PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինձ զայրացնում է…



*e}|{uka*
08.01.2009, 01:40
Ակումբցիներից մեկը գրում է իրեն զայրացնող երևույթներից մեկը, հաջորդ մասնակիցը գրում է թե ինչ կարելի է անել, որպեսզի այն այլևս զայրույթ չառաջացնի :
Օֆֆտոպի չենք վերածում ու մոտենում ենք խնդրին հումորով : :))

Սկսեմ ես.... Ինձ զայրացնում են անտակտ մարդիկ :)

Kuk
08.01.2009, 01:45
Ինձ զայրացնում են անտակտ մարդիկ :)

Կացինը վերցնում ես ու սկսում ես մաս-մաս անել: Ամենակարևորը, որ տակտով կտրտես, որ գոնե վերջին պահին իմանա, թե էդ ինչ ա:))

Empty`Tears
08.01.2009, 01:46
Սկսեմ ես.... Ինձ զայրացնում են անտակտ մարդիկ :)

Իդ սկսում ես ուղղակի ավելի հեռու քեզ պահել անտակտներից…:oy

*e}|{uka*
08.01.2009, 01:49
Կացինը վերցնում ես ու սկսում ես մաս-մաս անել: Ամենակարևորը, որ տակտով կտրտես, որ գոնե վերջին պահին իմանա, թե էդ ինչ ա:))

:D Պատասխանելու հետ գրի նաև քեզ զայրացնող մի երևույթ, որ մյուսներն էլ գրելու բան ունենան ;)

Ամեն զայրույթ թող ունենա մեկ հակազայրույթ:D, որ օֆֆտոպի չվերածվի օ՞կ:D ու լուրջ չենք մոտենում պատասխան գրելուց :))

Kuk
08.01.2009, 01:51
Եղավ Յոժ ջան, մոռացա գրել;)

Ինձ զայրացնում են էն գեշ աղջիկները, որ իրանցից մի այլ կարգի գոհ են:[ Խորհուրդներ տվեք, ՊՄ-ովէլ եմ պատրաստ լսել խորհուրդները:D

Ռեդ
08.01.2009, 01:56
Եղավ Յոժ ջան, մոռացա գրել;)

Ինձ զայրացնում են էն գեշ աղջիկները, որ իրանցից մի այլ կարգի գոհ են:[ Խորհուրդներ տվեք, ՊՄ-ովէլ եմ պատրաստ լսել խորհուրդները:D
Շատ բան չի պահանջվում. ընդամենը վերցնում ես մի հայելի ու տալիս ես էդ աղջկան ու ասում ես "Հլա ինքդ քեզ հայելու մեջ նայի" :oy
Ինձ զարյացնում են կողը հաստ դասախոսները

Pianist
08.01.2009, 01:58
Ինձ (ինչպես նաև բոլորին) զայրացնում է գովազդը:) Էն որ ֆիլմի ամենահետաքրքիր պահին մեկ էլ հոպլյա՝ այսինչ ընկերությունը ներկայացնում է....:hands Այնպես եմ զայրանում, որ քիչա մնում հեռուստացույցը լուսամուտից դուրս նետեմ.:hands

StrangeLittleGirl
08.01.2009, 01:59
Ինձ զարյացնում են կողը հաստ դասախոսները
Ընդամենը վերցնում ես… ըըըըը… գործիքի անունը չեմ հիշում: Մի խոսքով, էդ հաստ կողը վերցնում ես, Եվա սարքում:

Ինձ զայրացնում են հազար կողմից տարբեր առարկաների թեստեր ուզող ուսանողները:

Rammstein
08.01.2009, 02:01
Ակումբցիներից մեկը գրում է իրեն զայրացնող երևույթներից մեկը, հաջորդ մասնակիցը գրում է թե ինչ կարելի է անել, որպեսզի այն այլևս զայրույթ չառաջացնի :
Օֆֆտոպի չենք վերածում ու մոտենում ենք խնդրին հումորով : :))

Սկսեմ ես.... Ինձ զայրացնում են անտակտ մարդիկ :)
Դրա համար խորհուրդ եմ տալիս ամեն ինչին վերաբերվել ավելի հումորով։ ;)
Մեկ էլ խորհուրդ կտամ, որ մարդկանց մասին շտապ եզրակացություններ չանես, քանի որ, հաճախ, երբ մարդիկ իրար հետ շփվում են սահմանափակ միջավայում (օրինակ` միայն տեքստի միջոցով), ապա միմյանց մասին ստեղծում են սխալ կարծիք։ ;) :friends:

Հայկօ
08.01.2009, 02:01
Շատ բան չի պահանջվում. ընդամենը վերցնում ես մի հայելի ու տալիս ես էդ աղջկան ու ասում ես "Հլա ինքդ քեզ հայելու մեջ նայի" :oy
Ինձ զարյացնում են կողը հաստ դասախոսները

Ճիշտ դասախոսների հետ ընկերություն արա :B:

Ինձ բեսամթ զայրացնում ա, երբ ա օժանդակ բայը միասին են գրում՝ զայրացնումա :angry:

*e}|{uka*
08.01.2009, 02:07
Ինձ (ինչպես նաև բոլորին) զայրացնում է գովազդը:) Էն որ ֆիլմի ամենահետաքրքիր պահին մեկ էլ հոպլյա՝ այսինչ ընկերությունը ներկայացնում է....:hands Այնպես եմ զայրանում, որ քիչա մնում հեռուստացույցը լուսամուտից դուրս նետեմ.:hands

