PDA

Դիտել ողջ տարբերակը : չԱռողջապահություն

Grieg
09.01.2009, 12:46
Ձեր կարծիքով ինչ մակարդակի է ժողովրդի մոտ առողջապահության կուլտուրան? ինչքանով է այն պահպանելու փորձ անում պետությունը? և ինչ անենք որ լավ լինի ? :)

պաշտոնական վիճակագրություն

ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆԸ 100 000 ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎՈՎ

http://1click-image.de/user/image/173737201.jpg

http://1click-image.de/user/image/212146641.jpg

0-14 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ

http://1click-image.de/user/image/866776757.jpg

http://1click-image.de/user/image/184065494.jpg

սրտի ինֆարկտ հիվանդությունը «երիտասարդացել է» http://www.panorama.am/am/health/2008/09/27/sirt/

RaMeSsEs-ll
09.01.2009, 13:38
Մեր ժողովրդին ինտելեկտ ա պակասում, մնացածը սաղ տեղն ա:): Այ երբ որ սպիտակ նիվայա - թաթուլա - չալաղաջա - քյաբաբային գաղափարը կքչանա մեր մեջ (դե ռիսկ չեմ անում ասեմ կվերանա :)), ետ ժամանակ նոր կարծում եմ ետ ցուցանիշներն էլ կպակասեն:

Grieg
09.01.2009, 15:19
ինչպես միշտ տուժում են երեխաները, դեռ չծնված նրանց սպասվում է հիվանդանալու ավելի բարձր ռիսկ քան ավագ սերունդների մոտ և այս տենդենցը շարունակվում է :(

lili-4
10.01.2009, 21:28
Ես էլ կարծում էի, թե միայն տնտեսական աճի մեջ նման վագրային թռիչքներ ունենք, փաստորեն առողջապահությունը, թու, չառողջապահություն պետք է ասեի, բոլորովին էլ չի ճիջում մեր տնտեսությանը::( Դե գոնե մի հարցում աշխարհում մեզ կհիշեն…:[

StrangeLittleGirl
10.01.2009, 22:27
Պետք չէ էդ աստիճանի հոռետես լինել: Էս թվերը կարող են ոչ միայն նշանակել, որ հիվանդացությունն ավելացել է, այլև որ բնակչության՝ բժշկի գնալու կուլտուրան, ախտորոշման հնարավորությունները բարձրացել են:

նախշուն
11.01.2009, 11:52
Էհ լավ կլիներ էդպես մեզ հույս տայինք, որ մարդիկ են դարձել "կուլտուրական"և սկսել են հաճախել բժշկական հաստատություններ~
Բայց նախ, որ շրջակա միջավայրի վիճակը գնալով վատթարանում է, որն էլ իր հերթին ազդում է առողջության վրա ՓԱՍՏ է:
1.Անտառհատումներ, կանաչազուրկ տարածքներ
2.Օդի աղտոտվածություն` Գործարաններ, ավտոմեքենաններ, մարդկանց սեփական ծխախոտամանյայի հետևանքներ
3.Չռեկուլտիվացված, դարերով Բնության մեջ ամբարված ծանր, թունավոր մետաղներով հարուստ պոչամբարներ, որոնք թափանցում են ստորգետնյա ջրեր, գետեր, ոռոգման խմելու համակարգեր այնուհետև փոխանցվում են սննդի մեջ, որն ընկնելով մարդու օրգանիզմ , բացի այդ որ ավիրում է մարդու օրգանիզմը նաև պտղի մուտացիաներ է առաջացնում: Շատ են դեպքերը հենց հանքարդյունԱՎԵՐՈՒԹՅԱՆ շրջաններում ապրող բնակչության գանգատները` ատամները վեց տարեկանում են դուրս գալիս, կինը չի կարողանում պտուղը պահել իր մեջ, մի քանի գլխանի հրեշավոր ծնունդներ, մահացած պտղի ծննդաբերության թիվը գերազանցում է նախորդներին թե մարդկանց թե կենդանիների աշխարհում, այդ նույն պոչամբարների տարածքում արածում են կենդանիներ , որոնց կաթը խմում ենք և մենք, իսկ բանջարեղենները էժան գներով տրվում են ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ:
Շնչառական պրոբլեմներով, քաղցկեղով հիվանդների թիվը զգալիորեն աճել է:
Եվ վերջապես չմոռանանք, որ արդեն 2005 թվականին Հայաստանը անոմալ ծնունդների թվով գտվնում էր երկրորդ տեղում Ղրղստանից հետո:
Ահավոր է , բայց արդեն սկսում եմ հավատալ, որ ծրագրավորված հայ ազգի կոտորած է գնում ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ: Իսկ այս ամենը իմանալ ու քայլեր չձեռնարկել դա համարժեք է Լռությամբ ՄԵՐ Համաձայնությունը տալուն~

StrangeLittleGirl
11.01.2009, 12:42
Մարիամ ջան, հարգելի՛ս, մի քիչ ուշադիր կարդայիր գրածս: Ես ասում եմ, որ պատճառներից մեկն է դա: Իհարկե, քո թվարկածներն էլ իրենց դերն ունեն: Բայց ամբողջ աշխարհում էլ, օրինակ, ուռուցքային հիվանդությունների աճի միտում է նկատվում: Չնայած դրան, մեր երկրում, օրինակ, մանկական ուռուցքային հիվանդություններն իսկապես անասելի շատ են: Կարող ենք համեմատել. մեզ մոտ մեկ-երկու հարյուր և ավելի է, Շրի Լանկայում՝ 40-ի կողմերը, իսկ Կանադայում նույնիսկ 0,7:

Իսկ եթե այս թվերը մարզերով բաշխենք, պատկերն է՛լ ավելի հստակ կլինի: Ուղղակի ի տարբերություն ձեզ, մենք էս թվերը տեսնելով ոչ թե ագրեսիվանում ենք, այլ փորձում բոլոր հնարավոր պատճառները գտնել: Հա՛, բնությանը հասցված վնասներն էլ մեծ դեր ունեն, բայց լիքը ուրիշ պատճառներ կան: Որ հավես ունենամ, կգրեմ:

նախշուն
11.01.2009, 13:20
հետաքրքիր է,եթե այդ բոլորն այդքան ակնհայտ է, և պատճառներից մեկը շրջակա միջավայրի ազդեցություն է մարդու վրա, բժիշկները ինչու ելույթ չեն ունենում հեռուստատեսությամբ, չեն ահազանգում հիվանդնությունների անվերջ աճող թվի մասին, բնությանը հասցված վնասների և մարդու առողջության ուղղակի կապի մասին: Գուցե "սեփական ես" -ի պահպանումը մարդուն կկանգնեցնի ճիշտ ուղղու վրա և նա կդադարի իր ձեռքերով ավիրել բնաշխարհը,որից ինքը սկիզբ է առել և առանց որի չի կարող գոյատևել:
Շատ կուզենայինք, որ բժիկները լուսավորեյին, մանրամասն պատմեյին, թե ինչպես են ծանր մետաղները, ծուխը, ջրերի աղտոտվածությունը, անորակ սնունդը ազդում մարդու առողջության վրա և նման շատ ու շատ կարևորագույն փաստեր, որոնց մասին չգիտես ինչու ԼՌՈՒՄ ԵՆ....
Ոչ դպրոցներում, ոչ բուհերում , ոչ էլ նման այլ հաստատություններում մարդիկ չեն ստանում իրենց առողջության մասին գիտելիքներ, էլ չասեմ, հեռուստատեսության մասին, միայն օղի, խորոված, ծխախոտ, ինչպես են ԱՌՈՂՋԱՊԱՀՆԵՐԸ ՆԱՅՈՒՄ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻՆ~

պ.ս. ագրեսիա? գուցե դաժան իրականության հետ չհամակերպում ?

Grieg
11.01.2009, 14:10
Պետք չէ էդ աստիճանի հոռետես լինել: Էս թվերը կարող են ոչ միայն նշանակել, որ հիվանդացությունն ավելացել է, այլև որ բնակչության՝ բժշկի գնալու կուլտուրան, ախտորոշման հնարավորությունները բարձրացել են:

լավ կլիներ եթե այդպես լիներ, սակայն չեմ կարծում բժիշկները այդ տեմպերով վերականգնում իրենց հանդեպ վստահությունը:
Երեխաներին պրոֆիլակտիկ ստուգում են կարծեմ մինչ 16 տարեկան այսինքն երկրորդ այղուսակը պետք է որ բավականին անկախ լինի սոցիալական գործոններից, մինչդեռ 4 տարում երեխաների մոտ նկատվում է օրինակ նորագայացությունների 100% աճ կամ արյան շրջանառության համակարգի 80% աճ:

Ինչ վերաբերվում է բնապահպանական խնդիրներին, մարդկանց ոչ միայն չեն տեղեկացնում հնարավոր վտանգների մասին այլ հաճախ ակնհայտ ստում և կեզծ տվյալներ ներկայացնում թունավորելով ազգին:

մի թեթև տեսնենք թե ինչ է կատարվում `
Ալավերդի

Ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանն ասում է, որ հղիների մտահոգությունը տեղին է: Նա ասում է, որ երբ հաշվետվություն է ներկայացնում առողջապահության նախարարություն, վիճակագրական բարձր ցուցանիշների վրա հաճախ են զարմանում:

«Վերջին մեկ տարվա ընթացքում հայտնաբերել ենք հիդրոցեֆալիա (գլխի ջրակալում), անէնցեֆալիա (գլխուղեղի մի մասի բացակայություն), «երկգլխանի» պտուղ (ջրով լցված գլխանման պարկ) և այլ արատներ»,- ասում է Ազատյանը:

«Դրանք հիմնականում կյանքի հետ անհամատեղելի արատներ են, և մինչև ծննդաբերությունը արհեստական վիժում է կատարվում»:

"Անոմալ ծնունդներ. արտանետումներն ու թունաքիմիկատները որպես անոմալիաների պատճառ" http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1120&CID=2080&AID=2011&lng=arm

Կապան

Ուսումնասիրության ենթարկելով քաղաքի տարբեր պոչամբարներում արածող կովերի կաթի բաղադրությունը, մասնագետները պարզել են, որ այնտեղ առկա է սնդիկի, կադմիումի, մկնդեղի, իսկ հիմնական մայրուղուն հարակից տարածքներում արածող կովերի կաթում՝ նաև կապարի մնացորդներ:

Հետազոտվել է նաև Քաջարանի 12 և հարակից Լեռնաձոր գյուղի 5 երեխայի առողջական վիճակը: «Քաջարանի երեխաների 70%-ի մոտ մազերում մկնդեղի գերխտություն կա, բոլորի մոտ կա կադմիումի, նիկելի, պղնձի գերազանցություններ, իսկ 4 երեխայի մոտ սնդիկի գերխտություն է հայտնաբերվել: Քաջարանի քաղաքապետարանն իր միջոցներով այդ երեխաներին բուժզննման է ուղարկել ու պարզվել է, որ նրանց մոտ լուրջ առողջական խնդիրներ կան»,-ասաց Ա. Սաղաթելյանն ու ավելացրեց, որ այդ քաղաքում կարելի է անզեն աչքով նկատել անեմիա հիվանդությունը:
"ՔԱՋԱՐԱՆ, ԿԱՊԱՆ ... ՆՈՒՅՆԻՍԿ ՈՐԴԸ ԿՍԱՏԿԻ" http://www.panorama.am/am/health/2008/11/25/kapan/

հետաքրքիր ինչն ա չառողջապահության նախարարության դերը ընդհանրապես?
ամեն տարի միլլիոնավոր դոլլարներ են ստանում մեր հարկերից որոնք օդ են ցնդում:օրինակ եթե մարդ մետրո ա մտնում միայն տեսնում ա օղի-ի, սիգարետի և գարեջրի գովազդ, էլ չեմ ասում "ծխեք և հավաքեք 20 տուփ ծխախոտ և շահեք մեքենա"-ի նման հստակ պրոպագանդաների մասին:

Ճիշտն ասած եթե ես բժիշկ լինեի չեի դիմանա, ճիշտ է սովորական բժիշկը գուցե և չի կարող համակարգը փոխել սակայան բարոյազրկված համակարգին հարմարվելը .. այդ համկարգի անգործության պատճառով տարեցտարի ավելանում են հիվանդ երեխաները և դժբախտ ընտանիքները

StrangeLittleGirl
11.01.2009, 22:28
լավ կլիներ եթե այդպես լիներ, սակայն չեմ կարծում բժիշկները այդ տեմպերով վերականգնում իրենց հանդեպ վստահությունը:
Երեխաներին պրոֆիլակտիկ ստուգում են կարծեմ մինչ 16 տարեկան այսինքն երկրորդ այղուսակը պետք է որ բավականին անկախ լինի սոցիալական գործոններից, մինչդեռ 4 տարում երեխաների մոտ նկատվում է օրինակ նորագայացությունների 100% աճ կամ արյան շրջանառության համակարգի 80% աճ:
Նույնիսկ երեխաների պրոֆիլակտիկ ստուգումները խայտառակ վիճակում են: Մինչև մեկ տարեկաններինը բան չունեմ ասելու. շատ լավ է: Թե՛ ծնողներն են հետևողական, թե՛ բժիշկները… Իսկ դրանից հետո… Ու ի՞նչ են էդ պրոֆ. ստուգումները: Մի երկու ստից հարց ու վերջ: Բայց կրկնում եմ, որ վերջին տարիներին էդ համակարգն էլ են փորձում ուժեղացնել: Շատ ժամանակ, որ հիվանդությունները նախկինում չէին ախտորոշվում, հիմա ախտորոշվում են: Ու նորից ու նորից կրկնում եմ. մի քիչ ուշադիր կարդացեք էլի, Աստծո սիրուն: Դուք ուզում եք տեսնել էն, ինչ ուզում եք տեսնել. դա չի նշանակում, որ հիվանդացությունն իսկապես չի աճել:

Ինչ վերաբերվում է բնապահպանական խնդիրներին, մարդկանց ոչ միայն չեն տեղեկացնում հնարավոր վտանգների մասին այլ հաճախ ակնհայտ ստում և կեզծ տվյալներ ներկայացնում թունավորելով ազգին:
Հասկացանք, մենք բնապահպանական լուրջ խնդիրներ ունենք: Ես կիսում եմ քո կարծիքը: Բայց պետք է նկատեմ, որ ձեզ մոտ դա արդեն կպչուն միտք է դարձել: Ախր բնապահպանական խնդիրներն ընդամենը մեկն են էն բազմաթիվ պատճառների, որոնք բերում են հիվանդացության բարձրացման:

Հետազոտվել է նաև Քաջարանի 12 և հարակից Լեռնաձոր գյուղի 5 երեխայի առողջական վիճակը: «Քաջարանի երեխաների 70%-ի մոտ մազերում մկնդեղի գերխտություն կա, բոլորի մոտ կա կադմիումի, նիկելի, պղնձի գերազանցություններ, իսկ 4 երեխայի մոտ սնդիկի գերխտություն է հայտնաբերվել: Քաջարանի քաղաքապետարանն իր միջոցներով այդ երեխաներին բուժզննման է ուղարկել ու պարզվել է, որ նրանց մոտ լուրջ առողջական խնդիրներ կան»,-ասաց Ա. Սաղաթելյանն ու ավելացրեց, որ այդ քաղաքում կարելի է անզեն աչքով նկատել անեմիա հիվանդությունը:
Ինչ վերաբերում է Կապանին ու Քաջարանին, ապա այստեղ առողջապահությունը տեղից խայտառակ տխուր վիճակում է: Մի շատ թարմ դեպք. ընկերուհուս եղբայրը վերջերս արյուն էր փսխում, իսկ Կապանի բժիշկները գլխներից դուրս լեյկոզ էին ախտորոշել: Լավ է՝ ֆայմել էին, բերել էին Երևան: Հիմա պորտալ հիպերտենզիա է հայտնաբերվել, արյունահոսությունը դադարեցվել է: Եվ եթե այդքան քննադատում ես բժիշկներին, բարի եղիր՝ ասա, եթե Երևանում լավ բժիշկներ չլինեին, մի՞թե էդ երեխան կապրեր: Ախր վատը տեսնում եք, բայց երբ բանը հասնում է լավին, միանգամից պատահականությանն եք վերագրում:

Ճիշտն ասած եթե ես բժիշկ լինեի չեի դիմանա, ճիշտ է սովորական բժիշկը գուցե և չի կարող համակարգը փոխել սակայան բարոյազրկված համակարգին հարմարվելը .. այդ համկարգի անգործության պատճառով տարեցտարի ավելանում են հիվանդ երեխաները և դժբախտ ընտանիքները
Իզուր ես համակարգին մեղադրում: Ես եկել եմ այն համոզման, որ ժողովուրդը շատ բաների հասնում է իր էշ խելքի միջոցով: Ո՞վ է համակարգը ստեղծողը: Մի՞թե նույն երկրի բնակիչները չեն:

Եվ իզուր ես կարծում, թե համակարգը փոփոխությունների չի ենթարկվում: Ամբողջ սովետական համակարգի փլուզումից հետո նորն էր պետք ստեղծել, իսկ դա մի օրում անելու բան չէ: Փուլ առ փուլ կատարվում են փոփոխությունները… Այսօր պետությունը կենտրոնացած է առաջնային օղակի բարելավման վրա, և դա դրական քայլ է: Իսկ դու քո ընտանեկան բժիշկն ունե՞ս, որ բողոքում ես: Գնա, գրանցվիր, ստուգվիր, և երբ նա ինչ-որ բան այնպես չանի, այն ժամանակ կդժգոհես: Այսօր բուհն աշխատում է այն ուղղությամբ, որ ամեն ընդունվող չավարտի, իսկ ավարտողը բարձրակարգ մասնագետ դառնա: Դրա մասին գիտե՞ս: Բայց այսօրվա սովորողը մի տասը տարի հետո է մասնագետ դառնալու: Գիտե՞ս, որ մի խումբ ուսանողներ, այո՛, ուսանողներ, Հայաստանում ուզում են պալյատիվ բժշկություն զարգացնել, որ այս չոր թվերի տակ հայտնաբերված երեխաներն ու նրանց ծնողները չուղարկվեն տուն "մեռնելու": Գիտե՞ս, թե դա ինչ ահռելի աշխատանք է, որ դա սկսվում է օրինական դաշտի փոփոխություններից, և տարիներ հետո միայն կարելի է արդյունքը տեսնել:

Գիտե՞ս, որ շատ հիվանդություններով մարդիկ հիվանդանում են իրենց էշ խելքից: Ինչու՞ է գյուղացին իմանալով հանդերձ վաճառում հիվանդ անասունի արտադրած մքերթը կամ նույնիսկ եթե հայտնաբերում, արգելում են վաճառքը, չնայած բազմաթիվ զգուշացումներին, ինքն է դրանք օգտագործում: Ինչու՞ են գնում ռուսաստանները, սրա-նրա ծոցը մտնում, ծակվում, ՄԻԱՎ ու հեպատիտ C բերում Հայաստան ու վարակում իրենց կանանց ու երեխաներին: Ինչու՞ են ամուսիններն իրենց կանանց աբորտների դրդում: Ինչու՞ Սևանում լողանալիս, չնայած բազմաթիվ զգուշացումներին, չարաշահում են արևի տակ գտնելու ժամանակահատվածը: Ինչու՞ զուգարան գնալուց հետո չեն լվացվում: Ինչու՞ բժշկի նշանակած դեղերը չեն խմում, ապրելակերպին չեն հետևում և ծանրացնում են իրենց սեփական վիճակը, ինչու չէ, ձեռք բերում նաև նոր հիվանդություններ: Ինչու՞ որևէ սուր շնչական վարակով երեխային մայրը տանը չի պահում, ուղարկում է դպրոց կամ ինքն էլ է դուրս գալիս, հյուր գնում:
Տեսնու՞մ ես՝ խնդիրները որքան շատ են: Եվ դեռ վստահ եմ, որ ահագին բան բաց թողեցի: Ու պետք չէ շառը համակարգի վրա գցել: Համակարգը ստեղծողը մենք ենք, համակարգը մենք ենք: Պետք է սկսել ոչ թե համակարգը քանդելուց, այլ մեզ փոխելուց, մեր ներդրումն ունենալուց:

նախշուն
12.01.2009, 13:08
Շատ լավ , եթե Դուք կարծում եք ոչ կառուցողական է մեր մոտեցումը, երբեմնք նաև փլուզող, եկեք միասին քայլեր ձեռնարկենք, քանի որ մենք ենք կազմում մեր երկրի ապագան, և ոչ թե նախագահը կամ որևիցէ մի այլ պաշտոնատար անձ:

Եկեք հիմք դնենք ԱՌՈՂՋ ԱՊԱԳԱՅԻ: Բոլորիս ուզածն դա է չէ? Քանի որ հիվանդներին ավելի լավ մեթոդներով բուժելը հիվանդություննների պատճառը չի վերացնում, մեր նպատակն է առավելագույնս նվազեցնել պասիվ ապրելակերպի, ծխելու, խմելու, մսանալու, շրջակա միջավայրի աղտոտման` (ջուր, սնունդ, օդ), հետևանքով մարդկանց տարեց տարի ավելացող հիվանդությունների թիվը, հայի որակազրկումը:

Ինչով կարող ենք համագործակցել? որ ավելի պրոֆեսիոնալ լինի:

Ինչպես Դուք նշեցիք պատճառները շատ են, իսկ ես կարծում եմ , որ պատճառներից ԿԱՐևՈԱԳՈՒՅՆԸ հենց Չտեղեկացվածությունն է, տգիտությունն է, անիմացությունն է, որևիցէ մեկը հասարակ գյուղացուն, հասարակ քաղաքացուն բացատրել է արդյոք?, ուր է այդ առողջ կյանքի կուլտուրան? և ով պիտի կառուցի? եթե ոչ պետությունը, ապա եկեք մեր կամավոր ուժերով կազմակերպենք դասընթացներ, բրոշյուրներ,քննարկումներ, դեպքի վայր այցելություններ, տուժված բնակիչների, հիվանդների հետ զրույցներ, նկարահանումներ և ՏՈՒԺՈՂՆԵՐԻ փորձի փոխանակում այլ մարզերի բնակիչների հետ, ում սպառնում է նույն վտանգը: Օրինակ հանքահանության վնասները և այլն...

Դե դե, ով ինչով կարող է օգնել,

p.s.երևի առաջինը պետք է իշխանավորներից սկսել, շաբաթ օրը հրավիրենք հեծանվարշավի, գուցը արդյունք տա, սկսեն մտածել, թե ինչի մասին պետք է մտածել:

Grieg
12.01.2009, 13:21
Նույնիսկ երեխաների պրոֆիլակտիկ ստուգումները խայտառակ վիճակում են: Մինչև մեկ տարեկաններինը բան չունեմ ասելու. շատ լավ է: Թե՛ ծնողներն են հետևողական, թե՛ բժիշկները… Իսկ դրանից հետո… Ու ի՞նչ են էդ պրոֆ. ստուգումները: Մի երկու ստից հարց ու վերջ: Բայց կրկնում եմ, որ վերջին տարիներին էդ համակարգն էլ են փորձում ուժեղացնել: Շատ ժամանակ, որ հիվանդությունները նախկինում չէին ախտորոշվում, հիմա ախտորոշվում են: Ու նորից ու նորից կրկնում եմ. մի քիչ ուշադիր կարդացեք էլի, Աստծո սիրուն: Դուք ուզում եք տեսնել էն, ինչ ուզում եք տեսնել. դա չի նշանակում, որ հիվանդացությունն իսկապես չի աճել:

