PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես եք վերաբերվում Ամանորին իրար տուն գնալուն



Պարոն Ն
01.01.2009, 19:18
Ինչպես եք վերաբերվում հայերի այն ավանդույթին, որ Ամանորին պետք է այցելել միմյանց տուն և այդպես շնորհավորել Նոր Տարին:
Անձամբ ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ փաստին:

Ուլուանա
01.01.2009, 19:55
Մի կողմից լավ է, երբ մարդիկ իրար այցելում են, հավես է, բայց մյուս կողմից էլ, երբ շատ դեպքերում արդեն տհաճ պարտականության նման մի բան է դառնում կոնկրետ մարդկանց այցելելը, արդեն համը դուրս է գալիս։ :bad Մեկ էլ էն քաոսայնությունն է վատ, որ մարդ չգիտի, թե որ պահին ով կգա։ Հաճախ ինքդ պատրաստվում ես ինչ–որ մեկին այցելել, արդեն տնից դուրս գալու վրա ես լինում, մեկ էլ՝ հոպ, ինչ–որ ազգական ընտանյոք հանդերձ հայտնվում է, ու դու թքեցիր պլաններիդ վրա։ :aggressive :D Ու էդտեղից էլ առաջանում է մշտապես ընտանիքից գոնե մեկին տանը «պահակի» կարգավիճակով պահելու ավանդույթը :{ :D:

Էհ, բայց նենց եմ կարոտել էդ բոլոր վիճակներին... :(

*e}|{uka*
01.01.2009, 20:13
Շաաաա՜տ վատ :angry, մեր տունը մինչև ամսի 7-8 գալիս են :angry
Գեղեցիկ կլիներ , երբ ամեն տարի ամանորը հարազատներով հավաքվեին մեկի տանը ընդհանուր նշեին ու վսյոոոոոո՜, ընկերներով մեկի տանը, աշխատակիցներով մեկի տանը... ու ամեն տարի պայմանավորվեն ում տանն են նշելու...:)


մեկ էլ՝ հոպ, ինչ–որ ազգական ընտանյոք հանդերձ հայտնվում է, ու դու թքեցիր պլաններիդ վրա։

Ոչ միայն թքեցիր այլ թքոտվեցիր :D, մի հինգ տարվա կորած բարեկամներ են ի հայտ գալիս ու 5տարիների կարոտին չդիմանալով թռնում թշերիդ վրա :aaa, լավ էտ հեչ, բա 5 րոպեն մեկ հերթով որ պոնչո չեն անում... :bl :beee

Արամ
01.01.2009, 20:58
Խի շատ էլ նորմալ բանա......ու հեչ էլ տհաճ չի որ մեզ հյուրա գալիս....

dvgray
01.01.2009, 22:17
Շաաաա՜տ վատ :angry, մեր տունը մինչև ամսի 7-8 գալիս են :angry
Գեղեցիկ կլիներ , երբ ամեն տարի ամանորը հարազատներով հավաքվեին մեկի տանը ընդհանուր նշեին ու վսյոոոոոո՜, ընկերներով մեկի տանը, աշխատակիցներով մեկի տանը... ու ամեն տարի պայմանավորվեն ում տանն են նշելու...:)



Ոչ միայն թքեցիր այլ թքոտվեցիր :D, մի հինգ տարվա կորած բարեկամներ են ի հայտ գալիս ու 5տարիների կարոտին չդիմանալով թռնում թշերիդ վրա :aaa, լավ էտ հեչ, բա 5 րոպեն մեկ հերթով որ պոնչո չեն անում... :bl :beee

Ում՞ են պոնչո անում :o: Մեծ աղջիկ ես, բա չեն մտածում՞ որ թշերտ դեֆորմացնեն հետո ինչ՞ ես անելու :angry :D
:bl :beee

dire
25.12.2009, 15:08
Ես ևս կարծում եմ, որ ամենաճիշտ տարբերակը ընկերներից մեկի տանը հավաքվելն է: Այդպես շատ ավելի հետաքրքիր կանցնի ամանորյա կախարդական գիշերը: Ինձ համար մինչև ամսի 12-ը հույր գնալը պարզապես անհեթեթություն է: Եվ հետո գիտեք թե ինչն է անընդունելի, որ եթե ընկերոջդ տանը քեզանից տարիքով մեծ անձնավորություն է բնակվում, ուրեմն առաջինը պարտադիր կերպով դու պետք է այցելես նրա տուն: Արդյունքում ինչ է ստացվում, եթե քո տանը մեծահասակ անձնավորություն չկա, ուրեմն հարազատներն այցելում են քեզ միմիայն հունվարի երեքից, չորսից հետո:

A.r.p.i.
25.12.2009, 15:21
Նորմալ եմ վերաբերում: Անձամբ ես սիրում եմ և' հյուր գնալ Ամանորին, և հյուրեր ընդունել:Այ որպեսզի պլանները չխախտվեն, ավելի լավա գնալուց առաջ տեղյակ պահել, կարծում եմ այդտեղ ամոթ բան չկա;:)

Աբելյան
25.12.2009, 15:26
Շատ լավ: Էս տարի ուզում եմ մի 70 հոգու տուն հյուր գնամ:

Այ Լևոնի վախտով որ հաց չկար, փող չկար, իրար տուն գնալը նեղություն էր…

Gayl
25.12.2009, 15:33
Ինձ էլ շատ դուր գալիս:Մենակ մի բանը համ դուրս գալիս ա համ էլ դուրս չի գալիս,ում տուն մտնում ես վռազ բուդը կեր ու երկար չեմ ու չումից հետո զաստավիտով գոնե մի կտոր կերցնում են,էտ պահը չեմ սիրում,բայց դուրս գալիս ա որ էտքան հյուրսեր ենք:)

One_Way_Ticket
25.12.2009, 15:44
Չէի սիրում: Նույնիսկ ավելին` ատում էի: Ժամերն էի հաշվում, թե երբ են այդ օրերը (հունվարի մեկը և երկուսը) վերջանալու:
Անցյալ տարի առաջին անգամ Հայաստանից գնացի Նոր Տարուն: Այս տարի էլ եմ գնում: Կրկին Նոր Տարին ինձ համար դարձավ տոն, որին անհամբերությամբ սպասում եմ, ինչպես սպասում էի դեռ այն ժամանակ, երբ Ձմեռ պապը բարձիս տակը նվեր էր դնում:

3 օրից Վիլնյուսում կլինեմ: :yahoo

Լուսաբեր
25.12.2009, 15:48
Սիրում եմ :yahoo ամենաշատը Նոր տարին դրա համար եմ սիրում, որ իրար հյուր գնալու, հյուր գալու առիթներ կան շատ, սիրում եմ, որ մեկ էլ հանկարծ մի կորած բարեկամա գալիս, ասենք Սիսիանից ու տեղ ծանոթանում եմ հեռավոր բարեկամներիս հետ :D... բոլորը ուրախ են, բոլորին լավա :roll
Օրինակ, մենք/դե արդեն դառավ հերանց:D/ քանի-որ պապասա ընտանիքում, մեծը բոլորը մեր տուն են գալիս, չհաշված պապայիս հոպարը, որ մենք միշտ առաջինը իրենց ենք հյուր գնում: Հետո համ էլ բոլոր հարազատ բարեկամները գիտեն, որ ամսի մեկին մեր տանն ենք հավաքվում լրիվով, մի 25-30 մարդ :love հետո 2ին պապայի հոպարին ենք հյուր գնում, մեկ էլ ամսի 6ին գյուղ՝ տատիկենցս, 3ին խնամիներին/այսինքն էս տարի մերոնք կգան ինձ տեսության :)) 11ին մեր ընտանիքի բարեկամ մի մարդ կա իրենց, էն մնացած օրերին խառը, կամ գալիս են, կամ էլ ինչ-որ հրավերք ենք ստանում ու գնում բոլորով :yea գնալուց առաջ էլ իմանում ենք նախապես ինչ-որ պլաններ ունեն մարդիկ, որ հանկարծ չխանգարենք էլի:oy
Իսկ 13ին որպես Հին Նոր տարի գնում էինք պապայի հոպարի դաչան մեր ամբողջ ցեղով մի 40 մարդ ու մի լավ ...:dance սիրում եմ Նոր տարին :love

Հ.Գ. էս տարի մի քիչ այլ կլինի, բարեկամների այցելությունների շրջանակը մեծացելա, Սասենց ցեղը մերինից եռակի մեծա երկու կողմից էլ:scare

