PDA

Դիտել ողջ տարբերակը : Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից



Artgeo
08.12.2006, 01:36
Եկեք «սարքենք» իդեալական կին/տղամարդ ֆորումցիներից

բնավորությունը ո՞ւմից
դեմքը ո՞ւմից
մազերը ո՞ւմից
խելքը ո՞ւմից
ձեռքերը ո՞ւմից
և այլն
:D

քաղաքացի
08.12.2006, 01:46
Եկեք «սարքենք» իդեալական կին/տղամարդ ֆորումցիներից

բնավորությունը ո՞ւմից
դեմքը ո՞ւմից
մազերը ո՞ւմից
խելքը ո՞ւմից
ձեռքերը ո՞ւմից
և այլն
:D
Artgeo-ից "և այլն"-ը :D

Մելիք
08.12.2006, 11:31
Artgeo-ից "և այլն"-ը :D
Կներես, իհարկե , Քաղաքացի ջան, բայց դու ի՞նչ գիտես, որ Artgeo-ի "և այլնը" իդեալական ա::D :D

Artgeo
08.12.2006, 11:53
Իմ «և այլն»-ին չկպնեք :goblin

Եվ այսպես, ես առաջարկում եմ

Chuk-ի համբերատարությունը
Ուլուանայի գրագիտությունը
Մելիքի ու Բարեկամի բնավորությունը
Arm_Lione -յի դեմքը
Կիտայի - հմ... դե հասկացաք :D
Cassiopea-յի աչքերը
Մասսագետի հումորի զգացումը
Եվ այլնը ինձնից :D

Բայց իմ «և այլնը» մեծա :esim

Cassiopeia
08.12.2006, 11:54
Իմ «և այլն»-ին չկպնեք :goblin

Եվ այլնը ինձնից :D

Բայց իմ «և այլնը» մեծա :esim
"և այլն"-ը կբացե՞ս

Մելիք
08.12.2006, 12:02
Կիտայի - հմ... դե հասկացաք :D

Ես օրինակ չհասկացա, Ի՞նչը:

քաղաքացի
08.12.2006, 13:35
Կիտայի - հմ... դե հասկացաք :D
Ես էլ չհասկացա։ :unsure

Ուլուանա
08.12.2006, 17:13
Իմ «և այլն»-ին չկպնեք :goblin

Եվ այսպես, ես առաջարկում եմ

Chuk-ի համբերատարությունը
Ուլուանայի գրագիտությունը
Մելիքի ու Բարեկամի բնավորությունը
Arm_Lione -յի դեմքը
Կիտայի - հմ... դե հասկացաք :D
Cassiopea-յի աչքերը
Մասսագետի հումորի զգացումը
Եվ այլնը ինձնից :D

Բայց իմ «և այլնը» մեծա :esim
Արտ, բայց համբերատարությունն էլ է մտնում բնավորության մեջ։ Բնավորությունը շատ լայն հասկացություն է, ո՞նց կարող ես մի մարդու ամբողջ բնավորությունը վերցնել՝ համարելով իդեալական։ :o Առաջարկում եմ Մելիքից ու Բարեկամից առանձին գիծ վերցնել։ :P

Կիտայինը ես էլ չհասկացա։ :P

Համ էլ ամենակարևորն ես մոռացել առաջարկել։ Քո ստեղծած կերպարն ինչքան էլ շատ արժանիքներ ունենա, բանի պետք չի լինի, եթե խելք չունենա։ :P Փաստորեն, էսքան մարդու մեջ մի խելացի մարդ չգտար, հա՞։ :( Թե՞ բոլորս էլ խելացի ենք, ում խելքն էլ վերցնես, լավ կլինի։ :D

Cassiopeia
08.12.2006, 18:12
Ի՞սկ սեռը…

Ուլուանա
08.12.2006, 19:20
Ի՞սկ սեռը…
Ես ինչքան հասկացա, մեր համատեղ «արտադրության» իդեալական մարդը հերմաֆրոդիտ է լինելու։ :D :oy

