PDA

Դիտել ողջ տարբերակը : Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»

Էջեր : [1] 2

Synopsys_vs_Lycos
08.12.2006, 23:58
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:

Taurus
09.12.2006, 10:51
Վայ, դու էլ հո չասիր, Պիտի ասես այն ժամանակ , երբ սիրում ես:8

StrangeLittleGirl
09.12.2006, 11:47
Վայ, դու էլ հո չասիր, Պիտի ասես այն ժամանակ , երբ սիրում ես:8
Ես էլ էի ուզում նույնն ասել: Երբ սիրում ես, ասա: Խաբելը լավ բան չէ :D

Selene
09.12.2006, 12:32
Երբ սիրում ես, ասա: Խաբելը լավ բան չէ :D
Չասելը խաբել չեմ համարում,դրանք շատ տարբեր հասկացություններ են:think
Իրոք երբ սիրում ես,պիտի արտահայտվես,միգուցե հենց արտահայտվելուց հետո անմիջապես պարզես, որ քո զգացմունքը փոխադարձ է:love
Իսկ չարտահայտվելու դեպքում սիրելիիդ կորցնելու հավանականությունը մեծ է:(

emo
09.12.2006, 13:18
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:

Ինչպես ասում ես ՝ լուրջ քայլ է և ասողի համար, ուրեմ այն ժամանակ, երբ համոզված ես որ սիրում ես, և լսողի համար, ուրեմ նաև այն դեպքում երբ համոզված ես որ դիմացինտ՝ում պետք է ասես այդ բառերը, գոնե ցանկություն ունի այդ թեմայի շուրջ քո հետ խոսել, դա մինիմումը, իսկ լավ կլիներ ու իմ կարծիքով ճիշտ կլիներ այն դեպքում երբ համոզված ես որ դիմացինտ ել քո հանդեպ անտարբեր չի ,առավելևս համոզված լինես որ սիրում է քեզ, այդ դեպքում:hands

Ուլուանա
09.12.2006, 15:29
Իսկ իմ կարծիքով, այդ բառերը սիրած էակին պետք է ասել ոչ միայն առաջին անգամ սեր խոստովանելիս, այլև հետագայում, երբ արդեն միասին եք։ Կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, որի համար հաճելի չէ նորից ու նորից լսել, որ իրեն սիրում են։ :) Դրանք այն խոսքերն են, որոնք երբեք ավելորդ չեն ու երբեք չեն հնանում։ :love Թեկուզ գիտես, որ նա քեզ սիրում է, միևնույն է, միշտ էլ հաճելի է այդ մասին լսելը։ Այնպես որ, կոչ եմ անում բոլոր իրար սիրողներին այդ կենարար բառերը չխնայել, հնարավորինս շատ ասեք ձեր սիրելիներին, որ սիրում եք։ ;)

Esmeralda
09.12.2006, 15:55
Կարծում եմ, որ իր մեջ մեծ պատասխանատվություն կրող այս նախադասությունը պետք չէ ասել այնքան, որ դառնա սովորական....

Ուլուանա
09.12.2006, 16:00
Կարծում եմ, որ իր մեջ մեծ պատասխանատվություն կրող այս նախադասությունը պետք չէ ասել այնքան, որ դառնա սովորական....
Ըստ իս, այդ բառերը երբեք չեն կարող սովորական դառնալ։
Իսկ «մեծ պատասխանատվություն կրող» ասելով՝ ի՞նչ նկատի ունես տվյալ դեպքում։ Այսինքն՝ դա կապ ունի՞ այդ նախադասությունը հաճախ ասելու հետ, թե՞... :think

Cassiopeia
09.12.2006, 16:11
Այս բառերը ասելուց պետք է ամբողջ հոգով ու սրտով ասեն: Չոր ու կոպիտ ասված նմանատիպ բառերը մի կոպեկի արժեք չեն ունենա: Սրանք բացի բառեր լինելուց պիտի զգացմունք լինեն, արտահայտեն մարդու սրտում եղածը: Ու եթե ամեն անգամ ասելիս լսողը զգում է այդ բառերի էությունը այլ ոչ թե լոկ բառեր լսում, ապա նա գրավել է կյանքի ամենաբարձր գագաթնակետը՝ ՍԵՐԸ…

Esmeralda
09.12.2006, 16:36
Ըստ իս, այդ բառերը երբեք չեն կարող սովորական դառնալ։
Իսկ «մեծ պատասխանատվություն կրող» ասելով՝ ի՞նչ նկատի ունես տվյալ դեպքում։ Այսինքն՝ դա կապ ունի՞ այդ նախադասությունը հաճախ ասելու հետ, թե՞... :think
Ան ջան... Իմ կարծիքով այդ նախադասությունն իր մեջ շատ մեծ պատասխանատվություն է կրում, քանի որ սիրելը կատակ չէ... Մարդիկ հաճախ շփոթում են սիրելն ու սիրահարված լինելը, իսկ ասել մարդուն, որ սիրում ես... դա շատ լուրջ արարք է... (չգիտեմ, կարողանում եմ բացատրել մտքինս, թե ոչ:( )...

Իսկ սովորական դառնալու առումով ասեմ, որ հաճախ լսում ես այդ նախադասությունը, իսկապես հաճելի է... սակայն եթե երբեմն ես լսում, շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում... Եթե մի իմաստուն խոսք անընդհատ կարդում եմ, ինձ սկսում է սովորական թվալ... Այդպես էլ "Ես քեզ սիրում եմ "-ը...

PlesOk
09.12.2006, 19:39
ասել այն ժամանակ,երբ պատրաստ լինես ասելու :aha

Guest
09.12.2006, 19:46
Ես ինչքան հասկանում եմ հարցը առաջին անգամ այդ բառերի ասելու մասին ա: :think

ասել այն ժամանակ,երբ պատրաստ լինես ասելու :aha

:nono Հենց հակառակը: Այն ժամանակ երբ նա պատրաստ է լսելու:

Firegirl777
09.12.2006, 20:08
Անձամբ ինձ համար շատ կարևոր է այդ բառերը լսելը, բայց և չեմ սիրում երբ դրանք ասվում են հենց այնպես, ուղղակի ասվելու համար...

Cassiopeia
09.12.2006, 20:14
Մի անգամ մտածված կերպով փախել եմ այդպիսի խոստովանություն լսելուց: Ոչ թե նրա համար, որ դրանք ասվելու էին միայն ասվելու համար, ոչ, առկա էր նաև զգացմունքը: Պարզապես փախա, քանի որ պատասխան չունեի, չէի ուզում մերժման ցավով նրա հոգին պարուրել, չէի կարող դրական պատասխան տալ…միակ ելքը թույլ չտալն էր այդ խոսքերն ասելը…

Firegirl777
09.12.2006, 20:27
Իսկ ես մի քանի անգամ ստիպված եմ եղել մերժել այդ զգացումը, խորին ցավ եմ ապրել իմ մեջ ու խղճացել այդ մարդուն, քանզի գիտեմ ինչ է նշանակում մերժված լինել, բայց ավելի լավ ե դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը, որը հետագայում ավելի մեծ ցավ կպատճառի, հիմնականում միշտ էլ վախեցել եմ այդ բառերից, քանզի շատերը նույնիսկ կարճ ժամանակ ինձ ճանաչելով պատրաստե ն եղել դա ասել, չնայած դա ուղղակի հրապուրանք է եղել, ես ասել եմ այդ բառերը առաջին անգամ միանգամայն անկեղծությամբ, իսկ երկրոդ անգամ միայն նրա համար, որ դիմացի անձնավորությունը, որին շատ էի հավանում ու հավանում եմ, բայց չեմ սիրել, իրեն լավ զգա, բայց ինչպես փորձը ցույց տվեց ավելի լավ է ճիշտն ասել, եթե սեր չկա չի էլ կարող լինել ինչքան էլ ժամանակ անցնի...
Իսկ ահա ամենահետաքրքիր դեպքը երորդը, երբ ինձ այդպես էլ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ասել այդ թանկարժեք բառերը, ինքն էր ինձ հրահրում դրանք ասելու, ստիպում հասկանալ, որ սիրում եմ, չնայած ամեն կերպ մերժում էի այդ հանգամանքը, բայց երբ գալիս էր րոպեն, երբ պատրաստ էի ասել ամեն ինչ ու խոստովանել փակում էր բերանս , բերելով հակառակ մտքեր ու ապացուցելով որ չեմ սիորւմ նրան, ու այդպես էլ գաղտնիք մնաց ինձ համար սիրում էր ինձ իրոք թե ոչ, իսկ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ բառերը ասվեցին սմս-ի օգնությամբ իսկ դա իրական չի ու չես կարող իմանալ անկեղծ է ասվածը, թե ոչ:

Idealistka
09.12.2006, 20:31
Ասել այն ժամանակ,երբ սիրտդ ասի:love ,նա "տուկ-տուկ" կանի,դու էլ կհասկանաս՝ ահա այդ պահը,շուտ ասա,բաց մի՛ թող: Ճիշտ չէ՞:

Synopsys_vs_Lycos
09.12.2006, 23:05
Մի անգամ մտածված կերպով փախել եմ այդպիսի խոստովանություն լսելուց: Ոչ թե նրա համար, որ դրանք ասվելու էին միայն ասվելու համար, ոչ, առկա էր նաև զգացմունքը: Պարզապես փախա, քանի որ պատասխան չունեի, չէի ուզում մերժման ցավով նրա հոգին պարուրել, չէի կարող դրական պատասխան տալ…միակ ելքը թույլ չտալն էր այդ խոսքերն ասելը…

Իսկ չես կարծում , որ ավելի լավ է արագ մերժել, քան դանդաղ ( հավերժ չես փախնելու) :

Goga
09.12.2006, 23:25
Երբ համոզված լինես, որ իրոք դա ադպես է և մի քիչ էլ այդ նույնը զգաս դիմացինիցդ:love

Նորմարդ
09.12.2006, 23:32
Իսկ ես մի քանի անգամ ստիպված եմ եղել մերժել այդ զգացումը, խորին ցավ եմ ապրել իմ մեջ ու խղճացել այդ մարդուն, քանզի գիտեմ ինչ է նշանակում մերժված լինել, բայց ավելի լավ ե դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը, որը հետագայում ավելի մեծ ցավ կպատճառի:
Ես համամիտ եմ քեզ հետ ավելի լավ է մերժել եթե չես սիրում, բայց խղճալ պետք չէ, եթե դու այսքանը հասկանում էս և մերժում էս դա լիովին բավական է:

Ուրվական
09.12.2006, 23:34
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:
Նորո ջան, համաձայն եմ քո հետ, դա շատ-շատ լուրջ քայլ է: Մտածում եմ այսպես. կա երկու ծայրահեղություն, որոնց դեպքում կարելի է ասել այդ խոսքերը.
1. Երբ սիրում ես, բայց ոչ մի հույս չկա, այդ ժամանակ քեզ ոչինչ չի մնում անելու, բացի սիրո խոստովանություն անելուց, քանի որ դա միակ բանն է, որը կարող է ինչ-որ բան փոխել նրա մոտ:
2. Երբ սիրում ես և զգում ես, որ այդ սերը փոխադարձ է, ապա կարիք չկա հապաղելու, ասա այն, ինչ զգում ես, դրանից ճիշտ բան չկա:
Հ.Գ. Խոսքս այն դեպքերի մասին է, երբ դու 100 տոկոսով վստահ ես քո զգացմունքների վրա, իրոք սիրում ես::)

StrangeLittleGirl
10.12.2006, 00:42
Չասելը խաբել չեմ համարում,դրանք շատ տարբեր հասկացություններ են:think
Իրոք երբ սիրում ես,պիտի արտահայտվես,միգուցե հենց արտահայտվելուց հետո անմիջապես պարզես, որ քո զգացմունքը փոխադարձ է:love

Ես ոչ թե չասելու մասին էի ասում, այլ այն ժամանակ ասելու, երբ չես սիրում: Հիմա գիտեմ, որ շատերն ինձ վրա են հարձակվելու, բայց ես երկար ժամանակ չասելն էլ եմ խաբել համարում: Բացատրեմ: Այդ դեպքում խաբում ես քո հարաբերություններով:
Հենց իմ կյանքից օրինակ բերեմ: Մի հոգու սիրում էի, բայց ինձ այնպես էի պահում, ասես նա իմ ոխերիմ թշնամին լիներ: Ես նրան խաբում էի:

Selene
10.12.2006, 00:46
Ես ոչ թե չասելու մասին էի ասում, այլ այն ժամանակ ասելու, երբ չես սիրում: Այդ դեպքում խաբում ես քո հարաբերություններով: Մի հոգու սիրում էի, բայց ինձ այնպես էի պահում, ասես նա իմ ոխերիմ թշնամին լիներ: Ես նրան խաբում էի:
Այո,այդ դեպքում համաձայն եմ խաբելու հետ,երբ չես սիրում ու ասում ես:angry
ԲԱյց քո դեպքում դու ավելի շուտ քեզ էիր «խաբում»,հետո նոր այդ տղային;)

StrangeLittleGirl
10.12.2006, 00:53
Այո,այդ դեպքում համաձայն եմ խաբելու հետ,երբ չես սիրում ու ասում ես:angry
ԲԱյց քո դեպքում դու ավելի շուտ քեզ էիր «խաբում»,հետո նոր այդ տղային;)
Չէ՛, հարգելի՛ս, ես իմ զգացմունքների վրա վստահ եմ եղել:

Ուլուանա
10.12.2006, 09:13
Ան ջան... Իմ կարծիքով այդ նախադասությունն իր մեջ շատ մեծ պատասխանատվություն է կրում, քանի որ սիրելը կատակ չէ... Մարդիկ հաճախ շփոթում են սիրելն ու սիրահարված լինելը, իսկ ասել մարդուն, որ սիրում ես... դա շատ լուրջ արարք է... (չգիտեմ, կարողանում եմ բացատրել մտքինս, թե ոչ:( )...
Պատասխանատվությունը ինքնին հասկանալի է։ Բնական է, որ սեր խոստովանողը պետք է լիովին գիտակցի այդ բառերի լրջությունը և դրա հետ կապված պատասխանատվությունը, ինչպես նաև պետք է համոզված լինի իր զգացմունքների մեջ։ Երբ խոսում էի այդ բառերը հաճախակի ասելու մասին, բնականաբար, նկատի ունեի պատասխանատվության գիտակցման ու այդ բառերի արտահայտած իմաստը խորությամբ զգալու դեպքում, հակառակ դեպքում դա հանցագործություն եմ համարում։

Իսկ սովորական դառնալու առումով ասեմ, որ հաճախ լսում ես այդ նախադասությունը, իսկապես հաճելի է... սակայն եթե երբեմն ես լսում, շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում... Եթե մի իմաստուն խոսք անընդհատ կարդում եմ, ինձ սկսում է սովորական թվալ... Այդպես էլ "Ես քեզ սիրում եմ "-ը...
Չգիտեմ, այս հարցում գուցե մարդկանց կարծիքները մի քիչ տարբեր են. անձամբ ես նախընտրում եմ հաճախակի և՛ ասել, և՛ լսել այդ բառերը, և, պատկերացրու, դրանից սովորական չեն դառնում դրանք։ :)

Ավելացվել է 11 րոպե անց

Հիմա գիտեմ, որ շատերն ինձ վրա են հարձակվելու, բայց ես երկար ժամանակ չասելն էլ եմ խաբել համարում: Բացատրեմ: Այդ դեպքում խաբում ես քո հարաբերություններով:
Հենց իմ կյանքից օրինակ բերեմ: Մի հոգու սիրում էի, բայց ինձ այնպես էի պահում, ասես նա իմ ոխերիմ թշնամին լիներ: Ես նրան խաբում էի:
Համաձայն չեմ, որ պարզապես չասելը խաբել է նշանակում։ :stop Եթե համոզված չես, որ դիմացինդ կիսում է քո զգացմունքները, իսկ երբ համոզված ես, որ չի կիսում՝ առավել ևս, ապա մեծ մասամբ ասելը կամ իմաստ չունի, այսինքն՝ ոչինչ չի փոխի դեպի լավը, կամ էլ ավելի վատ՝ կարող է նույնիսկ դեպի վատը փոխել։ Ես համարում եմ, որ շատ դեպքերում լռելն ավելի ճիշտ է։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մարդը, սիրելով հանդերձ, ցույց տալիս, իբր այդ մարդուն վերաբերվում է որպես ոխերիմ թշնամու, ապա դա իսկապես խաբել եմ համարում, չնայած դրա համար էլ կարող են քիչ թե շատ լուրջ պատճառներ լինել, բայց դրանից խաբեությունը, իհարկե, չի վերանում։ Տարիներ առաջ ես էլ եմ նման բան արել... :oy Բայց հաստատ կարող եմ ասել, որ հիմա համանման իրավիճակում շատ առումներով այլ կերպ կվարվեի։ :think

Selene
10.12.2006, 17:19
Մեջբերում:
Sladkaya-ի խոսքերից
Այո,այդ դեպքում համաձայն եմ խաբելու հետ,երբ չես սիրում ու ասում ես
ԲԱյց քո դեպքում դու ավելի շուտ քեզ էիր «խաբում»,հետո նոր այդ տղային
Չէ՛, հարգելի՛ս, ես իմ զգացմունքների վրա վստահ եմ եղել:
Սիրելի Բյուրակն ջան եթե ուշադիր ես,ապա ես ի նկատի ունեմ,որ նման պահելաձևով փորձելով իրենից թաքցնել քո զգացմունքները ու արհեստականորեն քեզ տրամադրել իբր նա քո ոխերիմ թշնամին է՝ արդյունքում ստացվում է,որ քեզ էլ ես չակերտավոր ասած խաբել:Ես այդպես եմ կարծում,թե չէ չեմ կասկածում,որ դու չես սիրել այդ տղային:) ;)

StrangeLittleGirl
10.12.2006, 17:45
Դու զուր մի փորձիր քո տեսանկյունից մեկնաբանել, թե ինչու եմ ես այդպես պահել: Ես կարող եմ խաբել քեզ, կարող եմ խաբել հենց այդ մարդուն, կարող եմ խաբել բոլոր ակումբցիներին իրար հետ վերցրած, ամբողջ աշխարհին, բայց ես չեմ ուզում ու չեմ էլ խաբում ինքս ինձ, չեմ կարող խաբել Աստծուն:
Ես ինձ չէի համոզում, որ նա իմ ոխերիմ թշնամին է, ես գիտեի, որ այդպես չէ: Ես ինքս ինձ չեմ ասել. «Նա քո ոխերիմ թշնամին է», ինքս ինձ ասել եմ. «Ես սիրում եմ նրան», իսկ նրան ասել եմ. «Ես քեզնից զզվում եմ»:

Ավելացվել է 2 րոպե անց

Համաձայն չեմ, որ պարզապես չասելը խաբել է նշանակում։ :stop Եթե համոզված չես, որ դիմացինդ կիսում է քո զգացմունքները, իսկ երբ համոզված ես, որ չի կիսում՝ առավել ևս, ապա մեծ մասամբ ասելը կամ իմաստ չունի, այսինքն՝ ոչինչ չի փոխի դեպի լավը, կամ էլ ավելի վատ՝ կարող է նույնիսկ դեպի վատը փոխել։ Ես համարում եմ, որ շատ դեպքերում լռելն ավելի ճիշտ է։

Եթե դու չես ասում, նշանակում է անկեղծ չես, իսկ անկեղծ չլինելուց ես զզվում եմ: Ինչպես էլ շարունակվեն հարաբերությունները, բոլոր դեպքերում գտնում եմ, որ պետք է ասել:

Գոռ Ջան - Հայ
10.12.2006, 19:07
Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»

Ոչ մեկ չի կարա որոշի երբ է անհրաժեշտ, որովհետև ԷԴ բառերը դու չես ասում ,սիրտդ է ասում:

Synopsys_vs_Lycos
10.12.2006, 22:40
Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»

Ոչ մեկ չի կարա որոշի երբ է անհրաժեշտ, որովհետև ԷԴ բառերը դու չես ասում ,սիրտդ է ասում:

Սիրտը զգւմա, խելքը ղեկավարում: Ասում ես գիտակցելով, ուրեմն որոշում ես ԴՈՒ

Արսեն
10.12.2006, 23:42
Դու զուր մի փորձիր քո տեսանկյունից մեկնաբանել, թե ինչու եմ ես այդպես պահել: Ես կարող եմ խաբել քեզ, կարող եմ խաբել հենց այդ մարդուն, կարող եմ խաբել բոլոր ակումբցիներին իրար հետ վերցրած, ամբողջ աշխարհին, բայց ես չեմ ուզում ու չեմ էլ խաբում ինքս ինձ, չեմ կարող խաբել Աստծուն:
Ես ինձ չէի համոզում, որ նա իմ ոխերիմ թշնամին է, ես գիտեի, որ այդպես չէ: Ես ինքս ինձ չեմ ասել. «Նա քո ոխերիմ թշնամին է», ինքս ինձ ասել եմ. «Ես սիրում եմ նրան», իսկ նրան ասել եմ. «Ես քեզնից զզվում եմ»:

Ավելացվել է 2 րոպե անց

Եթե դու չես ասում, նշանակում է անկեղծ չես, իսկ անկեղծ չլինելուց ես զզվում եմ: Ինչպես էլ շարունակվեն հարաբերությունները, բոլոր դեպքերում գտնում եմ, որ պետք է ասել:

:) Բյուրական ջան ասեմ որ քո ասածներին համամիտ եմ, այսինքն որ ամեն դեպքում խաբելը լավ բան չի, դա ես չեմ ընդունում, իսկ ամենակարևորը որ մարդ հենց իրեն չի խաբում, չի փորձում իրեն արդարացնել իրեն իսկ աչքից ընկնելու համար…: ես շար եմ ցավում որ մարդիկ ստիպված, ինչ որ իրադրություններից ելնելով, կամ էլ կոմպլեքսների պատճառով, փորձում են արդարացնել իրենց «սուտ խոսելը», անկեղծ չլինելը: բայց դա սխալ է: Չես պատկերացնում ինչ է նշանակում անկեղծ լինել ու փոխադարձ զգալ դա:
իսկ այդ խոսքերի վերաբերյալ, թե երբ պետք է ասվեն, իմ կարծիքով պարզ է, այն ժամանակ երբ վստահ ես որ ՉԷՍ ԽԱԲՈՒՄ:

StrangeLittleGirl
10.12.2006, 23:50
իսկ այդ խոսքերի վերաբերյալ, թե երբ պետք է ասվեն, իմ կարծիքով պարզ է, այն ժամանակ երբ վստահ ես որ ՉԷՍ ԽԱԲՈՒՄ:
Դա ուրիշ հարց է ;)

Selene
11.12.2006, 00:34
Դու զուր մի փորձիր քո տեսանկյունից մեկնաբանել, թե ինչու եմ ես այդպես պահել:
Ես չեմ փորձում ու բնավ էլ ցանկություն չունեմ մեկնաբանալու քո պահվածքը հարգելիս;) Ուղղակի գրել եմ այն,ինչ մտածել եմ այդ պահին:think Քանի որ այս գրառումը թեմայի հետ քիչ է կապված.միայն ասեմ,որ երբ բառը չակերտավոր ես օգտագործում,իմաստն արդեն այլ է լինում…:ok
Հ.Գ.Հուսով եմ այս գրառումս պակաս ծայրահեղ ընդունելության կարժանանա և իրար կհասկանանք;)

PlesOk
11.12.2006, 21:51
Ես ինչքան հասկանում եմ հարցը առաջին անգամ այդ բառերի ասելու մասին ա: :think

:nono Հենց հակառակը: Այն ժամանակ երբ նա պատրաստ է լսելու:
կամ էլ միասին երբ դու պատրաստ էս ասելու իսկ նա լսելու

CactuSoul
20.03.2007, 14:45
-Այն ժամանակ, երբ չես կարող չասել:love …

Kita
20.03.2007, 15:41
այն ժամանակ, երբ հանկարծ զգացիր, որ իսկապես սիրում ես և պետք չէ ժամանակ փնտրել, թե չէ այդ փնտրելու ընթացքում շատ բան կկորցնես...պետք է ուղղակի ասել, անիմաստ է ժամանակ փնտրել... մեկ է երբեք չես հասկանա երբ է ճիշտ ժամանակը...
ամենը փոփոխական և ով գիտե երբ կփոխվի...:(

Stalker
20.03.2007, 15:49
Երբ որ հաստատ համոզված ես քո զգացմունքներում: Երբ որ ժամերով քեզ չես համոզում "հիմա ասեմ" այլ ողղակի ասում ես ապրելով ետ երեք բառով:
Երբ որ ետ ասելիս մոռանում ես ամեն ինչ ու լինում եք դուք երկուսով ամբողջ տիեզերքում ու դրանից դուրս:
:love

Մանոն
20.03.2007, 17:44

Վերջապես սպասված խոսքեր…Շատ ճիշտ ես ասում Ֆանտոմ, որովհետև, երբ համոզված ես լինում զգացմունքներիդ մեջ, չասել այլևս չես կարող: Որովհետև սիրող մարդու բանականությունը ետ է մղվում սրտի կողմից, ու խոսքդ ենթարկվում է միայն զգացմունքիդ: Չկան դրանից գեղեցիկ խոսքեր. «Ես քեզ սիրում եմ», ու չկա ժամանակ, որը որոշի ասել կամ չասել դրանք, որովհետև սիրտն է այն թելադրում, իսկ սրտին չես հրամայի…Ու պետք չէ հաշվել, թե քանի անգամ է այն ասվում, տեղին է ասվում, թե՞ ոչ: Պարզապես այն բխվում է հոգուց ու ամեն անգամ կրկնվելով՝ կրկնապատկում է և սերը՝ մարդկային առեղծված այդ զգացմունքը…:love

ihusik
21.03.2007, 11:46
Ֆանտոմ-ի ու Manon-ի գրածն կարդալուց ասես հոգիս բարձրացավ երջանկությունից մինչ Տիեզերքի վեհ ու գեղեցիկ ոլորտները...

Array
21.03.2007, 18:05
Պետք ա ասել ոչ թե են ժամանակ,երբ զգում ես ,որ սիրում ես( շատ դեպքերում այդպես վարվել ուղղակի պետք չէ),այլ երբ զգում ես, որ պահն հասունացել է,երբ քո ասելուց հետո նա կլսի

John
21.03.2007, 18:13
Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»
այն ժամանակ, երբ գոնե մի քիչ հույս ունես, որ սերդ փոխադարձ է… հակառակ դեպքում ասելն անիմաստ է…

Guest
21.03.2007, 18:23
այն ժամանակ, երբ գոնե մի քիչ հույս ունես, որ սերդ փոխադարձ է… հակառակ դեպքում ասելն անիմաստ է…

Էլի ճիզտ ա… :)

electrical_storm
21.03.2007, 19:13
Չէ՛, դա կապ չունի… Երբ սիրում ես,լինումա շատ անգամ,երբ պարզապես ուզում ես ասել,արտահայտվել, ու,եթե չասես էտ աղջկան,կմեռնես,թեկուզ գիտես որ հաստատ չէ պիտի ասի…բայց պիտի ասես,որ հանգստանաս:

Array
21.03.2007, 20:18
Երբ սիրում ես,լինումա շատ անգամ,երբ պարզապես ուզում ես ասել,արտահայտվել, ու,եթե չասես էտ աղջկան,կմեռնես,թեկուզ գիտես որ հաստատ չէ պիտի ասի…բայց պիտի ասես,որ հանգստանաս
Հետո ինչ,ուրեմն պիտի դիմանաս,եթե զգում ես,որ ժամանակը չի

Գլոբալ Հայացք
26.03.2007, 09:57
Չէ՛, դա կապ չունի… Երբ սիրում ես,լինումա շատ անգամ,երբ պարզապես ուզում ես ասել,արտահայտվել, ու,եթե չասես էտ աղջկան,կմեռնես,թեկուզ գիտես որ հաստատ չէ պիտի ասի…բայց պիտի ասես,որ հանգստանաս:

Որ կողմից նայում եմ "ես քեզ սիրում եմ" արտահայտության մեջ ՀԱՐՑ չեմ տեսնում:8 , ինչից կլինի:
Ինչ ա նշանակում "չէ կասի", թե արդեն "ես քե սիրում եմ"-ով "պարզապես զգացմունքները արտահայտելու, ասելու"- մեջ հարց? կա?:o :o

Ars
26.03.2007, 16:15
Իսկ իմ կարծիքով էդ 3 կարևոր բառերը պետք ա ասել միայն են ժամանակ երբ համարյա թե համոզված ես որ պատասխանը դրական լինի Մանավանդ հաշվի առնելով որ շատերը հաճույք են ստանում ՄԵՐԺԵԼՈՎ :ok :D

Stalker
26.03.2007, 16:36
Իսկ իմ կարծիքով էդ 3 կարևոր բառերը պետք ա ասել միայն են ժամանակ երբ համարյա թե համոզված ես որ պատասխանը դրական լինի Մանավանդ հաշվի առնելով որ շատերը հաճույք են ստանում ՄԵՐԺԵԼՈՎ :ok :D

Այդ բառերը ասելուվ դու ասում ես այն ինչ զգում ես ոչ թէ հարց ես տալիս: Ու դա պետք է ասես անկախ նրանից թէ ինչ կասի դիմացինը: Դու արտահայտում ես քո ներսի ջերմությունը սիրածդ էակի հանդեպ ու չես կարող կանխագուշակել դիմացինիդ պատասխանը, քանի դեռ չես ասել այդ բառերը, որովհետև չգիտես թէ ինչ ուժ ունեն դրանք ու ինչի կարող են հանգեցնել եթե ասում ես սրտանց, ապրելով դրանով :love

electrical_storm
26.03.2007, 16:49
Իսկ իմ կարծիքով էդ 3 կարևոր բառերը պետք ա ասել միայն են ժամանակ երբ համարյա թե համոզված ես որ պատասխանը դրական լինի Մանավանդ հաշվի առնելով որ շատերը հաճույք են ստանում ՄԵՐԺԵԼՈՎ :ok :D

հա դե պետքա նայես մի քիչ էլ նորմալ աղջիկ լինի, նոր ասես, թե չե ամեն մի փախխխած ծիտիկի հո չե՞ս ասի… թեման կոչվումա »Երբ....բլա-բլա-բլա», ոչ թե «Ո՞Ւմ...բլա-բլա-բլա», դրա համար չենք անդրադառնում էտ ասպեկտին՝ ի սկզբանե ընդունելով, որ գիտես ում ես ասում…

Գլոբալ Հայացք
26.03.2007, 23:04
Ի՞նչ ա նշանակում "կպատասխանի", ինչ ա նշանակում "նորմալ աղջիկ լինի":
Ինձ թվում էր "ես քեզ սիրում եմ" ասում ես, երբ դու նրան սիրում ես, թե՞...

Միայն զարմանում եմ, վախենում ու հիասթափվում... :(

Ծով
27.03.2007, 00:24
Հենց որ մտածում ես անհրաժեշտության մասին ամեն ինչ անիմաստ ա դառնում…
պարզապես պետք չէ շահարկել այդ բառերը…
Անկախ սեռից, պահեք այդ բառերը միայն նրա համար, ում որ իսկապես կզգաք, որ սիրում եք…/շահարկումը կարծում եմ հատկապես հանդիպում է տղաների մոտ/։
միշտ մտածել եմ, որ այդ բառերը նախորոք որոշված ժամանակ չեն ունենում…արտաբերվում են ինքնըստինքյան, անժամանակ…

Mesrop
27.03.2007, 00:50
ես ինչքան մտածել եմ, գնացելեմ ուրիշ բան եմ ասել… :)
պետքա ասել են ժամանակ, երբ զգումես որ ատդուշի ես ասում… դրանից կարգին բան չկա… դու համոզված ես քո վրա, արդեն նրա կարծիքը պետք էլ չի հաշվի առնել… դու պարզապես ուզում ես տեղյակ պահել նրան այդ մասին… :love

Wisper
28.03.2007, 22:18
Ուզում եմ մի հարց տալ աղջիկներին
Կա՞ մեկը ով երբևէ մի տղայի ասել է <<ես քեզ սիրում եմ>>
Խնդրում եմ պատասխանել միայն անկեղծ և լրջով :B

Amaru
29.03.2007, 01:33
երևի հարցը էտքան էլ ճիշտ չտվեցիր :) այսինքն՝ առաջի՞նը խոստովանել, թե՞ պարզապես ասել :))

Selene
29.03.2007, 14:41
Ուզում եմ մի հարց տալ աղջիկներին
Կա՞ մեկը ով երբևէ մի տղայի ասել է <<ես քեզ սիրում եմ>>
Խնդրում եմ պատասխանել միայն անկեղծ և լրջով :B

Երբ սիրում ես ու դա փոխադարձ է, երբ զգում ես , որ քո կողքին իրոք արժանի մարդ է ՝ շուրթերիցդ այդ խոսքերը լսելու, ապա ինչո՞ւ չասես:love (խոսքս առաջինը խոստովանելուն չի վերաբերում:ok )Ես անձամբ կասեմ:oy
Չեմ կարծում, որ աղջկա կողմից <<ես քեզ սիրում եմ>> արտահայտություն անելը ինչ-որ քննադատելի կամ պախարակելի է:8 Եթե աղջկան հաճելի է լսել սիրո խոստովանություն, ապա երբեմն կարելի է նման հաճույքից տղային ևս չզրկել:Իհարկե ոչ ամեն վայրկյան կրկնել, որպեսզի այդ խոսքերի հաճելիությունը, համն ու հոտը պահպանվի:P
Դե երևի պատասխանս համապատասխանում է Wisper-ի խնդրանքին՝ անկեղծ և լրջով է:)

Wisper
29.03.2007, 23:24
Հարցս լավ չհասկացաք երևի
Ասում էի ա՞րդյոք կա մեկը որ գործնականում ասել է տղային այդ բառերը :B

Ծով
30.03.2007, 23:08
Հարցս լավ չհասկացաք երևի
Ասում էի ա՞րդյոք կա մեկը որ գործնականում ասել է տղային այդ բառերը :B
Ի՜նչ կարևոր հարց…մեկը ես եմ/կարծում եմ միակը չեմ:think /…
Կյանքում չեմ ասել «ես քեզ սիրում եմ» բառերը…
Հետո՞…ինչ…:think

Amaru
30.03.2007, 23:19
Դրա մեջ ի՞նչ տարօրինակ կամ զարմանալի բան կա որ...

Lethal Sweetness
31.03.2007, 06:51
Կարցում եմ պետք է ասել այն ջամանակ, երբ համոզված ես որ ընկերդ քեզ լիովին սիրում է:

Wisper
31.03.2007, 10:54
Կարցում եմ պետք է ասել այն ջամանակ, երբ համոզված ես որ ընկերդ քեզ լիովին սիրում է:

Ես իմ տված հարցով հենց այն եմ ապացուցել որ աղջիկները երբեք համոզված չեն լինում
տղայի մեջ :(
Եթե տենց չլիներ գոնե մի աղջիկ կգտնվեր որ կասեր որ ասել է այդ բառերը մի տղայի :think
վսյոտակի համաձայնվեք ճիշտ եմ ասում :B

Selene
31.03.2007, 11:55

Wisper թույլ տուր չհամաձայնել քո ապացույցի հետ;) Այն, ինչ ճիշտ է երեք մարդու համար, չի կարող ճիշտ լինել բոլորի դեպքում միանշանակ:) Իմ նախորդ գրառումը լրիվ պատասխանում է քո հարցին, ուղղակի ոչ միշտ է պետք բառ առ բառ ամեն ինչ գրել;)
Երբեմն գրված բառերի ետևում ավելի շատ իմաստ կա:ok Երբ սերն իրոք անկեղծ ու փոխադարձ է, ուրեմն վստահ ու համոզված ես այդ տղայի և նրա զգացմունքների հարցում, հակառակ դեպքում դա կամ հրապուրանք է, կամ էլ ժամանակավոր ու հպանցիկ սիրահարություն, արդյունքում էլ ծագում է անվստահությունն ու համոզված չլինելը: Նման դեպքում էլ դե ճիշտ է այդ բառերը տղային չասելը:8

Հ.Գ. Իրականում համոզված եմ, որ կան աղջիկներ, որոնք ասել են տղային այդ շատ կարևոր խոսքերը, պարզապես այստեղ չեն ցանկանում գրել այդ մասին;) Դե դա մի քիչ անձնական է յուրաքանչյուրի համար:ok

Wisper
31.03.2007, 14:02

Ապրես! Իմ տակտիկական հարցերը բերեցին սպասվող պատասխանին :hands
Ասեմ նաև որ ես ինքս երբևիցե այդ խոսքերը լրջով չեմ ասել որտեվ չի եղել էն մեկը որին կարելի էր ասել :( Բայց ինչևէ ես չեմ հուսահատվում :) Հույսով եմ կգտնեմ այն միակին ;)
Mesrop-ին էլ ասեմ որ մենք էլ իրան ենք սիրում բայց շատ մի ոգևորվի... :D :lol

Ars
03.04.2007, 23:35
Ես էլ էս թեմայի վերաբերյալ ավելացնեմ, որ էդ երեք բառերը պետք ա ասել միայն էն ժամանակ, երբ լիովին վստահ ես, որ դրական պատասխանը կլինի: Թե չէ հակառակ դեպքում ասում ես ու քեզ-քեզ տանջվում: Ճիշտ չեմ ասում??????????:ok

Բարեկամ
04.04.2007, 04:25
... երբ նկատի ունես
/when you mean it/
- կներեք, բայց որոշ արտահայտություններ այլ լեզուներով ավելի դիպուկ են արտահայտում միտքդ, ինչպես օրինակ վերոնշյալը. դա գալիս է ոչ թե լեզվի առանձնահատկությունից, այլ հասարակական ընկալումներից :pardon

Ars
04.04.2007, 08:48
Նկատի ունեմ միայն էն ժամանակ, երբ ներքուստ համոզված ես, որ դիմացինդ կասի "ՀԱ" կամ էլ գոնե "ՉԷ", բայց որ էդ "ՉԷ"-ից թույլ "ՀԱ"-ի "հոտ" գա: Հույս ունեմ կարողացա փոխանցեմ են ինչ որ կարծում եմ: Կրկնում եմ, որ եթե, իմ կարծիքով, էդ համոզվածությունը չլինի ուրեմն մեծ հավանականություն կա, որ ամենաքիչը քեզ կզգաս մերժված::ok ;) :)

Kapitan
15.04.2007, 20:15
Այդ գեղեցիկ բառերը «ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈԻՄ ԵՄ» ոչ թե լեզվի կամ ուղեղի աշխատանք է, :think ,այլ սրտի , հոգու գերագույն զգացմունք:
Հոգու խորքում՝ սիրտը զգալով, որ պետք են այդ բառերը արտահայտվեն , աշխատացնում է ուղեղին , որն էլ իր հերթին լեզվին:
Երևի թե այդ պատճառով ոչ ոք չի կարող ասել, թե երբ պետք է ասվի.« Ես քեզ սիրում եմ»:
Ոչ ոք չի կարող հոգուն թելադրել, հոգին ինքն է զգում այդ ամենը:

գյումրեցի աղջիկ
02.05.2007, 07:17
Իմ կարծիքով այդ 3 բառերը երբեք չպետք է բարձրաձայն հնչեն...դրանք շատ խորը իմաստ ունեն, և երբ սերը խոսքերով են արտահայտում, արդեն կորչում է ամբողջ իմաստը... սերը պետք է արարքներով արտահայտել...

Root
02.05.2007, 09:38
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:

Անհրաժեշտ է ասել .... Համբուրելուց հետո ... որպեսզի բացատրեք համբուրելու պատճառը :D :D

Ձայնալար
02.05.2007, 10:01
Ես իմ տված հարցով հենց այն եմ ապացուցել որ աղջիկները երբեք համոզված չեն լինում
տղայի մեջ :(
Եթե տենց չլիներ գոնե մի աղջիկ կգտնվեր որ կասեր որ ասել է այդ բառերը մի տղայի :think
վսյոտակի համաձայնվեք ճիշտ եմ ասում :B

Կներեք անհամեստության համար, բայց ինձ ասել են, բոլորովին համոզվ;) ած չլինելով, որ դա փոխադարձ է… հարգում եմ;)

CactuSoul
04.05.2007, 11:46
Ուզում եմ մի հարց տալ աղջիկներին
Կա՞ մեկը ով երբևէ մի տղայի ասել է <<ես քեզ սիրում եմ>>
Խնդրում եմ պատասխանել միայն անկեղծ և լրջով :B
Wisper ջան, հարմար ժամանակ չէր լինում, թե չէ ավելի շուտ կասեի, որ նման սխալ պատկերացումը միջիցդ դուրս գար: Ես ասել եմ:P :

Հարցս լավ չհասկացաք երևի
Ասում էի ա՞րդյոք կա մեկը որ գործնականում ասել է տղային այդ բառերը :B
Ես գործնականում եմ ասել:B :D :

Հ.Գ. Իրականում համոզված եմ, որ կան աղջիկներ, որոնք ասել են տղային այդ շատ կարևոր խոսքերը, պարզապես այստեղ չեն ցանկանում գրել այդ մասին;) Դե դա մի քիչ անձնական է յուրաքանչյուրի համար:ok
Ճիշտ է, Selene ջան, անձնական է, բայց դա դեռ չի նշանակում, որ չի կարելի խոստովանել (:lol ) այն, որ երբևէ ասել ես այդ խոսքերը: Անձամբ ես չեմ ամաչում իմ զգացմունքներից (նույնիսկ ընդհակառակը) ու ոչ մի պատճառ չեմ տեսնում որևէ մեկից թաքնվելու:) :

Մարիաննա
04.05.2007, 17:13
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:
Երևի, թե, չասելն ավելի ճիշտ է: Պարզապես զգացեք, որ սիրում եք և վերջ: :) Մեր դիմացինները ամեն ինչ շատ լավ հասկանում և նկատում են: :)

Ars
15.05.2007, 02:48
Երևի, թե, չասելն ավելի ճիշտ է: Պարզապես զգացեք, որ սիրում եք և վերջ: :) Մեր դիմացինները ամեն ինչ շատ լավ հասկանում և նկատում են: :)
Եթե չասեցիր ու թողեցիր ամեն ինչ ինքնահոսի, ամեն ինչ շատ անկապ կվերջանա: Պարզապես կամաց-կամաց դիմացինդ կձանձրանա ու ամեն ինչ տենց ել կվերջանա:
Չնայած երևի անկապ բան եմ ասում, բայց սիրահարվելուց առաջ մի հատ լավ պետք ա մտածես, թե ում ես սիրահարվում: Եթե ճիշտ ես "մտածում", ուրեմն համենայն դեպս եթե նույնիսկ "ՉԷ" էլ ասի միևնույն ա ԿՀԱՐԳԵՍ էդ մարդուն իրա լավ մարդկային հատկանիշների համար:ok

Apsara
01.06.2007, 00:25
Խոսքեր խոսքեր, ինչ կապ ունի ասել չասել, առանց խոսքերի կարող եմ ասել, որ սիրում եմ քեզ, առանց աչքերի աչքերիդ նայել և գրկել քեզ՝ առանց ձեռքերի, քանզի տիեզերք եմ երբ սիրում եմ քեզ և քո տիեզերքում մի աստղ վառել կարող եմ ես առանց կրակի

StrangeLittleGirl
01.06.2007, 08:04
Կա՞ մեկը ով երբևէ մի տղայի ասել է <<ես քեզ սիրում եմ>>
Խնդրում եմ պատասխանել միայն անկեղծ և լրջով
Նոր տեսա էս: Հա՛, ասել եմ ու լավ էլ արել եմ :P

Kita
01.06.2007, 10:44
Ուզում եմ մի հարց տալ աղջիկներին
Կա՞ մեկը ով երբևէ մի տղայի ասել է <<ես քեզ սիրում եմ>>
Խնդրում եմ պատասխանել միայն անկեղծ և լրջով :B
ասել եմ:)

իսկ ընդհանրապես հենց բուն թեմայով, եթե սիրում եք, ապա ժամանակ մի կորցրեք և ասեք, մի թե ձեզ հաճելի չի լինի նույնպես, նրան նույնպես, եթե փոխադարձ է առավել ևս…
Մեր հասարակությունում մի տեսակ ալարում են, երբեմն ամաչում, երբեմն իրենց եսիմ ինչի տեղ դնում և այդպիդի բաների հետևից ընկնելով, մի օր պարզվում է, որ ուշացան...
Այնպես որ, սիրեք և կարողացեք արտահայտվել...

Wisper
09.06.2007, 16:13

Kita & Byurie ապրեք, որ ասել եք :):
Կիտա ջան ասածիտ հաշվով միայն մի առարկում կանեմ...
Տղեք ջան, չափից շուտ անկապ տեղից աղջիկներին չասեք «ես քեզ սիրում եմ», ինչ որ անկապա էլի ու ոչ մի լուրջ աղջկա դա դուր չի գա (էտ աղջիկը կմտածի - Վայ, էս ինչա ասում է... ծափիկ ծափիկ անեմ թե ոնց... :angry): Բայց Կիտայի խորհրդին էլ հետևեք և մի ուշացրեք... :B

Firegirl777
09.06.2007, 16:32
Ուզեցել եմ ասել, որ սիրում եմ, բայց իր լեզվով այնպես է համոզել, որ իրեն չեմ սիրում, որ լռել եմ, չնայած հետո վերջիվերջո ասել եմ, բայց էլի կոնկրետ այդ բառերով չէ, հայացքով եմ ասել, ու դա հասկացվել է, բայց արդյունքը այնքան էլ լավ չի

Grigorius
09.06.2007, 18:52
Ասելիս պետք է ասել ես սիռում ըմ քըըզ.......որ վախենա համաձայնվի
Ստիպանակերտ սլավնի գոռըդ...հետո կարող եք ավելացնել որ ընդհանրապես ստռես տանի:B

Արամ
09.06.2007, 19:19
Հա լավ ինչ մի թեմայի մեջ եք խորասուզվել Երբ ուզում ես ասա նույն բաննա ասելու են ՉԳԻՏԵՄ, հետո էլ երկու օր հետօ գալու են չամռվեն:

գյումրեցի աղջիկ
09.06.2007, 22:24
Հա լավ ինչ մի թեմայի մեջ եք խորասուզվել Երբ ուզում ես ասա նույն բաննա ասելու են ՉԳԻՏԵՄ, հետո էլ երկու օր հետօ գալու են չամռվեն:

Ոչ բոլոր աղջիկներն են այդպես վարվում... Օրինակ ես նախքան պատասխան տալս մտածում եմ և այնուհետև չեմ փոշմանում;)

Dr. M
11.06.2007, 23:41
ՊԵՏՔ ՉԷ ՇՓՈԹԵԼ "ԲԱՐև" և "ՍԻՐՈՒՄ ԵՄ" ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ :sos :{

Էդուարդ_man
16.11.2007, 17:17
Երբ այլևս հնարավոր չէ լռել... դա առաջին անգամ:ok իսկ հետո ընկերուհուդ կամ կնոջը ամեն օր:)

Dayana
16.11.2007, 18:04
Երբ այլևս հնարավոր չէ լռել... դա առաջին անգամ:ok իսկ հետո ընկերուհուդ կամ կնոջը ամեն օր:)

Իսկ ես կասեմ որ դրա կարիքը չի զգացվի ։ Եթե սերն արտահայտելու համար դեռ բառեր են անհրաժեշտ , ուրեմն այն քիչ կայուն է ու դեռ լիովին զարգացած ու ամրապնդված չէ ;)
Սա վերաբերում էր առաջին անգամ սեր արտահայտելուն ։ Բայց այ ամեն օր կնոջը կամ արդեն ընկերուհուն սեր խոստովանելը լավ տարբերակ էր :)

Undina
14.01.2008, 18:06
Երբեք… Եէ բառերը ասել պետք չի… դրա կարիքը պիտի չզգացվի

Script
14.01.2008, 18:13
Երբ զգում ես,որ սիրում ես կարելի է ասել,բայց ավելի լավ կլինի եթե սիրուդ առարկան ինքը զգա,որ սիրում ես:) Թե չե ասել կարելիա ամեն ինչ ու ցանկացած ժամանակ,հաճախ էլ ասում են առանց զգալու::(

Սերխիո
14.01.2008, 18:18
հարսանիքի օր:ok,եթե առաջին անգամ ա, շատ ռոմանտիկ կլինի:P

Երկնային
15.01.2008, 00:42
պետք է ասել այն ժամանակ, երբ դա ասում են ոչ թե շուրթերդ... այլ երբ որ դա ասում է սիրտդ ու հոգիդ :love

Դեկադա
15.01.2008, 07:33
Ե՞րբ է անհրաժեշտ ասել...:think
Երբ աչքերդ են ասում...սիրում եմ քեզ.
Երբ շուրթերդ են անձայն ասում...սիրում եմ քեզ.
Երբ հոգիտ է լուռ«գոռում»....սիրում եմ քեզ.
Սիրել է պետք, ոչ թե հատուկ ասել:)

Adam_Smith
15.01.2008, 20:34
Էդ բառերն անհրաժեշտ է ասել միայն այն ժամանակ, երբ գոնե մի փոքր համոզված ես որ փոխադարձության հույս կա: Հակառակ դեպքում հաստատ ամենաքիչը հիասթափություն կապրես: Իմ կարծիքով, եթե զգում ես, որ փոխադարձ զգացմունք չկա, ընդհանրապես չարժի ասել: Ասածս վերաբերում էր էն մարդկանց, ովքեր չեն սիրում , երբ իրենց այս առումով իրենց առնվազն մերժում են: Իսկ եթե մարդու համար միևնույն է կմերժեն թե ոչ, էդ արդեն ուրիշ հարց է::ok

Annushka
15.01.2008, 22:43
"Ես քեզ սիրում եմ" հարկավոր է ասել այն ժամանակ, երբ սիրում ես;) Անկախ ամեն ինչից, պետք է միշտ անկեղծ լինել, ամեն պահ էլ պետք է ասել, երբ հոգիդ ու սիրտդ ուզի, չսպասելով, որ սիրո օբյեկտը լինի առաջինը.. Դա այն խոսքերն են, որոնց համար չպետք է գրաֆիկ կազմել. Եթե այդ բառներն արտասանելը հաճելի է, և բխում է սրտից, ապա հարկավոր է ազատորեն դա շռայլել, բայց առանց չարաշահելու, այսինքն գոնե մեկ ու մեջ հարկավոր է նաև խոսել այլ թեմաների շուրջ:D… Ասում են, թե սերը պարտադիր չէ բառերով արտահայտել, բայց հավատացեք, " Ես քեզ սիրում եմ" արտահայտությունը անասելիորեն հաճելի է հնչում և ջերմացնում է դիմացինի հոգին, հատկապես երբ սերը երկկողմանի է, և դուք ձեր զգացմունքներից չեք վախենում… Համարձակությունը և անկեղծությունը լավ ընկերներ են ամենուր, ..ինչ խոսք, նաև սիրո հարցում;):love

Cassiopeia
15.01.2008, 22:49
Այդ բառերը ասելու համար ժամանակ որոշել պետք չէ: Երբ վրա հասնի ժամանակը, առանց ձեր կամքի այդ խոսքերը հրաբխի լավայի պես դուրս կժայթքեն ձեր հոգուց ու սրտից:)

Adam_Smith
16.01.2008, 20:52
"Ես քեզ սիրում եմ" հարկավոր է ասել այն ժամանակ, երբ սիրում ես;) Անկախ ամեն ինչից, պետք է միշտ անկեղծ լինել, ամեն պահ էլ պետք է ասել, երբ հոգիդ ու սիրտդ ուզի, չսպասելով, որ սիրո օբյեկտը լինի առաջինը.. ):love

Ասվածը լրիվ ճիշտ է, երբ առկա է ՓՈԽԱԴԱՐՁ սեր և հարցը միայն նրանում է թե ով առաջինը դրա մասին բարձրաձայն կարտահայտվի: Բայց այ եթե սիրում ես մեկին ու չգիտես թե փոխադարձ է թե ոչ, ասելու իմաստը ես չեմ հասկանում: Եթե զուտ էդ բառերն ասելն է հաճելի, ապա կարելի է օրը մի տասը հոգու էդ մասին կրկնել: Իմ կարծիքով շատերը էդ միտքը կրկնում են նրա համար, որ հեքիաթներում կամ գրքերում տենց ա գրված:

Պատկերացնում եմ, թե իմ գրածը կարդացող աղջիկներն իմ մասին ինչ վատ բաներ մտածեցին..........:)

Ավելացվել է 1 րոպե անց

Այդ բառերը ասելու համար ժամանակ որոշել պետք չէ: Երբ վրա հասնի ժամանակը, առանց ձեր կամքի այդ խոսքերը հրաբխի լավայի պես դուրս կժայթքեն ձեր հոգուց ու սրտից:)

ԱՄԲՈՂՋ ՍՐՏՈՎ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ.............

ChildOfTheSky
16.01.2008, 20:54
Երբ ասում է սիրտդ և հաստատում միտքդ . չէ լավ , կատակ եմ անում , առաջին իսկ պահից պետք ա ասել ու անընդհատ

Lapterik
16.01.2008, 20:57
Ասվածը լրիվ ճիշտ է, երբ առկա է ՓՈԽԱԴԱՐՁ սեր և հարցը միայն նրանում է թե ով առաջինը դրա մասին բարձրաձայն կարտահայտվի: Բայց այ եթե սիրում ես մեկին ու չգիտես թե փոխադարձ է թե ոչ, ասելու իմաստը ես չեմ հասկանում: Եթե զուտ էդ բառերն ասելն է հաճելի, ապա կարելի է օրը մի տասը հոգու էդ մասին կրկնել: Իմ կարծիքով շատերը էդ միտքը կրկնում են նրա համար, որ հեքիաթներում կամ գրքերում տենց ա գրված:
Տարբերություն չեմ տեսնում ով առաջինը կասի, իսկ ետ քո ասած փոխադարձը... երնեկ չէր իմանայինք:

Պատկերացնում եմ, թե իմ գրածը կարդացող աղջիկներն իմ մասին ինչ վատ բաներ մտածեցին..........:)

Էտ հատուկ ես գրել, որ ասենք չէ չէ ինչ ՞ ես ասում՞՞՞:think :D

Adam_Smith
16.01.2008, 21:11
Տարբերություն չեմ տեսնում ով առաջինը կասի, իսկ ետ քո ասած փոխադարձը... երնեկ չէր իմանայինք:

Էտ հատուկ ես գրել, որ ասենք չէ չէ ինչ ՞ ես ասում՞՞՞:think :D

Չէ... դրա համար չեմ գրել, այլ պարզապես ինձ թվում ա որ համարյա թե բոլոր հայ աղջիկների մոտ կյանքի ու իրականության վերաբերյալ ինչ որ հեքիաթային պատկերացումներ կան: ՈՒ ես հաստատ համոզված եմ, որ շատ աղջիկներ էտենց ասում են, բայց եթե որևէ տղա ( որը նրանց իդեալը չի կամ նրանց առանձնապես դուր չի գալիս) իրենց ասի էդ բառերը, հազիվ թե նրանք գնահատեն նրա անկեղծությունը::think

Tigana
19.01.2008, 22:59
Ամեն աստծու օր էլ պիտի ասես սաղ էն մարկանց ում սիրում էս:Օրը որ մի հոգու գոնե չասեմ չեմ քնելու:oy

Dr. M
20.01.2008, 03:00
երբ պահանջ ես զգում, երբ ուզում ես գոռալ,երբ ուզում ես որ ամբողջ աշխարհն իմանա ,
երբ սիրտդ ուզում է, , հոգիդ տենչում է, իսկ լեզուդ ի կատար ածում այդ ամենը սիրելիիդ աչքերի մեջ նայելով
Ես քեզ սիրում եմ :)

Ra$Ta
27.02.2008, 13:51
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:

Հենց հասկանում ես որ սիրում ես , առանց սպսելու նրան ասում ես նույնիսկ եթե գիշերվա ժամը հինգնա , նենցա հոգին թեթևանում , ամենադժվարը դա հասկանալն է որ սիրում ես , թե չէ ասելը հեչ , ամենակարևորը հասկանալ...

Belle
27.02.2008, 14:43
Ամեն աստծու օր էլ պիտի ասես սաղ էն մարկանց ում սիրում էս:

համաձայն եմ :hands
եթե օրվա ընթացքւոմ շատ օգտագործես էդ բառերը, տրամադրությունդ էլ բարձր կլինի ու կկարողանաս կողքիններիդ էլ ուրախացնես

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԿՅԱՆՔԸ :love

Empty`Tears
25.04.2008, 04:22
Ամեն անգամ երբ մոտդ ցանկություն է առաջանում այդ խոսքերը ասել... ( չմտածելով տեղին է թե ոչ)...

Սիրիր կյանքը՝ տեսնելով նրա լավ կողմերը... :roll

dvgray
25.04.2008, 05:10
Սիրիր կյանքը՝ տեսնելով նրա լավ կողմերը... :roll
Հմմ …
Փորձում ես գունավորե՞լ կյանքը :):
Իզուր :(:
Սիրիր կյանքը ինչպես այն կա: Բազմագույն, գունագեղ, նաև երբեմն մոխրագույն, երբեմն անգույն…
Մի խոսքով, ինչպես "կասեր" Ստանիսլավսին, "Սիրիր կյանքը քո մեջ, այլ ոչ թե քեզ կյանքի մեջ" /ինտերպրետացի ազատ ոճում :)/:
:)

Empty`Tears
25.04.2008, 05:17

Այո փորձում եմ...:sorry ինչի դա սխալ է? :roll

Ոմանք անգամ տեսնում են միայն վատը...ու այդպես իրենք իրենց մեղադրում..

nnaarreek
25.04.2008, 18:25
«Ես քեզ սիրում եմ» պետք ա ասել, երբ տենում ես որ սեքսին հասնելու ուրիշ ճանապարհ չկա:D:D:D

ԿԱՏԱԿ Ա ՎՐԵՍ ՉՀԱՐՁԱԿՎԵՔ

Մոդերատորական: Խնդրվում է այսուհետ գրառումներ անելիս մտածել, նոր գրել, իսկ գրելուց էլ պահպանել ակումբի կանոնադրության նորմերը, մասնավորապես, ֆորումում չեն ողջունվում մեծատառերից կազմված բարձրագոչ գրառումները:

Delo
19.05.2008, 23:54
Երբ որ էլ ասելու բան չկա, բայց կարևորը չուշացնել:nono

Lapterik
20.05.2008, 00:28
Չգիտեմ, նայած ում, կարողա երբեք էլ չասեմ :P

ter8588
20.05.2008, 15:33
Ասա երբ`1.զգաս որ սիրում ես,
2.երբզգաս որ քեզ կհարգի թեկու չսիրի,
3.ասա երբ զգաս որ մեռնում ես այդ խոսքերը ասել այն անձնաորությանը ,որ կողքիտ կանգնած դու զգում ես որ խորտակվում ես մի խորը և գեղեցիկ ծովում.
4.ասա երբ զգաս որ պետքե ասես...:love:think
<<querer y amar no es lo mosmo,tú éstas con el pero sueñas conmigo>>`այսինքն սիրելը չխառնեք սիրահարվելու հետ...:think:love:think:love

Anchi
20.05.2008, 21:55
Սիրելի մարդկանց ամեն վայրկյան պետք է ասել դա::love

Երկնային
20.05.2008, 21:59
երբեմն առանց խոսքերի էլ է ամեն ինչ պարզ լինում…
միայն մի հայացք…

ամենաթանկ խոսքերը անձայն են ասվում…
եթե ճիշտ մարդու է ուղղված, լռությունդ էլ կհասկանա… իսկ եթե չհասկանա, ուրեմն ավելի լավ…

Ramzes
21.05.2008, 14:37
Ես կարծում եմ, որ հաճախ պետք չի լինում ասել այդ խոսքերը, քանզի սերը միանգամից զգացվում է, և դիմացինդ դա շատ լավ զգում է քո վերաբերմունքից, ուստի երկար բարակ մտածելու կարիք չկա: Այս պարագայում բառերն ավելորդ են...:

dvgray
25.05.2008, 05:31
Այո փորձում եմ...:sorry ինչի դա սխալ է? :roll

Չէ :think: Սխալ չէ :8: Անգամ որոշակի դեպքերում նույնիսկ միակ ճիշտն է:

Ոմանք անգամ տեսնում են միայն վատը...ու այդպես իրենք իրենց մեղադրում..
Սա էլ մյուս ծայրն է: Մի ծայրում, անուղղե:լի օպտիմիստները, մյուսում, անուղղելի պեսիմիստները:
Ինչ որ կաս իրականում, դա է ռեալը, լավը, ճիշտը:
Ամենաառաջ պետք է չդավաճանել Աստծուց նվեր ստացած եսին: Ամեն մեկը հարստացնում է աշխարհը հենց իրենով: Ոչ ուրիշին կոպիա անելով: Կոպիաները, ընդհանուր դեպքում զիբիլ են:

Brigada
16.08.2008, 02:37
երբ համոզված ես ,որ դիմացինտ էլ քեզա սիրում

Մեղապարտ
16.08.2008, 02:40
«Ես սիրում եմ քեզ » սա արարչի ստեղծած ամենա կատարյալ միտքն է ասացեք միշտ
հավատացեք վանականին ասացեք և Ձեզ կսիրեն:
Ես սիրում եմ Ձեզ:)

dvgray
16.08.2008, 02:52
«Ես սիրում եմ քեզ » սա արարչի ստեղծած ամենա կատարյալ միտքն է ասացեք միշտ
հավատացեք վանականին ասացեք և Ձեզ կսիրեն:
Ես սիրում եմ Ձեզ:)
Վանական,
Ես էլ քեզ եմ սիրում :)

Narinfinity
23.09.2008, 09:42
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:

Այդ խոսքերը ասելու համար չեն, այլ վերաբերմունքով և զգացողությամբ ցույց տալու...
Այնպես որ այդ խոսքերը արտահայտվում են մեր վարվեցողությամբ, վարքով...:(

Ֆրեյա
23.09.2008, 11:08
Այդ խոսքերը ասելու համար չեն, այլ վերաբերմունքով և զգացողությամբ ցույց տալու...
Այնպես որ այդ խոսքերը արտահայտվում են մեր վարվեցողությամբ, վարքով...:(

Երբեմն պատահում է, դիմացինին ուշ է հասնում, կամ չի հասնում...:D
Կամ էլ կասկածամիտ է լինում, չի հավատում աչքերին: Ստիպված պետք է խոսքերով ապացույցներ ներկայացնել

Հակոբ Գեւորգյան
23.09.2008, 11:14
Ես սիրում եմ ձեզ։ :tomato միեւնույն է, ես սիրում եմ ձեզ…

Rhayader
28.10.2008, 07:28
Չգիտեմ, ես Ֆրեյդիստ եմ, նախընտրում եմ ասել՝ մյաու:love կողքի սենյակը ազատ ա:love

Լուսաբեր
10.11.2008, 16:14
երբ հասկանում ենք այդ մասին,;) այն ժամանակ էլ ասում ենք

Empty`Tears
19.12.2008, 06:10
Ամեն անգամ երբ մոտդ ցանկություն է առաջանում այդ խոսքերը ասել... ( չմտածելով տեղին է թե ոչ)...

Սիրիր կյանքը՝ տեսնելով նրա լավ կողմերը... :roll

8 ամիս անց…:)

Այո ասել, երբ ցանկություն է առաջանում մոտդ, սակայն մի քանի վարկյանը բավարար է, մտածել, արդյոք արժի ասել?! արժի ասել դիմացդ կանգնած մարդուն?! ու հետո արդեն հասկանում ես…:pardon

դու էլ չէիր… :bye

*e}|{uka*
19.12.2008, 09:27
Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»

Անհրաժեշտաբար պետք չի ասել, ասա՛ այն ժամանակ, երբ զգում ես, որ ուզում ես ասես...:)

Empty`Tears
19.12.2008, 09:49
Անհրաժեշտաբար պետք չի ասել, ասա՛ այն ժամանակ, երբ զգում ես, որ ուզում ես ասես...:)

Յոժ մեկ մեկ ուզում ես ասել, բայց հետո զգում ես, որ պետք չէր…:blin

*e}|{uka*
19.12.2008, 10:03
Յոժ մեկ մեկ ուզում ես ասել, բայց հետո զգում ես, որ պետք չէր…:blin

Անարժանիների հետ գործ չունենք:oy
Եթե էտ պահին ուզում ես ասես, ասա՛, կարող է այդ պահին շատ բաներ ուզես , հետո չուզես :esim , օրինակ պաղպաղակ ուտել ...:)

Վայ, ո՜նց չեմ սիրում էտ «պետք էր» -ը ու «չպետք էր»-ը :[

Katka
19.12.2008, 10:06
Իսկ անհրաժեշտ է ասել??? :)
Երբ սիրում ես առանց խոսքերի փոխանցվում է, ներքին էներգինա խոսում է, ձգողականության ուժը իր գործն է անում:oy

Empty`Tears
19.12.2008, 10:23
Անարժանիների հետ գործ չունենք:oy
Եթե էտ պահին ուզում ես ասես, ասա՛, կարող է այդ պահին շատ բաներ ուզես , հետո չուզես :esim , օրինակ պաղպաղակ ուտել ...:)

Վայ, ո՜նց չեմ սիրում էտ «պետք էր» -ը ու «չպետք էր»-ը :[

Իդ կարողա էդ պահին շատ բան եմ ուզում…:D:oy

Երբ սիրում ես առանց խոսքերի փոխանցվում է, ներքին էներգինա խոսում է, ձգողականության ուժը իր գործն է անում

հա չէ քաշումա…:B
դա էլ կա…:)

Սամվել
19.12.2008, 10:43
Միշտ :love

:dance

Empty`Tears
19.12.2008, 11:13
Միշտ :love

:dance

հա դե, որ վստահ ես, որ "նա" նա է ուրեմն հա էլ պետքա ասես…:P

Lion
19.12.2008, 11:40
Երբ որ գոնե 90 տոկոսով վստահ ես, որ դիմացինդ դրանից երես չի առնի, չի ճողվի ու չի գոռոզանա...:think

Սամվել
19.12.2008, 11:41
Երբ որ գոնե 90 տոկոսով վստահ ես, որ դիմացինդ դրանից երես չի առնի, չի ճողվի ու չի գոռոզանա...:think

Եթե դիմացինդ տենցնա ապա էլ իրա Ի՞Նչն ես սիրում :think

Lion
19.12.2008, 11:41
Եթե դիմացինդ տենցնա ապա էլ իրա Ի՞Նչն ես սիրում :think

Սերն աթարին էլ է կպնում:)

Սամվել
19.12.2008, 11:44
Սերն աթարին էլ է կպնում:)

չէի ասի ;)

Lion
19.12.2008, 11:46
չէի ասի ;)

Հա, ապեր, լինումա:) Ասածս էնա, որ ամենալավ մարդն էլ ճողվելու հակոմ ունի: Ու եթե իրապես սիրում ես մարդուն, որ դեռ չի ճողվել, ապա պետք է նախ նրան համապատասխան կոնդիցիայի բերես, նոր ասես այդ բառերը... Թե չէ դաժե ամենալավ մարդու մոտ ռիսկ կա ընկնել հիշատակածս բացասական հատկանիշների հորձանուտը, որից հետո ամեն ինչ հարամվում է...:(

Սամվել
19.12.2008, 11:50

Չէ իմ խորին համոզմամբ սիրահարվածություննա լինում քո ասած դաժե աթարի հետ կապված... իսկ Սերը չի լինում....

Lion
19.12.2008, 11:52
Սիրահարվաշության և սիրո միջև տարբերությունը ըստ իս մի քիչ արհեստական և առաջինը երկրորդի փուլերից ուղղակի մեկն է:think

Սամվել
19.12.2008, 12:01
Սիրահարվաշության և սիրո միջև տարբերությունը ըստ իս մի քիչ արհեստական և առաջինը երկրորդի փուլերից ուղղակի մեկն է:think

Դե հենց էտա էլի.. որ եթե բանը հասել է սիրելուն ուրեմն ճողվելու մասին խոսք լինել չի կարող :think

Lion
19.12.2008, 12:03
Եսիմ... ասածս էնա, որ սիրածդ մարդուն «չփչացնես» վաղաժամ խոստովանությամբ…

*e}|{uka*
19.12.2008, 16:31
Իդ կարողա էդ պահին շատ բան եմ ուզում…:D:oy

Բայց մենք քննարկում ենք «Ես քեզ սիրում եմ» ասելու կամ չասելու հարցը ուրիշ բաների հետ ինչ գործ ունենք :D

Յոժ մեկ մեկ ուզում ես ասել, բայց հետո զգում ես, որ պետք չէր

Հետո էլ զգում ես, որ շաաաաա՜տ իզուր եղավ , որ չասեցիր, գոռոզացար :P
Դա էլ է տարբերակ :)

Ու ընդհանրապես դա կարևոր չի, կարևորը, որը քո սերը մաքուր լինի ու արժանի մարդու համար լինի : Իսկ «Ես քեզ սիրում եմ» բառերը անհրաժեշտ չեն, բայց բավարար պայման է քո սիրած էակի դեմքին ժպիտ տեսնելու համար:

Եթե սիրում ես, «Ես քեզ սիրում եմ» բառերը ասելուց առաջ չպիտի մտածես ու երբեք չպետք է անհրաժեշտաբար ասես, ավելի լավ է չասես...

Ariadna
19.12.2008, 16:33
Երբ որ հարցնեն, էն ժամանակ էլ ասեք :)

Նորմարդ
19.12.2008, 16:51
Ամեն անգամ երբ ցանկանաս :)

Ձայնալար
19.12.2008, 16:58
Ամեն անգամ երբ ցանկանաս :)

Իսկ, եթե ցանկանում ես բայց չես սիորու՞մ: :oy

Ariadna
19.12.2008, 17:03
Իսկ, եթե ցանկանում ես բայց չես սիորու՞մ: :oy

Էլի պետք ա ասես :)

Dorian
06.01.2009, 02:27
Չեմ հասկանում, թե ինչն ա մարդկանց խանգարում ասել "Ես քեզ սիրում եմ" բոլորին, ում սիրում են... Ու ոնց կարա դա անտեղի լինի: Սերն, ախր, ոչ մի բան չի պարտավորեցնում: :oy

Աբելյան
27.01.2009, 22:52
երբ որ էլ ճար չկա

Երկնային
27.01.2009, 23:01
երբ որ էլ ճար չկա

զրո արժի ասածդ, եթե ասում ես ճարահատյալ ;)

Enigmatic
27.01.2009, 23:02
Ինձ համար այնքան արժեք ունի այդ արտահայտությունը,որ եթե ասեցի ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ,նշանակումա իրոք անմնացորդ «նրանն» եմ:love Երբեք անտեղի չեմ օգտագործում այդ արտահայտությունը

aerosmith
27.01.2009, 23:53
Ամեն ժամ, ամեն րոպե, նույնիսկ ամեն վայրկյան, միայ թե պետք է պարտավորեցնող լինի այն հանգամանքը, որ այդ բառերը բխեն , այդ գեղեցիկ խոսքերի հասցեատիրոջը սիրող ու պաշտող սրտից։ Այլ ոչ թե այդ ամեը ասվի ռեֆլեքսորեն։

Empty`Tears
28.01.2009, 15:04
Չեմ հասկանում, թե ինչն ա մարդկանց խանգարում ասել "Ես քեզ սիրում եմ" բոլորին, ում սիրում են... Ու ոնց կարա դա անտեղի լինի: Սերն, ախր, ոչ մի բան չի պարտավորեցնում: :oy

Ինձ համար այնքան արժեք ունի այդ արտահայտությունը,որ եթե ասեցի ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ,նշանակումա իրոք անմնացորդ «նրանն» եմ:love Երբեք անտեղի չեմ օգտագործում այդ արտահայտությունը

Երկուսիդ հետ էլ համաձայն եմ …:esim
ոչինչ և երբեք մեզ չի խանգարում ասել դա, բայց պահը գալիս է, հա ուզում ես ասել, բայց ոչ տեղին կստացվի, մարդիկ տարբեր են, կարիգ չկա նրանց ում սիրում ես ու արժանի չեն դա լսելու, ապա տեղին չի լինի այդ ամենը ասել նրանց …:'
սիրի ու նվիրվիր մեկին …

Surveyr
29.01.2009, 13:56

Ի՞նչ է նշանակում սիրել ինչ որ մեկին, որը արժանի չէ լսելու սիրո խոստովանությունդ, ես դա նույնացնում եմ «սիրել անարժանին»- ի հետ, ուղղեք ինձ , եթե ես սխալվում եմ:

Ariadna
29.01.2009, 14:10
Ի՞նչ է նշանակում սիրել ինչ որ մեկին, որը արժանի չէ լսելու սիրո խոստովանությունդ, ես դա նույնացնում եմ «սիրել անարժանին»- ի հետ, ուղղեք ինձ , եթե ես սխալվում եմ:

Մայան հենց դա էր ասում, որ եթե անարժանին ես սիրում, պետք չի ասել էդ բառերը :) Իսկ անարժանին սիրելուց ոչ ոք ապահովագրված չէ :oy

Երվանդ
29.01.2009, 14:10
Ի՞նչ է նշանակում սիրել ինչ որ մեկին, որը արժանի չէ լսելու սիրո խոստովանությունդ, ես դա նույնացնում եմ «սիրել անարժանին»- ի հետ, ուղղեք ինձ , եթե ես սխալվում եմ:

Հա ինչ էնքան հաճախ ա լինում որ սիրում են մեկին որը արժանի չէր որ իրեն սիրեն;)

Amaru
29.01.2009, 14:33
Ամեն ժամ, ամեն րոպե, նույնիսկ ամեն վայրկյան, միայ թե պետք է պարտավորեցնող լինի այն հանգամանքը, որ այդ բառերը բխեն , այդ գեղեցիկ խոսքերի հասցեատիրոջը սիրող ու պաշտող սրտից։ Այլ ոչ թե այդ ամեը ասվի ռեֆլեքսորեն։

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ էդ բառերը զզվցնում են...

Հայկօ
29.01.2009, 15:10
Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»

Հարցադրումը սխալ է ձևակերպված, քանի որ երթադրում է, որ այդ բառերն ասելը այսպես թե այնպես անհրաժեշտ է:

impression
29.01.2009, 16:12
հա բայց անհրաժեշտ ա, Հայկ :) ես երբեք չեմ հրաժարվում դա լսելուց ու միշտ էլ տեղին ա, նույնիսկ ամենաթեժ վեճի ժամանակ, էն որ սենց ներվայնացած իրար ինչ ասես ասել եք, մեկ էլ չես դիմանում գոռում ես /նույն ձևի մուննաթով/ սիրում եմ քեզ, աննորմա՛լ
ու թե ինչ ա լինում դրանից հետո~.... :oy

Սամվել
29.01.2009, 16:17
Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»

Հարցադրումը սխալ է ձևակերպված, քանի որ երթադրում է, որ այդ բառերն ասելը այսպես թե այնպես անհրաժեշտ է:

Հա իրոք երևի թե հարցնողը ինկատի ունի առաջին անգամ.. կարելելի է վերաձևակերպել "Ե՞րբ է առաջին անգամ անհրաժեշտ ասել ... "

Kuk
29.01.2009, 17:09
հա բայց անհրաժեշտ ա, Հայկ :) ես երբեք չեմ հրաժարվում դա լսելուց ու միշտ էլ տեղին ա, նույնիսկ ամենաթեժ վեճի ժամանակ, էն որ սենց ներվայնացած իրար ինչ ասես ասել եք, մեկ էլ չես դիմանում գոռում ես /նույն ձևի մուննաթով/ սիրում եմ քեզ, աննորմա՛լ
ու թե ինչ ա լինում դրանից հետո~.... :oy

Լիլ, իսկ որ հենց էդ արտահայտույթունից ա վեճ սկսվո՞ւմ:))

impression
29.01.2009, 17:14
Լիլ, իսկ որ հենց էդ արտահայտույթունից ա վեճ սկսվո՞ւմ:))

ուրեմն լավ չես մուննաթ գալիս :D:D
լսի, դա միշտ օգնում ա ;) էն էլ թե ոնց ա օգնում :love

Ceceron
29.01.2009, 21:45
ուրեմն լավ չես մուննաթ գալիս :D:D
լսի, դա միշտ օգնում ա ;) էն էլ թե ոնց ա օգնում :love

Մունաթին մունաթ :)

Empty`Tears
30.01.2009, 06:29
Ի՞նչ է նշանակում սիրել ինչ որ մեկին, որը արժանի չէ լսելու սիրո խոստովանությունդ, ես դա նույնացնում եմ «սիրել անարժանին»- ի հետ, ուղղեք ինձ , եթե ես սխալվում եմ:

այո կարող եք նաև էդպես անվանել…
ինչպես բոլորն են ասում, երևբեք սրտին չես հրամայու այո՞, դե ստացվում է այնպես, որ սիրում ես մեկին, որ արժանի չէ քեզ ու լսելու այն ամենը ինչ զգում ես նրա հանդեպ՝ "սիրել անարժանին" …:oy
բայց իմ մոտ երբեք էդպիսի բան չի եղել, եթե զգում եմ, որ դիմացինս մարդ կոչվելու իրավունք չունի, ապա նա արժանի չէ էլ իմ սիրուն…http://s7.rimg.info/7379b4c59002ea19d9f895a97308c23f.gif

Surveyr
30.01.2009, 14:17
Մայան հենց դա էր ասում, որ եթե անարժանին ես սիրում, պետք չի ասել էդ բառերը :) Իսկ անարժանին սիրելուց ոչ ոք ապահովագրված չէ :oy

Ես այդ գաղափարի հետ համամիտ չեմ, սիրում են առաջին հերթին հենց արժանիքների համար, առավել ևս եթե բանը հասել է սեր խոստովանելուն:
Իմ համար անընդունելի է այն երևույթը, երբ օրինակ ինչ որ մեկը ամպագորգոռ հայտարարի, կամ զերծ մնա հայտարարելուց, թե սիրում եմ, ու մի առ ժամանակ հետո, հոպ, պարզվեց, որ ՆԱ արժանի չէր այդ սիրուն: Հա լավ, բա խի՞ էիր սիրում:

Surveyr
30.01.2009, 14:22
այո կարող եք նաև էդպես անվանել…
ինչպես բոլորն են ասում, երևբեք սրտին չես հրամայու այո՞, դե ստացվում է այնպես, որ սիրում ես մեկին, որ արժանի չէ քեզ ու լսելու այն ամենը ինչ զգում ես նրա հանդեպ՝ "սիրել անարժանին" …:oy
բայց իմ մոտ երբեք էդպիսի բան չի եղել, եթե զգում եմ, որ դիմացինս մարդ կոչվելու իրավունք չունի, ապա նա արժանի չէ էլ իմ սիրուն…http://s7.rimg.info/7379b4c59002ea19d9f895a97308c23f.gif

Փաստորեն, ուզում ես ասել, որ դու ապահովագրված է՞ս այդ երևույթից::think:B

Ceceron
30.01.2009, 15:53
Մի հատ հարց բոլորիդ....Կարող եք ինձ բացատրել ըստ ձեր հասկանալու ի՞նչ է ՍԵՐԸ, և արդյո՞ք կարելի է ընդունել այն գաղափարը, որ սերը ենթարկվում է ինչ-որ բանաձևերի ... :)

Selene
30.01.2009, 20:04
Մի հատ հարց բոլորիդ....Կարող եք ինձ բացատրել ըստ ձեր հասկանալու ի՞նչ է ՍԵՐԸ, և արդյո՞ք կարելի է ընդունել այն գաղափարը, որ սերը ենթարկվում է ինչ-որ բանաձևերի ... :)

Սիրո մասին գրառումներ կարող ես կարդալ այս (http://www.akumb.am/showthread.php?t=4930) թեմայում;)

Dragon
30.01.2009, 20:11
Երբ ուզում են այդ բառերը լսել

murmushka
31.01.2009, 00:07
չգիտեմ էլ երբևէ պետք է ասել այդ խոսքերը
կարծում եմ չարժե, անգամ երբ սիրում ես անսահման, սիրում ես ինքնամոռաց, չարժե ասել, անգամ երբ նրա աչքերին նայելուց ամբողջ հոգիդ ասում է, որ սիրում ես, չարժե, որովհետև երբեք վստահ չես կարող լինել, որ այդ խոսքերը քո իսկ դեմ չեն օգտագործվելու
մարդը փոփոխական է, նույնիսկ ինքդ քեզ վրա վստահ լինել չես կարող , ուր մնաց դիմացինին
սիրիր, նվիրվիր, տառապիր, բայց մի ասա

Ֆրեյա
31.01.2009, 00:54

:o

երևի նման խորհուրդներ տվել են պարտիզաններին, Մեծ հայրենականի թվերին, թե ինչ պետք է անեն բռնվելուց հետո՝ հանկարծ ոչինչ չասեն :)

Երկնային
31.01.2009, 01:07
:o

երևի նման խորհուրդներ տվել են պարտիզաններին, Մեծ հայրենականի թվերին, թե ինչ պետք է անեն բռնվելուց հետո՝ հանկարծ ոչինչ չասեն :)

ինքը երևի նկատի ուներ էն փաստը, որ հաճախ դիմացինի զգացվունքների մասին իմանալուց, սկսում են ուղղակի օգտագործել :)

Kuk
31.01.2009, 01:11
Էս թեման կարդում եմ ու համարյա թե զգում եմ, թե ով ներկա դրությամբ ինչ ապրումների մեջ ա: Ինձ թվում ա` նույն մարդը տարբեր իրավիճակներում տարբեր ձևերով կպատասխանի էս թեմայում:

Enigmatic
31.01.2009, 01:16
Էս թեման կարդում եմ ու համարյա թե զգում եմ, թե ով ներկա դրությամբ ինչ ապրումների մեջ ա: Ինձ թվում ա` նույն մարդը տարբեր իրավիճակներում տարբեր ձևերով կպատասխանի էս թեմայում:

Արտ ինչ ես մարդկանց գաղտնիքները բացահյտում:))բայց գիտես ճիշտ միտք արտահայտեցիր:thinkչէի մտածել:oy

Kuk
31.01.2009, 01:18
Արտ, ինչ ես մարդկանց գաղտնիքները բացահայտում:)) Բայց գիտես ճիշտ միտք արտահայտեցիր:think Չէի մտածել:oy

Քոնն էլ բացահայտե՞մ:))

Հակոբ Գեւորգյան
31.01.2009, 01:19
Ե՞րբ է պետք ասել «Ես քեզ սիրու՛մ եմ». ՄԻՇՏ։

Amaru
31.01.2009, 01:29
Միշտ սիրել ա պետք, ոչ թե ասել:

Enigmatic
31.01.2009, 01:30
Քոնն էլ բացահայտե՞մ:))

չէ մերսի Արտ:scareչեմ ուզում ամաչեմ:oy

Հակոբ Գեւորգյան
31.01.2009, 01:32
Միշտ սիրել ա պետք, ոչ թե ասել:

Միշտ սիրել = միշտ սիրով արտահայտվել։

:)

Համաձայն եմ Ամարու ջան

*e}|{uka*
31.01.2009, 02:12
Ե՞րբ է պետք ասել «Ես քեզ սիրու՛մ եմ». ՄԻՇՏ։

Իսկ կոնկրետ օրը քանի՞ անգամ :))
Օրինակ ես չեմ սիրում ասել այդ երեք բառը շա՜տ շատ շա՜տ շատ քիչ եմ օգտագործում, ուղղակի մարդկանց պետք է սովորացնել, որ այդ բառերը ասելը քեզ համար շատ դժվար է, ոչ այն պատճառով , որ չես սիրում , կոմպլեքսներ ունես կամ էգոիստ ես, ուղղակի դժվար է և վերջ!!!!! :)

Amaru
31.01.2009, 02:28
էդ խոսքերը մատի փաթաթան մի դարձրեք...

Հակոբ Գեւորգյան
31.01.2009, 02:30
Իսկ կոնկրետ օրը քանի՞ անգամ :))
Օրինակ ես չեմ սիրում ասել այդ երեք բառը շա՜տ շատ շա՜տ շատ քիչ եմ օգտագործում, ուղղակի մարդկանց պետք է սովորացնել, որ այդ բառերը ասելը քեզ համար շատ դժվար է, ոչ այն պատճառով , որ չես սիրում , կոմպլեքսներ ունես կամ էգոիստ ես, ուղղակի դժվար է և վերջ!!!!! :)

Կարդացի ու ասեցի, վա՜խ։ Հոգեւոր մարդ ես e}|{uka ջան։ :)

Դե ասա այնքան, որքան որ սիրտդ կկամենա։ Իսկ եթե միտքդ խանգարում է սրտիդ, ապա երկուսին էլ հանգիստ թող…թող որ լինի բնական։

Jarre
01.02.2009, 05:26
Մեն մարդ ինքն է որոշում, բայց ես սիրում եմ այդ բառերը շատ հաճախ օգտագործել, որովհետև ամեն վայրկյան ականատես եմ լինում անձնուրաց ու մեծ սիրո դրսևորումների։ Երբեմն, երբ ծանր աշխատանքից հետո հոգնած տուն եմ գալիս, ու խոսալու հավես, առավել ևս սեր բացատրելու, ընդհանրապես չունեմ, եվ տեսնում եմ որ կինս իմ համար ինչ որ բան է արել, բանականությունս ստիպում է դա ասել, որովհետև ինքը մեղք չունի որ ես էտ վիճակում եմ, և հավանաբար նա ակնկալում է լսելու այդ խոսքերը, ու երկրորդն էլ դա ձևականա չէ, քանի որ իրոք շատ ես սիրում։:love

miracle
01.02.2009, 15:57
եթե այդ բառերը չես զգում, ասել պետք չի…
իսկ եթե զգում ես պետք է երբեք չխուսափել դրանք ասելուց, որովհետև հետագայում եթե լավ մտածես, կփոշմանես չասելուդ և ոչ թե ասելուդ համար:

Արտիստ
01.02.2009, 16:16
Երբ ամուսնացել ես, ունես մինիմում երկու երեխա, արդեն 40 տարվա կյանք ես ապրել, ու վստահ ես որ հենց նրան ես սիրում, այդ ժամանակ էլ կարելի է ասել: Բա..

miracle
01.02.2009, 16:19
Երբ ամուսնացել ես, ունես մինիմում երկու երեխա, արդեն 40 տարվա կյանք ես ապրել, ու վստահ ես որ հենց նրան ես սիրում, այդ ժամանակ էլ կարելի է ասել: Բա..

իսկ ամուսնանալուց ու երեխաներ ունենալուց առաջ չէի՞ր սիրում :think

Դեկադա
15.02.2009, 17:12
arti$t-ի խոսքերից
Երբ ամուսնացել ես, ունես մինիմում երկու երեխա, արդեն 40 տարվա կյանք ես ապրել, ու վստահ ես որ հենց նրան ես սիրում, այդ ժամանակ էլ կարելի է ասել: Բա..

Իսկ 40 տարին, դա համատեղ ապրածը նկատի ունե՞ք :) Կան մարդիկ որ մի ամբողջ հավերժություն ապրում են իրար հետ ու դեռ չգիտեն թե սիրում են իրար թե չէ:Ընդհանրապես սիրո հարցում, իմ կարծիքով, պետք չի դնել սահմաններ` երբ ասել, ոնց ասել... ասեք երբ սիրտը կցանկանա, իհարկե երբ հոգուց է գալիս, ոչ թե էժանագին խաղ պիտի լինի:

FactorX
15.02.2009, 18:39
Երբ ամուսնացել ես, ունես մինիմում երկու երեխա, արդեն 40 տարվա կյանք ես ապրել, ու վստահ ես որ հենց նրան ես սիրում, այդ ժամանակ էլ կարելի է ասել: Բա..

Իսկ եթե զգում ես որ վստահ չես? :)

masivec
18.02.2009, 09:47
Երիտասարդ Նապոլեոնը իր նամակներից մեկում գրում Էր,, Ինչ է
ՍԵՐԸ ... Դա սեփական թուլության գիտակցումնէ, որը շուտով տիրում է միայնակ
մարդու ողջ էությունը: Միաժամանակ դա սեփական անձին իշխելու կարողությունը
կորցնելու զգացումն է: Սիրտդ մեկ սեղմվում, մեկ ուռչում է կրծքավանդակում,
այն բաբախում է ավելի ու ավելի արագ և աչքերիցդ հորդում են երանության
արցունքներ: ԱՅԴ Է ՍԵՐԸ:)

Kuk
18.02.2009, 12:03

Չէի լսել էս խոսքերը: Էս մասը ուժեղ ա:good

Enigmatic
20.02.2009, 18:58
Չէի լսել էս խոսքերը: Էս մասը ուժեղ ա:good

Արտ համաձայն ե՞ս էդ մտքի հետ հըըըըն:))քեզ թույլ ե՞ս զգում

dvgray
21.02.2009, 03:23
սեքսուալ գործարքից հետո, բայց ոչ ավելի ուշ, քան պատրաստ եք սկսել հաջորդը:

Kuk
21.02.2009, 21:10
Արտ համաձայն ե՞ս էդ մտքի հետ հըըըըն:))քեզ թույլ ե՞ս զգում

Վայ:oԴու ստեղ էի՞ր,:think Չեի տեսել. չէ, լավ էլ ուժեղ եմ զգում:))

Adriano
22.02.2009, 20:51
Երբ երկու մարդ իրար իսկականից սիրում են այդ բառերը ավելորդ են, այսինքն պետք չէ սպասել, որ հեսա պիտի ասեմ, դա արդեն ձև է: Այս դեպքում բառերն այնքն էլ կարևոր չեն իրականում:;)

Լուսաբեր
23.02.2009, 12:53
Երբ երկու մարդ իրար իսկականից սիրում են այդ բառերը ավելորդ են, այսինքն պետք չէ սպասել, որ հեսա պիտի ասեմ, դա արդեն ձև է: Այս դեպքում բառերն այնքն էլ կարևոր չեն իրականում:;)

Սեփական փորձից ասեմ,որ ճիշտ ես :) Ամենահաջող տարբերակնա,վստահեցնում եմ :ok

John
23.02.2009, 14:16
Կարծում եմ' երբեք էլ անհրաժեշտ չե, ուղղակի երբեմն ցանկալի է;-)

Narinfinity
20.03.2009, 09:45
"Ես շատ եմ սիրում Քեզ" - այս բառերն ասելուց առաջ, լավ է, թե զգաս այդ բառերի լսելու ցանկությունը նրա մոտ, ասելու կարիքը միշտ չէ, որ կա, այն պետք է լինի սպասված նվերի, ցանկության պես...

Աբելյան
20.03.2009, 11:48
երբ որ ինքը էդ բառերին արժանի ա :(
թե չէ ամեն մի հայվանի պետք չի ասել, ինչքան էլ սիրես :cry2

Dayana
31.03.2009, 15:26
Ե՞րբ է անհրաժեշտ ասել այդ բառերը. «Ես քեզ սիրում եմ»
Ինչքան հնարավոր է շուտ, թե չէ ձեր փոխարեն դա կասեն ու արդեն շա՜տ ուշ կլինի :)

Lion
31.03.2009, 21:53
Էհհհ... առաջ ես էլ էի այդպես մտածում, բայց հետո զգացի - որ դա այդքան էլ ճիշտ չէ: Եթե դիմացինդ արժանի չի լինում այդ խոսքերին, լավ արդյունք չի ստացվում...

Լուսաբեր
31.03.2009, 21:54
Էհհհ... առաջ ես էլ էի այդպես մտածում, բայց հետո զգացի - որ դա այդքան էլ ճիշտ չէ: Եթե դիմացինդ արժանի չի լինում այդ խոսքերին, լավ արդյունք չի ստացվում...

Բա ո՞նց էս իմանում, որ արժանի չի :think

Lion
31.03.2009, 21:58
Ոչ մի կերպ: Դրա համար էլ ուշ եմ ասում /սա, առայժմ մեծապես տեսական դրույթ է/...

Artgeo
31.03.2009, 22:08
Միշտ մտածել եմ այս հարցի շուրջ ու երբեք հստակ պատասխան չեմ ունեցել։ Հիմա ունեմ։ Երբ վստահ ես, որ իրոք այդպես է, երբ էական չէ ոչ մի բան, անկախ ամեն ինչից, երբ էական չէ նույնիսկ պատասխանը, երբ դու հաստատ գիտես, որ այդպես է, որ դու սիրում ես ու վերջ։ Ու թող լինի այն, ինչ պիտի լինի։

Լեո
31.03.2009, 22:17
Մի հատ խելոք միտք ասեմ, էլի:pardon
Էս խոսքերը պետք է ասել էն ժամանակ, երբ նրան սիրում ես:
Յա տակ դումայու:8

Poqrik_Arev
31.03.2009, 22:18
Առաջին սիրո խոստովանությունը, որ ինձ արել են եղելա "հոպար յա լյուբլյու տեբյա" :)

Ինձ թվումա "Ես քեզ սիրում եմ" պետք է ասել, երբ 100% համոզված ես, որ դիմացինդ այն մարդնա, որի հետ դու պատրաստ ես պայքարել մինչև վերջ :) հակառակ դեպքում շատ ծանրա լինում :(

aash555
31.03.2009, 23:55
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումը ջնջված է:

Mariam1556
01.04.2009, 00:12
Իմ կարծիքով կոնկրետ ժամանակ , կամ վայր չկա
Դա կանոնավոր բան չի , կամ պարտականություն , երբ որ մարդու մտքով անցնում է այն ժամանակ էլ պետք է ասի: իսկ եթե կան մարդիկ որոնց մտքով ընդհանրապես չի անցնում , թող Փորձեն գոնե շաբաթը մեկ oգտագործել , չէ որ սա այն նախադասություններից մեկն է որը մեզ բոլորիս էլ ստիպում է ժպտալ և սիրված զգալ.:love

Չամիչ
01.04.2009, 00:35
Իսկ ինձ թվում է որ երբեմն խոսքերն ավելորդ են, հայացքը ամեն ինչ մատնում է, սիրող մարդու հայացքը ցանկացած խոսքերից ավելի ճոխ կարող է պատմել այն ամենի մասին ինչ կատարվում է մարդու ներսում:

Բայց մարդուն միշտ լրացուցիչ ապացույցներ են պետք համոզվելու համար որ ինքը սիրված է: Այնպես որ ամեն օր քո ապրելակերպով քո արարքներով, եվ ինչու չէ խոսքերով պետք է ապացուցես որ սիրում ես:

Հնարավոր չէ պլանավորել, եվ ասենք որոշել որ վերջ որոշված է, այսօր ժամը էսինչին նրան ասելու եմ «ես քեզ սիրում եմ», դա պետք է լինի ինքնաբերաբար, որը կարող է տեղի ունենալ ցանկացած, ամենաանսպասելի պահի:Իհարկե ցանկալի է ասելիս նայել մարդու աչքերի մեջ:

prptogh
01.04.2009, 15:54
Դա պետք չէ ասել, դա պետք է անել ( զզվում եմ որոշ ֆիլմերում հնչող ամենաանբնական այդ ֆրազից ):hands

*e}|{uka*
01.04.2009, 17:37
Դա պետք չէ ասել, դա պետք է անել ( զզվում եմ որոշ ֆիլմերում հնչող ամենաանբնական այդ ֆրազից ):hands

Ի՞նչ անել Պըրպտ ջան , «Ես քեզ սիրում եմ» անե՞լ :think

Zangezur
01.04.2009, 23:53
Ասենք թե սենց մի իրավիճակ, դու և դիմացինդ շատ մտերիմ մարդիկ եք, հարազատ, նույնիսկ նրա ընտանիքի անդամների հետ էս մոտիկություն անում, սակայն դու սիրահարվել ես նրան, բայց թվումա, որ նրա մտքում նման բանի նշույլ չկա և գիտես, որ մոտակա ժամանակները մտադրություն չունի սիրո հարցերով զբաղվել. էս դեպքում ի՞նչ անել: Սպասե՞լ, թ՞ե գործել:(

prptogh
02.04.2009, 10:18
Ի՞նչ անել Պըրպտ ջան , «Ես քեզ սիրում եմ» անե՞լ :think

Շատ ներողություն, ուզում էի լակոնիկ խոսել, լավ չստացվեց…ես նկատի ունեի, որ սիրելը պետք է երևա, իսկ երևալուց հետո ասել-չասելը ըստ ինձ էական չէ…: Չնայած եթե նրան, ում պետք է դա ասվի, դա ցանկալի է, ես դեմ չեմ: Մի խոսքով, ասելիքս այն էր, որ «Ես քեզ սիրում եմ» ասելիս պետք է համոզված լինել, որ դա ճիշտ է:)

nune'
02.04.2009, 13:49
ես չեմ էլ հիշում..կյանքում էդ բառերն ասած կամ թե չէ...շաաատ վտանգավոր բառեր են..:Dես գերադասում եմ `Դու ինձ դուր ես գալիս-ով սահմանափակվել....դեռևս..հիմա համենայնդեպս..

prptogh
03.04.2009, 14:20
Իսկ կոնկրետ օրը քանի՞ անգամ :))
Օրինակ ես չեմ սիրում ասել այդ երեք բառը շա՜տ շատ շա՜տ շատ քիչ եմ օգտագործում, ուղղակի մարդկանց պետք է սովորացնել, որ այդ բառերը ասելը քեզ համար շատ դժվար է, ոչ այն պատճառով , որ չես սիրում , կոմպլեքսներ ունես կամ էգոիստ ես, ուղղակի դժվար է և վերջ!!!!! :)

Ի դեպ դժվարության մասին՝ ես կուզենայի, որ մենք միևնույն (գուցեև՝ ավելի) դժվարությամբ ասեինք նաև « Ես քեզ չեմ սիրում»: Թե չէ երբեմն նույնիսկ առիթը բաց չենք թողնում հաճույքով շպրտել այդ ֆրազը

*e}|{uka*
03.04.2009, 19:45
Ի դեպ դժվարության մասին՝ ես կուզենայի, որ մենք միևնույն (գուցեև՝ ավելի) դժվարությամբ ասեինք նաև « Ես քեզ չեմ սիրում»: Թե չէ երբեմն նույնիսկ առիթը բաց չենք թողնում հաճույքով շպրտել այդ ֆրազը

Կարծում եմ վերը նշված արտահայտությունը շատ քչերին է հաճույք պատճառում , ինչքան էլ անկեղծ լինի, տեղին, մեկ է հաճույք չի պատճառի: :)

Արևհատիկ
09.05.2009, 01:34
Իսկ ինձ թվում է որ երբեմն խոսքերն ավելորդ են, հայացքը ամեն ինչ մատնում է, սիրող մարդու հայացքը ցանկացած խոսքերից ավելի ճոխ կարող է պատմել այն ամենի մասին ինչ կատարվում է մարդու ներսում:

Բայց մարդուն միշտ լրացուցիչ ապացույցներ են պետք համոզվելու համար որ ինքը սիրված է: Այնպես որ ամեն օր քո ապրելակերպով քո արարքներով, եվ ինչու չէ խոսքերով պետք է ապացուցես որ սիրում ես:

Հնարավոր չէ պլանավորել, եվ ասենք որոշել որ վերջ որոշված է, այսօր ժամը էսինչին նրան ասելու եմ «ես քեզ սիրում եմ», դա պետք է լինի ինքնաբերաբար, որը կարող է տեղի ունենալ ցանկացած, ամենաանսպասելի պահի:Իհարկե ցանկալի է ասելիս նայել մարդու աչքերի մեջ:

Միանգամայն համաձայն եմ

Vaho
09.05.2009, 14:47
Երբ զգացիր որ սիրում էս, հենց հասկացար որ իրոք սիրում էս, հենց էդ պահին ասա էլ ժամանակ մի կորցրու, միանգամից ասա:ok

linus
19.05.2009, 01:06
Դե քանի որ խոսքը գնում է թե երբվանից պետք է օգտագործել այդ արտահայտությունը, ես խորհուրդ կտայ չշտապել մի քանի պատճառով.

