Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Sergio-ի բանաստեղծությունները



Sergio
07.01.2009, 14:44
Գիշեր


Օրը անցավ,եկավ գիշեր:
ՈՒ արթնացրէց իմ մեջ հուշեր...
Թախիծ է հոգումս ու կարոտ,
Ախր ինչու չեկար ինձ մոտ:

Դու հեռու ես ինձնից հիմա,
Գուցե գրկում ես դու նրա՛
Որին դու սերն ես քո տվել,
Ամբողջ հոգով, սրտով տրվել:

*** *** *** *** *** *** *** ***
Գիշերը ինձ դուր է գալիս
Իր լռույամբ խորհրդավոր,
Իր մթությամբ լույս է տալիս
Ու ծնվում են տողերս նոր:

Տողեր, որոնք քեզ են ձոնված
ՈՒ պատմում են քո մասին...
Անկեղծ խոսքեր իմ սրտից բխած,
Որը կարոտ է քո լույսին:[email protected]

Sergio
07.01.2009, 17:10
Ձմեռը այգում


Դատարկ է ու խավար մեր սիրո այգում,
Ձյուն է երկնքից մեղմորեն թափվում,
Թռչյունները այն, որ սեր էին երգում,
Դողում են ցրտից իրենց բներում:
Սիրտս ամենուր լոկ քեզ է փնտրում,
Այսրեղ ամեն ինչ քեզ է հիշեցնում՝
Մեր նստարանը, մեր այն ծառուղին...
Ավաղ, բաժանվեց մեր կյանքի ուղին:
Կանցնեն ցուրտ օրեր ու կգա գարուն,
Կծաղկի այգին նոր կյանքով լեցուն,
Կբացվեն նորից ծաղիկներ սիրուն,
Կշողա արեւ պայծառ,վառվռուն:
Չի ջերմացնի իմ սիրտը սակայն,
Սիրելի՛ս, դու դա կարող ես միայն,
Քո սիրուն է լոկ իմ սիրտը կարոտ
Ախ եթե միայն նորից գաս ինձ մոտ...

Գալաթեա
07.01.2009, 17:14
Սերջիո ջան, ինձ թվում է՝ դուք հանգիստ կարող եք ձեր ստեղծագործությունները միևնույն թեմայում տեղադրել, տարբեր վերնագրրով։
Մի տեսակ ավելի սեղմ կլինի էլի, քիչ տեղ կգրավի։

Sergio
07.01.2009, 17:37
Շատ շնորհակալ եմ խորհրդի համար:hands
Ինչ կարծիքի ես ստեղծագործելու տաղանդ ունեմ թե չե?:)

Գալաթեա
07.01.2009, 17:47
Շատ շնորհակալ եմ խորհրդի համար:hands
Ինչ կարծիքի ես ստեղծագործելու տաղանդ ունեմ թե չե?:)

Եթե կարող ես, աշխատիր մի քիչ ավելի օրիգինալ գրել։
Շատ ծեծված են տողերդ։
սիրո մասին բանաստեղծություն գրելը թարմ շունչ է պահանջում։ Թարմ մոտեցում, հետաքրքիր պատկերներ։ Չէ որ էդ մասին վաղուց արդեն ամեն ինչ ասված է :)

Իսկ քո գրածը շատ ստանդարտ է ու պարզունակ։
Եթե կարողանաս քո մեջ էդ ստանդարտին հերևելը կոտրես, միգուցե մի բան ստացվի :)

Բացի էդ, բոլորովին պարտադիր չի, որ բոլոր հանգերդ վերջին նույն երկու-երեք տառով ավարտվեն...պոեզիայի հիմքը դա չի :) Դա շատ հաճախ սահմանափակում է ստեղծագործության միտքը...դու սկսում ես գրել հանգի համար, ոչ թե մտքի։ Եթե իհարկե արդեն մեծ ու տաղանդավոր բանաստեղծ չես ;)
Կարևորը ռիթմը պահի ու դուրս արի պարզունակությաբժն սահմաններից :)

Չես նեղանում, չէ՞ ;)

Yellow Raven
07.01.2009, 19:05
Լավ ես գրում;)

Sergio
07.01.2009, 19:40
Չէ Գալաթեա ջան չեմ նեղանում ընդհակառակը ես միշտ հաշվի էմ առնում խելացի ու անկեղծ խորհուրդները:Կարծում եմ երբ կարդաս իմ մյուս բանաստեղծությունները կհասկանաս որ ոչ թե հանգերն են թելադրում նրանց միտքը այլ ուղղակի սիրտս կարողանում է իր մեջ կուտակված զգացմունքները թղթին հանձնել հանգերով որոնք միայն
ավելի հաճելի են դարձնում դրանց ընթերցումը:hands

Chuk
07.01.2009, 19:46
Մոդերատորական. «Գիշեր» և «Ձմեռը այգում» թեմաները միացվել են իրար՝ «Sergio-ի բանաստեղծությունները» խորագրի ներքո:

Sergio
07.01.2009, 19:48
Լավ ես գրում;)


Մերսի Վահիկ ջան:hands

Chuk
07.01.2009, 19:49
Քանի որ քննադատությունը նորմալ ընդունվում է, ապա հանգիստ ու բաց սրտով գրեմ: Նախ ասեմ, որ տեսնում եմ գրելու մեծ պոտենցիալ, սակայն կարծում եմ որ ինքդ քո վրա աշխատելու շատ տեղ ունես: Առայժմ այն գործերը, որ տեղադրել ես, իրենց բնույթով ավելի շուտ պարզ ու նաև շատ ծեծված են, չեն պարունակում ոչ մի նորություն՝ ոչ շարադրանքի ոճում, ոչ տված հույզերում, ոչ ասելիքով, որ կարողանան գերել, հրապուրել ընթերցասեր հասարակությանը: Փորձիր մշակել առավել հետաքրքիր ու ուրույն ոճ ու գտնել նոր ասելիք, մի բան, որ մինչև քեզ չի արվել:

Sergio
07.01.2009, 20:21
Կյանքը խաղ է


Կյանքի դաժան օրենքն է սա,:)
Երբ ապրում ես հանուն նրա,:love
Բայց նա սիրում է ուրիշի՝:(
Ինչ էլ անես քէզ չի հիշի::(
ՈՒ հետո երբ մեկը քեզ սկսի սիրել,;)
Քո սիրուն կարոտ ապրել նա սկսի՛:D
Ինչքան էլ ուզես դու նրա՛ն սիրել,:oy
Քո ամբողջ կյանքը նրա՛ն նվիրել,:hands
Չեն թողնի երբեք աչքերն այն մեկի՛:o
Որին սիրել ես, պաշտել ուղղակի,:love
Բայց որի սրտին ուրիշն էր տիրել:(,
Իր սրտի բոցից ջերմություն տվել::(
ԵՎ հիմա դու ի՞ նչ կարող ես անել,:think
Ի՞նպես կարող ես ուրիշին սիրել,:oy
Այն մեկը քոնը չէ, սրան չես սիրում,:(
Ճակատագրիդ հետ չես համակերպվում,:think
Խավար մտքերով զուր ես քեզ տանջում,:(
Մի՞թե այ հիմար դու չես հասկանում:angry
Որ կյանքը խաղ է իսկ դու խաղալիք :angry

Chuk
07.01.2009, 20:54
Կյանքը խաղ է


Կյանքի դաժան օրենքն է սա,:)
Երբ ապրում ես հանուն նրա,:love
Բայց նա սիրում է ուրիշի՝:(
Ինչ էլ անես քէզ չի հիշի::(
ՈՒ հետո երբ մեկը քեզ սկսի սիրել,;)
Քո սիրուն կարոտ ապրել նա սկսի՛:D
Ինչքան էլ ուզես դու նրա՛ն սիրել,:oy
Քո ամբողջ կյանքը նրա՛ն նվիրել,:hands
Չեն թողնի երբեք աչքերն այն մեկի՛:o
Որին սիրել ես, պաշտել ուղղակի,:love
Բայց որի սրտին ուրիշն էր տիրել:(,
Իր սրտի բոցից ջերմություն տվել::(
ԵՎ հիմա դու ի՞ նչ կարող ես անել,:think
Ի՞նպես կարող ես ուրիշին սիրել,:oy
Այն մեկը քոնը չէ, սրան չես սիրում,:(
Ճակատագրիդ հետ չես համակերպվում,:think
Խավար մտքերով զուր ես քեզ տանջում,:(
Մի՞թե այ հիմար դու չես հասկանում:angry
Որ կյանքը խաղ է իսկ դու խաղալիք :angry
Թեև ճիշտն ասած անպետք խաղալիք,
Որին չի սիրել այն մեկը միակ,
Որին տվել էիր այնքան հուր կրակ,
Իսկ նա խաղացել, դեն էր շպրտել,
Իր համար մի նոր խաղալիք գտել,
Ու այդ հիմարն էլ՝ այնքան երջանիկ,
Քեզ ձեռ է առնում ու ասում «տիկնիկ»,
Ու չի գիտակցում, որ արդեն շուտով,
Դուրս է նետվելու, ինչպես մի հին շոր,
Հնացած տիկնիկ, ջարդված բաժակ,
Ձանձրացրած մուլտիկ, ծուռ ու մուռ տախտակ,
Ու սիրուց տանջված, սիրածից մերժված,
Մի ջարդված գիթառ հուսահատ ուսած,
Փողոցից փողոց տխուր շրջելով,
Իր տխուր բախտը վատաբանելով,
Հուսահատ երգեր անվերջ երգելով,
Քո նման պոետ իրեն կոչելով,
Հեռվից նայելով ու նախանձելով,
Այն նոր տղային սրտանց ատելով,
Իր այս մի երգն էլ նա ավարտելու,
Ու տխուր, տրտում երկար լռելու...

Sergio
07.01.2009, 22:27
Թեև ճիշտն ասած անպետք խաղալիք,
Որին չի սիրել այն մեկը միակ,
Որին տվել էիր այնքան հուր կրակ,
Իսկ նա խաղացել, դեն էր շպրտել,
Իր համար մի նոր խաղալիք գտել,
Ու այդ հիմարն էլ՝ այնքան երջանիկ,
Քեզ ձեռ է առնում ու ասում «տիկնիկ»,
Ու չի գիտակցում, որ արդեն շուտով,
Դուրս է նետվելու, ինչպես մի հին շոր,
Հնացած տիկնիկ, ջարդված բաժակ,
Ձանձրացրած մուլտիկ, ծուռ ու մուռ տախտակ,
Ու սիրուց տանջված, սիրածից մերժված,
Մի ջարդված գիթառ հուսահատ ուսած,
Փողոցից փողոց տխուր շրջելով,
Իր տխուր բախտը վատաբանելով,
Հուսահատ երգեր անվերջ երգելով,
Քո նման պոետ իրեն կոչելով,
Հեռվից նայելով ու նախանձելով,
Այն նոր տղային սրտանց ատելով,
Իր այս մի երգն էլ նա ավարտելու,
Ու տխուր, տրտում երկար լռելու...

Այսպես է բարեկամ այս կյանքը անցնում՝
Այսօր ծնվում ենք,վաղը մահանում,
Մի օր լացում ենք, մի օր ծիծաղում,
Մեկը գտնում ենք, տասը կորցնում,
Ոչինչ մեր ձեռքում հավերժ չի մնում:
Ոմանք կորցնում են, բայց համակերպվում,
Անհոգ ու անդարդ կյանքը շարունակում,
Բայց ոմանք ինչպես եւ ես,դա չեն կարողանում,
Սիրելիի կորստից վերքեր են ստանում,
Որոնք անցնում են,բայց սպիեր դարձած,
Մեր հոգու վրա սեւ ներկով դաջված՝
Մեր ամբողջ կյանքում մեզ հետ են մնում
ՈՒ ցավոտ պահերն են մեզ միշտ հիշեցնում,
Իսկ կյանքը անցնում է հավերժ շարունակվում:

Morpheus_NS
07.01.2009, 22:31
Դե լավ, ես էլ անկեղծ լինեմ: Միայն վերջին ստեղծագործությունը քիչ թե շատ հավանեցի, առաջին երկուսը դուրս չեկան: Վերջին բանաստեղծությանդ թեմայով ես մի փոքրիկ ստեղծագործություն ունեմ: Շուտով կտեղադրեմ ակումբում...

Rhayader
07.01.2009, 23:01
Վերջինը վատը չեր (եսիմ, չգիտեմ): Սկզբինները, ներիր, բայց Վանո Սիրադեղյանի մանկագրության գոհարներն էին հիշեցնում իրենց ռիթմիկայով ու վանկադրությամբ:

Sergio
07.01.2009, 23:25
Դե լավ, ես էլ անկեղծ լինեմ: Միայն վերջին ստեղծագործությունը քիչ թե շատ հավանեցի, առաջին երկուսը դուրս չեկան: Վերջին բանաստեղծությանդ թեմայով ես մի փոքրիկ ստեղծագործություն ունեմ: Շուտով կտեղադրեմ ակումբում...
Անհամբեր սպասում եմ:)

Dorian
08.01.2009, 04:02
Երեք տարի առաջ գրածներս հիշեցի: Ինչ-որ բանով նման էր: Վտանգ կա, որ կարգին ստեղծագործող կդառնաս: :B
Ապրես :hands

Sergio
08.01.2009, 16:58
Ամանորի գիշեր


Գիշերը ինչպես հմուտ նկարիչ,
Գույներով պես-պես,նուրբ ու կախարդիչ,
Սենյակում տիրող մայլ խավարում
Պատկերդ է չքնաղ քո լուռ նկարում,
Այնպես վարպետորեն,այնքան բնական,
Թվում է թե պատրանք չես այլ հենց իրական:

Պատկերեց նա քո մարմինն աստվածակերտ,
Ոչ երկրային ու ոչ էլ ձեռակերտ,
Հետո լուսնին ամպերից մաքրեց
ՈՒ մարմինը քո նրա լույսով պատեց,
Խաղաղ լռությունը հանկարծ նվագեց
Մեր սիրո մաղեդին կրկին հիշեցրեց,
Որ վերջին անգամ քեզնով հիանամ
ՈՒ հետո քեզ իմ սեր ընդմիշտ մոռանամ:

Վարկյանից էլ կարճ գիշերը տեւեց,
Լուսադեմին մոտ խավարը ցրվեց,
Լուսինն արեւին իր տեղը զիջեց
Որի շողերից պատկերդ հալչեց
ՈՒ մութ գիջերվա հետ սենյակից չքվեց:
Լքեց եւ հոգիս, հետք էլ չթողեց,
Գնաց նրա մոտ որին նա սիրեց,
Ահա վերջապես սիրտս ազատվեց!!!

Սկսում է նոր օր եւ նույնիսկ տարի
Չե որ գիշերն էր սա Ամանորի
Թող սկսեմ նոր կյանք առանց թախիծի,
Անհույս սպասումի,դաժան կարոտի,
Տխրության, մենության դառը ժամերի:
Թող այդ ամենը անցյալում կորչի,
Վերադառնալ ինձ մոտ երբեք չփորձի:

Հե~յ Ամ՝ուռ,նետահար մարդկանց սրտերի,
Սիրտս խոցելուց առաջ մի լավ մտածի,
Տաս անգամ չափի նոր մեկը կտրի,
Էլ պետք չէ ինձ սառը անպատասխան սեր,
Պայծառ երազներ ու դատարկ հույսեր,
Պարքեւիր ինձ փոխադարձ ու անթաքույց մի սեր,
Ապա ինձ ու նրան անհետ մոռացիր,
ՈՒ գնա ում հետ ուզում ես դու զվարճացիր:

Dorian
09.01.2009, 03:00
Սերժիո ջան, մի հատ խորհուրդ տամ: Արի հենց էսօր բանաստեղծությունների մի քանի ժողովածու վերցրու կարդա ու միանգամից նստի գրելու: Չասես ես շատ եմ կարդացել, նորից կարդա, որոշի դու ինչի մասին ես գրելու ու սկսի: Արդյունքների մասին գրավոր կպատմես ինձ: Ընկերնե՞ր:

Morpheus_NS
09.01.2009, 16:17
Sergio ջան, որպեսզի բանաստեղծություններդ հաճելի կարդացվեն, մի քանի սսկզբունքներ կան, որոնց խորհուրդ կտայի հետեւել. նախ հանգավորումանը պետք է հետեւել, հետո պետք է այնպես, որ վանկերդ օրինաչափ լինեմ՝ ասենք բոլոր տողերի վանկերի քանակները իրար հավասար լինեն, կամ ամեն մի քառատողում երկուական տողերի վանկերի քանակը հավասար լինեն: Հետո գրածդ բարձրաձայն կարդա կամ մտովին արտասանիր, որ թույլ տեղերը զգաս: Կամ էլ փորձիր արձակ գրել: Չեմ ուզում գրածներդ լոկ քննադատեմ, այլ ուղաակի ուզում եմ օգնած լինեմ:

Փորձել եմ մի փոքր վերանորոգել «Ամանորի գիշեր» բանաստեղծությունդ(հուսով եմ դեմ չես): Թո՛ղ
ակումբցիները գնահատեն, թե ինչքանով է դա ինձ հաջողվել:

Ամանորի գիշեր

Գիշեր, ինչպես նկարիչ հմուտ,
Անտես գույներով՝ կախարդիչ ու նուրբ,
Սենյակում տիրող մռայլ խավարում
Պատկերն է չքնաղ քո լուռ նկարում:

Իմ աչքի առաջ դու կամաց-կամաց
Կերպար ես ստանում, կանգնում իմ դիմաց՝
Այնպե՜ս կենդանի, այնպե՜ս բնական,
Ասես՝ պատրանք չես, այլ հենց իրական:

Չգիտեմ ճիշտ է, թե ինձ է թվում,
Բայց մութ սենյակս լույսով է լցվում,
Ու լռությունը՝ տխուր, միալար,
Դառնում է մի երգ սրտի սիրահար:

Մի պահ թվում է՝ դու ինձ չես թողել,
Կյանքդ ուրիշին դու չես ներբողել,
Որ իմն են եղել քո գիշերները,
Որ միայն ի՛մն է եղել քո սերը:

Ժամերն անցնում են վայրկյանի նման.
Կուզեմ աստղերի մի քիչ էլ մնան,
Բայց արեգակի ճաճանչների հետ
Աստղերը եւ դու կորում եք անհետ:

Նոր օր է սկսվում, նաեւ նոր տարի,
Գուցե տեսիլքն այն խորհուրդ էր բարի,
Որ քո կարոտից այլեւս չայրվեմ,
Որ ես ուրիշին սիրեմ ու… սիրվեմ:

Թո՛ղ նետահարը մարդկանց սրտերի
Նոր տարում նոր կիրք ու նոր սեր բերի,
Որ էլ չտեսնեմ ցավ եւ տառապանք,
Որ կյանքս լինի լոկ սեր եւ բերկրանք:

Sergio
09.01.2009, 22:02
Սերժիո ջան, մի հատ խորհուրդ տամ: Արի հենց էսօր բանաստեղծությունների մի քանի ժողովածու վերցրու կարդա ու միանգամից նստի գրելու: Չասես ես շատ եմ կարդացել, նորից կարդա, որոշի դու ինչի մասին ես գրելու ու սկսի: Արդյունքների մասին գրավոր կպատմես ինձ: Ընկերնե՞ր:
Ընկերս մերսի խորհրդի համար, անպայման կկարդամ:ok: Հիմա ուզում եմ պատմեմ ոնց սկսեցի գրել:էս տարի հանդիպեցի մի աղջկա ու սենց ասած մինչև ականջներս սիրահարվեցի:Կարծես բախտի անիվը իմ կողմն էր անցել,ամեն ինչ ընենց լավ էր
ընդհանում որ ավելի լավ չէի էլ կարող երազել:Ծանոթացանք,մտերմացանք:Կյանքը մեզ իրար հետևից հանդիպելու առիթ էր ընձեռում, թվում էր թե հենց նա է իմ ճակատագիրը:Կարծում էի թե նա էլ ինձ ա սիրում,արդեն որոշել էի նրան պատմել իմ զգացմունքների մասին,նրան սիրո խոստովանություն անել,բայց հանկարծ միանգամից ամեն ինչ փոխվեց:Ոչ մի տեղ չէի կարողանում գտնել նրան,զանգում էի չէր պատասխանում,SMS էի գրում չէր պատասխանում,չէր գալիս այնտեղ որտեղ միշտ հանդիպում էինք:Մեռնում էի կարոտից բայց ինձ հույս էի տալիս թե վաղը կհանդիպեմ նրան, քնում արթնանում էի նրա անունը շուրթերիս, ապրում էի երազների աշխարհում մինչև մի օր ճակատագիրը սառը ապտակ հասցրեց ու երբ ուշքի եկա հասկացա որ երազների անամպ երկնքից վայր եմ ընկել ու ջարդ ու փշուր
եղել հարվածելով դառը իրականության սրածայր ժայռերին:Ես իմացա որ նա ընկեր ունի ու ամենավատն էն էր որ իրոք սիրում ա նրան:Թե ինչ կատարվեց ինձ հետ բառերով դժվարանում եմ նարկայացնել: Այ հենց դրանից հետո ել սկսեցի գրել, որ գոնե մի քիչ ցրվեմ,մի քիչ օգնում ա:ՈՒզում եմ մոռանալ ամեն ինչ բայց չեմ կարողանում……:(:(

Dorian
10.01.2009, 04:12
Sergio ջան, որպեսզի բանաստեղծություններդ հաճելի կարդացվեն, մի քանի սսկզբունքներ կան, որոնց խորհուրդ կտայի հետեւել. նախ հանգավորումանը պետք է հետեւել, հետո պետք է այնպես, որ վանկերդ օրինաչափ լինեմ՝ ասենք բոլոր տողերի վանկերի քանակները իրար հավասար լինեն, կամ ամեն մի քառատողում երկուական տողերի վանկերի քանակը հավասար լինեն:

Սերժիո ջան, երբ մի օր ինձ նման բան ասեցին, գնացի տուն, սկսեցի ուղղել բանաստեղծություններս և ստացվեց... գրողների միության անդամների մակարդակի մի բան… Եթե բոլորը միանման գրեն, ու՞ր կկորեն անհատականությունները: Գրիր այնպես, ինչպես թելադրում է սիրտդ: Սրտից լավ բանաստեղծ չկա: Մեկի համար տողերդ անհամաչափ կլինեն, մյուսի համար կատարյալ: Չարենցին կարդա, Սևակին... ու՞ր ա էնտեղ համաչափություն:

Chuk
10.01.2009, 04:15
Սերժիո ջան, երբ մի օր ինձ նման բան ասեցին, գնացի տուն, սկսեցի ուղղել բանաստեղծություններս և ստացվեց... գրողների միության անդամների մակարդակի մի բան…
Այդքան լա՞վ :o
Չեմ հավատում ;)

Չէ, անշուշտ չեմ ուզում շատ ծավալվել ու թեմայից շեղվել, դրա համար երկու բառով պարզաբանեմ: Ցավոք գրողների միությունում բազում գրչակներ կան այսօր, բայց և կան հրաշալի բանաստեղծներ ու արձակագիրներ, ում կներես, բայց դեռ շատ պիտի աշխատես, որ հասնես ;)

impression
10.01.2009, 11:59
Երեք տարի առաջ գրածներս հիշեցի: Ինչ-որ բանով նման էր: Վտանգ կա, որ կարգին ստեղծագործող կդառնաս: :B
Ապրես :hands

իսկ միգուցե պարզապես դու՞ էիր երեք տարի առաջ անտանելի գրում :think

Sergio
10.01.2009, 19:58
Սերժիո ջան, երբ մի օր ինձ նման բան ասեցին, գնացի տուն, սկսեցի ուղղել բանաստեղծություններս և ստացվեց... գրողների միության անդամների մակարդակի մի բան… Եթե բոլորը միանման գրեն, ու՞ր կկորեն անհատականությունները: Գրիր այնպես, ինչպես թելադրում է սիրտդ: Սրտից լավ բանաստեղծ չկա: Մեկի համար տողերդ անհամաչափ կլինեն, մյուսի համար կատարյալ: Չարենցին կարդա, Սևակին... ու՞ր ա էնտեղ համաչափություն:
Շնորհակալություն Դորիան ջան լռիվ համաձայն եմ:ok: Իրոք իսկական գրողը գրում է սրտի թելադրանքով,իսկ սիրտը ոչ մի օրենք,սկզբունք չի ճանաչում…

Sergio
10.01.2009, 20:05
իսկ միգուցե պարզապես դու՞ էիր երեք տարի առաջ անտանելի գրում :think
Ակնարկը հասկացա:Գիտես մինչ այսօր իմ գրածները ընթերցողներից ես շատ տարբեր արձագանքներ եմ ստացել:Դրանց բնութագրիչ ցուցակում տեղ են գտել այսպիսի որակական ածականներ՝ շատ լավ, լավ, անկեղծ, զգացմունքային, անհամաչափ, ոչ ռիթմիկ, վատ, մանկական, բայց այս ցուցակը մի տեսակ թերի էր, քո շնորհիվ այն համալրվեց նաև անտանելի «տիտղոսով»: Շնորհակալություն :ok

Sergio
10.01.2009, 20:38
Երկու սիրահար


Կյանքը խաղ խաղաց իմ գլխին այնժամ,
Երբ քեզ ես տեսա, սիրել սկսեցի,
Բայց երբ ուզեցա քեզ սերս պատմեմ,
Անհետ հեռացար, ես քեզ կորցրեցի:
Փնտրեցի քեզ այն տեղերում բոլոր,
Որտեղ լինում էիր, շողում ամենօր:
Ավաղ չգտա քեզ ես ոչ մի տեղ,
Հետքդ էլ անգամ չտեսա այնտեղ:
Մի օր էլ երբ արդեն ես հույսս կորցրած,
Միայնակ խորհում էի ձեր բակում նստած,
Հեռվում ես տեսա մի զույգ սիրահար,:friends:
ՈՒ տարածությունից այդքան հեռահար,
Ինձ ինչ որ մի բան շատ ծանոթ թվաց,
ՈՒ մեկ էլ հանկարծ սիրտս դղրդաց:o
Նշմարեցի ես քո դեմքը ծանոթ,
Քայլում էր կողքիդ ինչ որ անծանոթ…:crazy
Փայլում էին քո սև աչքերը սիրուց,:tease
Ասում, որ նրան էիր դու սիրում վաղուց…:dance

Dorian
11.01.2009, 03:18
Երկու սիրահար

Կյանքը խաղ խաղաց իմ գլխին այնժամ,
Երբ քեզ ես տեսա, սիրել սկսեցի,
Բայց երբ ուզեցա քեզ սերս պատմեմ,
Անհետ հեռացար, ես քեզ կորցրեցի:


Սերժ ջան, "սկսեցի"-ի հանգն իհարկե բռնում է "կորցրեցի"-ի հետ, բայց շատ բանալ է: Մի փոքրիկ խորհուրդ, եթե ուզում ես օգտվի: Ավելի բարդ հանգեր ընտրիր: Օրինակ "սիրեցի"... դե, ասենք "եկեղեցի" :ok Կարող ես ընդհանրապես առանց հանգերի գրել :B

Dorian
11.01.2009, 03:22
Արի սենց անենք: Քանի որ քեզ շատ են բացասական գնահատում, ես` իմ չեղած հալով, կփորձեմ քեզ փոքրիկ խորհուրդներ տալ: :ok Դու էլ կամ հետևիր դրանց, կամ քո սրտով շարժվիր: Կամ էլ շարժիր սիրտդ համապատասխան խորհուրդներին հետևելով...

Chuk
11.01.2009, 03:27
Արի սենց անենք: Քանի որ քեզ շատ են բացասական գնահատում, ես` իմ չեղած հալով, կփորձեմ քեզ փոքրիկ խորհուրդներ տալ: :ok Դու էլ կամ հետևիր դրանց, կամ քո սրտով շարժվիր: Կամ էլ շարժիր սիրտդ համապատասխան խորհուրդներին հետևելով...

Եկեք հասկանանք իրար հետ, թե ի՞նչ է նշանակում «բացասական գնահատել»:
Եթե որևէ մեկը մտել է այստեղ «Դրական գնահատականներ» լսելու համար, ապա շատ սխալ է արել: Որովհետև լավագույն տարբերակն այն է, որ յուրաքանչյուրը իր իսկական գնահատականը տա, չկեղծի:

Արդյո՞ք Sergio-ի ստեղծագործությունները լավն են դառնում քո դրական գնահատակններից, կամ հակառակը, վատը՝ մեր բացասական գնահատականներից: Իհարկե ո՛չ: Նրանք շարունակում են մնալ այնպիսին, ինչպիսին կան: Մեր գնահատականներն էլ շարունակում են մնալ մեր սուբյեկտիվ գնահատականները, որոնց կարող է հետևել հեղինակը, կամ չհետևել:

Անձամբ ես գտնում եմ, որ քննադատությունից օգուտ քաղելը լավագույն տարբերակն է: Ու գտնում եմ, որ անտեղի գովասանքը ամենավատ նվերն է, որ կարող է անել մի մարդը մյուսին: Ինքս ստեղծագործող եմ ու շատ եմ տուժել անտեղի գովասանքներից:

Այս թեմայում հնչել են բազում քննադատություններ: Հեղինակի տեղը լինելու դեպքում ես պարզապես կհետևեի դրանց, կփորձեի դաս քաղել: Ու այս ավելորդ «շատ են քննադատել», «Բանի տեղ մի դիր»-ատիպ նախադասությունները կցանկանայի, կմաղթեի մոռանալ նման թեմաներում:

Հայկօ
11.01.2009, 03:33
Ընդհանուր առմամբ՝ համաձայն եմ Dorian-ի հետ: Հարգելի Sergio, թույլ տուր էստեղ պատճենել ժամանակին մեկ այլ ստեղծագործողի ուղղված գրառումս. կարծում եմ՝ այն այստեղ էլ է տեղին:


Պարզապես մի խորհուրդ. աշխատիր այսպիսի (նույն քերականական ձևույթներից կազմված) հանգերից խուսափել: Դա կգեղեցկացնի ու «կլրջացնի» գործը: Նաև՝ դու բարձրաձայն կարդու՞մ ես քո գործերը գրելուց հետո: Ես, օրինակ, փոքր-ինչ անհարթություններ նկատեցի, մանավանդ՝ վանկային պլանում: Վանկերը հաշվելը դեռ բավարար չէ (չնայած կարևոր նախապայման է), պետք է նաև, որ տողերի ընդհանուր ռիթմը՝ շեշտադրությունը, «իրար բռնի»: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է. քեզ համար ավարտուն ստեղծագործությունը կարող է հենց ա՛յդ տեսքն ունենալ, վանկ-հանգն էլ դեռ պոեզիայի չափանիշ չէ, իհարկե: Ամեն դեպքում՝ եթե կուզենայիր ընդհանուրից առանձնանալ, գուցե մի քիչ փոխե՞ս ստեղծագործելուդ ոճը՝ թե՛ ձևական և թե՛ բովանդակային առումներով:

Ավելացնեմ՝ սմայլիկներ մի՛ դիր:

Dorian
11.01.2009, 03:54
ChUK-in
Հոգեբանության տեսանկյունից բացասական գնահատականները հիասթափության պատճառ կարող են հանդիսանալ: Ես էլ փորձում եմ Սերժիոյին խորհուրդներ տալ, բայց գոյություն ունի խորհուրդներ տալու էթիկա: Մեր բացասական արտահայտությունները հիմք կարող են հանդիսանալ ավելի ցածր ինտելեկտով մարդկանց համար, որոնք ոչ մի առնչություն չունենալով գրականության հետ անիմաստ քարկոծումներ կսկսեն: Հասարակ օրինակ: Ինչու՞ են ֆուտբոլային խաղերի ժամանակ այդքան գովում Բեքհեմին, չնայած նա առաջվա պես չի խաղում: Դու ինձ հասկացար: Ես չեմ հիշում, որ ինչ-որ բարձրագոչ արտահայտություն արած լինեմ Սերժիոյի մասին: Ես միայն ասել եմ, որ նա, ցանկության դեպքում, կարող է լավ գրել: Իսկ կցանկանա, թե ոչ` իր գործն է:

Morpheus_NS
11.01.2009, 03:55
Սերժիո ջան, երբ մի օր ինձ նման բան ասեցին, գնացի տուն, սկսեցի ուղղել բանաստեղծություններս և ստացվեց... գրողների միության անդամների մակարդակի մի բան… Եթե բոլորը միանման գրեն, ու՞ր կկորեն անհատականությունները: Գրիր այնպես, ինչպես թելադրում է սիրտդ: Սրտից լավ բանաստեղծ չկա: Մեկի համար տողերդ անհամաչափ կլինեն, մյուսի համար կատարյալ: Չարենցին կարդա, Սևակին... ու՞ր ա էնտեղ համաչափություն:

Դորիա՛ն ջան, խնդրում եմ համեմատես «Ամանորյա Գիշեր» բանաստեղծության բնօրինակը իմ խմբագրածի հետ եւ ասես, թե որն է ավելի լավ ու հաճելի կարդացվում: Եւ հետո Չարենցի կամ Սեւակի ո՞ր ստեղծագործության մեջ ես անհամաչափություն տեսել:o

Morpheus_NS
11.01.2009, 03:58
ChUK-in
Հոգեբանության տեսանկյունից բացասական գնահատականները հիասթափության պատճառ կարող են հանդիսանալ: Ես էլ փորձում եմ Սերժիոյին խորհուրդներ տալ, բայց գոյություն ունի խորհուրդներ տալու էթիկա: Մեր բացասական արտահայտությունները հիմք կարող են հանդիսանալ ավելի ցածր ինտելեկտով մարդկանց համար, որոնք ոչ մի առնչություն չունենալով գրականության հետ անիմաստ քարկոծումներ կսկսեն: Հասարակ օրինակ: Ինչու՞ են ֆուտբոլային խաղերի ժամանակ այդքան գովում Բեքհեմին, չնայած նա առաջվա պես չի խաղում: Դու ինձ հասկացար: Ես չեմ հիշում, որ ինչ-որ բարձրագոչ արտահայտություն արած լինեմ Սերժիոյի մասին: Ես միայն ասել եմ, որ նա, ցանկության դեպքում, կարող է լավ գրել: Իսկ կցանկանա, թե ոչ` իր գործն է:

Եթե այդքան վեհ ցանկություններ ունեիր, ապա այս գրառումն էլ չպիտի անեիր, քանի որ Սերժոին բացեիբաց հիմա ասում ես, որ բացասական գնահատական չես տվել նրան չհիասթափեցնելու համար:

Chuk
11.01.2009, 04:02
ChUK-in
Հոգեբանության տեսանկյունից բացասական գնահատականները հիասթափության պատճառ կարող են հանդիսանալ: Ես էլ փորձում եմ Սերժիոյին խորհուրդներ տալ, բայց գոյություն ունի խորհուրդներ տալու էթիկա: Մեր բացասական արտահայտությունները հիմք կարող են հանդիսանալ ավելի ցածր ինտելեկտով մարդկանց համար, որոնք ոչ մի առնչություն չունենալով գրականության հետ անիմաստ քարկոծումներ կսկսեն: Հասարակ օրինակ: Ինչու՞ են ֆուտբոլային խաղերի ժամանակ այդքան գովում Բեքհեմին, չնայած նա առաջվա պես չի խաղում: Դու ինձ հասկացար: Ես չեմ հիշում, որ ինչ-որ բարձրագոչ արտահայտություն արած լինեմ Սերժիոյի մասին: Ես միայն ասել եմ, որ նա, ցանկության դեպքում, կարող է լավ գրել: Իսկ կցանկանա, թե ոչ` իր գործն է:
Ընդհանուր առմամբ տեսակետդ հասկացա, ավելացնեմ, որ դրականն էլ ավելի բացասական ազդեցությունների է բերում: Հիմա բուն նյութի մասին: Անկեղծությունը մշտապես լավագույն տարբերակն է:

Օրինակ ես իմ կարծիքը գրելիս եղա մաքսիմալ անկեղծ, որը արտահայտվեց նրանով, որ անկեղծորեն ասացի, որ նրա գրածները կարդալով տեսնում եմ ստեղծագործելու մեծ պոտենցիալ: Միաժամանակ փաստեցի, որ առայժմ թույլ են: Երկորդ գրառումս, որը «բանաստեղծություն» էր, եկավ ցույց տալու, որ նման ոճի բաներ գրելը շատ հեշտ է ու գրելիս պետք չէ շտապել: Միաժամանակ թեմայում մյուս կարծիքներ արտահայտածներն էլ եղան զուսպ և քննադատությունները չեղան խիստ: Բոլորս էլ սկսնակի գործոնը հաշվի առնում ենք: Եթե սուր միտք եղավ, ապա եղավ միայն ու միայն քո գրածներին արձագանք, որովհետև դրանք իրենց ֆորմատով հետևյալն էին. «սրանց մի լսի՛, դու քոնն արա», ինչը բնականաբար վրդովմունք առաջացրեց շատերի մեջ: Իսկ ինչու՞ չլսի, ի՞նչ է սխալ բան էին ասում... ու հանկարծ դու՝ լավամարդ, մյուսները՝ վատամա՞րդ: ՀԱզար ներողություն, այդպես չէ:

Sergio-ն ունի գրելու պոտենցիալ, ունի տաղանդ: Եթե ինքը իր տաղանդը ճիշտ օգտագործի, ապա նա կարող է մի օր մեզ հաճույք պատճառել իր լավ ստեղծագործություններով: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս նրան հետևել թեմայում հնչած բոլոր կարծիքներին, դրանցից հետևություններ անել, իր գործերում ըստ դրանց շտկումներ մտցնել: Ու չհուսահատվել՝ միշտ հիշելով, որ անգամ լավագույն գրողներին կարելի է լավ քննադատել, այն էլ՝ տեղին:

Dorian
11.01.2009, 04:16
Միաժամանակ թեմայում մյուս կարծիքներ արտահայտածներն էլ եղան զուսպ և քննադատությունները չեղան խիստ: Բոլորս էլ սկսնակի գործոնը հաշվի առնում ենք: Եթե սուր միտք եղավ, ապա եղավ միայն ու միայն քո գրածներին արձագանք, որովհետև դրանք իրենց ֆորմատով հետևյալն էին. «սրանց մի լսի՛, դու քոնն արա», ինչը բնականաբար վրդովմունք առաջացրեց շատերի մեջ: Իսկ ինչու՞ չլսի, ի՞նչ է սխալ բան էին ասում... ու հանկարծ դու՝ լավամարդ, մյուսները՝ վատամա՞րդ: ՀԱզար ներողություն, այդպես չէ:

Հարցն էստեղ լավամարդ-վատամարդ լինելը չէ: Սերժիոյից ես ոչ մի սպասումներ չունեմ, որ կեղծավորություն անեմ: Ու եթե ասում եմ, որ նրա "սկիզբը" ճիշտ այնպիսին էր, ինչպիսին իմը, ուրեմն այդպես է: Իմ կուռքը մայր Թերեզան չի, որ գթասրտությունից ելնելով ինչ-որ պսեվդո-քարոզչություն սահմանեմ` դե տեսե՛ք, թե ինչ թույն գրող ա Սերժիոն: Սերժիոն բնավ թույն գրող չի, ոչ էլ պիտի լիեր, քանի որ, ինչպես ինքն ասեց, նոր է սկսել գրել: Ո՞ր մի երեխան ա ծնված օրվանից աստվածներին օդաներ երգում: Ամեն ինչ սկսվում ա առաջին բառից: Այդպես էլ Սերժիոյի ու մյուս բոլոր ստեղծագործողներիս մոտ: Սկիզբը պիտի լինի... ինչպես բոլոր մյուսների սկզբերը: Ես, որպես սկիզբ, լավ եմ գնահատում Սերժիոյի բանաստեղծությունները: Նա ունի գրելու պոտենցիալ: Ոչ ոք նրան ոչինչ չի սովորեցրել: Սեփական բնազդներով նա ստացել է տողեր, որոնք կարելի է բանաստեղծություններ կոչել: Իսկ եթե չկան արտաքին գործոններ, ուրեմն կա մի բան ներսից: Այ դա եմ ես տեսնում Սերժիոյի մեջ ու կարծում եմ, որ, անկախ ամեն ինչի, նա պիտի "դաստիարակի" իր ներսինն այնպես, ինչպես կամենում է: Կորչեն բոլոր կանոնները: Ո՞վ է հորինել դրանք: Նույնն է, թե ասես միայն 90-60-90 աղջիկների մարմինն է գեղեցիկ: Համամի՞տ չես:

Dorian
11.01.2009, 04:18
Եթե այդքան վեհ ցանկություններ ունեիր, ապա այս գրառումն էլ չպիտի անեիր, քանի որ Սերժոին բացեիբաց հիմա ասում ես, որ բացասական գնահատական չես տվել նրան չհիասթափեցնելու համար:

Հապճեպ հետևություններ անել շատ հեշտ է: Դու ճիշտ ես, ցանկացած տարրական տրամաբանություն ունեցող մարդ այդպես կմտածեր: Իսկ ես Սերժիոյին այդպիսին չեմ համարում: Եթե նա որևէ կասկած ունենա իմ անկեղծության մեջ, կհարցնի ինձ ու ես կասեմ ճշմարտությունը: Տղերքն, ախր, չեն խաբում, ընկերս: :ok

Chuk
11.01.2009, 04:22
Կորչեն բոլոր կանոնները: Ո՞վ է հորինել դրանք: Նույնն է, թե ասես միայն 90-60-90 աղջիկների մարմինն է գեղեցիկ: Համամի՞տ չես:

Ո՛չ, համամիտ չեմ :)
Բոլորովին համամիտ չեմ: «Կանոնները» ստեղծվել են իրենք իրենց, առնվազն պոեզիան ունի իր գրված կամ չգրված կանոնները, եթե իհարկե չենք խոսում սպիտակ բանաստեղծությունների (որոնք ես, ի դեպ, որպես կանոն չեմ սիրում, բայց սա սուբյեկտիվ գործոն ա): Անշուշտ այդ «կանոններից» կարելի է շեղումներ կատարել, մի քիչ իմպրովիզացիաներ անել, բայց մնալ այդ կանոնների շրջանակում պարտադիր է: Ու եթե կողքից ինչ-որ մեկը խորհուրդ է տալիս, թե ինչպես իր կարծիքով ավելի լավ կլիներ, դա միայն հրաշալի է:

Sergio
11.01.2009, 18:10
Ինչ վերաբերվում է իմ գրածների վերաբերյալ ձեր հայտնած կարծիքներին ասեմ որ գովեստի խոսքերը ինձ միայն պարտավորեցնում են ավելի լավ գրել:Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր իրենց անկեղծ խորհուրդներով օգնում են ինձ: Քննադատական խոսքերը ես շատ հանգիստ եմ ընդունում և եթե դրանց մեջ լինում է ինձ համար օգտակար ինչ որ մի բան և ես զգում եմ որ դրանք ասված են ինձ օգնելու այլ ոչ թե միայն փնովելու համար,ապա ես սիրով ընդհունում եմ դրանք::)

Sergio
13.01.2009, 21:30
Ի՞նչու…

Ի՞նչու է աշխարհն այսքան փուջ դարձել,
Ի՞նչու է արևն այդպես խավարել,
Թռչյուններն այն ի՞նչու չեն երգում,
Աստղերն երկնքում ի՞նչու չեն շողում:

Ի՞նչու է երջանկությունը ինձնից հեռացել,
Ի՞նչու է ծիծաղս տխուր լաց դարձել,
Ո՞վ է իմ կյանքում այսքան բան փոխել,
Ո՞վ է մտքերս այդպես փոթորկել:

Այն սիրուն, այն անմեղ հրեշտակը
Որը սիրտտն իմ ինձանից խլեց,
Այս ցավը, կարոտն ու տառապանքը
Իրենից հիշատակ թողեց:

Chuk
13.01.2009, 21:33
Ի՞նչու…

Ի՞նչու է աշխարհն այսքան փուջ դարձել,
Ի՞նչու է արևն այդպես խավարել,
Թռչյուններն այն ի՞նչու չեն երգում,
Աստղերն երկնքում ի՞նչու չեն շողում:

Ի՞նչու է երջանկությունը ինձնից հեռացել,
Ի՞նչու է ծիծաղս տխուր լաց դարձել,
Ո՞վ է իմ կյանքում այսքան բան փոխել,
Ո՞վ է մտքերս այդպես փոթորկել:

Այն սիրուն, այն անմեղ հրեշտակը
Որը սիրտտն իմ ինձանից խլեց,
Այս ցավը, կարոտն ու տառապանքը
Իրենից հիշատակ թողեց:
Սերջիո, վանկերի անհամաչափության պատճառով «երգեցիկ» չի կարդացվում: Ուշադրություն դարձրու երրորդ տողին, որն ավելի կարճ է, քան այդ տան մյուս տները: Հետո հաջորդ տան հենց առաջին տողը շատ երկարում է, էլի հավասարաչափ չի, լեզուն փաթ է ընկնում կարդալուց: Հետո էլի կարճանում է, ամենավերջում հասնելով կարճության գագաթնակետին:

Արդյունքում իսկի բովանդակությանը չկարողացա հետևել, որտև լավ չէր կարդացվում:

Yellow Raven
13.01.2009, 22:00
Առաջին 2 տներից 3-րդ տուն անցումը հստակ չես արել:(

Dorian
14.01.2009, 02:42
Սերժ ջան քեզ մի ափսոսա, շատ գրի: 10 բանաստեղծություն գրի, համեմատի, 9 պատռի մի կողմ գցի, թող մեկը: Մի վախեցի կորցնել տողերը...

Dorian
14.01.2009, 02:53
Մոռանում եմ հարցնեմ: Նիկդ Սերժիո ա, թե՞ իսպաներեն` Սերխիո: ;)