PDA

Դիտել ողջ տարբերակը : Կեսգիշերային ինքնախոստովանանք (օրագիր)

comet
08.01.2009, 10:14
Որ իմանաս քեզ ինչքան եմ կարոտում...
Չգիտեմ ոնց հայտնվեցիր իմ կյանքւմ, բայց, հավատա, առանց քեզ մի տեղ, մի կարևոր տեղ դատարկ է հոգուս մեջ: Ու հասկացա, որ պետք ես ինձ, պետք ես, որ կարողանամ ապրել, շնչել, պաքարել... Ես այսօր ինձ լրիվ ուրիշ մարդ եմ զգում, ու դա ես չեմ, դա դու ես...
Ներսումս կամավոր կամ շրջապատի թելադրանքով սեղմած ու կապած շատ թելեր եմ սկսել արձակել... Ու չգիտեմ` դա ինձ ուր կտանի,,, Կործանո՞ւմ, ազատությո՞ւն, երջանկությո՞ւն, թե՞...
Մի աներևույթ ուժ ինձ հրում է դեպի քեզ ու ես ենթարկվում եմ նրան ու նույն պահին էլ համառում ու դիմադրում... Ես վախենում եմ քեզ հասնել... Միգուցե քեզ հասնելը հագեցնի ծարավը, որ զգում եմ քո հանդեպ... Իսկ ես դա չեմ ուզում...Ակամայից Մարկեսի տողերից հիշեցի. ″Երբ հագեցնում ես քաղցդ, կորցնում ես հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ″:
Գիտես, սարսափում եմ այն մտքից, որ ինձ դուր ես գալիս: Թյուր կարծիք չլինի, թե քո արարքները կամ կենսակերպն է ինձ դուր գալիս: Չէ, ընդհակառակը: Իմ իդեալը լրիվ ուրիշ կերպարում է միշտ եղել, ուրիշ կաղապարների մեջ, իսկ քեզ որևէ կաղապարում պատկերացնելն ուղղակի անհնար է: Պարզապես ինձ քո անկեղծությունն է հիացնում ու գայթակղում է խաբված չլինելու զգացումով ապրելու միտքը: Այդ նախընտրելի դառն իրականությունը քաղցր խաբկանքից...
Չգիտեմ ինչ եմ զգում քո հանդեպ, բայց կարոտում եմ: Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ երազի մասին. ″Երազն այն չէ ինչ տեսնում են քնած ժամանակ, երազն այն է, ինչը մարդուն չի թողնում քնել″... Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում... Ես միշտ կարծում էի, որ սուսիկ-փուսիկ փիսիկ եմ, մռռռ... բայց իմ մեջ բացահայտեցի քնած լուսանին, լուսանին, որ երբեք էլ չեմ իմացել, որ իմ մեջ է... Մեջս ինչ-որ տարօրինակ Զգացում է արթնացել, որ մի տեսակ գրավիչ է, առինքնող, հմայիչ, բայց քաշում է ճահճի պես ու դրա համար էլ վաենում եմ առաջ գնալ... Ճահճից դեռ փոքրուց եմ վախենում... Ես միշտ թռչել եմ երազել... Բայց չեմ արտահայտվել` վախենալով, որ ինձ սխալ կհասկանան, իսկ հիմա պատրաստ եմ ամբողջ կոկորդովս մեկ բղավել` ես թռչել եմ ուզում...
Ոնց եմ նախանձում պարաշյուտիստներին... Թվում է` նոր է, բայց չէ... Որ հետ եմ գնում անցյալ, հիշում եմ որ էդ նախանձը մեջս փոքրուց է կար...
Ես դա միշտէլ ուզեցել եմ, բայց ինձ փակել են ու ես ենթարկվել եմ կապանքներին` դա բնական համարելով...
Ես վախեցել եմ տալ, վերցել, զգալ... Զգալ... Իսկ միգուցե սխալ հասկանա՞ն... Գրողի ծոցը թե ինչ կհասկանան... Իսկ ո՞ւմ է հետաքրքիր, թե ե′ս ինչ եմ զգում...
Ոնց եմ հոգնել... Իրական կյանքն ու աշխարհն ինձնց հեռու են մնացել, անհասանելի... Ուզում եմ գրկել Կյանքին, լայն բացված թևերով գրկել ու խոստովանել, որ իրեն շատ եմ սիրում, շատ, որ միշտ էլ սիրել եմ, բայց իր մեջ ինձ գտնել չեմ կարողացել, որովհետև թևերս կապված են եղել: Գուցե արդեն ուշացել ե՞մ... Իսկ էն տարօրինակը, որ Զգացում անունն ունի, ինձ հանգիստ չի տալիս ու ասում է` ապրիր, մի քիչ էլ քո′ համար ապրիր, զգա, վայելիր, օգտվիր հնարավորությունից, որ կյանքն է քեզ տալիս... Այլապես այն կտրվի մեկ ուրիշին, նրան ով չի հրաժարվի...
Ուժ չունեմ, ուժ եմ ուզում, ներքին հավատ ու վստահություն ինքս իմ հանդեպ, իմ ուժերի հանդեպ, էն վստահությունն եմ ուզում, որ անընդհատ կոտրվել է մեջս ու վերածվել ինքնաքննադատության: Իսկ միգուցե ես էնքան էլ վատը չե՞մ...

Բարեկամ
08.01.2009, 11:58
Լավ ինքնախոստովանություն էր, սարքովի չէր, ուրեմն մի բան արժեր:

Morpheus_NS
08.01.2009, 11:59
Երբ հագեցնում ես քաղցդ, կորցնում ես հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ
Նայի՛ր ստորագրությունս:)

Գուցե արդեն ուշացել ե՞մ

Չէ՛, չես ուշացել... երբեք ուշ չէ...
Ապրի՛ր այնպես, ինչպես ճիշտ ես գտնում: Բայց աշխատի՛ր, որ ապրելու ու ճախրելու ցանկությունդ պայմանավորված չլինի Նրանով: Պարզապես ապրի՛ր ու ճախրի՛ր քեզ համար:

Rhayader
08.01.2009, 12:04
Երկու ձեռքով համաձայն եմ Մորֆեուսի ասածի հետ:

Բարեկամ
08.01.2009, 12:16
Վաբշե, սաղ լավն էր, սկզբից մինչև վերջ, ու ես էս highlight-ները կառանձնացնեի.

Ես այսօր ինձ լրիվ ուրիշ մարդ եմ զգում, ու դա ես չեմ, դա դու ես...

Պարզապես ինձ քո անկեղծությունն է հիացնում ու գայթակղում է խաբված չլինելու զգացումով ապրելու միտքը:

Չգիտեմ ինչ եմ զգում քո հանդեպ, բայց կարոտում եմ:

Մեջս ինչ-որ տարօրինակ Զգացում է արթնացել, որ մի տեսակ գրավիչ է, առինքնող, հմայիչ, բայց քաշում է ճահճի պես ու դրա համար էլ վաենում եմ առաջ գնալ...

Որ հետ եմ գնում անցյալ, հիշում եմ որ էդ նախանձը մեջս փոքրուց է կար...

Ոնց եմ հոգնել... Իրական կյանքն ու աշխարհն ինձնց հեռու են մնացել, անհասանելի...

Ուժ չունեմ, ուժ եմ ուզում, ներքին հավատ ու վստահություն ինքս իմ հանդեպ, իմ ուժերի հանդեպ, էն վստահությունն եմ ուզում, որ անընդհատ կոտրվել է մեջս ու վերածվել ինքնաքննադատության: Իսկ միգուցե ես էնքան էլ վատը չե՞մ...

ավելացնեմ, որ եթե վարկանիշները աստիճաններ կամ քաշ ունենային, սա կլիներ ամենաբարձրը կամ ծանրը, որ երբևէ տվել եմ;

Empty`Tears
08.01.2009, 12:22
Չգիտեմ ինչ եմ զգում քո հանդեպ, բայց կարոտում եմ:

Որ հետ եմ գնում անցյալ, հիշում եմ որ էդ նախանձը մեջս փոքրուց է կար...

Ուժ չունեմ, ուժ եմ ուզում, ներքին հավատ ու վստահություն ինքս իմ հանդեպ, իմ ուժերի հանդեպ, էն վստահությունն եմ ուզում, որ անընդհատ կոտրվել է մեջս ու վերածվել ինքնաքննադատության: Իսկ միգուցե ես էնքան էլ վատը չե՞մ...

իսկ ես այս երեքը…:oy
Ինչ լավ են…:(:)

comet
08.01.2009, 12:30
Խոստովանանքս իրոք անկեղծ էր: Շնորհակալ եմ վարկանիշների ու կարծիքների համար:

Rhayader
08.01.2009, 12:31
Ու հասկացա, որ պետք ես ինձ, պետք ես, որ կարողանամ ապրել, շնչել, պաքարել... Ես այսօր ինձ լրիվ ուրիշ մարդ եմ զգում, ու դա ես չեմ, դա դու ես...
Մի աներևույթ ուժ ինձ հրում է դեպի քեզ ու ես ենթարկվում եմ նրան ու նույն պահին էլ համառում ու դիմադրում... Ես վախենում եմ քեզ հասնել...
Գիտես, սարսափում եմ այն մտքից, որ ինձ դուր ես գալիս: Թյուր կարծիք չլինի, թե քո արարքները կամ կենսակերպն է ինձ դուր գալիս: Չէ, ընդհակառակը: Իմ իդեալը լրիվ ուրիշ կերպարում է միշտ եղել, ուրիշ կաղապարների մեջ, իսկ քեզ որևէ կաղապարում պատկերացնելն ուղղակի անհնար է: Պարզապես ինձ քո անկեղծությունն է հիացնում ու գայթակղում է խաբված չլինելու զգացումով ապրելու միտքը: Այդ նախընտրելի դառն իրականությունը քաղցր խաբկանքից...
Չգիտեմ ինչ եմ զգում քո հանդեպ, բայց կարոտում եմ: Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ երազի մասին. ″Երազն այն չէ ինչ տեսնում են քնած ժամանակ, երազն այն է, ինչը մարդուն չի թողնում քնել″... Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում... Ես միշտ կարծում էի, որ սուսիկ-փուսիկ փիսիկ եմ, մռռռ... բայց իմ մեջ բացահայտեցի քնած լուսանին, լուսանին, որ երբեք էլ չեմ իմացել, որ իմ մեջ է... Մեջս ինչ-որ տարօրինակ Զգացում է արթնացել, որ մի տեսակ գրավիչ է, առինքնող, հմայիչ, բայց քաշում է ճահճի պես ու դրա համար էլ վաենում եմ առաջ գնալ... Ճահճից դեռ փոքրուց եմ վախենում... Ես միշտ թռչել եմ երազել... Բայց չեմ արտահայտվել` վախենալով, որ ինձ սխալ կհասկանան, իսկ հիմա պատրաստ եմ ամբողջ կոկորդովս մեկ բղավել` ես թռչել եմ ուզում...
Ոնց եմ նախանձում պարաշյուտիստներին... Թվում է` նոր է, բայց չէ... Որ հետ եմ գնում անցյալ, հիշում եմ որ էդ նախանձը մեջս փոքրուց է կար...
Ես դա միշտէլ ուզեցել եմ, բայց ինձ փակել են ու ես ենթարկվել եմ կապանքներին` դա բնական համարելով...
Ես վախեցել եմ տալ, վերցել, զգալ... Զգալ... Իսկ միգուցե սխալ հասկանա՞ն... Գրողի ծոցը թե ինչ կհասկանան... Իսկ ո՞ւմ է հետաքրքիր, թե ե′ս ինչ եմ զգում...
Ոնց եմ հոգնել... Իրական կյանքն ու աշխարհն ինձնց հեռու են մնացել, անհասանելի... Ուզում եմ գրկել Կյանքին, լայն բացված թևերով գրկել ու խոստովանել, որ իրեն շատ եմ սիրում, շատ, որ միշտ էլ սիրել եմ, բայց իր մեջ ինձ գտնել չեմ կարողացել, որովհետև թևերս կապված են եղել:
Ուժ չունեմ, ուժ եմ ուզում, ներքին հավատ ու վստահություն ինքս իմ հանդեպ, իմ ուժերի հանդեպ, էն վստահությունն եմ ուզում, որ անընդհատ կոտրվել է մեջս ու վերածվել ինքնաքննադատության: Իսկ միգուցե ես էնքան էլ վատը չե՞մ...
Չէի էլ պատկերացնում նման զուգադիպություն: Կարծում եմ, սա (http://www.akumb.am/showthread.php?t=40337) ավելի շատ քեզ է պատկանում, քան ինձ:

Միգուցե քեզ հասնելը հագեցնի ծարավը, որ զգում եմ քո հանդեպ... Իսկ ես դա չեմ ուզում...Ակամայից Մարկեսի տողերից հիշեցի. ″Երբ հագեցնում ես քաղցդ, կորցնում ես հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ″:
Մի վախեցիր: Մարդն անհատ է, ոչ թե ուտելիք: Մի՛ վերաբերվիր նրան որպես ուտելիքի, ու ամեն ինչ լավ կլինի:

Ֆրեյա
08.01.2009, 14:37
Մի վախեցիր: Մարդն անհատ է, ոչ թե ուտելիք: Մի՛ վերաբերվիր նրան որպես ուտելիքի, ու ամեն ինչ լավ կլինի:

Համաձայն եմ...
Նույն համեմատությունը արել է նաև Բալզակը /ուտելիքներով լի սեղանի ու կնոջ միջև :[/ որը կարծում եմ անտեղին է :angry
Նույնիսկ կուզեի հակառակ պնդումն անել. որքան շատ ես "ուտում", այնքան ավելի ես սովածանում :D Որքան ավելի շատ ես սկսում ճանաչել մարդուն, սիրել նրան, այնքան ավելի ու ավելի ես ուզում սիրել ;)

Շատ հետաքրքիր մտքերի էին, Գիսաստղ :)Ապրես :)

Morpheus_NS
08.01.2009, 14:45

Իսկ ես այդպես չեմ կարծում: Ամեն ինչից էլ մարդը կշտանում է: Իսկ երբ շատ ուժգին ձգտում ես մեկին եւ ի վերջո հասնում ես, մի փոքր... չեմ էլ կարող ասել, թե ինչ ես զգում, բայց համենայն դեպս այն չի, ինչ առաջ

