PDA

Դիտել ողջ տարբերակը : Բուլգակով. «Վարպետը և Մարգարիտան»

The_only_one
24.12.2008, 23:45
Ես նոր եմ սկսել կարդալ էս գիրքը ու արդեն շատ լավ կարծիքա մոտս ձևավորվել… Կուզենայի լսել ձեր կարծիքները…:)

Amourchik
24.12.2008, 23:46
Ես նոր եմ սկսել կարդալ էս գիրքը ու արդեն շատ լավ կարծիքա մոտս ձևավորվել… Կուզենայի լսել ձեր կարծիքները…:)

Ճիշտն ասած՝ ես միայն գրքի կեսն եմ կարդացել, բայց ամբողջությամբ նայել եմ ֆիլմը ու չգիտեմ էլ ինչ ասել:8

The_only_one
24.12.2008, 23:53
Ճիշտն ասած՝ ես միայն գրքի կեսն եմ կարդացել, բայց ամբողջությամբ նայել եմ ֆիլմը ու չգիտեմ էլ ինչ ասել:8
Այսինքն չե՞ս հավանել

Amaru
24.12.2008, 23:57
Տե՛ս ստորագրությանս առաջին մասը: :))

The_only_one
25.12.2008, 00:07
Տեսա:)

Kita
25.12.2008, 00:11
Էհ ինչ ասեմ, կարդում եմ հիմա ու չեմ կարա ասեմ, որ վատն է, բայց հաստատ իմը չէ, հազվադեպ է լինում, որ մի գիրքը կարդամ 1 շաբաթից ավել, էս գրքի վրա լռվել եմ դաժանորեն:( չեմ կարող չկարդալ, ամեն օր համոզում եմ ինձ ու մի քանի էջ կարդում եմ, էս ընթացքում երևի մի 15 գիրք կարդացել եմ, իսկ էտ հլը չեմ վերջացրել:( գուցե նրանից էլ է գալիս, որ կինոն նայել եմ կիսատ-պռատ, գիտեմ ինչ-ինչոց է, արդեն էտ աստիճան հետաքրքիր չէ:) բայց դե գիրքը հաստատ կինոյից ավելի լավն է:):

*e}|{uka*
25.12.2008, 00:21
Կարդացել եմ երեք անգամ, մի հինգ տարի հետո մի հատ էլ կկարդամ : :)
Հինգերորդ դասարանում վերցրեցի, որ կարդամ՝էն էլ ռուսերեն , հայրիկս ասեց ՝ խելքիդ բանը չի, կմեծանաս նոր կկարդաս ու նաև հիշում եմ, ասեցմ որ փորձել են Բուլգակովի համանուն վեպի հիման վրա ֆիլմ նկարահանեն ռուս ռեժիսորները, բայց ոչ մեկի մոտ չի ստացվել, կամ ռեժիսորն է մահացել, կամ ինչ- ինչ պատճառներով հետաձգվել են նկարահանումները . նաև ասեց, որ երկար ժամանակ արգելված գրականություն է համարվել :Դա բավական էր, որ ես հետաքրքրությունից կտոր-կտոր լինեի :) : Հենց առաջի էջից չմարսեցի, որոշեցի հայերեն տարբերակը գտնել, կարծիքս միանգամից փոխվեց, ոչ միայն մարսեցի այ նաև կուլ տվեցի, էնքան հարցեր էի տալիս ծնողներիս, գժվել էին... :blin
Գժվում եմ Բեգեմոտի , Կորովլյեվի :love, Պոնտի Պիլատի (իր շան հետ հանդերձ ) կերպարների համար... :dance ու ընդհանրապես միստիկայի սիրահար եմ
Էդգար Պո-ից հետո Բուլգակվին եմ նախընտրում :B

Enigmatic
25.12.2008, 00:25
Ես էլ պետքա կարդամ քննությանս համար քսաներորդ դարի լիտեռատուռայիս համար,բայց կինոն եմ տեսել միքանի էպիզոդ հեչ դուրս չի եկել,չեմ ուզում կարդաաաաաաամ:[:(

Հայկօ
25.12.2008, 00:40

Նույն բանն ինձ հետ է պատահել :). փոքր ժամանակ բան չհասկացա, հետո էլի կարդացի, ու մինչև հիմա համարում եմ ռուս (ու ոչ միայն) գրականության ամենահանճարեղ գերծերից մեկը: Վոլանդի կերպարը չգերազանցված է:

Հ.Գ. Իսկ Էդ Գարպօ չե՞ս սիրում :):

*e}|{uka*
25.12.2008, 00:43
Հ.Գ. Իսկ Էդ Գարպօ չե՞ս սիրում :):

:D չէէէ՜, անտաղանդա՜:P

Վարպետ
25.12.2008, 01:28
Իմ նիկն իրա պատվին ա:)

Economist
25.12.2008, 12:54
Լավ մթոտ գիրքա... Երբ կարդում էի էդ գիրքը, ամեն անգամ տեղափոխվում էի ինչ-որ մութ աշխարհ ու լավ երևակայում/հատկապես խնջույքի տեսարանը դաժան էր/:
Մի խոսքով լավ գիրքա:ok

Amourchik
25.12.2008, 14:27
Այսինքն չե՞ս հավանել

Չէ, հավանել եմ, բայց չգիտես ինչու գլուխգործոց չէի համարի այնուամենայնիվ:think

cold skin
25.12.2008, 15:45
Գրքի մեջ պահ կա` Պոնտացի պիղատոսի պահը, ահավոր տպավորվելա մեջս: Ընդհանրապես էդ էտապը ինձ համար մի տեսակ շատ ավելի միստիկա, բայց ինձ համար Բուիլգակովի գլուխգործոց համարվումա "Թատերական վեպ"-ը:
Մի քիչ էդ գրքից կարելի է խոսել, հը՞…:good

––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Ղովտ` բիբլիական քաղաքացի, որը կին դարձավ ետ նայելիս: Հետևություն` միշտ առաջ նայիր:

Ֆրեյա
25.12.2008, 16:48
Համար 1 գիրք աշխարհում իմ համար... :love :love :love
Միակ գիրքը, որը կարդալուց հռհռացել եմ, ու որը այդքան հաճույքով եմ կարդացել:

Երեք անգամ կարդացել եմ արդեն, մի քանի տարի հետո նորից կկարդամ, ու համոզված եմ էլի նոր բաներ կգտնեմ մեջը :)

Rhayader
25.12.2008, 23:22
Լավ, հաճելի, հումորով գիրք է, սիմվոլիկան մի փոքր մակերեսային է (զգացվում է, որ Բուլգակովը օկկուլտիզմից ու միստիցիզմից նուբ է): Իմ կարծիքով, չափազանց շատ են դրամատիզացնում ու աստվածացնում:

The_only_one
25.12.2008, 23:54
Լավ, իսկ ո՞րն է գրքի հիմնական իմաստը ըստ ձեզ:

Հ.Գ. Քանի որ դեռ չեմ ավարտել զերծ եմ մնում կարծիք արտահայտելուց…

Rhayader
25.12.2008, 23:59
Քրիստոնեության հասարակական ընկալումը: Կոմունիստական պրագմատիզմի խղճուկ դոգմատիզմը՝ միստիկայի հետ բախվելիս (վերջի տափակ, մատից ծծած, իրար հակասող մեկնաբանությունները): Կրոնի այլընտրանքային մեկնաբանությունը: Խոհեր աստվածաշնչի ճշմարտացիության մասին (երբ Իեշուան կարծիք է արտահայտում Ղևի Մատթեոսի գրվածքների մասին): Ու նման լավ բաներ:

Ռուֆուս
26.12.2008, 02:07
Պաշտում եմ :love Ամենալավն էն ա, որ կարդացել եմ հասուն տարիքում:

Միակ գիրքը, որը կարդալուց հռհռացել եմ, ու որը այդքան հաճույքով եմ կարդացել:

Լրիվ նույն բանն էի ուզում գրել: ;)

Հայկօ
26.12.2008, 02:23
Լավ, հաճելի, հումորով գիրք է, սիմվոլիկան մի փոքր մակերեսային է (զգացվում է, որ Բուլգակովը օկկուլտիզմից ու միստիցիզմից նուբ է): Իմ կարծիքով, չափազանց շատ են դրամատիզացնում ու աստվածացնում:

Իսկ ինչու՞ ես գիրքը որպես օկկուլտիստական ու միստիկական գործ դիտարկում: Վոլանդն ու Co-ն ընդամենը արտահայտչամիջոց են: Նույն հաջողությամբ կարող էին ուրիշ՝ ոչ գերբնական էակներ լինել:

Apsara
26.12.2008, 02:25
Ես էլ պետքա կարդամ քննությանս համար քսաներորդ դարի լիտեռատուռայիս համար,բայց կինոն եմ տեսել միքանի էպիզոդ հեչ դուրս չի եկել,չեմ ուզում կարդաաաաաաամ:[:(

Կարդա չես փոշմանի, եթե գրականագեդ ես դառնում այն էլ ռուս ուրեմն իրավունք չունես չկարդալու:), իրոք շատ լավն է

Քրիստոնեության հասարակական ընկալումը: Կոմունիստական պրագմատիզմի խղճուկ դոգմատիզմը՝ միստիկայի հետ բախվելիս (վերջի տափակ, մատից ծծած, իրար հակասող մեկնաբանությունները): Կրոնի այլընտրանքային մեկնաբանությունը: Խոհեր աստվածաշնչի ճշմարտացիության մասին (երբ Իեշուան կարծիք է արտահայտում Ղևի Մատթեոսի գրվածքների մասին): Ու նման լավ բաներ:

Հա իդ եպ այդ հարցը ես էի ուզում տալ, բայց այն արդեն կար և կար այս սխալ պատասխանը, չէ կներես սխալ չէ, բայց դու նշեցիր 2-րդական իմաստները: Բուլգակովը իր հիմնական իմաստը շատ խորն է թաքցրել և այն հասկանալու համար պետք է քեզ պատկերացնես պոետ, որը ապրում և ստեղծագործում է սովետում, բայց չընդունված պոետ: Այդ գրքում Բուլգակովը ծաղրի է մատնել սովետի գրողների միության դոգմատիկ վերաբերմունքը և չընդունված պոետների, գուցե իր, ով՞գիտե, պռոտեստը/հայերեն բառը մոռացա:oy/ այդ դոգմաների նկատմամբ:

Enigmatic եթե քննությանն այդ ընկնի ու իմաստը հարցնեն իմ գրածը ասա, 5դ ապահովածա, իմ փորձից եմ ասում, իսկ եթե ասես մնացած իմաստները, որ ասենք Նիդլն է նշել 3դ ապահովածա;)

Rhayader
26.12.2008, 02:30
Ապսարա, քո գրածն ընդամենը ստանդարտ պատասխան ա, ու ճիշտն ասած շատ ավելի նեղ ու երկրորդական ա, քան իմ նշածը:
Համ էլ հետաքրքիր դարձավ, արդյոք դու եղե՞լ ես սովետում մերժված պոետ::B

Rhayader
26.12.2008, 02:32
Իսկ ինչու՞ ես գիրքը որպես օկկուլտիստական ու միստիկական գործ դիտարկում: Վոլանդն ու Co-ն ընդամենը արտահայտչամիջոց են: Նույն հաջողությամբ կարող էին ուրիշ՝ ոչ գերբնական էակներ լինել:

Բուլգակովի գիրքը միստիկական ու առավել ևս օկկուլտիստական չի կարող կոչվել, թեև որոշ գնոստիկ ուղղությունների ազդեցությունն անմիջապես զգացվում է: Ես ընդամենը սիմվոլիկայի՝ այդ արտահայտչամիջոցի խորությունն էի գնահատում:

Apsara
26.12.2008, 02:36
Ապսարա, քո գրածն ընդամենը ստանդարտ պատասխան ա, ու ճիշտն ասած շատ ավելի նեղ ու երկրորդական ա, քան իմ նշածը:
Համ էլ հետագրգիր դարձավ, արդյոք դու եղել ես սովերում մերժված պոետ::B

Չէ ես հիմիկվա մերժված պոետ եմ ու ի տարբերություն քեզ Բայանդուր, ամեն ինչում միստիկա և սատանիստություն չեմ փնտրում, ընդհամենը կարդացել եմ , թե Բուլգակովը իր ետմահու մեմուքարներում ինչ է գրել իր իսկ ստեղծագործության իմաստի մասին, և ես կարծում եմ, որ ստեղծագործության իմաստը այն է ինչ ինքը գրողն է փորձել մեզ ասել: Բայց նաև կարծում եմ, որ ամեն մարդ ամեն ստեղծագործությունից ստանում և հասկանում է այն ինչ իրեն պետք է, դրա համար ուղղեցի և ասացի, որ սխալ չես գրել:

Հայկօ
26.12.2008, 02:41
Բուլգակովը իր հիմնական իմաստը շատ խորն է թաքցրել և այն հասկանալու համար պետք է քեզ պատկերացնես պոետ, որը ապրում և ստեղծագործում է սովետում, բայց չընդունված պոետ: Այդ գրքում Բուլգակովը ծաղրի է մատնել սովետի գրողների միության դոգմատիկ վերաբերմունքը և չընդունված պոետների, գուցե իր, ով՞գիտե, պռոտեստը/հայերեն բառը մոռացա:oy/ այդ դոգմաների նկատմամբ:

Գուցե դա էլ է իմաստներից մեկը, իհարկե, բայց երկրորդական-երրորդական ու բնավ էլ ոչ առանցքային ու 5 ստանալու իմաստը: Չեմ ուզում հավատալ, որ Բուլգակովն այդ ամբողջ վեպը հորինել է միայն ու միայն «ծաղրելու» համար Սովետը ու ողբալու համար մերժված պոետի իր ճակատագիրը:

Rhayader
26.12.2008, 03:00
Չէ ես հիմիկվա մերժված պոետ եմ ու ի տարբերություն քեզ Բայանդուր, ամեն ինչում միստիկա և սատանիստություն չեմ փնտրում, ընդհամենը կարդացել եմ , թե Բուլգակովը իր ետմահու մեմուքարներում ինչ է գրել իր իսկ ստեղծագործության իմաստի մասին, և ես կարծում եմ, որ ստեղծագործության իմաստը այն է ինչ ինքը գրողն է փորձել մեզ ասել: Բայց նաև կարծում եմ, որ ամեն մարդ ամեն ստեղծագործությունից ստանում և հասկանում է այն ինչ իրեն պետք է, դրա համար ուղղեցի և ասացի, որ սխալ չես գրել:

Չէ ես հիմիկվա մերժված պոետ եմ
Ինքդ քեզ դնում ես այդ ստատուսում: Չափազանց պաթետիկ է: Մի փոքր Բեռն կարդա, ինքդ քո խոսքերին կսկսես այլ կերպ նայել:

Ես ու ես եմ, ինձ մերժված պոետ չեմ համարում: Գիտեմ, որ ինձ երբեք չեն տպագրի հայաստանում, որովհետև ոչ հայերեն եմ գրում, ոչ ել եղեռնի մասին: Ռուսաստանում էլ չեն տպագրի, որովհետև ես «խաչիկ» եմ: Ու էդքանով ինձ մերժված պոետ չեմ զգում, որովհետև առաջին հերթին ինքս իմ համար եմ գրում ու ինքս իմ կողմից մերժված չեմ:

Բուլգակովի առումով ասեմ՝ նրա մի քանի նամակներում ուղղակիորեն նշված են կրոնափիլիսոփայական մտորումներն ու փնտրտուքները, որոնց արդյունք է դարձել «Վարպետն ու Մարգարիտան»:
Օրինակ, չե՞ս տեսնում, թե ինչպես է «լույսից զուրկը» (Բուլգակովի խոսքերն են) փնտրում Հիսուսին ու չի կարողանում տեսնել նրա այն մեծությունը, որի առաջ խոնարհվում են մարդիկ:
Գիտի, որ չի գտնի, ու փնտրում է:
Իսկ լուծումը վերջում, հիշու՞մ ես:

Վարպետ
26.12.2008, 10:11
Ես մի քիչ էլ կարդամ` կխառնվեմ, լավ?:)

Ֆրեյա
26.12.2008, 13:29
Իմաստ, իմաստ, իմաստ..... :think
:D
Կրոնական հարցերին վերաբերող մասերը իսկապես, թույլ են ու այդքան էլ հետաքրքիր չեն:
Բայց ինձ ամենաշատը գրքի մեջ հետաքրքրել է երկու բան. սատանայի ալտերնատիվ, զվարճալի, սրամիտ, դաժան հումորներ անող կերպարը, որը կարող է ուղղակի գալ, մեր մեջ քայլել ու հեչ էլ վատը չլինել, նույնիսկ կարելի է նրա հետ ընկերանալ :P
Չէ որ Վոլանդը ոչ ոքի վատություն, չարություն չի անում հենց այնպես, ուղղակի օգտագործում է մարդկանց порок- ները /կներեք, բառը մոռացել եմ :oy/, նրանց թուլությունը, ու միայն նրանց հետ է չար կատակներ անում, ով լավ մարդ չի :D

Այդ գիրքը կարդալուց մտածում էի, որ ես էլ կուզեի ամենակարող լինեի, ու տարբեր ֆոկուսներով պատժեի վատ մարդկանց :D
Այնքան լավ է գրված, որ իսկապես ընկնում ես մթնոլորտի մեջ ու այլ ձևով ես սկսում ընկալել իրերը:

Հայկօ
26.12.2008, 16:36
Սատանայի կերպարը «չարաճճիից» շատ ավելի խորն է: Օրինակ՝ դա այն ուժն է, որ ի բնույթե պարտավորված է չարիք լինելու, սակայն բարիք է գործում: Բարիք՝ կանխամտածված, ակամա, փոխվելու ցանկությամբ թե զղջումով, բայց՝ բարիք: Քանի՞ չարեր կարող են այդպիսի վարքով պարծենալ: Ոչ մի:

Ֆրեյա
26.12.2008, 17:12
Ըհը :) Ու կարծես ինքն էլ է զզվում մարդկանց նողկալի վիճակից, երբ մի տեղ ասում է "Այս ինչ վիճակի մեջ են, ինչի են վերածվել այս մարդիկ :[" :D
Կարծես, դաս է տալիս արատավորներին, ինչը նպատակ է ավելի լավը դարձնելու աշխարհը, ոչ թե չար :P

Սահակ
09.01.2009, 07:26
Հետաքրքիր է որ հա՛մ Բեռլիոզը, հա՛մ Վարպետը, հա՛մ Մարգարիտան վերջում դժոխք են ընկնում։ Իսկ Իվան Բեզդոմնին՝ դրախտ։

Իմ կարծիքով այստեղ Բուլգակովը ուզում է ասել որ այն մարդիկ ովքեր չար են գործում (օրինակ Մարգարիտան) կամ ովքեր չեն պայքարում չարի դեմ (օրինակ Վարպետը) վերջում գնում են դժոխք։ Իսկ Իվանը ով պայքարում եր Սատանայի դեմ, չնայածաց շատ պրիմիտիվ մեթոդներով (ոստիկաններին նամակ էր գրում, մոմեր էր վառում, ․․․) վերջում ընկնում է դրախտ։

Նաև հետաքրքիր է, որ բոլորը գնում են այնտեղ ուր որ ուզում են գնալ։ Բեռլիոզը ասում է որ մահից հետո ոչ մի բան չի լինում, և իսկապես իր մահից հետո Վոլանդը Բեռլիոզին ուղարկում է «ոչմիտեղ»։ Մարգարիտային շատ է դուր գալիս դժոխքի պարահանդեսը, և նա հենց այնտեղ էլ ընկնում է։ Իսկ Վարպետը գնում է դժոխք «հանգստանալու», նույնպես ըստ իր ցանկության։ Միակ մարդը որ գնում է դեպի լույս, դա Իվանն է։

Վարպետի գրած վեպը Յեշուայի մասին, գրված է Վոլանդի ներշնչման տակ։ Դա հասկանալու համար հիշեք երկու պահ։ Երբ առաջին գլխում Վոլանդը այգում նստած խոսում է Բեռլիոզի հետ Յեշուայի մասին, նա օգտագործում է Վարպետի վեպից մեջբերումներ (չնայած վարպետի հետ դեռ չենք հանդիպել)։ Երբ Բեռլիոզը իրեն հակաճառելով ասում է, որ Ավետարանում այդպես չէ գրված, Վոլանդը պատասխանում է որ Ավետարանը սուտ է։ Նաև գրքի ամենավերջում, երբ Վարպետը, հասկանալով որ Սատանայի վեպն է գրել՝ այրում է այն, Վոլանդը այդ վեպը նորից վերարտադրում է ասելով որ «ձեռագրերը չեն վառվում»։ Այս դրվագի ամենակարևոր պահը նայա, որ ձեռագրերը իրականության մեջ շատ էլ լավ վառվում են։

Rhayader
09.01.2009, 09:33

???
Տրամաբանական կապը չըմբռնեցի:

Հայկօ
09.01.2009, 13:04
Նաև գրքի ամենավերջում, երբ Վարպետը, հասկանալով որ Սատանայի վեպն է գրել՝ այրում է այն, Վոլանդը այդ վեպը նորից վերարտադրում է ասելով որ «ձեռագրերը չեն վառվում»։ Այս դրվագի ամենակարևոր պահը նայա, որ ձեռագրերը իրականության մեջ շատ էլ լավ վառվում են։

Ո՛չ, չեն վառվում: Ու այդպես համոզվել է ինքը՝ Բուլգակովը:

1935թ.-ին, երբ Բույգակովը տեղափոխվում է Մոսկվա, ունենում է մի օրագիր, որտեղ գրում է իր մտածած ամեն ինչը Ստալինի, Բերիայի և այլոց մասին: Եվ մի օր ԿԳԲ-ն Բուլգակովին բռնում է: Նրան մի երկու ամիս պահում են ճաղերի հետևում, օրագիրն էլ, բնականաբար, առգրավում են: Իսկ այնտեղ գրածների համար կարելի էր գնդակահարել: Դուրս գալուց հետո Բուլգակովը անհապաղ դիմում է գրում ԿԳԲ, որպեսզի իրեն վերադարձնեն իր օրագիրը: Եվ, ինչքան էլ տարօրինակ է, այն առանց որևէ խնդրի վերադարձնում են տիրոջը: Բուլգակովն գնում է ուղիղ տուն (իսկ տունը, ի դեպ, վարձած մի նկուղային բնակարան էր՝ հար և նման Վարպետի տանը) և տեղնուտեղը վառարանն է նետում օրագիրը: Բայց... Անցնում են տասնամյակներ, և 1992թ-ին ԿԳԲ-ի արխիվներում հայտնաբերում են մեծն Բուլգակովի անհայտ օրագիրը: ԿԳԲ-ն, բնականաբար, այդքան հարիֆ չէր, որ առանց պատճենելու՝ բնօրինակը վերադարձներ տիրոջը: Եվ ստացվում է, որ իրական կյանքում էլ այն ուժը, որը ի սկզբանե պիտի չարիք գործի, ակամա բարիք է գործում (Վոլա՛նդ, բարև), իսկ ձեռագրերը պարզվում է, որ չեն վառվում:

Բա՞ :):

*e}|{uka*
09.01.2009, 18:00

:o Բայց դրա համա՞ր ա այրում:

Երբ Վարպետը Վոլանդին ասում է, որ վեպ է գրել Պիլատի մասին, բայց ցավոք չի կարող ցույց տալ, քանի որ այրվել է: Նույնիսկ Բեգեմոտն է ծիծաղում, իսկ Վոլանդը ասում է, որ չի կարող հավատալ, քանի որ ձեռագրերը չեն այրվում ու խնդրում է կատվից իրեն տալ ձեռագիրը՝ ասելով, որ իսկական գործերը չեն այրվում: Ու ընդհանրապես այդ թեմայով շատ լեգենդներ կան, կարծում եմ Բուլգակովը մասամբ միտքը այդտեցից է վերցրել: Իսկ Լեգենդներից մեկը իսպանական դոմինիկյան միանձնուհիների օրդենի հիմնադիր Դոմենիկ չգիտեմ ովը լօօլ մանուսկրիպտը փորձելով այրել, չի այրվում : Եվ ըստ Բուլգակովի կամ այսպես ասած իր ընտրած մոդելի լոգիկայով նման շարադրանքով ձեռագրերը չէն կարող այրվել: Այսինքն այն գործը, որ իրենից մեծ արժեք է ներկայացնում, ոչ մի դեպքում չի կորի, չի մեռնի ու չի այրվի ::)

Ու Բուլգակովի այն խոսքերը, որ ձեռագրերը չեն այրվում, սատանայի բերանով արտաբերված, կարծում եմ երբեք չի կորի: ;)

Սահակ
09.01.2009, 23:28
Ո՛չ, չեն վառվում: Ու այդպես համոզվել է ինքը՝ Բուլգակովը:

1935թ.-ին, երբ Բույգակովը տեղափոխվում է Մոսկվա, ունենում է մի օրագիր, որտեղ գրում է իր մտածած ամեն ինչը Ստալինի, Բերիայի և այլոց մասին: Եվ մի օր ԿԳԲ-ն Բուլգակովին բռնում է: Նրան մի երկու ամիս պահում են ճաղերի հետևում, օրագիրն էլ, բնականաբար, առգրավում են: Իսկ այնտեղ գրածների համար կարելի էր գնդակահարել: Դուրս գալուց հետո Բուլգակովը անհապաղ դիմում է գրում ԿԳԲ, որպեսզի իրեն վերադարձնեն իր օրագիրը: Եվ, ինչքան էլ տարօրինակ է, այն առանց որևէ խնդրի վերադարձնում են տիրոջը: Բուլգակովն գնում է ուղիղ տուն (իսկ տունը, ի դեպ, վարձած մի նկուղային բնակարան էր՝ հար և նման Վարպետի տանը) և տեղնուտեղը վառարանն է նետում օրագիրը: Բայց... Անցնում են տասնամյակներ, և 1992թ-ին ԿԳԲ-ի արխիվներում հայտնաբերում են մեծն Բուլգակովի անհայտ օրագիրը: ԿԳԲ-ն, բնականաբար, այդքան հարիֆ չէր, որ առանց պատճենելու՝ բնօրինակը վերադարձներ տիրոջը: Եվ ստացվում է, որ իրական կյանքում էլ այն ուժը, որը ի սկզբանե պիտի չարիք գործի, ակամա բարիք է գործում (Վոլա՛նդ, բարև), իսկ ձեռագրերը պարզվում է, որ չեն վառվում:

Բա՞ :):
Քո գեղեցիկ պատմության օրինակի վրա դու ուզում ես ասել որ «ձեռագրերը չեն այրվում» կարելի է հասկանալ փոխաբերական իմաստով որպես «այն գործը, որ իրենից մեծ արժեք է ներկայացնում, ոչ մի դեպքում չի կորի, չի մեռնի ու չի այրվի»։

Սակայն, ցավոք սրտի, պատմություն մեջ կան հազարավոր օրինակներ, երբ անգին շեդեվռներ, և հսկա գրադարաններ, ամբողջությամբ այրվել և ոչնչացվել են։

Այնպես որ քո հետաքրքիր պատմությունը էնքանել համոզիչ չէր։ Ձեռագրերը, հա՛մ բառիս բուն իմաստով, հա՛մ էլ փոխաբերական իմաստով, շատ լավ այրվում են։

Apsara
09.01.2009, 23:55
Հետաքրքիր է, որ իմ սկզբնական մեկնաբանության կասկածամտորեն վերաբերվեցիք, բայց վերջում ինքներդ եկաք ու հանգեցիք նույն մտքին ուղակի այլ կերպ վերարտադրված, ճիշտը միշտ էլ ճիշտ է մնում, :)

Հայկօ
10.01.2009, 00:02
Քո գեղեցիկ պատմության օրինակի վրա դու ուզում ես ասել որ «ձեռագրերը չեն այրվում» կարելի է հասկանալ փոխաբերական իմաստով որպես «այն գործը, որ իրենից մեծ արժեք է ներկայացնում, ոչ մի դեպքում չի կորի, չի մեռնի ու չի այրվի»։

Սակայն, ցավոք սրտի, պատմություն մեջ կան հազարավոր օրինակներ, երբ անգին շեդեվռներ, և հսկա գրադարաններ, ամբողջությամբ այրվել և ոչնչացվել են։

Այնպես որ քո հետաքրքիր պատմությունը էնքանել համոզիչ չէր։ Ձեռագրերը, հա՛մ բառիս բուն իմաստով, հա՛մ էլ փոխաբերական իմաստով, շատ լավ այրվում են։

Նաև գրքի ամենավերջում, երբ Վարպետը, հասկանալով որ Սատանայի վեպն է գրել՝ այրում է այն, Վոլանդը այդ վեպը նորից վերարտադրում է ասելով որ «ձեռագրերը չեն վառվում»։ Այս դրվագի ամենակարևոր պահը նայա, որ ձեռագրերը իրականության մեջ շատ էլ լավ վառվում են։

Սահակ ջան, ես իմ «գեղեցիկ գրառումով» ոչ ոքի համոզելու նպատակ չեմ ունեցել, այլ ուղղակի ներկայացրել եմ Բուլգակովի կյանքից մի հետաքրքիր դրվագ, որը նաև տեղավորվում է թեմայի շրջանակում: Եվ, ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչու ես անընդհատ ասում, որ ձեռագրերը այրվում են: Իհա՛րկե այրվում են, բոլորն էլ գիտեն, որ թուղթը այրվում է, ֆիզիկայի օրենքներն էլ դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Սակայն այս թեմայում թննարկվում է գեղարվեստական գործ, որը, ընդ որում, նաև ֆանտաստիկ ժանրին է պատկանում: Հեղինակն այդպես է կամեցել, այդպես է գրել: Հիմա հո չե՞նք դնելու հատ-հատ քննարկենք, թե արդյո՞ք իրական կյանքում դժոխային պարահանդեսներ լինում են, թե ոչ, կամ էլ՝ թե էդքան մեծ ու խոսող կատուներ ո՞ր կղզու վրա են ապրում: Կամ թե՝ Սատանան ինչպե՞ս կարողացավ վերականգնել այրված թղթերը:

Խնդրում եմ՝ բացատրիր, թե ինչու է այդ դրվագի ամենակարևոր պահը այն, որ իրականության մեջ ձեռագրերը այրվում են:

*e}|{uka*
10.01.2009, 01:01
Մի տարի առաջ մի դոկումենտալ ֆիլմ եմ նայել, որտեղ պատմվում էր ազգությամբ մոնղոլ աղջկա մասին՝ վունդեռկինդի, Նադյա Ռուշեվա անունով: Դեռ սովետի տարիներին, երբ Բուլգակվի Վեպը արգելված գրականությունների շարքին էր պատկանում, Մոսկվա ամսագիրը, տպագրվում էին վեպից հատվածներ ու ամսագիրը բավականին թանկ է լինում: Աղջկա հայրը, որը հայտնի նկարիչ է՝Նիկոլայ Ռուշեվը , արգելում է իր աղջկան, որը այդ ժամանակ տասնվեց տարեկան է լինում, կարդալ վեպը: Նադյան թաքուն հորից, ամսագրի օգնությամբ, հավաքում է ամբողջ վեպը: Աղջիկը մի քանի գիշեր ամբողջությամբ կարդալով, հաջորդ առավոտյան սկսում է նկարել վեպի պերսոնաժներին հիմա վրա էլյուստրացիաներ, այնպիսի մանրամասն դետալներով, որի մասին տեղյակ էին միայն ինքը Բուլգակովը և իր Կինը: Վարպետի մատին նկարում է մատանի, նույն Բուլգակովի մատանին, որի գոյության մասին գիտեին շատ քիչ մարդիկ : Մարգարիտայի հագուստը այնպիսի մանրամասնությամբ է նկարում , որ երբ Բուլգակովի կինը տեսնում է ապշում է, քանի որ նկարում Մարգարիտայի հանդերձանքը իր հագուստի նման է լինում : Նույն Պիլատի կերպարը, Վոլանդի այնպիսի բնական է նկարում, որ կարծես վեպից կերպարները հենց նոր էջերից դուրս են եկել ու արտապատկերվել թղթի վրա: Մի անգամ հայրը Նադյաի, վերցնելով աղջկա նկարների թղթապանակը, գնում է Բուլգակովի կնոջ Ելենայի մոտ, Ելենան տեսնելով աչքերին չի հավատում, նկարչուհին պատկերել է այնպիսի դետալներ, որոնց մասին պատկերացում անգամ չէր կարող ունենալ, Մարգարիտայի պատկերը Ելենա Բուլգակովի նույն դիպուկ կրկնօրինակը, նա չէր կարող իմանալ, որ Բուլգակովը իր կնոջ կերպարով էր ստեղծեր Մարգարիտայի պերսոնաժը: Աղջկա նկարները հիմա պահպանվում են Պուշկինի անվան թանգարանում, իսկ ինքը Նադյան մահանում է դեռ չբոլորած տասնութ տարեկանը ՝անսպասելի մահով ::(

Սահակ
10.01.2009, 07:19
Նախ ասեմ որ ամեն ինչ որ գրում եմ, իմ անձնական մեկնաբանություններնա, նենց որ շատ լուրջ մի ընդունեք։

1. Գրքի հենց առաջին էջերից Վոլանդը սկսում է նկարագրել Յեշուայի պատմությունը։ (Այդ պատմությունը հետագայում դառնում է Վարպետի վեպը։) Այդ պատմության մեջ Յեշուան ներկայացված է որպես խելագառ մի «փիլիսոփա»։ Մատթեոսը ներկայացված է որպես մի ուրիշ խելագառ որը սուտ բաներ է գրում Յեշուայի մասին։ Սակայն այդ պատմությունը ներկայացված է որպես իրականություն։ Վոլանդը ասում է որ ինքը անձնապես ներկա է եղել այդ դեպքերի ժամանակ, և իր տեսածներն է նկարագրում։ Այսինքն շատ համոզիչ է այդ վեպը։

2. Գրքի վերջում պարզվում է որ Յեշուան իսկապես Աստված է, իսկ Մատթեոսը իր առաքյալն է։ Այսինքն այն բոլոր խելոք և սրամիտ ֆոկուսները և հայտարարությունները որոնք Վոլանդը անում է գրքի ընթացքում սուտ են դուրս գալիս։

3. Վոլանդի կերպարը շատ լավ է մշակված այն տեսակետից, որ չարի մարմնավորումը, պոզերով մի բոբո չի, այլ գրագետ, սրամիտ, կրթված, հարուստ, և ինտելիգենտ մարդու տեսք ունի։ Գրքի բոլոր հերոսները վաղ թե ուշ հասկանում են սակայն որ Վոլանդը իրենից ներկայացնում է սատանային, և ամեն մեկը տարբեր է վերաբերվում դրան։ Մարգարիտան մեծ ուրախությամբ է ընդունում այդ փաստը։ Վարպետը անտարբեր է իրեն պահում։ Իսկ Իվանը պայքարում է (մինչև վերջ :) )

Իսկ «ձեռագրերը չեն այրվում» Վոլանդի արած հայտարարությունը, շատ գեղեցիկ, սրամիտ, և համոզիչ է թվում առաջին հայացքից։ Սակայն ինչպես մնացած Վոլանդի արած հայտարարությունները այն, չի համապատասխանում իրականությանը։

StrangeLittleGirl
20.01.2009, 20:18
Մի քիչ ուշ եմ միանում քննարկմանը, բայց դե…
Իմ սիրած գրքերից է: Կարդացել եմ մի շնչով… Դա Վինչիի ծածկագիրն էլ եմ մի շնչով կարդացել, բայց դե… Մի խոսքով, էն գրքերից է, որ համ մի շնչով եմ կարդացել, համ էլ դուրս եկել է:

Իմ կարծիքով, Բուլգակովը նրանով է հանճարեղ, որ կարողացել է այնպիսի գործ գրել, որը կարդալով տարբեր մարդիկ տարբեր իմաստներ են գտնում: Օրինակ, տատիկիս համար այն ոտքից գլուխ սովետական համակարգի ձեռառնոցի է: Անձամբ ես, երբ վերջացրի գիրքը, առաջին բանը, որ մտածեցի, հետևյալն էր. «Փաստորեն Սատանան ու Աստված համագործակցում են»: Հետո նաև տպավորվել էր հինգերորդ չափումի գաղափարը: Ես դրա մեջ ուժեղ ճշմարտություն եմ տեսնում. մենք շատ բաներ հիմա չենք հասկանում, որովհետև չգիտենք հինգերորդ չափումը:

Ավելի ուշ ակումբցիներից մեկն այս գիրքն անվանեց «Սատանայի ավետարան»: Կարծում եմ, ավելի դիպուկ հնարավոր չէր արտահայտվել: Իրոք, սա ոչ թե հորինված ավետարան է, ոչ թե գնոստիցիզմի ազդեցություն, այլ պարզապես ավետարանը Սատանայի աչքերով:

dionisos-88
30.09.2010, 16:40
Եթե ցանկանում ես հասկանալ որևէ ստեղծագործություն, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել ու հասկանալ այն ժամանակաշրջանը, որում ապրել ու ստեղծագործել է տվյալ արվեստագետը: Չմոռանանք` ինչ կարգեր էին տիրում, երբ Բուլգակովը գրեց այս գործը: Ում ի նկատի ուներ Վոլանդի կերպարում, Մարգարիտայի, Բեզդոմնու /որը ևս շատ կարևոր դեր է կատարում տվայլ ստեղծագործության մեջ/..Ի վերջո բնակարան թիվ 50` անհաջողությունների ու սարսափի բնակարան, որը Բուլգակովը վերցրել էր իր երիտասարդության տարիների հուշերից: Կարդացեք նրա կնոջ օրագիրը, և վեպը հասկանալի կլինի ամբողջությամբ: Մեկ բան ևս.. ուշադրություն դարձրեք` ինչպես է վեպը մոնտաժում Բուլգակովը / կինոյի մտածողություն/: Իզուր չէ Էյզենշտեյնը ասել, որ մոնտաժը սովորել է գրողներից... Մի խոսքով, լուրջ մոտեցեք այս գրքին ու որոշեք` որն է ձերը..հանգստությունը, թե...հավերժությունը::)

Sonatina
30.09.2010, 17:38
Գիրքը ֆիլմից շատ է տարբերվում,անգամ հերոսները:

Շինարար
30.09.2010, 17:45
Եթե ցանկանում ես հասկանալ որևէ ստեղծագործություն, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել ու հասկանալ այն ժամանակաշրջանը, որում ապրել ու ստեղծագործել է տվյալ արվեստագետը: Չմոռանանք` ինչ կարգեր էին տիրում, երբ Բուլգակովը գրեց այս գործը: Ում ի նկատի ուներ Վոլանդի կերպարում, Մարգարիտայի, Բեզդոմնու /որը ևս շատ կարևոր դեր է կատարում տվայլ ստեղծագործության մեջ/..Ի վերջո բնակարան թիվ 50` անհաջողությունների ու սարսափի բնակարան, որը Բուլգակովը վերցրել էր իր երիտասարդության տարիների հուշերից: Կարդացեք նրա կնոջ օրագիրը, և վեպը հասկանալի կլինի ամբողջությամբ: Մեկ բան ևս.. ուշադրություն դարձրեք` ինչպես է վեպը մոնտաժում Բուլգակովը / կինոյի մտածողություն/: Իզուր չէ Էյզենշտեյնը ասել, որ մոնտաժը սովորել է գրողներից... Մի խոսքով, լուրջ մոտեցեք այս գրքին ու որոշեք` որն է ձերը..հանգստությունը, թե...հավերժությունը::)

Լավագույն ստեղծագործությունները նրանք են, որոնք ընթերցվում և ընկալվում են ցանկացած միջավայրից ու ժամանակաշրջանից դուրս, երբ պետք չէ իմանալ, թե երբ է այն գրվել, ով է գրել, ինչ հանգամանքներում և որտեղ, երբ առանց այդ ամենն իմանալու էլ կարելի քոնը գտնել այդ գրքում: «Վարպետն ու Մարգարիտան» հենց այդ գրքերից է: Ես կարդացել եմ այն, հասկացել եմ գուցե իմ ձևով, որ 180 աստիճանով կարող է տարբերվել նրանից, ինչ հեղինակն էր ուզում ասել, բայց հենց դրանում է գրական ստեղծագործության հետաքրքրությունը: Երկու անգամ երկու հավասար է չորս, յուրաքանչյուրս գիտենք, եթե որևէ գրքի հասկանալը նման միանշանակ լուծում է ենթադրում. ժամականաշրջան+միջավայր+հեղինակ+պատկերավորման միջոցներ… ներեցեք, խորհուրդ չէի տա այն կարդալ, իսկ «Վարպետն ու Մարգարիտան» կարդացեք:
Հ.Գ. Իսկ ընդհանրապես շատ ավելի օգտակար ու հետաքրքիր է ոչ թե ժամակաշրջանի ու միջավայրի օգնությամբ վեպ ուսումնասիրել ու հասկանալը, այլ ընդհակառակը`վեպի միջոցով ժամանակաշրջան ու միջավայր բացահայտելը:

dionisos-88
30.09.2010, 23:21
Ամեն դեպքում ես համամիտ չեմ: Եթե ցանկանում ես խորությամբ ընկալել արվեստագետին ու իր ստեղծածը, պարտադիր պիտի իմանաս, որ դարի, որ ժամանակահատվածի հետ գործ ունես, ինչու է գրվել հենց այդ ստեղծագործությունը: Ասենք, չիմացար Օսկար Ուայլդի կենսագրությունը: Շատ լավ, բայց այդ դեպքում բավականին բաց տեղեր կմա ընթերցողի համար օրինակ` "Դորիան Գրեյի դիմանկարը" կարդալիս: Ձեզ երբեք չի հետաքրքել` ինչու են Շեքսպիրի պիեսներում կանացի կերպարները այդքան անգույն և նույնիսկ երկրորդական, իսկ տղամարդկանց կերպարները բազմապլան են, պոլիխրոմիկ: Որովհետև այդ շրձանում դերասանուհիներ չկային թատրոնում, տղամարդիկ էլ անձնավորում էին կանանց: Այդ պատճառով է գուցե Շեքսպիրը հիմնական ու առաջնային դարձնում տղամարդուն. չէ որ պիեսը նախատեսված է թատրոնի համար: Նույնն էլ Բուլգակովն է.. Եթե ձեզ ասեն, որ դա 20-րդ դարավերջի գործ է, արդյոք չեք զարմանա որոշ հարցադրումներից, կերպարների ներմուծությունից /ես բնավ չեմ խոսում այն մասին, որ այստեսակ գրքերը միշտ էլ արդիական են/, խոսքը նրանց "սաղմնավորման" ու ծնունդի մասին է...

Շինարար
30.09.2010, 23:25

Ոչ:)) սա բոլդով հարցի պատախանն էր
Ընթերցողը հոգնած աշխատանքային օրվանից հետո կես ժամ կարող է ունենալ գիրք կարդալու, նման վիճակում նա ցանկանում է պարզապես հաճելի ընթերցանություն, չեմ կարծում, թե ընթերցողը նման խնդիր ունի՝ խորությամբ ընկալել արվեստագետին:)

