PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական էստրադա



armenianhackers[info]
11.12.2006, 13:34
:) ինչպես ասում են հասանք տեղ.
հաճախ եմ տեսնում ֆորումներում թեմաներ երաժշտության մասին, սակայն դեռ ոչ մի տեղ կոնկրետ չեն քննարկում հայերին.

Եկեք չխոսենք Ռուբեն Հախվերդյանի կամ Արթուր մեսչյանի մասին...
եկեք խոսենք այսպես կոչված էստրադայի մասին, բայց ավելի լայն կտրվածքով.
Ում ունենք? ասեմ որ բավականին շաաատ են.
Մի քանի անուններ
Աչոկ,Շպռոտ, Անդրե, Մայա Մարգարյան, Արման ու լիքը ուրիշ մակարդակ երգիչներ :D
Սա մի հատ ահավոր կատաստռոֆիկ վիճակ է. Արդեն մարդիկ կորցրել են իրենց ամոթ աբուռը. Մարդիկ լսել են, որ հայտի երգիչները արտասահմանում երգում են ակումբներում, չիգիտես ինչու օրինակ վերցնելով նրանց մեր մոտ ակումբը դարձել է սթրիփթիզ ակումբ. Առավել, իրենց մարդիկ լավ են զգում, նույնիսկ հաղորդումների մասնակցում կենտրոնական հեռուստաալիքներով, որտեղ նրանց ներկայացնում են ինչպես Նունե Եսայանին - ՁԵՐ բոլորի կողմից սիրված եւ հարգված... Դե պարզ բան է, հիմա կասեք դա Լրագրողական Էթիկա է. Իսկ ուր է այդ Էթիկան կորում հյուր հրավիրելուց առաջ.


Առանձին թեմա է Անդրեն, ուղակի չեմ ուզում փչացնել համակարգչիս սեղնաշարը հավաքելով մի քանի հետաքրքիր նախադասություն...:angry :[

Angelina
11.12.2006, 13:51
Իրոք, ինչ-որ տեղ քեզ հետ համամիտ եմ, բայց ասեմ, որ կան հզոր ձայներ: Չեմ ուզում ուղղակի թվարկել, թե ով է լավ, կամ ով է վատ:

քաղաքացի
11.12.2006, 14:02
armenianhackers[info] ես չհասկացա, այս թեմայում ի՞նչ ես ուզում քննարկենք։ Հասկացանք հայ էստրդային չես սիրում, բայց հարցդ ո՞րն է, կամ ավելի կոնկրետ ասա ինչի՞ մասին ես ուզում խոսել այս թեմայում։ :8

armenianhackers[info]
11.12.2006, 15:30
armenianhackers[info] ես չհասկացա, այս թեմայում ի՞նչ ես ուզում քննարկենք։ Հասկացանք հայ էստրդային չես սիրում, բայց հարցդ ո՞րն է, կամ ավելի կոնկրետ ասա ինչի՞ մասին ես ուզում խոսել այս թեմայում։ :8


Ներկա հայկական Էստրադայի...:B

Սյունիք
11.12.2006, 18:01
']

Առանձին թեմա է Անդրեն, ուղակի չեմ ուզում փչացնել համակարգչիս սեղնաշարը հավաքելով մի քանի հետաքրքիր նախադասություն...:angry :[

Այսինքն....:think

Անժելիկա
14.12.2006, 17:35
']Առանձին թեմա է Անդրեն, ուղակի չեմ ուզում փչացնել համակարգչիս սեղնաշարը հավաքելով մի քանի հետաքրքիր նախադասություն...:angry :[
ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ախր ինչի միայն Անդրե,ինքը մեր էստրադաի ամենաարժանիներից մեկնա,ու չփորձես նրան համեմատել Մայա Մարգարյանի կամ ասենք Էրիկ Խալաթյանի հետ,իրան Անդրեի կեսի կեսի կեսն էլ չկան,իգիտություն քեզ ասեմ,որ Անդրեն դեմ է ակումբներում երգելուն,ու չի էլ երգում,այնպես որ...

