PDA

Դիտել ողջ տարբերակը : Կուզենայի արտահայտվել



WhiteSmoke{F}
30.12.2008, 23:01
այն, ինչով կուզեի կիսվել
ներողություն խնդրել մեկից, շնորհակալություն հայտնել, մեղադրել որևիցէ բանի համար, խոսել մի գաղտնիքի, կամ հիշողության մասին, որով ապրում ես, կամ էլ որը չի թողնում հանգիստ ապրել, որի մասին երբեք չես խոսել, միշտ լռել ես…
Խոսիր, կիսվիր այն ամենի մասին, ինչ խեղդում է կոկորդդ, կամ էլ պարզապես ուզում ես մեկին մի բան խոստովանել, թեկուզև նա երբեք չիմանա այդ մասին, կամ էլ չցանկանա լսել:
Ես ու էլի քեզ շատ սիրողներ անպայման կլսենք

WhiteSmoke{F}
30.12.2008, 23:05
ես էլ սկսեմ իմ վերջին արած վատ բանից: Քրիսթմասի գիշերը պատուհանից ցած նետեցի ինձ նվիրած թանկարժեք մատանին: Հետո էլ փնտրեցի ու չգտա: Հիմա ստիպված եմ մի բան հորինել, թե կորցրել եմ: Ես ափսոսում եմ արածիս համար ու ներողություն եմ խնդրում: Ու շատ եմ ուզում նոր տարին դիմավորել մաքուր խղճով:
Ներողություն եմ խնդրում իմ հարազատներից, որ իրենց շատ ժամանակ չեմ հատկացնում, ուզում եմ ասել. որ շատ եմ սիրում ձեզ; Մեկ էլ հատուկ շնորհակալ եմ իմ բոլոր հարազատներին, բարեկամներին, սիրելիներին; Ես ձեզ շատ եմ սիրում

impression
30.12.2008, 23:11
վերջին արածս վատ բանի համար էլ ես ներողություն խնդրեմ. հենց նոր գրել էի կարծիքս էս թեմայի մասին ու ջնջեցի.... ներեցեք ինձ, սիրելիներս

Rhayader
30.12.2008, 23:16
Կուզեի խոստովանել, որ շատ եմ վախենում քո համար:Գիտեմ, որ դու չես տեսնում իմ վախի պատճառները, ինքդ քեզ վաճառում ես ու անդունդ քշում: Վախենում եմ, որ երբ աչքերդ բացես՝ ընկնելիս լինես:
Վախենում եմ, որ իսկապես արժանի ես քո ճակատագրին, բայց այս արդարությունը սիրտս չի ընդունում:
Վախենում եմ, բայց երդվել եմ չխառնվել:

Sunny Stream
31.12.2008, 00:11
լիքը ներողություններ... շատ եմ սխալ եղել, շատ եմ ցավ պատճառել... էսպիսին չէի եղել... ու էլ չեմ լինի...

Ու շատ եմ ուզում նոր տարին դիմավորել մաքուր խղճով:

հա՜... շատ:

Աբելյան
31.12.2008, 10:29
Հերիք ա զզվցնես, սպանիր թողիր::angry Բայց մեկ ա քեզ ամենաշատն եմ սիրում::B

Razo
31.12.2008, 11:25
Ես իմ մեղքերը սովորաբար Աստծուն եմ խոստովանում, կներեք տենց պիտի գրեմ...

Տեր ջան ինձ ներիր, էս օր... ես ախր մեղավոր չէի, սաղ էտ էր...

Ես իրան էտքան ասում էի, չեր հասկանում...


Լավ սկսեմ ամփոփել... Սովորական աշնանային օր էր: Ես նստած էի Կենսաբանության լաբարատորիայում, ու դաս էի անում, Տիկին Անահիտի հետ: Դասը անցավ բավականին լավ ի տարբերություն նախօրեյի... Դասամիջոցին ինձ էր մոտենում մեր դասարանի Շիրինը (որին բոլորը սովորաբար Շիրիմ են ասում, վերջինիս էլ տղեն նեղվում էր ու ես սկսել էի էլ նրան չնեղացնել, համենայնդեպս իրանից էլ եմ ներեղություն խնդրում) ինքը ինձ դիսկ էր խոստացել, բերել էր...

Մինչ նա դիսկը կհասցներ ինձ մեր դասարանի Սաքոն նրան ասեց.

-Հլը նայեմ, էտ ինչ դիսկա? :aggressive
-Չէ,:) էս Ռազի համար եմ բերել, քեզ չեմ տալու...:P

Ու ինքը էտ ասեց բավականին ուրախ, ու ես էլ ժպտացի...
-Լավ չես արա...:[ Ասի մի հատ նայեմ տամ...
Ու ստեղ բրդումա Շիրինին, ինքը ընկնումա, ու իրա հետ լավ բաներ չեն լինում...

Ես եմ գալիս առաջ... :B

-Ինչ ես անում արա, խի բրդեցիր? :angry

Ինքը ստեղ սկսումա անկապ գոռգռալ ու ես նրան հրավիրում եմ զրույցի... :apeape :)

Ինքը շարունակումա միչև մենք կհասնենք դասարան, ես.

-Սաքո ջան, ինչ ա էղել քեզ էսօր, առյուծի կաթ ես խմել?
-Հեսա կիՇնենք դուրս կասեմ քեզ:
-Let's go. (մոդա էր, ձեռ առնելու համար շատ էր օգտագործվում)
-Դե արի...

Ու ստեղ ավելիա ոգեվորվում... Սկսումա ավելի բարձր գոռալ սկսումա քայլերը արագացնել, ու էտ ամենը անումա մենակ նրա համար որ ուշադրություն գրավի...

Ես էլ իմ համար հանգիստ իրա հետևից գնում եմ, կողքի դասարանից, մյուս դասարանից, ընկերներ են հավաքվում ու ինքը շրջվում տեսնումա արդեն մի քիչ շատ ենք:

Վազումա, էլիա գոռում-գոչում բոլորը նրան են նայում...

Տեղ մեր դասարանի բոյլուխ Հայկոն (իրան բոյլուխ ենք ասում որովհետև բոլորիցս շատ բոյով էր, տարբերությունը ակնհայտ էր, ու ինքը դրանից չէր նեղվում, ավելին ուրախանում էր որ ինքը բոյովա...) տեսնումա Սաքոյին (արդեն 2-րդ հարկում, ես ընկերներիս հետ 3-րդ հարկում եմ).

-Սաքո ջան? Էս խիս ես լացում ապեր, հլը արի տենամ, ինչա եղել? Ստեղ մեր հերոսը շատ ահարկու կերպով գոռումա .
-Ռադ էղի, այ երկերեսանի... Ասեմ որ Հայկոն այդ ժամանակ անտեղյակ էր վերևի կատարվելիքից, ու ինքը Սաքոյի հետ էտքան մոտիկ չեր ինչքան որ իմ...
-Քո հետ ամեն ինչ լավա?

Ստեղ Սաքոն իրան դնումա իրա երզած կինոյի մեջի տղու տեղը ու հարձակվումա Հայկոյի վրա որ ծեծի... Հայկոս Սաքոյին լոմումա... Ըստ իրա, ինքնա ասել...
Էտ ժամանակ ես արդեն Ֆիզիկայի լաբարատորիայում էի, դասը սկսված էր, Հայկոն մի քիչ ուշացած եկավ ու այդ ժամանակ պատմեց դասամիջոցի եղածը... (Loming-ը :lol:) Դասից հետո բարձրացանք վերև, ու Սաքոյի մաման ինձ կանչեց ուսուցչանոց որտեղ իմ դասղեկն էր ու Սաքոն իր հավատարիմ ընկերոջ հետ...

-Էս քաղմաս եք կանչել? :)
-Հա, ես եմ տեսուչը... Պատասխանեց Սաքոյի մաման, Էտ կինը ընդանրապես լավ, հումորով ու կարևորը լավատես մարդ է:

Մինչ ես կմտնեմ Սաքոն թե`
-Մենք հլը իրար կտենանք...
-Գրկաբաց սպասում եմ... :P

Ստեղ սկսումա գոռ-գռալ, Դասղեկս է բարկանում... Գնում ենք դասարան, բոլորը ինձ են մեղադրում, դասղեկս ինձ "ոչ մի դեպքում" չի լսում... և այսպես էս ամենինչը շարունակվեց այնքան ժամանակ, միչև ես էլ փորձփցի ինձ ակերով զգալ, դասարանի դուռը բնականաբար քացով բացեցի... Բոլորը ապշած ինձ են նայում, գնում հասնում եմ իմ տեղը` առաջին շարք, ու ելույթ ունենում.
-Վերջ ձեր երազանքը իրականացավ, ես դպրոցից դուրս եմ եկել... Տեղ ահագին թիթիզ բառեր ավելացրի արդյունքում մի նոր հետաքրքիր ֆրազի հեղինակ էլ դարձա...

Վերջացավ այսպես` Սաքոյի մաման գտավ իրա տղայի սխալը, բոլորը իմ հանդեպ թարսվեցին, (մասնավորապես աղջիկները) հետո ես ծնողական ժողով եղավ...
Դրվեց իմ հեռացման հարցը, ընկերներիս մայրիկները ինձ պաշտպանեցին, (իմ մայրիկը չեր եկել, աշխատանքի էր) Ու որոշեցին գնալ Էքսկուրսիա, ու ինձ չտանել...

Պադումըյեշ.... :P :) Ես դե իհարկե ձևացնում էի որ չեմ էլ ուզում գամ... Բայց ուրիշներին էի խափում հո ինձ չէի կարող խափել...

Այդ օրը շատ տխուր անցկացրի, ադնակլասնիկում թափառեցի մինչև երեկո, ու դաս էլ չարեցի... Ուղիղ 20:09-ին ինձ զանգեց ռեժիսորս, թե վաղը գնում ենք նկարահանման, իմ վիճակը պատկերացնում եք? :) Տան մեջ վազում էի ու բարձր գոռում էի ԱՅՈ՜... :yes :yahoo Որովհետև նկարահանման գնալու էինք Դիլիջան, և դասարանի Էքսկուրսիան իջևանում էր թե Դիլիջանում չեմ հիշում...

Նկարահանումը շատ լավ անցավ, բավականին հաջող, Դիլիջանի Ապագա մարզադպրոցի բացումն էր. Չմոռանամ ասել որ ես վարում եմ Հայրենիք հետուստաընկերության Օլիմպիկ հաղորդաշարը... :)

Չնայած ես Դիլիջանով շատ-շատ համով բաներ կերա... :nyam Բայց դա չեր փոխարինի այն էքսկուրսիային որտեղ իմ ընկերների հետ էի լինելու, ու 2 օր ուրախ ժամանկ էինք անցկացնելու: Հետո բարիշեցինք ու ամեն ինչ անցավ գնաց բայց ես մեկ է մինչև հիմա իմ մեղքը չեմ հասկանում...

Մեկ է Աստված ջան, ես խնդրում եմ որ ինձ ներես այն ամենի համար որ ես արել եմ, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից ում որ նեղացրել եմ, կամ որևէ վատություն եմ արել... Թող գալիք տարին բոլորի համար շատ ուրախ անցնի, ու ես հանկարծ նման սխալներ չանեմ,

Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ :)

Chuk
31.12.2008, 21:53
Մոդերատորական. թեմայի վերնագիրը հեղինակի առաջարկով «կուզեի խոստովանել...» տարբերակից փոխվել է «Կուզեի կիսվել...» տարբերակով:

Երկնային
01.01.2009, 02:14
Համար 1. Ուզում եմ ներես ինձ, որ շատ ուշ հասկացա, որ ինչ էլ անում ես, ինձ շատ սիրելով ես անում… :oy ու ուզում եմ, որ վստահ լինես, որ ամեն վայրկյանի կարող ես գալ, ու ես անպայման կօգնեմ քեզ. դու լավ ընկեր ես… :)

Համար 2. Ներում եմ քեզ… :) շատ-շատ բաների համար, ու ուզում եմ իմանաս, որ վատով չեմ հիշի, ամեն վատը 2008-ին եմ թողնում… ու երբ անցյալը թակի դուռս, ես արդեն տանը չեմ լինի… ուզում եմ երջանիկ լինես :)

Համար 3. Խոստովանեմ. սկզբից անօգնական զգացի ու ուզում էի փախչել, բայց ոտքերս չէին տանում… հետո փախա, ու էլի քեզ մոտ բերեցին… ու երբ ասացիր` ասում էի չէ՞, որ հերիք ա չպաշտպանեմ ինձանից, կմնաս լռիվ անօգնական… ու ժպտացիր տեսածս ամենաբարի ժպիտով, ու զգացի, որ էլի պաշտպանում ես… :)
կներես, որ չէի հավատում… հիմա հավատում եմ ու չեմ գնա… :oy

...........
Նոր Տարիս նոր հավատով եմ սկսում, ու ժպտում եմ բոլոր-բոլոր նրանց համար, որ երբևէ փորձել են ու շարունակում են պաշտպանել ու սիրել ինձ… :)

WhiteSmoke{F}
03.01.2009, 01:16
ինչ դժվարա հիվանդ ձևանալը: Իբր ձայնդ կտրվելա, իբր մրսել ես: Ախր ես ընդհանրապես չեմ հիվանդանում: Բայց ձայնս կտրվելա:
Օդանավակայանը ինձ համար մի առանձնահատուկ փիլիսոփայական իմաստ ունի: 2 բան հստակ է՝ հանդիպում, հրաժեշտ: Ոնց որ ներմոլորակային դուռ լինի: Ինչ որ սահմանագիծ:
Ու ոնց որ սահմանագծին հասած չեմպիոնն է գոռում BINGO: Ես էլ էի ուզում գոռալ: Բայց ի՞նչ: Էնքա՜ն բան…
Դու երևի գլխի ես ընկնում ինչ, դրա համար էլ չես հարցնում: Էլի անտարբերության ես տալիս իմ տարօրինակ վերաբերմունքը: Ինչի՞ : Չե՞ս ուզում լսես էն, ինչ ուզում եմ ասել: Ու ինչպես միշտ , գայլի հայացքով, առանց միմիկաների, հերթական կարգադրություններ ես անում աշխատողիդ: Մինչև գաս:
Շուտ կգաս: Քեզ բան ունեմ ասելու: Կամ էլ, արի, հիմա ասեմ, սահմանագծին, ու կարաս արդեն շուտ հետ չգաս:
Բայց գոնե հարցրու, ինչա եղել, որ ասեմ: Բայց ջղայնացած հարցրու, որ ես էլ հանգիստ սրտով ջղայնանամ: Խնդրում եմ ջղայնացի, գոռա, վիրավորի կոնկրետ ինձ: Որ քեզ ցավացնեմ ու արդարանալու տեղ ունենամ:
Մի ների ինձ ամեն ինչ: Դա ճիշտ չի: Ես ինձ մեղավոր եմ զգում, որովհետև դաժանությանդ պատճառը ես եմ: Ամբողջ բարությունդ ինձ ես տալիս, չարությունդ անմեղ մարդկանց: Ու մատանին, որ պատուհանից գցեցի, ու կորավ, դու էիր մեղավոր, քանի որ ավելի սիրունը նվիրեցիր, ու ատլասից կարմիր շորը:
Մենք երկուսս էլ վատն ենք: Եդ մատանիով քանի փոքրիկի կարելի էր երջանկացնել նոր տարվա գիշերը:
Էն, որ երեխան դրսում չարությունա անում, հարևանը խփումա, մայրն էլ դրանից ազդվումա ու վիճումա հարևանի հետ: Բայց նյարդայնությունից իրա երեխային ավելի ուժեղա ծեծում: Համ խփումա, համ լացումա:
Ուզում եմ քեզ ցավացնեմ, ոչ իմ տեղը, այլ ուրիշների տեղը: Բայց ինձ ներում ես ամեն ամեն ինչ: Ես վատն եմ , մի ների:
Ասում ես կախարդելու բոլոր ձևերը գիտեմ: Ցավացնելու բոլոր ձևերն էլ գիտեմ: Մենք նույն « ցեղից» ենք, ես ու դու:
Ու մինչ դու ասում ես, որ տեղ հասնելուդ պես կզանգես, ես ուզում եմ, որ մենք վիճենք, ու մաքրվենք:Բայց լռում եմ:
Քեզ հետաքրքիր չի՞, ինչու եմ լուռ: Կոկորդս խեղդումա, ես ուզում եմ ցավացնեմ քեզ, որովհետև մեկը դա պետք է անի, թե՞ չէ:
Բայց դու արդեն անցար դռներից այն կողմ: Ինքնավստահ, էլեգանտ, հպարտ, դաժան…
Տուն եմ գալիս: Մեքենայի մեջ մտածում եմ: Տեսնես ձեռնոց վերցրե՞ց: Ցուրտա է, կմրսեն մատները: Այ քեզ բան: Քիչ առաջ ուզում էի ցավեցնել քեզ, հիմա մտածում եմ ձեռքերդ չմրսեն:
Զանգեցիր: Տեղ ես հասել: Նոր տարի ես նշում ընկերներիդ հետ: Իսկ իմ ձայնը կոկորդիցս դուրս չի գալիս: Կտրվել է:
Հարցնում ես.– Ի՞նչ է եղել ձայնիդ հետ:
Այ հիմա իսկական պահն է ասելու, վիճելու: Վերջապես հարցրեց: Հիմա կասեմ ինչ որ պետք է: Անպայման կասեմ…
Պատասխանում եմ. – Մրսել եմ, հիվանդ եմ

Kuk
03.01.2009, 14:56
Մարդ չկա՞, որ հլը չի կիսվել էս թեմայում, բայց ուզում ա կիսվի: Եկեք կիսեմ:))

Երվանդ
03.01.2009, 15:56
Կուկը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվի էս թեմայի գոյության հետ:D:D:D

impression
03.01.2009, 19:30
Կուզեի կիսվել իմ հոգեվիճակով. ես Կուկին ՆԵՆՑ ԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ... :D

Ուլուանա
03.01.2009, 19:58
Ժող, մի՛ կիսվեք, էլի, դուք բոլորդ էլ ամբողջական վիճակում շատ ավելի լավն եք, հավատացե՛ք։ :D Մարդիկ ամբողջ կյանքում փնտրում են իրենց երկրորդ կեսին, որ կիսատ չլինեն, իսկ դուք ամբողջական վիճակում մտնում եք էս թեմա, կիսված դո՞ւրս եք գալիս։ :bad

«Կուզեի կիսվել» արտահայտությունը լեզվական առումով սխալ է։ Հայերենում «կիսվել» բառը չունի այն իմաստը, որը նկատի է ունեցել հեղինակը, թեև այդ սխալ կիրառությունը խիստ տարածված է։

Մոդերատորական։ Վերնագիրը կրկին փոխվում է. այս անգամ՝ «Կուզենայի արտահայտվել...»։

Արտահայտվենք առանց կիսվելու։ ;)

murmushka
03.01.2009, 20:22
դե եթե կարելի է արտահայտվել, ես նույնպես փորձեմ
իմ կարծիքով` սա գրեթե նույնն է ԱՆկապ օրագրի հետ
կարծում եմ կարելի է միավորել
այնտեղ էլ արտահայտվում ենք կիսվում, խոստովանում մեղանչում....

Վարպետ
03.01.2009, 21:00
Մոդերատորական։ Վերնագիրը կրկին փոխվում է. այս անգամ՝ «Կուզենայի արտահայտվել...»։

Ան ջան, աչքիս էլի փոխվի վերնագիրը, թե չէ ես որ ստեղ արտահայտվեմ, ինձ կարգելափակեն:))
Լիլ, Կուկ, լցրեք, լցրեք մի բաժակ դարդից բան խմենք:

Վարպետ
03.01.2009, 21:08
մեղանչում....
Արմին ջան, "մեղանչել" մեղք գործել ա նշանակում: Էս էն հատուկ բառագիտական սխալներից ա, որոնք ինձ վրա ազդում են գրատախտակի վրայով քաշվող մեխի ձայնի պես:(
Ահա և ես էլ արտահայտվեցի:))

Chuk
03.01.2009, 21:11
Մոդերատորական. թեման անընդհատ զրուցարանի վերածվելու պատճառով փակվում է: