PDA

Դիտել ողջ տարբերակը : Fisher.am - Ձկնորսական կայք

fisher.am
11.12.2006, 14:35
Գնահատեք այս Կայքը www.fisher.am (http://www.fisher.am)

Mesrop
11.12.2006, 22:41
Օգտակար ինֆո կա...
ընդհանուր էլ լավա :)

fisher.am
12.12.2006, 00:24
Օգտակար ինֆո կա...
ընդհանուր էլ լավա :)

Շնորհակալ եմ գնահատելու համար... Այս կայքով ուզում եմ մեր հայ ձկնորսներին եւ ձկան սիրահարներին ինչ որ բանով օգտակար լինել:
Գաղափարը իմ սեփականն է: Պնդում եմ՝ որ կայքը ոչ մի կոմերցիոն շահեր չի հետապնդում: Կայքում անգամ խանութի գովազդը անվճար եմ տեղադրել:
Դեռ շատ հետաքրքիր պլաններ կան....

Artgeo
12.12.2006, 00:49
Այս կայքով ուզում եմ մեր հայ ձկնորսներին եւ ձկան սիրահարներին ինչ որ բանով օգտակար լինել:

www.fisher.am всегда свежий и всегда обновляемый.
Մեր հայ ձկնորսներից շատերը ձեր ռուսերենը չեն հասկանում: Իսկ ձեր հայերը, որոնք հասկանում են, կարող են օգտվել բազմաթիվ ռուսական կայքերից http://www.google.am/search?hl=hy&q=%D1%80%D1%8B%D0%B1%D0%B0%D0%BB%D0%BA%D0%B0&btnG=%D5%88%D6%80%D5%B8%D5%B6%D5%A5%D5%AC&meta= այն դեպքում երբ մեր հայերի համար, որոնք միայն հայերեն են հասկանում, կայք չկա http://www.google.am/search?q=%D5%B1%D5%AF%D5%B6%D5%B8%D6%80%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&ie

Հ.Գ. Ավելի շատ եմ ցավում, եթե ինչ որ մեկին վիրավորեցի:

fisher.am
12.12.2006, 04:19

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
Նախ ասեմ, որ վիրարավորական ոչինչ չեմ տեսնում:
Մի՞ թե միայն հայերեն իմացող մարդը՝, կարող է Internet Explorer - ից օգտվել: Իհարկե ծիծաղելի է:
Իկս ռուսերեն իմացողները կարող՞ են ռուսական կայքերում գտնել ինֆորմացիա - հայաստանում ձկնորսության մասին: Ոչ իհարկե:
Կայքը նաեւ նպատակ ունի Ա. Պ. Հ. երկրներից Հայաստան ժամանող տուրիստներին տեղեկացնելու Հայաստանի բնության եւ ձկնորսության մասին:

Ինչեւիցէ...

Artgeo
12.12.2006, 12:03

Մարդիկ տարբեր են լինում: Ուրախ եմ, որ չես տեսնում: :)
IE-ն անգլերեն է, երբեք չեմ օգտվել ռուսականացված ծրագրերից, քանի որ եթե օրիգինալ ծրագիրը 5 բագ ունի, ապա ռուսականացվածը 45:
Հայաստանում ձկնորսության մասի՞ն: Ներկա պահին ես կայքում գտա Հայաստանի մասին ու ձկնորսության մասին: Հայաստանում ձկնորսության մասին չկա: Ինֆոն էլ ի դեպ ընդամենը այս ու այն կայքից վերցված է: Սեփական ոչինչ չկա: Համենայն դեպս ես չգտա:
Եթե կայքը սարքված է ԱՊՀ ի համար, ապա անգլերեն սարքեիք, նոր ռուսերեն, քանի որ ԱՊՀ ում ռուսերեն արդեն գրեթե ոչ ոք չգիտի:
Ինչևիցե... կայքը ձերն է ու վերևում գրվածը ընդամենը կարծիքս է...

քաղաքացի
12.12.2006, 12:19

Ես կասեի առաջին հերթին թող լինի հայերեն, դրանից հետո ինչերեն ուզում է թող լինի։ ;)

fisher.am
12.12.2006, 15:03
Հարգելի բարեկամներ. ես ինքս շատ կցանկանաի որ կայքը առաջին հերթին հայերեն լիներ, բայց ունեմ ռեսուրսների ու հնարավորությունների բացակայություն տվյալ պարագայում: Ուստի՝ եթե կհայտնվեն բարեգործներ (թարգմանիչներ, խմբագրողներ), ապա հաճույքով բոլորին կներկայացնեմ նաեւ հայերեն տարբերակը: Ու բարեգործների անուններն ել մե՜ծ կարմիր տառերով կգրեմ կայքի առաջին իսկ էջում:

Հարգանքներով Fisher...

Արամ
12.12.2006, 17:14
Սա Հայկական ցանցում ե?

քաղաքացի
12.12.2006, 18:53
ես ինքս շատ կցանկանաի որ կայքը առաջին հերթին հայերեն լիներ, բայց ունեմ ռեսուրսների ու հնարավորությունների բացակայություն տվյալ պարագայում:
Այդ ի՞նչ ռեսուրսներ ու հնարավորություններ են։ Ռուսերեն չգիտե՞ս, թե թարգմանելու ունակ չես։ Օրինակ ես ռուսերեն չգիտեմ, հետևաբար չեմ կարող թարգմանել։
Եթե կայքը դու ես կազմել, քո ուժերով, կարող եմ հանգիստ ասել, որ դու ռուսերենին լավ ես տիրապետում։ Այս ակումբում գրառումներդ տեսնելով էլ կասեմ, որ հայերենից թույլ չես։ Այս երկու հանգամանքներին ուշադրություն դարձնելով միակ պատճառը, թե ինչու՞ հայերեն չկա, դա ուղղակի «հավես»-ի հարց է, ոչ թե «ռեսուրսներ ու հնարավորություններ»։
:8

Artgeo
12.12.2006, 20:06
Հարգելի բարեկամներ. ես ինքս շատ կցանկանաի որ կայքը առաջին հերթին հայերեն լիներ, բայց ունեմ ռեսուրսների ու հնարավորությունների բացակայություն տվյալ պարագայում: Ուստի՝ եթե կհայտնվեն բարեգործներ (թարգմանիչներ, խմբագրողներ), ապա հաճույքով բոլորին կներկայացնեմ նաեւ հայերեն տարբերակը: Ու բարեգործների անուններն ել մե՜ծ կարմիր տառերով կգրեմ կայքի առաջին իսկ էջում:

Հարգանքներով Fisher...
Հա, լրիվ հասկանում եմ։ Հայերեն լեզվով ձկնորսության վերաբերյալ տեքստեր չկան, որ կոպի-փեյսթ արվի։ Ի դեպ, դիզայնը դուրս եկավ։ :)

fisher.am
12.12.2006, 21:22
Սա Հայկական ցանցում ե?

Ոչ, հայկական ցանցում չէ

fisher.am
13.12.2006, 02:10
Այդ ի՞նչ ռեսուրսներ ու հնարավորություններ են։ Ռուսերեն չգիտե՞ս, թե թարգմանելու ունակ չես։ Օրինակ ես ռուսերեն չգիտեմ, հետևաբար չեմ կարող թարգմանել։
Եթե կայքը դու ես կազմել, քո ուժերով, կարող եմ հանգիստ ասել, որ դու ռուսերենին լավ ես տիրապետում։ Այս ակումբում գրառումներդ տեսնելով էլ կասեմ, որ հայերենից թույլ չես։ Այս երկու հանգամանքներին ուշադրություն դարձնելով միակ պատճառը, թե ինչու՞ հայերեն չկա, դա ուղղակի «հավես»-ի հարց է, ոչ թե «ռեսուրսներ ու հնարավորություններ»։
:8
ԴԱ ԸՆԴՀԱՄԵՆԸ ՔՈ ԿԱՐԾԻՔՆ Է...