StrangeLittleGirl
14.12.2006, 21:26
ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ախր ինչի միայն Անդրե,ինքը մեր էստրադաի ամենաարժանիներից մեկնա,ու չփորձես նրան համեմատել Մայա Մարգարյանի կամ ասենք Էրիկ Խալաթյանի հետ,իրան Անդրեի կեսի կեսի կեսն էլ չկան,իգիտություն քեզ ասեմ,որ Անդրեն դեմ է ակումբներում երգելուն,ու չի էլ երգում,այնպես որ...
Ակումբներում երգելու մեջ ի՞նչ վատ բան կա: Համաշխարհային մեծության շատ աստղեր հենց ակումբներից են սկսել: Վերջիվերջո, մարդիկ այդպես փող են աշխատում:
Իսկ Անդրեին այս կամ այն երգչի կամ երգչուհու հետ համեմատելը յուրաքանչյուրիս իրավունքն է: ;) Եթե անկեղծ ասեմ, ես բացարձակապես ոչ մի տարբերություն չեմ տեսնում Անդրեի ու հայկական էստրադայի մնացած երգիչների միջև: Հայ երգչուհիներին էլ իրարից չեմ տարբերում: Ախր բոլորը նույն ոճն ունեն, երգերի բառերը նույնն են, երաժշտությունը նույնն է: Երբեմն փորձում են օրիգինալ բաներ ստեղծել, բայց ավելի շուտ ծիծաղելի են դառնում:
Բայց ես սա նորմալ երևույթ եմ համարում: Բոլոր երկրներում էլ նույն վիճակն է, իսկ համաշխարհային ճանաչման հասնում են քիչ թե շատ օրիգինալները:

Նորմարդ
14.12.2006, 23:29
Ժողովուրդ Հայք խմբի ''Քամի'' երգը լավագույն հիթ ճանաչվեց:

Quadro
15.12.2006, 16:36
']
Առանձին թեմա է Անդրեն, ուղակի չեմ ուզում փչացնել համակարգչիս սեղնաշարը հավաքելով մի քանի հետաքրքիր նախադասություն...:angry :[


Համաձայն եմ քո հետ
մանավանդ Անդրեի պահով :ok

Ավելացվել է 1 րոպե անց

ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ախր ինչի միայն Անդրե,ինքը մեր էստրադաի ամենաարժանիներից մեկնա,ու չփորձես նրան համեմատել Մայա Մարգարյանի կամ ասենք Էրիկ Խալաթյանի հետ,իրան Անդրեի կեսի կեսի կեսն էլ չկան,իգիտություն քեզ ասեմ,որ Անդրեն դեմ է ակումբներում երգելուն,ու չի էլ երգում,այնպես որ...

:) Եվ ինչում ես գթել նրա արժանիքները

Անժելիկա
15.12.2006, 16:44
:) Եվ ինչում ես գթել նրա արժանիքները

Նրա մեջ կան այ ամենը ինչը ես վաղուց փնտրել եմ,բայց դրա 1/10000 մասն էլ ոչ մեկի մեջ չեմ գտել

Z77
15.12.2006, 16:54
Նրա մեջ կան այ ամենը ինչը ես վաղուց փնտրել եմ,բայց դրա 1/10000 մասն էլ ոչ մեկի մեջ չեմ գտել

Հետարքրքիր է, թե այդ ինչ արժանիքներ են, որ ոչ մեկի մոտ չկա նույնիսկ դրա 1/10000-րդ մասնիկը?::B :D

Quadro
15.12.2006, 17:02
Նրա մեջ կան այ ամենը ինչը ես վաղուց փնտրել եմ,բայց դրա 1/10000 մասն էլ ոչ մեկի մեջ չեմ գտել

մի գուցե մենք նրան լավ չենք ճանանչում, բայց եթե դու ուզում ես պոխել մեր վերաբերմունքը դեպի նա ապա ասա մեզ այն բոլոր արժանիքները որոնք ունի նա և չունեն մնացաց 9999/10000 մասը

Fedayi
05.02.2008, 11:58
Ովքե՞ր են մեր էստրադային իսկական աստղերը /գոնե Հայաստանի մակարդակով/ և ովքեր են “աստղիկները”: Օրինակ` ինձ համար մեր էստրադայում շատ, թե քիչ տանելի են միայն Շ.Պետրոսյանը, Ն. Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Համլետ Գևորգյանը, Հայկոն:
Մնացածին` վագոններով տային, չէի փոխի ԱԼՄ-ի կարգին երգող երեխաներից մեկի հետ:
Հաճույքով կլսեի ձեր կարծիքները:

Որմիզդուխտ
05.02.2008, 12:49
Հայկական էստրադայում աստղեր ու աստղիկներ չկան, միայն լապտերներ ու լապտերիկներ: :hands Այ Շուշան Պետրոսյանը լավ է երգում, բայց նա, ավաղ, ավելի շատ լիալուսնի նման է: :oy .......
:think Նունե Եսայան..... եթե նա նույնիսկ "աստղ" է, ուրեմն` ընդմիշտ հանգած /ինձ համար/ : :[

Հայկոն լապտերիկների ֆոնի վրա լավ է երգում, այնպես ոչինչ:
Համլետ Գևորգյանին միտումնավոր երբեք չեմ լսել, երևի չեմ էլ տեսել... /կամ տեսնելիս ու լսելիս առանձնապես չեմ կարևորել, որ հետագայում ճանաչեմ/: Նույնն էլ կասեմ Արման Հովհաննիսյանի մասին. եթե անգամ դեմքը հեռուստատեսությամբ տեսած լինեմ /պատահաբար/, ապա երգարվեստին, ավաղ /թե բարեբախտաբար :B/ ծանոթ չեմ:

Anchi
05.02.2008, 13:01
Գիտեք ցավալին այն է, որ մեր էստրադայում իսկապես տաղանդավորներին տեղ չեն տալիս, որովհետև ժողովրդի ցածր ճաշակն ու մակարդակն է ձևավորում շուկան:
Ու դրա համար հանճարեղ մի խումբ, ինչպիսին VO.X-ն է, այսօր շատ նեղ շրջանակներում միայն ունի պահանջարկ: Սա ոչ մի ուրիշ երգչի հետ չհամեմատվող խումբ է. իրոք ճաշակով ու լավ երաժշտությամբ:

Fobus
05.02.2008, 13:07
Շուշանին իր գռեհիկության համար չեմ սիրում, բայց լավ ձայն ունի: Եսայանին ոչ լապտերիկ եմ համարում ոչ էլ աստղիկ, իսկ Հայկոն բոլորի մեջ աստղիկ է:

Աթեիստ
05.02.2008, 13:16
Դուք չափազանց քննադատորեն եք մոտենում հարցին: Թվարկեմ երգիչների, որոնք նույնիսկ եթե չեմ հավանում (ոճը), բայց համարում եմ նորմալ երգիչ (երգչուհի):
Անդրե, Սիրուշո, Ռազմիկ Ամյան, Արսեն Սաֆարյան, Էմմի, Շպռոտ (եթե որևէ մեկը պնդի, թե նա երգել չգիտի, կասեմ, որ դուք պարզապես չեք դիտել 2 աստղում նրա կենդանի կատարումները), Արման Աղաջանյան, Էմմա Պետրոսյան, բազմաթիվ ռոք խմբեր և այլ:
Փորձեք հեռուսատեսային ալիքների (ԱԼՄ դեռ չի հասել նրան, որ անվանեմ հեռուստաալիք) թելադրածի փոխարեն, ինքներդ ընտրել թե ինչ եք լսում:

Fobus
05.02.2008, 13:17
Արամոի մասին մոռացա գրել: այ նա աստղ է :

Որմիզդուխտ
05.02.2008, 13:23
Ինձ թվում է այս տարի կարելի էր "VOX" խմբին ներկայացնել Եվրատեսիլում. Սիրուշոյից պակաս չեն հաստատ: :ok Ավելին, այդ խումբը փոքր-ինչ անսպասելի է հայկական էստրադայում և բավականին մեծ տպավորություն է թողնում առաջին իսկ կատարումը լսելուց հետո: Ինձ շատ են դուր գալիս նրանց կատարումներն ակուստիկ ռոքային ոճի մեջ:

Fobus
05.02.2008, 13:24
չեմ էլ լսել նրանց : կարծում եմ Սիրուշոն համապատասխանում է Եվրատեսիլին

Որմիզդուխտ
05.02.2008, 13:28
չեմ էլ լսել նրանց : կարծում եմ Սիրուշոն համապատասխանում է Եվրատեսիլին

դեմ չեմ, Եվրատեսիլին համապատասխանում է..

Anchi
05.02.2008, 14:06
Ինձ թվում է այս տարի կարելի էր "VOX" խմբին ներկայացնել Եվրատեսիլում. Սիրուշոյից պակաս չեն հաստատ: :ok Ավելին, այդ խումբը փոքր-ինչ անսպասելի է հայկական էստրադայում և բավականին մեծ տպավորություն է թողնում առաջին իսկ կատարումը լսելուց հետո: Ինձ շատ են դուր գալիս նրանց կատարումներն ակուստիկ ռոքային ոճի մեջ:

VO.X-ի րեպերտուարը բազմաժանր է՝ ռոք, ջազ, գոսպել, դասական:
Նրանք Բրիտանական Գոսպել երաժշտության մրցանակաբաշխությանը 2003 և 2004 թվականներին նոմինացվել են որպես լավագույն գոսպել խումբ: Նրանք շատ հայտնի են Բրիտանիայում: Իրենք են գրում իրենց երգերը ու նկարահանում տեսահոլովակներ:
Ինձ բախտ է վիճակվել ունենալ նրանց Lifewise ալբոմը, որը, ցավոք Հայաստանում չկա: Ֆանտաստիկ երգեր են:
Ցանկացողներին խորհուրդ կտամ այցելել նրանց սայթերը՝
www.vo-x.co.uk
www.vo-x.tk

Որմիզդուխտ
05.02.2008, 14:20
Դուք չափազանց քննադատորեն եք մոտենում հարցին: Թվարկեմ երգիչների, որոնք նույնիսկ եթե չեմ հավանում (ոճը), բայց համարում եմ նորմալ երգիչ (երգչուհի):
Անդրե, Սիրուշո, Ռազմիկ Ամյան, Արսեն Սաֆարյան, Էմմի, Շպռոտ (եթե որևէ մեկը պնդի, թե նա երգել չգիտի, կասեմ, որ դուք պարզապես չեք դիտել 2 աստղում նրա կենդանի կատարումները), Արման Աղաջանյան, Էմմա Պետրոսյան, բազմաթիվ ռոք խմբեր և այլ:
Փորձեք հեռուսատեսային ալիքների (ԱԼՄ դեռ չի հասել նրան, որ անվանեմ հեռուստաալիք) թելադրածի փոխարեն, ինքներդ ընտրել թե ինչ եք լսում:

Աթեիստ, գուցե Անդրեն և այլնը նորմալ երգիչներ են, բայց նորմալ երգիչները "աստղ կամ աստղիկ" են դառնում մասսայական լրատվամիջոցների միջոցով /գլխավորապես հեռուստատեսության շնորհիվ, չհաշված ԱԼՄ-ն/, ;) իսկ այն երգիչները կամ խմբերը, որոնց կատարումները մեզ իսկապես դուր են գալիս, կարող են և մասսայաբար չփայլատակՎել հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներում: Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ում ենք մենք համարում "աստղ" հայկական էստրադայում տեղ գտած երգիչ-երգչուհիների մեջ... Իսկ թե կա՞ն արդյոք հայ երգիչ-երգչուհիներ, որոնց կատարումները մենք հաճույքով լսում ենք կամ համարում ենք նրանց նորմալ երգիչներ: -Իհարկե կան:

Undina
05.02.2008, 15:23
Ես կարծում եմ, որ ունենք 3-4 երգիչ…Ռազմիկ Ամյան, Արամե, Ֆորշ, Էն ժամանակվա Անդրեն ու Արման Հովհաննիսյանը
Երգչուհիների առումով մի քիչ ավելի քննադատորեն կմոտենամ.
Մեր շոու-բիզնեսի Սիրուշո- Էմի հարաբերությունները, ըստ իս, շատ նման են Բրիթնի Սփիրս- Քրիսթինա Ագիլերա հարաբերություններին… Սիրուշոն (Բրիթնին) համարվում է փոփ երաժշտության արքայադուստրը, բայց ոչ ոք չի կարող վիճել այն հարցի շուրջ, որ Էմմին (Քրիստթինան) ավելի լավ ձայն ու շնչառություն ունի և ավելի լավ է ելույթ ունենում կենդանի համերգներին:;) չնայած անարդարացի կլինի չնշելը, որ Սիրուշոյի մոտ ակնհայտ առաջընթաց կա…
Երգչուհի կնշեմ Պետրոսյան Շուշանին… Ու եթե շատ-շատերը կարծում են, թե նա գոռոզ է ու ինքնավստահ, կցիտեմ իր ընկերուհու խոսքերը …"Չեմ շխտում: Այդպես էլ կա, բայց նրան կյանքն է այդպիսին դարձրել և նա տեղ ունի այդպիսին լինելու…"
ՀԱՄԱՄԻՏ ԵՄ

Որմիզդուխտ
05.02.2008, 15:32
VO.X-ի րեպերտուարը բազմաժանր է՝ ռոք, ջազ, գոսպել, դասական:
Նրանք Բրիտանական Գոսպել երաժշտության մրցանակաբաշխությանը 2003 և 2004 թվականներին նոմինացվել են որպես լավագույն գոսպել խումբ: Նրանք շատ հայտնի են Բրիտանիայում: Իրենք են գրում իրենց երգերը ու նկարահանում տեսահոլովակներ:
Ինձ բախտ է վիճակվել ունենալ նրանց Lifewise ալբոմը, որը, ցավոք Հայաստանում չկա: Ֆանտաստիկ երգեր են:
Ցանկացողներին խորհուրդ կտամ այցելել նրանց սայթերը՝
www.vo-x.co.uk
www.vo-x.tk

www.vo-x.co.uk -ը չբացվեց, իսկ մյուս կայքում չգտա "I AM MY LOVER’S" ստեղծագործությունն ամբողջությամբ ... /"buy" ցուցակում էլ չկա/.... Ափսոս..

Kita
06.02.2008, 20:14
Մոդերատորական: Թեմա բացելուց առաջ օգտվեք ակումբի որոնման համակարգից (http://www.akumb.am/search.php): Նմանատիպ թեմա արդեն կար այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=4081):

ChildOfTheSky
06.02.2008, 20:21
թե էտ Էմմիին ոնց եք երգչուհի համարում

**David**
26.01.2011, 23:57
Միստր X-հիանալի երգիչ ,գեղեցիկ ձայնով ու լավ երգերով
Հայկո-որպես կոմպոզիտր մի քանի լավ երաժշտություն ունի,որպես երգիչ ուղղակի չեմ լսում իրա կատարումը
Արման Հովհաննիսյան-երգում է երգեր,որոնք երևի գնում է ֆայլաբազառից,ինքը երգիչ չի
Ռազմիկ Ամյան-կարողա լավ ձայն ունի,բայց մի հատ լավ երգ չունի ձևի համար ,որ կարելիա լսել,,տափակությունա
Մհեր-դե խոստումնալիցա երևում,,լավ ձայն ունի
Արամե-չեմ լսում ,ձայնը չեմ հավանում
Նարեկ Բավեյան-ախր էդ տղեն երգի հետ ընդանրապես կապ չունի

Սիլվա Հակոբյան-մեր էստրադայի <<վերջնա>> բառիս բուն իմաստով,,ահավոր,անտանելի երգերա երգում,բայց իրա քույրնա մեղավորներից մեկը,,ախր ոնց կարա մարդ էդ կարգի էշություն գրի.ինքը խայտառակությունա
Էմմի-իրա ճվճուն ձենը ահավորա
Սոնա Շահգելդյան-դե լավ ձեն ունի,բայց բեմի մարդ չի ,էդքան անգրագետ բացահայտ
Քրիստինե Պեպելյան,Հասմիկ Կարապետյան,Նունե Եսայան նորմալ են ելի դե համեմատած
Լիլիթ Հովհաննիսյան,Լանա Խաչատրյան,Անահիտ Սիմոնյան,Հռիպսիմե Հակոբյան,Մարիաննա-ուրա ըտե երգչուհի,,ու սսենց ելի մի շարք անիմաստ դեմքեր
Միակ փոքր ինչ կայացած ոճը,գոնե էսքան վատի մեջ լավն ել կա,որ կնշեմ ,,էդ EMPYRAY,The Beautified Project,DORIANS

aerosmith
18.02.2011, 17:02
Ասա փախիիիի էէէէէ, այ հոգնած . Ստեղ ա լավ ասված, թե ոորդուց ընգար գլխներիս :angry
http://www.azg.am/AM/2011021804
p.s. խոսքս բնականաբար այս հոդվածի "հերոսի" մասին ա

sharick
15.03.2011, 12:31
թե էտ Էմմիին ոնց եք երգչուհի համարում

Իսկ կոնկրետ ինչը քեզ դուր չի գալիս ? ( Էմմին գոնե երգում ա ու տեղի անտեղի ֆալշեր չի անում մնացած <<աստղիկներ>>-ի նման: Իհարկե փորձում եմ հասկանալ այն , որ Էմմին շատ տարբեր ա իր երգելավոճով ու վոկալային առումով նաև և դա շատերին կարող է դուր չգալ .... բայց ես շատ անգամներ եմ լսել թէ Էմմին կենդանի ձայնով ոնց ա երգում ու առանց ֆալշերի ու գոնե երգը մինչև վերջ տանում ա , ոչ թէ կանգնում ա բեմին ու մի շարգ երգիչ-երգչուհիների նման չի իմանում թէ ինչ ա անի մինչև երգի ավարտը... )

sharick
15.03.2011, 12:45
Ափսոս , որ Վարդուհի Վարդանյանը մահացավ:( կարգին ձայնով երգում էր ու լավ երգեր ուներ ...
Հայկական էստրադան դարձել ա տունիկ-տունիկ խաղալ , ամեն անգամ մի անկապը տեսահոլովակ ա նկարահանում , մի անկապ կիսաչինականաարաբականահունական երգով ....