1. Նախ պիտի ինքդ համոզված լինես որ դա այդպես է, եթե ինչ որ մեկը դուրտ գալիս է, եդ հլը չի նշանակում որ սիրում ես, հետագայում ահագին հեշտ կլինի հակառակը ասելը:

2. Այդ արտահայտությունը հակառակ սեռր համար շատ հաճելի կլինի, նա առնվազն իրեն շատ լավ կզգա. իսկ արդյոք դու ուզու՞մ ես նրան նման հաճույք պատճառել, ինչքանով է նա արժանի դրան?

3. Այդ արտահայտությունից հետո (հիմնականում աղջիկները) սկսում են "երես առնել" ու մտածում են, որ առանց իրենց դու չես կարող ու ստիպված պիտի տանես բոլոր կամակորությունները:

Իմ խորհուրդը. ինչքան հնարաոր է հետաձգիր դա ասելը, նույնիսկ եթե ինքն է հարձնում ապա խուսապիր պատասխանելուց: Բայց փոխարենը փորձիր դա ցույց տալ քո սիրուն արարքներով:

Երկնային
19.05.2009, 01:12
3. Այդ արտահայտությունից հետո (հիմնականում աղջիկները) սկսում են "երես առնել" ու մտածում են, որ առանց իրենց դու չես կարող ու ստիպված պիտի տանես բոլոր կամակորությունները:

մենակ աղջիկներն են երես առնում, դուք էլ տենց առանց երես ֆռֆռում եք էլի :))

իսկ եթե լուրջ, կապ չունի, թե ոնց ես սիրում, լինի ծնող, ընկեր, սիրած մարդ… եթե սիրում ես, հենց ուզեցիր, պետք ա հենց էդ վայրկյանին էլ ասես… համ դիմացինին հաճելի, համ քեզ :) հաճախ առանց ասելու էլ պարզ է, իհարկե, որ սիրում ես դիմացինին, բայց մեկ-մեկ մարդ արարածը ուզում ա լսի էդ բառերը :oy

linus
19.05.2009, 01:20

դե ես չասեցի մենակ աղջիկները, առավելապես աղջիկները ;) համել ինչ որ գրել եյ երկու կողմի համար եի գրել :P

հիմա եթե քեզ ասեմ որ
"Ես Սիրում Եմ Քեզ"
ինչ կասես?
(եթե սիրում ես, հենց ուզեցիր, պետք ա հենց էդ վայրկյանին էլ ասես) չես կարա ապացուցես որ ես հիմա չեմ սիրում ու չեմ ուզում ասել:

Chuk
19.05.2009, 01:21
իսկ եթե լուրջ, կապ չունի, թե ոնց ես սիրում, լինի ծնող, ընկեր, սիրած մարդ… եթե սիրում ես, հենց ուզեցիր, պետք ա հենց էդ վայրկյանին էլ ասես… համ դիմացինին հաճելի, համ քեզ :) հաճախ առանց ասելու էլ պարզ է, իհարկե, որ սիրում ես դիմացինին, բայց մեկ-մեկ մարդ արարածը ուզում ա լսի էդ բառերը :oy
Չէ, համաձայն չեմ :think
Իրականում երբեմն կամ գուցե հաճախ ուզած պահին ասելը բերում է կատաստրոֆիկ ռեակցիաների, սիրածդ անձնավորության համար դառնում ես անցանկալի մի մարդ, ումից պետք ա փախնել, նրան հեռացնել քեզնից, որոշ դեպքերում խաղալ իրա կամ իրա զգացմունքների հետ: Ամեն ինչ միանշանակ չի: Իհարկե ես էլ եմ կարծում, միշտ էլ վստահ եմ եղել որ անկեղծությունը լավագույն տարբերակն է, բայց իրականում ամեն ինչ մարդկանցից է կախված: Կարելի է նույնիսկ պնդել, որ որոշ դեպքերում ճիշտ է կեղծելը, քան թե ճշմարիտն ասելը, անելը:

Երկնային
19.05.2009, 01:28
ինձ սխալ հասկացաք, բայց հավես չկա խորանալու…

Գալաթեա
19.05.2009, 01:31
Անձամբ ինձ համար թեմայի վերնագրում նշված արտահայտությունը հենց այդ ձևով ասելը անասելի դժվար է։
Նույնիսկ այն մարդուն, որին կյանքիցս ավելի եմ սիրում։ Ասում եմ միայն այն ժամանակ, երբ ներսիցս այրելով դուրս է գալիս։
Լսելիս էլ եմ վատանում։ Ժամանակ ա պետք լինում՝ խելքի գալու համար։

Գալաթեա
19.05.2009, 01:53
ինձ սխալ հասկացաք, բայց հավես չկա խորանալու…

Էս Չուկի հետ դուքով ես խուսում, Նյուտ :)
Դե հա..ադմին մարդ ա։ Հիերարխիա ա, բան ա։

Երկնային
19.05.2009, 01:54
Էս Չուկի հետ դուքով ես խուսում, Նյուտ :)
Դե հա..ադմին մարդ ա։ Հիերարխիա ա, բան ա։
Չուկից բացի մի հոգի էլ կար :))

armena
25.06.2009, 01:55
Չէ, համաձայն չեմ :think
...կատաստրոֆիկ ռեակցիաների

շատ լավն էր :D

armena
25.06.2009, 01:58
այդ խոսքերը չափազանց վտանգաոր են:
Մեկ-մեկ նույնիսկ չես կարող ասել,նույնիսկ եթե սիրում ես:

Ungrateful
25.06.2009, 02:34
այդ խոսքերը չափազանց վտանգաոր են:
Մեկ-մեկ նույնիսկ չես կարող ասել,նույնիսկ եթե սիրում ես:

Վտանգաոր? :o
Այդ բառերը կարողեն մարդու կյանքում հրաշք գործել և երջանկացնել
կամ տխրեցնել... (չնայաց այդ խոսքերը չեն տխրեցնում, անփողադարձ սերն է դա...)
բայց ամեն դեպքում սիրո խոստովանությունը ՎՏԱՆԳԱՈՐ կոչելը սխալ է... երևի :think

Միքայէլ
25.06.2009, 03:45
Այդ բառերը պետք է ասել միայն ու միայն այն ժամանակ, երբ ցանկանում ես ինչ-որ մեկին ետ բերել: Իմ կյանքում ես այդ բառերը ասել եմ միայն երկու անգամ: Իհարկե կարող էի նաև երրորդ անգամ ասել, բայց դա արդեն շատ կլիներ:

Ուլուանա
25.06.2009, 03:48
Այդ բառերը պետք է ասել միայն ու միայն այն ժամանակ, երբ ցանկանում ես ինչ-որ մեկին ետ բերել:
Իսկ ինչու՞։ :o Եթե ուրիշ դեպքերում էլ ասես, ի՞նչ կպատահի։ :unsure

Երկնային
25.06.2009, 03:50
Այդ բառերը պետք է ասել միայն ու միայն այն ժամանակ, երբ ցանկանում ես ինչ-որ մեկին ետ բերել:
դա արդեն կաշառք ա, ոչ թե սեր :))

Միքայէլ
25.06.2009, 03:50
Իսկ ինչու՞։ :o Եթե ուրիշ դեպքերում էլ ասես, ի՞նչ կպատահի։ :unsure
Ուրիշ դեպքերում պետք է միայն ու միայն ցույց տաս:

Ungrateful
25.06.2009, 03:51
Այդ բառերը պետք է ասել միայն ու միայն այն ժամանակ, երբ ցանկանում ես ինչ-որ մեկին ետ բերել: Իմ կյանքում ես այդ բառերը ասել եմ միայն երկու անգամ: Իհարկե կարող էի նաև երրորդ անգամ ասել, բայց դա արդեն շատ կլիներ:

Չհասկացա այս տողը..
Ես ինքս, իմ կյանքի ընդացքում այդ բառը օգտագործելիս միանց ձեռք եմ բերել... ձեռք եմ բերել "նրա" հետ լինելու երջանկությունը...
իսկ դա "Ետ բերելու" հետ կապ չունի..
կարո՞ղ ես միքանի բառով պարզաբանես :esim

Ungrateful
25.06.2009, 03:53
Ուրիշ դեպքերում պետք է միայն ու միայն ցույց տաս:

Համաձայն եմ, բայց ամեն դեպքում այդ բառերը պետք է ասվեն... Ինչքան էլ ցույց տաս

Միքայէլ
25.06.2009, 03:54
դա արդեն կաշառք ա, ոչ թե սեր :))

Դա կաշառք չէ, այլ գին, որ ստիպված ես վճարել:

Միքայէլ
25.06.2009, 03:58
Չհասկացա այս տողը..
Ես ինքս, իմ կյանքի ընդացքում այդ բառը օգտագործելիս միանց ձեռք եմ բերել... ձեռք եմ բերել "նրա" հետ լինելու երջանկությունը...
իսկ դա "Ետ բերելու" հետ կապ չունի..
կարո՞ղ ես միքանի բառով պարզաբանես :esim

Եթե միայն մի քանի բառով:
Ինչ-որ մեկի հետ լինելու երջանկությունը ձեռք բերելու համար հարկավոր չէ որևէ բան ասել, դրա համար բավական է ընդամենը միմյանց աչքերի մեջ նայել: Իսկ երբ մարդ թիկունք է դարձնում քեզ, ապա աչքերը այլևս անզոր են, ձայն է հարկավոր:

armena
26.06.2009, 20:21
Վտանգաոր? :o
Այդ բառերը կարողեն մարդու կյանքում հրաշք գործել և երջանկացնել
կամ տխրեցնել... (չնայաց այդ խոսքերը չեն տխրեցնում, անփողադարձ սերն է դա...)
բայց ամեն դեպքում սիրո խոստովանությունը ՎՏԱՆԳԱՈՐ կոչելը սխալ է... երևի :think

այո,քանի որ միշտ չէ,որ քո ու դիմացինի զգացմունքները փոխադարձ են :B

Էլիզե
08.08.2010, 14:43
Հետաքրքիր թեմա եմ գտել :)

Գիտեք` մենք դեռ չենք կարողանում միմյանց մտքերը կարդալ, մենք չենք կարողանում զգալ`դիմացինը ինչ է մտածում, մենք կարողանում ենք լսել ու հասկանալ... "Շատ էլ չեմ ասում, բայց դու հո գիտես, որ քեզ մեկ ա սիրում եմ" :) չէ, չգիտենք, չենք կարդում մտքերը :) ... Մի ծուլացիր, ասա կարևոր խոսքերը...
Մենք կարող ենք արտահայտվել` "Ես քեզ սիրում եմ", սիրող մարդու համար այնքան էլ բարդ չի, չէ? Հատկապես եթե կռահում ես, որ պատասխանը կլինի` "Ես էլ քեզ" :) : /Միմյանց սիրող զույգերի մասին է խոսքս/ :)

Իսկ անփոխադարձ սիրո դեպքում` պետք չէ տղային/աղջկան պսիխոզի հասցնել "Ես քեզ սիրում եմ" բառերի անընդմեջ կրկնությամբ :)` դա ցավ կպատճառի և ասողին, և լսողին:

*e}|{uka*
08.08.2010, 15:19
Հետաքրքիր թեմա եմ գտել :)

Գիտեք` մենք դեռ չենք կարողանում միմյանց մտքերը կարդալ, մենք չենք կարողանում զգալ`դիմացինը ինչ է մտածում
Կարողանում ենք: :pardon Հենց զգալով էլ գիտենք, դիմացինդ` տվյալ դեպքում սիրելիդ, ի՞նչ է մտածում: Հաստատ:

Մենք կարող ենք արտահայտվել` "Ես քեզ սիրում եմ", սիրող մարդու համար այնքան էլ բարդ չի, չէ? Հատկապես եթե կռահում ես, որ պատասխանը կլինի` "Ես էլ քեզ" :)
Մարդ կա իր համար բարդ է, էտ «հոգեցունց» երեք բառը կյանքի գնով էլ լինի չի ասի՝ սիրելով հանդերձ, մարդ էլ կա ամեն վայրկյան կարող է ասել՝ զգացմունք ներդնելով կամ էլ ոչ:
Բոլորս էլ տարբեր ենք, յուրաքանչյուրս էլ տարբեր ձևով ենք հասկանում ու արտահայտում մեր զգացածը: Ինչ -որ մեկի համար դրանք լո՛կ( :D) բառեր են, մեկի համար էլ լո՛կ գործողություններ, կարևորը դիմացինդ հասկանա քո արտահայտման լեզուն: Մեկը կարող է ասել. «Ես քեզ սիրում եմ» ու դրանով ամեն ինչ ասված լինի, մեկն էլ կարող է ասել. «Ես քեզ ատում եմ», կամ ընդհանրապես ոչինչ չասի՝ լռի, ու դրա մեջ ավելի շատ սեր լինի, քան «Ես քեզ սիրում եմ»-ի դեպքում : :)

Իսկ անփոխադարձ սիրո դեպքում` պետք չէ տղային/աղջկան պսիխոզի հասցնել "Ես քեզ սիրում եմ" բառերի անընդմեջ կրկնությամբ :)` դա ցավ կպատճառի և ասողին, և լսողին:
Նաև փոխադարձի դեպքում:
Ինչքան քիչ են բառերը, էնքան լավ: :))

Էլիզե
08.08.2010, 15:32
Կարողանում ենք: :pardon Հենց զգալով էլ գիտենք, դիմացինդ` տվյալ դեպքում սիրելիդ, ի՞նչ է մտածում: Հաստատ:

Մարդ կա իր համար բարդ է, էտ «հոգեցունց» երեք բառը կյանքի գնով էլ լինի չի ասի՝ սիրելով հանդերձ, մարդ էլ կա ամեն վայրկյան կարող է ասել՝ զգացմունք ներդնելով կամ էլ ոչ:
Բոլորս էլ տարբեր ենք, յուրաքանչյուրս էլ տարբեր ձևով ենք հասկանում ու արտահայտում մեր զգացածը: Ինչ -որ մեկի համար դրանք լո՛կ( :D) բառեր են, մեկի համար էլ լո՛կ գործողություններ, կարևորը դիմացինդ հասկանա քո արտահայտման լեզուն: Մեկը կարող է ասել. «Ես քեզ սիրում եմ» ու դրանով ամեն ինչ ասված լինի, մեկն էլ կարող է ասել. «Ես քեզ ատում եմ», կամ ընդհանրապես ոչինչ չասի՝ լռի, ու դրա մեջ ավելի շատ սեր լինի, քան «Ես քեզ սիրում եմ»-ի դեպքում : :)

Նաև փոխադարձի դեպքում:
Ինչքան քիչ են բառերը, էնքան լավ: :))

Համաձայն եմ Յոժ ջան, բայց մեկ-մեկ արժի побаловать անել սիրելիիդ ու բարձրաձայնել զգացմունքներիդ մասին :)

E-la Via
08.08.2010, 18:17
Ասել ՝ Ես Քեզ Սիրում եմ, լուրջ քայլ է և ասողի համար, և լսողի: Եվ ուրեմն ե՞րբ ասել այդ ղոսքերը:

Մի որոշ ժամանակ առաջ այս հարցին կպատասխանեի այսպես: "Եթե սիրում ես, անպայման ասա ու նշանակություն չունի ինչ հանգամանքներում, ում, նշանակությունակություն չունի ճիշտ է, թե սխալ, ասա: Ասելուց թեթևանում ես, ասելուց ուրախանում ես, ասելուց խաղաղվում ես ու տալիս ես սիրուցդ մի մաս":
Բայց հիմա կարծում եմ, որ երբեմն պետք է լռել, ներսում պահել, չարտահայտվել, որոհետև կարող է հենց այդ երեք բառերը դառնան ոչ թե ձեռքբերումների այլ կորուստների պատճառ: Իսկ կորուստը կարող է հսկայական լինել:
Այնուամենայնիվ, եթե չկան լռելու լուրջ պատճառներ ու զգում ես, որ պահն հասունացել է, երբ զգում ես, որ այդ բառերը արտաանելու ճիշտ ժամանակն է, որեմն ԱՍԱ…

Չամիչ
08.08.2010, 18:32
Կարծում եմ, որ այդ խոսքերը ինքնաբուխ պետք է արտաբերվեն, եթե մտածում ես ասել թե չասել, կամ եթե ուզում ես ասել, բայց ինչ որ բան խանգառում է, ուրեմն հաստատ իսկական սեր չէ:

E-la Via
08.08.2010, 19:03
Կարծում եմ, որ այդ խոսքերը ինքնաբուխ պետք է արտաբերվեն, եթե մտածում ես ասել թե չասել, կամ եթե ուզում ես ասել, բայց ինչ որ բան խանգառում է, ուրեմն հաստատ իսկական սեր չէ:

Հա համաձայն եմ, որ պետք է ինքնաբուխ լինի, բայց եթե ասենք գիտես, որ էդ բառերովդ ոմանց ցավ ես պատճառելու, կամ դիմացինդ պատրաստ չի դա լսել, քեզանից չի սպասում ուրեմն պետք է սպասես, լռես:Համաձայն չեմ, որ ասելու մեջ տատանվելը իսկական սիրո բացակայություն է:

Չամիչ
08.08.2010, 19:43

Ես խոսում եմ այն մասին երբ փոխադարձ զգացմունք կա, բայց գլխավոր բառերը այդպես էլ չեն հնչում: Եթե գլխավոր խոսքերը երկար են սպասեցնել տալիս ուրեմն կա կասկած, որ դիմացինդ այն միակ է չէ ում համար նախատեսված են այդ խոսքերը:

Ariadna
08.08.2010, 20:13

Իսկ եթե զգացմունքը փոխադարձ չի՞, պե՞տք է արդյոք ասել, որ սիրում ես։ Իմ կարծիքով՝ պետք չէ։

Inana
08.08.2010, 20:23
Կարծում եմ, որ այդ խոսքերը ինքնաբուխ պետք է արտաբերվեն, եթե մտածում ես ասել թե չասել, կամ եթե ուզում ես ասել, բայց ինչ որ բան խանգառում է, ուրեմն հաստատ իսկական սեր չէ:
Համաձայն չեմ: Մարդը կարա իսկականից սիրի ու չասի էդ մասին: Սիրո մասին բառերը չարաշահելը իմ կարծիքով արժեզրկում է սերը: Սիրող սրտերը կարող են լռությամբ էլ խոսել: Սիրելիս լուռ զրուցում են նաև աչքերը, որոնք կարող են ավելին ասել, քան մաշված ու միլիարդավոր անգամներով կրկնված բառերը:

Չամիչ
08.08.2010, 20:28
Իսկ եթե զգացմունքը փոխադարձ չի՞, պե՞տք է արդյոք ասել, որ սիրում ես։ Իմ կարծիքով՝ պետք չէ։

Ես էլ եմ կարծում, որ պետք չէ, այդ խոսքերը չպետք է օդում կախված մնան, անպատճառ պետք է գտնեն իրենց հասցեատիրոջը, պետք է տեղ հասնեն: Այս դեպքում ասելը եւ չասելը նույն հաշիվն է, նախընտրելի է չասելը:

---------- Ավելացվել է՝ 20:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:24 ----------

Համաձայն չեմ: Մարդը կարա իսկականից սիրի ու չասի էդ մասին: Սիրո մասին բառերը չարաշահելը իմ կարծիքով արժեզրկում է սերը: Սիրող սրտերը կարող են լռությամբ էլ խոսել: Սիրելիս լուռ զրուցում են նաև աչքերը, որոնք կարող են ավելին ասել, քան մաշված ու միլիարդավոր անգամներով կրկնված բառերը:

Ինչ, որ տեղ համամիտ եմ, համոզված եմ, որ կան բազմաթիվ սիրող զույգեր, որոնք այդպես էլ չեն արտաբերել գլխավոր խոսքերը, բայց համոզված եմ, որ յուրաքանչյուրի կյանքում կպակասի մի շաաատ կարեւոր եւ արժեքավոր բան, եթե ոչ մի անգամ չի լսել եւ չի արտաբվերել այդ խոսքերը:Ինանա ջան, միայն թե չասես, որ քեզ համար առանձնապես կարեւոր չէ լսել այդ խոսքերը:;)

Ariadna
08.08.2010, 20:31
Համաձայն չեմ: Մարդը կարա իսկականից սիրի ու չասի էդ մասին: Սիրո մասին բառերը չարաշահելը իմ կարծիքով արժեզրկում է սերը: Սիրող սրտերը կարող են լռությամբ էլ խոսել: Սիրելիս լուռ զրուցում են նաև աչքերը, որոնք կարող են ավելին ասել, քան մաշված ու միլիարդավոր անգամներով կրկնված բառերը:

Իսկ ինչի չէ, է՞։ Ինչի չասես, ես ասող եմ, ախպեր:D, ու նաև ուզում եմ, որ ինձ անվերջ ասեն, կարամ օրը 100 անգամ ասեմ, ու չհոգնեմ։ Դրանից էլ հաճելի բան, որ սիրում ես, գիտես որ սիրված ես ու կարող ես դա կրկնել, ինչքան ցանկանաս։ Դրանից միայն դրական լիցքեր ես ստանում և հաղորդում, կարծում եմ։ Ինչի՞ համար է ձեռքով, ոտքով, աչքերով հասկացնելը, եթե կարելի է ասել մարդկային լեզվով, դրանով հաճույք պատճառել սիրելիիդ ու նաև քեզ։ Ինչքան շատ ջերմություն տաս դիմացինիդ, էնքան քեզ ավելի լավ կզգաս։ Վերջերս մի տեղ կարդում էի, որ այն ամուսինները, որոնց կանայք ամեն առավոտ համբուրում են ամուսնուն աշխատանքի ճանապարհելիս, աշխատավայրում շատ ավելի մեծ հաջողություններ են ունենում :) Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ամեն դեպքում ճշմարտության հատիկ կա դրա մեջ, կարծում եմ։

Դեկադա
08.08.2010, 20:36
Inana-ի խոսքերից
Համաձայն չեմ: Մարդը կարա իսկականից սիրի ու չասի էդ մասին: Սիրո մասին բառերը չարաշահելը իմ կարծիքով արժեզրկում է սերը: Սիրող սրտերը կարող են լռությամբ էլ խոսել: Սիրելիս լուռ զրուցում են նաև աչքերը, որոնք կարող են ավելին ասել, քան մաշված ու միլիարդավոր անգամներով կրկնված բառերը:

Այ մարդ ո՞նց կարաս իսկականից սիրես ու չասես, որ սիրում ես:

Ես որ չեմ կարա: Ես ոչ մենակ կասեմ սիրում եմ հլա օրը տաս անգամ էլ կկրկնեմ ու էսքան տարիներս հեչ էլ չեն ապացուցել ինձ, որ դրանից իմ միակ սերը արժեզրկվել ա::)

Inana
08.08.2010, 20:44
Չամիչ ջան ես ասում եմ էդ բառերը չարաշահելու մասին, որ ամեն վայրկյան կրկնում են ու համը հանում:
Իսկ ընդհանրապես իհարկե շաաատ հաճելի ա լսել էդ բառերը սիրածդ մարդու շուրթերից մանավանդ առաջին անգամ:
Բայց մի հոգեբանական գրքի մեջ կարդացել եմ, որ առաջին անգամ խոստովանություն անելուց իրոք սիրող տղան աշխատում ա շրջանցել էդ երեք բառը, իրա համար տանջանք ա էդ բառերը ասելը: Փոխարենը նա գտնում ա նման արտահայտություններ.
"Ես անտարբեր չեմ քո նկատամբ..."
կամ "Ես զգացմունքներ ունեմ քո նկատմամբ..." և այլն

---------- Ավելացվել է՝ 21:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:38 ----------

Երևի դա գալիս ա մարդու խառնվածքից: Ես էլ օրինակ կներվայինանայի օրվա մեջ հազար անգամ նույն բանը լսելուց: Հասկացանք էլի, ինչ ես գլուխ տանում: Կարելի ա սերը ցույց տալ քո վերաբերմունքով, օրինակ, ինչպես Արիադնան ա ասում, գործի գնալուց առաջ ամուսնուդ համբուրելով և շատ ուրիշ բաներով:love

Ariadna
08.08.2010, 20:49

Ինանա ջան, ես մենակ համբուրելը չեմ ասում, նաև «սիրում եմ» ասելուն եմ կողմ, ինչքան որ սիրտդ կկամենա։ Ինձ թվում է մեր հայ կանանց մոտ հենց դա է պակասում՝ էդ ջերմությունը, իրենք ջերմությունը հաղորդում են միայն ջեմ եփելով, շոր լվանալով, տուն մաքրելով, բայց չեն հասկանում, որ տղամարդուն դա շատ քիչ է, էդ ամենը կարող է նաև մի քիչ պակաս լինել, բայց փոխարենը կարողանաս ամուսնուդ տալ իսկական, կանացի ջերմություն՝ կիրք ու սեր։

Inana
08.08.2010, 20:50
բայց միթե իսկական կիրքն ու սերը բառերով են տրվում????:think

Դեկադա
08.08.2010, 20:54
Inana-ի խոսքերից
Երևի դա գալիս ա մարդու խառնվածքից: Ես էլ օրինակ կներվայինանայի օրվա մեջ հազար անգամ նույն բանը լսելուց: Հասկացանք էլի, ինչ ես գլուխ տանում: Կարելի ա սերը ցույց տալ քո վերաբերմունքով, օրինակ, ինչպես Արիադնան ա ասում, գործի գնալուց առաջ ամուսնուդ համբուրելով և շատ ուրիշ բաներով

Համաձայն եմ, շատ բան կախված ա հենց խառնվածքից: Չեմ էլ համարձակվի համոզել իմ իավացիության մեջ: Բայց անկեղծ ասած էսքան տարվա մեջ դեռևս չեմ հանդիպել մի գիտակից էակի ով իրեն ուղղված սիրո խոստովանությունից կհոգնի: Համենայդեպս իմ շրջապատում նման դեպքերի ականատես չեմ եղել: Ընդհակառակը տեսել եմ, թե ինչպես են նման դեպքերում աչքերը փայլում::)

Մի բան ել ասեմ ու այլևս չբանավիճեմ: Ի սրտե ասված խոսքերը երբեք չեն հոգնեցնում:

Ariadna
08.08.2010, 20:54
բայց միթե իսկական կիրքն ու սերը բառերով են տրվում????:think

Երբ լինում է ամեն ինչով էլ տրվում է, երբ չի լինում, ոչ մի բառվ չես խաբի :) Ես ընդամենը ասում եմ, եթե կա, պետք է արտահայտես, ոչ թե խեղդես արդուկի ու ճաշի մեջ, ինչպես հայ կանանց 90%–ը, որ հետո չեն հասկանում, թե ինչի ամուսինը ուրիշին սիրեց, իսկ իրենք էսքան նվիրված էին։

Inana
08.08.2010, 20:59

Այ սրանում լիովին համաձայն եմ: Իհարկե սերը պետք ա արտահայտել:
Ուղղակի ամեն մարդ իր ձևով ա արտահայտում: Դուք գտնում եք, որ ճիշտ է բառերով արտահայտվել ես գտնում եմ, որ բառերը շատ թույլ գործիքներ են սիրո արտահայտման համար: Կան ավելի արտահայտիչ միջոցներ, որոնք ամեն կին ինքը պիտի գտնի::)

Ariadna
08.08.2010, 21:03

Ինանա, եթե ինչ որ մեկը կարդա միայն քո գրածը, և չկարդա իմ նախորդ գրառումները, կմտածի, որ ես ասում եմ, որ միակ տարբերակը բառերն են։ Ես ընդամենը ասում եմ, որ նաև բառերը, ու դա միշտ էլ ջերմացնում է, եթե սիրելի մարդն է ասում։ Իսկ մենակ բառերով հաստատ ոչինչ գլուխ չի գա :D Մարդ կա ընդհանրապես խոսող չի, ու հեչ պարտադիր չի, որ իրեն ստիպելով ինչ որ բառեր ասի, բայց եթե էդ բառերը ուզում ես ասել, ասա, երբեք պետք չի մտածել, որ շատ ասելուց կարող է սերդ արժեզրկվել, դա է իմ ասածը ընդամենը։

Inana
08.08.2010, 21:08
Համաձայն եմ, շատ բան կախված ա հենց խառնվածքից: Չեմ էլ համարձակվի համոզել իմ իավացիության մեջ: Բայց անկեղծ ասած էսքան տարվա մեջ դեռևս չեմ հանդիպել մի գիտակից էակի ով իրեն ուղղված սիրո խոստովանությունից կհոգնի: Համենայդեպս իմ շրջապատում նման դեպքերի ականատես չեմ եղել: Ընդհակառակը տեսել եմ, թե ինչպես են նման դեպքերում աչքերը փայլում::)

Մի բան ել ասեմ ու այլևս չբանավիճեմ: Ի սրտե ասված խոսքերը երբեք չեն հոգնեցնում:
Դեկադա ջան, դու ինձ երևի չգիտակցված կոմպլիմենտ արեցիր. սիրում եմ, երբ իմ մտածելակերպը տարբերվում ա ուրիշներինից: Շնորհակալություն:)

---------- Ավելացվել է՝ 22:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:06 ----------

Ինանա, եթե ինչ որ մեկը կարդա միայն քո գրածը, և չկարդա իմ նախորդ գրառումները, կմտածի, որ ես ասում եմ, որ միակ տարբերակը բառերն են։ Ես ընդամենը ասում եմ, որ նաև բառերը, ու դա միշտ էլ ջերմացնում է, եթե սիրելի մարդն է ասում։ Իսկ մենակ բառերով հաստատ ոչինչ գլուխ չի գա :D Մարդ կա ընդհանրապես խոսող չի, ու հեչ պարտադիր չի, որ իրեն ստիպելով ինչ որ բառեր ասի, բայց եթե էդ բառերը ուզում ես ասել, ասա, երբեք պետք չի մտածել, որ շատ ասելուց կարող է սերդ արժեզրկվել, դա է իմ ասածը ընդամենը։
Հետևաբար ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ով խոսող չի ու չի սիրում հաճախ ասել իր ներսում կատարվող բաները: :)

Chuk
08.08.2010, 21:09
Դեկադա ջան, դու ինձ երևի չգիտակցված կոմպլիմենտ արեցիր. սիրում եմ, երբ իմ մտածելակերպը տարբերվում ա ուրիշներինից: Շնորհակալություն:)

Ինանա, իսկ եթե Ձեզ անընդհատ ասեն, որ Ձեր մտածելակերպը տարբերվում է այլոց մտածելակերպից, ընդ որում ասեն դրական երանգով, ոչ թե բացասական կամ հեգնական, կհոգնե՞ք :)

Inana
08.08.2010, 21:12
Ուզում եք ասել փառասիրությունս շոյվում ա էդ բառերից:)
Նայած ով կասի:)
Եթե տարբեր մարդիկ ասեն` ոչ, եթե նույն մարդը ասի` էլ չեմ հավատա իրա ասածին:

Դեկադա
08.08.2010, 21:15
Inana-ի խոսքերից
Դեկադա ջան, դու ինձ երևի չգիտակցված կոմպլիմենտ արեցիր. սիրում եմ, երբ իմ մտածելակերպը տարբերվում ա ուրիշներինից: Շնորհակալություն

Ջանս, չեմ կարծում, որ ես էն տարիքում եմ, որ կոմպլիմենտներ անեմ չգիտակցված: Ավելի հաճելի կլինի երբ տողատակերում ոչինչ չփնտրեք: Ես ընդամենը իմ կարծիքն եմ ասել, ինչքանով այն ձեր կողմից կունդինվի, դա արդեն ձեր խնդիրն է: Հուսով եմ էս սիրուն թեման այլևս մեր բանավեճով չենք փչացնի::)