Cassiopeia
08.12.2006, 19:45
Ես ինչքան հասկացա, մեր համատեղ «արտադրության» իդեալական մարդը հերմաֆրոդիտ է լինելու։ :D :oy
:hands Ահա թե ինչ…:D ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը… փաստորեն "և այլն"-ը հենց այդ հանգամանքով էր պայմանավորված… :D

Guest
08.12.2006, 19:53
Ի՞սկ սեռը…

Ես ավելի շուտ կսկսեր աղջկա վրա հավաքել իդեալական մարդուն:think տղեքից վերցնելով աղջկա օրգանիզմի հետ համատեղվող մասերը:)
Սկսեմ, մի հատ Նարեի ու Արշակի միջին քառակուսային բարիությունը ավելացնեմ, հետո Անահիտի ու Մելիքի միջին թվաբանական լսելու ունակությունը, կամ կարելի է ասել հասկանալու ընդունակությունը (չնայած նույնն է, մեկը մյուսին ուղղիղ համեմատական է), հետո Չուկի և Անիի նվիրվախությունը իր գործին և արդեմ բավականին կատարյալ կերպար է ստացվում, հետագայում, համախառն ուժերով էլի կավելացնենք;)

StrangeLittleGirl
11.12.2006, 22:08
Ուրեմն սենց
Մազերը Arisol-ից կամ էլ իմ 7 տարի առաջվա մազերից
Աչքերը Մելիքից
Քիթը Մասսագետից
Ձեռքերն ինձնից (ամբողջ աշխարհը շուռ տաք, իմ ձեռքերի նմանը չեք գտնի :P)
Թշերն էլ ինձնից (Artgeo-ի թշերն էլ են լավը, բայց որ անթրաշ են լինում, որակը կորցնում են :( )
Խելքը Chuk-ից
Բնավորությունը Արշակից
Հումորը Քաղաքացուց

Esmeralda
11.12.2006, 22:38
Արշակի համեստությունը
Չուկի խելքը
Անահիտի խոսելու հստակությունը
քաղաքացու ու Մասսագետի հումորների միջին թվաբանականը
Taurus-ի տրամաբանությունը
Guest-ի տրամաբանությունը և խորամանկությունը (ոչ վատ իմաստով)

շարունակելի...

Anul
12.12.2006, 21:37
էտ սաղ ես եմ:o էտ ինձ էիք նկարագրում? :D :D :D :D

StrangeLittleGirl
12.12.2006, 22:17
էտ սաղ ես եմ:o էտ ինձ էիք նկարագրում? :D :D :D :D
Հա, բա ի՞նչ էիր կարծում: Ուղղակի չուզեցի միանգամից մի անուն տալ, առանձին-առանձին հավաքեցի ;)

Ուլուանա
12.12.2006, 22:57
Ուրեմն սենց
Մազերը Arisol-ից կամ էլ իմ 7 տարի առաջվա մազերից
Աչքերը Մելիքից
Քիթը Մասսագետից
Ձեռքերն ինձնից (ամբողջ աշխարհը շուռ տաք, իմ ձեռքերի նմանը չեք գտնի :P)
Թշերն էլ ինձնից (Artgeo-ի թշերն էլ են լավը, բայց որ անթրաշ են լինում, որակը կորցնում են :( )
Խելքը Chuk-ից
Բնավորությունը Արշակից
Հումորը Քաղաքացուց
Ի՜, բա ե՜ս... :goblin :cry

StrangeLittleGirl
12.12.2006, 23:51
Ի՜, բա ե՜ս... :goblin :cry
Վա՜յ, սպասի քեզ էլ մի տեղ մտցնեմ ;)
Բայց որ ես ոչ մի տեղ չկամ, լա՞վ ա :D
Գրագիտությունն էլ Ուլուանայից ;)

Բարեկամ
13.12.2006, 02:56
էս ինչ հավես ա:

Ես կընտրեի՝

ArmLionneի արտաքինը /ներքինից էլ ընտրելիք կա, բայց արտաքինի համար հարմար ա/
քաղաքացու հետաքրքրասիրությունը
Բյուրակնի անկախությունը
Մելիքի տրամաբանությունը
Arisolի անմիջականությունը
Արշակի խորաթափանցությունը /թե՞ ասպետությունն ընտրեմ :think /
Ուլուանայի շիտակությունը
Artgeoի թափը
Guestի смекалка-ն
Անուլի հոլիվուդյան շուրթերը /չնայած ArmLionneի արտաքինի հետ կարող ա չգնա/
Մասսագետի բարիությունը /հա-հա, իրա սրությունը կակռազ պետք չի/
Esmeraldaի խոհուն կանացիությունը /տենց բան չէի տեսել/
Riddleի անհավակնոտությունը

ու՞մ մոռացա

Աբելյան
13.12.2006, 13:28
ու՞մ մոռացա

Մեկ էլ իմ թրաշը, որ մի քիչ տղամարդու նման ըլնի:

Artgeo
13.12.2006, 13:55
Artgeoի թափը
Թափ ի՞նչ ա :8

Բարեկամ
13.12.2006, 15:23
Թափ ի՞նչ ա :8

Թա՞փը :D размах

Esmeralda
13.12.2006, 16:46
Esmeraldaի խոհուն կանացիությունը /տենց բան չէի տեսել/

:o շատ զարմանալի էր... բայց կոնկրետ չհասկացա, թե ինչի մասին էր խոսքը...

Բարեկամ
13.12.2006, 18:07
Մեկ էլ իմ թրաշը, որ մի քիչ տղամարդու նման ըլնի:

Խոնարհությունն էլ N.I.G.G.A.-ից :)

Աբելյան
14.12.2006, 17:33
Իդեալական կին.
Խելքը կվերցնեմ Բյուրակնից, բնավորության գծերը Անուկից, դեմքը Անիից, մազերը Նարեից, աչքերը Malu-ից:

կիսաիդեալական տղամարդ.
Խելքը կվերցնեմ Էդոյից, բնավորության գծերը Հովսեփից, ուԺը Հովոյից, բոյը Սերգեյից, արտաքին տվյալները Արթուրից, ֆուտբոլային տվյալներն էլ ինձնից: Իդեալական չի լինի, բայց իդեալականին մոտ կլնի:

Ուլուանա
18.12.2006, 20:17
Եվ այսպես, հիմա կներկայացնեմ իդեալական մարդու հավաքական կերպարն իմ պատկերացմամբ.

Սկզբում ներքինը. :roll

Արշակի մարդասիրությունն ու ազնվությունը
Բյուրակնի ազատամտությունն ու համարձակությունը
Մելիքի բարյացակամությունն ու լայնախոհությունը
Մասսագետի ու Քաղաքացու սրամտությունը
Artgeo-ի եռանդն ու հնարամտությունը
Esmeralda-ի հանգստությունը
Riddle-ի դիպուկ արտահայտչաձևը
Հովսեփի պարզությունը
Բարեկամի անկախությունն ու անհավակնոտությունը
Chuk-ի նրբանկատությունը, համբերատարությունը, հարցին տարբեր տեսանկյուններից նայելու կարողությունը
Network.am-ի սկզբունքայնությունը
Arisol-ի անմիջականությունն ու ներողամտությունը
Taurus-ի ուրախ տրամադրությունը
Guest-ի ճշգրտությունն ու մտքի ճկունությունը
N.I.G.G.A.-ի համեստությունն ու զսպվածությունը
Koms-ի սթափ մտածելակերպն ու հանդուրժողականությունը
Narinfinity-ի անմեղությունը :oy
Alize_etoilik-ի գրելու (ստեղծագործելու) շնորհքը
Իսկ հիմա արտաքինը. :P

Լեգնայի աչքերը
Anul-ի քիթը
Artgeo-ի շուրթերը
Riddle-ի մազերը
Բյուրակնի մաշկը

John
20.12.2006, 15:13
հետաքրքիր կարծիքների հանդիպեցի… լավ թեմա է՝ հետո ես էլ կգրեմ

Guest
10.11.2007, 16:22
հետաքրքիր կարծիքների հանդիպեցի… լավ թեմա է՝ հետո ես էլ կգրեմ

Հետաքրքիր ա, ետ հետոն ե՜րբ կգա:

ivy
10.11.2007, 16:38
Դուք ամեն մեկդ իդեալական եք ձեր տեսակի մեջ, էնպես որ կապ չունի, թե ումից ինչ եք վերցնում. ստացված հավաքական կերպարը միևնույն է իդեալական է լինելու: :)

Ձայնալար
11.11.2007, 00:23
Ժողովուրդ ջան, որ մաս-մուս պետք լինի չամաչեք :D

Lapterik
11.11.2007, 17:10
Դե իհարկե տենցա էլի, ինձ միշտ մոռանում են :cry2 Դե լավ որ տենցա ուրմեն ես կպատրաստեմ (պատրաստեց փոքրիկ Աննան) մի հատ սիրուն կերպար: Սենց ուրեմն ես կվերցնեմ ինձ, հետո էլի մի քիչ ինձնից հետո նոր մնացած բոլորիցդ մի քիչ մի քիչ ու չի դառնան իդեալական կերպար, որովհետև «բոլորը» խանգարեց :D (նեղանալ մեղանալ չկա վայ):
Տղերքից կվերցնեմ Արամչիկիս անունը, մնացածը ոնց ուզում եք գցեք բռնեք:)
Հ.Գ. Բայց չմոռանաք ժող, որ մի տեղ որ լիքը դրական բաներ ա լինում, էտ համակարգը անկայուն վիճակում ա գտնվում: :P

Արշակ
11.11.2007, 17:28
Դե իհարկե տենցա էլի, ինձ միշտ մոռանում են :cry2
Իդեալական կնոջ համար Մոգական Լապտերիկի ժպիտը կվերցնեի :oy

StrangeLittleGirl
11.11.2007, 18:23
Իդեալական կնոջ համար Մոգական Լապտերիկի ժպիտը կվերցնեի
Բա իմ ժպիտը ու՞ր մնաց: :angry

քաղաքացի
11.11.2007, 19:01
Կարդում էի առաջին էջից: Հուզմունքից չեմ կարողանում այսօրվա մարդուն նկարագրեմ:
Գուցե փորձեմ…

Չէ, ես չեմ կարող ինձ թույլ տալ նման բան սարքեմ: Պատկերացումից հեռու եմ, ինչպես Բյուրն իր ժպիտի մասին կարծիքից:

Artgeo
15.11.2007, 11:16
էտ սաղ ես եմ:o էտ ինձ էիք նկարագրում? :D :D :D :D
Նեա, դու Կիտայի մեծ սրտից չունես :P :D

Շուրթերը կարելի ա քեզնից վերցնել :think հումորի զգացումդ դուրս չի գալիս :angry

Երկնային
19.02.2008, 01:58
փորցեմ տղամարդուն նկարագրել… :P

Ռաստայի հայացքն ու ռոմանտիկությունը… :love
Արշակի հմայիչ ժպիտը ու անկեղծությունը …:oy
Չուկի խելքը ու համբերատարությունը…
Երվանդի բարությունը…
Չայլդի հումորը…
Քաղաքացու համեստությունը…
Տաուրուսի գժոտությունը… :P

որ հիշեմ, էլի կավելացնեմ…

հետո աղջկան էլ կնկարագրեմ… :oy

Նորմարդ
19.02.2008, 15:21
Իդեալական կնոջ համար Մոգական Լապտերիկի ժպիտը կվերցնեի :oy
Թողող պիտի լինի, որ վերցնես:angry
Դե ի նկատի ունեմ ինքը չի տա` ժպիտը:oy, որ դու էլ վերցնես:lol

Երկնային
19.02.2008, 16:30
Սա էլ իդեալական կինը... :oy

Լապտերիկի պայծառ ժպիտը… :P
Անուլի աչուկները
Ուլուանայի գրագիտությունը
Գալատեայի անկեղծությունը
Վերայի ռոմանտիկությունը
Բյուրակնի համարձակությունը
Կիտայի խենթությունը
Մալուի հանգստությունը
Ալիզեի խորը հոգին
Մանեի չարաճճիությունը

:love

Dr. M
21.02.2008, 03:06
Ես կարելի է ասել շատ քչերին եմ ճանաչում ու շատ քիչ (գրեթե չեմ ճանաչում)

բայց կարծես թե այդ качества-ներով նկարագրված իդեալը դուրԸս եկել է, տեղն ասեք, ուզում եմ հետը ծանոթանալ :D ՇՏԱՊ

Երկնային
11.05.2008, 01:48
Սա էլ իդեալական կինը... :oy

Լապտերիկի պայծառ ժպիտը… :P
Անուլի աչուկները
Ուլուանայի գրագիտությունը
Գալատեայի անկեղծությունը
Վերայի ռոմանտիկությունը
Բյուրակնի համարձակությունը
Կիտայի խենթությունը
Մալուի հանգստությունը
Ալիզեի խորը հոգին
Մանեի չարաճճիությունը

:love

ավելացնեմ Սելեն-ի հոգատարությունը… :love

ChildOfTheSky
11.05.2008, 02:21
Արշակի ախորժակը
Երկնայինի համեստությունը
Ra$Taյի սառոչկեն :lol
...

Ավելացվել է 54 վայրկյան անց
էսի խառը ակումբցին ա

Երկնային
11.05.2008, 02:23
Արշակի ախորժակը
Երկնայինի համեստությունը
Ra$Taյի սառոչկեն :lol

էսի խառը ակումբցին ա

խառը չի է, մուտանտ ա…:D

լավ, էդ հեչ… կարևորը` ինձնից էլ մի բան մեջը կա… :oy

Սերխիո
11.05.2008, 16:58
Մերիի բարությունը և կանացիութոյւնը
Արուսիկի հմայքը և ընկերասիրությունը
Գալաթեայի ինտելեկտը և հումորը
Անուլի աչքերը և մազերը
Փիլոյի Անիի համեստությունը

Selene
11.05.2008, 17:55
Մերիի բարությունը և կանացիությունը


ավելացնեմ Սելեն-ի հոգատարությունը… :love

Վայ, էս փաստորեն իդեալական ակումբցին ինձանից էլ որոշ բաներ ունի հա:oy:)

Kuk
12.05.2008, 20:29
Մերիի բարությունը և կանացիութոյւնը
Արուսիկի հմայքը և ընկերասիրությունը
Գալաթեայի ինտելեկտը և հումորը
Անուլի աչքերը և մազերը
Փիլոյի Անիի համեստությունը

Գալաթեայի ինտելեկտն ու հումորը մի 4 հոգու կհերիքի:

Ուրվական
12.05.2008, 20:30
Ռաստայի ընկերասիրությունը.
Երվանդի տղամարդկությունը.
Նորմարդի համառությունը.
Արշակի հանգստությունը.
Սամվելի ու Սերխիոյի ֆուտբոլասիրությունը.
Արտեգոյի հումորի զգացումը.
Տաուրուսի ջոկելու ընդունակությունը.
Ներսեսի նվիրվածությունը.

Պակաս բան լինի, կլրացնենք, բայց, ոնց որ, չկա:

Ֆելո
12.05.2008, 21:29
Արշակի ախորժակը
Երկնայինի համեստությունը
Ra$Taյի սառոչկեն :lol
...

Ավելացվել է 54 վայրկյան անց
էսի խառը ակումբցին ա

եթե ախորժակա պետք, ձեն հանի:D