PDA

Դիտել ողջ տարբերակը : «Բանաձև» ընկերությանը անհրաժեշտ են երիտասարդ հումորով սցենարիստներ



Sunny Stream
06.01.2009, 19:09
«Բանաձև» ընկերությունը հայտարարում է սցենարիստների մրցույթ` նոր երիտասարդական հումորային հեռուստասերիալի համար:
Եթե Դուք գիտեք, թե ինչպես ստեղծել ֆիլմի սցենար, եթե Դուք տեղյակ եք այսօր աշխարհում սիրված հեռուստատեսային երիտասարդական սերիալներից և հասկանում եք, թե ինչ է անհրաժեշտ հայ երիտասարդի ուրախ, գունեղ և որակյալ ժամանցն էկրանից ապահովելու համար... կամ պարզապես, եթե Դուք երիտասարդ եք ու վստահ, որ կարող եք հայկական հեռուստաեթերին տալ իսկական հումորային սերիալի թարմ, խենթ ու խելառ գաղափարներ, ուղարկեք Ձեր CV-ն, ինչպես նաև, եթե այդպիսիք արդեն կան, սցենարի նախնական տարբերակներ [email protected] էլ. փոստի հասցեին:
Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 15-ը:

impression
06.01.2009, 19:46
կներեք արտահայտությանս, մեջը փող կա՞ :)

Sunny Stream
06.01.2009, 19:51
:)
Հա, Լիլ ջան, սա ոչ միայն մրցույթ է, այլև աշխատանքայի հայտարարություն.
Այն սցենարիստները, ում CV-ներն ու առաջարկած սցենարների գաղափարները հավանության կարժանանան, կընտրվեն ու կդառնան ապագա ֆիլմի վրա աշխատող ստեղծագործական խմբի մի մասը` ամեն բան կկարգավորվի աշխատանքային պայմանագրով: ;)

impression
06.01.2009, 20:08
պահ, պահ, պահ....
հեսա թափով FRIENDS-ը մի հատ էլ նայեմ ու զանգում եմ :oy

Գալաթեա
06.01.2009, 21:17
Հետաքրքիր ա...
Իսկ առանց սիվիի չի լինի՞..
Սիվիս ծախել խմել եմ։

Sunny Stream
06.01.2009, 21:50
Հետաքրքիր ա...
Իսկ առանց սիվիի չի լինի՞..

չէ, պետք ա. դե, հիմնական կետերը նշի` թեմայի հետ գոնե որոշ կապ ունեցող:


պահ, պահ, պահ....
հեսա թափով FRIENDS-ը մի հատ էլ նայեմ ու զանգում եմ
Վատ նախատիպ չի ;) դա` ոգեշնչման համար, բայց դե, հասկանալի է, որ սցենարը/ֆիլմը պիտի լինի էստեղի համար` մեր երիտասարդության գժությունների մասին :)

StrangeLittleGirl
06.01.2009, 21:52
դա` ոգեշնչման համար, բայց դե, հասկանալի է, որ սցենարը/ֆիլմը պիտի լինի էստեղի համար` մեր երիտասարդության գժությունների մասին
Բա ազատ ժամանակ չունենայի :(

Sunny Stream
06.01.2009, 21:55
Բա ազատ ժամանակ չունենայի :(

հո չե՞նք ասում 1000 էջանոց սցենար ներկայացրեք: Հիմա գաղափարն էլ հերիք է, ուղղակի որ ընտրող հանձնաժողովին համոզեք, որ հենց Ձե'ր հումորն ա պետք էս ախագծին, հենց Ձե'ր ցնդած մտքերը: ;)

Վարպետ
06.01.2009, 21:57
հո չե՞նք ասում 1000 էջանոց սցենար ներկայացրեք: Հիմա գաղափարն էլ հերիք է, ուղղակի որ ընտրող հանձնաժողովին համոզեք, որ հենց Ձե'ր հումորն ա պետք էս ախագծին, հենց Ձե'ր ցնդած մտքերը: ;)
Սիրուն աղջիկ, "չենք ասում"-իցդ հետեւություն արեցի, որ դու գիտես, թե ովքեր են այդ հանձնաժողովում? Եթե գաղտնիք չի:)

StrangeLittleGirl
06.01.2009, 22:01
հո չե՞նք ասում 1000 էջանոց սցենար ներկայացրեք: Հիմա գաղափարն էլ հերիք է, ուղղակի որ ընտրող հանձնաժողովին համոզեք, որ հենց Ձե'ր հումորն ա պետք էս ախագծին, հենց Ձե'ր ցնդած մտքերը:
Դե մինչև ամսի 15-ը նույնիսկ մտածելու ժամանակ չկա :(

Sunny Stream
06.01.2009, 22:16
Սիրուն աղջիկ, "չենք ասում"-իցդ հետեւություն արեցի, որ դու գիտես, թե ովքեր են այդ հանձնաժողովում? Եթե գաղտնիք չի:)

Չէ, ես էլ չգիտեմ, թե ովքեր են ընտրելու, բայց նախաձեռնությունը "Բանաձև" ընկերությանն է, մանրամասների համար այցելիր`
www.banadzev.com ;)
Գուցե ընտրող հանձնաժողովում ներառվեն մարդիկ, ովքեր չկան պաշտոնական կայքի "Անձնակազմ" բաժնում, իսկապես չգիտեմ :)

Sunny Stream
06.01.2009, 22:21
Դե մինչև ամսի 15-ը նույնիսկ մտածելու ժամանակ չկա :(

CV-դ ուղարկիր ու կից նշիր, որ գուցե սցենարի գաղափարը մի քիչ ուշանա: Շատ կարևոր է նաև նախաձեռնությանը մասնակցել ցանկացողների տվյալներն ունենալ, մարդ ես ;)