով առանց օբյեկտիվ պատճառի հրաժարվի: Ծաղիկներն ու ուշադրության այլ նշանները միշտ ել աշխատել են: Իմ կարծիքով, սա շատ ավելի ճիշտ է:

Adam_Smith
16.02.2008, 13:26
Կարծում եմ, որ ոչ մի վատ բան չկա որ սկզբից "ախպերանում" ես աղջկա հետ հետագայում նրան գրավելու համար: Ասեմ, որ Հայաստանի պայմաններում դա շատ էլ արդարացված է, քանի որ պատկերացնում եմ, որ միանգամից որևէ նորմալ հայ աղջկա ասես քո զգացմունքների միասին, էնենց կշշի, որ մարդու մազերը տեղում "հրդեհ" կկպնեն: Դրա համար որոշ ժամանակ էդ աղջկա հետ մտերմանալը ոչ գրավելու նպատակով տղային հնարավորության ա տալիս նախ ավելի լավ ծանոթանալ այդ աղջկան, հետո էլ հող ա նախապատրաստում հետագա ավելի լուրջ քայլերի համար

Երկնային
16.02.2008, 16:34
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը

Բնական չէ… եթե աղջկան խաբում ես, արդեն ոչ մի լավ բան դրանից չի ստացվի… վերջիվերջո կարելի է աղջկան ասել, որ դուրդ է գալիս, ու ուզում ես հետը շփվել… մնացածը արդեն իր հունով կգնա… :B

Օրինակ էդ ձեր »ախպերական» մեթոդը իմ վրա շատ են փորձարկել… ու ասեմ, որ ավելի ցավալի բան չկա, երբ որ մի տղա, որին քեզ շատ մտերիմ ընկեր ես համարել, խոստովանում է, որ էդ ամեն ինչը ուրիշ նպատակների համար էր ուղղված…Շատ լավ ընկերների եմ այդ պատճառով կորցրել… ու դրա համար եկավ կյանքումս մի ժամանակահատված, որ սկսեցի չհավատալ նման տեսակի ընկերությանը… :think

Modigliani
16.02.2008, 19:36
երևի ճիշտ ա դեմից ազնիվ լինելը, բայց երբեմն չգիտես ոնց կընդունի էտ աղջիկը քո ազնվությունը, դրա համար պետք ա կարողանալ էտ ախպերությունը համատեղել զգացմունքների հետ, որ հետո խոստովանելով ցավ չպատճառս դիմացինիդ եթե իրա մոտ զգացմունք չկա, բայց դե էս մի քիչ դժվար կլնի :8

Ամմէ
18.11.2012, 13:55
Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը

Դա կապված է մարդու անհատականությունից : Ճարահատյալ դեպքերում մարդիկ շատ բաների են պատրաստ : :)