PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչով կարող ենք իրար օգնել

sweet
09.12.2006, 17:49
Եկեք այստեղ գրենք հայտարարություններ և օգնենք միմյանց` ինչով կարող ենք:
:)

Օրինակ ինձ շտապ անհրաժեշտ է 10-րդ դասարանի ամանորյա հանդեսի ծրագիր կամ հետաքրքիր համար::8 :B ;) :think :P
Խնդրում եմ գրեք ինձ: :oy

Arisol
09.12.2006, 20:28
Ցավոք ամանորյա համերգային ծրագրով չեմ կարող օգնել:( :
Ո՞վ կարող է ինձ ուղարկել ՀՊՃՀ առաջին կուրսի պատմության ռեֆերատ «Սևրի պայմանագիր: Փարիզի հաշտության պայմանագիրը և Հայաստանը» կամ էլ «Հայաստանը փետրվարյան հեղափոխության շրջանում» թեմաներում:oy :

Նորմարդ
09.12.2006, 23:21
Ցավոք ամանորյա համերգային ծրագրով չեմ կարող օգնել:( :
Ո՞վ կարող է ինձ ուղարկել ՀՊՃՀ առաջին կուրսի պատմության ռեֆերատ
Ցավոք ես էլ քեզ, չեմ կարա օգնեմ պատմության այդ ռեֆերատի հարցում:( , բայց եթե պետք լինի ռեֆերատ ասենք Էկոլոգիայից կամ էլ տնտեսից մեծ հաճույքով:

Լոս
10.12.2006, 03:22
խնդրում եմ ..
լավ ներվապատոլոգի անուն/հասցե//կլինիկա ասեք … ):

Arisol
10.12.2006, 13:34
խնդրում եմ ..
լավ ներվապատոլոգի անուն/հասցե//կլինիկա ասեք … ):
Իսպանիայի՞ ներվապատոլոգի անուն/հասցե//կլինիկա ասենք :D :
Եթե պարզապես զրույցի կարիք ունես, ուզում ես, որ քեզ լսեն, ապա առաջարկում եմ իմ ծառայությունները;) :

StrangeLittleGirl
10.12.2006, 14:02
Նա՛ր ջան, նյարդաբանը/նյարդախտաբանը բոլորովին ուրիշ մասնագետ է, «կիսվելու» հետ կապ չունի: Նրանք զբաղվում են նյարդաբանական հիվանդություններով (պոլիոմիելիտ, էպիլեպսիա, կողմնային ամնիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն և այլն):

Կարե՛ն, եթե Հայաստան գալու մտադրություն ունես, լիքը լավ մասնագետների անուններ կարող եմ տալ ;)
Կարող ես ինձ մոտ էլ նախնական կոնսուլտացիայի գալ, լիքը բան կսովորեմ :D

Arisol
10.12.2006, 14:09
Նա՛ր ջան, նյարդաբանը/նյարդախտաբանը բոլորովին ուրիշ մասնագետ է, «կիսվելու» հետ կապ չունի: Նրանք զբաղվում են նյարդաբանական հիվանդություններով (պոլիոմիելիտ, էպիլեպսիա, կողմնային ամնիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն և այլն):

:oy Մերսի Բյուր ջան, ես լրիվ ուրիշ բան էի հասկացել, շփոթել եմ:oy :

Lapterik
10.12.2006, 19:11
եթե պետք լինի ռեֆերատ ասենք Էկոլոգիայից կամ էլ տնտեսից մեծ հաճույքով:
Որ էկոլոգիայի ռեֆերատ ինձ տայիր, շատ շնորհակալ կլինեմ: Իսկ մանկավարժության ռեֆերատ(ներ) ո՞վ կարա ինձ տա, կամ կայք ասեք, ես քաշեմ:

Նորմարդ
10.12.2006, 20:28
Որ էկոլոգիայի ռեֆերատ ինձ տայիր, շատ շնորհակալ կլինեմ: Իսկ մանկավարժության ռեֆերատ(ներ) ո՞վ կարա ինձ տա, կամ կայք ասեք, ես քաշեմ:
Մեծ սիրով կտամ միայն էլ հասցետ ասա, որ ուղարկեմ:

Arisol
14.12.2006, 18:52
Դե քանի որ ոչ մեկ չուներ պատմության ռեֆերատ, ուստի ֆորումի անդամների հետ միասին այն հավաքեցինք;) : Ցանկացողները կարող են դիմել ինձ: Ռեֆերատի թեման է. «Հայաստանի առաջին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը»:

Նորմարդ
14.12.2006, 21:55

Եթե հետաքրքիր ա ու նորություններ ա պարունակում ապա մեծ հաճույքով կկարդամ կարող ես ուղարկել mail-իս?
Իսկ եթե քաղվածքներ ա դասագրքերից ապա մերսի պետք չի:)
Հ.Գ.
Պատմություն շատ եմ սիրում:

TigranM
14.12.2006, 23:49
Կրողա որևէ մեկը «գիտություն և փիլիսոփայություն » թեմայով ռեֆերատ ունենա:

sweet
15.12.2006, 21:42
Ո?վ կարող է ինձ ասել, թե ինչպես կարող եմ ձեռք բերել հայերեն wbmp ֆորմատի նկարներ, որոնք կարող եմ ուղարկել հաղորդագրության միջոցով: Կամ դրանց պատրաստման ձևն ասեք, եթե որևէ մեկդ գիտեք: Խնդրում եմ...

linus
15.12.2006, 21:46
կարող ես համապատասխան ծրագիր ճարել, կամ ել պլագիններ ֆոտոժոպի համար

Arisol
16.12.2006, 00:43
Եթե հետաքրքիր ա ու նորություններ ա պարունակում ապա մեծ հաճույքով կկարդամ կարող ես ուղարկել mail-իս?
Իսկ եթե քաղվածքներ ա դասագրքերից ապա մերսի պետք չի:)
Հ.Գ.
Պատմություն շատ եմ սիրում:
Չէ՛, Նորայր ջան, կուրսեցի մի աղջիկ ա կոմսպեկտել, բայց լավ էլ չի կոմսպեկտել սկի :D :

Նորմարդ
16.12.2006, 22:40
Շատ շնորհակալ կլինեի եթե ինձ կարողանաիք փոխանցել Բարսելոնա ակումբի հետ կապված նկարներ:

Artgeo
16.12.2006, 23:46
Շատ շնորհակալ կլինեի եթե ինձ կարողանաիք փոխանցել Բարսելոնա ակումբի հետ կապված նկարներ:
http://images.google.com/images?svnum=10&hl=en&lr=&q=barcelona+fc&btnG=Search

Նորմարդ
17.12.2006, 20:52
http://images.google.com/images?svnum=10&hl=en&lr=&q=barcelona+fc&btnG=Search
Շատ շնորհակալ եմ Artgeo ջան, բայց իմ մոտ ֆրինետ ա ու լինկդ չի աշխատում թե չե google-իցօգտվել ես էլ գիտեմ:oy

Ուրվական
18.10.2008, 19:29
Շատ շտապ պետք է ռեֆերատ "Պետության ու հասարակության ծագումը" վերնագրով, ցանկալի է հայերեն: Երևի ֆորումի իրավաբանները կամ պատմաբանները կունենան: Խնդրում եմ այսօր կամ վաղը ուղարկել ինձ կամ լինկ տալ: Շա՜տ շտապ է պետք, երկուշաբթի հանձնելու համար: Եթե ունեք, պմ գրեք ինձ: Շատ շնորհակալ կլինեմ: