PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր կույրի հանդեպ

dasola
09.12.2006, 14:51
Հարցս այսպիսին է:
Ինչպե՞ս եք վերաբերվում կույր մարդկանց:
Ինչ եք կարծում նրանց իրավունքները սիրելու ու սիրվելու հավասար ե՞ն:
եվ արդյոք դա կարող է՞ սիրող զույգերի բաժանման պատճառ հանդիսանա:
Հարցս այն է, թե արդյոք կսիրեիք ,կընդունեիք մեկին, որ զրկված է տեսնելու հնարավորությունից:

Cassiopeia
09.12.2006, 15:46
Մարդ սիրում է սրտով, ոչ թե աչքերով: Ոչ ոք ապահովված չէ, որ օրերից մի օր նա էլ իր կենսական անհրաժեշտ օրգաններից թեկուզ ժամանակավոր կզրկվի (իհարկե, աստված մի արասցե): Կարծում եմ, որ նման պարագայում սիրո ծնունդի առկայության դեպքում այդ սեր կոչվածն ավելի ամուր կլինի լոկ այն պատճառով, որ տեսնող սիրահարը աչք կդառնա կույրի համար, որ տեսնող սիրահարը ամեն կերպ կաշխատի սատար կանգնել ու հենարան, թև ու թիկունք դառնալ կույրին:
Ֆորումում թեմա կա "Սերը ինտերնետում", իսկ դա ինչո՞վ է տարբերվում կույր մարդու զգացած սիրուն: Չէ որ այս դեպքում էլ ոչ թե սիրող անձն է կույր այլ հենց սերը: :think

dasola
11.12.2006, 11:30
Շնորհակալություն ,որ չանտեսեցիք հարցս....անկեխծ ասած շատ ուրախ եմ անկեխծ ու ռեալ ,տրամաբանական պատասխանի, կարծիքի համար:Ինքս իհարկե հենց նույն կարծիքին եմ.Իհարկե ոչ մեկ երբեք չի կարող ամբողջ կյանքում ապահովագրված համարել:
Ես ինքս հիմա սիրում եմ հենց նման մի մարդու, ում հետ կասեի ճակատագիրն իրոք արդար չի եղել...զրկել ե աչքի լույսից.....բաըց իմ սերն առավել ոժեղ գտնվեց.....ես ոչ միայն սիրում, այլ պատրաստվում եմ ամուսնանալ այդ անձի հետ....Անկեղծ եմ ասած երբեք չէի հավատում սիրուն, բայց արի ու տես..այն կա...եվ շատ հզոր է::love

Z77
11.12.2006, 11:40
Հարցս այսպիսին է:
Ինչպե՞ս եք վերաբերվում կույր մարդկանց:
Ինչ եք կարծում նրանց իրավունքները սիրելու ու սիրվելու հավասար ե՞ն:
եվ արդյոք դա կարող է՞ սիրող զույգերի բաժանման պատճառ հանդիսանա:
Հարցս այն է, թե արդյոք կսիրեիք ,կընդունեիք մեկին, որ զրկված է տեսնելու հնարավորությունից:
Հայտնի խոսք է, որ տղան սիրում է աչքերով, աղջիկը` ականջներով: Հետևաբար կարելի է ենթադրել, որ դա հնարավոր է միայն աղջկա համար:

Angelina
11.12.2006, 11:45
Ես կարծում եմ, որ եթե սերը բնորոշ է մարդուն, ապա դա կապ չունի, թե մարդը կույր է, իսկ ինչ մնում է, թե արդյոք ես ինքս կսիրեի կույրի, ապա ասեմ, որ ոչ: Ինձ թվում է, որ կույրը պետք է ամուսնանա կույրի հետ, որ իրենց համար այդպես լավ լինի:

Synopsys_vs_Lycos
11.12.2006, 17:38
Ես կարծում եմ, որ եթե սերը բնորոշ է մարդուն, ապա դա կապ չունի, թե մարդը կույր է, իսկ ինչ մնում է, թե արդյոք ես ինքս կսիրեի կույրի, ապա ասեմ, որ ոչ: Ինձ թվում է, որ կույրը պետք է ամուսնանա կույրի հետ, որ իրենց համար այդպես լավ լինի:

Իմ կարծիքով, սիրում են մարդուն, ոչ թե նրա մարմնի առանձին հատվածները: Կարողա էլ սիրես :think

Ուլուանա
11.12.2006, 19:05
Ես կարծում եմ, որ եթե սերը բնորոշ է մարդուն, ապա դա կապ չունի, թե մարդը կույր է, իսկ ինչ մնում է, թե արդյոք ես ինքս կսիրեի կույրի, ապա ասեմ, որ ոչ: Ինձ թվում է, որ կույրը պետք է ամուսնանա կույրի հետ, որ իրենց համար այդպես լավ լինի:
Եթե ասում ես, որ կապ չունիէ մարդը կույր է թե ոչ, ապա ինչպե՞ս կարող ես համոզված ասել, որ դու ինքդ չէիր սիրի կույրի։ Ասածիդ մեջ հակասություն կա։ Թե՞ դու նկատի ունես, որ միայն կույրը կարող է սիրել կույր մարդուն... :o

Եվ հետո ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե այդ ինչպես պետք է երկու կույրերի համար լավ լինի։ Դու պատկերացնու՞մ ես երկու այդչափ անպաշտպան մարդկանց համակեցությունը։ Եթե ամուսիններից մեկի կուրությունը անհաջողություն է, ապա երկուսի կուրությունն արդեն դժբախտություն է երկուսի համար էլ։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, եթե նրանցից գոնե մեկը տեսնել կարողանար, որպեսզի մյուսին էլ օգներ։ :think

Ավելացվել է 10 րոպե անց

Շնորհակալություն ,որ չանտեսեցիք հարցս....անկեխծ ասած շատ ուրախ եմ անկեխծ ու ռեալ ,տրամաբանական պատասխանի, կարծիքի համար:Ինքս իհարկե հենց նույն կարծիքին եմ.Իհարկե ոչ մեկ երբեք չի կարող ամբողջ կյանքում ապահովագրված համարել:
Ես ինքս հիմա սիրում եմ հենց նման մի մարդու, ում հետ կասեի ճակատագիրն իրոք արդար չի եղել...զրկել ե աչքի լույսից.....բաըց իմ սերն առավել ոժեղ գտնվեց.....ես ոչ միայն սիրում, այլ պատրաստվում եմ ամուսնանալ այդ անձի հետ....Անկեղծ եմ ասած երբեք չէի հավատում սիրուն, բայց արի ու տես..այն կա...եվ շատ հզոր է::love
Կարծում եմ՝ քո արարքը գովասանքի է արժանի։ :) Ապրես, որ նշանակություն չես տվել այդ մարդու կուրությանը և կարողացել ես սիրել նրան՝ հակառակ իր թերության։ Ես էլ եմ համոզված, որ իսկական սերը չի կարող կանգ առնել նման բաների առաջ։ Քեզ երջանկություն ու համբերություն եմ մաղթում։ :) Համբերությունը հիմնականում նրա համար, որ, շրջապատում շատերը, ցավոք, կարող են քեզ չհասկանալ ու հավանություն չտալ որոշմանդ, այդ ժամանակ, հուսով եմ, որ ձեր սերը միշտ էլ այնքան ուժեղ կլինի, որ դուք միասին կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները։ :)

dasola
11.12.2006, 19:23
Ճիշտ ես,,,դժվար էր հասարակության հետ պայքարում:Նույնիսկ ասեմ, ծնողների հետ :Բայց իմ անձնական երջանկուփյունն ես էլ ավելի վեր դասեցի :Գիտեմ, որ սիրում եմ, սիրվում...դա է էական...բացի դա սեմ, որ նման մարդիկ ոչնչով չեն տարբերվու մեզանից,,բացի միայն այն, որ գույներ չեն տեսնում,բայց ապրում, աշխատում ու ստեղծագործում են, ինչ-որ տեղ ավելի լավ, քան շատ ՛ատերը,որոնք տեսնում ու չեն նկատում:
իսկ կարծիքներին ու հայացքներին,կարելի է անտեսել, չնկատել,պարզապես ապացուցել,որ բոլորս հավասար իրավունքներ ունենք, թե սիրվելու թե սիրելու....
Քեզ էլ շնորհակալություն....հաճելի էր լսել,,,հասկանալ,որ դեռ կան նման մարդիկ:hands

Guest
11.12.2006, 19:27
Իրոք սերը կու՛յր ա: Հնարաոր ա սիրել ամեն տեսակ մարդու: Կարևորը հոգիների ներդաշնակությունն է, սիրեք իրար…

Selene
11.12.2006, 19:51
Ճիշտ ես,,,դժվար էր հասարակության հետ պայքարում:Նույնիսկ ասեմ, ծնողների հետ :Բայց իմ անձնական երջանկուփյունն ես էլ ավելի վեր դասեցի :Գիտեմ, որ սիրում եմ, սիրվում...դա է էական...
Շատ գովելի է քո արաքը:hands Ես բարի նախանձով նախանձում եմ քեզ;) ,որովհետև ես հանուն սիրո չեմ կարողացել դեմ գնալ ծնողներիս կարծիքին(իհարկե նա կույր չի,բայց կար մեկ խանգարող հանգամանք,որի մասին չեմ ուզում գրել):(
dasola ջան քեզ մեծ երջանկություն:love եմ ցանկանում,այսինքն ձեզ;)

dasola
12.12.2006, 11:02

Շնորհակալություն երկուսիս անունից էլ:;)
Հավատում եմ, որ իրոք կհաղթահարենք գալիս դժվարությունները::love
Իսկ, այն ,որ դու փաստորեն այժմ այդ անձի հետ չես, մի հուսահատվիր:Պարզապես միգուցե, նա իրոք որ նա չէր, ով պետք է լինի կողքիդ:Հավատա,դեռ կգա էլ ավելի ուժեղ սեր:
Իսկ ծնողներին հասկանալի է,իհարկե, յուրաքանչյուր ծնող իր զավակին ցանկանում է ամենալավը:Պարզապես «ամենալավ»ն էլ տարբեր է, յուրաքանչյուրիս համար.....
Իսկ կյանքն իհարկե անկախատեսելի....անկառավարելի...երբեք ոչինչ չի լինում այնպես,ինչպես մենք՝մարիկս ենք պլանավորում...միգուցե ոմանք համաձայն չեն, բաըց ես րեմ պնդում, դա միայն իմ կարծիքն է:;)

Malu
12.12.2006, 12:04
Ճանաչում եմ մի հրաշալի անձնավորության, ով դեռ 6 տարեկանից կուրացել է: Սակայն այդ արատը նրան ոչ մի կերպ չխանգարեց, որ նա հեռանա ու մեկուսանա հասարակությունից՝ ի շնորհիվ իրեն շրջապատող մարդկանց: Նա ունի լավ ծնողներ, հարազատներ, և, որ ամենակարևորն է, շատ լավ ընկերներ, որոնք նրան ոչ մի րոպե անգամ մենակ չեն թողել ամբողջ կյանքում: Այժմ նա շատ հաջողակ բիզնեսմեն է, չնայած նրան, որ ոչինչ չի տեսնում: Իսկ եթե դուք առաջին անգամ նրան տեսնեք, ապա երբեք չեք կասկածի, որ նա կույր է, քանի որ այնքան վստահ է իրեն պահում:
Հաճախ էր սիրահարվում, և շատ հաճախ շփվում էր այդ աղջիկների հետ ի-նետով: Իսկ աղջիկներն էլ, քանի դեռ չէին ծանոթացել նրա հետ իրական կյանքում, նույնպես սիրահարվում էին նրան.....նա շատ ռոմանտիկ հոգի ունի, կարող է ժամերով բանաստեղծություն կարդալ, իսկ ֆիլմը ինչպես է պատմում՜, ասես ինքը իսկապես տեսել է ֆիլմը: Բայց երբ իրական կյանքում հանդում էին նրան աղջիկները, արդեն խուսափում էին 2-րդ հանդիպումից:
.......Եվ ահա իմանում եմ մի լավ լուր հենց այսօր: Նա ամուսնանում է հաջորդ ամիս:

Պարզապես յուր. մարդ իրավունք ունի երջանկության, և բոլորի համար էլ գոյություն ունի նրա 2-րդ կեսը, ուղղակի պետք է համբերատար լինել, և սպասել, և դու անպայման կգտնես նրան ;)

dasola
12.12.2006, 15:06

Ճիշտ ես նա հրաշալի մարդ է::hands
Կարծես թե ես էլ գիտեմ նրան ում մասին դու ես խոսում:Իսկ եթե իհարկե գաղտնիք չէ, դու որտեղից գիտե՞ս նրան:

Cassiopeia
12.12.2006, 15:24
Շնորհակալություն ,որ չանտեսեցիք հարցս....անկեխծ ասած շատ ուրախ եմ անկեխծ ու ռեալ ,տրամաբանական պատասխանի, կարծիքի համար:Ինքս իհարկե հենց նույն կարծիքին եմ.Իհարկե ոչ մեկ երբեք չի կարող ամբողջ կյանքում ապահովագրված համարել:
Ես ինքս հիմա սիրում եմ հենց նման մի մարդու, ում հետ կասեի ճակատագիրն իրոք արդար չի եղել...զրկել ե աչքի լույսից.....բաըց իմ սերն առավել ոժեղ գտնվեց.....ես ոչ միայն սիրում, այլ պատրաստվում եմ ամուսնանալ այդ անձի հետ....Անկեղծ եմ ասած երբեք չէի հավատում սիրուն, բայց արի ու տես..այն կա...եվ շատ հզոր է::love
Գլուխ եմ խոնարհում նմանատիպ որոշման համար: Շատ քչերը իրենց մեջ կամքի ուժ կգտնեին նման քայլի դիմելու: Չէ որ մեծամասամբ մարդիկ ապրում են հասարակության կարծիքի համար…

Malu
12.12.2006, 18:42
Ճիշտ ես նա հրաշալի մարդ է::hands
Կարծես թե ես էլ գիտեմ նրան ում մասին դու ես խոսում:Իսկ եթե իհարկե գաղտնիք չէ, դու որտեղից գիտե՞ս նրան:
Աշխատանքի բերումով եմ ծանոթ......ածխատում եմ նույն այդ բնագավառում, ինչ-որ նա:)

Ուրվական
12.12.2006, 19:59
Չգիտեմ ով ոնց, ինձ թվում է, որ ես անձամբ կույրին սիրել չեմ կարող: Ես ոչ մի բան չունեմ նրանց դեմ, նրանք պետք է լինեն հասարակության լիարժեք անդամ, և, ինչպես ցանկացած նորմալ մարդ, պետք է սիրեն և լինեն սիրված, բայց ես գտնում եմ, որ սերը հիմնված է 100 տոկոս փոխընբռնման վրա, իսկ ես կույր աղջկա հետ այդ փոխընբռնմանը չեմ կարող հասնել, ուստի գտնում եմ, որ համենայնդեպս մեր մեջ այդ սերը հնարավոր չէ:

Vive L'Armenie
16.02.2007, 14:16
Եթե իսկական ՍԵՐ է , իհա՛րկե: ;)

Goga
16.02.2007, 16:48
Ես իրոք շատ հպարտ եմ նման մարդկանցով, որոնք սիրում են իսկապես, դու նրանց թվին ես պատկանում:)
Գտնում եմ, որ իսկապես սերը կույր է, եթե իրոք սեր է, եթե ոչ, նա ակնոցներ է կրում ուղղակի:
Ու գրեթե համոզված եմ, որ այն մարդն, ով ճակատագրի պատճառով զրկվել է աչքերի լույսից, սիրում է կրկնակի բուռն սիրով:ok

Tumbler
16.02.2007, 17:01
Ասում են որ ետե մարդ մի բանից զրկվումե մնացածը ավելի սուր ու ուջեխե դարնում, միգուցե ետե մարդ կուրանումե ապա նրա սերը անկեխծ ու մեծ ե դարնում:love :think

Array
16.02.2007, 17:10
Չգիտեմ` կույր սեր ասելով ինչ եք հասկանում,բայց իմ պատկերացմամբ իսկական սերն այն չէ,երբ չես տեսնում նրա թերությունները,այլ այն`երբ սիրում ես նրան իր թերություններով հանդերձ: Երբ թերությունները աչքիդ չեն երևում,դա կոչվում է սիրահարվածություն,որը հիմնականում կարճ կյանք է ունենում

Tumbler
16.02.2007, 17:21
:P Ես կուրացա:o O ոչ, միայն այն ջամանակ չե երբ ես սիրեցի Գայանին.:love :oյ
ընդանրապես ասում են տե ամենաիսկական սերը ամենա արաջիննե. Ետե մեկին կուրորեն սիրահարված ես և նա քեզ չի ընդունում սերը կարոխե մարել մի երկու ամսից. Բայց դա չի նշանակում տե նա կմարեր մի 2 ամսից նույնիսկ ետե ախչիկը համաձայներ, այդ պատչարով սխալ ե ասել տե այն իսկալան չե.:P

Մանոն
19.02.2007, 17:15
Շնորհակալություն ,որ չանտեսեցիք հարցս....անկեխծ ասած շատ ուրախ եմ անկեխծ ու ռեալ ,տրամաբանական պատասխանի, կարծիքի համար:Ինքս իհարկե հենց նույն կարծիքին եմ.Իհարկե ոչ մեկ երբեք չի կարող ամբողջ կյանքում ապահովագրված համարել:
Ես ինքս հիմա սիրում եմ հենց նման մի մարդու, ում հետ կասեի ճակատագիրն իրոք արդար չի եղել...զրկել ե աչքի լույսից.....բաըց իմ սերն առավել ոժեղ գտնվեց.....ես ոչ միայն սիրում, այլ պատրաստվում եմ ամուսնանալ այդ անձի հետ....Անկեղծ եմ ասած երբեք չէի հավատում սիրուն, բայց արի ու տես..այն կա...եվ շատ հզոր է::love
Ասում են...սիրում են հոգին, ոչ թե մարմինը: Այնքա՜ն զույգեր կան, որոնք ունեն զույգ աչքեր, բայց չեն տեսնում իրար, որովհետև հոգիներով չեն զգում միմյանց: Նրանք նայում են իրար ոչինչ չասող, չարտահայտող աչքերով ու այդպես էլ չեն հասկանում, թե ինչ են ասում այդ աչքերը…Երջանի՞կ են արդյոք այդպիսի զույգերը:
Դա իհարկե մեծ զոհաբերություն է, որին պետք է պատրաստ լինել և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Ուրեմն սիրեք հոգի՜ն, ո՛չ թե մարմինը: Դարձեք նրա աչքերը, փոխանցեք Ձեր սիրո միջոցով Ձեր իսկ տեսողությունը: Փոխանցեք այն ամեն գեղեցիկն ու բարին, որ կարող է զգալ միայն սիրող սիրտը: Կույր մարդն առավել ևս իրավունք ունի հաղորդ լինելու գեղեցիկին…