PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞րն է ավելի ճիշտ. գիրք կարդալու եղանակներ

Cannibal
23.12.2008, 18:14
ժող ջան ըստ ձեզ որն ա ճիշտ գիրքը կարդալ էլէկտրոնային եղանակով թե աուդիո եղանակով՞ :8

Elmo
23.12.2008, 18:24
ժող ջան ըստ ձեզ որն ա ճիշտ գիրքը կարդալ էլէկտրոնային եղանակով թե աուդիո եղանակով՞ :8

էլեկտրոնային

Աբելյան
23.12.2008, 18:24
ժող ջան ըստ ձեզ որն ա ճիշտ գիրքը կարդալ էլէկտրոնային եղանակով թե աուդիո եղանակով՞ :8
էլեկտրոնային եղանակով, որովհետև աուդիո եղանակով կարդալ հնարավոր չի

Elmo
23.12.2008, 18:29
էլեկտրոնային եղանակով, որովհետև աուդիո եղանակով կարդալ հնարավոր չի

Հա ճիշտ ա, պատկերացրա ասենք մեկը ասի «Չարենցի վերջին գիքը լսել ես՞» կամ «մի գրքում լսել եմ, Շիրազի մասին»

Moon
23.12.2008, 18:34
ժող ջան ըստ ձեզ որն ա ճիշտ գիրքը կարդալ էլէկտրոնային եղանակով թե աուդիո եղանակով՞ :8

ոչ մեկը, ոչ էլ մյուսը՝ գիրքը կարդացեք հենց որպես գիրք։ Թղթից հաճելի բան աչքի համար չկա։:)

Rammstein
23.12.2008, 18:38
Չգիտեմ, թե որն է ճիշը։

Իսկ ճիշտը այն է, որը քեզ ավելի հարմար է։ Ինձ ավելի հարմար կլիներ էլեկտրոնային եղանակով։

Amourchik
23.12.2008, 18:40
Չգիտեմ, թե որն է ճիշը։

Իսկ ճիշտը այն է, որը քեզ ավելի հարմար է։ Ինձ ավելի հարմար կլիներ էլեկտրոնային եղանակով։

Իսկ ես էլեկտրոնային տարբերակով չեմ կարողանում կարդալ, քանզի աչքերս շուտ են ցավում ու հոգնում, բայց սիրում եմ գիրք կարդալ:love

Սամվել
23.12.2008, 18:41
ԻՆձ որ Էլէկտրոնային + Պրինտեր տարբերակն է դուր գալիս..

Նայեք օրինակ էլէկտրոնային մի քանի շատ կարևոր առավելություն...

1. Արագ որոնում
2. փոքր ֆիզիկական ծավալ

Այսինքն մի սենյակ գրքի տեղը կարաս ունենաս մի դիսկ գիրք...

Ու որը պետքա պրինտ անես կարդաս :hands

Amourchik
23.12.2008, 18:42
ոչ մեկը, ոչ էլ մյուսը՝ գիրքը կարդացեք հենց որպես գիրք։ Թղթից հաճելի բան աչքի համար չկա։:)

Լիովին համաձայն եմ:Հետո թղոից կարդալուց մի տեսակ ավելի ես ընկղմվում այդ գրքի մեջ և ավելի հեշտ ես հասկանում գրքի գաղափարական բովանդակությունը:Սա ուղղակի կարծիք է:ok

Amourchik
23.12.2008, 18:43
ԻՆձ որ Էլէկտրոնային + Պրինտեր տարբերակն է դուր գալիս..

Նայեք օրինակ էլէկտրոնային մի քանի շատ կարևոր առավելություն...

1. Արագ որոնում
2. փոքր ֆիզիկական ծավալ

Այսինքն մի սենյակ գրքի տեղը կարաս ունենաս մի դիսկ գիրք...

Ու որը պետքա պրինտ անես կարդաս :hands

հարմարավետության տեսակետից համաձայն եմ, բայց աչքերիս չեմ կարող այդպես համոզել:D

Սամվել
23.12.2008, 18:44
հարմարավետության տեսակետից համաձայն եմ, բայց աչքերիս չեմ կարող այդպես համոզել:D

Պրինտ արա...

Օրինակ պատկերացրա քեզ մի գիրքա պետք ու դու ունես մի 10.000 հատ գիրք պետքա էտքանի մեջից գտնես... ես որ կգերադասեի էլէկտրոնային լիներ.. նորմալ մի քանի վարյկյանում կգտնեի գիրքը.. հետո պրինտ կանեի ու կկարդաի...

Իսկ նենց պետքա մի օր էլ ման գաս էտ գիրքը ...

Ու հաստատ ծավալի առումով էլ էնքան գիրք չես կարա ունենաս Ռեալ ինչքան Էլեկտրոնային

Amourchik
23.12.2008, 18:47

Այս մեկը դուրս եկավ;)
Հա, անում եմ և ահագին էլ անում եմ, հիմա որ քննության չլինեի, հաստատ էլեկտրոնային տարբերակով գիրք էի կարդում:(, բայց միևնույննա շուտ եմ հոգնում, իսկ անընդհատ պրինտ անելն էլ այնքան ճիշտ չի էլի:Եսիմ:think

Kuk
23.12.2008, 18:50
Պրինտ արա...

Օրինակ պատկերացրա քեզ մի գիրքա պետք ու դու ունես մի 10.000 հատ գիրք պետքա էտքանի մեջից գտնես... ես որ կգերադասեի էլէկտրոնային լիներ.. նորմալ մի քանի վարյկյանում կգտնեի գիրքը.. հետո պրինտ կանեի ու կկարդաի...

Իսկ նենց պետքա մի օր էլ ման գաս էտ գիրքը ...

Ու հաստատ ծավալի առումով էլ էնքան գիրք չես կարա ունենաս Ռեալ ինչքան Էլեկտրոնային

Սամ, ասենք մի 500 էջանոց գիրք ա, դնես 500 էջ պրինտ անես, երկու օրում կարդաս, հետո էդ պրինտ արածդ էլ պետք չի, մնում ա վրեդ, մեկա դիսկով ունես, ի՞նչ անես էդ մի դաստա թուղթը: Լևոնի մութուցուրտ վախտերն էլ չի, տաս մեկին ասես` վառի, ձմեռը տաքացի:D Նենց որ, գրքով կարդալուց ճիշտը չկա;) Հլը ոչ մի հատ գիրք էլէկտրոնային տարբերակով չեմ կարդացել. մաքսիմում մի քանի էջ, դրանից հետո անցնում եմ սովորական գրքին:)

Cannibal, ոչ թե «Գրքի կարդալու եղանակներ», այլ «Գիրք կարդալու եղանակներ»:

Հայկօ
23.12.2008, 19:03
Թղթային տարբերակը կարդալն, իհարկե, թե՛ ավելի ճիշտ է և թե՛ ավելի հարմար, բայց լի՜քը գրքեր կան, որ հաստատ էդպես չես կարող ճարել. սա՝ մեկ: Երկու՝ գրքին պիտի փող տաս, ու մանավանդ եթե ինձ նման շատ կարդացող ես, դա սնանկանալու վստահելի եղանակ է: Ես արդեն վաղուց ընտրել եմ էլեկտրոնային տարբերակը: Կարդում եմ PDA-ի կամ հեռախոսի էկրանից, ինչը մի քանի մեծ առավելություններ ունի.

1. գրպանումդ կարող ես ունենալ մի ամբողջ գրադարան,
2. հետդ ավելորդ բան քարշ տալու կարիք չկա,
3. շատ հարմար է գիշերը կարդալու համար՝ էկրանի բեքլայթի շնորհիվ. դու տեսնում ես, ուրիշներին էլ չես անհանգստացնում լույսը վառելով:

Հիմա ինձ համար հեռախոսի ընտրության մեջ ամենակարևոր գործոներից մեկը դարձել է էկրանի մեծությունը :):

Էս եղանակով կարդացել եմ արդեն մոտ 50Մբ գրականություն՝ *.txt ֆորմատով: Իսկ դա բավականին շատ է (օրինակ՝ հաստափոր «Մատանիների տիրակալն» ընդամենը 1.5Մբ է):

Աուդիոգրքերն ինձ համար գոյություն չունեն մի քանի պատճառներով: Նախ՝ շա՜տ ավելի դանդաղ են, քան կարդում եմ, հետո՝ միշտ չէ, որ հերոսի ձայնի կամ պատմողի առոգանության հետ համաձայն եմ, երրորդ՝ պարզապես անհարմար է ժամերով ականջակալ դնելը:

Cannibal
23.12.2008, 19:11
մեջս կասկածանք քցեցիք.ես մտածում էի սաղտ կասեք աուդիոտարբերակը բայց չէ
պրոստո խրոնիկի նառնիի յոթը հատոր միքիչ ալարում եմ կոմպով կարդամ.շաաատ երկար ա,մոտս ունեմ նաև դրա աուդիոտարբերակը…ախր շատ լավ են ձայնագրել.մեջը մի տասը հոգի խոսում,երգում են ու շատ լավ որակով.եսիմ:think
օրինակ հեսա http://orthodox.10gb.ru/old/download/audio/Hroniki_narnii/Plemjannik_charodeja_1.wma
հիմա ինչ կասեք՞ :P

Հայկօ
23.12.2008, 19:14
պրոստո խրոնիկի նառնիի յոթը հատոր միքիչ ալարում եմ կոմպով կարդամ.շաաատ երկար ա

հիմա ինչ կասեք՞ :P

Ես, օրինակ, կհարցնեմ. դու ավելի դանդաղ ես մտքումդ կարդում, քան էդ դերասանները՝ բարձրաձա՞յն :o:

Cannibal
23.12.2008, 19:26
չէ.բայց հարցը դրանում չի.առանց ետ ել աչքերս մինուս մեկ ու կես են ել խի ետի խորացնեմ՞՞ ես շատ եմ սիրում գիրք կարդալ բայց իսկական գիրք այլ ոչ թե էլեկտրոնային.իսկ իսկականը ես չունեմ :(

Հայկօ
23.12.2008, 19:32
Սենց պատասխանեմ:

Ճիշտ ա էն, ինչը քեզ ա հարմար: Եթե գերադասում ես աուդիոգրքերը, խնդրե՛մ. դու դու ես, ես՝ ես: Ես իմ նախընտրանքն արդեն բացատրել եմ: Սա սուբյեկտիվ հարց ա:

Մինուս մեկուկես... Է՜հ, ջահելություն... :(: Աշխատի՝ շատ չխորանա: Կարճատեսությունը բավականին անհարմար բան ա, ես լավ գիտեմ:

Աթեիստ
23.12.2008, 21:48
Տեխնիկան զարգանում է, այսօր արդեն կարող ես համադրել բոլոր 3 տարբերակները։
http://www.exler.ru/expromt/23-12-2008.htm
Էլեկտրոնային գիրք կարդալու սարք, որի էկրանն օգտագործում է "էլեկտրոնային թանաք" - eInk:

Արտաքինից համարյա չի տարբերում տպված թղթից, բացում է բոլոր տարածված ֆորմատները, վերարտադրում է աուդիո ֆայլերը։
Հենց գինը հասավ 100$ կգնեմ ։), ներկայումս սրանք արժեն մոտ 400$:

Հայկօ
23.12.2008, 22:04
Ես էլ եմ սպասում... :): Բայց հենց մոնոխրոմ E-Ink էկրանների գները հասնեն $100-ի, կհայտնվեն նույն՝ E-Ink տեխնոլոգիայի վրա հիմնված գունավոր ու ճկուն սարքեր՝ էլի մի $500-ով: Հավերժական սպասում...

Sony-ի Reader-ը լավն ա :love
http://www.sonystyle.com/wcsstore/SonyStyleStorefrontAssetStore/img/718x407/PRS700BC_3.pnghttp://www.sonystyle.com/wcsstore/SonyStyleStorefrontAssetStore/img/718x407/PRS700BC.png

Աթեիստ
23.12.2008, 22:18
Pocketbook 301 մի քանի կետերով Sony-ին կիլոմետրերով հետ թողեց, Sony-ի միակ առավելությունը touch screen էկրանն է, ինչը book Reader-ի համար կրիտիկական չէ։ Հիշեցնեմ, որ Sony-ն չի բացում շատ տարածված FB2 ֆորմատը, ինչպես նաև չի բացում ռուսերեն տեքստ։

Հայկօ
23.12.2008, 22:26
Ռուսերեն կարդում է՝ прошивка-ն փոխելուց հետո: FB2 համարյա չեմ օգտագործել, ավելի շատ՝ RTF: Բայց, ամեն դեպքում, չեմ առնի՝ հաստատ: Փոխարենը կարելի է նեթբուկ առնել:

Աչքս ASUS EeePC 1002HA (http://www.newegg.com/Product/Product.aspx?Item=N82E16834220480)-ի վրա ա :love:

Լուսաբեր
24.12.2008, 18:20
ՈՒղիղ նստած,ձեռքերը գրքի ներքևում գիրքը բռնած,աչքերից 30սմ հեռավորության վրա :P այ սենց են կարդում գիրքը :ok
Խի՞ չգիտեիք :D

Հայկօ
24.12.2008, 21:31
ՈՒղիղ նստած,ձեռքերը գրքի ներքևում գիրքը բռնած,աչքերից 30սմ հեռավորության վրա :P այ սենց են կարդում գիրքը :ok
Խի՞ չգիտեիք :D

Հեչ չեմ պատկերացնում, ոնց պիտի ուղիղ նստած, ձեռքերը գրքի ներքևում գիրքը բռնած, աչքերից 30սմ հեռավորության վրա կարդաս զրոների ու մեկերի թվային հաջորդականությունը :P:

helium
10.04.2009, 17:44
Ես օրինակ նախընտրում եմ աուդիոգրքերը։ Դրանք ունեն մի շատ կարևոր առավելություն, այն է՝ կարող ես լսել երթուղայիններում։ 30-40 րոպե անիմաստ, բազում անգամներ մանրակրկիտ հետազոտված տեսարաններ պատուհանից դիտելու փոխարեն, լսում ես գիրք:) Միայն պետք է մի փոքր զգույշ լինել, երբեմն շատ ծիծաղելի կամ վտանգավոր դրվագների ժամանակ դժվար է անտարբեր դեմքի արտահայտություն պահպանել :D:D:D

StrangeLittleGirl
24.08.2009, 15:27
Ընդհանրապես, աուդիո տարբերակը շատ հարմար է կարճ պատմվածքների կամ հեքիաթների դեպքում, երբ ուզում ես ուղղակի լիցքաթափվել ու քնել: Հաստափոր գրքեր լսել չեմ կարող: Հայկը ճիշտ նկատեց, որ դրանք շատ ավելի դանդաղ են: