PDA

Դիտել ողջ տարբերակը : Լացելը



¤PUMA¤
09.12.2006, 11:08
Ինչ եք կարծում, սիրած աղջկա համար լացելը սովորակա՞ն է:

Taurus
09.12.2006, 11:26
Այսինքն?:'

Selene
09.12.2006, 11:52
Ինչ եք կարծում, սիրած աղջկա համար լացելը սովորակա՞ն է:
Ճիշտն ասած հարցդ շատ ընդհանուր է ձևակերպված,այդքան էլ պարզ չի,թե ինչի պիտի լաց լինես սիրած աղջկա համար ,պատճառը ո՞րն է:
Բայց մի բան գիտեմ հաստատ,որ երբ սիրահարված ես,անկախ ամեն ինչից,թե ձեր հարաբերությունները լավ վիճակում են կամ ոչ,դու դառնում ես շատ զգացմունքային և չնչին բաներից կարող ես հուզվել ու արտասվել(ինձ թվում է՝ տվյալ դեպքում սեռը կապ չունի:) ):Իսկ արտասվելն օգնում է քեզ հանգստանալու:ok

Երվանդ
09.12.2006, 13:39
Լացելը ընդհանրապես աղջիկների համար անհրաժեշտ բանա, լացելուց թեթևանում են, ափսոս տղերքնել չեն կարող հաճախ լաց լինել տղամարդկային ինքնասիրության պատճառով, իսկ աղջկա համար լացել չի կարելի, կարելիա ասենք ոռռնալ:D , բայց ոչ լացել

Artgeo
09.12.2006, 13:59
Ճիշտն ասած ես էլ չհասկացա հարցը, բայց լացելու վերաբերյալ կարող եմ ասել, որ դա ամենամարդկային զգացմունքներից երկրորդն է։ Միայն մարդն է լացում ու ծիծաղում։ Լաց լինելը հաճախ դիտվում է որպես թուլություն, սակայն ես այդպես չեմ կարծում։ Շատ դեպքերում լացը կարող է ուժեղության նշան լինել։ Ժամանակ առ ժամանակ լաց լինելու կարիք ունեն բոլորը և հիրավի ուժեղ մարդը կարող է իր էմոցիաներին ազատություն տալ մեկ-մեկ ու լաց լինել երեխայի պես։ Մի երկու անգամ տեսել եմ, թե ինչպես են արտասվում մյուսների համար սարի պես անսասան մարդիկ։ Շատ հուզիչ է ու սրտաճմլիկ։
Սիրած աղջկա համար լաց լինել կարելի է տարբեր պատճառներով։ Օրինակ, որ չնայած նրան, որ շրջապատում լիքը ավելի սիրուն ու խելացի տղաներ կան, նա ընտրել է քեզ ու դու ուրախությունից նրա գրկում սկսում ես լաց լինել...
Կամ ասենք դու անում ես ամենը նրա համար, իսկ նա ընտրում է մի հիմար ու կոպիտ տղայի, որը արժանի չէ նրան ու դու լաց ես լինում անզորությունից... Միգուցե նաև կատաղությունից...
Կոնկրետացրու հարցդ :)

Ուլուանա
09.12.2006, 14:52
Ճիշտն ասած ես էլ չհասկացա հարցը, բայց լացելու վերաբերյալ կարող եմ ասել, որ դա ամենամարդկային զգացմունքներից երկրորդն է։ Միայն մարդն է լացում ու ծիծաղում։ Լաց լինելը հաճախ դիտվում է որպես թուլություն, սակայն ես այդպես չեմ կարծում։ Շատ դեպքերում լացը կարող է ուժեղության նշան լինել։ Ժամանակ առ ժամանակ լաց լինելու կարիք ունեն բոլորը և հիրավի ուժեղ մարդը կարող է իր էմոցիաներին ազատություն տալ մեկ-մեկ ու լաց լինել երեխայի պես։ Մի երկու անգամ տեսել եմ, թե ինչպես են արտասվում մյուսների համար սարի պես անսասան մարդիկ։ Շատ հուզիչ է ու սրտաճմլիկ։
Համաձայն եմ։ Լացելն ընդհանրապես մարդ արարածին բնորոշ երևույթ է, և համաձայն չեմ այն տեսակետին, որ տղամարդու լաց լինելը թուլության նշան է։ Ճիշտ է, կանայք ավելի շատ են լացում, բայց եթե լացելը հույզ է, ապա, բնական է, որ այդ նույն հույզը երբեմն կարող է ունենալ նաև տղամարդը, և դրանից ամաչելն ու այն որպես թուլություն որակելն անհեթեթ եմ համարում։

Մնացածը կգրեմ հարցը հստակեցնելուց հետո։ :oy

Cleopatra
09.12.2006, 14:58
Ինչ եք կարծում, սիրած աղջկա համար լացելը սովորակա՞ն է: Դու այն մեր վերջին անգամ խոսացած թեմայի վերաբերյալ ես գրել?

