PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Էջեր : 1 [2] 3

Չամիչ
01.10.2009, 01:03
Տեսածին ավելի հեշտ է հավատալ

Այո, իսկ ես երբեք ականատես չեմ եղել, որ հանկարծ ինչ որ բան ոչնչից հայտնվի::)

No Broken Hearted Girl
01.10.2009, 01:07
քո գրածները ծեծված ու տապակված խոսքեր են արդեն.. :pardon

Այս թեման նույնպես:

Ambrosine
01.10.2009, 08:57
Այո, իսկ ես երբեք ականատես չեմ եղել, որ հանկարծ ինչ որ բան ոչնչից հայտնվի::)
Ես չեմ ասում՝ Քրիստոսը չի եղել: Ինքը եղել է, բայց ինչ վերաբերում է նրան, թե աստծու որդի է եղել... դա արդեն հեքիաթների բաժնի նյութ է:):

Այս թեման նույնպես:
Ոչ, ոչ:P
Այս հարցը միշտ հետաքրքրել է բոլորին, բայց շատերը վախեցել են տալ, իսկ շա~տ երկար ժամանակ էլ ընդհանրապես մտքներով չի անցել, որ նման հարց կարելի է տալ:)) Այնպես որ ծեծված թեմա չէ, որովհետև գերիշխող տեսակետը այն է, որ նա աստծու որդի է կամ աստված՝ այս թեմայի հարցումը թեկուզ վկա:think

Սելավի
01.10.2009, 10:01
Այո, իսկ ես երբեք ականատես չեմ եղել, որ հանկարծ ինչ որ բան ոչնչից հայտնվի::)

Չամիչ ջան յութուբում գտիր Սաի Բաբա ու կտենաս ոնց է ոչնչից մատերիա ստեղծում: Փոքրիկ ոսկե մատանիներ, կուլոններ և շատ բազուն բաներ է ստեղծում և նվիրում մարդկանց, որպեսզի ցույց տա որ ցանկացած մատերիա հոգևոր աշխարհի պտուղ է:
Նա հնդիկ հոգևորական է, երբ իրեն մի հետաքրքրասեր նկարել է իր ֆոտոապարատով, հետո նկարը հանել է, Հիսուսի նկարն է արտապատկերված եղել թղթի վրա:
Ահա այս նկարը:

Aleks-90
01.10.2009, 15:22
Տեսածին ավելի հեշտ է հավատալ
Դու հիմա դժվարանում ես հավատալ որ օդ կա?http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif

Ջուզեպե Բալզամո
01.10.2009, 16:08
Նա հնդիկ հոգևորական է, երբ իրեն մի հետաքրքրասեր նկարել է իր ֆոտոապարատով, հետո նկարը հանել է, Հիսուսի նկարն է արտապատկերված եղել թղթի վրա:
Ահա այս նկարը:

Հիսուսի նկարն ըստ ու՞մ: Ո՞ր նկարչի գլուխգործոցի հետ ենք համեմատելու, թե՞ Թուրինյան պատանքի ջերմաէլեկտրամագնիսաինֆրակարմիր թվայնացված ֆոտոի հետ: Կամ միգուցէ Եսսեական գաղտնի արխիվներում (հիմնադրված Մ.Թ.Ա. 3,8 դարում) պահպանվող քսերոկոպիաների՞ հետ… օգնիր խնդրեմ:
Մեկ էլ մի հարց էլ, աճպարար տեսած կա՞ս: Ու եթե տեսել ես, եղել ա՞ երբևիցե, որ մատանի կամ ուլունքից բացի, ասենք գլխացավի դեղ (էլ չեմ ասում երկնային մանանա) նյութականացնի ու տա իր խեղճ հանդիսականին:
Նախօրոք շնորհակալ եմ, ազնիվ ու սրտաբուխ պատասխանների համար:

Ambrosine
01.10.2009, 16:59
Դու հիմա դժվարանում ես հավատալ որ օդ կա?http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif
:{
Էդպես լինի տարվա եղանակներին էլ պիտի չհավատամ, բայց ինչպես տարվա եղանակները, այնպես էլ օդը ունեն հետևանքներ: Օրինակ, տարվա եղանակները հաջորդում են միմյանց, մենք զգում ենք նրանց ազդեցությունը. անձրև է գալիս, ձյուն, արևի ջերմությունն ենք զգում, քամու սառնությունը: Իսկ օդի միջոցով շնչում ենք, մեր թոքեր թթվածին է անցնում: Սա ի՞նչ կապ ունի Աստծու հետ:blin

Սելավի
01.10.2009, 18:50
Հիսուսի նկարն ըստ ու՞մ: Ո՞ր նկարչի գլուխգործոցի հետ ենք համեմատելու, թե՞ Թուրինյան պատանքի ջերմաէլեկտրամագնիսաինֆրակարմիր թվայնացված ֆոտոի հետ: Կամ միգուցէ Եսսեական գաղտնի արխիվներում (հիմնադրված Մ.Թ.Ա. 3,8 դարում) պահպանվող քսերոկոպիաների՞ հետ… օգնիր խնդրեմ:
Մեկ էլ մի հարց էլ, աճպարար տեսած կա՞ս: Ու եթե տեսել ես, եղել ա՞ երբևիցե, որ մատանի կամ ուլունքից բացի, ասենք գլխացավի դեղ (էլ չեմ ասում երկնային մանանա) նյութականացնի ու տա իր խեղճ հանդիսականին:
Նախօրոք շնորհակալ եմ, ազնիվ ու սրտաբուխ պատասխանների համար:

Juzeppe Balzammo ինձ թվում է լավ կլիներ սկզբից իմ ասած հոգևորականին գտնեիր ցանցում, նոր աճպարարության հարց բարձրացնեիր:
Իսկ թե ում գլուխգործոցի հետ էս ուզում համեմատել, դա քո ճաշակով դու որոշի:
Ինձ համար ոչ թե նկարն է հետաքրքիր այլ երևույթը:
Մի կասկածի որ շատ մարդիկ Հիսուսին էլ են հռչակավոր աճպարար համարել և համարում:
Ես գրել էի և շատ բազուն բաներ է ստեղծում, այդ թվում նաև մանանա, եթե հետաքրքիր է և ցանկություն ունես դիտելու իր արած հրաշքները, գտիր նաիր, առանց նայելու անիմաստ է զրուցել դրա շուրջ:
Հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր ծագերից գնում են հանդիպելու այդ մարդու հետ, փաստորեն այդ բոլոր մարդիկ էլ մեղմ ասած «կույր» են որ չեն կարողանում զանազանել շարքային աճպարարին, իրական հրաշքներ անող մարդու հետ:
Իսկ մնացածը դու գիտես՝ ուզում էս աճպարար համարիր, ուզում էս սատանա, ուզում էս աստված, ( սա մարդկային բնույթն է, ամպայման մի «յառլիկ» պիտի կպցնենք) ինձ համար միևնույնն է, թե ինչ կասեն մարդիկ, ես գիտեմ թե նա ով է և ինչի համար է հիմա գտնվում այստեղ՝ երկիր մոլորակում:

No Broken Hearted Girl
01.10.2009, 19:12
Ես չեմ ասում՝ Քրիստոսը չի եղել: Ինքը եղել է, բայց ինչ վերաբերում է նրան, թե աստծու որդի է եղել... դա արդեն հեքիաթների բաժնի նյութ է:):

Ոչ, ոչ:P
Այս հարցը միշտ հետաքրքրել է բոլորին, բայց շատերը վախեցել են տալ, իսկ շա~տ երկար ժամանակ էլ ընդհանրապես մտքներով չի անցել, որ նման հարց կարելի է տալ:)) Այնպես որ ծեծված թեմա չէ, որովհետև գերիշխող տեսակետը այն է, որ նա աստծու որդի է կամ աստված՝ այս թեմայի հարցումը թեկուզ վկա:think

Ամբողջ հարցը նրանում է,որ ես չեմ ուզում իմանալ թե ով է Նա,ոչ թե չի հետաքրքրում,այլ չեմ ուզում իմանալ:Ես հավատում եմ Նրան, իսկ ավելին ինձ պետք չէ:Սա իմ կարծիքն է:

Ջուզեպե Բալզամո
01.10.2009, 22:55
Juzeppe Balzammo ինձ թվում է լավ կլիներ սկզբից իմ ասած հոգևորականին գտնեիր ցանցում, նոր աճպարարության հարց բարձրացնեիր:
Իսկ թե ում գլուխգործոցի հետ էս ուզում համեմատել, դա քո ճաշակով դու որոշի:
Ինձ համար ոչ թե նկարն է հետաքրքիր այլ երևույթը:
Մի կասկածի որ շատ մարդիկ Հիսուսին էլ են հռչակավոր աճպարար համարել և համարում:
Ես գրել էի և շատ բազուն բաներ է ստեղծում, այդ թվում նաև մանանա, եթե հետաքրքիր է և ցանկություն ունես դիտելու իր արած հրաշքները, գտիր նաիր, առանց նայելու անիմաստ է զրուցել դրա շուրջ:
Հարյուր հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր ծագերից գնում են հանդիպելու այդ մարդու հետ, փաստորեն այդ բոլոր մարդիկ էլ մեղմ ասած «կույր» են որ չեն կարողանում զանազանել շարքային աճպարարին, իրական հրաշքներ անող մարդու հետ:
Իսկ մնացածը դու գիտես՝ ուզում էս աճպարար համարիր, ուզում էս սատանա, ուզում էս աստված, ( սա մարդկային բնույթն է, ամպայման մի «յառլիկ» պիտի կպցնենք) ինձ համար միևնույնն է, թե ինչ կասեն մարդիկ, ես գիտեմ թե նա ով է և ինչի համար է հիմա գտնվում այստեղ՝ երկիր մոլորակում:

Շատ լավ, թողնենք աճպարարության թեման: Հատկապես,որ կոնկրետ անձի մասին չէի խոսում:
Բայց նկարի պահով էլի համառություն եմ անելու: Երբ ասում ես, նկարը երևակելուց հետո, Հիսուսի պատկերն է հայտնվել: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես են իմացել ի՞նչ կերպարանք է ունեցել Հիսուսը՝ նկարի մարդուն նմանացնելու համար: Հիսուսի ո՞ր նկարն է հանդիսանում նրա իրական պատկերը: Այնպես ինչպես տեսել են Հիսուսի ժամանակակիցները: Եվ, եթե չկա կոնկրետ պատասխան, ինչո՞ւ է ասվում, այսինչն ու այնինչը նման են Հիսուսին: Ինչպես կարելի է նմանացնել ինչ որ մեկին, որին տեսնողներն արդեն կենդանի չեն, անձնագրի նկար չի պահպանվել, իսկ մեր ժամանակակիցներից ոչ ոք այդ մարդուն չի տեսել: Սա հարց է ոչ միայն քեզ, այլ նաև ինձ ու մնացած կարդացողներին:

Սելավի
01.10.2009, 23:39

Juzeppe Balzammo ջան, եթե այդ նույն համառությամբ փորձես գտնել տեղեկություն այս հարցի շուրջ, հաստատ կիմանաս՝ ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, ինչպես պատկերացնում էս:

Ջուզեպե Բալզամո
02.10.2009, 11:07
Juzeppe Balzammo ջան, եթե այդ նույն համառությամբ փորձես գտնել տեղեկություն այս հարցի շուրջ, հաստատ կիմանաս՝ ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, ինչպես պատկերացնում էս:

Սա հարցիս պատասխանը չէր: Բայց էլի շնորհակալ եմ…
Իսկ տեղեկություններ բավականին ունեմ և դրանց արդյունքում է ծնվել հարցը:
Մուսուլմաններն արգելում են պատկերել Մուհամմեդին, ինչու՞ են քրիստոնյաներն այդքան համառորեն փորձում Հիսուսի նկար ունենալ: Միթէ՞ դա է Հիսուսի արժեվորման գրավականը…

Սելավի
02.10.2009, 11:24

Մարդիկ տարբեր են Juzeppe Balzammo մեկը նկարի մեջա արժևորում տեսնում, մյուսը ուրիշ բանի մեջ, երրորդը խաչի մեջ, մեղադրելու բան չկա մարդկանց, ամեն մեկը իր ճանապարհը ունի անցնելու, մի գուցե կյանքի մի որոշ հատված մարդը նկարը արժևորի՝ հետո որոշ ժամանակ անց մեկ այլ բան:
Ինչ էլ անի մարդը միևնույնն է, վաղ թե ուշ հասու է լինելու բարձրագույն իմաստություններին, և նկատելու է որ այն ժամանակվա իր արժեհամակարգի կարևոր ատրիբուտը ինչ որ չափով օգնեց իրեն հասկանալու ավելի խորը բաներ քան հասկանում էր այն ժամանակ:

Chuk
03.10.2009, 23:27
Մոդերատորական. Jesus-Christ մականվամբ հանդես եկող մասնակցի հրահրած ողջ անիմաստ և թեմայից դուրս խոսակցությունը (թվով 89 գրառում) ջնջվել է: Jesus-Christ-ը այս գրառումովս պաշտոնապես զգուշացվում է, որ նույն ոգով շարունակելու դեպքում ակումբից հեռացվելու է:

յոգի
04.10.2009, 20:31
http://video.google.com/videoplay?docid=-3515410083386501459#

ranchpar
06.10.2009, 11:37
մենք իրար սեր ենք պարտք,մարդիք՛...

մարդկային բարի
խոսքեր...

ranchpar
06.10.2009, 11:46
իրականում բարի,խելացի մարդ....
ոչ աստված

Արծիվ
08.10.2009, 20:10
իրականում բարի,խելացի մարդ....
ոչ աստված
Դե որ դու ասում ես Ռանչպար ախպեր ոնց կարանք չհավատանք :)

Mephistopheles
13.10.2009, 04:20
իրականում բարի,խելացի մարդ....
ոչ աստված

հրեա է եղել

Մեղապարտ
17.10.2009, 02:48
հրեա է եղել

Իմ եղբայր (Մեֆի) Հիսուսը հրեա չէր ոչ ծնունդով և ոչ ել կնունքով:
Սա ըստ հրեաների :

Mephistopheles
17.10.2009, 04:58
Իմ եղբայր (Մեֆի) Հիսուսը հրեա չէր ոչ ծնունդով և ոչ ել կնունքով:
Սա ըստ հրեաների :

ոչ… Մարիամն ու Հովսեփը հրեա էին և նրանցից ծնվածն էլ հրեա պետք է լիներ… իսկ կնունքն ինձ չի հետաքրքրում… դա էական չի

Արծիվ
17.10.2009, 08:36
ոչ… Մարիամն ու Հովսեփը հրեա էին և նրանցից ծնվածն էլ հրեա պետք է լիներ… իսկ կնունքն ինձ չի հետաքրքրում… դա էական չի
Նա Մարիամի որդին է բայց ոչ Հովսեփի, ինչքան էլ չես հավատում այդ փաստին պետք է ընդունես ;)

Mephistopheles
17.10.2009, 15:59
Նա Մարիամի որդին է բայց ոչ Հովսեփի, ինչքան էլ չես հավատում այդ փաստին պետք է ընդունես ;)

բա ո՞վ է եղել…

…փա՞ստ… Արծիվ ջան, որտեղ ես տենց բան տեսել… մենակ խնդրում եմ չասես կույս էր…

դա փաստ չի…

Դատարկություն
17.10.2009, 16:07
Իմ իմանալով ՀԻսուս Քրիստոս պատմական անձ եղելա... դա երևի չժխտենք, իսկի Ղուրանի ու մի քանի տեղերում էլ կա... Հիսուսի ժամանակ բացի իրենից մի քանի քարոզիչներ էլ կային, սակայն քրիստոնեության լայն տարածման պատճառն այն էր որ քարոզում էր համբերություն, հնազանդություն.... Բայց այ Հիսուս Աստծո որդին է թե չէ, դա յուրաքնաչյուրիս խնդիրն է, ամեն մարդ պիտի իր համար որոշի, ապացույցներ դրա մասին չկան, լինեին էլ կոչնչացնեին, կամ Կաթոլիկ եկեղեցին 7 զամոկների տակ կպահեր(եթե հիմա չի պահում էլի)

Արծիվ
18.10.2009, 00:25
բա ո՞վ է եղել… չլինի՞ Մարիամը լեվի է գնացել…

…փա՞ստ… Արծիվ ջան, որտեղ ես տենց բան տեսել… մենակ խնդրում եմ չասես կույս էր…

դա փաստ չի…
Հարքելի Մեֆիստոֆելս սա կոչվում է հավատք իսկ եթե դու Աստվածաշնչի փաստին չես հավատում ուրեմն ինչքան էլ մեկը ցանկանա քեզ համոզեցնի միևնույն է դա չի հաջողվի իսկ որ ասում ես թե Մարիամը եսիմ ուրա գնացել այ դա ճիշտ չի ըստ ինձ մնացածը դու հետևություն արա: Ամեն մարդ ինքը գիտի թե ինչին է հավատում և ամեն մարդ ինքը գիտի թե ով է Հիսուս Քրիստոս իրականում այնպես որ ավելի լավ է ամեն մարդ մնա իր համոզմունքների ու կարծիքների հետ: Կարծում եմ Մեֆիսոֆելս ջան դու ինձ լավ հասկացար ու չարժե նման կատակներ անել:

Արծիվ
18.10.2009, 00:28
Բայց այ Հիսուս Աստծո որդին է թե չէ, դա յուրաքնաչյուրիս խնդիրն է, ամեն մարդ պիտի իր համար որոշի
Այ էս շատ լավ ասիր ու կարծում եմ շատերս պետք է հետևություն անենք:

Sandarameth
18.10.2009, 01:02
ամեն մարդ ինքը գիտի թե ով է Հիսուս Քրիստոս իրականում

էլ ինչի համար եք էս թեմայում քննարկում Հիսուսին՞

իսկ բուդդիստները Հիսուսին սրիկա են անվանում..ծանոթ ընկեր ունեմ բուդդիստ..պատմել ա թե բուդդիստները ոնց չեն սիրում Հիսուսին..անվանում են սրիկա և սուտ աստված..
մի հատ դեպք ա եղել..խումբ կա մի հատ..շայնինգ..դրանք մի օր հայտարարեցին որ իրենց վոկալիստը մահացել ա..երկու տարի հետո հայտնվում ա իրանց վոկալիստը ասում ա որ ինքը ողջ է..պատկերացրեք եղել են այնպիսի մարդիկ որոնք իրեն աստվածացրել են..

Mephistopheles
18.10.2009, 01:59
Հարքելի Մեֆիստոֆելս սա կոչվում է հավատք իսկ եթե դու Աստվածաշնչի փաստին չես հավատում ուրեմն ինչքան էլ մեկը ցանկանա քեզ համոզեցնի միևնույն է դա չի հաջողվի իսկ որ ասում ես թե Մարիամը եսիմ ուրա գնացել այ դա ճիշտ չի ըստ ինձ մնացածը դու հետևություն արա: Ամեն մարդ ինքը գիտի թե ինչին է հավատում և ամեն մարդ ինքը գիտի թե ով է Հիսուս Քրիստոս իրականում այնպես որ ավելի լավ է ամեն մարդ մնա իր համոզմունքների ու կարծիքների հետ: Կարծում եմ Մեֆիսոֆելս ջան դու ինձ լավ հասկացար ու չարժե նման կատակներ անել:

Արծիվ ջան, աստվածաշունչը փաստ չի ու ես էլ կատակ չեմ անում… Քրիստոսը եղել է մարդ և ունեցել է հայր և մայր… եթե քննարկում ենք Քրիստոսի ով լինելը, ապա աստվածաշնչային պատմությունները փաստ հանդիսանալ չեն կարող… դու ինչին ուզում ես հավատա… կարող ես հավատալ որ Մարիամը կույս է եղել… կարող ես հավատալ որ երկիրը տափակ է, բայց դա չի նշանակում որ տափակ է ու ոչ էլ նշանակում է որ կույսից երեխա է ծնվելու… սա է կատակը

դու կարո՞ղ ես ապացուցել որ Հիսուսը կույսից է ծնվել… նախապես ասեմ որ Աստվածաշունչը փաստ չի ու չվկայակոչես… խնդրում եմ

յոգի
18.10.2009, 02:12
Չամիչ ջան յութուբում գտիր Սաի Բաբա ու կտենաս ոնց է ոչնչից մատերիա ստեղծում: Փոքրիկ ոսկե մատանիներ, կուլոններ և շատ բազուն բաներ է ստեղծում և նվիրում մարդկանց, որպեսզի ցույց տա որ ցանկացած մատերիա հոգևոր աշխարհի պտուղ է:
Նա հնդիկ հոգևորական է, երբ իրեն մի հետաքրքրասեր նկարել է իր ֆոտոապարատով, հետո նկարը հանել է, Հիսուսի նկարն է արտապատկերված եղել թղթի վրա:
Ահա այս նկարը:

նԱ հնդիկ է, բայց հոգեվորական չէ, Սաի բԱբային աշխարհը գիտի ,որ նա հասարակ ֆոկուսնիկ է, ոչնչից մատերյա՞, երեխու ծիծաղը կգա... իսկ որ անչաթահաս աղջիկներ է բռնաբարում և աղջիկների զուգարանի անցքերից նրանց նայում, դա էլ է ինքը ոչնչից ստեղծել՞՞՞

Սելավի
18.10.2009, 03:08

Յոգի ջան չարժի սակավ տեղեկություններով այսպիսի եզրակացության հանգել:
Եթե չեմ սխալվում նա արդեն 90 անց մարդ է և իր հրաշագործությունները սկսել է կարծեմ 80 տարեկանից, կարծում եմ հասկացար որ նրա սեռական ակտիվությունները վաղուց հիշողություն են դառել:
Խնդիր չեմ տեսնում Յոգի ջան, ով ինչ ուզում թող համարի այդ մարդուն:
Ինչու՞ չհամարեն որ, երկու գրառում վերև կարդա տես որ Հիսուսին էլ սրիկա են անվանում:

Դատարկություն
18.10.2009, 10:05
Այ էս շատ լավ ասիր ու կարծում եմ շատերս պետք է հետևություն անենք:

Ճիշտա, եթե մարդ աթեիստ է թող հավատա որ ՀԻսուս ընդամենը փիլիսոփա էր և ուներ կյանքի հանդեպ իր տեսանկյունը, ով հավատում է Աստծուն, թող հավատա իրա Աստծու որդի լինելը, բուդդաները պիտի որ չհավատային ՀԻսուսին և համ,արեին սրիկա, որովհետև իրենք համարում են որ <Աստծուն ճանաչելու ոչ մի անհրաժեշտություն չկա>... Համե մենք իրանց Սիդղարդղարին բան ենք ասում որ իրենք մեր ՀԻսուսին սրիկա են համարում... սխալա....

