PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք կարողանում ինքնուրույն պատրաստել

Ռեդ
25.12.2008, 20:47
Հիմնականում տղերքին ա վերաբերում հարցը :D
Սկսեմ :oy Ժարիտ արած ու խաշած կարտոշկա, ձվածեղ, հավի ձողիկներ :oy Ու մի քանի էլի բաներ :oy
Շատ կուզենայի սոուս սարքել իմանալ :love

BOBO
25.12.2008, 20:50
Ինչքան ժարիտ անելու բան կա կարում եմ:D

Yellow Raven
25.12.2008, 21:13
Մրգերով լի ափսե:D

dvgray
25.12.2008, 21:16
լիքը բաներ: խորոված, ամլետ, ձուկ՝ տարբեր պոզաներով,
ուզում եմ փորձեմ բաստուրմա ու սուջուխ պատրաստեմ: տեսնեմ կստացվի թե չէ :)
մի խոսքով միս, միս … մինչև վերջ /ըս :D/

Սամվել
26.12.2008, 00:12
ձուկ՝ տարբեր պոզաներով,

Ձուկը տարբեր պոզաներով.. թե՞ դու :oy

Ես որ կարում եմ հմմմ...
Ձվաձեղ.. /օֆֆ չեմ հիշում ոնցա գրվում :(:oy:fool/
Դե որ շա՜տ սոված լինեմ կարկոֆիլ եմ կարամ տապակեմ... :oy /Բայց քրոջս չասեք :secret/

Արամ
26.12.2008, 01:00
Ձվածեղ մեկել, նենց եմ սասիսկի ժարիտ անում, էհէ՜

Ռեդ
26.12.2008, 01:14
Ձվածեղ մեկել, նենց եմ սասիսկի ժարիտ անում, էհէ՜
Սասիսկի երևի սաղս էլ կարում ենք :D;)

Norton
26.12.2008, 01:18
Ընենց հավեսով վառած պիցցա եմ սարքում:love

Արամ
26.12.2008, 01:19
Սասիսկի երևի սաղս էլ կարում ենք :D;)

Հա՞:think ես էլ տեսա չեք գրել, ասիմ ինչ լավա, ես մի բան ավել եմ կարում սարքեմ:(

Հայկօ
26.12.2008, 01:58
ՇՈԿՄԱՆԺԵ :love

Morpheus_NS
26.12.2008, 02:01
ՇՈԿՄԱՆԺԵ :love

Ի՞նչանժե:D

VisTolog
26.12.2008, 13:32
Բաղադրությունը տվեք, ինչ կուզեք կսարքեմ::D Ի՞նչ կա տե :))

Chuk
26.12.2008, 14:45
Ձուկը տարբեր պոզաներով.. թե՞ դու :oy

Տնաշեն, առաջին տառը Չ կարդացի, սիրտ կանգնեց :D

Տո ինչ ասես չէի սարքում ժամանակին, սկսած սպաս, մակարունով, կոլոլիկով սուպերից մինչև տարբեր փլավներ... դե տարատեսակ ձվածեղներ, հատուկ իմ ռեցեպտով որոշ «ճաշեր» ու մանր-մունր ուրիշ բաներ հիմա էլ եմ սարքում, բայց խոհարարական հավեսս մի տեսակ փախել ա :(

Ուրվական
26.12.2008, 15:13
Հիմնականում տղերքին ա վերաբերում հարցը :D
Սկսեմ :oy Ժարիտ արած ու խաշած կարտոշկա, ձվածեղ, հավի ձողիկներ :oy Ու մի քանի էլի բաներ :oy
Շատ կուզենայի սոուս սարքել իմանալ :love

Պոմիդորով ձվածեղ, կամ որ նույնն ա, ձվածեղով պոմիդոր:
:love
Ինձանից լավ մենակ մամաս ա պատրաստում:

Երկնային
26.12.2008, 15:33
ՇՈԿՄԱՆԺԵ :love
իմ մոտ միշտ էնքան քաղցր ա ստացվում, որ վերջում սաղ պորցիաները ստիպմուն են ինքս ուտեմ… :D

*e}|{uka*
26.12.2008, 15:45
Երեխեք, էտ շոկմանժեի ռեցեպտը գրեք էլի մեկդ, հեսա գնում եմ տուն, ուզում եմ սարքեմ :nyam

Երկնային
26.12.2008, 15:59
Երեխեք, էտ շոկմանժեի ռեցեպտը գրեք էլի մեկդ, հեսա գնում եմ տուն, ուզում եմ սարքեմ :nyam
թող Հայկօն գա գրի, որովհետև եթե ես ասեմ, քո մոտ էլ էնքան քաղցր կստացվի, որ ուտել չի լինի :))

masivec
27.12.2008, 10:37
Ձվաձեղ բաստուրմայով ու սուջուխով:nyam:D:))

Rammstein
27.12.2008, 13:18
Ձվածեղ, նրբերշիկ - եփած, տապակած, մեկ-մեկ էլ պիցցա եմ սարքում։ :nyam

Morpheus_NS
27.12.2008, 14:20
Պոմիդորով ձվածեղ, կամ որ նույնն ա, ձվածեղով պոմիդոր:
:love
Ինձանից լավ մենակ մամաս ա պատրաստում:
Ոնց ա զգացվում, որ իմ սարքած պոմիդորով ձվածեղը չես կերել:D

Ուրվական
27.12.2008, 14:44
Ոնց ա զգացվում, որ իմ սարքած պոմիդորով ձվածեղը չես կերել:D

Դու յուղը ե՞րբ ես գցում:think

Morpheus_NS
27.12.2008, 14:51
Դու յուղը ե՞րբ ես գցում:think

Ձեթ եմ գցում, յուղ չեմ գցում:
Հենց որ սկսում ա եռալ, էտ ժամանակ:

ChildOfTheSky
27.12.2008, 14:52
ձվածեղը ո՞րն ա , ձվաձեղն ա՞ , ուրեմն ես սաղիցդ լավ եմ սարքում :8

Morpheus_NS
27.12.2008, 14:55
ձվածեղը ո՞րն ա , ձվաձեղն ա՞ , ուրեմն ես սաղիցդ լավ եմ սարքում :8

Ձվածեղը չի ձվաձեղ, այլ ձվաձեղն ա ձվածեղ:D
Մինչեւ մի օր չսարքես գանք ուտենք, չեմ հավատա:P

ChildOfTheSky
27.12.2008, 14:57
Ձվածեղը չի ձվաձեղ, այլ ձվաձեղն ա ձվածեղ:D
Մինչեւ մի օր չսարքես գանք ուտենք, չեմ հավատա:P

որ չսարքեմ , ո՞նց եք ուտելու :angry:angry

Morpheus_NS
27.12.2008, 14:58
որ չսարքեմ , ո՞նց եք ուտելու :angry:angry

Մենք կպատկերացնենք որ դու սարքել ես:D

ChildOfTheSky
27.12.2008, 15:00
Մենք կպատկերացնենք որ դու սարքել ես:D

դե հետն էլ պատկերացրեք , որ էկել եք :B

Morpheus_NS
27.12.2008, 15:17
դե հետն էլ պատկերացրեք , որ էկել եք :B

Արդեն պատկերացրեցինք, որ կերել ենք քո սարքած ձվածեղը... իմ սարքածը ավելի լավն ա:P

Լեո
27.12.2008, 15:58
Ես փոքր ժամանակ կարողանում է կոկա-կոլայի շշից թակարդ պատրաստել, որը կենդանի մուկ էր բռնում (առանց մկանը սատկացնելու):D

Հաա, մեկ էլ լավ կոֆե եմ դնում:D:D

Ուրվական
27.12.2008, 16:13
Ձեթ եմ գցում, յուղ չեմ գցում:
Հենց որ սկսում ա եռալ, էտ ժամանակ:

Ես էլ եմ տենց անում, բայց ձեթով սկի չեմ էլ փորձել, համո՞վ ա որ:think

Morpheus_NS
27.12.2008, 16:43
Ես էլ եմ տենց անում, բայց ձեթով սկի չեմ էլ փորձել, համո՞վ ա որ:think

Շատ:hands Մի օր կսարքեմ, կհրավիրեմ:;)

Moon
27.12.2008, 17:05
հմմ...ես խոհանոցում վարպետ չեմ...վարպետը տատիս ա...
Բայց պիցցա սարգելու համար խելքս գնումա...ավելի շուտ արդյունքի համար ա խելքս գնում...
Քյավառագաթա եմ շատ սիրում, դե կամաց կամաց սովորում եմ...հե հե...:P

Enigmatic
27.12.2008, 17:41
Իսկ ես շատ համով մրգային պիրոգ եմ կարողանում պատրաստել:oy շատ համով սուրճ ու էլի շատ բաներ:love

Ուրվական
27.12.2008, 17:51
Շատ:hands Մի օր կսարքեմ, կհրավիրեմ:;)

:okՀետո էլ մի օր իրար հետ կսարքենք, մնացածին կհրավիրենք:hands

Enigmatic
27.12.2008, 17:56
ուխ հեսա բլինչիկի լիստերն եմ սարքելու:hands նենց եմ սիրում:nyam համ սարքում եմ համ թրցնում եմ վրայից ուտում:oy իսկ նենց հենց բլինչիկը տենց չեմ սիրում ուտել

Morpheus_NS
27.12.2008, 17:59
:okՀետո էլ մի օր իրար հետ կսարքենք, մնացածին կհրավիրենք:hands

:aha

Kita
27.12.2008, 18:06
Ես էլ եմ տենց անում, բայց ձեթով սկի չեմ էլ փորձել, համո՞վ ա որ:think
վայյյյյ......ես յուղով բան չեմ պատրաստում, միայն ձեթ:)

Իսկ ես շատ համով մրգային պիրոգ եմ կարողանում պատրաստել:oy շատ համով սուրճ ու էլի շատ բաներ:love
Յիաաաա:) ստանամ:P

ուխ հեսա բլինչիկի լիստերն եմ սարքելու:hands նենց եմ սիրում:nyam համ սարքում եմ համ թրցնում եմ վրայից ուտում:oy իսկ նենց հենց բլինչիկը տենց չեմ սիրում ուտել

ես էլ:D իտոգում երևի մի 150 սարքում եմ, որից 50ը ընթացքում ուտում:D

Դե ես ամեն ինչ էլ լավ եմ սարքում:oy, եթե ուզում եմ սաքրել ու + սարքծս սիրում էլ եմ, ուրեմն:hands

Enigmatic
27.12.2008, 18:08
վայյյյյ......ես յուղով բան չեմ պատրաստում, միայն ձեթ:)

Յիաաաա:) ստանամ:P

ես էլ:D իտոգում երևի մի 150 սարքում եմ, որից 50ը ընթացքում ուտում:D

Դե ես ամեն ինչ էլ լավ եմ սարքում:oy, եթե ուզում եմ սաքրել ու + սարքծս սիրում էլ եմ, ուրեմն:hands

հա:D Կիտ լսել եմ դու էլ ես շատ համով սարքում,մանավանդ պիրոգ:love

Kita
27.12.2008, 18:09
հա:D Կիտ լսել եմ դու էլ ես շատ համով սարքում,մանավանդ պիրոգ:love

էտ նրանից է, որ երեխեքը միայն մանավանդ պիրոգից են շատ կերել:D քաղցրավենիք էլի:B

Մանե
27.12.2008, 18:30
ուխ հեսա բլինչիկի լիստերն եմ սարքելու:hands նենց եմ սիրում:nyam համ սարքում եմ համ թրցնում եմ վրայից ուտում:oy իսկ նենց հենց բլինչիկը տենց չեմ սիրում ուտել

ես էսօր ահագին սարքել եմ ու ահագին թռցրել.լավերից ենքան էի թռցրել,որ երբ չէր ստացվում,էլ ուտելս չէր գալիս,թափում էի:D
համով պիցցա եմ սարքում:):):)

Արամ
27.12.2008, 22:05
համով պիցցա եմ սարքում:):):)

Ես էլ, բայց միշտ վառվումա:D

Մանե
28.12.2008, 19:02
Ես էլ, բայց միշտ վառվումա:D
Իմ սարքածը չի վառվում:Pհամեցի;):)

Արամ
28.12.2008, 20:32
Իմ սարքածը չի վառվում:Pհամեցի;):)

դե Նար տարիա բանա մանա, կգամ կտենամ:):)

ars83
28.12.2008, 21:21
ինքնուրույն կարող եմ կանար թեյ եփել :D

Kita
28.12.2008, 22:16
ինքնուրույն կարող եմ կանար թեյ եփել :D

փաստորեն սև թեյ չե՞ս կարող, բա կոֆե:think տուն տանելու տղա չես հեչ:D

Ambrosine
28.12.2008, 22:33
անուն չգիտեմ.... սեփական ռեցեպտադարանից միակ ռեցեպտը

Ուրեմն... հացի կամ լավաշի մեջ դնում եք երշիկ, պանիր, տոմատի մածուկ կամ կետչուպ, մի քիչ կարագ ու էս ամբողջ զանգվածը դնում եք միկրոալիքային վառարան: Չգիտեմ ինչ ա ստացվում, բայց էս 10 տարի է, դա եմ կարում սարքել

աղի թան եմ կարում սարքել, մեկ էլ տորթի կրեմ

ահագին էլ բան գիտեմ:o

*e}|{uka*
28.12.2008, 22:46

:o Ահագինա... :))

Այդպիսի բան չկա , որ ինքնուրույն չկարողանամ պատրաստել :P, բայց դե նենց մսախառնա-հոտավետ շաճատեսակներ կան, սպանեն էլ չեմ պատրաստի... :angry

Պարոն Ն
28.12.2008, 23:04
Դե բացի տոլմայից ու խաշից` ամեն ինչ:

dvgray
28.12.2008, 23:06
Դե բացի տոլմայից ու խաշից` ամեն ինչ:
Իսկ փորձե՞լ ես ուղեղ պատրաստել: :)

*e}|{uka*
28.12.2008, 23:08
Իսկ փորձե՞լ ես ուղեղ պատրաստել: :)

Թթու դրած չէ համեմունքներոոո՜վ :)) :[

dvgray
28.12.2008, 23:11
Թթու դրած չէ համեմունքներոոո՜վ :)) :[
Լսի, յոժ, էս քանի օր ա սիրտտ լավ չի աչքիս: Մի քիչ ավելի քիչ էտ բանջարաբոստանայինից կեր: Սաղ օրը հետ ես տալիս :)

*e}|{uka*
28.12.2008, 23:22
Լսի, յոժ, էս քանի օր ա սիրտտ լավ չի աչքիս: Մի քիչ ավելի քիչ էտ բանջարաբոստանայինից կեր: Սաղ օրը հետ ես տալիս :)

Ես բանջարաբոստանային էլ չեմ սիրում: Լավագույն դեպքում ռնգեղջյուրով ապուր :love

Ռուֆուս
28.12.2008, 23:24
Լիքը բան եմ կարողանում պատրաստել, սկսած կիսաֆաբրիկատներ տաքացնելուց, ձվածեղից ու ժառիտ կարտոշկայից վերջացրած տարբեր տեսակի սուպերով, ճաշերով և այլն: Միակ բանը, որ մոտս չի ստացվում, թխվածքներն են, բայց դա էլ մանրից կսովորեմ :)

Հա, եփածս ճաշերը մենակ եղբայրս ու ավելի հաճախ շունս են ուտում ու ութ տարի է, ոչ մեկի կողմից ոչ մի բողոք չեմ լսել (մանավանդ շանս կողմից) :P Մի խոսքով, լրիվ տուն տանելու տղա եմ :D

dvgray
28.12.2008, 23:31

Ես էլ մի անգամ խնձորի պիռոգ սարքեցի, ու շանս հետ միասին կերանք: ճիշտ ա, հետո շունս մի քիչ վատացել էր, բայց բողոքներ չկային :)

Հեսա, մի րոպե սպասի, մուշտարուն կանչեմ:

փաստորեն սև թեյ չե՞ս կարող, բա կոֆե տուն տանելու տղա չես հեչ
Կիի՜՜՜-տաաաա՜: :tel Աուուուուու՜՜՜՜՜՜
Տե՞ս ինչ տուն տանելու տղամարդ ա գտնվել: Հետն էլ՝ շնով:

Պարոն Ն
28.12.2008, 23:32
Իսկ փորձե՞լ ես ուղեղ պատրաստել: :)

Ոնց չեմ փորձել: Ժարիտ էլ եմ անում, սուպ էլ եմ կարում ու դաժե թթու եմ կարում դնեմ:

Ambrosine
30.12.2008, 01:47
:o Ահագինա... :))

Այդպիսի բան չկա , որ ինքնուրույն չկարողանամ պատրաստել :P, բայց դե նենց մսախառնա-հոտավետ շաճատեսակներ կան, սպանեն էլ չեմ պատրաստի... :angry
:D իմ համար ահագին ա

Լիքը բան եմ կարողանում պատրաստել, սկսած կիսաֆաբրիկատներ տաքացնելուց, ձվածեղից ու ժառիտ կարտոշկայից վերջացրած տարբեր տեսակի սուպերով, ճաշերով և այլն: Միակ բանը, որ մոտս չի ստացվում, թխվածքներն են, բայց դա էլ մանրից կսովորեմ :)

Հա, եփածս ճաշերը մենակ եղբայրս ու ավելի հաճախ շունս են ուտում ու ութ տարի է, ոչ մեկի կողմից ոչ մի բողոք չեմ լսել (մանավանդ շանս կողմից) :P Մի խոսքով, լրիվ տուն տանելու տղա եմ :D
եթե դրանք էլ են հաշվի մեջ, ուրեմն ասեմ, որ ես վերոնշյալ բարդագույն ուտելիքներից բացի, խինկալի էլ եմ կարում եփել /կիսաֆաբրիկատը

Քամի
30.12.2008, 03:31
Լիքը բան եմ կարողանում պատրաստել,

Հա, եփածս ճաշերը մենակ եղբայրս ու ավելի հաճախ շունս են ուտում ու ութ տարի է, ոչ մեկի կողմից ոչ մի բողոք չեմ լսել (մանավանդ շանս կողմից) :P Մի խոսքով, լրիվ տուն տանելու տղա եմ :D
մի կերպ լրջացա :D

Ես էլ մի անգամ խնձորի պիռոգ սարքեցի, ու շանս հետ միասին կերանք: ճիշտ ա, հետո շունս մի քիչ վատացել էր, բայց բողոքներ չկային :)

բայց էստեղ փլվեցի սեղանին:D:D

Ուլուանա
30.12.2008, 04:05
անուն չգիտեմ.... սեփական ռեցեպտադարանից միակ ռեցեպտը

Ուրեմն... հացի կամ լավաշի մեջ դնում եք երշիկ, պանիր, տոմատի մածուկ կամ կետչուպ, մի քիչ կարագ ու էս ամբողջ զանգվածը դնում եք միկրոալիքային վառարան: Չգիտեմ ինչ ա ստացվում, բայց էս 10 տարի է, դա եմ կարում սարքել

աղի թան եմ կարում սարքել, մեկ էլ տորթի կրեմ

ահագին էլ բան գիտեմ:o
Լսի, էդ ապրածդ 77 երկար ու ձիգ տարիների ընթացքում մենակ էդքա՞նն ես հասցրել սովորել։ :D :D :D

Ինչ որ հետաքրքրել է ու ցանկացել եմ պատրաստել, փորձել եմ ու կարողանում եմ, մի խոսքով՝ լիքը բան :)), մենակ մսեղեն կերակուրներ պատրաստել չգիտեմ, որովհետև երբ արդեն էն տարիքին էի, որ սկսել էի լրջորեն հետաքրքրվել խոհարարությամբ, արդեն բուսակեր էի, նենց որ բանը մսեղենին չհասավ։ :D

Vaho
08.01.2009, 01:41
Ձվաձեղ եմ կարում սարքել ու շատ համով, մեկել եփած ձու:P

Ռեդ
08.01.2009, 01:53
Ձվաձեղ եմ կարում սարքել ու շատ համով, մեկել եփած ձու:P
Ձվածեղ ես էլ եմ կարում սարքեմ, ու էլի շատ համով :P
Համենայն դեպս ախպորս դուր ա գալիս :unsure

Surveyr
16.02.2009, 10:25
Չալարեցի, սաղ գրառումները կարդացի, ու մի զարմանալի փաստ, ԽՈՐՈՎԱԾ կոչվածը մոռացության է մատնված: Կամ հայերի ճաշակը փոխվելա, վրես խաբար չկա, կամ ռեստորանային բիզնեսը էնքանա զարգացել, որ պատրաստել կարողանալու կարիք չկա, կամ էլ… էլ չգիտեմ ինչից կարա լինի: Ինչևէ, խորովածը իմ մոտ ստացվումա, ու տարբեր, սկսած ավանդական խոզի+բանջարեղեններ, մինչև ձկան ու ճագարի:
Հա , մեկել վերջերքս բլինչիկի լիստեր պատրաստելու գործում ավելի եմ կատարելագործվել, ուզածս բարակությանը կարողանում եմ հասնել, մեկել թավան մի ձեռքով բռնած, կարողանում եմ լիստը շպրտելով օդում ֆռռացնել, ու նորից որսալ, /20-ից մեկնա փուստ տալիս/:)

Dorian
03.03.2009, 02:43
Լիքը բան եմ կարողանում ինքնուրույն պատրաստել. ձվածեղ, խաշած ձու, սասիսկի, սպագետի, կարտոշկա ժարիտ ու խաշած... Մեկ էլ կարում եմ դրսից առած կատլետներն ու պիլմենին եփել ու ժարիտ անել... հա ու բլինչիկները :P Մի խոսքով, աս խոհարար եմ:

Ներսես_AM
03.03.2009, 13:30
բորշչ :)

Լուսաբեր
03.03.2009, 13:36
Մենակ փախլավա սարքել չգիտեմ...բայց կուզենայի իմանալ
Էն մնացած բաները լավ էլ ստացվումա մոտս :P, երևի ինքնուրույն, առանձին ապրելուցա :oy

Artgeo
03.03.2009, 14:32
Ամեն ինչ ու այդ ամեն ինչը շատ համով: Նույնիսկ եթե լավ չի ստացվում ինչ-որ բան, միևնույն է շատ համով, քանի որ սիրտ ու հոգի եմ դնում ուտելիքի մեջ, հաշվի առնելով, որ ինձ համար թանկ մարդում համար եմ պատրաստում:

Հ.Գ. Ինձ համար ոչ թանկ մարդու համար ուտելիք չեմ պատրաստում:

Vive L'Armenie
07.03.2009, 00:04
Ձվածեղ ---> կասեին այն հիմարները, որոնք միայն ձուն են լցնում թավայի մեջ :lol:D

P.S. Հանդիպել եմ այդպիսի մեկին :lol:D

Ambrosine
07.03.2009, 00:20
Մրգային ժելե, ասել է թե՝ դոնդող սարքել էլ գիտեմ
ես թաքնված տաղանդ եմ

dvgray
07.03.2009, 03:45
իսկ ես շատ համեղ չերեզ եմ սարքում: եթե ուզողնր լիներ, կարամ ռեցեպտը տամ: չնայած հայ ենք չէ՞, էնքան չուզող կա, որ ուզող գտնելը շատ բարդ խնդիր ա

Kita
07.03.2009, 03:58
իսկ ես շատ համեղ չերեզ եմ սարքում: եթե ուզողնր լիներ, կարամ ռեցեպտը տամ: չնայած հայ ենք չէ՞, էնքան չուզող կա, որ ուզող գտնելը շատ բարդ խնդիր ա

չերեզ ինչ է Դիվ?:think

dvgray
07.03.2009, 04:12
չերեզ ինչ է Դիվ?:think

բառերով պատմելը դժվար է: մի հատ մեծերիցտ հարցրա, եթե իրանք էլ չիմանան, էն ժամանակ նկարը կգտնեմ կուղարկեմ

Ռեդ
07.03.2009, 13:48
չերեզ ինչ է Դիվ?:think
Իմ իմացածով չերեզ են չամիչը, օրեխները

freethinker
07.03.2009, 17:05
ինչ որ գրքում գրած ա կարողանում եմ սարքեմ, բայց ուտելուց հետո ինչ կլինի չեմ կարող ասել :)

Ameli
04.05.2011, 00:15
Կարևորն էն է, որ ես կարողանում եմ ինքնուրույն տոլմա պատրաստել, ջիրկ ճաշերի, տապակած կարտոֆիլի ու էդ տեսակ մանր-մունր ճաշատեսակների մասին խոսք չկա

Աբելյան
04.05.2011, 00:33
Կոֆե, չայ, ուրցով չայ, նանայով չայ, մեկ էլ վերջերս մասուրով::nyam

Գալաթեա
04.05.2011, 00:39
Հասպանիր:

Արամ
04.05.2011, 11:09
Իմ իմացածով չերեզ են չամիչը, օրեխները

Էտի չարազը չի ՞ :D

aragats
05.05.2011, 22:22
........Գրեթե ամեն ինչ: Մասնագիտական կրթություն էլ ունեմ, բացի այդ ինքս եմ առայժմ իմ համար եփում, թափում:

Ուլուանա
06.05.2011, 00:09
Էտի չարազը չի ՞ :D
Ես էլ էի մի ժամ գլուխ կոտրելուց հետո գլխի ընկել, որ կարող ա չարազը նկատի ունի :D։ Չեմիչով չերեզ :D։ Կամ էլ սենց. համով ուտելիք՝ չերեզ չամիչ :D։

Լավ, որ հայտնվել եմ թեմայում, ես էլ ասեմ. համարյա ամեն ինչ էլ կարողանում եմ պատրաստել, համենայնդեպս, էն ամենը, ինչ ուզում եմ պատրաստել, պատրաստում եմ, ու լավ էլ ստացվում ա :nyam։ Հա, մի երկու բան կա, որոնք էնքան էլ ինքնուրույն չեմ սարքում. զանգում, մամայիս մի քիչ հարցուփորձ եմ անում, նոր եմ սարքում :))։

Մինա
29.06.2011, 19:41
Հասպանիր:
Բաղադրատոմսը կտա՞ս::hands

Երեխեք, էտ շոկմանժեի ռեցեպտը գրեք էլի մեկդ, հեսա գնում եմ տուն, ուզում եմ սարքեմ :nyam
Շոկմանժե
Բաղադրությունը 4 հատ ձու,
100 գր. կարագ,
0,5 բաժակ շաքարավազ,
1 տուփ սև շոկոլադ,
2 գդալ կոնյակ:
Պատրաստման եղանակը. Շաքարավազը բաժանել երկու մասի: Շաքարավազի մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ, շարունակել լավ հարել, որպեսզի գոգլի դառնա: Կարագը հալեցնել, ավելացնել զանգվածի վրա, այնուհետև ավելացնել կոնյակը, հալեցված շոկոլադը և այս ամենը լավ խառնել, որպեսզի միասեռ դառնա: Այնուհետև լցնել բաժակները և դնել սառնարանում: Սառելուց հետո մատուցել:
:scen
http://www.recipes.am/:

kitty
29.06.2011, 20:51
ձվաձեղ
կարտոշկա
ամեն տեսակի կոկտեյլներ
աջարական խաչապուրի
պիցցա
պեչենի
սալաթներ
ժույլեն
մեկ ել «հրաշք»

Vaio
30.06.2011, 00:49
Շոկմանժե

Փաստորեն սա լավ կլորիական սնունդա՝ не надо увлекаться. :)

Vaio
30.06.2011, 00:51
Ի՞նչ եք կարողանում ինքնուրույն պատրաստել

Ամառային աղցան (պոմիդոր, վարունգ, բիբար)՝ էն ել մենակ ամառը! :)

Lusina
08.08.2011, 17:04
Ամեն ինչ:B Մնում ա ուտող լինի:))

movsal08
18.09.2011, 20:17
երեք հարկանի միրգ պիցցա ժարիտ արած գրեթե ամեն ինչ խորոված (լորի ձվի մսի ձկան)աղցաններ ապուրներ
Ֆրանսյական որոշ ճաշատեսակներ
հիմա ել մառոժնու ժարիտ եմ սովորում (չնայած չի ստացվում)
ու տենց լիքը բաներ
լավ գլուխներտ չտաշեմ մասնագիտությամբ խոհարար եմ:D

StrangeLittleGirl
19.09.2011, 01:59
Ամեն ինչ (ռեցեպտի ու սարքավորումների ջանը սաղ)

Մենակ թե ֆանտազիաս էլ չի հերիքում` ինչ կարելի ա սարքել ունենալով մենակ կաթսա ու սալօջախ, նենց մթերք, որը մի ամսվա ընթացքում պիտի պրծացնես:

Բայց այ ֆանտազիայիս լույսերը որ վառվում են, կարող ա ասենք պոմիդորով ձվածեղի հետ մառոլ էլ տապակեմ, շատ էլ համով ա լինում:

Աննամառիա
19.07.2012, 17:30
ես պատրաստում եմ ինքնուրյուն միայն իմ սիրած ամենօրյա ճաշերը լավ էլստացվում է

Ruby Rue
20.07.2012, 00:42
Հիմնականում մարդկանց ներվերից համով ուտեստներ եմ հորինում ու հաճույքով վայելով, երբեմն էդ ուտեսները բավարար չեն լինում...:B
Հետևաբար մի քանի բանջարեղեն ու համեմունք եմ իրար խառնում ու դառնում ա սալաթ :D

smile:)
05.11.2012, 15:07
ես լավ կարտոֆիլ եմ ժարիտ անում, նրբերշիկ ու ձու եմ խաշում , ձվածեղ եմ սարքում, աղցան էլ եմ կարում սարքեմ, աղ լցնելուց ընթանրապես բան չեմ հասկանում , ֆուրշետի սեղան եմ ձեվավորում , կոկտելներ եմ սարքում :viannen_10:

shatboyov
05.11.2012, 15:42
կոֆե ;)

smile:)
08.11.2012, 15:29
դե էտ մեկը բոլորից հեշտնա:roll:roll

boooooooom
08.11.2012, 15:40
Կանաչ գարոխով / երևի ոլոռնա?/ ձվածեղ, համ էլ շատ եմ սիրում: Թեյ, սուրճ և տարբեր բարդության բրդուճ-բուռումներ :)

