PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Դորիան. «Ցանկություն»



Dorian
07.01.2009, 04:51
Ներկայացնում եմ խմբագրումներով: Կարծում եմ, եթե որոշ մասեր չհանեմ, կհանի ադմինիստրացիան: ;)


«Ցանկություն»

Դուռը կիսաբաց էր ու մահճակալի հետևից երևում էին երիտասարդի շեկ վարսերը: Նստած էր հատակին, թղթերը ձեռքին ինչ-որ բան էր գրում: Աննան զգույշ մոտեցավ եղբորը: Սկզբում ոչինչ չասեց, մի փոքր հետևեց նրա մելանխոլիկ շարժ ու ձևին, փորձեց ընթերցել գրած տողերը, սակայն չկարողացավ` եղբայրը միշտ էլ տգեղ ձեռագիր է ունեցել:
- Արման:
Պատասխան չհետևեց: Երիտասարդն, ասես, չլսեց էլ քրոջը: Մտասույզ էր, գրում էր ավելի ու ավելի արագացնելով գրչի ընթացքը, որն արդեն հիվանդագին տեմպեր էր ստանում ու է՛լ ավելի անընթեռնելի խազեր խզբզում:
- Արման, - համարյա բղավեց կինը: Պատասխան նորից չկար: Դեմքը շառագունեց, մոտեցավ ու ձեռքը տղայի ուսին դրեց:
Երիտասարդը կտրուկ շրջվեց, մի քանի վայրկյան հայացքն ուղղեց քրոջ աչքերի մեջ` նայելով մի տեսակ ատելությամբ, ապա նորից գործի անցավ:
- Դիտմա՞մբ ես անում: Ախր, ինչո՞վ եմ մեղավոր քո առաջ, որ էսպես թունավորում ես կյանքս: Ծնողնե՛րս ինչո՞վ են մեղավոր: Ներվային ես սարքել:
Կինը ձեռքով փակեց բերանը ու սկսեց արտասվել: Դողում էր: Ցանկանում էր դուրս գալ էդ սենյակից ու էլ երբեք չմտնել այնտեղ: Կարող էր երբեք այդ տուն չգալ, բայց ծնողներն էին այնտեղ, այնտեղ էին մանկության հուշերը ու մի քանի իր օժիտից, որոնք տանելու համար հարմար առիթ դեռ չէր ունեցել: Կարծում էր, թե եղբայրն էլ է այնտեղ, բայց, փաստորեն, ճիշտ էին ասում` եղբայրը եղած-չեղած մի հաշիվ էր: Նա կռացավ երիտասարդի կողքին, ձեռքը դնչին տարավ ու իր կողմ շրջեց դեմքը:
- Եթե դիտմամբ ես անում, գոնե ասա: Ուզում եմ հավատալ, որ խելագար չես: Չեմ գա, եթե սրտովդ չի, միայն մարդավարի մի բան ասա:
- Մի՛ խանգարի:
Աննան ծիծաղեց, թեև ուզում էր շարունակել լացելը: Փաստորեն եղբոր խելքը տեղն էր: Էլ ավելի շատ հարցեր առաջացան, բայց գիտեր, որ այլևս չի կարող պատասխաններ կորզել: Մնում էր թողնել ու հեռանալ: Ո՞վ գիտե, գուցե հետո եղբայրն ինքը զղջար ու փորձեր հաշտվել: Աննան իհարկե կներեր, բայց եղբայրը երբեք հաշտություն չի փնտրի` մանկուց էր այդպիսին: Կընտելանա քրոջ բացակայությանը ու չի էլ մտածի զանգել, հարցնել նրա մասին մեկից: Դուրս կվանի նրան իր կյանքից, ինչպես, մեկը մյուսի հետևից, դուրս էր վանում ընկերներին, ասես սիրահարվելով նրանց և հիասթափվելով:
Աննան դուրս եկավ: Երիտասարդն անգամ չշրջվեց նրա կողմ: Անտարբեր էր թվում ու միայն իրեն էր հայտնի, որ այդպես չէ:

06 հունվարի 2007թ.
«Որոշել եմ ինքնասպան լինել: Առաջ ո՞նց մտքովս չէր անցնում: Անգամ ընտրել եմ օրը` փետրվարի 12-ը: Ստելլան որոշել է ամուսնանալ սուրբ Վալենտինի օրը, եթե 12-ին մեռնեմ, այդ օրը թաղումս կլինի: Տեսնես կհետաձգի՞ հարսանիքը: Երևի կհետաձգի: Քաղաքավարությունից դրդված: Ինչքան չլինի տաս տարի նույն դասարանում ենք սովորել ու մինչ այժմ լավագույն ընկերուհիս է... համարվում: Ոնց կպցրեց էդ տղային: Չնայած, ինչու՞ եմ զարմանում, միշտ էլ պոռնիկ է եղել: Երևի տրվել է էդ տղային, ասել, թե հղիացել է ու զգուշացրել, որ փետրվարի վերջերին փորն արդեն կերևա:
Վայր կնետվեմ տանիքից: Ավելի տպավորիչ կլինի: Մայրիկը թաղմանս կողբա, գոռալով` «Աղջի՜կս, աղջի՜կս», ու զարմացնելով ներկաներին, թե էդ աղացած մսի մեջ
որտեղից է իր աղջկան տեսնում:
Բա մինչև փետրվար ո՞նց եմ ապրելու: Աստված, որքան եմ ձանձրանում: Ոնց են ոմանք ասում, թե սիրում են կյանքը, ոնց են ոմանք ուղեղներն անջատած ապրում` չնկատելով այն, ինչ կատարվում է իրենց շուրջ: Մի տարօրինակ ուժ կա, որ ստիպում է նրանց սիրել կյանքը: Չնայած ինչու՞ տարօրինակ: Այդ ուժը հիմարությունն է: Չէ, ամեն դեպքում, տարօրինակ»:

«Ո՞վ կարող է ինձ որևէ բան արգելել: Աստծուն հորինել են մարդիկ, որպեսզի սաստեն սեփական անբարոյականությունը, դաժանությունը: Պարզապես զգացել են, թե ինչքան վնասակար են դրանք: Էդտեղ էլ հայտնվել են խելոքներ, որոնք մեղք են կոչել այն ամենն, ինչ մահ ու ախտ է ծնել, միևնույն ժամանակ, անձամբ շարունակելով մեղքեր գործել, ինչպես քահանաներն էին պայքարում պոռնկության դեմ ու պոռնիկների պահում վանքերում: Քահանայի պես կլինեմ ու ոչ մեկ չի դատապարտի ինձ: Չունեն այդ իրավունքը»: Մարինան փակեց գիրքը ու մի կողմ դրեց այն: Երազկոտ հայացքն ուղղեց առաստաղին, ապա ցատկեց անկողնուց ու պատուհանի մոտ վազեց: Մեքենաները շարունակում էին իրենց վայրենի ընթացքը, մարդիկ, որոնք այստեղից թզուկներ էին թվում, վազվզում էին փողոցներով, ինչ-որ իրեր էին կրում, մտնում շենքերն ու դուրս գալիս, երբեմն-երբեմն դիպչում իրար, կամ հեռվից ձեռքով անում: Դեռ երեկ Մարինային թվում էր, թե այդ թզուկները թռչունների են նման, ազատ թռչունների: Ու միայն ինքն էր իր մտքերում, որ վանդակում էր փակված: Հիմա նա գիտեր, որ վանդակները միայն դրսի կողմից չեն լինում: Գիտեր նաև, որ ի ծնե վանդակված էր: Ու գիտեր, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել այդ քայքայիչ ճաղերից: Նա այդ քչերից մեկը պիտի լիներ: Ազատվելու էր, ինչպես ազատվեց գրքի հերոսուհին: Հենց այդ գիշեր դուրս կգա տանից, կգնա Տիգրանի մոտ ու այլևս չի վերադառնա: Թքած, թե ծնողները կհրաժարվեն իրենից, թքած, թե ինչ կխոսեն ծանոթները ու, վերջապես, թքած, թե ինքն ընդամենը տասնչորս տարեկան է: Ո՞վ կարող է իրեն որևէ բան արգելել:

Արմանը հյուրասենյակ մտավ: Աննան ու Վիգենը դեռ այնտեղ էին: Հայրն ու մայրը նստել էին բազմոցին ու զբաղվում էին իրենց թոռան հետ: Աննան ժպտաց` տեսնելով եղբորը: Ինչ եկել էին, դուրս չէր եկել սենյակից: Ի՞նչ կմտածեր Վիգենը: Կկարծեր, թե իր եղբայրը չի ուզում տեսնել իրենց ու, ո՞վ գիտե, գուցե կարգելեր իրեն ծնողների տուն գալ: Ինքն, իհարկե, կփորձեր հասկացնել, որ ծնողներին չի կարող չայցելել, բայց Վիգենը կհամառեր, կասեր, որ տաքսի կուղարկի, բերել կտա հորն ու մորը: Իսկ դա իր սրտով չէ: Բա ծնողներն ի՞նչ կմտածեն: Կկարծեն, թե իրենց աղջկան գերության մեջ են պահում, թե նա տառապում է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատճառն իր խելառ եղբայրն է:
- Սիրելիս, նայի՛ր, քեռին եկավ, - դիմեց որդուն Աննան:
Երեխան, որ դեռ երկու տարին չէր բոլորել, սկսեց ուսումնասիրել երիտասարդին: Արմանն անտարաբեր էր: Շուտով երեխային ձանձրացրեց նրա սառն հայացքը ու նա շարունակեց տատիկի և պապիկի հետ խաղալ:
- Մեծացել է չէ՞, Արման: Գիտե՛ս ինչ չարն է: Ինչու՞ չես մոտենում:
- Հա:
- Հա՞, - զարմացավ Աննան:
Վիգենը հոգոց հանեց և սկսեց դժգոհ ճոճել գլուխը: Ծնողները ձևացրեցին, թե ոչինչ չեն նկատում:
- Հետդ ի՞նչ է կատարվում: Եթե մի բան այն չէ, ասա՛: Գիտես, սկսել եմ չճանաչել քեզ: Առաջ այդպիսին չէիր: Համոզված եմ, որ հետդ մի բան է կատարվում ու չես ուզում կիսվել` վախենում ես, թե կվշտացնես մեզ:
Աննան շատ լավ գիտեր, որ դա այդպես չէ: Չէր էլ մտածում սփոփել եղբորը: Ավելի շատ այդպես էր խոսում Վիգենի առաջ արդարանալու համար, համոզելու, որ Արմանը խելագար չէ, այլ բարդ պահեր է վերապրում:
- Վստահիր ինձ, Արման, ես, ախր, քույրդ եմ:
Արմանն ուշադիր նայեց նրան: Չէր թարթում հայացքը, բայց մտքերով հեռու էր:
- Հարազատ եղբոր հե՞տ, - արտասանեց նա կիսաձայն ու ժպտաց, - Հարազատ եղբոր հետ:

շարունակելի...