PDA

Դիտել ողջ տարբերակը : Արժեքների համակարգ



Artgeo
10.12.2006, 06:58
Ի՞նչ արժեքների համակարգ է գործում ձեր մոտ։ Այսինքն ի՞նչն է ձեր կյանքում ձեր համար առաջնային, երկրորդային, երրորդային և այլն։

emo
10.12.2006, 12:17
Ի՞նչ արժեքների համակարգ է գործում ձեր մոտ։ Այսինքն ի՞նչն է ձեր կյանքում ձեր համար առաջնային, երկրորդային, երրորդային և այլն։

Առաջնայինը ՝ հավատը
Իմ համար ամենակարևոր բանա ես կյանքում.

Երկրորդայինը ՝ լինել մարդ
{ Աստվածաշունչը կարդալով
հասկանում եմ,որ "մարդը" պետք է բավարարի շատ պայմանների, որպեսզի արժանի լինի կոչվելու մարդ. }

Ինձ թվում է ես երկուսից կհետևի մնացածը....

StrangeLittleGirl
10.12.2006, 15:09
Ինձ համար առաջնայինն Աստված է, Նրա հետ քայլելը, Նրա կամքը կատարելը:
Եթե այս ամենը կարողանում եմ կատարել, երկրորդային չի էլ լինում:

Երվանդ
10.12.2006, 15:52
Ապրել այնպես որ էտ օրվա վերջում գոհ լինես քեզանից: Իմ մոտ հիմնականում էտ սենցա.
1. սեքս, սեքս, սեքս
2. շփվել հետաքրքիր մարդկանց հետ
3. փող աշխատել
:D

emo
10.12.2006, 16:05
...Եթե այս ամենը կարողանում եմ կատարել, երկրորդային չի էլ լինում:
Ես երկրորդայինել առանձացրեցի,բայց համաձայն եմ քո հետ,որ ետ իմ ասած երկրորդայինը (երկրորդային ասածը լավ չի հնչում,չհամարվի երկրորդական բան...)
առանձացնել պետք չէ, այն նույնպես հետևում է հավատից, ինչպես դու ասեցիր՝ Աստծու հետ քայլելուց և նրա կամքը կատարելուց:;)

Arisol
10.12.2006, 16:14
Ինձ համար առաջնայինն Աստված է, Նրա հետ քայլելը, Նրա կամքը կատարելը:
Իսկ ո՞րն է Աստծո կամքը, ի՞նչ գիտեք, թե հենց ձեր իմացածն է Աստծո կամքը:

StrangeLittleGirl
10.12.2006, 16:19
Նա՛ր ջան, հիմա ինչ էլ ասեմ, հակառակվելու ես: Դրա համար նախընտրում եմ հարցիդ չպատասխանել:

Arisol
10.12.2006, 16:23
Նա՛ր ջան, հիմա ինչ էլ ասեմ, հակառակվելու ես: Դրա համար նախընտրում եմ հարցիդ չպատասխանել:
Իսկ դու նենց պատասխանի, որ չհակառակվեմ;) : Եթե դու դրան հավատում ես, ապա դա բացատրություններ կունենա երևի, փորձիր բացատրել այնպես, որ հավատալի բան լինի;) :

emo
10.12.2006, 16:27
Իսկ ո՞րն է Աստծո կամքը, ի՞նչ գիտեք, թե հենց ձեր իմացածն է Աստծո կամքը:

Աստծո կամքը գրված է Աստվածաշնչում ու են ամենը թե ոնց է Աստված ուզում որ մենք ապրենք՝ Քայլենք իր ճանապարհով. Կարդում եմ ու փորձում իմանալ ու փորձում կատարել...

StrangeLittleGirl
10.12.2006, 16:29
Դա կախված է քո տրամադրվածությունից: Քրիստոնյա լինելուս կարճ ժամանակամիջոցում ես հասկացել եմ, որ նման հարցեր մարդիկ մեծ մասամբ տալիս են զուտ հակառակվելու, սխալ հանելու համար: Իսկ հակառակվել հնարավոր է ամեն ինչի, եթե հավատքով չես մոտենում: Ես ինչքան էլ հիմնավոր պատասխան տամ, հակառակվողը միշտ էլ կհակառակվի:
Եթե իրոք այդ հարցը քեզ հետաքրքրում է, և դու ուզում ես պատասխանն իմանալ, ասա, և icq-ով կպատատասխանեմ: Իսկ ֆորումում նախընտրում եմ չխոսել դրա մասին, քանի որ եթե դու նույնիսկ այդպես տրամադրված չես, ապա հավատացած եղիր, որ ինձ սխալ հանելու ցանկություն ունեցողները շատ են, և ես համոզվել եմ, որ նման վեճերի մեջ մտնելն անիմաստ է:

Shah
01.08.2010, 11:03
Իմ համար առաջնայինը իմ պատկերացմամբ մարդ արարածի պատկերացմանը մաքսիմալ մոտ լինելն ա, իրա դրական ու բացասական կողմերով, չնայած հաճախ հեռու եմ լինում, բայց կարևորը ձգտումն ա..

karina13
01.08.2010, 13:37
Ամենակարեւորը այն ինչ անում եմ, անեմ ՍԻՐՈՎ, սրտի ջերմությամբ ու անկեղծ:
Հաճախ նույնիսկ հասկանում եմ, որ էս էս բաները պիտի անեմ, բայց եթե հանկարծ զգում եմ դա անելու եմ ոչ թե սիրով, այլ որովհետեւ էդպես ճիշտ է ու բարի դա չեմ անի....

karina13
01.08.2010, 15:24
Բայց մի մեեեծ ԲԱՅՑ կա. Էդ սիրո աղբյուրը ու հիմքը, պատճառը Աստված պիտի լինի, հակառակ դեպքում վատ վիճակների մեջ կընկնի մարդը ու չի էլ տարբերի բարին չարից.....

Freeman
01.08.2010, 22:03
2Ունայնութիւն ունայնութեանց, - ասաց Ժողովողը, - ունայնութիւն ունայնութեանց. ամէն ինչ ունայն է։
p.s. սա չի նշանակոմ որ առժեքների համակարգ չունեմ,ուղղակի մի բան անելուց առաջ դա պետք է հիշել և հաշվի առնել ուրիշի շահերը

Magic-Mushroom
02.08.2010, 00:11
կեղծ արժեքներին չտրվել:)

Magic-Mushroom
02.08.2010, 00:40
1,Ինքդ քեզ հետ ու բնության հետ ներդաշնակ լինես,դա շատ կարեւոր է:love
2,Դե իհարկե ընտանիքը,պետք է շատ ժամանակ տրամադրել ընտանիքին,http://i.smiles2k.net/love_smiles/122.gif (http://smiles2k.net/love_smiles/index.html)
3,Ապրել իմաստալից կյանք,որ երբ ծերանաս հանգիստ սրտով ասես,Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում http://funportal.info/smiles/smile48.gif
4,Սեքս,թմրանյութ ու ռոքենռոլ,այսինքն զվարճանալ,զվարճանալ,զվարճանալ;)
5,Աշխատել հեռու մնալ կեղծ արժեքներից ու որոշ մարդկանց կողմից հնարված ստերիոտիպներից:)
6,Միշտ հիշել որ մենք անմահ չենք ու մեզ տրված ժամանակը շատ քիչ է,կուլ չգնալ Բաբելոնին:angry
7,Սիրել,սիրել ու սիրվել,առանց սիրո մենք ոչինչ ենք http://i.smiles2k.net/love_smiles/Lovehearts.gif (http://smiles2k.net/love_smiles/index.html)
8,Սովորել,սովորել ու սովորել,այնքան բան կա այս աշխարհում սովորելու,ցավոք ժամանկը շատ քիչ է:
9,Աշխատել օգտագործել քո մեջի տաղանդը,սպանված տաղանդից վատ բան չկա:
10,Փող,փող,փող,կեղծ արժեքներ,էխխ Բաբելոն:angry
http://img0.liveinternet.ru/images/attach/c/0/37/881/37881625_MC.jpg

Արևածագ
02.08.2010, 18:24
Կարծում եմ յուրաքանչյուրիս արժեհամակարգը ձևավորվում է առաջին հերթին ընտանեկան դաստիարակության , այնուհետև ընթերցանության ու մարդկանց հետ շփումների միջոցով: Դրա ընթացքում մարդը հնարավորինս նշագծում է իր նպատակներն ու դրան հասնելու ուղիները: Արժեհամակարգների տարբերությունը հենց այստեղ է դրսևորվում: Եթե մեկն իսկապես սիրում է նյութական բարիքները, դրանք իր արժեհամակարգի կիզակետն են կազմում, դրանում որևէ վատ բան չկա: Ինչպես որ լավ բան չկա անընդհատ հոգևոր կատարելության ձգտող ու այդ ճանապարհին հաճախ դեպրեսիվ, ինքնախարանման տրամադրությունների մեջ ընկնող անհատների նկարագրում: Լավ ու վատը չկա: Կան տարբերությունները: Ու նպատակին հասնելու միջոցների տարբերությունները: Թող որ մեկը սիրում է փողը, բայց այն վաստակելու կամ ձեռք բերելու հնարավորություններն էլ տարբեր են՝ կախված արժեհամակարգից: Կամ էլ իշխանությունը: Բազմաթիվ իշխանական կռիվներում մարդիկ լիովին դրսևորում են իրենց ողջ էությունը: «Նպատակն արդարացնում է միջոցները»:
Մինչդեռ հումանիզմի ու բարոյականության բանաձևը սա է. «Մարդը մարդու համար միայն նպատակ կարող է լինել ու երբե'ք միջոց»:
Խրթին ստացվեց, բայց թեման իսկապես բարդ է ու ոչ միանշանակ: