PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Չուկի բանաստեղծությունը

Ուլուանա
18.06.2006, 03:29
Չուկը մի բանաստեղծություն է գրել երեկ, տվեց, կարդացի, բայց չէր ուզում դնել ֆորումում՝ համարելով, որ թույլ է։ Չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ դուր եկավ, դրա համար էլ դնում եմ (հեղինակի թույլտվությամբ, իհարկե ;) ) Իմ կարծիքով, շատ անկեղծ է գրված ու թեկուզ հենց դրանով հաջողված է։ :love

Խոսք Աստծուն

Աստվա՛ծ, հավատում եմ քեզ ու երկրպագում,
Ու աղոթքն է միշտ իմ շուրթից հնչում,
Աստվա՛ծ, ամեն մի մեղք գործելիս,
Ես քեզ եմ հիշում...

Պատվիրաններդ ես սուրբ եմ կոչել,
Բայց դրանց երբեք ես չեմ հետևել,
Աստվա՛ծ, քո մասին ես միշտ մոռացել,
Եվ ճոխ ու շռայլ մի կյանք եմ վարել:

Բայց տխուր պահին, դժվար վիճակում,
Քո մասին հուշն է իմ մտքում ծագում,
Ու երկրպագում, նորից աղոթում,
Մեղքիս թողություն եմ քեզնից աղերսում...

Աստվա՛ծ, թույլ եմ ես, մի տկար հոգի,
Մեղքեր եմ գործում ես միշտ անհոգի,
Խաբում եմ, ստում, կեղծում, գողանում,
Չորս կողմս դժոխք ու չար եմ ստեղծում...

Աստվա՛ծ, հավատում ու քեզ եմ դառնում,
Երբ որ ետդարձի ճամփա չեմ տեսնում,
Փրկության աղերսն իմ տկար հոգու
Միշտ քեզ եմ հղում...

Վազգեն
18.06.2006, 08:45
Վատը չի։ Շատ անկեղծ ու ռեալիստիկ է գրված։:)

Firegirl777
18.06.2006, 08:52
Գրված է այն ինչ քչերը կարող են բարձրաձայն արտահայտել

Ուլուանա
18.06.2006, 09:04
Էս բանաստեղծությունը կարդալով՝ Չուկին չճանաչող մարդիկ կարող է կարծեն, թե էս մարդը մի իսկական մեղսագործ է, որն իսկապես ամբողջ կյանքում խաբել, ստել, կեղծել ու գողացել է՝ շուրջբոլորը դժոխք ստեղծելով։ :D
Երանի չէ՞ր, որ իսկական մեղսագործներն այսպես մեղա գային։ :think

StrangeLittleGirl
18.06.2006, 10:41
Ես էլ զարմացա, թե ինչու չի ուզում ֆորումում դնել: Ապրե'ս Ան ջան, լավ գործ ես արել: Ինձ Չուկն ասում էր, որ իրեն ծեծելու եմ այս բանաստեղծության համար, բայց շատ էլ լավն էր: :P

Մելիք
18.06.2006, 13:39
Էս բանաստեղծությունը կարդալով՝ Չուկին չճանաչող մարդիկ կարող է կարծեն, թե էս մարդը մի իսկական մեղսագործ է, որն իսկապես ամբողջ կյանքում խաբել, ստել, կեղծել ու գողացել է՝ շուրջբոլորը դժոխք ստեղծելով։ :D
Երանի չէ՞ր, որ իսկական մեղսագործներն այսպես մեղա գային։ :think
Մաքուր մարդն իր մեղավորությունն ավելի սուր ա զգում , ինչքան մոտենւմ ես Աստծո լույսին, էնքան քո ստվերն ավելի ա ընդգծվում:

Եկվոր
11.03.2009, 18:01
Չուկը մի բանաստեղծություն է գրել երեկ, տվեց, կարդացի, բայց չէր ուզում դնել ֆորումում՝ համարելով, որ թույլ է։ Չգիտեմ՝ ում ոնց, բայց ինձ դուր եկավ, դրա համար էլ դնում եմ (հեղինակի թույլտվությամբ, իհարկե ;) ) Իմ կարծիքով, շատ անկեղծ է գրված ու թեկուզ հենց դրանով հաջողված է։ :love

Խոսք Աստծուն

Աստվա՛ծ, հավատում եմ քեզ ու երկրպագում,
Ու աղոթքն է միշտ իմ շուրթից հնչում,
Աստվա՛ծ, ամեն մի մեղք գործելիս,
Ես քեզ եմ հիշում...

Պատվիրաններդ ես սուրբ եմ կոչել,
Բայց դրանց երբեք ես չեմ հետևել,
Աստվա՛ծ, քո մասին ես միշտ մոռացել,
Եվ ճոխ ու շռայլ մի կյանք եմ վարել:

Բայց տխուր պահին, դժվար վիճակում,
Քո մասին հուշն է իմ մտքում ծագում,
Ու երկրպագում, նորից աղոթում,
Մեղքիս թողություն եմ քեզնից աղերսում...
Աստվա՛ծ, թույլ եմ ես, մի տկար հոգի,
Մեղքեր եմ գործում ես միշտ անհոգի,
Խաբում եմ, ստում, կեղծում, գողանում,
Չորս կողմս դժոխք ու չար եմ ստեղծում...
Աստվա՛ծ, հավատում ու քեզ եմ դառնում,
Երբ որ ետդարձի ճամփա չեմ տեսնում,
Փրկության աղերսն իմ տկար հոգու
Միշտ քեզ եմ հղում...

Իմ կարծիքով ավարտուն ամբողջություն չէ:
Նշածս կարմիր և կապույտ մասերը ակնհայտորեն պետք է պատկանեին տարբեր բանաստեղծությունների:

Chuk
11.03.2009, 18:03
Իմ կարծիքով սույն «բանաստեղծությունը» կատարյալ տխմարություն է, բայց միաժամանակ համաձայն չեմ Եկվորի հետ :)

Monk
11.03.2009, 20:12
Իմ կարծիքով սույն «բանաստեղծությունը» կատարյալ տխմարություն է, բայց միաժամանակ համաձայն չեմ Եկվորի հետ :)
Ես էլ համաձայն չեմ Եկվորի հետ, բայց կատարյալ տխմարության մասին քո ասածի հետ էլ համաձայն չեմ: :P

Chuk
11.03.2009, 20:13
Ես էլ համաձայն չեմ Եկվորի հետ, բայց կատարյալ տխմարության մասին քո ասածի հետ էլ համաձայն չեմ: :P

Զուտ բանաստեղծական իմաստով եմ ասում՝ հանգային, վանկային ձևը նկատի ունենալով: Ինքը շատ հեռու է բանաստեղծություն կոչվելուց, ու ավելի շուտ կարելի է անվանել հոգու ճիչ :)

Monk
11.03.2009, 20:17
Զուտ բանաստեղծական իմաստով եմ ասում՝ հանգային, վանկային ձևը նկատի ունենալով: Ինքը շատ հեռու է բանաստեղծություն կոչվելուց, ու ավելի շուտ կարելի է անվանել հոգու ճիչ :)
Մեկ-մեկ հանգային-վանկային ձևը երկրորդական է դառնում: :) Իմիջիայլոց, մեսչյանական կամ հախվերդյանական տիպի երաժշտության դեպքում լավ երգ կստացվեր: ;)

Ambrosine
11.03.2009, 20:57
Կարդում եմ բանաստեղծությունը ու նորից վերնագրին ու Ուլուանայի գրառմանը նայում... չեմ հավատում, որ Չուկն է գրել :o :oy:o:o
կհավատայի, որ ինչ-որ կալանավոր, հանցագործ գրեր այս տողերը, բայց ոչ՝ Չուկը:think:o

Չուկ ջան, լավ ես?:oy Դու որ այս տողերը գրում ես, բա մյուսները ինչ ասեն?;)

Morpheus_NS
11.03.2009, 21:38
Չուկի գնաահատակը իր ստեղծագործությանը բավական օբյեկտիվ ու համապատասխան էր իմ կարծիքով:

Rammstein
11.03.2009, 21:56
Էս բանաստեղծությունը կարդալով՝ Չուկին չճանաչող մարդիկ կարող է կարծեն, թե էս մարդը մի իսկական մեղսագործ է, որն իսկապես ամբողջ կյանքում խաբել, ստել, կեղծել ու գողացել է՝ շուրջբոլորը դժոխք ստեղծելով։ :D
Երանի չէ՞ր, որ իսկական մեղսագործներն այսպես մեղա գային։ :think

Ճիշտն ասած, ես Չուկին մոտիկից չեմ ճանաչում (միայն ակումբի գրառումներից), բայց ինձ ավելի շատ թվաց, ոչ թե, որ հեղինակը մեղսագործ է կամ չգիտեմինչ, այլ որ նա հավատում է Աստծուն։ :)

Տրիբուն
11.03.2009, 22:25
Չուկ, ո՞նց ես ապեր, ամեն ինչ նորմա՞լ ա…

Chuk
11.03.2009, 22:27
Չուկ, ո՞նց ես ապեր, ամեն ինչ նորմա՞լ ա…

Բանաստեղծության տեղադրվելու ամսաթիվը՝ 18.06.2006, 04:29:
Հաջորդ օրը ես գնացի բանակ :)

Տրիբուն
11.03.2009, 22:35
Բանաստեղծության տեղադրվելու ամսաթիվը՝ 18.06.2006, 04:29:
Հաջորդ օրը ես գնացի բանակ :)
Փառք Աստծո,

Ուրեմն դեռ ամեն ինչ կորած չի:

Если вы говорите с Богом – вы молитесь; если Бог говорит с вами – у вас шизофрения.

Գալաթեա
11.03.2009, 22:45
Հասկանում եմ, որ էս բանաստեղծության ու իր արդիականության վրա արդեն երկուսուկես մետր խոտ ա աճել, բայց քանի որ էն ժամանակ Ակումբում չեմ եղել, որ քանդուքարափ անեմ, հիմա եմ անում :)

Թույլ գործ ա Չուկ :)
Ոչ թե վատն ա...
Սաղ ճիշտ ա, սրտից ա, և այլն.. բայց թույլ ա։
Քեզ չի սազում ;)

Chuk
11.03.2009, 22:51
Ժողովուրդ, ճիշտն ասած ես մեծ հաճույքով կօգտագործեի իմ տեխնիկական լիազորություններն ու էս թեման կուղարկեի պատմության գիրկը (ասել է թե կջնջեի), բայց ցավոք չեմ սիրում օգտվել այդ լիազորություններից, երբ այլոց նման խնդրանքները մերժում եմ:

Լավ, սենց հարց տամ. Խոսելու ուրիշ թեմա չկա՞ :think

Գալաթեա
11.03.2009, 22:53

Այ տենց ա Չուկ ջան...մի անգամ խայտառակ ես լինում ու դա ամբողջ կյանքում քեզ կրկնակոխ հետևում ա..եկվորների ջանքով :D :D

Պաչ ;)

Տրիբուն
11.03.2009, 22:55
Այ տենց ա Չուկ ջան...մի անգամ խայտառակ ես լինում ու դա ամբողջ կյանքում քեզ կրկնակոխ հետևում ա..եկվորների ջանքով :D :D

Պաչ ;)
Ու չենք թողնելու, որ էս թեման ջնջվի: Վաբշե կարելի ա տպել ու տարածել, Չուկի նկարն էլ վրեն…

Chuk
11.03.2009, 22:58
Այ տենց ա Չուկ ջան...մի անգամ խայտառակ ես լինում ու դա ամբողջ կյանքում քեզ կրկնակոխ հետևում ա..եկվորների ջանքով :D :D

Պաչ ;)

Խայտառա՞կ լինել :o
Լիլ, ուզու՞մ ես տոննաներով իմ գրած ավելի անտաղանդ «բանաստեղծություններ» դնեմ :)
Խոսքը դրա մասին չէ, այլ նրա մասին, որ էստեղ քննարկելու բան չկա :)

Տրիբուն
11.03.2009, 23:00
Խոսելու ուրիշ թեմա չկա՞
կա
բանակ գնալուց առաջ ի՞նչ հոգեվիճակում ես գտնվել
հո չոքեչոք չե՞ս գնացել
ո՞նց ես հետ եկել

Ու ամենակարևորը .. էտ դու բանակ գնալուց առաջ ե՞րբ ես հասցրել էտքան մեղք գործել: Կարդացի խառնվեցի իրար: Չնայած մի կողմից էլ ուրախ եմ - դժողքի ճանապարհին, երբ туда ու առանց обратно տոմսը ձեռս կլինի, մենակ չեմ լինի, չամփին հետս զրուց անող կլինի…

Տրիբուն
11.03.2009, 23:01
Լիլ, ուզու՞մ ես տոննաներով իմ գրած ավելի անտաղանդ «բանաստեղծություններ» դնեմ
Չուկ, դու լուչշե բանաստեղծություններ մի գրի…
Դրա մեջ վատ բան չկա, ես էլ չեմ գրում, ու շառից փորձանքից հեռու ապրում եմ:

Գալաթեա
11.03.2009, 23:02
Խայտառա՞կ լինել :o
Լիլ, ուզու՞մ ես տոննաներով իմ գրած ավելի անտաղանդ «բանաստեղծություններ» դնեմ :)
Խոսքը դրա մասին չէ, այլ նրա մասին, որ էստեղ քննարկելու բան չկա :)

Արտ, կատակ եմ անում :)
Վերջ լավ, անցանք։

Տրիբուն
11.03.2009, 23:08
Արտ, կատակ եմ անում :)
Վերջ լավ, անցանք։
Չէ, բայց ինչի՞ անցանք Գալ: Արի տող առ տող քննարկենք բանաստեղծությունը:

Հայկօ
12.03.2009, 00:06
Բանակում ե՞ս եղել էդ վախտ :):

Հայկօ
12.03.2009, 00:22
Բանակում ե՞ս եղել էդ վախտ :):

Արդեն տեսա վերևում գրածդ:

Եկվոր
12.03.2009, 09:35
Զուտ բանաստեղծական իմաստով եմ ասում՝ հանգային, վանկային ձևը նկատի ունենալով: Ինքը շատ հեռու է բանաստեղծություն կոչվելուց, ու ավելի շուտ կարելի է անվանել հոգու ճիչ :)

Ճիշտն ասած ես էլ Չուկին ( ինչպես նաև, ցավոք սրտի, մնացած բոլոր ակումբականներին ) չեմ ճանաչում: Հոգու ճիչ բնորոշմանը լիովին համաձայն եմ, սակայն իմ կարծիքով այդ ճիչը մի քիչ խզված է: Ափսոսում եմ, որ քննադատում եմ, որովհետև համարյա բոլոր անդրադարձները վկայում են այն մասին, որ Չուկը շատ դրական, ճիշտ մարդ է և հենց այդ պատճառով էլ չեմ կարող չհուշել,
Չէ, բայց ինչի՞ անցանք Գալ: Արի տող առ տող քննարկենք բանաստեղծությունը:

որ երկրորդ տողի «միշտ» -ը ( այլ ոչ թե, ասենք, «հաճախ»-ը) արդեն տեղ չի թողնում 7-րդ տողի «միշտ»-ի համար...

Chuk
12.03.2009, 16:15
Եկվոր, բացարձակ համաձայն չեմ հետդ: Նորից եմ կրկնում, սա իր կառուցվածքային ձևով հեռու է բանաստեղծություն կոչվելուց, սակայն միաժամանակ համաձայն չեմ ասածիդ հետ:

Աստվա՛ծ, հավատում եմ քեզ ու երկրպագում,
Ու աղոթքն է միշտ իմ շուրթից հնչում,
Աստվա՛ծ, ամեն մի մեղք գործելիս,
Ես քեզ եմ հիշում...