Երվանդ
09.12.2006, 14:59
Ես չեմ ասում թուլությունա բայց կանայք շատ ավելի հաճախ են լացում քան տղամարդիկ, ինչ կմտածեիք էն տղամարդու մասին որ ամեն պատճառով լացումա:) ասենք գործերը լավ չեն լացումա, ուզումա միհատ աղջկա հետ հանդիպի աղջիկը չի ուզում լացումա, մեկի հետ կռվումա լացումա, ծեծա ուտում լացումա, տենց լացկան տղեն թույլ մարդ չի??

emo
09.12.2006, 15:18
Սիրած աղջկա համար լաց լինել կարելի է տարբեր պատճառներով։ Օրինակ, որ չնայած նրան, որ շրջապատում լիքը ավելի սիրուն ու խելացի տղաներ կան, նա ընտրել է քեզ ու դու ուրախությունից նրա գրկում սկսում ես լաց լինել...
Կամ ասենք դու անում ես ամենը նրա համար, իսկ նա ընտրում է մի հիմար ու կոպիտ տղայի, որը արժանի չէ նրան ու դու լաց ես լինում անզորությունից... Միգուցե նաև կատաղությունից...


Շատ լավ օրինակներ են երկուսնել, մանավանդ առաջինը,համաձայն եմ,երկու դեպքում ել կարող ես հասնել լացելու աստիճանի.Երևի առաջին դեպքում կլինի ուրախությունից,մյուս դեպքում տխրությունից:
Լացել չի նշանակում պարտադիր արցունք թափել...հոգու լացը ավելի հզորա...
Չնայած նշված օրինակներում արցունքներով լացելնել թուլության նշան չի,ավելի շուտ զցագմունքային լինելու նշանա...

Իսկ ասենք են դեպքում , երբ մի աղջկա կասես սիրում եմ քեզ ,իսկ նա կասի որ չէ չի ստացվի ես քո հանդեպ ....
ետ դեպքու իմ կարծիքով ցույց տալ աղջկան որ դու լացում ես ,մեղ ասած մի քիչ են չի, այն պատճառով,որ նախ դու նրան կարող ես դնել շատ վատ վիճակի մեջ,որ նա իրեն մեղավոր զգա որ քեզ չի սիրում, դա շատ վատա իմ կարծիքով,չէ որ սիրելը պարտադրելով չի...
և երկրորդը չէ որ դու տղա ես. հա բան չունեմ ասելու քար չենք ,բայց.... խղճահարություն առաջացնել լավ չի.
Տխուր մնա,մտածկոտ դառձի, երկար մտածի եղածի մասին մի ելք կգտնես կամ համարես բարին դա էր, թե չէ լացել,,,
Ինձ թվում է աղջիկները համաձայն կլինեն որ ավելի շատեն սիրուն այն տղաներին որոնք ետ տեսակ դեպքերում իրանց զուսպ են պահում....
Բայց նաև ասեմ որ ես ամենը ասում եմ զուտ տեսականորեն, նման իրավիճակում չեմ եղել ու չգիտեմ... վերևի ասածս ավելի շատ նմանա ցանկության.....

Ուլուանա
09.12.2006, 15:37
Ես չեմ ասում թուլությունա բայց կանայք շատ ավելի հաճախ են լացում քան տղամարդիկ, ինչ կմտածեիք էն տղամարդու մասին որ ամեն պատճառով լացումա:) ասենք գործերը լավ չեն լացումա, ուզումա միհատ աղջկա հետ հանդիպի աղջիկը չի ուզում լացումա, մեկի հետ կռվումա լացումա, ծեծա ուտում լացումա, տենց լացկան տղեն թույլ մարդ չի??
Դե, խոսքը նման ծայրահեղությունների մասին չէր։ Պարզ է, որ քո նկարագրածի չափ լացկան տղամարդն արդեն այնքան էլ տղամարդ չի հիշեցնում։ Այդպիսիններին կարելի է նույնիսկ փալաս անվանել (կներեք այսպես արտահայտվելու համար :unsure )Ասեմ ավելին. ամեն ինչից լացող կինն էլ, մեղմ ասած, ամենահաճելի տեսարաններից չի... :oy իսկ տղամարդը՝ առավել ևս։ :bad Բայց որոշ դեպքերում տղամարդկանց լաց լինելը լրիվ բնական եմ համարում։

Esmeralda
09.12.2006, 16:13
Եթե տղամարդը լալիս է, լուրջ պատճառ պիտի լինի... Իմ կարծիքով տղամարդն ու արցունքները չեն ներդաշնակում միմյանց... Տղամարդու աչքին արցունքն տեսնելիս ակամա լավ եմ տրամադրվում նրա նկատմամբ, սակայն եթե դա կրի շարունակական բնույթ, կհիասթափվեմ...
Սակայն գտնում եմ, որ ամեն տղամարդ իր կյանքում գոնե մեկ անգամ պիտի լաց լինի, թեկուզ աղջկա համար...

Cassiopeia
09.12.2006, 16:22
Անձամբ ես տղամարդու լացը թուլություն չեմ համարում: Ընդհակառակը, դա ավելի շուտ ուժի արտահայտություն է: Ես հարգում եմ մարդկային արցունքները:

Guest
09.12.2006, 16:31
Թուլություն է… և ես այն ինձ թուլ եմ տվել, այն էլ Նրա՛ մոտ:cry2 Ինչպե՞ս կարելի ա համարել անկարողությունը քեզ ղեկավարել ոչ թուլություն: Չե՛, դա էլ չի կրկնվի… հուսամ:oy

Cassiopeia
09.12.2006, 16:35
Թուլություն է… և ես այն ինձ թուլ եմ տվել, այն էլ Նրա՛ մոտ:cry2 Ինչպե՞ս կարելի ա համարել անկարողությունը քեզ ղեկավարել ոչ թուլություն: Չե՛, դա էլ չի կրկնվի… հուսամ:oy
Իսկ չես կարծում, որ քո լացը նրան ապացուցել է, որ դու էլ ես մարդ, որը ունի սիրտ ու հոգի, ոչ թե անսիրտ քար…

¤PUMA¤
10.12.2006, 19:47
չեմ հիշում ինչ ենք խոսացելԹ

Ավելացվել է 10 րոպե անց
դե լացել ասելով ինկատի ունեմ, երբ տղան մերժվածա լինում աղջկա կողմից ու դրա համարա լաց լինում

Գոռ Ջան - Հայ
10.12.2006, 19:59
Ոնց կարելիա աղջկա համար կամ պատճառով լացել՞
Ընդհանրապես իմ կարծիքով չկա աղջիկ, որ հոգեպես էնքան հզոր լինի, որ տղու հոգեկանի վրա ազդի, ու առավել ևս լացացնի:D Տղու հոգին ավելի խորնա;)
Մաքսիմում ՀԱՐԱԶԱՏ աղջկա ահմար երջանկության արցունքներ, էն էլ դեմքի անփոփոխ միմիկայով, առանց հուզմունքի:)

Ուրվական
10.12.2006, 20:28
Եթե հարցը վերաբերվում է հենց սիրած աղջկա համար լացելուն, ապա ասեմ այսպես. եթե խոսքը նրա մերժման հետևանքով լացի մասին է, ապա ես դա չեմ ընդունում, քանի որ դա այնպիսի բան չէ, որ տղան լաց լինի, անկախ նրանից` նա զգացմունքային է, թե ոչ: Իսկ եթե դրանք, ընդհակառակը, ուրախության արցունքներ են, ապա դա նույնպես չեմ ընդունում, քանի որ ուրախությունն արտահայտելու բազմաթիվ այլ մեթոդներ գոյություն ունեն: Ես, անձամբ, զգացմունքի արտահայտման այս միջոցը սիրած աղջկա դեպքում երբեք չեմ կիրառել: Իսկ եթե խոսքը ընդհանրապես լաց լինելու մասին է, ապա դա բոլորովին ուրիշ թեմա է և կապ չունի սիրած աղջկա հետ:

Taurus
10.12.2006, 21:05
դե լացել ասելով ինկատի ունեմ, երբ տղան մերժվածա լինում աղջկա կողմից

դե հլը ըտենց դեպք չի եղել (կատակ):D

ու դրա համարա լաց լինում

առաջինը անիմաստ ա, չի օգնի:;)
երրկրորդը չարժի:beee

Ուլուանա
11.12.2006, 12:34
Իսկ չես կարծում, որ քո լացը նրան ապացուցել է, որ դու էլ ես մարդ, որը ունի սիրտ ու հոգի, ոչ թե անսիրտ քար…
Համաձայն եմ։ Ես էլ դա ճիշտ այդ ձևով կմեկնաբանեի։ :)

aniko
11.12.2006, 17:01
ըստ իս արցունքները պատք են բոլորին ել, տղա թե աղջիկ
և վատ բան չկա, եթե տղան կարող է արտասվել, արցունքները լիցքաթքփում են մարդուն, և հասկանում ես որ դիմացինդ քարից չէ, և որ այդ անձի հոգում էլ է մարդ բնակվում
ուղակի չեմ գտնում որ պետք է լացել աղջկա պատճառով, աղջիկն էլ չպետք է լացի տղայի պատճառով, չնայաց ինքս լացել եմ և շատ
Գառիսա Մարկեսն է ասել "Ոչ ոք արժանի չէ, որ իր պատճառով լացես, իսկ ով արժանի է, երբեք քեզ այնպիսի ցավ չի պատճառի, որ արտասվես"

I love love
10.08.2008, 11:58
Արցունքները զսպել անհնար է:Ես առաջին անգամ տեսա նրա արցունքները,երբ նրա գրկում էի,երբ բաժանվելու էինք 2 տարով:Նա բանակ էր գնում:

Narinfinity
23.09.2008, 10:29
Ինչ եք կարծում, սիրած աղջկա համար լացելը սովորակա՞ն է:

Լացելը դա զգացած ցավի, կամ ուրախության ազդանշանն է, գուցե գովազդը,
Բայց սիրած աղջկա համար ավելի լավ է ժպիտով լի օրեր նվիրես, քան լացով ներկայանաս,
Եթե զգացմունքներդ այնքան են խորը, որ լացում ես, ապա երևի անկեղծ ես սիրում...
Սիրած աղջկա համար մության մեջ, գիշերային աստղալից երկնքին նայելով և լուռ արտասվելը ամենահալումաշ անող սիրո զգացում տածելու նշան կարող է լինել...
Ես լացել եմ , ու էլի կլացեմ, քանզի դա այն հնարավությունն է, որով սիրտդ մի քիչ հովանում է ու հույսեն են քեզ այցելում, որ կյանքը շարունակվում է առանց քեզ ու քո սիրո... տխուր է, բայց նուրբ և իրական ու անհայտ... ինչ կլիներ եթե ...
Լացել նշանակում է զգալ, ապրել, սիրել...:(

Աբելյան
27.02.2009, 21:37
դե լացել ասելով ինկատի ունեմ, երբ տղան մերժվածա լինում աղջկա կողմից ու դրա համարա լաց լինում
իսկ եթե հլա չմերժվա՞ծ:oy

*e}|{uka*
27.02.2009, 21:53
դե լացել ասելով ինկատի ունեմ, երբ տղան մերժվածա լինում աղջկա կողմից ու դրա համարա լաց լինում

Թեման չեմ կարդացել, բայց եթե տղան աղջկա կողմից մերժված լինելու հանգամանքից ելնելով լացում ա, կներեք բայց ուրիշ որակում չեմ կարողանում գտնել: Դա ակնհայտ տզիկություն է ::oy:D

Jarre
27.02.2009, 22:30
Իմ կարծիքով չկա ոչ մի օրենք, լացդ գալիս է՝ պետք է լացել։

Իսկ շրջապատի վերաբերմունքը բոլորովին այլ հարց է։ Մարդ կա որ, երբ մենակ է աղջկա համար կարա լացի ու ինչպես նշվել էր՝ նույնիսկ ոռնա, բայց շրջապատում ասի «բա իսկական տղեն կլացի՞» կամ «աղջիկն ո՞վ ա որ լացեմ», բայց երբ ոչ մեկը չի տեսնում ու ինքը մենակ է լավ էլ լացում է :)

Իսկ եթե լացը չի գալիս, տրամաբանական է՝ պետք չէ լացել:B

Քամի
28.02.2009, 00:30
Տղամարդու արտասվելը՞....

Կարող է նրա արցունքները չհոսեն, բայց նա այդ ժամանակ արտասվելուց լինի:

Երկնային
28.02.2009, 01:05
մմմ… մտածեցի-մտածեցի ու չկարողացա կողմնորոշվել, թե դա ինչպես կորակեի… երևի կախված ա նաև տվյալ տղայի նկատմամբ ունեցած վերաբերմունքից… :)

բայց դե դեռ չի եղել, որ իմ մերժելուց լացեն, ես եմ միշտ հետո լացում, որ մարդուն «չէ» ասեցի, «բա տեսնես հիմա ո՞նց ա իրան զգում, հո շատ չի՞ նեղվել» … ու ամենախոխմը էն ա, որ ասենք էդ մտածմունքների թեժ պահին իմանում ես, որ ինքը ինչ-որ տեղ տժժում ա իրա համար :D

Ուլուանա
28.02.2009, 01:07
Մարդիկ տարբեր աստիճանի հուզառատ են լինում, հույզերն էլ արտահայտում են կամ չեն արտահայտում էլի տարբեր ձևերով։ Մեկն իր հույզերը լացելով կարող է արտահայտել, մյուսն՝ ավելի զուսպ, երրորդն էլ կարող է առանձնապես հույզեր չունենալ ու արտահայտելու կարիք էլ չզգալ։ Ինձ որ հարցնեք, ավելի կարևոր է, որ մարդը հույզեր ունենա, իսկ թե ինչպես կարտահայտի՝ ամեն մարդու բնույթից է կախված ու իր անձնական գործն է։ Տղամարդու լացելուն լրիվ նորմալ եմ վերաբերվում, քանի դեռ այն չի խանգարում կամ վնասում ուրիշներին։

Ի դեպ, լացը շարունակաբար զսպելը (ասենք, վախենալով ընդունված այն կարծրատիպից, որ իբր իսկական տղամարդը չի լացում), վնասակար է առողջության համար։ Վերջիվերջո, արցունքների միջոցով մարդը դուրս է բերում իր մեջ կուտակված հույզերը, իսկ ներս գցելը հաստատ լավ բանի չի հանգեցնի. հետագայում կարող է խիստ վտանգավոր «պայթյուններ» առաջանալ ամենատարբեր ձևերով ու հետևանքներով։ Այնպես որ եթե մարդու լացը գալիս է, թող լացի, թեկուզ մենակ ժամանակ, բայց թող այն չմնա ներսում ու քայքայի մարդուն։

Surveyr
28.02.2009, 09:15
Չեմ հիշում որտեղ, բայց մի տեղ կարդացել եմ , որ սթրեսային իրավիճակներում մարդու օրգանիզմը թունավոր նյութեր է արտադրում, որոնք օրգանիզմից իրենց բնական ելքը գտնում արցունքների միջոցով: Հուսով եմ գործից հասկացողները կհաստատեն կամ կհերքեն գրածս: Բայց եթե իրոք այդպես է, փաստորեն լացելը օգտակար է: Սա իմիջայլո:
Մի հատ էլ մեջբերում անեմ.
« Արցունքները կանանց համար թեթևություն են, տղամարդկանց համար՝ տանջանք»
Ջ. Բայրոն

Իսկ ընդհանրապես, իմ կարծիքով, անկախ պատճառից / սկսած աղջկա կողմից մերժված լինելուց մինչև Մել Գիբսոնին Freedom գոռալուց տեսնելուն/ սեփական հույզերը կառավարել պետք չի, աչքերդ լցվելա՞ լացի себе на здоровие, ի՞նչա
նշանակում արժի թե չէ:

Dorian
03.03.2009, 03:27
Այնուամենայնիվ կարծում եմ, որ տղամարդը չպիտի ի դեմս ինչ-որ մեկի լաց լինի (կան մի քանի եզակի բացառություններ): Լացելու համար կա միայնություն, ու դա տղամարդուն ավելի սազական է:
Միայնակ լացելով հաշտվում ենք իրականության հետ, ուրիշի մոտ լացելով զգում ենք դրա ծանրությունը... :(

karina13
04.03.2009, 13:06
ըստ իս արցունքները ամենեւին ուժեղ կամ թույլ լինելու ապացույց չեն: Դրանք մարդուն Մարդ են դարձնում: Օգնում են որ մարդը ընդունի իրականությունը ու հաշտվի ինքն իր հետ առաջին հերթին:
5 տարիա անցել բայց էն երկու կաթիլ արցունքները աչքերիս առաջ են: Տեսել եք որ տղամարդը արտասվումա բայց միմիկան չի փոխվում...որովհետեւ հոգին ու սիրտնա արտասվում, իսկ բանականությունը արդեն հաշտվելա սրտի հետ... լացեք քանի դեռ կարում եք... :kiss

Jarre
04.03.2009, 21:47
Այսօր հետաքրքիր բան իմացա, որ լացելը կարող է նաև նպաստել առողջությանը։ Crying—The Mystery of Tears (Լաց. արցունքների գաղնիքը) գրքում, Ուիլյամ Ֆրեյը ասում է, որ արցունքները օրգանիզմից դուրս են հանում վտանգավոր և ավելորդ նյութերը, ճիշտ ինչպես դա անում են երիկամները, թոքերը և այլ օրգաններ։

Էմոցիաներից առաջացած արցունքները պարունակում են սպիտակուցների կուտակումներ՝ մոտ 24 տոկոսով ավել, քան օրինակ՝ սոխ մաքրելուց կամ բորբոքումից առաջացած արցունքները։ Բայց մինչ այսօր պարզված չէ, էմոցիոնալ արցունքների ո՛չ պատճառը, ո՛չ էլ նպատակը։

Աբելյան
04.03.2009, 22:35
բայց դե դեռ չի եղել, որ իմ մերժելուց լացեն, ես եմ միշտ հետո լացում, որ մարդուն «չէ» ասեցի, «բա տեսնես հիմա ո՞նց ա իրան զգում, հո շատ չի՞ նեղվել» …
երնեկ դու ինձ մերժեիր :))

Դեկադա
08.03.2009, 19:54
¤PUMA¤-ի խոսքերից
Ինչ եք կարծում, սիրած աղջկա համար լացելը սովորակա՞ն է:

Իսկ անսովորը որն է՞.... լացելը ամոթ է՞: Ես չեմ ասում որ պետք է ամեն պատեհ րոպպեն օգտագործել լացելու համար..քավ լիցե..

Մենք ընդունում ենք որ տղամարդը պետք է լինի ուժեղ շատ ու շատ հարցերում` անգամ զգացմունքների, բայց ամեն մեկը յուրովի է ընդունում ու ընկալում իրողությունը և հետո էլ չլացելն էլ ունի իր բացասական կողմերը// էստեղ արդեն նշվել է դրա մասին//: Պարզապես մեր աչքերը դեռ չեն հարմարվում տղամարդկային լացին::)

ArmeniAH
09.03.2009, 01:55
Ես անձամբ հաճախ եմ լացում, ամիսը մի անգամ թեկուզ, լինումա նաև առանց պատճառ: ) իմ կարծիքով ետ նորմալա, ու մարդ դրանից թեթեվանումա... :)

Ամմէ
18.11.2012, 15:14
Ես լացել շատ եմ սիրում, հանգստանում եմ մի տեսակ::cryԵս լացկան եմ ահավոր շատ: Ամեն չնչին բանից կարող է սիրտս լցվել: Անգամ կարող է ձայնը մեկի մի փոքր բարձր հնչի ինձ համար ու ես աչքերս լցնեմ: Եղել է ժամանակ,որ շատ եմ լացել, բաժանման հետ էր կապված: Բայց գիտեմ դեպքեր,որ իմ պատճառով են լացել( ինձ հետո են ասել դրա մասին)

Ամմէ
18.11.2012, 16:04
Տղամարդիկ հաճախ արցունքները զսպելու համար ծխում են:

Sagittarius
18.11.2012, 20:26
Ես լացել շատ եմ սիրում, հանգստանում եմ մի տեսակ::cryԵս լացկան եմ ահավոր շատ: Ամեն չնչին բանից կարող է սիրտս լցվել: Անգամ կարող է ձայնը մեկի մի փոքր բարձր հնչի ինձ համար ու ես աչքերս լցնեմ: Եղել է ժամանակ,որ շատ եմ լացել, բաժանման հետ էր կապված: Բայց գիտեմ դեպքեր,որ իմ պատճառով են լացել( ինձ հետո են ասել դրա մասին)

բուուու՜