PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է մեզանից բազմազավակ ընտանիքից

Mankik
05.01.2009, 04:39
Ուղղակի հետաքրքիր է:;) Հաճելի՞ էր ապրել քույրերի ու եղբայրների մեջ: Թե՞ կցանկանաիք որպես միակ զավակ մեծանայիք:
Ես մի քույր ունեմ, իհարկե դա բազմազավակ ընտանիք չէ, բայց միշտ երազել եմ էլի քույր, կամ եզբայր ունենալ:love

Հայկօ
05.01.2009, 04:40
Mankik, մի խորհուրդ. թեմային հարցում ավելացրու :):

Mankik
05.01.2009, 04:43
Mankik, մի խորհուրդ. թեմային հարցում ավելացրու :):

Արդեն արեցի;)

Ուլուանա
05.01.2009, 05:17
Ուղղակի հետաքրքիր է:;) Հաճելի՞ էր ապրել քույրերի ու եղբայրների մեջ: Թե՞ կցանկանաիք որպես միակ զավակ մեծանայիք:
Ես մի քույր ու մի եղբայր ունեմ՝ երկվորյակ։ :) Միշտ էլ շատ գոհ եմ եղել :love, թեև կուզենայի ավելի շատ քույր ու եղբայր ունենալ։ :)) Հաստատ չէի ուզենա որպես միակ զավակ մեծանալ։ Ինքս էլ մտադիր եմ հնարավորության դեպքում շատ երեխաներ ունենալ։ :love
Ընդհանրապես լավագույն տարբերակ եմ համարում, երբ ընտանիքում երկու աղջիկ, երկու տղա կա, որպեսզի երեխաներից յուրաքանչյուրը համ քույր ունենա, համ եղբայր։ ;)

Rammstein
05.01.2009, 12:36
Ես ոչ քույր ունեմ, ոչ էլ եղբայր... :unsure

Բայց չհասկացա, թե հարցման որ տարբերակը այս դեպքում պիտի ընտրեմ։

Mankik
05.01.2009, 12:40
Ես ոչ քույր ունեմ, ոչ էլ եղբայր... :unsure

Բայց չհասկացա, թե հարցման որ տարբերակը այս դեպքում պիտի ընտրեմ։

Առաջին տարբերակը, դու միակն ես ընտանիքում:

Սամվել
05.01.2009, 12:44
ԻՆչ մեղքս Թաքցնեմ :oy

4 Քույր ունեմ :love

Mankik
05.01.2009, 12:47
Օ՜, 5-րդ կետը հետաքրքիր է,:hands գոնե պատմեր մի քիչ լավ ու վատ կողմերը:

Mankik
05.01.2009, 12:50
ԻՆչ մեղքս Թաքցնեմ :oy

4 Քույր ունեմ :love

Ա՜, Սամվել, 5-րդ կետը երեւի քոնն է: Իսկ ինչու՞ ես նեղվում, լավ չէ՞ 4 քույր ունենալը::think

Սամվել
05.01.2009, 12:51
Ա՜, Սամվել, 5-րդ կետը երեւի քոնն է: Իսկ ինչու՞ ես նեղվում, լավ չէ՞ 4 քույր ունենալը::think

Բայց ո՞վ ասեց Նեղվում եմ :think

Ընդհակառակը :ok

Սամվել
05.01.2009, 12:53
Դե ես ամենափոքրն եմ...

Վատ կողմերից թերևս որ բոլորը շատ անհանգստանում են քո համար մի տեսակ դիսկոմֆորտ է առաջանում...

Լավ կողմերը բազում են... ամեն հարցում քեզ օգնող կա ամեն տեսակ խորհուրդ համարյա տվող...

Բայց դե որ ճիշտն ասեմ ամբողջ կյանքս ուզեցել եմ համ էլ եղբայր ունենամ..

Mankik
05.01.2009, 12:54
Բայց ո՞վ ասեց Նեղվում եմ :think

Ընդհակառակը :ok

Քեզ երեւի լավ են նայում::love Մեծ ե՞ն, թե՞ փոքր են քեզանից:

Vaho
05.01.2009, 13:13
Ես մենակ եմ:(

Rammstein
05.01.2009, 13:26
Առաջին տարբերակը, դու միակն ես ընտանիքում:
Քվեարկեցի 1-ին տարբերակը, բայց ամեն դեպքում հարցը ճիշտ չի ձեւակերպված։ ;) 1-ին տարբերակով ստացվում է, որ ընտանիքում կա մի աղջիկ, մի տղա, 2-րդ տարբերակով` 2 աղջիկ, 2 տղա եւ այլն։ Կածում եմ պետք է լիներ «Քանի քույր եւ/կամ եղբայր ունեք դուք»։

Selene
05.01.2009, 13:27
Ես էլ մի քույր ու մի եղբայր ունեմ:) Համաձայն եմ Ուլուանայի հետ, որ լավագույնը երկու աղջիկ, երկու տղա տարբերակն է, բայց եթե երեխաները երեքն են, իմ կարծիքով ավելի նախընտրելի է, որ աղջիկը քույր ունենա:oy:love

Ռուֆուս
05.01.2009, 13:34
Երկու հատ մեծ եղբայր ունեմ... :noti

Փոքր ժամանակ շատ էի տուժվում, իրար հետ կռիվ էին անում, բայց վերջում միշտ ինձ էին ծեծում :D

Mankik
05.01.2009, 13:42
Երկու հատ մեծ եղբայր ունեմ... :noti

Փոքր ժամանակ շատ էի տուժվում, իրար հետ կռիվ էին անում, բայց վերջում միշտ ինձ էին ծեծում :D

Հույսով եմ հիմա չեք ծեծում իրար:think ;)

Ռուֆուս
05.01.2009, 13:44
Հույսով եմ հիմա չեք ծեծում իրար:think ;)

Հիմա ես եմ մեծ եղբորս ծեծում, բայց միջնեկի վրա ուժս չի պատում :D

Cassiopeia
05.01.2009, 13:52
Ունեմ 2 քույր, 2 եղբայր: Ասեմ, որ նրանցից մեկի բացակայությունն անգամ զգացնել է տալիս իրեն, ինչ-որ դատարկություն է առաջանում: Չնայած, հիմա ինքս եմ բացակա արդեն:
Հ.Գ. Երբեք ինձ չեմ պատկերացրել ավելի քիչ քանակով քույր ու եղբայրների հետ, կամ էլ որպես միակ երեխա:

Grieg
05.01.2009, 13:59
ես ել եմ հարուստ ընտանիքից ` 5 երեխա :)
շատ հավես ա մեծ ընտանիքում մեծանալ շատ :)

Mankik
05.01.2009, 14:02
ես ել եմ հարուստ ընտանիքից ` 5 երեխա :)

Ճիշտ ես ընտրել: ՄԵՆՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ 5 ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐ ԵՆՔ

Yellow Raven
05.01.2009, 14:23
Իսկ ես մենակ եմ:)

Mankik
05.01.2009, 14:27
Իսկ ես մենակ եմ:)

Մենք քեզ հետ ենք;)

Yellow Raven
05.01.2009, 14:31
Մենք քեզ հետ ենք;)

Բայց ես ինձ վատ չեմ զգում...:D Շատ էլ լավա:hands:P

*e}|{uka*
05.01.2009, 14:47
Ես սխալ եմ քվեարկել :noti Պետքա երկրորդը նշեի, ես էլ հասկացա, թե առաջի տարբերակում միայն երկու երեխայի մասին է խոսքը ու եղբորս պլավնի անտեսեցի, ների՛ր եղբայր :cry :D

Աիրում եմ, որ ընտանիքում երեք երեխա է լինում, մեծ անպայման տղա, միջնեկը կամ աղջիկ կամ տղա/ տարիքային տարբերությունը թող լինի երեք տարի, իսկ փոքրը թող լինի շա՜տ փոքր :love, ասենք մեծից 9 տարի փոքր...:)

unknown
05.01.2009, 14:47
Ես էլ եմ մենակ 1:(Միշտ ցանկացել եմ քույր ու եղբայր ունենալ:)

Amourchik
05.01.2009, 14:55
Ես էլ միայն մեկ քույր ունեմ:think/ոնց որ քիչ ենք բայց:D/

Mankik
05.01.2009, 15:00
Ոմց որ թե 3-րդ տեղը առաջադիմում է::hands
Հայերը պիտի շա՜տ լինեն:

Morpheus_NS
05.01.2009, 16:09
Քվեարկեցի 1-ին տարբերակը, բայց ամեն դեպքում հարցը ճիշտ չի ձեւակերպված։ ;) 1-ին տարբերակով ստացվում է, որ ընտանիքում կա մի աղջիկ, մի տղա, 2-րդ տարբերակով` 2 աղջիկ, 2 տղա եւ այլն։ Կածում եմ պետք է լիներ «Քանի քույր եւ/կամ եղբայր ունեք դուք»։

