PDA

Դիտել ողջ տարբերակը : e-content



Egern.net
27.12.2008, 13:06
Երեկ բոլորովին պատահաբար իմացա, որ սկսվել և արդեն ավարտվում է էլ. բովանդակության հայկական 3րդ մրցույթը` http://e-content.am Այսօր մրցանակաբաշխությունն է տեղի ունենալու Մոսկվայի տանը:

Հետաքրքրության համար որոշեցի նայել, թե ինչ սայթեր են մասնակցում... Անորակ սայթերի կողքին կան նաև որակյալ սայթեր: Գրանցված են ակումբիցներին շատ հայտնի սայթեր` hayeren.akumb.am javakhk.net lyrx.info.... Եվ հանկարծ հայտնաբերեցի, որ մասնակցում է նաև մեր armeniaphotos.info սայթը !!! Ինձ հիմա շատ հետաքրքրում է, թե ով է գրանցել մեր սայթը այդ մրցույթում և, օրինակ, ինչ կոնտակտային տվյալներով :) ...

Cannibal
27.12.2008, 16:17
հայերից ամեն ինչ սպասելի ա :D բայց հիմա էլ ուզում են մրցանակ ստանան ուրիշի կայքի միջոցով՞:o
բայց ես ետ ձև ել չկարացա գտնեմ քո սայթը http://e-content.am ի մեջ:( երևի սխալ տեղերում եմ նայել

Garun
28.12.2008, 00:28
Եվ հանկարծ հայտնաբերեցի, որ մասնակցում է նաև մեր armeniaphotos.info սայթը !!!

զարմանալու բան չկա… նրանց վեբմաստերը վերցրել էր եվ «որոշակի զտումներով» տեղադրել նախկին տարվա մասնակիցների ցուցակն.

Ինչ նպատակով ՞ .. չգիտեմ
մտքովս 2 պատճառ է անցնում
1. շատ քիչ մարդ է գրանցվել /կասկածում եմ, որ կան բաժիններ ուր մինչ վերջին օրն մարդ չէր գրանցնվել/ .. միգուցե հենց դա էր պատճառը, որ մինչ վերջին օրը բոլոր բաժիններում նախկին տարվա ցուցակն էր .. նոր միայն գիշերվա 12-1-ին կատարվեցին զտումներ - բայց ես անձամբ չնակետեցի ավելացում, այլ միայն զտում.

2. ցանկություն կար, եվ դա էլ նշվեց հենց արարողության ժամանակ, որ այս տարի 2 անգամ շատ մարդ է հայտնել ցանկություն մասնակցելու մրցույթին ...
ոնց եվ ինչպես ... մտացեք ինքներդ ...

մեկը հենց դու

համեմատության համար կարելի է հիշել հայաստանում երկնիշ թվերով էկոնոմիկայի աճի պատմությունը.

Իսկ դե ինչ պատճառով է քիչ մարդ /իրականում/ հայտնել ցանկություն, դա արդեն ուրիշ պատմություն է ... /ենթադրում եմ, որ շատ-շատերն դեռ չեն մոռացել անցյալ տարիների հետ կապված պատմությունները/

Garun
28.12.2008, 00:36
այսօր կազմակերպիչներից մեկն բերանից մի բան բաց թողեց, որ եղել է առաջադրված 400 թե 800 կայք, եվ ժյուրի ամեն մի 4 անդամ ստիպված է եղել նայել մարդա 100 թե 200 սայթ

հարց
1/ իրականում 4 անդամ է ունեցել ժյուրին, որն իմ կարծիքով « լավ չէ» - նկատի ունեմ քիչ է օբյեկտիվ լինելու համար

2. բայց ելնելով վերոհիշյալ խոսքերից, ամեն մի կայքի/աշխատանքի բախտ եղել է ընդամենը մեկ անդամի ձեռքում

Առանց մեկնաբանությունների

Պ.Ս. ակամայից հիշվեցին անցյալ տարիների պատմություններն

Garun
28.12.2008, 00:59
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Էլեկտրոնային բովանդակության համահայկական 3-րդ մրցույթին (www.e-content.am) ներկայացվել են 377 աշխատանքներ` 30% ավելի, քան նախորդ մրցույթին: Այս մասին դեկտեմբերի 26-ի ասուլիսում հայտնեց Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի («ԷԼԲԱ») նախագահ եւ Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն, մուլտիմեդիայի Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխության ժյուրիի պատվավոր անդամ Գարեգին Չուգասզյանը` նշելով որ այս տարվա մրցույթը նվիրված էր հայոց տպագրության 500-ամյակին:

Ըստ նրա, մրցույթի 8 անվանակարգերից «Էլ.մշակույթ անվանակարգում» գլխավոր մրցանակի է արժանացել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության կայքի, «Էլ.բիզնես» անվանակարգում` շարժական օբյեկտների արբանյակային GPS վերահսկողության եւ անվտանգության համակարգի կայքն ստեղծող խումբը, «Էլ.ներգրավում» անվանակարգում` «Tert.am» էլեկտրոնային պարբերականը, «Էլ.ժամանց» անվանակարգում` «35mm» վիրտուալ ֆոտոակումբը, «Էլ.կառավարում» անվանակարգում` «Տունդարձ Հայաստան» կայքի, «Էլ.ուսուցում» անվանակարգում` Հայկական կրթական պորտալի, «Էլ.առողջապահություն» անվանակարգում` «Իրավունք եւ առողջապահություն» կայքի ստեղծողները, եւ «Էլ.գիտություն» անվանակարգում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Մրցույթի հատուկ մրցանակների են արժանացել` «Էլ.մայրենի» անվանակարգում` անգլերենից հայերենի ինքնաշխատ թարգմանիչ ունեցող կայքն ստեղծող խումբը, եւ «Էլ.հայագիտություն» անվանակարգում` «Հումանիտար վիրտուալ համայնք»-ի կայքը:

Գ.Չուգասզյանը կարեւորեց մրցույթին ներկայացված աշխատանքների ոլորտային ընդգրկման բազմազանությունը: Ըստ ասուլիսին մասնակից «Այ-Թի Պարկ» ընկերության տնօրեն Գագիկ Կասրապետյանի, էլ.բովանդակության մրցույթները նպաստում են այն բանին, որ մասնակիցների աշխատանքները ճիշտ կիրառություն գտնեն վիտուալ միջավայրում: «Բի Լայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանն իր հերթին նշեց, որ էլ.բովանդակության զարգացումով Հայաստանն ավելի լավ է ներկայանում աշխարհին համացանցի միջոցով:

Նշվեց, որ անվանակարգերում գլխավոր մրցանակների արժանացածները կստանան 300 հազարական դրամ (մոտ 1 000 ԱՄՆ դոլար), երկրորդ տեղերն զբաղեցրածները` 150 հազարական դրամ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 12 հազար ԱՄՆ դոլար է:

