PDA

Դիտել ողջ տարբերակը : *NIX ինստալացիա



Հրատացի
26.12.2008, 16:03
Շուտվանից ինձ հետաքրքրում ա ի՞նչով ա տարբերվում *Nix իսնտալացիան հասարակ պատուհաների ինստալից:

ars83
26.12.2008, 16:11
Շուտվանից ինձ հետաքրքրում ա ի՞նչով ա տարբերվում *Nix իսնտալացիան հասարակ պատուհաների ինստալից:

Գրեթե ոչնչով, եթե ընտրված է տեղադրման /ինստալլացիայի/ ստանդարտ տարբերակը /default/։ Ավելի աշխատատար տարբերակները /expert mode, customization mode/ թույլ են տալիս ղեկավարել տեղադրման տարբեր ասպեկտներն ավելի մանրամասն կերպով /օրինակ, կոշտ սկավառակի տրամաբանական տրոհումը, ցանցի հետ կապված պարամետրեր, և այլն/։

Բայց, ինչպես և ցանկացած ՕՀ տեղադրման գործընթաց, նախագծված է՝ օգտագործողին հնարավորինս քիչ անհանգստացնելու սկզբունքով։

Հրատացի
26.12.2008, 16:21
իսկ ի՞նչ ֆորմատով է ֆոռմատ անում:Նտֆսի և Ֆատի նոռմալ աշխատու՞մ է դրանից հետո:

ars83
26.12.2008, 16:38
իսկ ի՞նչ ֆորմատով է ֆոռմատ անում:
ext3, հները՝ ext2 /հիմնականում/։


Նտֆսի և Ֆատի նոռմալ աշխատու՞մ է դրանից հետո:
Եթե մինչև *NIX–ի տեղադրումը կա տեղադրված Windows և տեղադրողը ցանկանում է պահպանել այն, պարզապես նշում է տեղադրման ժամանակ, որ Windows-ի ֆայլային համակարգը /NTFS, FAT32, FAT/ չջնջվի: /կոշտ սկավառակի գոյություն ունեցող ՖՀ-ները ցույց են տրվում տեղադրման ժամանակ/

Եթե Windows չկա և տեղադրողը ցանկանում է այն տեղադրել հետագայում, *NIX–ի տեղադրման ժամանակ որոշ չափի չֆորմատավորված տարածք է թողնում կոշտ սկավառակի վրա: Հետագայում Windows-ի տեղադրիչն օգտագործում է այդ տարածքը:

Իմ պրակտիկայում որևէ խնդիր չի առաջացել Windows և *NIX /համապատասխանաբար, NTFS և ext3/ext2 / միևնույն համակարգչի վրա օգտագործելու հետ:

Elmo
26.12.2008, 16:44
Նտֆսի և Ֆատի նոռմալ աշխատու՞մ է դրանից հետո:

GRUB -ը(հիմնականում հենց GRUB -ն ա լինում որպես загрузик, հին տարբերակներում LILO) իրա mbr -ն ա տեղադրում, հետագայում մենյու-ի միջոցով հնարավորություն ա տալիս ընտրել որ ՕՀ-ն ա պետք բեռնավորել: Նախորոք հարցնում ա դրա մասին, պետք ա ուշադիր լինես բաց չթողնես: Հետո կարաս NTFS, FAT ֆորմատի սկավառակներն էլ *NIX -ի տակ mount անես ու օգտագործես:

xalyavshik
06.01.2009, 21:31
2 REn005
օրինակ վերջին fedora 10-ի ինստալյացիաի պրոցեսին կարող ես ծանոթանալ այստեղ ․․․http://gnu.am/fedora_install.php
իսկ ընդանրապես բավականին պարզ է ինսալյացիայի պրոցեսը ընդամենը պետք է լինել մի քիչ ուշադիր
ես խորհուրդ կտամ եթե առաջին անգամ ես ինստալլ անելու Virtual box -ում փորձարկի նոր իրականի անցի որ պրոբլեմներ չունենաս
http://network.am/More/VirtualBox

եթե ցանկություն ունես բայց ՕՀ չունես գրի ինչ ես ուզում ես կօգնեմ այս հարցում :)
մենակ որոշի թե ինչ ՕՀ ես ուզում տեղադրել կարող եմ ցանկ տալ :) http://gnu.am/gnu_linux.php

:hands

Հրատացի
06.01.2009, 22:45
Այնպիսի բան եմ ուզում ,որ VPN connection և 1C օգտագործել կարողանամ

xalyavshik
06.01.2009, 23:46
Այնպիսի բան եմ ուզում ,որ VPN connection և 1C օգտագործել կարողանամ

ճիշտն ասած 1С -ի հարցում չեմ կարող օգնել քանի որ չեմ շփվել
VPN connection-ի հարցում պրոբլեմ չես ունենա․