PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու

Ձայնալար
05.01.2009, 23:41
Դիտե՞լ եք արդյոք այս հաղորդումը, ես երկու թողարկում եմ դիտել և ընդհանուր առմամբ հավանել եմ: Բացի նրանից, որ հավանել եմ, նաև ահագին բան եմ սովորել մեր պատմությունից ու մշակույթից: Կարծում եմ դաստիարակչական առումով օգտակար հաղորդում է հատկապես դպրոցականների համար: Էդ երեխեքին տեսնելուց մեջիս լավատեսությունն ավելանում է: :love Իսկ դու՞ք, սիրելի ակումբցիներ, ի՞նչ կարծիք ունեք :oy

Yellow Raven
05.01.2009, 23:43
Մի 2 անգամ նայել եմ, շատ լավա,որ սենց տաղանդավոր երեխեք կան:)

*e}|{uka*
05.01.2009, 23:46
Նայել եմ մեկ անգամ, հավանել եմ, լիքը բաներ կարելի է սովորել, ուսուցողական է, բայց ես այդքան էլ լավատես չեմ, օրինակ իմ դուրը չի գալիս նայել, թե երեխեքը անգիր արած նյութը ոնց են պատասխանում , իսկ եթե անգիր արված չլիներ, կարծում եմ խայտառակություն կլիներ :oy

Ձայնալար
05.01.2009, 23:48

Հա, իսկապես ակնհայտ է, որ երեխաները պատրաստված են: Երևի ինչ-որ հարցերի շտեմարանի նման մի բան են տալիս պատրաստվելու համար: Դե հույս ունեմ, որ հարցերն ու պատասխանները չորով չեն տալի ձեռներն ու ուղարկում :D

*e}|{uka*
05.01.2009, 23:55
Հա, իսկապես ակնհայտ է, որ երեխաները պատրաստված են: Երևի ինչ-որ հարցերի շտեմարանի նման մի բան են տալիս պատրաստվելու համար: Դե հույս ունեմ, որ հարցերն ու պատասխանները չորով չեն տալի ձեռներն ու ուղարկում :D

Իսկ ես հենց այդպես էլ մտածում եմ :)), բայց դե բազան էնքան մեծա, որ չեն հասցնում լավ պատրաստվել, դրա համար էլ մեկը հաղթում է, մյուս թիմը կրվում:
Բայց դե չեղածից էլի լավա, հեռուստադիտողի համար :hands

Sunny Stream
06.01.2009, 00:43
ինձ դուր չի գալիս ո'չ հաղորդման պաթոսը, ո'չ էրեխեքի տառապանքները` անգիրը վերիհիշելու... ծիծաղից պայթում եմ, որ վերջում մրցանակներ է հանձնում "փոքրիկ Նժդեհիկ Անին" :D
իհարկե, ուսուցողական է, ժյուրիում իրենց մասնագիտությամբ լավ մարդիկ են ընտրված, մասնավորապես` Գագիկ Գինոսյանը, որ թե' լավ ազգագրագետ է, թե' ազգային երգ ու պարի մասնագետ: Իհարկե մասնակիցների մեջ շա'տ գրագետ, խելացի, պայծառ բալիկներ են լինում: Բայց դե սարսափելի պաթետիկ է ու դրանով` սարսափելի արհեստական... հետո` էնպիսի բաներ են հարցնում, որ զարմանում ես` ինչու՞ պիտի էդ տարիքի երեխան էդքան խորը գիտելիքներ ունենա... ավելի լավ է` ապահովեն ընդհանուր բարձր մակարդակը, ոչ թե մի քանի խելքից դուրս հանճար մեծացնեն, մնացածն էլ անուշադրության մատնվեն ու կորեն...

cool_aper
06.01.2009, 04:42
նայում են մի որոշ ժամանակ առաջ ... ուրեմն հարցը սենց էր.. միջնադարում ինչի՞ց էր բաղկացած քաղաքը

երեխաները պատասխանում են. միջնաբերդից , արվարձանից ու պարիսպից
լսենք ճիշտ պատասխանը . միջնադարում քաղաքները բաղկացած էին միջնաբերդից , արվարձանից ու պարիսպից: Դա օգնում էր քաքը պաշտպանել արտաքին թշնամիներից եվ ապահովել ճիշտ զարգացում :
ժյուրի . ես նշանակում եմ 7 քանի որ պատասխանը թերի էր ... նրանք շարունակությունը չասացին :o

ու 7 դրեց :D .. վարողնել իրա կողմից ավելացրեց... էտ չեմ ջոգում ինչ պրինցիպովա ում ինչքան ուզում ավելացնումա:) .. դե անտանելի խնդալույա, որ էտ էրեխեքը 15 հատ հայկական հացի տեսակ գիտեն ու սաղ հայկական պարերը .. Նժդեհիկներն ու Աղբյուր Սերոբիկները .. վապշե են բացում :D

Gayl
06.01.2009, 04:47
Հա, իսկապես ակնհայտ է, որ երեխաները պատրաստված են: Երևի ինչ-որ հարցերի շտեմարանի նման մի բան են տալիս պատրաստվելու համար: Դե հույս ունեմ, որ հարցերն ու պատասխանները չորով չեն տալի ձեռներն ու ուղարկում :D

Մի քանի անգամ նայել եմ,շատ եմ հավանել,երեխաները երևի մեր պատմությունն են կրկնում որովհետև ամբողջ մեր պատմությունն է մինչև մ.թ. 5-6-րդ դարերը ու մալադեց լավ են պատրաստվում:

Yellow Raven
06.01.2009, 12:54
Ես չգիտեի,որ հատուկ բազա են տալի երեխեքին:think
Ես էլ մտածում եմ էսքան բան ուրդուց են իմացել:D

Sunny Stream
06.01.2009, 16:44
Ես չգիտեի,որ հատուկ բազա են տալի երեխեքին:think
Ես էլ մտածում եմ էսքան բան ուրդուց են իմացել:D
չեմ կարծում, որ էստեղ որևէ մեկը վստահ է դրանում, բայց մեկ ա` ակնհայտ ա :scen

Արշակ
06.01.2009, 22:22
Տենց մի հաղորդում տեսել եմ վերջերս, անունը չեմ հիշում, բայց ձեր գրած կարծիքներից ենթադրում եմ, որ հենց սա էր։
Տանել չեմ կարողանում նման արհեստական սարքովի բաները, հատկապես երեխաների կատարմամբ։
Համաձայն եմ, ինֆորմատիվ է, բայց գուցե կարելի է էդ նույն ինֆորմացիան այլ ֆորմատով տալ, որ էդ արհեստականության տհաճ զգացողությունը չլինի։

Yellow Raven
06.01.2009, 22:25
Էն <<Մենք գիտենք,որ դու գիտես>>-ը ուր կորավ?:think

Ռուֆուս
06.01.2009, 22:41
Տանել չեմ կարողանում... :[

Իսկ վարողը ոնց որ Слабое Звено վարի... :[

Google
07.01.2009, 00:02
չեմ կարծում, որ էստեղ որևէ մեկը վստահ է դրանում, բայց մեկ ա` ակնհայտ ա :scen

Միանշանակ;
Ամեն դեպքում կան շատ չափահաս մարդիկ, որ երբեմն գլուխ են կոտրում :think<<Հայ ասպետի>> հարցերին պատասխանելու համար, բայց միևնույնն է չի ստացվում;:P Այս պարագայում կարելի է գովել հեռուստաշոուին մասնակցող պատանիներին;

Adam
07.01.2009, 13:29
Շատ ձանձրալիա ու էն որ դպրոցներում պատմության դասատուներ են է լինում, էն որ դասը պատմելու վախտ քնում են... ու անպայման ակնոցի ամանի մեջ թաշկինակա դրած լինում... այդ դրանա նման էդ հաղորդումը:
Ճիշտա խելացի են, բան չունեմ ասելու, բայց ինչքան կարան գնում են հետ, այլ ոչ թե առաջ: Իսկ վարողն էլ ոնց որ ուսուցչանոցի ուսմասվար ըլնի:
Ահավոր նահապետական հաղորդումա, չեմ սիրում:

Բա երաժշտությունը... :[
ոնց որ Տիգրան Մեծի նավասարդյան ուղերձը ըլնի հայ ժողովրդին:
Ու էն օրն էլ հյուրն էր ոչ թե Ձմեռ, այլ Կաղանդ պապը :[

Ձայնալար
07.01.2009, 14:22
Տանել չեմ կարողանում... :[

Իսկ վարողը ոնց որ Слабое Звено վարի... :[

Վարողը իսկականից միքիչ կռիսական ա վարում :D

Ձայնալար
07.01.2009, 14:24
Շատ ձանձրալիա ու էն որ դպրոցներում պատմության դասատուներ են է լինում, էն որ դասը պատմելու վախտ քնում են... ու անպայման ակնոցի ամանի մեջ թաշկինակա դրած լինում... այդ դրանա նման էդ հաղորդումը:
Ճիշտա խելացի են, բան չունեմ ասելու, բայց ինչքան կարան գնում են հետ, այլ ոչ թե առաջ: Իսկ վարողն էլ ոնց որ ուսուցչանոցի ուսմասվար ըլնի:
Ահավոր նահապետական հաղորդումա, չեմ սիրում:

Բա երաժշտությունը... :[
ոնց որ Տիգրան Մեծի նավասարդյան ուղերձը ըլնի հայ ժողովրդին:
Ու էն օրն էլ հյուրն էր ոչ թե Ձմեռ, այլ Կաղանդ պապը :[

Իսկ ես շատ ուրախ եմ, որ ոչ թե ձմեռ պապն ա, այլ կաղանդ պապը, որ հարցերի մեջ ոչ թե 2Pac ա, այլ հայ ազգագրական երգեր ու պարեր:

Նորմարդ
07.01.2009, 15:21
Վարողը իսկականից միքիչ կռիսական ա վարում :D
Էտ վարողի որակը մի քիչ բարձրացել ա մի ամիս առաջ շատ էր հուզվում ու սխալվում, ժյուրիի մեջ էլ տապոռներ շատ կան :D
Բայց ընդհանուր լավ խաղ ա աածշատում եմ բաց չթողնել, Հ1-ի եզակի հաջողված պրոյեկտներից ա :)

Գալաթեա
07.01.2009, 16:00
Ինձ ճիշտն ասած մենակ "Հայ ասպետ" արտաահայտությունն արդեն անսահման ուրախություն ա պատճառում :D

Ռուսական "Ումնիկի ի ումնիցի"-ի անհաջող նմանակումն ա։

Թեև վատ չի, որ էրեխեքին որոշակի թեմա են տալիս, որ հետո էդ թեմայով պատասխանեն։ Գոնե էդքանը սովորում են։

Ձայնալար
07.01.2009, 16:49
Ինձ ճիշտն ասած մենակ "Հայ ասպետ" արտաահայտությունն արդեն անսահման ուրախություն ա պատճառում :D

Ռուսական "Ումնիկի ի ումնիցի"-ի անհաջող նմանակումն ա։

Թեև վատ չի, որ էրեխեքին որոշակի թեմա են տալիս, որ հետո էդ թեմայով պատասխանեն։ Գոնե էդքանը սովորում են։

Իսկ ինձ օրինակ հայ ասպետ ավելի ա դուր գալիս, քան, եթե լիներ գիտունիկ ու գիտունուհիկ :D

Էդ մի 20 հոգին, որ ինչ-որ բան են սովորում, էդքան էլ կայֆ չի տալի ինձ, բայց որ ես եմ ահագին բան սովորում, շատ ա դուրս գալիս:

Այնուամենայնիվ թերություններ կան ինչքան ուզես, գրեթե բոլոր քննադատությունների հետ համաձայն եմ:

Գալաթեա
07.01.2009, 16:57

Հո չեմ ասում թարգմանեին, այ Բագի մեկը :D
Բայց դե գոյություն չունեցող կատեգորիա էլ չգրեին, էլի :D

Հա, հենց մեր նոր բաներ սովորելու պահը լավա, համամիտ եմ :)

Norton
07.01.2009, 23:13
Իմը դուրը էն չի գալիս, որ երեխեքին սովորացնում են զուբրիտ անել, երբեմն շատ անկապ հարցեր են գցում, գումարած հայկական ժողովրդական պարերի ու երգերի անգիր իմանալը, իսկ մնացածը դպրոցի ծրագիրնա: Կարծում եմ ավելի լավ կլիներ վերուծելու ընդունակությունը զարգացնեին երեխեքի մոտ՝ զուբրիտ հա էլ կա: Դրականը իրա իմֆորմատիվությունա՝ նրանք ովքեր դպրոցական ծրագիրը մոռացել են, լավ վերհիշելու առիթա:

Պարոն Ն
16.01.2009, 15:16
Էս վերջում ինձ էլ էին ուզում տանել, որպես թիմի ավագ, որպեսզի ներկայացնեմ մեր քաղաքի ուրիշ դպրոց: Չգնացի, բայց դե ահագին բան իմացա էդ խաղի մասին: Կարծիք կարդացի, որ հարցերի պատասխանները չորով տալիս են երեխաներին: Ասեմ, որ սխալ կարծիք է: Երեխաներին տալիս են միայն ընդհանուր հարցը: Խոսկի Գրականության բաժնի հարցերից էին.
1. Գրիգոր Նարեկացի
2. Սասնա ծռեր I և II ծյուղեր
կամ Աշխարհագրությունից տրված, որ հարց կլինի ամբողջ 8-րդ դասարանի գրքից, կամ էլ պատմությունից տրված էր Բագրատունիներ թեման:hands:
Դե արի խեղճ երեխա էդքան բան սովորի::(:think
Մեկ էլ ինչը էդ խաղում ահավոր դուրս չի գալիս, որ ժյուրին շատ դմբլդօխ
ժյուրի ա ընտրված: Ոչ գնահատելու սկզբունք կա, ոչ բան: Խոսկի կարողա մեկը հելնի հարցին չվերաբերող պատասխան տա ու 8 դնեն, մեկն էլ հարցի կեսից ավելին պասասխանի ու 1 կամ 2 դնեն: Է բա էղավ??????????:angry:angry:angry

Vrt
20.01.2009, 01:06
Հա, իսկապես ակնհայտ է, որ երեխաները պատրաստված են: Երևի ինչ-որ հարցերի շտեմարանի նման մի բան են տալիս պատրաստվելու համար: Դե հույս ունեմ, որ հարցերն ու պատասխանները չորով չեն տալի ձեռներն ու ուղարկում :D

Երեխաները ոչ միայն պատրաստված են ինչ-որ շտեմարանով, այլ նաև հենց հարցերն են ուղիղ անգիր արել: Միթե? չի երևում, որ բացարձակ նույն պատասխանն են տալիս, բառ առ բառ կրկնում են նույնությամբ: Ու թող ոչ մեկ չհամոզի, որ իրեն էլ են առաջարկել խաղալ, ոչ մի հարց էլ չեն տալիս անգիր սովորելու, և այլն, և այլն.... Մեկա, մեր հեռուստախաղեր կազմակերպողները շատ հացուպանիր պետքա ուտեն, վատագույն դեպքում միքիչ մակարդակը բարձրացնելու համար: Ախր ստե նույնիսկ վիճելու բան էլ չկա. էս խաղը ինտելեկտուալ խաղ չէ, այլ անգիր ասելու լավ հնարավորություն: :)

Ambrosine
21.01.2009, 20:32
նայում են մի որոշ ժամանակ առաջ ... ուրեմն հարցը սենց էր.. միջնադարում ինչի՞ց էր բաղկացած քաղաքը

երեխաները պատասխանում են. միջնաբերդից , արվարձանից ու պարիսպից
լսենք ճիշտ պատասխանը . միջնադարում քաղաքները բաղկացած էին միջնաբերդից , արվարձանից ու պարիսպից: Դա օգնում էր քաքը պաշտպանել արտաքին թշնամիներից եվ ապահովել ճիշտ զարգացում :
ժյուրի . ես նշանակում եմ 7 քանի որ պատասխանը թերի էր ... նրանք շարունակությունը չասացին :o

ու 7 դրեց :D .. վարողնել իրա կողմից ավելացրեց... էտ չեմ ջոգում ինչ պրինցիպովա ում ինչքան ուզում ավելացնումա:) .. դե անտանելի խնդալույա, որ էտ էրեխեքը 15 հատ հայկական հացի տեսակ գիտեն ու սաղ հայկական պարերը .. Նժդեհիկներն ու Աղբյուր Սերոբիկները .. վապշե են բացում :D
Ես էլ երևի ուրիշ օրվա հաղորդում եմ դիտել, երբ երեխաները ինչ-որ ազգային-ժողովրդական երգ կատարեցին, ժյուրիի անդամներից մեկը ասեց՝ սրտանց չկատարեցին, այդ պատճառով գնահատում եմ 8 /թե 9? լավ չեմ հիշում/
:D

Պարոն Ն
23.01.2009, 14:34
Երեխաները ոչ միայն պատրաստված են ինչ-որ շտեմարանով, այլ նաև հենց հարցերն են ուղիղ անգիր արել: Միթե? չի երևում, որ բացարձակ նույն պատասխանն են տալիս, բառ առ բառ կրկնում են նույնությամբ: Ու թող ոչ մեկ չհամոզի, որ իրեն էլ են առաջարկել խաղալ, ոչ մի հարց էլ չեն տալիս անգիր սովորելու, և այլն, և այլն.... Մեկա, մեր հեռուստախաղեր կազմակերպողները շատ հացուպանիր պետքա ուտեն, վատագույն դեպքում միքիչ մակարդակը բարձրացնելու համար: Ախր ստե նույնիսկ վիճելու բան էլ չկա. էս խաղը ինտելեկտուալ խաղ չէ, այլ անգիր ասելու լավ հնարավորություն: :)

Կարող եմ գրազ գալ, որ ես ճիշտ եմ::angry:D:B

Elmo
30.01.2009, 23:09
Երեխաները ոչ միայն պատրաստված են ինչ-որ շտեմարանով, այլ նաև հենց հարցերն են ուղիղ անգիր արել: Միթե? չի երևում, որ բացարձակ նույն պատասխանն են տալիս, բառ առ բառ կրկնում են նույնությամբ:

Մի լրագրող նման պարունակությամբ հոդվածով էնքան էր վիրավորել նախագծի կազմակերպիչներին, որ երևի արդեն դատի են տվել:
Երեխաներին հարցեր չեն ուղարկում, ուղարկում են գրականություն, չոր գրականություն մի 7 անուն գիրք տարբեր թեմաներից, որպեսզի սովորեն: Խաղի ընթացքում տալիս են հարցեր բացառապես ուղարկված գրքերից, ու զարմանալի չի, որ պատասխանները շատ ժամանակ բառացի համընկնում են: Եթե մի բան սովորել ես բացառապես մի աղբյուրից՝ պատասխանդ համարյա բառացի կկրկնի աղբյուրում գրածը:
Հարցերը շատ են ու գեներացվում են պատահական կարգով: Ոչ ուսուցիչները, ոչ երեխաները, ոչ էլ կազմակերպիչների մի մասը տեղյակ չեն հարցերից: Ու բացի դա, հարցերն էնքան շատ են, որ ընդգրկում են ամբողջ գրականությունը, որին ինքն իրենով միջնակարգ դպրոցի 1 տարվա կուրսի չափ ա:
Պարերի մասին.
ուղարկում են միայն պարի բառացի նկարագրությունը, բայց ոչ վիդեոն: Բացառության կարգով ամանորյա խաղին ուղարկել էին վիդեոն, որպեսզի երեխաները սովորեին պարել և կատարեին պարերը:
Մասնակից թիմերից մեկի երեխաներին և ընտանիքների անդամներից մինչև պարապող ուսուցիչներ համարյա բոլորին անձամբ ճանաչում եմ:

Պարոն Ն
30.01.2009, 23:12

Տեսնում ես Vrt ջան, մի կողմնակից էլ ունեմ;)

Լուսաբեր
10.02.2009, 16:56
Էս վերջերս ցանոթներիցս մեկի տուն էի գնացել:Տեսնեմ երեխան նստած գիրքա կարդում,դե գիտեք մեր օրերում 10-12տարեկան երեխուն գրքով տեսնելը ինչքան զարմանք կարող է առաջացնել::o Ես էլ տենց զարմացա :mda ասում եմ Գևորիկ էս ինչ էս անում,ինքն էլ թե «Նարեկացի» եմ կարդում:o Բա խի՞,հարցնում եմ,ասումա պիտի «Հայ ասպետին մասնակցեմ»… Պարզվեց երեխեքը անգիր չեն անում հարցերը,ոնց որ ես էի կարծում,այլ ընդհանուր գիրքն են կարդում,պարերն են դպրոցում նայում ու տենց: Ուղղակի գիտեք հայի խասյաթա բա ո՞նց կլինի հարցնեն չիմանամ,դրա համար էլ երեխեքն էլ ամբողջն են անգիր անում,որ տրված բոլոր հարցերին կարողանան պատասղանել: :))
Էտ խաղի մեջ կուզենայի մի փոքր պատասխանելու ժամանակը երկարացնել,որ տենց ակնհայտ չերևար երեխեքի անգիր պատասղանը…Խեղճ երեխեք ,էնքան արագ են ասում պատասխանը,որ մարդու շունչա կտրվում …

Anika Verdy
11.02.2009, 19:50
Գաղափարը լավն է, բայց ինչպես հիմնականում բոլոր լավ գաղափարները Հայաստանում`
1. Թխած է
2. Վատ է իրականացվում

Էն որ թխած է մի կողմ թողնենք, ասենք էս աշխարհում նոր բան չկա, բոլորը հնի կրկնություն է...
Էն որ վատ է իրականացվում, ասեմ ինչու եմ այդպես մտածում, նախ համաձայն եմ ֆորումականների արտահայտած այն կարծիքներին, որ ահավոր պաթետիկ է ու սարքովի, ես նայեցի, անկեղծ էնքան նյարդայնացա ալիքը փոխեցի... եթե ռուսական տարբերակում ժյուրին նայում է` երեխաների տրամաբանությանը, եթե հարցին հիմնականում ճիշտ են պատասխանում, բարձր միավորներ է տալիս, իսկ էստեղ` խայտառակ անհասկանալի չափանիշներ են, դրա համար չեմ կարողանում նայել, անարդարացի է ստացվում, նույն մոտեցումն է ինչ դպրոցներում` "զուբրիտ"-ը ինչքան շատ, էնքան լավ
տենց չի կարելի դաստիարակել ոչ երեխեքին, ոչ հեռուստադիտողին...
Վարողի մասին լռում եմ, որովհետեւ եթե գրեմ մոդեռատորները կջնջեն ...:aaa :blin :{

Լուսաբեր
11.02.2009, 20:19
Վարողը վերջնա :D բայց թե ինչի չգիտեմ ...:lol

Yellow Raven
11.02.2009, 20:57
Վարող էլ կա՞:o:D

Elmo
11.02.2009, 23:39
Գաղափարը լավն է, բայց ինչպես հիմնականում բոլոր լավ գաղափարները Հայաստանում`
1. Թխած է
2. Վատ է իրականացվում

Чем богаты тем и ради. Չեղածից լավ ա:

Ambrosine
12.02.2009, 00:39
նույն մոտեցումն է ինչ դպրոցներում` "զուբրիտ"-ը ինչքան շատ, էնքան լավ
մոտավորապես սա էի ուզում ասել... ես շաաաատ խիստ կասկածում եմ, որ այդ երեխաները տրամաբանությամբ կկարողանան պատասխանել թեկուզ իրենց կարդացած գրքերի վերաբերյալ տրվող հարցերին: Այսպիսի զուբրիտ անողներ շատ գիտեմ՝ լաց ու կոծով քննություն ստանալը խասյաթ դարձրած

Anika Verdy
12.02.2009, 00:44
Чем богаты тем и ради. Չեղածից լավ ա
Դա ինձ համար արդարացում չէ, թխածի համար արդեն կարծիքս արտահայտել եմ, իսկ որ ժյուրիի "աշխատանքը" ամրագրում է երեխաների մոտ կրթության եւ գիտելիքի վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումները` ինձ համար գոնե ակնառու է եւ խիստ ցավալի

Այսպիսի զուբրիտ անողներ շատ գիտեմ՝ լաց ու կոծով քննություն ստանալը խասյաթ դարձրած
Դե Աստղ ջան լրացուցիչ անգամ էդ տեսակը տեսնում է, որ իր արածը միավորներ է ստանում ընդունվում է եւ ծափահարվում, դրանից հետո քո կարծիքով ով կփոխի իր վարքը զուբրիտ անողը, թե չանողը?

Ambrosine
12.02.2009, 00:52
Դե Աստղ ջան լրացուցիչ անգամ էդ տեսակը տեսնում է, որ իր արածը միավորներ է ստանում ընդունվում է եւ ծափահարվում, դրանից հետո քո կարծիքով ով կփոխի իր վարքը զուբրիտ անողը, թե չանողը?
թող այսօր ծափահարության արժանանա, բայց վաղը դափնե պսակը մյուսին կհասնի;)
իրենք չեն հասկանում իրենց գիտելիքի թերի լինելը. 2 տող անգիր անել բոլորն էլ կարող են, դե թող փորձեն մեկնաբանել, հիմնավորել, ապացուցել... այս մեկը չեն կարող

էդ տարիքի երեխան Նարեկացու հետ գործ չունի. թող պատմավեպեր կարդա, գեղարվեստական բնույթի ստեղծագործություններ... ու իր դասերը սովորի

newart
04.03.2009, 22:20
Ես հաստատ գիտեմ, որ երեխեքին խաղից առաջ պատրաստվելու համար նյութեր են տալիս, պարզապես կոնկրետ չեն ասում, թե իչ հարցեր են լինելու: Երեխեքն էլ ընհանուր պատրաստվում են, բախտները բերեց իրենց կարդացածից հարց ընկավ կհաղթեն

Jerry
09.09.2010, 22:58
Բարև: Ես <<Հայ ասպետի >> մասնակից եմ, խաղում եմ Նոյեմբերյանի համար 1 դպրոցի թիմում, մեր խաղը ցույց կտան սեպտեմբերի 19-ին, ֆինալն ա:
Ասեմ որ մեզ հարցերը չեն տալիս մենակ ասում են, որ օրինակ հարցեր լինելու է համաշխարհային պատմության մ.թ.ա 6- մ.թ 4-րդ դարերից, ու մենք պետկա էտ ժամանակաշրջանի գրականությունը, ռազմարվեստը, արվեստը, առասպելները, աշխարհագրությունը, թևավոր խոսքերը........ սովորենք, ու ամեն մեկի գիրքը ամենաքիչը 350 թերթ ա: Դժվար ինչ որ մեկը կարողանա էտքանը <<զուբրիտ>> անե առանց հասկանալու...

Պլյուս դրան որ պիտի դրանց զուգահեռ կարդանք նաև <<Չինգիս Խանը>>, <<Ժաննա Դ`Արկը>><<Հուլիոս Կեսսարը>> Մակեդոնացին...

Երեխաները ոչ միայն պատրաստված են ինչ-որ շտեմարանով, այլ նաև հենց հարցերն են ուղիղ անգիր արել: Միթե? չի երևում, որ բացարձակ նույն պատասխանն են տալիս, բառ առ բառ կրկնում են նույնությամբ: Ու թող ոչ մեկ չհամոզի, որ իրեն էլ են առաջարկել խաղալ, ոչ մի հարց էլ չեն տալիս անգիր սովորելու, և այլն, և այլն.... Մեկա, մեր հեռուստախաղեր կազմակերպողները շատ հացուպանիր պետքա ուտեն, վատագույն դեպքում միքիչ մակարդակը բարձրացնելու համար: Ախր ստե նույնիսկ վիճելու բան էլ չկա. էս խաղը ինտելեկտուալ խաղ չէ, այլ անգիր ասելու լավ հնարավորություն: :)
Ուղակի դու պետքա 1 օր գաիր մեր պարապունքները տենաիր նոր ասես:
Իսկ նույնն են ասում որովհետև Ճիշտը էտ ա.
Հանիբալը քանի տարեկանում երդվեց իր հորը որ թշնամի կլինի Հռոմին: որ ճիշտ 9 ա քանի աեն ասեն երևի 7-10տարեկան կլիներ?

Ruby Rue
22.07.2012, 14:37
Ըստ իս վատը չի, բայց քիչ է...
Միայն «Հայ Ասպետ»-ով պետք չի սահմանափակվել, այն էլ որ մասնակիցները թեև կոնկրետ հարցերը չգիտեն, բայց միևնույն է, գիտեն թե ինչ կլինի, անակնկալների չեն գա և այլն: Դա անհետաքրքիր է դարձնում արդեն իսկ, բայց լավն այն է , որ մասնակիցները լավ պատրաստվում են, իսկ հեռուստադիտողն էլ է նոր ինֆորմացիա ստանում...

Tig
09.08.2012, 21:44
«Հայ ասպետը» ձևականորեն կա եթերում, բայց միաժամանակ չկա». Կարին Տոնոյանը՝ Հ1-ի անհասկանալի վերաբերմունքի մասին (http://ankakh.com/2012/08/230013/)
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | Օգոստոսի 8, 2012 7:50

Արդեն 4 տարի է` Հանրային հեռուստաընկերության եթերում է «Հայ ասպետ» հեռուստախաղը, որը մեր հեռուստատեսային մռայլ իրականության ամենալուսավոր կետերից մեկն է: «Հայ ասպետի» նկատմամբ բավականին դրական է նաև իշխանությունների վերաբերմունքը, և պատահական չէ, որ հեռուստախաղը ֆինանսավորվում է կրթության և գիտության նախարարության կողմից:

«Ընդհանրապես «Հայ ասպետին» բոլորն են մեծ տեղ տալիս, բայց ինչ-որ մարդկանց չինովնիկական մտածողության պատճառով այն կամաց-կամաց եթերից դուրս է մղվում: Այսօր հեռուստախաղն ավելի շատ յութուբով են նայում, քան Հանրայինով»,- «Անկախին» իր մտահոգությունն է հայտնում հեռուստախաղի հիմնադիր և վարող, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

Հանրային հեռուստաընկերության տնօրինության որոշմամբ «Հայ ասպետ» հեռուստախաղը հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջը Հանրայինի եթերում չի լինի: Կարին Տոնոյանի խոսքով` դա հիմնավորվում է նրանով, որ օլիմպիադա է, և հեռուստաեթերը բազմազբաղ է: Նախորդ տարիներին «Հայ ասպետը» արձակուրդային ամիսներին եթեր է հեռարձակել տարվա լավագույն խաղերի իր ընտրանին: «Այս տարի մենք նպատակ ունեինք արձակուրդներին կրկնել մեր նոր՝ «Ասպարեզ» հեռուստախաղը, բայց ինչպես ասում են, տերն է որոշում, թե ինչ եթեր հեռարձակի»:

Ի դեպ, «Ասպարեզը», որը նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողների շրջանում, «Հայ ասպետի» շարունակությունն է: Յուրաքանչյուր ամսվա վերջին «Ասպարեզում» անհատական մրցապայքարով մասնակցում են նախորդ երեք «Հայ ասպետ» հեռուստախաղերից ընտրված լավագույն մասնակիցները:

Կարին Տոնոյանն անգամ կասկածում է, որ Հանրայինի ղեկավարությունը նկատել է իր հեռուստաեթերում նոր խաղի առկայությունը:

«Անկախը» փորձեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանից պարզել արձակուրդային ամիսներին հեռուստախաղի կրկնություններին եթեր չտրամադրելու պատճառը: «Չորս տարին մեկ աշխարհում տեղի է ունենում օլիմպիադա, և դա ենթադրում է եթերային ցանցի փոփոխություն: Շատ ծրագրեր կան, որոնք գնացել են արձակուրդ: Հիմա ի՞նչ, եթե ամառային արձակուրդի մեջ են, մենք էլ ունենք օլիմպիադայի խնդիր, ի՞նչ պիտի անեինք»,-պարզաբանում է նա՝ խորհուրդ տալով ամեն ինչ չծայրահեղացնել, քանի որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչքան թվում է:

Ամեն ինչ «ծայրահեղացնելու» հարկ գուցե չլիներ, եթե «Հայ ասպետ»-ի հեռուստաժամի փոխարեն Հ1-ի եթերում չլիներ «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը:

Կարին Տոնոյանը կարծում է, որ հեռուստաընկերության ղեկավարությունը հեռուստախաղը հնարավորինս սահմանափակելու ակնհայտ քաղաքականություն է վարում: «Հայ ասպետը» ձևականորեն կա եթերում, բայց միաժամանակ չկա,-ասում է նա,- ճիշտ է, խաղն ընդհանրապես չեն հանում եթերից, քանի որ դրա համար պատասխան պետք է տան գոնե պետական այն կառույցին, որը դրա համար վճարում է, սակայն ամեն ինչ անում, են, որ այն հետին պլան մղվի»:

Նման եզրակացության գալու պատճառներից մեկն էլ, ըստ Տոնոյանի, այն է, որ դեռևս տարվա սկզբից հեռուստախաղի կրկնությունը դադարեցվել է. «Չգիտես՝ ում որոշմամբ, ում հետ համաձայնեցված, մեզ անգամ այդ մասին տեղեկացնելու հարկը չհամարած, կրկնությունը հանեցին: Ստացվում է, որ պետական բավականին մեծ միջոցներով պատրաստվող հեռուստախաղը պետական հեռուստաալիքով ընդամենը մեկ անգամ է եթեր տրվում, մինչդեռ բազմաթիվ էժանագին սերիալներ և հաղորդումներ օրը մի քանի անգամ կրկնվում են: Երբեմն պատահում է, որ երկուշաբթի օրերին՝ առավոտյան ժամը 7-ին կամ 8-ին, կրկնությունը դնում էին, ինչը ծաղր է. այդ ժամին ոչ ոք չի նստի ու հեռուստախաղ դիտի»:

Հեռուստախաղի անոնսը նույնպես եթերից բացակայում է, սակայն դա արվել է Կարին Տոնոյանի որոշմամբ. ինչպես ասում են՝ դանակը ոսկորին է հասել. «Անոնսը հեռուստահաղորդման այցեքարտն է: Հանրայինի ղեկավարությունը որոշել է, որ մեր հեռուստախաղի անոնսը պետք է եթեր գնա միայն ուրբաթ և շաբաթ օրը, այն դեպքում, երբ էժանագին շոուների անոնսը օրական մի քանի անգամ է կրկնվում: Մենք պարզապես հանեցինք անոնսը, որովհետև վիրավորանքն արդեն հնարավոր չէր տանել: Այժմ անոնսի դերը մենք ենք հեռախոսազանգերի միջոցով կատարում»:

Տոնոյանը չի կարողանում մեկնաբանել Հանրայինի ղեկավարության նման վերաբերմունքը. «Ես միայն անձի հետ կարող եմ կապել,- նկատում է նա,- բազմիցս փորձել եմ հանդիպումներ ունենալ ղեկավարության հետ, բայց ապարդյուն»:

Խաղի վերաբերյալ պայմանագիր կնքված է ոչ թե հեռուստաընկերության և «Հայ ասպետ» հիմնադրամի, այլև հեռուստաընկերության և ԿԳ նախարարության միջև, և ցանկացած խնդիր հեռուստաընկերությանը պետք է ներկայացվի նախարարության միջոցով, ինչը երբեմն ավելորդ դժվարություններ է առաջացնում և անարդյունավետ դարձնում գործընթացը:

Նշենք, որ «Հայ ասպետ» հեռուստախաղի աշխատակազմը բաղկացած է 27 հոգուց: Կրթության և գիտության նախարարությունը տարեկան 67 մլն դրամ է հատկացնում հեռուստախաղին: Տարեկան մի քանի միլիոն դրամի ռեսուրս էլ՝ տեխնիկա, աշխատուժ և այլն, տրամադրում է Հ1-ը: «Սա նշանակում է՝ ոսկի արտադրել և դեն նետել,- համեմատում է Տոնոյանը,- Հանրայինի ղեկավարությունը մեզ երբեմն մեկնաբանում է, թե իբր հեռուստախաղը վարկանիշ չունի: Բայց եթե դուք ներս եք մտնում, սեղանին դրված է էժանագին ինչ ուզեք, իսկ ոսկին թաքնված է գրքերի ետևում, ո՞րը կընտրեք, պարզ է՝ այն, ինչ տեսանելի է»:

Վերջերս Կարին Տոնոյանին են դիմել մարզային մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ՝ առաջարկելով իրենց եթերում ցուցադրել «Հայ ասպետի» նկարահանված և ցուցադրված խաղերը: Տոնոյանը սիրով է ընդունել առաջարկը: Ի դեպ, հարցազրույցի ընթացքում հնարավորություն ունեցանք զրուցելու նաև այդ նպատակով «Հայ ասպետ» հիմնադրամ եկած «Քյավառ» հեռուստաընկերության մշակութային հաղորդումների պրոդյուսեր Գրիգոր Դաշտոյանի հետ: Վերջինս փաստեց, որ Հ1-ի մեկանգամյա հեռարձակումը՝ այն էլ ցերեկվա ժամերին, շատ հեռուստադիտողների հնարավորություն չի տալիս դիտելու հեռուստախաղը: «Մեր լավագույն հեռուստաժամերը ութից մինչև տասն են, և մեր լավագույն հաղորդումները՝ հատկապես ուսուցողական, այդ ժամերին ենք ցուցադրում,- ասաց նա,- «Հայ ասպետը» և՛ ուսուցողական է, և՛ կրթական և թե՛ դաստիարակչական, ուստի մեր հեռուստաընկերությունը պատրաստակամություն է հայտնել հեռուստահաղորդումն անվճար հեռարձակել լավագույն ժամերին, իսկ առավոտյան կլինի նաև կրկնություն»:

«Քյավառ» հեռուստաընկերությունը դիտում է գրեթե ողջ մարզը, այն ունի մոտ 230 հազար հեռուստադիտող:

Տոնոյանը խոստովանում է, որ այլևս անիմաստ է համարում Հանրային հեռուստաընկերության ղեկավարության նման վերաբերմունքի դեմ պայքարելը, իրենք պարզապես կշարունակեն անել իրենց գործը, որը նախ և առաջ բարձր է գնահատում սովորական քաղաքացին. «Պարզապես ինձ համար անհասկանալի է թիկունքիդ ունենալ պետության հարգանքն ու սերը և դիմացդ ունենալ խոչընդոտ, այն էլ՝ պետական հեռուստաալիքից»:

Ինչ վերաբերում է վերջերս հանրության շրջանում հեռուստաեթերի վերաբերյալ ակտիվ քննարկումներին, Տոնոյանը լիովին համամիտ է բարձրացված մտահոգություններին: Նրա կարծիքով` ամեն ինչ սկսվում է Հանրային հեռուստաընկերությունից. «Պետական հեռուստաալիքի աշխատանքային անձնակազմի ընտրությունը պետք է վերահսկվի, պատահական մարդիկ չպետք է այնտեղ աշխատեն: Նրանք պետք է ունենան պետականամետ մտածողություն, ոչ թե պատեհաամետ»:

Ինչ վերաբերում է մասնավոր հեռուստաընկերություններին, ապա նա ծիծաղելի է համարում այն տեսակետը, թե մասնավորների վրա հնարավոր չէ սահմանափակումներ կիրառել. «Եթե հեռուստաընկերությունը գտնվում է որոշակի պետության տարածքում, ապա պարտավոր է ենթարկվել պետականորեն սահմանված չափանիշներին և իր ազատությունները հարմարեցնել տվյալ ժողովրդի, հասարակության շահերին: Հակառակ դեպքում մենք պետություն չենք դառնա, այլ կդառնանք ինչ-որ հեղհեղուկ հասարակություն, որի վերջը Բաբելոնն է»:

Աղբյուր՝ ankakh.com