Արծիվ
18.10.2009, 10:11
Արծիվ ջան, աստվածաշունչը փաստ չի ու ես էլ կատակ չեմ անում… Քրիստոսը եղել է մարդ և ունեցել է հայր և մայր… եթե քննարկում ենք Քրիստոսի ով լինելը, ապա աստվածաշնչային պատմությունները փաստ հանդիսանալ չեն կարող… դու ինչին ուզում ես հավատա… կարող ես հավատալ որ Մարիամը կույս է եղել… կարող ես հավատալ որ երկիրը տափակ է, բայց դա չի նշանակում որ տափակ է ու ոչ էլ նշանակում է որ կույսից երեխա է ծնվելու… սա է կատակը

դու կարո՞ղ ես ապացուցել որ Հիսուսը կույսից է ծնվել… նախապես ասեմ որ Աստվածաշունչը փաստ չի ու չվկայակոչես… խնդրում եմ
Դու շատ լավ գիտես որ միակ փաստը Հիսուսի մասին որ նա ծնվել է կույսից դա Աստվածաշունչն է այնպես որ ես քեզ ուրիշ փաստեր չեմ կարող բերել: Պարզապես մենք Քրիստոնյաներս հավատքով ենք մոտենում այդ փաստին ու ես կրկին ուզում եմ հիշեցնել քեզ որ Աստվածաշունչին պետք է հավատքով մոտենալ հակառակ դեպքում անհնար է: Այնպես որ քեզ էլ Մեֆիստոֆելս ջան կխնդրեմ որ եթե հավատում ես Աստվածաշնչին ուրեմն հավատա իսկ եթե չես հավատում պետք էլ չէ ծաղր ու ծանակի վերածել, հույսով հասկացանք իրար ;)

Արծիվ
18.10.2009, 10:18
Ճիշտա, եթե մարդ աթեիստ է թող հավատա որ ՀԻսուս ընդամենը փիլիսոփա էր և ուներ կյանքի հանդեպ իր տեսանկյունը, ով հավատում է Աստծուն, թող հավատա իրա Աստծու որդի լինելը, բուդդաները պիտի որ չհավատային ՀԻսուսին և համ,արեին սրիկա, որովհետև իրենք համարում են որ <Աստծուն ճանաչելու ոչ մի անհրաժեշտություն չկա>... Համե մենք իրանց Սիդղարդղարին բան ենք ասում որ իրենք մեր ՀԻսուսին սրիկա են համարում... սխալա....
Բրատ ջան մարդ էականը հարգանքն է տվյալ մարդու հանդեպ, շատ մարդիկ ինչ կրոնի էլ որ պատկանեն հերիք չէ որ չեն ուզում հավատալ այլ հակառակը փորձում են ծաղրել տվյալ անձնավորությանը (խոսքս չի վերաբերվում Մեֆիստոֆելսին) որը հեչ ճիշտ չէ: Դիմացինին հարգել և սիրել է պետք որը նաև քարոզեց Հիսուս Քրիստոս իր ապրած տարիներին:

Դատարկություն
18.10.2009, 10:21

Այո ճիշտա, բայց մենք էլ նույն ֆանատիզմ ունենք...

Արծիվ
18.10.2009, 10:23
Այո ճիշտա, բայց մենք էլ նույն ֆանատիզմ ունենք...
Ուրեմն եկեք չանարգենք նրան ով սիրեց մեզ ու մեզ համար խաչվեց:

Դատարկություն
18.10.2009, 10:26
Ուրեմն եկեք չանարգենք նրան ով սիրեց մեզ ու մեզ համար խաչվեց:

Ես չեմ անարգում, ես համարում եմ Իրան Աստծո Որդի ու հավատում եմ.... եթե թերահավատորեն ամեն բանին մոտենանք ամեն բանին էլ կարելի է հակառակվել ու հակասություններ գտնել, բայց եթե <կուրորեն հավատում ես> դա արդեն լավա

Արծիվ
18.10.2009, 10:31
Հայեր ես մի բան եմ շատ զարմանում դա նայա որ ինչի ենք մենք թեմայից շեղվում, հարցը նա է թե ո՞վ է Հիսուս Քրիստոսը բայց մենք ոչ թե հարցին ենք պատասխանում այլ անկապ անկապ բաներ ենք խոսում տվյալ անձի մասին, ինչ կեղտոտ խոսքեր ասես չենք ուղղում տվյալ անձին: Խնդրում եմ պետք չէ դա անել այստեղ ոչ մեկը չի քարոզում որևէ մեկին որ հավատա Աստվածաշնչին բայց եկեք հարգանքով խոսենք մարդկանց նկատմամբ ու կեղտոտ արտահայտություններ չանենք: Չես հավատում մի հավատա բայց իրավունք էլ չունես ծաղրելու ու եթե պետք է ծաղրենք նրան ում մասին թեման բացվել է ապա եկեք թեմայի վերնագիրը փոխենք ու տժժժանք իրար հետ, չի կարելի չէ:

Արծիվ
18.10.2009, 10:33
Ես չեմ անարգում, ես համարում եմ Իրան Աստծո Որդի ու հավատում եմ.... եթե թերահավատորեն ամեն բանին մոտենանք ամեն բանին էլ կարելի է հակառակվել ու հակասություններ գտնել, բայց եթե <կուրորեն հավատում ես> դա արդեն լավա
Ես հասկանում եմ քեզ դու ուզում ես ասել որ պետք չէ կուրորեն հավատալ մի բանի որ չես տեսել կամ լսել, բայց ես կուրորեն չեմ հավատում այլ ես ընդունում եմ իմ պապերի ընդունած կրոնը: Բարի գիշեր վաղը կշարունակենք զրույցը::bye

Դատարկություն
18.10.2009, 10:35
Ես հասկանում եմ քեզ դու ուզում ես ասել որ պետք չէ կուրորեն հավատալ մի բանի որ չես տեսել կամ լսել, բայց ես կուրորեն չեմ հավատում այլ ես ընդունում եմ իմ պապերի ընդունած կրոնը:

Չէ չէ ընդհակառակը, ես ասում եմ որ պիտի կուրորեն հավատալ, եթե էդպես չեղներ եսե հիմի չէի հավատա...:)

Արծիվ
18.10.2009, 10:37
Չէ չէ ընդհակառակը, ես ասում եմ որ պիտի կուրորեն հավատալ, եթե էդպես չեղներ եսե հիմի չէի հավատա...:)
Չե ախպերս դա քեզա թվում որ դու կուրորեն ես հավատում, կգա մի օր որ քեզ հենք էտ նույն հավատքը որ դու կարծում ես կուրորենա կփրկի քանի որ դա է ամեն բանի վերջը :);)

Դատարկություն
18.10.2009, 10:45
Չե ախպերս դա քեզա թվում որ դու կուրորեն ես հավատում, կգա մի օր որ քեզ հենք էտ նույն հավատքը որ դու կարծում ես կուրորենա կփրկի քանի որ դա է ամեն բանի վերջը :);)

ԳԻտեմ, դրա համարել կուրորեն հավատում եմ:
ՀԻմա էլ կասեն ես թեման էլ զրուցարան դարձրիք...

Sandarameth
18.10.2009, 11:56
Դիմացինին հարգել և սիրել է պետք որը նաև քարոզեց Հիսուս Քրիստոս իր ապրած տարիներին:

տեսանք էլի էտ քարոզ կոչվածի արդյունքը..

յոգի
19.10.2009, 01:20
Յոգի ջան չարժի սակավ տեղեկություններով այսպիսի եզրակացության հանգել:
Եթե չեմ սխալվում նա արդեն 90 անց մարդ է և իր հրաշագործությունները սկսել է կարծեմ 80 տարեկանից, կարծում եմ հասկացար որ նրա սեռական ակտիվությունները վաղուց հիշողություն են դառել:
Խնդիր չեմ տեսնում Յոգի ջան, ով ինչ ուզում թող համարի այդ մարդուն:
Ինչու՞ չհամարեն որ, երկու գրառում վերև կարդա տես որ Հիսուսին էլ սրիկա են անվանում:
Սելավի ջան հարգանքներս, իմ գրածը քեզ չի վերաբերում, պարզապես ես նրան լավ եմ ճանաչում, նախ որ նա իրեն աստված է համարում և շատ միամիտ մարդիկ դա ընդունում են և շատ ուրիշ փաստեր կան որ նա արել է դա ինչ գրել էի վերևում... եթե իմ տեղեկությունները սակավ լինեին չեի գրի…
իսկ Հիսուսի մասին կարդացի, ինչ կարոս ես անել, ամեն մարդ իր ապագան է կերտում ըստ իր գործողությամբ և խոսքերով…
Իրականում իրական կրոնականը ոչ մի կրոնի կամ կրոնականի չի վիրավորում կամ ցածրացնում, ով անում է այդ ապա նա կրոնական չի կարող համարվել և չի տարբերվում փողոցային թափթփուկներից, լինի բուդիստ, կրիշնայական, քրիստոնյա , մուսուլման և այլը…
Քրիստոսին ո՞վ կարող է վիրավորել, Նա դուրս է այդ հարթակից… նրանց մեջ նախանձն է խոսում և որը հենց իրենց է ցավ պատճառում…

Tig
19.10.2009, 09:14
.................
Իրականում իրական կրոնականը ոչ մի կրոնի կամ կրոնականի չի վիրավորում կամ ցածրացնում, ով անում է այդ ապա նա կրոնական չի կարող համարվել և չի տարբերվում փողոցային թափթփուկներից, լինի բուդիստ, կրիշնայական, քրիստոնյա , մուսուլման և այլը…
................…

Արամ ջան, կարելի՞ է մի բան ավելացնել:)

Ի՞նչ ասել է իրական կրոնական: Կարծում եմ ավելի ճիշտ կլինի ասել իրական մարդը, իր բարոյականության, մարդկայնության ամբողջությամբ: Իմ կարծիքով կրոնականությունը՝ կախվածությունը որևէ կրոնից, տանում է դեպի ծայրահեղություն: Իսկ ծայրահեղությունը անպայման հանգեցնում է բախման մեկ այլ ծայրահեղության հետ՝ մեկ այն կրոնականի հետ, քանի որ կա ֆանատիկ համոզվածություն: Մարդու մեջ ի ծնե լինում է բարոյականության իր չափաբաժինը, որը նա կուտակել է անցյալում ու եթե այդ չափաբաժինը բավականին մեծ է, ապա կարծում եմ նա զերծ է մնում կրոնականության կապանքներից: Նրա համար գերագույն Աստվածը՝ Արարիչը բնությունն է ու նա աշխատում է հանրավորինս համերաշխ ապրել իր աստծո՝ բնության հետ և այդ մարդու համար առաջին տեղում մարդկայնությունն է: Իսկ այն մարդիկ որոնք չունեն բարոյականության բավականաչափ չափաբաժին ազատ լինելու համար, բայց ենթագիտակցորեն գիտակցում են, որ պետք է լինել օրինավոր՝ նրանք ակամայից ընկնում են կրոնի կաղապարի մեջ և այդ ձևով են փորձում «պահպանել» իրենց բարոյականությունը… քանի որ կորնը էլի քչից շատից տալիս է բարոյականության պահպանմեն հիմքեր, բայց…
Ինչևէ, կարծում եմ առավելապես իրական ազատության հասած մարդը չի կարող կաղապարվել կրոնով…

հ.գ. կարծում եմ Հիսուսը հենց սա էր քարոզում, այլ ոչ թե քրիստոնեություն ստեղծելը…

Արծիվ
19.10.2009, 10:11
տեսանք էլի էտ քարոզ կոչվածի արդյունքը..
իսկ դու նորից նայի ու լավ կտեսնես

Սելավի
19.10.2009, 14:13
Նա իրեն աստված է համարում և շատ միամիտ մարդիկ դա ընդունում են …

Յոգի ջան այն որ ինքը իրեն աստված է համարում, դա նշանակում է որ ինքը հասել է արդեն այն իմաստուն գիտակցությանը, «ՈՐ ԻՆՔԸ ԱՄԵՆԻ, ԵՎ ԱՄԵՆԸ ԻՐ ՄԵՋ Է»:
Որին՝ այսինքը նույն իմաստուն գիտակցությանը, սրանից երկու հազար տարի առաջ, հասել էր նաև Յեշուա անունով մարդը:
Իսկ քո կարծիքով դու՞ ով էս: Միայն կենսաբանակն նյութերից կազմված ֆիզիկական կենդանի՞ , թե՞ ավելին էս:

յոգի
19.10.2009, 18:39

Սելավի ջան համաձայն եմ, բայց այս քո ասածը նրան հաստատ չի համապատասխանում… Յեշուա անունով մարդը իրեն երբեք Աստված չի համարել, այլ Նա Աստծուն տեսել է ամենի մեջ և ամենից դուրս, տարբեր բաներ են սրանք… Ուրիշ բան է բոլորին տեսնել Աստծու մեջ և Աստծուն բոլորի մեջ և ինքն իրեն համարել Աստծո ««Մարմանցում»» ««Էքսպանսյա»» Վիշնու…Յեշուան ասում էր սիրեք Աստծուն, իսկ նա ասում է ««ես եմ աստված , ինձ սիրեք »»
Իսկ թե ո՞վ եմ ես կարծեմ դու գիտես , որ ես գիտեմ թե ով եմ ես… և բոլոր ապրող էակները…

յոգի
19.10.2009, 19:16
Արամ ջան, կարելի՞ է մի բան ավելացնել:)

Ի՞նչ ասել է իրական կրոնական: Կարծում եմ ավելի ճիշտ կլինի ասել իրական մարդը, իր բարոյականության, մարդկայնության ամբողջությամբ: Իմ կարծիքով կրոնականությունը՝ կախվածությունը որևէ կրոնից, տանում է դեպի ծայրահեղություն: Իսկ ծայրահեղությունը անպայման հանգեցնում է բախման մեկ այլ ծայրահեղության հետ՝ մեկ այն կրոնականի հետ, քանի որ կա ֆանատիկ համոզվածություն: Մարդու մեջ ի ծնե լինում է բարոյականության իր չափաբաժինը, որը նա կուտակել է անցյալում ու եթե այդ չափաբաժինը բավականին մեծ է, ապա կարծում եմ նա զերծ է մնում կրոնականության կապանքներից: Նրա համար գերագույն Աստվածը՝ Արարիչը բնությունն է ու նա աշխատում է հանրավորինս համերաշխ ապրել իր աստծո՝ բնության հետ և այդ մարդու համար առաջին տեղում մարդկայնությունն է: Իսկ այն մարդիկ որոնք չունեն բարոյականության բավականաչափ չափաբաժին ազատ լինելու համար, բայց ենթագիտակցորեն գիտակցում են, որ պետք է լինել օրինավոր՝ նրանք ակամայից ընկնում են կրոնի կաղապարի մեջ և այդ ձևով են փորձում «պահպանել» իրենց բարոյականությունը… քանի որ կորնը էլի քչից շատից տալիս է բարոյականության պահպանմեն հիմքեր, բայց…
Ինչևէ, կարծում եմ առավելապես իրական ազատության հասած մարդը չի կարող կաղապարվել կրոնով…

հ.գ. կարծում եմ Հիսուսը հենց սա էր քարոզում, այլ ոչ թե քրիստոնեություն ստեղծելը…

Մերսի Տիգ ջան, հրաշալի էր…
մի բան ել ես ավելացնեմ…
Կրոնը դա մարդու կողմից ստեղծված չէ, բայց երբ մարդ արարածը իր անմաքուր մատը խառնում է կրոնին քաոս է ստեղծվում ինչպես տեսնում ենք…
Բոկոր կրոնների հիմնադիրները կամ Աստծու կողմից է հիմնադրվել կամ էլ Նրա կողմից ուղղարկված մի անձի, Կրոնը դա օրենք է, որին պետք է հետևել, երբ մարդ դադարում է հետևել օրենքներին ապա ստանում է անցանկալի արդյունք…Ոչ ոք չի կարող կրոն ստեղծել կամ ձևափոխել, երբ դա տեղի է ունենում քաոս է տիրում, ինչպես օրինակ՛ պետությունը օրենք է ստեղծել , որ պետք է մեքենան վարել աջ կողմով, դա օրենք է որ բոլորը հետևում են, ոչ մի անհատ չի կարող ասել թե ես իմ օրենքն եմ ստեղծում, ««այսորվանից ես ձախով եմ վարելու իմմեքենան»» արդյունքը գիտեք ինչ կլինի, նույնը կրոնն է , երբ հետևորդները սկսում են իրենց օրենքները խցկել ապա քաոս է առաջանում…
Այսքանը սովորական կրոնների մասին, բացի բոլոր կրոններից գոյություն ունի Հավերժ ««կրոն»» ավելի ճիշտ ոչ թե կրոն այլ Էակի հավերժ զբաղմունք, կամ պարտականություն…
Մարդ կարող է իր կրոնը փոխել մի ուրիշ կրոն ընդունելով, մուսուլմանը կարող է քրիստոնյա դառնալ և հակառակը… բայց էակը ունի իր սկզբնական պարտականությունը և քո վերի նկարագրածը մի մասն է… Գերագույն Էակը ստեղծել է տարբեր կրոններ տարբեր մակարդակի և գիտակցության մարդկանց համար, օգնելով էակներին, որ էակը ճանաչի ինքը իրեն ու Գերագույնին… լավ թեմայից չշեղվեմ,

թե ո՞վ է Քրիստոսը, Նա Գերագույն Աստծո սիրելի Նվիրյալն է և որդին, բայց ոչ միակ, որովհետև բոլոր ապրող էակներն ել Աստծու որդիներն են… և Նրա նկարագրած Աստվածը Եհովան չե, Եհովան Գերագույնը չե, Նա պարզապես նյութական տիեզերքի արարիչն է… սա էլ իմ իմացածը...

Սելավի
19.10.2009, 22:55
Սելավի ջան համաձայն եմ, բայց այս քո ասածը նրան հաստատ չի համապատասխանում… Յեշուա անունով մարդը իրեն երբեք Աստված չի համարել, այլ Նա Աստծուն տեսել է ամենի մեջ և ամենից դուրս, տարբեր բաներ են սրանք… Ուրիշ բան է բոլորին տեսնել Աստծու մեջ և Աստծուն բոլորի մեջ և ինքն իրեն համարել Աստծո ««Մարմանցում»» ««Էքսպանսյա»» Վիշնու…Յեշուան ասում էր սիրեք Աստծուն, իսկ նա ասում է ««ես եմ աստված , ինձ սիրեք »»
Իսկ թե ո՞վ եմ ես կարծեմ դու գիտես , որ ես գիտեմ թե ով եմ ես… և բոլոր ապրող էակները…

Հղի կնոջ որովայնում զարգացող պտուղը կարող է արդյոք պնդել որ ինքը հենց այդ հղի կինը չէ՞:
Նույն կերպ, մարդը ապրում է աստծո մեջ և հետևաբար, ՆԱ աստված է:

Մեղապարտ
20.10.2009, 03:02
Հղի կնոջ որովայնում զարգացող պտուղը կարող է արդյոք պնդել որ ինքը հենց այդ հղի կինը չէ՞:
Նույն կերպ, մարդը ապրում է աստծո մեջ և հետևաբար, ՆԱ աստված է:

Բնությունն տվել է այդ հարցի պատասխանը ,նրանք տաբեր մարդիկ են սկզբից կապված էին պորտալարով հետո կաթով հետո փոխադարձ սիրով և վերջում հավերժ հիշողությամբ:
Իսկ մարդը աստված չէ և չի կարող լինել Ի ՍԿԶԲԱՆԵ:

Սելավի
20.10.2009, 05:37

Մեղապարտ ջան, պատկերացրա, լույսը որ անցնում է պրիզմայի միջով նա ցրվում է բազմահազար ու բազմազան լույսի բեկորների: Ամեն մեկի մեջ ապրում է այդ լույսի մի կայծը, իր տեսակ գույնով և փայլով:
Ամբողջ տեսանելի և հոգևոր տիեզերքը կազմված է այդ լուսի բեկորներից, կայծերից:
Հետևաբար այդ բոլորը միասին կազմում են ՄԵԿ ԱՍՏՎԱԾ:
Ես չգիտեմ, թե դու աստված ասելով ինչ էս հասկանում, ես այդպես գիտեմ, ինչպես բացատրեցի:
Սակայն խնդիր չեմ տեսնում, եթե դու ուրշ բան հասկանաս, երրորդը մեկ այլ բան:

Tig
20.10.2009, 08:37

Սելավի ջան դու ինքդ ես ասում՝ այդ լույսի մի կայծը, ոչ թե ամբողջ լույսը կամ ամբողջ սպեկտորը…;)
Մարդ Աստծո մասնիկն է, ոչ թե աստված…

Սելավի
20.10.2009, 09:12
Սելավի ջան դու ինքդ ես ասում՝ այդ լույսի մի կայծը, ոչ թե ամբողջ լույսը կամ ամբողջ սպեկտորը…;)
Մարդ Աստծո մասնիկն է, ոչ թե աստված…

Տիգ ջան ես հիմարար տարբերություն չեմ տեսնում: Ծաղիկը կազմված է թերթիկներից, այդ ամեն մի թերթիկները միայն իրար հետ են, որ դառնում են ծաղիկ:
Մենք ամեն մեկս առանձին առանձին ներկայացնում ենք աստծու մի բնորոշիչ կողմը, և լրացնում ենք միմիյանց:
Առանց ինչ որ մեկի, պակասում է աստծո ամբողջական պատկերը:

Tig
20.10.2009, 12:51

Դե դա պարզա Սելավի ջան, ուղղակի երբ ինչոր մեկը ասում է, որ ինքը Աստված է, դա մնացածի կողմից հասկացվում է, որ նա ինկատի ունի Աստծո ամբողջությունը… ոչ թե մասնիկը…

Դատարկություն
20.10.2009, 14:37
Էսպես շատ երկար կարող ենք քննարկել թե ով է Հիսուս Քրիստոսը, բայց որ վերջնական մի արդյունքի հասնենք ավելի լավ չէր լինի պարզել, թե ինչ էնշանակում մեր պատկերացամամբ Աստված, որ ՀԻսուսին էլ համարում ենք Աստված կամ Աստծո որդի... եթե պարզենք Ով է կամ գւոցե որոշներիդ մեջ, ինչ է Աստված հասկացությունը նշանակում, արդեն կասենք Հիսուսը համապատասխանում է Աստծո Որդի կոչմանը թե Նա մարդ էր…

յոգի
20.10.2009, 20:37
Հղի կնոջ որովայնում զարգացող պտուղը կարող է արդյոք պնդել որ ինքը հենց այդ հղի կինը չէ՞:
Նույն կերպ, մարդը ապրում է աստծո մեջ և հետևաբար, ՆԱ աստված է:

Չէ չի կարող, որովհետև կինը մի առանձին անհատականություն է, պտուղը մի ուրիշ, այս նույն հարը դու ինձ էիր տվել, որի պատասխանը դու գիտես... ««Իսկ քո կարծիքով դու՞ ով էս: Միայն կենսաբանակն նյութերից կազմված ֆիզիկական կենդանի՞ , թե՞ ավելին էս: »» Նյութական պտուղը կամ մարմինը չեն անհատականությունը այլ ապրող էությունը (Հոգին) է անհատականությունը, բայց քանի որ պտուղը գտնվում է կնոջ արգանդի մեջ դա էդպես է թվում... Ինչ վերաբերվում է Աստծուն ու մարդուն, այսինքը մարդու մեջ ապրող էակին, ապա Նա համարվում է Աստծո մասնիկը, որը Աստծուց է անջատվել իսկզբանե: Աստված, Նա Անձ է, Անհատականություն, որը ունի տարբեր ասպեկտներ, Անձնական և Ան՛անձնական: Անձնականը դա հենց ինքն է, Աստծու Գերագույն Անհատականությունը, իսկ Անանձնականը Նրա էներգյայի տարածումը, ինչպես Արևը և Արևից բխող լույսը, միևնույն ժամանակ նույնը և տարբեր ...
Ապրող էակը Աստծո մասնիկը հանդիսանալով, ունի Աստծու բոլոր որակները և տարբեր չե Աստծուց որակներով, բայց Աստված Անսահման Մեծ է, իսկ էակը անսահման փոքր: Ինչպես Օվկիանոսը և օվկիանոսի մի կաթիլ ջուրը, որակներով նույնն են իսկ քանակությամբ տարբեր: Գերագույնը անսահման հզոր է, Հարուստ է, Գեղեցիկ է, Անձնուրաց է, անսահման Գիտուն է, իսկ մարդը այս որակները միասին վերցրած չունի, կարող է ունենալ այս որակներից մեկը կամ երկուսը այն էլ ոչ կատարյալ...
Քրիստոսը երբեք չի սովորացրել ,որ մարդը նույնպես աստված է, այլ մարդը Աստծո հավերժ ծառան է, կամ որդին, չի էլ ասել որ մարդ կարող է աստված դառնալ...

