PDA

Դիտել ողջ տարբերակը : Երեք սերունդ



Mankik
08.01.2009, 23:00
Հանատեղ կյանք ծնողնորի հետ: Ճիշտ է հայերի համար դա սովորական երեվույթ է: Բայց հիմա փոխվում են սովորույթները… Որոշ երիտասարդներ չեն ամուսնանում մինչեւ սեփական, կամ առանձին բնակավայր չունենան:
Բայց կա մի շատ խելացի ասացվածք «Երբ մի տան մեջ ապրում է 3 սերունդ, ավագ սերունդը (տատիկն ու պապիկը) երկար է ապրում, երիտասարդ ծնողները իմաստություն են սովորում մեծ ծնողներից, կրտսեր սերունդը (երեխաները) ավելի առողջ է լինում (քիչ են հիվանդանում)»

Ո՞վքեր են համամիտ ծնողնորի հետ միասին ապրել, ովքեր՝ ոչ: Եւ ինչու՞:

Rhayader
08.01.2009, 23:05
Ուուու ատում եմ: Կախյալ կյանքով ապրող ավանդապաշտ ընտանիք կլինի: Մեռնեմ՝ մերոնց հետ չեմ ապրի ամուսնանալուց հետո:
Փնթփնթան, խառնվեն գործերիս մեջ...
Կամ էլ ասենք կնոջս հետ մենակ եմ ուզում մնալ, ռոմանտիկ երեկո անց կացնել (ասածիցս սիրտս խառնեց:[) ինչ, բձեքին է՞լ եմ երեխեքի պես քնեցնելու:

Ձայնալար
08.01.2009, 23:05
Էս հարցում ես ավանդապաշտ եմ :love
Ընդ որում, համարում եմ, որ միմյանց համար շատ պետքական են հատկապես կրտսեր ու ավագ սերունդները՝ այսինքն թոռներն ու տատ ու պապերը: Անձամբ ես իմ տատ ու պապերի դերն իմ դաստիարակության ու հոգեկերտման մեջ շատ մեծ եմ համարում, ու ուզում եմ, որ իմ երեխաներն էլ իրենց տատ ու պապերի հետ շատ ժամանակ անցկացնեն: Իսկ բոլոր էն խնդիրները, որոնց մասին կխոսվի հաջորդիվ, հնարավոր է լուծել նորմալ բնակարանային պայմանների ու քիչ մը փոխադարձ հարգանքի պայմաններում ;)

Mankik
08.01.2009, 23:14
Կամ էլ ասենք կնոջս հետ մենակ եմ ուզում մնալ, ռոմանտիկ երեկո անց կացնել (ասածիցս սիրտս խառնեց:[) ինչ, բձեքին է՞լ եմ երեխեքի պես քնեցնելու:

Իսկ եթե երեխա կա ձեր կողքին, ի՞նչ ռոմանտիկ երեկո:oy
Այս հարցում մի գուցե պետք գան տատիկն ու պապիկը:

Rhayader
08.01.2009, 23:15
Էս հարցում ես ավանդապաշտ եմ :love
Ընդ որում, համարում եմ, որ միմյանց համար շատ պետքական են հատկապես կրտսեր ու ավագ սերունդները՝ այսինքն թոռներն ու տատ ու պապերը: Անձամբ ես իմ տատ ու պապերի դերն իմ դաստիարակության ու հոգեկերտման մեջ շատ մեծ եմ համարում, ու ուզում եմ, որ իմ երեխաներն էլ իրենց տատ ու պապերի հետ շատ ժամանակ անցկացնեն: Իսկ բոլոր էն խնդիրները, որոնց մասին կխոսվի հաջորդիվ, հնարավոր է լուծել նորմալ բնակարանային պայմանների ու քիչ մը փոխադարձ հարգանքի պայմաններում ;)

Էլի թող ժամանակ շատ անց կացնեն, Ձայնալար ջան, բայց ընդունի, որ ազատամիտ ծնողը կնախընտրի առանձին ապրել՝ որ չխանգարի, իսկ ոչ ազատամիտը միասին ապրելու դեպքում ընդամենը բեռ ա ու տհաճ հանգամանք:
Չնայած՝ միգուցե ես եմ աննորմալ, որ ազատության եմ ձգտում:

ivy
08.01.2009, 23:16
Երեք սերունդ մի տան մեջ լինոլւո դեպքում համաձայն եմ, որ թե տատ-պապիկներն են շահում՝ երկար ապրելով, թե թոռնիկներն են ավելի շատ խնամք տեսնում: Բայց այ միջին սերունդը իմ կարծիքով ահագին տուժում է: Ու երեխաներն էլ ավելի շատ խնդիրներ հենց միջին սերնդի՝ ծնողների հետ են ունենում, քան տատիկ-պապիկի: Էնպես որ, թոռները թող տատիկների հետ ապրեն, իսկ մամա-պապաներին՝ առանձին բնակարան: :))