Հայկօ
08.01.2009, 15:18
Ինձ դուր չեկավ, ճիշտն ասած: Որպես «մտքի հոսք» կամ, ինչպես դու ես ասում, ինքնախոստովանանք, իհարկե, լավն է, բայց շոշափված թեմաները ինձ հոգեհարազատ չեն, հենց այդ պատճառով էլ չհավանեցի: Հատուկենտ մտքեր կան, որոնց հետ կարող եմ ինչ-որ տեղ համաձայնվել, մնացածը համատարած վարանկոտություն էր, ընկճախտախառը վախ ու գերագույն անվստահություն բացարձակապես ամեն ինչի հանդեպ: Եվ, ընդհանրապես, կարծում եմ՝ Ակումբն արդեն գերհագեցած է ամեն տեսակի մեծատառով «Նա, Նրան, Քեզ, Դու»-երով ու «սիրում եմ - չի սիրում - վադ եմ»-ատիպ սենտիմենտաբույր վերամբարձ փիլիսոփայական մտավարժանքներով: Քո գրածում էլ շաբլոն բաները, կներես, բայց մի տեսակ շատ էին: «Ակամայից հիշեցի...» և այլն: Ասենք՝ «Դառը իրականություն», «քաղցր խաբկանք», կամ՝ տերյանական «ես էլ դու եմ, ես չըկամ»-ը:

Ուժ չունեմ, ուժ եմ ուզում, ներքին հավատ ու վստահություն ինքս իմ հանդեպ, իմ ուժերի հանդեպ, էն վստահությունն եմ ուզում, որ անընդհատ կոտրվել է մեջս ու վերածվել ինքնաքննադատության: Իսկ միգուցե ես էնքան էլ վատը չե՞մ...Իհա՛րկե վատը չես: Ոչ ո՛ք վատը չի: Իսկ ինչու՞ «միգուցե»: Իսկ ինչու՞ «ուժ չունես, վստահություն չունես»: Ունեցի՛ր: Դու եթե չստեղծես, քեզ ոչ ոք վստահություն ու ուժ չի նվիրի կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա. ընդհակառա՛կը՝ մնացածն էլ կխլեն: Ինքնաքննադատությունը լավ է, քանի դեռ ինքնախարազանման ու դրան հաջորդող հեկեկոցի ու օճառած պարանի չի վերածվել:

Չգիտեմ, գուցե չափազանց պրագմատիկ եմ: Բայց այսպես կասեմ. երազանքը վատ բան է, նպատակը՝ լավ: Անվստահությունը վատ բան է, կասկածամտությունը՝ լավ: Վախը վատ բան է, զգուշությունը՝ լավ: Ինքնասիրահարվածությունը վատ բան է, ինքնասիրությունը՝ լավ: Ապրելու, շնչելու, պայքարելու համար ոչ մի «Նա» պետք չէ. ապրողը, շնչողը, պայքարողը դու՛ ես: Ու եթե հիմա ինչ-որ թելերով կապկպված ես, ինչ-որ կողպեքներով փակ՝ (շատ կներես) դու ես մեղավոր, ոչ թե վերացական «կյանքը»:

..ապրիր, մի քիչ էլ քո′ համար ապրիր, զգա, վայելիր, օգտվիր հնարավորությունից, որ կյանքն է քեզ տալիս... Այլապես այն կտրվի մեկ ուրիշին, նրան ով չի հրաժարվի...Գոնե այս տողերով ավարտեիր: Հաջորդ պարբերությունը հիմնահատակ քանդում է սրանց իմաստը:

Իսկ միգուցե ես էնքան էլ վատը չե՞մ...Սխալագույն միտք: Ոչ թե այն իմաստով, որ դու իրոք վատն ես (քավ լիցի), այլ՝ քանի որ նման բան նույնիսկ մտքո՛վդ էլ պետք է չանցներ՝ ինչ ուզում է՝ լինի:

impression
08.01.2009, 15:24
ինձ էլ դուր չէր եկել, հենց առաջին տողից հասկացա, որ էդպես էլ չի փոխվելու կարծիքս, բայց դե էսքան մարդու գովասանք կարդալով՝ ասեցի մա՜րդ ես...
չգիտեմ, երևի ինձ մոտ անցել են էդ պահերը, որ ուրիշի "վադ եմ"-ները կարդամ ու դրանով մի բան փոխվի իմ մեջ կամ էլ մխիթարվեմ նրանով, որ մենակ ես չեմ տենց "վադ":
Ամեն դեպքում, օրագրային գրառում էր, այլ ոչ ստեղծագործություն: Իսկ օրագրային գրառումները չեն լինում լավ կամ վատ: Լինում են անկեղծ ու ոչ այնքան:

Rhayader
08.01.2009, 15:44
Հաշվի առեք՝ շատերի համար սեփական ինքնախարազանումի վրայով անցնելը նշանակում է տասնյակ տարիների «դաստիարակչական մեթոդների» նստվածքից ազատվել:
Մարդը քաջ է, մարդն ազատվում է, մարդն աճում է վերև: Մասրդը կսովորի թռչել:
Իսկ շատերը կմնան հողին կպած:
Միգուցե Գիսաստղը շատ ավելին է ստիպված հաղթահարել այս ամենի համար՝ չգիտեմ, նրա տարիքից է կախված հիմնականում:
Բայց փորձեք պատկերացնել: Նրա մոտ կստացվի: Հավատու՞մ եք: Ես՝ այո: Ովքեր չեն կարդացել, թող անպայման կարդան հեղինակի նախորդ գործերը՝ «Սերն» ու «Ուզում եմ թռչելը»: Եթե ես էլ կարդացած չլինեի, ինձ համար էլ բաց տեղեր շատ կմնային:

ivy
08.01.2009, 15:57
Վերջերս նկատել եմ, որ բաներ, որոնք թասի մեջ լցված պարզագույն ջուր են իմ աչքին, ուրիշներին թվում են խորը օվկիանոս: Չեմ ուզում քննադատել ստեղծագործությունը, որովհետև մարդը դա է զգացել, դա է ուզել, դա է գրել: Ես միայն զարմանում եմ իմ տեսած մի թաս ջրի և ուրիշների տեսած անհուն օվկիանի վրա:
Երևի ինքնախարազանման միջով անցնող ծեծված ճանապարհները միշտ էլ մնալու են հայերի ամենասիրած թեման, որին ամեն մեկը կողքից հիացմունքով միանալու է՝ մեջը տեսնելով սեփական կյանքը: Բայց դրանից մի թաս հնացած ջուրը օվկիան միևնույն է չի դառնում... ինչ ուզում եք ասեք:

Ֆրեյա
08.01.2009, 16:32
Հետաքրքիր էր :)

մինչ այս ստեղծագործությունը մեգաբայտերով նմանատիպ ստեղծագործություններ են տեղադրվել, բայց բոլորը հիացել են, հիմա որոշեցին ընդվզել միատեսակության ու ինքնախարազանման դեմ :D
Չեմ կարծում, թե այս ստեղծագործությունը ավելի դեպրեսիվ է, կամ վատն է, քան մյուսները այս ոճում:
Ինձ համար ինչ-որ հետաքրքիր բան կար ամեն դեպքում, մարդն իր էմոցիաներն է նկարագրել, վերաբերմունքը, պահի տակ ծնված մտքերը...