Ungrateful
25.12.2009, 15:57
Իսկ ես հոգնել եմ, նոր տարվա գիշերը հյուր գնալով անցկացնել:
Օրինակ, էս տարի ուզում եմ գնալ ինչ որ ակումբ, ու մի լավ ուրախանալ...
Բայց գիտեմ որ չի լինի :(, էլի զանգելու են, էլի կանչեն, էլի համոզեն որ հաց ուտեմ, որ չգնամ` էլի նեղանան: :esim
Չէ, ես դեմ չեմ, շատ լավ բան ա: Ուղղակի ձանձրալի ա, ու անհետաքրքիր: Նոր տարուն ուզում եմ Տժժամ, բայց չի լինի:

Մենուա
25.12.2009, 17:33
Ընդհանուր առմամբ դրական եմ համարում։ Սա լավ առիթ է հարազատ–ընկերների հետ շփման, որը հնարավոր չի եղել տարվա ընթացքում։ Իհարկե հոգնեցուցիչ ու պարտավորեցնող բան կա, բայց գոնե այս դեպքում ամեն ինչ փոխադարձ է, բացի այդ առանց պարտականությունների կատարման հնարավոր չի հասարակության լիարժեք մասնիկ լինել։

Philosopher
25.12.2009, 17:44
Վադ:)

Արևհատիկ
25.12.2009, 17:53
Ես սիրում եմ, որ իրար հյուր են գնում: Ընդհանրապես Նոր Տարին շատ եմ սիրում, բոլոր ավանդույթներով հանդերձ:
Մենակ մի վատ բան կա Նոր Տարվա մեջ, արդեն տրամադրվել եմ, որ 5 կգ չաղանալու եմ :D:D:D

Սերխիո
25.12.2009, 19:11
ՑենտՌ:hands

Kita
25.12.2009, 19:49
Շատ հանգիստ:))

Life
25.12.2009, 20:05
Մենք հյուրասեր ազգ ենք,դրա համար ել սիրում ենք իրար հյուր գնալ:)

Annushka
25.12.2009, 20:14
Շատ լավ եմ վերաբերվում, բայց այն դեպքում, երբ հյուր ես գնում իրոք ի սրտե, այլ ոչ թե պարտադրված՝ "Իրենք եկել են, մենք էլ պետք ա գնանք, ամոթ ա", հիմար սկզբունքով: Որոշ մարդիկ Նոր Տարուն հյուր գնալը պարտք են համարում, որ "Վարդուշ մորքուրենց" դիմաց էլ պտիչկա դնեն::P Ես անձամբ գնում եմ նրանց տուն, ում իրոք ուզում եմ տեսնեմ ու կարոտել եմ, ում տանը ինձ համար հաճելի ա, այլ ոչ թե գնում եմ գնալու համար: Իսկ մեր տուն եկած բոլոր հյուրերին ի սրտե ընդունում եմ, ու շատ ուրախանում: Ես հյուրեր ընդունել սիրում եմ, մանավանդ հարազատ ու թանկ մարդկանց՝ բարեկամ լինի, թե ընկեր:

Աշխեն
25.12.2009, 21:10
Տանել չեմ կարողանում, ազգովի Նոր տարին տոնից դարձրել ենք պարտականությունների շարան…Ամենաշատը չեմ սիորւմ, որ մեկը մյուսի տուն գնումա, այդ մյուսը «պատասխան այց»-ա կատարում:[
Նշելու լավագույն ձևն եմ համարում քեզ համար հաճելի և հետաքրքիր կոլեկտիվով հավաքվել, լավ ուրախանալ ու վերջ, որ տոնը դառնա տոն ու չհոգնեցնի::ok
Շատ կցանկանայի որ Նոր տարուն նախորդող օրերը զբաղվեի ոչ թե «բլինչիկ փաթաթելով» այլ միայն նվերներ ընտրելով ու տունը զարդարելով:viannen_12: և շաատ հուսով եմ, որ գոնե մեր սերունդը կփոխի այս կարծրացած ավանդույթները:
Շատերին գիտեմ, որ էդ ամբողջ վազվզոցի մեջ չեն էլ հասցնում գոնե այցելել հրապարակ ու մայր տոնածառը տեսնել, չէ որ քաղաքը շատ գեղեցիկ է լինում տոնական օրերին:love

