PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե ծրագրավորման լեզուները կրոններ լինեին...



Rhayader
09.01.2009, 11:31
C-ն կլիներ Հուդայիզմը. այն հին է ու սահմանափակ, բայց աշխարհի մեծ մասը ծանոթ է նրա օրենքների հետ ու հարգում է դրանք: Պրոբլեմն այն է, որ չես կարող կրոնափոխ լինել C-ի՝ դու կամ ծնված օրվանից նրա հետևորդ ես, կամ համարում ես, որ այն անմտություն է: Բացի դրանից, հենց ինչ-որ բան այնպես չի, շատ մարդիկ աշխարհի պրոբլեմները գցում են նրա վրա:
Java-ն կլիներ հիմնարար քրիստոնեությունը. տեսականորեն այն հիմնված է C-ի վրա, բայց նրա մեջ օրիգինալի այնքան օրենքներ են բացակայում, որ նմանությունը գրեթե կորել է: Փոխարենը նա ավելացնում է դաժան կանոնների սեփական համախումբը, որը նրա հետևորդները համարում են ավելի լավ, քան օրիգինալինն են: Նրանք ոչ միայն կարծում են, որ այն աշխարհում լավագույն լեզուն է, այլև հակված են վառել բոլորին, ովքեր համաձայն չեն իրենց հետ:
PHP-ն կլիներ հանրամատչելի քրիստոնեությունը. այն պայքարում է Java-ի հետ վեբ-շուկայի համար: Նա Java-ից ու C-ից մի քանի կոնցեպցիաներ է վերցնում, բայց միայն նրանք, որոնք իրեն դուր են գալիս: Միգուցե այն այնքան կապակցված չի, ինչքան մնացած ծրագրավորման լեզուները, բայց փոխարենը շատ ավելի շատ ազատություն է տալիս ու ըստ երևույթին ընդհանուր գաղափարն ընդգրկում է իր մեջ: Բացի դրանից, ամբողջ "goto hell" գաղափարը հանված է նրա միջից:
C++-ը կլիներ իսլամը. վերցնում է C-ն ու ոչ միայն պահպանում է նրա բոլոր կանոնները, այլև դրանց վրա ավելացնում է բարդ կանոնների նոր հավաքածու: Այնքան բազմակողմանի է, որ կարող է հիմք հանդիսանալ գրեթե ամեն ինչի համար՝ սկսած գազանային դաժանություններով ու վերջացրած արվեստի հիասքանչ գործերով: Նրա հետևորդները համոզված են, որ այն «վերջն է», համատիեզերական է ու կատարյալ ճշմարտություն, ու կատաղում են, երբ չես համաձայնում իրենց հետ: Բացի դրանից, եթե վիրավորես նրա հիմնադրին, քեզ հավանաբար մահվան կմատնեն նրա առավել ծայրահեղական հետևորդները:
C#-ը կլիներ մորմոնիզմը. առաջին հայացքից այն նույնն է, ինչ Java-ն, բայց ավելի մոտիկից նայելիս կզգալ, որ այն մի կորպորացիայի կողմից է ղեկավարվում (որը Java-ի հետևորդների մեծ մասը չար է համարում) ու որ աստվածաբանական հիմնադրույթներից շատերը տարբեր են: Մտածում ես, որ լավ կլիներ հետևել նրան, եթե Java-ի հետևորդները այդքան չնախապաշարվեին քո նկատմամբ՝ այն ընդունելու դեպքում:

Շարունակելի (թարգմանում եմ):

Grieg
09.01.2009, 12:32
ասեմբլերնել երևի բուդիզմ կամ հինդուիզմ կլիներ :hands

Rhayader
09.01.2009, 12:33
Lisp-ը կլիներ Ձեն-Բուդդիզմը: Սինտաքս չկա, չկա ցենտրալիզացիա ու դոգմա, չկան երկրպագվող աստվածություններ: Ամբողջ տիեզերքը ձեռքիդ տակ է՝ եթե դու բավականաչափ լուսավորված ես, որ այն վերցնես: Ոմանք ասում են, որ այն ընդհանրապես լեզու չի, իսկ ոմանք ասում են՝ միակ լեզուն է, որ ողջամտություն է պարունակում իր մեջ:
Haskell-ը կլիներ Դաոսիզմը: Այն այնքան է տարբերվում մնացած լեզուներից, որ շատերը չեն հասկանում, թե ինչպես կարելի է դրա միջոցով որևէ օգտակար բան ստանալ: Նրա հետևորդները հավատում են, որ հենց այն է իմաստության ճշմարիտ ճանապարհն ու որ ճշմարտությունը հասու չէ մահկանացուների մեծ մասին:
Erlang-ը կլիներ Հինդուիզմը: Եվս մի տարօրինակ լեզու, որի իմաստն ու օգուտը ոչ ոք չի հասկանում: Բայց, ի տարբերություն ժամանակակից լեզուներից շատերի, այն հիմնված է բազմաստվածության վրա:
Perl-ը կլինի Վուդուն: Գաղտնի հմայությունների անբացատրելի հաջորդականություն, որն իր մեջ ընդգրկում է այծերի արյուն ու առհավետ կործանում է հոգիդ: Հաճախ ստիպված ես լինում կիրառել, երբ շեֆ ուրբաթ երեկոյան իննին քեզ շտապ հանձնարարություն է տալիս:
Lua-ն կլինի Վիկկան: Պանթեիստական լեզու, որը կարելի է հարմարեցնել տարբեր մշակույթների ու վայրերի: Նրա կոդը շատ ազատ է, թույլատրում է այնպիսի տեխնիկաների կիրառումը, որոնք կարող են բնութագրվել որպես մոգություն նրանց կողմից, ովքեր ավելի ավանդական լեզուների են սովոր:

Անցնեմ վերջին մասը թարգմանելու:

Rhayader
09.01.2009, 12:36
Գրիգ, ասսեմբլերը դիվապաշտություն ա, մինիմում պիտի հոգիդ ծախես, որ բան հասկանաս:D

Արիացի
09.01.2009, 12:45
Փաստորեն, ես իսլամիստ դուրս եկա :)

Արիացի
09.01.2009, 12:48
Համապատասխանությունները լրիվ համընկնում են: Մենակ մի պրոբլեմ կա: Փաստորեն, եթե ծրագրավորողը մի քանի լեզու գիտի, ուրեմն ինքը մի քանի կրոն ա դավանում :)

Rhayader
09.01.2009, 12:50
Համապատասխանությունները լրիվ համընկնում են: Մենակ մի պրոբլեմ կա: Փաստորեն, եթե ծրագրավորողը մի քանի լեզու գիտի, ուրեմն ինքը մի քանի կրոն ա դավանում :)

Իմանալը քիչ ա:) ո՞ր լեզուն ես դավանում՝ ահա թե ինչում է հարցը:

Արիացի
09.01.2009, 13:34
Իմանալը քիչ ա:) ո՞ր լեզուն ես դավանում՝ ահա թե ինչում է հարցը:

Հա, էդ բանը հաշվի չէի առել :hands

Yellow Raven
09.01.2009, 15:34
ասեմբլերնել երևի բուդիզմ կամ հինդուիզմ կլիներ :hands
Տո Ասեմբլերը Սատանիզմն էլ կլիներ:D:D

Rammstein
09.01.2009, 15:56
Ոնց ֆռում ենք, հասնում ենք կրոնին... :))

Ես ծրագրավորումից էդքան գլուխ չեմ հանում, դրա համար չեմ կարող նման համեմատություններ անել։:oy

*e}|{uka*
09.01.2009, 16:28
Տո Ասեմբլերը Սատանիզմն էլ կլիներ:D:D

Ասեմբլերին բան չասեք, ինքը էֆֆեկտիվ լեզու ա :hands :D :D

Հանրամաչելի քրիստոնեություն եմ փորձում ներկա պահին դավանել :D

Իսլամով ծրագրավորում եմ :D, մորմոնիզմն էլ ձեռքի հետ :D //ուֆ ուֆ

Rhayader , զուգահեռ ծրագրավորման լեզուներ չենք դավանելու՞ :D

Ռեդ
09.01.2009, 16:36
Ռայադեր, իսկ Բեյսիքն ու Պասկալը :unsure

Rammstein
09.01.2009, 16:40
Ռայադեր, իսկ Բեյսիքն ու Պասկալը :unsure
Պասկալ մի փոքր գիտեմ, երեւի էդ էլ աթեիզմն ա... :D

Սամվել
09.01.2009, 16:44
Ռայադեր, իսկ Բեյսիքն ու Պասկալը :unsure

Պասկալը Հեթանոսություննա...

Վաղուց իրան մոռացել են... էնքան որ անուննա մնացել մեկ էլ աստվածների անունները /գրքերի հեղինակների/ :)

Արիացի
09.01.2009, 17:00
Ռայադեր, իսկ Բեյսիքն ու Պասկալը :unsure

Դրանք մահացած կրոններ են, չենք քննարկում :D:D

Արիացի
09.01.2009, 17:02
Պասկալ մի փոքր գիտեմ, երեւի էդ էլ աթեիզմն ա... :D

Ես աթեիզմը կտայի Ասեմբլերին:

Rhayader
09.01.2009, 18:54
Ծո դե քչիգմ համբերություն ունեցեք, ասի՝ թարգմանեմ գը:angry:D

nnaarreek
09.01.2009, 21:46
JavaScript-ը Եհովայի Վկաներն են, որտևվ զզվելի բան ա ու ուր էթում ես պրծում չկա!:[

Արտիստ
09.01.2009, 21:54
[B]Java-ն կլիներ հիմնարար քրիստոնեությունը. տեսականորեն այն հիմնված է C-ի վրա, բայց նրա մեջ օրիգինալի այնքան օրենքներ են բացակայում, որ նմանությունը գրեթե կորել է: Փոխարենը նա ավելացնում է դաժան կանոնների սեփական համախումբը, որը նրա հետևորդները համարում են ավելի լավ, քան օրիգինալինն են: Նրանք ոչ միայն կարծում են, որ այն աշխարհում լավագույն լեզուն է, այլև հակված են վառել բոլորին, ովքեր համաձայն չեն իրենց հետ:
:

Կանոնների համախումբը դաժան? Բնավ ոչ, ավելին, նա ավելի թեթևացնում են մարդկանց կյանքը, փորձում զերծ պահել ավելորդություններից ու դժվարություններից, ու կարող են հասենլ ցանկացած պահին: Այն որ դրանք շեղված են օրիգինալից, չի նշանակում որ վատն են: Իսկ այն, որ այլ "կրենների" հետևորդները դա համարում են այդպես, միայն գալիս է նրանից, որ այդ կանոնները նրանց համար այդպես էլ հասու չեն լինում;) Իսկ այն միֆը, որ այն աշխարհում լավագույն է, հենց ստեղծել են այլ կրոնների դավանողները: Իրականում լավից լավն էլ կա, բայց միևնույն է, ես հակված եմ ընդունել, որ չակերտավոր այս կրոններում, նախընտրում եմ դավանել քո նշած քրիստոնեությունը(ասեմ համեմատությունը իդեալակն էր միևնույն է...)

Հ.Գ. Պասկալը մահացած կրոն է, որի եղելիությունը նույնիսկ չի ապացուցվել

Rammstein
09.01.2009, 22:02
JavaScript-ը Եհովայի Վկաներն են, որտևվ զզվելի բան ա ու ուր էթում ես պրծում չկա!:[
Իսկ ես սիրում եմ ՋավաՍկրիպտը, բավականին լայն հնարավորություններ է ստեղծում։ Իսկ եհովայի վկաներից, իրոք :[:[:[...

Արտիստ
09.01.2009, 22:05
Իսկ ես սիրում եմ ՋավաՍկրիպտը, բավականին լայն հնարավորություններ է ստեղծում։ Իսկ եհովայի վկաներից, իրոք :[:[:[...

Ես միժտ հիացել եմ ջավասկրիպտ սիրողներով, լուրջ...Ուղակի հալալ ձեզ, ես ինքս ամեն կերպ խուսափում եմ իրա կոդերից, ինչպես և Եհովայի վկաներից, այնպես որ համեմատության հետ կողմ եմ, միայն կուզեի ավելացնել, որ Եհովայի վկաների նման, երբ ջավասկրիպտը կպնումա էլ պոկ չի գալիս:( Ու եթե մի անգամ իրա հետ "լավ" ես լինում էլ ձր չունես պրծնելու, ինչքան բագ կա ինքնա բերում:(

nnaarreek
09.01.2009, 22:28
Հա մի բան էլ ասեմ. գրածիցս նենց ստացվավ որ ես JavaScript չեմ սիրում, բայց ետ տենց չի....ես իրան շատ սիրում ու օգտագործում եմ ամեն պատեհ ու անպատեհ (ինչ բառեր են է:hands) առիթներով.....ուղակի ետ որ տարբեր բրոուզերներում տարբեր ձև ա աշխատում նեռվերս քայքայում ա

Progart
11.07.2017, 08:02
Չմեռա, Եհովայի վկա էլ դարձա :D