էմմաԹադ
16.01.2012, 21:49
Ողջույն
Յուրաքանչյուր գիրք, ըստ իս, պետք է որեվէ միտք ունենա, այլ ոչ թե լինի պարզապես ժամանցի միջոց… Այս գրքի մասին, որը շատ եմ սիրում, կարող եմ ասել, որ այն, անշուշտ, կարելի է ընկալել տարբեր կերպ, սակայն ըստ իս հիմնականը պարզ տեքստով է գրված:
ա. մի պահ կա, որտեղ Յեշուան ասում է «Վախկոտությունը, երեվի, ամենաահավոր մեղքն է», ինչը գրված է լինում նաեվ Մատթեոսի մագաղաթի մեջ, միայն թե առանց երեվիի,
բ. երբ նույն Մատթեոսը գալիս է Վոլանդի մոտ մի շատ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունենում, որի հիմքը մի նախադասություն է՝ «Ի՞նչ էր անելու քո Բարին, եթե չլիներ Չարը…»/համոզված չեմ, որ հայերեն թարգմանության մեջ այդպես է գրված, ռուսերենով եմ կարդացել/
Բացի այդ. Բեզդոմնին կենդանի է մնում, իսկ եթե Վարպետն ու Մարգարիտան ընկնում են դժոխք, ապա ես էլ կուզենայի այդպիսի դժոխք ընկնել. այս կապակցությամբ ուզում եմ անդրադառնալ վերը նշված երկխոսության մի այլ հատվածի, երբ Վոլանդը հարցնում է, թե ինչու Վարպետին չեն տանում իրենց մոտ՝լույս, իսկ Մատթեոսը պատասխանումէ, որ Վարպետը արժանի է ոչ թե լույսի այլ հանգստի. Վարպետն իր ստեղծագործությունն այրում է նրանից հետո, երբ մի պարբերականում հրատարակում է իր վեպի մի հատված եվ սկսում են հայտնվել այն քննադատող, անգամ հայհոյող հոդվածներ, այսինքն վախի պատճառով է այրում… իսկ այն, որ Յեշուան նույն Հիսուսի այլ /ալտերնատիվային/ ընկալում է եվ այլն երկրորդական է…
Ասեմ, որ մի 4-5 անգամ եմ կարդացել մինչ այժմ ու համոզված եմ, որ այնքան էլ հեշտ չէ հասկանալ այն:

Alex-Grig
20.01.2012, 22:54
Ընդհանրապես, այս գրքի հետ կապված է շատ միստիկական պատմություներ, պատմեմ իմ հետ կապվածը. Անցյալ տարի Հայաստանում էի, որոշեցի հետ գալիս մի քանի գիրք հետս բերել, լավ գրադարան ունեմ, բայց բերելու հնարավորություն առաժմ չկա, մի կերպ մի երեք գիրք խծկեցի արդեն լիքը ձեռքի ուղեբեռի մեջ, մտածելով որ համ էլ ինքնաթիռում կկարդամ, վերջին պահին կինս իրեն ավելի կարեվոր թվացող ինչ որ իր տեղավորելու համար հանում է առաջին պատահած գիրքը, հենց ««Վարպետն ու Մարգարիտան»», երբ ինքնաթիռում իմացա , բավականին բարկացա ու տխրեցի, իմ սիրած գիրքն էր, հասանք Ամստերդամ, օդանավակայանում սպասում էինք ուղեբեռին, տեսա, նստարանի վրա մի գիրք է դրված, ոնց ու մեկը ինձ զոռով ստիպեր , ասեր վերցրու ու դիր պայուսակդ, առաջնորդվելով գրքի գողը գող չի հանտահայտ ասածվածքով, էդենց էլ արեցի, ու շատ զարմացած մնացի, երբ տանը պարզեցի, դե արդեն կռահեցիք, որ նույն գիրքն էր, բայց..... հոլլադերեն թարգմանված, էսենց բան, կուզեք հավատացեք, կուզեք ոչ.

Մ ա լ ա ն չ ո
17.03.2012, 20:13
երեխեք ետ գրքի online տարբերակը կա??ու եթե հա խնդրում եմ ասեք որտեղից կարդամ??

Tigran-57777
15.06.2012, 11:25
Հիմա ես նունպես հասել եմ գրքի կեսը և ասեմ,որ շատ է դուրս գալիս,անհամբեր սպասում եմ վերջին:Արժե՛ դրանից հետո կարդալ Թատերական վեպը?

Tigran-57777
26.06.2012, 01:54
Շատ լավն էր,այսօր վերջացրեցի:ok

Ruby Rue
24.07.2012, 00:34
Գիրքն անչափ սիրելի է:love
Ամեն ինչից զատ, էն Բեգեմոտին ո՜նց եմ սիրում՝ իր թթվով օղի խմելով, կատուների իրավունքների պաշտտպանությամբ ու շատ հետաքրքիր իմաստային կերպար լինելով հանդերձ::love

Վոլտերա
10.12.2012, 13:24
:love Գիրք, որի կերպարների համար խելագարվում եմ
54958

Վոլտերա
10.12.2012, 13:27
:love:love Բեգեմոտն էդ գրքի հանճարնա :love Ամենասիրելի կերպարը:love
54959

Մարկուս
01.05.2013, 22:47
Նա ներս մտավ պատուհանիցս, ցախավելը դրեց պատուհանագոգին, նայեց աչքերիս, ժպտաց ու ասաց.
-Ողջույն:
Նա ներս անցավ, նստեց աթոռին և ապա էլի նույն հայացքով նայեց ուղիղ աչքերիս մեջ ու ասաց.
- Ինչու՞ չես պատասխանում: Լա՛վ, լա՛վ, հասկանում եմ, որ զարմացած ես, բայց այսօր լիալուսին է, և բոլոր երազանքները կարող են իրականանալ: Դե՛, ի՞նչ ես սառել, արի՛, նստի՛ր:
- Մարգարիտա…,- քթիս տակ ասացի ես, կարծես մախանիկաբար: Ես Ձեզ հենց այսպես էլ պատկերացնում էի:
-Այսպե՞ս…
-Հա, գեղեցիկ, գանգրահեր…
-Լա՛վ, լա՛վ, դա մի կողմ: Դու ուզում էիր, չէ՞, դու երազում էիր ինձ տեսենլ, ինչ-որ հարցեր էիր ուզում տալ…
-Ի՞նչ եք զգում, երբ թռչում եք:
- Դա միակ հա՞րցն է, որ քեզ հետաքրքրում է գրքից: Խե~ղճ Միխայիլ, եթե իմանար, որ միայն դա է հետաքրքրում իր ընթերցողին…
- Չէ՛, չէ՛…դուք ինձ սխալ հասկացաք: Միայն դա չի հետաքրքրում, ավելի ճիշտ, դա ընդհանրապես չի հետաքրքրում: Դե լա՛վ, լա՛վ, հետաքրքրում է, բայց գրքում շատ ավելի խորը, կարևոր թեմաներ կան, որոնց անդրադարձել է հեղինակը: Ինձ թվում է, որ գիրքը ամեն ինչի մասին է, և ինձ հուզող գրեթե բոլոր թեմաները շոշափված են գրքում:
Այդ պահին զգացի, թե ինչպես զգալի կերպով փոխվեց Մարգարիտայի դեմքի արտահայտությունը. վայրի հայացքը կորավ, չքացավ, հալեց գեղեցիկ դիմագծերի մեջ, ու քնքուշ ժպիտ հայտնվեց այտերին: Մարգարիտան, որն իմ պատուհանից ներս էր մտել վհուկի կերպարանքով, այժմ վերափոխվել էր սովորական կնոջ: Ինձ թվաց, որ իմ խոսքերը ազդեցություն ունեցան նրա վրա: Մինչ այդ նա մտածում էր, թե ես ամեն ինչից տպավորվող դեռահաս եմ եմ, որին միայն կարող է հետաքրքրել իր ցախավելով թռիչքը, այն ինչ դա վեպում երկրորդական է, բայց հիմա նա հասկացավ, որ վեպն ինձ իրոք հուզել է ու հետաքրքրել: Խոսքերիցս բացի, երևի, նրան տպավորեց իմ` այդ խոսքերը ասելու եղանակը. ես այրվում էի, հուզված էի, բորբոքված…լսողին կթվար, թե ինչ-որ տենդի մեջ եմ:
-Լսի՛ր, - հոգատար ասաց Մարգարիտան ,- ների՛ր, որ կոպիտ էի:
Ձայնն էլ փոխվեց: Այժմ այն հանդարտ էր, հանգիստ, մեղմ: Իսկ վայրկյաններ առաջ, օ~ այդ բարձր ծիծաղը, անկեղծ ասած, վախենում էի, որ ծնողներս կարթնանան:
-Դուք էլ ինձ ներեք, ես դեռ չեմ կարողանում ուշքի գալ:
- Ես ասացի չէ՞, որ այսօր լիալուսին է և երազանքներդ կիրականանան:
-Ուզում եմ Ձեզ մի հարց տալ. վեպի առանցքային գաղափարը սե՞րն է:
-Սե՞րը, իսկ դու գիտե՞ս՝ ինչ է սերը:
-Հա, գիտեմ: Դուք հանուն նրա ձեր հոգին ծախեցիք սատանային, տանջվեցինք ողջ պարահանդեսի ընթացքում. դա է սերը:
-Սերը…սերը դուրս թռավ մեր առջև, ինչպես մարդասպանը փողոցում , ու ցնցեց մեզ. այդպես ցնցում է կայծակը, այդպես ցնցում է ֆիննական դաշույնը:
-Վարպետի խոսքերն են. սքանչելի է: Դեղին ծաղինկերը ձեռքերում` այդ օրը Դուք դուրս էիք եկել տանից, որ նա ձեզ վերջապես գտնի, և եթե նա ձեզ չգտներ, դուք ինքնասպան կլինեիք, քանի որ ձեր կյանքը ունայն էր:
Նա էլի ժպտաց, և ես այդ ժպիտի մեջ թախիծ տեսա, թախիծը այդ, սակայն, մռայլ չէր, այլ` լուսավոր. կարծես խոսքերս նրա սրտում կրակ վառեցին, և հիշողությունների մի քաղցր ալիք համակեց նրան: Նա ասաց.
-Սերը վեպում, իհարկե, ունի իր կարևոր նշանակությունը, բայց, ինչպես դու մի փոքր առաջ ասացիր, այս վեպը ամեն ինչի մասին է:
-Հա՛, իրո՛ք, եթե ընդհանուր ասենք. չարի և բարու հավերժ պայքարի: Բայց գիտե՞ք, կան հատվածներ, որ ես այդքան էլ լավ չեմ հասկացել: Վեպը ինչպե՞ս ավարտվեց, դուք գնացիք դժո՞խք:
-Ո՛չ:
-Ախր~, ես պարզ հիշում եմ: Դուք Վոլանդի, Բեգեմոտ կատվի, Ազազելլոյի և Կորովյովի հետ գնացիք…
-Չէ՛, անուշի՛կս, լսի՛ր, դու ամեն ինչ ուղիղ իմաստով ես հասկացել, այն ինչ ստեղծագործությունը ոտքից գլուխ փոխաբերական իմաստ ունի: Հիշու՞մ ես այն հատվածը, երբ Վոլանդը Մատթեոսին հարցնում է, թե ինչու Վարպետին չեն տանում լույս, Մատթեոսը պատասխանում է, որ Վարպետը արժանի է ոչ թե լույսի այլ հանգստի…
-Հա՛, իհա՛րկե: Եվ այդ հատվածում մի շատ կարևոր պահ էլ կար, երբ Վոլանդը ասում է, թե ինչ էր անելու քո բարին եթե չլիներ չարը, այդպես է չէ՞ ասում Վոլանդը:
-Հա, մոտավորապես… և հիշու՞մ ես Ազազելլոյի տված գինին, այն թունավոր էր, ես ու Վարպետը մահացանք, իսկ հետո ձիերը մեզ տարան…
-Հա՛, հիշեցի, դուք այնտեղ էլ հանդիպեցիք Պոնտացի Պիղատոսին, ու Վարպետը ավարտեց իր վեպը նրա մասին: Նա բաց թողեց իր հերոսին, և Պիղատոսը կարողացավ քայլել լուսնի արահետով ու զրուցել Յեշուայի հետ: Հիշու՞մ եք, Մարգարիտա, Յեշուայի խոսքերը § Վախկոտությունը, երևի ամենահավոր մեղքերից մեկն է¦: Այժմ Պոնտացի Պիղատոսն էր կրկնում այդ խոսքերը, բայց ասելով, որ համաձայն չի Յեշուայի հետ, և որ վախկոտությունը ամենահավոր մեղքն է: Նա այդպես էր ասում, որովհետև գործել էր այդ մեղքը. նա դատապրտել էր Յեշուային մահվան, այն ինչ գիտեր, որ նա անմեղ է, բայց նա չէր ուզում ինչ-որ թափառաշրջիկի պատճառով կորցնել իր` տարիներով վաստակած փառքը: Վախկոտությունն էր, անկասկած, պատճառը, որ նա չարդարացրեց Յեշուային: Եվ հիմա Յեշուայի հետ խոսելիս նա խնդրում էր Յեշուային իրեն ասել, որ այդ ամենը ինքը երազում է տեսել և նրան մահապատժի չի ենթարկել:Եվ Յեշուան հաստատում էր դա, իսկ Պիղատոսը իրեն երջանիկ էր զգում, և մեղքի զգացողությունը այլևս չեր տանջում նրան: Ախ~, ներեցեք, ես ձեզ ընդհատեցի:
-Այսպիսով. հաղթեց ոչ բարին, ոչ էլ չարը. հասկանում ես, հաղթեց սերը: Հիշու՞մ ես, թե ես վերջում ինչ էի ասում Վարպետին:
-Հա, դուք նրան խորհուրդ էիք տալիս վայելել լռությունը և ներկայացնում էիք նրան տունը, որտեղ ձեր մահից հետո ապրելու եք: Նկարագրում էիք խաղողի ողկույզները, որոնք բարձրանալու էին մինչև տանիք, ձեր պատուհանը: Եվ խոստանում էիք նրան, որ նա քնելու է ժպիտը շուրթերին, և որ դուք հսկելու եք նրա քունը…,- երազկոտ աչքերով նայելով նրան` ասացի ես:
-Այդպես էլ եղավ: Հիմա հասկացա՞ր:
-Քիչ-քիչ սկսում եմ հասկանալ: Սերը կա և իրական է,եթե դու հավատում ես, իսկ մահ չկա, եթե դրան չես հավատում…:love

Մարկիզ
18.10.2015, 16:29
Ես արդեն չեմ հիշում՝ քանի անգամ եմ կարդացել էս վեպը, քանի վերլուծություն ու գիտական աշխատանք եմ կարդացել էս վեպի ու հեղինակի մասին: Պաշտամունքի պես բան է դարձել: Ոնց որ սեղանի գիրք լինի: Բան չկա ասելու: Սա մի ուրիշ գործ է՝ այլմոլորակային: Գժվում եմ: Ու ինչքան խորանում եմ հեղինակի կենսագրության, վեպի առանձին դրվագների, խոսքերի, ենթատեքստերի մեջ էնքան ավելի եմ համոզվում, որ էս տղեն (Միխայիլը) այլմոլորակային է եղել:

Օրինակ՝ «Դոստոևսկին անմահ է» խոսքի տակ ու էս դրվագում առհասարակ էնքան բան է արտահայտել (թե խիստ նեղ անձնական, թե գլոբալ), որ ուղղակի ապշելու բան է: :)))