Հարցը շատ ճիշտ է ձեւակերպված::B

Ես երկու եղբայր ունեմ: Կուզեի նաեւ քույր ունենալ:

REAL_ist
05.01.2009, 16:15
բոմբա ձևակերպումը, 1–ը տեղադրում ենք դառնումա Մենք ընտանիքում 1 քույր ու եղբայր ենք, ինչնա սրա ճիշտ? երկու քույր, կամ երկու եղբայր տարբերակներնելա բացառվում, փոխեք դրեք քանի երեխա եք ընտանիքում

Mankik
05.01.2009, 16:22
բոմբա ձևակերպումը, 1–ը տեղադրում ենք դառնումա Մենք ընտանիքում 1 քույր ու եղբայր ենք, ինչնա սրա ճիշտ? երկու քույր, կամ երկու եղբայր տարբերակներնելա բացառվում, փոխեք դրեք քանի երեխա եք ընտանիքում

1-ինը քվեարկում ես, երբ ընտանիքում մենակ դու ես՝ քույր, կամ եղբար չունես:

Amourchik
05.01.2009, 16:59
Ճիշտն ասած մի քիչ շփոթեցնող է հարցադրումը:8Ես քվեարկեցի 2, քանի որ հարցը հասկացա, որ պետք է գրեմ, թե քանի հոգի ենք/երեխաները/ ընտանիքում:Ես եմ ու քույրս:Հիմա ճիշտ ե՞մ քվեարկել,թ՞ե ոչ:think

Երկնային
05.01.2009, 17:02
մինուճար եմ :( նենց տխուր ա…
միշտ ուզել եմ ինձանից մի ութ-տասը տարով մեծ եղբայր ունենայի ու փոքրիկ քույրիկ… :love

էն էլ… էհ, դարդերս իրար եկան :(

Mankik
05.01.2009, 18:48
Ճիշտն ասած մի քիչ շփոթեցնող է հարցադրումը:8Ես քվեարկեցի 2, քանի որ հարցը հասկացա, որ պետք է գրեմ, թե քանի հոգի ենք/երեխաները/ ընտանիքում:Ես եմ ու քույրս:Հիմա ճիշտ ե՞մ քվեարկել,թ՞ե ոչ:think

Ճիշտ ես քվեարկել:

Amourchik
05.01.2009, 19:27
Ճիշտ ես քվեարկել:
Շնորհակալություն:)

Ուլուանա
05.01.2009, 20:45
Քվեարկեցի 1-ին տարբերակը, բայց ամեն դեպքում հարցը ճիշտ չի ձեւակերպված։ ;) 1-ին տարբերակով ստացվում է, որ ընտանիքում կա մի աղջիկ, մի տղա, 2-րդ տարբերակով` 2 աղջիկ, 2 տղա եւ այլն։ Կածում եմ պետք է լիներ «Քանի քույր եւ/կամ եղբայր ունեք դուք»։

բոմբա ձևակերպումը, 1–ը տեղադրում ենք դառնումա Մենք ընտանիքում 1 քույր ու եղբայր ենք, ինչնա սրա ճիշտ? երկու քույր, կամ երկու եղբայր տարբերակներնելա բացառվում, փոխեք դրեք քանի երեխա եք ընտանիքում
Մոդերատորական։ Վերը նշված դիտողություններն ընդունելի են. հարցն իսկապես հաջող չի ձևակերպված ու թյուրիմացությունների տեղիք է տալիս։ Հարցը վերաձևակերպվել է. ընտանիքում քանի՞ երեխա եք։ Այս ձևակերպումը, կարծում եմ, չի կարող տարբեր կերպ ընկալվել։ ;)

Economist
05.01.2009, 20:51
Մեր տան փոքր քույրը ես եմ:P
Դե Սամոն էլ փոքր եղբայրիկս;)

Նարե
05.01.2009, 21:27
Մեր ընտանիքում էլ ես ու եղբայրս ենք, երբեք չեմ երազել ավել լինենք, ընդհանրապես չեմ երազել:think

Kuk
05.01.2009, 21:29
Էս թեման ի՞նչ կապ ունի էս բաժնի հետ, ավելի լավ չի՞ դեսից-դենից տանեք:

