PDA

Դիտել ողջ տարբերակը : Տաշեղի սերը



Ուլուանա
18.06.2006, 02:38
Սա իմ առաջին բանաստեղծությունն է (դե, դատարկացնդաբանականները չհաշված)։


ՏԱՇԵՂԻ ՍԵՐԸ

Դու մի ծով էիր անհատակ,
Իսկ ես` տաշեղը փայտի,
Որ չի սուզվում ջրի տակ,
Բայց լողալ էլ չգիտի:

Ինձ քշում էր մեծ ծովը
Ճամփաներով ամայի,
Եվ թվում էր` ուր որ է
Ջուրն ինձ իսպառ կլափի:

Բայց անցնում էր ժամանակ,
Նորից խաղաղ էիր դառնում,
Եվ ջրերում քո անտակ
Անհույս սեր էի որոնում:

Շատ էի փնտրում, չէի գտնում.
Մի՞թե ծովը դատարկ էր,
Թե՞ միայն ինձ հասու չէր
Քո հեռավոր հատակը:

Ալիքներիդ ապտակը
Ինձ հեռու էր շպրտում,
Բայց ուր էլ հեռանայի,
Էլի ծովում էի մնում:

Չէի հասկանում ես երկար,
Թե ինձնից ինչ էիր ուզում,
Ոչ ազատ էիր թողնում ինձ,
Ոչ մեկընդմիշտ խորտակում:

Միայն քո ձայնն էի լսում
Գիշերվա մեջ լուսնկա
Եվ կարծում էի` աշխարհում
Քեզնից ուժեղը չկա:

Այդքան երկար ապրելով
Քո անհարթ մակերեսին`
Ես այդպես էլ չգտա
Քո մեջ իմ երկրորդ կեսին:

Էլ հույսեր չէի փայփայում,
Ինձ մնում էր լոկ սպասել,
Որ մի օր քո ալիքը
Կարող է ինձ ափ նետել:

Տաքուկ արևը վերից
Ջանում էր ինձ ջերմացնել,
Մի անգամ էլ վրդովված
Փորձեց աչքերս բացել.

- Տես,- ասաց նա,- քո ծովը
Երկնքից է գույն առնում,
Այդ երկնքի կապույտն է
Նրա մեջ արտացոլվում:

Կարծում ես` նա ուժե՞ղ է,
Սխալվում ես, սիրելիս,
Ամենազոր քամին է
Նրան այդքան ուժ տալիս:

Քամու զարկից են ծփում
Ալիքները քո ծովի,
Թող այլևս զուր տեղը
Այդքան գլուխ չգովի:

Եվ ես ցավով հասկացա,
Որ դու իրոք շատ մեղք ես,
Ոչ ուժ ունես սեփական,
Ոչ էլ նույնիսկ գույն ունես,
Տեսնես ինչու՞ եմ ես դեռ
Առաջվա պես սիրում քեզ:

Եվ այնժամ ես իմացա,
Որ սերը պատճառ չունի,
Կարևոր չէ` սիրելիդ
Ինչ ուժի է, ինչ գույնի:

Բայց չէի ուզում ես փտել
Քո չսնող ջրերում,
Քո քմահաճ ծփանքը
Ինձ այլևս չէր գերում:

Հավաքեցի ուժերս
Ու մի կերպ ընկա ցամաք,
Որից զրկված էի եղել
Արդեն երկար ժամանակ:

Խաղաղվել եմ ես հիմա,
Բայց քո մոտով անցնելիս
Մտածում եմ ակամա,
Ինքս ինձ հարց եմ տալիս,
Թե այս կյանքում մրրկահույզ
Ով է դժբախտ ավելի.
Նա՞, ով սիրում է անհույս,
Թե՞ ով սիրել չգիտի:

Հիմա կարծում եմ, որ դու
Շատ ավելի դժբախտ ես,
Թեև տեսքից, ինչպես միշտ,
Փառապանծ ու անպարտ ես:

Երբ անսահման մենությունից
Մռնչում ես աղեկեզ,
Որպես սփոփանք հիշիր, որ
Մի տաշեղ սիրում էր քեզ...

2004-2005թթ.

StrangeLittleGirl
18.06.2006, 02:39
Ես էս կարդացել եմ: :love

Lionne_en_Chasse
18.06.2006, 03:03
Շատ լավ ես գրել :love

Riddle
15.10.2006, 00:52
Շատ հավանեցի::love

kiki
15.10.2006, 01:00
գեղեցիկ էր ...

Arisol
15.10.2006, 14:01
Ճիշտն ասած երկար բանաստեղծություններ այդքան էլ չեմ սիրում, քանի որ մոռանում եմ, թե ինչ եմ կարդացել սկզբում, բայց այս մեկը շատ հեշտ, տպավորիչ և հուզիչ էր, իմ դուրն եկավ;) :

Esmeralda
15.10.2006, 14:15
Շատ լավն էր Անահիտ ջան.... Լավ ես գրել կյանքը...

Ծով
15.10.2006, 14:48
:hands ապրես…
բանստեղծական ոճով պատմվածքի էր նման…ինձ դուր եկավ

Guest
16.10.2006, 17:11
Էս ինչքա՞ն բան կա, որ ես չեմ տեսել…
Չնայած, որ հատուկ ման եմ եկել քո գրացները և չեմ տեսել այս մեկը:
Շատ լավն էր Անահիտ ջան:) Փաստորեն, աչքիս, ինչքան մարդ կա աշխարհում՝ այնքան բանաստեղծ:

ihusik
26.01.2007, 19:56
Հիանալի է... շնորհակալ եմ... ի՜նչ լավ ես արել, որ գրի ես առել ու այսօր կարողացա ես այն կարդալ, հիանալ, հուզվել, ապրել... կարճ ասած կգրեմ մեկ բառ, որով ամեն ինչ ասվում է... Շնորհակալ եմ...:)

CactuSoul
27.01.2007, 15:00
Մի անգամ էլ էի կարդացել սա, բայց այն ժամանակ հարմար չեղավ գրել…
Իսկապես հիանալի էր գրված: Շատ արտահայտիչ, բայց միևնույն ժամանակ այնքա՜ն պարզ ու մատչելի… Մի խոսքով՝ սահյանական:love …

Ուլուանա
27.01.2007, 16:34
Մի անգամ էլ էի կարդացել սա, բայց այն ժամանակ հարմար չեղավ գրել…
Իսկապես հիանալի էր գրված: Շատ արտահայտիչ, բայց միևնույն ժամանակ այնքա՜ն պարզ ու մատչելի… Մի խոսքով՝ սահյանական:love …
Շատ շնորհակալ եմ, «սահյանական» բառն անչափ բարձր գնահատական է ինձ համար։ :love :oy

Firegirl777
27.01.2007, 19:57
Շաաատ լավն էր, իսկը իմ պատմությունն է, ես հազար անգամ համոզվում եմ, որ այն ինչ մեզ պատահում է, միայն մեզ չէ, որ պատահում է, դա սովորական է և միայն մենք կարծում ենք թե մեր դեպքը յուրօրինակ է ...
Ճիշտ արատահայտված զգացումներ ու հիանալի համեմատություն տեսա, ապրես

Philosopher
07.05.2007, 21:18
Լավ էր, հանգերն ու տողերը թեև պարզ էին, բայց լավ էիր գրել։ Իսկ ասելիքը կենսական էր, կարևոր, սիրո ծովից փրկվածի ետընթաց ու առաջընթաց մտորումն էր սիրո ու կյանքի մասին։


Խաղաղվել եմ ես հիմա,
Բայց քո մոտով անցնելիս
Մտածում եմ ակամա,
Ինքս ինձ հարց եմ տալիս,
Թե այս կյանքում մրրկահույզ
Ով է դժբախտ ավելի.
Նա՞, ով սիրում է անհույս,
Թե՞ ով սիրել չգիտի:
Լուրջ հարց է. իրականում դժբախտ է նա, ով սիրել չգիտի, բայց նա չգիտի, որ դժբախտ է, իսկ նա, ով սիրում է, եթե նույնիսկ մի վայրկյան դժբախտ է լինում, ապա խորապես զգում է այն։ Լավ էր։

Katyusha
07.05.2007, 22:38
Լավ ես գրել, բայց չեմ հասկանում, տե ինչու ես քեզ տաշեխի հետ համեմատել. Տաշեխը տապակ ու անկապ բան ա.

Մանոն
08.05.2007, 09:35
Խաղաղվել եմ ես հիմա,
Բայց քո մոտով անցնելիս
Մտածում եմ ակամա,
Ինքս ինձ հարց եմ տալիս,
Թե այս կյանքում մրրկահույզ
Ով է դժբախտ ավելի.
Նա՞, ով սիրում է անհույս,
Թե՞ ով սիրել չգիտի:

Ինձ ամենաշատ դուր եկած տողերն են ու կարելի է ասել՝ բանաստեղծության մեխը:
Եվ ինչու՞ մինչև հիմա աչքովս չէր ընկել այս բանաստեղծությունը…Կեցցես Ուլուանա ջան:love

Lethal Sweetness
08.05.2007, 10:49
«Դու մի ծով էիր անհատակ,
Իսկ ես` տաշեղը փայտի,»


Հերոսների ընտրությունը դուրս շատ եկավ... շատ լավն էր....

ihusik
08.05.2007, 12:09
Միանում եմ Philosopher-ի ու Manon-ի այն մեջբերած չքնաղ տողերին, որ ծնվել է իմաստուն Ուլուանա-ի սրտում. :)
առանց չափազանցնելու իրոք իմաստուն տողեր են. մանավանդ հարցադրումը.;)

Խաղաղվել եմ ես հիմա,
Բայց քո մոտով անցնելիս
Մտածում եմ ակամա,
Ինքս ինձ հարց եմ տալիս,
Թե այս կյանքում մրրկահույզ
Ով է դժբախտ ավելի.
Նա՞, ով սիրում է անհույս,
Թե՞ ով սիրել չգիտի:

Ապրե՜ս, ապրե՜ս, ապրե՜ս Ուլուանա ջա՜ն, այսօր էլի կարդացի գրածդ ու կրկին հիացած եմ ինչպես առաջին անգամ...:love

Լուսաբեր
06.07.2011, 09:53
Էս ինչ սիրուն է՜ր :roll Սահուն, գեղեցիկ նկարագրված :love
հավանեցի :)


Ով է դժբախտ ավելի.
Նա՞, ով սիրում է անհույս,
Թե՞ ով սիրել չգիտի:

Երկրորդը հաստատ :aha:))