Հասկացանք, մենք բնապահպանական լուրջ խնդիրներ ունենք: Ես կիսում եմ քո կարծիքը: Բայց պետք է նկատեմ, որ ձեզ մոտ դա արդեն կպչուն միտք է դարձել: Ախր բնապահպանական խնդիրներն ընդամենը մեկն են էն բազմաթիվ պատճառների, որոնք բերում են հիվանդացության բարձրացման:

Բնապահպանությունը իհարկե միակ պատճառը չե հիվանդությունների համար բայց մեր երկրի համար կարևոր գործոնն է քանի որ շատ նորմեր խախտվում են գերազանվելով մի քանի անգամավ իսկ պետությունը դրա վրա աչք է պակում և նույնիսկ ավելին թույլատրելի նորմերը որոշ դեպքերում բարձրացնում է մոտ 10 անգամ: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք որտեղ և բնակչությունը և կառավարությունը խոչընդոտեր կոռպորացիաների էկոլոգիական տեռորը.. գուցե այս դեպքում կախվածությունը ավելի թույլ արտահայտվեիր, սակայն քանի դեռ մեր մոտ "բարդակ" է շրջակա միջավայրի ազդեցությունը առողջության վրա լինելու է զգալի:

Ինչ վերաբերում է Կապանին ու Քաջարանին, ապա այստեղ առողջապահությունը տեղից խայտառակ տխուր վիճակում է: Մի շատ թարմ դեպք. ընկերուհուս եղբայրը վերջերս արյուն էր փսխում, իսկ Կապանի բժիշկները գլխներից դուրս լեյկոզ էին ախտորոշել: Լավ է՝ ֆայմել էին, բերել էին Երևան: Հիմա պորտալ հիպերտենզիա է հայտնաբերվել, արյունահոսությունը դադարեցվել է: Եվ եթե այդքան քննադատում ես բժիշկներին, բարի եղիր՝ ասա, եթե Երևանում լավ բժիշկներ չլինեին, մի՞թե էդ երեխան կապրեր: Ախր վատը տեսնում եք, բայց երբ բանը հասնում է լավին, միանգամից պատահականությանն եք վերագրում:
Բայց դրա մասին խոսում են չառողջապահության համակարգի մարդիկ? թե նրանք ավելի կարևոր գործեր ունեն քանի մարդկանց առողջությունը? Կապանը և Քաջարանը հասել այդ վիճակին պղնձի հանքի շահագործման հետևանքով իսկ հիմա Հայաստանում արդեն իսկ ընթանում մոտ 500 նոր հանքերի հետազոտություններ.. գուցե երբ 200 հատ Քաջարան ունենանք 200 հատ ել Ալավերդի ու հիվանդությունները նոր թռիչք կատարեն բժիշկները խխճան մեզ? թե ելի մեղավորները մենք են լինելու

Իզուր ես համակարգին մեղադրում: Ես եկել եմ այն համոզման, որ ժողովուրդը շատ բաների հասնում է իր էշ խելքի միջոցով: Ո՞վ է համակարգը ստեղծողը: Մի՞թե նույն երկրի բնակիչները չեն:
Զուր չեմ մեղադրում, համաձայն եմ ժողովուրդն ել իր մեղքի բաժինը ունի իր անտարբերություն և իր գիտելիքների պակասով, սակայն պատասխանատուն միևնույն է չառողջապահության նախարարություննա որը պետք է կրթատեղեկատվական ծրագրեր անկացնի, իսկ այն ոչ միայն չի անցկացնում այլ նպաստում է բնակչության հանդեպ էկո. ահաբեկչությանը իր լռությամբ և համաձայնությամբ:

Եվ իզուր ես կարծում, թե համակարգը փոփոխությունների չի ենթարկվում: Ամբողջ սովետական համակարգի փլուզումից հետո նորն էր պետք ստեղծել, իսկ դա մի օրում անելու բան չէ: Փուլ առ փուլ կատարվում են փոփոխությունները… Այսօր պետությունը կենտրոնացած է առաջնային օղակի բարելավման վրա, և դա դրական քայլ է: Իսկ դու քո ընտանեկան բժիշկն ունե՞ս, որ բողոքում ես: Գնա, գրանցվիր, ստուգվիր, և երբ նա ինչ-որ բան այնպես չանի, այն ժամանակ կդժգոհես: Այսօր բուհն աշխատում է այն ուղղությամբ, որ ամեն ընդունվող չավարտի, իսկ ավարտողը բարձրակարգ մասնագետ դառնա: Դրա մասին գիտե՞ս: Բայց այսօրվա սովորողը մի տասը տարի հետո է մասնագետ դառնալու: Գիտե՞ս, որ մի խումբ ուսանողներ, այո՛, ուսանողներ, Հայաստանում ուզում են պալյատիվ բժշկություն զարգացնել, որ այս չոր թվերի տակ հայտնաբերված երեխաներն ու նրանց ծնողները չուղարկվեն տուն "մեռնելու": Գիտե՞ս, թե դա ինչ ահռելի աշխատանք է, որ դա սկսվում է օրինական դաշտի փոփոխություններից, և տարիներ հետո միայն կարելի է արդյունքը տեսնել:

վատ չե, սակայն ավելի լավ կլիներ եթե կանխեին հիվանդությունների նման կտրուկ աճին այլ ոչ թողնեն մարդկանց հիվանդանան հետո սկսեն բուժել քիմիաթերպիաներով:

Գիտե՞ս, որ շատ հիվանդություններով մարդիկ հիվանդանում են իրենց էշ խելքից:

շատ հիվանդություններնել ուրիշների էշ խելքից

Ինչու՞ է գյուղացին իմանալով հանդերձ վաճառում հիվանդ անասունի արտադրած մքերթը կամ նույնիսկ եթե հայտնաբերում, արգելում են վաճառքը, չնայած բազմաթիվ զգուշացումներին, ինքն է դրանք օգտագործում:
Իսկ եթե օրինակ գյուղացու հողը արդեն ամբողջովին թունավորվել է ծանր մետաղներով հանքարդյունաբերության հետևանքով, ինքը ոնց ապրի ? ինքը ինչ իմանար որ հանքը կարող եր լիներ իր համար աղետ?.. և կարծում եմ միայն նրանք չեն օգտագործում ըստ որոշ տեղեկությունների նման սննունդի մի մասը ուղարկվում է պահածոյի մի մասնել սպեկուլյանտերի միջոցով ուր հասնի..

Ինչու՞ են գնում ռուսաստանները, սրա-նրա ծոցը մտնում, ծակվում, ՄԻԱՎ ու հեպատիտ C բերում Հայաստան ու վարակում իրենց կանանց ու երեխաներին: Ինչու՞ են ամուսիններն իրենց կանանց աբորտների դրդում: Ինչու՞ Սևանում լողանալիս, չնայած բազմաթիվ զգուշացումներին, չարաշահում են արևի տակ գտնելու ժամանակահատվածը: Ինչու՞ զուգարան գնալուց հետո չեն լվացվում:
Քանի որ չկա առողապահության կուլտուրա, իսկ որտեղից այն լիներ ? այն պետք է ստեղծել ու ներդնել.. իսկ քանի դեռ սաղ ուժով գովազդվում "ծխախոտ-սիգարետ-օղի-խորոված" և գրեթե ոչ մի խոսք հակառակի մասին այդ կուլտուրան չի ել ստեղծվի..

Ինչու՞ բժշկի նշանակած դեղերը չեն խմում[quote]
իսկ ինչպես վստահել այն բժիշկներին ովքեր աչքները պակում են հիվանդությունների պատճառներին? ում գիտելիքները 80x թվակաների մակարդակով են? ում գրված դեղերի փոխարեն գուցե դեղատնում կեղծվածը տան.. այս ամբողջը նույնպես համակարգի թերացումն է:

[quote]
ապրելակերպին չեն հետևում և ծանրացնում են իրենց սեփական վիճակը, ինչու չէ, ձեռք բերում նաև նոր հիվանդություններ:

Ինչու՞ որևէ սուր շնչական վարակով երեխային մայրը տանը չի պահում, ուղարկում է դպրոց կամ ինքն էլ է դուրս գալիս, հյուր գնում:
երեխայի դեպքում չգիտեմ բայց ուսանողների դեպքում պետք եր վճարվեր ոչ քիչ պաշտոնական և ոչ պաշտոնական գումար որպիսզի պաշտոնապես հիվանդ ուսանողը ազատվեր դասերից:

Տեսնու՞մ ես՝ խնդիրները որքան շատ են: Եվ դեռ վստահ եմ, որ ահագին բան բաց թողեցի: Ու պետք չէ շառը համակարգի վրա գցել: Համակարգը ստեղծողը մենք ենք, համակարգը մենք ենք: Պետք է սկսել ոչ թե համակարգը քանդելուց, այլ մեզ փոխելուց, մեր ներդրումն ունենալուց:
խնդիրները շատ են.. սակայն կողքից նայելով համակարգը առանձնապես չի ել անհանգստանում դրանով..կամ շատ դանդաղ է առաջընթացը , իսկ մենք բոլորս ունենք առողջ ապրելու իրավունք, ու մենք դա պետք է պաշտպանենք եթե պետք լինի քանդելով եթե պետք լինի վերակառուցելով: Ցավը նրանումն է որ լուրջ խնդիրներով զբաղվում են .լրագորգներն են պատասխանատու մասնագետների փոխարեն..

StrangeLittleGirl
28.01.2009, 13:55
Բնապահպանությունը իհարկե միակ պատճառը չե հիվանդությունների համար բայց մեր երկրի համար կարևոր գործոնն է քանի որ շատ նորմեր խախտվում են գերազանվելով մի քանի անգամավ իսկ պետությունը դրա վրա աչք է պակում և նույնիսկ ավելին թույլատրելի նորմերը որոշ դեպքերում բարձրացնում է մոտ 10 անգամ: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք որտեղ և բնակչությունը և կառավարությունը խոչընդոտեր կոռպորացիաների էկոլոգիական տեռորը.. գուցե այս դեպքում կախվածությունը ավելի թույլ արտահայտվեիր, սակայն քանի դեռ մեր մոտ "բարդակ" է շրջակա միջավայրի ազդեցությունը առողջության վրա լինելու է զգալի:
Ես սրա դեմ ասելիք չունեմ: Կարող ես, գոնե քաղաքացիների տարրական գիտակցությունը բարձրացրու, որոնք ջանք չեն խնայում բնությունը փչացնելու համար: Իմ համեստ կարծիքով, էստեղ պետությունն էնքան մեղավոր չէ, ինչքան ժողովուրդը: Իսկ ավելի ճիշտ, մի սանրի կտավ են:

Բայց դրա մասին խոսում են չառողջապահության համակարգի մարդիկ? թե նրանք ավելի կարևոր գործեր ունեն քանի մարդկանց առողջությունը? Կապանը և Քաջարանը հասել այդ վիճակին պղնձի հանքի շահագործման հետևանքով իսկ հիմա Հայաստանում արդեն իսկ ընթանում մոտ 500 նոր հանքերի հետազոտություններ.. գուցե երբ 200 հատ Քաջարան ունենանք 200 հատ ել Ալավերդի ու հիվանդությունները նոր թռիչք կատարեն բժիշկները խխճան մեզ? թե ելի մեղավորները մենք են լինելու
Վարդա՛ն, խնդրում եմ՝ այսուհետ չօգտագործել չառողջապահություն բառը, որովհետև դա վիրավորական է առաջին հերթին ինձ համար. վերջիվերջո, ես էլ եմ այդ ոլորտի ներկայացուցիչ: Իսկ մեր առողջապահությունը պետք է իմանա դրա մասին, որ խոսի: Գիտություն անող է պետք, ինչը մեր երկրում այնքան էլ լայն տարածում չի գտել: Օրինակ, որքան գիտեմ, ատոմակայանի հետ կապված գիտական արդյունքներ բավական շատ կան: Բայց մի նրբություն էլ ասեմ. երևանցին հաստատ չի գնա Քաջարանում ու Կապանում գիտություն անելու: Տեղացիները պետք է մտածեն դրա մասին: Բայց որովհետև ծնունդով կապանցի կամ քաջարանցի բժիշկներից շատ քչերն են վերադառնում իրենց հայրենիք, այն էլ այդ վերադարձողների որակը ոչ միշտ է բավական բարձր, դրա համար էլ խայտառակ վիճակ է այդ կողմերում: Մյուս կողմից էլ, եթե սյունիքցի երիտասարդ բժիշկը, գիտակցելով այս ամենը, չի ուզում վերադառնալ, մեղմ ասած, թքած ունի, ինչու՞ մենք պետք է մտահոգվենք: Հա՛, ի դեպ, նույնը վերաբերում է նաև Ալավերդուն: Նոր հիշեցի ալավերդցի մի բավական խելացի երիտասարդի, որը ոչ մի կերպ չի ուզում վերադառնալ իր քաղաք:

Զուր չեմ մեղադրում, համաձայն եմ ժողովուրդն ել իր մեղքի բաժինը ունի իր անտարբերություն և իր գիտելիքների պակասով, սակայն պատասխանատուն միևնույն է չառողջապահության նախարարություննա որը պետք է կրթատեղեկատվական ծրագրեր անկացնի, իսկ այն ոչ միայն չի անցկացնում այլ նպաստում է բնակչության հանդեպ էկո. ահաբեկչությանը իր լռությամբ և համաձայնությամբ:
Շատ իզուր է քեզ թվում, որ չի անցկացնում: Բնապահպանության մասին թող համապատասխան նախարարությունն անցկացնի, իսկ առողջապահության մասին առողջապահության նախարարությունն անցկացնում է և բավական ակտիվ: Մեր համալսարանն էլ է առանձին կազմակերպում: Ես ինքս անձամբ մասնակցել եմ:

երեխայի դեպքում չգիտեմ բայց ուսանողների դեպքում պետք եր վճարվեր ոչ քիչ պաշտոնական և ոչ պաշտոնական գումար որպիսզի պաշտոնապես հիվանդ ուսանողը ազատվեր դասերից:
Ի՞նչ վճարվելու մասին ես խոսում: Պոլիկլինիկայում ժամանակավոր անաշխատունակության թերթիկն անվճար է տրվում, բայց շատերը չգիտեն դրա մասին: Իսկ սուր շնչական վարակն առանձնապես բուժում չի պահանջում: Մենակ պետք է նստել տանը, տաք հեղուկներ և վիտամիններով հարուստ սնունդ ընդունել: Ինչի՞ համար պետությունը վճարի: Տանը նստելու՞:

խնդիրները շատ են.. սակայն կողքից նայելով համակարգը առանձնապես չի ել անհանգստանում դրանով..կամ շատ դանդաղ է առաջընթացը , իսկ մենք բոլորս ունենք առողջ ապրելու իրավունք, ու մենք դա պետք է պաշտպանենք եթե պետք լինի քանդելով եթե պետք լինի վերակառուցելով: Ցավը նրանումն է որ լուրջ խնդիրներով զբաղվում են .լրագորգներն են պատասխանատու մասնագետների փոխարեն..
Շատ իզուր է քեզ թվում, որ առողջապահությունը դրանով չի զբաղվում: Եթե լրագրողների նման աղմուկ չեն հանում, դա դեռ չի նշանակում, որ ոչինչ չեն անում: Համակարգն առաջ գնում է, բայց ոչ ոք չի ուզում դա տեսնել, քանի որ հեշտ է տանը նստած ընտանիքից կտրված, օր ու գիշեր աշխատող բժիշկներին քննադատելը: Իսկ ես ասում եմ, որ որպեսզի առողջապահության նախարարությունը կարողանա լուրջ հետևություններ անել, մեծամասշտաբ գիտական աշխատանքներ են պետք: Ցածր մակարդակի աղմուկը շատ քիչ է լուրջ քայլել ձեռնարկելու համար: Ես ինքս ճանաչում եմ մեկին, որն ամբողջ Հայաստանով մեկ զբաղվում է ուռուցքների հիվանդացության ուսումնասիրությամբ և փորձում է պարզել պատճառները: Էդ ամեն ինչը դեռ մի երկու տարի էլ կտևի: Որոշ տվյալներ մեզ դասի ժամանակ ասել է, և մենք ահագին զարմացել էինք: Ուզու՞մ ես, ես էլ այստեղ գրեմ: Ամենաքիչը գրանցվել է Գեղարքունիքի մարզում, չնայած ըստ տրամաբանության պետք է այնտեղ շատ լիներ, որովհետև արևի բնական ճառագայթումն ուժեղ է: Ուզու՞մ ես իմանալ, թե ինչու է քիչ: Որովհետև այնտեղի բնակչությունը հիմնականում ձուկ է ուտում, որը պարունակում է հակաօքսիդանտներ, հարգելի բուսակերություն քարոզող: Իսկ գիտե՞ս, թե որ մարզերում է ամենաշատը: Շիրակում, հետո Լոռիում… Ու հավանական պատճառը հետերկրաշարժային սթրեսն է: Տեսնու՞մ ես, որ նման դեպքերում բնապահպանական խնդիրները առաջին պլանում հայտնվել չեն կարող: Իհարկե, դեռ չի վերջացրել աշխատանքը, բայց երբ այն հրապարակվի որևէ գիտական հանդեսում և երբ իմանամ այդ մասին, առաջինը ես կփորձեմ այդ ամենը տարածել աղմկասեր հասարակության շրջանում:

Jarre
28.01.2009, 18:44
Ես բժիշկ չեմ, բայց առիթներ եմ ունեցել սերտորեն համագործակցելու որոշ բժիշկների և առողջապահության բնագավառի ներկայացուցիչների հետ։ Իմ տեսնել և հասկանալով (ինչը ընդունում եմ, որ կարող է լինել սուբյեկտիվ կարծիք:(), ինչպես նաև այդ մասնագետների ասածներից, կարող եմ ասել, որ այս հարցում բավական առաջխաղացում կա, բայց կան նաև շատ լուրջ չլուծված խնդիրներ:think։ Օրինակ՝ շատ բժիշկներ չեն ցանկանում հրաժարվել բուժման հին մեթոդներից, հիվանդանոցները կարիք ունեն նոր սերնդի սարքավորումների և դրանք աշխատացնող համապատասխան մասնագետների, հաճախ ոտնահարվում են հիվանդի իրավունքները և հիվանդը ով նույնիսկ մեծ գումարներ է վճարում, իրավունք չի ունենում մանրամասնորեն տեղեկանալու թե իր հիվանդության բուժման քանի տեսակ մեթոդներ կան, և թե ինչու է այդ բժիշկը հենց էս տեսակի բուժումը առաջարկում։

Մեկ մեծ խնդիր էլ այն է, որ մեր բժիշկների մեծ մասը սովորություն չունի մանրամասնորեն լսելու հիվանդին։ 16 տարեկանից բժիշկները ինձ նշանակում էին տարբեր տեսակ բուժումներ սրտի պրիստուպների դեմ, բայց երբ 4 տարի առաջ Եվրոպայում այցելեցի հիվանդանոց շարքային բժշկի մոտ, նա ինձ բազմաթիվ հարցեր տալուց և այնուհետև ուշադիր և երկար լսելուց հետո (իսկ դուք ինչպես արդեն հասկացաք, խոսալ շատ եմ սիրում:P), ինձ հանգստացրեց և բացատրեց, որ չնայած ունեմ սրտի արատ, սակայն այն շատ «փոքր է» և ոչ մի վտանգ չի սպառնում կյանքին։ Իրենց կատարած հետազոտությունների և պատմածներից ելնելով, պարզվել է, որ այդ պրիստուպները մկանների բորբոքման պատճառով են և ոչ թե սրտի։ Արդեն 4 տարի է, որ պրիմտիվ ու շատ կարճ մարզանքներ անելով վերացել են այդ «սրտի պրիստուպները»։ Հիմա ի՞նչ վիճակում է մեր առողջապահության համակարգը???? Էլի եմ կրկնում՝ առաջխաղացում կա, լավ մասնագետներ կան, բայց ընդհանուր առմամբ շատ լուրջ և կյանքի ու մահվան հետ կապված խնդիրներ կան, որ շատ շտապ լուծում են պահանջում։

StrangeLittleGirl
28.01.2009, 19:56
Օրինակ՝ շատ բժիշկներ չեն ցանկանում հրաժարվել բուժման հին մեթոդներից, հիվանդանոցները կարիք ունեն նոր սերնդի սարքավորումների և դրանք աշխատացնող համապատասխան մասնագետների, հաճախ ոտնահարվում են հիվանդի իրավունքները և հիվանդը ով նույնիսկ մեծ գումարներ է վճարում, իրավունք չի ունենում մանրամասնորեն տեղեկանալու թե իր հիվանդության բուժման քանի տեսակ մեթոդներ կան, և թե ինչու է այդ բժիշկը հենց էս տեսակի բուժումը առաջարկում։
Սրանք իրոք շատ լուրջ խնդիրներ են, բայց դրանք մի վայրկյանում լուծել հնարավոր չէ: Բուժման հին մեթոդներից չեն հրաժարվում, որովհետև այսօր Հայաստանում մշակված պրոտոկոլներ դեռ չկան, հետևաբար ոչ ոք չի կարող մեղադրել բժշկին, որ «իր ձևով» է բուժում հիվանդին, բայց միևնույն ժամանակ եթե մտքներին դնեն, նույնիսկ ամենաճիշտ բուժումը կարող են սխալ հանել հենց այդ պրոտոկոլների բացակայության պատճառով:

Ինչ վերաբերում է հիվանդի իրավունքներին, ապա դա մեր բժշկության մեջ արմատացած ամենազզվելի երևույթներից է, երբ աշխատում են ոչ թե հիվանդի, այլ նրա հարազատների հետ: Ինչ վերաբերում է բուժման բոլոր մեթոդներն ասելուն, ապա նախ բժիշկը պետք է դրանք բոլորն իմանա, որ ասի: Կան բազմաթիվ նոր մեթոդներ, որոնք հայտնի չեն ավագ սերնդի բժիշկներին: Ցավոք, քիչ են այն հասակավոր մասնագետները, որոնք իրենց գիտելիքները պարբերաբար թարմացնում են:

Մեկ մեծ խնդիր էլ այն է, որ մեր բժիշկների մեծ մասը սովորություն չունի մանրամասնորեն լսելու հիվանդին։
Հա՛, էդ էլ է լուրջ խնդիր: Մեր դասախոսներից մեկը կասեր, թե մանրամասնորեն հավաքած անամնեզն ախտորոշման 50 տոկոսն է: Կարծում եմ, որ դրա պատճառներից մեկն այն է, որ որոշ առարկաների, մասնավորապես՝ բժշկական հոգեբանությանը, բիոէթիկային, շատ ուսանողներ մատների արանքով են նայում:

Հիմա ի՞նչ վիճակում է մեր առողջապահության համակարգը???? Էլի եմ կրկնում՝ առաջխաղացում կա, լավ մասնագետներ կան, բայց ընդհանուր առմամբ շատ լուրջ և կյանքի ու մահվան հետ կապված խնդիրներ կան, որ շատ շտապ լուծում են պահանջում։
Սիրում եմ, երբ մարդիկ այսպես են խոսում, այսինքն՝ ոչ թե ցեխ են շպրտում, այլ նկատում են և՛ լավը, և՛ վատը: :)

նախշուն
28.01.2009, 23:11
Առողջությունը պահում են մտքի հետ ներդաշնակվելով, հոգևոր զարգանալով, ոտաբոբիկ ցողի վրա մարզվելով, մերսվելով, սառը ջրերի մեջ լողանալով, սարերին , աստղերին, արևին նայելով, բնականի հետ նույնանալով, բուսական սնունդ ուտելով , արշավելով, սիրելով, չվախենալով, մարդուն ` որպես մարմնի, մտքի և հոգու ներդաշնակություն դիտարկելով և ցանկացած արատ սկսած վիրուսային հիվանդությունից , հենց այս տեսակետից դիտարկելով, այս սա է եղել մեծն մարդկանց պատկերացումը ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.

ԻՍԿ Չառողջապահությունը սկսում է , երբ կորցնում ես թելը , կապող օղակը, առողջ հոգի առողջ մարմին ներդաշնակությունը:

նախշուն
04.02.2009, 22:31
Հայաստանում արձանագրվել է չարորակ ուռուցքների 2-3 % աճ (http://hetq.am/am/publichealth/urucq)

Աշխարհի բոլոր երկրներում` ինչպես տնտեսապես զարգացած, այնպես էլ զարգացող եւ թերզարգացած երկրներում, արձանագրվում է չարորակ ուռուցքներով հիվանդության մակարդակի աճ: Հայաստանում արձանագրվել է չարորակ ուռուցքների 2-3 % աճ:
Այս մասին այսօր «Դե Ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը:
Մասնագետի հավաստմամբ, հիվանդացիության պատկերը երկու տասնամյակ առաջ այլ էր: 1985թ.-ին Հայաստանում արձանագրվել է չարորակ ուռուցքներով 5000 նոր հիվանդներ, տվյալ տարում այդ մարդկանց մոտ առաջին անգամ է հայտնաբերվել:
Եթե 1985թ.-ին 100 հազար բնակչից 145 հիվանդ էր արձանագրվում, ապա 2007թ-ին այդ թիվը հասել է 220-ի: «Թեկուզ և աճը կա, բայց տնտեսապես զարգացած երկրներում, ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, Կանադայում, Սկանդինավյան երկրներում, Ռուսաստանի որոշ մարզերում 100 հազար բնակչությունից արձանագրվում է 450 դեպք: Մեր երկրում հիվանդացության մակարդակը կազմում է 50 %` համեմատած նշված երկրներին»-փաստեց Հայրապետ Գալստյանը:
Բանախոսը շեշտեց, որ չարորակ ուռուցքների առաջացման հիմնական գործոնները պայմանավորված են մարդկանց ապրելակերպով և նրանց սննդով:
Վիճակագրական տվյալների համաձայն` ոչ ճիշտ սնունդ օգտագործելու հետևանքով քաղցկեղով հիվանդանում է քաղցկեղով հիվանդների ընդհանուր թվի 35 %-ը: Ծխախոտից` 30 %, ինֆեկցիոն հիվանդություններից` 10-15 %-ը:
«Սննդի վնասակար գործոնները հիմնականում առաջանում են ոչ ռեժիմով, ոչ առողջ ապրելակերպից` կծու, թթու համեմունքներով սննդամթերքներ, ապխտած կերակուրներ օգտագործելիս: Խորհուրդ է տրվում օգտագործել պտուղ բանջարեղեն, կաթնամթերք, բուսական ծագում ունեցող ճարպեր»-ասում է բանախոսը:
Թոքի քաղցկեղով հիվանդների 45-90 %-ի թոքերում քաղցկեղը պայմանավորված է ծխելով: «Ծխելը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն բրոնխների, թոքերի և կոկորդի, այլ նաև կրծքագեղձի և այլ օրգանների վրա: Ծխախոտի խեժը իր մեջ պարունակում է 50-ից ավելի քաղցկեղածին նյութեր, որոնց բնույթը ապացուցված է»,-շարունակեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը:
Ինֆեկցիոն հիվանդությունները հիմնականում պատճառ են դառնում արյան և արյունաստեղծ օրգանների չարորակ ախտահարմանը:
Կրծքագեղձի քաղցկեղի աճման դեպքերն արդեն գերազանցում են թոքերի քաղցկեղի դեպքերին: Եթե 3 տարի առաջ թոքի քաղցկեղով հիվանդացիությունը առաջին տեղում էր, ապա այժմ գրեթե հավասար մակարդակի վրա է կրծքագեղձի քաղցկեղը: 2007-ին արձանագրվել է 7200 առաջնային հիվանդ, որից 1300 եղել են թոքի քաղցկեղով հիվանդներ, իսկ 1100-ը` կրծքագեղձի:
Կենտրոնի փոխտնօրեն Գ. Բազիկյանը փաստեց, որ կրծքագեղձի և ներարգանդային քաղցկեղը այժմ տարածված է կանանց շրջանում, որը կազմում է կանանց մոտ հայտնաբերված քաղցկեղների ընդհանուր թվի 50 %-ը` մոտ 1700 մարդ ամեն տարի:
«Այդ օրգանները ավելի շատ ծանրաբեռնվածություն են կրում իրենց վրա, և իրենց դերն ունեն տարիքային և հորմոնալ գործոնները»,-նշեց Գ. Բազիկյանը:
Մասնագետներն ասացին, որ չարորակ ուռուցքների դեմ պայքարել պետք է «սկրինինգային» ծրագրով: Այն կոչված է չարորակ ուռուցքները հայտնաբերել ամենավաղ զարգացման շրջանում:
Գոյություն ունի «սքրինինգի» երկու տեսակ` ազգային կամ ռեգիոնալ և «օպորտունիստական»: Առաջին դեպքում ընդգրկվում է պետության ողջ բնակչությունը, իսկ երկրոդում` բժիշկն է հիվանդին ուղարկում կամ հիվանդը ինքնակամ է գնում հետազոտության:
«Մեր հանրապետությունում դեռևս չկա ազգային սկրինինգային ծրագիր, և հիմնականում սկրինինգի մեջ ընդգրկվում է բնակչության 5 %-ը»,-հավելեց Հ. Գալստյանը:
Վերջինս վկայեց, որ իրենց Ուռուցքաբանական կենտրոնը, բացի ամենօրյա աշխատանքներից, կազմավորել է արտագնա մասնագիտական խմբեր, որում ընդգրկված են հանրապետության առաջատար մասնագետները, դիագնոստներ:
Կազմված է հատուկ ժամանակացույց, որ Հյաստանի բոլոր մարզերում տարեկան մեկ անգամ, անվճար հիմունքներով այդ խմբերը այցելեն և կանխարգելիչ հետազոտություններ անցկացնեն:
Հ. Գալստյանը նշում է, որ «մեր ժողովրդի սոցիալական կուլտուրան դեռևս պատշաճ մակարդակի վրա չի գտնվում, չնայած մարզի բոլոր լրատվամիջոցներով տեղեկացվում է այդ մասին, բայց ժողովրդի միայն 10-12 % է գալիս այդ միջոցառումներին: Գուցե կան ինչպես կազմակերպչական թերություններ, բայց այդպես էլ մասնագետներին չենք կարող ուղարկել տուն-առ տուն»:
Հայաստանի մասնագետները արդեն մշակել են ուռուցքաբանության դեմ պայքարի ազգային ծրագիր, որը ներկայացված է առողջապահության նախարարության քննարկմանը: Հ. Գալստյանը վստահ է, որ «սրա ընդունումից հետո զգալի առաջխաղացումներ կլինեն այս ոլորտում»:

Jarre
04.02.2009, 23:27
Առողջապահության հետ կապված մի բան էլ ասեմ, եթե մենք չուզենք պահպանել մեր առողջությունը, ապա աշխարհի նույնիսկ ամենալավ բժիշկը մեզ չի կարող օգնել։ Շատ դեպքերում մենք ենք մեղավորը, բայց մեղադրում ենք բժիշկներին։ Օրինակ՝ թողնում ենք դանակը ոսկորինա հասնում նոր ենք բժշկի դիմում, ինչ ասես ու ոնց ասես ուտում ենք ու դրա պատճառով շատ հիվանդություններ ստանում....

Ու ինձ թվում է, որ եթե մենք պրոբլեմ ունենք առողջապահության հետ, ապա բժիշկներին մեղադրելը հարցի լուծում չի, պետք է պահանջել նրանից ով կազմակերպում է այդ ոլորտի աշխատանքները:)

նախշուն
16.02.2009, 10:16
Կապանում ավելացել է անոթային պաթոլոգիաներով հիվանդների թիվը (http://hetq.am/am/marzes/heart-illneses-syunik)

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Գայանե Այվազյանի տրամադրած տեղեկատվությամբ` միայն հունվար ամսին անոթային պաթոլոգիաներով` կաթված, ինֆարկտ, հիվանդանոց է տեղափոխվել 16 հիվանդ, որից 13-ը` տղամարդ, 3-ը` կին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հիվանդների թիվը եղել է 9-ը:
Կոմայի մեջ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից 4-ը մահացել են: Անցած տարի հունվարին արձանագրվել է մահվան 1 դեպք: Թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Գայանե Այվազյանի փաստմամբ` հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոցներով ու բուժսարքավորումներով: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքէջը:

StrangeLittleGirl
16.02.2009, 20:18

Չգիտեմ՝ ինչ սարքավորումներով ու դեղամիջոցներով ա ապահովված, բայց որ էդ Գայանե Այվազյանը նորմալ մասնագետ չի, էդ փաստ ա :angry

Firegirl777
16.02.2009, 23:39
Դե պատճառներից մեկը, Բյուրի հետ համաձայն եմ որ սկսել են ավելի շատ բժշկի գնալ ժողովուրդը, քանի որ պոլիկլինիկաները դարձել են անվճար, բայց դե մյուս կողմից էլ օդը ավելի ախտոտվել է և ներվային համակարգը շատ-շատերի մոտ արդեն սահմանին է հասել մեր այս ահավոր "վռազ" կյանքում հասցնելու պրոբլեմն է շատ անգամներ կանգնում մեր դիմաց:

StrangeLittleGirl
17.02.2009, 22:47
Նոր տվյալներ. խոցային հիվանդության բարդությունները և վիրահատված ստամոքսի հիվանդությունները վերջին տարիներին անհամեմատ քչացել են: Հավանական պատճառները. ժողովրդի ինքնագիտակցության բարձրացում, այսինքն` բժշկի դիմում են ժամանակին, արդյունավետ դեղորայքի առկայություն, վիրահատական տեխնիկայի տիրապետում:

նախշուն
18.02.2009, 11:07
ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ

Սյունիքի մարզում հետազոտված 206 գյուղացիներից 31-ի մոտ հայտնաբերվել է բրուցելոզի վարակը, որը փոխանցվել է հիվանդ անասունի միսն օգտագործելու եւ կենդանու հետ շփման հետեւանքով:

Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանի խոսքերով`
բրուցելոզը պատուհաս է գյուղի համար:

Մեր լուսանկարելուց հետո, գյուղացիները պատրաստվում էին
սպանդի ենթարկել բրուցելոզով վարակված այս անասուններին:

Սյունիքի մարզի անասունների շրջանում տարածված բրուցելոզ հիվանդությունն արդեն փոխանցվել է մարդկանց: Մասնավորապես՝ մարզի Ծղուկ գյուղում, որտեղից էլ սկսվել է հիվանդության տարածումը, արդեն վարակվել է մի քանի տասնյակ մարդ: Վտանգ կա, որ հիվանդությունը կտարածվի նաեւ հարեւան գյուղերում, ինչն էլ մարզում խուճապ է առաջացրել: «Առավոտի» հետ զրույցում մարդկանց բրուցելոզով հիվանդանալու փաստը հաստատեց նաեւ Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանը: Ըստ նրա՝ արդեն հետազոտվել է հիվանդության մեջ կասկածվող ավելի քան 210 գյուղացի: Գյուղում շրջանառվում են լուրեր, որ գյուղապետը նույնպես վարակված է բրուցելոզով, սակայն մեզ հետ զրույցում Մ. Ամիրջանյանն ասաց, որ ինքը հիվանդ չէ:

Մարզի գյուղացիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, որը նրանց ապրուստի միջոցն է, իսկ հարյուրավոր անասունների հարկադիր ոչնչացումը գյուղացիների համար պարզապես ողբերգություն է: Նշենք, որ անասունների մոտ հիվանդության նշանները ի հայտ են եկել դեռեւս նախորդ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին, սակայն Սյունիքի մարզպետարանն ու անասնաբուժական տեսչությունը ոչ միայն չեն կանխել հիվանդության հետագա զարգացումը, այլեւ հակառակը՝ հանգստացրել են մարդկանց, թե հիվանդությունը վտանգավոր չէ, եւ խուճապահար լինելու պատճառ չկա: Վերջին երկու տարիներին Ծղուկում սպանդի է ենթարկվել 660 գլխից ավելի խոշոր եղջերավոր անասուն:

«Առավոտը» զրուցեց նաեւ Ծղուկի բուժքույր Լյուդմիլա Հակոբյանի հետ: Նրա խոսքերով. «Սկզբնական շրջանում 206 գյուղացի է հետազոտվել, որից 31-ի մոտ հայտնաբերվել է բրուցելոզի վարակը: Դրանից հետո կրկնակի ստուգում է արվել, եւ այս պահին հիվանդության առկայությունը հաստատվել է 15 մարդու մոտ: Ինֆեկցիոն բժիշկը տնային պայմաններում բուժում է հիվանդներին, եւ նրանց դեղորայք է նշանակված: Բրուցելոզով վարակվել են տարիքով մեծ մարդիկ, բարեբախտաբար, հիվանդների մեջ երեխաներ չկան»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում տարածված բրուցելոզի վերաբերյալ օրեր առաջ անասնաբույժ Հովիկ Չիթիրյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ հիվանդության վիրուսը անասուններից հեշտությամբ կարող է փոխանցվել մարդուն: Հ. Չիթիրյանի ներկայացմամբ՝ բրուցելոզը մարդկանց համար խիստ վտանգավոր հիվանդություն է, այն չի բուժվում եւ, դառնալով խրոնիկ, հիվանդին անհանգստացնում է ողջ կյանքի ընթացքում: Սրան ի պատասխան՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը մեզ հետ զրույցում ասաց, թե պարզապես անհնար է, որ մարդը խոշոր եղջերավոր անասուններից վարակվի բրուցելոզով, դեռ ավելին, նա նշեց, որ Հայաստանում նման դեպք երբեւէ չի արձանագրվել. «Հիվանդ անասունների միսը վտանգ չի ներկայացնում մարդու համար: Մսի մեջ վարակ, մանրէ չկա, վարակը արյան մեջ է լինում, իսկ միսը արնաքամ է լինում ու ախտահանվում»:

Նշենք, որ մարդկանց բրուցելոզով հիվանդանալու առաջին նշաններն են՝ բարձր ջերմությունը, ուժեղ հոդացավերը, սուր քրտնարտադրությունը, ուսերի ցավը: Հիվանդությունը տղամարդկանց մոտ առաջացնում է ամորձիների, իսկ կանանց մոտ՝ սեռական օրգանների բորբոքում:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
http://new.aravot.am/am/articles/society/55717/view
http://new.aravot.am/am/articles/society/55715/view

StrangeLittleGirl
18.02.2009, 22:53
Աչքներս լույս: Ժողովրդի անգրագիտության ևս մեկ ապացույց: Ի դեպ, անգրագետ հոդվածագիր. բրուցելոզի հարուցիչը վիրուս չէ, բակտերիա է:
Մի ավելացում էլ. բրուցելոզով հիվանդանում են օգտագործելով կենդանու՝ ջերմային մշակման չենթարկված կաթնամթերքը, մորթի ժամանակ և վիժման/ծննդաբերության ժամանակ միջամտելիս: Բրուցելոզով հիվանդ անասունի միսը վաճառքի չի հանվում, հատուկ մշակումից հետո օգտագործվում է երշիկեղենի պատրաստության մեջ:

Բրուցելոզի տեսանկյունից առավել վտանգավոր են մանր եղջրավոր անասունները, քանի որ խոշորները պարբերաբար ստուգման ենթարկվում են, և այդպիսով կանխարգելվում է հիվանդությունը: Ասեմ նաև, որ բրուցելոզը թեև չի բուժվում, չի էլ սպանում: Ու ընդհանրապես, ուսանողների չսիրած ինֆեկցիոն հիվանդությունն է :))