Ուլուանա
05.01.2009, 21:34
Էս թեման ի՞նչ կապ ունի էս բաժնի հետ, ավելի լավ չի՞ դեսից-դենից տանեք:
Մոդերատորական։ Թեման «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնից տեղափոխված է «Դեսից–դենից»։

Mankik
05.01.2009, 21:47
Մոդերատորական։ Թեման «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնից տեղափոխված է «Դեսից–դենից»։

Է՜խ: Ուրեմն բազմազավակությունը հայերի համար ոչ թե ընտանիքին է վերաբերում, այլ «Դեսից–դենից»:D

ivy
05.01.2009, 21:52
Է՜խ: Ուրեմն բազմազավակությունը հայերի համար ոչ թե ընտանիքին է վերաբերում, այլ «Դեսից–դենից»:D

Դեսից-դենիցում ընտանեկան հարցեր էլ են քննարկվում: Իսկ Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա բաժնում ավելի շատ տղամարդ-կին փոխհարաբերություններն են քննարկվում, եթե նույնիսկ խոսքը ընտանիքին է վերաբերվում:
Քո բացած թեման շատ սազական է մեր այս բաժնին, ու իրեն լավ կնայենք, մի անհանգստացի: :)

Ուլուանա
05.01.2009, 21:55
Է՜խ: Ուրեմն բազմազավակությունը հայերի համար ոչ թե ընտանիքին է վերաբերում, այլ «Դեսից–դենից»:D
Ընտանիքին նվիրված բաժին չունենք, իսկ «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժինն իրականում զուտ սիրային հարաբերությունների ոլորտն է ընդգրկում, այսինքն՝ ավելի նեղ է։ Իսկ «Դեսից–դենից»–ն այն բաժինն է, որտեղ կարելի է բացել բոլոր այն թեմաները, որոնք մյուս բաժիններին չեն համապատասխանում։ :)

Kuk
05.01.2009, 21:57
Ես եմ, ու ինձնից մեկուկես տարի մեծ քույրիկս:love

Mankik
05.01.2009, 21:57
Դեսիսց-դենիցում ընտանեկան հարցեր էլ են քննարկվում: Իսկ Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա բաժնում ավելի շատ տղամարդ-կին փոխհարաբերություններն են քննարկվում, եթե նույնիսկ խոսքը ընտանիքին է վերաբերվում:
Քո բացած թեման շատ սազական է մեր այս բաժնին, ու իրեն լավ կնայենք, մի անհանգստացի: :)

Դե հա, չեմ էլ կասկածում: Ամեն ինչ կարգին է:
Ինձ շատ հետաքրքիր է, որքանով են հայերը հակված բազմազավակության: Քիչ, թե շատ արդյունքները ուրախացնում են ինձ: Այնքան ուզում եմ, որ հայերը շատ լինեն ու համախմբված:

Mankik
05.01.2009, 22:00
Ընտանիքին նվիրված բաժին չունենք, իսկ «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժինն իրականում զուտ սիրային հարաբերությունների ոլորտն է ընդգրկում, այսինքն՝ ավելի նեղ է։ Իսկ «Դեսից–դենից»–ն այն բաժինն է, որտեղ կարելի է բացել բոլոր այն թեմաները, որոնք մյուս բաժիններին չեն համապատասխանում։ :)

Մի գուցե բացե՞ք ընտանիքին նվիրված, բաժին:

Ուլուանա
05.01.2009, 22:08
...Ինձ շատ հետաքրքիր է, որքանով են հայերը հակված բազմազավակության: Քիչ, թե շատ արդյունքները ուրախացնում են ինձ: Այնքան ուզում եմ, որ հայերը շատ լինեն ու համախմբված:
Հա, մեր սերնդի ժամանակվա արդյունքները վատը չեն, թեև համեմատած մեր ծնողների սերնդի հետ, կարծես թե բազմազավակ ընտանիքները պակասել են։ Հատկապես մութ ու ցուրտ տարիներին կտրուկ պակասեց ծնելիությունը։ Հիշում եմ՝ էդ ժամանակները նույնիսկ էսպիսի մի կատակ էր տարածված. ասում էին՝ էս ցրտին մարդիկ վերարկուները հանու՞մ են վրաներից, որ երեխա ունենան։ :D
Հիմա ոնց որ թե աճ է նկատվում էդ տարիների համեմատ։ Բայց, օրինակ, մեր պապիկներն ու տատիկները, եթե նկատել եք, որպես կանոն, առնվազն 3-4 երեխա էին լինում, շատ դեպքերում՝ ավելի շատ։ Չգիտեմ՝ ավելի շատ մտածելակերպի փոփոխության հարց է, պայմանների, թե հղիությունը կանխարգելող միջոցների հասանելիության հարց, բայց փաստ է։

ivy
05.01.2009, 22:17
Բայց, օրինակ, մեր պապիկներն ու տատիկները, եթե նկատել եք, որպես կանոն, առնվազն 3-4 երեխա էին լինում, շատ դեպքերում՝ ավելի շատ։ Չգիտեմ՝ ավելի շատ մտածելակերպի փոփոխության հարց է, պայմանների, թե հղիությունը կանխարգելող միջոցների հասանելիության հարց, բայց փաստ է։

Իհարկե, քո նշած գործոններն էլ երևի ազդեցություն ունեն, բայց իմ կարծիքով բազմազավակ ընտանիքների կրճատումը նախորդ սերունդների համեմատ հիմնականում պայմանավորված է կնոջ էմանսիապացիայի, կարիերա ունենալու նրա ձգտման, մասնագիտական կյանքում վերելքների հասնելու ցանկության, ինչպես նաև ներկայումս սեռային դիսկրիմինացիայի պակասեցման շնորհիվ այդ ցանկություններն ի կատար ածելու հնարավությունների աճի հետ: Իսկ համատեղել փայլուն կարիերան բազմազավակ ընտանիքի հետ, քիչ կանայք են կարող...

StrangeLittleGirl
05.01.2009, 22:20

Ժամանակակից հակաբեղմնավորից միջոցների մասին ես մոռանում… Պետականին մի ամբողջ հարց ունենք դրանից :D Էն ժամանակներում աջ ու ձախ ունենում էին, չէին կարողանում պաշտպանվել, պլանավորել: Իսկ հիմա հազար մեթոդ կա:

ivy
05.01.2009, 22:21

Բյուր, չեմ մոռանում, դրա համար գրել եմ, որ Ուլուանայի ասած գործոններն էլ իրենց դերն ունեն, իսկ ինքը նշել էր հակաբեղմնավորման միջոցների մասին:

StrangeLittleGirl
05.01.2009, 22:22
Բյուր, չեմ մոռանում, դրա համար գրել եմ, որ Ուլուանայի ասած գործոններն էլ իրենց դերն ունեն, իսկ ինքը նշել էր հակաբեղմնավորման միջոցների մասին:
Վա՜յ, ուշադիր չէի: Նոր տեսա կանխարգելող բառը :D

Mankik
31.01.2009, 20:33
Է՜հ, քիչ է էլի մեզ մոտ բազմազավակ ընտանիքները::(

Սելավի
31.01.2009, 20:48
Մեր ընտանիքը նույն պես բազմազավակ է եղել, մենք չորս եղբայր ենք և ունենք մեկ քույր:

Mankik
31.01.2009, 20:59
Մեր ընտանիքը նույն պես բազմազավակ է եղել, մենք չորս եղբայր ենք և ունենք մեկ քույր:

Իսկ դու կցանկանայի՞ր այդքան զավակ ունենալ:

Սելավի
31.01.2009, 23:34
Իսկ դու կցանկանայի՞ր այդքան զավակ ունենալ:

Ինչ դառը հիշողություններ պարունակող հարց տվեցիր:
Ոչ թե միայն ցանկացել եմ, այլ նաև ունեցել եմ:
Սակայն երկուսն էին որ պիտի ինձ հետ ապրեին, իսկ այն երեքը պիտի համապատասխան դասեր բերեին այստեղ ու որոշ ժամանակից հեռանաին երկիր մոլորակից:
Մեկը պիտի բժշկության գիտության վերելքի համար գար, և իր անձով պիտի տրվեր բժշկության հետագա առաջխաղացմանը:
Իսկ ընդհանուր առմամբ, նրանք երեքով մեծ ու անսահման սիրո էներգիա բերեցին երկիր մոլորակ մարդկության համար և հեռացան հաջորդիվ:

Moon
01.02.2009, 01:04
Ես ունեմ մի քույրիկ, ինձնից 4 տարի մեծ ա, մենք ահավոր տարբեր ենք, սար ու ձոր...թե արտաքնապես, թե բնավորությամբ։ Բայց տենց հավես ա...
Ես միշտ երազել եմ մեծ եղբայր ունենալ...բայց դե....կարևորը քույրիկ ունեմ:love

Քամի
01.02.2009, 02:02
Ես ունեմ 2 քույր... ինձանից 14 և 12 տարով մեծ են:)

dvgray
01.02.2009, 02:04
ունեմ մի եղբայր,ինձանից 4 տարի 4 օր փոքր ;)

Apsara
01.02.2009, 06:03
Ես ինձանից մեկ տարի փոքր սիրուն թիթիզ պուպուշ քուրիկ ունեմ:love
Շատ եմ իրեն սիրում: Մենք լրիվ հակապատկերներ ենք, բայց առանց իրեն կյանքս չեմ պատկերացնում, քույրիկից քաղցր բան չկա: Հետաքրքիր է որ երբեք շաատ մոտ ընկերուհի չեմ ունեցել, քանզի քիչ տարիքային տարբերության պատճառով ես ու քույրս համ ընկերուհիներ ենք համ քույրեր:love

miracle
01.02.2009, 15:51
չորս քույր ենք, ու քույրիկներիս իմ ամենաթանկ մարդիկ են: չնայած վեճեր միշտ էլ լինում են, բայց առանց նրանց կյանքս չեմ պատկերացնում :love

Դեկադա
15.02.2009, 12:35
Ունեմ երկու քուjր և եղբայր: Չնայած հիմա քիչ ենք իրար տեսնում, բայցես չեմ պատկերացնում կյանքս առանց նրանց: Բազմազավակ ընտանիքը միշտ էլ ունի իր պլյուսները, բայց ինքս ինձ չեմ տեսնում բազմազավակ ընտանիքի մոր դերում.:P:)

Մանե
25.02.2009, 19:57
մի քույր ունեմ ու ահավոոոոր տարբեր ենք:think
Մի մեծ եղբակր կուզեի,ասենք 3 տարի մեծ:love

Vive L'Armenie
25.02.2009, 22:13
2 եղբայր ունեմ 1 և 5 տարի փոքր ինձանից, երբեմն աոսւմ եմ, որ 1-էլ բավական էր, բայց դա այդպես չէ, որովհետև նրանք 2-ն էլ շատ տարբեր բնավորության տեր անձնավորություններ են :): Կցանկանայի 1 քույր ունենալ, ոչ ավելին :roll

Արմինե
25.02.2009, 22:34
Ունեմ մի քույր:)

Եկվոր
09.03.2009, 10:02
Ես 12-րդն ու վերջինն եմ: Կցանկանայի թեկուզ 24-րդը լինել, բայց վերջինը չլինել: Ոչ այն պատճառով, որ ասում են «շուն ըլնես, գել ըլնես…», այլ կոզենայի ինձանից մեծ ու փոքր քույր ու եղբայր ոնենալու հաճույքը վայելել:)

John
09.03.2009, 11:22
Փոքր ախպեր ունեմ, բայց մի 2-3 հոգու տեղ կանցնի, համ իրա' դ ժվար բնավորության, համ քնքշության ու հոգատարության համ էլ 'տունը լի պահելու' առումով . . . 6 տարով փոքր ե ինձնից, սիրում եմ իրան անսահման: Կարծում եմ' հերիք ենք 2 հակապատկերներով, չէի ուզի ինձնից փոքր, առավել ևս մեծ քույր ունենալ:-)

A.r.p.i.
01.11.2009, 21:46
Ունեմ 3 եղբայր … Շատ լավա սենց:

Արևհատիկ
02.11.2009, 11:40
Ուղղակի հետաքրքիր է:;) Հաճելի՞ էր ապրել քույրերի ու եղբայրների մեջ: Թե՞ կցանկանաիք որպես միակ զավակ մեծանայիք:
Ես մի քույր ունեմ, իհարկե դա բազմազավակ ընտանիք չէ, բայց միշտ երազել եմ էլի քույր, կամ եզբայր ունենալ:love
Ես 2 եղբայր ունեմ և շատ ուրախ եմ դրա համար: Չեմ կարող ասել մենակ մեծացող երեխաների համար տենց հաճելի է, թե չէ: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ինձ ծանոթ բոլոր միայնակ երեխաները մեծանում են եսասեր ու մարդկանց հետ չեն կարողանում շփվել:
Միշտ ուզում էի մի քույր էլ ունենալ, բայց հիմա հարսիկիս որպես քույր եմ ընդունում ու սիրում և ինքը էդ պակասը լրացնում ա::hands