յոգի
20.10.2009, 21:05
Տիգ ջան ես հիմարար տարբերություն չեմ տեսնում: Ծաղիկը կազմված է թերթիկներից, այդ ամեն մի թերթիկները միայն իրար հետ են, որ դառնում են ծաղիկ:
Մենք ամեն մեկս առանձին առանձին ներկայացնում ենք աստծու մի բնորոշիչ կողմը, և լրացնում ենք միմիյանց:
Առանց ինչ որ մեկի, պակասում է աստծո ամբողջական պատկերը:

Ճշմարիտ ես Սելավի ջան, ինչպես կրակը, կրակից հազարավոր կայծեր են անջատվում, այդ կայծերը նույնպես կրակներ են, բայց շատ փոքր մասնիկներ են... բայց Աստված երբեք չի պակասում երբ Նրանից հեռանում են Նրա մասնիկները, որովհետև Նա անսահման է և հետո Նրանից ոչ ոք չի կարող հեռանալ, որովհետև Աստծուց դուրս ոչինչ գոյություն չունի, ամեն ինչ Նրա մեջ է... Պարզապես գոյություն ունի ժամանակավոր նյութական արարչագործություն և կա հավերժ Իրական Անկորչելի Տիեզերք այս նյութականից դուրս և նյութական հաշվարկից և չափ ու ձևից դուրս, որտեղ ժամանակը գործում է ուրիշ ձև և այդ ժամանակը միյան երանության աղբույր է, իսկ նյութական աշխարհում ժամանակը կործանարար դեր է տանում... Հոգևորը երբեք չի պակասում, ինչպես նաև Աստված չի պակասում երբ Նրանից անջատվում են ապրող էակները...
««Առանց ինչ որ մեկի, պակասում է աստծո ամբողջական պատկերը:»» Այս պատկերը նույնպես չափում ես նյութական չափումներով, որը չի համամապատասխանում հոգևոր հաշվարկին, Աստված, Գերագույն Անհատականությունը երբեք չի պակասում կամ ավելանում, չնայած նրանից բխող անթիվ և անհամար ապրող էակների: Արևը չի պակասում երբ Իրենից բխում է ճառագայթները, Արևը մնում է նույնը, առավել ս Աստված...
Երբ մարդ հասկանա տարբերությունը հոգևորի և նյութական, գոյի և անգոյի, հավերժի և ժամանակավորի, այդ ժամանակ մարդ կհասնի ինքնաիրականացման և նա կբարձրանա նյութական պատրանքային ուժի ազդեցության տակից...

յոգի
20.10.2009, 21:54
Էսպես շատ երկար կարող ենք քննարկել թե ով է Հիսուս Քրիստոսը, բայց որ վերջնական մի արդյունքի հասնենք ավելի լավ չէր լինի պարզել, թե ինչ էնշանակում մեր պատկերացամամբ Աստված, որ ՀԻսուսին էլ համարում ենք Աստված կամ Աստծո որդի... եթե պարզենք Ով է կամ գւոցե որոշներիդ մեջ, ինչ է Աստված հասկացությունը նշանակում, արդեն կասենք Հիսուսը համապատասխանում է Աստծո Որդի կոչմանը թե Նա մարդ էր…

Դատարկություն ջան, քո նիկը չի համապատասխանում քո գրածներին, նիքտ Դատարկություն է, բայց իմաստալից մտքեր էս գրում...:)
Իմ տեսակետը սա է՛ Աստված Դա Գերագույն Անձն է, վերևում նշել էի Նրա որակները: Վեդաներում Գերագույնը ասում է ««երբ աշխարհի որևե մասում կրոնի անկում է տեղի ունենում, ապա Ես Ինքս Հայտնության եմ գալիս, կամ էլ ուղղարկում եմ իմ Հավատարիմ ծառայողին, որպեսզի վերականգնի կրոնական սկզբունքները»» ինչպես տեսանք Հիսուսի Հայտնությունը, աշխարհի այդ մասում կրոնի անկում էր տեղի ունեցել և Գերագույնը ուղղարկեց Հիսուսին, որպեսզի վերահաստատի կրոնական սկզբունքները, և Նա արեց դա...
Քրիստոսը Աստծու Մեծ նվիրյալն է, և այդպիսին կարող է դառնալ ցանկացած էակ... Որ Հիսուսը Աստծու միակ որդին է, դա սխալ է: Տիեզերքները անթիվ և անհամար են և գոյությունուն ունեն անթիվ և անհամար Հիսուսի նման անձիք...
Սանսկրիտերեն կա նման հասկացություն՛ Պարա Բրահման, (Գերագույն Անձ), Պարամ Ատմա (Գերհոգի) և Ջիվ ատմա ( Ապրող էակ, կամ հոգի): Սա նաև Քրիստոնեության մեջ համարվում է Սուրբ Երրորդություն, Գերագույն Անձ, Սուրբ Հոգի և Հոգի: Գերագույնը Դա Աստծո Գերագույն Անհատականությունն է, Գերհոգին կամ Սուրբ Հոգին դա Գերագույնի Մարմնացումն է (Էքսպանսյան), որը գտնվում է բոլոր ապրող էակների կողքին, միշտ այս նյութական աշխարհում և Հոգոր ոուսուցիչի դեր է կատարում և միշտ ուղեկցում է էակին դեպի ճիշտ ճանապարհ, և վերջինը Հոգին էակը (ջիվատման) դա սովորական հոգին է, որը ճանաչելով Սուրբ Հոգուն և կարողանալով լսել Նրա ձայնը Սրտից ապա նա սրբագործվում է և տեսնում է ամեն ինչ իր իրական լույսի տակ, այսինքը պատրանքի ազդեցության տկից դուրս է գալիս... Քրիստոսը արդեն Այդպիսին էր երբ Նա հայտնության եկավ, այսինքը Նա ուղղարկված էր Գերագույնի կողմից, որպեսզի տա մարդկանց այդ Անզուգական Գիտելիքը, որ բոլոր էակները կարող են հասնել կատարելության...
Քրիստոսը նույնպես Ջիվատմա էր, այսինքը Ապրող Էակ, Հոգի, Աստծու մասնիկը ինչպես մնացած բոլոր էակները, տարբերությունը Նրա և մեր մեջ դա է, որ Նա ուղարկված էր Գերագույնի կողմից Իր նմաններին ճիշտ ճանապահին դնելու... և դրա համար էլ Նրան Աստված հատուկ ուժով էր օժտել, որ Նա կարողանար կատարել Աստծու Առաքելությունը...
Քրիստոսը Աստծո Գերագույն Անհատականությունը չե, այլ Նրա հավերժ մաքուր Նվիրյալը դա հնարավոր է բոլորի համար հասնել նույն վիճակին ինչպես Քրիստոսը...
Հասնել նույն վիճակին չի նշանակում պակասեցնել Քրիստոսի հեղինակությունը, կամ վիրավորել Նրան:

Դատարկություն
20.10.2009, 22:06
Դատարկություն ջան, քո նիկը չի համապատասխանում քո գրածներին, նիքտ Դատարկություն է, բայց իմաստալից մտքեր էս գրում...
Դատարկությունը էդքան էլ դատարկ չէ

Որ Հիսուսը Աստծու միակ որդին է, դա սխալ է:
Փաստորեն դու չե՞ս հավատում Աստվածաշնչի կատարելիությանը

Սանսկրիտերեն կա նման հասկացություն՛ Պարա Բրահման, (Գերագույն Անձ), Պարամ Ատմա (Գերհոգի) և Ջիվ ատմա ( Ապրող էակ, կամ հոգի):
Քրիստոսը նույնպես Ջիվատմա էր, այսինքը Ապրող Էակ, Հոգի, Աստծու մասնիկը ինչպես մնացած բոլոր էակները, տարբերությունը Նրա և մեր մեջ դա է, որ Նա ուղարկված էր Գերագույնի կողմից Իր նմաններին ճիշտ ճանապահին դնելու... և դրա համար էլ Նրան Աստված հատուկ ուժով էր օժտել, որ Նա կարողանար կատարել Աստծու Առաքելությունը...
Հիմա դու որ կրոնին են ես ավելի շատ հավատու՞մ, դու բուդդայական ես, քրիստոնյա, հնդուիստ, թե դու հավաքական ինչ որ կրոնական ուղղության կողմնակից ես (օրինակ ես ավելի շատ ինչ որ թեոսոֆիական ուղղվածություն տեսա (չշփոթել թեոլոգիայի հետ))

Սելավի
20.10.2009, 23:12
Նրանից ոչ ոք չի կարող հեռանալ, որովհետև Աստծուց դուրս ոչինչ գոյություն չունի, ամեն ինչ Նրա մեջ է...

Յոգի ջան իմ բերած օրինակը հղի կնոջ վերաբերյալ, այս կոնտեքստում պիտի քննեիք, իսկ դուք՝ դու և Մեղապարտը սկսեցիք քննել մատերիայում... բնության տված պատասխանի կոնտեքստով...:
Ինչևից է Յոգի ջան ես ամբողջովին համաձայն եմ քո գրածների հետ: Նա իմ ասածներին ոչ միայն չի հակասում, այլ նաև շատ գեղեցիկ լրացնում է:
Միայն հենց այս հանգամանքը, որ Աստծուց դուրս ոչ մի բան գոյություն չունի, ամեն բան Նրա մեջ է՝ հետևաբար նաև մենք, թույլ է տալիս առանց վարանելու ասել որ մենք Աստված ենք:

յոգի
21.10.2009, 00:12
Դատարկությունը էդքան էլ դատարկ չէ

Փաստորեն դու չե՞ս հավատում Աստվածաշնչի կատարելիությանը

Հիմա դու որ կրոնին են ես ավելի շատ հավատու՞մ, դու բուդդայական ես, քրիստոնյա, հնդուիստ, թե դու հավաքական ինչ որ կրոնական ուղղության կողմնակից ես (օրինակ ես ավելի շատ ինչ որ թեոսոֆիական ուղղվածություն տեսա (չշփոթել թեոլոգիայի հետ))

Ես էլ էտ ինկատի ունեմ, ըսկի դատարկ չի...:)
Ին՞չ ինկատի ունես ««Փաստորեն դու չե՞ս հավատում Աստվածաշնչի կատարելիությանը»»
Ես հավատում եմ ճշմարիտ բանական բացարձակ գիտելիքին, որը կարող է համարվել Աստվածաշունչ... Աստվածաշնչին հավատում եմ, որը բխում է Աստտծու Շնչից այլ ոչ անկատար մարդկանց կողմից աղավաղված ««աստվածաշնչերին»»

Ես ոչ մի կրոնական չեմ, բայց իրական Քրիստոնեությունը համարում եմ բարձր կրոն, ավելի կարող է տալ հինդուիզմը, բուդդիզմը չեմ ընդունում, որովհետև ըստ Բուդհայի Աստված գոյություն չունի, չնայած որ Բուդհան ինքը Աստծո մարմնացումն է, Նրա նպատակըն էր կանգնացնել կենդանիների կեղծ զոհաբերությունները և օգնել աթեիստներին ընդունել Աստծուն, այսինքը իրեն, բայց չասելով նրանց, որ ինքը Աստծո ուժով է օժտված, այլ համարելով իրեն հասարակ մահկանացու մարդ... Մուսուլմանությունը նույնպես չեմ ընդունում, որովհետև այդ կրոնը մարդկանց նույնպես անուղակիորեն է ուղեկցում մարդկանց... Հրեաների բոլոր կրոնները կեղծիք են և նյութապաշտություն, ճանապարհ դեպի չարիք ու դեմոնիզմ...
Դատ. ջան ես ոչ մի քո թվարկած կրոնների հետևորդը չեմ, ես հետում եմ Արիյական Սկզբնական վեդաներին (վեդա-գիտելիք) , որտեղից էլ սկիզբ է առել աշխարհի հիմնական գիտելիքները... Վեդաները ամենաառաջին Աստվածաշունչն է, որը բխել է Գերագույնի Շնչից և տրվել է Նյութական տիեզերքի Արարչին և Նա էլ իր հերթին փոխանցել է մարդկության Նախահայր Մանուին (լսած կլինեք Մանուի օրենք) և այդպես շարունակ...
Քրիստոսը Վեդաների գիտակ էր, Նա քարոզում էր վեդաներից, աշխարհի բոլոր հոգևոր գրությունները հիմք են առել վեդաներից, նաև նյութական... Վեդաների մի մասում Բհավիշյա Պուրանայում մինչ Հիսուսի, Բուդդհայի և Մուհամեդի հայտնության գալը նրանց մասին արդեն ասվել էր, որ նրանք պետք է գան և ինչեր պետք է անեն, նրանց ծնողների անուններով, որտեղ պիտի ծնվեն և ինչ պետք է քարոզեն...
http://www.indiadivine.org/articles/236/1/Bhavishya-Purana-The-Prediction-of-Jesus-Christ/Page1.html
http://bhavishyapuran.blogspot.com/
http://en.wikipedia.org/wiki/Bhavishya_Purana

յոգի
21.10.2009, 00:16
Յոգի ջան իմ բերած օրինակը հղի կնոջ վերաբերյալ, այս կոնտեքստում պիտի քննեիք, իսկ դուք՝ դու և Մեղապարտը սկսեցիք քննել մատերիայում... բնության տված պատասխանի կոնտեքստով...:
Ինչևից է Յոգի ջան ես ամբողջովին համաձայն եմ քո գրածների հետ: Նա իմ ասածներին ոչ միայն չի հակասում, այլ նաև շատ գեղեցիկ լրացնում է:
Միայն հենց այս հանգամանքը, որ Աստծուց դուրս ոչ մի բան գոյություն չունի, ամեն բան Նրա մեջ է՝ հետևաբար նաև մենք, թույլ է տալիս առանց վարանելու ասել որ մենք Աստված ենք:

Սելավի ջան այդպես էլ հասկացել էի, քո բերած օրինակը, իմ բացատրությունը լրացում էր...
ճիշտ էս նկատել...

Արծիվ
22.10.2009, 10:11
Էսպես շատ երկար կարող ենք քննարկել թե ով է Հիսուս Քրիստոսը, բայց որ վերջնական մի արդյունքի հասնենք ավելի լավ չէր լինի պարզել, թե ինչ էնշանակում մեր պատկերացամամբ Աստված, որ ՀԻսուսին էլ համարում ենք Աստված կամ Աստծո որդի... եթե պարզենք Ով է կամ գւոցե որոշներիդ մեջ, ինչ է Աստված հասկացությունը նշանակում, արդեն կասենք Հիսուսը համապատասխանում է Աստծո Որդի կոչմանը թե Նա մարդ էր…
Կարծում եմ շատ հրաշալի գաղափար է ուղղված քո կողմից և շատ ճիշտ ես նկատել այս թեման վերջ չունի ու ոչ մի լուծում չի ստանա քանի որ ամեն մեկը մի կարծիքի է: Դատարկություն ես կասեմ որ ինձ ավելի շատ դուր եկավ քո գրառման վերջին նախադասությունը որը շատ խորհելու կարիք ունի այլ ոչ թե ամեն մեկս իրենը ասի ու այսպես շարունակ:

Մեղապարտ
03.11.2009, 17:53
Տամ հարցեր որոնց պատասխանները ես չունեմ, սակայն կցանկանայի ունենլ

Հիսուսը իր հավատամքով ով էր ?

Քրիստոսն ինքը քրիստոնեա էր թե ոչ?

Կրոնի այն տեսակը որը այսօր մենք համարում ենք քրիստոնեական հարազատ էր նրան թե ոչ?

Եվ վերջին հարցը հավատալ Հիսուսին թե քրիստոնեականությանը?

Սելավի
03.11.2009, 20:42

Մեղապարտ ջան, Հիսուսը ինչ որ մի հավատամքի չեր պատկանում: Նա ուսումնասիրել է աշխարհում գրեթե բոլոր առաջատար հոգևոր ուսմունքները: Տասերկու տարեկանից մինչև եռեսուն տարեկանը նա սովորել է տարբեր տեղեր, այդ թվում նաև այն երեք մոգերի մոտ, որոնք իր ծնունդի օրը եկել էին իրեն տեսնելու:
Քրիստոսը էներգիա է, որը իր մեջ պարունակում է տիեզերական բովանդակ սերը, այդ էներգիայի անունով կա նաև տիտղոս «կոչում» որը վաստակեց նաև Հիսուսը Եգիպտոսում իր երիտասարդ տարիներին:
Մինչև Հիսուսը, այդ տիտղոսին արժանացել էին նաև մի քանի բարձրագույն հոգևորականներ:
Մինչև Հիսուսի Երկիր մոլորակ ժամանելը՝ տիեզերական Քրիստոէներգիայի մասին գիտեին շատ հոգևորականներ, բայց այդ էներգիայի ամրապնդունը մեր մոլորակում Հիսուսին էր տրված և նա հրաշալի ձևով կատարեց իր միսիան: Մարդկությանը փոխանցելով այդ էներգիան և այդ էներգիայից բխող նոր գաղափարախոսությունները:
Իր սովորելու տարիներին նրա բոլոր ուսուցիչներն էլ գիտեին Հիսուսի բարձրագույն միսիայի մասին և շատ ժամանակ նրանք լսում էին թե ինչ էր իրենց փոխանցում պատանի Հիսուսը, չնայած որ այդ մարդիկ հասուն հոգևորականներ էին:
Հիսուսը սովորել է Տիբեթում, Հնդկաստանում, Եգիպտոսում և մի քանի այլ բարձրագույն հոգևոր կենտրոններում:
Հիսուսի երկիր գալու նպատակն էր այդ էներգիան՝ որը կոչվում է Քրիստոէներգիա, ամրապնդել մեր մոլորակում: Հետևապես նա պիտի ունենար աշակերտներ, որպեսզի իրենից հետո տարածեին և ավելի ամրացնեին այդ էներգիան մեր մոլորակում:
Հիսուսի ուսուցումը ոչ թե իրեն հավատալ և աստված համարելն էր, այլ Քրիսոէներգիան իրենց սրտերում ունենալը:
Երբ Հիսուսը ասում էր ես եմ ճանապարհը, նա ինիկատի ուներ որ սերն է ճանապարհը, քանզի ինքը Քրիստոէներգիայի կրողն էր, իսկ Քրիստոէներգիան տիեզերական բովանդակ սերն է, որը իր միջոցով էլ պիտի ամրապնդեր այստեղ:

յոգի
04.11.2009, 01:38
Տամ հարցեր որոնց պատասխանները ես չունեմ, սակայն կցանկանայի ունենլ

Հիսուսը իր հավատամքով ով էր ?
Ոչ մի աշխարհիկ կրոնի կամ հավատքի չեր պատկանում, Նա քարոզում էր հոգու և Աստծու միջև եղած հավերժ կապի վերհաստատումը...

Իհարկե ոչ, Քրիստոնեությունը որպես կրոն ստեղծվել է Նրա քարոզների վրա հիմնվելով և Նարա անունով, իսկ Նա Գերագույնի Հավերժ Օրենքի հետևորդ էր, որը բոլոր էակների վերջնական և իրական ապրելակերպն է...

Կրոնի այն տեսակը որը այսօր մենք համարում ենք քրիստոնեական հարազատ էր նրան թե ոչ?
Մասնակի...

Եվ վերջին հարցը հավատալ Հիսուսին թե քրիստոնեականությանը?
__________________Եթե Հիսուսի խոսքն է քրիստոնեությունը ապա այո...

յոգի
04.11.2009, 01:44
:)լավ հարցեր են...

Մեղապարտ
06.11.2009, 00:32
Հիսուսի մահից հերեք հարյուր տարի անց կրոնական դոգմատիկայով
հաստատվեց «սուրբ երրորդության »գաղափարը և վավերացվեց երկու անգամ առաջին անգամ 325 թվականաին և 381 թվականաին:
325 թվականաին Տիեզերական ժողովը վարում էր ինքը Կոնստանտին կայսրը և անձամբ առաջարկեց հաստատել Հոր և Հիսուսի էությունների հավասարությունը միացնելով երևույթին նաև «սուրբ հոգին»:
Նման որոշման տակ հրաժարվեցին ստորագրել երկու եպիսկոպոս նրանցից մեկը Արիանոսն էր :
Այս մոտեցումը Կոստանտինի անձնական նախաձեռնություն էր և չէր բխում Աստվածաշնչից :

Արծիվ
06.11.2009, 07:11

Մեղապարտ ջան ի՞նչ ես ուզում դրանով ասել, իսկ դ՞ու ընդունում ես Սուրբ Երրորդության խորհուրդը ինպես մեր ՀԱԵ է ընդունում:

ranchpar
06.11.2009, 17:20
Նա ուղղակի մի քիչ ավելի զարգացած էր մնացածներից....

Մեղապարտ
06.11.2009, 18:28
Մեղապարտ ջան ի՞նչ ես ուզում դրանով ասել, իսկ դ՞ու ընդունում ես Սուրբ Երրորդության խորհուրդը ինպես մեր ՀԱԵ է ընդունում:

Ես ընդունում են ՀԱԵ ի գերակայությունը բայց ունեմ շատ անհամաձայնություններ այդ թվոււմ Սուրբ Երրորդության խորհրդի հետ կապված:

razmik21
13.11.2009, 18:41
Ալֆան և Օմեգան, Աստծու Որդին

Shushan-87
29.11.2009, 15:34
Ես կարծում եմ ,որ այս հարցի շուրջ տեղին չէ տարատեսակ կատակներ անել: Հիսուս Քրիստոսը Աստված է ,բոլորի Աստվածը,ով հավատում է Աստծուն իհարկե:

Gayl
29.11.2009, 17:06
Ալֆան և Օմեգան, Աստծու Որդին

«Ալֆան և Օմեգան» գիտես չէ Քրիստոսից առաջ այդպիսի մականունով մարդ է եղել,նա գործել է հրաշքներ բուժել է մարդկանց ծնվել է դեկտեմբերի 21 ին մահացել 25 ին մեռնելուց երեք օր հետո հարություն է առել:Հըբը:
«Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» հորինվածք ինչպիսին է վերևում նշվածս մարդը:

Արծիվ
30.11.2009, 04:32
ես կարծում եմ մեկը որ իրոք չհավատա Քրիստոսին ապա նա չի շարունակի բանավիճել այս թեմայի շուրջ ու սուս ու փուս յան կտա էս թեմայից, այնպես որ եթե անձամբ ես ցանկանում եմ գրառում անել այս թեմայի շուրջ ուրեմն կամ հավատում եմ որ նա աստված է կամ էլ ուզում եմ հավատամ նրան, այլապես ժամանակս չէի վատնի ու շարունակ պնդեի իմ ասածս:

Ambrosine
30.11.2009, 06:55

Իսկ եթե չեմ հավատում ու պնդում եմ ասա՞ծս. այդ տարբերակը բացառվու՞մ է:8

Աինի
30.11.2009, 16:07
Բարեկամներս, պետք չէ բանավիճել մի թեմայի շուրջ , որից դուք ընդհանրապես հեռու եք, Քրիստոսի մասին խեղաթյուրված կարծիքներ արտահայտել,չնշելովհավաստի աղբյուրներ, կներեք բայց դուք պարզապես դատարկաբանում եք... Գոյություն ունի Քրիստոսաբանություն և Աստվածաբանություն հասկացողություններ, որից դուք ինչպես երևում է բավականին անտեղյակ եք

Gayl
30.11.2009, 16:08

Կներեք ուղակի ինչու եք մտածում որ Դուք ավելի տեղյակ եք,էտ ինչ գիտեք որ օրինակ ես չգիտեմ խնդրում եմ լուսավորեք միտքս եթե իհարկե կարող եք:

Աինի
30.11.2009, 16:13
Հարգելի գայլ, նախ հիմա ինչ-որ գրում եմ, գրում եմ Աստվածաբանի խորհրդով, և այն ինչ կարդացի ինձ զայրացրեց, օր՝սա Քրիստոսն ինքը քրիստոնեա էր թե ոչ? արդյոք սա անգրագիտության արգասիք չէ...

Gayl
30.11.2009, 16:15

Խնդրում եմ մականունս մեծատառով գրեք,զայրացնողին դիմեք,ոչ թե բոլորին:

Աինի
30.11.2009, 16:17
Կներես մականունդ փոքրատառով գրելու համար, բոլորի գրածներն էլ զայրացնում են, որովհետև խեղաթյուրում են, Քրիստոնեական վարդապետությունը, ահա, թե որտեղից են ծնվում աղանդները,

Աինի
30.11.2009, 16:20
Կներեք, բայց որտեղից ձեզ այս խեղաթյուրված ինֆորմացիան՞

Gayl
30.11.2009, 16:22
Կներես մականունդ փոքրատառով գրելու համար, բոլորի գրածներն էլ զայրացնում են, որովհետև խեղաթյուրում են, Քրիստոնեական վարդապետությունը, ահա, թե որտեղից են ծնվում աղանդները,

Պետք չի զայրանալ,պետք չի մտածել որ Ձեր ճշտից էն կողմ ճիշտ չկա հազար ու մի կարծիք կա այստեղ ամեն մեկը իրա անձնական կարծիքն է արտահայտում տես վերևում մեկն էլ գրել էր որ օձը չի խաբում,դե մարդը այդպես էր ընկալել իրողությունը եթե դուք Աստվածաբան եք ապա ձեր ճիշտը ասեք վերջապես ճշմարտությունը վիճելուց է պարզվում:

Gayl
30.11.2009, 16:23
Կներեք, բայց որտեղից ձեզ այս խեղաթյուրված ինֆորմացիան՞

Ի՞նչ ինֆորմացիա:

Աինի
30.11.2009, 16:26
1.Որ Հիսուսը սովորել է Եգիպտոսում և Տիբեթում, 2. Որ Քահանաները գիտեին Հիսուսի Մեսիա լինելու մասին, իսկ ինչ վերաբերում է իմ ճշտին, դա միայն իմ «ճիշտը» չէ և իմ համոզմունքները հիմնված են Աստվածաշնչի վրա, հենց միայն Ջոզեֆ Սմիթի անձնական «ճշտի »պատճառով այսօր աշխարհը չի կարող ազատվել Մորմոններից,

Աինի
30.11.2009, 16:28
Հիսուսը սովորել է Տիբեթում, Հնդկաստանում, Եգիպտոսում և մի քանի այլ բարձրագույն հոգևոր կենտրոններում:

Ինչ գրավոր հիմք ունեք՞ այս համոզմունքն ունենալու համար՞

Gayl
30.11.2009, 16:37
Հիսուսը սովորել է Տիբեթում, Հնդկաստանում, Եգիպտոսում և մի քանի այլ բարձրագույն հոգևոր կենտրոններում:

Ինչ գրավոր հիմք ունեք՞ այս համոզմունքն ունենալու համար՞

Չէ ես այդպիսի տեղեկություններ չունեմ,բայց ասողը ինչ որ հիմք ունի անկապ տեղը տառեր չի շարադրի և քանի որ գրավոր հիմքի մասին խոսք գնաց մի հարց էլ ես կտամ,որտեղ են Հին կտակարանի օրիգինալ գրվածքներ կա՞ն արդյոք այդպիսի գրեք,խոսքս այնպիսի գրքերի մասին է որոնք օրինակ ստեղծվել են Մովսեսի ձեռքով կամ մի օրինակ Եսայայի ձեռքով գրված մի աղբյուր ոչ թե վերարտագրված կամ հենց Հովհաննես Մարգարեի գրածը դե հնարավոր է իրենց աշակերտներին պատվիրած լինեն բայց դրանք էլ չկան ու ամենակարևորը որտեղից ձեզ Նոր կտակարանը օրինակ Ղուկասի Ավետարանը ու՞ր է դե իհարկե չկա չի էլ կարող լինել միշտ գտնում են մի ուրիշ գրվածք որ արվել է օրինակ մի 50 տարի հետո չկան օրիգինալ գրվածքներ:

Աինի
30.11.2009, 16:44
Ինչ ասեմ, եթե խոսքը գնաց օրիգինալներից, ու եթե ձեր մոտ ինչ-որ կասկածներ կլա դրանց գոյության վերաբերյալ, օր. չկա Գիլգամեշ էպոսի մասին օրիգինալներ, կան միայն բաբելական և խեթական կրկնօրինակները, ուրեմն ինչ եք կարծում պատմաբանները դրանք պետք է պարզապես անտեսեին և համարեին անվստահելի աղբյուր… Իսկ Ավետարանիչների ձեռագրերը կան և պահվում են թանգարանում Անգլիա, կոնկրետ, որ թանգարանում չգիտեմ, Մովսեսից պահպանված է Թոռա-ն, որն արտագրող դպիրները մահվան երդում էին տալիս արտագրելուց առաջ, և չէին համարձակվի արտագրելուց ինչ-որ բան փոխել

Shushan-87
30.11.2009, 17:04
Ինձ ուղղակի զարմացնում է,թե ինչպես կարելի է բանավիճել Հիսուս Քրիստոսի ինքնության,կամ ավելի վատ` գոյության, շուրջ:

Gayl
30.11.2009, 17:10
Ինձ ուղղակի զարմացնում է,թե ինչպես կարելի է բանավիճել Հիսուս Քրիստոսի ինքնության,կամ ավելի վատ` գոյության, շուրջ:
Իսկ ինչ է տեսել եք Հիսուս Քրիստոսին որ այդքան վստահ եք խոսում:

Մենուա
30.11.2009, 18:24
Հասարակ մահկանացու

յոգի
30.11.2009, 18:57
Հիսուսը սովորել է Տիբեթում, Հնդկաստանում, Եգիպտոսում և մի քանի այլ բարձրագույն հոգևոր կենտրոններում:

Ինչ գրավոր հիմք ունեք՞ այս համոզմունքն ունենալու համար՞

Հարգելի Անի, առանց իմանալու թե որտեղից վերևում նշված ինֆորմացյան Հիսուսի մասին, չի կարելի զայրանալ...
Իսկ ին՞չ գիտեք, որ ձեր իմացած Աստվածաշունչը իրականությունն է, ես գիտեմ աստվածաշունչներ, որոնք իրար հակասում են և պատկանում են տարբեր քրիստոնեական աղանդների և բոլորն էլ պնդում են, թե իրենք են ճշմարիտը: Հիմա էլ դու էս բոլորին սխալ հանում, զայրանում ես բոլորի վրա և քոնն էս պնդում: Ինչով՞ էս համոզված, որ քոնն է ճիշտը և ոչ աղավաղվածը...

հ.գ.
շատ տեղեկություններ վերցված է աշխարհի ամենա հին գրվածքներից Վեդաներից, դեռ գոյություն չուներ ոչ մի հերյական աստվածաշունչ կամ կրոն Վեդաները կար, կա և կլինի...
Մինչ Հիսուսի հայտնությունը Նրա մասին հինգ հազար տարի առաջ գրի է առնվել Բհավիշյա Պուրանայում, սա որպես տեղեկություն, ով ինչպես ուզում է թող հասկանա...

http://www.youtube.com/watch?v=9DXCZFRsyl8&feature=related
http://www.indiadivine.org/articles/236/1/Bhavishya-Purana-The-Prediction-of-Jesus-Christ/Page1.html
եթե անգլերեն գիտես ապա խնդրեմ, կարդա...

Monk
02.12.2009, 00:52
Մոդերատորական. Թեման ժամանակավորապես փակվում է մոդերավորման նպատակով: Թեմայից դուրս կատարված բոլոր գրառումների հեղինակները կստանան տուգանային միավորներ: Չի բացառվում նաև որոշ անդամների արգելափակումը:

Monk
07.12.2009, 01:44
Մոդերատորական. Թեման վերաբացվում է: Ժամանցային բնույթի վերջին գրառումները ջնջվել են, հեղինակները ստացել են տուգանային միավորներ: Մի քանի անդամներ նախազգուշացվել են, որ մոտ են արգելափակվելուն: Մի կարևոր դիտարկում. Հիսուս Քրիստոս բոլոր քրիստոնյաների պաշտամունքային կյանքում առանցքային և սրբազան նշանակություն ունի, հետևաբար ոչ քրիստոնյաներին խորհուրդ կտայի նույնիսկ ամենամերժողական մոտեցումներն արտահայտել չափավորության սահմաններում: Հակառակ պարագայում դրանք դիտվելու են որպես կոպիտ խախտումներ՝ համապատասխան հետևանքներով:

mat94
23.12.2009, 14:07
շատ հետքրքիր է այդ ո՞վքերեն ասում որ Հիսուսը հասարակ մահկանացու է:

Tig
23.12.2009, 14:18
շատ հետքրքիր է այդ ո՞վքերեն ասում որ Հիսուսը հասարակ մահկանացու է:

Հիսուսը հասարակ մահկանացու է եղել այնքանով, որքանով, որ ցանկացածիս նյութական մարմինն էլ վերջ ի վերջո հող է դառնում…
Իսկ ընդհանրապես, Հիսուսը երբեք էլ հասարակ չի եղել, նա հատուկ է եղել հենց իր «հասարակությամբ»… և կա

mat94
25.12.2009, 18:26

զարմանումեմ քեզ վրա: Փաստված է որ Հիսուսը եղել է ոչ-սովորական էակ:

Gayl
25.12.2009, 20:11
զարմանումեմ քեզ վրա: Փաստված է որ Հիսուսը եղել է ոչ-սովորական էակ:
Ի՞նչ է արած:o,շատ չէ գոնե մի հատ փաստ,ընդամենը մեկ հատ:

Tig
26.12.2009, 10:37
զարմանումեմ քեզ վրա: Փաստված է որ Հիսուսը եղել է ոչ-սովորական էակ:

Բայց ես ասեցի, որ սովորական էա՞կ էր /է/ ::)

Lion
27.12.2009, 15:47
Բ
Այո՛, մենք կայինք Նրանից առաջ:

Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնըված մրրիկ էր անցել:

Հրեա մի գունատ՝
Քշված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ:

Զորավոր էին աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ շաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով…

Միամիտ էին աստվածները հին,
Միամիտ անքա՛ն,
Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի
Եվ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկավ ասելու.
“Այս է մարմինն իմ. առեք ու կերեք:
Այս է արյունն իմ. ըմպեցեք սիրով”…

Ուղղամիտ էին աստվածները հին,
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միշտ ձեւում էին ճիշտ կյանքի վրա:

Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Ե՛վ վտիտ ու գեր,
Ե՛վ հաստ ու բարակ…
Ճշտախոս էին աստվածները հին,
Ճշտախոս էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված:

Իսկ եբրայեցին ասաց. “Մարդ եմ ես”՝
Եվ… դարձավ աստված՝
“Մարդ եմ” ասելով…

… Զորավոր էին աստվածները հին,
Այնքա՛ն զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի՛ ստում՝ պիտի կործանվի՜…

Գ
Եվ կործանվեցին աստվածները հին:

...Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար:
Եվ կային նաեւ ազնիվ ճակատներ,
Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի…
Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն,
Որ հարյո՜ւր տարի,
Հարյուր ձի՛գ տարի
Չէր կարողանում իր ճշտությունը կարգին հաստատել.
Մի ճշմարտությո՛ւն,
Որ ամեն վայրկյան
Կամա-ակամա հերքում էր իրեն՝
Անվերջ բացելով իր մերկությունը
Եվ իսկությունը:

Իսկ իսկությո՜ւնը…

Հիսուսը,
Որ մի հրեա էր ազնիվ,
Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք
Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ.
Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ
Հին Բյուզանդիոնը նոր հնարներով
Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ,
Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին,
Ա՛յն խեղճ աշխարհի,
Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ,
Եվ տնքոցի տեղ
Դեռ “ալելո՜ւա” պիտի որոտար:

Իսկ իսկությո՜ւնը…

Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք,
Օտար ծես ու կարգ:

Իսկ իսկություն չէ՞,
Որ զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում:
Իսկ իսկությո՜ւնը…

Պարույր Սեւակ
(տպագրվում է հատվածաբար)

:think

mat94
27.12.2009, 17:27
Բայց ես ասեցի, որ սովորական էա՞կ էր /է/ :
սովորական մահկանացու նշանակում է սովորական էակ:

razmik21
27.12.2009, 18:38
ԷԷԷԷ՜. ինչպե՞ս կարելի է մտածել, որ Հիսուսը սովորական մահկանացու է եղել: Աստվածաշունչ կարդացեք:

Monk
27.12.2009, 18:45

Հետո՞, Լիոն: Ես էլ սկսեմ Նարեկացու և Շնորհալու ստեղծագործությունները քոփի-փեյսթ անե՞լ: Ասելիք ունես, գրի, եղբայր, թե չէ եթե սկսենք Քրիստոսի մասին թեկուզ միայն հայ մեծերի գրածները դնել, կողքից մի քանի Դար Ակումբի կարիք էլ կզգացվի՝ այդ ամենը տեղավորելու համար:

mat94
27.12.2009, 19:10
ԷԷԷԷ՜. ինչպե՞ս կարելի է մտածել, որ Հիսուսը սովորական մահկանացու է եղել: Աստվածաշունչ կարդացեք
լրիվ համաձայն եմ քեզ հետ: :hands
ասում էին առաջ չէին թողնում եկեղեցի հաճախեինք, հիմա հո կարելի է, գնացեք և սովորեք:

Invisible man
27.12.2009, 19:37
Չեմ հասկանում... չէ ավելի ճիշտ չեմ ընդունու էս թեման: Ախր ստեղ քննարկելու բան չկա::angry Ինչ ա նշանակում «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»:o ախր պատասխանը միանշանակ է՝ Աստծո որդին՝ մեր Փրկիչը:
Հետո էլ հարցման մեջ տված 2 տարբերակները՝ Աստված և Աստծո որդի(?????????????): Պարզից էլ պարզ ա, որ Քրիստոսը, Աստծո որդի լինելով, չի կարող Աստված չլինել (ոնց որ, օրինակ, մարդու որդին չի կարող կապիկ կամ գետաձի լինել:
Մի խոսքով, այս թեմայով խոսելն անգամ անիմաստ ա:'

GSK
27.12.2009, 19:46
Հիսուսին, իմ կարծիքով, պետք է հավատալ.
-եթե նա գոյություն ունի ու մենք չենք հավատում, մենք կորցնում ենք ամեն ինչ:
-եթե նա գոյություն չունի ու մենք հավատում ենք, մենք չենք կորցնում ոչինչ:

Invisible man
27.12.2009, 20:02

Իմ կարծիքով նման մոտեցումը կատեգորիկ անընդունելի է: Ոնց կարելի է Տիրոջը հավատալ «Կա-կա, չկա-հա ինչ անեմ» տխմար հայկական սկզբունքով:
Կամ հավատում ես՝անմնացորդ, քո ողջ էությամբ, կամ չես հավատում: Հա կամ էլ չինացի ես:D:D:D

mat94
27.12.2009, 20:02
Հիսուսին, իմ կարծիքով, պետք է հավատալ.
-եթե նա գոյություն ունի ու մենք չենք հավատում, մենք կորցնում ենք ամեն ինչ:
-եթե նա գոյություն չունի ու մենք հավատում ենք, մենք չենք կորցնում ոչինչ:
լրիվ համաձայն եմ: ;)

mat94
27.12.2009, 20:03
Մի խոսքով, այս թեմայով խոսելն անգամ անիմաստ ա
ճիշտես ասում::8

mat94
27.12.2009, 20:04
Իմ կարծիքով նման մոտեցումը կատեգորիկ անընդունելի է: Ոնց կարելի է Տիրոջը հավատալ «Կա-կա, չկա-հա ինչ անեմ» տխմար հայկական սկզբունքով:
ի՞նչ կապ ուներ հայկականությունը:

Invisible man
27.12.2009, 20:09
ի՞նչ կապ ուներ հայկականությունը:

Էն կապը ունի, որ օրինակ ոչ մի գերմանացի, լեհ, կամ չգիտեմ չիլիացի չի մտածի, թե Քրիստոսին հավատալուց ինքը ինչ ա կորցնում:;)

mat94
27.12.2009, 20:10
Էն կապը ունի, որ օրինակ ոչ մի գերմանացի, լեհ, կամ չգիտեմ չիլիացի չի մտածի, թե Քրիստոսին հավատալուց ինքը ինչ ա կորցնում
միթէ՞ հայերը մտածումեն:

Invisible man
27.12.2009, 20:18
-եթե նա գոյություն ունի ու մենք չենք հավատում, մենք կորցնում ենք ամեն ինչ:
-եթե նա գոյություն չունի ու մենք հավատում ենք, մենք չենք կորցնում ոչինչ:

Բա էս ինչ ա քո կարծիքով

Lion
28.12.2009, 08:26
Հետո՞, Լիոն: Ես էլ սկսեմ Նարեկացու և Շնորհալու ստեղծագործությունները քոփի-փեյսթ անե՞լ: Ասելիք ունես, գրի, եղբայր, թե չէ եթե սկսենք Քրիստոսի մասին թեկուզ միայն հայ մեծերի գրածները դնել, կողքից մի քանի Դար Ակումբի կարիք էլ կզգացվի՝ այդ ամենը տեղավորելու համար:

Եղբայր, ասելիքս ես Սևակի խոսքերով ասացի;)

Tig
28.12.2009, 10:11
սովորական մահկանացու նշանակում է սովորական էակ:

Ճիշտա սովորական էակ::) Այնքան սովորական, որ իր «սովորական» կյանքով ցանկացավ ցույց տալ, որ բոլարս էլ Աստծո որդիներն ենք, այնքան պարզ ու հասարակ, որ իր խոսքով ցանկացավ մեզ հասկացնել, որ մեզնից յուրաքանչյուրն էլ ցանկության դեպքում կարող է լինել իր նման պարզ, հասարակ ու առաքինի: Այնքան զորեղ, որ իր հանգստությամբ ցանկանում էր մեզ ցույց տալ, որ ամենամեծ զորությունը Սերն է: Այնքան մանկական միամտություն ուներ, որ իմանալով հանդդերձ, որ իր խոսքերն ու գործերը աղավաղելու են, միևնույն է հաղորդեց այն մեզ, մտածելով, որ կգա ժամանակը և մենք կհասկանանք իրեն: Նա սովորական չէ: Սովարականը այդքան էներգիա չէր կարող փոխանցել երկիր, որը արդեն 2000 տարուց ավել է անդրադառձվում է միլիոնավոր մարդկանց սրտերում, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, ճշմարիտ կամ թեկուզ և սխալ…
Նա այնքան էր սովորական, որ ցանկանում է հասկացնել մեզ, որ մենք նույնպես կարող ենք լինել իր նման սովորական էակներ…;)

հ.գ. դեռ կգա ժամանակը և մենք իրոք կհասկանանք նրան, կլինենք պարզ ու հասարակ և կսիրենք միմյանց…

Ambrosine
28.12.2009, 10:35
Երեխեք, բայց ինչու՞ եք էդպես ցավագին տանում այս թեմայի գոյությունը:esim:
Ես չգիտեմ՝ քանի անգամ եմ ասել, բայց նորից կասեմ, որ իմ համար կարևոր չի իր՝ Աստված կամ Աստծու որդի լինելը, որ ընդունեմ իր գաղափարների ՄԵԾ լինելը: Ինքը հենց իր գործերի, հումանիզմի համար է դարձել Աստծու որդի, ինչպես որ մենք ենք մեր ազգի հերոսներին աստվածացնում: Տարբերությունը այն է, որ նա համաշխարհային մասշտաբի մեծություն է, իսկ մեր հերոսները՝ միայն մեզ համար:

Մեղապարտ
29.12.2009, 01:32
Ըստ Աստավծաշնիչի Հիսուսի ծննդյան տարևթիվը անհայտ է, խուսափելով Հերվրո դոսի հետապնդումներից Հովսեփը ընտանիքով փախչում է Եգիպտոս ,այդ ժամանակ Հիսուսը պետք է եղած լիներ 1-ից 2 տարեեկան: Հավանաբար Հովսեփին երկար ժամանակ հաջողվել էր թաքնվել Հեվրոդոսից այդ է պատճառը ,որ նորածին երեխաներին սպանելու հրամանի մեջ նշում է մինչև 2 տարեկան հասակը:
34-ին Հեվրոդեսը մահացավ և լուրը հասավ Եգիպտոս, Հովսեփը որոշ ժամա նակ անց վերադարձավ իր ընտանիքով Նազարեթ , ըստ Աստվածաշնչի 34 թվականին Հիսուսը հայրենիք վերադառնալու պահին պետք է եղած լիներ 31- 32 տարեկան:
Սակայն Հին Կտակարանը հայտնում է որ Հիսուսը արդեն չափահաս էր այսինքն 18-19 տարեկան երբ մահացավ հայրը Հովսեփը:
Հիսուսի մահապատիժը տեղի է ունեցել Հեվրոդ 1-ի և հոր Հովսեփի մահվանից հետո և Պիղատոսի մահվանից առաջ ,որն էլ համապատասխանում է 35– 36 թվա կանները ընկած ժամանակահատվածին:
Հեվրոդ 1-ի մահվան ժամանակ Հիսուսը չէր կարող լինել 31- 32 տարեկան քանի որ, Հին Կտակարանը նշում է, որ երբ մահացավ Հովսեփը Հիսուսը արդեն չափա հաս էր, այսինքն 18-19 տարեկան էր:
Ամփոփելով շարադրվածը կարելի է ընդգծել հետևյալը Հիսուսի տարիքի և դեպ քերի շարադրանքի մեջ կա մինչև 15 տարվա տարբերություն:
Ըթե մենք հիմք ընդունենք Հին Կտակարանի պատմությունը այսինքն Հիսուսի վերադարձը Եգիպտոսից որը համապատասխանում է Հեվրոդոսի մահվան տարե թվի հետ ստացվում է ,որ Հիսուսը տուն վերադառնալու պահին 12-13 տարեկան էր քանի որ, նա 13-14 տարեկանում վիճաբանում էր հոգևորականների հետ տաճա րում և սրան ավելացնենք որ Հեվրոդոսի մահվանից հետո մահանում է Հովսեփը և ապա Պիղատոսը ստացվւոմ է, որ Հիսուսին խաչել են 34-36թ.ընկած ժամանակա հատվածում 20-22 տարեկան հասակում ինչը հակասում է Հիսուսի մեզ հայտնի տարիքին:
Բայց այս դեպքում նա չի համապատասխանում Պիղատոսի պատմության հետ որը ըստ ավանդապատման տեղի էր ունեցել 34-36թ.ընկած ժամանակահատվածում:
Համաձայն մեկ ուրիշ ավանդապատման Հիսուսը ծնվել է մ-թ. առաջ 18-ին սեպ տեմբեր ամսին Երուսաղեմում ,նրա մայրը քրմուհի էր Երուսաղեմի տաճարում և սերում էր Դավթի տոհմից:
Այն բանից հետո երբ հայտնի դարձավ որ Մարիան հղիացել է հովանավորվեց բարձրաստիճան ազգականների կողմից և որոշվեց կնության տալ նրան Երուսաղե մից հեռու ապրող մի ազգականի , տաճարի ղեկավարությունը համաձայնվեց այդ որոշման հետ:Ապագա երեխայի հայրը դարձավ եռեսուն ամյա Հովսեփը Նազա րեթից:
Համաձայն այս տարբերակի Հիսուսից հետո Մարիան ունեցել է չորս տղա և երկու աղջիկ:Այդ ժամանակ այդ տարածքները պատկանում էին Սիրիային որի կեն տրոնն էր Անտիոքը,այսեղ նստւոմ էր Հռոմի կողմից նշանակված փոխարքան իսկ
Երուսաղեմում նստում էր Փոխարքայի ենթական :
Որպես առաջնեկ ծնողների փոխադարձ համաձայնությամբ Հիսուսը դարձավ Երուսաղեմի տաճարի սպասավոր որը նրան հնարավորություն կտար օրինական ճանապարհով վերականգնել իր իշխանությունը և դառնալ Հրեաների թագավոր:
Հեվրոդոսի մահից հետո այսինքն 34 թվականին 12-14 տարեկանում Հիսուսը հայտ նըվում է Երուսաղեմի տաճարում և որի խոսքը արդեն լսում էին: Հիսուսը արդեն չափահաս էր 18-19 տարեկան երբ մահացավ հայրը Հովսեփը,այսինքն Հովսեփը մահացել է հավանաբար 38-40 թվականներին 50 տարեկանում: Հոր մահվանից հետո 18-19 տարեկան հասակում Հիսուսը նվիրում է իրեն կրոնական կյանքին և 14 տարի զբաղվում է քարոզչությամբ ,միչև իր մահապատիժը երբ 33 տարեկան էր այսինքն Հիսուսին խաչել են 53 թվականին 33 տարեկան հասակում: Այս տարբե րակում ստացվւոմ է, որ Հիսուսին խաչել են 52-53 թվականին ընկած ժամանա կահատվածում 33 տարեկան հասակում ինչը հակասում է Պիղատոսի կառա վարման ժամանակաշրջանին:
Մեկ այլ տարբերակում ավանդապատումները ասում են որ, 26 թվականիան Հիսուսը 44 տարեկան հասակում հեռացավ Ալեքսանդրիայից թողնելով այնտեղ հիշողություն որպես Սիրյական Ուսուցչի: 27 թվականիան Հիսուսը կարճ ժամա նակով վերադարձավ տուն այնտեղ նա տեսավ միայն մորը և կրտսեր քրոջը: 29 թվա կանիան Հիսսուսի փառքը տարածված էր ողջ Սիրիայով,նույն թվականին Հիսուսը իր աշակերտներով հանդերձ օթեվանեցին Երուսաղեմից քիչ հեռու բնակ վող իր մոտիկ ազգական Լազարի մոտ: 30 թվականին Հիսուսը մտավ տաճար և վեճի մեջ բռնվեց վաճառականների հետ: Ըստ Հռոմեական պատմիչների Իսրաելի կառավարիչն էր Պիղատոսը նա կառավարել է 26-36 թվականներին : Հիսուսը մա հապատժի է ենթարկվել նրա օրոք 34 –ից 36 թվականները ընկած ժամանակա հատվածում ապրիլի 7-ին: Հետևաբար սա նշանակում է ,որ նրան հավանաբար խաչել են 53 տարտկան հասակում:

Այսպիսով մենք ունենք երեք տարբերակ

Ա) Հիսուսին խաչել են 34-36 թվականները ընկած ժամանակահատվածում 20-22 տարեկան հասակում ինչը հակասում է Հիսուսի մեզ հայտնի տարիքին:

Բ) Հիսուսին խաչել են 52-53 թվականները ընկած ժամանակահատվածում 33 տարեկան հասակում ինչը հակասում է Պիղատոսի կառավարման ժամանա կաշրջանին:

Գ) Հիսուսը խաչել են 34–36 թվականները ընկած ժամանակահատվածում Պիղա տոսի կառավարման ժամանակ, ապրիլի 7-ին, 53 տարտկան հասակում, ինչը հա կասում է Հիսուսի մեզ հայտնի տարիքին:

Gayl
29.12.2009, 01:43

Ինչու եք այդքան խճճում և վերջապես քո համար ինչ տարբերություն 33 ում ա խաչվել թե 53 ում,կամ էլ այդ ինչ մանրապատումներ են,որոնց վրա հիմնվում ես:

Mephistopheles
29.12.2009, 07:54
Հիսուս Քրիստոսը ամուսնացած ա եղել Մարիա Մագթաղինացու հետ ու մի հատ էլ երեխա են ունեցել… ինքն էլ խոր ծերություն մինչև ապրել ա… իրա գերեզմանը գտել են Երուսաղեմում… արձանագրություններն էլ ծայրից ծայր ամեն ինչ պատմում են… խաչելություն չի եղել

Lion
29.12.2009, 08:19
Mephistopheles, "Քրիստոսի վերջին գայթակղությունը"... հզոր ֆիլմ է;

Մեղապարտ ջան, զարմանալի մի դիտարկում: Հերովդես I Մեծը (մ.թ.ա. 40-37 տետրարխ, մ.թ.ա. 37-4` արքա) մահացել է մ.թ.ա. 4 թվականին; Հուսուսը, ինչպես հայտնի է, ծնվել է մ.թ. 1 թվականին; Այս ֆոնի վրա հարց է ծագում - ինչպես կարող էր Հերովդեսը Հիսուսին հալածել կամ էլ նրան ոչնչացնելու հրաման տար?

Gayl
29.12.2009, 15:19
Հիսուս Քրիստոսը ամուսնացած ա եղել Մարիա Մագթաղինացու հետ ու մի հատ էլ երեխա են ունեցել… ինքն էլ խոր ծերություն մինչև ապրել ա… իրա գերեզմանը գտել են Երուսաղեմում… արձանագրություններն էլ ծայրից ծայր ամեն ինչ պատմում են… խաչելություն չի եղել

Դա ինչ արձանագրություններ են,որտեղից գիտես դրանց մասին:

Invisible man
29.12.2009, 17:11
Մեղապարտ ջան, զարմանալի մի դիտարկում: Հերովդես I Մեծը (մ.թ.ա. 40-37 տետրարխ, մ.թ.ա. 37-4` արքա) մահացել է մ.թ.ա. 4 թվականին; Հուսուսը, ինչպես հայտնի է, ծնվել է մ.թ. 1 թվականին; Այս ֆոնի վրա հարց է ծագում - ինչպես կարող էր Հերովդեսը Հիսուսին հալածել կամ էլ նրան ոչնչացնելու հրաման տար?

Չէէէ է, քո ասած տվյալները ճիշտ ա, բայց մեզ հետաքրքրող Հերովդեսը՝ քո ասած մարդու ու իրա Մալֆակա կնոջ որդին ա՝ Հերովդես Արքելայոսը (Herod Archelaus) (ծնվել ա Ք.ա. 23թ.-ին, մահացել Ք.հ. 18թ.-ին) գահակալել ա Ք.ա. 4թ.- Ք. հ. 18թ.-ին: Հենց ինքն էլ հետապնդել Տիրոջը մանուկ ժամանակ: Փաստորեն Տերը Պաղեստին ա վերադարձել իրա մահից հետո Ք. հ. 18-19թթ.-ին::8

Lion
29.12.2009, 17:30

Չէի ասի... Հիսուսի հետ կապված հիշատակվում է հենց Հերովդես I Մեծը (մ.թ.ա. 40-37 տետրարխ, մ.թ.ա. 37-4` արքա), այլ ոչ թե նրա որդին...:think Ես մի փոքր փորփրեցի ինտերնետը ու կարծես ճիշտ եմ...

Jatagov
29.12.2009, 17:41
Շատ կներեք, Պարոնայք, բայց անիմաստ զրույցներ եք անում...........

Invisible man
29.12.2009, 17:51
Չէի ասի... Հիսուսի հետ կապված հիշատակվում է հենց Հերովդես I Մեծը (մ.թ.ա. 40-37 տետրարխ, մ.թ.ա. 37-4` արքա), այլ ոչ թե նրա որդին... Ես մի փոքր փորփրեցի ինտերնետը ու կարծես ճիշտ եմ...

Էդ որտեղ ա հիշատակվում դէ մի հատ լինկ տուր:
http://ru.wikipedia.org/wiki/Ирод_I_Великий - Էս քո ասած թագավորը
http://ru.wikipedia.org/wiki/Ирод_Архелай - Էս ել իմ ասածը

Ճիշտ ա ես ընդեղ սխալ էի գրել ինքը կառավարել մինչև Ք. հ. 6թ.-ը, ոչ թե մինչև Ք. հ.18թ.-ը, բայց հենց ետի ապացուցում ա, որ Մեղապարտի գրածը, որ 12-13 տարեկանում Հիսուսը եղել ա տաճարում՝Երուսաղեմում լրիվ էլ հնարավոր ա, որովհետև Նա Հրեաստան պիտի վետադարձած լիներ արդեն Ք. հ. 7թ.-ին՝ 7 տարեկանում:ok

Invisible man
29.12.2009, 17:52
Շատ կներեք, Պարոնայք, բայց անիմաստ զրույցներ եք անում...........

Անիմաստ ա իմաստավոր բան ասա ու մեզ անիմաստներիս լուսավորի:D:D:D

Gayl
29.12.2009, 18:48
Շատ կներեք, Պարոնայք, բայց անիմաստ զրույցներ եք անում...........
Մի հատ թուլացի,եթե գրելուց առաջ չպտի մտածես ուրեմն աշխատի չգրես,սա քեզ շատ բարի խորհուրդ տվեցի:

Lion
29.12.2009, 18:55
Էդ որտեղ ա հիշատակվում դէ մի հատ լինկ տուր:
http://ru.wikipedia.org/wiki/Ирод_I_Великий - Էս քո ասած թագավորը
http://ru.wikipedia.org/wiki/Ирод_Архелай - Էս ել իմ ասածը

Ճիշտ ա ես ընդեղ սխալ էի գրել ինքը կառավարել մինչև Ք. հ. 6թ.-ը, ոչ թե մինչև Ք. հ.18թ.-ը, բայց հենց ետի ապացուցում ա, որ Մեղապարտի գրածը, որ 12-13 տարեկանում Հիսուսը եղել ա տաճարում՝Երուսաղեմում լրիվ էլ հնարավոր ա, որովհետև Նա Հրեաստան պիտի վետադարձած լիներ արդեն Ք. հ. 7թ.-ին՝ 7 տարեկանում:ok

Տես, թե երբ է ծնվել Հիսուսը -

http://ru.wikipedia.org/wiki/Иисус_Христос

մ.թ.ա. 4 թվից ոչ ուշ: Մի քիչ ներքև նայիր, տես, որ նրա ծննդի ամենաուշ թիվը իրոք էլ դա է;

Տես նաև ստեղ -

http://ru.wikipedia.org/wiki/Избиение_младенцев

թե ով էր երեխաների կոտորածի հեղինակը...

Invisible man
29.12.2009, 20:20
Lion. դու ճիշտ ես;), կարծես թե ինչ որ բան չի բռնում: Չգիտեմ, ՏերՀորը հարց եմ գրել էս թեմայով սպասեմ թե ինչ կպատասխանի:think

Lion
29.12.2009, 22:08
Եղբայր, այդ հարցին ես վաղուց եմ հանդիպել, դեռ այն ժամանակներից, երբ աշխատում էի իմ գրքի 8 և 9 հատորների վրա: Ամենահավանական տեսակետն այն է, որ միջնադարում, երբ որոշել են անցնել հաշվարկի մեր սիստեմին, սխալ են պատկերացրել Հիսուսի ծննդյան տարին...

Այնուհանդերձ բավարար բացատրություն դեռևս չկա և տարօրինակ ձևով հենց մ.թ.ա. 4 թիվը պետք է հավասար լիներ մ.թ. 1 թվին:

Ավելի զվարճալի մի բան ասեմ - բոլորը սպասում էին 2000 թվին, հիշում եք? Իսկ իրականում պարզվում է, որ 2000 թիվը մենք արդեն անցկացրած ենք եղել 1995-1996 թվականներին :)

Invisible man
29.12.2009, 23:09
Շնորհակալ եմ, առաջ մի քանի անգամ ինձ ասել էին մեր թվականության սիստեմի և Քրիստոսի տարիքի մեջ մի քանի տարվա տարբերություն կա, բայց ես միշտ անլուրջ եմ վերաբերվել այդ թեմային:
Բայց դու ինձ հակառակում համոզեցիր:good

Invisible man
29.12.2009, 23:10
Ավելի զվարճալի մի բան ասեմ - բոլորը սպասում էին 2000 թվին, հիշում եք? Իսկ իրականում պարզվում է, որ 2000 թիվը մենք արդեն անցկացրած ենք եղել 1995-1996 թվականներին

Իրոք որ, չէի մտածել:)

Pagan_Angel
30.12.2009, 01:09
ում հետաքրքրում է կարող եմ խորհուրդ տալ կարդալ հետեվյալ հոդվածը
Анализ происхождения христианской религии и христианской церкви как общественной формации (http://lah.ru/text/kamenev/hris-text.htm)
(քրիստոնեության առաջացման եվ քրիստոնեական եկեղեցու ձեվավորման անալիզ)

այս թեմայով իմ հանդիպած լավագույն հոդվածներից է

Mephistopheles
30.12.2009, 06:05
Դա ինչ արձանագրություններ են,որտեղից գիտես դրանց մասին:

Ինչ տարբերություն ապեր, կարող ա՞ դրանից բան փոխվի

Հարդ
30.12.2009, 13:24
Ինչ տարբերություն ապեր, կարող ա՞ դրանից բան փոխվի

Տարբերուփյուն չկա, ուղղակի ես էլ կարամ ասեմ, որ հողը փայտ ա

Mephistopheles
30.12.2009, 13:38
Տարբերուփյուն չկա, ուղղակի ես էլ կարամ ասեմ, որ հողը փայտ ա

սա այդ դեպքը չի…որ ամուսնացած եղավ դու էլ չե՞ս հավատալու նրան… եթե երեխա է ունեցել ուրեմն նրա ասածնրը սուտ ե՞ն… եթե խաչված չի ուրեմն նվիրված չի՞ իր գաղափարներին…

… եթե դու այս հարցերից որևէ մեկին պատասխանես "այո" ապա դա նշանակում է որ դու իրականում Հիսուսի ուսմունքը չես հասկանում այլ կուրորեն հետևում ես նրա անձնական կյանքին… ինչպես ասենք Բրիտնի Սպիրզի կյանքին…

Gayl
30.12.2009, 14:43
Ինչ տարբերություն ապեր, կարող ա՞ դրանից բան փոխվի
Իմ մոտ ոչինչ էլ չի փոխվի ուղղակի հետաքրքիր է թե որտեղից այդպիսի տվյալներ:

Gayl
30.12.2009, 14:48
սա այդ դեպքը չի…որ ամուսնացած եղավ դու էլ չե՞ս հավատալու նրան… եթե երեխա է ունեցել ուրեմն նրա ասածնրը սուտ ե՞ն… եթե խաչված չի ուրեմն նվիրված չի՞ իր գաղափարներին…

… եթե դու այս հարցերից որևէ մեկին պատասխանես "այո" ապա դա նշանակում է որ դու իրականում Հիսուսի ուսմունքը չես հասկանում այլ կուրորեն հետևում ես նրա անձնական կյանքին… ինչպես ասենք Բրիտնի Սպիրզի կյանքին…
Հենց այդպես էլ կա շատերը վախենում են,պատկերացնու՞մ ես,եթե պարզվի որ նա Աստծո որդին չի,իսկ նրա գաղափարները ես իմ ինչեր չեն դու ինքդ էլ որ քեզ նվիրես այդպիսի գործի կարող ա ավելի հանճարեղ բան ստեղծես միայն թե ամենակարևորը տպավորությունն է,եթե օրինակ կարողանաս հիվանդներին ձեռքի մեկ հպումով բուժես իսկ մեռածին կենդանություն տաս ապա քո ամեն մի ասածը ճշմարտության տեղ կնդունեն:

Mephistopheles
30.12.2009, 15:07
Իմ մոտ ոչինչ էլ չի փոխվի ուղղակի հետաքրքիր է թե որտեղից այդպիսի տվյալներ:

Մեզ մոտ մի ֆիլմ էր ցուցադրվել, վավերագրական և ամբողջ կղերականությունը արշավ էր սկսել դրա դեմ… եթե գտնեմ կուղղարկեմ քեզ… բայց դրան էլ լուրջ մի վերաբերվի… չնայած շատ հավանական է որ այդպես էլ եղել է

Gayl
30.12.2009, 15:20

Ախպերս հավատալ չհավատալու հարց չկա ուղակի հետաքրքիր ա թե ինչ փաստերի հիման վրա են այդպիսի բաներ ասեն,մեկա ես այդպիսի բաների մեջ չեմ խորանում:

Catherine
30.12.2009, 16:13
Հիսուսը հասարակ էակ չի եղել, դա հաստատ է: Իսկ թե ուր է եղել և ինչ է արել անհայտ 14 տարիների ընթացքում, ոչ ոք չգիտի: Իսկ եթե պարզվի թե ուր է եղել և ինչով է զբաղվել, ապա կարելի է եղրահանգել ինչպիսի առհասարակություն է ունեցել:

Gayl
30.12.2009, 16:18

Իրականաում 14 ից 30 ը նույնպես հայտնի չի:

Catherine
30.12.2009, 23:22
Իրականաում 14 ից 30 ը նույնպես հայտնի չի:

Ես վարկած եմ լսել, որ հնարավոր է Տիբեթում է եղել, չնայած ապացույցներ չկան:

Gayl
30.12.2009, 23:45
Ես վարկած եմ լսել, որ հնարավոր է Տիբեթում է եղել, չնայած ապացույցներ չկան:

Ամեն ինչ էլ կարող է լինել,հազար ու մի վարկածներ կան:

Մեղապարտ
04.01.2010, 14:54
Կրոնական և դավանաբանական խնդիրները կապված Հիսուսի երևույթի հետ այսպես թե այնպես պարզ է :Այն դոգմա է ցանկացած քրիստոնեականի համար և այլ կերպ լինել չի կարող:
Ես մի քիչ չափը անցնում եմ և մտնում եմ մի դաշտ որտեղ 1700 տարի առաջ խոպան էր:
Ասում են Հիսուսին խաչել են և նա անգերեզման է:
Հնդիկները ասում են Հիսուսին չեն խաչել և նա անգերեզման չէ և մատնանշում են գերեզմանը:
Ասում են նա խաչվել է երբ 33 տարեկան էր բայց ամենա թույլ ուսումնասիրությունը ժխտում է հայտնի տարիքը:
Հիմա ինչ անեմ հավատամ կուրորեն թե հավատամ սրտով թե հավատամ գիտակցությամբ :

Gayl
04.01.2010, 15:34

Գիտակցությամբ և հետո սրտով, բայց առաջինը գիտակցելն է: Մեղապարտ ինձ կներես բայց դու շատ ես խճճվում այսօր ամեն պահի ինչ որ տեսություններ են առաջ գալիս ու դու կարող ա ընդհանրապես չկողմնորոշվես, վերձրու քո համար ամենապետքականը, եթե հավատում ես Հիսուսի գոյությանը, եթե հավատում ես որ նա Աստծո որդին է, եթե ընդունում ես նրա խոսքը ուրեմն մանր բաների հետևից մի ընկի, թե չէ կարող ա փորփրես ու հասկանաս որ միֆ ա և հիասթափվես,եթե քո համար Քրիստոսի խոսքը արժեք ունի ուրեմն սիրիր, դրա համար էլ գոյություն ունեն շատ աղբյուրներ ու մեկը մեկից տարբեր:

Դիդո
25.01.2010, 19:33
Ո՞վ է Հիսուս Քրիստոսը

Շատ տաղանդավոր ֆոկուսնիկ է:think

Մեղապարտ
29.01.2010, 21:30
Գիտակցությամբ և հետո սրտով, բայց առաջինը գիտակցելն է: Մեղապարտ ինձ կներես բայց դու շատ ես խճճվում այսօր ամեն պահի ինչ որ տեսություններ են առաջ գալիս ու դու կարող ա ընդհանրապես չկողմնորոշվես, վերձրու քո համար ամենապետքականը, եթե հավատում ես Հիսուսի գոյությանը, եթե հավատում ես որ նա Աստծո որդին է, եթե ընդունում ես նրա խոսքը ուրեմն մանր բաների հետևից մի ընկի, թե չէ կարող ա փորփրես ու հասկանաս որ միֆ ա և հիասթափվես,եթե քո համար Քրիստոսի խոսքը արժեք ունի ուրեմն սիրիր, դրա համար էլ գոյություն ունեն շատ աղբյուրներ ու մեկը մեկից տարբեր:

Այն հայրը որը կզոհաբերի իր զավակին ,ուրիշի զավակներին կզոհաբերի պաչկեքով: Այստեղ մի բան այն չէ:
Ամբողջ կրոնական աշխարհի համար Հիսուսը ընդունելի է ,հակա քրիստոնեա օրթոդոքս հրեաներն և հակա քրիստոբեա իսլամական ֆուդամենտալիստները նույնպես ընդունում են Քրիստոսի էությունը:Բայց նրանցից ոչ մեկը չի ընդունում Հիսուսի Աստծո զավակ լինելու հանգամանքը և նրանք ունեն հստակ տեսակետ:
Իսկ ահա Հիսուսից 400 հետո ինչ որ կրոնականներ ելնելով ինչ որ բանից հայտարարեցին նրան Աստծու որդի երբ նա ըստ հրեաների Մեսիա է ,ըստ առաջն քրիստոներաների Վարդապետ ըստ Մահմեդականների Առաքյալ:
Մտածելու բան է

Gayl
30.01.2010, 00:59

Եթե այդպես է սկսիր ամենասկզբից, նախ ապացուցիր նրա գոյությունը, որը իրականում շատ բարդ խնդիր է:

Կարապետ
27.03.2010, 22:18
Որտեղի՞ց այսպիսի ինֆորմացիա:o

Աստուածաշնչից[Աստվածաշնչից]

Որտեղի՞ց այսպիսի ինֆորմացիա:o

Այն մարդը, ով Աստծուն ձեռք է առնում և փորձում է՝ շատ վատ վերջ է ունենում

Կարապետ
27.03.2010, 22:23
Շատ տաղանդավոր ֆոկուսնիկ է:think

Դե իհարկե, այքան ֆոկուսնիկեր գիտես, որ մեռած մարդուն կենդանացնում են:
Մի քանիսի համարը տու՛ր

VisTolog
27.03.2010, 22:29
Դե իհարկե, այքան ֆոկուսնիկեր գիտես, որ մեռած մարդուն կենդանացնում են:
Մի քանիսի համարը տու՛ր

Փաստորեն դու դրանո՞վ ես հավատում, որ ինքը աստված էր, կամ աստծո որդի::))

Ambrosine
27.03.2010, 23:06
Աստուածաշնչից[Աստվածաշնչից]
Այն մարդը, ով Աստծուն ձեռք է առնում և փորձում է՝ շատ վատ վերջ է ունենում
Բա ասում եք՝ Աստված սիրու՞մ է քեզ:
Եվ հետո... ես Աստծու անունը տվե՞լ եմ: Ես Հիսուս Քրիստոսից էի խոսում:

VisTolog
27.03.2010, 23:10
Աստուածաշնչից[Աստվածաշնչից]

Ան մարդը, ով Աստծուն ձեռք է առնում և փորձում է՝ շատ վատ վերջ է ունենում

Դրա համարա ինետս էտքան վատ:cry

The_only_one
27.03.2010, 23:27
Ովա՞ էս հարցումը կազմել: Կներեք բայց ահավոր անգրագետ տարբերակներ են: Իրեն՝ քրիստոնյա ազգերից առաջինը համարող ազգը ընդհանրապես գաղափար չունի քրիստոնեության մասին:(

Կարապետ
27.03.2010, 23:35
Բա ասում եք՝ Աստված սիրու՞մ է քեզ:
Եվ հետո... ես Աստծու անունը տվե՞լ եմ: Ես Հիսուս Քրիստոսից էի խոսում:

Աստված չի ներում այլ Հիսուսն է ներում: [Կարդա՛ Հին Կտակարանում]
Հիսուսը Աստծո որդին է. և եթե մեկը քո որդուն {վիրավորի} դու ինչ կանես?

Կարապետ
27.03.2010, 23:36
Դրա համարա ինետս էտքան վատ:cry

Խոսքը ինետի մասին չի այլ շատ ավելի սարսափելիի

VisTolog
27.03.2010, 23:57
Աստված չի ներում այլ Հիսուսն է ներում: [Կարդա՛ Հին Կտակարանում]
Հիսուսը Աստծո որդին է. և եթե մեկը քո որդուն {վիրավորի} դու ինչ կանես?

Չբռնե՞մ վիրավորեմ, տենանք ինչ կլինի հետս:think

VisTolog
27.03.2010, 23:59
Կար ջան, դու արդեն կույր հավատացյալներից ես: Ահավասիկ դու ետդարձի ճանապար չունես :scen

davidus
28.03.2010, 00:00
Աստված չի ներում այլ Հիսուսն է ներում: [Կարդա՛ Հին Կտակարանում]
Հիսուսը Աստծո որդին է. և եթե մեկը քո որդուն {վիրավորի} դու ինչ կանես?

Ապեր, հին կտակարանում հիսուսի մասին հիշատակություն կա??? :o

VisTolog
28.03.2010, 00:10
Աստուածաշնչից[Աստվածաշնչից]

Այն մարդը, ով Աստծուն ձեռք է առնում և փորձում է՝ շատ վատ վերջ է ունենում
Ի՞նչ գիտես: Մի տեղ կարդացել ես ինչ-որ մեկի գրածը, ու սկսել հավատա՞լ: Չասես, թե աստվածա դա գրել, որովհետև չես կարող ապացուցել: Շատ վատ վերջ էլ ո՞վա ունեցել: Տենց մարդ գիտե՞ս, համոզվա՞ծ ես, որ աստծուն (կամ նրա որդուն..) վիրավորելու համարա տենց եղել:

Vook
28.03.2010, 00:24
Ապեր, հին կտակարանում հիսուսի մասին հիշատակություն կա??? :o

Հիշատակում չգիտեմ, բայց մարգարեություն՝ որքան ասես կա։

Ռեդ
28.03.2010, 00:26
Չբռնե՞մ վիրավորեմ, տենանք ինչ կլինի հետս:think
Չէ, չէ. վիրավորել պետք չէ: Ինչ իմաստ կա վիրավորել նրան, ով որ իրականում գոյություն չունի:

VisTolog
28.03.2010, 00:39
Չէ, չէ. վիրավորել պետք չէ: Ինչ իմաստ կա վիրավորել նրան, ով որ իրականում գոյություն չունի:

Հենց դրա համար. ապացուցել, որ գոյություն չունի. . . :)

Ռեդ
28.03.2010, 00:43
Հենց դրա համար. ապացուցել, որ գոյություն չունի. . . :)
Այսինքն ո՞նց :D Ուզում ես ասես, որ բռնում ես վիրավորում, եթե գոյություն ունեցավ, պիտի քեզ հետ մի վատ բան կատարվի՞: :D

Chuk
28.03.2010, 00:45
Մոդերատորական. Օֆտոպը դադարեցրե՛ք:

davidus
28.03.2010, 02:32
Հիշատակում չգիտեմ, բայց մարգարեություն՝ որքան ասես կա։

երևի հարցս ճիշտ չեմ ձևակերպել: ճիշտ ես, մարգարեություններ կան..... ուղղակի ասածս այն էր, որ ոչ մի տեղ չի ասում, թե

Աստված չի ներում այլ Հիսուսն է ներում

նման բան առաջին անգամ եմ լսում

Vook
28.03.2010, 08:23
.....................
նման բան առաջին անգամ եմ լսումԴե աս էլ երևի փոքրիկ սայթակում էր մեր Կարապետի կողմից։Բան չկա։:)

Կարապետ
28.03.2010, 11:24
Դե աս էլ երևի փոքրիկ սայթակում էր մեր Կարապետի կողմից։Բան չկա։:)

Սայթակում չէր:
Եհովա անունը միայն իրավունք ունեին տալ Քահանայապետերը:
Կարող ես հաշվել, թե՞ Աստված քանի անգամ է աշխարհը կործանել մինչև Հիսուսի ծնվելը

Vook
28.03.2010, 11:34
Կարող ես հաշվել, թե՞ Աստված քանի անգամ է աշխարհը կործանել մինչև Հիսուսի ծնվելըՄեկ ջրհեղեղ ա եղել Կարապետ ջան։Էդ ա։

VisTolog
28.03.2010, 11:41
Սայթակում չէր:
Եհովա անունը միայն իրավունք ունեին տալ Քահանայապետերը:
Կարող ես հաշվել, թե՞ Աստված քանի անգամ է աշխարհը կործանել մինչև Հիսուսի ծնվելը

Իմ ունեցած տվյալների համաձայն :)) 4 անգամ: Բայց դա նա չի արել, այլ մարդիկ:

Կարապետ
28.03.2010, 11:41
Մեկ ջրհեղեղ ա եղել Կարապետ ջան։Էդ ա։

Մենակ այդ չի:

Կարապետ
28.03.2010, 11:42
Իմ ունեցած տվյալների համաձայն :)) 4 անգամ: Բայց դա նա չի արել, այլ մարդիկ:

Մարդիկ են արել, Աստված էլ չի ներել

Կարապետ
28.03.2010, 11:51
Կար ջան, դու արդեն կույր հավատացյալներից ես: Ահավասիկ դու ետդարձի ճանապար չունես :scen

Սա ա ճիշտը: Հաշվի առնելով այն հրաշքները, որ Աստված իմ համար է արել՝ Իմ ինչինա պետք ետդարձի ճանապարը:
__________________________
Այս թեմայում ամեն մարդ ուզումա ապացուցած լինի, որ ինքնա ճիշտը, բայց ոչ ոք էլ ճիշտ չի՝ ճիշտը միայն Հիսուս Քրիստոսն ա ու նրա գոյությունը

Vook
28.03.2010, 11:56
Աստված չի ներում այլ Հիսուսն է ներում: [Կարդա՛ Հին Կտակարանում]
Հիսուսը Աստծո որդին է. և եթե մեկը քո որդուն {վիրավորի} դու ինչ կանես?Իմ կրտսեր եղբայր երևի հաստատ ուզում էիր ասել որ Աստված Հիսուսի արյան գնով է ներում։:)

VisTolog
28.03.2010, 12:03
Սա ա ճիշտը: Հաշվի առնելով այն հրաշքները, որ Աստված իմ համար է արել՝ Իմ ինչինա պետք ետդարձի ճանապարը:
__________________________
Այս թեմայում ամեն մարդ ուզումա ապացուցած լինի, որ ինքնա ճիշտը, բայց ոչ ոք էլ ճիշտ չի՝ ճիշտը միայն Հիսուս Քրիստոսն ա ու նրա գոյությունը
Ընդունեցիր, որ կույր հավատացյալ ես, այսինքն աչքերդ փակ ես հավատում: Եթե ես էլ մի քանի «ֆոկուս» անեմ, (չասես, թե քո հետ եղածները ֆոկուսներ չեն եղել..) որը քո կյանքը դեպի լավ կողմը հիմնովի կփոխի, ես կարողա՞ քո համար աստված դառնամ::think

Դու հենց դրանով էլ քո ճիշտն ես ուզում առաջ տանես` հ.ք-ը ճիշտն է և ճշմարիտ ուղին:

Երբ հավատացյալը մեծ դժբախտությունա ունենում, ինքը մեղադրումա աստծուն ու երես թեքում նրանից:
Երբ նույն հավատացյալը մեծ հաջողություն կամ սպասված բանա ունենում, որը նա հետո անվանումա հրաշք, իր հավատքն ավելիա խորանում կամ նրա սերն ավելիա ավելանում աստծու նկատմամբ: Ստացվեց, ոնցոր երեխային երբ ծնողը չի առնում թանկանոց խաղալիքը, երեխան նեղանում ու երեսա թեքում ծնողից, բայց երբ այդ նույն ծնողը երեխայի համար կրկնապատիկ անգամ ավելի լավ բանա առնում, երեխան «վերադառնումա» իր ծնողի մոտ, որպես նրան շատ սիրող մեկը: :pardon

Կարապետ
28.03.2010, 12:06
Խնդրում եմ թեման փակե՛լ

VisTolog
28.03.2010, 12:10
Մարդիկ են արել, Աստված էլ չի ներել

Եթե ես ընկնեմ ջուրը, ու խեղդվեմ, պետքա ասեք «ինքնա խեղդվել, աստված էլ չի ներե՞լ»:

Ի՞նչ կապ ունի աստված, եթե մարդ ինքնա նախկինում (ու նաև հիմա) ստեղծում ու կործանում իր ապագան.. դե աստված էլ նայումա էլի:http://s.rimg.info/f0982fe74203745f5c9e3319afff14b1.gif (http://smajliki.ru/smilie-2488263.html)

Այս ամենից երևումա մի բան - Աստված սիրում է քեզ http://s9.rimg.info/db301337e89631ead09588265d2b3190.gif (http://smajliki.ru/smilie-681628263.html) :)

VisTolog
28.03.2010, 12:11
Խնդրում եմ թեման փակե՛լ
Խի՞:think
Չլինի փակուղում հայտնվեցիր :think:))

Կարապետ
28.03.2010, 12:33
Իմ կրտսեր եղբայր երևի հաստատ ուզում էիր ասել որ Աստված Հիսուսի արյան գնով է ներում։:)

Երևի:)

Կարապետ
28.03.2010, 12:34
Ընդունեցիր, որ կույր հավատացյալ ես, այսինքն աչքերդ փակ ես հավատում: Եթե ես էլ մի քանի «ֆոկուս» անեմ, (չասես, թե քո հետ եղածները ֆոկուսներ չեն եղել..) որը քո կյանքը դեպի լավ կողմը հիմնովի կփոխի, ես կարողա՞ քո համար աստված դառնամ::think

Դու հենց դրանով էլ քո ճիշտն ես ուզում առաջ տանես` հ.ք-ը ճիշտն է և ճշմարիտ ուղին:

Երբ հավատացյալը մեծ դժբախտությունա ունենում, ինքը մեղադրումա աստծուն ու երես թեքում նրանից:
Երբ նույն հավատացյալը մեծ հաջողություն կամ սպասված բանա ունենում, որը նա հետո անվանումա հրաշք, իր հավատքն ավելիա խորանում կամ նրա սերն ավելիա ավելանում աստծու նկատմամբ: Ստացվեց, ոնցոր երեխային երբ ծնողը չի առնում թանկանոց խաղալիքը, երեխան նեղանում ու երեսա թեքում ծնողից, բայց երբ այդ նույն ծնողը երեխայի համար կրկնապատիկ անգամ ավելի լավ բանա առնում, երեխան «վերադառնումա» իր ծնողի մոտ, որպես նրան շատ սիրող մեկը: :pardon

Գրածդ չկարդացի ու չեմ էլ ուզում:

Դատարկություն
28.03.2010, 12:35

Հետաքրքիր է, դու, որ էսպես խոսում ես, հիմա կուրությամբ ինչ - որ բանի չես հավատում/ հավատացել/ հավատալու՞:

Կարապետ
28.03.2010, 12:38
Խի՞:think
Չլինի փակուղում հայտնվեցիր :think:))

Սա անիմաստ թեամայա ու բոլորն էլ այս թեմայից հետո մնում են նույն կարծիքին, ապա ինչ իմաստ ունի այս թեման:
Իմ հավատքը, սերը Աստծո և Հիսուսի հանդեպ այս թեմայից հետո. ավելի ավելացավ

http://s9.rimg.info/7f5cea4173a5e2751e5bf5b8b21d25c8.gif

VisTolog
28.03.2010, 13:50
Հետաքրքիր է, դու, որ էսպես խոսում ես, հիմա կուրությամբ ինչ - որ բանի չես հավատում/ հավատացել/ հավատալու՞:
Ոչ: Ինձ պետք չի ինչ-որ բանի կուրորեն հավատալ:

VisTolog
28.03.2010, 13:54
Սա անիմաստ թեամայա ու բոլորն էլ այս թեմայից հետո մնում են նույն կարծիքին, ապա ինչ իմաստ ունի այս թեման:
Իմ հավատքը, սերը Աստծո և Հիսուսի հանդեպ այս թեմայից հետո. ավելի ավելացավ

http://s9.rimg.info/7f5cea4173a5e2751e5bf5b8b21d25c8.gif
շաբլոն դարձած խոսքեր:

Դատարկություն
28.03.2010, 14:07
Ոչ: Ինձ պետք չի ինչ-որ բանի կուրորեն հավատալ:
Իսկ գուցե հավատում ես, բայց չգիտե՞ս, որ կուրորեն ես հավատում:

VisTolog
28.03.2010, 14:10
Իսկ գուցե հավատում ես, բայց չգիտե՞ս, որ կուրորեն ես հավատում:
Երևի նկատի ունես, որ կուրորեն հավատում եմ նրան, որ աստված գոյություն չունի:

Դատարկություն
28.03.2010, 14:22
Երևի նկատի ունես, որ կուրորեն հավատում եմ նրան, որ աստված գոյություն չունի:
Չէ: Նկատի ունեմ, որ կյանքում երևույթներ կան, որ պիտի հավատաս կամ ընդունես առանց մանրամասնությունների մեջ խորանալու, պիտի հավատաս, որ դա էդպես է ու վերջ, որովհետև եթե սկսես խորանալ, ոչնչի չես հասնի, կհանգես նրան, որ ավելի լավ է չմտածել դրա մասին ու շարունակել հավատալ ու անվանել երևույթը էնպես, ոնց անվանել ես մտածելուց առաջ:

VisTolog
28.03.2010, 14:37

Կան, բայց ոչ այս դեպքում.. :)

Դատարկություն
28.03.2010, 15:45
Կան, բայց ոչ այս դեպքում.. :)
Ախր ինչի՞ ոչ հենց այս դեպքի համար:
Լավ Վիստ ջան, ասելս ոչ թե նա է, որ ինչ-որ բան քեզ ապացուցեմ, այլ ասեմ, որ չարժե էդ «կուրորեն հավատալով» ծիծաղել մեր վրա, մենք բոլորս էլ ինչ-որ բանի կուրորեն հավատում ենք, եթե չենք հավատում Աստծուն, կարողա հավատում ենք, որ թեկուզ պարզ օրինակ` «լավ օրեր կգան» կամ «մի օր երջանիկ կլինենք» կամ սրա պես հազար ու մի այլ բաներ (այդ թվում նաև շատ ավելի լուրջ հասկացություններ):

Եվ դու պատկերացրու, եթե ինչ-որ մեկը փորձի էն ամենի վրա, ինչին որ դու հավատում ես` ծիծաղել, դու կըմբոստանաս, եթե չհակառակվես էլ, գոնե քեզ մի փոքր վիրավորված կզգաս: Ասում եմ, որ հենց թեկուզ` Հիսուս Քրիստոսի անունը փոքրատառ գրելուց առաջ մտածես, որ կան մարդիկ, որ նրան հավատում են ու եթե Հ.Ք.-ն նույնիսկ Աստծո որդի էլ չի, հաստատ Ինքը Իր փիլիսոփայությամբ ու Իր մարդկային արժեքներով արժանի ա մեծատառով գրվելուն:

Վիշապ
28.03.2010, 15:49
Հրեական լեգենդի հերոսը։ Որը իբր իր արյունը տվեց հանուն մարդկության, ըստ իս լրիվ անիմաստ։ Մեկ է Երկիր մոլորակը մարդիկ ոնց դժոխք էին սարքում, նույն կերպ շարունակում են դժոխք սարքել։ Մարդկանց մի մասը Երկիր մոլորակի զավակներն են, իսկ մյուս մասն էլ եկվորներ են, բայց բոլորն էլ ուրացել են իրենց սկզբնաղբյուրները, ու սկսել են պաշտել իրենց կողմից հնարած կերպարներին։ Նպատա՞կը… Երևի թե իրական Աստծու կողմից լքվածության սինդրոմ, կամ արատ, կամ ինչ–որ թերի բան, ծրագրում սբոյներ…

VisTolog
28.03.2010, 15:49
Ախր ինչի՞ ոչ հենց այս դեպքի համար:
Լավ Վիստ ջան, ասելս ոչ թե նա է, որ ինչ որ բան քեզ ապացուցեմ, այլ ասեմ, որ չարժե էդ «կուրորեն հավատալով» ծիծաղել մեր վրա, մենք բոլորս էլ ինչ-որ բանի կուրորեն հավատում ենք, եթե չենք հավատում Աստծուն, կարողա հավատում ենք, որ թեկուզ պարզ օրինակ` «լավ օրեր կգան» կամ «մի օր երջանիկ կլինենք» կամ սրա պես հազար ու մի այլ բաներ:

Եվ դու պատկերացրու, եթե ինչ-որ մեկը փորձի էն ամենի վրա, ինչին որ դու հավատում ես, ծիծաղել, դու կըմբոստանաս, եթե չհակառակվես էլ, գոնե քեզ մի փոքր վիրավորված կզգաս: Ասում եմ, որ հենց թեկուզ` Հիսուս Քրիստոսի անունը փոքրատառ գրելուց առաջ մտածես, որ կան մարդիկ, որ նրան հավատում են ու եթե Հ.Ք.-ն նույնիսկ Աստծո որդի էլ չի, հաստատ Ինքը Իր փիլիսոփայությամբ ու Իր մարդկային արժեքներով արժանի ա մեծատառով գրվելուն:

Ըհը, վիրավորեցի և ՀՔ-ին, և որոշ մարդկանց. տեսնենք հետս մի բան կլինի, թե՞ չէ. (Կարապետի գրառմանը պատասխան) :)

Իսկ ընդհանրապես, հավատալ, որ լավ օրեր կգան, ավելի հավանական է, քան հավատալ մի բանի, որն ուղղակի վերացական է, անտեսանելի ու ստեղծված է մարդկանց հույս, եսիմ ինչ հավատ ու նման բաներ ներշնչելու համար:

Չգիտեմ ինչիա արժանի, բայց որ իմ համար նա աստված կամ աստծո որդի չի, դա հաստատ::)

Դատարկություն
28.03.2010, 16:16

Ես քեզ չեմ էլ խնդրում ու ապացուցում, որ հավատաս, ես պարզապես ուզում էի ասեմ, որ արժե հարգել, կամ գոնե զսպվածություն ցուցաբերել ուրիշների արժեքների նկատմամբ, մանավանդ, եթե էդ արժեքը հանդիսանում է էն կրոնի հիմքերից մեկը, որին հաստատ քեզ շրջապատող, քեզ հարազատ մարդկանց մի մասը հավատումա:)

Շինարար
28.03.2010, 16:46

Այստեղ մի հետաքրիր դեպք հիշատակեմ: Սիրիայում, էն վետերանների նման ա ստացվում, որ ասում ա՝ հիշում եմ, պատերազմի ժամանակ:)), ինչևէ, Սիրիայում ես ու ընկերս սովորություն ունեինք գրպանի Աստվածաշունչ ձեռքներիս պահելու, մի անգամ մի մոլի հավատացյալ արաբ, դավանանքով՝ մուսուլման ալավի, խնդրեց Աստվածաշունչը, որ նայի, փոխանցեցի, վերցրեց, համբուրեց կազմը, բացեց ու սկսեց ուսումնասիրել… Ես ու ընկերս զգացված էինք մինչև հոգու խորքը, մենք նվիրյալ հավատացյալ չէինք, Աստվածաշունչը մեզ մոտ պահելը երևի մեր կողմից մուսուլմանական երկրում ենթագիտակցորեն պաշտպանական ռեակցիա էր, ընդամենը, մենք չէինք սպասում, որ մուսուլմանը համբուրի մեր Սուրբ Գիրքը, սակայն սեփական արժեքների հանդեպ օտարի հարգալից վերաբերմունքը իհարկե չէր կարող չշոյել մեր զգացմունքները: Դրանից հետո մզկիթ այցելելիս առանձին սիրով ու հարգանքով էինք կատարում մզկիթ մտնելիս կոշիկները հանելու ու լվացվելու ծեսերը: Դիմացինի արժեքները հարգելը նրբանկատության հարց է նախ և առաջ, Հիսուս Քրիստոսի մասին, ոչ երբեք ՀՔ-ի, հարգալից պետք է խոսել ոչ թե նրա համար, որ հանկարծ Աստված չպատժի, այլ նրա համար, որ Հիսուս Քրիստոսը միլիարդավոր մարդկանց համար բարձրագույն արժեք է, սրբություն անկախ նրանից՝ մոլորված են այդ մարդիկ, թե ճշմարիտ ուղու վրա են: Սա իմ կարծիքն է: Իմ լավ բարեկամ Սառհ Սալման ալ-Հոմսիի ականջն էլ կանչի:

Վիշապ
28.03.2010, 17:11
… մի անգամ մի մոլի հավատացյալ արաբ, դավանանքով՝ մուսուլման ալավի, խնդրեց Աստվածաշունչը, որ նայի, փոխանցեցի, վերցրեց, համբուրեց կազմը, բացեց ու սկսեց ուսումնասիրել…
Հիսուս Քրիստոսը ըստ Իսլամի Ալլահի առաքյալն է և ընդունվում է որպես փրկիչ։ Թվում է թե Իսլամն ու Քրիստոնեությունը իրարից բռնի կամ արհեստականորեն բաժանված կրոններ լինեն։ Ինչ որ մեկին երևի այդպես է պետք եղել։

Շինարար
28.03.2010, 17:18

Իսկապես Քրիստոսը իսլամում Ալլահի մարգարեներից է, Ղուրանում նրան Իսա ալ-Մասիհ են ասում, հմմտ.՝ Իսա-Հիսուս, Մասիհ-Մեսիա, բայց չէի ասի, թե դրանք իրարից բաժանված կրոններ են, երկուսի համար էլ հիմք են ծառայել միաստվածության մասին սեմական գաղափարները, երկուսն էլ սնվել են նույն ավանդազրույցներից, առաջացել են նույն տարածաշրջանում, ուստի նույն հերոսներն ունենալը բնական է, իսլամն ավելի ուշ է առաջացել, դրա համար էլ Հիսուս Քրիստոսն իրենց մոտ կա, իսկ Մուհամմադը քրիստոնեության մեջ կարծես, թե չկա, չնայած եթե նայենք աստվածաշնչյան մարգարեություններին ու շատ ցանկանանք, Մուհամմադի մասին մարգարեություններ կարող ենք գտնել Նոր Կտակարանում:)

VisTolog
28.03.2010, 17:23
Ես քեզ չեմ էլ խնդրում ու ապացուցում, որ հավատաս, ես պարզապես ուզում էի ասեմ, որ արժե հարգել, կամ գոնե զսպվածություն ցուցաբերել ուրիշների արժեքների նկատմամբ, մանավանդ, եթե էդ արժեքը հանդիսանում է էն կրոնի հիմքերից մեկը, որին հաստատ քեզ շրջապատող, քեզ հարազատ մարդկանց մի մասը հավատումա:)

ՈՒրեմն թող ուրիշներն «իրենցից դուրս» բաներ չհորինեն, չհորինեն իրենց աստծո վատ ու լավ կողմերը, նրա բնավորության գծերը, նրա վարվելակերպը տարբեր իրավիճակներում.. որ հավատքն էլ հարգվի, ոչ թե ասվի «եթե վիրավորես աստծո որդուն, ուրեմն շատ վատ վերջ կունենաս»...
Ի՞նչ գիտեք ՀՔ-ի մասին::)
Երևի իմ մասին ավելի շատ բան գիտեք..:))

Այստեղ մի հետաքրիր դեպք հիշատակեմ: Սիրիայում, էն վետերանների նման ա ստացվում, որ ասում ա՝ հիշում եմ, պատերազմի ժամանակ:)), ինչևէ, Սիրիայում ես ու ընկերս սովորություն ունեինք գրպանի Աստվածաշունչ ձեռքներիս պահելու, մի անգամ մի մոլի հավատացյալ արաբ, դավանանքով՝ մուսուլման ալավի, խնդրեց Աստվածաշունչը, որ նայի, փոխանցեցի, վերցրեց, համբուրեց կազմը, բացեց ու սկսեց ուսումնասիրել… Ես ու ընկերս զգացված էինք մինչև հոգու խորքը, մենք նվիրյալ հավատացյալ չէինք, Աստվածաշունչը մեզ մոտ պահելը երևի մեր կողմից մուսուլմանական երկրում ենթագիտակցորեն պաշտպանական ռեակցիա էր, ընդամենը, մենք չէինք սպասում, որ մուսուլմանը համբուրի մեր Սուրբ Գիրքը, սակայն սեփական արժեքների հանդեպ օտարի հարգալից վերաբերմունքը իհարկե չէր կարող չշոյել մեր զգացմունքները: Դրանից հետո մզկիթ այցելելիս առանձին սիրով ու հարգանքով էինք կատարում մզկիթ մտնելիս կոշիկները հանելու ու լվացվելու ծեսերը: Դիմացինի արժեքները հարգելը նրբանկատության հարց է նախ և առաջ, Հիսուս Քրիստոսի մասին, ոչ երբեք ՀՔ-ի, հարգալից պետք է խոսել ոչ թե նրա համար, որ հանկարծ Աստված չպատժի, այլ նրա համար, որ Հիսուս Քրիստոսը միլիարդավոր մարդկանց համար բարձրագույն արժեք է, սրբություն անկախ նրանից՝ մոլորված են այդ մարդիկ, թե ճշմարիտ ուղու վրա են: Սա իմ կարծիքն է: Իմ լավ բարեկամ Սառհ Սալման ալ-Հոմսիի ականջն էլ կանչի:
Ճիշտ է, էական ինչ-որ բան չի փոխում, բայց չքրիստոնյաներն ավելի շատ են: :pardon
ՀԳ Բարեհաջող հասանք գործի:

Դատարկություն
28.03.2010, 17:50

Հա բայց դու ի՞նչ գիտես հորինում են:)) եթե դու չես տեսնում ինչ-որ բան, ինչ մյուսները տեսնում են (էական չի, տվյալ դեպքում դա գոյություն ունի թե ոչ) ոնց կարող ես ասել, որ հորինում են դրա հատկանիշները:

Դե գիտեմ էնքան, որ հավատում եմ (հնարավոր է քիչ գիտեմ), եթե դու ես ինչ-որ բան ուզում իմանաս, թեման սկզբից կարդա, իսկ եթե քո մասին ավել էլ գիտեմ, դա չի խանգարի նաև մերժեմ քո գոյությունը իմ համար, եթե շատ ցանկանամ:))

VisTolog
28.03.2010, 17:54

Ո՞նց կարելի է գոյություն չունեցող բանին բնավորություն.. ներարկել:D:esim
թեման սկզբից մի թեթև վերհիշեցի: Աթեիստի գրառումները լավն էին..:)):)

Դատարկություն
28.03.2010, 18:03
Ո՞նց կարելի է գոյություն չունեցող բանին բնավորություն.. ներարկել:D:esim
թեման սկզբից մի թեթև վերհիշեցի: Աթեիստի գրառումները լավն էին..:)):)
Դե տեսնում ես.. քո համար գոյություն չունի, ուրիշների համար ունի` «ներարկում են»

My World My Space
28.03.2010, 23:52
Իսկապես Քրիստոսը իսլամում Ալլահի մարգարեներից է, Ղուրանում նրան Իսա ալ-Մասիհ են ասում, հմմտ.՝ Իսա-Հիսուս, Մասիհ-Մեսիա, բայց չէի ասի, թե դրանք իրարից բաժանված կրոններ են, երկուսի համար էլ հիմք են ծառայել միաստվածության մասին սեմական գաղափարները, երկուսն էլ սնվել են նույն ավանդազրույցներից, առաջացել են նույն տարածաշրջանում, ուստի նույն հերոսներն ունենալը բնական է, իսլամն ավելի ուշ է առաջացել, դրա համար էլ Հիսուս Քրիստոսն իրենց մոտ կա, իսկ Մուհամմադը քրիստոնեության մեջ կարծես, թե չկա, չնայած եթե նայենք աստվածաշնչյան մարգարեություններին ու շատ ցանկանանք, Մուհամմադի մասին մարգարեություններ կարող ենք գտնել Նոր Կտակարանում:)

Շինարար ջան տարբերությունն էն ա , որ իսլամը առաջացել ա եթե չեմ սխալվում 7-8-րդ դարերում, իսկ քրիստոնեությունն էլ դե գիտես, դրա համար էլ Մուհամեդը չէր կարա հիշատակվեր քրիստոնեության մեջ:
Ինչ վերաբերվում է Հիսուս-Իսային, ապա նա Մուհամեդից հետո համարվում ա ամենամեծ մարգարեներից մեկը, որի մայրը / Մարիամ Աստվածածինը/ եղել ա Մուհամեդի քույրը:
Ղուրանում ասված ա "Իսա դը Փեյղամբար դը" - Հիսուսն մարգարե է: Ըստ Իսլամի աշխարհում չարի և բարու պատերազմ է լինելու, որում բարի ուծերը ղեկավարելու է վերադարձած Հիսուսը, հաղթելու է պատերազմում, ապա մահանալու է, և թաղվելու է Մեքքայում, Մուհամեդի կողքին: Մեքայում հատուկ նրա գերեզմանի համար տեղ կա պահված Մուհամեդի գերեզմանի կողքին.....

My World My Space
28.03.2010, 23:57
Այստեղ մի հետաքրիր դեպք հիշատակեմ: Սիրիայում, էն վետերանների նման ա ստացվում, որ ասում ա՝ հիշում եմ, պատերազմի ժամանակ:)), ինչևէ, Սիրիայում ես ու ընկերս սովորություն ունեինք գրպանի Աստվածաշունչ ձեռքներիս պահելու, մի անգամ մի մոլի հավատացյալ արաբ, դավանանքով՝ մուսուլման ալավի, խնդրեց Աստվածաշունչը, որ նայի, փոխանցեցի, վերցրեց, համբուրեց կազմը, բացեց ու սկսեց ուսումնասիրել… Ես ու ընկերս զգացված էինք մինչև հոգու խորքը, մենք նվիրյալ հավատացյալ չէինք, Աստվածաշունչը մեզ մոտ պահելը երևի մեր կողմից մուսուլմանական երկրում ենթագիտակցորեն պաշտպանական ռեակցիա էր, ընդամենը, մենք չէինք սպասում, որ մուսուլմանը համբուրի մեր Սուրբ Գիրքը, սակայն սեփական արժեքների հանդեպ օտարի հարգալից վերաբերմունքը իհարկե չէր կարող չշոյել մեր զգացմունքները: Դրանից հետո մզկիթ այցելելիս առանձին սիրով ու հարգանքով էինք կատարում մզկիթ մտնելիս կոշիկները հանելու ու լվացվելու ծեսերը: Դիմացինի արժեքները հարգելը նրբանկատության հարց է նախ և առաջ, Հիսուս Քրիստոսի մասին, ոչ երբեք ՀՔ-ի, հարգալից պետք է խոսել ոչ թե նրա համար, որ հանկարծ Աստված չպատժի, այլ նրա համար, որ Հիսուս Քրիստոսը միլիարդավոր մարդկանց համար բարձրագույն արժեք է, սրբություն անկախ նրանից՝ մոլորված են այդ մարդիկ, թե ճշմարիտ ուղու վրա են: Սա իմ կարծիքն է: Իմ լավ բարեկամ Սառհ Սալման ալ-Հոմսիի ականջն էլ կանչի:

Պապս մի ընկեր ուներ, թուրք էր, մոլլա: հաճախ այցելում էր պապիս, "քիրվայություն" էին անում իրար հետ: էդ մարդը նստում մեզ ավետարան էր բացատրում:
Ու հետո մի շատ լավ բան ասեց, ասեց, ես հարգում եմ և Մուհամեդին և Հիսուսին, նրանք մեզ միավորում են, եթե նրանք մեզ բաժանեն ես թքած կունենամ երկուսի վրա էլ:
Էդ մարդը մեր հետ գլիս էր եկեղեցի, ծնկում էր եկեղեցու ներսում ու ժամերով աղոթում էր.... հարգում եմ էդ մարդուն... ու նրա նմաններին....

Հ.Գ. Հարցմանը չեմ մասնակցում, տարբերակները ճիշտ չեն ընտրվել.....:think

Gayl
29.03.2010, 00:24
Հ.Գ. Հարցմանը չեմ մասնակցում, տարբերակները ճիշտ չեն ընտրվել.....:think

Ուրիշ ի՞նչ տարբերակ կարող էր լիներ:

Արծիվ
29.03.2010, 01:30
Խնդրում եմ թեման փակե՛լ

Իրոք ես զարմանում եմ թե խի ես թեման մինչև հիմա չի փակվում, ամեն մարդ ինքը գիտի թե ով է Հիսուս Քրիստոս իր համար ու կարիք էլ չկա սրա մասին բարձրաձայն ասել և այս թեման բացի իրար դեմ հրահրելուց ուրիշ բան չի ներկայացնում: Անձամբ ես գիտեմ թե ով է Քրիստոս ինձ համար (չնայած որ պատասխանել եմ հարցումին) ու կարիք էլ չունեմ որևէ մեկի բացատրություն տալ դրա համար այնպես որ ինչքան շուտ փակվի այս թեման այնքան լավ բոլորիս համար :)

Gayl
29.03.2010, 01:48
Իմ ունեցած տվյալների համաձայն :)) 4 անգամ: Բայց դա նա չի արել, այլ մարդիկ:

Հը՞:D:D էս ոնց հաշվեցի՞ր, հերիք չի Կարապետը «աշխարհը կործանել» արտահայտություն ա անում ու դու էլ հերիք չի հավանություն ես տալիս մի հատ էլ 4 անգամ ես ասու՞մ:D:D

Gayl
29.03.2010, 02:01
Մեկ ջրհեղեղ ա եղել Կարապետ ջան։Էդ ա։
Ջրհեղեղը աշխարհի կործանումա՞:o հա կարողա կենդանական և բուսական աշխարհի վերացում լինի, բայց աշխարհի՞:

VisTolog
29.03.2010, 09:42
Հը՞:D:D էս ոնց հաշվեցի՞ր, հերիք չի Կարապետը «աշխարհը կործանել» արտահայտություն ա անում ու դու էլ հերիք չի հավանություն ես տալիս մի հատ էլ 4 անգամ ես ասու՞մ:D:D

Նայած ով «աշխարհի կործանում» ասելով ինչա հասկանում: Ես հասկանում եմ ամբողջ կենդանական աշխարհի վերացում: Բայց ոնց «փորձը» ցույցա տալիս, միշտ էլ «արտահոսքա» լինում ու տեսակը էլի շարունակվումա: :think

Gayl
29.03.2010, 14:14

Ապեր էտ երբա այդպիսի մեծ մաշստաբների հասնող աղետ եղել, որ մի հատ էլ որոշները մազապուրծ են եղել:

"Կարեն"
29.03.2010, 15:06
Ի՞նչ է նշանակում «Աստված գոյություն չունի»: Կարող եք ասել «Ես Աստու գոյությանը չեմ հավատում» կամ «Աստված ինձ համար Գոյություն չունի» բայց ոչ...

Ինչ է նշանակում «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»: Դա խայտառակություն է Քրիստոնիա ազգի համար, այն էլ առաջինը ընդունած

Այս թեմայում ընդամենը 40 ճիշտ գրառում կա: Մնացածը ուղակի գրառումների թիվը ավելացնելու համար են:
Հիմա եթե մի այլ կրոնի մարդ այս թեման մտնի հաստատ կուրախանա(որ իրենք այդպիսին չեն):

razmik21
29.03.2010, 16:34

Այո, իրավացի ես: Իրոք "առաջին քրիստոնեոթյունն ընդունած ազգի" համար խայտառակություն է Աստծուն չիմանալը: Հավատում եմ ցանկացած այլ կրոնի ներկայացուցիչ իր հավատքի նկատմամբ շատ ավելի գիտելիքներ ունի քան հայերի մեծ մասը Աստծո ու Աստվածաշնչի նկատմամբ: Կարծում եմ պատճառը պետք է նաև փնտրել այնտեղ, ովքեր պատասխանատու են այդ հարցում, բայց իրականում զբաղված են ուրիշ բաներով:

VisTolog
29.03.2010, 17:01
Ապեր էտ երբա այդպիսի մեծ մաշստաբների հասնող աղետ եղել, որ մի հատ էլ որոշները մազապուրծ են եղել:

Մի քանի հազար տարի առաջ:

Ի՞նչ է նշանակում «Աստված գոյություն չունի»: Կարող եք ասել «Ես Աստու գոյությանը չեմ հավատում» կամ «Աստված ինձ համար Գոյություն չունի» բայց ոչ...

Ինչ է նշանակում «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը»: Դա խայտառակություն է Քրիստոնիա ազգի համար, այն էլ առաջինը ընդունած

Այս թեմայում ընդամենը 40 ճիշտ գրառում կա: Մնացածը ուղակի գրառումների թիվը ավելացնելու համար են:
Հիմա եթե մի այլ կրոնի մարդ այս թեման մտնի հաստատ կուրախանա(որ իրենք այդպիսին չեն):

Հիմի ի՞նչ, եթե մենք ենք առաջինը քրիստոնեությունն ընդունել, ուրեմն պետքա չարտահայտվե՞նք: ՈՒ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի առաջինն ենք, թե վերջինը, եթե մարդիկ չեն հավատում ասծո գոյությանը, ուրեմն չեն հավատում:

Ինչ է նշանակում «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը» - նշանակում է պետք է իմանանք թե ով է նա եղել, ոչ թե ասենք «նա աստված է», ու վերջացնենք:

Կարապետ
29.03.2010, 17:07
Մի քանի հազար տարի առաջ:

Հիմի ի՞նչ, եթե մենք ենք առաջինը քրիստոնեությունն ընդունել, ուրեմն պետքա չարտահայտվե՞նք: ՈՒ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի առաջինն ենք, թե վերջինը, եթե մարդիկ չեն հավատում ասծո գոյությանը, ուրեմն չեն հավատում:

Կարող ես արտահայտվել, բայց վերում նշված ձևերով:

VisTolog
29.03.2010, 17:25
Կարող ես արտահայտվել, բայց վերում նշված ձևերով:

Արդեն ասել եմ. ինձ համար ձեր Հիսուս Քրիստոսը աստված չի ու չի էլ լինի:

Lord
29.03.2010, 17:31
քննարկելու բան չկա կամ հավատում ես աստծուն կամ չէ, ընտրությունը կատարեք:

VisTolog
29.03.2010, 17:32
քննարկելու բան չկա կամ հավատում ես աստծուն կամ չէ, ընտրությունը կատարեք:

Թեման Հիսուսի ով լինելու մեջ է կայանում, ոչ թե աստծուն հավատալ-չհավատալու::)

Lord
29.03.2010, 17:34
ՈՒ հաստատ կարևոր չի մասնագիտությամբ դզող-փչող է, եղել թե ծրագրավորող:

Կարապետ
29.03.2010, 17:34
Արդեն ասել եմ. ինձ համար ձեր Հիսուս Քրիստոսը Աստված չի ու չի էլ լինի:

Դե ուրեմն դու ես թեմայում անելիք չունես:

Հիսուս Քրիստոսը Աստծու որդի ա

VisTolog
29.03.2010, 17:36
Դե ուրեմն դու ես թեմայում անելիք չունես:

Հիսուս Քրիստոսը Աստծու որդի ա

Անելիք կունենամ այնքան ժամանակ, մինչև թեման չփակվի, կամ էլ չգիտես ինչ հիմքերի վրա չհամարվի, որ Հիսուսն աստված է:

Շինարար
29.03.2010, 17:41
Շինարար ջան տարբերությունն էն ա , որ իսլամը առաջացել ա եթե չեմ սխալվում 7-8-րդ դարերում, իսկ քրիստոնեությունն էլ դե գիտես, դրա համար էլ Մուհամեդը չէր կարա հիշատակվեր քրիստոնեության մեջ:
Ինչ վերաբերվում է Հիսուս-Իսային, ապա նա Մուհամեդից հետո համարվում ա ամենամեծ մարգարեներից մեկը, որի մայրը / Մարիամ Աստվածածինը/ եղել ա Մուհամեդի քույրը:
Ղուրանում ասված ա "Իսա դը Փեյղամբար դը" - Հիսուսն մարգարե է: Ըստ Իսլամի աշխարհում չարի և բարու պատերազմ է լինելու, որում բարի ուծերը ղեկավարելու է վերադարձած Հիսուսը, հաղթելու է պատերազմում, ապա մահանալու է, և թաղվելու է Մեքքայում, Մուհամեդի կողքին: Մեքայում հատուկ նրա գերեզմանի համար տեղ կա պահված Մուհամեդի գերեզմանի կողքին.....
Վորլդ ջան, սրա թեման չի, բայց ընդգծածս մասերի վերաբերյալ ասեմ, որ Հիսուսի մայրը և Մովսեսի, ոչ թե Մուհամմադի, քույրը անվանակիցներ են եղել՝ Մարիամ, այստեղից տարակարծությունները՝ արդյո՞ք Մարիամ Աստվածածինը նույն Մովսեսի քույր Մարիամն է թե ոչ, Մուհամմադի քրոջ մասին տեղեկություններ չունեմ, երկրորդ ընգծածս մասում գրածդ կարծես թուրքերեն էր, Ղուրանը արաբերեն է առաքվել և անթարգմանելի է համարվում, եթե թարգմանություն տալիս ես, հայերենը բավական է, այլ բան է բնագրից մեջբերած լինեիր:)) Մնացած մասերով համարյա ճիշտ էիր:))

Աբելյան
29.03.2010, 17:53
Համենայն դեպս հայ չի եղել::8

Աբելյան
29.03.2010, 18:02
Հիսուս Քրիստոսը Աստծու որդի ա
Ո՞ր աստծու::)

My World My Space
29.03.2010, 18:25
Համենայն դեպս հայ չի եղել::8

էլի էտ եվրեյները.................:think

Աբելյան
29.03.2010, 18:29
էլի էտ եվրեյները.................:think
Դրանցից պրծում չկա էլի::8

Gayl
29.03.2010, 23:17
Մի քանի հազար տարի առաջ:
Տիգրան Մեծի վախտերո՞վ:D:D Էտ որ գիտնականի մուտիտներիցա՞:D

VisTolog
29.03.2010, 23:34
Տիգրան Մեծի վախտերո՞վ:D:D Էտ որ գիտնականի մուտիտներիցա՞:D

Ամեն դեպքում համոզված էլ չես կարող լինել, որ մի քանի անգամ չի եղել «զԱշխարհին զՎերջ»-ը:
Պարզ ասած, եղել են 4 քաղաքակրթություններ, որոնցից յուրաքանչյուրը ունեցել է ներքոգրված կյանքի տևողությունը:

4008
4010
4081
5026

Gayl
29.03.2010, 23:38

Դե նույն հաջողությամբ կարող եմ մեկ թիվ էլ ավելացնել 5032:

VisTolog
29.03.2010, 23:49
Դե նույն հաջողությամբ կարող եմ մեկ թիվ էլ ավելացնել 5032:

Ցավում եմ, բայց դրանք հաջողության կարգով չեն գրվել: :))

Monk
30.03.2010, 01:11
Մոդերատորական. Թեմայից դուրս ևս մեկ գրառում կամ այլ խախտում, խոստանում եմ հնարավոր ամենախիստ մոտեցումը: Իսկ եթե խախտումը լինի թեմայում արդեն օֆֆտոպած անդամի կողմից, տուգանային միավորների մեջ կներառվեն նաև նախորդ բոլոր խախտումները: Իրարից նեղանալ չլինի:

Hayazn
30.03.2010, 19:35
Շատերն են այս նյութի վրա հիմնում իրենց բիզնեսը և նրանցից մի մասը նույնիսկ հաջողում են :
Որովհետև ինչ տեսանկյունից էլ մոտենաս այս նյութին խոսալու բան կա , օրինակ սնահավատության ,
աթեիզմի , կրոնամոլության , ազգաբանության , պատմաբանության և այլն :
Այն թերի կարծիքը , որ ՔՐԻՍՏՈՍԸ հրեա է , դա միայն հրյաների սխալ կարծիքով , որովհետև նրանք ազգությունը
հաշվում են մոր կողմից : ՔՐԻՍՏՈՍԸ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ Է այլ ոչ թէ հրեաի որդին :
Քրիստոսը լինելով մարմնավորված որպես մարդ տարբերվում է մնացած բոլոր մահկանացուներից
նրանով , որ ՆԱ , ոչ թէ հասարակ մարդ է այլ ԿԱՏԱՐՅԱԼ մարդ , քանի որ ՆԱ , ոչ թէ հասարակ
մահկանացուի որդի է այլ ԱՍՏԾՈ ՈՐԴԻ :
hayazn@mail.am
ես ձեզ ուզում եմ հիշեցնել , որ կյանքում կան բաներ , որոնց մենք չենք տեսնում նրանց մեծության պատճառով :

Աբելյան
31.03.2010, 00:30

Լավ, ինքը անձամբ ի՞նչ կրոն ա դավանել:

Tig
31.03.2010, 08:36
Լավ, ինքը անձամբ ի՞նչ կրոն ա դավանել:

Ինչ պարտադիրա որևէ կրոն դավանել…;)

Արծիվ
31.03.2010, 10:11
Լավ, ինքը անձամբ ի՞նչ կրոն ա դավանել:

Նա ոչ մի կրոն էլ չի դավանել, նա պարզապես ասել սիրեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի և այդ սիրո վառ ապացույցը նա ցույց տվեց Գողգոթայի խաչի վրա անմեղ արյուն թափելով:

Hayazn
31.03.2010, 10:26
Լավ, ինքը անձամբ ի՞նչ կրոն ա դավանել:
Ոչ մի տեղ գրված չէ դրա մասին , համենայն դեպս ես չեմ կարդացել կամ լսել դրա մասին
սակայն մենք կարող ենք տրամաբանական վերլուծում տալ այդ հարցին , եթե ՄԻ ՀՈԳԻ
քարզում է մի նոր դավանանք ապա պարզ է , որ ԻՆՔԸ չի կարող ունենալ մեկ ուրիշը ,
հետևաբար ՆԱ ունեցել է նույն դավանանքը ինչը որ քարոզել է :
Բոլոր դեպքերում ես շատ ուրախ եմ , որ իմ գրառումը քեզ մոտ հարց է առաջացրել ,
թեկուզ և պռովակատիվ , հուսով եմ չես ջանացել ինձ փթած կրոնամոլի պիտակ կպցնել :

hayazn@mail.am

Աբելյան
31.03.2010, 12:11
Լավ, ինքը ու՞մ որդին ա: Հրեաների աստծու՞:

Gayl
31.03.2010, 12:17
Լավ, ինքը ու՞մ որդին ա: Հրեաների աստծու՞:
Աբրահամի, Իսահակի,Մովսեսի Աստծո որդինա, դե իրանք էլ հրեա են ու հրեաների մեջ գրիմիտ են արել:D

Hayazn
31.03.2010, 17:54
Լավ, ինքը ու՞մ որդին ա: Հրեաների աստծու՞:
Այն ԱՍՏՎԱԾ-ի որ ստեղծեց երկինքը և երկիրը « այսինքն ամբողջ տիեզերքը »
ներառյալ այն մանիտորը , որին որ հիմա դու նայում էս :

Աբելյան
31.03.2010, 17:56
Այն ԱՍՏՎԱԾ-ի որ ստեղծեց երկինքը և երկիրը « այսինքն ամբողջ տիեզերքը »
ներառյալ այն մանիտորը , որին որ հիմա դու նայում էս :
Իսկ էդ աստվածը հուդաիզմի աստվածն ա:

Hayazn
31.03.2010, 18:10
Իսկ էդ աստվածը հուդաիզմի աստվածն ա:
Այդ և մնացած բոլոր հարցերդ էլ ներառյալ :

Աբելյան
31.03.2010, 18:13
Այդ և մնացած բոլոր հարցերդ էլ ներառյալ :
Այսինքն պետք ա Քրիստոնեությունը նայենք որպես Հուդաիզմից կախյալ կրո՞ն:

Շինարար
31.03.2010, 21:22
Այսինքն պետք ա Քրիստոնեությունը նայենք որպես Հուդաիզմից կախյալ կրո՞ն:

Հայկ ջան, այն որ Աստված նույնն է հուդայականների, քրիստոնեաների և մուսուլմանների մոտ, դեռ չի նշանակում, որ այդ կրոնները կախված են մեկը մյուսից: Ասածս հիմնավորելու համար հղում կատարեմ Ղուրանին, որովհետև կամ հարցիդ պատասխանը Ղուրանում ավելի հստակ է արտահայտված, կամ պարզապես ես Ղուրանին ավելի եմ ծանոթ, քան Աստվածաշնչին: Ղուրանում հրեաները և քրիստոնյաները համարվում են Գրի մարդիկ, այսինքն մարդիկ, որոնց հայտնի է Աստծո խոսքը, պարզապես միակ Աստծո մասին ճշմարտությունը հրեներն ու քրիստոնյաները ավելի շուտ են իմացել իրենց մարգարեների կամ ըստ Նոր Կտակարանի` Աստծո որդու շնորհիվ, իսկ մուսուլմանները շատ ավելի ուշ` Մուհամմադ մարգարեի շնորհիվ: Նշանակու՞մ է դա, որ իսլամը հուդայականությունից կամ քրիստոնեությունից կախյալ կրոն է: -Ամենևին: Աստված մեկն է ըստ բոլոր միաստվածային կրոնների, ու այդ կրոնների միջև գլխավոր տարբերությունն այն է, թե ում միջոցով մենք իմացանք միակ Աստծո մասին Ճշմարտությունը, հրեաներին Մովսեսը փրկեց Եգիպտոսում գերությունից ու հասցրեց նրանց Աստծո տասը պատվիրանները, աշխարհի բազմաթիվ այլ ժողովուրդների համար հարկ եղավ, որ Աստված իր միակ որդուն զոհաբերի, որպեսզի նրանք տեսնեն Ճշմարտությունը, իսկ շատ այլ ժողովուրդների դա էլ բավարար չէր, և նրանք հավատացին Աստծո միակության գաղափարին միայն Մուհամմադ մարգարեի հայտնություններից հետո::) Իսկ շատերին դա էլ բավարար չէ: Գուցե մի օր մի նոր մարգարե կհայտնվի, որի հետևորդները կրոնական նոր խմբավորում կկազմեն, կհակառակվեն հուդայականությանը, քրիստոնեությանը, իսլամին, ինչպես վերջիններս են հակառակվում միմյանց՝ վերջին հաշվով հավատալով միևնույն, միակ, Ամենակարող, Ամենաբարձրյալ, Ամենա… Ամենա… Ամենա… Աստծուն:) Անվանենք այդ Աստծուն Էլոհիմ, Եհովա, Ալլահ, Խիղճ, Ճշմարտություն, Ինչ որ մի բան, շատերն ասում են չէ՞` Աստծուն չեմ հավատում, բայց Ինչ որ մի բան կա:), թե Ինչ որ լրիվ մի ուրիշ բան, մենք փոխում ենք անվանումները, իսկ Էությունը նույնն է:)

Աբելյան
31.03.2010, 21:53

Լավ, ես ոնց հասկանում եմ, միակ միաստվածային կրոնը Հուդաիզմն ա, կամ էլ Քրիստոսը աստված չի: Էդ դեպքում ի՞նչ կրոնական տարբերություն, եթե Աստված նույնն ա:

Շինարար
31.03.2010, 22:02
Լավ, ես ոնց հասկանում եմ, միակ միաստվածային կրոնը Հուդաիզմն ա, կամ էլ Քրիստոսը աստված չի: Էդ դեպքում ի՞նչ կրոնական տարբերություն, եթե Աստված նույնն ա:

Իսկ ինչի՞ց որոշեցիր, որ միակը հուդայականությունն ա, մեզ մոտ էլ Աստվածային Էությունը մեկն է՝ արտահայտված լինի Հոր, Որդու, թե Սուրբ Հոգու մեջ, իսկ իսլամում ընդհանրապես երրորդության կամ բացի միակ Աստծուց Աստվածային բնույթի այլ կրողներ չկան, ու նրանք հրեաներին ու քրիստոնյաներին Աստծո որդու գաղափարը ունենալու համար հավասարապես են մեղադրում:

9-րդ սուրահ

29-րդ բանատող

Մարտնչեք նրանց հետ, ով չի դավանում Ալլահին և վերջին օրվան, չի արգելում այն, ինչ արգելել են Ալլահը և առաքյալը Նրա, և չի հնազանդվում ճշմարտության կրոնին, նրանցից, ում հայտնվել է գիրքը (իմա` հրեաները և քրիստոնյաները Վ. Տ.), քանի դեռ նրանք չեն տա փրկագին իրենց ձեռքով` նվաստացված լինելով;

30-րդ բանատող

Եվ ասացին հրեաները. "Ուզայրն Ալլահի որդին է": Եվ ասացին քրիստոնյաները. "Մեսսիան Ալլահի որդին է": Այս խոսքերը նրանց շուրթերին նման են նրանց խոսքերին, ովքեր չէին հավատում առաջ (իմա` հեթանոսների Վ. Տ.): Թող շանթահարի նրանց Ալլահը, և որքան նրանք զզվելի են:

Տարբերությունն այն է, որ ինչպես ասացի Աստծո Խոսքը տվյալ ժողովուրդներին են հասցրել տարբեր մարգարեներ, տարբերությունը երկրպագության ձևերի ու ծեսերի մեջ է, տարբերությունն այն է, որ հրեաները աղոթում են սինագոգում, մենք՝ եկեղեցում, մուսուլմանները՝ մզկիթում, այսինքն, տարբերությունները ձևական բնույթ ունեն, իսկ ամենակարևորը՝ Էությունը նույնն է::)

Աբելյան
01.04.2010, 00:25

Բայց դա արհեստականացնում ա կրոնը:

Շինարար
01.04.2010, 00:43
Բայց դա արհեստականացնում ա կրոնը:

Հայկ ջան, մարդուն հավատալու համար Անճանաչելին, ճանաչելի ատրիբուտներ են պետք, որը և նա ստեղծել է, ի վերջո, բոլոր ծեսերը գալիս են արմատներով դեռ այն ժամանակներից, երբ մարդկային հասրակությունը հոտերով էր ապրում, ծեսը, արարողակարգը, արհետսականությունը մարդու բնական պահանջներից է, ինչպես շնչելը, ուտելը, խմելը, առանց դրա չէին առաջանա արվեստները, գրականությունը, թատրոնը, կինոն և իհարկե կրոնները… Իհարկե, այն ամենը ինչ ստեղծվել է մարդու կողմից, այդ թվում՝ կրոնը, արհեստական է, բայց արի՝ փորձենք վերադառնալ բնականին, ինչպե՞ս ես դա պատկերացնում… Խնդիրը քոնն է, թե ինչի կհավատաս, նույնիսկ, եթե հավատում ես, որ Ոչինչ էլ չկա, դու հավատում ես Ոչնչին, որ նույն Աստվածը կլինի քո համար, չհավատալ պարզապես չես կարող, հիմա տարբերությունը ո՞րն է. այդ Աստվածը արտահայտված լինի Աստծո որդի Հիսուս Քրիստոսի մարդու համար ընկալելի, ճանաչելի գծերով, թե՞ լինի անճանաչելի, անհասկանալի Ոչինչ: Այդ բոլոր արհեստականությունները հեշտացնում են Աստծո ընկալումը:
Դու մաթեմատիկա ես ուսումնասիրում, չէ՞: Թվերն ինքնին գոյություն ունե՞ն, թե դրանք արհեստական նշաններ են, որոնք ինչ-որ իրականություններ են խորհրդանշում, որոնց օգնությամբ մենք շատ բան կարողանում ենք ընկալել, ինչը առանց դրանց երբեք չէինք կարող: Միգուցե թվերի օրինակը անհաջող ստացվեց, նույն մաթեմատիկայում որքան հաճախ ենք օգտագործում «դիցուք» բառը, ահա դիցուք Հիսուս Քրիստոսը Աստծո Միածին որդին է, Սուրբ Երրորդության դրսևորումներից մեկը, մարդկային կերպարանք առած Աստված… Իսկ եթե դու քո հավատքի համար կարիք չունես Աստծուն օժտելու մարդկային գծերով, համենայն դեպս եթե այդ երևույթը եղել է, ուրեմն դրա կարիքը եղել է, եթե այդ երևույթը շարունակվում է, ուրեմն դրա կարիքը դեռ կա:) Միլիարդավոր մարդկանց հավատալու համար պահանջվել է, որ Աստծո որդին ծնվի մարդկային մարմնից, ապրի երկրի վրա, զոհաբերվի, հարություն առնի ու համբարձվի և դա կատարվել է, որովհետև չէր կարող չկատարվել, որովհետև մարդը չէր կարող ապրել առանց հավատալու մեր թվարկության սկզբին, և չի կարող ապրել ապրել առանց հավատալու այսօր, այսօր քեզ չի բավարարում Հիսուսի ծնունդը, զոհաբերումը, հարությունն ու համբարձումը, բայց հավատքի պահանջ ունես ու փնտրում ես. վստահաբար կգտնես :)

Hayazn
01.04.2010, 01:44
Այսինքն պետք ա Քրիստոնեությունը նայենք որպես Հուդաիզմից կախյալ կրո՞ն:
հ ա յ կ օ իմ գրառումների մեջ որտեղ էս տեսել որ ես գրել եմ

««Այսինքն պետք ա Քրիստոնեությունը նայենք որպես Հուդաիզմից կախյալ կրո՞ն: »»

նման բաներ մի արա թէ չէ ժողովուրդը կըկարծի թէ ես եմ նման հիմար մտքեր արտահայտել :

Աբելյան
01.04.2010, 11:17

Լավ, մի հատ սենց բան: Իսլամում էլ, Քրիստոնեությունում էլ, Հուդաիզմում էլ, ընդունվում ա նույն մոտեցումը: Այսինքն ամեն մեկը վերցնում ա Հին Կտակարանի դրույթները: Ինչի՞ ամեն մեկը առանձին տեսություն չի ստեղծել: Հետո, ինչի՞ են շատ մարդիկ Քրիստոսին համարում աստված, երբ որ Աստված մի հատ ա:

Աբելյան
01.04.2010, 11:31
հ ա յ կ օ իմ գրառումների մեջ որտեղ էս տեսել որ ես գրել եմ

««Այսինքն պետք ա Քրիստոնեությունը նայենք որպես Հուդաիզմից կախյալ կրո՞ն: »»

նման բաներ մի արա թէ չէ ժողովուրդը կըկարծի թէ ես եմ նման հիմար մտքեր արտահայտել :
հ ա յ ա զ ն ինձ տարօրինակ ա թվում տարբեր կրոնների համար լրիվ նույն մոտեցումը Աշխարհ ստեղծելու մասին: Իսկ էդ ամեն ինչը ո՞րտեղից ա գալիս:

Շինարար
01.04.2010, 16:40
Լավ, մի հատ սենց բան: Իսլամում էլ, Քրիստոնեությունում էլ, Հուդաիզմում էլ, ընդունվում ա նույն մոտեցումը: Այսինքն ամեն մեկը վերցնում ա Հին Կտակարանի դրույթները: Ինչի՞ ամեն մեկը առանձին տեսություն չի ստեղծել: Հետո, ինչի՞ են շատ մարդիկ Քրիստոսին համարում աստված, երբ որ Աստված մի հատ ա:

Հայկ ջան, չգիտեմ, թե ինչու ամենքն առանձին տեսություն չի ստեղծել, բայց կարծում եմ, որ հենց նույն Հին Կտակարանն էլ օդից մի օր չի ստեղծվել, այլ հիմնված է բավականին մեծ թվով հին սեմական ավանդույթների, հհավատալիքների վրա: Իսկ Քրիստոսին առանձին Աստված չեն համարում, այլ Աստվածային Էության կրողներից մեկը, դա հենց մաթեմատիկայում եղած "դիցուքն" է, որպեսզի մարդկանց ավելի հեշտ ընկալելի լինի Աստված, մարդիկ նրան մարդկային կերպարանք են տվել, ձեռքեր, աչքեր, քիթ, և այլն, նույնիսկ մորուք, որովհետև դիցուք այդ տիպի Աստծուն շատերի համար ավելի հեշտ է եղել ու ավելի հեշտ է հավատալ:) Ես էս թեմայի մեջ երբեք չեմ խորացել, չկարծես, թե աղանդավոր եմ ու քեզ իմ հավատքն եմ քարոզում, ուղղակի առիթը եղավ ու քո շնորհիվ քեզ հետ մեկտեղ ես էլ մտորում եմ նույն հարցերի մեջ մի տարբերությամբ. ես ուզում եմ հավատալ, դու էլ ես ուզում հավատալ, բայց չես ուզում ընդունել;)

wem
01.04.2010, 20:39
http://news.yahoo.com/video/world-15749633/the-face-of-jesus-revealed-18906760
հմմմմ...

Hayazn
02.04.2010, 01:08
հ ա յ ա զ ն ինձ տարօրինակ ա թվում տարբեր կրոնների համար լրիվ նույն մոտեցումը Աշխարհ ստեղծելու մասին: Իսկ էդ ամեն ինչը ո՞րտեղից ա գալիս:
Հ ա յ կ . եթե ուշադիր կարդացած լինեիր իմ կատարած համար 486 գրառումը ապա այդ հարցը քեզ մոտ չեր առաջանա այն է

«« Այն ԱՍՏՎԱԾ-ի որ ստեղծեց երկինքը և երկիրը « այսինքն ամբողջ տիեզերքը »
ներառյալ այն մանիտորը , որին որ հիմա դու նայում էս :»»

Այն ԱՍՏՎԱԾ-ը , որ ստեղծեց երկինքը և երկիրը նա բոլորից առաջ է և ՆԱ չի կարող պատկանել ինչ որ մեկի օրինակ բուդիզմի , հուդաիզմի կամ մեկ ուրիշ դավանանքի այլ ընդհակառակը նրանք կարող են պատկանել իրեն ինչպես նաև մնացած ամեն ինչ երևելի և աներևույթ , որ գոյություն ունեն ընդհանրապես :
Գոնե հիմա իմացար թէ այդ ամենը որտեղից ա գալիս , թէ չէ չեմ զլանա , ավելի երկար կբացատրեմ :