Mankik
08.01.2009, 23:19
Երեք սերունդ մի տան մեջ լինոլւո դեպքում համաձայն եմ, որ թե տատ-պապիկներն են շահում՝ երկար ապրելով, թե թոռնիկներն են ավելի շատ խնամք տեսնում: Բայց այ միջին սերունդը իմ կարծիքով ահագին տուժում է: Ու երեխաներն էլ ավելի շատ խնդիրներ հենց միջին սերնդի՝ ծնողների հետ են ունենում, քան տատիկ-պապիկի: Էնպես որ, թոռները թող տատիկների հետ ապրեն, իսկ մամա-պապաներին՝ առանձին բնակարան: :))

Օ՜, երանության մասին ես խոսում :) Վատ չի:think

Ձայնալար
08.01.2009, 23:20
Էլի թող ժամանակ շատ անց կացնեն, Ձայնալար ջան, բայց ընդունի, որ ազատամիտ ծնողը կնախընտրի առանձին ապրել՝ որ չխանգարի, իսկ ոչ ազատամիտը միասին ապրելու դեպքում ընդամենը բեռ ա ու տհաճ հանգամանք:
Չնայած՝ միգուցե ես եմ աննորմալ, որ ազատության եմ ձգտում:

Դե ոնց ասեմ Rhayader ջան, ամենաազատ տարբերակն էն ա, որ մենակ ապրես սարի գլխին, իսկ ծնողների հետ ապրելը պետք է առանձնապես չկաշկանդի քո ազատությունը, եթե հասուն մարդ ես ու ծնողներդ էլ են կարծում, որ հասուն մարդ ես: Իհարկե կա ազատության որոշակի սահմանափակում, ու ամեն մարդ պետք է իր համար + - անի: Ի դեպ, երեխաները ավելի շատ են սահմանափակում ազատությունը՝ էդ տեսակետից Այվիի տարբերակը վերջն ա :D

Ռուֆուս
08.01.2009, 23:23
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Նիդլզի հետ, բայց ոչ այդքան կատեգորիկ ձևով: :)

Ես արդեն տասը տարի է ծնողներիս հետ չեմ ապրում ու արդեն սովորել եմ ինքնուրույն ու անկախ կյանքին: Ծնողներիս հետ այլևս երկար ժամանակով չեմ կարող ապրել, մի քանի շաբաթ հետո ահավոր նեղված եմ զգում...

Իսկ երբ ինքս սեփական երեխաներ ունենամ, որ մեկի 18 տարին լրացավ, տնից դուրս եմ անելու, թող գնան մենակ ապրեն, կյանք տեսնեն :)) Համ էլ ծախսերս կթեթևանան :D

Rhayader
08.01.2009, 23:30
Վուլֆ, պրոբլեմն էն ա, որ իմ դեպքում դանակը նենց ա մի պահ ոսկորին հասել, որ ես տնից փախել եմ (18 տարեկանում) ու փողոցում եմ ապրել երեք ամիս:

Ռուֆուս
08.01.2009, 23:36
Վուլֆ, պրոբլեմն էն ա, որ իմ դեպքում դանակը նենց ա մի պահ ոսկորին հասել, որ ես տնից փախել եմ (18 տարեկանում) ու փողոցում եմ ապրել երեք ամիս:

տխուրա.... :(

Իսկ հիմա ծնողներիդ հետ շփում ունե՞ս:

Rhayader
08.01.2009, 23:36
Իսկ եթե երեխա կա ձեր կողքին, ի՞նչ ռոմանտիկ երեկո:oy
Այս հարցում մի գուցե պետք գան տատիկն ու պապիկը:

Մարդկանց նկատմամբ «պետք կգա» արտահայտությունը արդյո՞ք չափազանց սպառողական չի:
Երեխաներին կարելի է քնացնել, ուղարկել բարեկամների մոտ և այլն: Ծնողներին երևի պիտի ասեմ՝ կներեք, գնացեք զբոսնելու մինչև վաղը, այսօր ընթրիքը ես եմ սարքելու, ես ու տիկինս մինչև ուշ ժամ թիվի ենք նայելու ու հետո սեքսով ենք զբաղվելու տան բոլոր հորիզոնական մակերևույթների վրա, հետո էլ դուշում, հետո էլ մերկ պառկելու ենք անկողնին իրար գրկած ու զրուցենք մինչև առավոտ, հա՞:

Rhayader
08.01.2009, 23:38
տխուրա.... :(

Իսկ հիմա ծնողներիդ հետ շփում ունե՞ս:

Մորս հետ պրոբլեմ չունեմ, հորս հետ կռվում ենք, տարու չափ իրար երեսի էլ չենք նայում, հետո նորից հաշտվում մի քանի օրով, հետո նույնը:

*e}|{uka*
08.01.2009, 23:41
Ո՞նց երեք սերունդ, ես ինֆարկտ կստանամ, դաժե պատկերացնելն է սարսափելի, խեղճ հարս, երկու կիսուր, երկու կեսրար, մամա ՜ :scare :D
Բայց խափում եմ ես էլ եմ ավանդապաշտ, եթե մեեեծ շաաա՜տ մեծ տուն լինի կարելի է, բայց երեք սենյականոց բնակարանում , երեք սերունդ, էտօ կատաստրոֆա՜...

Բայց ես էնքան էգոիստ եմ, որ նույնիսկ ընտանիք կազմեմ, իմ երեխաների դաստիարակությամբ զբաղվելու եմ միմիայն ես ու չեմ թողնելու տատիկ պապիկ լկստվացնեն, իսկ համատեղ ապրելու դեմքում դա անխուսափելի է: Մի խոսքով չգիտեմ, թող ամեն սերունդ առանձին ապրի հարաբերությունները ավելի ջերմ կլինեն, ներվերն էլ ավելի հանգիստ :))

Ուլուանա
08.01.2009, 23:50
Երեք սերունդ մի տան մեջ լինոլւո դեպքում համաձայն եմ, որ թե տատ-պապիկներն են շահում՝ երկար ապրելով, թե թոռնիկներն են ավելի շատ խնամք տեսնում: Բայց այ միջին սերունդը իմ կարծիքով ահագին տուժում է:
Լիովին համաձայն եմ։ :) Միջին սերունդը համատեղ ապրելու դեպքում գրեթե միշտ տուժում է, իսկ եթե տուժում է, ուրեմն ընտանիքի համատեղ կյանքն արդեն լիարժեք համարվել չի կարող։ Էլի թող շփվեն պապիկ–տատիկներն ու թոռները, բայց իրար այցելելով, էդպես ավելի շատ կգնահատեն ու հաճույք կստանան շփումից։ Էլ չեմ ասում, որ տատիկ–պապիկները, թեև համոզված եմ՝ իրականում լավագույն մղումներով, բայց հաճախ անտեղի երես են տալիս թոռներին ու ընդհանրապես դաստիարակում են իրենց ձևով, ինչը շատ դեպքերում չի համընկնում, երբեմն նույնիսկ հակասում է ծնողների նախընտրած դաստիարակությանը, ընտանիքում առաջանում են տարաձայնություններ, վատանում են հարաբերությունները, ու այս ամենի հետևանքով հետևանքով տուժում են թե՛ երեխաները, թե՝ մեծերը։ Չգիտեմ, ես համարում եմ, որ երեխաներին պետք է ծնողները դաստիարակեն, իսկ տատիկ–պապիկները՝ զուտ կողքից լրացում լինեն այդ առումով։

Չեմ ժխտում, որ կան մարդիկ, ովքեր նախընտրում են ապրել ծնողների հետ, կամ պարզապես դեմ չեն։ Որոշակի հարաբերությունների ու պայմանների դեպքում գուցե հնարավոր է լիարժեք համակեցություն, բայց այդպիսի դեպքերը, կարծում եմ, հազվագյուտ են. երևի կամ տատիկ–պապիկները պիտի լինեն խիստ լայնամիտ ու ժամանակակից, որպեսզի ոչ մի կերպ չսահմանափակեն իրենց երեխաների ազատությունը (բայց դե, այդ դեպքում էլ դժվար թե ցանկանան ապրել երեխաների հետ, եթե այլ տարբերակ ունեն), կամ էլ ծնողները պիտի համապատասխանաբար փոքր պահանջներ ունենան կյանքից ու բավարարվեն քչով։ Իսկ թե այդ քչի տակ ինչ կարելի է հասկանալ՝ առանձին ծավալուն քննարկման նյութ է։ ;)

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ համատեղ ընտանիքներում հարսների իրավունքները, որպես կանոն, սահմանափակ են. նրանք շատ առումներով ենթարկվում են ավագ սերնդի պահանջներին՝ ի վնաս իրենց, որքան էլ որ դեմ լինեն դրան, քանի որ այլ կերպ, կարծում եմ, հնարավոր չի։

Mankik
08.01.2009, 23:56
Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ համատեղ ընտանիքներում հարսների իրավունքները, որպես կանոն, սահմանափակ են. նրանք շատ առումներով ենթարկվում են ավագ սերնդի պահանջներին՝ ի վնաս իրենց, որքան էլ որ դեմ լինեն դրան, քանի որ այլ կերպ, կարծում եմ, հնարավոր չի։

Համամիտ եմ:

Նարե
09.01.2009, 00:11
Չնայած ես ինքս լինելով 3րդ սերունդ ապրել ու ապրում եմ տատիկ-պապիկիս հետ ու երկար ժամանակ ինփ համար դա ամենաընդունելի տարբերակն էր, բայց հիմա մեծի հայացքով որ նայում եմ, հասկանում եմ , որ ծնողներիս համար ՝ որպես ընտանիք , զույգ, շատ ավելի ճիշտ կլիներ , եթե նրանք ապրեին առանձին: Ու եկել եմ այն համոզմունքին , որ զույգի ամուր ընտանիք դառնալու համար մեկ պայմանը առանձին ապրելն է: Իսկ հայ ընտանիքում գրեթե անհնարին եմ համարում համատեղ ապրելը, և ծնողների կողմից նորաստեղծ ընտանիքի կյանքին չխառնվելը:

Երկնային
09.01.2009, 00:44
Լավագույն տարբերակը առանձին ապրելն է:
Ամեն ընտանիք պետք է սկսի զրոյից ու կառուցի իրենը: Եթե սկսում են ապրել ծնողների հետ, արդեն ստիպված են լինում համակերպվել ու շարունակել էն, ինչ ստեղծել են պապիկն ու տատիկը:
Ու տվյալ դեպքում սովոևաբար հարսի վիճակը այնքան էլ նախանձելի չի լինում, որովհետև նույնիսկ էն ամենափոքր փոփոխությունը, որը կմտցվի իր կողմից, կարող է շատ բացասաբար ընդունվել այդ տանը «մինչև իր գալն արդեն ապրողների» կողմից:

Jarre
03.02.2009, 10:02
Ընտանիքը բաղկացած է երկու հոգուց՝ ամուսին և կին։ Հետո ծնվում են երեխաներ։ (գյուտ արեցի, չէ՞:))։ Ինչ եմ ուզում ասել. այս մարկանցից բացի, մնացածը ավելորդ են։ Տղամարդը և կինը պետք է ստեղծեն իրենց սեփական ընտանիքը, իրենց դրվածքը, այն մթնոլորտը, որում ուզում են ապրել իրենք և ուզում են, որ մեծանան իրենց երեխաները։ Բա որ տանը էտքա՜ն սերունդներ ապրեն, հնարավոր է՞ դրան հասնել։

Երբ որ մարդ ամուսնանում է, պետք է բավական հասուն լինի, որ առանց կողմնակի միջամտության կառուցի իր ընտանիքը։ Այն ինչ կատարվում է այդ ընտանիքում միայն ամուսնու ու կնոջ գործն է։ Ու նույնիսկ լավագույն մղումներով հարազատների ներխուժումը ուրիշի ընտանիքի գործերին, համարյա միշտ ունենում է կատաստրոֆիկ ավարտ (սա ապացուցելու համար օրինակներ բերելու կարիք չկա, որովհետև բոլորս էլ գիտենք բազմաթիվ դեպքեր)։

Հետո երբ առանձին են ապրում, իրար ավելի շատ են սիրում։ Քիչ-քիչ են տեսնում ու տեսնվելուց հետաքրքվում են իրարով, թե ոնց են, ինչ կա չկա։ Ու էտ ժամանակը էնքան շուտա թռնում, որ կարոտը մեջտա մնում ու ծնողներն էլ կարոտը չեն առնում ու թե՛ նորապսակները, և թե՛ ծնողները անհամբեր սպասում են մյուս հանդիպմանը։ (իհարկե ես չեմ խոսում ծնողներին անտեսելու մասին, յուրաքանչյուր զույգ ինքը գիտի, թե ելնելով իրենց հանգամանքներից որքան հաճախ կարող են այցելել ծնողներին։ Կարևորը, որ առօրյա կենցաղային հարցերում իրար հետ գործ չունենան)։

Մենք սկզբից ապրել ենք ծնողներիս հետ, հիմա առանձին։ Իմ կարծիքն է. առանձինից լավ ու ճիշտը չկա։ Բայց եթե ծնողները ունենում են խնամքի կարիք, ապա դա մեր՝ երեխաներիս պարտականությունն է գտնվել նրանց կողքը և խնամել։

Mankik
03.02.2009, 12:43
Ուրեմն, ինչու՞, ինչու՞ է հայերի մոտ համարվում ամոթ, եթե զույգերն ուզում են առանձնանան:
Բոլորս էլ լավ գիտենք, որ էտպես է: Երբ կինը առաջարկում է ամուսնուն առանձին ապրել, անմիջապես լսվում է պատասխանը... «Բա ծնողնե՞րս, բա ի՞նչ կասեն բարեկամները, հարեվաները, ընկերները...»:
Համաձայնվեք, որ ամեն հայ երիտասարդ ընտանիք չի կարողանում այդ քայլին դիմի: Ինչու՞ է այդպես:

Jarre
03.02.2009, 13:11
Իրոք շատ դժվար է:(։ Եվ երբեմն ահավոր ցավալի է ծնողների համար։ Ինձ թվում է պատճառն այն է, որ դա ավանդույթի պես դարերով եկած սովորություն է եղել, և հիմա փոփոխման ժամանակաշրջան է, և դրա համար էլ «ցավոտ է» լինում։ Հասարկության կարծիքը լավ բաներիել է մղում, բայց հաճախ խանգարում է պրոգրեսին։ Ծնողները կարող են վատ զգալ լսելով ամեն ինչի մեջ քթները մտցնող, «հոգատար» հարևանների և «սիրող» հարազատների ասեկոսները. «բա լսեցիր, էտ դրա հարսը ոնց տղուն ստիպեց, որ առանձին ապրեն»։ Սա և սրա նման այլ բաներ, ավելի ցավոտ են դարձնում ծնողներից առանձնանալը և լարվածություն են մտցնում ծնողների մոտ։

miracle
03.02.2009, 15:26
երիտասարդությունը միշտ էլ գալիս է, որ ներկան փորձի կապել ոչ թե անցյալի, այլ ապագայի հետ՝ փոփոխություններ մտցնելով առօրյայի ու ավանդույթների մեջ: մեր դարում էլ այդ փոփոխություններից մեկը հենց առաջարկված թեման է: փոփոխությունները միշտ էլ դժվար են ընդունվում ավագ սերնդի ու բամբասկոտ հասարակության կողմից, ու դրանց համար ժամանակ է պետք գալիս: որոշ ժամանակ հետո այս փոփոխությանն էլ կնայենք՝ որպես պատմություն, ինչպես ասենք նրան, որ մի ժամանակ կինը չպիտի աշխատեր… կամ ասենք, որ աղջիկը մինչև ամուսնանալը ընկեր չպիտի ունենար…

Նարե
03.02.2009, 15:38
Ուրեմն, ինչու՞, ինչու՞ է հայերի մոտ համարվում ամոթ, եթե զույգերն ուզում են առանձնանան:
Բոլորս էլ լավ գիտենք, որ էտպես է: Երբ կինը առաջարկում է ամուսնուն առանձին ապրել, անմիջապես լսվում է պատասխանը... «Բա ծնողնե՞րս, բա ի՞նչ կասեն բարեկամները, հարեվաները, ընկերները...»:
Համաձայնվեք, որ ամեն հայ երիտասարդ ընտանիք չի կարողանում այդ քայլին դիմի: Ինչու՞ է այդպես:

Այս իրավիճակում կարծում եմ արդեն պետք է իրենց դերը խաղա ծնողների հասուն մտածելակերպն ու ըմբռնողականությունը , նրանք պետք է եսասիրաբար չմտածեն ու զավակներին տան այդ հնարավորությունը, որից ժամանակին զրկված են եղել իրենք: Ու այդ ժամանակ րկու կողմերի խիղճն էլ հանգիստ կլինի:

Mankik
03.02.2009, 16:02
_Nanuk_

Ճիշտ է, ծնողները պետք է փոխեն իրենց մտածելակերպը:
Մի ընտանիք, որպես օրինակ եմ ասում, 3 հասուն տղա ու 1 դպրոցական աղջիկ ունեն: Տղաներից երկուսը ամուսնացած են: Մյուս տղան արդեն բանակից եկել, բնականաբար մտածում է իր սեփական ընտանիքի մասին: Ընտանիքը ապրում է 4 սենյականոց բնակարանում: Մայրն ու քույրը քնում են հյուրասենյակում հատակին: Դեռ իրենց հոր ու տատի մասին էլ չեմ ասում:
Մի զույգն արդեն առանձնացավ: Մայրն արցունքն աչքերին ճանապարհեց:

Հիմա մյուս տղան է ուզում առանձնանա, որպեսզի իրենց փոքր եղբայրն կարողանա ամուսնանա:
Ի՞նչ ողբերգություն են ապրում ծնողները... իրենց սեփական խոսքերը «երեխա ենք բերել մեծացրել, որ թողնեն մեզ ու հեռանան»

Cassiopeia
03.02.2009, 16:08
Նորաթուխ ընտանիքը, որպես լիակատար ընտանիք ձևավորվելու համար, անկախություն է պահանջում:

Kita
03.02.2009, 19:15
Դե մեր տունը հենց 3 սերունդ է:)) տատիկս, մամաս ու ես ու քուրս::))մի հատ գժանոց էլի:D

Երեք սերունդ մի տան մեջ լինոլւո դեպքում համաձայն եմ, որ թե տատ-պապիկներն են շահում՝ երկար ապրելով, թե թոռնիկներն են ավելի շատ խնամք տեսնում: Բայց այ միջին սերունդը իմ կարծիքով ահագին տուժում է: Ու երեխաներն էլ ավելի շատ խնդիրներ հենց միջին սերնդի՝ ծնողների հետ են ունենում, քան տատիկ-պապիկի: Էնպես որ, թոռները թող տատիկների հետ ապրեն, իսկ մամա-պապաներին՝ առանձին բնակարան: :))

Ու մեր տունը երևի միշտ էլ տատիկի տարբերակն է եղել, քանի որ մաման շատ զբաղված էր, հա ու համ էլ մենք շատ ինքնուրույն ենք, բայց տատիկը մեկ է միշտ պտակած է անում:)):love
Բայց հաստատ նորաստեղծ ընտանիքը պիտի իր տանը ապրի, թեկուզ վատ, որ ստեղծվի ընտանիք:)

Սերխիո
03.02.2009, 19:31
Ամուսնացած եմ , ապրում եմ ծնողներիս հետ , հազար ափսոս ,որ տատ ու պապ հիմա չունեմ , միևնույն է հաճույքով իրանց հետ մեկտեղ՝ մի հարկի տակ կապրեի…

կարծում եմ ինչ որ չափով էգոիստություն ա առանց ծնողների ապրելը ,նախ տատիկ-պապիկների ուրախությունն են թոռները ,ո՞նց կարելիա զրկել նրանց այդ զգացումից, բացի դա հիմա սաղ օրինակ են վերցնում արտասահմանից, բայց հաշվի չեք առնում ,որ այնտեղ ծերության նենց թոշակներ են մարդիկ ստանում ,որ իրանց լիավին ապահովում են…Հայաստանում շատ դժվար ա…

Հ.Գ.
իսկ ծնողը երբեք չի կարող զավակի երջանկություն վրա բացասական ազդել…

Jarre
04.02.2009, 02:36
կարծում եմ ինչ որ չափով էգոիստություն ա առանց ծնողների ապրելը
Իսկ ինչո՞ւ:think



ո՞նց կարելիա զրկել նրանց այդ զգացումից
Բայց առանձին ապրելը ինչո՞վ է զրկում։ Չէ՞ որ միշտ էլ կարող են տեսնել։



սաղ օրինակ են վերցնում արտասահմանից, բայց հաշվի չեք առնում ,որ այնտեղ ծերության նենց թոշակներ են մարդիկ ստանում ,որ իրանց լիավին ապահովում են…Հայաստանում շատ դժվար ա…
Այ սա ուրիշ հարց է։ Եթե ծնողները ապրելու հնարավորություն չունեն, և երեխաները նրանց չեն օգնում, դա արդեն անմարդկայնություն է


իսկ ծնողը երբեք չի կարող զավակի երջանկություն վրա բացասական ազդել…
Բայց առանձին չեն ապրում այն պատճառով, որովհետև ծնողները վատ են ազդում, այլ այն պատճառով, որ կազմվել է նոր ընտանիք, նոր օջախ։ Եվ ծնողների վատ ազդելը մեկ հասկացություն է, իսկ մարդկային փոխհարաբերություններում ստեղծվող անխուսափելի խնդիրները՝ բոլորովին այլ։


Ամուսնացած եմ , ապրում եմ ծնողներիս հետ
Ես լիովին հարգում եմ քեզ։ Սա շատ ինդիվիդուալ մոտեցում պահանջող հարց է, հետևաբար ճիշտ ու սխալ չկա. ամեն մարդ ելնելով հազար ու մի պատճառներից կայացնում է իր որոշումը։ Եվ անկախ այն բանից թե որ տարբերակը մարդ կընտրի, եթե նա նորմալ ու առողջ միտք ունեցող մարդ է, ուրեմն միշտ կմնա նվիրված ու հավատարիմ թե՛ իր ծնողներին, ու թե՛ իր կողակցին և երկուսի նկատմամբ էլ կցուցաբերի այն աստիճան հոգատարությունը, որքան որ նրանք կարիք ունեն։

Ուլուանա
04.02.2009, 04:13
...բացի դա հիմա սաղ օրինակ են վերցնում արտասահմանից, բայց հաշվի չեք առնում ,որ այնտեղ ծերության նենց թոշակներ են մարդիկ ստանում ,որ իրանց լիավին ապահովում են…Հայաստանում շատ դժվար ա…
Իսկ ո՞վ ասաց, թե առանձին ապրելը ենթադրում է ծնողների մասին մոռանալ կամ անհրաժեշտության դեպքում ֆինանսապես չապահովել։ Մարդիկ կան, որ միասին են ապրում, բայց ավելի վատ են նայում իրենց ծնողներին, քան առանձին ապրողները։ Էնպես որ դրանով չի որոշվում ծնողի նկատմամբ վերաբերմունքը։
Մնացած մտքերիդ Jarre–ն արդեն պատասխանել է այնպես, ինչպես ինքս կպատասխանեի։ ;)

Rhayader
04.02.2009, 13:18
Ուրեմն, ինչու՞, ինչու՞ է հայերի մոտ համարվում ամոթ, եթե զույգերն ուզում են առանձնանան:
Բոլորս էլ լավ գիտենք, որ էտպես է: Երբ կինը առաջարկում է ամուսնուն առանձին ապրել, անմիջապես լսվում է պատասխանը... «Բա ծնողնե՞րս, բա ի՞նչ կասեն բարեկամները, հարեվաները, ընկերները...»:
Համաձայնվեք, որ ամեն հայ երիտասարդ ընտանիք չի կարողանում այդ քայլին դիմի: Ինչու՞ է այդպես:

Չգիտեմ, ես ինքս ամոթ կհամարեմ տնեցիքիս հետ ապրել:

Դեկադա
08.02.2009, 10:50
Mankik-ի խոսքերից
Ուրեմն, ինչու՞, ինչու՞ է հայերի մոտ համարվում ամոթ, եթե զույգերն ուզում են առանձնանան:
Բոլորս էլ լավ գիտենք, որ էտպես է: Երբ կինը առաջարկում է ամուսնուն առանձին ապրել, անմիջապես լսվում է պատասխանը... «Բա ծնողնե՞րս, բա ի՞նչ կասեն բարեկամները, հարեվաները, ընկերները...»:
Համաձայնվեք, որ ամեն հայ երիտասարդ ընտանիք չի կարողանում այդ քայլին դիմի: Ինչու՞ է այդպես:

Այ եթե կարենանք մեր կյանքից հանենք էտ բա-երը շատ ողջունելի կլինի:
Հետաքրքիր է, իսկ աստված չարասցե, երբ էտ ընտանիքներում պրոբլեմներ են առաջանում այդ բա ասողները կարողանում են իրենց դրական ազդեցությունը թողնեն հարցի լուծման վրա, թե էլի ընկնում են բա տեսար տարբերակի հետևից:
Ավելի ճիշտ կլինի տալ զույգին հնարավորությունը կայանալու,պայքարելու և վերջապես հասկանալու ինչ են ուզում իրենք կյանքից, ինչ պահանջներ ու պարտավորություններ ունեն:Թե չէ երբեմն ծնողների և դրական և բացասական միջամտությունները հենց բերում են իրենցը չունենալուն:

Moon
08.02.2009, 13:02
Լավ թեմայա, հմմմ...ու մի քիչ բարդ...
Բայց անկեղծ ասած ես կողմե մ առանձին բնակվելուն, տենց ինքնուրույնություն ես սովորում ու բացի դրանից ոչ մի ծնողի կողմից որևէ արգելք կամ գործերին խառնվելու հավանականությունը քչանում ա...
Բայց որպես երրորդ սերնդի ներկայացուցիչ ասեմ, որ իմ տատիկն էնքան ժամանակակից մտածելակերպ ունի, որ նման բախումները քիչ հավանական են։:love
Իմ երկու քույրերն ամուսնացել են ու ապրում են ամուսնու ծնողների հետ, երկուսն էլ երջանիկ են, մեկ մեկ իմ հավեը գալիս ա հենց էնտեղ եմ գնում, մի ընտանիքի պես են, բոլորն իրար սիրում են, ոչ մեկ ոչ մեկին չի խանգարում։ Իդեալական վիճակա ա...
Չէ, բայց ճիշտը մենակ ապրելն ա, ինչքան էլ որ դժվար լինի...չնայած չես կարող ասել....ապագան ցույց կտա...
Բայց ճիշտ տարբերակ եմ համարում մինչև ամուսնանալը միասին ապրել...հետո մտածել ամուսնության մասին:)

Արմինե
08.02.2009, 23:57
Առանձին ապրելուց լավը չկա:

Տատ
09.02.2009, 00:48
Առանձին ապրելուց լավը չկա:

Իհարկե: Բախտս բերեց, այդպես էլ եղավ ամենասկզբից:
Բայց...
Թերությունը հիմա եմ տեսնում: Երեխաներս մեծազան առանց տատ ու պապի: Օհ, նրանք կան, ողջ ու առողջ են, բայց շփվում են տուրիստի պես՝ տոներին, ծնուննդներին, երբեմն իհարկե պարզապես հյուր գալ-գնալով: Եվ դա քիչ է, նրանք չեն զարքացնում այնպիսի հատկություններ, ինչպես՝ համբերություն ծեր մարդու նկատմամբ, հարգանք հակառակ չհամաձայնության, առօրյա սովորական օգնություն մեկին, որ իրոք կարիքն ունի, ոչ թե ծնողին, հիշողություններ, համեմատություններ,...Դէ կա այդ ամենը, բայց մակերեսային ոչ լուրջ մակարդակով: Մի քիչ ափսոսում եմ:
Ես տատիկիս հետ կռվել ու հայհոյՎել եմ, քմծիծաղել ու ձեռք առել նրան, լսել պատմությունները Ստալինյան երիտասարդությունից: Այդ ամբողջն իմ կերպարի կազմավորող մասն է, նույնիսկ տատիկիս մահվան օրերը (շաբաթները) չէի ուզի բաց թողնել, հեռացնել կյանքիցս:
իսկ իմ երեխաները չեն տեսնի դա, կգնան թաղման (ծիպուն մնե նա յազիկ) ու վերջ:
:(

miracle
09.02.2009, 01:28
ինձ թվում է, կարելի է նրանց տուրիստական այցելություններն ավելացնել, ու դարձնել ոչ տուրիստական, իսկ եթե հեռավորությունն է խնդիրը, կարելի է էլի շատ ձևեր գտնել երեխաների ու տատ-պապի միջև ավելի շատ ու երկարատև հանդիպումների: օրինակ՝ ամառային արձակուրդներ: դրանք քիչ թե շատ կապահովեն նշված հատկությունները, որ ուզում եք զարգացնել երեխաների մեջ, ու միգուցե դրանք դարձնեն ավելի գնահատելի… ընդ որում ինքներդ էլ կպահպանեք ձեր անկախությունն ու սեփական ընտանիքի տերը լինելու իրավունքը:

Mankik
09.02.2009, 11:55
Էստեղ ինչ-որ մեկը ակնարկեց, որ պետք է երեխաներին տալ տատիկ-պապիկները պահեն, իսկ երիտասարդ ծնողները առանձին ապրեն: Պատկերացրեք մի պահ գա, երբ էս երեխաները մեծանում են, իրենց երեխաներին բերում են ծնողների մոտ, «Հերիք ինչքան վայելեցիք, հիմի հերթը մերն է: Էս երեխեքին պահեք, հիմա էլ մենք առանձին վայելենք»:)
Խեղճ ծնողներ... իրենց երեխաներին իսկի չեն պահել, հիմա ո՞նց թոռներին պահեն:

Տատ
10.02.2009, 00:47
օրինակ՝ ամառային արձակուրդներ:
Այո-այո-այո': Իմ մեղքն է, չարեցի այդպես, միշտ միասին էինք գնում, իսկ դա նույնը չէ, անմիջական կապ չի հաստատվում: Հիմա մեծ են, արդեն մտածում են՝ մենակ ու ինքնուրույն գնալ Երևան: Եվ կգնան իհարկե, սեր կա, բայց խորը, անմիջական մտերմություն՝ ոչ: Գուցե կստացվի՞ դեռ, գիտակից մակարդակով:
Դա հայկական տատը, բայց կա նաև շվեյցարականը:

Տեսնվում ենք համեմատաբար հաճախ, բարի լավ հարաբերություններ, բայց դե առօրյա դժվարություններ չեն տեսնում ու տանում երեխաները: Ինձ համար՝ հրաշալի է, առանց ճնշման, պրետենզիաների, քիթն իմ գործերի մեջ չէ, օգնում են, գովում:
Բայց երեխաներս չեն պատկերացնում, որ տատը կամ պապն իրենց նկատողություն անեն, բարկանան, արգելեն մի բան: Կարող ա նույնիսկ վիրավորվեն:o: Դա էլ մի բան չի: Ես երբեմն նախանձում եմ, երբ մամաս զարմիկիս(եղբորս տղային) գոռում է՝ ПЕРЕСТАНЬ, СВОЛОЧЬ!! :oy Այնպիսի ջերմություն կա հարազատ հայհոյանքի մեջ:

Լուսաբեր
10.02.2009, 18:31
Ամենալավը մենակ ապրելնա,սեփական <<կուխնիան>> ունենալը... Դե տատիկ պապիկին էլ ինչքան հնարավորա հաճախակի այցելել որ կապը երեխաների ու նրանց միջև չկտրվի,ինչպես շատ հաճախ լինում,երբ առանձին են ապրում:(