Պատվիրաններդ ես սուրբ եմ կոչել,
Բայց դրանց երբեք ես չեմ հետևել,
Աստվա՛ծ, քո մասին ես միշտ մոռացել,
Եվ ճոխ ու շռայլ մի կյանք եմ վարել:

Բայց տխուր պահին, դժվար վիճակում,
Քո մասին հուշն է իմ մտքում ծագում,
Ու երկրպագում, նորից աղոթում,
Մեղքիս թողություն եմ քեզնից աղերսում...

Աստվա՛ծ, թույլ եմ ես, մի տկար հոգի,
Մեղքեր եմ գործում ես միշտ անհոգի,
Խաբում եմ, ստում, կեղծում, գողանում,
Չորս կողմս դժոխք ու չար եմ ստեղծում...

Աստվա՛ծ, հավատում ու քեզ եմ դառնում,
Երբ որ ետդարձի ճամփա չեմ տեսնում,
Փրկության աղերսն իմ տկար հոգու
Միշտ քեզ եմ հղում...
Իր կառուցվածքային ձևով ստեղծագործությունը տուն առ տուն է: Կապույտով ընդգծված առաջին, երրորդ ու հինգերորդ տուները դարձի եկած, ապաշխարող մարդու խոսքերն են: Մինչդեռ երկրորդ ու չորրորդ տները ցոպ ու շվայտ կյանք վարողի խոսքերն են, չնայած երկուսն էլ խոսում են Աստծու հետ:

Առաջինը «միշտը» այդ մարդու ապաշխարող վիճակին է վերաբերվում: Ապաշխարող վիճակն էլ գալիս է, երբ այս մարդը նեղ վիճակում է լինում ու այդ ժամանակ նա «միշտ» դիմում է Աստծուն: Երկրորդ՝ յոթերորդ տողի «միշտը» մարդու երկրորդ՝ ցոպ ու շվայտ կյանք վարող վիճակին է վերաբերում, երբ ինքը «միշտ» մոռանում էր Աստծու գոյությունն ու իր համար զվարճանում ու հանցանքներ գործում:

Քննադատությունը քննադատություն: Սակայն քննադատելու համար նվազագույնը պետք է ես ինքս էս գործին զուտ քննադատաբար չնայեմ: Կրկնում եմ, ինքը բանաստեղծական իմաստով չափազանց թույլ, վատն է ու չկա այն քննարկելու՝ այդ թվում գովելու կամ քննադատելու կարիք:

Հենրիկ Բաբաջանյան
07.12.2009, 01:14
Այստեղ հանգերը շատ թույլ են, այսինքն ԲԱՅակերտ… Եթե հանգավորում եք, ապա պահպանեցեք վանկերի չափը… Նույնիսկ չհանգավորելու դեպքում վանկերի քանակը հավասար լինելով, բանաստեղծությանը ստանում է հնչեղություն և որակ… Այդպես գրել է Սիամանթոն… Ստացվել են հանճարեղ գործեր…Աշխատեք չօգտագործել բայերը որպես հանգավորման նյութ, պոեզիան միշտ չէ որ սիրում է դրանց…

Chuk
07.12.2009, 01:19

Վա՜յ... շնորհակալություն... Ի՜նչ ճիշտ բաներ ասեցիք :ok

«Բանաստեղծությունը» գրել եմ ես, մեջբերում եմ այս թեմայում իմ գրառումները.

Իմ կարծիքով սույն «բանաստեղծությունը» կատարյալ տխմարություն է, բայց միաժամանակ համաձայն չեմ Եկվորի հետ :)

Զուտ բանաստեղծական իմաստով եմ ասում՝ հանգային, վանկային ձևը նկատի ունենալով: Ինքը շատ հեռու է բանաստեղծություն կոչվելուց, ու ավելի շուտ կարելի է անվանել հոգու ճիչ :)

Կարծում եմ արդեն պարզ է, որ իզուր եք չարչարվել ու գրառում արել :)