PDA

Դիտել ողջ տարբերակը : Հաճըն



Wolfs
27.12.2008, 19:20
Լեռնային Կիլիկիաի հայաբնակ խոշորագույն բնակավայրերից մեկը Հաճըն քաղաքը,գտնվել է Տավրոս Լեռների գրկում Քերմես լեռան լանջին:Նրա մոտով հոսում էր ԱՉԻ գետը,որի անունից էլ հավանաբար Հաճընն ստացել է իր անվանումը:Գեղատեսիլ է Հաճընի լեռնային բնաշխարհը:Զուր չէ ,որ ժողովրդական ստուգաբանությամբ <<Հաճըն>> նշանակում է հաճելի վայր:
Քաղաքն ունեցել է շուրջ 35 000 բնակիչ ,9 դպրոց,ամերիկյան քոլեջ,3 եկեղեցի,3վանքեր,12 ջրաղաց:Նշանավոր էին Հաճընցի արհեստավորները:Տնտեսական ու մշակույթային այս խոշոր կենտրոնը ԿԱՊԱԴՈՎԿԻԱԻ կողմից Կիլիկիաի դարպասն էր և պատմության ընթացքում հաճախ մարտնչել օտարերկրյա զավթիչների դեմ:

Wolfs
27.12.2008, 19:50
Հերոսամարտ

Մուդրասի 1918 թ հոկտեմբերի 30-ի զինադադարից հետո տարագրության ամբողջ դառնությունը ճաշակած 8000 հաճընցիներ վերադառնում են Կիլիկիա հայրենի ծուխը կրկին ծխացնելու վճռականությամբ :Շուտով քեմալական վտանգը դառնում է բացահայտ:Հաճընցիները ստիպված դիմում են ինքնապաշտպանության:Զենքի ընդունակ 600 տղամարդկանցից կազմվում են վաշտեր և 60 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ:Ընդհանուր հրմանատար է նշանակվում ՍԱՐԳԻՍ ՃԵՊԵՃՅԱՆԸ:
1920թ. մարտի 28-ին սկսվում է թուրքական կանոնավոր բանակի հարձակումը :Հաճընցիները կատաղի դիմադրություն են ցույց տալիս :Մայիսի 30-ին ընկնում է ՍԻՍը :Բայց հաճընցիները չեն ընկճվում :Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը նրանք գրավում են կարևվոր բարձրունք և թշնամու թնդանոթ ,այնուհետև ` քաղաքին մոտակա մի քանի բնակավայրեր :Թուքական հրմանատար Տողան բեյը փախչելիս սպանվում է :Բայց 8 ամիս տևած հերոսամարտը դատապարտված էր պարտության :
Հոկտեմբերի 15-ին զինամթերքը սպառած,սովի մատնված բզկտված քաղաքն ընկնում է:
Բնակչությունը սրի է քաշվում:ՓՐԿՎՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ 400 ՀԱՃԸՆՑԻ:Ճակատագիրը նրանց սփռում է աշխարհով մեկ....

Lion
05.01.2009, 13:46
1920 ապրիլի 1 - հոկտեմբերի 15 – Հաճնի ինքնապաշտպանություն

Սարգիս Ճեպեճյանի գլխավորած Քաղաքի Հայկական աշխարհազորը (600, որից 60 հեծյալ), ի պատասխան սկիզբ առած կոտորածների, ամրացավ քաղաքում և պատրաստվեց դիմադրության: Կարճ ժամանակ անց Թուրքիայի Հանրապետության բանակը և բաշիբոզուկները (մոտ 10.000, 10 թնդանոթ) պաշարեցին քաղաքը:
I փուլ – Ապրիլի 3-ին թշնամին անցավ գրոհի, սակայն համառ մարտից հետո ետ շպրտվեց ելման դիրքեր:
II փուլ – Ապրիլի 10-ին Գոփուշ թաղամասի ուղղությամբ Թուրքիայի Հանրապետության բանակը և բաշիբոզուկները ձեռնարկեցին հերթական գրոհը, սակայն որևէ արդյունքի չհասան:
III փուլ – Ապրիլի 12-ին Կիլիկիա թաղամասի և Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ հրետանային հզոր կրակի աջակցությամբ թշնամին ձեռնարկեց հերթական գրոհը և համառ մարտերով գրավեց վանքը:
IV փուլ – Ապրիլի 30-ին Թուրքիայի Հանրապետության բանակը և բաշիբոզուկները անցան գրոհի, սակայն ետ մղվեցին ելման դիրքեր:
V փուլ – Մայիսի 20-ից 23-ը թշնամին ձեռնարկեց ևս մի քանի հարձակումներ, սակայն որևէ հաջողության չհասավ:
VI փուլ – Հունիսի 8-ից 9-ը քաղաքի Հայկական աշխարհազորը ետ մղվեց թշնամու հերթական գրոհները:
VII փուլ – Հունիսի 25-ին ուժերը կենտրոնացրած Թուրքիայի Հանրապետության բանակը և բաշիբոզուկները վճռական գրոհ ձեռնարկեցին, սակայն ծանր մարտերից հետո նահանջեցին ելման դիրքեր:
VIII փուլ – Հուլիսի 12-ից 13-ը ետ մղվեցին թշնամու հերթական հարձակումները:
IX փուլ – Օգոստոսի սկզբին Կայծակի գլխավորած ջոկատը (200) աննկատ մոտեցավ թշնամու դիրքերին և, անակնկալ հարձակումով ոչնչացնելով թշնամու մեկ դասակ, գրավեց ծանր թնդանոթներից մեկը, հասցրեց այն քաղաք ու կրակ բացեցին թշնամու դիրքերի վրա:
X փուլ – Սեպտեմբերի 20-ին արտագրոհ իրականացրած Հայկական բանակը ծանր կորուստ պատճառեց թշնամուն:
XI փուլ – Հոկտեմբերի 14-ին խոշոր համալրում (մոտ 10.000, 10 թնդանոթ) ստացած Թուրքիայի Հանրապետության հրետանային հզոր կրակի աջակցությամբ անցավ հարձակման և, համառ մարտերով գրավելով քաղաքը, կոտորեց քաղաքի հայ բնակչությանը, որոնցից փրկվեցին միայն 365 հոգի:
Հայերը կորցրին մոտ 380, թշնամին կորցրեց մոտ 4.000 զինվոր:

:(

Lion
15.02.2009, 14:19
Մի քանի օրից լույս կտեսնեն գրքիս հերթական հատորները, որոնք ընդգրկում են 1803-2009 թվականը: Բայց ես ուզում եմ դեպքերից մի քիչ առաջ անցնել և տեղադրել այստեղ Հաճնի ինքնապաշտպանությանը վերաբերվող հատվածը «Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք», գիրք 68-ից:

1919 հուլիսի 2 - 1920 հոկտեմբերի վերջ – Հաճնի ինքնապաշտպանությունը

Միջազգային դիվանագիտական խաղերի արդյունքում Ֆրանսիան պատրաստվեց Թուրքիային հանձնել Կիլիկիան: Միաժամանակ, սակայն, չկարողանալով բացահայտորեն իրականացնել անպատվաբեր այս գործարքը` Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությունը սկսեց գործել ոչ բացահայ մեթոդներով` պատճառ հանդիսանալով կիլիկիոհայության ծանր կորուստներին: Զգալով ահագնացող սպառնալիքները` Սարգիս Ճեպեճյանի, Կարապետ Օղլուգյանի, Մկրտիչ Շխրտմյերյանի, Մկրտիչ Մանասյանի ու Տիգրան Ճիյերյանի գլխավորած Հայկական աշխարհազորը (600, որից 60 հեծյալ) ամրացավ քաղաքում և պատրաստվեց դիմադրության: Կարճ ժամանակ անց Թուրքիայի Հանրապետության բանակը և բաշիբոզուկները (մոտ 20.000, 2 թնդանոթ, 14 գնդացիր) տեղավորվեցին քաղաքի շրջակայքում:
I փուլ – Հուլիսի 2-ին բաշիբոզուկները անցան գրոհի, սակայն հայկական աշխարհազորը ետ շպրտեցն նրանց ելման դիրքեր:
II փուլ – 1920 թ-ի մարտի 8-ին թշնամին փորձեց շրջապատել Ռումլուին (Հաճնի մոտ) մոտեցող Հայկական հեծելազորին, որին, սակայն, հաջողվեց մարտերով հեռանալ:
III փուլ – Մարտի 8-ին թշնամին հարձակում սկսեց Շարի ուղղությամբ (Հաճնի մոտ), սակայն Միսակ Րեպեճյանի ղեկավարությամբ գործող գյուղի աշխարհազորը (60) մինչև հուլիսի 3-ը կանսեցրեց թշնամու առաջխաղացումը:
IV փուլ – Մարտի 28-ին թշնամին անցավ գրոհի, սակայն այս հարձակումը ետ մղվեց:
V փուլ – Մարտի 29-ին Հայկական աշխարհազորը ետ մղեց ևս մեկ հարձակում:
VI փուլ – Ապրիլի 2-ից 3-ը թշնամին անցավ համընդհանուր գրոհի, որի արդյունքում Հայկական աշխարհազորը հարկադրված եղավ նահանջել ու ամրանալ արդեն բուն քաղաքում:
VII փուլ – Ապրիլի 4-ից 5-ը քաղաքը ենթարկվեց ուժեղ հրետակոծության:
VIII փուլ – Ապրիլի 7-ին թշնամին հրետանային հուժկու կրակի աջակցությամբ անցավ համընդհանուր հարձակման, սակայն երեքժամյա մարտից հետո ծանր կորուստներով ետ շպրտվեց ելման դիրքեր:
IX փուլ – Ապրիլի 8-ին թշնամին հրետանու աջակցությամբ ձեռնարկեց հերթական լայնամասշտաբ հարձակումը, սակայն որևէ արդյունքի չհասավ:
X փուլ – Ապրիլի 12-ին թշնամին ծանր կորուստների գնով գրավեց 40 որբերի կողմից պաշտպանվող սուրբ Հակոբաց վանքը:
XI փուլ – Ապրիլի 16-ին թշնամին պահանջեց հայերից հանձնվել, որից հետո վերսկսեց քաղաքի հրետակոծումը:
XII փուլ – Ապրիլի 30-ի երեկոյան հրետանային հզոր հարվածից հետո Թուրքիայի Հանրապետության բանակը և բաշիբոզուկները անցան վճռական գրոհի, սակայն մի քանի ժամ տևած մարտից հետո ետ մղվեցին ելման դիրքեր` կորցնելով 500 զինվոր: Այս մարտում վիրավորվեց Կայծակ Արամը, իսկ Տեր-Գրիգորը զոհվեց:
XIII փուլ – Մայիսի 15-ին թշնամին հրետանային կրակի աջակցությամբ ձեռնարկեց հերթական գրոհը և գրավեց հայկական դիրքերի առաջին գծում գտնվող Յաղլյանների տները: Գրեթե միաժամանակ էլ Սիսի ֆրանսիական ներկայացուցիչ մատնեց դեպի Հաճն զենք տեղափոխել փորձող Հայկական ջոկատին, որը Ղարղաբազարի կիրճում դարանն ընկավ և ծանր կորուստներ կրեց:
XIV փուլ – Մայիսի 20-ից 23-ը թշնամին ձեռնարկեց ևս մի քանի հարձակումներ, սակայն որևէ հաջողության չհասավ, թեև քաղաքում արդեն սկսեց զգալի դառնալ պարենի պակասը:
XV փուլ – Հունիսի 9-ին դիրքապահների սովորական լեզվակռվից հետո Հայ դիրքապահը քարի հարվածով սպանեց թուրք դիրքապահին, որից հետո էլ, օգնության հասած Հայ ռազմիկները, առանց նախապես պայմանավորվելու, հզոր հարձակումով գրավեց սուրբ Հակոբա և սուրբ Սարգիս վանքերը` տեր դառնալով մեծ քանակությամբ զինամթերքի:
XVI փուլ – Հունիսի 11-ին թշնամու ուժերը վճռական հարձակման անցան ամերիկյան որբանոցի ուղղությամբ, սակայն մինչև երեկո տևած արյունահեղ մարտում Կայծակ Արամի ջոկատը (25) հսկայական կորուստներ պատճառեց թշնամուն և ետ շպրտեց ելման դիրքեր:
XVII փուլ – Հուլիսի 3-ին թշնամին ի վերջո գրավեց Շարը: Միսակ Րեճպյանը զոհվեց: Իսկ 20 ռազմիկներ, չիմանալով, որ Սիսը արդեն թշնամու ձեռքին է, ուղղություն վերցրեցին դեպի երբեմնի հայոց մայրաքաղաք և զոհվեցին նրա մատույցներում: Նույն օրն էլ թշնամին հայերի դիրքերին մոտեցրեց Շարում գերված Գրիգոր Շենիկյանին, որը, հնազանդության կոչերի փոխարեն պայքարը շարունակելու կոչ արեց և գրեթե միանգամից էլ սպանվեց:
XVIII փուլ – Հուլիսի 6-ին Շարի պաշտպաններից կենդանի մնացած 35 մարտիկները, ճեղքելով թշնամու շարքերը, փորձեցին ապաստանել Հաճնում, սակայն բռնկված մարտի արդյունքում քաղաք հասան միայն 2 հոգի:
XIX փուլ – Հուլիսի 14-ի լուսաբացին թշնամին հրետանու հուժկու կրակի ուղեկցությամբ անցավ վճռական գրոհի, որի արդյունքում Հայկական աշխարհազորին միայն ուժերի ծայրահեղ լարումով ու գրեթե ամենուր բռնկված ձեռնամարտի գնով հաջողվեց չորսժամյա մարտում ետ շպրտել թշնամուն: Նույն օրը կեսօրին էլ թշնամին հարձակման անցավ Կիլիկիո թաղամասի ուղղությամբ, սակայն վեցժամյա մարտից հետո նույնիսկ սեփական զինվորների գնդակահարող թուրքական սպաները չկարողացան կասեցնել յուրայինների նահանջը: Այս մարտում աչքի ընկավ հատկապես Արամ Թերզյանը:
XX փուլ – Օգոստոսի 5-ին մինչ այդ թշնամու թիկունք անցած Կայծակ Արամի գլխավորած ջոկատը (200) թիկունքից, իսկ քաղաքի աշխարհազորը` ճակատից, աննկատ մոտեցան թշնամու դիրքերին և, անակնկալ հարձակումով ոչնչացնելով թշնամու մեկ դասակ, գրավեցին ծանր թնդանոթներից մեկը, հասցրեցին այն քաղաք ու գերի վերցված թուրքական անձնակազմի օգնությամբ կրակ բացեցին թշնամու դիրքերի վրա: Թշնամու բանակը փախուստի դիմեց, իսկ հայերին հասան հսկայական քանակությամբ փամփուշտներ, 400 հրացաններ, ինչպես նաև 350 արկ: Հայերը կորցրին 20, իսկ թշնամին` մոտ 300 զինվոր:
XXI փուլ – Սեպտեմբերի 20-ին Ռումլուի ուղղությամբ արտագրոհ իրականացրած Հայկական աշխարհազորը ծանր կորուստ պատճառեց թշնամուն` որոշ քանակությամբ պարենամթերք հասցնելով քաղաք: Նույն օրն էլ հայերը մտան Գյուզելլիմ և Նալդաղ (Հաճնի մոտ):
XXII փուլ – Հոկտեմբերի 11-ին խոշոր համալրում ստացած թշնամու բանակը (50.000, 3 թնդանոթ) հարձակման անցավ, սակայն ետ մղվեց ելման դիրքեր:
XXIII փուլ – Հոկտեմբերի 15-ին թշնամին հրետանային հզոր կրակի աջակցությամբ անցավ հարձակման և, համառ մարտերով մտավ քաղաք, որտեղ ամենուր սկսեցին ընթանալ ձեռնամարտեր:
XXIV փուլ – Հոկտեմբերի 16-ին ընկան դիմադրության վերջին օջախ հանդիսացող Էվիխանյանների տունը և կառավարչատունը, որտեղ քլ զոհվեց մինչև վերջ իր պարտքը կատարած քաղաքի ղեկավարությունը: Նույն օրն էլ տարբեր ուղղություններով քաղաքից հեռացած ողջ մնացած Հայ ռազմիկների ցրվեցին շրջակայքի լեռներում, իսկ քաղաքի բնակչության հիմնական մասը կոտորվեց: Ծանր վիրավորված Սարգիս Ճեպեճյանին, որբանոցի սաներին, ինչպես նաև գերված այլ հայերի թշնամին ողջակիզեց:
XXV փուլ – Արամ Թերզյանի և Կայծակ Արամի գլխավորած 365 մարտիկներ, ետ մղելով թշնամու հարձակումները, ի վերջո ամսի վերջին ապաստանեցին ֆրանսիական գրավման գոտում:
Հայերը կորցրին մոտ 380, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Քաղաքը վերջնականապես հայաթափվեց:

:(

Տխրում ես, բայց...

«… Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ,
Արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով,
Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը,
Կարոտը, այն որով նայում ենք մենք հեռվին,
Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ,
Մեզ սպասող լեռներ…»

Ռուբեն Հաղվերդյան

:)