Ամմէ
08.11.2012, 16:35
ասում են ես համով չայ ՝թեյ եմ պատրաստում :) մամայի պատրաստած մուրաբայով :

Parizuhi
13.12.2012, 16:39
Ինձ մոտ էլ համեղ տորթիկներ են լավ ստացվում: Օրինակ` Արջուկ, Կիտրոնով ու խնձորով տորթիկ, Ազնվամորիով տորթիկ ու տենց:oy
Մեկ-մեկ կատակներ եմ անում`ասելով, որ ապագա ամուսնուս տորթիկներ եմ միայն կերակրելու:D

Rhayader
13.12.2012, 17:51

Հիմա պատկերացրու, թե այս թեմայում ապագա ամուսինների ինչ հերթ կգոյանա: Որտե՞ղ ենք գրանցվում:

Parizuhi
13.12.2012, 18:00
Հիմա պատկերացրու, թե այս թեմայում ապագա ամուսինների ինչ հերթ կգոյանա: Որտե՞ղ ենք գրանցվում:

լօօօօօլ :D:D:D Դե եթե արդեն բանը հասավ գրանցվելուն, ապա գոնե ճաշ սարքել պիտի իմանա, որ գրանցվելու հնարավորություն էլ ունենա:B:D

Rhayader
13.12.2012, 18:03
լօօօօօլ :D:D:D Դե եթե արդեն բանը հասավ գրանցվելուն, ապա գոնե ճաշ սարքել պիտի իմանա, որ գրանցվելու հնարավորություն էլ ունենա:B:D

Կանցնի՞:))
https://lh5.googleusercontent.com/-JJ9AUMdtXGo/Tky9ZNTHUGI/AAAAAAAAC0Y/GLXw0IWylkQ/s795/IMG_0059.JPG

Շինարար
13.12.2012, 18:05
Երբ պետք ա եղել, ամեն ինչ էլ եփել եմ` բորշչ, ծաղկակաղամբով ձվածեղ, թանով, սուպեր, սալաթներ: Հիմա մենակ սուրճ, էդ էլ ճարահատյալ ժամանակ:

Rhayader
13.12.2012, 18:46
Երբ պետք ա եղել, ամեն ինչ էլ եփել եմ` բորշչ, ծաղկակաղամբով ձվածեղ, թանով, սուպեր, սալաթներ: Հիմա մենակ սուրճ, էդ էլ ճարահատյալ ժամանակ:

Մրցակից :D Ես՝ մոտ տաս տեսակի օմլետ, սպագետտի կարբոնարե, խորոված, բիսկվիտներ, դե, տարբեր սուպերն ու սալացներն էլ, բնականաբար:

Վահե-91
13.12.2012, 19:39
չէ, աչքիս գնամ խոհարարական դասերի, որ էլի սենց առիթ լինի, մրցակցելու տեղ ունենամ :lol

Վոլտերա
13.12.2012, 21:20
Վառած ժարիտներ:think

Parizuhi
13.12.2012, 21:40
Կանցնի՞:))
https://lh5.googleusercontent.com/-JJ9AUMdtXGo/Tky9ZNTHUGI/AAAAAAAAC0Y/GLXw0IWylkQ/s795/IMG_0059.JPG

Նախնական փուլը կարելի է համարել անցած:D

Parizuhi
13.12.2012, 21:46
Մրցակից :D Ես՝ մոտ տաս տեսակի օմլետ, սպագետտի կարբոնարե, խորոված, բիսկվիտներ, դե, տարբեր սուպերն ու սալացներն էլ, բնականաբար:

Էս ինչ մի մրցակցություն է սկսվել, երեխեք, դուք վերջն եք:hands:D
Հաշվի առնել է պետք, որ Ժուլիեն սարքել իմանալը առաջնային է:B