Ճիշտ պատասխան :hands շպռտում ես, արդեն քո վրա են զայրանում :D


Ինձ զայրացնում են հազար կողմից տարբեր առարկաների թեստեր ուզող ուսանողները:

Ասում ես, որ մի օր, երբ բոլոր թեստերը պայուսակիդ մեջ էին ու դուք մեքենայով գնում էիք Ծաղկաձոր հանգստանալու, մեկ էլ ճանապարհին մեքենան փչանում է, իսկ քանի որ ուշ է լինում, որոշում եք գիշերել բաց երկնքի տակ: Ցուրտը հաղթահարելու համար կրակ է պետք լինում, իսկ կրակ վառելու համար՝ թեստեր :D, ի՞նչ արած, վառվել գնացել են, մի խոսքով ես թեստ չունեմ, իդիծե, կ չյոռտու :angry :D

Ինձ ջղայնացնում է վրաստանի նախագահը :B

Pianist
08.01.2009, 02:12
Ինձ ջղայնացնում է վրաստանի նախագահը :B
:D Ամերիկայի նախագահն էլ էն խեղճ ժուռնալիստին ենքան էր զայրացրել, որ....:D

Ուլուանա
08.01.2009, 02:14
Ճիշտ դասախոսների հետ ընկերություն արա :B:

Ինձ բեսամթ զայրացնում ա, երբ ա օժանդակ բայը միասին են գրում՝ զայրացնումա :angry:
Ինձ էլ ա էդ երևույթն ահավոր զայրացնում։ :angry :D Ուրեմն վերցնում ես տվյալ մարդու գրածը, բոլոր ա–երը փոխարինում ես է–երով ու ուղարկում իրեն՝ հարցնելով, թե որքանով ա իրեն դուր գալիս էդ պատկերը։ ;)

Ինձ զայրացնում են փուչ գովասանքները։

Enigmatic
08.01.2009, 02:15
ինձ ջղայնացնումա ահավոր,որ մեր ինստիտուտում ուսանողի իրավունքները ոտնահարվումա,ու մեզ շատ են նեղում:(

Հայկօ
08.01.2009, 02:15
Ինձ ջղայնացնում է վրաստանի նախագահը :B

Գնա «Տիֆոզի»: Իրենց աջարական խաչապուրիի անունը մենյուում գիտե՞ս՝ ինչ ա. Միխայիլ Սահակաշվիլի :o: Իրան դանակ-պատառաքաղով կկտրտե՜ս, աղ կանե՜ս ու ՀԱ՛ՄՓ՝ էլ չկա՜ Վրաստանի նախագահը :D:

Ուլուանա
08.01.2009, 02:18
Ինձ զայրացնում է այն, որ էս թեմայում իմ զայրացած գրառումն անտեսեցիք։ :angry :beee

*e}|{uka*
08.01.2009, 02:19
ինձ ջղայնացնումա ահավոր,որ մեր ինստիտուտում ուսանողի իրավունքները ոտնահարվումա,ու մեզ շատ են նեղում:(

Դուք էլ ուսանողներդ, ձեզ ոտնահարողների իրավունքները կաբլուկահարեք, տեսնեմ դուրները կգա :bl :D

Ինձ զայրացնում է, երբ առավոտյան կողմ նոր աչքերս փակում եմ, որ քնեմ, ծիտիկները սկսում են ծլվլալ:angry

Մարկիզ
08.01.2009, 02:23
Ինձ ջղայնացնում է վրաստանի նախագահը :B
:))
Ինչ համով է …!!!

Empty`Tears
08.01.2009, 02:24
Ինձ զայրացնում է այն, որ էս թեմայում իմ զայրացած գրառումն անտեսեցիք։ :angry :beee


Օֆֆտոպի չենք վերածում ու մոտենում ենք խնդրին հումորով : :))

:)) :P

Ուլուանա
08.01.2009, 02:27
:)) :P
Խնդրին հումորով վերաբերվելը վերաբերում էր հակազայրույթին, ոչ թե քո ասածին։ :P
Բացի դրանից, ինչու՞ չես հետևում էդ գրածին, ինչի՞ ես օֆֆտոպ անում։ :P

Ինձ զայրացնում են օֆֆտոպները ու ընդհանրապես էս թեման ինչ բացվել ա, զայրացնում ա։ :angry Փախանք ստեղից։ Զայրացեք ու զայրացրեք առանց ինձ։ :beee

Երվանդ
08.01.2009, 02:32
Ինձ սարսափելի զայրացնում ա որ աղջիկները կարճ են հագնում, ու հետո սկսում են ստեպ-ստեպ:)), փեշը ներքև քաշել, մանավանդ որ ոտքերը սիրուն են լինում:D

vaheg
08.01.2009, 02:35
ինձ զայրացնումա երբ որ ահավոր հոգնած եմ լինում, ու համ քունս չի տանում համ ցերեկա ու դուրսը ինչ-որ մեքենայա իրան «ճղում» ...

Kuk
08.01.2009, 02:35
Ինձ սարսափելի զայրացնում ա որ աղջիկները կարճ են հագնում, ու հետո սկսում են ստեպ-ստեպ:)), փեշը ներքև քաշել, մանավանդ որ ոտքերը սիրուն են լինում:D

Երո ջան, վերացնում ես խնդրո առարկա փեշը` յուբկի հետ միասին. էլ ներքև քաշելու բան չի մնում, վազում ա ստիպված:))

Ինձ ներվայնացնում են անմակարդակ խոսակցությունները, փրկեք մոդեռներ:))