Բացի այդ, անվանակարգերում առաջին երկու տեղերն զբաղեցրած աշխատանքների հեղինակները կստանան 2009թ.-ին Մեքսիկայում անցկացվելիք Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությանը մասնակցելու ուղեգրեր: Գ.Չուգասզյանը հիշեցրեց, որ 2003թ.-ի եւ 2005թ.-ի այդ մրցանակաբաշխություններում Հայաստանի ներկայացուցիչները շահել են երկու գլխավոր եւ մեկ խրախուսական մրցանակ: նրա գնահատմամբ, էլ.բովանդակության միջազգային մրցույթներում հաղթանակներն իրենց նշանակությամբ չեն զիջում օլիմպիական խաղերում ձեռք բերված հաղթանակներին:

noyan-tapan.am
եթե կարելի է մի քանի ճշգրտումներ

ա/մրցույթին ասվեց, որ կայքերի թվաքանակը անցյալ տարվա համեմատ ավել է 2 անգամ

բ/ հաղթանակած կայքերի մեջ մեծ մասն կազմում էին «հայտնի կազմակերպությունների» կայքերը - սա քաղաքական կամ տնտեսական միտում ունի, թե դա միայն իմ հիվանդագին գիտակցության արդյունքն է


Նշվեց, որ անվանակարգերում գլխավոր մրցանակների արժանացածները կստանան 300 հազարական դրամ (մոտ 1 000 ԱՄՆ դոլար), երկրորդ տեղերն զբաղեցրածները` 150 հազարական դրամ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 12 հազար ԱՄՆ դոլար է:

գ/ մրցույթին հայտարարվեմ 14 հազար դրամ թիվը /հետաքրքիր է ուր կորան այն երկու հազարը/ եվ վերոհիշյալ «անվանակարգերում գլխավոր մրցանակների արժանացածները» ոչ մի փող էլ չստացան - այլ ընդամենը գովասանագրեր.

300 հազարական դրամ (մոտ 1 000 ԱՄՆ դոլար), երկրորդ տեղերն զբաղեցրածները` 150 հազարական դրամ ստացան մեկ այլ մրցույթով անցած աշխատանքներ ... մի հարցրեք ոնց եվ ինչպես. - ինքս էլ չգիտեմ, ինչ որ բարդ սիստեմա է ... իրենց մոտ ...

Մի խոսքով փող տրվեց մեկ այլ 16 աշխատանքների համար

NetX
28.12.2008, 03:00
Ընդունում եմ շնորհավորանքներ որպես Լոկատոր Ընկերության (հիմնադիր) տեխնիկական տնօրեն և որպես շարժական օբյեկտների արբանյակային GPS վերահսկողության և անվտանգության համակարգի ստեղծման անմիջական մասնակից :)

PS եկեք ջուրը պղտորելու փորձեր չկատարենք:),
դեռ 2005 թվականին, երբ առաջին անգամ պետք էր անցկացվեր մրցույթ և մրցույթը դեռ ճանաչված չէր, ինձ որպես IT ոլորտում մասնագետ և այդ ասպարեզից այլ մարդկանց, մրցույթի կազմակերպիչները խնդրեցին ներկայացնել մրցույթին մասնակցելու արժանի կայքեր, որպեսզի մասնակցության հրավերներ ներկայացվեին: Որպեսզի կարողանամ լիառժեք արդյունք ապահովեմ, համապատասխան կառույցից վերցրեցի այդ օրվա դրությամբ գրանցված ողջ *.am կայքերը, և դեռ մեր հարգառժան Chuk'ին էլ օգնության կանչելով հատ առ հատ նայեցինք մոտ 2500-3000 գրանցած դոմեյնների կայքերը, եթե կայքը տեղադրված էր:

Իմ և այլ մարդկանց ներկայացված կայքերի ցուցակների տերերին ուղարկվեցին մեյլեր որով հրավիրում էին մասնակցելու մրցույթին:

մրցույթը անցկացվեց 2005՛ին, 2006՛ին
2006՛ի մրցանակաբաշխությանը, որոշ մարդիկ հիվանդագին աբիժնիկություն ցուցաբերեցին, նույնիսկ թեթերում մեղադրելով որ ITE կազմակերպությունը իր իսկ կազմակերպած մրցույթում մրցանակ տվեցին իրենց իսկ կողմից ստեղծած Aram Khachaturian: Life and Work Multimedia սկավառակին:
Որը միջազգային մրցույթում http://www.wsis-award.org/winners/winners.wbp?year=2005 արժանանում է 1 կարգի մրցանակի և դրանով փակում աբիժնիկների բերանները;

2007՛ին մրցույթ չկազմակերպեցին, իմ կարծիքով հիասթափվելով նախորդ վերջին մրցույթում եղած անհամ պատմությունից…

և ահա 2008՛ին կրկին կազմակերպում են, և քանի որ մեկ տարի բաց են թողել, մարդիկ կարճ ժամկետներում դժվար հասցնեն տեղեկանան մրցույթի վերաբերյալ, հավանաբար վարվել են առաջին տարվա կերպ այսինքն, ըստ հին ցուցակների ներկայացրել են կայքերը, կայքերի տերերին հրավերներ ուղարկել domain-ը գրանցման ժամանակ նշված email հասցեներով, իսկ արձգանք չստանալու դեպքում, հեռացրել այդ կայքերը մասնակիցների ցուցակից:

Իսկ մեծ քանակությամբ ներկայացված պետական կառույցների և նախարարությունների կայքերը պայմանավորված են նրանով որ դրանց մեծ մասը իրականացված է մի 3-4 վեբ դիզայներկական ստուդիայի կողմից, որոնք էլ ամեն մեկը մի քանի հատով տեղադրել է, մտածելով մարդ ես մեկել տեսար շահեց պրինցիպով :)

հիմա հնարավոր ա որ որոշ մարդիկ տեսնելով որ որոշ չափով տեղեկացված եմ մրցույթից և ճանաչում եմ կազմակերպիչներին սկսեն հնի պես ասեկոսներ տանել, որ իրենց ծանոթներին են առաջ տանում… Այդպիսի մարդկանց համար ասեմ, որ հանդիսանալով Network.am կայքի հեղինակ/սեփականատերը, լինելով IT ոլորտում ոչ քիչ ճանաչում ունեցող մասնագետ, պարզ ա որ ծանոթ եմ նույն ոլորտի շատ ու շատ մարդկանց: Չիշտ է չկար բացարձակ հաղթող նոմինացիա, բայց Locator Արբանյակային GPS վերահսկողության և անվտանգության համակարգը ոչ միայն e-comerce՛ում էր առաջատար, այլև առաջինն էր բոլոր կատեգորիաներում տեղ գտած կայքերի մեջ :)

Chuk
28.12.2008, 04:04
Network.am-ին. Հայկ ջան, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Բոլոր ներկայացված աշխատանքները չեմ հասցրել նայել, բայց նայածներիս մեջից վստահաբար պնդում եմ, որ locator համակարգը միանշանակ արժանի էր առաջին տեղի մրցանակին: Իսկապես հրաշալի գործ եք արել ու երբ որ դեռ նոր էիք սկսել, ես էլ կողքից «հետևում էի» (դու էիր ծանոթացնում) իր ստեղծման, մշակման աշխատանքներին, ուղղակի հիանում էի նպատակասլաց ու մանրակրկիտ ձեր գործով: Առանձին շնորհավորանքներ իմ կողմից փոխանցիր Arnix-ին, իրոք տաղանդավոր ու արտակարգ ծրագրավորող ա: Իսկ դու համեստություն մի արա («համակարգի ստեղծման անմիջական մասնակից» չէ մի չէ), վստահաբար պնդում եմ, որ առանց քեզ էդ համակարգը էն չէր լինի, ինչ կա, հալալ ա քեզ ;)
Շնորհավորում եմ:

Տարոսն էլ մեզ :))
Մտադիր եմ թիմի մյուս մասնակիցների հետ միասին մինչև հաջորդ մրցույթը hayeren.am կայքը հզոր բան սարքել ու հավակնել հաղթանակի :)

Garun
28.12.2008, 22:14
Մտադիր եմ թիմի մյուս մասնակիցների հետ միասին մինչև հաջորդ մրցույթը hayeren.am կայքը հզոր բան սարքել ու հավակնել հաղթանակի
Չգիտեմ թե ում սայթն է, բայց այս մրցույթին /եթե ինձնից կախված լիներ/ ապա մրցանակն կտայի այդ կայքին /այս միտքը առաջ եկավ, երբ Արմինկոյի կարծեմ փոխտնօրենը արդարանում էր ինչու 2րդ անգամ մրցանակը տալիս են թրանսլեյթ.ամ-ին/

Chuk
28.12.2008, 22:22
Չգիտեմ թե ում սայթն է, բայց այս մրցույթին /եթե ինձնից կախված լիներ/ ապա մրցանակն կտայի այդ կայքին /այս միտքը առաջ եկավ, երբ Արմինկոյի կարծեմ փոխտնօրենը արդարանում էր ինչու 2րդ անգամ մրցանակը տալիս են թրանսլեյթ.ամ-ին/

Կայքը մերն է. իմը, ակումբի Արշակինը, Ներսեսինը, Քաղաքացունը և այլն :)
Այս տարի ինքն արժանի չէր մրցանակի իր թերի և կիսատ լինելու պատճառով, սակայն այն նյութերը, որ արդեն իսկ ձեռք ենք բերել, մեզ հնարավորություն կտա այն իսկապես խիստ օգտակար կայք սարքել, ինչպես նաև կփոխենք ձևավորումը :)

Ամեն դեպքում շնորհակալություն :)

Garun
28.12.2008, 22:24
PS եկեք ջուրը պղտորելու փորձեր չկատարենք
եթե խոսքն ինձ էր վերաբերում, ապա հավատա հեչ հավես չկար ինչպես դու ես ասում, ջուր պղտորել.

Բանավիճել քո հետ այդ հարցում, նույնպես չէի ցանկանա ... միայն մի պատճառով - որ ելնելով նախկին տարիների փորձից, համողված եմ, որ առաջիկա տաս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվի.

Ինչ վերաբերվում է վերոհիշյալ կայքին, ապա ընդունիր իմ իսկ ջերմ շնորհավորանքները ձեր /կարծեմ 2/ մրցանակների կապակցությամբ եվ եթե կարելի է մի հարց, դուք /նկատի ունեմլոկատոր.ամը/ մրցույթի կազմակերպիչների կամ սպոնսորների ցանկում կաք՞: Մի ման արի հետին միտք իմ խոսքերում, ուղղակի մինչ մրցույթ սկսելն դահլիճում արդեն մի քանի տեղ տեսա ձեր գովազդն

Garun
28.12.2008, 22:26
հա, քիչ մնաց մոռանայի, ջերմ շնորհավորում եմ նաեվ Արմինկո- կայքի ադմինիստրացիային, չգիտեմ ինչ մրցանակի կապակցությամբ …-:-)

NetX
28.12.2008, 23:41
Ինչ վերաբերվում է վերոհիշյալ կայքին, ապա ընդունիր իմ իսկ ջերմ շնորհավորանքները ձեր /կարծեմ 2/ մրցանակների կապակցությամբ

Շնորհակալություն :)
այո 2 մրցանակ էր, որպես հաղթող էլ. բիզնես կատեգորիայում և որպես գլխավոր մրցանակ:)
ուղղակի մի փոքր ուղղում, մրցանակները կայքի համար չէին, այլ մեր կողմից մշակված web-based համակարգի՝ http://locator.am/index.php?lang=arm&page=products


եվ եթե կարելի է մի հարց, դուք /նկատի ունեմլոկատոր.ամը/ մրցույթի կազմակերպիչների կամ սպոնսորների ցանկում կաք՞:
Ոչ չկաինք:)


ուղղակի մինչ մրցույթ սկսելն դահլիճում արդեն մի քանի տեղ տեսա ձեր գովազդն
Մի քանի տեղ դժվար տեսած լինեք: Մի տեղ էր և դա որպես այդպիսին գովազդ չէր:

Սրահում տեղադրված էին համակարգիչներ մեծ մոնիտորներով, որոնցով պետք է ցուցադրվեին նախորդ տարիների մրցանակաբաշխության կադրեր, լավագույն աշխատանքներ ինպես նաև այս տարվա լավագույն աշխատանքները, կամ հենց ցանկացած մասնակից ուրիշներին օնլայն ցուցադրեր իր կայք: Քանի որ վիդեո պրեզենտացիա ուներ միայն մեր ընկերությունը, ապա աջ կողմի վերջին համակարգչի վրա պտտվում էր մեր համակարգի աշխատանքը մակերեսորեն ցուցադրող վիդեո քլիպ: Ինչպես նաև բերել էինք ընկերության բուկլետները, որոնք դրել էինք նույն սեղանին:)
Ինձ թվում ա վերը թվարկվածը դժվար գովազդ դիտվի :)

NetX
28.12.2008, 23:50
Չգիտեմ թե ում սայթն է, բայց այս մրցույթին /եթե ինձնից կախված լիներ/ ապա մրցանակն կտայի այդ կայքին /այս միտքը առաջ եկավ, երբ Արմինկոյի կարծեմ փոխտնօրենը արդարանում էր ինչու 2րդ անգամ մրցանակը տալիս են թրանսլեյթ.ամ-ին/

կարծում եմ www.translator.am արժանի էր մրցանակի թեկուզ և 2՛րդ անգամ :) , պետքական աշխատանք են կատարում, որը եթե չեմ սխալվում սկիզբ է առել պոլիտեխնիկում դեռ սովետական ժամանակաշրջանից:)

Սամվել
29.12.2008, 00:04
կարծում եմ www.translator.am արժանի էր մրցանակի թեկուզ և 2՛րդ անգամ :) , պետքական աշխատանք են կատարում, որը եթե չեմ սխալվում սկիզբ է առել պոլիտեխնիկում դեռ սովետական ժամանակաշրջանից:)

+1 ... Ահա շա՜տ շուտվանից ինքան ես գիտեմ :8

Իդեպ Շնորհավոր :ok

NetX
29.12.2008, 02:05
Իդեպ Շնորհավոր :ok
Մերսի :)

Garun
29.12.2008, 03:27
http://e-content.am/?p=10&newstype=1&ln=hy

ահա ամբողջական ցուցակն ...

նայեք սայթերը, ինքներդ գնահատեք, կարդացեք մրցույթի մասնակցության պայմանները, տեսեք մասնակցող կայքերի պատկանելիությունը /չզլանաք նաեւ մի հատ էլ whois անել/, եվ նայել ում կողմից են կատարված աշխատանքներն.

Հուսով եմ օրինաչափությունն ակնհայտ կլինի


PS եկեք ջուրը պղտորելու փորձեր չկատարենք
ես ընդամենը ցուցակն եմ ներկայացնում ... ոչ մի սխալ բան չհասկանաք

NetX
29.12.2008, 03:39
ես ընդամենը ցուցակն եմ ներկայացնում ... ոչ մի սխալ բան չհասկանաք

Չգիտեմ ում ինչ ես ուզուում ապացուցել, կամ ինչ օրինաչափություն գտնել՝
Մենք մեր սաղ օֆիսով ու ընկերներով արժանի կերպով երգում ենք We are the chempions (Queen), իսկ մնացածը պոֆիգ :D:D:D :oy

Garun
29.12.2008, 04:13
եթե չեմ սխալվում Queenը երգում էր champions, բայց դե դուք կարող եք երգել նաեւ chempions.

Ակամայից հիշեցի, որ մի քանի տարի առաջ եվրոտեսիլին տղաների մի խումբ էր ներկայացել, կարծեմ Լատվիայից, որոնք նույնպես երգում էին We are the chempions, բայց ապսոս դուրս թռան.

Ոչ մի անձնական նկատառում ձեր նկատմամբ չունեմ, այնպես որ պետք չի իմ ամեն մի գռառմանը հասցեագրված ոչ ձեզ, պատասխանել ուրիշների անունից.

եթե ցանկություն ունես ձեր կայքը քննարկելու, ապա կարող ես համապատասխան թեմա բացել, միգուցի կգտնվեմ մարդիկ որոնք կքննարկեն ձեր կայքը /կարծեմ ****************** - համենայն դեպս այսպես էր ներկայացված ձեր կայքը / :-)

Պ.ս. իրականում ոչ մի նկրտում ձեր կազմակերպության կամ կայքի վերաբերյալ չունեմ, այնպես որ քեզ թշնամի մի փնտրիր

ArmBoy
29.12.2008, 20:49
Շնորհավորանքներս հաղթողներին:

Մի նկատառում այս մրցույթի ու մրցանակաբաշխության մասին:

35мм.ам-ը ստացել է միանգամից երկու մրցանակ՝ առաջին կարգի մրցանակ (150000 hh արժեզրկվող դրամ) ու Էլ. ժամանց-ում անվանակարգային գլխավոր մրցանակ:

Հիմա ինձ բացատրեք, հասկանամ, արդյոք ճի՞շտ է ՌՈՒՍԵՐԵՆ, այլ ոչ թե հայերեն լեզվով սայթը հերիք չի մրցանակ ստանա, այն էլ 2 հատ ստանա ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Ի՞նչ է, որ մենք ռուսերեն մի քիչ գիտենք, արդյո՞ք դա թույլ է տալիս ռուսալեզու կայքին ստանալ մրցանակ: Իմ կարծիքով, ոչ թե մրցանակ չպետք է ստանար, այլ նույնիսկ shortcut պիտի լիներ, որակազրկվեր ու... էլ չշարունակեմ:

Սակայն՝ ունենք այն, ինչ ունենք: Եվ ինչո՞ւ պարսկերենով կայքը չպիտի մասնակցեր ու շահեր: Ասենք, պարսկերենով՝ պարսկահայերի առօրյա կյանքի մասին:

Էլ չեմ ասում, որ նման ֆոտոբլոգ սարքելն, ըստ իս, այնքան էլ մեծ բարդություն ու մտավոր աշխատանք չի պահանջում:

Garun
30.12.2008, 02:30
հիմա էլի կգան եվ կասեն, որ ես ջուր եմ պղտորում


Հիմա ինձ բացատրեք, հասկանամ, արդյոք ճի՞շտ է ՌՈՒՍԵՐԵՆ, այլ ոչ թե հայերեն լեզվով սայթը հերիք չի մրցանակ ստանա, այն էլ 2 հատ ստանա ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

իմիջայլոց


35mm.am
Sharm Holding LLC
Vardanants Str. 18
Yerevan 375010
AM
ես ընդանրապես կողմ չեմ այս բաժանմամը ռուսերեն, պարսկերեն կամ թուրքերեն ... /կամ թե հայկական կայքեր ման գալուն մենակ .ամ զոնայում ինչպես սկսզբից ասեց Network.amը/


Որպեսզի կարողանամ լիառժեք արդյունք ապահովեմ, համապատասխան կառույցից վերցրեցի այդ օրվա դրությամբ գրանցված ողջ *.am կայքերը,


ուղղակի իմ կարծիքով կայքը չի ձգում հաստատ 2 մրցանակի, չնայած ժյուրի այն միակ մասնակիցը /ինչպես նշեց Արմինկոյի փոխտնօրենը/, ով որոշում է կայացրել այս կայքի օգտին - հաստատ իմ հետ համաձայն չի լինի.

Network.am - դու ինչպես արդեն ասեցիր այդ ասպարեզում հայտնի մարդ ես, /"ինձ որպես IT ոլորտում մասնագետ" / եվ ելնելով ձեր գովազդի առկայությունից - հաստատ ավելի լավ տեղակացված եվ մոտիկ ես կանգնած- միգուցե լուսաբանես, ովքեր են եղել ժյուրի անդամները՞

Արդեն որերորդ անգամն է միայն 1-2 հոգի մարդ են իրենց վրա վիզ վերցրել, որ եղել են ժյուրի անդամ.
Մեկին գիտենք, երկրորդի վրա կասկացում ենք ... բայց էդ էլ ու պրց ...

Ազգը պետք է իմանա իր հերոսներին

NetX
30.12.2008, 03:49
Նախ առաջին հեևթին (ինչպես Garun-ը ակնարկեց) պաշտոնական տեսակետ չեմ ներկայացնում, ներկայացնում եմ իմ կարծիքը, փոքր ինչ ավելի մոտիկից ծանոթ լինելով մրցույթին

Սկզբից երևիթե փոքր ինչ լուսաբանեմ մրցանակների հետ կապված հարցը, ըստ իս, անվանումները այնքանել ճիշտ չեն ընտրված և շփոթության մեջ են դնում

Գոյություն ունեն
1.անվանակարգային գլխավոր մրցանակ
2.առաջին կարգի մրցանակ
3.գլխավոր մրցանակ
4.հատուկ մրցանակ

1) անվանակարգային գլխավոր մրցանակ

գոյություն ունեն հետևյալ անվանակարգերը
Էլ. մշակույթ
Էլ. բիզնես
Էլ. ներգրավում
Էլ. ժամանց
Էլ. ուսուցում
Էլ. առողջապահություն
Էլ. գիտություն

և համապատասխան անվանակարգում 1 տեղ գրաված կայքը ստանում է անվանակարգային գլխավոր մրցանակ, պետք է նշել, որ այն դրամանական պարգևատրում չի նախատեսում

2, 3) առաջին կարգի մրցանակ և գլխավոր մրցանակ

բոլոր կայքերը իրենց տարբեր չափանիշերով հավաքած գումարային բալերով դասավորվում են ըստ նվազման

1-ից մինչև 8-րդ տեղերը ստանում են գլխավոր մրցանակ +300.000դր
իսկ 9-ից 16-րդ տեղերը ստանում են առաջին կարգի մրցանակ +150.000դր

4) հատուկ մրցանակ-ը սահմանվում է ըստ ժուրիի հայացողության

կցանկանայի նշել որ անվանակարգային գլխավոր մրցանակ ստացած մարդը կարող է ընդհանարապես դրամական պարգև չստանա քանի որ իր հավաքած բալերով չլինի առաջին 16-ակի մեջ և ընդհակառակը անվանակարգային գլխավոր մրցանակ չստացած կայքը իր բալերով լինի 16-ի մեջ և պարգևատրվի:


Ինչ վերաբերվում է լեզվին, ապա այս տարի իմ իմանալով մեղմացրել են պայմանները, այսինքն նախորդ մրցույթներին երբ կայքը հայալեզու չեր, լեզվի չափանիշը = 0 իսկ այժմ բացակայությունը ինչ որ մինիմում բալ նախատեսում է:


/կամ թե հայկական կայքեր ման գալուն մենակ .ամ զոնայում ինչպես սկսզբից ասեց Network.amը/

դա կատարվել ա առաջին տարում, և ողջ *.ամ տիրությը երաշխավորված ներգրավելու համար, բայց բացի այդ ներկայացվել էին նաև ոչ *.ամ կայքեր, բայց ոչ *.ամ կայքերի ամբողջական ցուցակ ոչ ոք չունի և չի էլ կարող ունենալ, այդ իսկ պատճառով նման կայքերը ավելացվել են մրցույթին օգնող տարբեր մարդկանց կողմից հիմնվելով իրենց իմացածների վրա; Եթե դու ի տարբերություն ինձ կարող ես ճարել ամբողջ աշխարհում գոյություն ունեցող ողջ *.com, org, net ու այլ դոմեյնների ցուցակները, և այդքանից հետո դրանք հատ հատ նայել, ջոկել հայկականները և դրանց միջից էլ ընտրել մրցույթին մասնակցելու իմաստ ունեցող կայքերը, ապա ափսոս քո տեղը չէին իմացել մրցույթի կազմակերպիչները:B

բացի այդ մրցույթը բաց էր գրանցվողների համար, ոչ ոք պարտավոր չի կայքերին հրավիրի մասնակցելու, թող իմանային ու մասնակցեին, *.ամ տիրույթը ես ժամանակին նայել մրցույթին օգնելու իմ բարության ձգտումից ելնելով ;)



35mm.am
Sharm Holding LLC
Vardanants Str. 18
Yerevan 375010
AM

ի միջիայլոց սա ինձ ոչ մի բան չի ասում, կլուսավորես՞


Network.am - դու ինչպես արդեն ասեցիր այդ ասպարեզում հայտնի մարդ ես, /"ինձ որպես IT ոլորտում մասնագետ" / եվ ելնելով ձեր գովազդի առկայությունից - հաստատ ավելի լավ տեղակացված եվ մոտիկ ես կանգնած- միգուցե լուսաբանես, ովքեր են եղել ժյուրի անդամները՞

միգուցե բարեհաճեք և կարդաք իմ նախորդ գրառումներից մեկը որտեղ շատ մանրամասն ներկայացված էր այն իրողությունը որը Ձեզ մոտ ասոցացվել ու ասոցացվում է գովազդի հետ
չնայած չեմ զլանա copy-past կանեմ



ուղղակի մինչ մրցույթ սկսելն դահլիճում արդեն մի քանի տեղ տեսա ձեր գովազդն
Մի քանի տեղ դժվար տեսած լինեք: Մի տեղ էր և դա որպես այդպիսին գովազդ չէր:

Սրահում տեղադրված էին համակարգիչներ մեծ մոնիտորներով, որոնցով պետք է ցուցադրվեին նախորդ տարիների մրցանակաբաշխության կադրեր, լավագույն աշխատանքներ ինպես նաև այս տարվա լավագույն աշխատանքները, կամ հենց ցանկացած մասնակից ուրիշներին օնլայն ցուցադրեր իր կայք: Քանի որ վիդեո պրեզենտացիա ուներ միայն մեր ընկերությունը, ապա աջ կողմի վերջին համակարգչի վրա պտտվում էր մեր համակարգի աշխատանքը մակերեսորեն ցուցադրող վիդեո քլիպ: Ինչպես նաև բերել էինք ընկերության բուկլետները, որոնք դրել էինք նույն սեղանին:)
Ինձ թվում ա վերը թվարկվածը դժվար գովազդ դիտվի :)

ՀԳ արդեն իսկ 2՛րդ անգամ կխնդրեի իրականությունը խեղաթյուրելու փորձեր չկատարել !


միգուցե լուսաբանես, ովքեր են եղել ժյուրի անդամները՞
իմ ճանաչածներից Արմինկո տեխնիկական տնօրենը և Միքրոսոֆտ հայաստանյան գրասենյակի տնօրենը, իսկ մնացածի անունները և պաշտոնները հրապարակավ հայտարարեցին մրցանակաբշխության ընթացքում, միգուցե որ մոնիտորների վրա պտտվող ցուցադրական աշխատանքները որպես գովազդ դիտարկելու փորձեր չկատարեիք, ավելի ուշադիր կլինեիք հաղորդավարի խոսքերին:B


Ակամայից հիշեցի, որ մի քանի տարի առաջ եվրոտեսիլին տղաների մի խումբ էր ներկայացել, կարծեմ Լատվիայից, որոնք նույնպես երգում էին We are the chempions, բայց ապսոս դուրս թռան

Իրենք երգում էին մինչև արդյունքների հայտարարելը, իսկ մենք մրցանակաբաշխությունից հետո:P

ՀԳ2
Հայաստանյան ներկայիս վիճակը և որպես դրան հարակից իրողություններ ինչ կա-կա, ինչ ունենք-ունենք, և ոչ ավել ոչ պակաս, ոչ մի բան իդեալական չի և նամանավանդ ես պարտավորություն չեմ վերցրել կրել ուրիշների բացթողումները կամ թերացումները, եթե իրոք այդպիսիք եղել են, ուղղակի որպես փոքր ինչ մրցույթին ծանոթ մարդ ցանկանում էի միգուցե և սուբյեկտիվ բայց արդարացի ներկայացնել որը ինչպես է եղել: Չեմ բացառում որ թերացումներ կամ բացթողումներ եղել են, ուղղակի փորձում եմ իմ իրազեկության աստիճանից ելնելով հերքել ձեր բոլորի այն եզրակացությունները որոնք չեն համապատասխանում իրողությանը և անհիմն են:

ՀԳ3
Մրցույթը մենաշնորհային չի, ստեղծեք ձեր սեփականը, որը ըստ ձեզ ավելի օբյեկտիվ և արդարացի կլինի և օրինակ ես այդ մրցույթին ներկայացնելով www.Network.am-ը կգրավեմ իմ կարծիքով արժանի մրցանակի քան այս մրցույթում որը անցկացվեց !!!

Garun
30.12.2008, 04:58
Մրցույթը մենաշնորհային չի, ստեղծեք ձեր սեփականը, որը ըստ ձեզ ավելի օբյեկտիվ և արդարացի կլինի և օրինակ ես այդ մրցույթին ներկայացնելով www.Network.am-ը կգրավեմ իմ կարծիքով արժանի մրցանակի քան այս մրցույթում որը անցկացվեց !!!
ակամայից, նորից վերհիշեցի անցյալը ...

կարծեմ անցյալ տարի այս իսկ խոսքերը արտաբերեց ժյուրի բացահայտ միակ անդամն. Հեյ գիտի, հաա՜՜՜ .. իր թեավոր խոսքերը ցիտում եմ մեկ տարի անց.


պարտավորություն չեմ վերցրել կրել ուրիշների բացթողումները կամ թերացումները, եթե իրոք այդպիսիք եղել են

ծիծաղելին նրանումն է, որ նույն բացթողումների մասին խոսում են տարեց տարի /կարելի է հատ հատ թվարկել այդ բացթողումներն/, բայց համառորեն նրանք կրկնվում եմ ամեն տարի. Ուզես- չուզես օրինաչափություն կամ դիտավորություն պետք է ման գաս այս ամենում.


իմ իրազեկության աստիճանից ելնելով հերքել ձեր բոլորի այն եզրակացությունները որոնք չեն համապատասխանում իրողությանը և անհիմն են
եկեք հեռու չգնանք, եվ խոտի դեզի մեջ ասեղ ման չգանք ....

Քանի մարդ գիտեր այս մրցույթի մասին ՞
Քանի տեղ է գրվել այդ մասին՞ /երկար ման գալուց միայն 2-3 ինտերնետ նորությունների կայքում տեսա մի քանի տողով/. Իսկ ինչում՞ ... միթե բոլորս էլ չգիտենք, որ այդ բնագավառի մարդիկ տպագիր մամուլ կամ ընդանրապես մամուլից հեռու մարդիկ են ...

Միգուցե ճիշտ կլիներ այսքան պապուլյար մի քանի հայկական ֆորումներ գոնե մի տող գրել ՞ ...
էդ ինչու մոդերատոր եվ համատեղելիությամբ ժյուրի լինելով մարդիկ մի 2 խոսք չեն գրում, կամ ինչպես ասում են "ինձ որպես IT ոլորտում մասնագետ" եվ այդքան տեղեկացված մարդիկ նույնպես ոչ մի խոսք չգրեցին ՞ ...

Ճշգրտում՝ խոսքը անհատների մասին չէ .. իմ եվ քո պես. Այլ կազմկոմիտեյի եվ «հարակից բնակչության» .. Միգուցե սա մրցույթ էր ներքին օգտագործման համար .. որ 2 մարդ 2 տարվա կտրվածքով առաջարկում են նույն բանն »ստեղծեք ձեր սեփականը, որը ըստ ձեզ ավելի օբյեկտիվ և արդարացի կլինի

Ի միջի այլոց, արդեն 2 անգամ հիշատակեցի ձեր ռեկլամի մասին, եվ միգուցե մի քիչ կոպիտ կամ կծու տոնով ստացվեծ: Որպեսզի սխալ չհասկանաս, ասեմ. -Ֆոյեյում մի քանի անգամ լսեցի նմանատիպ խոսակցություններ, որ մարդկանց այդ օրը կանչել էին ժամը 7-ին հրավիրատոմս ստանալու մամուլի տուն եվ տեղում էլ տեղեկացրել որ արդեն սկսվել է մրցույթը:

Ակամայից հարց է առաջանում, ինչպես մի մասն այնքան տեղակացված էր, որ նախորոք արդեն եկել, պայմանավորվել էին, որ տեղադրեն իրենք գովազդը, իրենք իսկ սարքավորումներով .. իսկ մի մասը նույնիսկ այնքան բեխաբար էին, որ ժամը 7-ին հրավիրատոմս էին ման գալիս /որն ի դեպ պետք էլ չէր/



Garun-ի խոսքերից Նայել գրառումը
միգուցե լուսաբանես, ովքեր են եղել ժյուրի անդամները՞


իմ ճանաչածներից Արմինկո տեխնիկական տնօրենը և Միքրոսոֆտ հայաստանյան գրասենյակի տնօրենը

ես չհարցրեցի ովքեր էին «հարսանեական գեներալները», ես հարցրեցի ովքեր էին այդ չորս ժյուրի անդամներն, ովքեր /ինչպես անցյալ տարի էին պնդում ձրի/ իրենց տանջել էին եվ դժվար որոշում կայացրել.

հուսով եմ չես մտածում, որ «Միքրոսոֆտ հայաստանյան գրասենյակի տնօրենը» նստած լոկատոր.ամ-ի լոգին էջն է նայել՞

Նույն Արմինկո տեխնիկական տնօրենը հենց ինքն էր ժյուրի անդամների մասին 3-րդ դեպքով խոսում /// այնպես որ ինձ հետաքրքրում էին ռեալ դեպքերը /բացառությամբ մեկի/ եվ ոչ թե «անվանակարգային անդամները»

Garun
30.12.2008, 05:24
հավելեմ ընդամենը մեկ նախադասություն

հաղթանակած կայքերի եվ աշխատանքների որակն իմ անձնական կարծիքով, համեմատած նախորդ տարվա աշխատանքների հետ /50-60 տոկոսի մասին է խոսքը/ բավական անկում է ապրել.
ես անձամբ կայք ստեսա այս տարի, որն կարելի լիներ 100 տոկոսանոց որակյալ անվանել /ինչն չեմ կարող ասել անցյալ տարվա մասին, որտեղ իրականում կային մի քանիսը/. Փոխարենը առկա էին մի քանի անդեր կոնստրակսիոն կայքեր /նկատի ունեմ հաղթածների մեջ/

Նույնիսկ ժյուրիի, կազմկոմիտեյի, հիմանդիր անդամների եվ «հարակից բնակչության» պատրաստած աշխատանքներն, որոնք ինչպես միշտ քիչ չէին նաեւ այս տարի որակային առումով ներում էին իրենց մեկ տարվա առաջվա եղբայրներին:

Բայց դե դա ինչ կարեվոր է՞ .. կարեվորն որ այս տարի 30 տոկոսով ավելի շատ մարդ էր ներկայացած /վերեւում արդեն նշել եմ ինչ կարգով/ եվ որ հայաստանում ՏՏ ճյուղն պրիորիտետնիի է եվ մեր փառապանծ վարչապետի, պրեզիդենտի են նրա քավոր սանիկների հովանու տակ.

Առաջ, Առաջ Հայաստան ՜

NetX
30.12.2008, 05:52
ակամայից, նորից վերհիշեցի անցյալը ...
կարծեմ անցյալ տարի այս իսկ խոսքերը արտաբերեց ժյուրի բացահայտ միակ անդամն. Հեյ գիտի, հաա՜՜՜ .. իր թեավոր խոսքերը ցիտում եմ մեկ տարի անց.

1. Անցյալ տարի մրցույթ չի անցկացվել
2. Որևէ մեկին չեմ ցիտում նման խոսքեր երբևէ չեմ լսել. իմ նշանաբաններից է Փոխանակ բողոքել խավարից, ինքդ մեկ մոմ վառիր (ֆորումում շատերը կհաստատեն), իսկ ասվածս նույն մտքի ձևափոխված տարբերակն է տվյալ կոնտեքստում: Իսկ եթե մեկ այլ մարդ էլ է ասել ուրեմն ես միակ խելոքը չեմ


ծիծաղելին նրանումն է, որ նույն բացթողումների մասին խոսում են տարեց տարի /կարելի է հատ հատ թվարկել այդ բացթողումներն/, բայց համառորեն նրանք կրկնվում եմ ամեն տարի. Ուզես- չուզես օրինաչափություն կամ դիտավորություն պետք է ման գաս այս ամենում.
Սխալ հասցեյով ես դիմում

պատասխանատու եմ իմ աշխատանքներում իմ արածների համար :)



կամ ինչպես ասում են "ինձ որպես IT ոլորտում մասնագետ" եվ այդքան տեղեկացված մարդիկ նույնպես ոչ մի խոսք չգրեցին ՞ ...

մտիր կայքս www.Network.am մինչ օրս դեռ մրցույթի հայտարարությը դրված է, դեռ չեմ հանել



Միգուցե սա մրցույթ էր ներքին օգտագործման համար .. որ 2 մարդ 2 տարվա կտրվածքով առաջարկում են նույն բանն »ստեղծեք ձեր սեփականը, որը ըստ ձեզ ավելի օբյեկտիվ և արդարացի կլինի

Սա արդեն հիվանդագին պնդումներ են, կարդալով Ձեր տողերը կարծում եմ նայն բանը Ձեզ խորհուրդ տվողների թիվը կավելանա



Ի միջի այլոց, արդեն 2 անգամ հիշատակեցի ձեր ռեկլամի մասին, եվ միգուցե մի քիչ կոպիտ կամ կծու տոնով ստացվեծ: Որպեսզի սխալ չհասկանաս, ասեմ. -Ֆոյեյում մի քանի անգամ լսեցի նմանատիպ խոսակցություններ, որ մարդկանց այդ օրը կանչել էին ժամը 7-ին հրավիրատոմս ստանալու մամուլի տուն եվ տեղում էլ տեղեկացրել որ արդեն սկսվել է մրցույթը:
Շատ ներեղություն եթե ինչ որ կոնկրետ մարդիկ քնած են եղել որոշակի կենդանու ականջում, դա իրենց պռոբլեմն է, իսկ եթե պատշաճ կերպով չեն տեղեկացվել, դա նույնպես իմ պռոբլեմը չի, չնայած իմ կողմից կարող եմ փաստել, որ երբ ես գնացի մեր հրավիտոմսերը վերցնելու այդ ընթացքում կազմակերպիչները զբաղված էին մասնակիցներին տեղեկացնելու գործընթացով



Ակամայից հարց է առաջանում, ինչպես մի մասն այնքան տեղակացված էր, որ նախորոք արդեն եկել, պայմանավորվել էին, որ տեղադրեն իրենք գովազդը, իրենք իսկ սարքավորումներով .. իսկ մի մասը նույնիսկ այնքան բեխաբար էին, որ ժամը 7-ին հրավիրատոմս էին ման գալիս /որն ի դեպ պետք էլ չէր/

հերթական խեղաթյուրումը իրականության...
սարքավորումները՝ համակարգիչները և մեծ չափսի մոնիտորները տրամադրել էին համապատասխանաբար Յունիքոմփ և Զիգզագ ընկերությունները…

իրենց նյութերի պատրաստվածության և մրցույթի անցկացման հարցով նույնպես իրենք մասնակիցները պետք է հոգաին, օրինակ ցանկացած ցուցահանդեսին, կոնֆերանսին մասանկացելուց գոնե մեկ օր առաջ գնում և տեղում ծանոթանում եմ տարածքին, սարքավորումների և/կամ ասենք ինտերնետի առկայությանը, ցուցահանդեսի կամ կոնֆերանսի անցկացման կարգին և ֆորմատին

Եվ երևի թե մենք մեղավոր ենք բոլորի առաջ որ դեռ սրանից 8 ամիս առաջ հազար ու մի առիթների համար պատրաստել էինք և պատրաստ ունենք մեր համակարգը ցուցադրող վիդեո քլիպը

Ի դեպ հրավիրատոմսերը զուտ հրավիրելու համար էին այլ ոչ որպես մուտքի տոմս



ես չհարցրեցի ովքեր էին «հարսանեական գեներալները», ես հարցրեցի ովքեր էին այդ չորս ժյուրի անդամներն, ովքեր /ինչպես անցյալ տարի էին պնդում ձրի/ իրենց տանջել էին եվ դժվար որոշում կայացրել.

չգիտեմ թե ինչ 4 ժուրիի մասին է խոսք գնում



հուսով եմ չես մտածում, որ «Միքրոսոֆտ հայաստանյան գրասենյակի տնօրենը» նստած լոկատոր.ամ-ի լոգին էջն է նայել՞

Շատ ներեղություն, չեմ ուզում ցածրանալ և առավել ևս վիրավորել
Բայց դու իսկապես այդպես տափակ մտածողություն ունես թե հակադրվելու կամ հակաճառելու համար ես դա ընդունել

Միթե քեզ թվում ա որ մենք ներկայացրել ենք լոգին էջը՞ ու ժուրին նայելով այդ լոգին էջը գնահատել ա մեր համակարգը:

Հատուկ ժուրիի համար բացվել է տեստային login/password և տրվել ա ուզեր-մանուալ համակարգից օգտվելու համար

Մերը սովորական web կայք չի, այլ web-based համակարգ


PS Ինչ կայք կամ նախագիծ էիք ներկայացնում որ այդքան "վառված եք"՞

Garun
30.12.2008, 12:53
Բայց դու իսկապես այդպես տափակ մտածողություն ունես թե հակադրվելու կամ հակաճառելու համար ես դա ընդունել

լավ քանի որ անցար անձնական վիրավորանքների, ապա ես իմ կողմից դադարեցնում եմ այս բանավեճը

Cannibal
30.12.2008, 17:37
այ մարդ ինչ եք ուզում իրարից՞:angry
մնում ա մի հատ ել ֆորումում խփոցի անենք ու ետ արդեն վերջը կլինի :hands
անցյալը ինչ եք բերել ծեծում՞ով ա արժանի,ով չե,արդեն հաղթողները պարզ են ու եթե ժուրին կողմնապահություն ել ա արել ուրեմն լավ ա արել,որովհետև կարացել ա կողմնապահություն անի…ըստեղ քննարկելով չեմ կարծում թե ես թեմայի վրով հայտարարի կգաք

պ.մ. իտոգը տվի :D

Egern.net
30.12.2008, 18:46
Ես թեման բացեցի, ու հետո էլ ակումբ չմտա.... բայց շատ բան ունեմ ասելու:

Ուրեմն այդ օրը գնացի Մոսկվայի տուն, ներկա եղա մրցանակաբաշխությանը, բավական հետաքրքիր անցավ: Հաղթողներին էլ տեսա, կարծեմ նաև լուսանկարեցի ;) Ինչևէ, ուշացումով շնորհավորում եմ Network.am-ին` մրցույթին ներկայացված լավագույն պրոյեկտի համար:

Պարզվեց` ժյուրիի անդամներից մեկը հորս ընկերն էր: Բավական երկար խոսեցինք ամեն ինչից, շատ հարցեր տվեցի... Ասեց, որ իրոք ընդհանուր մակարդակը բավական ցածր էր, շատ մրցանակներ տրվեցին ուղղակի քաջալերելու համար, բայց մի քանի հատ գովելի սայթեր էլ կային: Առանձին նշեց Locator.am-ը ու armacad.org-ը:

Հետո հարցրեցի, թե ոնց էր մեր սայթը մտել ցուցակ, ասեց, որ իրենք են գրանցել` մի շարք քիչ թե շատ հետաքրքիր սայթեր առանց տերերի գիտակցության: Ընդ որում մրցանակներից մեկը հենց այդպիսի սայթ էլ ստացել էր, որ սայթի հեղինակը տեղյակ էլ չէր էդ մրցույթի մասին:

Պատմեց նաև, որ շատ վատ է կառավարական սայթերի վիճակը: Ասեց` president.am-ը մրցույթից հանել են արդեն առաջին փուլից միայն տառասխալների համար!

Chuk
31.12.2008, 02:35
Արդեն քանի տարի է այս մրցույթն ընթանում է ու այս կարգի խոսակցությունները դարձել են նրա անբաժանելի մասը: Հայաստանյան իրականությունը հաշվի առնելով նման կասկածներն ու խոսակցությունները նորմալ եմ համարում, ես ինքս նախորդ տարիներին բազում կասկածներ եմ ունեցել: Սակայն այս տարի ես անձամբ ճանաչում եմ երկու կայքերի տերերին, ծանոթ եմ երկու աշխատանքների (մոտիկից, նկատի ունեմ, հեռակա՝ շատերին) ու վստահաբար կարող եմ պնդել, որ առնվազն այդ երկուսը ոչ միայն արժանի էին հաղթանակի, այլև հաղթել են ազնվորեն (խոսքս locator համակարգի ու armedu.am կայքի մասին է): Ինչևէ, ընդամենը մի մտքի եմ ուզում անդրադառնալ.



35mm.am
Sharm Holding LLC
Vardanants Str. 18
Yerevan 375010
AM
ես ընդանրապես կողմ չեմ այս բաժանմամը ռուսերեն, պարսկերեն կամ թուրքերեն ... /կամ թե հայկական կայքեր ման գալուն մենակ .ամ զոնայում ինչպես սկսզբից ասեց Network.amը/

Ցավոք սրտի հայկական կայքերի whois-ները մեծ մասամբ (իմ դիտարկումներով) անհրաժեշտ արդյունք չեն ապահովում: Մասնավորապես խոսեմ 35mm-ի մասին, որի տերերին հեռակա ճանաչում եմ ու կարող եմ 95% համոզվածությամբ պնդել, որ այս կայքն ու նրա ստեղծողները Շարմ հոլդինգի հետ կապ չունեն: Պարզապես գրանցման ժամանակ կայքի ադմինիստրատորն աշխատել է Շարմում ու այդպես է գրանցել ու այդպես էլ մնացել է: Հիմա ինքը Շարմում չի աշխատում, կայքն անհատի կայք է (ինձ էլ դուր չի գալիս, որ հայերեն չէ, դա իմ առանձնահատուկ բզիկն է, ինքս կայքը չեմ հավանում): Ու եթե անգամ կայքը լիներ Շարմինը, ապա ես չեմ հասկանում, թե դա ինչ կապ ուներ: Այսինքն եթե ես վաղը մտնեմ Շարմ (ենթադրենք), մի հոյակապ կայք ստեղծեմ, ներկայացնեմ Շարմի անվանբ ու ըստ արժանվույն գրավեմ առաջին տեղ, ենթադրենք, պիտի խոսեն ու ասեն, որ կողնապահությու՞ն է եղել:

Իսկ նայենք մյուս կողմից, այդ կայքը որքան էլ որ ես չեմ սիրում, որքան էլ որ հայերեն չէ, պատրաստված է գրագետ, ճաշակով ու լրացրել է հայկական ցանցի այդ ուղղվածությամբ կայքերի բացը, դարձել իսկապես օգտագործելի ու հարմար համակարգ շատերի համար:

Javakhk
31.12.2008, 08:09
Շուտով մենք կպատրաստենք լուսանկարներով ռեպորտաժ այդ պարգուատրության մասին: :)

Պետք է ասեմ, որ մենք էլ տեղյակ չէինք, որ մեր կայքը ներկայացված է: Իմացել ենք պարգեւատրությունից մի 12 ժամ առաջ: “Ջավախք” Համացանցը (Javakhk.net) առաջին կարգի մրցանակ ստացավ մեր www.Javakhk1915-23.com (http://www.Javakhk1915-23.com) կայքի համար:

Կայքի թեման ՇԱՏ ակտուալ է, չնայած Երեւանում հարցի սրությունը չեն զգում: Հիմա Ջավախքի տարածքով մեծ թափով կառուցվում են ավտոճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, որոնք կապում են Թուրքիան Ադրբեջանին (եւ նաեւ Վրաստանի թուրքաբնակ Բորչալուին): Ուստի այս ամենի ժամանակագրական նախապատմությանը անդրադառնալը շատ կարեւոր է: Բանը գնում է նրան, որ Թուրքիան կարող է վերահսկել Հայաստանի ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ողջ սահմանը…

Egern.net
31.12.2008, 14:16
Շուտով մենք կպատրաստենք լուսանկարներով ռեպորտաժ այդ պարգուատրության մասին: :)

Պետք է ասեմ, որ մենք էլ տեղյակ չէինք, որ մեր կայքը ներկայացված է: Իմացել ենք պարգեւատրությունից մի 12 ժամ առաջ: “Ջավախք” Համացանցը (Javakhk.net) առաջին կարգի մրցանակ ստացավ մեր www.Javakhk1915-23.com (http://www.Javakhk1915-23.com) կայքի համար:

Կայքի թեման ՇԱՏ ակտուալ է, չնայած Երեւանում հարցի սրությունը չեն զգում: Հիմա Ջավախքի տարածքով մեծ թափով կառուցվում են ավտոճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, որոնք կապում են Թուրքիան Ադրբեջանին (եւ նաեւ Վրաստանի թուրքաբնակ Բորչալուին): Ուստի այս ամենի ժամանակագրական նախապատմությանը անդրադառնալը շատ կարեւոր է: Բանը գնում է նրան, որ Թուրքիան կարող է վերահսկել Հայաստանի ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ողջ սահմանը…
եթե տեսնեմ, որ լավ լուսանկարներ ունեմ (դեռ չեմ նայել :) ), կարող եմ տրամադրել

Javakhk
31.12.2008, 17:31
եթե տեսնեմ, որ լավ լուսանկարներ ունեմ (դեռ չեմ նայել :) ), կարող եմ տրամադրել
YES !!!!!!!!!!!