HardRock
13.12.2006, 11:34
fisher.am դիզաինը ինձ էլ դուր եկավ, ինֆոն էլ, մի քանի բան կարդացի, հետաքրքիր էր, բայց ես նույնպես այն մտքին եմ, որ հայերենով եթե լիներ, շաաատ ավելի լավ և ընդունելի կլիներ: Եվ ընդհանրապես լավ կլինի աշխատենք *.am զոնայում հայալեզու սայթերը շատացնենք: Մի տեսակ նախանձում եմ, որ եթքան շատ բան կարելի ա ռուսերենով գտնել, խի՞ հայերեն չպետքա լինի:

Արշակ
13.12.2006, 12:06
Թեթևակի նայեցի, կայքի ձևավորումն ու կառուցվածքային կազմակերպումը լավն էր։ Ինչ վերաբերում է copy-paste-ին, ապա պետք չի իզուր մեղադրել. ընդհանրապես ամբողջ աշխարհում ինֆորմացիոն կայքերի, գրքերի և այլնի մեծ մասը այլ աղբյուրներից copy-paste-երի արդյունք են, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Հենց թեկուզ տարբեր աղբյուրներից թեմատիկ ինֆորմացիայի հավաքել, իմի բերելն ու դասակարգելն արդեն մեծ աշխատանք է պահանջում ու արժանի է գնահատանքի։ Ուրիշ հարց է, եթե կայքն ամբողջությամբ ինչ-որ այլ կայքի կրկնօրինակը լիներ։
Բայց ամեն դեպքում իսկապես շատ ավելի հաճելի կլիներ, եթե նախ հայերեն տարբերակը ստեղծվեր ու հայկական ցանցում լիներ։ Ինչ ասեմ, ցավալի է, որ Հայաստանին վերաբերող կայքերը հայերեն չեն սարքվում։

Մի փոքր դիտողություն էլ ասեմ։ Կայքում Հայաստանի մասին էջում գրված է. «Армения (арм. Հայք)»։ Կարծում եմ, որ պետք է լիներ «Армения (арм. Հայաստան)»։ Հայքը Հայաստանի, հայկական լեռնաշխարհի պատմական անվանումներից է ու երևի այնքան էլ ճիշտ չի տվյալ կոնտեքստում Армения-ն Հայք թարգմանել։

fisher.am
13.12.2006, 15:08

Զգացված եմ գնահատելու համար...
Դիտողությունը ընդունեցի եւ շտկեցի:

fisher.am
14.12.2006, 16:02
fisher.am դիզաինը ինձ էլ դուր եկավ, ինֆոն էլ, մի քանի բան կարդացի, հետաքրքիր էր, բայց ես նույնպես այն մտքին եմ, որ հայերենով եթե լիներ, շաաատ ավելի լավ և ընդունելի կլիներ: Եվ ընդհանրապես լավ կլինի աշխատենք *.am զոնայում հայալեզու սայթերը շատացնենք: Մի տեսակ նախանձում եմ, որ եթքան շատ բան կարելի ա ռուսերենով գտնել, խի՞ հայերեն չպետքա լինի:

Եռբեւիցե սեփական ուժերովդ, կամ ֆինանսներով կայք պատրաստած կաս՞

Artgeo
14.12.2006, 16:25
Եռբեւիցե սեփական ուժերովդ, կամ ֆինանսներով կայք պատրաստած կաս՞
Ամենաչսիրածս բանն ա։ Ամեն մեկը զբաղվումա նրանով, ինչը ինքը լավ ա անում կամ ինչը իրեն դուր է գալիս, կամ էլ ծայրահեղ դեպքում ստիպված է դա անել։ Եթե դու սարքել ես կայք և այն տեղադրել որևէ հանրային տեղ, ապա պատրաստ պիտի լինես այդ տեղում եղած մարդկանց կարծիքներին ու քննադատություններին։ Անկախ նրանց մասնագիտությունից ու տարքից։ Եվ եթե կարող ես, բերես հիմնավորում, թե ինչու է այս կամ այն երևույթը այդպես ինչպես կա։
Ինչո՞ւ պիտի ես կայք պատրաստեմ, եթե ես մասնագիտությամբ, ասենք երաժիշտ եմ։ Երբևիցե երաժշտություն գրած կա՞ս։ Բայց տեղն ընկած տեղը այս կամ այն երաժշտությունը կքննադատաես ու կասես որ լավը չի, կամ լավնա։ Երաժշտագետն էլ կբացատրի, թե ինչու է այն մասը, որը քեզ թվում է վատ, այդպիսին ինչպիսին կա։

HardRock
14.12.2006, 16:55
Եռբեւիցե սեփական ուժերովդ, կամ ֆինանսներով կայք պատրաստած կաս՞
Հա, սեփական ուժերով, լրիվ անվճար, ընկերոջս համար.
http://photoartka.narod.ru

fisher.am
15.12.2006, 00:34
Հա, սեփական ուժերով, լրիվ անվճար, ընկերոջս համար.
http://photoartka.narod.ru

"հայերենով եթե լիներ, շաաատ ավելի լավ և ընդունելի կլիներ: Եվ ընդհանրապես լավ կլինի աշխատենք *.am զոնայում հայալեզու սայթերը շատացնենք: Մի տեսակ նախանձում եմ, որ եթքան շատ բան կարելի ա ռուսերենով գտնել, խի՞ հայերեն չպետքա լինի:"

Օօօօ՜՜՜՜, պատրաստածդ կայքից արդեն պարզ երեւաց պատկերացումդ ու տաղանդտ
http://photoartka.narod.ru/aboutarm.html էս հայերենդ ուր է՞:

fisher.am
15.12.2006, 01:16
Ամենաչսիրածս բանն ա։ Ամեն մեկը զբաղվումա նրանով, ինչը ինքը լավ ա անում կամ ինչը իրեն դուր է գալիս, կամ էլ ծայրահեղ դեպքում ստիպված է դա անել։ Եթե դու սարքել ես կայք և այն տեղադրել որևէ հանրային տեղ, ապա պատրաստ պիտի լինես այդ տեղում եղած մարդկանց կարծիքներին ու քննադատություններին։ Անկախ նրանց մասնագիտությունից ու տարքից։ Եվ եթե կարող ես, բերես հիմնավորում, թե ինչու է այս կամ այն երևույթը այդպես ինչպես կա։
Ինչո՞ւ պիտի ես կայք պատրաստեմ, եթե ես մասնագիտությամբ, ասենք երաժիշտ եմ։ Երբևիցե երաժշտություն գրած կա՞ս։ Բայց տեղն ընկած տեղը այս կամ այն երաժշտությունը կքննադատաես ու կասես որ լավը չի, կամ լավնա։ Երաժշտագետն էլ կբացատրի, թե ինչու է այն մասը, որը քեզ թվում է վատ, այդպիսին ինչպիսին կա։

"Եվ եթե կարող ես, բերես հիմնավորում, թե ինչու է այս կամ այն երևույթը այդպես ինչպես կա։" - Ես պատրաստ եմ սիրով պատասխանել ձեր բոլոր հարցերին:

Ըստ ինձ առաջին հարցը որ պիտի տեսնեմ - "Ինչու՚ հայերեն չէ":

Պատասխանեմ նախապես. ԿԱՅՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՆԱԵՎ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՄԱՐ, ՆԱԽԿԻՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ!!! ԿԱՅՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է «ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» - ՄԱՆՐԱՄԱՍՆ:

Իսկ հայերի համար ինչ՚ է, դժվար՚ է ռուսերեն կարդալ... Փորձել եմ հայերեն ինֆորմացիա հավաքել, բայց ամենուրեք շրջելով ստացա հետեւյալ՝- «Ինչիտ՚ ա պետք», «Քյարդ որնա՚», «Երնեք հավեսիտ» պատասխանները: Այնպես որ հայրենասիրությունը սկսվում է հենց հայրենիքի ներսից, այլ ոչ թե կայքում այն հայերեն ներկայացնելով:

Իդեպ ասեմ, որ կայքը ես չեմ պատրաստել, դա ուղղակի իմ մտահաղացումն է: Ես այն ընդհամենը պատվիրել եմ:

P. S. Երբեք մի թերագնահատեք դիմացինին...

NetX
15.12.2006, 01:43
Փորձել եմ հայերեն ինֆորմացիա հավաքել, բայց ամենուրեք շրջելով ստացա հետեւյալ՝- «Ինչիտ՚ ա պետք», «Քյարդ որնա՚», «Երնեք հավեսիտ» պատասխանները: Այնպես որ հայրենասիրությունը սկսվում է հենց հայրենիքի ներսից, այլ ոչ թե կայքում այն հայերեն ներկայացնելով:

Եթե շատերս այդ կարգի խոչնդոտների հանդիպելիս նահանջեինք ապա չէր լինի օրինակ www.akumb.am 'ը, www.101.am 'ը, (մոտ ապագայում նաև network.am 'ը)

Ըստ ինձ հայրենասիրությունը առաջինը սկսվում ա մեր մեջ ու դրա առկայության և պառզապես ցանկության դեպքում հաստատ ճանապարհներ ա գտնվում «Ինչիտ՚ ա պետք», «Քյարդ որնա՚», «Երնեք հավեսիտ» տիպի և շատ ավելի բարդ խոչնդոտները հաղթահարելու համար :)

Ամեն դեպքում ողջունելի է նախաձեռնությունդ և շնորհավորում եմ նոր կայքիդ բացման առթիվ :)

Հույսով եմ կգտնես ժամանակ և ուղիներ կայքը *.am տիրույթ տեղափոխելու և կայքում հայերեն լեզուն ավելացնելու համար, դրանով իսկ լրացնելով ինտերնետում հայալեզու կայքերի բացը և ունենալով իսկապես անկրկնելի բովանդակությամբ կայք :B

HardRock
15.12.2006, 10:23
"հայերենով եթե լիներ, շաաատ ավելի լավ և ընդունելի կլիներ: Եվ ընդհանրապես լավ կլինի աշխատենք *.am զոնայում հայալեզու սայթերը շատացնենք: Մի տեսակ նախանձում եմ, որ եթքան շատ բան կարելի ա ռուսերենով գտնել, խի՞ հայերեն չպետքա լինի:"

Օօօօ՜՜՜՜, պատրաստածդ կայքից արդեն պարզ երեւաց պատկերացումդ ու տաղանդտ
http://photoartka.narod.ru/aboutarm.html էս հայերենդ ուր է՞:
1. fisher.am ես չասեցի թե կայքդ վատն ա, ես ասեցի, որ շաաաատ լավ կլիներ եթե հայերեն լիներ:
2. Իմ կայքի մասին. այդ կայքը սարքել եմ 5 տարի առաջ երբ դեռ այդպիսի խնդիր չկար ու սարքել եմ html-ով, դա Dreamweaver-ով սարքել չի: Եվ հետո համենայն դեպս ինֆոն հայերեն էլ կա:
3. Հիմա ուզում եմ կայք սարքել ռոք երաժշտության և մի քանի հանրահայտ խմբերի մասին, բայց գործս հետաձգում եմ, որովհետև չեմ ուզում ռուսերեն կայքերից ինֆոն վերցնեմ ու դնեմ: Սարքելուց անպայման կթարգմանեմ և կխմբագրեմ:

fisher.am
15.12.2006, 15:41
Եթե շատերս այդ կարգի խոչնդոտների հանդիպելիս նահանջեինք ապա չէր լինի օրինակ www.akumb.am 'ը, www.101.am 'ը, (մոտ ապագայում նաև network.am 'ը)

Ըստ ինձ հայրենասիրությունը առաջինը սկսվում ա մեր մեջ ու դրա առկայության և պառզապես ցանկության դեպքում հաստատ ճանապարհներ ա գտնվում «Ինչիտ՚ ա պետք», «Քյարդ որնա՚», «Երնեք հավեսիտ» տիպի և շատ ավելի բարդ խոչնդոտները հաղթահարելու համար :)

Ամեն դեպքում ողջունելի է նախաձեռնությունդ և շնորհավորում եմ նոր կայքիդ բացման առթիվ :)

Հույսով եմ կգտնես ժամանակ և ուղիներ կայքը *.am տիրույթ տեղափոխելու և կայքում հայերեն լեզուն ավելացնելու համար, դրանով իսկ լրացնելով ինտերնետում հայալեզու կայքերի բացը և ունենալով իսկապես անկրկնելի բովանդակությամբ կայք :B

1) Ես երբեւիցէ չեմ պատրաստվում իմ կայքը տեղափոխել .am զոնա, քանի որ ամերիկացիների հոստինգի որակի վրա զարմացած եմ: Այ երբ հայերը կունենան նման սպասարկման որակ, այդժամ կմտածեմ:

2) Ընկեր ջան, www.akumb.am, 101.am - ի համար կարիք չի եղել աջ ու ձախ փնտրել ինֆորմացիա.... դրանք լրիվ տարբեր ասպեկտներ են:

Արամ
15.12.2006, 17:04

Ֆիշեր ջան ...Ասւմ ես "Ընկեր ջան, www.akumb.am, 101.am - ի համար կարիք չի եղել աջ ու ձախ փնտրել ինֆորմացիա" հա դու էլ ռուսերենը ունես հայերեն թարգմանի ետ ոնց ա Արտակը կարող է ամբողջ ֆորում թարգմանել` այն ել ամենամեծ, իսկ դու ոչ միայն չես ուզում թարգմանել այլև ուրիշի աշխատանքը չես գնահատումԷ;)

Artgeo
15.12.2006, 17:27
"Եվ եթե կարող ես, բերես հիմնավորում, թե ինչու է այս կամ այն երևույթը այդպես ինչպես կա։" - Ես պատրաստ եմ սիրով պատասխանել ձեր բոլոր հարցերին:
Լրիվ ուրիշ էր։ :) Շատ շնորհակալություն մանրամասն պատասխանների համար: :)

Mesrop
15.12.2006, 22:03
http://fisher.am/index.php?show=/images/glux.jpg&pic=randpics/../../gallery/a3.jpg
Գլյուկ "դվա վ ադնոմ"
1. ֆայլերի կանչում
2. նկարների կանչում
Սայթի ծրագրավորման մասը լավ արված չի
ֆայլերը include անելուց առաջ պետք է ճշտել, թե դրանք գույություն ունեն թե ոչ

NetX
16.12.2006, 00:21
Ընկեր ջան, www.akumb.am, 101.am - ի համար կարիք չի եղել աջ ու ձախ փնտրել ինֆորմացիա....

ճիշտա տարբեր ուղվածություններ ունեն, բայց ըտենց համուզված հայտարարություններ մի արա, քո վերը թվարկված կամ այլ կարգի խոչնդոտներ եղել են որոնք հաղթահարվել են ...

Պահանջում ես որ դիմացինին չթերագնահատեն, ու հենց դու թերագնահատում ես դիմացինի աշխատանքը

Քեզ շատ սիրուն ու ի սրտե ձևի բարեմաղթանքներ և դրական առաջընթացներ ցանկացա, բարի եղի համապատասխան հարգանք դրսևորել ...

Իսկ ընդհանապես, բացել ես թեմա որտեղ առաջարկում ես գնահատել քո սայտը, բայց ինչպես երևում է գնահատումներին "թշնամաբար" ես վերաբերվում, հասկանալի է որ աշխատանք ես կատարել, կամ միջոցներ ծախսել և ցանկանում ես լսել դրական և աշխատանքովդ հիացած կարծիքներ, բայց եթե առաջարկում ես գնահատել, և պատրաստ չես կրիտիկա լսել մի գնահատելու խնդրանքով թեմա բացի ...

Թեման փակում եմ ...