հ.գ. ինքնախարազանման պահերը արդեն վախուց սվորել եմ թռնելով կարդալ ;) դրա համար արդեն ուշադրություն չեմ դարձնում, ինձ հետաքրքրող մասերն եմ կարդում :P

Բարեկամ
08.01.2009, 18:05
Իսկ ես այդպես չեմ կարծում: Ամեն ինչից էլ մարդը կշտանում է: Իսկ երբ շատ ուժգին ձգտում ես մեկին եւ ի վերջո հասնում ես, մի փոքր... չեմ էլ կարող ասել, թե ինչ ես զգում, բայց համենայն դեպս այն չի, ինչ առաջ

Ինչի՞ ես մեղմացնում, ինչի՞ մի փոքր, լավ էլ…
Երբ որ մարդու կյանքում վերանում ա պայքարը, մարդը սկսում ա փնտրել նորը…

Rhayader
08.01.2009, 18:20
Аквариум - Поезд в огне

Полковник Васин приехал на фронт
Со своей молодой женой,
Полковник Васин собрал свой полк
И сказал им - пойдём домой.
Мы ведём войну уже семьдесят лет,
Мы считали, что жизнь это бой,
Но по новым данным разведки
Мы воевали сами с собой.

Я видел генералов,
Они пьют и едят нашу смерть,
Их дети сходят с ума от того,
Что им нечего больше хотеть.
А земля лежит в ржавчине,
Церкви смешались с золой,
Если мы хотим, чтобы было куда вернуться,
То время вернуться домой.

Этот поезд в огне,
И нам не на что больше жать,
Этот поезд в огне,
И нам некуда больше бежать.
Эта земля была нашей,
Пока мы не увязли в борьбе,
Она умрёт, если будет ничьей,
Пора вернуть эту землю себе.

А кругом горят факелы,
Идёт сбор всех погибших частей,
И люди, стрелявшие в наших отцов,
Строят планы на наших детей.
Нас рожали под звуки маршей,
Нас пугали тюрьмой,
Но хватит ползать на брюхе,
Мы уже возвратились домой.

Этот поезд в огне,
И нам не на что больше жать,
Этот поезд в огне,
И нам некуда больше бежать.
Эта земля была нашей,
Пока мы не увязли в борьбе,
Она умрёт, если будет ничьей,
Пора вернуть эту землю себе.

Этот поезд в огне,
И нам не на что больше жать,
Этот поезд в огне,
И нам некуда больше бежать.
Эта земля была нашей,
Пока мы не увязли в борьбе,
Она умрёт, если будет ничьей,
Пора вернуть эту землю себе.
Այս երգը լավ դեղ է քո դեպքի համար:
Մեզ սովորեցրել են որ կյանքը պայքար է, բայց արդյո՞ք մենք պարտավոր ենք շարունակել մեր նախորդների կոմունիստական ուղին:
Եկեք հասուն ապրենք:

Բարեկամ
08.01.2009, 18:38
Ինձ դուր չեկավ, ճիշտն ասած: Որպես «մտքի հոսք» կամ, ինչպես դու ես ասում, ինքնախոստովանանք, իհարկե, լավն է, բայց շոշափված թեմաները ինձ հոգեհարազատ չեն, հենց այդ պատճառով էլ չհավանեցի: Հատուկենտ մտքեր կան, որոնց հետ կարող եմ ինչ-որ տեղ համաձայնվել, մնացածը համատարած վարանկոտություն էր, ընկճախտախառը վախ ու գերագույն անվստահություն բացարձակապես ամեն ինչի հանդեպ: Եվ, ընդհանրապես, կարծում եմ՝ Ակումբն արդեն գերհագեցած է ամեն տեսակի մեծատառով «Նա, Նրան, Քեզ, Դու»-երով ու «սիրում եմ - չի սիրում - վադ եմ»-ատիպ սենտիմենտաբույր վերամբարձ փիլիսոփայական մտավարժանքներով: Քո գրածում էլ շաբլոն բաները, կներես, բայց մի տեսակ շատ էին: «Ակամայից հիշեցի...» և այլն: Ասենք՝ «Դառը իրականություն», «քաղցր խաբկանք», կամ՝ տերյանական «ես էլ դու եմ, ես չըկամ»-ը:

Ես չեմ գտնում, որ ստանդարտ ու շաբլոն ինքնափորփրման կամ ինքնախարազանման մոդայիկ, աբստրակտ, ոչինչ չասող ֆրազներ էին: Համոզված եմ, որ կարդացածս ամենաանկեղծ աբզացներից մեկն էր, առհասարակ, ու որ գրվել ա միանգամից, ինքնածին: Հնարավոր ա՝ նրանք, ովքեր չեն տեսնում դա, ինչպես վերևում ա նշված, պարզապես հարազատ հոգեվիճակներ չեն շոշափել, ու երևի էդ առումով, հնարավոր ա որ էս գրվածը ներվայնացնի կամ հիասթափեցնի, իսկ ամենաբարիները գուցե չալարեն խորհուրդ տալ, թե ինչ պետք ա անել, կամ վատագույն դեպքում ընտրեն նախատական ոճի նախադասություն ու դրանով մատ թափ տային՝ "Գոնե այս տողերով ավարտեիր":

Իհա՛րկե վատը չես: Ոչ ո՛ք վատը չի: Իսկ ինչու՞ «միգուցե»: Իսկ ինչու՞ «ուժ չունես, վստահություն չունես»: Ունեցի՛ր: Դու եթե չստեղծես, քեզ ոչ ոք վստահություն ու ուժ չի նվիրի կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա. ընդհակառա՛կը՝ մնացածն էլ կխլեն: Ինքնաքննադատությունը լավ է, քանի դեռ ինքնախարազանման ու դրան հաջորդող հեկեկոցի ու օճառած պարանի չի վերածվել:

Բրավո՝ ինքնավստահներին ու նրանց խրոխտությանը, բայց հավատացնում եմ՝ էս գրածի հեղինակը առնվազն ավելի անկախ ա ձեզնից… Մի պահանջեք մեկնաբանել, անիմաստ ա անգամ փորձել:

Չգիտեմ, գուցե չափազանց պրագմատիկ եմ: Բայց այսպես կասեմ. երազանքը վատ բան է, նպատակը՝ լավ:

Նպատակը, որը չի ծնվում երազանքից, դատապարտված ա՝ ամեն առումով:

Անվստահությունը վատ բան է, կասկածամտությունը՝ լավ:

Կասկածամտությունը ավելի վատ է. այն շարունակաբար սնում է վախերդ:

Վախը վատ բան է, զգուշությունը՝ լավ:

Վախը վատ չէ, վախը շատ վատ է, բայց մշտական զգուշությունը սպանում ա երազանքը, ու նպատակ որպես ունենում ենք ուրիշ ոչինչ, քան սովորություն դարձած զգուշություն՝ իր քույր կասկածամտության մշտական ուղեկցությամբ:

Ինքնասիրահարվածությունը վատ բան է, ինքնասիրությունը՝ լավ:

:) ինքնասիրահարվածությունը վատագույն դեպքում ձանձրացնում է դիմացինիդ, բայց ինքնասիրությունդ քեզ դարձնում ա հեշտությամբ խոցելի:

Ապրելու, շնչելու, պայքարելու համար ոչ մի «Նա» պետք չէ. ապրողը, շնչողը, պայքարողը դու՛ ես: Ու եթե հիմա ինչ-որ թելերով կապկպված ես, ինչ-որ կողպեքներով փակ՝ (շատ կներես) դու ես մեղավոր, ոչ թե վերացական «կյանքը»:

"Նա"-ի ժխտման առումով՝ շնորհավորում եմ. դու կյանքի մի կարևոր հատված բաց ես թողել, գուցե նույնիսկ քեզ անխախտ երջանիկ զգաս:
Իսկ մեղավորներ մատնացույց անելով, մարդիկ , լուսատարիներով հեռանում եք իրարից: …Ու երևի օրինաչափ ա, որ տվյալ դեպքում ֆորումներն են օգտագործվում որպես դրա մեկնակետ:

Սխալագույն միտք: Ոչ թե այն իմաստով, որ դու իրոք վատն ես (քավ լիցի), այլ՝ քանի որ նման բան նույնիսկ մտքո՛վդ էլ պետք է չանցներ՝ ինչ ուզում է՝ լինի:

Իսկ ինչու՞ ոչ: Տարբերակ ա, ինչու՞ չանցներ:

Հաշվի առեք՝ շատերի համար սեփական ինքնախարազանումի վրայով անցնելը նշանակում է տասնյակ տարիների «դաստիարակչական մեթոդների» նստվածքից ազատվել:
Մարդը քաջ է, մարդն ազատվում է, մարդն աճում է վերև: Մասրդը կսովորի թռչել:
Իսկ շատերը կմնան հողին կպած:
Միգուցե Գիսաստղը շատ ավելին է ստիպված հաղթահարել այս ամենի համար՝ չգիտեմ, նրա տարիքից է կախված հիմնականում:
Բայց փորձեք պատկերացնել: Նրա մոտ կստացվի: Հավատու՞մ եք: Ես՝ այո: Ովքեր չեն կարդացել, թող անպայման կարդան հեղինակի նախորդ գործերը՝ «Սերն» ու «Ուզում եմ թռչելը»: Եթե ես էլ կարդացած չլինեի, ինձ համար էլ բաց տեղեր շատ կմնային:

Եվս մեկ՝ վերևից խրատական խրախուսանք:
…Երբեմն, երբ պառկած ես ու նայում ես վերև, խառնվում են վերևն ու ներքև, ու չես կարող հաստատ ասել, որն ա վերևը, որը՝ ներքևը: Վերջին հաշվով երկրագունդը գունդ ա՝ կախված անսահմանության մեջ:

Rhayader
08.01.2009, 18:39
Պարզ օրինակների վրա բացատրեմ, թե ինչու է մարդկանց կյանքը դառնում կռիվ ու պայքար:
Սկզբում՝ ինչ-որ բանի հասնելու ձևերն են մեզ ողջ կյանքում սովորեցնում, իսկ վայելելն ու կիրառելը՝ ոչ: Պայքարելը միշտ պատվական է, վայելելը՝ ամոթ, մեղք, ծուլություն: Հորս սիրելի քննադատական խոսքն էր՝ «Վայրկենական հաճույքներով ես ապրում, դառել ես հաճույքների գերի»: Դրա համար էլ մարդկանց մեծ մասն ապրում է պայքարից պայքար:
Երեխաները մեծանում են՝ ծնողները չգիտեն, ինչ հարաբերություններ հաստատեն մեծացած զավակների հետ: Սկսում են պարտադրել ծնող-մանուկ հարկադրող-սահմանափակող մոդելներ, որոնք արդեն անկիրառելի են: Արդյունքում՝ կոնֆլիկտ: Մինչև կոնֆլիկտն ինքը դառնում է նրանց շփման միակ ձևը:
Տղան, հետևը ճղելով, բազմակի ստորանալով, ձևանալով ու սիրաշահելով հասնում է աղջկա բարեհաճությանը: Հիմա ի՞նչ անի: Չգիտի: Շփման մոդելներ չունի: Նորից անցնում է փոխազդեցության բացասական մոդելներին՝ խաղերին ու կոնֆլիկտներին:
Կարելի է հավերժ շարունակել:

impression
08.01.2009, 18:42
ինձ մեկ-մեկ թվում ա, որ մենք էստեղ տարբեր լեզուներով ենք խոսում
վերջնականապես ներվայնացա

Բարեկամ
08.01.2009, 18:44
Պայքարը արժանացնում ա հաճույքներից գերագույնին՝ նվաճման հաճույքին:

Rhayader
08.01.2009, 19:01
Ինձ համար գերագույնը խաղաղության հաճույքն ա: Բայց, իհարկե, չեմ պարտադրի այն ոչ ոքի:

Morpheus_NS
08.01.2009, 19:10
Ինձ համար գերագույնը խաղաղության հաճույքն ա: Բայց, իհարկե, չեմ պարտադրի այն ոչ ոքի:

Խաղաղության հաճույքը քեզ համար գերագույն չէր լինի ու դու նույնիսկ չէիր զգա այդ հաճույքը, եթե պայքարը ու պատերազմը չլինեին: Պայքարի միջոցով են հասնում խաղաղության:

Բարեկամ
08.01.2009, 19:13
Խաղաղության հաճույքը քեզ համար գերագույն չէր լինի ու դու նույնիսկ չէիր զգա այդ հաճույքը, եթե պայքարը ու պատերազմը չլինեին: Պայքարի միջոցով են հասնում խաղաղության:

Ճիշտ նկատառում էր: Հակառակ դեպքում խաղաղությունը վերածվում ա ծուլության, ձանձրույթի, ունայնության...

Rhayader
08.01.2009, 19:14
Խաղաղության հաճույքը քեզ համար գերագույն չէր լինի ու դու նույնիսկ չէիր զգա այդ հաճույքը, եթե պայքարը ու պատերազմը չլինեին: Պայքարի միջոցով են հասնում խաղաղության:

Ինչպես ես դու սխալվում)))) Խաղաղությունը կա ի սկզբանե: Այն ոչ միշտ է ստատիկ, ոչ միշտ է լճացած: Նրա մեջ այնքան կիրք կարող է լինել, որ բոլոր պատերազմները կխեղճանան:
Պատերազմել հանուն խաղաղության՝ նույնն է, ինչ սեքսով զբաղվել հանուն կուսության:

impression
08.01.2009, 19:15
Էրեխեք, նենց խնդալու ա
սենց մի կարևոր ձև եք բռնել ու վաղուց պարզ ճշմարտությունների մասին խոսում եք նենց, ոնց որ դուք դա հենց նոր հորինեցիք
չեք ձանձրանու՞մ :)

Բարեկամ
08.01.2009, 19:18
Էրեխեք, նենց խնդալու ա
սենց մի կարևոր ձև եք բռնել ու վաղուց պարզ ճշմարտությունների մասին խոսում եք նենց, ոնց որ դուք դա հենց նոր հորինեցիք
չեք ձանձրանու՞մ :)

իմպրեշն ջան, ստեղ էնքան իրարամերժ ու հակասական բաներ են ասվում, ոնց կարող են բոլորը ճշմարիտ լինել :'
Հազիվ մի հետաքրքիր քննարկում ա գնում:

Morpheus_NS
08.01.2009, 19:30
Ինչպես ես դու սխալվում)))) Խաղաղությունը կա ի սկզբանե: Այն ոչ միշտ է ստատիկ, ոչ միշտ է լճացած: Նրա մեջ այնքան կիրք կարող է լինել, որ բոլոր պատերազմները կխեղճանան:
Պատերազմել հանուն խաղաղության՝ նույնն է, ինչ սեքսով զբաղվել հանուն կուսության:

Չեմ հասկանում քեզ:
Վերջին մտքիդ մասին ասեմ, որ իմ կարծիքով անհեթեթություն է: Ասենք ես այսօր պայքարում եմ, որ վաղը հանգիստ կյանքով ապրեմ. ի՞նչ ընդհանուր բան ունի սա քո սեքսի ու կուսության հետ:

Rhayader
08.01.2009, 19:31
Իմ տիբեթյան բուդդիզմը մի աղավաղեք ձեր քրիստոնեությամբ::angry

Բարեկամ
08.01.2009, 19:34
Իմ տիբեթյան բուդդիզմը մի աղավաղեք ձեր քրիստոնեությամբ::angry

քո տիբեթյան բուդդիզմը լիքը հատվում ա քրիստոնեության հետ: Ժխտել դա սկզբունքորեն - նշանակում ա հեռանալ տիբեթից դեպի կոմունիզմի պիկ:

Rhayader
08.01.2009, 19:37
не думайте, что я пришел на эту землю, чтобы установить мир: ибо я пришел, чтобы разлучить человека с отцом, дочь с матерью, и невесту - со свекровью. И враги человека из его же дома будут. Кто любит отца своего или мать свою больше, чем меня, не достоин меня: кто любит сына своего или мать свою больше, чем меня, не достоин меня. И тот, кто не берет свой крест и не идет за мной, не достоин меня.Աստվածաշնչից ա: Շատ խաղաղ ու բարի բան ա:
Թեման փակենք, լա՞վ:

Բարեկամ
08.01.2009, 19:41
Աստվածաշնչից ա: Շատ խաղաղ ու բարի բան ա:
Թեման փակենք, լա՞վ:

Փակենք, բայց էդ խոսքերի իմաստը հասկանալու համար պետք ա ընկալել, թե ինքը ով ա, ում պետք ա սիրել ավելի,՝ ով ա կամ ինչն ա, ու ամեն ինչ իր տեղը կգա:

Rhayader
08.01.2009, 19:48
Լռում եմ համեստորեն: Մուղամով վերադառնանք թեմային: Որևէ մեկը փորձե՞Ց տեսնել տրամաբանական գիծը նախորդ պատմվածքների հետ կապող:

comet
09.01.2009, 13:15
Երբ գրեցի էս տողերը, զգացի որ ինչ-որ տեղ հանգստություն գտա: Էդ պահին չէի էլ մտածում ակումբում տեղադրելու մասին, որովհետև շատ անձնական էի համարում: Հետո որոշեցի տեղադրել Անկապ օրագրում, բայց քանի որ էլի ասելիք կունենամ, առանձին թեմա բացեցի: Ես չէի գրել գովասանքներ ստանալու համար: Ընդհակառակը, ինձ քննադատությունն էլ է հետաքրքիր, դրանց վրա սովորում ես: Ես ուղղակի կիսվել էի ինքս իմ հետ: Բոլոր կարծիքների համար ` թե լավ, թե վատ, շնորհակալ եմ միայն :) Կարևորը` անկեղծ էին: Իսկ եթե ինչ-որ մեկին շատ տհաճ է, կարող է ուղղակի չկարդա:)

StrangeLittleGirl
12.01.2009, 23:56
Կարելի՞ է փոքր-ինչ ուշացումով ես էլ արտահայտվեմ: Ճիշտ է՝ ամբողջ թեման չեմ կարդացել, բայց արդեն մոտավորապես պատկերացում ունեցա, թե ինչ քննարկում է գնում:

Ստեղծագործության մասին շատ բան չունեմ ասելու. սովորական օրագրային գրառում էր: Ուղղակի ինձ դուր չի գալիս մի երևույթ, որը մեծ տարածում է գտել Ակումբում: Երբ մի ստեղծագործություն է տեղադրվում այս բաժնում, չգիտես ինչու, հանկարծ բոլորը սկսում են երկինք հանել, ու քեզ թվում է՝ ինչ-որ բան քեզ հետ այնպես չէ, որ դու էդ կարծիքը չես կիսում: Բայց Աստված չանի, մեկը համարձակվի քննադատել, հայտնվում են մնացած համարձակները, որոնք մինչ այդ լռել էին, սկսում են ստեղծագործությունը հողին հավասարացնել:

Rhayader
13.01.2009, 09:07

Բյուր, կռիվը սկսեց նրանից, որ չնայած հեղինակը ոչ ինչ-որ հանճարեղ բան էր նպատակ ունեցել գրել, ոչ էլ օրիգինալ, ու մենք էլ գնահատել էինք՝ իրա նպատակներին համապատասխան: Բայց հետո եկան ինչ-որ վայ գրականագետներ ու սկսեցին ինչ-որ ստերեոտիպային չափանիշներով քննադատել աջ ու ձախ:
Էս մարդը նոր ա սկսում ու ակնհայտորեն պոտենցիալ ունի: Միգուցե պետք չի՞ իրան խրտնացնել: Չեմ ասում գովելու ոչ արժանի բանը գովենք:
Վ օբշեմ, չեմ հավատում, որ կհասկանաք:

comet
29.01.2009, 11:13
Վերջերս ծանոթներիցս մեկի տանը ծննդյան տոնի էինք հրավիրված: Առաջին անգամն էինք լինում նրանց տանը, ու առաջինը, որ գրավեց ուշադրությունս օձն էր, որ ապրում էր իր համար նախաեսված ակվարիումում: Չռված, սառը աչքեր ուներ, որոնց նայելիս ակամայից փշաքաղվեցի: Ձգված էր ակվարիումի պատի երկայնքով, անշարժ: Կարելի էր կարծել, թե ոչինչ չի տեսնոմ: Ուղիղ նրա դիմաց, մոտ 20-25 սմ հեռու մի գորշ մկնիկ էր` գրեթե նույն սառած աչքերով: Չէր դողում, փախնելու փորձ չէր անում: Կամ արդեն հասկացել էր, որ փախնելու տեղ չունի, կամ հոգնել էր այս ու այն կողմ փախնելուց ու անշարժացել էր այդ վիճակում, կամ էլ օձի սառած հայացքի տակ հիպնոսացել էր: Տանտիրուհին նկատեց իմ հետաքրքրասիրությունը, ժպտալով մոտեցավ.
-Ամուսնուս համոզում եմ, որ օձի փոխարեն մեկ ուրիշ կենդանի կամ թռչուն պահի, չի համաձայնվում:
-Վաղո՞ւց են էսպես անշարժ,- հարցնում եմ ես` չկարողանաով թաքցնել հետաքրքրասիրությունս:
-Պատահում է մեկ-երկու օր անշարժ ու լուռ պայքար է գնում, ու մեկ էլ` անսպասելի հարձակվում է:
«Խե՜ղճ»,- ասում եմ մտքումս` նայելով մկնիկի սև ու փայլուն, արդեն իսկ օձի նման սառած հայացքին: Մի պահ նույնիսկ կասկածում եմ, որ մուկը բաց աչքերով սատկել է վախից:
-Երեկ առավոտից միասին են,- ավելացնում է տանտիրուհին ու հեռանում` սեղանին ինչ-որ բաներ կարգավորելու:
Ես մնում եմ ակվարիումի մոտ: Այնքան էի խղճում մկնիկին, որ եթե օձի հանդեպ վախը չլիներ, նրան կհանեի այդտեղից: Երևի հիմա, մեկ ժամից կամ գուցե հենց վաղը, բայց մկնիկն այլևս չի լինի…
Քիչ անց բոլորը հավաքվեցին սեղանի մոտ, իսկ ես արդեն ուտելու ցանկություն չուեմ: Մոտ մեկ-երկու ժամ անց, երբ հյուրերը հեռացան սեղանից մի փոքր թարմ օդ շնչելու, մինչ տանտիրուհին դեսերտի սեղան և տորթը կնախապատրաստեր, ես նորից մոտենում եմ ակվարիումին: Նույն սառած, ապշած հայացքներով նայում են իրար:
Այդ պահին ակվարիումին է մոտենում նաև տանտիրոջ ավագ որդին, որ հազիվ 10-11 տարեկան կլիներ: Աչքերի մեջ տարիքին չհամապատասխանող չարություն եմ տեսնում:
-Դե, դե, դրա հերն անիծի'ր…
-Չե՞ս խղճում,- հարցնում եմ զարմացած:
-Չէ, եղածը մուկ չի՞,- ասում է անտարբեր հայացքով:
Այդ պահին լսվում է տանտիրուհու ձայնը, որ երեխաներին էր կանչում: Տորթը կտրելու հանդիսավոր պահն էր: Արդեն ուզում էի հեռանալ, երբ օձն ընդամենը մի ակնթարթում կուլ տվեց մկնիկին: Այնքան անսպասելի էր նրա հարձակումը այդքան սպասումից հետո, այնքան արագ, որ մի պահ նույնիսկ թվաց, թե չհասցրեցի տեսնել, թե ինչպես դա կատարվեց: Սկզբում օձի կոկորդն ուռեց, իմ աչքի առաջ մուկն առաջ էր շարժվում օձի երկարությամբ մեկ` կամաց-կամաց փոքրանալով:
-Հայրի՜կ, հայրի՜կ, օձը մկին կուլ տվեց,- երջանկության ճիչով կողքիցս ցատկում է փոքրիկ չարաճճին: Մեզ է մոտենում տանտերը` բավականության ժպիտը դեմքին:
-Երկու օրից նոր զոհիդ հետ կծանոթանաս…
Երբ հետ վերադարձանք տուն, մտքումս անընդհատ փորձում էի վերլուծել կատարվածը: Ամեն ինչ բնական էր. մուկը դատապարտված էր: Նա չէր կարող սպանել օձին. նա դրա համար ոչ այդքան ուժ ուներ, ոչ էլ խելք ու ճարպկություն: Մուկն ուտելիք չուներ, իսկ օձը հարմար պահի էր սպասում, որ իր պատրաստի որսին լափի: Ախր սա հենց մեր կյանքի կառուցվածքն է` ապրել մեկը մյուսի հաշվին: Թույլերը միշտ էլ զոհի դերում են: Ու ամենամեծ լափող կենդանին հենց ինքը` մարդն է:

comet
03.02.2009, 10:40
-Արի հանդիպենք:
-Չեմ կարող:
-Բայց դու ուզում ես…
-Հա, բայց… Ես չեմ կարող այդպես վարվել մի մարդու հետ, ով հանուն ինձ պատրաստ է ամեն ինչի: Համ էլ ի՞նչ կմտածեն մարդիկ…
-Մարդիկ… Ախր քո կյանքը մարդիկ չեն կառուցում: Թույլ մի տուր, որ քո և քո ցանկությունների մեջ ցցվի ուրիշների կարծիքը:
-Դու կձանձրանաս իմ հետ…
-Մի դատիր իմ փոխարեն:
-Դու կյանքն ավելի ես ճանաչում, քան այն ինձ երբևէ հասու կլինի…
-Հա, բայց կան բաներ, որ դու ավելի լավ ես իմանում:
-Ես ուղղակի դեռ պատրաստ չեմ…
-Ինչ էլ լինի ես քո կողքին եմ: Չգիտեմ երբ պատրաստ կլինես, բայց երբ էլ դա լինի, զանգիր ինձ…

Նա այն ժամանակ դժբախտ էր իրեն զգում, որովհետև անընդունակ էր ինքնապաշտպանության: Իսկ շուրջը լիքը կեղծ բարեպաշտներ յոթերորդ պատվիրանը խախտելով գոռում էին բարոյականության ու առաքինության մասին… Նա ատում էր կեղծիքի ու շահի վրա հիմնված այդ հասարակությունը, որտեղ ցանկացած պահի կարող էր թիկունքից հարված ստանալ ամենահարազատ թվացող մարդուց…
Նրա փնտրածը սիրային արկած չէր: Ուղղակի նրա հոգին դատարկ էր, անսեր, անկիրք ու օրն ընդամենը առօրյա դարձած պարտականություններն էին լցնում… Նա կարողացավ իր մեջ ուժ գտնել ու ջնջել առաջին սիրուց մնացած բոլոր հին վերքերը:
Ու նրա հորիզոնում հայտնվել էր Նա-ն, ով կամային էր, ինքնավստահ ու համարձակ: Աղջիկը, չնայած իր բոլոր վախերին ու տարակուսանքներին, ակամա մղվում էր դեպի նա:
Մի գիշեր, երբ նա պատրաստվում էր անկողին մտնել, մոտեցավ հայելուն ու մի տարօրինակ հուզմունք պատեց նրան. նա զննեց իր մերկ ուսերը, բազուկները, ուսերին թափված կիսագանգուրները, սրունքները… Ասես առաջին անգամ զգաց, որ ինքը երիտասարդ է, գեղեցիկ ու ցանկալի… Ու մտածեց Նա-ի մասին, որ փոխել էր իր մտածելակերպը, իր կյանքի որակն ու նպատակը, բայց և նույն պահին նրա աչքի առաջ հառնեց այն առաջինը, ում խոստացել էր սիրել, սիրել մինչև կյանքի վերջ… Արյունը մի պահ սառեց երակներում… ու նա շիկնեց ամոթից…
…Բայց ախր Նա-ն այնքան տաքարյուն է, կրակոտ, կյանքով լի, ինչպիսին երբեք չէր եղել այն մյուսը, ում հետ կապողը մտերմությունն էր, առօրյա դարձած հոգսերը, պարտքի զգացումը ու սեփական խոստումներով ստեղծած գերությունը… Աղջիկն ամաչում էր ու սարսափում այն զգացումներից, որ արթնացել էին իր մեջ ու այդ զգացումները մինչ այդ նա չէր ճանաչել… Նա առաջին անգամ զգաց, թե ինչ է իրական կիրքը…
Մի օր նա սարսափով եկավ այն համոզման, որ այլևս չի վախենում իր մեղքերից, որ մեղավորներին սպասող դժոխքն իրեն չի սարսափեցնում ու խղճի խայթերը չեն տանջում հոգին: Այդ օրը հայելու մեջ նա տեսավ ամբողջովին վերափոխված Ես-ին…

-Ալլո:
-Ես այսօր սպասում էի քո զանգին…
-Ես… պատրաստ եմ… Արի հանդիպենք…

comet
04.02.2009, 11:30
Ազատ թռչուն... Քեզ վանդակի մեջ պատկերացնելն այնքան տխուր կլիներ:( Ճախրում ես երբ ուզես, ինչքան ուզես և ինչպես ուզես... Ու դու գեղեցիկ ես հատկապես քո թռիչքի պահին:love
Ուզում եմ քո թևերի մեջ մի փետուր լինել, թեկուզ հասկանալով, որ առանց այդ փետուրի էլ կճախրես:( Բայց ես ներքուստ հանգիստ կլինեմ, որ թեկուզ աննշան, բայց օգնում եմ քեզ ազատ թռիչքի...

comet
24.02.2009, 14:36
Թույլ տուր, իմ խելառ, թույլ տուր գողանամ քո մենությունը,
Թեկուզ մի գիշեր,
Թույլ տուր, խնդրում եմ,
Թույլ տուր թափառեմ քո մենության մեջ` թաց, ոտաբոբիկ,
Թույլ տուր համբուրեմ քո մենությունը`
Թաց ու կիսամութ,
Թույլ տուր ինձ ձուլվել քո մենության մեջ թեկուզ մի գիշեր...:(

comet
27.02.2009, 12:30
Երբ ինքնամոռաց կրքի պոռթկումով նետվեմ քո գիրկը,
Դու տաքացրու ինձ...
Ջերմ ու արևոտ...
Ու ես կհալվեմ կրակոտ ու տաք հայացքիդ ներքո,
Ես կանէանամ...
Դու... Դու, որ իմ չես,
Դու, որ երբեք էլ ոչ մեկինը չես,
Մի պահ կդառնաս խենթացած մի Ես...
Ես... Ես, որ այլևս իմը չեմ արդեն,
Կձուլվեմ խելառ ալիքներիդ մեջ,
Ու մի պահ հանկարծ
Կլինես իմը...
Թվում է հավետ...
Բայց հետո հանկարծ անսպասելի դու կանհետանաս`
Առանց ուրվագիծ...
Դու... Կանէանաս...
Որ մի օր նորից հայտնվես նույնքան անսպասելի,
Ինչպես որ կորար...
Որ նորից լինես իմը հավիտյան...
Մի քանի վայրկյան...

comet
05.03.2009, 12:37
Հիմա ասա, ինչպես շնչեմ,
Որ մինչև քեզ հետ խոսելը ինձ օդ լինի,
Ինչպես, ասա, ինչպես լսեմ,
Որ քո ձայնը քեզնից հետո իմ մոտ լինի...
Մի' հայտնվիր,
Ապրի'ր անհայտ` հոգուս ոսկե անուրջում,
Միայն տեղդ ես իմանամ,
Ու շնչեմ ես,
Շնչեմ այնքան,
Որ մինչև քեզ հետ խոսելը ինձ օդ լինի,
Ու քո ձայնն ու քո պատկերը
Իմ սրտի մեջ, իմ մոտ լինի...

comet
24.03.2009, 10:56
Մեջս էնքան ուժ եմ զգում, բայց վախենում եմ, վախենում եմ կորցնել էն եղածը թանկը, որ հավաքել եմ տարիներ շարունակ: Թվում է` ամեն ինչ մազից է կախված. մի թեթև հպում ու ամեն ինչ կվերջանա... կամ նորից կսկսվի... Իսկ որն է տարբերությունը...:think
Ու լիքը տեսանելի ու անտեսանելի թելեր ինձ ամուր կապում են էդ մազից:
Չեմ ուզում որևէ բեռ, ծանրություն զգալ: Վերարկուս նեղում է... Կամաց-կամաց ազատվում եմ ինձ նեղող ամեն ինչից: Այսօր վրայիցս դեն եմ նետել բոլոր զիզի բիզի բաները` մատանի, շղթա... Նեղում են... Նույնիսկ շրթներկը վերջին ամիսներին մի կողմ եմ գցել... Ծանր է...
Շնչում եմ...

comet
15.05.2009, 11:04
Մրսում եմ...

Արևն անզոր է տաքացնել... Հասկացա վերջապես, որ ընտրածս ճանապարհը մենակ եմ անցնելու ու որ հեշտ չի լինելու:

<Ներսում տաք է>...

Մրսում եմ... Բայց ոչ նրա համար, որ ցուրտ է: Աչքերիդ սառնությունն անցնում է ոսկորներիս մեջ, արյանս մեջ, պտտվում ամբողջ մարմնովս...

Դողդողացող ձեռքս մեկնում եմ բառերիդ վերարկուին... Հույս ունեմ` տաքանալ... Սառույց է... Լպրծուն... Նողկալի...

Հետ եմ քաշվում...

Միգուցե վերջին անգամ...

Կամ առաջին...

Արև եմ ուզում:(

Եկվոր
17.06.2009, 08:16
Երկու ձեռքով համաձայն եմ Մորֆեուսի ասածի հետ:

Ես էլ:hands

comet
29.06.2009, 10:30
Այսօր հասկացա, որ մահից չեմ վախենում...

Առավոտ է: Աշխատանքի եմ շտապում: Մտքերս խառն են, ինչ-որ բան եմ մտածում: Մեքենան բավականին արագ ընթացքով է գնում ու ընդառաջ եկող մեքենան, որն հավանաբար ավելի արագ էր ընթանում, միայն միլիմետրերի ճշտությամբ չի բախվում մեր մեքենային: Ուժեղ արգելակումից պայուսակս ընկնում է ոտքերիս մոտ: Վերցնում եմ, անտարբեր մաքրում փոշին: Մտքիս թելը չի կտրվել, դեմքիս արտահայտությունը չի փոխվել, ասես ոչինչ չի եղել: Շրջվում եմ վարորդին, ճակատին սառը քրտինք է պատել: Նրա դեմքի արտահայտությունից ասես նոր հասկանում եմ, թե ինչից պրծանք: Իսկ իմ համար մեկ էր` կարևորը ամենաթանկ ու հարազատ մարդիկ, ում համար անհանգստանալու էի, մեքենայի մեջ չէին:
Աբսուրդ է:(

comet
01.10.2009, 10:14
Ինչքան անկապ սովորություններ կան...
Երթուղայինում իմ տեղն ունեմ, անպայման վերջին նստարանին եմ նստելու, վարորդի կողմից ու պատուհանի տակ...
Էսօր իմ տեղն արդեն զբաղեցրել էին...
Ստիպված էի սպասել հաջորդ երթուղայինին...
Անկապ է, չէ?:)

comet
07.10.2009, 11:58
Երբեմն ամեն ինչ իրար է խառնվում, կորցնում ես ինքնատիրապետումդ... ու ցավի մեջ անգամ հաճույք ես զգում կամ... դողդողացող մատների սառնությունն այրում է...
Կորում է մեղքի զգացումը, խղճի խայթերն անհետանում են...

Ուզում ես դիպչել, համոզվելու համար, որ Նա-ն իրական է, այլ ոչ թե մտացածին...

Հոտդ մատներիս է կպել...
Փակում եմ աչքերս ու շնչում ափիս մեջ... Այնտեղ ես... Կարոտել եմ... Գիտեմ, վերջանալու է... Չեմ ուզում:(
Երկար շնչելիս անհետանում ես մի պահ... Մի փոքր դադար եմ առնում, փակում ափս, որ նորից այնտեղ հայտնվես... Որ շնչեմ քեզ... Վերադարձել ես ... :)

Ամբողջ գիշեր աչք չփակեցի, իմ հետ էիր... Հոտդ մատներիս էր, հեռանալ չէր ուզում...
Բայց լուսադեմին անհետացավ... Էլ չկաս...
Վերադարձիր... :(