Marine-24
25.12.2009, 21:24
Եթե սիրում էս հյուրեր ընդունել, ապա այդ այցելություններից լավ բան չկա, իսկ եթե... իհարկե լավ չի: Կուզեմ ավելի շատ գան, քան ես գնամ: Բայց մի ոչ հաճելի երևույթ էլ կա. էտ շնորհավորանքներն ու պաչ-պռոշտի~ն: ՈՒղղակի մարդու հոգի է դուրս գալիս, մի ամբողջ տարվա լվացք է կատարվում կեղտոտ ջրհորի ջրով: :D

Նաիրուհի
25.12.2009, 23:13
Ես հյուր գնալ եմ սիրում։ Սեղան դնել-հավաքելուց զզվում եմ, նախաամանորյան վազվզոցից էլ։ Էս տարի ոչ մի բան չեմ անելու. արդեն էսօրվանից իմ «պարտականություններին» եմ անցել. տոնածառ, տուն զարդարելուն...:love
Բա ոնց եմ զզվում, որ առաջին 5 օրը մեր տուն հյուրեր համարյա չեն գալիս, իսկ ամսի 6-ը միշտ «հարամ են անում»:[
Մարդ չի կարողանում մի կարգին ուրախանալ...

Ֆոտոն
26.12.2009, 02:10
Ինձ համար Նոր տարին իմ մտերիմներին տեսնելու համար վատագույն ժամանակն է, երբ բոլորը վազվզոցի ու խառը, անսպասելի հանդիպումների մեջ են: Հետո, ուր էլ գնում են, ոչ մի բանից էլ չեն օգտվում, որ պատրաստողի հմտությունները ճիշտ գնահատվեն, տանտիրուհին մի քիչ շոյվի իր կատարածի համար:

Մտերիմներիս տեսնելու համար ինքս առիթ կստեղծեմ, մանավանդ որ իմ շրջապատում տարեկիցներս են գերակշռում, ու նրանցից յուրաքանչյուրն այս օրերին ընտանեեկան որոշումներին է ենթարկվում, ոչ թե սեփական քմահաճույքին:

Մեծ մասամբ, այս տոնին տխրում եմ: Ուսանողական տարիներին քննություններն էին հարամվում: Ո՛չ պարապել, ո՛չ լիաթոք ուրախանալ էր լինում: :oy Մեկ էլ, մարդավարի ուրախ հաղորդումներ, համերգներ, բեմադրություններ չեն լինում, իմ իմանալով, որ հատկապես էս տոնին սպասեմ: Միակ տարբերությունը տոնական խցանումներով լի փողոցներն են:

Ու հեչ էլ պատրաստելը չի՛ խնդիրը: Եթե իմ մտերիմները գան, (իհարկե նախապես տեղեկացնելով ու միասին հավաքվելով), հաստատ մեծ սիրով կպատրաստեմ թեկուզ հարյուր ճաշատեսակ: :love Ի՞նչ անենք, որ խոհանոցամոլ չեմ:

Իսկ անակնկալներ շատ եմ սիրում: :) Ու կաշխատեմ գոնե դրանով տոնական տրամադրություն ապահովել շրջապատիս ու ինձ համար: :love



Հ.Գ. Շուտ եմ ասել, էս գրառմանը շնորհակալություն տալ չկա:

One_Way_Ticket
26.12.2009, 02:12
Հ.Գ. Շուտ եմ ասել, էս գրառմանը շնորհակալություն տալ չկա:Ես էլ արդեն պատրաստվում էի :)

VisTolog
26.12.2009, 14:05
Շատ լավ, ուղղակի չեմ սիրում, որ հենց մտնում ես ներս, առաջինը ասում են նստի մի բան կեր, էս արա, էն արա: Կան մարդիկ, որոնց գնում ես ի սրտե շնորհավորելու, ոչ թե ուտելու համար :)

Գոհարիկ
26.12.2009, 14:58
Ես շատ եմ սիրում,ինձ համար միշտ շատ հետաքրքիր են անցնում տոնական օրերը,միակ վատ բանն էնա,որ ծնունդիս օրով(դեկտեմբերի 31ին)նստում գործ-մործ եմ անում,երբեք չեմ կարողանում հենց էդ օրը նշել ծնունդս,որովհետև ընկերուհիներս էլ զբաղված են լինում:Բարեկամներն էլ գալիս են մեր տուն ասում վայ էլի մոռացանք,որ ծնունդդա,էս ինչ խառը օր ես ծնվել, ու տենց առանց նվեր եմ մնում:(;)
Բայց դե ամեն դեպքում հաճելի ա տարվա մեջ գոնե 1անգամ հիշել բոլոր հարազատներին:)

aerosmith
26.12.2009, 17:40
Բայց դե ամեն դեպքում հաճելի ա տարվա մեջ գոնե 1անգամ հիշել բոլոր հարազատներին:)

հաստատ, սա միակ առիթնա որ կարողանում եմ հանդիպել դասընկերներիս հետ ու հիշենք հի ու բարի օրերը

Մանուլ
26.12.2009, 17:49
հաստատ, սա միակ առիթնա որ կարողանում եմ հանդիպել դասընկերներիս հետ ու հիշենք հի ու բարի օրերը
Ճիշտ ա :): Շատ մտերիմ մարդկանց հետ միշտ էլ հանդիպում եմ, բայց դե Նոր տարուն տեսնում ենք նաև նրանց, ում հետ չի հաջողվում հաճախ հանդիպել :):
Բարեկամների տուն համարյա չեմ գնում, մանավանդ՝ ստիպված: Գնում եմ մենակ էն դեպքում, երբ իրոք ուզում եմ իրենց տեսնել:
Քանի տարի ա՝ որոշում ենք Նոր տարվա գիշերը ընկերներով հավաքվել, բայց տենց էլ չենք հավաքվում: Ճիշտն ասած՝ ես էլ չեմ ուզում էդքան... Հաջորդ օրերը ավելի հավես ա :)

ministr
26.12.2009, 19:03
Եթե կարմրած քիթ պռունկով ու փռշտալով չեն գալիս, ապա շատ նորմալ եմ վերաբերվում:
Մեկ էլ ահավոր չեմ սիրում, որ տուն չմտած սկսում են, բա 5 րոպեով ենք մտել, էսինչի տուն դեռ պտի մտնենք...Այ մարդ ժամանակ չունեիր չգայիր, ով էր հրացանը դրել ճակատիդ ստիպում գաս? Եկել ես որ հայտնես թե ուր ես գնում?

Yevuk
26.12.2009, 19:12
Շատ եմ սիրում Նոր տարուն հյուր գնալ և հյուրեր ընդունել: Կարելիա ասել Նոր տարին միակ առրիթնա տարվա մեջ, որ մարդիկ իրար հյուր են գնում: :)

Հիշում եմ, որ փոքր էի, ավելի հաճախ էինք գնում բարեկամների տուն, մեր տուն էլ ավելի հաճախ էին գալիս ու ավելի ուրախ էր անցնում…:love Հիմա ավելի ու ավելի են բարեկամները իրարից հեռանում, ամեն մեկը իրա համար, առանձին…:(

Մենակ չեմ սիրում Նոր տարվա էտ սեղան դնելն ու հավաքելը, ահավոր հոգնեցուցիչա: Մեկ էլ չեմ սիրում, որ հյուր ես գնում ու քեզ ստիպում են, որ անպայման իրանց խոզի բդից ուտես, որովհետև էս տարվանը «շատ լավա ստացվել»: :angry

Life
26.12.2009, 19:12
Եթե կարմրած քիթ պռունկով ու փռշտալով չեն գալիս, ապա շատ նորմալ եմ վերաբերվում:
Մեկ էլ ահավոր չեմ սիրում, որ տուն չմտած սկսում են, բա 5 րոպեով ենք մտել, էսինչի տուն դեռ պտի մտնենք...Այ մարդ ժամանակ չունեիր չգայիր, ով էր հրացանը դրել ճակատիդ ստիպում գաս? Եկել ես որ հայտնես թե ուր ես գնում?
շաաաաաատ շուշուտ հանդիպող բան ես ասում:):lol

Աինի
13.02.2010, 17:32
Շատ լավ եմ վերաբերվում, կարելի է ամանորի գիշերը հավաքվել ընկերներով, բայց դա կարծում եմ չի խանգարի հաջորդ օրը իրար տուն այցելելուն, ես ի տարբերություն ոմանց չեմ համարում դա հետամնաց ապրելակերպ, և ես շատ սիրում եմ ամանորը առաջին հերթին հյուրասիրության համար, որ ես կարող եմ հյուրասիրել, և ին ձ են հյուրասիրում, լավ կլիներ եթե ճաշատեսակների մեջ «հեղափոխություն մտցվեր», թե չե ավանդական տոլմայից ու հայաֆիկացված բլինչիկներից արդեն հոգնել եմ, իսկ էնպես ամեն ինչ լավ է.

Ապե Ջան
18.04.2011, 02:42
Շատ լավ, ավելին ասեմ՝ հիանալի… այդ գեղեցիկ տոնին մարդիկ անցկացնում են լավ ժամանակ այցելելով իրենց հարազատներին, բարեկամներին:
Այդ տոների ժամանակ միայն մի բան էն չի, բոլորի տանը նույն ուտելիքն ու նույն խմիչքն է: :(

Արամ
18.04.2011, 17:17
Մենք հյուրասեր ազգ ենք,դրա համար ել սիրում ենք իրար հյուր գնալ:)
Ես կասեի, մենք ցուցամոլ ազգ ենք, և ուզում են որ ուրիշները մեր սեղանը տենան:

Լուսաբեր
18.04.2011, 17:42
Ես կասեի, մենք ցուցամոլ ազգ ենք, և ուզում են որ ուրիշները մեր սեղանը տենան:

մեկը մյուսին չի խանգարում: Էտ ցույց տալուց հետո նստում ու հյուրասիրվում են, հո ցույց չեն տալիս ու հավաքում, մի բաժակ թեյով ճանապարհում ))

Արամ
18.04.2011, 17:48
մեկը մյուսին չի խանգարում: Էտ ցույց տալուց հետո նստում ու հյուրասիրվում են, հո ցույց չեն տալիս ու հավաքում, մի բաժակ թեյով ճանապարհում ))

Դա դեռ չի նշանակում, որ հյուրասեր ենք, հակառակը նշանակում է, որ ագահ ենք :)

Լուսաբեր
18.04.2011, 18:04
Դա դեռ չի նշանակում, որ հյուրասեր ենք, հակառակը նշանակում է, որ ագահ ենք :)

Դե որ խոսք գնաց էլ ասեմ, հայեր դեռ վաղ ժամանակներից միշտ վատ են ապրել: Հասարակ գյուղացին միշտ էլ օրվա հացի խնդիրա լուծել, միշտ գտնվել ենք թշնամիների լծի տակ ու բարձր հարկեր վճարել ու հազիվ մարդիկ իրենց գոյությունն էին պահում, ոնց-որ հիմա, ուղղակի հիմա մենք մեզ ենք գերի ու թշնամին մեր իսկ կառավարություննա/ չքննարկենք սա/: ՈՒ մարդկանց դեռ հեթանոսական ժամանակներից հավատալիքա եղել, որ տարին պետքա առատ սկսվի ու Նոր տարվա սեղանները լցնում էին ամեն հնարավոր ուտելիքներով, որ կարելի էր գտնել: Եթե են ժամանակ պնդուկ, պոպոք էր հիմա դրան եկելա փոխարինելու հնդկական պնդուկը, որը ըստ շատերի ճոխությունա: Ժամանակները փոխվել են, բայց մենք դեռ այդպես ենք մտածում, որ տարին պետքա առատ ու լի սեղանով նստենք: Եթե դու դա համարում ես ցուցամոլություն վատ իմաստով կամ ագահություն, դա դու ես ուղղակի տենց մտածում, բայց կա ավելի խոր ավանդությունների միտք, որ մի օրում չեն ստեղծվել ու ոչ էլ քեզ պես կամ իմ պես մեկը կարա դրան մի օրում վերջ տա: Հայերը միշտ էլ եղել են հյուրասեր, դա մենք չենք մեզնով մենակ ասում ու ուրախանում, դրա մասին հիշատակումներ միշտ էլ արվել են, բայց չգիտեմ հետո կանեն, թե չէ…

erexa
20.04.2011, 01:56
Ինչպես եք վերաբերվում հայերի այն ավանդույթին, որ Ամանորին պետք է այցելել միմյանց տուն և այդպես շնորհավորել Նոր Տարին:
Անձամբ ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ փաստին:

Հեչ նորմալ չեմ վերաբերվում, ինձ մնա էդ գիշեր կպարկեմ, կքնեմ: